Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (18)

Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (վեցերորդ մաս)

Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը

X. Անհիմն լուրերի տարածում

Նախորդ հավաքույթի ժամանակ հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ. «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Ինչ վերաբերում է եկեղեցական կյանքում հայտնվող տարբեր մարդկանց, իրադարձություններին և բաներին, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, մենք դրանք բաժանեցինք տասնմեկ կետերի։ Նորից կարդացե՛ք դրանք։ (Առաջին՝ ճշմարտության հաղորդակցության ժամանակ հաճախ թեմայից շեղվելը. երկրորդ՝ բառեր և վարդապետություններ խոսելը՝ մարդկանց մոլորեցնելու և նրանց հարգանքը շահելու համար. երրորդ՝ ընտանեկան հարցերի շուրջ շատախոսելը, անձնական կապեր հաստատելը և անձնական գործերով զբաղվելը. չորրորդ՝ խմբավորումների ձևավորումը. հինգերորդ՝ կարգավիճակի համար մրցակցելը. վեցերորդ՝ ներգրավվելը անպատշաճ հարաբերությունների մեջ. յոթերորդ՝ փոխադարձ հարձակումները և լեզվակռիվները. ութերորդ՝ պատկերացումների տարածումը. իններորդ՝ բացասական բաներ դուրս թափելը. տասներորդ՝ անհիմն լուրերի տարածումը. և տասնմեկերորդ՝ ընտրությունների շահարկումը և խաթարումը։) Նախորդ անգամ հաղորդակցվեցինք իններորդ կետի շուրջ։ Այսօր կհաղորդակցվենք տասներորդի՝ անհիմն լուրերի տարածման շուրջ։

Ա. Անհիմն լուրերի տարածման դրսևորումները

Եկեղեցում անհիմն լուրեր տարածելու դեպքեր են եղել։ Որոշ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը և չեն կենտրոնանում ճշմարտությունը կիրառելու վրա՝ իրենց պարտավորությունը կատարելիս. անկախ նրանից՝ ճշմարտության սկզբունքների հետ կապված հարցերում է, թե իրենց անձնական ձգտումներում, նրանք չեն կենտրոնանում ճշմարտությունը փնտրելու վրա. այս բաները տեղ չունեն նրանց սրտերում։ Աստծուն հավատալիս նրանք պարզապես սիրում են հարցնել ասեկոսեների և անձնական տեղեկությունների մասին և հավաքել տարօրինակ ու արտասովոր պատմություններ։ Իհարկե, նրանք ավելի մեծ խանդավառությամբ Աստծու և Աստծու գործի հետ կապված հարցերով, ինչպես նաև Աստծու տան և եկեղեցու առաջնորդողների ու աշխատողների վերաբերյալ հարցերով են հետաքրքրվում։ Միևնույն ժամանակ, նրանք սիրում են անհիմն կերպով ասեկոսեներ տարածել՝ շաղ տալով իրենց լսած կամ երևակայած բաները, որոնք ամենևին ճիշտ չեն։ Նման մարդիկ չեն սիրում կարդալ Աստծու խոսքերը, հազվադեպ են աղոթում, իսկ հավաքույթների ժամանակ հազվադեպ են հաղորդակցվում ճշմարտության շուրջ և հազվադեպ են խոսում իրենց սեփական վիճակի, անձնական ձգտումների ու մուտքի կամ Աստծու գործի վերաբերյալ իրենց հասկացողության մասին և այլն։ Իհարկե, նրանք չեն հետաքրքրվում այն մարդկանցով, որոնք հաղորդակցվում են ճշմարտության կամ իրենց փորձառական վկայության շուրջ, ոչ էլ այդ հարցերով։ Սակայն հենց որ լսում են, որ ինչ-որ մեկը խոսում է այն մասին, թե ինչ կետի է հասել Աստծու գործը կամ Աստծու խոսքերում բովանդակություն են տեսնում աղետների, մարդկանց վերջնական հանգրվանների, Աստծու պայծառակերպվելու և այլնի մասին, նրանց աչքերը հանկարծակի փայլում են, և նրանք դառնում են առանձնապես կենտրոնացած։ Հենց որ նրանք կարդում կամ լսում են այս խոսքերը, նրանց հետաքրքրությունն անմիջապես արթնանում է։ Դատելով այս մարդկանց դրսևորումներից՝ պարզ է, որ նրանք չեն հավատում Աստծուն՝ ճշմարտությանը ձգտելու կամ իրենց պարտավորությունը կատարելու և Աստծուն հետևելու համար, և, անշուշտ, ոչ էլ Աստծուն հնազանդվելու և երկրպագելու համար։ Նրանք գալիս են Աստծու տուն և ամենևին չեն մտածում որևէ պարտավորություն կատարելու մասին։ Նրանք միայն ուզում են քիթը խոթել ու հավաքել որոշ ասեկոսեներ կամ տարածել որոշ լուրեր։ Նրանք հաճույք են ստանում այս գործունեություններից և բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծու տան փորձառական վկայությունների, օրհներգերի կամ ֆիլմերի նկատմամբ։ Նրանք պարզապես սիրում են համացանց մտնել՝ հավաքելու այն հայտարարություններն ու գնահատումները, որոնք կրոնական աշխարհի հակաքրիստոսի ուժերն անում են Աստծու տան, եկեղեցու գործի և մարմնացած Աստծու վերաբերյալ։ Նույնիսկ եթե նրանք երբեմն դիտում են Աստծու տան տեսանյութերը, դա իրենց սեփական խնդիրները լուծելու համար ճշմարտությունը փնտրելու ներքին փափագից չէ։ Ուստի ի՞նչ են նրանք նայում։ Նրանք նայում են տեսանյութերի տակ եղած մեկնաբանությունները և ընտրողաբար են մոտենում իրենց կարդացածին։ Նրանք բաց են թողնում եկեղեցու եղբայրների և քույրերի մեկնաբանությունները, բայց առանձնապես հետաքրքրված են կրոնական աշխարհի և անհավատների մեկնաբանություններով։ Նրանք նույնիսկ հատկապես մեծ կարմիր վիշապից են մեկնաբանություններ ու հայտարարություններ նայում՝ փորձելով դրանցից որոշ բաներ բացահայտել։ Երբ տեսնում են այս բացասական քարոզչությունը, հայտարարությունները և հորինված լուրերը, նրանք չեն փնտրում ճշմարտությունը և չեն զանազանում դրանք. փոխարենը նրանք նույնիսկ կարող են ընդունել այս բացասական խոսքերն ու հայտարարություններից մի քանիսը և դրանք փաստեր համարել։ Անկախ նրանից, թե որքան դրական մեկնաբանություններ կան, նրանք չեն ցանկանում կարդալ դրանք և չեն հավատում, որ դրանք ճշմարիտ են. միայն այդ բացասական մեկնաբանությունները կամ լուրերն են գրավում նրանց ուշադրությունը և գրգռում նրանց ախորժակը։ Ամեն անգամ, երբ նրանք տեսնում են այդ բացասական մեկնաբանությունները, ներքուստ շատ գոհ և մխիթարված են զգում։ Նրանք հատկապես հետաքրքրված են աշխարհում, կրոնական աշխարհում կամ համացանցում շրջանառվող ամբողջությամբ ոչ ճշմարիտ լուրերով ու դատողություններով և նույնիսկ Աստծու դեմ հարձակումներով ու զրպարտություններով և միշտ ջանասիրաբար ուսումնասիրում ու հավաքում են դրանք։ Ի հակադրություն դրա՝ նրանք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծու խոսքերի, քարոզների ու հաղորդակցությունների, եղբայրների և քույրերի փորձառական վկայությունների և նման այլ բաների նկատմամբ։ Ուստի, երբ հավաքույթների ժամանակ մյուսները կարդում են Աստծու խոսքերը, հաղորդակցվում են ճշմարտության շուրջ և փորձառական վկայություն կիսում, նրանք հակակրանք են տածում և այդ բաներն անհանգստացնող ու ավելորդ են համարում։ Իրենց սրտերում նրանք առանձնապես հակակրանք են տածում ճշմարտության շուրջ հաղորդակցության և ինքնաճանաչողության մասին խոսակցությունների նկատմամբ։ Ուստի ի՞նչ են նրանք ուզում լսել։ Նրանք միայն ուզում են տարօրինակ և արտասովոր բաներ լսել՝ հոգևոր ոլորտի խորհուրդներ լինեն, թե կրոնական աշխարհի կողմից շրջանառվող լուրեր ու ասեկոսեներ. նրանք պարզապես պատրաստակամ են լսելու այդ բաները։ Նրանց սրտերը լցված և զբաղեցված են այս բացասական բաներով, և ոչ ոք չի կարող նրանցից վերցնել այդ բացասական բաները կամ զրկել նրանց այդ բացասական բաներից։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև նրանք չափազանց հետաքրքրված են դրանցով և սիրում են դրանք։ Հետևաբար, երբ նրանք եղբայրների և քույրերի շրջապատում են, հատկապես հավաքույթների ժամանակ, սիրում են խոսել որոշ անհիմն ասեկոսեների մասին և նույնիսկ Աստծու տան և եկեղեցու վերաբերյալ որոշ բացասական մեկնաբանություններ տարածել, որոնք գտնում են համացանցում։ Այս մարդիկ չափազանց հետաքրքրված են այդ լուրերով։ Թեև նրանք հստակ գիտեն, որ այս բաների տարածումն օգտակար չէ ուրիշներին, չեն կարողանում վերահսկել իրենց և պնդում են դրանք տարածելը։ Նույնիսկ եթե նրանք կարիք ունեն հնարավորություններ փնտրելու՝ այս լուրերն ու բացասական քարոզչությունը տարածելու համար, կամ կարիք ունեն ժամանակ ծախսելու նման բաներ հավաքելու վրա, կամ օգտագործելու իրենց միտքը՝ նման բաներ հորինելու համար, նրանք դեռևս անխոնջ կերպով խանդավառված են դրանով։ Եթե որևէ եկեղեցում եկեղեցու առաջնորդողները ցածր որակ ունեն և չեն կարողանում իրական աշխատանք կատարել կամ զանազանել մարդկանց, ապա հենց որ լուրեր և մոլորություններ տարածող մարդիկ լինեն, եկեղեցական կյանքը կանհանգստացվի և ազդեցություն կկրի, և ոմանք նույնիսկ կմոլորեցվեն ու կվերահսկվեն այդ անհատների կողմից։ Ինչո՞ւ շատ մարդիկ հաճախ կարող են անհանգստացվել և մոլորեցվել ուրիշների կողմից։ Պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն հասկանում ճշմարտությունը և զանազանություն չունեն Աստծու տունը զրպարտող լուրերի վերաբերյալ։ Մյուսն այն է, որ որոշ եղբայրներ և քույրեր, որոնք միայն կարճ ժամանակ են հավատացել, փոքր հասակ ունեն, չեն հասկանում տեսիլքների ճշմարտությունը և աղոտ պատկերացում ունեն Աստծու մարմնացման, վերջին օրերում Աստծու դատաստանի գործի և մարդկանց փրկելու Աստծու մտադրության մասին. նրանք ի վիճակի չեն հստակորեն տեսնելու այս բաները և վստահ չեն՝ արդյոք աշխատանքի այս փուլն Աստծու հայտնվելն ու գործն է։ Հետևաբար նրանք ճշմարիտ հավատք չունեն և նույնիսկ չգիտեն, թե որքան ժամանակ կկարողանան հետևել Աստծուն։ Բնականաբար, նրանք նաև շատ հեշտությամբ մոլորեցվում, ազդեցության տակ են ընկնում և վերահսկվում են լուրեր տարածողների կողմից։

Բ. Անհիմն լուրեր տարածելու էությունը որպես Սատանայի ծառա գործելն է

Անհիմն լուրեր տարածող այս մարդիկ ոչ միայն չեն հավատում ճշմարտությանը և Աստծու խոսքերին, այլև չեն կարողանում ճիշտը սխաից զանազանել։ Նրանք միշտ կասկածում են դրական բաներին և հեշտությամբ համոզվում են լուրերով ու դիվային խոսքերով։ Այս մարդիկ պնդում են, թե հավատում և հետևում են Աստծուն, բայց դեռևս տարածում են լուրեր, որոնք զրպարտում են Աստծուն և եկեղեցուն, և իրենց հավաքած տարբեր լուրերը տարածում են եղբայրների և քույրերի շրջանում՝ նույնիսկ անպատկառորեն ու բազմիցս տարածելով դրանք և հրապարակելով ամենուր։ Սրանից պարզ է դառնում, որ այս մարդիկ չեն սիրում ճշմարտությունը և միայն անհավատների դիվային խոսքերին են հավատում։ Խստորեն ասած՝ նրանք ամենևին Աստծու ընտրյալ մարդիկ չեն և Աստծու տան անդամներ չեն։ Ուստի ի՞նչ են նրանք։ Ճշգրիտ ասած՝ այս մարդիկ չհավատացողներ են, նրանք Սատանայի ծառաներ են։ Ոմանք ասում են. «Արդյոք Սատանայի ծառաները ՉԿԿ-ի կողմից ուղարկված լրտեսնե՞ր են։ Արդյոք նրանք գործակալնե՞ր են, որոնք ներթափանցել են Աստծու տուն»։ Պարտադիր չէ։ Այդ գործակալներին և լրտեսներին հեշտ է զանազանել, բայց լուրեր տարածող այս մարդիկ արտաքնապես ճշմարիտ հավատացյալներ են թվում։ Սակայն նրանք չեն ձգտում ճշմարտությանը և հաճախ գործում են որպես Սատանայի խոսափողեր, և Սատանայի փոխարեն տարածում են խոսքեր, որոնք զրպարտում են Աստծուն և հարձակվում են Նրա վրա և տարածում են այն լուրերը, որոնք նա հորինում է եկեղեցու և Աստծու տան մասին։ Սրա հիման վրա դատելով՝ անկախ նրանից, թե ով է ուղարկել նրանց, մի՞թե այս մարդիկ Սատանայի ծառաներ չեն։ (Այո։) Անկախ նրանից՝ նրանք այս լուրերն ակտիվորեն հավաքվել են, թե պասիվորեն լսել, այս մարդիկ չեն մտածում ճշմարտությունը փնտրելու և դրանք զանազանելու մասին, այլ փոխարենը հավատում են դրանց որպես փաստերի։ Նրանք նույնիսկ կարող են դրանք անբարեխղճորեն և անզուսպ կերպով տարածել ու շրջանառել մարդկանց մեջ, և ոչ սոսկ մեկ վայրում կամ մի տեսակի առիթով։ Այս լուրերը տարածելու նրանց նպատակն այն է, որ ավելի շատ մարդկանց տեղյակ պահեն դրանց մասին, թույլերին է՛լ ավելի թուլացնեն, և ուժեղներին ու Աստծու հանդեպ հավատք ունեցողներին մղեն այդ լուրերի պատճառով կասկածելու Նրան և Նրա գործին. դա արվում է նրա համար, որ բոլորի համար անհետաքրքիր դարձնեն ճշմարտությունը, Աստծու խոսքերը, Աստծու գործը և փրկվելը, և փոխարենը նրանց մղեն հետաքրքրվելու տարբեր լուրերով և բացասական քարոզչությամբ, ճիշտ այնպես, ինչպես իրենք են, որպեսզի հետո, երբ մարդիկ հավաքվեն, խոսեն այս բացասական բաների մասին։ Արդյոք բնականոն մարդիկ և մարդկայնություն ու ողջամտություն ունեցող մարդիկ կանեի՞ն նման բաներ։ Երբ մարդկանց մեծամասնությունը լուրեր կամ տարբեր բացասական քարոզչություն է լսում, նույնիսկ եթե նրանք չգիտեն՝ այդ լուրերը ճիշտ են, թե սխալ, Աստծու հանդեպ իրենց հավատքի և իրենց ունեցած փոքր-ինչ աստվածավախ սրտի պատճառով կգան Աստծու առջև՝ աղոթելու և ճշմարտությունը փնտրելու։ Նույնիսկ եթե նրանք ազդվեն լուրերից և իրենց փոքր-ինչ թույլ և կասկածամիտ զգան, դա չի ազդի իրենց պարտավորության կատարման կամ Աստծուն հետևելու վրա։ Նրանք նույնիսկ կզգուշացնեն իրենց զսպել իրենց լեզուն և խուսափել այնպիսի բաներ անելուց, որոնք դիմակայում կամ վիրավորում են Աստծուն։ Այսպիսի մոտեցումն այն է, ինչին եղբայրների և քույրերի մեծամասնությունը կարող է հասնել։ Քանի դեռ մարդիկ որոշակի մարդկայնություն, փոքր-ինչ ճշմարիտ հավատք և փոքր-ինչ աստվածավախ սիրտ ունեն, նրանք կարող են հասնել դրան։ Քանի որ մարդիկ հավատում են, որ Աստված գոյություն ունի, նրանք պետք է հավատան, որ այն ամենը, ինչ Աստված անում է, ճիշտ է։ Քանի որ դա Աստված է անում, մարդիկ չպետք է որևէ գնահատական տան։ Նրանք պետք է վստահ լինեն, որ. «Անկախ նրանից, թե ինչ են ասում եկեղեցուց դուրս եղած լուրերը, ես չեմ կարող հավատալ դրանց, և, անշուշտ, չեմ կարող տարածել դրանք։ Նույնիսկ եթե իմ սրտում փոքր-ինչ թույլ և տատանված զգամ, չպետք է ժխտեմ Աստծու գոյությունը»։ Եթե նրանք հավատում են Աստծու գոյությանը, պետք է հավատան, որ այն ամենը, ինչ Աստված անում է, ճիշտ է. եթե նրանք հավատում են Աստծու գոյությանը, պետք է Աստծուց վախեցող և երկյուղող սիտ ունենան. սա միանգամայն ճիշտ է։ Քանի որ նրանք ունեն աստվածավախ սիրտ, անկախ նրանից, թե ինչ լուրեր են լսում, կզսպեն իրենց լեզուն, չեն դառնա լուրեր տարածողներ, չեն խաբվի Սատանայի հնարքներով և չեն ընկնի Սատանայի ծուղակը։ Մի՞թե սա այն չէ, ինչին մարդկանց մեծամասնությունը կարող է հեշտությամբ հասնել։ (Այո։) Դու բնականոն մտածողություն և ողջամտություն ունես, ուստի, երբ լուրեր ես լսում, արդյոք հետո կտարածես դրանք, թե ոչ, ամբողջությամբ դու ես որոշում։ Մեկ ուրիշը վերահսկո՞ւմ է քեզ։ (Ոչ։) Ուստի այս լուրերը լսելուց հետո մի՞թե մարդկանց համար պարզ չպետք է լինի, թե ինչպես պետք է վարվեն դրանց հետ, և ինչպես պետք է վերաբերվեն դրանց ու կիրառեն, որպեսզի համապատասխանեն սկզբունքներին, մարդկայնությանն ու ողջամտությանը։ Յուրաքանչյուր ոք պետք է ունենա դատողության այս չափը և պետք է հասկանա կիրառման այս մեթոդն ու ուղին՝ առանց ուրիշների սովորեցնելու կարիքն ունենալու։ Նույնիսկ երեխաները գիտեն, որ չպետք է բամբասանք տարածեն, և որ դա անհարգալից է, անբարոյական և տարաձայնություններ է սերմանում, և որ մարդը չպետք է այդպիսին լինի. սրանք այն մտքերն ու վարքագիծն են, որոնք պետք է ունենան բնականոն ողջամտություն ունեցող մարդիկ։ Սակայն կա մարդկանց մի տեսակ, որը զուրկ է նման ողջամտությունից և, ավելին, զուրկ է նման մարդկայնությունից։ Սա հանգեցնում է նրան, որ այս բաները լսելուց հետո նրանք ուզում են որքան հնարավոր է շուտ իրենց մտերիմների շրջանում տարածեն լուրերն ու բացասական քարոզչությունը, որպեսզի բոլորը միասին վերլուծեն, դատեն և ծաղկեցնեն դրանք, իսկ հետո այդ լուրերն ավելի լայն լսարանի տարածեն։ Նրանք մտածում են. «Մի՞թե սա հիանալի չէ։ Մի՞թե սա կենդանի չէ։ Եթե եկեղեցական կյանքը լցված լիներ այս բովանդակությամբ, որքա՜ն հարուստ կլիներ այն։ Մարդիկ այնքա՜ն գիտելիք ձեռք կբերեին»։ Ի՞նչ տեսակի մտքեր և տեսակետներ են սրանք։ Մի՞թե սրանք վատ մարդու մտքեր և տեսակետներ չեն։ Ի՞նչ տրամաբանություն է սա։ Մի՞թե նրանք հուսահատորեն քաոս ցանկացող չեն։ Մի՞թե չեն կարողանում տանել, երբ ուրիշների գործերը լավ են ընթանում։ Իրենց սրտում նրանք նույնիսկ ծաղրում են եղբայրներին և քույրերին. «Հիմարնե՛ր, եկեղեցուց դուրս լուրերն ամենուր տարածվում են. Աստծու տան, հատկապես Քրիստոսի և Աստծու գործի դեմ բացասական գնահատումները, հարձակումներն ու զրպարտություններն ամենուր են։ Կրոնական աշխարհի եկեղեցիներում բոլոր տեսակի բացասական քարոզչական նյութեր են կախված։ Հենց որ այնտեղի մարդիկ լսում են «Արևելյան փայլատակում»-ի մասին, սկսում են դատապարտել և հեռու մնալ։ Բոլորը քննադատում և դատապարտում են ձեզ, սակայն դուք՝ հիմարներդ, դեռ այստեղ հավատում եք Աստծուն և ձգտում ճշմարտությանը»։ Տեսնելով, որ այս մարդիկ նման հաստատուն հավատքով հետևում են Աստծուն, անհարմարություն և խիստ հակակրանք են զգում։ Մասնավորապես, երբ տեսնում են, որ ճշմարտության շուրջ ինչ-որ մեկի հաղորդակցությունը ճշմարիտ հասկացողություն և խառնվածքում փոփոխություն է ցույց տալիս, և որ բոլորը հիանում են նրանով, ատում են այդ մարդուն։ Եթե նրանք տեսնում են, որ ինչ-որ մեկը պահպանում է սկզբունքները, արդյունքների է հասնում և հավատարմություն է ցուցաբերում իր պարտավորությունը կատարելիս Աստծու տանը, բարկանում են և ասում. «Ինչո՞ւ չես լսում լուրերը կամ եկեղեցուց դուրս եղած քարոզչությունը։ Ինչո՞ւ ես այդքան հիմար և միամիտ։ Նայի՛ր, թե որքան ճարպիկ եմ ես՝ ոտքս երկու նավակի մեջ եմ դրել։ Ես մասնակցում եմ Աստծու տան եկեղեցական կյանքին և չեմ ասում, թե չեմ հավատում Աստծուն, և եթե ինձ թույլ չտային պարտավորություն կատարել, չէի համաձայնի դրան, բայց նաև խառնվում եմ եկեղեցուց դուրս եղած նորություններին։ Շարունակում եմ ուշադրություն դարձնել կրոնական աշխարհի, անհավատ աշխարհի և համացանցի բացասական քարոզչությանն ու մեկնաբանություններին»։ Նրանք միշտ անպատշաճ տեսակետ ունեն։ Տեսնելով, որ եղբայրներն ու քույրերը ձգտում են ճշմարտությանը և կատարում են իրենց պարտավորությունները, ներքուստ դժգոհություն են զգում։ Միշտ ուզում են մոլորեցնել և հեռացնել այդ մարդկանցից մեկին կամ երկուսին և նույնիսկ մշտապես ուզում են անհանգստացնել և ազդել նրանցից ոմանց վրա։ Նաև մշտապես ցանկանում են «արթնացնել» որոշ մարդկանց՝ լուրեր տարածելով, որպեսզի նրանք հավատան լուրերին և մոլորվեն։ Ասե՛ք Ինձ, ճիշտ ինչպիսի՞ մարդ է սա։ Արդյոք տեղի՞ն է նման մարդկանց համարել Աստծու տան մաս և եղբայրներ ու քույրեր։ (Ոչ։) Այդ դեպքում նրանց ի՞նչ համարելն է ամենատեղինը։ Ամենատեղինը նրանց չհավատացողներ, Սատանայի ծառաներ համարելն է։ Սա անհիմն դատապարտում կամ նրանց հանդեպ անարդարություն չէ. դա փաստ է։

Ի՞նչն է նողկալի անհիմն լուրեր տարածող այս մարդկանց մեջ։ Անկախ նրանից, թե ինչ ալիքով են նրանք լսում բացասական քարոզչությունը, նույնիսկ երբ հստակորեն գիտեն, որ դրանք լուրեր և դիվային խոսքեր են՝ առանց որևէ փաստական հիմքի, միևնույն է, անխոնջ խանդավառությամբ դրանք տարածում են ուրիշներին։ Ո՞րն է սրա բնությունը։ Աստվածավախ սիրտ ունեցող մեկը հակակրանք կզգա, երբ լուրեր լսի։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Աստծուն հարձակման ենթարկող և անարգող խոսքերին, նրանք ամենևին չեն հիշատակի դրանք՝ իրենց բերանը չպղծելու համար, ինչն ապացուցում է, որ նրանք աստվածավախ սիրտ ունեն։ Նանք ասում են. «Ուրիշների՝ Աստծուն դատելն ու զրպարտելը և եկեղեցու վրա հարձակվելն ու այն նսեմացնելը նրանց գործն է։ Ես չպետք է մասնակից լինեմ նրանց մեղքերին։ Աստծուն նրանց զրպարտելն արդեն իսկ վրդովեցուցիչ ըմբոստություն և զարհուրելի մեղք է. ես չեմ կարող այս խոսքերն ասել իմ սեփական բերանով։ Ես չպետք է ասեմ նույն բաները, ինչ նրանք։ Ես բացարձակապես չեմ անի դա»։ Սակայն նրանք, ովքեր Սատանայի ծառաներն են, կարող են բառ առ բառ պատմել իրենց լսած բացասական քարոզչությունն ու լուրերը, և դա անում են բազմիցս ու առանց որևէ վարանման՝ նույնիսկ դրանք ամենուր տարածելով։ Արդյոք այս մարդիկ ունե՞ն աստվածավախ սրտի նույնիսկ ամենափոքր նշույլը։ Արդյոք նրանք վախենո՞ւմ են Աստծուց։ Ո՛չ, չեն վախենում։ Արտաքնապես նրանք նույնպես հավատում են Աստծու գոյությանը, բայց հավատալը չի նշանակում ընդունել, որ Աստված Արարիչն է, ով գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ։ Սատանան նույնպես հավատում է, որ աշխարհում, տիեզերքում և բոլոր բաների մեջ Աստված կա, բայց ինչպե՞ս է նա վերաբերվում Աստծուն, երբ Նա խոսում է իր հետ։ Ինչպե՞ս է նա զրուցում Աստծու հետ։ Արդյոք նա ունի՞ աստվածավախ սիրտ։ Արդյոք նա Աստծուն որպես Աստծո՞ւ է վերաբերվում։ Ո՛չ։ Ի՞նչ մեթոդ է նա օգտագործում Աստծու հետ զրուցելու համար։ Նա փորձում, խաբում և ծաղրում է Նրան՝ ասես կատակելով։ Երբ Աստված հարցրեց. «Դու որտեղի՞ց ես գալիս», ինչպե՞ս պատասխանեց Սատանան։ («Երկրի երեսին շրջելով ու երկնքի տակ ման գալով եմ եկել» (Հոբ 1:7)։) Սրանք մարդկայի՞ն խոսքեր են։ (Ոչ։) Ուստի ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ինչո՞ւ Սատանան այսպես խոսեց։ Ինչպիսի՞ վերաբերմունքն է նման խոսքեր ծնում։ Մի՞թե դա ծաղրի տեսակ չէ։ (Այո։) Ի՞նչ է նշանակում ծաղրել։ Դա ինչ-որ մեկի հետ խաղալն է, այնպես չէ՞։ «Ես չեմ պատրաստվում Քեզ ասելու, թե որտեղից եմ եկել։ Ի՞նչ կարող ես Դու անել դրա դեմ»։ Խոսքերը Քեզ են ասվում, բայց դրանք նախատեսված չեն Քեզ տեղյակ պահելու համար, թե իրականում ինչ է կատարվում։ Խոսողը հրաժարվում է Քեզ դա ասելուց և փոխարենը պարզապես խաղում է Քեզ հետ։ Սա ծաղր է։ Արդյոք այս վերաբերմունքը ցույց տալի՞ս է Աստծուն որպես Աստծու վերաբերվելու որևէ զգացում։ Արդյոք դրանում կա՞ Աստծուն հարգելու կամ Նրանից վախենալու որևէ զգացում։ Ամենևին ոչ։ Սա Սատանայի դեմքն է։ Նրանք, ովքեր լուրեր են տարածում, կարող են անկաշկանդորեն շաղ տալ դրանք եղբայրների և քույրերի շրջանում։ Նրանք քաջ գիտեն, որ այս լուրերը փաստացի չեն, սակայն անում են հնարավոր ամեն ինչ՝ դրանք տարածելու համար՝ փնտրելով դա անելու ամեն տեսակ հնարավորություն և առիթ։ Մի՞թե սա Սատանայի վարքագիծն ու մոտեցումը չէ։ Սատանան այսպես է գործում։ Նա ընդունում է Աստծու գոյությունը և գիտի, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, բայց նա ամենաչնչին վախ անգամ չունի Նրանից։ Սա Սատանայի դեմքն է, դա Սատանայի բնական էությունն է։ Որոշ եղբայրներ կամ քույրեր կարող են ասել. «Թեև այս մարդը չի ձգտում ճշմարտությանը, նրա հավատքն Աստծու հանդեպ անկեղծ է։ Երբ նա լսեց, որ եկեղեցին պատրաստվում է մեկուսացնելու կամ հեռացնելու իրեն, այնքան անհանգստացավ, որ լաց եղավ և շատ մտահոգվեց. նրա բերանում նույնիսկ խոցեր առաջացան։ Նա չի ցանկանում հեռանալ Աստծու տնից. նա հավատում է Աստծու գոյությանը։ Ուստի, անկախ նրանից, թե ինչ է նա անում, մենք նրան պետք է որպես եղբոր վերաբերվենք և սեր ու հանդուրժողականություն ցուցաբերենք նրա հանդեպ, և նույնիսկ երբ նա լուրեր է տարածում, դեռ պետք է սիրով վերաբերվենք նրան՝ օգնելու և աջակցելու համար»։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ Արդյոք դրանք ճշմարտությո՞ւնն են։ (Ոչ։) Աստված այնքան շատ խոսքեր է ասել, բայց այս մարդիկ դեռևս չեն հավատում դրանց։ Եվ այնուամենայնիվ, անկախ նրանից, թե որքան լուրեր են ասում դևերն ու Սատանաները, այս մարդիկ հավատում են դրանց բոլորին և նույնիսկ անբարեխղճորեն տարածում են այս լուրերը՝ Աստծուն հարձակման ենթարկելու և զրպարտելու համար։ Միայն սրա հիման վրա նրանք արժանի չեն եղբայրներ կամ քույրեր կոչվելու։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Այո։) Քանի որ նրանք կարող են անբարեխղճորեն լուրեր տարածել, զրպարտել Աստծուն, հարձակվել Աստծու վրա և զրպարտել Աստծու տունն ու եկեղեցին, մենք հիմնավոր պատճառ ունենք նրանց համարելու Սատանայի ծառաներ, Սատանաներ։ Նրանք Աստծու թշնամիներն են և Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց թշնամիները։ Ուստի ինչպե՞ս պետք է վարվենք մեր թշնամիների հետ։ (Մերժենք նրանց։) Ճիշտ է, մենք պետք է մերժենք նրանց։

Որոշ մարդիկ չեն սիրում ճշմարտությունը։ Լուրեր լսելուց հետո, թեև դրանք բացահայտորեն չեն տարածում եկեղեցում, սակայն կուլիսների հետևում են տարածում իրենց մտերիմների համար։ Որոշ զանազանություն չունեցող մարդիկ բացասական և թույլ են դառնում այս լուրերը լսելիս։ Ոմանք դադարում են հավաքույթների հաճախելուց, իսկ ոմանք հեռանում են եկեղեցուց, սակայն լուրեր տարածողը դեռևս չի ընդունում, որ դա իր՝ լուրեր տարածելու պատճառով է եղել։ Չնայած բազմաթիվ հորդորներին և հաղորդակցություններին՝ նրանք շարունակում են անել դա նման հարցերի բախվելիս՝ միայն ձեռնպահ մնալով հավաքույթների ժամանակ կամ հրապարակավ բացահայտորեն և լկտիաբար լուրեր տարածելուց՝ վախենալով բացահայտվելուց, եղբայրների և քույրերի կողմից մերժվելուց կամ եկեղեցու կողմից հեռացվելուց՝ փոխարենը նախընտրելով գաղտնի տարածել որոշ լուրեր՝ ուրիշներին հաղորդագրություններ ուղարկելով կամ մարդկանց հետ շփման միջոցով։ Ապա մի՞թե նման մարդիկ չար չեն։ Իրականում նրանք է՛լ ավելի նենգ են։ Անկախ նրանից, թե որքան գաղտնի են գործում, նրանց դրդապատճառներն ու գործողությունների բնությունը նույնն են, ինչ Սատանայի ծառաներինը։ Լուրեր տարածելու նրանց նպատակը մարդկանց խանգարելն է կատարելու իրենց պարտավորությունը, մարդկանց բացասական և թույլ դարձնելը, մարդկանց մղելը ուրանալու Աստծուն, հեռանալու Աստծուց։ Այն, ինչ նրանք անում են, եկեղեցու գործն անհանգստացնելն ու քանդելն է։ Արդյոք որևէ մեկը երբևէ ասե՞լ է. «Լուրեր տարածելու իմ նպատակը մարդկանց պարտավորության կատարմանը խանգարելը կամ նրանց նախաձեռնությունը խարխլելը չէ, այլ նրանց օգնելը զանազանություն զարգացնելու և բարձրացնելու իրենց անձեռնմխելիությունը, որպեսզի երբ լուրեր լսեն, անձեռնմխելի լինեն դրանց նկատմամբ, չհավատան դրանց, կարողանան պատշաճ կերպով ձգտել ճշմարտությանը և կարողանան խաղաղությամբ կատարել իրենց պարտավորությունները»։ Արդյոք որևէ մեկը երբևէ լուրեր տարածե՞լ է այս մտադրությամբ։ (Ոչ։) Արդյոք այս պնդումը հիմնավո՞ր է։ Իրականում այն հիմնավոր չէ։ Քանի դեռ նրանք կարող են լուրեր տարածել, հատկապես այն լուրերը, որոնք հարձակվում են Աստծու վրա, զրպարտում և հայհոյում են Նրան՝ անկաշկանդորեն ասելով դրանք, երբ բացում են իրենց բերանը և տարածում դրանք ամենուր՝ առանց որևէ խղճի խայթի, անկախ նրանից, թե որքան լուրեր են տարածում, արդյոք լուրերը տարածվում են բացահայտորեն, թե կուլիսների հետևում, և անկախ մարդկանց վրա ունեցած ազդեցությունից, մի խոսքով, լուրեր տարածելու նրանց նպատակը մարդկանց ճշմարտությունը հասկանալուն և զանազանություն զարգացնելուն օգնելը չէ, այլ մարդկանց անհանգստացնելն ու մոլորեցնելը, և նրանց մղելը կասկածելու Աստծուն և հեռանալու Նրանից։ Այն, ինչ նրանք անում են, եկեղեցու գործն անհանգստացնելն ու քանդելն է։ Այս տեսանկյունից՝ անկախ պատճառից կամ համատեքստից, որում լուրերը տարածվում են, լուրեր տարածող մարդկանց էությունը, անկասկած, Սատանայի ծառաների էությունն է։ Յուրաքանչյուր ոք, ով խոսում է լուրեր, որոնք զրպարտում են Աստծուն, հարձակվում Նրա վրա և հայհոյում, դիմակայում է Աստծուն և Աստծու թշնամին է։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Այո։) Թեև դու լուրերի սկզբնաղբյուրը չես, այն փաստը, որ կարող ես տարածել դրանք, ապացուցում է, որ հավատում ես, թե լուրերը ճշմարիտ են, կամ որ ներքուստ շատ պատրաստակամ ես հավատալու դրանց։ «Եթե միայն լուրերը ճշմարիտ լինեին, ապա ես ստիպված չէի լինի հավատալ աստծուն, աստված աստված չէր լինի, և աստծու մարմնացման փաստը գոյություն չէր ունենա։ Նա պարզապես մարդ կլիներ, և ես կարող էի ազատորեն լուրեր հորինել նրա մասին, նսեմացնել նրան և հարձակվել նրա վրա ու զրպարտել»։ Մի՞թե սա չէ նպատակը։ Եթե հավատում ես Աստծուն, բայց միշտ ուզում ես կամայականորեն խոսել և գործել, մի՞թե սա Աստծուն հակադրվել ցանկանալ չէ։ (Այո։) Ոմանք ասում են. «Արդյոք սա Աստծու դեմ ըմբոստանա՞լ է։ Արդյոք սա Աստծու հանդեպ հավատք չունենա՞լ է»։ Սրա բնությունը շատ ավելի լուրջ է։ Սա Աստծուն դիմակայել և Աստծուն հակադրվել է։ Միայն Աստծու թշնամիներն են այսպես դիմակայում և հակադրվում Աստծուն։ Ապականված մարդկությունը, Սատանայի ապականված խառնվածքն ունենալու և ճշմարտության հասկացողության ու Աստծու գիտելիքի պակասի պատճառով կարող է ըմբոստանալ Աստծու դեմ։ Սակայն Սատանան ավելին է անում, քան Աստծու դեմ ըմբոստանալը։ Նա դավաճանում է Աստծուն, դիմակայում է Աստծուն և հակադրվում է Աստծուն։ Սա նրան դարձնում է Աստծու թշնամի։ Աստծու թշնամիների և Աստծու միջև հարաբերությունը հակադրության հարաբերություն է։ Ի՞նչ է նշանակում հակադրություն։ Դա նշանակում է լինել անհաշտ։ Անկախ իրավիճակից կամ միջավայրից՝ Սատանայի հակադրությունն Աստծուն չի փոխվում ժամանակի կամ աշխարհագրության հետ։ Սատանայի էությունն Աստծուն հակադրվելն է, և սա անփոփոխ է։ Սատանան պարզապես Աստծու թշնամին է։ Սատանայի դիմակայությունն Աստծուն և նրա անհաշտությունը Նրա հետ չեն տևել մեկ օր կամ լոկ մի քանի տարի կամ տասնամյակ։ Նա սկսել է հակադրվել Աստծուն այն պահից, երբ դավաճանեց Նրան։ Ուստի ե՞րբ կավարտվի այս հակադրությունը։ Արդյոք Աստված երբևէ կներգործի՞ Սատանայի վրա և կբարեփոխի՞ նրան։ Արդյոք նրա հակադրությունն Աստծուն աստիճանաբար կնվազի՞ ժամանակի ընթացքում։ Ոչ։ Նա կշարունակի հակադրվել Աստծուն։ Ե՞րբ այս հակադրությունը կդադարի գոյություն ունենալուց։ Երբ Աստծու գործն ավարտվի, և Սատանան ավարտի իր ծառայության մատուցումը և այլևս որևէ օգուտ չտա, և Աստված ոչնչացնի նրան. ահա թե երբ հակադրությունը կդադարի։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր Սատանայի ծառաներն են։ Քանի դեռ նրանք եկեղեցում են, կշարունակեն հակադրվել եկեղեցուն, Աստծու տանը և Աստծուն։ Ոմանք ասում են. «Նրանք հավատում են Աստծուն, երբեմն ընծաներ են մատուցում, ողորմություն են տալիս և նույնիսկ հյուրընկալում են եղբայրներին և քույրերին։ Ինչպե՞ս են նրանք հակադրվում Աստծուն։ Նրանք չեն հակադրվում Նրան։ Նրանք նույնիսկ որոշ բարի գործեր են անում»։ Արդյոք այս խոսքերը ճի՞շտ են։ Արդյոք եղբայրներին և քույրերին հյուրընկալելը և աղքատ եղբայրներին ու քույրերին մի քիչ գումար տալը կարո՞ղ է չեղարկել նրանց հակադրությունն Աստծուն։ Արդյոք դա կարո՞ղ է ապացուցել, որ նրանք համատեղելի են Աստծու հետ։ (Ոչ։) Ուստի, ինչպե՞ս է առաջանում այս հակադրությունը։ (Դա որոշվում է նրանց բնական էությամբ։) Ճիշտ է, նրանց բնական էությունն Աստծուն դիմակայելն ու հակադրվելն է։ Նման մարդկանց դեպքում պետք է զանազանեք նրանց՝ հիմնվելով Աստծու խոսքերի վրա։ Տեսեք, թե ով է սիրում հավաքել բացասական քարոզչություն կամ լուրեր, որոնք հարձակվում և զրպարտում են Աստծու տունն ու եկեղեցին տարբեր ալիքներից, և ով է հետաքրքրված այս բացասական բաներով և պատրաստակամ է հավատալու այս լուրերին ու դիվային խոսքերին։ Սա թույլ կտա ձեզ տեսնել այս չհավատացողների ճշմարիտ դեմքերը։ Այս մարդիկ սովորաբար չեն կարդում Աստծու խոսքերը, անտարբեր են, երբ լսում են, թե ինչպես են եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում ճշմարտության շուրջ, և գաղջ են իրենց պարտավորությունները կատարելիս։ Նրանք միշտ զգում են, որ Աստծուն հավատալն անհետաքրքիր է։ Ինչի՞ վրա են նրանք կենտրոնանում՝ Աստծու տան տեսանյութերն ու ծրագրերը դիտելիս։ Երբ տեսնում են կրոնավոր մարդկանց թողած դրական մեկնաբանությունները, անհարմար են զգում և բաց են թողնում դրանք։ Բայց երբ տեսնում են, որ կրոնավոր մարդիկ և անհավատները կանգնած են մեծ կարմիր վիշապի կողքին՝ իրենց դիվային խոսքերով հայհոյելով եկեղեցուն, հայհոյելով Աստծու տանը և հայհոյելով եղբայրներին ու քույրերին, առանձնապես ուրախ և ոգևորված են զգում։ Ամեն անգամ, երբ լսում են այս բացասական քարոզչությունն ու լուրերը, այնքան են ոգևորվում, ասես իրենց ադրենալին են ներարկել, քայլում են աշխույժ քայլվածքով և նույնիսկ ուրախությունից արթնանում են քնից։ Մի՞թե սա չարասիրություն չէ։ Դիտարկե՛ք ձեր շրջապատի մարդկանց՝ տեսնելու, թե ով է պատկանում այս տեսակի մարդկանց։ Տեսե՛ք՝ արդյոք նրանք ունեն խառնվածք, որն ատում է ճշմարտությունը և ատում է Աստծուն։ Եթե իսկապես գտնեք նման մարդու, պետք է առանձնապես զգոն լինեք և զանազանեք նրա։ Դիտարկե՛ք նրա խոսքերը, գործողությունները և պահվածքը։ Հենց որ հաստատեք, որ նրա չար մարդ է, Սատանայի ծառա, պետք է մերժեք նրան և որպես եղբոր կամ քրոջ չվերաբերվեք։ Նման մարդիկ պետք է որքան հնարավոր է շուտ հեռացվեն եկեղեցուց։ Ոմանք ասում են. «Ինչո՞ւ պետք է հեռացնենք այս մարդկանց։ Աստծու տանը մեկ մարդ ավելի ունենալը նշանակում է աշխատանք կատարելու համար ուժի ևս մեկ աղբյուր ունենալ։ Մեկ մարդ ավելի ունենալը նաև այն փոքր-ինչ ավելի աշխույժ է դարձնում։ Նրանք երկար տարիներ հավատացել են Աստծուն, և թեև չեն սիրում կամ չեն կիրառում ճշմարտությունը, մանկուց հավատացել են Աստծու գոյությանը՝ հավատալով երկնքում եղող Ծերունուն։ Նրանք նաև հավատում են, որ քեզնից երեք ոտնաչափ վերև աստված կա, և առավել ևս հավատում են, որ բարին ու չարն ունեն իրենց հատուցումը։ Նրանք սովորաբար չեն համարձակվում ակնհայտ վատ արարքներ գործել և պատրաստակամ են օգնելու ուրիշներին։ Պարզապես նրանք ունեն այս փոքրիկ նախասիրությունը. նրանք հաճույք են ստանում լուրեր և ասեկոսեներ տարածելուց։ Մասնավորապես, նրանք տարածում են մեծ կարմիր վիշապի լուրերը, որոնք արատավորում են Աստծուն՝ կրկնելով այս բաները՝ առանց անգամ շատ մտածելու դրանց մասին, գուցե այն պատճառով, որ տգետ են և անտեղյակ»։ Արտաքնապես նրանք չար մարդկանց նման չեն և չեն խանգարել կամ անհանգստացրել եկեղեցու գործը, բայց առանձնապես ակտիվ են լուրեր տարածելու հարցում և միշտ ուզում են առաջինը լինել դրանք տարածելիս։ Մի՞թե մարդիկ չպետք է զգոն լինեն նման անհատների նկատմամբ։ Մի՞թե նրանք Սատանայի ծառաներ չեն։ Նման մարդկանց էությունը չափազանց ակնհայտ է։ Նրանք երբեք չեն հետաքրքրվում Աստծու խոսքերով կամ ճշմարտությամբ և երբեք չեն փնտրում ճշմարտության սկզբունքները՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Ինչ էլ որ անեն, նրանք ջանասիրություն չեն ցուցաբերում, սիրտ չեն դնում դրա մեջ և չեն ցանկանում դժվարությունների դիմանալ։ Նրանք պարզապես ձևականորեն են գործում և անցնում են գործընթացի միջով՝ մշտապես կատակելով։ Իրենց խոսքում և գործողություններում նրանք ոչ մեկին չեն վիրավորում և կարող են լեզու գտնել բոլորի հետ՝ ուրիշներին ընկերական թվալով։ Պարզապես նրանք սիրում են հավաքել և լուրեր տարածել։ Այս գործողություններից ելնելով՝ կարո՞ղ ենք արդյոք բնորոշել այս մարդկանց որպես Սատանայի ծառաներ։ (Այո։) Ինչո՞ւ կարող ենք։ Արդյոք սա բաները չափազանցնե՞լ է։ (Ոչ։) Նրանք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն չունեն ճշմարտությանը ձգտելու հարցում։ Հենց որ քարոզ են լսում, քնկոտություն են զգում։ Հենց որ Աստծու խոսքերի շուրջ հաղորդակցություն է լինում, նրանք հակակրանք և անհանգստություն են զգում՝ մշտապես վեր կենալով ջուր խմելու կամ զուգարան գնալու՝ միշտ ներքուստ անհանգիստ զգալով։ Հաղորդակցություն լսելը նրանց համար թվում է նույնքան անհավանական դժվար, որքան խոշտանգումների ենթարկվելը։ Սակայն հենց որ լսում են Սատանայի լուրերը կամ անհավատների դիվային խոսքերը, նրանց հետաքրքրությունն արթնանում է, նրանք աշխուժանում են և սկսում մեծ նախաձեռնությամբ տարածել այս լուրերն ու դիվային խոսքերը։ Արդյոք նման մարդիկ եղբայրներ և քույրե՞ր են։ Ոչ։ Նրանք հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և մինչև ուղնուծուծն արհամարհում են ճշմարտությունը։ Ինչ վերաբերում է Աստծուն և Նրա գործին առնչվող հարցերին, Աստծու ինքնությունն ու էությունը, Աստծու կարգավիճակը, Աստծու արժանապատվությունը լինեն, թե այն մսեղին, որով Աստված մարմնացել է, նրանք իրենց սրտերում արհամարհանքով են վերաբերվում դրանց։ Նրանք լիովին զուրկ են աստվածավախ սրտից։ Ուստի միշտ պատկերացումներ ունեն Աստծու և Նրա գործի վերաբերյալ։ Նրանք կարող են հեշտությամբ կրկնել Սատանայի բոլոր տեսակի լուրերն ու դիվային խոսքերը՝ այդպիսով հասնելով դրանք տարածելու իրենց նպատակին՝ առանց խղճի որևէ խայթի։ Ի՞նչ ստորություն է սա։ Արդյոք նրանք հավատո՞ւմ են Աստծուն։ (Ո՛չ։) Սրանք այն մարդկանց գործողություններն են, որոնք խոսքով ընդունում են Աստծուն և պնդում են, թե հետևում են Աստծուն, որոնք հավատում են, որ երկնքում մի Ծերունի կա, հավատում են, որ քեզնից երեք ոտնաչափ վերև աստված կա, և հավատում են, որ բարին ու չարն ունեն իրենց հատուցումը։ Սա է նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ։ Եթե ինչ-որ մեկը վիրավորեր նրանց ծնողներին կամ նրանց մեջքի հետևում լուրեր հորիներ նրանց ծնողների մասին, նրանք, անկասկած, կկռվեին մինչև մահ։ Սակայն, երբ ինչ-որ մեկն անարգում է Աստծուն, հարձակվում է Աստծու վրա կամ զրպարտում է Աստծուն, նրանք ոչ միայն չեն վրդովվում, այլև կարող են դա որպես կատակ կրկնել և նույնիսկ ամենուր տարածել։ Արդյոք սա ա՞յն է, ինչ պետք է անի Աստծուն հետևողը։ (Ոչ։) Ուստի տեղի՞ն է, որ շատ մարդիկ այս չհավատացողներին որպես եղբայրների և քույրերի վերաբերվեն։ (Ոչ։) Հետևաբար, երբ նման մարդիկ կասկածվում են Սատանայի ծառաներ լինելու մեջ, մյուսները պետք է զգոն լինեն։ Առաջնորդողները և աշխատողները պետք է ժամանակին տեղեկացնեն եղբայրներին և քույրերին՝ զգուշանալու այս մարդկանցից, որպեսզի բոլորը կարողանան զանազանել նրանց։ Հենց որ նրանք հաստատվեն որպես Սատանայի ծառաներ, որպես դևեր, բոլորը պետք է հավաքականորեն մերժեն նրանց և նրանց եկեղեցուց մաքրեն-հեռացնեն։ Արդյոք սա համապատասխանո՞ւմ է սկզբունքներին։ (Այո։) Ուրեմն հենց սա էլ պետք է արվի։

Գ. Ինչպես վերաբերվել ՉԿԿ կառավարության և կրոնական աշխարհի անհիմն ասեկոսեներին, որոնք զրպարտում են Աստծուն և հարձակվում Նրա վրա

Չինաստանի կոմունիստական կառավարությունը և կրոնական աշխարհը բազմաթիվ ասեկոսեներ են հորինել Աստծու տան մասին՝ կեղծորեն պնդելով, թե եղբայրներն ու քույրերը ստիպում են մարդկանց ընդունել ավետարանը և այլն։ Ինչպե՞ս եք զգում այս ասեկոսեները լսելուց հետո։ (Բարկացած, վրդովված։) Սրանք ձեր մասին ասեկոսեներ են, և դուք վրդովված եք զգում։ Ի՞նչ աստիճանի վրդովված։ Ուզո՞ւմ եք գտնել ասեկոսեներ հորինող մարդկանց և վիճել նրանց հետ, նույնիսկ դաս տալ նրանց։ (Այո։) Այս ասեկոսեները մակերեսորեն թիրախավորում են եկեղեցին, բայց իրականում դրանք ներառում են եկեղեցու յուրաքանչյուր անդամի և ամեն անդամի հեղինակություն ու ազնվություն։ Դրանք լսելուց հետո դուք վրդովված եք զգում՝ ասելով. «Մենք դա չենք արել։ Մենք ավետարանը քարոզում ենք ըստ ճշմարտության սկզբունքների։ Նրանց, ովքեր չեն ցանկանում հավատալ Աստծուն, մենք երբեք չենք ստիպում։ Հավատքը կամավոր է։ Մենք երբեք ոչ մեկին չենք հարկադրում, առավել ևս չենք վնասում մարդկանց կամ վրեժ լուծում նրանցից։ Ընդհակառակը, մեզանից նրանք, ովքեր քարոզում են ավետարանը, դաժանորեն ծեծի են ենթարկվել կրոնավոր մարդկանց կողմից և նրանց կողմից հանձնվել ոստիկանությանը, հանձնվել մեծ կարմիր վիշապին՝ տանջվելու համար. ուստի մեզանից շատերը բանտարկվել են, և բավականին շատերն անգամ պահվել են կրոնավոր մարդկանց ստեղծած մասնավոր բանտերում։ Մեզ հետ են անարդար վարվում»։ Այս ասեկոսեները լսելուց հետո դուք վրդովված եք զգում և միշտ ուզում եք վիճել նրանց հետ։ Դուք ունեք այս արձագանքը, որովհետև այս ասեկոսեներն ուղղակիորեն հարձակվում և նսեմացնում են եկեղեցին և Աստծու ընտրյալ մարդկանց։ Ինչպե՞ս եք զգում, երբ լսում եք ասեկոսեներ, որոնք նսեմացնում և դատում են Աստծուն։ Դրանք չեն ներառում ձեր անձնական շահերը կամ ձեր ազնվությունն ու արժանապատվությունը. դրանք Աստծուն վերաբերվող ասեկոսեներ են։ Օրինակ՝ երբ նախկինում հավատում էիր Հիսուսին, ոմանք ասում էին, որ Հիսուսը ծնվել է կույսից և հայր չի ունեցել։ Ի՞նչ զգացիր, երբ լսեցիր դա։ Ուզեցի՞ր վիճել նրանց հետ։ «Մենք Աստծո՛ւն ենք հավատում»։ Ապա մտածեցիր դրա շուրջ. «Մարիամը կույս էր, և Հիսուսը ծնվեց կույսից՝ հղիանալով Սուրբ Հոգուց։ Սա փաստ է, բայց անհավատները կոպտորեն են խոսում դրա մասին, և ես չեմ սիրում լսել դա»։ Առավելագույնը, գուցե ունեցել ես նման զգացմունքներ, բայց քո սրտում դեռևս զգում էիր, որ Սուրբ Հոգուց հղիանալը խիստ հակասում է մարդկային պատկերացումներին։ Դու չէիր կարող հավատալ այս հարցին, որովհետև հավատում ես գիտությանը. դու սրտանց չես հավատում Աստծու ամենակարողությանը, ոչ էլ հավատում ես, որ այն ամենը, ինչ Աստված ասում և անում է, ճշմարտությունն է, և ապա չես գնա հերքելու չհավատացողների դիվային խոսքերը։ Քանի որ չունես ճշմարտությունը և չես հասկանում ճշմարտությունը, առավելագույնը, մարդկանց խոսած ասեկոսեները տհաճ ես համարում լսելու համար և մտածում ես, որ մարդիկ չպետք է այդպես խոսեն, որովհետև այս ասեկոսեները վերաբերում են քո հեղինակությանը։ Դու մտածում ես. «Անհավատներն այնքա՜ն զզվելի և ստոր են։ Նրանք համարձակություն ունեն օգտագործելու ցանկացած կեղտոտ բառ. նրանք իսկապես չհավատացողներ են։ Նրանք իսկապես դևեր են»։ Այսքանը, և դա առավելագույնն է, ինչին կարող ես հասնել։ Ինչո՞ւ ես քեզ հրահրված զգում և անհավատներին ստոր ու գարշելի համարում այն բանից հետո, երբ լսում ես, թե ինչպես են նման ասեկոսեներ ասում։ Որովհետև դրանք վերաբերում են քո հեղինակությանը։ Այս ասեկոսեները հրահրում են քո սիրտը՝ մղելով քեզ խայտառակված զգալու, ուստի դրանք բորբոքում են քո բարկությունը, և դու ոտքի ես կանգնում՝ որպես հերքում որոշ դրական խոսքեր ասելու։ Արդյոք նման հերքումն ամբողջությամբ Աստծու կողմն անցնե՞լ է։ Արդյոք դա Աստծու վկայությունը պաշտպանելու համա՞ր է։ Ո՛չ, ամբողջությամբ քո սեփական դեմքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար է։ Ինչո՞ւ ասել սա։ Որովհետև չես թափանցել խնդրի էության մեջ։ Առավել ևս, չես հասկանում Աստծու մտադրությունները կամ այն, թե ինչ է Աստված պահանջում քեզնից։ Այն, ինչ հասկանում և զգում ես, չի համապատասխանում Աստծու մտադրություններին։ Դա պարզապես մարդկային պոռթկունություն և մարդկային լավ վարքագիծ է։ Մարդկային լավ վարքագիծը չի ներկայացնում այն վկայությունը, որը կրում ես Աստծու համար։ Դու հաստատուն չես կանգնել քո վկայության մեջ. դու պարզապես պաշտպանում ես քո դեմքն ու արժանապատվությունը, հերքում ես ասեկոսեները՝ հանուն քո խիղճը փոքր-ինչ հանգստացնելու։ Դու չես կանգնում Աստծու կողքին՝ Նրա օգտին խոսելու համար, ոչ էլ ճշմարտությունը կամ փաստերն օգտագործում ես ասեկոսեները հերքելու և Աստծու համար վկայելու համար։ Դու չես խոսում Աստծու օգտին, և այն, ինչ ասում ես, անշուշտ, չի համապատասխանում ճշմարտությանը. Այն համապատասխանում է միայն քո մսեղավոր շահերին։ Դա պարզապես նրա համար է, որպեսզի քո սիրտը պակաս վրդովված զգա, և որպեսզի չզգաս, որ Տեր Հիսուսին հավատալն ամոթալի է։ Այսքանը։ Հետևաբար, երբ լսում եք, որ ինչ-որ մեկը հարձակվում է Աստծու վրա և դատապարտում Նրան, վարկաբեկում և դատում Աստծու եկեղեցին կամ նույնիսկ դատապարտում է ձեզ, դուք առանձնապես վրդովված եք զգում և ուզում եք վիճել ու բանավիճել նրանց հետ, վերականգնել ձեր հեղինակությունը և պարզաբանել այս հարցերը։ Բայց արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դուք հաստատուն եք կանգնել ձեր վկայության մեջ։ Այն չի հասնում դրան. առանց ճշմարտությունը հասկանալու՝ վկայություն չկա։

Երբ արտաքին աշխարհում տարածվող ասեկոսեներ եք լսում, որոնք զրպարտում են Աստծուն և հարձակվում Նրա վրա, անկախ նրանից՝ դրանք հարձակվում են երկնքում գտնվող Աստծու, թե երկրի վրա գտնվող մարմնացած Աստծու վրա, ինչպե՞ս եք զգում։ Արդյոք անտարբե՞ր եք, թե՞ փոքր-ինչ ցավ եք զգում։ Չե՞ք կարողանում տանել դա և չե՞ք հաշտվում դրա հետ, թե՞ անօգնական եք։ Ոմանք, լսելով այս ասեկոսեները, մտածում են. «Աստված անմեղ է. Աստված չի արել այս բաները։ Ինչո՞ւ է Նա այսպես հարձակման ենթարկվում և զրպարտվում աշխարհի և կրոնական աշխարհի կողմից։ Մենք պետք է ջանասիրաբար ծախսվենք և կատարենք մեր պարտավորությունները և պաշտպանենք Աստծու անունը։ Երբ Աստծու մեծ գործն ավարտվի, ամեն ինչի ճշմարտությունը կբացահայտվի, և աշխարհի բոլոր մարդիկ կտեսնեն, որ մարմնացած Աստված, ում մենք հավատում ենք, միակ ճշմարիտ Աստված է, երկնքում գտնվող Աստված, և որ սա ամենևին սխալ չէ»։ Մյուսները մտածում են. «Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել, և այս անհավատ չար մարդիկ ու դևերը քաջ գիտեն, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, սակայն դեռևս զրպարտում են Աստծուն և հարձակվում Նրա վրա։ Որքա՞ն պետք է Աստված տառապի»։ Ուրիշներն էլ ասում են. «Մարդիկ կարող են ասել այն, ինչ ուզում են. մենք նրանց վրա ուշադրություն չենք դարձնում։ Աստված երբեք չի հերքել Իրեն զրպարտող ասեկոսեները։ Նա չի արձագանքում դրանց։ Ուստի մենք՝ որպես չնչին մարդկային էակներ, ի՞նչ կարող ենք անել։ Մի՞թե Աստված միշտ այսպես չի սխալ հասկացվել, հարձակման ենթարկվել, հայհոյվել և մերժվել մարդկության կողմից։ Աստված բացարձակապես ոչ մի գանգատ չունի և դեռևս փրկում է մարդկանց։ Թող ժամանակը բացահայտի ամեն ինչ. Աստված Ինքը կկրի Իր սեփական վկայությունը»։ Ո՞րն է ձեր տեսակետը։ Հենց նոր նշեցի անզիջում, վրդովված, դրա հետ չհաշտվող, անօգնական լինելը. դրանցից ո՞րն եք զգում։ Ո՞ր զգացումն է ամենաճիշտը։ Ինչպե՞ս պետք է վարվել այս հարցերի հետ՝ ըստ ճշմարտության սկզբունքների։ Ինչպե՞ս եք զգում, երբ լսում եք այս ասեկոսեները։ (Վրդովված։) Վրդովված, և հետո ուզում եք դատապարտություն գրել՝ քննադատելու այս ասեկոսեներ հորինողներին, այս կրոնավոր խաբեբաներին և կրոնի չար մարդկանց։ Արդյոք ունե՞ք նման մտքեր։ Դուք չեք զգա, որ բավական է պարզապես բարկությունից սեղմել բռունցքները, այնպես չէ՞։ Արդյոք դրա դեմ ինչ-որ բան անելու մղում զգո՞ւմ եք։ Թե՞ դա պարզապես դատարկ վրդովմունք է։ (Կա նաև ատելություն և մերժում։) Վրդովմունք, ատելություն, մերժում։ Սրանք զգացումներ են, որոնք առաջանում են մտավոր գործունեությունից՝ առանց որոշակի խոսքերի, վարքագծի կամ գործողությունների։ Դրանք պարզապես զգացումներ են, և, իհարկե, դրանք նաև որոշակի վերաբերմունք են ներկայացնում։ (Բացի վրդովմունք զգալուց՝ երբեմն մենք հոդվածներ ենք գրում կամ ծրագրեր ենք ստեղծում՝ փաստերը պարզաբանելու և մերկացնելու համար, որ նրանց գործողությունների էությունը ճշմարտության և Աստծու հանդեպ ատելությունն է, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել ճշմարիտ փաստերը։) Արդյոք այդ մարդիկ կընդունե՞ն դա ճշմարիտ փաստերը տեսնելուց հետո։ Նույնիսկ եթե նրանք ընդունեն, որ այն, ինչ ասում եք, ճիշտ է, և հետո արդար մեկնաբանություն անեն՝ ասելով. «Ձեր հավատքը ճիշտ է. շարունակե՛ք հավատալ, մենք աջակցում ենք ձեզ», և կրոնավոր խաբեբաներն ամաչեն ու ասեն. «Ներեցե՛ք, մենք սխալվում էինք, այն, ինչ ասացինք, փաստացի չէր. այսուհետ դուք հավատացե՛ք ձեր ձևով, իսկ մենք կհավատանք մեր ձևով», արդյոք դա կմղի՞ ձեզ հանգիստ զգալու։ Արդյոք սա միա՞կ նպատակն է, որին ձգտում եք։ (Մենք նաև ուզում ենք վկայել Աստծուն, որպեսզի նրանք, ովքեր ուսումնասիրում են ճշմարիտ ճանապարհը և ովքեր ծարավ են ճշմարտությանը, կարողանան հստակորեն ճիշտը սխալից տարբերել և ընդունել ճշմարիտ ճանապարհը։) Սա մի ուղի է. սա կիրարկման դրական ձև է։ Պարզապես բարկանալն ու ատելն օգտակա՞ր են։ Ո՞րն է ձեր բարկության և ատելության պատճառը։ Ինչո՞ւ բարկանալ և ատելությամբ լցվել։ (Աստված մսեղի է դարձել՝ մարդկանց փրկելու համար, ինչն ամենաարդարադատ բանն է, բայց նրանք ասեկոսեներ են տարածում՝ Աստծուն դատելու և նսեմացնելու համար։ Մենք շատ վրդովված ենք զգում՝ մտածելով, որ նրանք իսկապես շրջում են ճիշտն ու սխալը և անհեթեթություններ են խոսում։) Կարծում եք՝ Աստծուն մարդկության և աշխարհի մերժելը և նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ այսպիսին են միայն Աստծու այս մարմնացման ժամանակաշրջանո՞ւմ։ Մարդկության և աշխարհի վերաբերմունքն Աստծու նկատմամբ միշտ նույնն է եղել սկզբից մինչև վերջ՝ միշտ դատապարտելով, զրպարտելով, հարձակվելով և հայհոյելով։ Այն ժամանակից ի վեր, երբ Աստված սկսեց Իր գործը, մինչև հիմա, մարդկության վերաբերմունքն այն ամենի նկատմամբ, ինչ Աստված արել է, և մարմնացած Աստծու նկատմամբ չի փոխվել։ Միայն Աստծու առաջին մարմնացումից հետո չէր, որ մարդկությունը սկսեց հարձակվել և հայհոյել Աստծուն և տարբեր ասեկոսեներ հորինել մարմնացած Աստծու մասին։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակից ի վեր, երբ Աստված սկսեց Իր գործը, և երբ մարդկությունն առաջին անգամ շփվեց Աստծու և Նրա գործի հետ, և շարունակվում է մինչև հիմա։ Եվ նրանք, ովքեր հետևում են Աստծուն, միշտ ստիպված են եղել հանդուրժել նսեմացում, հարձակումներ, դատողություններ, հայհոյանք, տարբեր ասեկոսեներ և Սատանայի վարչակարգերի և կրոնական հակաքրիստոսի ուժերի կողմից ավելին՝ ընդդեմ Աստծու և եկեղեցու։ Մի՞թե հնարավոր է, որ Աստծուն հետևողները հանդուրժեն այս բաները։ Ոմանք ասում են. «Մենք այնքան զզված ենք այս ասեկոսեներից, որովհետև դրանք լիովին խեղաթյուրում են փաստերը և շրջում են ճիշտն ու սխալը։ Մենք կատաղած ենք զգում հենց որ լսում ենք դրանք, և մեր սրտի խորքում ատում ենք նրանց, ովքեր ասեկոսեներ են հորինում և տարածում։ Անկախ նրանից՝ այս ասեկոսեները գալիս են կրոնական աշխարհից, թե դիվային ՉԿԿ կառավարությունից, մենք ունենք միայն մեկ վերաբերմունք, և դա ատելության ու բարկության վերաբերմունք է. և հետո մենք ուզում ենք հերքել դրանք և ամեն ինչ պարզաբանել»։ Ոմանք նույնիսկ ասում են. «Մենք ուզում ենք բանավիճել այս չար դևերի, հակաքրիստոսների հետ, որպեսզի կարողանանք ամոթանք տալ Սատանային և նվաստացնել նրան»։ Արդյոք սա մարդկանց մեծամասնության տեսակե՞տն է։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ Եթե դիտարկենք բնականոն մարդկայնության տեսանկյունից, ապա այն խելամիտ է։ Մարդիկ պետք է ունենան որոշակի ուղղամտություն և հույզերի բնականոն շրջանակ. նրանք պետք է հստակորեն սիրեն և ատեն՝ սիրելով այն, ինչ պետք է սիրել, և ատելով այն, ինչ պետք է ատել։ Բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ պետք է ունենան այս հատկանիշները։ Բայց պարզապես բնականոն մարդկայնության տեսանկյունից հանդես գալը բավարա՞ր է ճշմարտության սկզբունքներին համահունչ լինելու համար։ Ավելի հստակ ասած՝ արդյոք այս մոտեցումը համահո՞ւնչ է Աստծու մտադրություններին։ Կամ ավելի շուտ՝ սա այն վերաբերմունքն ու մոտեցումն է, որը հաճելի՞ է Աստծուն։ Երբ ասում եմ սա, մարդկանց մեծամասնությունը գուցե ինչ-որ բան ընկալի՝ մտածելով. «Դու ասացիր, որ սա պարզապես բաները բնականոն մարդկայնության տեսանկյունից դիտարկելն է։ Դատելով Քո ասածի ենթատեքստից՝ ակնհայտ է, որ այս մոտեցումը պոռթկունության մոտեցում է, որը համահունչ չէ ճշմարտության սկզբունքներին և համահունչ չէ Աստծու մտադրություններին»։ Ի՞նչ է նշանակում համահունչ չլինել Աստծու մտադրություններին։ Նշանակում է, որ Աստված չի ցանկանում, որ մարդիկ այսպես վարվեն։ Աստծու ցանկությունները և մարդկանց համար Նրա պահանջած չափանիշներն այսպիսին չեն։ Եթե դու այսպես ես վարվում, թեև Աստված չի դատապարտում դա, Նրա տեսանկյունից չի նշանակում, որ դու հետևում ես Նրա կամքին, և Նա չի ճանաչում դա։ Արտաքնապես թվում է՝ ողջամտությամբ ես գործում այս բաներն անելիս՝ ունենալով և՛ ատելություն, և՛ սեր, ցանկանալով պարզաբանել այս փաստերն Աստծու համար, որպեսզի ողջ աշխարհն իմանա, որ Աստված Աստված է, որ Աստված ողջ մարդկության Աստված է, և որ բոլորը պետք է երկրպագեն Աստծուն և ընդունեն Աստծու փրկությունը։ Արտաքնապես թվում է՝ այն, ինչ դու անում ես, անթերի է, խելամիտ, համահունչ է օրենքին, մարդկայնությանը, բարոյականությանը և առավել ևս համահունչ է բոլոր մարդկանց ճաշակին։ Բայց Աստծուն այդ մասին հարցրե՞լ ես։ Փնտրե՞լ ես Աստծուն։ Գտե՞լ ես գործողության այն սկզբունքները, որոնք Աստված պահանջում է մարդկանցից Իր խոսքերում։ Ճշգրտորեն որո՞նք են Աստծու մտադրությունները։ Ոմանք ասում են. «Աստծու խոսքերն այնքան շատ են. հեշտ չէ յուրաքանչյուր հարցում գտնել Աստծու հատուկ պահանջները մարդկանց համար»։ Քանի որ չես գտել Աստծու հստակ խոսքերը, կարող ես այս տեսակի ասեկոսեների նկատմամբ հուշումներ փնտրել Աստծու վերաբերմունքից։ Այդժամ մի՞թե չես կարող որոշել, թե ինչպիսին պետք է լինի մարդկանց վերաբերմունքն այս հարցի նկատմամբ, և որոնք են այն սկզբունքները, որոնք նրանք պետք է կիրարկեն՝ հիմնվելով այս հարցի նկատմամբ Աստծու վերաբերմունքի վրա։ (Կարող եմ։) Ուստի, եկեք տեսնենք, թե ճշգրտորեն ինչպիսին է Աստծու վերաբերմունքն այս հարցի նկատմամբ։

Աստծու գործին մարդկության բախվելու սկզբից ի վեր մարդիկ գանգատվել են և դժգոհ են եղել Աստծուց, նույնիսկ Աստծու նկատմամբ գաղտնաբար կասկածի, տարակուսանքի և մերժման բազմաթիվ նողկալի խոսքեր են արտահայտել՝ ի թիվս այլ բաների։ Կան նաև իշխող կուսակցությունից և կրոնական աշխարհից տարբեր ասեկոսեները, որոնք բացարձակապես համահունչ չեն փաստերին, ոչ էլ համապատասխանում են ճշմարտությանը։ Ի՞նչ են այս խոսքերն Աստծու համար։ Անկախ նրանից՝ դրանք կասկածներ են, թյուրըմբռնումներ, կամ գանգատներ, լի են Աստծու դեմ հարձակումներով, զրպարտություններով և հայհոյանքներով, և դրանք չեն արտացոլում աստվածավախ սրտի նույնիսկ ամենաչնչին նշույլը. հենց սկզբից այսպես է եղել։ Եկեղեցում միշտ կան ոմանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը։ Սրանք չհավատացողներն են, որոնք կասկածում են Աստծու խոսքերին և ճշմարտությանը՝ Աստծու նկատմամբ նման վերաբերմունք դրսևորելով։ Առավել ևս այդ անհավատների և աթեիստական իշխող կուսակցությունների, ճշմարտության հանդեպ հակակրանք տածող այդ մարդկանց դեպքում. նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ բացատրության կարիք չունի. նրանք անբարեխղճորեն հարձակվում և դատում են՝ ասելով ինչ ուզում են։ Մասնավորապես, կրոնական աշխարհի այդ փարիսեցիներն է՛լ ավելի են օգտվում առիթից՝ կամայականորեն դատելու և դատապարտելու համար։ Այս բոլոր մեկնաբանությունները դրական չեն, և դրանք, անշուշտ, օբյեկտիվ և ճշգրիտ չեն։ Ուստի, ո՞րն է այս մեկնաբանությունների էությունը։ Աստծու համար այս խոսքերը լոկ հայտարարություններ կամ տեսակետներ չեն, այլ ավելի շուտ նսեմացում, հարձակումներ, զրպարտություններ և հայհոյանքներ են Նրա դեմ։ Ինչո՞ւ եմ ասում «Աստծու համար»։ Քանի որ Աստված այս ամենը չափում է ամենաճշգրիտ կերպով, մենք կարող ենք միայն նախածանց ավելացնել։ Պատմության ընթացքում մարդկության վերաբերմունքն Աստծու նկատմամբ այսպիսին է եղել. մարդկանց խոսքերը, որոնք հարձակվում են Աստծու վրա և անարգում Նրան, չափազանց շատ են եղել, և ոչ մի խոսք լավ մտադրությամբ չի ասվել։ Նույնիսկ այսօր այն, ինչ ձեր ականջները լսում են և ձեր աչքերը տեսնում են, նույնն է։ Սկզբից ի վեր ողջ մարդկության վերաբերմունքն Աստծու նկատմամբ չի փոխվել։ Ինչպե՞ս է Աստված վարվում այս հարցերի հետ։ Արդյոք Աստված ունի՞ պայմաններ կամ կարողություն՝ հրավիրելու համաշխարհային կրոնական համագումար՝ Ինքն Իրեն պաշտպանելու, Իր գործի իրական փաստերը պարզաբանելու, մարդկության առջև Ինքն Իրեն արդարացնելու համար։ Աստված արե՞լ է սա։ Ո՛չ, Աստված լուռ է մնում, Նա չի պարզաբանում ողջ իրավիճակը, ոչ էլ երբևէ պաշտպանում կամ արդարացնում է Ինքն Իրեն։ Սակայն նրանց համար, ովքեր առանձնապես ստոր կերպով են հարձակվում Աստծու վրա, Աստված որոշակի պատիժ է կիրառել՝ թույլ տալով, որ որոշ իրական իրադարձություններ գան նրանց վրա։ Ինչ վերաբերում է հանրության հարձակումներին, զրպարտություններին և հայհոյանքներին, ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքը։ Ինչպե՞ս է Աստված վարվում դրա հետ։ Անտեսում է։ Նա անում է այն, ինչ պետք է արվի, անում է այնպես, ինչպես պետք է արվի՝ ընտրելով նրանց, ում պետք է ընտրի, ուղղորդելով նրանց, ում պետք է ուղղորդի։ Ողջ աշխարհը կարգավորված է Աստծու ձեռքերում։ Նա երբեք չի խաթարել կամ փոխել Իր ծրագրերը մարդկային հարձակումների, զրպարտությունների կամ հայհոյանքների պատճառով։ Երբ Սատանայի չար ուժերը ճնշում և ձերբակալում են Աստծու ընտրյալ մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան կատաղի են նրանք, Աստված երբեք չի փոխել Իր ծրագրերը կամ Իր միտքը։ Նրա մտքերն ու գաղափարները լիովին անփոփոխ են մնում. Նա պարզապես ինչպես միշտ շարունակում է իրականացնել այն աշխատանքը, որը մտադիր է անել՝ տնօրինելով Իր մարդկությանը։ Աստծու համար այս հարձակումները, զրպարտությունները և հայհոյանքները երբեք որևէ արգելք չեն առաջացրել. Աստված ուշադրություն չի դարձնում դրանց։ Ինչո՞ւ Աստված չի արդարացնում կամ պաշտպանում Ինքն Իրեն։ Աստծու համար այս բաները միանգամայն բնականոն են։ Մարդկությունը մարդկություն է, իսկ Սատանան՝ Սատանա։ Միանգամայն բնականոն է, որ ճշմարտությունը կամ իրական փաստերը չհասկացող մարդիկ նման բաներ անեն։ Արդյոք սա ազդո՞ւմ է Աստծու գործի քայլերի վրա։ Ո՛չ, չի ազդում։ Աստված մեծ զորություն ունի. Նա գերիշխանություն ունի բոլորի նկատմամբ։ Բոլոր բաները և ամեն ինչ համակարգված կերպով գործում են Աստծու խոսքերում, Աստծու մտքերում և Աստծու գերիշխանության ներքո։ Անկախ նրանից, թե մարդկությունն ինչ է ասում կամ անում, դա որևէ կերպ չի կարող ազդել Աստծու գործի վրա։ Սա այն է, ինչ աստվածային էություն ունեցող Աստված ունակ է անելու։ Աստված գործում է, երբ գալիս է ժամանակը՝ իրագործելով Իր ծրագրերն առանց ամենաչնչին շեղման, և ոչ ոք այս ամենից որևէ բան չի կարող փոխել։ Մարդկային խոսքերը և Աստծու դեմ մարդկային ցանկացած հարձակում կամ զրպարտություն, Աստծու գործին խանգարելու և այն ոչնչացնելու միտումնավոր փորձեր լինեն, թե Աստծու գործի ակամա անհանգստացումներ և քանդում, երբեք չեն հասել իրենց նախատեսված նպատակներին։ Ինչո՞ւ։ Սա Աստծու իշխանությունն է. սա հաստատում է, որ Աստծու իշխանությունը եզակի է, անփոխարինելի որևէ ուժի կողմից և անգերազանցելի որևէ ուժի կողմից։ Սա փաստ է։ Աստված ունի այս իշխանությունը և այս զորությունը, Աստված ունի Իր ճշմարիտ ինքնությունը, և ոչ մի ուժ որևէ բան չի կարող փոխել, ուստի ինչո՞ւ պետք է Աստված ուշադրություն դարձնի մարդկանց չնչին հարձակումներին և զրպարտություններին։ Աստծու համար, անկախ նրանից, թե որքան կարևոր դեմքեր կամ որքան հզոր ուժեր մարդկության մեջ փորձում են միջամտել, զրպարտել, հարձակվել կամ հայհոյել Նրան, դա չի կարող անգամ փոքր-ինչ անհանգստացնել Աստծու գործը։ Ավելի շուտ, այս գործողությունները միայն ծառայում են ընդգծելու Աստծու արդար բնույթը և ամենակարողությունը։ Սատանայի չար ուժերի խանգարումները լոկ մի փոքրիկ դրվագ են մարդկության պատմության ընթացքում։ Այն, ինչ կարող է գերիշխանություն ունենալ ողջ մարդկության նկատմամբ, ազդել ողջ մարդկության վրա և փոխակերպել ողջ մարդկությանը, Աստծու գործն է, Աստծու ծրագիրը և Աստծու մեծ զորությունն ու իշխանությունը։ Սա է փաստը։ Ընդհակառակը, Աստված կարիք ունի՞ ուշադրություն դարձնելու Իր դեմ մարդկանց նսեմացումներին, հարձակումներին, զրպարտություններին և հայհոյանքներին։ Ո՛չ։ Քանի որ Աստված իշխանություն ունի, Աստծու համար Նրա հայտարարությունը՝ «Ես նկատի ունեմ այն, ինչ ասում եմ, այն, ինչ նկատի ունեմ, կարվի, և այն, ինչ անում եմ, կմնա հավիտյան», միշտ կիրականանա. այն իրականանում և կատարվում է ամեն օր։ Սա Աստծու իշխանությունն է։ Ոմանք հարցնում են. «Արդյո՞ք սա Աստծու վստահությունն է, Նրա հավատքը»։ Սխալվում ես։ Մարդիկ վստահություն ունեն, մարդիկ հավատքի կարիք ունեն, բայց Աստված՝ ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված իշխանություն և զորություն ունի, և անկախ նրանից, թե ինչպես է մարդկությունը զրպարտում կամ դատապարտում Նրան, անկախ նրանից, թե ինչպես են Սատանայի թշնամական ուժերը անհանգստացնում և դիտավորյալ վնասում, ոչինչ չի փոխվի։ Հետևաբար, Աստված կարիք չունի վերացնելու ապականված մարդկության մեջ եղած թշնամական ուժերը, որոնք հարձակվում, զրպարտում և հայհոյում են Նրան, նախքան Իր գործն իրականացնելը։ Ի՞նչ հանգամանքներում է Աստված գործում։ Ի՞նչ հանգամանքներում է Նա հաղթանակի հասնում։ Ի՞նչ հանգամանքներում է Նա իրականացնում Իր գործը։ Դա արվում է ողջ մարդկության և բոլոր թշնամական ուժերի հարձակումների, զրպարտությունների և հայհոյանքների աղմուկի մեջ. հենց նման միջավայրում և ֆոնի վրա է Նա իրականացնում Իր գործը։ Մի՞թե սա Աստծու մեծ զորության դրսևորում չէ։ Մի՞թե սա Աստծու իշխանությունը չէ։ (Այդպես է։) Ո՞վ կարող է հերքել այս փաստը։ Չե՞ս համարձակվում ընդունել, որ սա փաստ է։

Պատմության ընթացքում մարդկությունը շարունակաբար զրպարտել և հայհոյել է Աստծուն, իսկ վերջին օրերում ողջ մարդկության մեջ Աստծուն դիմակայող ուժերն է՛լ ավելի են հզորացել՝ ավելի շատ ձայներով զրպարտելով և դատապարտելով Աստծուն։ Մարդկությունն օգտագործում է տարբեր մեթոդներ՝ թերթերի, հեռուստատեսության, համացանցի և այլ լրատվամիջոցների միջոցով Աստծուն զրպարտելու և Նրա վրա հարձակվելու համար։ Բայց մենք երբևէ վերլուծե՞լ ենք այս ասեկոսեները մեր բոլոր հավաքույթներում։ (Ո՛չ։) Ինչո՞ւ ոչ։ Ոմանք ասում են. «Արդյո՞ք դա այն պատճառով է, որ անմեղը մնում է անմեղ, իսկ ասեկոսեները մեռնում են, երբ հասնում են իմաստուններին»։ Արդյո՞ք դա է պատճառը։ (Այս ասեկոսեները հիմնովին չեն կարող ազդել Աստծու գործի վրա։ Անկախ նրանից, թե ինչպես է Սատանան խանգարում, նա չի կարող դիտավորյալ վնասել կամ խանգարել Աստծու գործի և ծրագրի առաջընթացին։) Սատանան հենց այդպիսի բան է. քանի դեռ Աստված գործում է, քանի դեռ Աստված աշխատում է, նա գալիս է խանգարելու։ Սա հենց այն դերն է, որը նա խաղում է։ Նորմա՞լ է, որ կանգնեցնես նրա հանդես գալը։ Պետք է նրան բավարար տարածք, բավարար բեմ, բավարար հնարավորություն տաս՝ հանդես գալու համար։ Երբ նա բավականաչափ հանդես գա, հոգնի իր իրարանցումից և բավականաչափ չարիք գործի, նրա օրերը հաշված կլինեն։ Մենք կարիք չունենք վատնելու թանկարժեք ժամանակը՝ վերլուծելով նրա տարբեր ասեկոսեներն ու չար գործերը՝ այս ասեկոսեները հերքելու համար. դա անելն անօգուտ և անարժեք է։ Ի՞նչ օգուտ կա դրանք մանրամասն վերլուծելուց։ Արդյոք դա կարո՞ղ է ներկայացնել մարդկանց ճշմարտությունը հասկանալը։ Կան չափազանց շատ ճշմարտություններ, որոնք մարդիկ պետք է հասկանան. նրանք նույնիսկ չեն կարող լսել այս բոլոր ճշմարտությունները, էլ չասած այս ասեկոսեները հերքելու մասին։ Արդյոք մարդիկ ունե՞ն այդ ազատ ժամանակը։ Անկեղծ ասած՝ Ես իսկապես հետաքրքրված չեմ այդ հարցերով, ոչ էլ պատրաստակամ եմ նշելու դրանք կամ ուշադրություն դարձնելու դրանց։ Ոմանք ասում են. «Այս տարիներին այնպես է, որ Դու չե՞ս համարձակվում որևէ տեղ գնալ։ Արդյո՞ք այնպես է, որ այնքան շատ ասեկոսեներ են պտտվում, որ միշտ անհանգիստ և վախեցած ես, ուր էլ որ գնաս»։ Ես ասում եմ, որ բացարձակապես ոչինչ չեմ զգում։ Ոմանք ասում են. «Չե՞ս ուզում պաշտպանել Ինքդ Քեզ այն բաների դեմ, որոնք չես արել»։ Ի՞նչ կա պաշտպանելու։ Ես նույնիսկ չեմ կարողանում զբաղվել Իմ պատշաճ գործերով։ Ես զրուցում եմ մարդկանց հետ, արարածների հետ, ոչ թե դևերի։ Ոմանք հարցնում են. «Քեզ չի՞ բարկացնում այս ասեկոսեները լսելը»։ Ես ասում եմ, որ ոչինչ չեմ զգում դրանց նկատմամբ, դրանք Ինձ ոչինչ զգալ չեն տալիս։ Ես չեմ զբաղվում այս հարցերով։ Ոմանք հարցնում են. «Չե՞ս զգում, որ քեզ անարդարացիորեն վիրավորել են»։ Ես ասում եմ, որ չեմ զգում, որ ինձ անարդարացիորեն վիրավորել են, ի՞նչ կա անարդարացիորեն վիրավորված զգալու։ Անել այն, ինչ կարող եմ, անել այն, ինչ պետք է անեմ, լավ անել այն, ինչ կարող եմ և պետք է անեմ, կատարել Իմ պարտականությունները. սա լավագույն բանն է, սա իմաստալից է։ Ես չեմ շեղվի և ժամանակ չեմ ծախսի այդ անիմաստ, անարժեք բաների վրա։ Ես ժամանակ չունեմ զբաղվելու այդ հարցերով։ Ոմանք ասում են. «Իսկ երբ ազատ ժամանակ ունես, կզբաղվե՞ս դրանցով»։ Չեմ զբաղվի, նույնիսկ երբ ազատ ժամանակ ունեմ։ Ես ավելի շուտ շանս հետ կխոսեմ, քան կզրուցեմ դևերի հետ։ Եթե հստակ գիտես, որ դա դև է, որն իր դիվային խոսքերն է ասում, ինչո՞ւ զբաղվել դրանով։ Բացարձակապես չպետք է զբաղվես դրանով. դևին հիմնովին ամոթանք տալը ճիշտ արարք է։ Մի խոսքով, Աստծու վերաբերմունքն այս ասեկոսեների նկատմամբ հետևյալն է. որևէ բան անելիս կամ յուրաքանչյուր նախադասություն ասելիս Աստված չի արդարացնում Ինքն Իրեն, չի ապացուցում Ինքն Իրեն մարդկությանը և, անշուշտ, չի արդարացնում Ինքն Իրեն Սատանայի՝ թշնամու առջև՝ ասելով, որ Ինքը մաքուր է և անմեղ ու առանց մեղքի։ Այն ամենը, ինչ Աստված անում է, Իր տնօրինման համար է՝ փրկելու այն մարդկանց, ում Նա մտադիր է փրկել։ Նա քայլ առ քայլ հետևում է Իր տնօրինման ծրագրին. դա չի անում որևէ մեկին որևէ բան ցուցադրելու համար, ոչ էլ Իր ինքնությունը հաստատելու համար։ Մարդկային լեզվով ասած՝ այն ամենը, ինչ Աստված անում է, արվում է բնազդաբար՝ առանց որևէ անկեղծության պակասի կամ պասիվության։ Այն, որ Աստված բնազդաբար իրականացնում է այս բոլոր առաջադրանքները, հաստատում է Նրա ինքնությունը և Նրա էությունը։ Մարդկությունը չի կարող փոխել Աստծու ծրագիրը, ոչ էլ կարող է գերազանցել Աստծու իշխանությունն ու զորությունը. սա փաստ է։ Հետևաբար, Աստված անտեսում է այն ասեկոսեներն ու դիվային խոսքերը, որոնք հարձակվում Իր վրա և զրպարտում Իրեն մարդկության ներսում ցանկացած կողմից։ Ասե՛ք Ինձ, մի՞թե Աստծու համար չափազանց հեշտ չէր լինի մի գլուխ խոսքեր արտասանել կամ դատապարտություն գրել՝ քննադատելու աշխարհի իշխող աթեիստական կուսակցությունների և կրոնական աշխարհի հարձակումներն ու դիմակայությունն Աստծու դեմ։ Բայց Աստված այսպես չի վարվի Սատանայի հետ։ Աստված գործում է սկզբունքներով. երբ խոսքը վերաբերում է Աստծու կողմից Սատանայի չար ուժերի ոչնչացմանը, Նա ունի Իր սեփական ժամանակացույցը։ Աստծու համար գործելը չափազանց հեշտ է։ Աստված կարող էր որոշ հրաշալի գործեր կատարել երկնքում, և հանկարծ երկինքը կճեղքվեր, և մի ձայն կասեր. «Ես այն միակ ճշմարիտ Աստված եմ, ում դուք զրպարտում եք, հարձակվում և հայհոյում եք։ Ես այն Ամենակարողն եմ, ում դուք ներկայումս զրպարտում և հայհոյում եք»։ Սա լսելով՝ մարդկությունն անմիջապես կապշեր և շփոթության կմատնվեր՝ ի վիճակի լինելով միայն գետնին խոնարհվելու՝ լաց լինելով և կրճտացնելով իրենց ատամները։ Այս մեկ նախադասությունը կլուծեր ամեն ինչ, կապացուցեր ամեն ինչ։ Արդյոք դրանից հետո որևէ մեկը կհամարձակվե՞ր անարգել Աստծուն։ Արդյոք կրոնական աշխարհի այդ դևերը վախից անհետ չէի՞ն կորչի։ Սատանան ասեկոսեներ է հորինում Աստծու մասին, նա զրպարտում է Աստծուն և հարձակվում Նրա վրա՝ մղելով Աստծուն հավատացողներին բարկանալու և ատելությամբ լցվելու, ի վիճակի չլինելու ուտելու կամ քնելու, ցանկանալով հոդվածներ գրել և ծրագրեր ստեղծել՝ դա հերքելու համար, մինչդեռ Աստված պարզ է գործում։ Նա կարող էր պարզապես մի քանի նախադասություն ասել, և ողջ մարդկությունն այնուհետև լիովին կենթարկվեր՝ այլևս չհամարձակվելով հարձակվել կամ հայհոյել Նրան։ Ինչպե՞ս Պողոսին ստիպեցին հնազանդվել։ (Աստված հայտնվեց նրան Դամասկոսի ճանապարհին։) Աստված հայտնվեց նրան։ Իրականում նա ոչինչ չտեսավ. պարզապես մի լույս կար, որն այնքան վախեցրեց Պողոսին, որ նա խոնարհվեց գետնին և այլևս չհամարձակվեց հալածել Հիսուսին։ Սատանայի հետ գործ ունենալն այնքան պարզ է. իրականում դա չափազանց հեշտ է Աստծու համար։ Աստված կարող էր ընդամենը մեկ խոսքով լուծել դա։ Սա անելը շատ ավելի հեշտ կլիներ, քան տասնամյակներ ծախսելը ձեզ հետ խոսելու և այս ողջ ջանքը ձեր մեջ դնելու վրա, բայց Աստված այսպես չի վարվում։ Ինչո՞ւ։ Կա մի գաղտնիք, որը պետք է ձեզ ասեմ։ Աստված մարդկանց է փրկում, այսինքն՝ այն մարդկանց, ում Աստված ընտրել է. մնացածները, ում Աստված չի ընտրել, մարդիկ չեն համարվում, այլ գազաններ են, դևեր, որոնք արժանի չեն լսելու Աստծու ձայնը, տեսնելու Աստծու դեմքը կամ առավել ևս իմանալու որևէ տեղեկություն Աստծու մասին։ Հետևաբար, Աստված այսպես չի վարվում։ Աստծու ինքնությունը պատվավոր է. ոչ թե պարզապես ցանկացած մեկը, ով ցանկանում է տեսնել Նրան, կարող է դա անել, և Նա չի հայտնվի ինչ-որ մեկին այն պատճառով, որ նա միշտ ուշադիր, եռանդով և ամբողջ սրտով նայում է երկնքի որոշակի վայրի։ Կարծում ես, որ ցանկացած մեկը, ով ուզում է տեսնել Աստծուն, կարո՞ղ է տեսնել Նրան։ Աստված արժանապատվություն ունի. Աստված հայտնվում է նրանց, ովքեր վախենում են Իրենից և խուսափում են չարից, Նա հայտնվում է սուրբ վայրերում և թաքնվում է կեղտոտ վայրերից։ Ողջ մարդկությունը կեղտոտ է, թե սուրբ, քննարկման կարիք չունի։ Այս մարդկությունն արժանի չէ տեսնելու Աստծուն. նրանք չեն ընդունում, որ Աստված կա, ուստի ինչո՞ւ պետք է Աստված հայտնվի նրանց։ Նրանք արժանի չեն։ Աստված ունակ է բաներ անելու, բայց չի անում։ Սա հաստատում է Աստծու խոնարհությունն ու թաքնվածությունը և Նրա ինքնության պատվավորությունը։ Ասե՛ք Ինձ, եթե Սատանան կարողանար անել այդ բաները, օրական քանի՞ անգամ կաներ դրանք, որքա՞ն կցուցադրեր դրանք։ Երբ Սատանայի կողմից ապականված մարդիկ որևէ փոքր պաշտոն են զբաղեցնում և փոքր-ինչ իշխանություն են բանեցնում, ով գիտե, թե ինչ աստիճանի նրանք կցուցադրեն այդ իշխանությունը. էլ չենք խոսում Սատանայի մասին, որը կչարաշահի և կցուցադրի իր ունեցած ցանկացած իշխանություն աներևակայելի ձևերով։ Աստված այսպես չի վարվում. մի՛ չափեք Աստծուն Սատանայի տրամաբանությամբ, դա կոպիտ սխալ կլիներ։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ կարող է անել Աստված, կախված է Աստծուց, թե արդյոք Նա ցանկանում է անել դա։ Եթե Աստված ցանկանա, դա կարող է արվել մի ակնթարթում, իսկ եթե Նա չի ցանկանում, ոչ ոք չի կարող հարկադրել Նրան։ Աստծու վերաբերմունքը ասեկոսեների նկատմամբ հենց սա է։ Նա անտեսում է դրանք։ Աստված դեռևս անում է այն, ինչ պետք է անի, այն, ինչ մտադիր է անել. ոչ մի մարդ, ոչ մի ուժ չի կարող խափանել կամ փոխել Նրա ծրագիրը։ Այս ասեկոսեները, որոնք հարձակվում են Աստծու վրա, զրպարտում և նսեմացնում են Նրան, ոչինչ չեն փոխում։ Ասեկոսեներն ի վերջո պարզապես ասեկոսեներ են և երբեք չեն կարող փաստեր դառնալ։ Նույնիսկ եթե դրանք համահունչ են մարդկային փիլիսոփայությանը, գիտությանը, բարոյականությանը, տեսությանը և այլն, նույնիսկ եթե ողջ մարդկությունը ոտքի կանգնի՝ Աստծու վրա հարձակվելու համար, ճշմարտությունը չի կանգնի մարդկության կողքին, ոչ էլ մարդկությունը կդառնա ճշմարտության տերը։ Աստված հավերժ Աստված է։ Նրա ինքնությունն ու կարգավիճակը երբեք չեն փոխվում։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչպես է Սատանան խանգարում, Աստծու գործը դեռևս կանոնավոր կերպով առաջ է ընթանում, որովհետև սա Աստծու գործն է։ Եթե դա մարդկային գործ լիներ, Սատանայի վարչակարգը, որը նման խանգարումներ է առաջացնում, և հասարակական տարբեր ուժերը, որոնք նման հարձակումներ և զրպարտություններ են սկսում, արդեն իսկ կհանգեցնեին դրա փլուզմանը և գոյության դադարեցմանը։ Միայն երբ Աստված խոսում և գործում է, միայն երբ Սուրբ Հոգին գործում է, եկեղեցին ավելի ու ավելի է բարգավաճում։ Մի՞թե սա փաստ չէ։ Տեսե՞լ եք այս փաստը։ (Այո, տեսել ենք։) Ի՞նչ եք տեսել։ (Թագավորության ավետարանն արդեն տարածվել է տասնյակ երկրներում, և Սատանայի կողմից հորինված ու տարածված այդ ասեկոսեներն ամենևին չեն խանգարել ճշմարտությունը սիրողներին դառնալու դեպի Աստված։) Սա Աստծու արածն է. Աստծու գործը կարող է հասնել այս արդյունքին, Աստծու խոսքերը կարող են հասնել այս արդյունքին։ Սա վեր է Սատանայի ակնկալիքներից։ Աստծու խոսքերն այնպիսի հսկայական զորություն ունեն. ավետարանը լավ ուղղությամբ է տարածվում, և ամեն ինչ կանոնավոր կերպով առաջ է ընթանում՝ ըստ Աստծու ծրագրի՝ առանց որևէ շեղման։ Աստծու գործը և Աստծու խոսքերը տարածվում են Աստծու ընտրյալ մարդկանց շրջանում, ինչպես վաղուց նախասահմանված էր։ Ավետարանը քարոզելուց ձեռք բերված մարդկանց թիվը և ճշմարիտ ճանապարհն ուսումնասիրող մարդկանց թիվն ամիս առ ամիս աճում են։ Մի՞թե սա ցույց չի տալիս, թե ինչպես է տարածվել ավետարանչական աշխատանքը։ Եթե դա Աստծու գործը չլիներ, անկախ նրանից, թե որքան մարդիկ որքան մեծ գին կվճարեին, նրանք չէին կարողանա հասնել այս արդյունքին։ Սա Աստծու զորությունն է, այն արդյունքը, որը ձեռք է բերվել Աստծու խոսքերի զորությամբ։

Կրկին խոսենք այն մասին, թե ինչպես են մարդիկ վերաբերվում տարբեր ասեկոսեներին։ Մարդիկ չեն կարող տարբեր ասեկոսեների հանդեպ նույն վերաբերմունքն ունենալ, ինչ Աստված։ Նրանք չեն հասկանում Աստծու մտադրությունները և ասեկոսեներ լսելիս միշտ մտածում են. «Եթե ոչինչ չանեմ, խղճիս դեմ գնացած կլինեմ։ Եթե ասեկոսեներ հորինողները հաղթեն, անհանգիստ, դժգոհ և վրդովված կզգամ, անհավասարության զգացում կունենամ, ուստի պետք է հերքեմ նրանց։ Պետք է տեսանյութ պատրաստեմ կամ հոդված գրեմ՝ ասեկոսեները պարզաբանելու համար»։ Արժե խորհել՝ նման մտածելակերպով գործելը համահո՞ւնչ է արդյոք Աստծու մտադրություններին, համապատասխանո՞ւմ է ճշմարտության սկզբունքներին։ Եթե եկեղեցու աշխատանքն անելիս և ձեր պարտավորությունները կատարելիս ձեր նպատակն ու դրդապատճառը լոկ ասեկոսեները պարզաբանելն ու հստակ բացատրելն է, որ ճշմարիտ Աստծուն եք հավատում, որ կյանքի ճիշտ ճանապարհի վրա եք, և որ ավետարանը քարոզելու և Աստծուն վկայելու համար ձեր արած ամեն ինչ արդարացի է եղել, և որ միայն այն պատճառով, որ աշխարհը չգիտի կամ չի հասկանում այս բոլոր փաստերի ճշմարտությունը, ձեզ մեղադրել են բազմաթիվ անհիմն հանցագործությունների մեջ, և դուք դրանով իսկ հույս ունեք, որ երբ ամեն ինչ պարզաբանվի, աշխարհը ձեզ անմեղ կճանաչի, որ աշխարհի բոլոր կողմերը համընդհանուր կերպով կընդունեն, որ «դուք հավատում եք ճշմարիտ Աստծուն, կյանքի ճիշտ ճանապարհի վրա եք, և այն ամենը, ինչ Աստված պահանջել է, որ անեք, ճիշտ է և արդար գործ է», ապա ի՞նչ։ Արդյո՞ք այդ ժամանակ խղճի հանգստությամբ կհավատաք Աստծուն։ Արդյո՞ք Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա կանգնած կլինեք։ Արդյո՞ք առանց որևէ արտաքին միջամտության կանգնած կլինեք փրկության տանող ուղու վրա։ Արդյո՞ք աստվածավախ սիրտ ձեռք բերած կլինեք։ Այդ ժամանակ կարո՞ղ եք հասնել Աստծուն հնազանդվելուն։ Այդ ժամանակ կարո՞ղ եք ստանալ Աստծու հավանությունը։ (Ոչ։) Հնարավո՞ր է արդյոք, որ մարդիկ քո հանդեպ ոչ մի թյուրըմբռնում չունենան և միայն գովաբանեն ու հարգեն քեզ, ինչից հետո կարողանաս մաքուր խղճով հավատալ Աստծուն։ Բացարձակապես ո՛չ։ Իհարկե, մարդիկ չեն կարող ասեկոսեների հանդեպ նույն վերաբերմունքն ունենալ, ինչ Աստված, բայց պետք է ունենալ ճիշտ տեսանկյուն, ճշգրիտ վերաբերմունք և դիրքորոշում՝ ասելով. «Այս ասեկոսեներն իսկապես ատելի և գարշելի են։ Այս ասեկոսեներից երևում է, որ այս ապականված մարդկությունն իսկապես Աստծու թշնամին է. սա միանգամայն ճիշտ է։ Չպետք է Սատանայի ասեկոսեների հիման վրա դատեմ՝ Աստծու գործը ճշմարիտ է, թե կեղծ։ Աստծու խոսքերը կարդալու և պարտավորությունս կատարելու փորձառությունների միջոցով հաստատում եմ, որ Աստծու բոլոր խոսքերը ճշմարտությունն են, և այն ամենը, ինչ Նա անում է, մարդկանց հնարավորություն է տալիս փրկվելու։ Այսօր, գալով Աստծու առջև՝ ընդունելու Նրա փրկությունը, պետք է կատարեմ պարտավորությունս և իրագործեմ պարտականություններս ու պատասխանատվություններս՝ տարածելու Աստծու խոսքերը, հռչակելու Նրա անունը և վկայելու Աստծու գործի ու Նրա մտադրությունների մասին, որպեսզի Աստծու ընտրյալները կարողանան վերադառնալ Աստծու տուն, լսել Նրա ձայնը և որքան հնարավոր է արագ Նրանից ստանալ խոսքերի և կյանքի մատակարարումը։ Սա իմ պարտականությունն է, իմ պատասխանատվությունը։ Ես համագործակցում եմ Աստծու գործի հետ, բայց ոչ նրա համար, որ արդարացնեմ, թե իմ բռնած ճանապարհը ճիշտ է, կամ որ իմ ստանձնած գործն արդար է. ոչ այս բաների համար։ Իմ պարտավորությունը ես չեմ կատարում նրա համար, որ վրեժխնդիր լինեմ Աստծու դեմ Սատանայի հարձակումների և զրպարտությունների համար։ Ավելի շուտ, ես իմ սեփական պարտականություններն ու պատասխանատվություններն եմ կատարում և, իհարկե, իմ սեփական հավատարմությունն եմ ցուցաբերում՝ հատուցելու Աստծու սերը, ընդունելու Աստծու հանձնարարությունը և համագործակցելու Աստծու գործի հետ»։ Սա ճի՞շտ տեսանկյուն է։ Արդյո՞ք սա այն տեսանկյունն է, որը մարդիկ պետք է ունենան։ (Այո։) Այս տեսանկյունից, երբ տարբեր ծրագրեր են ստեղծվում, օրհներգեր երգել լինի, պարել, ֆիլմեր նկարահանել, թե փորձառական վկայությունների մասին բեմադրություններ պատրաստել, արդյո՞ք մարդկանց դիրքորոշումը, այն տեսանկյունը, որից նրանք հանդես են գալիս, և նրանց արած որոշակի հայտարարություններ չպետք է որոշակի փոփոխությունների ենթարկվեն։ (Այո։) Սակայն մարդկանց մեծամասնությունն այս բոլոր առաջադրանքները կատարելիս դա արել է պոռթկունությամբ և ատելությամբ՝ խառնված մարդկային զգացմունքների հետ։ Հետևաբար, նրանք չափազանց շատ են մերկացրել անհավատների, իշխող կուսակցության և կրոնական աշխարհի գործողություններն ու վարքագիծը, և նրանց խոսքերը չափազանց կոպիտ են եղել՝ որոշակի բացասական ազդեցություն թողնելով ուրիշների վրա այն բանից հետո, երբ նման ծրագրեր են դիտել։ Պատճառը պարզ է. մարդիկ այս բոլոր գործողությունները ձեռնարկում են որոշակի զգացմունքով, ոչ այնքան ճիշտ տեսանկյունից։ Եվ մարդիկ դեռ կարծում են, թե սա միանգամայն արդարացի է՝ ասելով. «Նրանք հարձակվում են, վարկաբեկում և մեր մասին ասեկոսեներ հորինում. ի՞նչ վատ բան կա նրանց մերկացնելու մեջ։ Սա օրինական ինքնապաշտպանություն է։ Օրինական ինքնապաշտպանությունն անօրինական չէ, ոչ էլ մենք ինչ-որ բաներ ենք հորինում. մենք բոլորս մանրամասն վերլուծում ենք ամեն ինչ՝ հիմնվելով փաստերի վրա։ Նրանք ոչնչից ասեկոսեներ են հորինում մեր մասին. մի՞թե սխալ է, որ մերկացնում և մանրամասն վերլուծում ենք նրանց։ Չե՞նք կարող պատասխան հարված հասցնել»։ Ի՞նչ օգուտ ունի պատասխան հարված հասցնելը։ Դևերը լի են ստերով և երբեք ոչ մի ճշմարիտ խոսք չեն ասում. արդյո՞ք որևէ արժեք ունի անընդհատ նրանց ստերը մանրամասն վերլուծելը, որպեսզի նրանք գիտակցեն, որ իրենց ասածը սուտ է, և որպեսզի ստելն ընդունելուց հետո այլևս երբեք չստեն։ Կարո՞ղ են արդյոք նրանք հասնել դրան։ (Ոչ։) Մի՞թե այդ մոտեցումը հիմարություն և տգիտություն չէ։ Վաղուց եմ ասել, որ մեր հիմնական խնդիրն Աստծու գործի, Նրա գործի միջոցով ձեռք բերված արդյունքների, Նրա խոսքերի և մարդկանց վրա Նրա խոսքերի ազդեցության մասին վկայելն է, և որ ինչ վերաբերում է իշխող կուսակցության ճնշումներին ու հալածանքներին և կրոնական աշխարհի դիմադրությանն ու դատապարտմանը, բավական է պարզապես դրանց հետ կապված որոշակի նախապատմություն հակիրճ նշել։ Բայց մարդիկ չեն կարողանում հասկանալ, որքան էլ լսեն։ Նրանք միշտ պոռթկունությամբ են վերաբերվում այս հարցերին և ցանկանում են վիճել։ Եվ ի՞նչ արդյունք է լինում։ Դա բացարձակապես ոչ մի արդյունք չի տալիս, քանի որ Սատանայի չար ուժերի հետ անհնար է տրամաբանել։ Մի՞թե սա մարդկանց հիմարությունն ու տգիտությունը չէ։

Ոմանք ավետարան են քարոզում, որևէ տեխնիկական մասնագիտություն են սովորում կամ որոշակի տեսակի պարտավորություն են կատարում՝ միայն ասեկոսեները պարզաբանելու և մարդկանց ճշմարտությունը բացատրելու դրդապատճառով՝ պատերազմ հայտարարելով խավար աշխարհին և Աստծուն դիմակայող չար մարդկանց։ Արդյո՞ք սա արդարության գործողություն է։ Անկախ նրանից՝ ճիշտ ես վարվում, թե սխալ, պետք է հասկանաս՝ կարո՞ղ է արդյոք Աստված փրկել Իր հանդեպ թշնամական տրամադրված այդ չարակամ մարդկանց։ Արդյո՞ք որևէ արժեք կա քո արածի մեջ։ Եթե չես հասկանում, թե ինչպիսի մարդկանց է Աստված փրկում և միշտ արտահայտում ես տեսակետներ, որոնք ճիշտ են թվում, բայց իրականում սխալ են, մի՞թե սա չի խոչընդոտում քո իսկ փրկությանը։ Ոմանք իրենց պարտավորությունը կատարում են միայն նրա համար, որ պայքարեն Աստծուն դիմակայող չար ուժերի դեմ և հակառակեն աշխարհիկ միտումներին։ «Նրանք ասում են, թե անտեսում ենք մեր ընտանիքները և բնականոն կյանքով չենք ապրում, ուստի ուզում եմ ապացուցել ճշմարտացիությունս՝ լավ կատարելով իմ պարտավորությունները։ Ապագայում, երբ գնամ երկինք և մտնեմ թագավորությունը, իսկ նրանք դատվեն, կտեսնեն, որ ճիշտ էի»։ Ի՞նչ օգուտ ունի քեզ այդպես ապացուցելը։ Նույնիսկ եթե ապացուցել ես քո ճշմարտացիությունը, ի՞նչ օգուտ դրանից։ Ի՞նչ է դա ներկայացնում։ Ո՞րն է դրա արժեքը։ Եթե դա իսկապես թույլ տար քեզ մտնել թագավորությունը և ստանալ Աստծու հավանությունը, ապա դա կարժենար դրան, և քո ճանապարհը ճիշտ կլիներ։ Բայց, ցավոք, այս ճանապարհն իրագործելի չէ։ Սա այն ճանապարհը չէ, որն Աստված նախասահմանել է մարդկանց համար, և Աստված չի պահանջում, որ մարդիկ այսպես վարվեն։ Մարդիկ միշտ հիմար են՝ մտածելով, որ քանի որ ճշմարտության կողմում են կանգնած և ունեն ճշմարտությունը, պետք է արդար գործեր ձեռնարկեն՝ պատերազմ հայտարարելով այս չար աշխարհին և բոլոր նրանց, ովքեր ասեկոսեներ են հորինում՝ ասելով. «Մենք հավատում ենք Աստծուն և հետևում ենք Նրան, մենք կատարում ենք մեր պարտավորությունը. մենք ձեզ ցույց կտանք, թե ով է ճիշտ ճանապարհի վրա»։ Մի՞թե սա պոռթկունություն չէ։ Որևէ օգուտ կա՞ այս բաների շուրջ վիճելուց։ Այն բացարձակապես ոչ մի արժեք չունի։ Եթե իսկապես ժամանակ և էներգիա ունես, ավելի լավ կլիներ՝ փոքր-ինչ ավելին սովորեիր որևէ մասնագիտության մասին, ուսումնասիրեիր մասնագիտությանը վերաբերող որոշակի գիտելիքներ և ընդհանուր գիտելիքներ։ Սա օգտակար և աջակցող է պարտավորությանդ կատարման համար։ Ինչո՞ւ ես միշտ պայքարում աշխարհի չար ուժերի դեմ։ Ինչո՞ւ միշտ պայքարել ասեկոսեների դեմ։ Մի՞թե սա ջանքերի վատնում չէ այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա։ Անկախ նրանից՝ ուրիշներն ինչպես են հարձակվում քեզ վրա, կարիք չկա նրանց ուշադրություն դարձնելու։ Նրանք դիվային բնություն ունեն և անասուններ են, նրանք պարզապես այդպիսին են. Աստված չի փրկում նրանց, չի փոխում նրանց և չի խոսում նրանց հետ։ Աստված անտեսում է նրանց, ուստի պե՞տք է արդյոք ուշադրություն դարձնես նրանց։ Եթե մարդիկ համառորեն պնդում են անել այն, ինչ Աստված չի անում, մի՞թե սա փոքր-ինչ հիմարություն չէ և իմաստության պակաս։ Դու առնվազն մարդ ես, որը չունի Աստծուն հնազանդվող սիրտ, և չես սիրում այն, ինչ Աստված է սիրում, կամ չես ատում այն, ինչ Աստված է ատում։ Չես տեսնում, թե որն է Աստծու վերաբերմունքն այս բաների հանդեպ. Աստված անտեսում է դրանք. նույնիսկ չես գիտակցում, թե ինչու է այդպես։ Աստծու գործի երեք փուլերից յուրաքանչյուրում Աստված շատ խոսքեր է ասել։ Աստծու և մարդկության միջև շատ երկխոսություններ կան, և այդ երկխոսություններից կարելի է տեսնել Աստծու մտադրությունները, Աստծու բնույթն ու էությունը։ Սակայն Աստված երբեք չի խոսում այն մասին, թե ինչպես է երկխոսում Սատանայի հետ որոշակի առանձնահատուկ հարցերում, և այդպիսով մերկացնում Սատանային՝ թույլ տալով մարդկությանը հստակորեն տեսնել Սատանայի ճշմարիտ դեմքը և հստակորեն տեսնել, թե ինչպես է Սատանան վերաբերվում Աստծուն։ Այնքան շատ նման հարցեր կան, բայց Աստված չի նշում դրանք։ Ինչո՞ւ Աստված չի նշում դրանք։ Որովհետև այդ բաների մասին խոսելը ոչ մի օգուտ չի տալիս քեզ։ Քեզ համար ամենաօգտակարն Աստծու կյանքի խոսքերն են՝ այս խոսքերը, որոնք կարող են հնարավորություն տալ քեզ Աստծու առջև գալու և դառնալու մարդ, որը ենթարկվում է Աստծուն և որը վախենում է Աստծուց ու խուսափում չարից, ամենաօգտակարն են քեզ համար։ Աստված ասում է քեզ, թե ինչպես ապրել և ինչպես խոսել, ինչպես նաև ինչպես զանազանել մարդկանց ու հարցերը և սովորել կիրառել ճշմարտությունն ու իմաստուն լինել տարբեր միջավայրերում և իրավիճակներում. այս ամենն օգտակար է քեզ համար։ Աստված ասում և անում է այն ամենը, ինչ օգտակար է քեզ համար։ Աստված չի ասում ոչ մի խոսք, որն օգտակար չէ քեզ համար։ Մի՞թե Աստծու համար չափազանց հեշտ չէր լինի ասել այդ խոսքերը։ Ուստի ինչո՞ւ Նա չի ասում դրանք։ Որովհետև ապականված մարդկությունը այդ խոսքերի կարիքը չունի։ Այս ասեկոսեները համարժեք են դևերի և Սատանայի խոսքերին, և Աստված անտեսում է դրանք, ուստի դու նույնպես չպետք է պայքարես դրանց դեմ։ Հասկանո՞ւմ ես։ (Հասկանալի է։) Երբ հասկանաս, կիմանաս, թե ինչպես կիրառել, այնպես չէ՞։ Ջանք մի՛ գործադրիր ասեկոսեները մանրամասն վերլուծելու, ասեկոսեները հերքելու, ասեկոսեների աղբյուրները փնտրելու և այլնի վրա։ Եթե իսկապես Աստծու համար վկայություն կրելու սիրտ ունես և ցանկանում ես հաստատուն կանգնել վկայությանդ մեջ ու ստանալ Աստծու հավանությունը, այնքան շատ խոսքեր կան, որոնք կարող ես ասել, և այնքան շատ բաներ, որոնք կարող ես անել։ Աստծու՝ մարդկանց մատակարարած խոսքերն ու ճշմարտությունները պահանջում են, որ խորհրդածես և փորձառաբար ապրես դրանք, որպեսզի դրանք դառնան քո սեփական կիրառման սկզբունքներն ու ուղիները՝ ի վերջո դառնալով քո սեփական կյանքը։ Անհրաժեշտ է, որ ժամանակ և էներգիա ծախսես՝ սա իրագործելու համար։ Եթե հիմար ես ու տգետ, միշտ ջանք ես գործադրում ասեկոսեների վրա, միշտ ցանկանում ես մաքրել անունդ և արդարանալ աշխարհի առջև, ապա դա փորձանք կբերի. չես ստանա ճշմարտությունը և լիովին կխճճվես ու կհյուծվես այս աշխարհիկ ասեկոսեներից։ Ի վերջո չես կարողանա հստակորեն բացատրել ամեն ինչ։ Ինչո՞ւ չես կարողանա հստակորեն բացատրել դրանք։ Որովհետև գործ ունես դևի հետ, իսկ այն բացահայտ ստեր է ասում։ Ի՞նչ է ասում դևն այժմ։ Մեծ կարմիր վիշապն ասում է. «Չինաստանը համաշխարհային կարգի պաշտպանն է, համաշխարհային խաղաղության պաշտպանը, և նրա դերը համաշխարհային խաղաղության ու կարգի պահպանման գործում վճռորոշ է»։ Նրա ասած ո՞ր խոսքերն են փաստեր։ Արդյո՞ք այս խոսքերը փաստեր են։ Երբ լսում ես այս խոսքերը, մի՞թե չես բարկանում։ Սա լսելուց հետո մտածում ես, որ Սատանան այնքան անամոթ է, որ անգամ նման բաներ է ասում։ Ինչո՞ւ պետք է վիճես նրա հետ։ Մի՞թե հիմարաբար չես վարվում։ Այն պարզապես այդպիսին է. Աստված պարզապես օգտագործում է նրան ծառայություն մատուցելու համար, Նա բացարձակապես մտադիր չէ փրկել կամ փոխել նրան։ Մի՞թե հիմարություն չէ նրա հետ վիճելը։ Նման հիմարություններ մի՛ արա։ Իմաստուն մարդիկ չեն լսում այս ասեկոսեները, ոչ էլ կաշկանդվում են դրանցից։ Ոմանք ասում են. «Ասեկոսեները լսելուց հետո անհանգստանում եմ»։ Այդ դեպքում պետք է աղոթես սրտումդ, օգտագործես ճշմարտությունը՝ զանազանելու համար, և ապա անիծես այդ դևերին ու Սատանային, և այդ ասեկոսեներն այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա սրտիդ վրա։ Մեկ այլ ճանապարհ էլ կա. պետք է թափանցես էության մեջ։ Դու ասում ես. «Նույնիսկ եթե Աստծու գործողությունները չեն համապատասխանում իմ պատկերացումներին և դատապարտվում ու մերժվում են ապականված մարդկության կողմից, ես տեսնում եմ, որ Նա է ճշմարտությունը, իսկ դևերն ու Սատանան ճշմարտություն չունեն։ Ես վճռական եմ Աստծուն հավատալու հարցում։ Միայն Աստված կարող է փրկել ինձ։ Նա ունի Աստծու էությունը, Նա Աստված է, և Նրա էությունը երբեք չի փոխվում։ Որքան էլ դևերն ու Սատանան դիմակայեն Աստծուն, նրանք ճշմարտություն չունեն, և ես չեմ հավատում դևերի ու Սատանայի խոսքերին»։ Ունե՞ս այս հավատը։ (Այո։) Եթե ունես այս հավատը, որևէ մարդ, իրադարձություն կամ բան չպետք է անհանգստացնի քեզ, և առավել ևս չպետք է մոլորեցվես կամ հարձակման ենթարկվես Սատանայի կողմից։ Ուրեմն ի՞նչ պետք է անես։ Անտեսի՛ր. պարզապես կենտրոնացիր ճշմարտությանը ձգտելու և վկայությանդ մեջ հաստատուն կանգնելու վրա, և Սատանան ամոթահար կլինի։

Հենց նոր հաղորդակցվեցինք եկեղեցու ներսում ասեկոսեներ տարածելու հետ կապված որոշ հարցերի շուրջ։ Մարդկանց մեծամասնությունը Չինաստանի կոմունիստական կառավարությունից և կրոնական աշխարհից որոշ ասեկոսեներ է լսել. հենց նոր նաև հաղորդակցվեցինք այն մասին, թե ինչպես վերաբերվել այդ ասեկոսեներին և ինչպես վարվել դրանց հետ։ Երբ մարդիկ հասկանան ճշմարտության սկզբունքները, այդ ասեկոսեներն այլևս չեն մոլորեցնի կամ անհանգստացնի նրանց։ Հենց որ եկեղեցում հայտնվում է մեկը, ով ասեկոսեներ է տարածում, անկախ նրանից, թե ինչ եղանակով կամ տոնով է տարածում ցանկացած տեսակի ասեկոսե, ինչպե՞ս պետք է մոտենանք դրան։ Պետք է թույլ տանք, որ դա տեղի ունենա առանց միջամտելո՞ւ, թե՞ պետք է մերկացնենք, մանրամասն վերլուծենք այդ մարդուն և զբաղվենք նրանով։ Ո՞ր մեթոդն է համահունչ սկզբունքներին։ Կան մարդիկ, որոնք ասում են. «Մի՞թե խոսքի ազատություն չկա։ Ինչո՞ւ թույլ չտալ այդ մարդուն խոսել։ Պարզապես թողեք, որ խոսի։ Ասեկոսեները լսելուց հետո, երբ բոլորը կարողանան զանազանել դրանք, այլևս չեն հավատա այս դիվային խոսքերին, և ասեկոսեները բնականաբար կփլուզվեն»։ Ուրիշներն ասում են. «Անընդունելի է, որ նրանք ասեկոսեներ տարածեն և զրպարտեն Աստծուն։ Չենք կարող թույլ տալ, որ Աստծուն զրպարտող բաներ անեն։ Պետք է դաս տանք նրանց՝ արթնացնելու համար։ Աստված այնքան տառապանք է կրել՝ խոսելով և գործելով մեզ փրկելու համար, սակայն նրանք ասեկոսեներ են տարածում։ Խիղճ չունեն։ Միայն նրանց անիծելով կարող ենք մեղմել մեր ատելությունը. եթե չզբաղվենք նրանցով, հուսախաբ կանենք Աստծուն»։ Ո՞ր ճանապարհն է լավը։ Այս մոտեցումներից ոչ մեկը լավը չէ։ Ինչպես ավելի վաղ հաղորդակցվեցինք, ասեկոսեներ տարածողները հաստատ ոչ մի լավ բան չեն, և նման անհատներին պետք է զանազանել։ Եթե միայն երբեմն են ասեկոսեներ տարածում, պետք է նախազգուշացվեն։ Եթե մշտապես են ասեկոսեներ տարածում, պետք է մերկացվեն, մանրամասն վերլուծվեն և ապա հեռացվեն եկեղեցուց, որպեսզի այլևս չկարողանան մոլորեցնել կամ վնասել մարդկանց։ Հե՞շտ է արդյոք զբաղվել այս հարցով։ Այսպես կվարվեի՞ք, թե՞ կսպասեիք, որ եկեղեցու առաջնորդները հրամաններ տան։ Երբ բացահայտվում է, որ ինչ-որ մեկը մշտապես ասեկոսեներ է տարածում, և որ ամեն անգամ հավաքույթի գալիս խոսում է այս բաների մասին, երբեք չի կարդում Աստծու խոսքերը, երբեք չի աղոթում, չի սովորում օրհներգեր և առավել ևս չի կիսում Աստծու խոսքերի իր փորձառական հասկացողությունը, և երբ որևէ մեկը հաղորդակցվում է Աստծու խոսքերի մասին և փորձառական վկայություն կիսում, նա վանում և հակակրանք է զգում դրա հանդեպ, բայց նման հակակրանք չի զգում անհավատների ասեկոսեների հանդեպ և շատ է ոգևորվում դրանցից. երբ այս ամենը բացահայտվում է, ինչո՞ւ քաղաքավարություն ցուցաբերել նման մարդու հանդեպ։ Պարզ է, որ նա Սատանայի ծառա է, որը ներթափանցել է եկեղեցի՝ խանգարելու Աստծու ընտրյալ մարդկանց Աստծուն հետևելու։ Հանդուրժո՞ւմ ես նրա խանգարումը։ (Ոչ։) Եթե չես հանդուրժում, ապա ոտքի՛ կանգնիր և ասա. «Այսինչը գալիս է եկեղեցի և միշտ ասեկոսեներ տարածում, չի կարդում Աստծու խոսքերը և չի կիսում Աստծու խոսքերի իր փորձառական հասկացողությունը։ Նա չհավատացող է և պետք է հեռացվի եկեղեցուց։ Որևէ մեկն առարկություններ ունի՞»։ Եթե բոլորն ասեն, որ առարկություններ չունեն և ի համաձայնություն բարձրացնեն իրենց ձեռքերը, ապա այդ մարդը պետք է մաքրվի։ Մի՞թե բավարարող չէ ասեկոսեներ տարածողի հետ այսպես վարվելը։ (Այո։) Ահա թե ինչպես պետք է վարվել նման մարդկանց հետ։

Դ. Զանազանել մի քանի տեսակի ասեկոսեներ, որոնք խեղաթյուրում են Աստծու խոսքերը և դատում Աստծու գործը

Որտեղի՞ց են գալիս այն տեսակի ասեկոսեները, որոնց մասին հենց նոր խոսեցինք։ Դրանք գալիս են մեծ կարմիր վիշապից, կրոնական աշխարհից և անհավատներից։ Բացի արտաքին աշխարհից եկող ասեկոսեներից՝ կան նաև որոշակի ասույթներ և բամբասանքներ եկեղեցու ներսի մասին։ Կան նույնիսկ լիովին ոչ ճիշտ պնդումներ Աստծու, Աստծու գործի, Աստծու օրվա և Աստծու որոշ խոսքերի մասին, ինչպես նաև Աստծուն և Նրա գործը ներառող որոշ խորհուրդներ, որոնք մարդիկ ստեղծում են՝ հիմնվելով իրենց երևակայությունների և պատկերացումների վրա, կամ հիմնվելով սխալ տեղեկության և անհիմն ենթադրությունների շարունակական փոխանցման վրա։ Եվ քանի որ մարդիկ ծաղկեցնում են նման ասույթները, բամբասանքները և պնդումները, ձևավորվում են այս ասեկոսեները։ Հենց որ ասեկոսեները ձևավորվում են, որոշ մարդիկ, որոնք հակվածություն ունեն ասեկոսեների հանդեպ, ոգևորվում են դրանք տարածելու գործով՝ ասեկոսեներին վերաբերվելով որպես իրականության և դրանք ամենուր տարածելով, այնքան վառ կերպով և մանրամասնորեն նկարագրելով, որ որոշ մարդիկ, որոնք տեղյակ չեն իրերի իրական վիճակին և որոնք չեն հասկանում ճշմարտությունը և հիմար ու տգետ են, իսկապես մոլորեցվում են այս ասեկոսեներից։ Մոլորեցվելուց հետո արդյո՞ք նրանք ազդեցություն են կրում և անհանգստանում են։ (Այո։) Սրանք նույնպես տարածված խնդիրներ են, որոնք առաջանում են եկեղեցում։ Թեև այս ասեկոսեները գունատվում են այն ասեկոսեների համեմատ, որոնք զրպարտում և հարձակվում են Աստծու և Աստծու տան վրա, դրանք ո՛չ զրպարտում են, ո՛չ էլ հայհոյում Աստծուն, և թեև որևէ անհանգստություն կամ վնաս չեն պատճառում Աստծու գործին, այնուամենայնիվ, ազդում են որոշ մարդկանց կյանքի մուտքի վրա և պետք է կանգնեցվեն։ Օրինակ՝ երբ որոշ մարդիկ լսում են որոշակի ճշմարտանման արտահայտություններ, հավատում են դրանց իրենց սրտերում և արագորեն շրջապատի մտերիմներին տարածում։ Քանի որ ասեկոսեները շրջանառվում են, մանրամասները դառնում են ավելի բազմաթիվ և ամբողջական, և ի վերջո ասեկոսեները սկսում են նմանվել իրական իրադարձությունների։ Այնպիսի տարրեր, ինչպիսիք են ժամանակը, վայրը և կերպարները, բոլորն առկա են. նման ասեկոսեները բավարարում են հրապարակայնորեն տարածվել կարողանալու պայմանները, այնպես չէ՞։ Ի՞նչ տեղեկատվություն է տարածվում։ Ասեկոսեներ տարածողն ասում է. «Մի կարևոր բան կա, որի մասին այսօր պետք է պատմեմ քեզ։ Եթե չանեմ, ներքուստ ինձ անհարմար կզգամ. նույնիսկ Աստծու խոսքերը կարդալու վրա չեմ կարողանա կենտրոնանալ։ Այնքան ոգևորված եմ այս հարցով։ Այժմ մենք` Աստծուն հավատացողներս, վերջապես հույս ունենք»։ Երբ բոլորը լսում են, որ հույս կա, հետաքրքրվում և ոգևորվում են. այս թեման շատ գրավիչ է։ Նրանք ասում են. «Աստծու գործը շուտով կավարտվի։ Մի քանի նշաններ, որոնք Աստված նախկինում մարգարեացել էր Իր գործի ավարտի վերաբերյալ, արդեն հայտնվել են։ Օրինակ՝ լուսնի և արևի վիճակը, իրավիճակն Արևելքում և Արևմուտքում, Աստծու ընտրյալ մարդկանց թիվը յուրաքանչյուր երկրում, քանի մարդ է ի վիճակի կատարելու իր պարտավորությունները և այլն. Աստծու գործի ավարտի այս նշաններն այժմ մեր առջև են։ Պետք է արագ պատրաստվենք»։ Ինչ-որ մեկը հարցնում է. «Ի՞նչ պետք է պատրաստենք»։ Ասեկոսեներ տարածողն ասում է. «Պետք է բարի գործեր պատրաստենք և սնունդ պատրաստենք, և արագորեն մեր բոլոր խնայողությունները որպես ընծա տանք Աստծուն, այն ժամանակ կկարողանանք լավ վերջնական հանգրվան ապահովել»։ Նաև ասում է. «Այսինչ տարում և ամսին, այսինչ օրը և այսինչ ժամին պետք է հավաքվենք մի որոշակի վայրում, որտեղ Աստված մեզ կսպասի՝ տանելու համար։ Աստված ասել է. «Եթե չլքեք ամեն ինչ, արժանի չեք Իմ աշակերտը լինելու և արժանի չեք Ինձ հետևելու»։ Այժմ Աստծու օրը վերջապես եկել է, և Աստծու խոսքերն իրականացել են։ Պետք է բաց թողնենք բոլոր աշխարհիկ բաները, ոչ միայն մեր հեռանկարներն ու կարիերան, այլև մեր ընտանիքները, հարազատներին և մսեղավոր հարաբերությունները։ Պետք է լքենք բոլոր աշխարհիկ կապվածությունները. մենք գնում ենք Աստծուն հանդիպելու»։ Մարդկանց մեծամասնությունը հարցնում է. «Սա ճի՞շտ է»։ Ասեկոսե տարածողն ասում է. «Այո՛, ես վաճառել եմ տունս ու մեքենաս և հանել եմ խնայողություններս։ Եթե չես հավատում ինձ, նայիր Աստծու խոսքերին։ Մի գլխում որոշակի նախադասության վերծանումը հասցե է բացահայտում, իսկ մեկ այլ գլխում որոշակի հատվածի վերծանումը բացահայտում է տարին և ամիսը…»։ Սա լսելով՝ կա՞ արդյոք մեկը, ով չի հուզվում։ Կա՞ արդյոք մեկը, ով կարող է զանազանել այս խոսքերը։ Մի՞թե սրանք այն բաները չեն, որոնք շատ են մտահոգում մարդկանց։ Մի՞թե սրանք այն բաները չեն, որոնց մարդիկ երկար ժամանակ հուսացել են։ Որոշ մարդիկ սա լսելուց և ապա Աստծու խոսքերին նայելուց ու մտածելուց հետո, որ դա իսկապես համընկնում է, սկսում են մտածել պահեստային ծրագրի մասին։ Թեև որոշ մարդիկ ներքուստ թերահավատ են, դեռ հույս ունեն, որ դա ճիշտ է՝ մտածելով. «Թեև նշված տարին և օրը փոքր-ինչ հեռու են, համենայն դեպս կա ճշգրիտ ամսաթիվ և ժամանակ, ուստի հույս ունենք»։ Թեև նրանք իսկապես չեն հավատում դրան, դեռ որոշակի ուշադրություն են դարձնում։ Ի՞նչ է ցույց տալիս այս ուշադրությունը։ Ցույց է տալիս, որ մարդիկ հեշտությամբ ազդվում և անհանգստանում են այս բաներից։ Երբ այս տեսակի ասեկոսեները սկսում են տարածվել եկեղեցում, մարդկանց 80-ից 90 տոկոսը չափազանց ոգևորված կլինի և զգացմունքների պոռթկում կունենա՝ մտածելով. «Այն օրը, որին հուսացել ենք, վերջապես գալիս է։ Աստված լսել է մեր աղոթքները։ Աստված սիրում է մեզ և չի լքել»։ Ի՞նչ հետևանքներ կունենա նման թեմաների տարածումը հավաքույթների ժամանակ։ Այն կազդի՞ բոլորի զգացմունքների վրա։ Մարդիկ չեն կարողանա մերժել դա, նույնիսկ եթե ցանկանան. ասեկոսեի յուրաքանչյուր նախադասություն կհարվածի նրանց սրտերին՝ անհնար դարձնելով չհավատալը։ Մարդիկ ամենայն հավանականությամբ կհավատան այս խոսքերին։ Նույնիսկ եթե հարյուր տոկոսով վստահ չեն, դեռ կցանկանան, որ դա ճիշտ լինի՝ մտածելով. «Խորհելով այն մասին, թե որքան դժվարություններ ենք կրել՝ հետևելով Աստծուն, մերժվելով աշխարհի կողմից, հետապնդվելով կառավարության կողմից, հալածվելով կրոնական աշխարհի կողմից, հազիվ կարողանալով շնչել, ապրելով մշտական վախի մեջ. ե՞րբ կավարտվեն այս օրերը։ Այժմ Աստծու օրը վերջապես եկել է»։ Այս մտքերից սիրտդ եռում է. «Այնքան շատ ենք ծախսվել Աստծու համար, Աստծուն հետևելու մեր հավատն այնքան վճռական է. այն, ինչ լսում ենք, պետք է որ ճիշտ լինի։ Այլևս չպետք է թափառենք ու տառապենք այս աշխարհում. արժանի ենք, որ այդպես չլինի»։ Երբ ունենում ես այս միտքը և այդքան համոզված ու խանդավառված ես այս ասեկոսեով, դեռ ցանկանո՞ւմ ես կարդալ Աստծու խոսքերը։ Այդ պահին մի՞թե Աստծու խոսքերի որևէ հատված կարդալն ավելորդ չի թվում։ Դու զգում ես. «Ինչո՞ւ է Աստծու խոսքերի փորձառական հասկացողությունը կիսելն այժմ այսքան անտեղի թվում։ Այլևս Աստծուն աղոթելու կարիք չկա, այնպես չէ՞։ Աստծու օրը եկել է, և շուտով դեմ առ դեմ կհանդիպենք Աստծուն, ուստի մի՞թե հիմա Աստծուն աղոթելը չի նշանակի, որ չենք հարգում Աստծուն։ Մսեղիում Աստծուց հեռու ապրելիս մենք կարիք ունեինք կարդալու Աստծու խոսքերը՝ մեր կարոտը մեղմելու համար։ Այժմ պատրաստվում ենք վեր կանգնելու այս աշխարհից և շուտով անձամբ կհանդիպենք Աստծուն, ուստի Աստծու խոսքերը կարդալու կարիք չկա։ Այն ամենը, ինչ հիմա անում ենք, այնքան էական չէ, որքան Աստծուն հանդիպելն այդ որոշակի տարում, ամսին, օրը և ժամին։ Ինչպիսի՜ հրաշալի բան կլինի։ Այդ օրն այդ վայրում Աստծուն հանդիպելու համեմատ Աստծու խոսքերը կարդալն այնքան աննշան է թվում»։ Այլևս դու չես կարողանում կենտրոնանալ Աստծու խոսքերը կարդալու վրա։ Սիրտդ անհանգիստ է դարձել՝ տենչալով, որ այդ օրն անմիջապես գա։ Մի՞թե այս տրամադրությունը դժվար չէ արտահայտել։ Նման ասեկոսեները շատ գրավիչ են հանրության ճաշակի համար և կարող են շատ հեշտությամբ տարածվել եկեղեցու ներսում։ Մեկ մարդ դրանք տարածում է երկուսին, երկուսը պատմում են տասին, և ասեկոսեները էլ ավելի շատ են տարածվում՝ մի եկեղեցուց երկու եկեղեցու, երկու եկեղեցուց հինգի՝ ավելի ու ավելի լայնորեն տարածվելով։ Որո՞նք են հետևանքները։ Այս ասեկոսեները ստիպում են մարդկանց կասկածել Աստծուն, հեռանալ Աստծուց, մոռանալ մարդկությանը փրկելու Աստծու ճշմարիտ սերը, մոռանալ այն պարտավորությունը, որը պետք է կատարեն, և մոռանալ այն ճանապարհը, որին պետք է հետևեն։ Փոխարենը նպատակասլաց կերպով ձգտում են տեսնելու Աստծու օրվա գալուստը և տեսնելու, թե արդյոք կարող են օրհնություններ ստանալ։ Երբ այդ օրն իսկապես գալիս է, և ոչինչ տեղի չի ունենում, միայն այդ ժամանակ են մարդիկ գիտակցում, որ ասեկոսեներին հավատալը վնաս է հասցրել իրենց կյանքին։ Կարո՞ղ ես արդյոք դրանից հետո վերադառնալ նրան, ինչպիսին նախկինում էիր՝ խելամիտ կերպով վարվելով, պարտավորությանդ կառչելով, ճշմարտությանը ձգտելով՝ երկու ոտքով ամուր կանգնած հողին, ամեն ինչում փնտրելով ճշմարտության սկզբունքները և վարվելով ու պարտավորությունդ կատարելով ըստ Աստծու խոսքերի։ Ժամանակն արդեն անցած կլինի և հնարավոր չի լինի վերադարձնել։ Ո՞վ է մեղավոր դրա համար։ Մեղադրի՛ր ինքդ քեզ, որ երբեք չես եղել ճշմարտությանը ձգտող մեկը։ Դու տարված էիր ցնորքներով և, որպես արդյունք, խաբվեցիր ասեկոսեներից։

Աստծուն հավատացող, բայց ճշմարտությունը չհասկացող մարդկանց համար մեկ ասեկոսեն կարող է տանել անհատակ անդունդ և կործանել։ Ի՞նչ է նշանակում անհատակ անդունդ։ Սկզբում դու բնականոն կերպով հավատում էիր Աստծուն և փրկվելու հույս ունեիր, բայց մեկ ասեկոսեն մոլորեցրել է քեզ։ Առանց գիտակցելու՝ մոլորեցվել ես Սատանայի կողմից, հավատացել Սատանայի ասած դիվային խոսքերին և հետևել դրանց։ Դու քայլում և ձգտում ես ըստ այն ճանապարհի, որը Սատանան գծել է քեզ համար, և որքան առաջ ես գնում, այնքան սիրտդ ավելի է խավար դառնում, և այնքան ավելի ես հեռանում Աստծուց։ Երբ լիովին թողնես և մերժես Աստծուն, ոչ միայն սրտումդ կասկածներ կունենաս Աստծու վերաբերյալ, այլև, որ ավելի լուրջ է, գանգատներ կառաջանան Աստծու դեմ և Աստծու ժխտում։ Երբ հասնես այս կետին, մի՞թե դա քո ճանապարհի ավարտը չէ։ Մի՞թե սա անհատակ անդունդը չէ։ Արդյո՞ք սա մի բան է, որ ցանկանում ես տեսնել։ Երբ հասնես այս կետին, կարո՞ղ ես արդյոք դեռ փրկության հասնել։ Ո՛չ, և շատ դժվար է ետ դառնալ։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստված դադարել է գործելուց, Սուրբ Հոգին դադարել է գործելուց, և դու լցված ես խավարով։ Քո և Աստծու միջև բարձր պատ է կանգնեցվել։ Ի՞նչ է այս պատը։ Դա այն պատկերացումներն են, երևակայությունները և ասեկոսեները, որոնք Սատանան ներարկել է քո մեջ, ինչպես նաև անձնական ցանկությունները։ Քո գիտելիքը դրական բաների մասին, ինչպիսիք են Աստծու ինքնությունը, էությունը, կարգավիճակը և այլն, հանկարծակի աղոտանում է և նույնիսկ աստիճանաբար անհետանում։ Սա շատ սարսափելի է։ Մի՞թե սա անհատակ անդունդն ընկնել չէ։ (Այո՛։) Երբ ընկնում ես այս իրավիճակի մեջ, կարո՞ղ ես արդյոք դեռ դժվարություններ կրել և գին վճարել՝ պարտավորությունդ կատարելու համար։ Կարո՞ղ ես արդյոք դեռ քայլել ճշմարտությանը ձգտելու ճանապարհով՝ փրկության հասնելու համար։ Ասում եմ քեզ՝ շատ դժվար է ետ դառնալ։ Սա նշանակում է մոլորվել։ Եթե մի պահ անզգույշ գտնվես և մոլորվես, ընդամենը մեկ ասեկոսեն կարող է աներևակայելի հետևանքներ ունենալ։ Հետևաբար, երբ Աստծու գործի մասին նման ասեկոսեներ են հայտնվում եկեղեցում, դրանք պետք է անհապաղ կանգնեցվեն և սահմանափակվեն։ Պետք չէ ոչնչից բաներ հորինել, և պետք չէ հնարել ամեն տեսակ ստեր, որոնք մարդիկ սիրում են լսել, որպեսզի մոլորեցնեն նրանց և շեղեն ճիշտ ճանապարհից։ Նույնիսկ եթե մարդիկ սիրում են այս թեմաները, ի՞նչ օգուտ է տալիս սրտում դրանց վրա կենտրոնանալն ու դրանք տարածելը։ Ի՞նչ օգուտ կարելի է ստանալ։ Ոմանք ասում են. «Այդ մարդը կարող է ասել այն, ինչ ուզում է, քանի որ դա իր բերանն է։ Ուստի թող խոսի այնպես, ինչպես ցանկանում է»։ Դա կախված է նրանից, թե ինչ է ասվում։ Եթե դա մի բան է, որը կերտում է մարդկանց, կարելի է ասել և կարելի է տարածել. կարելի է տարածել ցանկացած եղանակով։ Բայց այս ասեկոսեները բնավ չեն կերտում մարդկանց. դրանք միայն մոլորեցնում են մարդկանց և շեղում նրանց ուշադրությունը, խանգարում են նրանց ձգտմանը և ստիպում շեղվել ճիշտ ճանապարհից, ազդում են Աստծու հետ նրանց հարաբերության վրա, ազդում են իրենց պարտավորության բնականոն կատարման վրա և ազդում են եկեղեցու աշխատանքի բնականոն կարգի վրա։ Երբ մարդիկ ընդունում են այս ասեկոսեները, դա նման է լաբիրինթոսում հայտնվելուն, որից չեն կարող փախչել։ Ուստի, երբ լսում ես այս ասեկոսեները, եթե ինչ-որ մեկը դրանք միայն քեզ է պատմում, պետք է մերժես։ Եթե ուրիշների ներկայությամբ են խոսում դրանց մասին, պետք է ոչ միայն մերժես դրանք, այլև մերկացնես և մանրամասն վերլուծես. թույլ մի՛ տուր, որ ավելի շատ մարդիկ մոլորվեն։ Հատկապես նրանց դեպքում, ովքեր հավատացյալ են ընդամենը մեկ կամ երկու տարի, կամ երկու կամ երեք տարի, դեռ չեն կարողանում թափանցել վերջնական հանգրվանի, Աստծուն հանդիպելու և հափշտակվելու հարցերի մեջ, դեռ հետաքրքրություն չեն զարգացրել ճշմարտության հանդեպ և իրենց հավատքի մեջ ճշմարտությանը ձգտելու և խառնվածքի փոփոխությանը ձգտելու ուղի չունեն։ Նման իրավիճակներում նրանք ամենից հեշտությամբ են մոլորվում և ազդվում այս ասեկոսեներից, և երբ մոլորվում են, հետևանքներն աներևակայելի են լինում։ Դա նման է թույն ընդունելուն. նույնիսկ եթե հակաթույն կա, մի՞թե վնասը մարմնիդ արդեն հասցված չէ։ Նույնիսկ եթե ողջ մնաս, կարելի՞ է արդյոք անտեսել մարմնիդ կրած տառապանքն ու վնասը։ Հետևաբար այս ասեկոսեներին բախվելիս պետք է զանազանես և մերժես դրանք՝ դրանց ո՛չ որպես պատմությունների վերաբերվելով, ո՛չ էլ որպես իրական իրադարձությունների։ Որոշ մարդիկ հատկապես հետաքրքրված են այս ասեկոսեներով և տարածում ու սփռում են դրանք ամենուր՝ կիսվելով դրանցով ուրիշների հետ այնպես, կարծես ճշմարտություն լինեն։ Ո՞րն է սրա բնույթը։ Մի՞թե սա Սատանայի ծառաների պես գործել չէ։ Նման մարդիկ պետք է էտվեն և նախազգուշացվեն։ Եթե չապաշխարեն, պետք է հեռացվեն։ Եթե ինչ-որ պահի խելքի գան և ասեն. «Ասեկոսեներ տարածելը սխալ էր. ես գործում էի որպես Սատանայի ծառա և այլևս երբեք չեմ տարածի դրանք», ապա կարող են ենթարկվել դիտարկման. եթե ապաշխարեն և լավ վարքագիծ դրսևորեն, կարող են ժամանակավորապես նորից ընդունվել եկեղեցի։ Եթե կրկնեն իրենց սխալը, ապա պետք է մաքրվեն։

Աստծու գործի մասին ասեկոսեները չեն սահմանափակվում սրանցով։ Մարդիկ օգտագործում են իրենց երևակայություններն ու պատկերացումները, ինչպես նաև իրենց միտքը՝ վերլուծելու և զննելու համար. նրանք զննում են Աստծու խոսքերը և տարբեր մարգարեություններ, ինչպես նաև տարբեր աղետներ, նշաններ և իրադարձություններ հասարակության ու աշխարհի մեջ, նույնիսկ հիմնվելով իրենց երազների վրա՝ ազատորեն դատողություններ անելու Աստծու գործի վերաբերյալ. նրանք բազմաթիվ ասեկոսեներ են հորինում։ Շատ մարդիկ կանոնավոր կերպով չեն կարդում Աստծու խոսքերը կամ կանոնավոր կերպով ջանք չեն գործադրում ճշմարտության վրա և առավել ևս կանոնավոր կերպով ջանք չեն գործադրում իրենց պարտավորությունները կատարելիս սկզբունքներ փնտրելու վրա։ Փոխարենը խորհում են այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են «Ինչպե՞ս սկսվեցին Աստծու հայտնվելն ու գործը։ Ո՞վ սկսեց այդ ամենը։ Ի՞նչ դեր խաղացին մարդիկ։ Ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան»։ Նրանք զննում են այս արտաքին երևույթները, եկեղեցու վարչական կառուցվածքը, աշխատակազմը և այլն։ Այս ամբողջ զննումից հետո ամփոփում են այդ ամենը և հանդես գալիս այսպես կոչված կանոններով կամ երևույթներով և դրանք եկեղեցում տարածում այնպես, կարծես ճշմարտություն լինեն։ Տարածելիս նկարագրում են վառ և մանրամասն կերպով, և զանազանություն չունեցողները կարող են նույնիսկ մտածել, որ քննարկում են Աստծու գործը։ Սակայն զանազանություն ունեցողները մտածում են. «Մի՞թե անհեթեթություն դուրս չես տալիս և հերձվածողություններ ու մոլորություններ չես տարածում։ Մի՞թե չես դատում Աստծու գործը։ Սա հասկացողություն և փորձառություններ կիսել չէ. այն կապ չունի ճշմարտության հետ։ Սա ասեկոսեներ հորինել է, և պետք է անհապաղ կանգնեցվի. հակառակ դեպքում որոշ մարդիկ կմոլորվեն»։ Այս մոլորություններն ու հերձվածողությունները, որոնք որակվում են որպես ասեկոսեներ, համահունչ չեն ճշմարտությանը և խանգարում են մարդկանց ճշմարտության հասկացողությանը։ Երբ եկեղեցում ի հայտ է գալիս ասեկոսեներ տարածելու գործողությունը, այն պետք է անհապաղ կանգնեցվի։

Կան նաև որոշ ասեկոսեներ, որոնք դիվային խոսքեր են, որ դատում են Աստծու գործը։ Օրինակ՝ կապված այն բանի հետ, թե ում է Աստված սիրում, ում է փրկում և ում է կատարելագործում, որոշ մարդիկ, կիրառելով սեփական մանր խորամանկությունը, դիտարկում են և եզրակացություն անում՝ ասելով. «Աշխարհում նրանք, ովքեր ընդունակ են, և նրանք, ովքեր ծառայել են որպես պաշտոնյաներ, և նրանք, ովքեր ձեռնարկություններում եղել են բաժնի վարիչներ կամ գործադիր տնօրեններ, երբ գալիս են աստծու տուն, անմիջապես դառնում են առաջնորդողներ կամ անմիջապես ստանձնում են ընդհանուր գործերի և ֆինանսների ղեկավարումը։ Այս մարդիկ նրանք են, ում աստված կատարելագործում է»։ Մի՞թե սա ասեկոսեներ հորինել չէ։ Սա իսկապես ասեկոսեներ հորինել է։ Ի՞նչ է ասեկոսեն։ Դա անպատասխանատու կերպով խոսելն է, կույր դատողություններ անելը և անհիմն եզրակացություններ անելը այնպիսի եղանակով, որը չի համապատասխանում փաստերին. այս խոսքերը բոլորը ասեկոսեներ են։ Ուրիշ մարդիկ ասում են. «Այսինչը տասնյակ հազարավոր յուանների ընծա է արել։ Նրա հավատը մեծ է, կարող է մտնել թագավորություն»։ Սա փող չունեցողներին ստիպում է բացասական դառնալ և վշտանալ. նրանք ասում են. «Թեև նույնպես բավականին շատ ընծաներ եմ արել, դա այնքան չի կազմում, որքան նրա մեկ անգամ ընծայածը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ չեմ կարող փրկվել և կատարելագործվել։ Աստված չի՞ ուզում ինձ նման մեկին»։ Ուրիշները, ովքեր ասեկոսեներ են հորինում, այնուհետև ասում են. «Հարուստները չեն կարող մտնել թագավորություն. աստված աղքատներին է ուզում»։ Այդ աղքատ մարդիկ այդժամ ուրախանում են. «Թեև շատ փող չեմ ընծայել, դեռ կարող եմ մտնել թագավորություն, մինչդեռ հարուստները դուրս են մնում»։ Ինչ էլ որ ասեն ասեկոսեներ հորինողները, դա այս կամ այն կերպ ազդում է աղքատ մարդկանց վրա. նրանք չեն կարողանում թափանցել այն փաստի մեջ, որ դրանք ընդամենը ասեկոսեներ և դիվային խոսքեր են։ Ինչո՞ւ է այսպես։ Որովհետև նրանք չեն հասկանում ճշմարտությունը և զանազանություն չունեն, ուստի անընդհատ մոլորվում են։ Ե՛վ ասեկոսեներ հորինողները, և՛ դրանք տարածողները բոլորը դևեր են։ Որքան էլ ասեն, դու չգիտես, թե որ խոսքերն են ճշմարիտ և որոնք՝ կեղծ, կոնկրետ որտեղից են գալիս այս խոսքերը, կոնկրետ որոնք են նրանց դրդապատճառները՝ այս խոսքերը տարածելիս, և ինչ նպատակների հասնելու հույս ունեն։ Եթե ինչ-որ մեկը չի կարողանում թափանցել այս բաների մեջ և կուրորեն ընդունում ու տարածում է ասեկոսեները, մի՞թե դա նրան հիմար չի դարձնում։ Մի՞թե հիմարին նաև սրիկա չեն անվանում։ Թեև այս բառն կոպիտ է, այն բավականին տեղին եմ համարում։ Ինչո՞ւ է տեղին։ Որովհետև նման մարդիկ անպատասխանատու կերպով են խոսում։ Նրանք անփութորեն ասեկոսեներ են տարածում՝ անխոհեմաբար եզրակացություններ անելով և որոշակի երևույթների հիման վրա ասեկոսեներ հորինելով և ապա անփութորեն տարածելով այդ ասեկոսեները և ճշմարտանման կերպով նկարագրելով դրանք այնպես, կարծես իրական իրադարձություններ լինեն. արդյունքում դա ազդում է որոշ մարդկանց վրա և անհանգստացնում նրանց։ Նրանք չեն կարդում Աստծու խոսքերը կամ չեն հասկանում ճշմարտությունը. իրենց օրերն անցկացնում են եկեղեցում անհանգստություններ տարածելով և անհեթեթություններ դուրս տալով։ Այսօր տեսնում են, որ ինչ-որ մեկը շատ ընծաներ է անում և ասում են, որ այդ մարդը կարող է փրկվել։ Վաղը տեսնում են մեկին, ով բանտարկվել է և Հուդա չի դարձել, և ասում են. «Այդ մարդը մեկ սիրտ ունի աստծու հետ։ Կարող է մտնել թագավորություն և լավ վերջնական հանգրվան ունենալ։ Ապագայում աստծու տանը քսան քաղաք կկառավարի. մենք՝ սովորական զինվորներս, չենք կարող համեմատվել նրա հետ»։ Մի՞թե սա դիվային խոսակցություն չէ։ Մի՞թե սրանք ասեկոսեներ չեն։ (Այո։) Անկախ այս խոսքերն ասող մարդկանց դրդապատճառներից և նպատակներից, մի՞թե նման խոսքերը չեն ազդի որոշ մարդկանց վրա և անհանգստացնի նրանց։ Որոշ մարդիկ քիչ հավատ են ունեցել, և երբ լսում են այս ասեկոսեներն ու դիվային խոսքերը, սկսում են խորհել. «Կարո՞ղ եմ արդյոք փրկվել։ Աստված հաճույք ստանո՞ւմ է ինձնից»։ Իրենց սրտերում ամբողջ օրը մտածում են այս բաների մասին՝ տատանվելով և անհանգստանալով դրանց համար։ Ասեկոսեներ հորինողների անհիմն անհեթեթությունների պատճառով նրանք զգում են, որ փրկվելու հույս չունեն, ուստի գալիս են Աստծու առջև և աղոթում. «Մի՞թե Դու չես սիրում ինձ, Աստված։ Այնքան շատ բան եմ լքել Քեզ համար։ Ե՞րբ կկարողանամ բավարարել Քեզ»։ Նրանք լի են դժգոհություններով։ Ոչինչ տեղի չի ունեցել, ուստի որտեղի՞ց են գալիս այս դժգոհությունները։ Դրանք առաջացել են այդ ասեկոսեներից. այս անհատները թունավորվել են և ընկել։ Ոչ մի խղճի խայթ կամ մեղքի զգացում չեն զգում իրենց դրսևորած որևէ ապականված խառնվածքի կամ գործած որևէ հանցանքի համար, երբեք չեն լացում դրա պատճառով. նույնիսկ մեկ արցունք չեն թափում, բայց երբ լսում են, որ ասեկոսեներ հորինողներն ասում են, թե իրենց նման մարդիկ փրկվելու հույս չունեն, անմիջապես վշտանում են։ Մի՞թե նրանք ազդեցություն չեն կրել։ Նրանք ազդեցություն են կրել և անհանգստացել են։ Այս մարդիկ հասունություն չունեն, չեն հասկանում ճշմարտությունը և շատ հիմար են։ Ասեկոսեներ հորինողները նման մարդկանց որպես հեշտ խաղալիքներ են տեսնում և ուստի որոշ ասեկոսեներ են հորինում՝ նրանց խաբելու համար։ Այսօր ասում են, որ փրկվելու հույս ունես, և դու ուրախանում ես. վաղն ասում են, որ փրկվելու հույս չունես, և լաց ես լինում ու վշտանում։ Ինչո՞ւ ես լսում նրանց։ Ինչո՞ւ ես միշտ կաշկանդվում նրանցից։ Մի՞թե նրանք վերջնական խոսքի իրավունք ունեն։ Լավագույն դեպքում նրանք պարզապես ծաղրածուներ են։ Նույնիսկ նրանց ճակատագիրն է Աստծու ձեռքերում, ուստի ի՞նչ որակավորում ունեն ուրիշներին գնահատելու համար։ Ի՞նչ որակավորում ունեն ասելու, թե ով կարող է փրկվել և ով չի կարող, կամ ինչպիսի մարդիկ կարող են և չեն կարող կատարելագործվել։ Արդյո՞ք հասկանում են ճշմարտությունը։ Նրանց խոսքերից ո՞րն է համահունչ Աստծու մտադրություններին և Աստծու խոսքերին։ Նրանց խոսքերից ոչ մեկը համահունչ չէ Աստծու խոսքերին, ուստի ինչո՞ւ ես հավատում նրանց։ Ինչո՞ւ ես անհանգստանում։ Մի՞թե սա հիմարության պատճառով չէ։ (Այո։) Անկախ նրանից՝ դա հիմարության և տգիտության պատճառով է, թե այն պատճառով, որ հասակդ չափազանց փոքր է, և չես հասկանում ճշմարտությունը, ամեն դեպքում, եկեղեցում ասեկոսեներ տարածողներն ամենագարշելիներն են։ Նրանք պետք է զանազանվեն, մերկացվեն և ապա սահմանափակվեն կամ հեռացվեն։

Որոշ մարդիկ ասում են. «Նայիր այսինչին՝ իր այդ համաչափ դիմագծերով. նա որպես եկեղեցու առաջնորդող ընտրվեց։ Այսինչը բարգավաճում է հասարակության մեջ, բոլոր նրան տեսնողները հավանում են նրան. աստծուն հավատալուց հետո եղբայրներն ու քույրերը նույնպես հավանում են նրան, և աստված նույնպես հավանում է նրան»։ Կա՞ արդյոք գեթ մեկ ճիշտ պնդում այս խոսքերում։ (Ոչ։) Ինչո՞ւ։ (Նա չի համապատասխանում ճշմարտությանը։) Ճիշտ է, այս խոսքերը չեն համապատասխանում ճշմարտությանը, դրանք բոլորը դիվային խոսակցություն են։ Ոմանք ասում են. «Այսինչի ընտանիքը հարուստ է, լավ կենսապայմաններ ունի, և նա բանիմաց է։ Ուստի աստծու տանը զբաղվում է ֆինանսներով և ընդհանուր գործերով։ Նա օգտակար է և կարող է ստանձնել այս պարտավորությունը։ Սա աստծու սահմանումն է»։ Արդյո՞ք «աստծու սահմանում» ավելացնելն այս պնդումը համապատասխանեցնում է ճշմարտությանը։ Մի՞թե սա դիվային խոսակցություն չէ։ Նման դիվային խոսակցությունը հավաքականորեն ասեկոսեներ է կոչվում։ Ցանկացած անպատասխանատու պնդում, որը չի համապատասխանում փաստերին, որը հակասում է Աստծու սահմանած փաստերին, անխոհեմ խոսքեր և կամայական եզրակացություններ է. նման պնդումները բոլորն ասեկոսեներ են։ Ինչո՞ւ դրանք որակել որպես ասեկոսեներ։ Քանի որ այս պնդումները, մեկ անգամ հրապարակվելով, կանհանգստացնեն և կվնասեն որոշ մարդկանց բնականոն մտածելակերպը և ձգտման նպատակները, որակվում են որպես ասեկոսեներ։ Ըստ Աստծու խոսքերի՝ Աստված միայն ասում է, որ մարդկանց ծննդավայրը, ընտանեկան պատմությունը, արտաքին տեսքը, կրթության մակարդակը և այլն սահմանված են Աստծու կողմից. Նա երբեք չի ասել մարդկանց, որ որևէ կատեգորիայի մարդկանց արտաքին տեսքը, սոցիալական ծագումը կամ բնածին պայմաններն օրհնվելու պայմաններ են։ Միակ չափանիշը, որն Աստված պահանջում է մարդկանցից, այն է, որ ի վիճակի լինեն ձգտելու ճշմարտությանը և հասնելու Աստծուն հնազանդվելուն։ Սա ամենակարևորն է։ Եթե Աստծու խոսքերը հստակորեն չեն ասում որևէ բան, և դա պարզապես մարդկանց սուբյեկտիվ երևակայությունների կամ ենթադրությունների արդյունքն է, նման պնդումները նույնպես ասեկոսեներ են համարվում են։ Մարդիկ միշտ ցանկանում իրենց դիտարկումների և հասկացողության միջոցով, ինչպես նաև իրենց սեփական պատկերացումների և երևակայությունների հիման վրա դատել, թե արդյոք որևէ մեկը կարող է օրհնվել։ Ապա հրապարակում են այս մոլորությունները՝ ազդելու ուրիշների՝ ճշմարտությանը ձգտելու վրա՝ կամայականորեն որոշելով, թե ով կարող է փրկվել և ով՝ ոչ, ովքեր են Աստծու մարդիկ, և ովքեր են տքնողները։ Սրանք բոլորն ասեկոսեներ են։ Ինչ վերաբերում է ասեկոսեներին, դրանք կարող ենք նաև դիվային խոսքեր անվանել։ Անկախ նրանից, թե ինչ տեսակի ասեկոսեներ կամ դիվային խոսքեր են ի հայտ գալիս, եկեղեցու առաջնորդողները պետք է անհապաղ հանդես գան՝ դրանք կանգնեցնելու և սահմանափակելու համար. իհարկե, եթե որևէ եղբայր և քույր զանազանություն ունի, նույնպես պետք է առաջ գա՝ մանրամասն վերլուծելու և զանազանելու, թե որտեղից են գալիս ասեկոսեները, և որն է դրանց բնույթը։ Երբ այս եղբայրներն ու քույրերը հասկացողություն են ձեռք բերում այս բաների վերաբերյալ, կարող են ոտքի կանգնել՝ հերքելու և վիճարկելու այս ասեկոսեները, ինչպես նաև սահմանափակելու ասեկոսեներ տարածողներին՝ հավաքականորեն հանդես գալով նրանց դեմ։ Ինչպե՞ս պետք է դա անեն։ Բացահայտորեն բոլորի ներկայությամբ դատապարտելով այդ մարդկանց. «Այն, ինչ ասում ես, ամբողջությամբ ասեկոսեներ և դիվային խոսակցություն է, այն չի համապատասխանում Աստծու խոսքերին, ոչ էլ մեր կարիքներին է համապատասխանում։ Եթե շարունակես ասեկոսեներ տարածել՝ չնայած հորդորներին, կհեռացնենք քեզ՝ հնարավորություն չթողնելով ասեկոսեներ հորինելու և խանգարումներ առաջացնելու եկեղեցում»։ Ինչպիսի՞ն է այս գործելակերպը։ (Լավը։) Այսպես վարվելը համապատասխանում է ճշմարտության սկզբունքներին։ Եթե հաղորդակցվում ես անձնական փորձառական հասկացողություններիդ մասին՝ ասելով բաներ, որոնք կերտում են մարդկանց, ապա ինչպես էլ խոսես, լավ է։ Կարող ես հավանածդ ցանկացած բառ օգտագործել՝ գրական լինի, թե խոսակցական լեզու. այդ ամենը թույլատրելի է։ Միակ բանը, որ չես կարող անել, ասեկոսեներ տարածելն է։

Ե. Ասեկոսեների պատճառած վնասը

Եկեղեցու ներսում տարածվող ասեկոսեները միայն Աստծուն ժխտելու կամ Աստծու գործը դատելու մասին չեն. կան նաև այլ տեսակի ասեկոսեներ։ Այս ասեկոսեները պետք է զանազանվեն և մանրամասն վերլուծվեն և նաև պետք է կանգնեցվեն ու սահմանափակվեն։ Կարճ ասած՝ ասեկոսեները հաստատ ոչ մի լավ բան չեն. դրանք ոչ մի օգուտ չեն բերում մարդկանց։ Ոմանք ասում են. «Ուզում եմ լսել ասեկոսեները՝ տեսնելու, թե կոնկրետ ինչ են ասում, որպեսզի դրանցից զանազանություն և իմաստություն ձեռք բերեմ»։ Եթե իսկապես զանազանելու որոշակի կարողություն ունես և չես վախենում ասեկոսեներից անհանգստանալուց, կարող ես լսել, բայց որո՞նք կլինեն հետևանքները։ Եթե շփոթվես և սկսես կասկածել Աստծուն և Աստծու գործին, դա վտանգավոր է. նշանակում է՝ մոլորվել ես։ Եթե չես կարողանում զանազանել և փոխարենը մոլորվում ես, մի՞թե դա խնդրահարույց չէ։ Ունե՞ս արդյոք այդ հասակը։ Կարծում ես, թե հավատ ունես, բայց հասկանո՞ւմ ես արդյոք ճշմարտությունը։ Եթե չես հասկանում ճշմարտությունը, հավատդ ճշմարիտ չէ, և դեռ կմոլորվես։ Եթե որոշակի ճշմարտություն ես հասկանում, Աստծու մասին որոշակի ճշմարիտ հասկացողություն ունես և կարող ես զանազանել այս ասեկոսեներն ու դիմակայել դրանց, ապա դրանք լսելուց կարող ես իմաստություն ձեռք բերել։ Եթե կարծում ես, որ պարզապես հավատ ունես, բայց իրականում այդ հավատը դեռ ճշմարիտ հասակ չէ, և դեռ չես հասկանում ճշմարտությունը, ապա ասում եմ՝ քեզ համար շատ դժվար կլինի իսկապես զանազանություն և իմաստություն ձեռք բերել ասեկոսեներից։ Որտեղի՞ց են գալիս ասեկոսեները։ Դրանք գալիս են Սատանայից։ Սատանան օգտագործում է յուրաքանչյուր սողանցք և օգտվում է յուրաքանչյուր հնարավորությունից՝ կառչելու Աստծու խոսքերում օգտագործված արտահայտություններին և գտնելու մի բան, որը կարող է Աստծու խոսքերում որպես լծակ օգտագործել՝ Աստծու խոսքերը համատեքստից կտրելով։ Թվում է՝ դա հիմք ունի, բայց իրականում արվում է համատեքստից կտրված՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Այս ասեկոսեները լսելուց հետո ճշմարտությունը չհասկացողները մտածում են. «Նրանց ասածը հիմք ունի Աստծու խոսքերում։ Պետք է որ ճիշտ լինի։ Չի կարող ասեկոսե լինել, այնպես չէ՞»։ Որպես արդյունք՝ նրանք մոլորվում են։ Որոշ ասեկոսեներ ակնհայտ են, և դրանք հեշտ է զանազանել։ Սակայն որոշ ասեկոսեներ դժվար է զանազանել. արտաքուստ թվում է՝ դրանք համապատասխանում են փաստերին, բայց դրանց էությունն այդպիսին չէ։ Մի՛ մտածիր, որ միայն այն պատճառով, որ այս ասեկոսեները մակերեսորեն համահունչ են Աստծու խոսքերի բառացի իմաստին, ճիշտ են։ Իրականում այս պնդումներից շատերը դատարկ տեսություններ են, ծուղակներ են և ոչ մի կերտում կամ օգուտ չեն բերում մարդկանց։ Այս պնդումները բոլորը պետք է մերժվեն։ Քանի որ այն աստիճանը, որով մարդիկ հասկանում են Աստծու խոսքերը, տարբերվում է, և համատեքստերը, որոնցում Աստված խոսում է, նույնպես տարբեր են, Աստծու խոսքերը կուրորեն կիրառելն ու մեկնաբանելն այն է, ինչն ամենայն հավանականությամբ սխալներ կառաջացնի։ Սատանան հաճախ մոլորեցնում է մարդկանց՝ Աստծու խոսքերը համատեքստից կտրելով և դրանք խեղաթյուրելով։ Աստվածաշնչի կամ Աստծու խոսքերի վրա հիմնված Աստծու գործի ցանկացած դատապարտում Սատանայի խորամանկությունն է, մարդկանց մոլորեցնելու նրա միջոցը. դրանք ծուղակներ են, և նման պնդումները բոլորը պետք է մերժվեն։ Արտաքուստ ասեկոսեներն ընդամենը մեկ կամ երկու խոսք են, կամ մի քանի խոսք. դրանք բավարար չեն վախենալու համար և վախենալու ոչինչ չեն ներկայացնում։ Այն, ինչից պետք է վախենալ, ասեկոսեներն են, որոնք եզրակացություններ են անում՝ հիմնվելով Աստվածաշնչի կամ համատեքստից կտրված ճշմարտության վրա։ Սա այն է, ինչն ամենաշատն է ի վիճակի մոլորեցնելու մարդկանց. սա այն է, ինչն ամենաշատն է անհանգստացնում մարդկանց մտքերը։ Սա զանազանություն չունեցող մարդկանց կստիպի սայթաքել։ Միայն ճշմարտությունը հասկացողները կարող են զանազանել նման մոլորեցնող դիվային խոսակցությունը։ Օրինակ՝ որոշ մարդիկ գտնում են Աստծու որոշ խոսքեր՝ որպես հիմք օգտագործելու համար՝ ասելով, որ Աստված սիրում է այս տեսակի մարդկանց և չի սիրում այն տեսակին, որ Աստված փրկում է այս տեսակի մարդկանց և չի փրկում այն տեսակին, որ այս տեսակի մարդիկ դուրս են թողնվում Աստծու կողմից, և այն տեսակը ոչինչ չի նշանակում Աստծու համար, և այսպես շարունակ։ Մի՞թե այս պնդումները եզրակացություններ չեն։ Այս եզրակացություններն իրականում չեն համապատասխանում Աստծու խոսքերին։ Նրանց գտած հիմքերն իրականում կտրված են համատեքստից, դրանք տարբեր համատեքստերի են պատկանում և տարբեր պնդումներ են։ Սա բացարձակ խեղաթյուրում է։ Նրանք չեն թափանցում էության մեջ և կամայականորեն կանոններ են կիրառում։ Բայց զանազանություն չունեցողները թունավորվում և մոլորվում են այս մոլորությունները լսելուց հետո՝ իրենց սրտերում դառնալով բացասական, մտածելով, որ քանի որ ասվածը հիմնված է Աստծու խոսքերի վրա, պետք է որ ճշգրիտ լինի։ Դրանից հետո ուշադիր չեն կարդում Աստծու խոսքերը՝ այս մոլորությունների մեջ թերությունները գտնելու համար՝ փոխարենը լիովին հավատալով, որ ճշմարիտ են։ Մի՞թե նրանք չեն մոլորվում։ Եթե ճշմարտությունը հասկացող ոչ ոք չի հաղորդակցվում նրանց հետ, շատ վտանգավոր է։ Առնվազն, այս մարդիկ կարող են բացասական դառնալ վեց ամսից մինչև մեկ տարի. դա ոչ միայն հետաձգում է նրանց կյանքի մուտքը, այլև եթե նրանք նահանջեն և դադարեն հավատալուց, լիովին կկործանվեն և ամբողջությամբ կկորցնեն Աստծու փրկությունը։ Հետևաբար, փոքր հասակ ունեցող մարդիկ, որոնք չեն հասկանում ճշմարտությունը, Սատանայի կողմից մոլորեցվելու մեծ վտանգի տակ են։ Միայն նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, ապահով և կայուն են։ Եթե մի օր իսկապես հանդիպես մեկին, ով ասեկոսեներ է տարածում՝ մարդկանց մոլորեցնելու համար, ամենաարդյունավետ ճանապարհն է արագորեն գտնել մեկին, ով հասկանում է ճշմարտությունը, որպեսզի հաղորդակցվես նրա հետ. միայն այդ ժամանակ կարող ես փրկվել այդ իրավիճակից։ Հոգևոր հասկացողություն չունեցողներից, որոնք կուրորեն կանոններ են կիրառում, օգնություն փնտրելը ոչ միայն չի լուծի խնդիրը, այլև ավելի կմոլորեցնի քեզ։ Ուստի մոլորվելը միայն կրոնում տեղի ունեցող բան չէ. նույնիսկ եթե հավատում ես Աստծուն և ապրում ես եկեղեցական կյանքով, եթե չես ձգտում ճշմարտությանը, դեռ կարող ես հեշտությամբ մոլորվել։ Նույնիսկ եթե հավատացել ես երեքից հինգ տարի, կամ յոթից ութ տարի, եթե ձեռք չես բերել ճշմարտությունը, դեռ մոլորվելու վտանգի տակ ես. մասնավորապես, նրանք, ովքեր հաճախ պատկերացումներ ունեն և հաճախ բացասական են, ամենաշատն են հակված մոլորվելու և կարող են ցանկացած պահի դավաճանել Աստծուն։ Քանզի Սատանան մռնչացող առյուծի պես շրջում է երկրի վրա՝ փնտրելով մարդկանց, որպեսզի կուլ տա. սա փաստ է։ Ո՞վ է այս Սատանան։ Դա բոլոր նրանք են, ովքեր հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ և ատում են ճշմարտությունը՝ ներառյալ հակաքրիստոսները, կեղծ առաջնորդողները՝ այդ անհեթեթ մարդիկ, և նրանք, ովքեր մոլորեցնում են ուրիշներին. նրանք բոլորը Սատանաներ են։ Այս մարդիկ շրջում են ամենուր՝ մոլորեցնելով և անհանգստացնելով Աստծու ընտրյալ մարդկանց ուր էլ որ գնան, ուստի բոլորը դևեր են, որոնք դիմակայում են Աստծուն։ Աստծու ընտրյալ մարդիկ պետք է հատկապես զգոն լինեն՝ ապահովելու համար, որ չեն մոլորվում և կարող են հաստատուն կանգնել։

Անհերքելի է, որ եկեղեցում որոշ նոր հավատացյալներ կամ չափազանց ցածր որակ ունեցողներ, ովքեր չունեն Աստծու խոսքերն ըմբռնելու կարողություն, հաճախ մոլորեցվում, ազդվում և անհանգստանում են տարբեր ասեկոսեներից։ Ասեկոսեներ հորինողները հեշտությամբ կարող են պատահական եզրակացությամբ տապալել մի խումբ մարդկանց։ Այն խոսքերն ու պնդումները, որոնք նրանք անխոհեմաբար դուրս են տալիս, կարող են որոշ մարդկանց դարձնել բացասական, թույլ և իրենց պարտավորությունը կատարել չցանկացող։ Երբ Աստծու տունը կանչում է, այս մարդիկ լի են վախերով՝ գտնելով տարբեր պատճառներ և արդարացումներ մերժելու և խուսափելու համար։ Հստակորեն ի՞նչ դեր են խաղում ասեկոսեներ հորինողները եկեղեցում։ Նրանք, անկասկած, որպես Սատանայի ծառաներ են գործում։ Օրինակ՝ որոշ մարդիկ ասում են. «Պարտավորությունդ կատարելիս պետք է պահեստային ծրագիր ունենաս։ Աստծու տունը կանչում է քեզ՝ պարտավորություն կատարելու, և եթե այն չկատարես, աստծու տունը ցանկացած պահի կարող է դադարել քեզ օգտագործելուց։ Այդ ժամանակ, եթե տուն գնաս, դժվարությամբ կապրես։ Այդ ժամանակ ոչ ոք չի աջակցի քեզ»։ Արդյո՞ք սա «ջերմացնող» է հնչում։ Սա համապատասխանում է մարդկային զգացմունքներին և բավականին սիրալիր ու հոգատար է հնչում, բայց այս խոսքերի մեջ արդյոք նկատո՞ւմ ես որևէ ուշադրություն Աստծու սրտի հանդեպ։ Նրանք որևէ աջակցություն, մատակարարում, օգնություն կամ քաջալերանք առաջարկո՞ւմ են մարդկանց։ (Ոչ։) Մարդկանց ասելը, որ պահեստային ծրագիր պատրաստեն, մի՞թե նրանց ետ չի պահում։ Ի՞նչ նկատի ունեն սրանով։ «Պետք է զգույշ լինես. աստված կարող է երես թեքել քեզնից»։ Սա այն թույնն է, որը սերմանում են մարդկանց մեջ։ Սա լսելուց հետո մարդիկ մտածում են. «Ճիշտ է, ինչպե՞ս կարող էի այսքան հիմար լինել։ Քիչ էր մնում վաճառեի տունս. եթե լավ չկատարեի պարտավորությունս և պաշտոնազրկվեի, նույնիսկ տուն չէի ունենա՝ վերադառնալու համար։ Բարեբախտաբար նրանք ինձ հիշեցրին, այլապես որևէ հիմարություն կանեի»։ Ինչպիսի՜ «բարի» հիշեցում, բայց դրա մեջ բավականին շատ թույն կա, և այն խորն է արմատավորված։ Լսե՞լ եք արդյոք նման ասեկոսեներ։ Թվում է՝ նրանք այնքան լավն են մարդկանց հանդեպ, այնքան հոգատար, այնպիսի մեծ «սիրով»։ Այս մարդիկ ո՛չ բարեկամ են, ո՛չ էլ ընկեր նրանց հետ, ում հետ խոսում են, նրանց միջև արյունակցական կապ չկա. միայն այն պատճառով, որ բոլորն Աստծուն են հավատում, այս մարդիկ կարող են նման մեծ «սեր» ունենալ նրանց հանդեպ, ում հետ խոսում են։ Մարդիկ մտածում են. «Սա իսկապես Աստծու պաշտպանությունն է։ Որեմն ավելի լավ է նախ ամեն ինչ ծանրութեթև անեմ։ Եթե պարտավորությունս կատարելիս միշտ ձևականորեն վարվեմ, ի՞նչ կանեմ, եթե ինձ ետ ուղարկեն։ Ուստի, երբ կատարում եմ պարտավորությունս, պետք է զգույշ լինեմ. պետք է ավելի շատ այնպիսի աշխատանք անեմ, որն ինձ լավը երևալ տա, պետք է խուսափեմ սխալներ անելուց և նույնիսկ եթե սխալներ անեմ, չեմ կարող թույլ տալ, որ ուրիշներն իմանան։ Այդպես ինձ ետ չեն ուղարկի, այնպես չէ՞։ Նույնիսկ եթե ինձ ետ ուղարկեն, ամեն ինչ կարգին է. ես պահեստային ծրագիր ունեմ, խնայողություններ ունեմ, և տունս դեռ կա։ Մի՞թե պարզապես այնպես չէ, որ Աստված հաշվի չի առնում մարդկանց զգացմունքները և չի առաջնորդվում մսեղավոր զգացմունքներով։ Անկախ ամեն ինչից՝ վախենալու ի՞նչ կա։ Մարդիկ առաջնորդվում են իրենց զգացմունքներով, մարդկային աշխարհում ամենուր սեր կա»։ Այս մեկ «ջերմացնող» պնդումը «ընկերություն» է ստեղծում մարդկանց միջև, բայց որտե՞ղ է այն դնում Աստծուն։ Աստծուն դարձնում է երրորդ կամ չորրորդ առաջնահերթություն, Նրան օտար է դարձնում, կարծես Աստված վստահելի չէ, և միայն մարդիկ են արժանի վստահության, միայն մարդիկ են հոգատար ուրիշների հանդեպ։ Այս մեկ պնդումն այնպիսի զգալի ազդեցություն է ունենում, այն այնքան «ժամանակին» է։ Սիրո՞ւմ եք արդյոք նման խոսքեր լսել։ Թեև գիտեք, որ նրանց խոսքերում չարություն է թաքնված, դեռ հույս ունեք, որ ինչ-որ մեկը կարող է ձեզ հուշում տալ, կարող է օգնել ձեզ, կարող է ձեզ նախազգուշացում տալ մեկից, ով եղել է այնտեղ, երբ չգիտեք, թե ինչ է սպասվում առջևում, կարող է ձեզ սրտանց խոսք ասել։ Այս պնդումն այնքան «առանցքային» է, այնքան «կարևոր»։ Մի՞թե սա լիովին նրանց խոսքերին հավատալ չէ։ Ասեկոսեներ հորինողի այս «անմիտ» խոսքերը գնել են մարդկանց և ծախել են Աստծուն։ Ինչպիսի՞ն է այս արարքը։ Արդյո՞ք այն պարկեշտ է։ (Ոչ։) Ի՞նչ կասեք, ինչպիսի՞ մարդ է սա։ Մարդկանց աչքերում նա լավ մարդ է, բարի մարդ, բայց ճշմարտությունը հասկացողների աչքերում այս մարդը բթամիտ մարդ է։ Դատելով նրա արարքներից և վարքագծից՝ նա լիովին որպես Սատանայի ծառա է գործում, նա իսկական դև է։ Սա ասելը ճշգրի՞տ է։ (Այո։) Շա՛տ ճշգրիտ է։ Ամենևին էլ սխալ չէ։ Նա բոլորին ներքաշում է Աստծուց զգուշանալու, Աստծուն հակադրվելու մեջ և չի ասում ոչ մի խոսք, որը կարող է կերտել մարդկանց։ Ինչո՞ւ չի ասում։ Որովհետև նրա սիրտը լի է Աստծու հանդեպ թշնամությամբ և ատելությամբ, նրա բնական էությունը Սատանայինից է, և նա ի բնե դիմակայում է Աստծուն և հակադրվում Նրան։ Ոմանք ասում են. «Նա ի բնե հակադրվում է Աստծուն, ուստի ինչո՞ւ է դեռ հետևում Աստծուն»։ Օրհնություններ ստանալու համա՛ր։ Նա ցանկանում է խարդախությամբ օրհնվելու ելք կորզել Աստծու տնից, սակայն չի ցանկանում որևէ գին վճարել կամ ձգտել ճշմարտությանը։ Նաև ցանկանում է վնասել Աստծուն, անհանգստացնել Աստծու ընտրյալ մարդկանց և նրանց հեռանալ տալ Աստծուց ու դավաճանել Աստծուն։ Նման մարդն անկասկած իսկական դև է։ Բայց որոշ հիմար մարդիկ միշտ չեն կարողանում թափանցել և ճանաչել նման մարդկանց դիվային դեմքերը։ Նրանք կարող են ընդունել այն բոլոր դիվային խոսքերը, որոնք համապատասխանում են մարդկային պատկերացումներին և մսեղավոր զգացմունքների կարիքներին, որոնք այս մարդիկ ասում են։ Այս մարդկանց մոլորեցմամբ նրանք կարող են ցանկացած պահի դավաճանել և մերժել Աստծուն. նույնիսկ եթե չեն ցանկանում մերժել Նրան, դա նրանց վերահսկողությունից դուրս է։ Սատանան, դևերը և Սատանայի ծառաներն այնքան նենգ և խորամանկ են։ Նրանք իրենք դիմակայում են Աստծուն և հակադրվում Նրան, գարշում են ճշմարտությունից և չեն ընդունում այն, և նույնիսկ ցանկանում են խանգարել ավելի շատ մարդկանց հետևելու Աստծուն և ձգտելու ճշմարտությանը։ Աստծու տանն այս մարդիկ խաղում են Սատանայի խոսափողը լինելու դերը՝ խոսելով և գործելով Սատանայի անունից։ Նրրանք ծառայում են որպես հակադրող կերպարներ, որոնք հատուկ օգտագործվում են, որպեսզի մարդիկ աճեն զանազանության մեջ։ Ուստի նրանց ասած շատ բաներ արտաքուստ կարող են չափազանց խնդրահարույց չթվալ։ Նրանք նույնիսկ հաճախ մեջբերում են Աստծու խոսքերը՝ որոշակի ապացույցներ և ասույթներ գտնելով Աստծու խոսքերում, և ապա որոշակի գունազարդում են ավելացնում՝ ստեղծելով տպավորություն, թե իրենց ասածը մեծապես համապատասխանում է Աստծու խոսքերին։ Բայց մի բան հաստատ է. նրանց ասածը հակասում է ճշմարտությանը։ Երբ լսում ես նրանց ասածը, կարող է ճիշտ թվալ, բայց եթե ուշադիր համեմատես Աստծու խոսքերի հետ, կարող ես զանազանել, որ հիմնովին չի համապատասխանում ճշմարտությանը։ Նրանց ասած այդ բոլոր ճշմարտանման խոսքերը գալիս են Սատանայից։ Նրանք փորձում են Աստծուն՝ փորձելով լծակ գտնել Աստծու խոսքերի ներսում, խեղաթյուրելով Աստծու խոսքերը՝ Աստծուն դատապարտելու և Աստծու ընտրյալ մարդկանց մոլորեցնելու համար՝ ստիպելով նրանց ենթադրություններ անել Աստծու մասին, սխալ հասկանալ, դավաճանել և մերժել Աստծուն և այլն։ Հետևաբար, բացի հակաքրիստոսներից և չար մարդկանցից, ուրիշներին մոլորեցնելու համար ասեկոսեներ հորինողները նույնպես եկեղեցում մարդկանց մի կատեգորիա են, որոնց պետք է զանազանել, որոնցից պետք է զգուշանալ և որոնց պետք է հեռացնել։

Զ. Զանազանել այն մարդկանց, որոնք ասեկոսեներ են տարածում, և նրանց նկատմամբ վարվելու սկզբունքները

Ինչպե՞ս պետք է զանազանենք եկեղեցում նրանց, ովքեր ասեկոսեներ են հորինում՝ ուրիշներին մոլորեցնելու համար։ Նախ՝ ասեկոսեներ հորինողները բացարձակապես չեն ձգտում ճշմարտությանը. նրրանք հակակրանք են տածում դրա հանդեպ։ Բացի դրանից՝ նրանք հաճախ ամեն տեսակ դիվային խոսքեր և անհեթեթ պնդումներ են հորինում և դրանք օգտագործում՝ մոլորեցնելու և ներքաշելու որոշ եղբայրների ու քույրերի, որոնք փոքր հասակ ունեն, ծանծաղ հիմքեր և չեն հասկանում ճշմարտությունը։ Արդյունքը, որին նրանք հասել են, եկեղեցական կյանքի բնականոն կարգը խանգարելն ու վնասելն է, մարդկանց բնականոն ձգտումը խանգարելը և ճիշտ ճանապարհից շեղելը, մարդկանց բացասական և թույլ դարձնելը և նույնիսկ ստիպելը, որ թողնեն իրենց պարտավորությունները և դադարեն Աստծուն հավատալուց. սա նրանց էլ ավելի է ուրախացնում։ Հետևաբար ասեկոսեներ հորինողներին Սատանայի ծառաներ անվանելը միանգամայն ճշգրիտ նկարագրություն է. սա նման մարդկանց ճշմարիտ դեմքն ու բուն էությունն է, և այն հեշտ է զանազանել։ Որոշ մարդիկ փոքր-ինչ ողջամտություն ունեն. թեև չեն սիրում ճշմարտությունը, կարծիքներ չեն հայտնում կամ չեն միջամտում, թե ինչպես են ուրիշները ձգտում ճշմարտությանը։ Այս մարդկանց կարելի է անտեսել։ Բայց որոշ մարդիկ նախանձում և ատում ճշմարտությանը ձգտողներին. նրանք միշտ դատում և հարձակվում են նրանց վրա՝ միաժամանակ որոշակի մտադրություններ ունենալով, և նույնիսկ լծակ են գտնում, որով կարող են դատապարտել նրանց։ Նման մարդկանցից պետք է զգուշանալ։ Թեև այն, ինչ այս մարդիկ ասում են, կարող է բավականին ճիշտ, տրամաբանական և Աստծու խոսքերի բառացի իմաստին համահունչ լինել, ուշադիր զանազանելիս հիմնականում ստեր և ասեկոսեներ է, բացառապես անհեթեթություն։ Այս ճշմարտանման ասեկոսեներն ու ստերը պետք է զանազանվեն։ Ոմանք ասում են. «Միայն կարճ ժամանակ եմ հավատացել Աստծուն, քիչ եմ կարդացել Աստծու խոսքերը և չեմ հասկանում ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող եմ զանազանել ասեկոսեներն ու ստերը»։ Միակ ճանապարհն այն է, որ այսօրվանից սկսած՝ ավելի շատ կենտրոնանաս Աստծու խոսքերը կարդալու վրա և ավելի շատ փնտրես ճշմարտությունն Աստծու խոսքերում՝ թույլ տալով, որ Աստծու խոսքերն արմատավորվեն սրտումդ։ Աստծու խոսքերի ուղղորդմամբ և հարցերին ճշմարտության համաձայն նայելով՝ զանազանություն կունենաս։ Այս մարդկանց տարածած ասեկոսեները ոչ մի ազդեցություն չեն ունենա քեզ վրա և չեն խանգարի բնականոն ձգտմանդ։ Անկախ նրանից, թե ինչ ասեկոսեներ են քննարկում կամ ինչ անհեթեթություն են դուրս տալիս, չես սասանվի դա լսելուց հետո, ոչ էլ բացասական ու թույլ կդառնաս և առավել ևս ոչ մի թյուրիմացություն չես ունենա Աստծու վերաբերյալ. պարզապես կկենտրոնանաս ճիշտ ուղղությամբ ձգտելու վրա։ Սա նշանակում է, որ դիմադրողականություն ունես. Սատանայի այդպիսի ծառաներն այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենա եկեղեցում։ Ասեկոսեները զանազանել սովորելու կարճ ճանապարհ չկա։ Միակ ճանապարհը քարոզներ ավելի շատ լսելն է, Աստծու խոսքերն ավելի շատ կարդալը և ճշմարտության մասին ավելի շատ հաղորդակցվելը։ Երբ ճշմարտության հասկացողության հասնես, բնականաբար զանազանություն կունենաս։ Ո՞րն է Աստծու խոսքերը կարդալու և ճշմարտության մասին հաղորդակցվելու նպատակը։ Ճշմարտությունը հասկանալն է և Աստծու խոսքերը կարդալու միջոցով այդ ասեկոսեներն ու մոլորությունները զանազանելը։ Եթե տեսնես, որ այդ ասեկոսեները հակասում և դեմ են գնում Աստծու խոսքերին՝ լիովին հակառակ լինելով ճշմարտությանը, այդ ասեկոսեներն ինքնին կփլուզվեն։ Իհարկե, որոշ մարդիկ ասում են. «Ես ջանք չեմ գործադրել Աստծու խոսքերը կարդալու համար և չեմ հասկանում, թե կոնկրետ որն է ճշմարտությունն Աստծու խոսքերում։ Պարզապես մի բան եմ հիշում՝ պահվածքիս առումով պետք է հետևեմ ամբոխին։ Ինչ էլ որ մարդկանց մեծամասնությունը մերժում է, ես նույնպես մերժում եմ. ինչ էլ որ մարդկանց մեծամասնությունն ընդունում է, ես էլ եմ ընդունում։ Պարզապես հետևում եմ ամբոխին»։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Ոչ։) Երբեմն ամբոխը նույնպես սխալվում է, և ամբոխին հետևելը նշանակում է նրանց հետ սխալներ գործել։ Պետք է սովորես ճշմարտությանը հասկացողներին հետևել. միայն սա է լավ ճանապարհ։

Ասեկոսեներ տարածելը մի բան է, որը հաճախ է տեղի ունենում եկեղեցում։ Թեև այս հարցը մեծ խնդիր չէ, դրա խանգարումն ու վնասն Աստծու ընտրյալ մարդկանց փոքր չեն։ Առնվազն, այն կարող է մարդկանց բացասական և թույլ դարձնել. վատագույն դեպքում կարող է ստիպել մարդկանց հեռանալ Աստծուց և նույնիսկ դավաճանել Նրան։ Հետևաբար ասեկոսեների տարածումը չի կարելի անտեսել։ Երբ դա տեղի է ունենում եկեղեցում, պետք է անհապաղ կանգնեցվի և սահմանափակվի։ Եթե եկեղեցու առաջնորդողները թմրած են և բթամիտ, ի վիճակի չեն իրական աշխատանք կատարելու և չեն կարողանում հայտնաբերել այս խնդիրը, բայց լավ որակ ունեցող որոշ մարդիկ, որոնք ձգտում են ճշմարտությանը և հասկանում այն, հայտնաբերում են, ապա վերջին խումբը պետք է առաջ գա՝ լուծելու այս խնդիրը։ Շատ մարդկանց հետ փնտրելու և հաղորդակցվելու միջոցով համաձայնության հասնելու և հաստատում ստանալու համար, երբ որոշվի, որ ասեկոսեներ են տարածվում, մարդիկ պետք է փնտրեն ճշմարտությունը՝ խնդիրը լուծելու համար։ Եթե պարզ չէ, որ որոշակի պնդում մոլորություն է, կուրորեն մի՛ բնորոշիր այն։ Ինչ վերաբերում է այն պնդումներին, որոնք ակնհայտ են և անսխալական, որոնք հեշտությամբ զանազանելի են որպես ասեկոսեներ և մոլորություններ, պետք է անհապաղ մերկացվեն և մանրամասն վերլուծվեն, որպեսզի բոլորը կարողանան զանազանել դրանք։ Եթե չես կարողանում զանազանել՝ արդյոք ինչ-որ մեկի ասածը ասեկոսե է կամ մոլորություն՝ լսելով նրանց մեկ կամ երկու նախադասություն, պետք է զգուշորեն վարվես դրա հետ և կուրորեն եզրակացություններ չանես։ Սպասի՛ր, մինչև ավարտի խոսելը, որպեսզի հստակորեն զանազանես։ Երբ հաստատվի, որ ասեկոսե է կամ մոլորություն, այդ մարդը պետք է անհապաղ կանգնեցվի և սահմանափակվի։ Եթե կրկնվող հորդորներն ու սահմանափակումները չեն կարողանում սահմանափակել նրա, և նա շարունակում է համառորեն ասեկոսեներ տարածել, պետք է հեռացվի եկեղեցուց։ Պա՞րզ են սկզբունքն ու ուղին այն մասին, թե ինչ անել և ինչպես կիրառել, երբ հայտնաբերում ես, որ ինչ-որ մեկը ասեկոսեներ է տարածում եկեղեցում։ (Այո։)

Ասեկոսեների բովանդակությունը չի ներառում միայն նշածս հիմնական հարցերը. կան նաև որոշ ասեկոսեներ, որոնք պարզապես մանր-մունր բաներ են, ինչպիսիք են էտման մասին խոսքերը, կամ այն մասին, թե ում է Աստծու տունն օգտագործում և ում է դուրս թողնում, և այլ ոչ ճիշտ պնդումներ։ Նախքան եկեղեցին հիմնովին կմաքրագործվի, այնտեղ կան կեղծ առաջնորդողներ, հակաքրիստոսներ, տարբեր չար մարդիկ, բթամիտ մարդիկ, հոգևոր հասկացողություն չունեցող տգետներ. այնտեղ կան ամեն տեսակի մարդիկ։ Ստախոսներն ու ասեկոսեներ հորինողները սովորական երևույթ են, և մարդկանց մեջ կան ամեն տեսակի ասեկոսեներ և դիվային խոսքեր։ Ինչ վերաբերում է այս ասեկոսեներին, նախ՝ մարդիկ պետք է բնականոն ողջամտություն ունենան՝ դրանք դատելու համար, երկրորդ՝ Աստծու գործին, Աստծու տնօրինման ծրագրին, անձամբ Աստծուն և նույնիսկ Աստծու տան կառավարչական հրամանագրերին ու այլ հարցերին վերաբերող ավելի լուրջ ասեկոսեների համար մարդիկ պետք է ունենան ճշմարտությունը՝ դրանք զանազանելու համար։ Արտաքին հարցերի համար մարդիկ պետք է բնականոն մարդկայնության ողջամտություն ունենան՝ դրանք դատելու համար։ Աստծու գործին և ճշմարտությանը վերաբերող հարցերի համար մարդիկ պետք է ճշմարտության իրականություն և հասակ ունենան՝ դրանք զանազանելու համար։ Կարճ ասած՝ անկախ ասեկոսեների տեսակից՝ մարդիկ պետք է զանազանեն և մերժեն դրանք, ոչ թե ընդունեն։ Իհարկե, որոշ մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը և պարզապես ապրում են այս ասեկոսեներով։ Այսօր ինչ-որ մեկը մի ասույթ է տարածում, և այն մի ուղղությամբ է քամի բարձրացնում, և այս մարդիկ հետևում են դրան։ Վաղը մեկ այլ խոսք մեկ այլ ուղղությամբ է քամի բարձրացնում, և այդժամ նրանք հետևում են դրան։ Օրինակ՝ որևէ առաջնորդող կամ աշխատող ասում է, որ նրանք, ովքեր կարող են վկայության հոդվածներ գրել, կարող են կատարելագործվել, ուստի կիրառում են հոդվածներ գրելը, ուսումնասիրում են գրելը և նյութեր են փնտրում։ Հաջորդ օրը մեկ այլ առաջնորդող կամ աշխատող ասում է, որ նրանք, ովքեր կատարում են պարտավորությունը, կարող են փրկվել, ուստի սկսում են զբաղվել պարտավորություն կատարելով։ Բայց որքան էլ զբաղված լինեն, երբեք չեն անհանգստանում կամ հետաքրքրվում ամենակարևոր հարցով՝ ճշմարտությանը ձգտելով և կյանքի մուտքով։ Եկեղեցու տարբեր խմբերում ձևավորված զանազան չար միտումները միշտ քշում-տանում են որոշ մարդկանց։ Եկեղեցու անդամների շրջանում առաջացած զանազան ասեկոսեները միշտ մոլորեցնում են որոշ մարդկանց և ազդում նրանք վրա։ Սակայն կան նաև որոշ մարդիկ, որոնք մնում են անտարբեր և ուշադրություն չեն դարձնում այն ասեկոսեներին, որոնք լսում են։ Նրանք ուշադրություն չեն դարձնում, թե ինչ աշխատանք է անում Աստծու տունը. Նրանք հետաքրքրված չեն Աստծուն հավատալով և ճշմարիտ հավատացյալներ չեն։ Այս մարդիկ անվանական հավատացյալներ են։ Կա մարդկանց մեկ այլ խումբ, որոնք փոքր-ինչ ավելի լավն են. նրանք կարող են փնտրել ճշմարտությունը և ընդունել ճշմարտությունը, ուստի չեն ազդվում այս բացասական բաներից և բացասական մարդկանցից։ Միայն նրանք, ովքեր փոքր հասակ ունեն, հիմք չունեն և բացարձակապես չեն ձգտում ճշմարտությանը, միշտ ազդվում են տարբեր ասույթներից և խոսքերից։ Քանի որ այս մարդիկ միշտ հետևում են, միշտ կան ոմանք, ովքեր զանազան ասեկոսեներ են հորինում՝ կրակին յուղ լցնելու համար։ Նրանք զգում են, որ միայն սա է Աստծուն հավատալը դարձնում աշխույժ և հետաքրքիր, այլ ոչ թե ձանձրալի, և դա միակ ճանապարհն է, որ իրենց կարևոր զգան։ Այս բաները հաճախ են տեղի ունենում նոր հավատացյալների շրջանում։ Եթե եկեղեցին ողողված է ասեկոսեների տարածմամբ և մարդկանց մոլորեցմամբ, դա նշանակում է, որ այդ եկեղեցում հաստատ չափազանց քիչ մարդիկ կան, որոնք հասկանում են ճշմարտությունը։ Եկեղեցում վերոհիշյալ մարդիկ հետևում են ցանկացած ասեկոսեի և ցանկացած հրահրման, որ թաքնված մտադրություններ ունեցողները հորինում են, ինչը շատ խնդրահարույց է։ Սա մասամբ ցածր որակի պատճառով է և նաև ճշմարտությունը չհասկանալու ճշմարիտ դրսևորում է։ Այն ամենի մեծ մասը, ինչ ասում է ճշմարտությունը չհասկացող որևէ մեկը, գործնական չէ և խառնված է անմաքրություններով. խստորեն ասած՝ այդ ամենը հանգեցնում է ստերի։ Եթե այն դրդապատճառներ և նպատակներ է կրում, ապա ոչ միայն սուտ է, այլև առավել ևս Սատանայի ծրագիր և չար մարդկանց դավադրություն։ Հետևաբար, ճշմարտությունը չունեցող մարդկանց ասածի մեծ մասը դիվային խոսակցություն է և դրան պետք չէ հավատալ։

Սրանով ավարտվում է ասեկոսեներ տարածելու թեմայով հաղորդակցությունը։ Ասեկոսեներ տարածելու այս հարցն ամենաշատն է մերկացնում մարդկանց և թույլ է տալիս հստակորեն տեսնել տարբեր մարդկանց վարքագծերը։ Այժմ պետք է հասկանաք, թե ինչ վերաբերմունք պետք է ունենալ ասեկոսեների և դրանք տարածողների հանդեպ, և ինչ մեթոդներ պետք է օգտագործել դրանց հետ վարվելու համար, այնպես չէ՞։ (Այո։) Հենց որ հասկանաք, երբ կրկին բախվեք նման հարցերի, պետք է դրանք համեմատեք մեր հաղորդակցության հետ և օգտագործեք ամենաճիշտ մեթոդները՝ այս խնդիրները լուծելու համար։ Սա համապատասխանում է սկզբունքներին։

17 հուլիսի, 2021 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (17)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (22)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով