Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (19)
Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (յոթերորդ մաս)
Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը
Անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվողների հետ վարվելու սկզբունքները
Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, դրանք բաժանել ենք ընդհանուր առմամբ տասնմեկ կետի։ Նախկինում հաղորդակցվել ենք վեցերորդ կետի՝ անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելու շուրջ։ Ինչի՞ն է սա հիմնականում վերաբերում։ Անխոհեմաբար գայթակղել ուրիշներին և մսեղիի հեշտասիրական հարաբերությունների մեջ ներգրավվել։ Ի՞նչ է հաղորդակցվել այս տեսանկյան վերաբերյալ։ Երբ նման մարդիկ հայտնվում են եկեղեցում, ինչպե՞ս պետք է գործ ունենալ նրանց հետ։ Ի՞նչ լուծումներ կան։ Պետք է աչք փակենք և թույլ տանք, որ չվերահսկվա՞ծ մնա, թե՞ պետք է լուծենք խնդիրը՝ ըստ ճշմարտության սկզբունքների։ Պետք է խուսափե՞նք դրանից, թե՞ սիրուց դրդված ներգործենք ներգրավվածների վրա։ Պետք է նրանց հետ հաղորդակցվե՞նք ճշմարտության մասին, թե՞ նախազգուշացնենք և հեռացնենք։ Ո՞րն է դրա հետ վարվելու ամենահարմար ձևը։ (Նախազգուշացնել և սահմանափակել ներգրավվածներին։ Եթե նրանք չեն կարող սահմանափակվել, հեռացնել նրանց։) Ինչպե՞ս պետք է նրանք սահմանափակվեն։ Սա հե՞շտ է անել։ Երբ նման բաներ են տեղի ունենում, սովորաբար այնքան էլ հեշտ չէ սահմանափակել ներգրավվածներին։ Ոմանք նման իրավիճակ են նկատում և զգում, որ այն անպատշաճ է, բայց ամաչում են բարձրաձայնելուց։ Ոմանք կարող են անուղղակիորեն ակնարկել դրա մասին, բայց ներգրավվածներն անպայման չէ, որ լսեն։ Ինչպիսի՞ն է այն բոլոր մարդկանց մարդկայնությունը, որոնք կարող են անխոհեմաբար գայթակղել ուրիշներին։ Նրանք արժանապատիվ և շիտակ մարդի՞կ են։ Արդյոք սրբերին վայել պարկեշտություն ունեցող մարդի՞կ են։ Արժանապատվություն և ամոթի զգացում ունեցող մարդի՞կ են։ (Ոչ։) Եթե ինչ-որ մեկը պարզապես խոսքերով հիշեցնի նրանց կամ բնականոն կերպով նրանց հետ հաղորդակցվի ճշմարտության մասին, կարո՞ղ է արդյոք դա լուծել խնդիրը։ Չի՛ կարող։ Երբ նման բան է տեղի ունենում, նշանակում է՝ այն իրականում երկար ժամանակ հասունացել է նրանց սրտերում։ Այդ պահին հե՞շտ է վերահսկել դա։ Կարո՞ղ է արդյոք օգնելը և սիրով նրանց վրա ներգործելու փորձը լուծել խնդիրը։ (Ոչ։) Ուստի ո՞րն է լավագույն լուծումը։ Նման մարդկանց հեռացնելը, նրանց մեկուսացնելն այն մարդկանցից, որոնք անկեղծորեն հավատում են Աստծուն և կատարում են իրենց պարտավորությունները, և թույլ չտալը, որ նրանք շարունակեն անհանգստացնել և վնասել ուրիշներին։
Այժմ որոշ եկեղեցիներում տղամարդկանց և կանանց միմյանց գայթակղելու դեպքերն անընդհատ ի հայտ են գալիս։ Այս մարդիկ, քանի դեռ հնարավորություն ունեն, գայթակղում են միմյանց՝ դրսևորելով հատկապես սանձարձակ վարքագիծ և առանց ամոթի որևէ զգացումի։ Ես լսել եմ մի տղամարդու մասին, որը բազմաթիվ կանանց է գայթակղել. նա լուրջ սիրահետմամբ չէր զբաղվում, այլ պարզապես անխոհեմաբար գայթակղում և կպչում էր ցանկացած կնոջ, որին հանդիպում էր։ Ոմանք ասում են. «Նա պարզապես բնականոն կերպով է շփվում. դա պարզապես նրա շփվելու ձևն է»։ Մարդկանց մեծամասնությունը շփման այդ ձևը համարում է չկերտող, զզվելի և գարշելի։ Մի՞թե սա խնդիր չէ։ Կարո՞ղ է սա ապացուցել, որ նման հարաբերություններն անպատշաճ են։ Եթե երկու հոգու ժամադրվելը ոչ միայն իրենց պարտավորությունների կատարման վրա է ազդում, այլև ուրիշների, ապա նրանք պետք է սահմանափակվեն։ Նրանց չպետք է թույլատրվի ժամադրվել եկեղեցական կյանքի ներսում, հատկապես ոչ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցում, քանի որ դա ազդում է ուրիշների պարտավորության կատարման վրա և վնասակար է եկեղեցու գործին։ Երբ նրանք կարողանան կենտրոնացնել իրենց միտքն իրենց պարտավորությունների վրա, կարող են վերադառնալ լիաժամկետ պարտավորությամբ եկեղեցի՝ կատարելու իրենց պարտավորությունները։ Ոմանք լուրջ ժամադրությամբ չեն ունենում, այլ ավելի շուտ անպատկառորեն գայթակղում և կպչում են ուրիշներին՝ խաղալով հեշտասիրական ցանկությունների հետ, անհանգստացնելով եկեղեցական կյանքը, ազդելով մարդկանց տրամադրությունների վրա և անհանգստացնելով ուրիշներին։ Այս իրավիճակը խառնաշփոթ է առաջացնում եկեղեցու գործում և պետք է լուծվի ու կարգավորվի ըստ սկզբունքների. այս մարդիկ պետք է մեկուսացվեն և ժամանակին հեռացվեն։ Այս խնդիրը հե՞շտ է կարգավորել։ Ոչ ոքի չպետք է թույլատրվի անհանգստացնել և խանգարել եկեղեցական կյանքը և եկեղեցու գործը, և նման հարցերը պետք է կարգավորվեն ըստ սկզբունքների։ Ոմանք ասում են. «Այն իրավիճակներում, երբ նրանց հետ վարվելու դեպքում չի լինի մեկը, որ ստանձնի նրանց պարտավորությունները, նրանց հետ չի կարելի այդպես վարվել. նրանց պետք է թույլ տրվի պարզապես շարունակել և գայթակղել ուրիշներին այնպես, ինչպես ցանկանում են։ Ինչպես էլ որ նրանք գայթակղեն ուրիշներին, դա պետք է թույլատրվի»։ Աստծու տունն ունի՞ նման կանոն։ Կա՞ր արդյոք նման սկզբունք նախորդ հավաքույթի հաղորդակցության մեջ այն մասին, թե ինչպես վարվել նման մարդկանց հետ։ (Ոչ։) Նման իրավիճակների հանդիպելիս եկեղեցու առաջնորդողներն ու վերակացուները շփոթվում են և չգիտեն՝ ինչպես վարվել դրանց հետ՝ թույլ տալով այս մարդկանց եկեղեցում անխոհեմաբար գայթակղել ուրիշներին, ինչը մղում է մարդկանց մեծամասնությանն անհարմար զգալու և թողնում է նրանց չկերտված, իրենց սրտերում զզվանք ապրելով, բայց չհամարձակվելով բարձրաձայնել և ստիպված լինելով հանդուրժել դա։ Առաջնորդողներն ու վերակացուները հավատում են, որ եկեղեցու գործը և Աստծու տունը չեն կարող առանց այս մարդկանց, որ եթե այս անխոհեմաբար գայթակղողներն ուղարկվեն, աշխատանքն անելու համար ավելի քիչ ձեռքեր կլինեն։ Այս տրամաբանությունը ճի՞շտ է։ (Ոչ։) Ինչո՞վ այն ճիշտ չէ։ (Այս մարդիկ չեն կարող կատարել աշխատանքը. նրանք դրա համար միտք չունեն։) Դա ճիշտ նշանակետին է խփում։ Ձեր կարծիքով ի՞նչ տեսակի մարդիկ են ունակ անխոհեմաբար գայթակղելու ուրիշներին։ Նրանք բացարձակապես ոչ մի զսպվածություն չունեն. Նրանք չհավատացողներ են, անհավատներ։ Բանն այն չէ միայն, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը, հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, քիչ հավատք ունեն, երիտասարդ են և խոր հիմք չունեն. դա ամենը չէ։ Բոլոր անհավատները, որոնք չեն հավատում Աստծուն, ունա՞կ են անխոհեմաբար գայթակղելու ուրիշներին։ Նրանք բոլորն ունա՞կ են ներգրավվելու անառակ գործունեությունների մեջ։ Միայն նրանց մի մասը. փոքրամասնությունը դեռևս գնահատում է ազնվությունն ու արժանապատվությունը, հոգ է տանում իր հեղինակության մասին և սահման ունի իր անձնական վարքի համար։ Աստծուն հավատացող այս այսպես կոչված մարդիկ ոչնչով լավը չեն անհավատներից, ուստի չափազանցությո՞ւն է նրանց անհավատներ և չհավատացողներ անվանելը։ (Ոչ։) Թեև այս մարդիկ կարող են որոշակի տքնություն անել Աստծու տանը, իրենց բնության առումով նրանք չհավատացողներ և անհավատներ են։ Նրանք ոչ մի սկզբունք չունեն իրենց արած որևէ բանում և վարվում են առանց որևէ սահմանի, առանց արժանապատվության և առանց ամոթի զգացումի։ Անհավատներն անգամ պաշտպանում են այն գաղափարը, որ «Մարդկանց իրենց արժանապատվությունն է պետք, ճիշտ ինչպես ծառին իր կեղևը», սակայն այս մարդիկ նույնիսկ չեն ուզում պահպանել իրենց արժանապատվությունը, ուստի կարո՞ղ են արդյոք ցանկանալ ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք անկեղծորեն ծախսվել Աստծու համար։ Կարո՞ղ են արդյոք գործել ըստ սկզբունքների՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Բացարձակապես ո՛չ։ Նրանք զուտ տքնում են։ Տքնող մարդիկ բացարձակապես ոչ մի ճշմարտություն չունեն. նրանց տքնությունը խաթարում և անհանգստացնում է և չի համապատասխանում պարտավորություն կատարելու չափանիշին։ Թեև արտաքուստ թվում է, թե նրանք կատարում են իրենց պարտավորությունը, անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում նրանց հետ սկզբունքների մասին, նրանք պարզապես չեն լսում։ Նրանք անում են այն, ինչ ուզում են՝ չգործելով ըստ սկզբունքների։ Երբ այս մարդիկ քարոզներ են լսում, նրանց պահվածքն ու արտահայտությունները մերկացնում են չհավատացողի իրենց էությունը։ Մյուսներն ուղիղ նստած են՝ լրջորեն և ուշադիր կերպով լսելով, բայց ինչպե՞ս են լսում այս մարդիկ։ Ոմանք հենվում են սեղանին, հաճախակի ձգվում և հորանջում են, պատշաճ չեն նստում և բոլորովին մարդու նման չեն։ Ի՞նչ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր բոլորովին մարդու նման չեն։ Նրանք ամենևին էլ մարդիկ չեն. պարզապես մարդկային կերպարանք են կրում։ Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք, որ այս «սողունների» մի խումբ գալիս է քարոզներ լսելու։ Մի՞թե դա ձեզ անհարմարություն չի պատճառում։ (Այո։) Այս խումբը գարշելի տեսք ունի, և նրանց տեսնելով՝ Ես այլևս չեմ ցանկանում խոսել։ Ես խոսում եմ մարդկանց հետ, ոչ թե «սողունների»։ Կարո՞ղ են արդյոք այսպես քարոզներ լսող մարդկանց վիճակները բարելավվել, երբ կատարում են իրենց պարտավորությունը։ Կարո՞ղ է արդյոք Աստծու հանդեպ նրանց հավատքն աճել, և կարո՞ղ են արդյոք նրանք, որքան շատ են կատարում իրենց պարտավորությունը, այնքան ավելի հստակորեն հասկանալ ճշմարտությունը։ Բացարձակապես ո՛չ։ Անկախ նրանից՝ ինչպես են նրանք կատարում իրենց պարտավորությունը, նրանց հասակն ու հավատքը չեն աճում։ Ամեն ինչ անում են սանձարձակորեն և առանց զսպվածության՝ ապրելով մսեղիի հեշտասիրությունների և ապականված խառնվածքների մեջ՝ առանց որևէ գիտակցության, ինքնակշտամբանքի կամ կարգավարժանքի. նրանք մարդ չեն։ Նման մարդկանց համար, նույնիսկ առանց հաշվի առնելու նրանց արած մյուս վատ բաները կամ նրանց գործողությունները, որոնք խախտել են սկզբունքները և վնասել Աստծու տան շահերը, միայն անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելը բավական է, որպեսզի հեռացվեն։ Սա շատ պարզ հարց է, սակայն եկեղեցու առաջնորդողներն ու վերակացուները պարզապես գլուխ են կոտրում՝ չիմանալով, թե ինչպես վարվել դրա հետ։ Այս հարցը շատ հեշտ է կարգավորել. դրա մասին նախկինում հաղորդակցություն եղել է։ Այն պետք է կարգավորվի ըստ սկզբունքների, և նրանք, ովքեր պետք է հեռացվեն, պետք է հեռացվեն։ Շատ մի՛ մտածեք դրա մասին. Աստծու տան գործն առանց նրանց պարզապես հիանալի կերպով կշարունակվի։ Ասե՛ք Ինձ, ի՞նչ պետք է անի մարդը, եթե ինչ-որ տեղ շան կղանք կամ արտաթորանք գտնի։ Պետք է անմիջապես մաքրի այն. եթե ժամանակին չմաքրվի, ճանճերն ու մոծակներն անմիջապես կգան, և մարդիկ չեն կարող խաղաղություն ունենալ նման վայրում։ Ի՞նչ նկատի ունեմ այս ամենով։ (Եկեղեցում անպատշաճ հարաբերությունների մեջ ներգրավվելու խնդիրը լուծելու համար առաջին քայլն այդ գարշելի չհավատացողներին մաքրելն է։) Այո՛, հենց դա նկատի ունեմ։ Եթե եկեղեցում կան «գարշահոտ շան կղանքի» տեսակի մարդիկ, նրանք անպայման կգրավեն որոշ «գարշահոտ ճանճերի»։ Գարշահոտ շան կղանքը մաքրելով՝ այս ճանճերը բնականաբար կանհետանան։ Մի՞թե սա լուծում չէ։ Արդյոք այս լուծումը խելամի՞տ է։ (Այո։) Նման խնդիրների հետ վարվելիս եկեղեցու որոշ առաջնորդողներ միշտ մտահոգություններ են ունենում՝ ասելով. «Եթե մաքրենք նրանց, ովքեր անխոհեմաբար գայթակղում են ուրիշներին, մի՞թե ավելի քիչ մարդիկ չեն լինի աշխատանքն անելու համար»։ Մի՞թե սա խնդիր է։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս մտահոգությունը։ Նույնիսկ եթե նրանց մտահոգությունը տրամաբանական լիներ՝ մտածելով, որ եթե մարդկանց նկատմամբ պահանջները չափազանց խիստ լինեին, և նրանք, ովքեր կարող էին անել աշխատանքը, մաքրվեին, ոչ ոք չէր լինի աշխատանքի այս մասն անելու համար, մի՞թե հեշտ չէր լինի գտնել որոշ այլ ունակ մարդկանց՝ նրանց փոխարինելու համար։ (Այո։) Եվ նույնիսկ եթե փոխարինողներ անմիջապես չգտնվեին, աշխատանքը կարող էր արվել ավելի ուշ, երբ հարմար մարդիկ գտնվեին՝ առանց ազդելու Աստծու տան գործի վրա։ Աստծու տունը չի աջակցում այն մարդկանց, որոնք պատշաճ աշխատանք չեն կատարում։ Եթե նրանք կարողանան ապաշխարել և զբաղվել պատշաճ առաջադրանքներով, կարող են շարունակել կատարել աշխատանքը, բայց եթե չապաշխարեն, ապա պետք է զրկվեն իրենց պարտավորությունը կատարելու իրավունքից։ Մի՞թե սա արդարացված և խելամիտ չէ։ Աստծու տունը նախընտրում է աջակցել տքնողներին, քան աջակցել չհավատացողներին և անհավատներին։ Այս սկզբունքը ճի՞շտ է։ (Այո։) Ինչո՞վ է այն ճիշտ։ Նույնիսկ եթե տքնողը չի ձգտում ճշմարտությանը, դեռ պատրաստակամ է տքնելու, և կարող է ջանք գործադրել Աստծու տանը լավ պահվածով և հնազանդ կերպով։ Թեև նրանք պարզապես ծանր աշխատանք են կատարում, հավատարիմ են, և առնվազն վատ մարդիկ չեն։ Սրանք այն տեսակի մարդիկ են, որոնց Աստծու տունը պահում է։ Եթե մարդը վատն է և գարշելի, միշտ ներգրավվում է խոտոր և պիղծ կիրարկումների մեջ և եթե նույնիսկ չի կարող լավ տքնել և չի համապատասխանում չափանիշին որպես տքնող, ապա նման մարդիկ անհավատներ են, և Աստծու տունը չի պահում նրանց։ Հետևաբար, Աստծու տունը նրանց չի պահում ոչ թե այն պատճառով, որ նրանք տքնողներ են, այլ որովհետև նրանց տքնությունը նույնիսկ չի համապատասխանում չափանիշին, որովհետև նույնիսկ նրանց տքնությունը գործարքային է։ Պատճառն այն է, որ նրանք միշտ ցանկանում են չարիք գործել և անհանգստություններ պատճառել՝ միշտ փորձելով եկեղեցում ներգրավվել խոտոր և պիղծ գործելակերպերի մեջ, խախտելով եկեղեցու գործի կարգը և ազդելով մարդկանց մեծամասնության պարտավորության կատարման վրա։ Նրանք ապականում են եկեղեցու մթնոլորտը և նախատինք են բերում Աստծու անվան վրա. ոչինչ չի կարող ավելի տեղին լինել, քան նրանց մաքրելը։ Որտեղ էլ որ «գարշահոտ շան կղանքի» տեսակի մարդիկ կան, պետք է անմիջապես մաքրվեն։ Հասկանալի՞ է։ (Այո։)
XI. Ընտրությունների շահարկում և խաթարում
Այսօր կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ. «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտության մասին, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Ո՞րն է այս տասներկուերորդ պարտականության տասնմեկերորդ կետը։ (Ընտրությունների շահարկումը և խաթարումը։) Նախկինում որոշ հաղորդակցություն ենք ունեցել ընտրությունների շահարկման և խաթարման շուրջ, երբ հաղորդակցվում և մերկացնում էինք հակաքրիստոսների տարբեր դրսևորումները, այնպես չէ՞։ (Այո։) Աստծու տան աշխատանքային կարգավորումները կանոններ են ներառում եկեղեցու ընտրությունների համար։ Ընտրությունները կարող են անցկացվել տարին մեկ անգամ, և կարող են լինել նաև ընտրություններ, որոնք անցկացվում են որոշակի հատուկ հանգամանքներում։ Բոլոր եկեղեցիները պետք է ընտրեն բոլոր մակարդակների առաջնորդողների և աշխատողների՝ ըստ Աստծու տան սահմանած սկզբունքների։ Ընտրությունների կանոնները ներառում են ընտրական սկզբունքներ, մարդկանց ընտրելու չափանիշները, ընտրությունների մեթոդներն ու մոտեցումները, ինչպես նաև ուշադրության արժանի տարբեր հարցեր, որոնց մասին եղբայրներն ու քույրերը պետք է տեղյակ լինեն ընտրությունների ժամանակ։ Իհարկե, յուրաքանչյուր ընտրությունից առաջ բոլոր մակարդակների առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաղորդակցվեն ընտրական սկզբունքների բոլոր տեսանկյունների շուրջ՝ ապահովելու համար, որ Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան հստակորեն հասկանալ դրանք։ Այսկերպ ընտրությունների արդյունքներն ավելի լավը կլինեն։ Այսօր չենք հաղորդակցվի ընտրությունների մանրամասների շուրջ. այսօրվա հաղորդակցության հիմնական թեման ընտրությունների շահարկման և խաթարման որոշ դրսևորումներն են։
Ա. Ընտրությունները շահարկելու և խաթարելու դրսևորումները
Եկեղեցու ընտրությունները պետք է խստորեն հետևեն Աստծու տան սահմանած ընտրական սկզբունքներին՝ ընտրելու այն թեկնածուներին, որոնք առավել հարմար են առաջնորդողներ և աշխատողներ լինելու համար։ Եթե ընտրական սկզբունքները խախտվում են, և օգտագործվում են ընտրության այլ մեթոդներ, ապա դա կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների արարքն է։ Աստծու տունը պետք է արգելի նման խախտումները և քննի հիմնական անհատներին, որոնք շահարկել են ընտրությունները ու վարվի նրանց հետ։ Եկեղեցու ընտրությունների ժամանակ տարբեր մարդիկ կբացահայտվեն, և մարդկանց տարբեր մտածելակերպերը կմերկացվեն։ Ոմանք կուլիսների հետևում բազմաթիվ կասկածելի խարդավանքների են դիմում՝ իրենց որպես առաջնորդող ընտրել տալու կամ իրենց համար շահավետ մարդկանց ընտրել տալու համար։ Օրինակ՝ ոմանք վախենում են, որ ճշմարտությանը ձգտողները կընտրվեն որպես առաջնորդողներ և կսպառնան իրենց կարգավիճակին, ուստի ամեն ջանք գործադրում են՝ մեջքի հետևում դատելու այդ մարդկանց՝ նրանց դրսևորած թուլությունների և թույլ տված սխալների համար՝ դատապարտելով նրանց որպես ամբարտավան և ինքնարդար, հակաքրիստոսների խառնվածքով և այլն, և այս ամենը՝ փորձելով ստիպել նրանց պարտվել ընտրություններում։ Մյուսները, որպեսզի որպես առաջնորդողներ ընտրվեն, ընտրությունների ժամանակ լավ բաներ են գնում՝ մարդկանց կաշառելու համար, կամ խոստումներ են տալիս բարեհունչ խոսքերով, ինչպես նաև տարբեր միջոցներ են օգտագործում՝ հրահրելու և դրդելու ուրիշներին, թե ում օգտին քվեարկեն կամ ում դեմ։ Անկախ նրանից, թե ինչ միջոցներ և մեթոդներ են օգտագործում, բոլորն ընտրությունները շահարկելու և ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար են։ Չնայած եկեղեցին բազմիցս հաղորդակցվում է ընտրությունների սկզբունքների շուրջ, ինչպիսիք են՝ ընտրել նրանց, ովքեր լավ մարդկայնություն ունեն, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ովքեր կարող են առաջնորդել եղբայրներին և քույրերին՝ բնականոն կերպով կատարելու իրենց պարտավորությունները, բնականոն կերպով կարդալու Աստծու խոսքերը, մտնելու ճշմարտության իրականության մեջ և այլ նմանատիպ սկզբունքներ, այս մարդիկ պարզապես չեն լսում և ցանկանում են կասկածելի խարդավանքների դիմել։ Ի՞նչ է նշանակում կասկածելի խարդավանքների դիմել։ Նշանակում է, որ նրանք միշտ ցանկանում են խաբել։ Երբեք բացահայտորեն չեն գնահատում, թե ով է լավը և ով ոչ՝ միշտ ցանկանալով կասկածելի խարդավանքների դիմել և կուլիսների հետևում ներգրավվել խորամանկ ծրագրերի և մեքենայությունների մեջ։ Նույնիսկ կուլիսների հետևում դավադրություն են կազմակերպում այն մասին, թե ում ընտրել և ում չընտրել՝ փորձելով ստիպել բոլորին համաձայնության գալ։ Մի՞թե սրանք կասկածելի խարդավանքներ չեն։ Մի՞թե սա խաբեություն չէ։ (Այո։) Արդյոք սա ընտրությունների պաշտպանո՞ւմ է բաց և ազնիվ կերպով՝ ըստ ճշմարտության սկզբունքների։ Ոչ, այդպես չէ. նրանք մարդկային ծրագրեր և մեթոդներ են օգտագործում՝ հանդուգն կերպով փորձելով շահարկել ընտրությունները։ Ո՞րն է նրանց նպատակն ընտրությունները շահարկելիս։ Նրանք ցանկանում են վերահսկել ընտրությունների արդյունքները, ցանկանում են իրենք ընտրվել, իսկ եթե չեն կարող ընտրվել, ապա ցանկանում են որոշել, թե ով է ընտրվելու, ուստի կուլիսների հետևում կասկածելի խարդավանքների են դիմում։ Նրանք հաշվի չեն առնում եկեղեցու գործը կամ եղբայրների և քույրերի կյանքի մուտքը։ Չեն մտածում Աստծու տան կամ եղբայրների և քույրերի շահերի մասին. միայն իրենց անձնական շահերն են հաշվի առնում։ Երբ ընտրություններ են տեղի ունենում, նրանց սեփական մտադրություններն ու նկրտումներն իրենց գլխավոր առաջնահերթությունն են։ Ուստի ինչո՞ւ են ցանկանում շահարկել ընտրությունները։ Եթե ինչ-որ մեկն իսկապես ցանկանար եղբայրներին և քույրերին բերել Աստծու առաջ և ճշմարտության իրականության մեջ, այսպե՞ս կվարվեր։ Նման փառասիրական ձգտումնե՞ր կունենար։ Նման վարքագի՞ծ կդրսևորեր։ Ոչ, այդպես չէր վարվի։ Միայն նրանք այսպես կվարվեին, ովքեր ունեն թաքնված դրդապատճառներ, փառասիրական ձգտումներ և նկրտումներ, ովքեր ցանկանում են շահարկել եկեղեցու ընտրությունները։ Եկեղեցու ներսում նրանք ներգրավում են որոշ մարդկանց, որոնք բավականին լավ են համագոյակցում իրենց հետ, որոնք կիսում են իրենց տեսակետները և որոնք ունեն նույն դրդապատճառներն ու նպատակները, ինչպես նաև ծուղակն են գցում որոշ մարդկանց, որոնք սովորաբար թույլ են, շատ չեն ձգտում ճշմարտությանը և բթամիտ են, անգրագետ և հեշտությամբ ենթարկվում են ազդեցության և մանիպուլյացիայի՝ ձևավորելով մի ուժ, որը խանգարում է եկեղեցու ընտրական աշխատանքին։ Եկեղեցուն հակադրվելու նրանց նպատակն իրենց ընտրել տալն է, ընտրությունների արդյունքներում վերջնական խոսքն իրենց վերապահելը։ Նրանք ցանկանում են ընտրել իրենց կանխորոշած մարդկանց, նրանց, ովքեր շահավետ են իրենց համար։ Եթե այս մարդիկ ընտրվում են, ապա նրանց դավադրությունը հաջողվել է։ Նման ընտրության արդյունքը ճի՞շտ կլիներ, թե՞ սխալ։ (Սխալ։) Այն հաստատապես սխալ կլիներ։ Չար մարդկանց շահարկված ընտրության միջոցով ընտրվածները հաստատապես ձեռնտու կլինեին չար մարդկանց համար։ Ինչո՞ւ ձեռնտու կլինեին այս չար մարդկանց համար։ Որովհետև չար մարդիկ այնուհետև կկարողանային կամայականորեն և անխոհեմաբար գործել և սանձարձակորեն վարվել եկեղեցում՝ առանց որևէ մեկի նրանց մերկացնել կամ սահմանափակել համարձակվելու։ Նրանք չէին հեռացվի, մինչդեռ ճշմարտությանը ձգտողները դուրս կմղվեին ու կճնշվեին նրանց կողմից, և եկեղեցին կդառնար չարերի տիրույթը։ Պարզ է, որ չար մարդկանց շահարկած ընտրության վերջնական արդյունքը հաստատապես սխալ է. այն անշուշտ դեմ է գնում հանրային կարծիքին և խախտում է սկզբունքները։ Եկեղեցու առաջնորդողները և եղբայրներն ու քույրերը պետք է տեղյակ լինեն և զգոն լինեն ընտրությունների ժամանակ այս մարդկանց բոլոր վարքագծերի և գործողությունների նկատմամբ։ Չպետք է բթամիտ լինեն այս հարցում։ Երբ ընտրության շահարկման և խաթարման նշաններ բացահայտվեն, պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկվեն՝ սահմանափակելու ներգրավվածներին, իսկ եթե այս մարդիկ չեն կարող սահմանափակվել, պետք է մեկուսացվեն։ Այս մարդիկ հատկապես հանդուգն են, սանձարձակ և դժվար վերահսկելի։ Ընտրությունները խաթարելու և արդյունքները շահարկելու համար անպայման կուլիսների հետևում կասկածելի խարդավանքների կդիմեն՝ ասելով և անելով շատ բաներ։ Ի՞նչ պետք է արվի սրա վերաբերյալ։ Հարցը հեշտ է կարգավորել։ Եթե եկեղեցու առաջնորդողները հայտնաբերեն խնդիրը, պետք է մերկացնեն և հանրայնացնեն՝ առաջնորդելով եղբայրներին և քույրերին հաղորդակցվելու այս հարցի լրջության և հետևանքների և այն մասին, թե որն է նման գործողությունների բնույթը։ Ի վերջո նրանք պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն։ Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Ով կուլիսների հետևում միշտ կասկածելի խարդավանքների է դիմում և փորձում է շահարկել ու խաթարել ընտրությունները, նրա հետ պետք է խստորեն վարվել և արգելել մասնակցել ընտրություններին։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ նրանց քվեն հաշվի չի առնվում։ Անկախ նրանից, թե քանի մարդ է ներգրավված ընտրության շահարկման և խաթարման մեջ, նրանց բոլորի քվեները պետք է չեղյալ համարվեն, և նրանց չպետք է թույլատրվի մասնակցել ընտրությանը։ Անկախ նրանից, թե ով է մոլորեցվում և անհանգստության ենթարկվում, եթե հետևել է ընտրությունը շահարկողների ուղիներին և գաղտնի համագործակցել չար մարդկանց հետ՝ ընտրությունը միտումնավոր վնասելու համար, Աստծու ընտրյալ մարդիկ պետք է ոտքի կանգնեն՝ մերկացնելու նրան և չեղարկելու ընտրություններին մասնակցելու նրան իրավունքը։ Արդյոք սա լա՞վ մոտեցում է։ (Այո։) Սա արվում է ամբողջովին եկեղեցու գործը պաշտպանելու համար։ Մի՞թե չես հրաժարվում սահմանափակումներ ընդունելուց։ Մի՞թե չես հրաժարվում Աստծու տան ընտրական սկզբունքներն ընդունելուց։ Մի՞թե չես ուզում վերջնական խոսքն ասել։ Եթե դու ես ասում վերջնական խոսքը, ապա Սատանան է ասում այն։ Աստծու տունը և եկեղեցին վայրեր են, որտեղ ճշմարտությունն է իշխում. Սատանային չի կարելի թույլ տալ թելադրել պայմանները։ Քանի որ ուզում ես կասկածելի խարդավանքների դիմել և միտումնավոր շահարկել ու խաթարել այս ընտրությունը, ամեն ինչ պարզ է. քո քվեն չեղյալ է համարվում։ Անկախ նրանից՝ ում օգտին ես քվեարկում, դա անօգուտ է. քո կարծիքներից ոչ մեկը վավեր չէ, և նույնիսկ եթե պնդես ընտրությանը մասնակցելը, չի ստացվի։ Աստծու տունն ունի կառավարչական հրամանագրեր և կանոններ, և այս ընտրությանը մասնակցելու քո իրավունքը խլվել և չեղարկվել է։ Եթե դեռ անհանգստացնես հաջորդ ընտրությունը, ապա ընտրություններին մասնակցելու քո իրավունքը հիմնովին կչեղարկվի, և քեզ բացարձակապես այլևս չի թույլատրվի մասնակցել։ Այսպես պետք է վարվել նրանց հետ, ովքեր միշտ կասկածելի խարդավանքների են դիմում՝ ընտրությունները շահարկելու և խաթարելու համար։
Ամեն անգամ, երբ եկեղեցու ընտրություն է լինում, միշտ կան որոշ չար մարդիկ, որոնք սկսում են իրարանցում ստեղծել. ոմանք կուլիսների հետևում կասկածելի խարդավանքների են դիմում՝ փորձելով շահարկել և խաթարել ընտրությունը, մինչդեռ ոմանք անհամբեր են բացահայտորեն մրցելու ուրիշների հետ առաջնորդողի պաշտոնի համար՝ վիճելով մինչև կարմրելը, նույնիսկ գտնվելով պոռթկուն գործելու, բռնության դիմելու և ծեծկռտուքի հասնելու եզրին՝ եղբայրներին և քույրերին թողնելով անորոշության մեջ, թե ում լսեն կամ ընտրեն։ Ընտրության ժամանակ նրանք չեն հաղորդակցվում ճշմարտության մասին, ոչ էլ քննարկում են, թե ինչպես կիրականացնեին եկեղեցու գործը, ինչ ուղիներ կլինեին աշխատանքում կամ աշխատանքային ինչ գաղափարներ և ծրագրեր կառաջարկեին, եթե առաջնորդող ընտրվեին։ Փոխարենը անպայման մերկացնում են մյուս թեկնածուների թերությունները և հարձակվում նրանց վրա՝ միաժամանակ ներգրավելով մարդկանց մի խմբի՝ մեկ այլ խմբի դեմ ընդդիմություն ձևավորելու համար՝ եկեղեցում պառակտող իրավիճակ ստեղծելով։ Ինչի՞ է վերածվում նման ընտրությունը։ Վերածվում է մի բանի, որը պառակտում է եկեղեցին։ Նախքան ընտրության արդյունքների հայտնի դառնալը եկեղեցին արդեն պառակտվել է։ Արդյո՞ք սա այնպիսի երևույթ է, որը պետք է ի հայտ գա եկեղեցու ընտրության ժամանակ։ Բնականո՞ն երևույթ է։ Ոչ, այդպես չէ։ Եթե ուզում ես առաջնորդող լինել և հավատում ես, որ ունես որոշ կարողություններ և հոգսի զգացում և որակավորված ես այս աշխատանքի համար, կարող ես մասնակցել ընտրությանը՝ ըստ Աստծու տան սկզբունքների։ Իհարկե, կարող ես նաև նշել քո ուժեղ կողմերն ու արժանիքները և հաղորդակցվել քո հասկացողությունների և փորձառությունների մասին, որպեսզի եղբայրներն ու քույրերը համոզվեն և վստահեն քեզ՝ ստանձնելու եկեղեցու առաջնորդության աշխատանքը։ Սակայն չպետք է հասնես ընտրվելու քո նպատակին՝ հարձակվելով ուրիշների վրա, քանի որ դա կարող է հեշտությամբ մոլորեցնել մարդկանց և բացասական հետևանքներ բերել։ Փոքր հասակ ունեցող և զանազանություն չունեցող եղբայրներն ու քույրերը կարող են հեշտությամբ մոլորեցվել քո կողմից և չեն իմանա, թե ում ընտրեն, և եկեղեցին նույնպես կարող է քաոսի մեջ ընկնել և տառապել պառակտումից։ Մի՞թե դա Սատանային առիթ տալ չէր լինի։ Կարճ ասած՝ առանց սկզբունքներին հետևելու ընտրությանը մասնակցելը և միշտ փառասիրական ձգտումներ և նկրտումներ ունենալն ու ընտրվելու սեփական նպատակին հասնելու համար ստոր միջոցներ օգտագործելը ընտրությունները շահարկելու և խաթարելու բնույթ ունեն և ընտրական անպատշաճ վարքագիծ են։ Իհարկե, ոմանք պատշաճ վարքագիծ ունեն, որը պետք է տարբերել սրանից։ Օրինակ՝ եթե թեկնածուն հաղորդակցվում է այն մասին, թե ինչպես լավ կատարել եկեղեցու տարբեր աշխատանքներ, ինչպիսիք են ավետարանչական աշխատանքը, տեքստային աշխատանքը և ընդհանուր գործերի հետ կապված աշխատանքը, կամ ինչպես բարելավել եկեղեցական կյանքը, լուծել Աստծու ընտրյալ մարդկանց դժվարություններն իրենց կյանքի մուտքի մեջ և այլն, սա ամբողջովին պատշաճ է։ Սեփական տեսակետներն ու հասկացողությունները պատշաճ կերպով արտահայտելը, եկեղեցու գործի վերաբերյալ սեփական մտքերն ու ծրագրերը կիսելը և այլն, սրանք բոլորը բնականոն խոսքի և վարքագծի մաս են կազմում և համահունչ են եկեղեցու սահմանած ընտրական սկզբունքներին։ Բացի սրանցից՝ ընտրությունների ժամանակ դրսևորված ցանկացած անպատշաճ վարքագիծ, որը հատկապես ակնհայտ է, պետք է գրավի մարդկանց ուշադրությունը։ Մարդիկ պետք է զգոն լինեն դրանց նկատմամբ և զանազանեն դրանք. մի՛ եղեք անզգույշ։
Որոշ մարդիկ հաճախ որպես արդարացում նշում են աշխատանքով զբաղված լինելը, ընտանիքում շատ խնդիրներ ունենալը կամ անհամապատասխան միջավայրը՝ իրենց պարտավորությունները չկատարելու և եկեղեցական կյանքին չմասնակցելու համար։ Սակայն, երբ գալիս է եկեղեցու առաջնորդողներ ընտրելու ժամանակը, այս դժվարությունները հանկարծ դադարում են գոյություն ունենալուց, և հատուկ այդ առիթով նրանք մանրակրկտորեն հագնվում են ու գալիս ընտրությանը մասնակցելու։ Երկար ժամանակ նրանք չեն երևացել, բայց լսելով եկեղեցու ընտրության մասին այս մեծ նորությունը՝ խանդավառությամբ շտապում են այստեղ։ Ինչի՞ համար են գալիս։ Գալիս են ընտրության համար, եկեղեցու առաջնորդողի պաշտոնի համար, այս «պաշտոնական դիրքի» համար։ Նման մարդիկ հատկապես խորամանկ են իրենց գործողություններում։ Վախենալով, որ մյուսները կկասկածեն, որ իրենք ուզում են եկեղեցու առաջնորդող դառնալ, խուսափում են ընտրության մասին հիշատակելուց և կենտրոնանում են միայն իրենց հասկացողությունների ու փորձառությունների շուրջ հաղորդակցվելու վրա՝ մարդկանց հիացմունքը շահելու համար։ Նաև հրապարակավ ուտում և խմում են Աստծու խոսքերը, առաջնորդում են բոլորին՝ հաղորդակցվելու Աստծու խոսքերի շուրջ և կիսում են իրենց փորձառական վկայությունը։ Իրականում նրանք սովորաբար հազվադեպ են մասնակցում եկեղեցական կյանքին և հազվադեպ են հաղորդակցվում ճշմարտության մասին, ոչ էլ ի վիճակի են որևէ փորձառական հասկացողության մասին խոսելու։ Սակայն երբ ընտրությունը մոտենում է, շատ են փոխվում։ Նրանք ակտիվորեն մասնակցում են եկեղեցական կյանքին և մեծ ցանկություն ունեն աղոթելու, օրհներգեր երգելու և հաղորդակցվելու՝ առանձնապես նպատակասլաց ու նախաձեռնող երևալով և ակնհայտորեն աչքի ընկնելով։ Հավաքույթներից հետո առիթներ են փնտրում՝ եղբայրների և քույրերի հետ ընտանեկան հարցերի շուրջ զրուցելու և կապեր հաստատելու համար։ Երբ տեսնում են եկեղեցու առաջնորդողի, ասում են․ «Այս օրերին տեսքդ այնքան էլ լավ չէ։ Տանը մի քիչ արմավ ունեմ. թույլ տուր բերեմ քեզ համար»։ Երբ տեսնում են որևէ քրոջ, ասում են․ «Լսել եմ՝ ընտանիքդ ֆինանսական դժվարություններ ունի։ Որևէ օգնության կարիք ունե՞ս։ Կարող եմ քեզ մի քանի հագուստ տալ»։ Յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ առանձնապես ակտիվ են՝ նախկինից շատ տարբեր։ Նախկինում նրանք երբեմն հայտնվում էին՝ պարզապես ներկա գտնվելու համար, և անկախ նրանից՝ ով էր հավաքույթի կանչում, արդարանում էին՝ ասելով, թե զբաղված են։ Բայց ընտրության շրջանում հանկարծ ի հայտ են գալիս և մասնակցում յուրաքանչյուր հավաքույթի՝ առանց որևէ մեկը բաց թողնելու։ Յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում են ընտրության հետ կապված հարցերի և սկզբունքների շուրջ, և նրանք, իհարկե, նույնպես ներգրավվում են։ Այս ընթացքում ամեն ջանք գործադրում են եղբայրների և քույրերի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար՝ ձգտելով գրավելու նրանց մի մասին։ Նույնիսկ բազմիցս ընծաներ են մատուցում եղբայրների և քույրերի ներկայությամբ՝ ստիպելով մարդկանց մեծամասնությանը զարմանալ ու մտածել․ «Այնքան երկար ժամանակ է հավատում Աստծուն, բայց մենք երբեք չենք տեսել, որ ընծաներ մատուցի։ Ինչո՞ւ է այս անգամ այսքան առատաձեռն։ Արդյոք իսկապե՞ս դեպի լավն է փոխվել և շրջադարձ կատարել»։ Որոշ հիմար և տգետ մարդիկ, որոնք չեն կարողանում գնահատել իրավիճակները, կարծում են, թե այս մարդն իսկապես դեպի լավն է փոխվել, որ իրենք նախկինում սխալ էին դատել նրան, և անգիտակցաբար իրենց սրտերում դրական տպավորություն են ձևավորում նրա հանդեպ՝ մտածելով․ «Այս մարդու ընտանիքն ապահովված է. նա կապեր ունի և գործերն առաջ տանելու ուղիներ»։ Եթե դառնա եկեղեցու առաջնորդող, կարող է շատ բաներ անել եկեղեցու համար։ Մի՞թե սա չի օգնի մեր եկեղեցուն ավետարանը քարոզելու և հալածվող ու դժվարություններ ունեցող որոշ եղբայրների և քույրերի հյուրընկալելու հարցում։ Եթե նա կարողանա այսքան ակտիվ մնալ, հիանալի կլինի, բայց վստահ չեմ՝ արդյոք կկարողանա՞ շարունակել այդպես, կամ արդյոք կցանկանա՞ մեր եկեղեցու առաջնորդողը լինել»։ Մի՞թե որոշ մարդիկ չեն մոլորեցվել և խաբվել։ Այն ամենը, ինչ այս մարդն անում է, սկսում է արդյունք տալ, այնպես չէ՞։ Ամեն ինչ իր տեղն է ընկնում, և արդյունքները շուտով կերևան։ Մի՞թե սա այն չէ, ինչ նա ուզում է։ (Այո։) Բացի դրանից՝ նա մեկին երկու հագուստ է տալիս, մյուսին՝ մի զամբյուղ բանջարեղեն, իսկ մեկ ուրիշին՝ առողջարար հավելումներ՝ համոզվելով, որ բոլորի մասին հոգ է տարվում։ Սա մարդկանց ստիպում է մտածել. «Եթե այս մարդը դառնար եկեղեցու առաջնորդող, մի՞թե հիանալի հովիվ չէր լինի։ Մի՞թե այն մարդը չէ, որի վրա մարդկանց մեծամասնությունն ուզում է հույս դնել»։ Մի՞թե ժամանակն այժմ հասունացած չէ։ Մի՞թե եղբայրներն ու քույրերը հեշտությամբ չեն ընտրի նման մեկին։ Այս մարդը կրթված է, պերճախոս և որոշակի կարգավիճակ ունի հասարակության մեջ։ Եթե եկեղեցին բախվի ձերբակալությունների, կարող է պաշտպանել եղբայրներին և քույրերին։ Եթե եղբայրների և քույրերի ընտանիքներից որևէ մեկը դժվարություններ ունենա, կարող է օգնության ձեռք մեկնել և կարող է նաև օգնել եկեղեցու գործին, երբ լրացուցիչ օգնության կարիք լինի։ Սակայն կա մի բան, որի հարցում մարդկանց մեծամասնությունը վստահ չէ. «Նախկինում նա չէր ձգտում ճշմարտությանը և երկար ժամանակ հազվադեպ էր հաճախում հավաքույթների։ Բայց հիմա, երբ ընտրության ժամանակն է, հապճեպորեն մասնակցում է մի քանի հավաքույթի։ Եթե որպես առաջնորդող ընտրվի, կհասկանա՞ արդյոք ճշմարտությունը։ Եթե չի հասկանում ճշմարտությունը և կարող է միայն պաշտպանել այս մարդկանց կամ որոշակի օգուտներ ապահովել նրանց, կարո՞ղ է արդյոք օգնել մարդկանց հասկանալու ճշմարտությունը։ Կարո՞ղ է մարդկանց բերել Աստծու առջև։ Կասկածելի է»։ Ոմանք կասկածներ ունեն իրենց սրտերում, մինչդեռ մյուսներն արդեն ազդեցության են ենթարկվել և կաշառվել այս մարդու տված օգուտներով։ Մի՞թե այս իրավիճակը շատ վտանգավոր չէ։ Մեկ ձայնը կարող է վճռորոշ լինել նրա ընտրվելու հարցում։ Անկախ ընտրության վերջնական արդյունքից՝ նման մարդկանց գործողություններն ու վարքագիծը պատշա՞ճ են։ (Ոչ։) Ամենահարմար պահերին նրանք ողորմություն են տալիս, ընծաներ մատուցում և օգնում եղբայրներին ու քույրերին՝ լուծելու որոշ իրական դժվարություններ։ Երբ որոշ եղբայրներ և քույրեր տեղափոխվում են այլ տուն, փոխադրամիջոց են տրամադրում, իսկ երբ որոշ եղբայրների և քույրերի ընտանիքներ փողի պակաս են ունենում, պարտքով են տալիս։ Երբ ոմանք հեռախոս չեն ունենում, գնում են նրանց համար, իսկ երբ ոմանք համակարգիչ չեն ունենում, տալիս են իրենցը... Այս բաները նրանք անում են ամենահարմար պահերին, ամենավճռորոշ պահերին։ Ի՞նչ տեսակ վարքագիծ է սա։ Մի՞թե առաջնորդության համար մրցելու մտադրությամբ անասելի գաղտնիքներով ու նպատակներով այս բաներն անելն ընտրությունների շահարկում և խաթարում չէ։ (Այո։) Նրանք չեն գալիս ավելի շուտ կամ ավելի ուշ, այլ հայտնվում են ճիշտ առաջնորդողի ընտրության ժամանակ։ Մի՞թե նրանք անասելի գաղտնիքներ չեն թաքցնում։ Սա չէր կարող ավելի ակնհայտ լինել։ Հաստատ նրանք անասելի գաղտնիքներ են թաքցնում։ Այնպես չէ, որ խիղճը հանկարծակի խոսել է, և նրանք ուզում են որևէ լավ բան անել։ Նրանց նպատակը եկեղեցու առաջնորդության համար առաջադրվելն է, եկեղեցու պատասխանատուն դառնալը, եկեղեցին և Աստծու ընտրյալ մարդկանց մանիպուլացնելը։ Նրանք ուզո՞ւմ են մանիպուլացնել այս մարդկանց, որպեսզի իսկապես բաներ անեն նրանց համար։ (Ոչ։) Ուստի ի՞նչ են ուզում անել։ Ուզում են վերահսկել Աստծու ընտրյալ մարդկանց, վերահսկել եկեղեցին և այնպիսի դիրք ստեղծել եկեղեցում, որտեղ կկարողանան որպես պաշտոնյա գործել և հրամաններ արձակել։ Մի՞թե այս անսովոր մեթոդներն ու կիրարկումները ընտրությունների շահարկում և խաթարում չեն համարվում։ (Այո։)
Եկեղեցու ընտրությունների ժամանակ որոշ մարդիկ, որոնք վախենում են, թե բավարար ձայներ չեն ստանա, քվեարկում են իրենց օգտին։ Մի՞թե սա ծիծաղելի և տարօրինակ չի հնչում։ Ո՞րն է սեփական օգտին քվեարկողի բնությունը։ Արդյոք դա ինքնավստահության պակասի՞, անամոթությա՞ն, թե՞ չափազանց մեծ փառասիրական ձգտման դրսևորում է։ Այս բոլորն էլ կան։ Նրանք վախենում են չընտրվելուց, ուստի այլ ելք չունեն, քան քվեարկել իրենց օգտին․ սա ինքնավստահության պակաս է։ Նրանք չունեն այն, ինչ պահանջվում է, բայց դեռ ուզում են առաջնորդող լինել․ վախենալով, որ մյուսներն իրենց օգտին չեն քվեարկի՝ իրենք իրենց օգտին են քվեարկում։ Մի՞թե սա անամոթություն չէ։ Ավելին՝ նրանց չափազանց մեծ փառասիրական ձգտումն այնքան է մթագնում իրենց դատողությունը, որ մի կողմ են նետում հպարտությունը և զրկվում ազնվությունից ու արժանապատվությունից. «Եթե իմ օգտին չքվեարկես, ես դա չեմ ունենա․ ես պետք է եկեղեցու առաջնորդող լինեմ։ Եթե չկարողանամ առաջնորդող դառնալ, այլևս չեմ հավատա Աստծուն»։ Նրանք պնդում են, որ պետք է առաջնորդող լինեն, գործեն որպես պաշտոնյա՝ կյանքում իրենց հանգիստ ու գոհ զգալով միայն այն ժամանակ, երբ կարգավիճակ ունեն․ ի՜նչ ահռելի փառասիրական ձգտումներ և նկրտումներ ունեն նրանք։ Չափազանց շատ են փայփայում կարգավիճակը՝ Աստծուն միայն առաջնորդող դառնալու համար հավատալով։ Ի՞նչն է այդքան հիանալի առաջնորդող լինելու մեջ։ Եթե չգնահատեիր կարգավիճակի օգուտները և չվայելեիր դրա բերած բոլոր արտոնությունները, դեռ կտենչայի՞ր այս պաշտոնը։ Դեռ կքվեարկեի՞ր քո օգտին։ Քո փառասիրական ձգտումներն ու նկրտումները դեռ այդքան մե՞ծ կլինեին։ Արդյոք դեռ այդքան կփայփայեի՞ր կարգավիճակը։ Ո՛չ, չէիր անի։ Նման մարդիկ միշտ ուզում են միջամտել և ջանք գործադրել ընտրությունների հարցում՝ դիմելով ցանկացած ստոր արարքի։ Թեև իրենք էլ են զգում, որ նման կերպ վարվելը խայտառակություն է, ոչ բաց կամ ազնիվ և որոշ չափով նվաստացուցիչ, որոշակիորեն խորհելուց հետո մտածում են. «Ինչ էլ որ լինի, կարևորն առաջնորդող ընտրվելն է»։ Սա անամոթություն է։ Նրանք նույնիսկ ուզում են ընդօրինակել ժողովրդավարական երկրների ընտրություններում կիրառվող բանավեճի մեթոդները, որտեղ թեկնածուները մերկացնում են միմյանց թերությունները, դատում և հարձակվում են միմյանց վրա և ներգրավվում լեզվակռիվների մեջ՝ այս մարտավարությունները կիրառելով եկեղեցու ընտրություններում․ մի՞թե սա ծանր սխալ չէ։ Մի՞թե սա սխալ ասպարեզ չէ նման մարտավարությունների համար։ Եթե գալիս ես եկեղեցի՝ ներգրավվելու այս խոտոր և չարամիտ գործողությունների մեջ և փորձում ես շահարկել ու խաթարել ընտրությունները, ասում եմ քեզ՝ դու սխալ վայր ես ընտրել դրա համար։ Սա Աստծու տունն է, ոչ թե հասարակություն։ Բոլոր նրանք, ովքեր շահարկում և խաթարում են ընտրությունները, կդատապարտվեն մինչև վերջին մարդը։ Եկեղեցում, անկախ նրանից, թե ինչ պատճառներ, արդարացումներ կամ մեթոդներ են օգտագործվում ընտրությունները շահարկելու և խաթարելու փորձի ժամանակ, դրանք անհիմն են, և սա չար գործ է․ հավերժ չար գործ է։ Բոլոր նրանք, ովքեր փորձում են շահարկել և խաթարել ընտրությունները, դատապարտվում են։ Նման մարդիկ չեն ճանաչվում որպես Աստծու տան անդամներ կամ որպես եղբայրներ ու քույրեր, այլ փոխարենը բնորոշվում են որպես Սատանայի ծառաներ։ Ի՞նչ բաներ են անում Սատանայի ծառաները։ Նրանք մասնագիտանում են ամեն տեսակ բաներ անելու մեջ, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։ Նրանք, ովքեր շահարկում և խաթարում են ընտրությունները, խաղում են այս բացասական դերերը՝ անելով այն բաները, որ Սատանայի ծառաներն են անում։ Ինչ աշխատանք էլ որ եկեղեցին ձեռնարկի, այս մարդիկ ոտքի են կանգնում՝ խաթարելու և ոչնչացնելու այն՝ արհամարհելով Աստծու տան աշխատանքային կարգավորումներն ու կանոնակարգերը, արհամարհելով Աստծու կառավարչական հրամանագրերը և առավել ևս արհամարհելով Աստծուն։ Նրանք փորձում են Աստծու տանն անել այն, ինչ ուզում են՝ մանիպուլացնելով եկեղեցու տարբեր գործեր և առավել ևս մանիպուլացնելով եկեղեցու անդամներին՝ հասնելով ընդհուպ մինչև եկեղեցու ընտրությունների շահարկմանն ու խաթարմանը։ Ի՞նչ միջոցներով են փորձում մանիպուլացնել եկեղեցու աշխատակազմին։ Առիթներ են փնտրում եկեղեցու ընտրությունները շահարկելու և խաթարելու համար։ Երբ ընտրությունը շահարկվում և խաթարվում է Սատանայի այս ծառաների կողմից, ընտրությունը ձախողվում է։ Եթե Սատանայի այս ծառաները հասնում են իրենց ուզածին և դառնում եկեղեցու առաջնորդողներ, ընտրության արդյունքը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Իհարկե, սխալ է։ Ճշմարտության շուրջ հաղորդակցվելուց և դասեր քաղելուց հետո պետք է նոր ընտրություն անցկացվի։
Բ. Եկեղեցու ընտրությունները շահարկող չար մարդկանց նկատմամբ վարվելու սկզբունքները
Երբ չար մարդկանց կողմից ընտրությունները շահարկելու դեպք է տեղի ունենում, անհրաժեշտ է նոր ընտրություն անցկացնել։ Ինչպե՞ս պետք է սա կիրարկվի։ (Ընտրության արդյունքները պետք է չեղյալ համարվեն, և նոր ընտրություն պետք է անցկացվի։) Սա մի ճանապարհ է։ Այն ներքին տեղեկությունը, թե ինչպես է այս ընտրությունը շահարկվել չար մարդկանց կողմից, պետք է բաց և հրապարակային դառնա, որպեսզի բոլորն իմանան, թե ինչպիսին էր ընտրական գործընթացը, և ինչպես են ստացվել արդյունքները։ Այս ներքին տեղությունը հայտնի դառնալուց հետո ընտրության արդյունքները պետք է չեղարկվեն, և նորից պետք է ընտրություն անցկացվի։ Նման ընտրությունը չպետք է հաստատվի Աստծու ընտրյալ մարդկանց մեծամասնության կողմից, և կարևոր չէ, թե ով է ընտրվել. արդյունքները չեն կարող ընդունվել։ Բնականոն հանգամանքներում ճշմարտության մասին հաղորդակցվելու և ներքին իրողությունը մերկացնելու միջոցով ընտրության արդյունքները կարող են մերժվել, և կարող է նորից ընտրություն անցկացվել։ Բայց երբեմն որոշակի հատուկ հանգամանքներում նույնիսկ եթե մարդկանց մի փոքր մասը պարզում է, որ ընտրության արդյունքները Սատանայի ծառաների կողմից շահարկվել են, և որ ընտրված անձը բացարձակապես չի կարող կատարել աշխատանքը և պարզապես խամաճիկ է, քանի որ եկեղեցում մեծամասնությունը մոլորեցվել է չար մարդկանց կողմից և դեռ կանգնած է Սատանայի ծառաների կողքին, մինչդեռ միայն փոքրամասնությունն ունի որոշակի զանազանություն և գիտի ներքին տեղեկությունը, և ոչ ոք չի հավատում այս փոքրամասնությանը կամ չի լսում նրանց, երբ բարձրաձայնում են, մեկուսացված են ու անզոր և հիմնովին զուրկ են իրավիճակը շրջելու ուժից։ Նման հանգամանքներում գուցե ցանկանաս մերկացնել ընտրության շահարկման մասին ներքին իրողությունը, բայց հեշտ չէ իրավիճակը հստակ կերպով հասկանալ։ Այդ դեպքում, բացի վերադաս առաջնորդողներին և աշխատողներին հաղորդելուց, ուրիշ ի՞նչ կարող եք անել։ Եթե շարունակեք ապրել եկեղեցական կյանքով, դուրս կթողնվեք։ Մեկ այլ եկեղեցում հավաքույթների հաճախելը տեղին չի թվում, քանի որ այնտեղի մարդիկ չեն կարող պարզապես պատահականորեն անծանոթի հյուրընկալել։ Սա իսկապես երկընտրանքի առջև է կանգնեցնում։ Դու տեսնում ես, որ եկեղեցու ընտրված առաջնորդողը վատ մարդկայնություն ունի, դև է և այն մարդը չէ, որը պետք է ընտրվեր, ուստի պարզապես նրան տեսնելիս բարկանում ես։ Հավաքույթների գնալն անհարմարություն է պատճառում, բայց չգնալն էլ տարբերակ չէ։ Եթե չգնաս և խզես կապդ եկեղեցու հետ, եկեղեցական կյանքդ կկորցնես, ինչը չես կարող անել։ Ուստի կա՞ արդյոք այս խնդրի լավ լուծում։ Սա իմաստություն է պահանջում։ Ի՞նչ հետևանք կլինի, եթե հապշտապ մերկացնես նրանց։ Այդ մարդիկ կարող են միավորվել՝ քեզ ճնշելու, քշելու համար, կամ եթե գործերն իսկապես վատ ընթանան, կարող են նույնիսկ հեռացնել քեզ՝ դարձնելով անարդարության զոհ։ Սա ամենահավանական հետևանքն է։ Ուստի ո՞րն է լավագույն լուծումը։ (Միավորել ուժերը զանազանություն ունեցող որոշ եղբայրների և քույրերի հետ և հավաքել այս մարդկանց՝ ընտրությունը գաղտնի շահարկելու չար գործերի բոլոր ապացույցները։ Զեկուցել այդ մասին վերադաս առաջնորդողներին և աշխատողներին, ինչպես նաև մոլորեցված եղբայրների և քույրերի հետ արագորեն հաղորդակցվել ճշմարտության մասին՝ նրանց հետ բերելու համար։) Արդյոք սա լա՞վ լուծում է համարվում։ Կարելի՞ է արդյոք նման բաները հապճեպորեն անել։ Ի՞նչ հետևանք է ունենում հապճեպ լինելը։ (Դա հեշտացնում է թշնամուն ակամա զգաստացնելը։) Երբ բախվում եք նման հարցերի, վախենում կամ նյարդայնանո՞ւմ եք։ Պե՞տք է արդյոք վախենաք կամ նյարդայնանաք։ (Ոչ։) Տեսականորեն չպետք է վախենաս. սա է քեզ հուշում քո բանականությունը։ Բայց իրականում ինչպե՞ս է մարդկանց համար։ Ամենավճռորոշն այն է, թե արդյոք մարդիկ հասկանում են ճշմարտությունը։ Եթե մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը և ունեն միայն իրենց վճռականությունը, դեռևս ներքուստ կվախենան։ Երբ վախենում ես, հե՞շտ է արդյունքների հասնել՝ անկախ նրանից, թե ինչ ես անում կամ ինչպես ես անում։ (Ոչ։) Երբ վախենում ես, ինչպիսի՞ վիճակում ես գտնվում։ Դու վախենում ես այս մարդկանց զորությունից, վախենում ես, որ նրանք կպարզեն, որ զանազանել ես իրենց և զգուշանում ես նրանցից, և վախենում ես, որ կճնշեն ու կմեկուսացնեն քեզ, երբ տեսնեն, որ իրենց կողմից չես՝ ի վերջո հեռացնելով քեզ եկեղեցուց։ Սրտումդ դու այս մտահոգությունները կունենաս։ Երբ նման մտահոգություններ ունես, կարո՞ղ ես իմաստություն, քաջություն և միջոցներ ունենալ՝ այս մարդկանց հետ շփվելու, նրանց առաջացրած խնդիրները լուծելու կամ նրանց չար գործերը քողազերծելու համար, որպեսզի եղբայրներն ու քույրերը զանազանություն ունենան և չմոլորեցվեն։ Ո՞րն է գործելու ամենահարմար եղանակը։ Երբ վախենում ես, մի՞թե թույլ իրադրությունում չես։ Նախևառաջ թույլ և պասիվ ես։ Մի կողմից՝ Աստծու հանդեպ ամուր հավատք չունես, մյուս կողմից՝ մտածում ես. «Ուրեմն այս չար մարդիկ հասել են իրենց ուզածին։ Ինչպե՞ս է պատահում, որ հիմա միայն ես եմ զանազանում այս հարցը։ Մյուսները որևէ զանազանություն ունե՞ն։ Եթե մյուսներին պատմեմ իրական իրավիճակի մասին, կհավատա՞ն ինձ։ Եթե չհավատան, կմերկացնե՞ն ինձ։ Եթե բոլորը միավորվեն՝ ինձ հետ գործ ունենալու համար, իսկ ես մենակ եմ ու անզոր, արդյոք այդ չար մարդիկ ամեն տեսակ արդարացումներ կգտնե՞ն ինձ հեռացնելու համար»։ Մի՞թե նման մտահոգություններ չես ունենա։ Երբ ունես այս մտահոգությունները, ինչպե՞ս կարող ես գործ ունենալ այդ մարդկանց հետ։ Ինչպե՞ս կարող ես շփվել նրանց հետ ամենահարմար և ամենաիմաստուն ձևով։ Այս պահին մի՞թե չունես որևէ ուղղություն կամ ուղի, որին հետևես։ Ճշգրտորեն ասած՝ երբ ամենաշատն ես վախենում և ամենաթույլն ես, պարզապես ի վիճակի չես պայքարելու նրանց դեմ կամ շփվելու նրանց հետ և լուծելու նրանց առաջացրած խնդիրները։ Ուստի այս պահին ո՞րն է լավագույն մոտեցումը քեզ համար։ Նախաձեռնությունը վերցնելը և առաջինը հարվածե՞լը՝ դիմակայելով նրանց և մերկացնելով նրանց չար գործերը՝ ինքդ քեզ պաշտպանելու համար։ Արդյոք այս մեթոդը տեղի՞ն է։ (Ոչ։) Ինչո՞ւ տեղին չէ։ Որովհետև չես մտածել, թե ինչպես գործես, չես կարողանում թափանցել նրանց էության մեջ և չգիտես՝ ինչպես մերկացնել նրանց, էլ չասած այն մասին, թե արդյոք մոլորեցվածները կարող են ընդունել ճշմարտությունը և շրջադարձ կատարել։ Այս տարբեր բաներից և ոչ մեկը դու չգիտես, և քեզ համար պարզ չէ, թե որն է ամենաշահավետ և արդյունավետ լուծումը քեզ համար։ Թեև դեռ պետք է հասնես բացասականության որոշակի մակարդակի, քո ընթացիկ իրադրությունն առնվազն թուլության և սարսափի իրադրություն է, և ներքուստ շատ մտահոգություններ ունես։ Անկախ նրանից՝ արդյոք այս մտահոգություններն օրինաչափ են, թե առաջացել են քո թուլությունից և սարսափից, կարճ ասած՝ սրանք փաստեր են։ Երբ այս փաստերն ի հայտ են գալիս, լավագույն լուծումը սպասել և ոչինչ չանել սովորելն է։ Ի՞նչ է նշանակում ոչինչ չանել։ Նշանակում է չշտապել մերկացնել ընտրության մասին իրական իրավիճակը նրանց, ովքեր խաբվել են, և չշտապել հակադրվել եկեղեցու նորընտիր առաջնորդողներին կամ այն մարդկանց խմբին, որոնք շահարկել և խաթարել են ընտրությունը։ Մի՛ մերկացրու նրանց. այս պահին պետք է սովորես սպասել։ Ոմանք ասում են. «Սպասելն այնքան պասիվ է։ Որքա՞ն պետք է սպասեմ»։ Դա չափազանց երկար սպասել չի պահանջում։ Մինչ սպասում ես, արի՛ Աստծու առջև՝ աղոթելու, կարդալու Աստծու խոսքերը և փնտրելու ճշմարտությունը։ Նման հանգամանքներում, երբ ամենաշատն ես վախենում և ամենաթույլն ես, աղոթքներդ ամենաանկեղծն ու ամենաճշմարիտն են։ Քեզ պետք է, որ Աստված ուղղորդի և պաշտպանի քեզ։ Պետք է հույսդ դնես Աստծու վրա։ Մինչ աղոթում ես, սարսափդ կամաց-կամաց կնվազի, մինչև որ անհետանա։ Երբ սարսափդ անհետանա, մի՞թե նաև պակաս թույլ չես լինի։ (Այո։) Նաև ավելի ու ավելի քիչ մտահոգություններ կունենաս։ Այս սարսափները, թուլությունները և մտահոգություններն օդից չեն անհետանում։ Ավելի շուտ, փոփոխության այս գործընթացի ընթացքում աստիճանաբար կսկսես որոշակի բաներ հասկանալ։ Ի՞նչ բաներ կսկսես հասկանալ։ Մի կողմից՝ կիմանաս, թե ինչպես գործ ունենալ այս մարդկանց հետ, ում առաջինը մերկացնել և ինչպես խոսել ու գործել այնպես, որ օգուտ բերի Աստծու տան աշխատանքին։ Բացի դրանից՝ կիմանաս այս մարդկանց վարքագծի բնությունը։ Ինչպե՞ս ես սկսում հասկանալ այս բաները։ Սպասելու գործընթացի ընթացքում ճշմարտությունը փնտրելով է, որ աստիճանաբար սկսում ես հասկանալ դրանք։ Երբ սա հստակորեն տեսնես, բնականաբար կխորհես, թե ինչպես պետք է իմաստություն կիրառես, ում հետ է տեղին խոսել և ինչպես խոսել այնպես, որ հուզի նրանց, որ թույլ տա նրանց իմանալ չար մարդկանց՝ ընտրությունը շահարկելու մասին փաստերը, և որը հնարավորություն կտա նրանց շրջադարձ կատարելու, զանազանելու ընտրությունը շահարկողների և խաթարողների իրական դեմքերը և զանազանելու, թե իրականում ինչպիսի մարդիկ են այսպես կոչված ընտրված առաջնորդողները։ Այսպիսի իմաստություն կունենաս, և գործողություններդ նույնպես կանոնավոր կլինեն։ Ուստի ինչպե՞ս են ի հայտ գալիս այս դրական ձեռքբերումները։ Այդ բոլորն Աստված է քեզ շնորհում քո սպասելու գործընթացի ընթացքում։ Դրանցից մի քանիսն ի հայտ են գալիս Սուրբ Հոգու աշխատանքի և լուսավորության շնորհիվ, իսկ մի քանիսն այն են, ինչ Աստված թույլ է տալիս քեզ տեսնել և հասկանալ Իր խոսքերում։ Աստծու խոսքերն ասում են անպատրաստ մարտեր չմղել։ Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ անկախ նրանից՝ պայքարում ես Սատանայի դեմ, թե մերկացնում ես Սատանայի ծառաների չար գործերը, ինչպես էլ որ մարտնչես Սատանայի դեմ, ինքդ պետք է ուժեղ լինես, հասկանաս ճշմարտության սկզբունքները և ի վիճակի լինես թափանցելու Սատանայի ու չար մարդկանց էության և չար գործերի մեջ, իսկ հետո մերկացնես նրանց։ Միայն այդպես վարվելով՝ ի վերջո լավ արդյունքների կհասնես։ Երբ հասկանաս այս բաները, մի՞թե սարսափներդ, թուլություններդ և մտահոգություններդ պակաս ուժգին և պակաս ակնհայտ չեն դառնա։ Այլևս այդքան չես վախենա։ Այս բաները, որ զգում ես, աստիճանաբար կփոխվեն։ Կհայտնաբերես, որ այնքան թույլ չես, որքան այն ժամանակ, երբ իրավիճակն առաջին անգամ առաջացավ։ Փոխարենը քեզ որոշ չափով ավելի ուժեղ և ավելի ինքնավստահ կզգաս, քան նախկինում և կիմանաս ինչ անել։ Այս պահին նորից աղոթիր Աստծուն և խնդրիր Նրան նախապատրաստել ճիշտ հնարավորությունը, իսկ հետո գործի անցիր։ Հաղորդի՛ր իրավիճակի մասին վերադաս առաջնորդողներին և աշխատողներին՝ միաժամանակ հաղորդակցվելով նրանց հետ, ովքեր լավ մարդկայնություն ունեն և անկեղծորեն հավատում են Աստծուն, բայց խաբվել և մոլորեցվել են, որովհետև չեն հասկացել ճշմարտությունը՝ չար մարդկանց՝ ընտրությունը շահարկելու մասին ներքին տեղեկությունը մերկացնելով նրանց։ Երբ շահես այս մարդկանցից մեկին կամ երկուսին, սարսափդ հիմնականում կանհետանա։ Կգիտակցես, որ այս ամենը հնարավոր չէ անել՝ հույսը դնելով մարդկային ուժի վրա, առավել ևս՝ հույսը դնելով պոռթկունության վրա. չես կարող հույսդ դնել ակնթարթային ազդակի կամ բարկության վրա, կամ ժամանակավոր այսպես կոչված արդարադատության զգացումի վրա։ Սրանք բոլորն անօգուտ են։ Աստված քեզ համար կնախապատրաստի ճիշտ ժամանակը և լուսավորություն կբերի քեզ, թե ինչ ասես, և հիմնվելով այն բանի վրա, ինչ հասկանում ես, Նա քայլ առ քայլ կուղղորդի քեզ՝ տալով ուղի, որին հետևես։ Սկզբում թույլ և վախեցած լինելուց մինչև սկզբունքներն ու ուղին փնտրելն ու հասկանալը. այս ընթացքում դեռ կարող ես բնականոն կերպով շփվել այս չար մարդկանց հետ։ Բնականոն շփումների ժամանակ մարդկանց մտքերը դատարկ չեն։ Նրանք իրենց սեփական մտքերն ունեն։ Մինչ փնտրում և աղոթում ես, դիտարկում ես այս մարդկանց։ Ի՞նչ ես դիտարկում։ Նայում ես, թե կոնկրետ ինչ ուղիով են գնում, և իրականում ինչպիսին է նրանց էությունը։ Եթե նրանց ասածը ճիշտ է և համահունչ է եկեղեցու գործի սկզբունքներին, կարող ես լսել նրանց. եթե նրանց ասածը խանգարում և անհանգստացնում է եկեղեցու գործը, կարող ես արդարացում գտնել՝ չլսելու կամ ժամանակ շահելու համար՝ օգտագործելով նրանց հետ «բարեկամաբար» շփվելու իմաստուն ձև՝ առանց նրանց զգոնացնելու։ Նրանց հետ «բարեկամաբար» շփվելիս հավաքում ես նրանց չար գործերի ապացույցները՝ զանազանելով նրանց՝ հիմնվելով նրանց տարբեր գործողությունների և մոլորությունների վրա, որոնք խախտում են ճշմարտության սկզբունքները, և էլ ավելի հաստատելով, որ այս մարդիկ Սատանայի ծառաներ են։ Այսկերպ կիրարկելը թույլ է տալիս քեզ չկաշկանդվել նրանց կողմից՝ միաժամանակ կատարելով քո պատասխանատվությունն ու պարտավորությունը։ Սա է անում իմաստուն մարդը։ Միայն նրանք, ովքեր մարդկայնություն, իմաստություն և ճշմարտության հանդեպ սեր ունեն, կարող են քայլել ճիշտ ուղիով։ Իմաստություն չունեցող մարդկանց համար, որոնք գործում են անխոհեմաբար և կոպիտ կերպով՝ միշտ հույսը դնելով պոռթկունության և ազդակի վրա, անկախ նրանից, թե ինչ են անում կամ ինչ հանգամանքների են բախվում, նրանց գործողությունները հաճախ վատ արդյունքների են հանգեցնում։ Նման մարդիկ ոչ միայն խանգարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, այլև շատ ավելորդ խնդիրներ ու նեղություններ են բերում իրենց վրա։ Մինչդեռ իմաստուն մարդիկ տարբեր են։ Ինչ էլ որ անեն, սպասում են, դիտարկում և փնտրում՝ սպասելով ճիշտ ժամանակին, Աստծու կարգավորումներին և տնօրինությանը։ Սպասելու ընթացքում նրանք ի վիճակի են փնտրելու Աստծու մտադրությունները, նպատակաուղղված կերպով ուտելու և խմելու Աստծու խոսքերը, ավելի ճշգրտորեն ընկալելու ճշմարտության սկզբունքները և գործելու ըստ Աստծու մտադրությունների։ Նրանք Աստծու խոսքերը և ճշմարտությունն օգտագործում են՝ լավ մարտ մղելու և Աստծու համար վկայելու, այլ ոչ թե պայքարում են մարդկանց դեմ կամ, պոռթկունությունից դրդված, լեզվակռիվների մեջ ներգրավվում։
Երբ խոսքը վերաբերում է չար մարդկանց՝ ընտրությունները շահարկելուն և խաթարելուն, ամենակարևորն այն չէ, թե արդյոք կարող ես թափանցել այս մարդկանց էության մեջ, կամ թե ինչպես ես ծրագրում մերկացնել նրանց. դա իրավիճակի մասին ժամանակին վերադասին զեկուցելն է։ Պետք է իմաստություն օգտագործես՝ նրանց դեմ պայքարելու համար, սպասես Աստծու ժամանակին, փնտրես Աստծու մտադրությունները և փնտրես ճշմարտության սկզբունքները՝ միաժամանակ չհետաձգելով պարտավորությունդ։ Ո՞րն է սա անելու վերջնական արդյունքը։ Կատարում ես պատասխանատվությունդ ու պարտավորությունդ։ Իրավիճակի մասին վերադասին զեկուցելով և լուծում փնտրելով՝ ոչ միայն խնդիրն է լուծվում, այլև խորաթափանցություն ես ձեռք բերում, մեծացնում ես զանազանությունդ ու իմաստությունդ, աճում ես հասակով և ամրապնդում ես հավատքդ Աստծու հանդեպ։ Մարդիկ այնքան շատ բան են ձեռք բերում Սատանայի հետ առճակատում փորձառաբար ապրելուց, և դա մեծապես օգտակար է նրանց համար։ Հակառակը, ենթադրենք՝ գործում ես պոռթկունությունից և ազդակից դրդված՝ այս մարդկանց դեմ թեժ պայքարի մեջ մտնելով և դեմ առ դեմ վիճելով նրանց հետ՝ ասելով. «Դուք շահարկում և խաթարում եք ընտրությունը։ Թեև մեծ զորություն եք բանեցնում, չեմ զիջի ձեզ և չեմ վախենում ձեզանից»։ Այս մոտեցման արդյունքը եկեղեցուց վտարվելն է՝ թողնելով քեզ ամիսներ շարունակ տանը լաց լինելու և տառապելու։ Բայց դու դեռ չես հասկանում Աստծու մտադրությունները. «Ինչո՞ւ հայտնվեցի այս խառնաշփոթի մեջ։ Դու ինձ չե՞ս ուզում, Աստվա՛ծ։ Չե՞ս հոգում իմ մասին»։ Ամիսներ շարունակ բաց ես թողնում նոր քարոզներն ու օրհներգերը, անտեղյակ ես, թե ինչ աշխատանք է նախաձեռնում եկեղեցին, ի վիճակի չես կատարելու պարտավորություններդ և լիովին մեկուսացվում ես՝ ամբողջովին ընկնելով խավարի մեջ։ Լաց լինելուց զատ ամեն օր միայն անհանգստանում ես. դու չես սովորում աղոթել Աստծուն կամ ուտել և խմել Նրա համապատասխան խոսքերն այս միջավայրում, առավել ևս չես սովորում փնտրել ճշմարտության սկզբունքները բարդ իրավիճակներում։ Ամենևին չես աճում իմաստության մեջ։ Մի քանի ամիս լաց լինելուց հետո ի վերջո մի օր ինչ-որ մեկը քեզ վերադարձնում է եկեղեցի և խնդրում կիսել այս ընթացքում քո ունեցած փորձառությունը, բայց դու միայն արցունքն աչքերիդ բողոքում ես. «Ինձ հետ այնքա՜ն անարդար են վարվել։ Ես չեմ անհանգստացրել եկեղեցին։ Ես չար մարդ չեմ։ Չար մարդիկ ինձ ծուղակն են գցել»։ Երբ հարցնում են. «Ի՞նչ դասեր սովորեցիր այս ընթացքում։ Որևէ բան շահեցի՞ր», դու պատասխանում ես. «Ի՞նչ կարող էի շահել։ Նրանք մեկուսացրին ինձ, տարան Աստծու խոսքերի գրքերն ու օրհներգերի գրքույկները, և ես չէի կարողանում որևէ քարոզ լսել։ Այն ամենը, ինչ կարող էի անել, հավատքի մասին խոսելն էր և երբեմն մի քանի օրհներգ երգելը, որոնք հիշում էի։ Ոչինչ չշահեցի։ Բարեբախտաբար Աստված ժամանակ նախապատրաստեց՝ ինձ հետ բերելու համար, այլապես ծրագրում էի դուրս գալ և բիզնեսով զբաղվել՝ փող աշխատելու համար, քանի որ, միևնույն է, փրկության հույս չկար։ Աստված այլևս չէր ուզում ինձ, և ես չէի կարող շարունակել հավատալ։ Սիրտս լիովին խավարել էր»։ Ի վերջո, ավելացնում ես՝ այս եզրահանգումն անելով. «Աստծու ոչխարներին Աստված երբեք չի թողնի»։ Նման նշանակալի և հատուկ իրադարձություն փորձառաբար ապրելը և այդքան քիչ բան ձեռք բերելը մի՞թե փոքր-ինչ խղճուկ չէ։ Մի՞թե անտեղի չէ։ Բախվելով նման լուրջ իրավիճակի՝ ոչ մի դաս չսովորեցիր և չմեծացրիր իմաստությունդ կամ հավատքդ։ Թեև սրտումդ դեռ հավատում ես Աստծուն, Սատանաների, դևերի և հակաքրիստոսների կողմից այնքան տանջվեցիր, որ գրեթե դադարեցիր հավատալուց։ Կարո՞ղ ես արդյոք դեռ վկայել Աստծու համար։ Մի՞թե վախկոտ և անկարող մարդ չես։ Ի՞նչ օգուտ կա տանը լաց լինելուց։ Նույնիսկ եթե լաց լինես մինչև կուրանալդ, դա կօգնի՞։ Կարո՞ղ է արդյոք դա լուծել հակաքրիստոսների հետ կապված խնդիրը։ Չար մարդիկ հասել են իրենց ուզածին, և ի վերջո այն ամենը, ինչ ունես, այս ասույթն է. «Աստծու ոչխարներին Աստված երբեք չի թողնի», և դու որևէ բան ձեռք չես բերում։ Դու չունես իմաստություն, չունես գործելակերպ և չգիտես, որ Աստծուն պետք է փնտրես ըստ Նրա տված ուղու, գաս Աստծու առջև՝ վերցնելու Աստծու խոսքերն ու ճշմարտությունը՝ Սատանայի դեմ պայքարելու համար։ Վարդապետության այն փոքր մասը, որ սովորաբար դուրս ես նետում, քեզ ոչ մի օգուտ չի տալի. երբ բանը հասնում է նման հարցերի բախվելուն, լաց լինելուց զատ միայն քեզ անարդարացիորեն վիրավորված ես զգում և բողոքում ես. սա անպետք, վախկոտ մարդ է։ Անպետք, վախկոտ մարդիկ հաճախ մի քանի դրսևորումներ են ունենում, որոնք նաև նրանց հիմնական բնութագրերն են։ Նախ՝ լաց են լինում։ Երկրորդ՝ իրենց անարդարացիորեն վիրավորված են զգում։ Երրորդ՝ բողոքում են իրենց սրտերում։ Իրենց սրտերում նաև ասում են. «Որտե՞ղ ես, Աստվա՛ծ։ Ինչո՞ւ չես հոգում իմ մասին։ Ես սարսափելի վնաս եմ կրել Սատանայից, չեմ կարող շարունակել ապրել։ Խնդրում եմ, արագ փրկի՛ր ինձ»։ Աստված ասում է. «Դու անպետք, վախկոտ մարդ ես, մարդկային մաշկով փաթաթված ոչնչություն։ Եթե հավատում ես Աստծուն, ինչի՞ց ես վախենում։ Ի՞նչ կա Սատանայից վախենալու»։ Անկախ նրանից, թե ինչ դավադրություններ և դավեր է օգտագործում Սատանան, երբ գործում է, մենք չենք վախենում։ Մենք ունենք Աստծուն, ունենք ճշմարտությունը։ Աստված մեզ իմաստություն կտա. Աստված գերիշխանություն ունի ամեն ինչի նկատմամբ. ամեն ինչ Աստծու տնօրինության տակ է։ Ինչի՞ց ես վախենում։ Լաց լինելը պարզապես ցույց է տալիս, որ վախկոտ ես և հիմար. դու աղբի կտոր ես, օդի վատնում։ Լաց լինելը նշանակում է, որ փոխզիջման ես գնում Սատանայի հետ և ողորմություն ես աղերսում Սատանայից։ Աստծուն դո՞ւր են գալիս նման անպետք, վախկոտ մարդիկ։ (Ոչ։) Աստված քեզ տեսնում է որպես անպետք, վախկոտ մարդու, հիմարի, ոչնչության, որը ոչ մի վկայություն և ոչ մի իմաստություն չունի։ Ի՞նչ եղավ այն ճշմարտությունը, որը հասկանում էիր։ Մի՞թե բավականաչափ չես լսել հակաքրիստոսների և Սատանայի դրսևորումների մասին, որոնք Աստված մերկացնում է։ Մի՞թե չես հասկանում կամ չես թափանցում այս բաների մեջ։ Մի՞թե չգիտես, որ նրանք Սատանաներ են։ Եթե գիտես, որ Սատանաներ են, ինչի՞ց ես վախենում։ Ինչո՞ւ չես երկյուղում և չես վախենում Աստծուց։ Մի՞թե չես վախենում Աստծուն վիրավորելուց՝ Սատանայից երկյուղելով։ Մի՞թե դա չարասրտության արարք չէ։ Երբ նման իրավիճակներ են առաջանում, վախենում ես և չունես ոչ մի լուծում, ոչ մի իմաստություն կամ հակաքայլեր։ Ի՞նչ ես շահել այս բոլոր տարիներին քարոզներ լսելուց։ Այդ ամենն իզո՞ւր էր։ Կարո՞ղ են արդյոք նման անպետք, վախկոտ մարդիկ հաստատուն կանգնել իրենց վկայության մեջ։ (Ոչ։) Երբ խոսքը վերաբերում է այն իրավիճակներին, երբ Սատանաներն ու չար մարդիկ շահարկում և խաթարում են ընտրությունները, անկախ նրանից՝ մենակ ես ու անզոր, թե իսկապես մի քանի եղբայրներ և քույրեր ունես, որոնք քեզ հետ մեկ միտք ունեն, մի՛ շտապիր գործել։ Նախ՝ սովորի՛ր սպասել։ Երկրորդ՝ սովորի՛ր փնտրել։ Սպասելու և փնտրելու ընթացքում մի՛ թող պարտավորությունդ։ Ի՞նչ է նշանակում սպասել։ Նշանակում է սպասել, որ Աստված նախապատրաստի ճիշտ ժամանակը և հնարավորությունը։ Իսկ ի՞նչ պետք է փնտրես։ Փնտրի՛ր այն սկզբունքներն ու ուղին, որոնք պետք է կիրարկես՝ Աստծուն հավատալիս և հետևելիս։ Փնտրի՛ր՝ ինչպես գործել, որպեսզի համահունչ լինես Աստծու մտադրություններին, և ինչպես գործել, որպեսզի պայքարես Սատանայի և հակաքրիստոսների ուժերի դեմ՝ ի վերջո հաղթահարելով Սատանայի ուժերը հաղթող դառնալու համար։ Եթե մենակ ես, պետք է ավելի շատ աղոթես Աստծուն, սպասես և փնտրես։ Եթե կան երկու կամ երեք այլ մարդիկ, որոնք քեզ հետ մեկ միտք ունեն, կարող եք միասին հաղորդակցվել, աղոթել, սպասել և փնտրել։ Երբ Աստված հարմար ժամանակ նախապատրաստի, Աստծուց ուժ և իմաստություն խնդրի՛ր, որպեսզի այն ամենը, ինչ անում ես, և յուրաքանչյուր խոսք, որ ասում ես, տեղին լինի։ Այդպես վարվելով՝ մի կողմից՝ կատարում ես պարտավորությունդ որպես արարած, մյուս կողմից՝ կարող ես նաև ուժեղ և արդյունավետ կերպով մերկացնել Սատանային՝ հիմնովին մերկացնելով և խափանելով Սատանայի ծառաների և հակաքրիստոսների դավադրությունները։ Արդյոք սա տեղի՞ն է։ Այս մեթոդները, ձևերը, ուղիները և սկզբունքներն ասվել են ձեզ, ուստի ինչպես կկիրառեք դրանք, ձեզանից է կախված։ Արդյոք այս ուղին բավականաչափ պա՞րզ է։ (Այո։) Ուրեմն, երբ բախվում եք նման հարցերի, կիրառե՛ք այս սկզբունքի համաձայն։ Սրան հեշտ է հասնել։
Եկեղեցու յուրաքանչյուր ընտրության ժամանակ թե՛ առաջնորդողներն ու աշխատողները, թե՛ Աստծու ընտրյալ մարդիկ պատասխանատվություն և պարտավորություն ունեն պաշտպանելու ընտրական աշխատանքը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ստանձնեն ճշմարտության և ընտրության սկզբունքների մասին հաղորդակցվելու աշխատանքը․ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է բարձրացնեն ցանկացած խնդիր, որ ունեն, և ապա պետք է հաղորդակցվել ճշմարտության մասին՝ այս խնդիրները լուծելու համար։ Միայն այսկերպ կարելի է երաշխավորել, որ ընտրությունը սահուն կանցնի։ Մի կողմից՝ առաջնորդողներն ու աշխատողները պետք է խստորեն հետևեն Աստծու տան ընտրության սկզբունքներին և Աստծու տան յուրաքանչյուր ընտրության աշխատանքն իրականացնեն այս սկզբունքների հիման վրա։ Մյուս կողմից՝ պետք է նաև զգուշանան չար մարդկանցից և հակաքրիստոսներից, որոնք շահարկում և խաթարում են ընտրությունները։ Այս անհատները Սատանայի ծառաներ են, Սատանայի խմբավորումն են։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է խստորեն զգուշանան նրանցից և զգոն լինեն նրանց հանդեպ՝ աչալուրջ մնալով ընտրությունների ժամանակ կուլիսների հետևում բաները շահարկելու և գործընթացը գաղտնի կեղծելու համար կասկածելի խարդավանքների դիմելու փորձերի նկատմամբ։ Ենթադրենք՝ պարզվում է, որ ընտրությունն իսկապես շահարկվել է չար մարդկանց կողմից, ինչը հանգեցրել է օրինական ընտրվածի դուրս թողնվելուն, և մարդկանց մեծամասնությունը մոլորեցվել է այնպես, որ առաջնորդող է ընտրվել մեկը, ով ճիշտ մարդ չէ, ով պիտանի չէ այդ պաշտոնի համար։ Եթե նման իրավիճակ է առաջանում, ապա դեռ լուծում կա։ Ընտրված անձի իրական իրավիճակը պետք է մերկացվի։ Եթե մարդկանց մեծամասնությունը համաձայնի, կարող է նորից ընտրություն անցկացվել։ Սատանայի և չար մարդկանց կողմից շահարկված ընտրությունը ճշմարտության սկզբունքների հիման վրա եկեղեցու բնականոն կերպով անցկացված ընտրության արդյունք չէ։ Սա դրական բան չէ և վաղ թե ուշ կբացահայտվի, կմերկացվի և կչեղարկվի։ Հավատալով սրան՝ եթե բախվես նման իրավիճակների, ինչպե՞ս պետք է գործես։ Պետք է պատրաստ լինես ցանկացած պահի և ցանկացած վայրում պայքարելու Սատանայի դեմ, ոչ թե անգործ կանգնես։ Եթե թուլամորթ ես, բթամիտ մարդ կամ անպետք, վախկոտ մարդ, կարող ես փոխզիջման գնալ նրանց հետ և գաղտնի համագործակցել, կամ այնքան ճնշվել նրանց կողմից, որ դառնաս բացասական և չկարողանաս վերականգնվել։ Ոմանք պարզապես անգործ կանգնում են՝ ասելով․ «Միևնույն է, չեմ կարող դառնալ եկեղեցու առաջնորդող։ Ով էլ ծառայի, միևնույնն է։ Ով ունակություն ունի, թող գնա և ծառայի։ Եթե հակաքրիստոսն է ուզում ծառայել, դա ինձ հետ ոչ մի կապ չունի, և քանի դեռ ինձ չեն հեռացնում, ամեն ինչ լավ է»։ Սա ասողները բանի պետք չեն Նրանք չեն կարող պատկերացնել, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե հակաքրիստոսը ծառայի որպես առաջնորդող, ոչ էլ այն ազդեցությունը, որ դա կունենա Աստծու հանդեպ իրենց հավատքի և իրենց փրկության վրա։ Միայն ճշմարտությունը հասկացող մարդիկ կարող են սա տեսնել այնպես, ինչպես կա։ Նրանք կասեն․ «Եթե հակաքրիստոսը դառնա եկեղեցու առաջնորդող, կտուժեն Աստծու ընտրյալ մարդիկ։ Մասնավորապես, ճշմարտությանը ձգտողները, արդարադատության զգացում ունեցողները և իրենց պարտավորությունը հոժարակամ կատարողները բոլորը կճնշվեն ու կմեկուսացվեն։ Միայն այդ բթամիտ մարդիկ և մարդկանց հաճեցնողները կարժանանան բարեհաճության և կբանտարկվեն ու կբերվեն հակաքրիստոսի իշխանության վերահսկողության տակ»։ Բայց ճշմարտությունը չձգտողները երբեք չեն մտածում այս բաների մասին։ Նրանք մտածում են․ «Մարդն Աստծուն հավատում է փրկվելու համար։ Յուրաքանչյուրը քայլում է իր սեփական ճանապարհով։ Նույնիսկ եթե հակաքրիստոսը դառնա առաջնորդող, դա ինձ վրա ազդեցություն չի ունենա։ Քանի դեռ վատ բաներ չեմ անում, չեն կարող ճնշել կամ մեկուսացնել ինձ կամ հեռացնել եկեղեցուց»։ Արդյոք սա ճի՞շտ տեսակետ է։ (Ոչ։) Եթե Աստծու ընտրյալ մարդկանցից ոչ մեկին չեն մտահոգում եկեղեցու ընտրությունները, երբ թույլ տան, որ հակաքրիստոսն իշխանություն վերցնի, ի՞նչ հետևանքներ կլինեն։ Արդյոք դա իսկապե՞ս այնքան պարզ կլինի, որքան մարդիկ պատկերացնում են։ Ինչպիսի՞ փոփոխությունների կենթարկվի եկեղեցական կյանքը։ Սա ուղղակիորեն կապված է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի հետ։ Եթե հակաքրիստոսն իշխանություն ունենա եկեղեցում, ի՞նչ տեղի կունենա։ Ճշմարտությունն այլևս իշխանություն չի ունենա այդ եկեղեցում, ոչ էլ Աստծու խոսքերը կունենան․ ավելի շուտ այնտեղ իշխանություն կունենան չհավատացողներն ու Սատանան։ Թեև Աստծու խոսքերը դեռ կարող են կարդացվել հավաքույթների ժամանակ, հակաքրիստոսն է վերահսկում խոսելու իրավունքը։ Կարո՞ղ է արդյոք հակաքրիստոսը հստակորեն հաղորդակցվել ճշմարտության մասին։ Կարո՞ղ է արդյոք հակաքրիստոսը թույլ տալ Աստծու ընտրյալ մարդկանց ազատորեն և անկաշկանդ հաղորդակցվել ճշմարտության մասին։ Դա անհնար է։ Երբ հակաքրիստոսն իշխանություն ունենա, էլ ավելի շատ խաթարումներ և անհանգստություններ կլինեն, եկեղեցական կյանքի արդյունքները գնալով կնվազեն, և Աստծու ընտրյալ մարդիկ շատ բան չեն քաղի, երբ հավաքվեն, ինչը դժվարություններ կառաջացնի Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար։ Աստծու ընտրյալ մարդկանց խնդիրները նույնպես կբազմապատկվեն և չեն լուծվի, և ոմանք, ովքեր ի վիճակի են կիրարկելու ճշմարտությունը, նույնպես կանհանգստանան․ եկեղեցական կյանքի մթնոլորտն ամբողջովին կփոխվի, ասես մութ ամպեր են եկել՝ ծածկելու արևը։ Այդ ժամանակ դեռ վայելք կլինի՞ եկեղեցական կյանքում։ Այն հաստատապես կվտանգվի, ընդ որում՝ ոչ փոքր չափով։ Եկեղեցում ճշմարտությանը ձգտողները փոքրամասնություն են կազմում։ Եթե այս փոքրամասնությունը ճնշվի և մեկուսացվի, կարելի է ասել, որ այլևս եկեղեցական կյանք չի լինի։ Եթե մարդիկ չկարողանան թափանցել այս հետևանքի մեջ, ուշադրություն չեն դարձնի ընտրություններին կամ չեն հոգա դրանց մասին։ Եթե մարդկանց մեծամասնությունը լրջորեն չվերաբերվի ընտրություններին, չհետևի սկզբունքներին, այդքան բացասաբար վերաբերվի ընտրություններին և առաջնորդվի կեղծ առաջնորդողներով ու հակաքրիստոսներով, երբ չար մարդիկ կամ ճշմարտությունը չսիրողները եկեղեցու առաջնորդողներ դառնան, Աստծու ընտրյալ մարդկանց մեծամասնությունը կորուստներ կկրի իր կյանքի մուտքի հարցում։ Հետևաբար եկեղեցու ընտրությունների արդյունքներն ուղղակիորեն ազդում են Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի աճի և եկեղեցու ապագայի վրա։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հստակորեն ընկալեն սա և բացարձակապես չպետք է բացասական վերաբերմունք որդեգրեն։ Որոշ բթամիտ մարդիկ չեն կարողանում թափանցել այս հարցի մեջ․ միշտ իրենց հույսը դնում են սեփական երևակայությունների վրա՝ մտածելով․ «Եկեղեցում բոլորն անկեղծ հավատացյալներ են, ուստի ցանկացած մարդ կարող է ընտրվել․ քանի դեռ եղբայր կամ քույր են, ցանկացած մարդ կարող է առաջնորդող լինել»։ Նրանք չափազանց պարզունակ են նայում եկեղեցու ընտրություններին, ինչը հանգեցնում է բազմաթիվ բացասական, սխալ գաղափարների և տեսակետների։ Եթե կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսներն իսկապես ընտրվեն որպես առաջնորդողներ և աշխատողներ, եկեղեցու գործը կվնասվի, և Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքն անխուսափելիորեն վնաս կկրի։ Այդ ժամանակ մարդիկ կգիտակցեն, թե որքան կարևոր է ընտրություններ անցկացնել ըստ սկզբունքների։
Յուրաքանչյուր եկեղեցում կան մարդկանց որոշ հաճեցնողներ։ Մարդկանց այս հաճեցնողները զանազանություն չունեն չար մարդկանց՝ ընտրությունները շահարկելու և խաթարելու վերաբերյալ։ Նույնիսկ եթե փոքր-ինչ զանազանություն ունեն, անտեսում են դա։ Նրանց վերաբերմունքը եկեղեցու ընտրություններում ծագած ցանկացած խնդրի նկատմամբ հետևյալն է․ «Հեռո՛ւ մնա այն հարցերից, որոնք անձամբ քեզ վրա չեն ազդում»։ Նրանք մտածում են, որ կարևոր չէ՝ ով կդառնա առաջնորդող, որ դա իրենց հետ ոչ մի կապ չունի։ Քանի դեռ կարող են ուրախությամբ զբաղվել իրենց առօրյա կյանքով, նրանց համար ամեն ինչ լավ է։ Ի՞նչ եք մտածում նման մարդկանց մասին։ Արդյոք ճշմարտությունը սիրող մարդի՞կ են։ (Ոչ։) Ինչպիսի՞ մարդիկ են։ Սրանք մարդկանց հաճեցնողներ են, և նրանց կարելի է նաև չհավատացողներ անվանել։ Այս մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը․ միայն ձգտում են հեշտ կյանքով ապրելու՝ տենչալով մսեղիի հարմարավետությունը։ Նրանք չափազանց եսասեր են և չափազանց ճարպիկ։ Արդյոք հասարակության մեջ շա՞տ են նման մարդիկ։ Անկախ նրանից՝ որ քաղաքական կուսակցությունն է իշխանության գլուխ, անկախ նրանից, թե ով է պաշտոնավարում, նրանք սիրված են, կարող են մեծ հաջողությամբ կառավարել իրենց սոցիալական հարաբերությունները և հարմարավետ են ապրում․ անկախ նրանից՝ ինչ քաղաքական շարժում է առաջանում, չեն ներքաշվում դրա մեջ։ Ինչպիսի՞ մարդիկ են սրանք։ Սրանք ամենանենգ, ամենաճարպիկ մարդիկ են, որոնք հայտնի են որպես «լպրծուն օձաձկներ» և «հին օձեր»։ Նրանք ապրում են Սատանայի փիլիսոփայություններով՝ առանց սկզբունքի նշույլի։ Ով էլ որ իշխանության գլուխ լինի, հարմարվում են նրան, շողոքորթում, գովերգում։ Նրանք ոչինչ չեն անում՝ բացի իրենց վերադասներին պաշտպանելուց, և երբեք չեն վիրավորում նրանց։ Որքան էլ չարիք գործեն իրենց վերադասները, ո՛չ ընդդիմանում են, ո՛չ էլ աջակցում, այլ իրենց մտքերը խոր թաքցնում են ներսում։ Նրանք սիրված են՝ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ։ Սատանային և դևերի թագավորներին դուր է գալիս այսպիսի մարդը։ Ինչո՞ւ է դևերի թագավորներին դուր գալիս այսպիսի մարդը։ Որովհետև նա չի փչացնում դևերի թագավորների գործերը և ոչ մի սպառնալիք չի ներկայացնում նրանց համար։ Այսպիսի մարդը իր անձնական վարքում չունի սկզբունքներ կամ նվազագույն չափանիշներ և զուրկ է ազնվությունից ու արժանապատվությունից․ նա պարզապես հետևում է հասարակության միտումներին և խոնարհվում դևերի թագավորների առջև՝ հարմարվելով նրանց ճաշակին։ Մի՞թե եկեղեցում չկան նման մարդիկ։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ հաղթողներ լինել։ Արդյոք Քրիստոսի լավ զինվորնե՞ր են։ Արդյոք Աստծու վկանե՞ր են։ Երբ չար մարդիկ և հակաքրիստոսները գլուխ են բարձրացնում և անհանգստացնում են եկեղեցու գործը, կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ոտքի կանգնել և պատերազմ մղել նրանց դեմ՝ մերկացնելով, զանազանելով նրանց և հրաժարվելով նրանցից, վերջ դնելով նրանց չար գործերին և վկայություն կրելով Աստծու համար։ Հաստատապես չեն կարող։ Այս լպրծուն օձաձկներն այն մարդիկ չեն, որոնց Աստված կկատարելագործի կամ որոնց Նա կփրկի։ Նրանք երբեք վկայություն չեն կրում Աստծու համար կամ չեն պաշտպանում Նրա տան շահերը։ Ինչպես Աստված է տեսնում նրանց, այս մարդիկ Իրեն հետևողները կամ հնազանդվողները չեն, այլ, խնդիրներ հրահրելով, կուրորեն ամբոխին հետևողներ, Սատանայի ավազակախմբի անդամներ․ հենց նրանց Նա կվերացնի, երբ Իր աշխատանքն ավարտվի։ Աստված չի գնահատում նման թշվառներին։ Նրանք ո՛չ ճշմարտություն ունեն, ո՛չ կյանք․ նրանք գազաններ և դևեր են․ արժանի չեն Աստծու փրկությանը և Նրա սերը վայելելուն։ Ուստի Աստված հեշտությամբ դեն է նետում և դուրս է թողնում նման մարդկանց, և եկեղեցին պետք է անհապաղ հեռացնի նրանց որպես չհավատացողների։ Նրանք ճշմարիտ սիրտ չունեն Աստծու հանդեպ, ուստի արդյոք Աստված կապահովի՞ նրանց իրական սննդով։ Լուսավորություն կբերի՞ և կօգնի՞ նրանց։ Նա չի անի դա։ Երբ եկեղեցու ընտրությունների ժամանակ միջամտություն և անհանգստություններ են տեղի ունենում, և ընտրության արդյունքները վերահսկվում և ազդեցության են ենթարկվում չար մարդկանց կողմից, այս մարդիկ բացարձակապես չեն կանգնի Աստծու կողքին՝ պաշտպանելու Աստծու տան շահերը։ Բացարձակապես չեն հետևի ճշմարտության սկզբունքներին՝ պայքարելու չար մարդկանց և հակաքրիստոսների դեմ, և մինչև վերջ պայքարելու Սատանայի ուժերի դեմ։ Բացարձակապես չեն անի դա, նրանք քաջություն չունեն։ Հետևաբար Աստծու համար վկայություն կրել կարողացողները պետք է զանազանեն այս մարդկանց և չպետք է այս մարդկանց հետ հաղորդակցվեն իրենց հասկացած ճշմարտությունների կամ Սատանայի վերաբերյալ իրենց զանազանության մասին։ Նույնիսկ եթե նրանց հետ հաղորդակցվես այս բաների մասին, անօգուտ կլինի․ նրանք չեն կանգնի ճշմարտության կողքին։ Համագործակցողներ և գործընկերներ ընտրելիս պետք է բացառես նման մարդկանց և չընտրես նրանց։ Ինչո՞ւ չպետք է ընտրես նրանց։ Որովհետև լպրծուն օձաձկներ են․ նրանք չեն կանգնի Աստծու կողքին, չեն կանգնի ճշմարտության կողքին և քեզ հետ սրտով և մտքով չեն միավորվի՝ պայքարելու Սատանայի դեմ։ Եթե քո սրտանց խոսքերը վստահես նրանց, հիմար ես և Սատանայի համար ծաղրի առարկա կդառնաս։ Մի՛ հաղորդակցվիր ճշմարտության մասին կամ հորդորներ մի՛ առաջարկիր նման մարդկանց և ոչ մի հույս մի՛ դիր նրանց վրա, որովհետև Աստված բոլորովին չի փրկում այս մարդկանց։ Նրանք աստծու հետ մեկ սիրտ և միտք ունեցող մարդիկ չեն. նրանք ճակատամարտին հեռվից հետևող հանդիսատեսներ են՝ լպրծուն օձաձկներ։ Այս տեսակի մարդիկ սողոսկում են Աստծու տուն՝ պարզապես իրարանցմանը հետևելու համար և կուրորեն հետևում են ամբոխին՝ խնդիրներ հրահրելով։ Նրանք չունեն արդարադատության զգացում և պատասխանատվության զգացում. նույնիսկ կարեկցանք չունեն չար մարդկանց կողմից վնաս կրած լավ մարդկանց հանդեպ։ Նման մարդկանց դևեր ու Սատանաներ անվանելն ամենատեղին բանն է։ Եթե արդարադատության զգացում ունեցող մեկը մերկացնում է չար մարդկանց, նրանք նույնիսկ չեն ծափահարի կամ աջակցի նրան։ Ուստի երբեք մի՛ վստահեք այս մարդկանց. նրանք լպրծուն օձաձկներ են, քամելեոններ, հին օձեր։ Նրանք Աստծուն անկեղծորեն հավատացողներ չեն, այլ Սատանայի ծառաներ են։ Այս մարդիկ երբեք չեն կարող փրկվել, և Աստված չի ուզում նրանց. սա Աստծու հստակ ցանկությունն է։ Եկեղեցիների մեծ մասը հավանաբար նման մարդիկ ունի։ Շո՛ւրջդ նայիր քո եկեղեցում՝ տեսնելու համար, թե ովքեր են նրանք։ Երբ բաներ են պատահում, երբեք նրանց հետ մի՛ հաղորդակցվիր ճշմարտության մասին և թույլ մի՛ տուր նրանց իմանալ, թե իրականում ինչ է կատարվում քեզ հետ։ Զգուշացի՛ր նման մարդկանցից և գործ մի՛ ունեցիր նրանց հետ։ Փնտրի՛ր Աստծուն ճշմարտապես հավատացողներին և արդարադատության զգացում ունեցողներին. երբ տեսնում են, որ Աստծու տան շահերը վնասվում են, եկեղեցու գործը և եկեղեցական կյանքի կարգն անհանգստացվում կամ շահարկվում են, նրանք անհանգստանում և բարկանում են. նրանք խորապես ատում են եկեղեցին անհանգստացնող այս չար մարդկանց. ուզում են ոտքի կանգնել և մերկացնել չար մարդկանց և անհամբերությամբ փնտրում են ճշմարտությունը հասկացող մարդկանց՝ միավորվելու և չար դևերի դեմ պայքարելու համար։ Հաղորդակցվի՛ր նման մարդկանց հետ և ձեռք ձեռքի տո՛ւր նրանց հետ՝ Սատանայի դեմ պայքարելու համար։ Այս մարդիկ հաղթողներն են, Քրիստոսի լավ զինվորները. միայն այս մարդիկ բաժին ունեն Քրիստոսի թագավորությունում։ Այդ մարդկանց հաճեցնողները, հին օձերը, քամելեոնները և թմրած ու բթամիտ մարդիկ բոլորը բացահայտվել են. նրանք դուրս թողնվելու ենթակա օբյեկտներ են։ Նրանք եղբայրներ և քույրեր չեն, Աստծու տան մարդիկ չեն, այլ չհավատացողներ և պատեհապաշտներ են՝ վստահության անարժան։ Այս մարդկանց հետ վարվելու ձևը հետևյալն է. եթե կարող են չարիք գործել, մաքրե՛ք նրանց։ Եթե չար մարդիկ չեն և չեն հետևում չար մարդկանց՝ եկեղեցին անհանգստացնելու համար, կարող են ժամանակավորապես մնալ եկեղեցում, մինչ սպասում եք նրանց ապաշխարությանը։ Մի կողմից՝ դիտարկե՛ք և ընկալեք այս մարդկանց խառնվածքները, մարդկայնությունը և տարբեր հարցերի նկատմամբ նրանց տեսակետներն ու վերաբերմունքը և զանազանությո՛ւն կիրարկեք՝ պարզելով նման մարդկանց էությունը։ Միևնույն ժամանակ, երբ չար մարդիկ շահարկում և խաթարում են ընտրությունները, զգո՛ն եղեք չար մարդկանց կողքին կանգնող այս մարդկանց հաճեցնողների նկատմամբ, որոնք որպես նրանց կամակատարներ և մեղսակիցներ են գործում։ Կարճ ասած՝ չար մարդկանց կողմից ընտրությունները շահարկելու և խաթարելու բոլոր անպատշաճ վարքագծերի դեպքում անհրաժեշտ է զանազանություն կիրարկել ըստ Աստծու խոսքերի. երբ հստակորեն տեսնեք նրանց էությունը, կիմանաք՝ ինչպես ըստ սկզբունքների պատշաճ կերպով վարվել նրանց հետ։
Հենց նոր հաղորդակցվեցինք ընտրությունները շահարկելու և խաթարելու որոշ երևույթների և որոշ մարդկանց գործողությունների մասին։ Թեև ոչ բոլոր տեսանկյուններն ընդգրկվեցին, հիմնականում այս խնդիրները լուծելու սկզբունքների շուրջ հաղորդակցություն եղավ։ Երբ եկեղեցու ներսում հայտնաբերեք ընտրությունները շահարկող և խաթարող մարդկանց, պետք է ոտքի կանգնեք և սահմանափակեք նրանց։ Մի՛ եղեք զիջող կամ մի՛ գործեք մարդկանց հաճեցնողների պես։ Եթե որևէ մեկը միշտ փորձում է շահարկել և խաթարել ընտրությունները, հենց որ այս միտումն ի հայտ գա, եղբայրներն ու քույրերը պետք է հավաքականորեն ոտքի կանգնեն՝ կանգնեցնելու և մերկացնելու նրանց։ Եթե դա անում են շփոթվածության մեջ՝ չիմանալով, որ դա համարվում է ընտրությունների շահարկում և խաթարում, կարող եք նրանց բացատրել. «Այն, ինչ անում ես, ընտրությունների շահարկում և խաթարում է։ Մի՛ խաղա Սատանայի ծառայի դերը։ Սա եկեղեցու առաջնորդողների ընտրություն է, ոչ թե քաղաքապետերի կամ գյուղապետերի ընտրություն։ Աստծու տունն ունի իր սեփական կանոնակարգերը և ունի այս աշխատանքն անելու իր սկզբունքները։ Մարդկային մտադրությունները չպետք է խառնվեն դրան. մենք պետք է խստորեն հետևենք ճշմարտության սկզբունքներին այս աշխատանքի համար։ Եթե որակդ ցածր է և չես կարողանում հասկանալ ճշմարտության սկզբունքները, կամ եթե ծեր ես ու բթամիտ՝ զուրկ ընտրություններին մասնակցելու համար պահանջվող խելքից, ապա կարող ես ձեռնպահ մնալ և պարզապես սպասել արդյունքին, բայց ոչ մի դեպքում չպետք է շահարկես կամ խաթարես ընտրությունը, կամ միջամտես և անհանգստություններ պատճառես. սրանք չար գործեր են, և Աստված գարշում է դրանցից։ Նման չար գործերը հավերժ դատապարտվում են. երբեք մի՛ եղիր նման մարդ կամ մի՛ հետևիր այս ուղուն։ Եթե իսկապես մարդ ես, մի՛ ներգրավվիր ընտրությունների շահարկման և խաթարման մեջ, որովհետև հենց որ դա փաստ դառնա, որպես Սատանայի ծառա կբնորոշվես և կհեռացվես եկեղեցուց»։ Եթե ընտրությունները շահարկող և խաթարող մարդիկ հայտնաբերվեն, նրանցից ցածր որակ ունեցողների հետ, որոնք չեն հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կարելի է սիրով հաղորդակցվել, աջակցել, ապահովել և օգնել նրանց։ Բայց ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր, չնայած լիովին տեղյակ են ճշմարտության սկզբունքներին, միևնույն է, գիտակցաբար շահարկել և խաթարել են ընտրությունը՝ նույնիսկ անտեսելով դրա դեմ ուղղված հորդորները։ Նրանց համար նույնպես լուծում կա։ Նրանց այլևս չի թույլատրվում մասնակցել ընտրություններին։ Զրկե՛ք նրանց ընտրելու իրավունքներից։ Կարճ ասած՝ ընտրությունները շահարկելու և խաթարելու բոլոր գործողությունները պետք է հավասարաչափ զանազանվեն, կանգնեցվեն և սահմանափակվեն՝ իրավիճակը շրջելու համար։ Նման վարքագծերն ու գործողությունները չպետք է թույլատրվեն եկեղեցում, որպեսզի ընտրության սխալ արդյունքները և եկեղեցու գործի անհանգստացումն ու վնասումը կանխվեն։
Տարբեր խանգարումներ և անհանգստություններ առաջացնող մարդկանց, իրադարձությունների և բաների ամփոփում
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտավորությունը ներառում է տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը։ Մենք դրանք բաժանել ենք տասնմեկ հարցի՝ հաղորդակցվելու համար։ Յուրաքանչյուր հարցում թվարկված խանգարումների և անհանգստությունների խնդիրները կամ միջադեպերը ներառում են մարդկանց՝ իրենց պարտավորության կատարումը և Աստծու հանդեպ նրանց անկեղծ հավատքը։ Ինչո՞ւ են դրանք այդքան մանրամասնորեն բաժանված։ Ինչո՞ւ եմ Ես յուրաքանչյուր հարց բարձրացնում հաղորդակցության և վերլուծության համար։ Դատելով յուրաքանչյուր հարցի վերնագրից՝ այս բաներն անող մարդկանց մարդկայնությունը լավը չէ։ Բացառությամբ առաջին հարցի՝ ճշմարտության շուրջ հաղորդակցության ժամանակ հաճախ թեմայից շեղվելը, ինչը ծանր չի համարվում, մնացած բոլորն իրենց բնույթով բավականին ծանր են։ Այս դրսևորումները բոլորը խանգարումներ և անհանգստություններ առաջացնելու բնություն ունեն, և դրանք բոլորը խանգարումներ և անհանգստություններ են հանդիսանում եկեղեցու գործի համար, ահա թե ինչու ենք մենք մեկ առ մեկ բարձրացնում դրանք հաղորդակցության և վերլուծության համար։ Երբ այս խնդիրներն ի հայտ են գալիս եկեղեցական կյանքում կամ պարտավորությունը կատարելու գործընթացում, մարդիկ պետք է հատկապես զգոն լինեն, զանազանեն դրանք և թափանցեն դրանց մեջ։ Երբ մարդիկ տեսնում են, որ նման իրադարձություններ են տեղի ունենում, որոնք խանգարում և անհանգստություն են առաջացնում, պետք է ոտքի կանգնեն՝ կանգնեցնելու և սահմանափակելու դրանք։ Ինչ վերաբերում է առաջին հարցին՝ «ճշմարտության շուրջ հաղորդակցության ժամանակ հաճախ թեմայից շեղվել»-ուն, մարդիկ երբեմն դա անում են ակամա, և դրա հետ կապված հանգամանքներն ու դրա բնույթն այնքան էլ լուրջ չեն. բայց եթե հաճախ են շեղվում թեմայից և խոսում են անկապ՝ նյարդայնացնելով իրենց ունկնդիրներին, և այդպիսով ոչ մի լավ արդյունքի չեն հասնում եկեղեցական կյանքում, ապա դա հանգեցնում է եկեղեցու գործը խանգարելու և անհանգստացնելու հետևանքների։ Մնացած հարցերի մասին նույնիսկ կարիք չկա նշելու։ Դրանցից ցանկացածը բավարար է եկեղեցու գործի և եկեղեցական կյանքի կարգի համար խանգարումներ և անհանգստություններ հանդիսանալու համար։ Հետևաբար անհրաժեշտ է մանրամասնորեն հաղորդակցվել, վերլուծել և քննել այս հարցերից յուրաքանչյուրը։ Երբ չարասիրտ միջադեպեր են տեղի ունենում, եթե զանազանություն և գիտելիք ունես եկեղեցին անհանգստացնող չար գործերի վերաբերյալ, պետք է ոտքի կանգնես՝ կանգնեցնելու և սահմանափակելու դրանք։ Ավելի լայն իմաստով՝ սա արարածի պարտավորությունն անելն է, ավելի նեղ իմաստով՝ առնվազն, սա եկեղեցու անդամի պարտավորությունն ու պատասխանատվությունը կատարելն է։ Մի՞թե սա այն չէ, ինչ պետք է ի վիճակի լինես անելու։ (Այո։) Եթե ի վիճակի չես սա անելու, որո՞նք են հետևանքները։ Ինչպե՞ս պետք է բնորոշենք սա անելու քո անկարողությունը։ Առնվազն, դա նշանակում է, որ բթամիտ ես։ Ավելին՝ անպետք, վախկոտ մարդ ես, որը վախենում է Սատանայից։ Բացի դրանից՝ երբ Սատանաներն ու դևերը հայտնվում են՝ անհանգստացնելու Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, անտարբեր ու անզոր ես մնում՝ ոչ մի արձագանք ցույց չտալով, և զուրկ ես հավատքից ու քաջությունից՝ ոտքի կանգնելու՝ Սատանայի դեմ պայքարելու և Աստծու համար քո վկայության մեջ հաստատուն կանգնելու համար։ Այդ դեպքում անօգուտ մարդ ես՝ Աստծու հետևորդը լինելուն անարժան։
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականությունը թվարկում է եկեղեցում տեղի ունեցող տարբեր տեսակի միջադեպեր, որոնք խաթարում և անհանգստացնում են Աստծու գործը։ Յուրաքանչյուր միջադեպ ներառում է առաջնորդողների և աշխատողների, ինչպես նաև սովորական եղբայրների և քույրերի՝ Աստծու նկատմամբ ունեցած վերաբերմունքը։ Նաև ներառում է յուրաքանչյուր անձի վերաբերմունքն իր պարտավորության և պարտականությունների նկատմամբ, ինչպես նաև նրանց դիրքորոշումն ու տեսակետն այն բացասական իրադարձությունների և բաների նկատմամբ, որոնք անհանգստացնում են Աստծու տան գործը։ Իհարկե, նաև ներառում է այն, թե արդյոք Աստծուն հավատացող և երկար տարիներ քարոզներ լսող մարդը բավականաչափ հասակ և հավատք ունի՝ պայքարելու Սատանայի դեմ և վկայություն կրելու Աստծու համար, երբ ի հայտ են գալիս այս բացասական իրադարձություններն ու բաները։ Արդյոք շոշափո՞ւմ է առանցքային հարցեր։ Այն շոշափում է մարդու դիրքորոշումը և նրա բռնած ուղին, ինչպես նաև նրա վերաբերմունքն Աստծու, ճշմարտության և իր պարտավորության նկատմամբ։ Հետևաբար այս խոսքերը լսելուց հետո պետք է հասկանաք, որ սրանք Աստծու պահանջներն են մարդկանցից։ Դրանց մի՛ վերաբերվեք որպես վարդապետությունների, կանոնների կամ կանոնակարգերի, որոնք պետք է գործադրվեն և իրականացվեն, այլ փոխարենը խորհեք դրանց շուրջ, որպեսզի հասկանաք ճշմարտությունը, և ապա կիրառեք ու մտեք դրանց մեջ՝ այդպիսով բավարարելով Աստծու պահանջները։ Երբ չար մարդիկ խաթարում և անհանգստացնում են եկեղեցու գործը, պարապ մի՛ կանգնեք, մի՛ խուսափեք ձեր պարտականություններից տարբեր արդարացումներով՝ ասելով, թե ընդամենը կարճ ժամանակ է, ինչ հավատում եք Աստծուն, փոքր հասակ ունեք կամ դեռ երիտասարդ եք և այլն։ Երբ Աստված քննում է գործը, երբ Նա միջավայրեր է դասավորում՝ տեսնելու քո վերաբերմունքը, չի նայում քո տարիքին, թե քանի տարի ես հավատացել Իրեն կամ ինչ գին ես վճարել ժամանակին և ինչ արժանիքների ես հասել. Աստված քո վերաբերմունքն է ուզում այդ պահին։ Եթե սովորաբար երբեք չես խորհել կամ փնտրել այս հարցերի մասին և յուրաքանչյուր հարցի միջով անցնում ես բթացած վիճակում՝ առանց որևէ բան պահելու, առանց ճշմարտությունը փնտրելու, առանց դասդ սովորելու կամ լրջորեն վերաբերվելու այն տարբեր միջավայրերին, որոնք Աստված դասավորել է, եթե փախչում ես, երբ տեսնում ես, որ չար մարդիկ անհանգստություններ և խաթարումներ են առաջացնում, և երբեք չես հաղորդում դա Աստծու տանը կամ ցույց չես տալիս քո վերաբերմունքը, ապա թեև չես մասնակցել չարագործությանը, քո վարքագիծն այս հարցում արդեն բացահայտել է քո դիրքորոշումն ու տեսակետը. դու դիտորդ ես, որը Սատանայի կողմն է բռնել։ Աստված զննում է ամեն ինչ, և չես կարող խաբել Նրան։ Հետևաբար, երբ այս բացասական հարցերը տեղի են ունենում, երբ բացահայտում ես տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ, որոնք խաթարում և անհանգստացնում են եկեղեցու գործը և եկեղեցական կյանքի բնականոն կարգը, դա հստակորեն բացահայտում է քո վերաբերմունքն Աստծու նկատմամբ։ Գուցե կարճ ժամանակ է, ինչ հավատում ես Աստծուն, բավականին երիտասարդ ես, և հասակդ փոքր է, բայց եթե այս բաները տեղի ունենալիս գործում ես ըստ սկզբունքների և փորձում ես կանգնեցնել, սահմանափակել կամ նույնիսկ մերկացնել չար մարդկանց՝ ռիսկերի դիմելով և անտեսելով սեփական անվտանգությունդ՝ ոտքի կանգնելու և պաշտպանելու Աստծու տան շահերը, եթե ունես այս սիրտը, ապա քո վերաբերմունքն Աստծու նկատմամբ, ինչպես նաև Աստծու համար վկայություն կրելու և Սատանայի դեմ մարտնչելու քո վճռականությունը կդառնան վկայություն, որը կտեսնեն մարդիկ և Աստված։ Մարդկանց չար գործերը, Աստծուն հիմարացնելն ու Նրանից թաքցնելը, իրենց պարտականություններից խուսափելը, Սատանային զիջելն ու փոխզիջման գնալը, երբ նա չարիք է գործում, Աստված կտեսնի այս ամենը, և այս չար գործերը մի օր կկարգավորվեն և վճիռ կստանան։ Բայց նմանապես, երբ Սատանան խաթարում և անհանգստացնում է, եթե ինչ-որ մեկը կարող է ոտքի կանգնել՝ խոսելու Աստծու տան և եղբայրների ու քույրերի համար և մարտնչելու Սատանայի դեմ՝ պաշտպանելու Աստծու տան շահերը՝ փնտրելով ճշմարտությունը՝ Աստծու համար վկայություն կրելու վճռականությամբ, նույնիսկ եթե երբեմն զգում է, որ անզոր է և միայնակ և զուրկ է իմաստությունից և որ ունի ճշմարտության միայն ոչ խոր հասկացողություն, և չնայած ցանկանում է հաղորդակցվել ճշմարտության մասին, չի կարողանում հստակորեն արտահայտվել, ինչը հանգեցնում է նրան, որ ոմանք ծաղրում և արհամարհում են նրան. Աստված Իր աչքում տեսնում է նրա անկեղծությունը, և այս գործողություններն ու վարքագծերը համարում է բարի գործեր։ Չար գործերը մի օր վճիռ կստանան և իրենց ելքը կունենան Աստծու առջև, և նույնը կլինի բարի գործերի դեպքում, բայց այս երկու տեսակի վարքագծերից յուրաքանչյուրի վերջնական ելքը լիովին տարբեր կլինի։ Չար գործերը կստանան իրենց արժանի հատուցումը, իսկ բարի գործերը կվարձատրվեն լավ վերաբերմունքով։ Աստված սա վաղուց որոշել է յուրաքանչյուր մարդու համար՝ պարզապես սպասելով, որ Աստծու գործի ժամանակաշրջանում մարդկանց տարբեր դրսևորումները դառնան հաստատված փաստեր՝ նախքան բարին վարձատրելը և չարը պատժելը։
Առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականությունը մարդկանց, իրադարձությունների և բաների վերաբերյալ տասնմեկ կետ է թվարկում, որոնք խաթարում և անհանգստացնում են եկեղեցու գործը։ Այս տասնմեկ կետերը կարևո՞ր են։ Դրանք հստակորեն բացահայտո՞ւմ են մարդկանց։ Երբ հաղորդակցվում եք յուրաքանչյուր կետի մասին, պետք է ավելի շատ ջանք գործադրեք, որպեսզի հստակորեն հասկանաք ճշմարտությունը։ Սա վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ պաշտպանում արդարադատությունը և դրական բաները և ինչպես են պաշտպանում Աստծու վկայությունը։ Նաև վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ ոտքի կանգնում՝ պայքարելու Սատանայի դեմ, մերկացնելու և բացահայտելու Սատանայի դեմքը և կանգնեցնելու ու սահմանափակելու Սատանայի չար գործերը. սրանք են ներգրավված երկու տեսանկյունները։ Երբ Սատանան խաթարում և անհանգստացնում է եկեղեցու գործը, դու դեր խաղո՞ւմ ես։ Ի՞նչ դեր ես խաղում։ Արդյոք արե՞լ ես այն, ինչ Աստված պահանջում է քեզանից։ Կատարե՞լ ես այն պարտավորություններն ու պարտականությունները, որոնք պետք է կատարի Աստծուն հետևողը։ Երբ այս խնդիրներն ի հայտ են գալիս, արդյո՞ք փոխզիջման ես գնում, հարթում ես իրավիճակը և չեզոք դիրքորոշում ընդունում որպես մարդկանց հաճեցնող, թե՞ ոտքի ես ելնում՝ կանգնեցնելու և սահմանափակելու Սատանայի չար գործերը՝ միաբան աշխատելով ավելի շատ ճշմարիտ եղբայրների և քույրերի հետ՝ պաշտպանելու Աստծու տան շահերը։ Ի՞նչ ես պաշտպանում։ Պաշտպանում ես չար մարդկա՞նց շահերը, Սատանայի՞ շահերը, թե՞ Աստծու տան շահերն ես պաշտպանում։ Եթե եկեղեցու գործը խաթարող կամ անհանգստացնող որևէ բան է տեղի ունենում, և դու ոչինչ չես անում՝ գործելով միայն որպես մարդկանց հաճեցնող և պահպանելով ինքդ քեզ՝ ապահովելով, որ կարող ես հաջողությամբ գլուխ հանել քո միջանձնային հարաբերություններից և մնալ անվնաս՝ առանց երբևէ մտահոգվելու կամ անհանգստանալու եկեղեցու գործի խաթարման համար, առանց որևէ ատելություն կամ բարկություն ունենալու չար մարդկանց չար գործերի նկատմամբ, առանց որևէ հոգս ունենալու Աստծու տան և բոլոր եղբայրների ու քույրերի շահերի համար, առանց Աստծու հանդեպ պարտքի որևէ զգացումի և առանց ինքնակշտամբանք զգալու, ապա վտանգի մեջ ես։ Եթե Աստծու աչքին ամբողջովին մարդկանց հաճեցնող ես, որը ձեռքերը ծալած պասիվ կերպով դիտում է այն ամենը, ինչ տեղի է ունենում և խուսափում է դրանից, և բացարձակապես չի կատարում իր պարտականություններից կամ պարտավորություններից և ոչ մեկը, ապա իսկապես վտանգի մեջ ես և ենթակա ես Աստծու կողմից դուրս թողնվելու։ Եթե Աստված այնպիսի միտք ունենա, որ նույնիսկ քեզ տքնել թույլ տալու մտադրություն չմնա, և Նա հոգնել է քեզանից, ապա այս պահին դատապարտված ես դուրս թողնվելու, ինչն անհավանական վտանգավոր է։ Երբ Աստված ասում է, որ այլևս չի ուզում տեսնել քեզ նման մարդկանց, և որ Նա չի արժևորում քեզ նման մարդկանց, որոնք որևէ պարտավորություն են կատարում կամ տքնում են Աստծու տանը, ապա մի օր՝ ոչ հեռու ապագայում, գուցե դուրս թողնվես եկեղեցու կողմից, ինչը կփոխի քո ճակատագիրը։ Դա այն պատճառով է, որ քո հարաբերությունն Աստծու հետ այլևս բնականոն չէ կամ հեռացել ես Աստծուց և դավաճանել Նրան, և դա հանգեցրել է արդյունքի։ Կարո՞ղ ես տեսնել այս փաստը։ Երբ գիտակցես այս փաստը, անկախ նրանից՝ կարող ես ընդունել, թե ոչ, քո սրտի բոլոր գեղեցիկ հույսերն ակնթարթորեն կչքանան։
Երբ մարդիկ նոր են հավատում Աստծուն, բոլորն էլ ջերմեռանդ սիրտ ունեն։ Թեև չեն կարող տեսնել իրենց ապագա վերջնական հանգրվանը կամ հեռանկարները, նրանք միշտ Աստծուն ապավինելու զգացում ունեն։ Միշտ ձգտում են գեղեցիկ և դրական բաների։ Որտեղի՞ց է գալիս այս ուժը։ Մարդիկ չգիտեն. նրանք չեն կարողանում հասկանալ ։ «Մարդիկ բոլորը նույնն են, բոլորն ապրում են նույն օդում և նույն արևի տակ։ Ուստի ինչո՞ւ անհավատներն իրենց սրտերում չունեն այս բաները, մինչդեռ մենք ունենք»։ Մի՞թե սա խորհուրդ չէ։ Այս ուժը գալիս է Աստծուց։ Այն չափազանց թանկագին բան է. այնպիսի բան չէ, որով մարդիկ ծնվում են։ Եթե բոլորն ի ծնե ունենային այն, նույնը կլինեին. մարդկության մեջ բարձրի կամ ցածրի, վեհանձնի կամ ստորի տարբերություններ չէին լինի, և տարբերություն չէր լինի Աստծուն հավատացողների և չհավատացողների միջև։ Այն, ինչ նրանք չունեն, դու կարող ես ունենալ. դու կարող ես ունենալ ամենաթանկարժեք բանը, որ գոյություն ունի մարդկության մեջ։ Ինչո՞ւ է այն կոչվում ամենաթանկարժեք բանը։ Ճիշտ այս հույսի և ակնկալիքի պատճառով կարող ես միտքդ կենտրոնացած պահել Աստծու տանը քո պարտավորությունները կատարելու վրա։ Սա ամենահիմնական պայմանն է, որ մարդը կարողանա փրկության հասնել։ Այս ակնկալիքի պատճառով է, որ հնարավորություն և փոքր-ինչ վճռականություն ունես ծախսվելու Աստծու համար, կատարելու քո պարտավորությունը որպես արարած և լինելու լավ մարդ, փրկված մարդ։ Օգուտները, որ սա բերում է, պարզապես շատ մեծ են։ Ուստի որտեղի՞ց է գալիս այս բանը։ Գալիս է Աստծուց. այն Աստծուց է տրված։ Սակայն երբ Աստված այլևս չի ուզում ինչ-որ մեկին, այս բանը վերցվում է։ Նրանք այլևս չեն տենչում կամ ակնկալում գեղեցիկ բաներ. այլևս իրենց հույսերը չեն դնում դրանց վրա։ Նրանց սիրտը մթնում է և սկսում հուսալքվել։ Նրանք կորցնում են որևէ գեղեցիկ կամ դրական բանի, ինչպես նաև Աստծու խոստումներին ձգտելու խանդավառությունը։ Դառնում են ճիշտ անհավատի պես։ Երբ այս բանը կորչում է, կարո՞ղ են արդյոք մնալ Աստծու տանը և շարունակել հավատալ Աստծուն ու հետևել Նրան։ Մի՞թե Աստծուն հավատալու նրանց ուղին չի ավարտվել։ Երբ կորցնում ես ձգտելու վճռականություն ունենալու այս նախապայմանը, վերածվում ես քայլող դիակի։ Ի՞նչ է նշանակում «քայլող դիակ» լինել։ Նշանակում է, որ այլևս չես կարող հասկանալ Աստծու խոսքերը։ Երբ ունես այս նախապայմանը, կարող ես հասկանալ Աստծու խոսքերը, հույս ունենալ, հավատքդ կարող է ոգեշնչվել, և այս նախապայմանը քեզ կարող է շարժառիթ տալ՝ ձգտելու ճշմարտությանը։ Սակայն, երբ կորցնում ես այս հիմնական նախապայմանը, այս շարժառիթն անհետանում է։ Աստծու խոսքերը լսելու ոչ մի խանդավառություն կամ հետաքրքրություն չունես։ Խոստումներն ու ակնկալիքներն այլևս չեն հետաքրքրում կամ մոտիվացնում քեզ։ Քեզ համար Աստծու խոսքերը դարձել են բարձր մակարդակի տեսություն։ Դու չես ձգտում դրանց, և Աստված այլևս լուսավորություն չի բերում քեզ։ Դու չես կարող որևէ ճշմարտություն ձեռք բերել Աստծու խոսքերից։ Մի՞թե Աստծուն հավատալու այս ուղին չի ավարտվել քեզ համար։ Երբ հասնում է այս կետին, Աստված արդեն արհամարհանքով մերժել է քեզ. կարո՞ղ ես դեռ մղել Աստծուն փոխելու Իր միտքը։ Հեշտ չի լինի։ Երբ Աստված որոշել է, որ այլևս չի ուզում որոշակի մարդու, ահա թե ինչ է նա զգում ներքուստ։ Երբ այս բանը խլվում է, քո վերաբերմունքը տարբեր հարցերի նկատմամբ, ինչպիսիք են Աստծուն հավատալը, պարտավորություններդ կատարելը և փրկվելը, լիովին տարբեր կլինի նախկինից։ Խորհելով քո երբեմնի կրքոտ ձգտման մասին՝ այն անբացատրելի, անըմբռնելի և անհավատալի կհամարես։ Երբ այն անհավատալի համարես՝ համեմատելով, թե ինչպիսին ես հիմա և ինչպիսին էիր նախկինում, ներքին վիճակդ որակական փոփոխության ենթարկված կլինի. լիովին այլ մարդ կլինես, չես լինի նույն մարդը, որը նախկինում էիր։ Ինչո՞ւ սա տեղի կունենա։ Ոչ այն պատճառով, որ միջավայրը փոխվել է. ոչ այն պատճառով, որ մեծացել ես և ավելի խորամանկ դարձել. ոչ այն պատճառով, որ ավելի շատ փորձառություններ և կյանքի ներըմբռնումներ ես ձեռք բերել՝ փոխելով մտքերդ ու տեսակետներդ։ Փոխարենը` դա կլինի այն պատճառով, որ Աստված փոխել է Իր միտքը, Նրա մտքերը փոխվել են, և Նրա վերաբերմունքն ու ակնկալիքները քո նկատմամբ փոխվել են։ Ուստի ակամայից այլ մարդ ես դարձել։ Հիմա դրան նայելով, եթե մարդը կորցնում է այն, ինչ Աստված տալիս է իրեն, բայց ինչն ինքն ամենաչնչին, ամենաաննշան բանն է համարում, ապա այս պահին այդ մարդը թակարդված կլինի տառապանքի մեջ՝ առանց որևէ երջանկության։ Ուստի երբեք մի՛ հասիր այդ կետին։ Եթե հասնես, գուցե զգաս՝ ասես ծանրություն է ընկել ուսերիցդ, ազատվել ես, հանգստացել, որ այլևս ստիպված չես հավատալ Աստծուն կամ կատարել պարտավորություններդ, և որ կարող ես անհավատների պես ազատ ու սանձարձակ ապրել վանդակից դուրս եկած թռչնի նման։ Բայց դա պարզապես ժամանակավոր հարմարավետություն է, ուրախություն և ինքնագոհություն։ Մինչ շարունակում ես առաջ գնալ, նայիր առջևում ընկած ճանապարհին. արդյոք դեռ այսքան երջանի՞կ կլինես։ Ո՛չ, չես լինի։ Առջևում քեզ դժվար ժամանակներ են սպասում։ Երբ ապրում ես Արարչի տիրակալության տակ, անկախ նրանից՝ Արարիչն ինչպես է տնօրինում բաները քեզ համար, ինչ է անում քեզ և ինչպես է դա անում, որքան փորձություններ և նեղություններ է բերում, որքան տառապանք ես կրում, կամ նույնիսկ եթե անըմբռնողություն, թյուրըմբռնումներ և այլ բաներ են ի հայտ գալիս, առնվազն կզգաս, որ Աստծու ձեռքերում ես, Աստված քո հենարանն է, և քո սիրտը խաղաղ է։ Բայց երբ Աստված այլևս չի ուզում քեզ, և այլևս ի վիճակի չես ընկալելու, թե Աստված ինչպես է վերաբերվում քեզ և կորցնում ես այս հենարանը, ասես ողջ աշխարհը փլվում է շուրջդ։ Դա նման է այն բանին, երբ երեխա էիր և միայն մտածում էիր. «Մայրիկն ամենասիրելին է, մայրիկն ամենաշատն է հոգ տանում իմ մասին և սիրում ինձ, մայրիկը չի կարող մահանալ»։ Չէիր կարող տանել, երբ լսում էիր, որ մայրդ հիվանդ է։ Մտածում էիր, որ եթե մայրդ իսկապես մահանա, երկինքը կփլվի, և ապրելու ոչ մի հնարավորություն չես ունենա։ Նույն տրամաբանությունը վերաբերում է Աստծուն հավատալուն։ Մարդու՝ Աստծուն հավատալու մեջ ամենամեծ խաղաղությունն ու ուրախությունը գալիս են Աստծուն ապավինելուց՝ հավատալով, որ իր ճակատագիրն Արարչի ձեռքերում է։ Մարդու կայունության զգացումը գալիս է այս անկեղծ վստահությունն ու հենարանն ունենալուց։ Երբ զգում ես, որ այս վստահությունն ու հենարանը վերացել են, և սիրտդ դատարկ է զգում՝ նոր փորված փոսի պես, մի՞թե քո երկինքը չի փլվել։ Ապրելդ շարունակելու ուժ ունե՞ս, երբ կորցնում ես հենարանդ։ Նման մարդիկ քայլող դիակների պես են. պարզապես խժռում են՝ սպասելով իրենց վերջին։
Այժմ, ոմանք մշտապես վատ վարքագիծ են դրսևորում և շարունակաբար չարիք են գործում ու խաթարում, անհանգստացնում և վնասում են եկեղեցու գործն իրենց պարտավորությունները կատարելիս՝ նույնիսկ հասնելով այն աստիճանի, որ մեծ կորուստներ են պատճառում Աստծու տան շահերին։ Նրանք երբեք անկեղծություն կամ հավատարմություն ցույց չեն տվել Աստծուն, առավել ևս՝ որևէ հնազանդություն։ Այսպիսով՝ Աստված երբեք չի ճանաչել նրանց։ Նրանք չար մարդիկ են, որոնք ներթափանցել են Աստծու տուն՝ օրհնություններ ստանալու մտադրությամբ։ Աստված թույլ է տալիս նրանց մտնել, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ կարողանան դասեր սովորել և զարգացնել զանազանելու ունակությունը։ Թեև նրանք նույնպես պատկանում են կանչվածներին, չեն ընտրվել այն վարքագծի պատճառով, որը մշտապես ցույց են տալիս։ Ինչպիսի՞ն է նրանց վիճակը։ Նրանք կարող եք հարցուփորձ անել. նրանցից ոչ մեկի կյանքը լավ չի ընթանում։ Նրանք, ովքեր ապավինում են Աստծուն և ստանում են Նրա ապահովումը ցանկացած պահի, ցանկացած վայրում, արմատապես տարբերվում են նրանցից, ովքեր չեն ստանում Աստծու ապահովումն ու օգնությունը և միշտ ընկնում են անհատակ անդունդը, երբ դժվարությունների են հանդիպում։ Նրանք, ովքեր չեն ստանում Աստծու ապահովումը, ոչ խաղաղություն ունեն, ոչ էլ ուրախություն՝ ողջ օրը վախ, անհանգստություն, տագնապ և մտահոգություն են ապրում։ Ինչպիսի՞ օրեր են նրանք անցկացնում։ Հե՞շտ է օրերն անցկացնել անհատակ անդունդում։ Ո՛չ, հեշտ չէ։ Մի կողմ թողնելով այս անհատակ անդունդը՝ նույնիսկ եթե մի քանի օր անընդմեջ բացասականության մեջ անցկացնես, անչափ կտառապես։ Հետևաբար, գնահատիր ներկա ժամանակը և բաց մի թող այս մեծ հնարավորությունը։ Պատիվ է պարտավորությունդ կատարել Աստծու վեցհազարամյա տնօրինման գործում։ Դա պատիվ է յուրաքանչյուր մարդու համար։ Դա նվաստացման հարց չէ. առանցքայինն այն է, թե ինչպես ես վերաբերվում և հատուցում այս պատվի համար, որը ստացել ես Աստծուց։ Աստված բարձրացրել է քեզ. մի՛ անտեսիր Նրա բարությունը։ Պետք է իմանաս, թե ինչպես հատուցել Աստծու շնորհը։ Ինչպե՞ս պետք է հատուցես այն։ Աստված չի ուզում քո փողը կամ քո կյանքը, և Նա չի ցանկանում ընտանիքիդ միջոցով փոխանցված որևէ ժառանգված գանձ։ Ի՞նչ է ուզում Աստված։ Աստված ցանկանում է քո անկեղծությունն ու հավատարմությունը։ Ինչպե՞ս են դրսևորվում այս անկեղծությունն ու հավատարմությունը։ Դրսևորվում են նրանով, որ անկախ նրանից, թե ինչ է ասում Աստված, պետք է անես հնարավորը՝ անկեղծ սիրտ դրսևորելու և Աստծու խոսքերի համաձայն գործելու համար։ Որո՞նք են Աստծու խոսքերը։ Դրանք ճշմարտությունն են։ Երբ ճանաչես և ընդունես ճշմարտությունը, ինչպե՞ս պետք է կիրառես։ Պետք է կիրառես ճշմարտության սկզբունքների համաձայն։ Արա՛ ճիշտ այնպես, ինչպես Աստված է ասում։ Միայն խոսքով մի՛ ասա, որ կիրառում ես ճշմարտությունը, և ապա գործիր ըստ քո սեփական կամքի, երբ բախվում ես իրավիճակների՝ հետագայում արդարացումներ հորինելով և քողարկված ու խաբուսիկ խոսքեր ասելով. սա անկեղծության և հավատարմության պակաս է, և Աստված չի ցանկանում տեսնել դա։ Մարդու մեջ ամենաթանկարժեք բանն անկեղծությունն է։ Ինչպե՞ս պետք է վարվի անկեղծություն ունեցող մարդը։ Պետք է անես ճիշտ այնպես, ինչպես Աստված է պահանջում՝ համառորեն հետևելով Աստծու խոսքերին։ Նույնիսկ եթե չափն անցնես և գործես այնպես, ասես հետևում ես կանոնների, իսկ մյուսները քեզ փոքր-ինչ հիմար համարեն, երբ տեսնեն սա, միևնույն է, պետքդ չէ և շարունակում ես գործել ըստ Աստծու խոսքերի. սա այն անկեղծությունն է, որն Աստված ուզում է մարդկանցից։ Եթե միշտ խորամանկ ես և լպրծուն և երբեք պատրաստ չես հիմար երևալու ուրիշների աչքերում, կրելու նույնիսկ ամենաչնչին կորուստը քո սեփական շահերի համար, ապա ի վիճակի չես կիրարկելու ճշմարտությունը, որովհետև զուրկ ես անկեղծությունից։ Մարդիկ, որոնք զուրկ են անկեղծությունից և դեռ փորձում են խաբուսիկ հնարքների դիմել, չափազանց խորամանկ են, և Աստված չի սիրում նրանց։ Երբ կիրարկում են Աստծու խոսքերը, ընտրություն են կատարում՝ կիրարկելով միայն այն, ինչն օգտակար է իրենց համար, և խուսափելով նրանից, ինչն օգտակար չէ։ Սովորաբար նրանք հաճելիորեն են խոսում՝ դուրս նետելով միայն մեծագոչ գաղափարներ, բայց երբ խնդիրներ են ծագում, թաքնվում են՝ անհետանալով առանց հետքի, և նորից հայտնվում են միայն այն բանից հետո, երբ մյուսները լուծում են խնդիրները։ Ինչպիսի՞ ոչնչություն է նման մարդը։ Երբ ինչ-որ բան շահավետ է իր համար, նա նախաձեռնություն է վերցնում և առաջ գալիս. նա ավելի նախաձեռնող է, քան որևէ մեկը։ Սակայն, երբ իր անձնական շահերը վտանգված են, հետ է քաշվում և դառնում բացասական։ Կորցնում է իր բոլոր հաճելի հնչող խոսքերը, իր դիրքորոշումը և իր տեսակետները։ Աստված չի սիրում այս տեսակի մարդուն։ Նա կնախընտրեր ունենալ մեկին, ով ուրիշների աչքերում հիմար է թվում, քան այսպես խորամանկ մեկին։
XII. Քաղաքականության քննարկում
Մենք ավարտեցինք հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության մեջ պարունակվող տասնմեկ կետերի մասին։ Ի հավելում տասնմեկ կետերի՝ եկեք ավելացնենք ևս մեկը։ Թեև այն հաճախ չի հանդիպում եկեղեցական կյանքում, պետք է բարձրացվի այստեղ՝ դարձնելով տասներկուերորդ կետը՝ քաղաքականության քննարկում։ Արդյոք քաղաքական թեմաների քննարկումը տեղի՞ն է եկեղեցական կյանքում։ (Ոչ։) Եկեղեցական կյանքն Աստծու խոսքը կարդալու, Աստծուն երկրպագելու և Աստծու մասին սեփական հասկացողությունն ու Աստծու խոսքերի փորձառական գիտելիքը կիսելու համար է։ Սակայն այս ընթացքում ոմանք երկար են խոսում քաղաքականության մասին, ինչպես օրինակ՝ քաղաքական իրավիճակների, քաղաքական գործիչների, քաղաքական դաշտի, քաղաքական տեսակետների և քաղաքական դիրքորոշումների մասին։ Սա տեղի՞ն է։ Բոլոր բաների և մարդկության նկատմամբ Աստծու գերիշխանություն ունենալու մասին թեմաներ քննարկելիս ոմանք մեխանիկորեն կիրառում են այն գաղափարը, որ քաղաքական գործիչները նույնպես Աստծու ձեռքերում են՝ ասելով, որ որոշ քաղաքական գործիչներ նույնպես հավատում և հետևում են Աստծուն, և նույնիսկ հոգևոր գրառումներ և այլ բաներ են գրում։ Մի՞թե սա ուրիշներին չի շփոթեցնում։ Կան նույնիսկ մարդիկ, որոնք ասում են. «Մենք՝ քրիստոնյաներս, պետք է աջակցենք այս քաղաքական գործչին, որովհետև նա ոչ միայն հավատացյալ է, այլև պաշտպանում է մեզ՝ հավատացյալներիս շահերը։ Նա կիսում է մեր տեսակետները, և մենք պետք է աջակցենք ու ընտրենք նրան»։ Եկեղեցական կյանքում նրանք նույնիսկ լայնորեն խթանում են այս քաղաքական գործչին։ Արդյոք սա տեղի՞ն է։ Քրիստոնյաները մասնակցո՞ւմ են քաղաքականությանը։ (Ոչ։) Ի՞նչ կարող ես անել՝ մասնակցությունից խուսափելու համար։ Նախ անկախ նրանից, թե որ կուսակցությանն ես աջակցում, կամ որոնք են քո քաղաքական հայացքները, մի՛ բեր դրանք եկեղեցական կյանք՝ քննարկման համար։ Իհարկե, էլ ավելի կարևոր է, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց միջև բանավեճերը նույնպես չպետք է ի հայտ գան եկեղեցական կյանքում։ Օրինակ՝ եթե դու և մեկ ուրիշը տարբեր հայացքներ ունեք և աջակցում եք տարբեր քաղաքական գործիչների, գուցե ցանկանաք քննարկել դա, երբ տեսնեք միմյանց. սա թույլատրելի է, բայց դա բացարձակապես չեք կարող հավաքույթներում անել։ Դուք երկուսով կարող եք անձնական հաղորդագրություններ ուղարկել, կարող եք հանդիպել և խոսել, կամ նույնիսկ կարող եք վիճել մինչև կարմրելը, և ոչ ոք չի միջամտի. սա քաղաքացու իրավունքն է ժողովրդավարական համակարգում։ Բայց եկեղեցական կյանքի ընթացքում դու պարզապես երկրի քաղաքացի չես. ավելի կարևոր է այն, որ Ամենակարող Աստծու եկեղեցու անդամ ես։ Այս միջավայրում դա է քո ինքնությունը։ Եկեղեցի մի՛ բեր քաղաքական թեմաներ կամ քաղաքական գործիչներին վերաբերող թեմաներ։ Այն, ինչ քննարկում ես, ներկայացնում է միայն քո անձնական դիրքորոշումն ու տեսակետները, ոչ թե եկեղեցունը։ Եկեղեցին հետաքրքրված չէ քաղաքականությամբ, ոչ էլ որևէ քաղաքական համակարգերով, գործիչներով, ղեկավարներով կամ խմբերով, որովհետև այս հարցերը չեն առնչվում ճշմարտությանը և կապ չունեն Աստծուն հավատալու հետ։ Քաղաքականությանը վերաբերող ցանկացած թեմա չպետք է բարձրացվի եկեղեցական կյանքում։ Ոմանք ասում են. «Ուրեմն նորմա՞լ է, որ բոլորը հանդիպեն և քննարկեն սա եկեղեցական կյանքից դուրս»։ Լավագույնն այն է, որ չանեն։ Եթե ուզում ես միանալ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անհավատների միջև քննարկմանը, դա քո գործն է. դա քո ազատությունն է, և Աստծու տունը չի միջամտի։ Բայց քանի դեռ եկեղեցու անդամները հավաքվում են միասին, կամ պաշտոնական հավաքույթների ժամանակ, մի՛ բարձրացրու այս քաղաքական հայացքները կամ փաստարկները որպես հիմնական թեմաներ, և կեղծորեն մի՛ ձևացրու, թե քո քաղաքական հայացքները որևէ կապ ունեն Աստծու խոսքերի, ճշմարտության կամ Աստծու գերիշխանության հետ։ Քո քաղաքական հայացքները բոլորովին կապ չունեն ճշմարտության հետ, դրանց միջև նույնիսկ ամենահեռավոր կապը չկա, ուստի հակառակը մի՛ ձևացրու։
Ոմանք ուզում են քաղաքականությունից խոսել, բայց տանը ոչ ոք չունեն այս թեման քննարկելու համար, ուստի խոսակցությունը երբեք չի կարող տեղի ունենալ։ Տեսնելով, որ եղբայրներն ու քույրերը բոլորը չափահաս են, նրանք հավատում են, որ հնարավորություն են գտել՝ քննարկելու քաղաքականությունը և դուրս թափելու իրենց քաղաքական հայացքները։ Նրանք ոգևորված են այս լավ հնարավորությունը գտնելուց՝ ցանկանալով խոսել քաղաքական հայացքների, ընթացիկ իրադարձությունների և միջազգային իրավիճակի մասին։ Սրանք քննարկելիս սկսում են. «Այս ամենն Աստծու գերիշխանության տակ է։ Մարդկության քաղաքականությունը և այս քաղաքական գործիչները նույնպես Աստծու գերիշխանության տակ են։ Նրանք սահմանված են Աստծու կողմից»։ Այս նախաբանից հետո սկսում են երկար քննարկել քաղաքականությունն ու ընթացիկ իրադարձությունները և եզրափակում են. «Քաղաքականությունը չի կարող խուսափել Աստծու գերիշխանությունից. այդ ամենն ունի Աստծու բարի մտադրությունները»։ Եթե մարդիկ չեն կարողանում թափանցել այս հարցերի մեջ, չպետք է անզգուշորեն խոսեն դրանց մասին։ Ճշմարտության մասին հաղորդակցվելը ճշմարտության մասին հաղորդակցվելն է. մի՛ քննարկիր քաղաքականություն կամ քաղաքական գործիչների։ Քաղաքականություն քննարկելը ճշմարտության մասին հաղորդակցվել չէ, դա մարդկանց մոլորեցնել է։ Եթե ուզում ես խոսել քաղաքականությունից, գտիր մի խումբ մարդկանց, որոնք սիրում են քաղաքականություն, և ինքդ գնա, խոսիր նրանց հետ. դու կկարողանաս ի սրտե խոսել։ Ինչի՞ ես ձգտում՝ եկեղեցում միշտ այս թեմաների մասին խոսելով։ Միտումնավո՞ր ես փորձում մղել մարդկանց հիանալու քեզնով և քեզ որպես առաջնորդող ընտրելու։ Սա թաքնված դրդապատճառներ ունենալ է։ Մարդիկ, որոնք սիրում են խոսել քաղաքականությունից, իրենց պատշաճ առաջադրանքներով չզբաղվող մարդիկ են և հաստատապես չեն ձգտում ճշմարտությանը։ Եկեղեցական հավաքույթներում երբեք մի՛ քննարկիր քաղաքական թեմաներ։ Ոմանք ասում են. «Եթե չենք կարող խոսել ազատ երկրների ժողովրդավարական ընտրությունների, քաղաքական համակարգերի և քաղաքականությունների մասին, ապա ի՞նչ կասեք մեծ կարմիր վիշապի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքականության և սկանդալների մասին, օրինակ՝ որքան ոսկի է վերցրել կաշառված պաշտոնյան, և քանի սիրուհի ունի։ Կարո՞ղ ենք քննարկել այս բաները»։ Մի՞թե այս թեմաները զզվանք չեն պատճառում քեզ։ Ինչո՞ւ ես այդքան հետաքրքրվում այս զզվելի բաներով։ Ինչո՞ւ է այնպես, որ Ես զգում եմ, որ այս հարցերով հետաքրքրվելն ու դրանց մասին կարդալը զզվելի է։ Ոմանք հատկապես հետաքրքրված են այս բաներով՝ դրանք ամենևին զզվելի չհամարելով։ Նրանք պատրաստ են համացանցում կարդալու այս բաների մասին՝ անելով դա, երբ ժամանակ ունեն։ Նրանց սրտերը հարմարավետ, ապահով և բավարարված են զգում, երբ կարդում են այս բաների մասին։ Ինչո՞ւ Աստծու խոսքը կարդալիս այսքան բավարարված չեն զգում։ Մի՞թե սա փոքր-ինչ ստոր չէ։ Մի՞թե սա սեփական բուն գործն անտեսել չէ։ Նման հիանալի ժամանակներում նույնիսկ բակում զբոսնելը, մաքուր օդ շնչելը և տեսարանով հիանալը կբարձրացնեին տրամադրությունդ։ Բայց ոմանք հրաժարվում են այս բաներն անելուց. փոխարենը, երբ ազատ ժամանակ են ունենում, պարզապես նայում են համակարգչին, ստուգում նորությունները, բամբասանքներ հավաքում, թե որ կաշառված պաշտոնյայի մոտ քանի սիրուհի է հայտնաբերվել, որ կաշառված պաշտոնյայի ունեցվածքից որքան է առգրավվել նրա տնից, մեծ կարմիր վիշապի որ բարձրաստիճան պաշտոնյան ում է տապալել կամ ով ում է սպանել։ Սրանք են այն բաները, որոնցով նրանք սովորաբար հետաքրքրվում են։ Այս տեղեկությունը հավաքելուց հետո իրենց գիտելիքներով լի են զգում, որն այնուհետև հավաքույթների ժամանակ թափում են բոլորի վրա։ Մի՞թե սա թույն տարածել չէ։ Մի՞թե միանգամայն բնականոն չէ, որ այդ չար դևերը չարագործություններ են անում։ Ոմանք ասում են. «Բնականոն է, որ նրանք չարագործություններ են անում, բայց նույնիսկ չէիր կարող պատկերացնել այն սարսափելի բաներից մի քանիսը, որ նրանք անում են»։ Ի՞նչ օգուտ դրանք պատկերացնելուց։ Քեզ ուղեղ է տրվել, որպեսզի կարողանաս պատկերացնե՞լ, թե ինչ չար բաներ են անում։ Մի՞թե սա քո բուն գործն անտեսել չէ։ Կարծում ես, թե որոշ աներևակայելի չարասիրությունների մասին իմանալը քեզ ավելի բարձրակա՞րգ է դարձնում։ Ի՞նչ կարող ես շահել սրանից։ Մի՞թե դա պարզապես էլ ավելի մեծ զզվանք չի պատճառի քեզ։ Այս մարդիկ, որոնք անտեսում են իրենց բուն գործը, միշտ հետաքրքրվում են քաղաքական դաշտի այս անառակ, ստոր հարցերով։ Մի՞թե նրանք պարզամիտ չեն։ Ինչո՞ւ միշտ անհանգստանալ նրանց հարցերով՝ պարզապես քո սեփական կյանքով ապրելու փոխարեն։ Մի՞թե սա հիմարություն չէ։ Մի՞թե սա պարապություն չէ։ Ոմանք ասում են. «Հավատացյալները հալածվում են մեծ կարմիր վիշապի կողմից։ Նրանք պետք է ատեն մեծ կարմիր վիշապին։ Անշուշտ, հավատացյալներին կհետաքրքրեին մեծ կարմիր վիշապի բարձրաստիճան պաշտոնյաների սկանդալները, կաշառակերությունը, չարաշահումները և անառակությունը, ինչպես նաև այն կասկածելի բաները, որոնցով նրանք զբաղվում են։ Մի՞թե հավատացյալները չպետք է ուրախությունից ծափահարեն, երբ այս սկանդալները մերկացվում են»։ Արդյոք հավատում և հետևո՞ւմ ես Աստծուն՝ այս բաները ստանալու համար։ Եկեղեցում քաղաքական հարցերի, հատկապես մեծ կարմիր վիշապի բարձրաստիճան պաշտոնյաների մերկացված սկանդալների մասին խոսելն ամենազզվելին է։ Բացարձակապես չպետք է քննարկես դա։ Եվ Ինձ հետ նույնպես մի՛ խոսիր դրա մասին. դա զզվանք է պատճառում Ինձ։ Ասում եմ քեզ, մի՛ խոսիր դրա մասին և նույնիսկ մի՛ կարդա դրա մասին, այլապես վաղ թե ուշ կգա մի օր, երբ կզղջաս այդ բաները կարդալու համար։ Երբ զղջաս, կիմանաս, թե ինչ զգացողություն է դա. վերջ չկա, թե որքան զզվելի կարող են լինել այս բաները։ Այս բաների մասին չափազանց շատ լսելն ու կարդալը ոչ մի օգուտ չի բերում։ Ինչո՞ւ եմ ասում, որ այն ոչ մի օգուտ չի բերում։ Որովհետև միտքդ այս զզվելի հարցերով հեղեղելը քեզ Աստծու խոսքերը լսելու ոչ մի ցանկություն չի թողնի։ Թեև այս թեմաներն առնչվում են քաղաքականությանը, դրանք էլ ավելի զզվելի են։ Եթե ուզում ես խոսել այս բաների մասին, գնա ի սրտե խոսիր որոշ անհավատների հետ, ասա նրանց այն ամենը, ինչ ուզում ես, բայց ինչ էլ որ լինի, մի՛ խոսիր դրանց մասին եկեղեցական կյանքում կամ եղբայրների և քույրերի շրջանում։ Ոմանք ասում են. «Մեծ կարմիր վիշապի բարձրաստիճան պաշտոնյաների զզվելի և չար գործերի մասին խոսելն օգնում է եղբայրներին և քույրերին զարգացնելու զանազանելու ունակությունը և թույլ է տալիս նրանց դուրս թափել իրենց բարկությունը»։ Ի՞նչ օգուտ դուրս թափելուց։ Դուրս թափելը վկայություն կրե՞լ է։ Արդյո՞ք դա քո պարտքն է կամ պարտավորությունը։ Այդ բաների մասին խոսելն անօգուտ է. բացարձակապես ոչ մի արժեք չունի։ Անկախ նրանից՝ որքան ես մերկացնում մեծ կարմիր վիշապի չար գործերը, Աստված չի հիշի դա։ Ի հակադրություն սրա՝ եթե խոսես այն մասին, թե ինչպես մեծ կարմիր վիշապի երկրում փորձառաբար ապրեցիր նրա հալածանքը և ազատվեցիր ու հաղթահարեցիր նրա ահաբեկումներն ու սպառնալիքները և թե ինչպես ապավինեցիր Աստծուն ու հաստատուն կանգնեցիր քո վկայության մեջ նման միջավայրում, Աստված կընդունի սա։ Բայց քաղաքականության մասին խոսելը ոչ մի կապ չունի կյանքի մուտքի հետ, և Աստված չի ընդունում այն։ Ոմանք ասում են. «Ես մերկացնում եմ մեծ կարմիր վիշապի պաշտոնյաների կաշառակերությունը, թե ինչպես են տասնյակ հազարավոր յուաններ ծախսում մեկ ճաշի վրա, կամ որքան է ծախսում շքեղ հյուրանոցների վրա. սա կարելի՞ է»։ Այդ ամենն ի՞նչ կապ կարող է ունենալ քեզ հետ։ Մի՞թե հենց այսպիսին չեն այս աշխարհը և այս հասարակությունը։ Ո՞ւմ շահերն ես պաշտպանում։ Սա Աստծու համար վկայություն կրել չէ, ոչ էլ մեծ կարմիր վիշապի էությունը մերկացնել, ոչ էլ մեծ կարմիր վիշապի դեմ ապստամբելու դրսևորում է։ Մի՛ շփոթեցրու մարդկանց և կեղծավոր մի՛ եղիր. սրանցից ոչ մեկը ճշմարտությունը կիրարկել չէ։ Կաշառակեր պաշտոնյաների և քաղաքական գործիչների կաշառակերությունը չի վերաբերում մեզ, ոչ էլ այնպիսի բան է, որը մենք պետք է մերկացնենք։ Մի՛ հետաքրքրվիր այս հարցերով։ Այս բաները գոյություն են ունեցել Սատանայի վարչակարգում ողջ պատմության ընթացքում, և այն, ինչ նրանք անում են, բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծու գործը փորձառաբար ապրելու կամ Աստծու համար վկայություն կրելու հետ։ Ուստի ինչ էլ որ լինի, մի՛ խառնիր այդ թեմաները «մեծ կարմիր վիշապի դեմ ապստամբելու և Աստծու համար վկայություն կրելու նպատակով այն մերկացնելու» թեմային և մի՛ բեր այս տարօրինակ, զզվելի և չար հարցերը եկեղեցական կյանք կամ եղբայրների և քույրերի շրջան՝ քննարկման համար։ Եթե իսկապես ուզում ես քաղաքականություն քննարկել, դա անհավատների հետ արա։ Ինչպես էլ որ անձնապես նման նախասիրություններ և հետաքրքրություններ ունեցողների հետ քննարկես, նորմալ է։ Դա քո անձնական նախասիրությունն ու հետաքրքրությունն է. դա քո ազատությունն ու իրավունքն է, և ոչ ոք չի միջամտում։ Բայց հավաքույթների ժամանակ և եղբայրների ու քույրերի առջև մի՛ քննարկիր այս հարցերը։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը պատրաստակամ է լսելու, մի՛ խոսիր դրանց մասին, քանի որ դա ազդում է եկեղեցական կյանքի վրա և ազդում է ճշմարտության վերաբերյալ Աստծու ընտրյալ մարդկանց հասկացողության վրա։
Անկախ նրանից՝ դրանք վերաբերում են քաղաքականությանը կամ քաղաքական գործիչների անձնական կյանքի սկանդալներին, այս թեմաները եկեղեցական կյանք մի՛ բեր քննարկման համար։ Եթե ինչ-որ մեկը հետաքրքրված չէ եկեղեցական կյանքում հավաքույթների բովանդակությամբ և միշտ սիրում է քննարկել այս հարցերը՝ խոսելով դրանց մասին յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ, ի՞նչ պետք է անեն եղբայրներն ու քույրերը։ Պետք է սահմանափակեն նման մարդկանց և ասեն։ «Սա հավաքույթի ժամանակ է, մի՛ խոսիր այդ անպետք բաների մասին։ Եթե ուզում ես խոսել դրանց մասին, գնա՛ տուն և դա այնտեղ արա»։ Իսկ ի՞նչ, եթե չեն կարող սահմանափակվել և դեռ խոսում են դրանց մասին։ Դո՛ւրս հանեք նրանց և ասե՛ք, որ վերադառնան, երբ դադարեն։ Կա նաև մեկ այլ ճանապարհ, որն էլ ավելի արդյունավետ է. հենց որ բացում են իրենց բերանը՝ քաղաքականությունից խոսելու համար, եղբայրներն ու քույրերը վեր են կենում և գնում այլ սենյակ՝ թողնելով նրանց մենակ խոսելու։ Կարճ ասած՝ մարդիկ, որոնք սիրում են խոսել քաղաքականությունից, հաստատապես գոյություն ունեն։ Նման մարդիկ անտեսում են բուն գործը, չեն ձգտում ճշմարտությանը, չեն խորհում, թե ինչպես լավ կատարեն իրենց պարտավորությունները, չեն խորհում, թե ինչ դժվարություններ կան եկեղեցու գործում կամ ինչի են բախվում եղբայրներն ու քույրերը, և չեն խորհում, թե իրենց սեփական ինչ իրական խնդիրներ լուծման կարիք ունեն. նրանք չեն խորհում այս պատշաճ հարցերի շուրջ։ Փոխարենը խորհում են միայն այդ ստոր, խոտոր հարցերի շուրջ և հատկապես խանդավառված են դրանցով։ Հատկապես հիմա, երբ տեղեկատվությունը լայնորեն տարածված է և հասանելի բոլոր տեսակի ալիքներից, սա թույլ է տալիս այս մարդկանց բավարարել իրենց նախասիրություններն ու հետաքրքրությունները։ Չենք միջամտում նրանց նախասիրություններին և հետաքրքրություններին, բայց Աստծու տունը կանոնակարգ ունի, որ հավաքույթներին քաղաքական թեմաների քննարկումը դասվում է եկեղեցու գործը խաթարելու և անհանգստացնելու խնդրի շարքին։ Այսպիսով՝ այդ թեմաները խստորեն արգելված են եկեղեցական կյանքի ընթացքում և երբ եղբայրներն ու քույրերը հավաքվում են միասին։ Ոմանք ասում են. «Այս թեմաներն արգելված են, բայց ի՞նչ կասեք մեր տարբեր քաղաքական հայացքների մասին, թե որ կուսակցությունն ենք սիրում կամ չենք սիրում, ում օգտին ենք քվեարկում կամ չենք քվեարկում. արդյոք եկեղեցին միջամտո՞ւմ է սրանց»։ Եկեք հստակեցնենք. քվեարկի՛ր ում օգտին ուզում ես, սիրի՛ր ում ուզում ես, եկեղեցին չի միջամտում այս հարցերին, դա քո ազատությունն է։ Մի՞թե այս չմիջամտելն արդեն բավականին մեղմ չէ։ Դու լիովին կատարել ես պարտքդ և վայելել իրավունքներդ որպես քաղաքացի. մի՞թե դա բավարար հարգանք չէ։ Սա արդեն բավականին լավ է. և այնուամենայնիվ դեռ ուզում ես ազատորեն և ի սրտե խոսե՞լ եկեղեցում։ Դա դեմ է կանոններին։ Եթե հանդիպես նման մարդկանց, նրանց սահմանափակելու ճանապարհ գտիր։ Նախ հստակ կերպով հաղորդակցվիր նրանց հետ և ասա. «Նո՞ր ես հավատքի մեջ։ Սա առաջի՞ն անգամն է, որ հավաքույթի ես եկել և չգիտես Աստծու տան կանոնները։ Ուրեմն քեզ պետք է ասեմ՝ այս վայրը հավաքույթի վայր է, և այս ժամանակը հավաքույթի ժամանակ է։ Ինչ քաղաքական հայացքներ կամ գաղափարներ էլ ունենաս, բացարձակապես չպետք է տարածես դրանք եկեղեցում և մի՛ քննարկիր դրանք հավաքույթներին։ Նրանք չենք ուզում լսել դա, ոչ էլ պարտավոր ենք լսելու, թե ինչպես ես խոսում այս բաների մասին։ Դու սխալ վայր ես ընտրել։ Հավաքույթից հետո, երբ հեռանաս այս վայրից, կարող ես ասել այն ամենը, ինչ ուզում ես. ոչ ոք չի միջամտում։ Դա քո ազատությունն է»։ Եթե հասկանան և հիշեն ասածդ և հաջորդ անգամ չխոսեն դրա մասին, նորմալ է, և նրանք ցույց կտան, որ որոշակի հասկացողություն ունեն։ Բայց եթե հաղորդակցվելուց հետո շարունակեն այսպես խոսել՝ միշտ քաղաքական հայացքներ կիսելով յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ, նրանց խոսելը պե՞տք է սահմանափակվի։ (Այո։) Անկախ նրանից՝ ներգրավված են նրանք քաղաքականության մեջ, թե ոչ, քանի դեռ ինչ-որ մեկը խոսում է քաղաքական թեմաներից, սա պետք է դասակարգվի խմբավորումների ձևավորման, կարգավիճակի համար մրցակցելու, բացասականություն դուրս թափելու և այլ նմանատիպ վարքագծերի հետ միասին՝ որպես տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խաթարում և անհանգստացնում են Աստծու տան գործը։ Նրանց հետ չպետք է մեղմ վարվել. պետք է կանգնեցվեն և սահմանափակվեն։ Իհարկե, քաղաքականությունից խոսող մարդիկ պարտադիր չէ, որ չար կամ բարի լինեն. գուցե նրանք պարզապես սիրում են այս հարցերն ու թեմաները։ Բայց կարող ենք վստահ լինել, որ այս մարդիկ իրականում չեն ձգտում ճշմարտությանը։ Կարճ ասած՝ այս մարդկանց հետ վարվելու սկզբունքի մասին արդեն հստակորեն հաղորդակցվել է. ասե՛ք նրանց Աստծու տան կանոնակարգերը։ Եթե դրանք հստակ կերպով բացատրելուց հետո շարունակեն խոսել քաղաքական թեմաներից և ուշադրություն չդարձնեն նախազգուշացումներին, ապա մեկուսացրե՛ք նրանց։ Միայն ապաշխարելուց հետո նրանք կարող են շարունակել ապրել եկեղեցական կյանքով։ Եթե երբեք չապաշխարեն, ապա թույլ մի՛ տվեք նրանց գալ հավաքույթների։ Այս հարցի հետ վարվելը պետք է հենց այսքան պարզ լինի։ Պարզ հարցը մի՛ բարդացրեք. դա ոչ մեկին օգուտ չի բերում։
24 հուլիսի, 2021 թ.