Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (17)

Տասներկուերորդ կետ. ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը. կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը. նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից (հինգերորդ մաս)

Տարբեր մարդիկ, իրադարձություններ և բաներ, որոնք խանգարում և անհանգստացնում են եկեղեցական կյանքը

IX. Բացասական տրամադրվածություն արտահայտելը

Այսօր շարունակում ենք մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների տասներկուերորդ պարտականության շուրջ։ «Ժամանակին և ճշգրտորեն բացահայտել տարբեր մարդկանց, իրադարձություններն ու բաները, որոնք խանգարում և անհանգստացնում են Աստծու գործը և եկեղեցու բնականոն կարգը, կանգնեցնել ու սահմանափակել դրանք, շտկել իրավիճակը, նաև հաղորդակցվել ճշմարտությամբ, որպեսզի Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն զարգացնեն նման բաների միջոցով և սովորեն դրանցից»։ Ինչ վերաբերում է եկեղեցական կյանքում ծագող խանգարող և անհանգստացնող տարբեր բաներին, նախորդ անգամ հաղորդակցվեցինք ութերորդ խնդրի՝ պատկերացումների տարածման շուրջ, իսկ այսօր կհաղորդակցվենք իններորդի՝ բացասականություն արտահայտելու շուրջ։ Բացասականություն արտահայտելը նույնպես մի բան է, որը հաճախ է լսվում առօրյա կյանքում։ Նմանապես, բացասականություն արտահայտելու գործողությունները կամ հայտարարությունները նույնպես պետք է սահմանափակվեն և կանգնեցվեն, երբ ի հայտ են գալիս եկեղեցական կյանքում, որովհետև բացասականություն արտահայտելը ոչ մեկի համար կառուցողական չէ. ավելի շուտ, այն ազդում, անհանգստացնում և վնաս է պատճառում մարդկանց։ Հետևաբար բացասականություն արտահայտելը բացասական բան է, որն իր բնությամբ նման է եկեղեցական կյանքն անհանգստացնող այլ վարքագծերին, գործողություններին և հայտարարություններին. այն նույնպես կարող է անհանգստացնել մարդկանց և ունենալ բացասական ազդեցություններ։ Ոչ ոք չի կարող կառուցողական լինել ուրիշների համար կամ օգուտներ բերել նրանց՝ բացասականություն արտահայտելով։ Այն միայն վնասակար հետևանքներ է բերում և կարող է նաև ազդել մարդկանց՝ իրենց պարտավորությունների բնականոն կատարման վրա։ Ուստի, երբ եկեղեցում բացասականություն է արտահայտվում, այն նույնպես պետք է կանգնեցվի և սահմանափակվի, ոչ թե հանդուրժվի կամ խրախուսվի։

Ա. Ինչ է բացասական տրամադրվածություն արտահայտելը

Նախ եկեք նայենք, թե ինչպես պետք է հասկանալ և զանազանել բացասականություն արտահայտելը։ Ինչպե՞ս պետք է զանազանենք բացասականություն արտահայտելը։ Մարդկանց ո՞ր խոսքերն ու դրսևորումներն են բացասականություն արտահայտում։ Նախևառաջ այն բացասականությունը, որը մարդիկ արտահայտում են, դրական չէ. այն բացասական բան է, որը հակասում է ճշմարտությանը, և մի բան է, որն առաջանում է նրանց ապականված խառնվածքից։ Ապականված խառնվածք ունենալը հանգեցնում է ճշմարտությունը կիրարկելու և Աստծուն հնազանդվելու դժվարությունների, և այս դժվարությունների պատճառով մարդկանց մեջ բացահայտվում են բացասական մտքեր և ուրիշ բացասական բաներ։ Այս բաներն առաջանում են այն համատեքստում, երբ նրանք փորձում են կիրարկել ճշմարտությունը. սրանք մտքեր և տեսակետներ են, որոնք ազդում են մարդկանց վրա և խոչընդոտում, երբ նրանք փորձում են կիրարկել ճշմարտությունը, և լիովին բացասական բաներ են։ Որքան էլ այս բացասական մտքերն ու տեսակետները համահունչ լինեն մարդու պատկերացումներին և որքան էլ ողջամիտ թվան, դրանք չեն բխում Աստծու խոսքերի հասկացողությունից, առավել ևս Աստծու խոսքերի վերաբերյալ փորձառական գիտելիք չեն։ Փոխարենը դրանք առաջանում են մարդկային մտքից և ամենևին չեն համապատասխանում ճշմարտությանը։ Հետևաբար դրանք բացասականության դրսևորումներ են՝ բացասական բաներ։ Բացասականություն արտահայտող մարդկանց մտադրությունն այն է, որ բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ գտնեն ճշմարտությունը չկիրարկելու համար, որպեսզի շահեն ուրիշ մարդկանց համակրանքն ու հասկացողությունը։ Այս բացասական խոսքերը տարբեր չափերով ազդում են ճշմարտությունը կիրարկելու մարդկանց նախաձեռնության վրա ու խարխլում և նույնիսկ կարող են շատերին ետ պահել ճշմարտությունը կիրարկելուց։ Այս հետևանքները և բացասական ազդեցություններն այս բաներն էլ ավելի արժանի են դարձնում որպես բացասական որակվելու, որոնք հակադրվում են Աստծուն և լիովին թշնամական են ճշմարտությանը։ Որոշ մարդիկ չեն կարողանում թափանցել բացասականության էության մեջ և կարծում են, թե հաճախակի բացասականությունը բնականոն է, և որ այն մեծ ազդեցություն չունի մարդկանց՝ ճշմարտության ձգտման վրա։ Այս մտածելակերպը սխալ է. իրականում այն շատ մեծ ազդեցություն ունի, և եթե մարդու բացասականությունը գերազանցի նրա տանելու կարողությունը, այն կարող է հեշտությամբ հանգեցնել դավաճանության։ Այս սարսափելի հետևանքն առաջանում է ոչ այլ ինչից, քան բացասականությունից։ Ուստի ինչպե՞ս պետք է զանազանել և հասկանալ բացասականություն արտահայտելը։ Պարզ ասած՝ բացասականություն արտահայտելը մարդկանց մոլորեցնելն ու ճշմարտությունը կիրարկելուց նրանց ետ պահելն է. դա մեղմ մարտավարությունների, արտաքուստ բնականոն թվացող մեթոդների օգտագործումն է՝ մարդկանց մոլորեցնելու և սայթաքեցնելու համար։ Արդյոք սա վնասակա՞ր է նրանց համար։ Իրականում այն խորապես կործանարար է նրանց համար։ Եվ այսպես՝ բացասականություն արտահայտելը բացասական բան է, այն դատապարտվում է Աստծու կողմից։ Սա բացասականություն արտահայտելու ամենապարզ մեկնաբանումն է։ Ուստի որոշակիորեն ո՞րն է բացասականություն արտահայտելու բացասական բաղադրիչը։ Ո՞ր բաներն են բացասական և հակված բացասական ազդեցություն ունենալու մարդկանց վրա և խանգարում ու վնաս պատճառելու եկեղեցական կյանքին։ Ի՞նչ է ներառում բացասականությունը։ Եթե մարդիկ Աստծու խոսքերի մաքուր ըմբռնում ունենան, արդյոք այն խոսքերը, որոնցով նրանք հաղորդակցվում են, կպարունակե՞ն որևէ բացասականություն։ Եթե մարդիկ ճշմարիտ հնազանդության վերաբերմունք ունենան Աստծու կողմից իրենց համար դասավորած հանգամանքների նկատմամբ, ապա այդ հանգամանքների վերաբերյալ նրանց գիտելիքն արդյոք կպարունակի՞ որևէ բացասականություն։ Երբ նրանք բոլորի հետ կիսեն իրենց փորձառական գիտելիքը, այն որևէ բացասականություն կպարունակի՞։ Անշուշտ, ոչ։ Ինչ վերաբերում է ցանկացած բանի, որը տեղի է ունենում եկեղեցում կամ նրանց շուրջը, եթե մարդիկ ի վիճակի լինեն այն Աստծուց ընդունելու, ճիշտ մոտեցում ունենան և կարողանան փնտրելու և հնազանդվելու վերաբերմունք ունենալ, ապա արդյոք տեղի ունեցածի վերաբերյալ նրանց գիտելիքը, հասկացողությունը և փորձառությունը որևէ բացասականություն կպարունակե՞ն։ (Ոչ։) Բացարձակապես ոչ։ Ուստի այս տեսանկյուններից դիտարկելիս որոշակիորեն ի՞նչ է բացասականությունը։ Ինչպե՞ս կարելի է այն հասկանալ։ Մի՞թե բացասականությունը այս բնության բանե՝ մարդկանց անհնազանդությունը, դժգոհությունը, տրտունջները և վրդովմունքը, չի պարունակում։ Բացասականության ավելի լուրջ դեպքերը ներառում են նաև դիմակայություն, բացահայտ չենթարկում և նույնիսկ աղաղակ։ Այս տարրերը պարունակող խոսքեր հնչեցնելը կարող է որակվել որպես բացասականություն արտահայտել։ Ուստի, դատելով այս դրսևորումներից, երբ մարդը բացասականություն է արտահայտում, արդյոք նրա սրտում կա՞ որևէ հնազանդություն Աստծուն։ Անշուշտ, ոչ։ Արդյոք կա՞ որևէ պատրաստակամություն՝ ապստամբելու մսեղիի դեմ և լուծելու իրենց բացասականությունը։ Ոչ. չկա ոչինչ՝ բացի դիմակայությունից, ըմբոստությունից և հակադրությունից։ Եթե մարդկանց սրտերը լցված են այս բաներով, եթե նրանց սրտերը գրավվել են այս բացասական բաներով, ապա դա Աստծու հանդեպ դիմակայություն, ըմբոստություն և բացահայտ չենթարկում կառաջացնի։ Եվ եթե դա այդպես է, նրանք դեռ ի վիճակի կլինե՞ն կիրարկելու ճշմարտությունը և հնազանդվելու Աստծուն։ Ի վիճակի չեն լինի. այն ամենը, ինչ տեղի կունենա, այն է, որ նրանք կհեռանան Աստծուց, կդառնան ավելի բացասական և գուցե նույնիսկ կասկածեն, ուրանան և դավաճանեն Աստծուն։ Մի՞թե սա վտանգավոր չէ։ Յուրաքանչյուր ոք, ով հաճախ է բացասական լինում, ունակ է բացասականություն արտահայտելու, իսկ բացասականություն արտահայտելը նշանակում է հակադրվել և ուրանալ Աստծուն. որպես այդպիսին՝ հաճախակի բացասականություն արտահայտող մարդիկ հակված են դավաճանելու Աստծուն և լքելու Նրան ցանկացած պահի կամ վայրում։

Դատելով «բացասականություն» բառի իմաստից՝ երբ մարդը բացասական է դառնում, նրա տրամադրությունն ընկնում է շատ ցածր վիճակի մեջ, և նա հայտնվում է վատ հոգեվիճակում։ Նրա տրամադրությունը լցված է բացասական տարրերով, նա չունի ակտիվորեն առաջընթաց գրանցելու և առաջ ձգտելու վերաբերմունք և չունի դրական, ակտիվ համագործակցություն ու փնտրում. ավելին՝ նա չի դրսևորում հոժարակամ հնազանդություն՝ փոխարենը ցուցաբերելով անհավանական հուսալքված տրամադրություն։ Ի՞նչ է ներկայացնում հուսալքված տրամադրությունը։ Արդյոք այն ներկայացնո՞ւմ է մարդկայնության դրական տեսանկյունները։ Արդյոք այն ներկայացնո՞ւմ է խիղճ և ողջամտություն ունենալը։ Արդյոք այն ներկայացնո՞ւմ է արժանապատվությամբ ապրելը, մարդկային արժանապատվության սահմաններում ապրելը։ (Ոչ։) Եթե չի ներկայացնում այս դրական բաները, ապա ի՞նչ է ներկայացնում։ Կարո՞ղ է արդյոք Աստծու հանդեպ ճշմարիտ հավատքի պակաս, ինչպես նաև ճշմարտությանը ձգտելու և նախաձեռնողաբար առաջընթաց գրանցելու վճռականության ու նպատակասլացության պակաս ներկայացնել։ Կարո՞ղ է արդյոք այն ներկայացնել խիստ դժգոհություն և դժվարություն՝ հասկանալու ներկայիս սեփական իրավիճակն ու դժվարությունները և ներկայի փաստերն ընդունելու դժկամություն։ Կարո՞ղ է արդյոք ներկայացնել մի իրավիճակ, երբ մարդու սիրտը լցված է անհնազանդությամբ, բացահայտ չենթարկվելու ցանկությամբ և ընթացիկ իրավիճակից փախչելու ու այն փոխելու ցանկությամբ։ (Այո։) Սրանք այն վիճակներն են, որոնք մարդիկ դրսևորում են, երբ բացասականությամբ են բախվում ներկայիս իրավիճակին։ Կարճ ասած՝ անկախ ամեն ինչից, երբ մարդիկ բացասական են, նրանց դժգոհությունը ընթացիկ իրավիճակից և նրանից, ինչ Աստված է կարգավորել, համարժեք չէ մի այնպիսի պարզ բանի, ինչպիսին լոկ թյուրըմբռնումներ ունենալն է, չհասկանալը, չըմբռնելը կամ փորձառաբար ապրել չկարողանալը։ Չըմբռնելը կարող է որակի կամ ժամանակի հարց լինել, ինչը մարդկայնության բնականոն դրսևորում է։ Փորձառաբար ապրել չկարողանալը նույնպես կարող է պայմանավորված լինել որոշ օբյեկտիվ պատճառներով, բայց դրանք չեն համարվում բացասական բաներ։ Ոմանք նույնպես ի վիճակի չեն փորձառաբար ապրելու, բայց երբ բախվում են բաների, որոնք չեն հասկանում կամ որոնց էության մեջ չեն կարողանում թափանցել, կամ բաների, որոնք ի վիճակի չեն ըմբռնելու կամ փորձառաբար ապրելու, աղոթում են Աստծուն և փնտրում Նրա մտադրությունները, սպասում Աստծու լուսավորությանն ու լուսավորմանը և ակտիվորեն փնտրում ու հաղորդակցվում ուրիշների հետ։ Սակայն ոմանք ուրիշ են. նրանք չունեն կիրարկման այս ուղիները, ոչ էլ նման վերաբերմունք ունեն։ Սպասելու, փնտրելու կամ հաղորդակցվելու համար որևէ մեկին գտնելու փոխարեն նրանք իրենց սրտերում թյուրըմբռնումներ են զարգացնում՝ զգալով, որ այն իրադարձություններն ու հանգամանքները, որոնց բախվում են, չեն համապատասխանում իրենց ցանկություններին, նախասիրություններին կամ երևակայություններին, ինչն էլ հանգեցնում է անհնազանդության, դժգոհության, դիմակայության, գանգատների, բացահայտ չենթարկվելու, աղաղակի և նման այլ բացասական բաների։ Առաջացնելով այս բացասական բաները՝ նրանք շատ չեն մտածում դրանց մասին, ոչ էլ գալիս են Աստծու առջև՝ աղոթելու և խորհելու, որպեսզի գիտելիք ձեռք բերեն իրենց սեփական վիճակի և ապականության վերաբերյալ։ Նրանք չեն կարդում Աստծու խոսքերը՝ Աստծու մտադրությունները փնտրելու համար, կամ չեն օգտագործում Աստծու խոսքերը՝ խնդիրները լուծելու համար, առավել ևս՝ չեն փնտրում և չեն հաղորդակցվում ուրիշների հետ։ Փոխարենը պնդում են, թե այն, ինչին հավատում են, ճիշտ է և ճշգրիտ՝ իրենց սրտերում անհնազանդություն և դժգոհություն տածելով, և մնում են թակարդված բացասական հույզերի մեջ։ Այս հույզերի մեջ թակարդված լինելով՝ նրանք գուցե կարողանան զսպել դրանք և դիմանալ մեկ-երկու օր, բայց ավելի երկար ժամանակահատվածում նրանց մտքերում բազմաթիվ բաներ են առաջանում՝ ներառյալ մարդկային պատկերացումներն ու երևակայությունները, մարդկային էթիկան ու բարոյականությունը, մարդկային մշակույթը, ավանդույթները, գիտելիքը և այլն։ Նրանք օգտագործում են այս բաները՝ չափելու, հաշվարկելու և հասկանալու համար այն խնդիրները, որոնց բախվում են՝ ամբողջությամբ ընկնելով Սատանայի ցանցի մեջ, ինչն էլ դժգոհության և անհնազանդության տարբեր վիճակների է ծնունդ տալիս։ Այս ապականված վիճակներից այնուհետև ի հայտ են գալիս տարբեր սխալ գաղափարներ և տեսակետներ, և նրանց սրտերում այս բացասական բաներն այլևս չեն կարող վերահսկվել։ Ապա նրանք հնարավորություններ են փնտրում՝ արտահայտելու այս բաները։ Երբ նրանց սրտերը լցված են բացասականությամբ, արդյոք ասո՞ւմ են. «Ես ներսումս լցված եմ բացասական բաներով. ես չպետք է անխոհեմաբար խոսեմ, որպեսզի չվնասեմ ուրիշներին։ Եթե խոսելու ցանկություն ունենամ և չկարողանամ զսպել այն, կխոսեմ պատի հետ կամ կխոսեմ մի բանի հետ, որը չի հասկանում մարդկային խոսքը»։ Արդյոք նրանք բավականաչափ բարի՞ են սա անելու համար։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ են անում։ Նրանք հնարավորություններ են փնտրում՝ ունկնդիրներ ունենալու համար, որոնք կընդունեն իրենց բացասական տեսակետները, խոսքերն ու հույզերը՝ օգտագործելով իրենց սրտերից տարբեր բացասական զգացումներ, ինչպիսիք են դժգոհությունը, անհնազանդությունը և վրդովմունքը, արտահայտելու համար։ Նրանք հավատում են, որ եկեղեցական կյանքի ընթացքը լավագույն ժամանակն է արտահայտելու համար և լավ առիթ՝ արտահայտելու իրենց բացասականությունը, դժգոհությունը և անհնազանդությունը, որովհետև կան շատ ունկնդիրներ, և իրենց խոսքերը կարող են ազդել ուրիշների վրա, որպեսզի նրանք բացասական դառնան և վնասակար հետևանքներ բերեն եկեղեցու գործին։ Իհարկե, բացասականություն արտահայտողները չեն կարողանում զսպել իրենց նույնիսկ կուլիսների հետևում. նրանք միշտ դուրս են թափում իրենց բացասական խոսքերը։ Երբ շատ մարդիկ չկան, որոնք կլսեն, թե ինչպես են իրենք արտահայտում, նրանք դա չոգևորող են համարում, բայց երբ բոլորը հավաքվում են միասին, նրանք ավելի են եռանդով լցվում։ Դատելով բացասականություն արտահայտողների հույզերից, վիճակներից և այլ տեսանկյուններից՝ նրանց նպատակը մարդկանց օգնելը չէ, որ հասկանան ճշմարտությունը, թափանցեն ճշմարիտի էության մեջ, փարատեն Աստծու վերաբերյալ թյուրըմբռնումները կամ կասկածները, ճանաչեն իրենց և իրենց սեփական ապականված էությունը կամ լուծեն ըմբոստության և ապականության իրենց խնդիրները, որպեսզի չըմբոստանան Աստծու դեմ կամ չհակադրվեն Նրան, այլ ավելի, շուտ հնազանդվեն Նրան։ Նրանց նպատակները հիմնականում երկուսն են. մի կողմից՝ նրանք բացասականություն են արտահայտում՝ իրենց սեփական հույզերը դուրս թափելու համար, մյուս կողմից՝ նպատակ ունեն ավելի շատ մարդկանց ներքաշելու բացասականության մեջ և իրենց հետ միասին Աստծուն դիմակայելու ու Նրա դեմ աղաղակելու թակարդի մեջ։ Հետևաբար բացասականություն արտահայտելու արարքը պետք է բացարձակապես կանգնեցվի եկեղեցական կյանքի ներսում։

Բ. Այն մարդկանց տարբեր վիճակներն ու դրսևորումները, որոնք բացասականություն են արտահայտում
1. Բացասականություն արտահայտել՝ պաշտոնազուրկ լինելու պատճառով դժգոհ լինելով

Բացասականության հույզերն ու դրսևորումները հիմնականում սրանք են։ Այն բանից հետո, երբ Ես հաղորդակցվեցի սրանց շուրջ, մարդիկ պետք համեմատվեն դրանց հետ և տեսնեն, թե իրական կյանքում իրենց վարքագծերից, խոսքերից և մեթոդներից որոնք են բացասականության արտահայտում, և ինչ իրավիճակներն են ստիպում իրենց ընկնել բացասականության մեջ՝ դրանով իսկ հանգեցնելով բացասականություն արտահայտելուն։ Ասե՛ք Ինձ, սովորական հանգամանքներում ի՞նչ իրավիճակներ են մարդկանց ստիպում բացասական լինել։ Որո՞նք են բացասականության տարածված ձևերը։ (Երբ ինչ-որ մեկը պաշտոնազրկվում է կամ երբ էտվում է, նրա սրտում կարող է որոշակի բացասականություն զարգանալ։) Պաշտոնազրկվելը մի սցենար է, էտվելը՝ մեկ այլ։ Ինչո՞ւ է պաշտոնազրկվելը հանգեցնում բացասականության։ (Ոմանք պաշտոնազրկվելուց հետո ինքնաճանաչողություն չունեն և կարծում են, թե իրենց կարգավիճակն էր, որ հանգեցրեց իրենց անկմանը։ Այդժամ նրանք ասում են. «Որքան բարձր ես մագլցում, այնքան ցավոտ ես ընկնում»՝ հնչեցնելով որոշ բացասական տեսակետներ։ Նրանք պաշտոնազրկվելու մաքուր ըմբռնում չունեն. նրանք անհնազանդ են իրենց սրտերում։) Նրանց ներսում անհնազանդություն և դժգոհություն կա, որոնք բացասական հույզեր են։ Նրանք տրտնջո՞ւմ են։ (Այո։ Նրանք զգում են, որ դժվարություն են կրել և գին են վճարել՝ միշտ ծանր աշխատելով՝ առանց որևէ լավ բան ստանալու դրա դիմաց և այնուամենայնիվ պաշտոնազրկվել են։ Ուստի նրանք ասում են. «Դժվար է առաջնորդող լինել. ով դառնում է առաջնորդող, դժբախտ է։ Ի վերջո բոլորը պաշտոնազրկվում են»։) Այս խոսքերը տարածելը բացասականություն արտահայտել է։ Եթե նրանք լոկ անհնազանդ են և դժգոհ, բայց չեն տարածում դա, դա դեռևս բացասականություն արտահայտել չի հանդիսանում։ Եթե անհնազանդությունից և դժգոհությունից աստիճանաբար գանգատվելու տրամադրություն է առաջանում, և նրանք չեն ընդունում այն փաստը, որ ցածր որակ ունեն և ի վիճակի չէին կատարելու աշխատանքը, և ապա սկսում են վիճարկել իրենց աղավաղված տրամաբանությունը՝ վիճելիս առաջացնելով ամեն տեսակ հայտարարություններ, տեսակետներ, արդարացումներ, պատճառներ, բացատրություններ, հիմնավորումներ և այլն, ապա այս տեսակի խոսքեր հնչեցնելը հավասարազոր է բացասականություն արտահայտելուն։ Որոշ կեղծ առաջնորդողներ, որոնք պաշտոնազրկվել են իրական աշխատանք չկատարելու համար, իրենց սրտերում անհնազանդություն են տածում և դժգոհություն՝ ամենևին չունենալով հնազանդություն. նրանք միշտ մտածում են. «Տեսնենք, թե ով կարող է զբաղեցնել իմ տեղը որպես առաջնորդող։ Մյուսներն ինձնից լավը չեն. եթե ես չեմ կարողանում կատարել աշխատանքը, նրանք էլ չեն կարող»։ Ի՞նչն է նրանց դարձնում անհնազանդ։ Նրանք կարծում են, թե իրենց որակը ցածր չէ, և իրենք շատ աշխատանք են կատարել, ուստի ինչո՞ւ են պաշտոնազրկվել։ Սրանք կեղծ առաջնորդողների ներքին մտքերն են։ Նրանք չեն խորհում՝ ճանաչելու իրենց և տեսնելու, թե արդյոք իրականում որևէ իրական աշխատանք կատարել են, թե ոչ, քանի իրական խնդիր են լուծել, կամ արդյոք փաստ է, որ իրենք կաթվածահար են արել եկեղեցու գործը, թե ոչ։ Նրանք հազվադեպ են հաշվի առնում այս բաները։ Նրանք չեն կարծում, թե խնդիրն այն է, որ ճշմարտության իրականությունը չունեն և չեն կարողանում թափանցել բաների էության մեջ. ավելի շուտ, նրանք հավատում են, որ, շատ աշխատանք կատարած լինելով, չպետք է որակվեն որպես կեղծ առաջնորդող։ Սա նրանց անհնազանդության և դժգոհության հիմնական պատճառն է։ Նրանք միշտ մտածում են. «Ես տարիներ շարունակ ո՞ւմ համար եմ կատարել իմ պարտավորությունները՝ ամեն օր շուտ արթնանալով և ուշ քնելով։ Աստծուն հավատալուց հետո ես թողեցի ընտանիքս, հրաժարվեցի կարիերայիցս և նույնիսկ ձերբակալվելու և բանտարկվելու վտանգի առջև կանգնեցի՝ իմ պարտավորությունները կատարելու համար։ Որքա՜ն դժվարություն եմ կրել։ Իսկ հիմա նրանք ասում են, որ ես իրական աշխատանք չեմ կատարել և պարզապես պաշտոնազրկում են ինձ. դա այնքա՜ն անարդար է։ Նույնիսկ եթե ոչնչի չեմ հասել, գոնե դժվարություն կրել եմ. եթե ոչ, ապա՝ հոգնածությունը կա։ Իմ որակով և իմ աշխատանքում գին վճարելու ունակությամբ, եթե նույնիսկ ես դեռևս չափանիշին չհամապատասխանող եմ համարվում և պաշտոնազրկվում եմ, ապա կարծում եմ՝ դժվար թե կան առաջնորդողներ, որոնք համապատասխանում են չափանիշին»։ Արդյոք նրանք բացասականություն են արտահայտում՝ ասելով այս խոսքերը։ Արդյոք դրանց մեջ կա՞ գեթ մեկ նախադասություն, որը հնազանդություն է փոխանցում։ Արդյոք կա՞ ճշմարտությունը փնտրելու ցանկության նույնիսկ մի նշույլ։ Կա՞ որևէ ինքնաքննություն, ինչպես օրինակ՝ «Նրանք ասում են, որ իմ աշխատանքը չի համապատասխանում չափանիշին, ուստի որոշակիորեն ի՞նչն է ինձ պակասում։ Ի՞նչ փաստացի աշխատանք չեմ կատարել։ Կեղծ առաջնորդողի ի՞նչ դրսևորումներ եմ ես ցուցաբերում»։ Նրանք այս կե՞րպ են խորհել իրենց մասին։ (Ոչ։) Ուստի, ո՞րն է այն խոսքերի բնույթը, որ նրանք ասում են։ Արդյոք նրանք գանգատվո՞ւմ են։ Արդարացնո՞ւմ են իրենց։ Ո՞րն է իրենց արդարացնելու նրանց նպատակը։ Մի՞թե դա մարդկանց համակրանքն ու հասկացողությունը ձեռք բերելը չէ։ Մի՞թե նրանք չեն ուզում, որ ավելի շատ մարդիկ գան իրենց պաշտպանելու, ողբալու այն անարդարությունը, որն իրենք կրել են։ (Այո։) Այդ դեպքում ո՞ւմ դեմ են նրանք աղաղակում։ Մի՞թե նրանք չեն վիճում Աստծու հետ և աղաղակում Նրա դեմ։ (Այո։) Նրանց խոսքը տրտունջ է Աստծու դեմ, հակադրություն Աստծուն։ Նրանց սրտերը լցված են դժգոհություններով, դիմակայությամբ և ըմբոստությամբ։ Ոչ միայն դա, այլև բացասականություն արտահայտելով՝ նրանք նպատակ ունեն ավելի շատ մարդկանց մղելու հասկանալ իրենց, կարեկցել իրենց և ավելի շատ մարդկանց մղել բացասականություն զարգացնելու, ինչպես իրենք, ավելի շատ մարդկանց մղել դժգոհություններ, դիմակայություն և բացահայտ չենթարկում տածելու Աստծու հանդեպ կամ աղաղակելու Նրա դեմ ճիշտ իրենց պես։ Մի՞թե նրանք բացասականություն չեն արտահայտում՝ այս նպատակին հասնելու համար։ Նրանց նպատակը պարզապես այն է, որ ավելի շատ մարդկանց իմանալ տան խնդրի այսպես կոչված ճշմարտությունը և ստիպեն ուրիշներին հավատալ, որ իրենց հետ անարդար են վարվել, որ այն, ինչ իրենք արել են, ճիշտ էր, որ իրենց չպետք է պաշտոնազրկեին, և որ իրենց պաշտոնազրկելը սխալ էր. նրանք ուզում են, որ ավելի շատ մարդիկ գան իրենց պաշտպանելու։ Դրա միջոցով նրանք հույս ունեն վերականգնելու իրենց դեմքը, կարգավիճակը և հեղինակությունը։ Բոլոր կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները պաշտոնազրկվելուց հետո այսպես բացասականություն են արտահայտում՝ մարդկանց համակրանքը շահելու համար։ Նրանցից ոչ մեկը չի կարող խորհել և ճանաչել իրեն, ընդունել իր սխալները կամ անկեղծ զղջում և ապաշխարություն ցուցաբերել։ Այս փաստն ապացուցում է, որ կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները բոլորն այնպիսի մարդիկ են, որոնք չեն սիրում ճշմարտությունը և ամենևին չեն ընդունում այն։ Ուստի մերկացվելուց և դուրս թողնվելուց հետո նրանք չեն կարողանում ճանաչել իրենց ճշմարտության և Աստծու խոսքերի միջոցով։ Ոչ ոք չի տեսել, որ նրանք զղջում ցուցաբերեն կամ իրենց մասին ճշմարիտ ճանաչողություն ունենան, ոչ էլ որևէ մեկը տեսել է, որ նրանք ճշմարիտ ապաշխարություն ցուցաբերեն։ Թվում է, թե նրանք երբեք ճանաչողություն ձեռք չեն բերում իրենց մասին կամ չեն ընդունում իրենց սխալները։ Դատելով այս փաստից՝ կեղծ առաջնորդողներին և հակաքրիստոսներին պաշտոնազրկելը լիովին տեղին է և ամենևին անարդար չէ։ Հիմնվելով իրենց մասին խորհրդածության և ճանաչողության լիակատար բացակայության, ինչպես նաև ամեն տեսակ զղջումից զուրկ լինելու վրա՝ ակնհայտ է, որ նրանց հակաքրիստոսային խառնվածքը լուրջ է, և որ նրանք ամենևին չեն սիրում ճշմարտությունը։

Որոշ կեղծ առաջնորդողներ պաշտոնազրկվելուց հետո ամենևին չեն ընդունում իրենց սխալները, ոչ էլ փնտրում են ճշմարտությունը կամ խորհում և ճանաչում իրենց։ Նրանք չունեն հնազանդության նույնիսկ ամենաչնչին սիրտ կամ վերաբերմունք։ Փոխարենը նրանք սխալ են հասկանում Աստծուն և գանգատվում, որ Աստված իրենց հետ անարդար է վարվում՝ գլուխ կոտրելով գտնելու տարբեր արդարացումներ և պատճառներ՝ իրենց արդարացնելու և պաշտպանելու համար։ Ոմանք նույնիսկ ասում են. «Ես նախկինում երբեք չեմ ցանկացել առաջնորդող լինել, որովհետև գիտեի, որ դա դժվար աշխատանք է։ Եթե լավ ես անում, չես պարգևատրվում, իսկ եթե լավ չես անում, պաշտոնազրկվում ես և դառնում տխրահռչակ, մերժվում ես եղբայրների ու քույրերի կողմից և մնում բոլորովին առանց դեմքի։ Ինչպե՞ս կարող է մարդը ցույց տալ իր դեմքը դրանից հետո։ Հիմա, երբ ինձ պաշտոնազրկել են, ես էլ ավելի եմ համոզված, որ հեշտ չէ առաջնորդող կամ աշխատող լինելը. դա ծանր և ապերախտ աշխատանք է»։ Ի՞նչ է նշանակում «առաջնորդող կամ աշխատող լինելը ծանր և ապերախտ աշխատանք է» արտահայտությունը։ Արդյոք այստեղ փոխանցվո՞ւմ է ճշմարտությունը փնտրելու որևէ մտադրություն։ Մի՞թե այնպես չէ, որ նրանք սկսել են ատել այն փաստը, որ Աստծու տունն իրենց նշանակել է որպես առաջնորդող կամ աշխատող, և այժմ օգտագործում են այս տեսակի արտահայտությունը՝ ուրիշներին մոլորեցնելու համար։ (Այո։) Ի՞նչ հետևանքներ կարող է բերել այս արտահայտությունը։ Մարդկանց մեծամասնության միտքը, մտածելակերպը և այս հարցի վերաբերյալ նրանց ըմբռնումն ու հասկացողությունը կկրեն այս խոսքերի ազդեցությունը և կխանգարվեն դրանցից։ Սա այն հետևանքն է, որ բացասականություն արտահայտելը բերում է մարդկանց համար։ Օրինակ՝ եթե դու առաջնորդող չես և լսում ես սա, կզարմանաս՝ մտածելով. «Մի՞թե ճիշտ չէ։ Ինձ չպետք է որպես առաջնորդող ընտրեն։ Եթե ընտրեն, ես ստիպված կլինեմ արագ ամեն տեսակ պատճառներ և արդարացումներ գտնել՝ հրաժարվելու համար։ Կասեմ, որ ինձ պակասում է որակը, և չեմ կարող կատարել աշխատանքը»։ Ոմանք, ովքեր առաջնորդողներ են, նույնպես ազդվում են այս արտահայտությունից՝ մտածելով. «Որքա՜ն սարսափելի է։ Արդյոք ես նույնպե՞ս ապագայում կբախվեմ նույն ելքին, ինչ նրանք։ Եթե գործերն այսպես են դասավորվելու, ես կտրականապես հրաժարվում եմ առաջնորդող լինելուց»։ Արդյոք այս բացասական հույզերը և այս բացասական արտահայտությունն անհանգստացնո՞ւմ են մարդկանց։ Դրանք հստակորեն անհանգստություններ են պատճառում։ Անկախ անձից, անկախ նրանից՝ նա լավ, թե ցածր որակ ունի, երբ լսի այս խոսքերը, ակամայից նախ կընդունի դրանք, և այս խոսքերը գերիշխող դիրք կզբաղեցնեն նրա մտքում և տարբեր չափերով կազդեն նրա վրա։ Որո՞նք են ազդեցության ենթարկվելու հետևանքները։ Մարդկանց մեծամասնությունը չի կարողանա ճիշտ վերաբերվել առաջնորդող լինելու և պաշտոնազրկվելու հարցին, և նրանք չեն ունենա հնազանդության վերաբերմունք։ Փոխարենը կունենան սիրտ, որը միշտ սխալ է հասկանում և զգուշանում է Աստծուց, նրանք բացասական հույզեր կզարգացնեն այդ հարցի վերաբերյալ և կլինեն հատկապես զգայուն և վախեցած, երբ այդ հարցը հիշատակվի։ Երբ մարդիկ ցուցաբերում են այս վարքագծերը, մի՞թե չեն ընկել Սատանայի գայթակղության և մոլորության մեջ։ Պարզ է, որ նրանք մոլորվել և անհանգստացվել են բացասականություն արտահայտող մարդկանց կողմից։ Քանի որ բացասականություն արտահայտող մարդկանց արտահայտած բաները բխում են մարդկանց ապականված խառնվածքներից և Սատանայից, և քանի որ դրանք ճշմարտության հասկացողություն կամ փորձառական գիտելիք չեն, որոնք ձեռք են բերվել Աստծու կողմից դասավորված հանգամանքներին հնազանդվելու միջոցով, դրանք լսողները տարբեր չափերով անհանգստանում են։ Այն բացասականությունը, որը մարդիկ արտահայտում են, որոշակի հակառակ, խաթարող ազդեցություններ է ունենում բոլորի վրա։ Ոմանք, ովքեր ակտիվորեն փնտրում են ճշմարտությունը, ավելի քիչ կվնասվեն։ Մյուսները, որոնք ընդհանրապես դիմակայություն չունեն, չեն կարող չխաթարվել և խորապես չվնասվել, նույնիսկ եթե գիտեն, որ խոսքերը սխալ են։ Անկախ նրանից, թե Աստված ինչ է ասում, ինչպես է Նա հաղորդակցվում այդ հարցի շուրջ, կամ ինչ պահանջներ ունի Նա, նրանք անտեսում են այս ամենը և փոխարենը մտքում պահում են բացասականություն արտահայտողների խոսքերը՝ միշտ զգուշացնելով իրենց չթուլացնել զգոնությունը, կարծես այս բացասական արտահայտություններն իրենց պաշտպանական անձրևանոցն են, իրենց վահանը։ Անկախ նրանից, թե Աստված ինչ է ասում, նրանք չեն կարողանում բաց թողնել իրենց զգուշավորությունն ու թյուրըմբռնումները։ Այս մարդիկ, որոնք մուտք չունեն ճշմարտության կամ Աստծու խոսքերի մեջ և չեն հասկանում ճշմարտության իրականությունը, զանազանություն չունեն այս բացասական արտահայտությունների նկատմամբ և դիմակայություն չունեն դրանց հանդեպ։ Ի վերջո, նրանք կաշկանդվում և կապվում են այս բացասական արտահայտություններով և այլևս չեն կարողանում ընդունել Աստծու խոսքերը։ Մի՞թե նրանք չեն վնասվել սրանից։ Ի՞նչ չափով են նրանք վնասվել։ Նրանք չեն կարողանում ընդունել կամ հասկանալ Աստծու խոսքերը, այլ փոխարենը մարդկանց հնչեցրած բացասական խոսքերը, դժգոհության, անհնազանդության և գանգատի խոսքերը համարում են դրական բաներ՝ դրանք համարելով իրենց անձնական նշանաբանները, որոնք պետք է մոտ պահեն իրենց սրտերին և օգտագործելով դրանք՝ ուղղորդելու իրենց կյանքը, հակադրվելու Աստծուն և բացահայտ չենթարկվելու Նրա խոսքերին։ Մի՞թե նրանք չեն ընկել Սատանայի ցանցի մեջ։ (Այո։) Այս մարդիկ ակամայից թակարդն են ընկնում Սատանայի ցանցի մեջ, և նրանք գերվում են Սատանայի կողմից։ Բացասական արտահայտությունները, որոնք այս մարդիկ հնչեցնում են պաշտոնազրկվելու նման պարզ հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ հսկայական ազդեցություն են ունենում ուրիշների վրա։ Սա ունի արմատական պատճառ. նրանք, ովքեր ընդունում են այս բացասական արտահայտությունները, արդեն իսկ լի էին առաջնորդող լինելու վերաբերյալ պատկերացումներով և երևակայություններով և նույնիսկ որոշ թյուրըմբռնումներով ու զգուշավորությամբ։ Թեև այս թյուրըմբռնումներն ու զգուշավորությունը լիովին ձևավորված չէին նրանց մտքում, այս բացասական արտահայտությունները լսելուց հետո նրանք ավելի են համոզվում, որ իրենց զգուշավորությունն ու թյուրըմբռնումները ճիշտ են. նրանք զգում են, որ էլ ավելի շատ պատճառներ ունեն հավատալու, որ առաջնորդող լինելն իր հետ մեծ դժբախտություն և ոչ շատ լավ բաներ է բերում, և որ իրենք բացարձակապես չպետք է դառնան առաջնորդող կամ աշխատող, որպեսզի խուսափեն սխալներ գործելու համար պաշտոնազրկվելուց և մերժվելուց։ Մի՞թե նրանք լիովին չեն մոլորեցվել և ազդվել բացասականություն արտահայտողների կողմից։ Պաշտոնազրկված անձի հնչեցրած լոկ բացասական արտահայտությունները, ինչպես նաև նրա անհնազանդության և դժգոհության զգացումները կարող են նման զգալի ազդեցություններ և վնաս պատճառել մարդկանց։ Ի՞նչ եք կարծում, լո՞ւրջ խնդիր է, որ մարդկանց արտահայտած բացասական հույզերը լի են մահվան մթնոլորտով։ (Այո, լուրջ է։) Ի՞նչն է այն այդքան լուրջ դարձնում։ Այն, որ դա կատարելապես համապատասխանում է Աստծու հանդեպ մարդկանց խոր արմատավորված զգուշավորությանն ու թյուրըմբռնումներին՝ միաժամանակ արտացոլելով Աստծուն սխալ հասկանալու և կասկածելու մարդկանց վիճակները, ինչպես նաև Նրա հանդեպ նրանց ներքին վերաբերմունքը։ Հետևաբար բացասականություն արտահայտողների տարածած արտահայտություններն ուղղակիորեն հարվածում են մարդկանց կենսական կետերին, և մարդիկ լիովին ընդունում են դրանք՝ այնքան ամբողջությամբ ընկնելով Սատանայի ցանցի մեջ, որ չեն կարողանում ազատել իրենց։ Սա լա՞վ բան է, թե՞ վատ։ (Վատ բան։) Որո՞նք են դրա հետևանքները։ (Դա մարդկանց մղում է դավաճանելու Աստծուն։) (Դա մարդկանց մղում է զգուշանալու Աստծուց և սխալ հասկանալու, իրենց սրտերում հեռանալու Աստծուց, բացասաբար մոտենալու իրենց պարտավորություններին և վախենալու կարևոր հանձնարարություններ ընդունելուց։ Նրանք բավարարվում են սովորական պարտավորություններ կատարելով և այդպիսով բաց են թողնում կատարելագործվելու բազմաթիվ հնարավորություններ։) Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ փրկվել։ (Ոչ։)

Երկու հազար տարի առաջ Պողոսը բազմաթիվ տեսակետներ առաջ քաշեց և բազմաթիվ նամակներ գրեց։ Այդ նամակներում նա բազմաթիվ մոլորություններ ասաց։ Քանի որ մարդիկ զանազանություն չունեն, վերջին երկու հազար տարիների ընթացքում Աստվածաշունչ կարդացողները հիմնականում ընդունել են Պողոսի մտքերն ու տեսակետները՝ մի կողմ դնելով Տեր Հիսուսի խոսքերը և չընդունելով Աստծուց եկած ճշմարտությունները։ Կարո՞ղ են արդյոք Պողոսի մտքերն ու տեսակետներն ընդունողները գալ Աստծու առջև։ Կարո՞ղ են նրանք ընդունել Նրա խոսքերը։ (Ոչ։) Եթե չեն կարողանում ընդունել Աստծու խոսքերը, կարո՞ղ են արդյոք Աստծուն վերաբերվել որպես Աստծու։ (Ոչ։) Երբ Աստված գալիս և կանգնում է նրանց առջև, կարո՞ղ են արդյոք ճանաչել Աստծուն։ Կարո՞ղ են արդյոք Նրան որպես իրենց Աստծու և Տիրոջ ընդունել։ (Ո՛չ։) Ինչո՞ւ չեն կարող։ Պողոսի թյուր մտքերն ու տեսակետները լցրել են մարդկանց սրտերը՝ ձևավորելով ամեն տեսակ տեսություններ և ասույթներ։ Երբ մարդիկ օգտագործում են դրանք՝ չափելու Աստծուն, Նրա գործը, Նրա խոսքերը, Նրա բնույթը և մարդկանց նկատմամբ Նրա վերաբերմունքը, նրանք այլևս սովորական, պարզ տեսակի ապականված մարդիկ չեն, այլ հակադրվում են Աստծուն՝ զննելով և վերլուծելով Նրան և թշնամական դառնալով Նրա հանդեպ։ Կարո՞ղ է արդյոք Աստված փրկել նման մարդկանց։ (Ոչ։) Եթե Աստված չի փրկում նրանց, նրանք դեռ կունենա՞ն փրկություն ստանալու հնարավորություն։ Աստծու նախասահմանումն ու ընտրությունը մարդկանց հնարավորություն են տվել, բայց եթե Աստծու նախասահմանումից և ընտրությունից հետո մարդկանց ընտրած ուղին Պողոսին հետևելն է, արդյոք փրկության այս հնարավորությունը դեռ գոյություն ունի՞։ Ոմանք ասում են. «Ես նախասահմանվել և ընտրվել եմ Աստծու կողմից, ուստի արդեն ապահով գոտում եմ։ Ես հաստատ կփրկվեմ»։ Արդյոք այս խոսքերը հիմնավո՞ր են։ Ի՞նչ է նշանակում նախասահմանված և ընտրված լինել Աստծու կողմից։ Դա նշանակում է, որ դարձել ես փրկության թեկնածու, բայց արդյոք կփրկվես, կախված է նրանից, թե որքան լավ ես ձգտում, և արդյոք ընտրել ես ճիշտ ուղին։ Մի՞թե բոլոր թեկնածուներն ի վերջո կընտրվեն և կփրկվեն։ Ո՛չ։ Նմանապես, եթե մարդիկ ընդունում են այնպիսի զգացումներ, ինչպիսիք են անհնազանդությունը, դժգոհությունը և գանգատը, կամ այն խոսքերը, մտքերն ու տեսակետները, որոնք արտահայտում են բացասականություն արտահայտողները, և նրանց սրտերը լցվում ու համակվում են այս բացասական բաներով, դա չի նշանակում, որ նրանք պարզապես փոքր-ինչ համաձայն են. դա նշանակում է, որ նրանք լիովին ընդունում են դրանք և ուզում են ապրել այդ բաներով։ Երբ մարդիկ ապրում են այս բացասական բաների համաձայն, ինչպիսի՞ն է դառնում նրանց հարաբերությունն Աստծու հետ։ Այն վերածվում է հակադիր հարաբերության։ Դա Արարչի և արարածների միջև հարաբերությունը չէ, ոչ էլ Աստծու և ապականված մարդկության միջև հարաբերությունը և, անշուշտ, ոչ էլ Աստծու և փրկություն ստացողների միջև հարաբերությունը։ Փոխարենն այն վերածվում է Աստծու և Սատանայի, Աստծու և Նրա թշնամիների միջև հարաբերության։ Ուստի արդյոք մարդիկ կարող են փրկություն ստանալ, դառնում է հարցական, անհայտ մի բան։ Պաշտոնազրկվածների հնչեցրած բացասական արտահայտությունները լի են գանգատներով, թյուրըմբռնումներով, արդարացումներով և պաշտպանություններով. նրանք նույնիսկ որոշ բաներ են ասում, որոնք մոլորեցնում են մարդկանց և քաշում են դեպի իրենց։ Լսելով այս արտահայտությունները՝ մարդիկ թյուրըմբռնումներ և զգուշավորություն են զարգացնում Աստծու հանդեպ և նույնիսկ իրենց սրտերում հեռանում են Նրանից ու մերժում Նրան։ Այսպիսով, երբ նման մարդիկ բացասական բաներ են դուրս թափում, նրանք պետք է անհապաղ սահմանափակվեն և կանգնեցվեն։ Աստծուց իրենց փորձառած իրավիճակներն ընդունելու, ճշմարտությունը փնտրելու և Աստծուն հնազանդվելու նրանց անկարողությունն իրենց սեփական խնդիրն է, և նրանց չպետք է թույլ տրվի ազդել ուրիշների վրա։ Եթե նրանք չեն կարողանում ընդունել դա, թող աստիճանաբար մարսեն և լուծեն այն։ Բայց եթե նրանք բացասականություն են արտահայտում և ազդում ու անհանգստացնում են ուրիշ մարդկանց բնականոն մուտքը, պետք է ժամանակին կանգնեցվեն և սահմանափակվեն։ Եթե նրանք չեն կարող սահմանափակվել և շարունակում են բացասականություն արտահայտել՝ մարդկանց մոլորեցնելու և իրենց կողմը քաշելու համար, ապա անհապաղ պետք է հեռացվեն։ Նրանց չպետք է թույլ տրվի շարունակել անհանգստացնել եկեղեցական կյանքը։

2. Բացասականություն արտահայտել՝ մերժելով էտում ընդունելը

Գոյություն ունի մեկ այլ իրավիճակ, երբ մարդիկ հակված են բացասականություն արտահայտելու. երբ բախվում են էտվելուն և չեն կարողանում ընդունել էտման որոշ խոսքեր, իրենց սրտերում անհնազանդություն, դժգոհություն և վրդովմունք են տածում և երբեմն նույնիսկ զգում են, որ իրենց նկատմամբ անարդարացի են վարվել։ Կարծում են, թե անարդարություն է տեղի ունեցել։ «Ինչո՞ւ ինձ թույլ չի տրվում բացատրել կամ պարզաբանել։ Ինչո՞ւ եմ շարունակ էտվում»։ Սովորաբար ի՞նչ բացասականություն են արտահայտում այս մարդիկ։ Նրանք նաև պատճառներ են փնտրում՝ իրենց արդարացնելու և պաշտպանվելու համար։ Իրենց սխալները մանրամասն վերլուծելու, փոխհատուցելու կամ շտկելու փոխարեն նրանք վիճում են՝ ասելով, թե ինչու ինչ-որ բան լավ չեն արել, որոնք են դրա հետևում կանգնած պատճառները, որոնք են եղել օբյեկտիվ գործոններն ու պայմանները և թե ինչպես դա դիտավորյալ չեն արել. նրանք այս արդարացումներն օգտագործում են արդարանալու և պաշտպանվելու համար, որպեսզի հասնեն էտումը մերժելու իրենց նպատակին։ Այս մարդիկ չեն ընդունում, որ էտումը ճիշտ է, և շատ ուրիշ մարդկանց հետ վերլուծում են էտման միջադեպը՝ փորձելով բոլորի ներկայությամբ հստակորեն պարզաբանել հարցը։ Նրանք նույնիսկ հետևյալ գաղափարներն են տարածում. «Այսպիսի էտումը կվհատեցնի մարդկանց իրենց պարտավորությունները կատարելիս։ Ոչ ոք այլևս չի ցանկանա կատարել իր պարտավորությունները։ Մարդիկ չեն իմանա՝ ինչպես շարունակել և կիրարկման ուղի չեն ունենա»։ Կան նույնիսկ մարդիկ, որոնք արտաքնապես հաղորդակցվում են այն մասին, թե ինչպես են ընդունում էտվելը, բայց իրականում օգտագործում են հաղորդակցությունը՝ արդարանալու և պաշտպանվելու համար՝ ավելի շատ մարդկանց մղելով հավատալու, որ Աստծու տունը մարդկանց հետ վարվելիս ամենևին հաշվի չի առնում նրանց զգացմունքները, և որ նույնիսկ փոքրիկ սխալը կարող է հանգեցնել էտվելուն։ Նրանք, ովքեր հակված են բացասականություն արտահայտելու, երբեք չեն խորհում իրենց մասին։ Նույնիսկ էտվելուն բախվելիս չեն խորհում իրենց սխալների բնության կամ դրանց պատճառների մասին։ Նրանք մանրամասն չեն վերլուծում այս խնդիրները, այլ փոխարենը մշտապես վիճում են, արդարանում և պաշտպանվում։ Ոմանք նույնիսկ ասում են. «Նախքան էտվելս զգում էի, որ հետևելու ուղի կա։ Բայց երբ էտվեցի, շփոթվեցի։ Այլևս չգիտեմ՝ ինչպես կիրարկել կամ ինչպես հավատալ Աստծուն, և չեմ կարողանում տեսնել առաջ տանող ճանապարհը»։ Նրանք նաև ուրիշներին ասում են. «Պետք է շատ զգույշ լինեք, որպեսզի չէտվեք. դա այնքան ցավոտ է, ասես մաշկի մի շերտ քերթեն։ Մի՛ հետևեք իմ հին ճանապարհին։ Նայե՛ք, թե ինչ է եղել ինձ հետ էտվելուց հետո։ Ես խրվել եմ՝ անկարող լինելով առաջ կամ հետ շարժվել. ինչ էլ անեմ, ճիշտ չէ՛»։ Այս խոսքերը ճի՞շտ են։ Դրանցում որևէ խնդիր կա՞։ (Այո։ Նրանք արդարանում են և վիճում՝ ասելով, թե ոչ մի սխալ բան չեն արել։) Ի՞նչ ուղերձ է փոխանցվում այս արդարացման և վիճաբանության միջոցով։ (Նրանք ասում են, որ Աստծու տունը սխալվում է՝ մարդկանց էտելով։) Ոմանք ասում են. «Նախքան էտվելս զգում էի, որ հետևելու ուղի ունեմ, բայց էտվելուց հետո չգիտեմ՝ ինչ անել»։ Ինչո՞ւ է այնպես, որ էտվելուց հետո նրանք չգիտեն, թե ինչ անել։ Ո՞րն է դրա պատճառը։ (Էտման բախվելիս նրանք չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն փորձում ճանաչել իրենց։ Նրանք որոշ պատկերացումներ են տածում և չեն փնտրում ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար։ Սա նրանց առանց ուղու է թողնում։ Պատճառն իրենց ներսում գտնելու փոխարեն նրանք հակառակն են պնդում, թե իբր էտվելն է պատճառ դարձել, որ կորցնեն իրենց ճանապարհը։) Մի՞թե սա մեղքն ուրիշի վրա բարդել չէ։ Դա նման է նրան, որ ասեն. «Այն, ինչ արեցի, ըստ սկզբունքների էր, բայց ինձ էտելով՝ հստակ ցույց ես տալիս, որ թույլ չես տալիս ինձ գործերը վարել ըստ սկզբունքների։ Ուստի ապագայում ինչպե՞ս պետք է կիրարկեմ»։ Ահա թե ինչ նկատի ունեն նման բաներ ասող մարդիկ։ Արդյոք նրանք ընդունո՞ւմ են էտվելը։ Ընդունո՞ւմ են այն փաստը, որ սխալներ են գործել։ (Ոչ։) Մի՞թե այս հայտարարությունն իրականում չի նշանակում, որ նրանք գիտեն՝ ինչպես անխոհեմաբար չարագործություններ անել, բայց երբ էտվում են և իրենց խնդրում են գործել ըստ սկզբունքների, չգիտեն՝ ինչ անել և շփոթվում են։ (Այո։) Ուստի նախկինում ինչպե՞ս էին նրանք գործում։ Երբ որևէ մեկը բախվում է էտվելուն, մի՞թե դա այն պատճառով չէ, որ չի գործել ըստ սկզբունքների։ (Այո։) Նրանք անխոհեմաբար չարագործություններ են անում, չեն փնտրում ճշմարտությունը և չեն գործում ըստ սկզբունքների կամ ըստ Աստծու տան կանոնների, ուստի էտվում են։ Էտման նպատակն է հնարավորություն տալ մարդկանց փնտրելու ճշմարտությունը և գործելու սկզբունքների համաձայն՝ կանխելով նրանց կրկին անխոհեմաբար չարագործություններ անելը։ Սակայն էտվելուն բախվելիս այդ մարդիկ ասում են, թե այլևս չգիտեն՝ ինչպես գործել կամ ինչպես կիրարկել. արդյոք այս խոսքերը ինքնաճանաչողության որևէ տարր պարունակո՞ւմ են։ (Ոչ։) Նրանք իրենց ճանաչելու կամ ճշմարտությունը փնտրելու ոչ մի մտադրություն չունեն։ Փոխարենն ակնարկում են. «Նախկինում շատ լավ էի կատարում իմ պարտավորությունները, բայց քանի որ ինձ էտեցիր, խառնաշփոթի մեջ գցեցիր մտքերս և խճճեցիր պարտավորություններիս հանդեպ իմ մոտեցումը։ Հիմա մտածելակերպս բնականոն չէ, և ես այնքան վճռական կամ համարձակ չեմ, որքան նախկինում էի, այնքան քաջ չեմ, և այս ամենն էտվելու պատճառով է։ Էտվելուցս ի վեր սիրտս խորապես վիրավորվել է։ Ուստի պետք է ուրիշներին ասեմ, որ շատ զգույշ լինեն իրենց պարտավորությունները կատարելիս։ Նրանք չպետք է բացահայտեն իրենց թերությունները կամ սայթաքեն. եթե սայթաքեն, կէտվեն, և ապա կդառնան երկչոտ ու կկորցնեն այն եռանդը, որը ժամանակին ունեին։ Նրանց համարձակ ոգին նշանակալիորեն կբթանա, և նրանց երիտասարդական քաջությունն ու ամեն ինչ ներդնելու ցանկությունը կանհետանան՝ թողնելով նրանց հեզորեն վախկոտ, սեփական ստվերից վախեցող և զգալով, որ ինչ էլ անեն, ճիշտ չէ։ Նրանք այլևս չեն զգա Աստծու ներկայությունն իրենց սրտերում և կզգան, որ գնալով ավելի են հեռանում Նրանից։ Նույնիսկ Աստծուն աղոթելն ու աղաղակելը կարծես անպատասխան կմնան։ Նրանք կզգան, որ չունեն նույն կենսունակությունը, աշխուժությունն ու հաճելիությունը և նույնիսկ կսկսեն արհամարհել իրենք իրենց»։ Սրանք փորձառություն ունեցող մեկի կողմից հաղորդակցված անկեղծ խոսքե՞ր են։ Արդյոք ճշմարի՞տ են։ Արդյո՞ք դրանք կերտում կամ օգուտ են տալիս մարդկանց։ Մի՞թե սա պարզապես փաստերը խեղաթյուրել չէ։ (Այո, այս խոսքերը բավականին անհեթեթ են։) Նրանք ասում են. «Մի՛ հետևեք իմ ոտնահետքերին կամ մի՛ կրկնեք իմ հին ճանապարհը։ Հիմա ինձ բավականին բարեկիրթ եք տեսնում, բայց իրականում ես պարզապես վախեցել էի այդ էտումից հետո և այնքան ազատ ու անկաշկանդ չեմ եղել, որքան նախկինում էի»։ Ի՞նչ ազդեցություն են ունենում այս խոսքերն ունկնդիրների վրա։ (Մարդկանց ավելի զգուշավոր են դարձնում Աստծու հանդեպ՝ ստիպելով նրանց էտվելու վախից զգուշությամբ գործել։) Նրանք այսպիսի բացասական ազդեցություն են ունենում։ Սա լսելուց հետո մարդիկ կմտածեն. «Էլ մի՛ ասա։ Մի փոքրիկ վրիպում, և ի վերջո էտվում ես։ Ոչինչ չես կարող անել դա կանխելու համար։ Ինչո՞ւ պետք է այդքան դժվար լինի Աստծու տանը պարտավորություններ կատարելը։ Միշտ խոսում են ճշմարտության սկզբունքների մասին. դա իսկապես պահանջող է։ Մի՞թե լավ չէ պարզապես հասարակ, հանգիստ կյանքով ապրելը։ Դա մեծ պահանջ կամ չափազանցված հույս չէ, բայց ինչո՞ւ է այդքան դժվար դրան հասնելը։ Հաստատ հուսով եմ, որ չեմ էտվի։ Ես շատ երկչոտ մարդ եմ. սովորաբար, երբ մարդիկ զայրացած են նայում ինձ և բարձրաձայն են խոսում, սիրտս սկսում է բաբախել։ Եթե իսկապես էտման բախվեմ, և խոսքերն այդքան խիստ լինեն՝ այդպես մանրամասն վերլուծելով փաստերը, ինչպե՞ս կարող եմ դիմանալ դրան։ Մի՞թե դա ինձ մղձավանջներ չի պատճառի։ Բոլորն ասում են, որ էտումը լավ է, բայց ես չեմ տեսնում, թե ինչպես է դա այդպես։ Մի՞թե այդ մարդը չէր վախեցել դրանից։ Եթե էտվեի, ես էլ կվախենայի»։ Մի՞թե սա այն ազդեցությունը չէ, որն առաջացել է բացասականություն արտահայտողների խոսքերից։ Այս ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական։ (Բացասական։) Այս բացասական հայտարարությունները կարող են հսկայական վնաս հասցնել նրանց, ովքեր պատրաստակամ են ձգտելու ճշմարտությանը։ Ուստի ասե՛ք Ինձ, արդյոք նրանք, ովքեր հաճախ բացասականություն են արտահայտում և մահ են տարածում, Սատանայի ծառանե՞ր են։ Մարդիկ են, որոնք խանգարո՞ւմ են եկեղեցու գործը։ (Այո։)

Ոմանք գործում են իրենց սեփական գաղափարների համաձայն և հակառակում սկզբունքներին։ Էտվելուց հետո զգում են, որ չնայած այդքան տքնաջան աշխատելուն և գին վճարելուն, միևնույն է, էտվեցին, ուստի նրանց սրտերը լցվում են անհնազանդությամբ, և նրանք չեն ընդունում մերկացում կամ մանրամասն վերլուծություն։ Նրանք կարծում են, թե Աստված անարդար է, և որ Աստծու տունն անարդարացի է իրենց հանդեպ, քանի որ իրենց պես պիտանի տաղանդավոր մարդը, որն այդքան տառապանք է կրում և այդքան մեծ գին է վճարում, չի գովաբանվում Աստծու տան կողմից և նույնիսկ էտվում է։ Նրանց անհնազանդությունից ծնվում են դժգոհություններ, և նրանք բացասականություններ են արտահայտում. «Իմ կարծիքով աստծուն հավատալուց ավելի դժվար բան չկա. իսկապես դժվար է որոշ օրհնություններ ստանալ և փոքր-ինչ շնորհ վայելել։ Ես այնքան մեծ գին եմ վճարել, բայց էտվեցի մի բան վատ անելու համար։ Եթե ինձ պես մեկը չի համապատասխանում առաջադրանքին, ապա ո՞վ կարող է համապատասխանել։ Մի՞թե աստված արդար չէ։ Ինչո՞ւ է այնպես, որ ես ի վիճակի չեմ ճանաչելու նրա արդարությունը։ Ինչպե՞ս է աստծու արդարությունն այդքան անհամատեղելի մարդկանց պատկերացումների հետ»։ Նրանք մանրամասն չեն վերլուծում այն, ինչ արել են սկզբունքներին հակառակ, կամ թե ինչ ապականված խառնվածքներ են դրսևորել. նրանք ոչ միայն զուրկ են զղջման կամ հնազանդության նշույլից անգամ, այլև բացահայտորեն դատում և դիմակայում են։ Լսելով նրանց այդպիսի հայտարարություն անելիս՝ մարդկանց մեծամասնությունը սկսում է որոշ չափով կարեկցել նրանց և ազդվում է նրանցից. «Ճիշտ է, այնպես չէ՞։ Նրանք քսան տարի հավատացել են Աստծուն և դեռ նման էտման են բախվել։ Եթե քսան տարի հավատացողը պարտադիր չէ, որ փրկվի, ապա մեզ պես մարդիկ է՛լ ավելի քիչ հույս ունեն»։ Մի՞թե նրանք չեն թունավորվել։ Հենց որ բացասականություն է արտահայտվում, թույն է սերմանվում մարդկանց սրտերում տնկված սերմի պես, որն արմատ է գցում, ծլում, ծաղկում և պտուղ տալիս նրանց մտքերում։ Նախքան մարդիկ կիմանան այդ մասին, թունավորվում են, և նրանց մեջ Աստծու դեմ դիմակայություն ու գանգատներ են առաջանում։ Երբ այդ մարդիկ էտվում են, անհնազանդ են դառնում Աստծու հանդեպ և դժգոհում են նրանից, թե ինչպես է Աստծու տունը վարվել իրենց հետ։ Ապաշխարության և խոստովանության վերաբերմունք որդեգրելու փոխարեն նրանք վիճում են, արդարանում և պաշտպանվում։ Նրանք ամենուր հայտնի են դարձնում, թե որքան դժվարություններ են կրել, ինչ աշխատանք են կատարել և ինչ պարտավորություններ են կատարել իրենց հավատքի երկար տարիների ընթացքում և որ հիմա վարձատրություն ստանալու փոխարեն էտման են բախվում։ Նրանք ոչ միայն չեն կարողանում էտվելուց գիտակցել իրենց սեփական ապականությունն ու թույլ տված սխալները, այլև այն գաղափարն են տարածում, թե Աստծու տունն իրենց հետ անարդար և անխոհեմ է վարվել, որ իրենց հետ չպետք է այդպես վարվեին, և որ եթե այդպես են վարվում, ուրեմն Աստված արդար չէ։ Այս բացասականությունն արտահայտելու պատճառն այն է, որ նրանք չեն կարողանում ընդունել էտումը կամ այն փաստը, որ սխալներ են գործել, առավել ևս չեն ընդունում կամ ճանաչում այն փաստը, որ վնաս են հասցրել եղբայրների ու քույրերի կյանքի մուտքին և եկեղեցու գործին։ Նրանք կարծում են, թե ճիշտ են գործել, և որ Աստծու տունն էր սխալվում՝ իրենց էտելով։ Բացասականություն արտահայտելով՝ նրանք ուզում են մարդկանց ասել, որ Աստծու տունն անարդար է մարդկանց հետ վարվելիս։ Հենց որ որևէ մեկը սխալ է գործում, Աստծու տունն այն որպես զենք կօգտագործի նրա դեմ՝ կառչելով այդ խնդրին և անխղճորեն էտելով նրան, մինչև այն աստիճան, որ նա հնազանդ դառնա և մտածի, թե ոչ մի ներդրում չի ունեցել, երբ այլևս չունենա որևէ մեկին, ով կուռք կդարձնի իրեն, այլևս չգնահատի ինքն իրեն և այլևս չհամարձակվի Աստծուց վարձատրություն խնդրել։ Միայն այդ ժամանակ Աստծու տունը հասած կլինի իր նպատակին։ Այս բացասականությունն արտահայտելու նրանց նպատակն այն է, որ ավելի շատ մարդկանց մղեն հանդես գալու ի պաշտպանություն իրենց, ավելի շատ մարդկանց մղեն հասկանալու «հարցի ճշմարտությունը» և տեսնելու, թե որքան տառապանք են կրել Աստծուն հավատալու իրենց երկար տարիների ընթացքում, որքան նշանակալի են եղել իրենց ներդրումները, որքան որակավորված են իրենք և որքան փորձառու հավատացյալ են։ Դրանով ուզում են ուրիշներին կանգնել տալ իրենց կողքին՝ համատեղ ընդդիմանալով Աստծու տան կանոններին և այն էտմանը, որն Աստծու տունը տվել է իրենց։ Մի՞թե սա իր բնությամբ մարդկանց իրենց կողմը քաշել չէ։ (Այո։) Այսկերպ բացասականություն արտահայտելու նրանց նպատակը մարդկանց իրենց կողմը քաշելն ու մոլորեցնելն է, և նրանք անհանգստացնում են եկեղեցու գործը՝ իրենց վրդովմունքն արտահայտելու համար։ Անկախ այն ազդեցությունից, որն այն ի վերջո ունենում է մարդկանց վրա, երբ նրանք արտահայտում են իրենց բացասականությունը, ազդեցությունն ու հետևանքն այն են, որ մարդիկ մոլորվում և անհանգստանում են, որ վնասվում են։ Դա կերտող չէ։ Դա բացասական ազդեցություն է։

Երբ մարդիկ էտման են բախվում, հիմնականում այս տեսակի բացասականություն են արտահայտում։ Նրանք չեն կարողանում ընդունել էտվելը և դժգոհ ու անհնազանդ են իրենց սրտերում՝ անկարող լինելով ընդունել դա Աստծուց։ Նրանց առաջին արձագանքը էտման վերաբերյալ ճշմարտությունը փնտրելը և իրենց մասին խորհելը չէ, իրենց ճանաչելն ու մանրամասն վերլուծելը չէ՝ տեսնելու, թե հատկապես ինչ են սխալ արել, արդյոք իրենց գործողությունները համապատասխանել են սկզբունքներին, ինչու է Աստծու տունն էտել իրենց, և արդյոք իրենց հետ այսպես վարվելն անձնական վրդովմունքի պատճառով էր, թե արդար էր և խելամիտ։ Նրանց առաջին արձագանքն այս բաները փնտրելը չէ. փոխարենը նրանց առաջին արձագանքն իրենց որակավորումների, կրած դժվարությունների և ծախսվելու վրա հենվելն է՝ էտմանն ընդդիմանալու համար։ Այդպես վարվելով՝ այն ամենը, ինչ առաջանում է նրանց սրտերում, անպայման բացասական է լինելու՝ առանց որևէ դրական բանի։ Ուստի, երբ նրանք հաղորդակցվում են էտվելուց հետո իրենց զգացմունքների և հասկացողության մասին, անշուշտ բացասականություն են արտահայտում և պատկերացումներ տարածում։ Բացասականություն արտահայտելը և պատկերացումներ տարածելը պետք է ժամանակին կանգնեցվեն և սահմանափակվեն, ոչ թե հանդուրժվեն և անտեսվեն։ Այս բացասական բաները կխոչընդոտեն, կանհանգստացնեն և կվնասեն յուրաքանչյուր անձի կյանքի մուտքը և չեն կարողանա դրական դեր խաղալ, առավել ևս չեն կարողանա ոգեշնչել մարդկանց հավատարմությունն Աստծու հանդեպ կամ իրենց պարտավորությունների հավատարիմ կատարումը։ Հետևաբար, երբ նման մարդիկ բացասականություն են արտահայտում, անհանգստացնում են եկեղեցական կյանքը և պետք է սահմանափակվեն։

3. Բացասականություն արտահայտել, երբ վնասվում են մեկի հեղինակությունը, կարգավիճակը և շահերը

Պաշտոնազրկվելուց կամ էտվելուց հետո բացասականություն արտահայտելուց բացի՝ էլ ի՞նչ իրավիճակներում են մարդիկ բացասականություն արտահայտում։ (Երբ մարդկանց շահերը վնասվում են և զգում են, որ կորուստ են կրել։) (Ոմանք երկար տարիներ կատարել են իրենց պարտավորությունները, բայց երբ հիվանդանում են, կամ նրանց ընտանիքներին աղետներ են պատուհասում, ասում են. «Ի՞նչ եմ ձեռք բերել այսքան տարի Աստծուն հավատալուց»։) Մշտապես դժգոհողների տարածված «թևավոր խոսքն» է. «Ի՞նչ եմ ձեռք բերել»։ Էլ ի՞նչ իրավիճակներ կան։ (Ոմանք ոչ միայն արդյունքների չեն հասնում իրենց պարտավորություններում, այլև հաճախակի սխալներ են գործում, ուստի ասում են. «Ինչո՞ւ է Աստված լուսավորություն բերում ուրիշներին, բայց ոչ ինձ։ Ինչո՞ւ Աստված նրանց այդքան լավ որակ տվեց, մինչդեռ իմ որակն այդքան վատն է»։ Իրենց սեփական խնդիրների մասին խորհելու փոխարեն նրանք պատասխանատվությունը բարդում են Աստծու վրա՝ ասելով, թե Աստված լուսավորություն չի բերել կամ չի ուղղորդել իրենց և ապա շարունակ դժգոհում են Աստծուց։) Նրանք պնդում են, որ Աստված անարդար է՝ հարցնելով, թե ինչու է Նա լուսավորություն բերում և շնորհ պարգևում ուրիշներին, բայց ոչ իրենց, գանգատվելով, թե ինչու արդյունքների չեն հասնում իրենց պարտավորություններում. նրանք դժգոհում են։ Ձեր բերած օրինակները լավն են։ Էլի կա՞ն։ (Ոմանք լցվում են վրդովմունքով, երբ իրենց պարտավորությունները կարգավորվում են՝ հարցնելով, թե ինչու դա տեղի ունեցավ, և կասկածելով, որ առաջնորդողներն ու աշխատողները թիրախավորում են իրենց և բարդացնում իրենց վիճակը։) Արդյոք նրանք զգո՞ւմ են, որ Աստծու տունն արհամարհում է իրենց։ (Այո։) Ոմանք, ովքեր փաստացի աշխատանք չեն կատարում, պաշտոնազրկվում և դուրս են թողնվում, և զգում են, որ իրենց հեղինակությունն ու կարգավիճակը վնասվել են։ Իրենց դժգոհությունը դուրս թափելու համար նրանք միշտ գաղտնի տրտնջում են. «Ես կարճ ժամանակ եմ հավատացել աստծուն, ըմբռնելու կարողությունս լավը չէ, և վատ որակ ունեմ։ Ես չեմ համապատասխանում մյուսներին։ Եթե ասում են, որ ունակ չեմ, ուրեմն այդպես էլ կա՛»։ Նրանք արտաքինից ընդունում են իրենց թերությունները, բայց իրականում փորձում են վերադարձնել կորցրած օգուտները՝ անդադար տրտնջալով և այնպիսի բաներ ասելով, որ ձեռք բերեն մարդկանց համակրանքը և նրանց զգալ տան, որ Աստծու տունն անարդար է։ Հենց որ նրանց շահերը վնասվում են, նրանք դժկամ են դառնում և միշտ հույս ունեն վերականգնելու իրենց կորուստները և փոխհատուցում ստանալու։ Եթե չեն ստանում, կորցնում են իրենց հավատքն Աստծու հանդեպ և այլևս չգիտեն՝ ինչպես հավատալ Նրան՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Նախկինում ես մտածում էի, թե աստծուն հավատալը հիանալի է, և որ եկեղեցում որպես առաջնորդող կամ աշխատող գործելն անպայման մեծ օրհնություններ կբերի։ Երբեք չէի սպասում, որ կպաշտոնազրկվեմ ու դուրս կթողնվեմ և կմերժվեմ ուրիշների կողմից։ Ով կմտածեր, որ նման բան կարող է պատահել աստծու տանը։ Աստծուն հավատացող ոչ բոլորն են անպայման լավ մարդիկ, և աստծու տան արած ոչ բոլոր բաներն են ներկայացնում աստծուն կամ արդարադատությունը»։ Ի՞նչ բնություն ունեն նման հայտարարությունները։ Նրանց խոսքերը թե՛ բացահայտ, թե՛ քողարկված կերպով հարձակում են պարունակում։ Դրանք դատողություն և դիմակայություն են պարունակում։ Առերևույթ թվում է, թե դրանք թիրախավորում են որոշակի առաջնորդողի կամ եկեղեցուն, բայց իրականում իրենց սրտերում այդ խոսքերն ուղղում են Աստծուն, Նրա խոսքերին և Նրա տան կառավարչական հրամանագրերին ու կանոններին։ Նրանք զուտ արտահայտում են իրենց վրդովմունքը։ Ինչո՞ւ են նրանք արտահայտում իրենց վրդովմունքը։ Նրանք զգում են, որ կորուստ են կրում. իրենց սրտերում նրանք անարդարություն և դժգոհություն են զգում և ուզում են բաներ կորզել ու փոխհատուցում ստանալ։ Թեև նման մարդկանց արտահայտած բացասականությունը մեծամասնության համար զգալի սպառնալիք չի ներկայացնում, այս գարշելի խոսքերը նման են նյարդայնացնող ճանճերի կամ փայտոջիլների, որոնք չափավոր անհանգստություն են առաջացնում մարդկանց մտքերում։ Մարդկանց մեծամասնությունը զզվանք և հակակրանք է զգում այս խոսքերը լսելիս, բայց անխուսափելիորեն կլինեն այնպիսի մարդիկ, որոնք այդ մարդկանց նույն տեսակից են, նրանք, ովքեր ունեն նույն ապականված խառնվածքները, էությունները և հակումները, որոնք նույն ստոր տեսակից են, ինչ այդ մարդիկ, և որոնք ազդվում ու անհանգստանում են նրանցից։ Դա անխուսափելի է։ Ավելին՝ փոքր հասակ ունեցող որոշ մարդիկ, որոնք զուրկ են զանազանությունից, կարող են անհանգստանալ այս բացասական հայտարարություններից, և Աստծու հանդեպ նրանց հավատքը կարող է ազդեցություն կրել։ Այս մարդիկ առանց այն էլ չգիտեն, թե կոնկրետ ինչի համար է Աստծուն հավատալը, և հստակորեն չեն հասկանում տեսիլքների ճշմարտությունները, և ճշմարտությունն ըմբռնելու նրանց կարողությունը նույնպես վատն է։ Այս բացասական հայտարարությունները լսելիս չափազանց հավանական է, որ նրանք ակամա ընդունեն դրանք և այդպիսով կրեն դրանց ազդեցությունը։ Այս խոսքերը թույն են։ Դրանք կարող են հեշտությամբ տնկվել մարդկանց սրտերում։ Հենց որ որևէ մեկն ընդունում է այս բացասական հայտարարությունները, երբ Աստծու տունը խնդրում է նրան պարտավորություն կատարել, անտարբերությամբ է արձագանքում։ Երբ Աստծու տունը խնդրում է նրան համագործակցել որևէ առաջադրանքի շուրջ, նա գաղջ է։ Նա միայն այն դեպքում կստանձնի դա, եթե ցանկանա. հակառակ դեպքում չի անի՝ միշտ բերելով ամեն տեսակ պատճառներ և արդարացումներ։ Նախքան այդ բացասական հայտարարությունները լսելը, Աստծու հանդեպ նրա հավատքի մեջ փոքր-ինչ անկեղծություն կար, և իր պարտավորությունները կատարելիս որոշակիորեն դրական, նախաձեռնող վերաբերմունք ուներ։ Բայց այդ բացասական հայտարարությունները լսելուց հետո անտարբեր է դառնում և սառն է նաև իր եղբայրների ու քույրերի հանդեպ։ Նրանց հանդեպ զգուշավոր է։ Երբ եկեղեցին կարգավորում է, որ պարտավորություն կատարի, շարունակ խուսափում է և բազմիցս վանում այն՝ մեծ պասիվություն ցուցաբերելով։ Նախկինում նա ճշտապահորեն հաճախում էր հավաքույթների, բայց այդ հայտարարությունները լսելուց հետո նրա հաճախելիությունը դառնում է անկանոն. գալիս է, երբ լավ տրամադրություն ունի և չի գալիս, երբ տրամադրություն չունի։ Եթե տանը որևէ տհաճ բան է պատահում, անհանգստանում է, որ կարող է որևէ աղետ տեղի ունենալ, ուստի ավելի շատ հավաքույթների է հաճախում և ավելի շատ կարդում Աստծու խոսքերը։ Եթե Աստծու խոսքերը կարդալուց հետո ոգևորված, ուրախ և հուզված է, նույնիսկ որոշակի գումար կնվիրաբերի։ Բայց հենց որ տանն ամեն ինչ հանդարտվում է, կրկին դադարում է հավաքույթների հաճախելուց։ Երբ եղբայրներն ու քույրերը փորձում են հաղորդակցվել նրա հետ՝ հուսալով աջակցել, նա հրաժարվելու պատրվակներ է գտնում։ Իսկ երբ եղբայրներն ու քույրերը գնում են նրա տուն, դուռը չի բացում, նույնիսկ երբ ակնհայտորեն տանն է։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Նա ազդվել է այդ բացասական հայտարարություններից. նա թունավորվել է և հավատում է, որ Աստծուն հավատացողները հուսալի չեն։ Սկզբում նա բավականին վստահում էր այդ մարդկանց և երբ կարդում էր Աստծու խոսքերը, մտածում էր. «Սրանք Աստծու խոսքերն են, այս մարդիկ իմ եղբայրներն ու քույրերն են, սա Աստծու տունն է. որքա՜ն հրաշալի է»։ Բայց լսելով որոշ մարդկանց տարածած բացասական արտահայտումները՝ փոխվեց։ Մի՞թե նա չի ազդվել։ Մի՞թե նրա կյանքի մուտքը չի վնասվել։ (Այո։) Ո՞վ ազդեց նրա վրա։ Բացասականություն արտահայտող մարդիկ էին այդ հայտարարություններն անողը։ Եթե որևէ մեկը դեռ ամուր հիմք չի գցել ճշմարիտ ճանապարհին կամ չի կերել ու խմել Աստծու խոսքերն այն աստիճան, որ հասկանա ճշմարտությունը, կարող է հեշտությամբ ազդվել բացասական բաներից։ Եվ մասնավորապես նրանք, ովքեր ճշմարտությունն ըմբռնելու կարողություն չունեն, այլ պարզապես հետևում են միտումներին, դիտարկում են իրավիճակը և նայում մակերեսային երևույթներին, էլ ավելի հեշտությամբ են տարվում բացասական խոսքերով։ Հատկապես երբ լսում են, որ մարդիկ այնպիսի մոլորություններ են խոսում, ինչպիսիք են. «Աստծու տունը պարտադիր չէ, որ արդար լինի, և աստծու տան արած ոչ ամեն ինչ է դրական», նրանց զգուշավորությունն էլ ավելի է մեծանում։ Ճշմարտությանը համապատասխանող հայտարարությունը միշտ չէ, որ հեշտությամբ է ընդունվում, բայց բացասական հայտարարությունը, անհեթեթ հայտարարությունը, ճշմարտությանը հակասող հայտարարությունը կարող են չափազանց հեշտությամբ արմատավորվել մարդկանց սրտերում, և դրանք հեռացնելը հեշտ չէ։ Մարդկանց համար այնքա՛ն դժվար է ընդունել ճշմարտությունը և այնքա՛ն հեշտ է ընդունել մոլորությունները։

Վատ մարդկայնություն ունեցող որոշ մարդիկ մեծ կարևորություն են տալիս իրենց սեփական հեղինակությանը, համբավին, մսեղիի վայելքին և անձնական ունեցվածքին ու շահերին։ Երբ նրանց հեղինակությունը, կարգավիճակը և անմիջական շահերը վնասներ են կրում, նրանք դա Աստծուց չեն ընդունում կամ չեն ընդունում այն միջավայրը, որն Աստված ստեղծել է իրենց համար, և անկարող են բաց թողնել այս բաները և անտեսել իրենց անձնական ձեռքբերումն ու կորուստը։ Փոխարենը տարբեր առիթներ են օգտագործում՝ արտահայտելու իրենց դժգոհությունն ու անհնազանդությունը և արտահայտելու իրենց բացասական զգացմունքները՝ պատճառ դառնալով, որ որոշ մարդիկ մեծապես տուժեն դրա հետևանքով։ Հետևաբար, երբ նման մարդիկ բացասականություն են արտահայտում, եկեղեցու առաջնորդողները նախ պետք է ժամանակին ըմբռնեն իրավիճակը և ժամանակին կանգնեցնեն ու սահմանափակեն այդ մարդկանց։ Իհարկե, եկեղեցու առաջնորդողները պետք է նաև նախաձեռնողաբար մերկացնեն այդ մարդկանց և հաղորդակցվեն եղբայրների ու քույրերի հետ այն մասին, թե ինչպես զանազանել նրանց, և թե ինչու են նրանք ասում այդ բացասական ու անհեթեթ բաները, ինչպես նաև՝ ինչպես վերաբերվել այդ խոսքերին ու զանազանել դրանք, որպեսզի կանխեն իրենց մոլորվելը և նրանց կողմից ծանր վնաս կրելը։ Անհրաժեշտ է ի վիճակի լինել զանազանելու և մանրամասն վերլուծելու նման մարդկանց և դրանով իսկ խուսափելու նրանցից ու մերժելու նրանց և այլևս չմոլորեցվելու նրանց կողմից։ Սա այն աշխատանքն է, որը պետք է անեն եկեղեցու առաջնորդողները։ Իհարկե, եթե սովորական եղբայրներն ու քույրերը հայտնաբերեն նման մարդկանց և զանազանեն նրանց մարդկային էությունը, նույնպես պետք է հեռու մնան նրանցից։ Եթե բավարար կարողություն չունես դիմակայելու կամ հասունություն՝ աջակցելու, օգնելու և փոխելու նրանց, և զգում ես, որ չես կարող դիմանալ նրանց բացասական հայտարարություններին և դժգոհության ու անհնազանդության նրանց խոսքերին, լավագույն մոտեցումը հեռու մնալն է։ Եթե զգում ես, որ շատ ուժեղ ես, ունես որոշակի հասակ և կարող ես զանազանություն կիրառել ու մնալ ազդեցություն չկրած՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում, որ որքան էլ ծանր լինի նրանց արտահայտած բացասականությունը, դա չի փոխի քո հավատքն Աստծու հանդեպ, որ կարող ես զանազանել նման մարդկանց, և որ կարող ես նաև մերկացնել ու կանգնեցնել նրանց, երբ բացասականություն են արտահատում, ապա կարիք չունես խուսափելու կամ զգուշանալու նման մարդկանցից։ Բայց եթե զգում ես, որ չունես նման հասակ, նման մարդկանց հետ վարվելու ճանապարհն ու սկզբունքը նրանցից հեռու մնալն է։ Արդյոք սա հե՞շտ է իրագործել։ (Այո։) Ոմանք ասում են. «Կարո՞ղ եմ հանդուրժել նրանց, համբերել նրանց և ներել նրանց»։ Դա նույնպես լավ է, և սխալ չէ, բայց ամենաառանցքային կամ լավագույն կիրառումը չէ։ Ասենք թե համբերում ես, հանդուրժում և երես ես տալիս նրանց և ի վերջո մոլորեցվում ես նրանց կողմից և քաշվում նրանց կողմը։ Եվ ենթադրենք՝ որքան էլ Աստծու տունն ապահովի և աջակցի քեզ, չես զգում դա։ Կամ երբ կարդում ես Աստծու խոսքերը, հաճախ տարվում ես նրանց մտքերով ու հայտարարություններով և հենց որ մտածում ես նրանց ասած որևէ բանի մասին, միտքդ ազդվում է, և չես կարողանում շարունակել կարդալը։ Եվ երբ եղբայրներն ու քույրերը հաղորդակցվում են ճշմարտության իրենց հասկացողության շուրջ, հատկապես երբ հաղորդակցվում են նման մարդկանց հայտարարությունները զանազանելու մասին, կրկին տարվում և ազդվում ես նրանց խոսքերից՝ պատճառ դառնալով, որ միտքդ խառնաշփոթի մեջ ընկնի։ Եթե դա այդպես է, ապա պետք է հեռու մնաս նման մարդկանցից։ Քո հանդուրժողականությունն ու համբերությունը անարդյունավետ կլինեն և լավագույն միջոցը չեն նման մարդկանցից պաշտպանվելու համար։ Ասենք թե քո հանդուրժողականությունն ու համբերությունը քողարկված, արտաքին վարքագիծ չեն, այլ իրականում բավարար հասակ ունես՝ նման մարդկանց երես առ երես հանդիպելու համար։ Անկախ նրանից, թե նրանք ինչ են ասում, նույնիսկ եթե չես խոսում, միևնույն է, կարող ես զանազանել նրանց քո սրտում։ Դու ի վիճակի ես համբերատարություն ցուցաբերելու նրանց հանդեպ և անտեսելու նրանց, բայց նրանց ասած ցանկացած բացասական խոսք կամ Աստծու վերաբերյալ թյուրըմբռնման և գանգատի խոսք ամենևին չի ազդի Աստծու հանդեպ քո հավատքի վրա, ոչ էլ կազդի պարտավորությունդ կատարելու քո հավատարմության կամ Աստծուն քո հնազանդության վրա։ Այդ դեպքում կարող ես հանդուրժել և համբերել նրանց։ Ո՞րն է հանդուրժողականություն և համբերություն կիրառելու սկզբունքը։ Չվնասվելը։ Անտեսի՛ր նրանց, թո՛ղ ասեն այն, ինչ ուզում են. ի վերջո նման մարդիկ պարզապես անխոհեմաբար խնդիրներ հրահրողներ են և անամոթաբար համառ են։ Որքան էլ նրանց հետ հաղորդակցվես ճշմարտության շուրջ, չեն ընդունի։ Նրանք դևերից և Սատանայից են, և անօգուտ է նրանց հետ հաղորդակցվելը։ Հետևաբար, նախքան Աստծու տունը կհեռացնի և կզբաղվի նրանցով, եթե ունես հասակ՝ առանց վնասվելու հանդուրժելու և համբերելու նրանց, դա լավագույնն է։ Արդյոք սովորաբար որդեգրո՞ւմ եք հանդուրժողականության և համբերության այս սկզբունքը։ Դուք հանդուրժում եք բոլոր տեսակի մարդկանց, բայց երբեմն զգույշ չեք լինում և փոքր-ինչ մոլորվում եք։ Հետո գիտակցում եք դա, պարտական եք զգում Աստծուն, աղոթում եք մի քանի օր և շրջում եք ձեր վիճակը և ավելի եք մոտենում Աստծուն։ Մեծամասամբ կարող եք հստակորեն տեսնել, որ նման մարդիկ լավը չեն, և որ նրանք դևերից են։ Թեև կարող ես նորմալ շփվել նրանց հետ, ներքուստ հեռու ես և վանվում ես նրանցից։ Անկախ նրանից, թե ինչ են ասում կամ ինչ բացասական հայտարարություններ ու տեսակետներ են հնչեցնում, ականջդ խուլ ես ձևացնում՝ անտեսելով դա, և մտածում ես. «Ասա՛ այն, ինչ ուզում ես։ Կարող եմ զանազանել քեզ։ Պարզապես չեմ շփվում քեզ պես մարդկանց հետ»։ Արդյոք սա՞ է այն սկզբունքը, որին հետևում եք մեծամասամբ՝ նման հարցերով զբաղվելիս։ Սրան հասնելը նույնպես վատ չէ։ Դա հեշտ չէ և պահանջում է հասկանալ որոշ ճշմարտություններ և ունենալ որոշակի հասունություն։ Եթե նույնիսկ չունես հասակ այս մակարդակը, ապա չես կարողանա հաստատուն կանգնել և լավ չես կատարի քո պարտավորությունը։

4. Բացասականություն արտահայտել, երբ ոչնչանում է մեկի՝ օրհնություններ ձեռք բերելու ցանկությունը

Բացասականություն արտահայտելն ունի մեկ այլ դրսևորում։ Ոմանք ասում են. «Այսքան տարի ես հավատացել եմ Աստծուն և ի՞նչ եմ ձեռք բերել»։ Երբ նման մարդիկ բացասականություն են արտահայտում, նրանց հիմնական ասածն է. «Ի՞նչ եմ ձեռք բերել», ինչը նշանակում է, որ ոչինչ ձեռք չեն բերել։ Նրանք կարծում են, թե Աստծուն հավատալիս Աստծու տնից կամ Աստծուց որոշակի օգուտներ կամ օրհնություններ ստանալը հատկապես դժվար է, և որ մարդիկ պետք է հսկայական սեր դրսևորեն, անհավանական համբերություն ունենան և չշտապեն արագ արդյունքների հասնել։ Ինչ վերաբերում է Աստծու խոսքերին, որոնք մերկացնում են մարդկանց, էտում են մարդկանց, զտում են մարդկանց և մաքրագործում են մարդկանց ապականությունը, նրանք կարծում են, թե դրանք պարզապես մակերեսային, բարձրագոչ խոսքեր են, որոնց բացարձակապես չի կարելի վստահել. նրանք կարծում են, որ եթե ըստ Աստծու խոսքերի կիրարկեն, ապա իսկապես մեծ վնաս կկրեն։ Կարծում են, թե օգուտներ ու առավելություններ ստանալը և իրենց ձգտումներն ու ցանկություններն իրականացնելը բոլոր ժամանակներում ամենավճռորոշ բանն է, իսկ ճշմարտությունը կիրարկելը կամ չկիրարկելն ամենևին վճռորոշ չէ. նրանք կարծում են, որ քանի դեռ չարիք չեն գործում, դա բավական է, և իրենք դուրս չեն թողնվի եկեղեցու կողմից։ Ինչպե՞ս է զգում մարդկանց մեծամասնությունն այս բացասական խոսքերը լսելուց հետո։ Արդյոք ներքուստ հավանություն տալի՞ս են և համաձայնո՞ւմ են այս խոսքերի հետ, թե՞ որոշակի արհամարհանք են զգում այս խոսքերի նկատմամբ և կարծում են, որ այդ մարդիկ եսասեր են, արհամարհելի, չարասեր ու պիղծ, և կարող են զանազանել, մերկացնել ու սահմանափակել նրանց՝ կանգնեցնելով նրանց բացասականություն և մահ տարածելը շարունակելուց։ Արդյոք մարդկանց մեծամասնությունը հակակրա՞նք է զգում և դատապարտում նման բացասական խոսքերը, թե՞ կարող է մոլորեցվել դրանց կողմից և դառնալ բացասական։ Ոմանք, լսելով այս խոսքերը և տեսնելով, որ դատարկաձեռն են, մտածում են. «Մի՞թե դա ճիշտ չէ։ Ես նույնպես ոչինչ ձեռք չեմ բերել։ Աստծու տանը պարզապես օրական երեք անգամ սնվում եմ, անընդհատ զբաղված եմ և իսկապես ուրիշ ոչինչ ձեռք չեմ բերել»։ Ունե՞ք նման մտքեր։ Նույն բա՞նն եք զգում։ Նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, կասեն. «Ի՞նչ նկատի ունես, որ ոչինչ ձեռք չես բերել։ Այնքա՜ն շատ բան ենք ձեռք բերել Աստծուց։ Այնքա՜ն շատ ճշմարտություններ ենք հասկացել»։ Բայց ոմանք գուցե համաձայն չլինեն նրանց հետ՝ ասելով. «Այնքան էլ իրատեսական չի թվում ասելը, թե «այդքան շատ» բան ենք ձեռք բերել։ Պարզապես փոքր-ինչ շնորհ ենք ստացել, մեր պարտավորությունները կատարելու որոշ հնարավորություններ ենք ստացել, հասկացել ենք որոշ վարդապետություններ այն մասին, թե ինչպես վարվենք, հանդիպել ու ճանաչել ենք տարբեր վայրերից եկած բազմաթիվ եղբայրների ու քույրերի և շատ ենք ընդլայնել մեր մտահորիզոնը։ Սա համարվում է միայն մի քիչ բան ձեռք բերել»։ Այս կարգերից որի՞ն եք պատկանում։ Բոլոր այս կարգերում էլ մարդիկ կան, այնպես չէ՞։ (Այո։) Մենք սա երկու տեսանկյունից կքննարկենք։ Նախ խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր միշտ հավատում են Աստծուն՝ հանուն շնորհ ստանալու։ Արդյոք հավատո՞ւմ են Աստծուն՝ ճշմարտությունը ձեռք բերելուն ձգտելու համար, որպեսզի կարողանան փրկության հասնել։ (Ոչ, նրանք հավատում են հանուն օրհնություններ ստանալու։) Այդ դեպքում Աստված նրանց քի՞չ շնորհ, պաշտպանություն, բարություն, լուսավորություն և լուսավորում է տվել։ (Աստված նրանց շատ է տվել այս բաներից։) Կարելի է ասել, որ Աստծուն հավատացող յուրաքանչյուր մարդ ստացել է Աստծու պաշտպանությունը։ Արդյոք Աստծու պաշտպանությունը կոնկրե՞տ է։ Կա՞ն արդյոք դրա իրական օրինակներ։ Ինչպիսի՞ պաշտպանություն են ստացել մարդիկ։ (Համեմատաբար ակնհայտ տեսակն այն է, որ Աստծուն հավատալուց հետո այլևս չենք ազդվում աշխարհի չարասեր միտումներից։ Չենք ընկնում անկման մեջ կամ չենք ձգտում այդ չարասեր բաներին, ինչպես օրինակ՝ գիշերային ակումբներ գնալը, ծխելը, խմելը և այլն։ Առնվազն մենք չենք ներգրավվում այս բաների մեջ, և ես հավատում եմ, որ բավականին պաշտպանված ենք այս առումով։) Սա շատ շոշափելի տեսանկյուն է, որը մարդիկ կարող են տեսնել և անձամբ փորձառաբար ապրել։ Աշխարհի չարասեր միտումներից չազդվելն ու չմոլորվելը, մարդու պես ապրելը և բնականոն մարդկայնության մեջ մարդկային նմանությամբ ապրելն Աստծու պաշտպանության գործնական օրինակ և ապացույց են։ Էլի՞ կան։ (Չար հոգիների կողմից չանհանգստացվելը և Աստծու պաշտպանության տակ ապրել կարողանալը։) Սա նույնպես գործնական օրինակ է։ Մարդկանց մեծամասնությունն ունեցե՞լ է այս փորձառությունը։ Կարո՞ղ եք ըմբռնել դրա իմաստը։ Ոմանք ասում են. «Անհավատները նույնպես չեն անհանգստացվում չար հոգիների կողմից։ Քանի՞ անհավատ է անհանգստացվում չար հոգիների կողմից»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ Զգո՞ւմ եք, որ այս պնդումը համապատասխանում է փաստերին։ (Իմ համադասարանցիներից բավականին շատերն անհանգստացվել են չար հոգիների կողմից։ Ոմանք քնի կաթված են ունենում, իսկ մյուսները ձայներ են լսում։ Նրանք չեն հավատում Աստծուն և չգիտեն՝ ինչ է կատարվում։ Ամենուր բուժում են փնտրում, բայց չեն կարողանում բուժվել, ապրում են վախի ու սարսափի մեջ։ Դա տանջալի է։ Սակայն քանի որ ես մանկուց հավատացել եմ Աստծուն, երբեք չեմ անհանգստացվել կամ տառապել այսկերպ։ Ժամանակի մեծ մասը սիրտս համեմատաբար կայուն և խաղաղ է։) Աստծուն ճշմարտապես հավատացողներն այս մտահոգությունը չունեն. մենք չենք անհանգստանում կոնվերսիոն խանգարում ունենալու կամ չար հոգիների կողմից անհանգստացվելու կամ տիրվելու համար։ Մենք չենք վախենում, որովհետև ունենք Աստծուն։ Բացի դրանից՝ իրական կյանքում անհավատներն անընդհատ խոսում են դիմագիտության, ֆենշույի և գուշակության մասին. Արևմուտքում նույնիսկ աստղագուշակություն կա։ Ոմանք երկրպագում են հայտնի բուդդայական արձանների, չար հոգիների և կուռքերի, իսկ ոմանք՝ ոչ, բայց անկախ նրանից՝ անում են դա, թե ոչ, բոլորն էլ որոշակիորեն ազդվում և սահմանափակվում են այս բաներից։ Օրինակ՝ տնից դուրս գալուց առաջ պետք է փոքր-ինչ գուշակություն անեն՝ տեսնելու համար, թե որ ուղղությունն է բարենպաստ, և որը՝ անբարենպաստ։ Խանութ բացելիս նրանք որոշում են, թե վաճառասեղանի որ դիրքը փող կբերի, և որը՝ ոչ, ինչեր դնել խանութում և որ կուռքերին երկրպագել՝ հարստություն գրավելու համար, և որտեղ դնել որոշակի բաներ՝ ֆենշույը չխաթարելու համար։ Տեղափոխվելիս նրանք պետք է որոշեն տեղափոխվելու բարենպաստ ժամանակը՝ ընտանիքի ապագա բարգավաճումն ապահովելու և դժբախտ պատահարներից խուսափելու համար, և որոշեն, թե որ ժամանակներն են անբարենպաստ։ Նույնիսկ ուսանողներն են ազդվում այս համոզմունքներից, երբ ընդունելության քննություններ են հանձնում։ Քննության օրը խուսափում են ձախողում ենթադրող բառեր ասելուց և փոխարենը պետք է ասեն այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «գերազանցել» և «հաջողություն»։ Կյանքի յուրաքանչյուր տեսանկյուն՝ երեխաների դպրոց հաճախելուց մինչև ծնողների առօրյա կյանքով ապրելը, փող աշխատելը, տեղափոխվելը, աշխատանք փնտրելը, ինչպես նաև երեխաների ամուսնությունները և այլն, ազդվում է այսպես կոչված ֆենշույից և բախտից՝ ի թիվս այլ գաղափարների։ Ուստի, երբ մարդիկ ազդվում են այս բաներից, ի՞նչն է նրանց սահմանափակում։ Նրանց սահմանափակվում են չար հոգիներից։ Այս բոլոր բաները վերահսկվում են չար հոգիների կողմից։ Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ երկրպագում այդ չար հոգիներին։ Ինչո՞ւ են ազդվում այս բաներից։ Տեղափոխվելու պես պարզ հարցի դեպքում ինչո՞ւ պետք է մարդիկ միշտ խորհեն այն մասին, թե որ ժամանակն է բարենպաստ տեղափոխվելու համար, և որը՝ ոչ, ինչն է բարենպաստ առաջինը տեղափոխել, և ինչն է բարենպաստ չտեղափոխել։ Ինչո՞ւ պետք է միշտ հաշվի առնեն այս բաները։ Պետք է հաշվի առնեն դրանք, որովհետև եթե չանեն դա, չար հոգիները կգործեն՝ տանջելով ու չարչարելով նրանց։ Ի՞նչ եք տեսնում այս հարցերից։ Ողջ մարդկությունն ապրում է չարերի վերահսկողության տակ։ Ովքե՞ր են չարերը։ Ավելի մեծ չարերը Սատանան և դևերն են, իսկ ավելի փոքր չարերը տարբեր վայրերի չար հոգիներն են՝ նրանք, ովքեր մարդկանց տարբեր ռասաներ են վերահսկում։ Մարդկային կյանքի յուրաքանչյուր տեսանկյուն սահմանափակվում և վերահսկվում է այս չար հոգիների կողմից։ Նույնիսկ տուն կառուցելիս՝ գլխավոր հեծանի տեղադրման ժամանակ, մարդիկ կարմիր կտոր են կախում և ճայթռուկներ արձակում՝ մի քիչ հաջողության համար, իսկ բոլոր շինարարները կարմիր հագուստ են կրում՝ ֆինանսական բարգավաճում բերելու և դժբախտ պատահարներից խուսափելու համար։ Այս բոլոր բաների վերաբերյալ կան որոշակի պահանջներ և ասույթներ, ինչպես նաև տաբուներ, և նրանք պետք է խուսափեն տաբուներից ու հետևեն այս ասույթներին։ Օրինակ՝ ոմանք հաճախ բախվում են դժվարությունների, և գործերը հարթ չեն ընթանում նրանց համար. նրանք կորցնում են իրենց աշխատանքը, կանայք լքում են նրանց, և տանը ոչինչ չի մնում։ Նույնիսկ չեն կարողանում մարել իրենց տան հիփոթեքը, և թվում է՝ ոչինչ չի ստացվում։ Նրանք ոչ մի վատ բան չեն արել, ուստի ինչո՞ւ են այս բաները պատահում նրանց։ Այլ տարբերակ չունենալով՝ նրանք դիմում են կեղծ աստվածների և չար հոգիների երկրպագությանը կամ հրատապ կերպով փնտրում են մեկին՝ իրենց ֆենշույը ստուգելու համար, որպեսզի փոխեն իրենց բախտը, և դա անելուց հետո գործերն աստիճանաբար սկսում են լավ ընթանալ նրանց համար։ Նախկինում նրանք չէին հավատում այս բաներին, բայց հիմա, երբ խնդիրներ են ծագում, անկեղծորեն երկրպագում են կեղծ աստվածներին ու չար հոգիներին, և նախքան որևէ բան անելը պետք է գուշակության դիմեն։ Այսպես ապրելը հոգնեցուցի՞չ է, թե՞ ոչ։ (Այո։) Դա ուղղակի հոգնեցուցի՛չ է։ Թեև նրանք ուզում են, բայց չեն կարողանում ազատ ու հանգիստ ապրել կամ խուսափել այս ասույթների ու կանոնների սահմանափակումներից։ Եթե խախտում են այս կանոնները, չար հոգիները գործում և անհանգստացնում են նրանց, և նրանք բռնի կերպով ենթարկվում են այդ չար հոգիներին ու պետք է ամեն օր երկրպագեն նրանց, որպեսզի իրենց կյանքը հարթ ընթանա։ Սակայն Աստծուն հավատացողները չեն սահմանափակվում այս ֆեոդալական սնահավատություններով կամ չար հոգիների գործողություններով։ Կարող են տեղափոխվել կամ գնալ այնպես, ինչպես ցանկանում են՝ առանց որևէ տաբուից խուսափելու կարիք ունենալու։ Մայրցամաքային Չինաստանում Կոմունիստական կուսակցությունը միշտ ճնշում և հալածում է կրոնական համոզմունքները։ Եթե հավատացյալներն այլևս չեն կարողանում ապրել որևէ վայրում, պետք է արագ տեղափոխվեն։ Արդյոք պե՞տք է բարենպաստ օր կամ ժամ ընտրեն դրա համար կամ երկրպագեն ինչ-որ բանի։ Ոչ։ Նրանք աղոթում են Աստծուն, և Աստված պաշտպանում է նրանց։ Ամեն ինչ Աստծու ձեռքերում է. նրանք չեն կաշկանդվում այս բաներով։ Երբ ցանկանում են որևէ բան ուտել կամ դուրս գալ տնից, պե՞տք է խորհրդակցեն ալմանախի հետ կամ տեսնեն՝ արդյոք դա որևէ տաբու խախտո՞ւմ է։ Ոչ, նրանք աղոթում են Աստծուն, և ամեն ինչ Աստծու ձեռքերում է։ Երբ մարդիկ ապրում են Աստծու տիրակալության և գերիշխանության տակ՝ Աստծու պաշտպանությամբ և ուղղորդմամբ, չար հոգիներն ու անմաքուր հոգիները՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, հեռու են մնում ճանապարհից. նրանք չեն համարձակվում գործել Աստծուն հավատացողների դեմ։ Մի՞թե այս մարդիկ պաշտպանված չեն։ Մի՞թե նրանք ազատ և հանգիստ կերպով չեն ապրում։ (Այո։) Այս շնորհը մե՞ծ է։ (Այո։) Անկախ նրանից՝ արդեն ձեռք ես բերել ճշմարտությունը, թե ոչ, քանի դեռ Աստծուն անկեղծորեն հավատացող մարդ ես, Աստծու կողմից նախասահմանված և ընտրված մեկն ես և երբ գալիս ես Աստծու առջև, Նա այսպես պաշտպանում է քեզ՝ թույլ տալով նման շնորհ վայելել։ Ի՜նչ հսկայական շնորհ է սա։ Քո անձնական անվտանգությունը և քո բոլոր քայլերն ապահով և անվտանգ են պահվում, Աստված պատասխանատվություն է կրում այս բաների համար և պաշտպանում է դրանք, ուստի անհանգստանալու կարիք չունես։ Ժամանակի մեծ մասը մարդիկ նույնիսկ չեն աղոթում կամ գիտակցաբար իրենք իրենց չեն մտածում. «Ես կաղոթեմ Աստծուն և կխնդրեմ Աստծուն պաշտպանել ինձ։ Հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի, և ոչ մի վատ բան չի պատահի»։ Դու նույնիսկ աղոթելու կարիք չունես։ Քանի դեռ սրտումդ ունես այն պարզ համոզմունքը, որ «հավատում եմ Աստծուն. ամեն ինչ Աստծու ձեռքերում է», Աստված կգործի։ Մարդիկ նման հսկայական շնորհ են վայելում Աստծուց. մի՞թե սա քիչ բան ձեռք բերել է։ (Դա բականանին շատ բան ձեռք բերել է։) Աստված աշխարհի միակ Գերիշխանն է։ Քո կյանքը և այն ամենը, ինչ ունես, Աստծու ձեռքերում են՝ այս Գերիշխանի ձեռքերում, սիրտդ խաղաղ, կայուն և հանգիստ է, և ոչ մի բանի մասին անհանգստանալու կարիք չունես։ Անկախ նրանից՝ որքան գիտելիք ունես Աստծու մասին կամ որքան ճշմարտություններ ես հասկանում, սրտումդ կարող ես լիովին վստահ լինել դրանում։ Ամեն ինչ Աստծու ձեռքերում է։ Եթե Աստծուն հավատացողներն իրենց սրտերում տեղ ունեն Նրա համար և հասկանում են ճշմարտությունը, չար հոգիները չեն համարձակվում անհանգստացնել, վնասել կամ մոտենալ նրանց։ Հետևաբար, հավատացյալները կարիք չունեն ներգրավվելու այդ ավելորդ գործընթացների մեջ։ Սա այնպիսի հսկայական շնորհ է. ինչպե՞ս կարող ես դեռևս ասել, թե Աստծուն հավատալուց ոչինչ ձեռք չես բերել։ Մի՞թե զուրկ չես խղճից։ Առանց այլ բանի նայելու՝ միայն այն պնդումը, թե ոչինչ ձեռք չես բերել, ապացուցում է մարդու՝ խղճից լիովին զուրկ լինելը, և ապացուցում է, որ նրա խիղճը միանգամայն վատն է. մնացածի մասին այլևս ոչինչ պետք չէ ասել։

Աստված մարդկանց ձրիաբար շնորհում է ճշմարտությունը և կյանքը՝ տրամադրելով Իր խոսքերը մարդկանց՝ առանց փոխարենը որևէ բան պահանջելու։ Թեև մարդիկ կարող են զգալ, որ իրենց հասակը դեռևս անհաս է, որ շատ բան չեն հասկացել ճշմարտությունից և որ չեն կարողանում հստակորեն արտահայտել այն քիչը, որ հասկանում են, միայն այս բաները, որ Աստված տվել է նրանց, այս զգացմունքն ու սերը՝ ինչպիսի՛ հսկայական շնորհ է սա։ Աստված մարդկանց տվել է ամենաթանկարժեք բաները. մարդիկ աշխարհի ամենաարժեքավոր բաներն են ստացել Աստծուց։ Անկախ նրանից՝ զգացել ես դա, թե ոչ, Աստված դրանք արդեն տվել է մարդուն։ Էլ ինչի՞ց պետք է մարդիկ դժգոհեն։ Արդյոք նրանք արժանի՞ են ստանալու այս բաները։ Աստծու կողմից ընտրվածներն աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են։ Դու նախասահմանվել և ընտրվել ես Աստծու կողմից. աշխարհի ամենաերջանիկ և հաջողակ մարդկանցից մեկն ես։ Ինչպե՞ս կարող ես ասել, թե ոչինչ ձեռք չես բերել։ Դու դարձել ես ամենաերջանիկ և ամենահաջողակ մարդկանցից մեկը, որովհետև Աստված նախասահմանել և ընտրել է քեզ, և այսպիսով՝ չար հոգիներն ու անմաքուր հոգիները չեն համարձակվում մոտենալ քեզ։ Ոմանք հարցնում են. «Դա նշանակում է, որ իմ կարգավիճակն ու ինքնությունը պատվավո՞ր են դարձել»։ Կարելի՞ է արդյոք սա ասել։ Ո՛չ, չի կարելի, որովհետև այս ամենն Աստծու սիրո և Աստծու գործողությունների շնորհիվ է։ Մարդիկ այնքա՛ն շատ բան են ձեռք բերել։ Միայն այս կյանքում մարդիկ այնքա՜ն շատ բան են ձեռք բերել. ինչպե՞ս են մարդիկ ընդհանրապես արժանի այս ամենը ստանալու։ Աստծուն հավատացողներից ոմանք ամենևին չեն ձգտում ճշմարտությանը և դեռ շարունակում են ասել. «Ի՞նչ եմ ձեռք բերել Աստծուն հավատալու այսքան տարիներից»։ Մի՞թե ինքդ չես կարող հաշվել դա։ Սրտումդ դու գիտես՝ արդյոք հասկանում ես ճշմարտությունը, որքան ավելի քիչ չարիք ես գործել, և առավել ևս սրտումդ գիտես, թե որքան շնորհ ես վայելել։ Եթե սրտումդ հստակ գիտես այս բաները, չէիր ասի այնպիսի բաներ, որոնք այդքան զուրկ են խղճից։ Ոմանք նաև ասում են. «Աստծու տունն ապահովում է նաև իմ սնունդը, հագուստը և կացարանը»։ Մի՞թե սա Աստծու շնորհի և պաշտպանության հետ համեմատած շատ չնչին չէ։ Մի՞թե սա նույնիսկ հիշատակման արժանի չէ։ Սակայն խիղճ ունեցողները զգում են, որ թեև դա հիշատակման արժանի չէ, այնուամենայնիվ, Աստծու շնորհի մի մասն է։ Աստծու շնորհն անչափելի է. Աստված այնքա՜ն շատ բան է տվել մարդկանց։ Ինչ վերաբերում է այդ նյութական բաներին, Աստծու տեսանկյունից՝ Նա նույնիսկ չի հաշվում դրանք։

Աստծու գործողությունների մի տեսանկյունը մարդկանց պաշտպանելն է, իսկ մյուսը՝ նրանց առաջնորդելը դեպի փրկություն տանող ուղու վրա, որպեսզի կարողանան փրկվել։ Մարդիկ վայելել են Աստծու այս մտադրությունը և Նրա սերը նրանց հանդեպ, և Աստված նրանց առատ շնորհ է պարգևել։ Բացի դրանից՝ կա մի բան, որն ամենակարևորն է։ Ճշմարտությունը, որն Աստված շնորհել է մարդկանց, այն է՝ խոսքեր, որոնք մարդկության պատմության մեջ որևէ դարաշրջանում ոչ ոք երբևէ չի լսել կամ ստացել։ Անկախ նրանից, թե քանի անգամ է Աստված ստեղծել մարդկությանը, Նա երբեք չի արել այս աշխատանքը կամ չի խոսել այս խոսքերը։ Մարդկությանը վերաբերող բոլոր խորհուրդները, այն, ինչ մարդիկ կարող են տանել, իմաստավորել և հասկանալ, Աստված այդ ամենը պատմել է ձեզ։ Կարո՞ղ են արդյոք այս խորհուրդները, այս ճշմարտությունները չափվել որևէ քանակով։ Չեն կարող չափվել. մարդիկ չեն կարող սպառել դրանց վայելքը բազմաթիվ կյանքերի ընթացքում։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Որովհետև Աստծուց եկած այս խոսքերը մարդկանց գոյության հիմքն են և կարող են գոյություն ունենալ հավիտյան։ Եթե իսկապես բավականաչափ բախտավոր ես՝ ողջ մնալու և հավիտյան ապրելու համար, ապա Աստծուց եկած այս խոսքերն ու ճշմարտությունները կարող են հավիտյան ապահովել քեզ։ Ի՞նչ է հավերժության իմաստը։ Այն նշանակում է չսահմանափակվել ժամանակով, նշանակում է անսահման լինել։ Եթե բառացիորեն մեկնաբանենք, նշանակում է վերջ չունենալ՝ հավիտյան ապրել, ճիշտ ինչպես Աստված Ինքը։ Աստծուց եկած այս խոսքերն ու ճշմարտությունները կարող են գոյություն ունենալ մինչև այդ ժամանակը։ «Այդ ժամանակը» մարդկային լեզվով արտահայտված ժամանակի հասկացություն և սահմանում է, բայց իրականում նշանակում է անորոշ ժամանակով։ Ասե՛ք Ինձ, արդյոք Աստծուց եկած այս խոսքերի արժեքը մե՞ծ է, թե՞ ոչ։ Անհավանականորեն մե՛ծ է։ Եթե չես ձգտում դրանց, դա քո կորուստն է. դա քո հիմարությունն է։ Բայց եթե ձգտում ես, այս խոսքերը քեզ համար ունեն արժեք, որը շատ ավելին է, քան պարզապես այս կյանքը. այն տարածվում է հավերժության մեջ։ Դրանք միշտ արդյունավետ և օգտակար կլինեն քեզ համար և հավիտյան արժեք և իմաստ կունենան՝ հավիտյան ապահովելով քեզ։ Եթե հասկանում ես այս խոսքերը, ձեռք ես բերում դրանք և ապրում ես դրանցով, կկարողանաս հավիտյան ապրել։ Ավելի պարզ ասած՝ կապրես հավիտյան՝ առանց մահ ճաշակելու։ Մի՞թե սա այն չէ, ինչի մասին մարդիկ երազում են։ Անթիվ դարաշրջաններ անցած կլինեն, անթիվ մարդիկ մահացած կլինեն, բայց դու դեռ ողջ կմնաս։ Ինչի՞ միջոցով ողջ կմնաս։ Աստծու խոսքերի, ճշմարտության միջոցով է, որ կունենաս այսպես ապրելու որակավորումները։ Ի՞նչ ես անելու այս շարունակական կյանքի հետ։ Դու ունես Աստծու հանձնարարությունը, Աստծու առաջնորդությունը և նաև առաքելություն ունես։ Ո՞րն է քո առաքելությունը։ Քո՝ Նրա խոսքերը կյանքով արտահայտելու միջոցով Աստված ուզում է, որ փառավորես Իրեն և լինես Նրա վկայությունը։ Սա է Աստծու խոսքերի արժեքը։ Այն ճշմարտության և խոսքերի արժեքն ու նշանակությունը, որոնք մարդիկ լսում են, որոնց հետ շփվում են և որոնք փորձառաբար ապրում են այս դարաշրջանում, գոյություն կունենան հավիտյան։ Ինչո՞ւ գոյություն կունենան հավիտյան։ Աստծու այս խոսքերը աստվածաբանություն, տեսություն, կարգախոս կամ գիտելիքի տեսակ չեն, այլ կյանքի խոսքեր են։ Քանի դեռ ձեռք ես բերում այս խոսքերը, ապրում ես դրանցով և ողջ ես մնում դրանցով, Աստված քեզ թույլ կտա շարունակել ապրել և թույլ չի տա մահանալ։ Այսինքն՝ Նա չի ոչնչացնի քեզ կամ չի խլի քո կյանքը. Նա քեզ թույլ կտա շարունակել ապրել։ Մի՞թե սա մեծ օրհնություն չէ։ (Այո՛, մեծ է։) Այս խոսքերի միջոցով Աստված ուզում է, որ այս կյանքում կանխավայելես այս օրհնությունը և գալիք աշխարհում ստանաս այն։ Սա Աստծու խոստումն է։ Հաշվի առնելով այն հսկայական խոստումը, որն Աստված տվել է մարդկությանը, արդյոք մարդիկ շա՞տ բան են ստացել։ (Այո։) Աստված նման մեծ խոստում է տվել մարդկությանը՝ այն բոլորին հայտնի դարձնելով։ Նա պատմել է քեզ դրա մասին՝ թույլ տալով գալ և ձրիաբար վերցնել։ Կարիք չկա զոհաբերելու կյանքդ կամ հանձնելու ողջ ունեցվածքդ։ Պարզապես պետք է լսես Աստծու խոսքերը և գործես Աստծու պահանջների ու Նրա ցանկությունների համաձայն և կկարողանաս ստանալ այս խոստումն Աստծուց։ Մի՞թե Աստված շատ բան չի տվել մարդկությանը։ Ներկայումս դու այս խոստումը ստանալու ճանապարհին ես։ Թեև դեռ լիովին չես ստացել այն, արդյոք քի՞չ բան ես ստացել։ Նայելով այն խոստմանը, որն Աստված շնորհել է մարդկությանը, մարդիկ բավականին շատ բան են ստացել։ Զգալի առավելություն են ձեռք բերել։ Նրանք ամենևին չեն տուժել կամ որևէ կորուստ չեն կրել։ Միայն փոքր-ինչ ժամանակ են ներդրել, և նրանց մսեղին գուցե որոշակի տքնանք է կրել։ Գուցե զոհաբերել են որոշակի անձնական ընտանեկան երջանկություն, անձնական մսեղավոր նախասիրություններ ու ցանկություններ, հրաժարվել են իրենց սեփական որոշ ձգտումներից, հետաքրքրություններից ու իղձերից և այլն։ Սակայն ճշմարտությունը հասկանալու, փրկության հասնելու և Աստծու խոստումը ստանալու հետ համեմատած՝ բոլոր այդ անձնական հեռանկարները, նպատակներն ու ձգտումները հիշատակման արժանի չեն, որովհետև դրանք կարող են քեզ միայն դժոխք տանել, և Աստված չի շնորհի քեզ Իր խոստումն այդ բաների համար։ Հակառակը, երբ մարդիկ սահմանափակ ժամանակ են ներդնում, գին, որը պատրաստ են և ի վիճակի են վճարելու, ի վերջո հասկանում են ճշմարտությունը և ըմբռնում են որոշ խորհուրդներ, անձնական վարքի սկզբունքներ, բոլոր իրադարձությունների և բաների որոշակի էություններ ու արմատական պատճառներ և այլն, որոնք Աստծու արարչագործությունից ի վեր չեն հասկացվել մարդկության կողմից։ Էլ ավելի կարևոր է այն, որ նրանք Աստծու մասին են որոշակի գիտելիք ձեռք բերում և ի վիճակի են երկյուղելու Նրանից։ Ձեռք բերելով այս ամենը՝ մի՞թե չարժե նման գին վճարել։ Ի՞նչ դժգոհություններ ունեն մարդիկ։ Ինչո՞ւ են ասում, թե ոչինչ ձեռք չեն բերում Աստծուն հավատալուց։ Մի՞թե նրանց խիղճը լիովին չի փտել։ Այդքան շատ բան ես ձեռք բերել և դեռ գոհ չես։ Էլ ի՞նչ ես ուզում։ Գոհ կլինեի՞ր, եթե նախագահ կամ միլիարդատեր դառնայիր։ Եթե Աստված տար քեզ այդ բաները, ապա ընտրված չէիր լինի Աստծու կողմից։ Աստված այսպիսի մարդկանց չի ուզում ձեռք բերել։

Մարդիկ միշտ ասում են, թե ոչինչ ձեռք չեն բերել Աստծուն հավատալուց, ինչը ցույց է տալիս, որ նրանք զուրկ են խղճից, զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու որևէ կարողությունից, չեն ձգտում ճշմարտությանը և բացառիկ ստոր բնավորություն ունեն։ Նման մարդիկ չունեն մաքուր ըմբռնում այն մասին, թե Աստված ինչ է անում, ինչ է Աստված պահանջում մարդկանցից, և ինչ է Աստված շնորհել մարդկանց՝ ի թիվս այլ բաների։ Ի վերջո, երբ պատահում են բաներ, որոնք նրանց փոքր-ինչ դժգոհ են դարձնում, նրանց կուտակած առատ բարկությունն ակնթարթորեն պոռթկում է. «Ի՞նչ եմ ձեռք բերել Աստծուն հավատալուց։ Իմ մսեղին այնքա՜ն շատ է տառապել։ Ես արել եմ այն բոլոր պարտավորությունները, որոնք եկեղեցին հանձնարարել է ինձ։ Որքան էլ դժվար կամ հոգնեցուցիչ լիներ, երբեք չեմ դժգոհել։ Որքան էլ մեծ լինեին դժվարությունները, երբեք ոչինչ չեմ ասել։ Երբեք որևէ պահանջ չեմ ներկայացրել Աստծու տանը։ Իմ մեծ սիրով և մեծ հավատարմությամբ հանդերձ՝ ի՞նչ եմ ձեռք բերել։ Եթե նույնիսկ ես ոչինչ ձեռք չեմ բերել, մյուսներն է՛լ ավելի քիչ որևէ բան ձեռք բերելու հույս ունեն»։ Ենթատեքստն է. «Դուք չեք առաջարկել այնքան, որքան ես, չեք վճարել այն գինը, որը ես եմ վճարել։ Եթե նույնիսկ ես ոչինչ չեմ ձեռք բերել, ի՞նչ կարող եք դուք ձեռք բերել։ Բոլորդ պետք է զգույշ լինեք։ Մի՛ եղեք հիմար»։ Մի՞թե նման մարդիկ զուրկ չեն խղճից։ Անխիղճ մարդը միշտ հիմար և համառ խոսքեր է ասում։ Նա չի կարողանում ըմբռնել Աստծու ասած բազմաթիվ ճշմարտություններից և ոչ մեկը կամ բազմաթիվ մաքուր ու դրական բաներից և պնդումներից և ոչ մեկը, փոխարենը համառորեն կառչում է իր սեփական տեսակետներին. «Ես դժվարությունների եմ դիմանում և գին եմ վճարում Աստծու համար, ուստի Աստված պետք է օրհնի ինձ և պետք է թույլ տա ինձ ավելին ձեռք բերել, քան մյուսները։ Եթե ոչ, բացասականություն կարտահայտեմ, կպոռթկամ, հայհոյանքներ կտեղամ։ Ինչ էլ որ ուզեմ, Աստված պետք է շնորհի ինձ, իսկ եթե չստանամ, ուրեմն Աստված արդար չէ, և կասեմ, որ ոչինչ ձեռք չեմ բերել. սա պարզ ճշմարտությունն ասելն է»։ Մի՞թե նրանք զուրկ չեն մարդկայնությունից։ Մարդկայնությունից զուրկ մեկի խոսքերն, անշուշտ, չեն կարող հաստատուն մնալ, էլ չենք խոսում ճշմարտությանը համապատասխանելու մասին. վերջինս փոքր-ինչ չափազանցված պահանջ է նրանցից։ Խոսքերը, որ մարդն ասում է, պետք է լինեն օրինական պահանջներ, օրինական պնդումներ, ոչ թե խեղաթյուրված փաստարկներ։ Դրանք պետք է հաստատուն մնան՝ անկախ նրանից, թե ով է լսում կամ ով է գնահատում դրանք։ Սակայն վատ մարդկայնություն ունեցող մարդկանց խոսքերն ու գործողությունները չեն կարող հաստատուն մնալ։ Երբ հիստերիայի մեջ են ընկնում և դուրս են թափում իրենց դժգոհությունները, ոմանք մտածում են. «Ինչո՞ւ են ասում, թե ոչինչ ձեռք չեն բերել։ Հնարավո՞ր է, որ Աստծու տունն ինչ-որ կերպ սխալվել է նրանց հանդեպ։ Արդյոք Աստծու տան որոշ գործողություններ չե՞ն համապատասխանում սկզբունքներին և չե՞ն կարող ի հայտ բերվել։ Այդ մարդը սովորաբար բավականին ունակ է թվում դժվարությունների դիմանալու և գին վճարելու, բայց այսօր այնքան կատաղի կերպով պոռթկաց՝ ասելով, թե ոչինչ ձեռք չի բերել։ Կարծես՝ իսկապես ոչինչ ձեռք չի բերել։ Մի՞թե սա խելոք մարդուն բարկացնել չէ։ Ուրեմն ավելի լավ է՝ զգույշ լինեմ. ես չպետք է դիմանամ նման դժվարության կամ այնպիսի գին վճարեմ, ինչպիսին նախկինում էի վճարում՝ իմ պարտավորությունները կատարելիս»։ Ահա թե ինչպես են ազդվում զանազանությունից զուրկ որոշ բթացած մարդիկ։

Ինչ վերաբերում է նրանց, ովքեր հաճախ բացասականություն են արտահայտում, եթե իսկապես ունեն տեսակետներ կամ գաղափարներ արտահայտելու, թույլ տվեք նախ խոսել և բացահայտել իրենց տեսակետները։ Դրանից հետո բոլորը կհասկանան. «Նրանք զգում են, որ իրենց վճարած գինը չի համապատասխանում իրենց ձեռք բերածին։ Զգում են, որ ոչ մի օգուտ չեն ստացել և կորուստներ են կրել, ուստի դարձել են դժկամ։ Նրանք բողոքում են Աստծուց՝ հույս ունենալով սակարկելու Աստծու հետ, պահանջելով շնորհ և օգուտներ»։ Կարո՞ղ է արդյոք սովորական մարդը զանազանել նման մարդուն նրա խոսելը լսելուց հետո։ Երբ բոլորն ի վիճակի լինեն զանազանելու նրան, այդ մարդուն ասեք. «Ավարտեցի՞ր խոսելդ։ Եթե ասելու այլևս ոչինչ չունես, ապա լռի՛ր, հակառակ դեպքում քեզ հիմար վիճակի մեջ կդնես։ Եթե քո չարասեր բնությունը մերկացվի բոլորի առջև և ժամանակին չզսպվի, այն հանրային վրդովմունք կառաջացնի։ Երբ բոլորը մերկացնեն ու մերժեն քեզ, չափազանց ուշ կլինի զղջալու համար»։ Նրան այսկերպ զգուշացրեք և դա անելով՝ սահմանափակած կլինեք նրան։ Կամ կարող ես նաև ասել. «Եթե զգում ես, որ տուժել ես, ստիպված չես հավատալ Աստծուն։ Զգում ես, որ ոչինչ ձեռք չես բերել, ուստի հատկապես ի՞նչ ես ուզում ձեռք բերել։ Եթե դա հարստություն դիզելն ու հարստանալն է կամ բարձր պաշտոն զբաղեցնելը, ապա ներողություն, բայց սրանք այնպիսի բաներ չեն, որոնք կարելի է ստանալ պարզապես ցանկանալով. սրանք Աստծու կողմից սահմանված հարցեր են։ Աստծու հայտնվելը և մարդու փրկության Նրա գործը մարդկանց այս բաները տալու մասին չեն։ Գնա՛ այնտեղ, որտեղ կարող ես ստանալ դրանք. Աստծու տունն աշխարհը չէ, այն չի կարող բավարարել դևերին ու Սատանաներին։ Ավելի լավ է՝ նման բաներ չպահանջես Աստծու տնից, ոչ էլ եղբայրներից ու քույրերից. եթե համարձակվես Աստծուց խնդրել այս բաները, ապա կվիրավորես Նրա բնույթը և կհրահրես Նրա բարկությունը։ Դա այն պատճառով է, որ Աստված առատ շնորհ է պարգևել մարդկանց և է՛լ ավելի շատ ճշմարտություններ է շնորհել մարդկանց՝ որպես նրանց կյանք։ Այն, որ դու ճշմարտությունը ձեռք բերելը որպես թանկարժեք բան չես դիտարկում, քո հիմար ու տգետ լինելն է»։ Բոլորը նրան այսպես նախատում և էտում են։ Ի՞նչ եք մտածում այս կիրառման մասին։ Կամ կարող ես ասել. «Աստծու տունը քեզ ոչինչ պարտք չէ։ Աստծու համար քո ծախսվելը և քո պարտավորությունների կատարումը լիովին կամավոր էին։ Գիտե՞ս արդյոք, թե որքան շնորհ ես վայելել Աստծուց այն պահից ի վեր, երբ սկսեցիր հավատալ Նրան և կատարել պարտավորություններդ։ Եթե ընդհանրապես որևէ խիղճ ունես, Աստծուն չպետք է ասես, թե ոչինչ ձեռք չես բերել։ Պետք է գաս Աստծու առջև և գիտակցես քո սեփական խնդիրները։ Եթե ճշմարտապես հավատում ես, որ Աստված ճշմարտությունն է, որ այն ամենը, ինչ Աստված անում է, ճշմարտությունն է, և Նրա խոսքերը ճշմարտությունն են, ապա չպետք է ասես դա։ Չպետք է դժգոհես։ Քո ներկայիս վերաբերմունքն այն չէ, որը պետք է ունենա Աստծուն հավատացողը, ոչ էլ այն վերաբերմունքն է, որը պետք է ունենա ճշմարտությունը փնտրողը։ Դու փորձում ես ապստամբել, վերհիշել Աստծու հետ քո հին խնդիրները։ Փորձում ես բաժանվել Աստծուց, մաքրել վերջնական հաշիվը։ Բայց Աստված քեզ ոչինչ պարտք չէ, ոչ էլ Աստծու տունն է պարտք։ Եթե պատրաստվում ես հաշիվներ մաքրելու Աստծու տան հետ, ապա շտապի՛ր և հեռացի՛ր Նրա տնից։ Մի՛ անհանգստացրու Աստծու տանը, հակառակ դեպքում կհրահրես Նրա ցասումը, և Նա կտապալի քեզ։ Դա լավ հետևանք չէր լինի։ Եթե որևէ խիղճ կամ ողջամտություն ունես, պետք է հանգստանաս՝ աղոթելու և փնտրելու համար, տեսնելու՝ արդյոք որևէ սխալ բան կա՞ Աստծուն հավատալու քո ձգտման տակ թաքնված տեսանկյան մեջ, և արդյոք այն ուղին, որի վրա ես, այն է, որով Աստված քեզնից պահանջում է, որ քայլես։ Այնքա՜ն շատ անհիմն պահանջներ ունես Աստծու նկատմամբ, այնքա՜ն մեծ վրդովմունք. սա ցույց է տալիս, որ քո ձգտման մեջ ինչ-որ բան սխալ է գնացել։ Նման խորը վրդովմունք չես կուտակել ընդամենը մեկ կամ երկու օրում։ Այն կուտակվել է երկար ժամանակ։ Կամ գուցե սխալ տեսակետով ես եկել Աստծու առջև այն պահից ի վեր, երբ սկսեցիր հավատալ Նրան, և ինչ էլ որ Նա ասել է, թմրած ես եղել և արդյունքում բացարձակապես ոչ մի զղջում կամ պարտքի զգացում չես զգում։ Գուցե հենց դա է հանգեցրել նրան, որ այսօր ամեն ինչ այսպես է։ Ավելի լավ է՝ շտապես խոստովանել և ապաշխարել։ Դեռ ժամանակ կա ապաշխարելու համար։ Եթե չանես դա և շարունակես չարիք գործել ու բացասականություն արտահայտել, ապա կդառնաս դև, հակաքրիստոս։ Երբ Աստծու տունը հեռացնի քեզ, այլևս փրկվելու ոչ մի հնարավորություն չես ունենա։ Այն, ինչ դատապարտվում է Աստծու տան կողմից, դատապարտվում է նաև Աստծու կողմից։ Մենք քեզ տալիս ենք այս զգուշացումը՝ հաշվի առնելով դժվարություններին դիմանալու և գին վճարելու քո ունակությունն այն երկար տարիների ընթացքում, որ հավատացել ես Աստծուն։ Մենք քեզ հնարավորություն ենք տալիս։ Եթե պնդես քոնը և հրաժարվես խորհուրդը լսելուց, և Աստծու տունը որոշի հեռացնել քեզ, ապա այլևս եղբայր կամ քույր չես լինի։ Փրկվելու զրոյական հույս կունենաս։ Երբ այդ ժամանակը գա, իսկապես ոչինչ ձեռք բերած չես լինի։ Այն ժամանակ չզղջա՛ս։ Այժմ քեզ համար ամենավճռորոշն այն է, որ շրջես քո մտքերը, տեսակետները և քո ձգտման ուղղությունը։ Այլևս միշտ մի՛ փնտրիր ինչ-որ բան ձեռք բերել։ Լսի՛ր Աստծու խոսքերը։ Տե՛ս, թե մարդկանց ապականված խառնվածքներից Աստծու մերկացրածի որ մասի շուրջ կարող ես խորհել և ինքդ քո մեջ ճանաչել։ Լուծե՞լ ես արդյոք այն խնդիրները, որոնք կարող ես բացահայտել ինքդ քո մեջ, նրանք, որոնք կարող ես հստակորեն տեսնել։ Գիտակցե՞լ ես արդյոք Աստծու դեմ քո ըմբոստությունը։ Լուծե՞լ ես այն։ Ամենամեծ խնդիրը, որին այժմ բախվում ես, միշտ Աստծու հետ հաշիվներ մաքրել ցանկանալն է. ի՞նչ խնդիր է սա։ Մի՞թե սա խնդիր չէ, որը պետք է լուծվի։ Դու Աստծուն հավատում ես միշտ ինչ-որ դիտավորությամբ, գործարքը մտքումդ. միշտ անհամբեր ես օրհնություններ ստանալու հարցում՝ հուսալով ջանքը, ծախսվելը և մսեղավոր տառապանքը փոխանակել երկնքի թագավորության օրհնությունների հետ. մի՞թե սա ավազակի տրամաբանություն չէ։ Ինչո՞ւ չես նայում, թե ինչպիսի մարդկանց է Աստված օրհնություններ շնորհում, որոնք են Աստծու պահանջները մարդկանցից, ինչ է Աստված ասել մարդկանց, և ինչի պետք է մարդիկ հասնեն՝ Աստծու խոստումները ստանալու համար։ Եթե ճշմարտապես հավատում ես Աստծուն և ճշմարտապես ուզում ես փրկվել, ապա միշտ մի՛ փորձիր ինչ-որ բան ձեռք բերել Աստծուց։ Պետք է նայես, թե Աստծու խոսքերից որքանն ես կիրառել, արդյոք Աստծու խոսքերին հետևո՞ղ մարդ ես։ Աստծու խոսքերին հետևելն Աստծու պահանջների և ճշմարտության սկզբունքների համաձայն կիրառելն ու ապրելն է, ոչ թե պարզապես ֆիզիկապես փոքր-ինչ տառապելը և ցածր գին վճարելը։ Քո ապականված խառնվածքը լուծված չէ, և դիտավորություններ կան այն բոլոր գների մեջ, որոնք վճարում ես, և այն բոլոր դժվարությունների մեջ, որոնք կրում ես։ Աստված հավանություն չի տալիս դրան. Նա չի ուզում նման գին։ Եթե պնդում ես Աստծու հետ հաշիվներ մաքրելը, եթե պնդում ես Աստծու հետ վիճելն ու մրցելը, ապա վիրավորում ես Նրա բնույթը, և Նա քեզ թույլ կտա անել քո ուզածով՝ իջնել դժոխք՝ պատժվելու համար։ Սա չարիք գործելու հատուցումն է։ Դու Աստծուց բազմաթիվ օրհնություններ և շնորհներ ես վայելել, և Նա քեզ որոշակի հատուկ նյութական վերաբերմունք է ցույց տվել։ Արդեն ստացել ես այն, ինչ պետք է ունենայիր։ Էլ ի՞նչ ես ուզում Աստծուց»։ Եթե հաղորդակցվեիր այս խոսքերով, մի՞թե փոքր-ինչ խիղճ և ողջամտություն ունեցող մարդու դժգոհելու տրամադրությունը մի քիչ չէր մեղմանա՝ դրանք լսելիս։ Արդյոք սրանք մաքուր ըմբռնման խոսքե՞ր են, որոնք համապատասխանում են ճշմարտությանը։ (Այո։) Եթե մարդը մարդկայնություն և ողջամտություն ունի, կարող է հասկանալ և ընդունել դրանք։ Միայն նրանք, ովքեր զուրկ են մարդկայնությունից, ովքեր զուրկ են խղճից և ողջամտությունից, կմտածեին, որ այս խոսքերը փորձում են խաբել իրենց, որ դրանք բարձրագոչ խոսքեր են, որոնք վստահության արժանի չեն, և որ դրանք այնքան շոշափելիորեն օգտակար չեն, որքան տեսանելի շնորհը կամ նյութական օրհնությունները։ Ուստի ինչ էլ որ ասես նախքան այդ շոշափելի օգուտները տեսնելը, անօգուտ է. նրանք դա չեն ընդունի։ Գուցե երեսիդ չընդդիմանան դրան, բայց մեջքիդ հետևում դեռ կշարունակեն դիմակայել իրենց սրտերում՝ ժամանակ առ ժամանակ բացասականություն արտահայտելով, ի ցույց դնելով իրենց սեփական ներդրումները, հաշվելով այն դժվարությունները, որոնց դիմացել են, ինչպես նաև այն, թե ինչպես է Աստծու տունը վերաբերում իրենց, ինչպես են իրենք հանդուրժում Աստծու տանը։ Միշտ պահում են այս բաներն իրենց սրտերում։ Ինչ էլ որ պատահի նրանց, քանի դեռ չեն ստանում իրենց ուզածը, նրանց անասնական բնազդը պոռթկում է, պայթում են կատաղությունից՝ մերկացնելով իրենց խայտառակ վարքագիծը, և բացասականություն են արտահայտում։ Արդյոք դեռ պե՞տք է փորձես համոզել նման մարդուն։ Եթե պարզ հորդորից հետո դեռ դրսևորում են նույն բնավորությունը, նրանց հին խնդիրները վերադառնում են, և նրանց դիվային բնույթը նորից բռնկվում է, ի՞նչ պետք է արվի։ Այդ ժամանակ սահմանափակումներ դնելու ժամանակն է։ Նրանց ապաշխարելու հնարավորություն մի՛ թող։ Նրանք փտած փայտի պես են՝ անհույս ու անուղղելի։ Ի՞նչ իմաստով են նրանք «հիմար, համառ արարածներ»։ Այն իմաստով, որ չեն ընդունում մաքուր ճանապարհը և չեն ընդունում դրական բաները։ Փոխարենն ընդունում են խեղաթյուրված փաստարկներ, հերետիկոսություններ և մոլորություններ՝ կառչելով շոշափելի օգուտներ ստանալու, ուրիշներից օգտվելու և վնասներ չկրելու իրենց սեփական տեսակետներին։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստծու տունը հաղորդակցվում ճշմարտության շուրջ, միշտ ասում են. «Դրանք բոլորը լավ հնչող խոսքեր են։ Ո՞վ չի կարող մի քանի լավ բան ասել։ Եթե տուժեիր, չէիր ասի դա»։ Նրանք համառորեն կառչում են նման տեսակետներին, և երբ որևէ տհաճ բան է պատահում կամ վնաս են կրում, զգում են, որ ոչինչ ձեռք չեն բերել Աստծուն հավատալուց, և նորից բացասականություն կարտահատեն։ Արդյոք նրանց դեռ պե՞տք է հնարավորություն տրվի։ Այլևս ոչ մի հնարավորություն։ Եթե լավ չեն կատարում իրենց պարտավորությունները՝ փոխարենն անհանգստացնելով մյուսներին, անմիջապես կանգնեցրո՛ւ և սահմանափակի՛ր նրանց։ Թույլ մի՛ տուր նրանց ազատորեն խոսել։ Եթե շարունակեն բացասականություն տարածել և անհանգստացնել մյուսներին, այլևս քաղաքավարություն մի՛ ցուցաբերիր նրանց հանդեպ։ Շտապ մաքրի՛ր նրանց։ Մի՞թե սա անսեր լինել չէ։ (Ոչ։) Ճշմարտությունը մանրամասնորեն հաղորդակցվել է նրանց, բայցնրանք չեն կարողանում ընդունել այն, անկախ նրանից, թե ինչպես է այն հաղորդակցվում։ Ի՞նչ է սա ցույց տալիս։ Արտաքնապես այս մարդը չհավատացող է թվում, բայց, ըստ էության, դև է։ Նրանք եկել են Աստծու տուն՝ Աստծուց շնորհ և օրհնություններ խնդրելու, օգուտներ ստանալու համար և չեն հանգստանա, մինչև չստանան դրանք։ Եթե որոշ ժամանակ հավատալուց հետո ոչ մի օգուտ չեն ստացել, նրանց սատանայական խառնվածքները կպոռթկան. նրանք դուրս կթափեն իրենց դժգոհությունն Աստծու հանդեպ, չարիք կգործեն և անհանգստություններ կպատճառեն։ Սա դև է։ Այն մի քիչ տառապանքն ու ծախսվելը, որ հանձն են առել, հիմնովին Աստծու խոսքերի կիրարկումը չեն։ Դրանք զուտ գործարք անելու, իրենց համար օգուտներ և օրհնություններ ստանալու մասին են։ Երբ բաներ են պատահում նրանց, ովքեր միշտ ուզում են ինչ-որ բան ձեռք բերել Աստծուն իրենց հավատալուց, և նրանք բացասական ու թույլ են, միշտ ասում են. «Ոչինչ չեմ ձեռք բերել Աստծուն հավատալուց»։ Այնուհետև, հանձնվում են և սկսում են անխոհեմաբար գործել, ձգտում են վրեժխնդիր լինելու և հաճախ բացասականություն են արտահայտում՝ իրենց դժգոհության զգացմունքները դուրս հորդելու համար։ Մենք արդեն հաղորդակցվել ենք, թե ինչպես վերաբերվել նման մարդկանց։ Նրանց հետ պետք է վարվել սկզբունքների համաձայն։ Եթե կարող են ընդունել ճշմարտությունը և երաշխավորել, որ ապագայում այլևս անհանգստություններ չեն պատճառի, նրանց կարող է եկեղեցում մնալու ևս մեկ հնարավորություն տրվել։ Եթե միշտ տրամադրված են անհանգստացնելու և վնասելու եկեղեցու գործն ու կյանքը, ապա մաքրի՛ր նրանց։ Սա եկեղեցու գործը պաշտպանելու և Աստծու ընտրյալ մարդկանց՝ եկեղեցական կյանքով անխափան ապրելն ապահովելու համար է։ Այս որոշումը կայացվում է, և այս մեթոդն ընդունվում է այս սկզբունքի հիման վրա։ Դա տեղին է։

Եկեղեցական կյանքում ուրիշ ո՞վ է հակված բացասականություն արտահայտելու։ Ոմանք իրենց պարտավորությունը կատարում են առանց արդյունքների, միշտ սխալվելով. նրանք չեն խորհում իրենց մասին, այլ միշտ զգում են, որ Աստված արդար կամ արդարացի չէ, որ Աստված միշտ շնորհ է ցուցաբերում ուրիշներին, բայց ոչ իրենց, որ Աստված արհամարհում է իրենց և երբեք լուսավորություն չի բերում իրենց, և ահա թե ինչու նրանց պարտավորության կատարումից երբեք ոչ մի արդյունք չի լինում, և նրանք երբեք չեն կարողանում հասնել աչքի ընկնելու և հարգված լինելու իրենց նպատակին։ Նրանք իրենց սրտերում սկսում են դժգոհություններ տածել Աստծու դեմ և այդպես վարվելով՝ սկսում են նախանձել, գարշել և ատել նրանց, ովքեր հավատարմորեն կատարում են իրենց պարտավորությունները։ Ինչպիսի՞ մարդկայնություն ունեն նման մարդիկ։ Մի՞թե նրանք մանրախնդիր չեն։ Եվ բացի դրանից՝ մի՞թե չեն հասկանում, թե ինչպես ձգտել ճշմարտությանը Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է Աստծուն հավատալը։ Կարծում են, թե Աստծուն հավատալը և պարտավորություն կատարելը նման է որպես ուսանող համալսարան ընդունվելու քննություն հանձնելուն, երբ միշտ պետք է համեմատել միավորներն ու վարկանիշները։ Ուստի նրանք մեծ կարևորություն են տալիս այս բաներին։ Մի՞թե սա նրանց վիճակը չէ։ Նախևառաջ, ճշմարտությունն ըմբռնելու տեսանկյունից, արդյոք նման մարդիկ ունե՞ն հոգևոր հասկացողություն։ Չունեն և չեն հասկանում, թե ինչ է Աստծուն հավատալը և ճշմարտությանը ձգտելը։ Մի կողմից՝ նրանք մեծ կարևորություն են տալիս ուրիշների շրջանում իրենց վարկանիշին. մյուս կողմից՝ միշտ միավորներ տալու մեթոդ են օգտագործում՝ գնահատելու համար, թե որքան լավ են ուրիշները կատարում իրենց պարտավորությունները, և որքան լավ են իրենք կատարում, ճիշտ այնպես, ասես դպրոցում աշակերտների գնահատեին՝ այս մեթոդով չափելով Աստծու հանդեպ մարդկանց հավատքը և նրանց պարտավորությունների կատարումը։ Մի՞թե սրանում ինչ-որ սխալ բան չկա։ Բացի դրանից՝ մի՞թե այն ջանասեր ձևը, որով նրանք կատարում են իրենց պարտավորությունները, սխալ չէ։ Մի՞թե նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում սովորելու և քննություն հանձնելու ջանքով։ (Այո։) Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Արդյոք նման մարդիկ հասկանո՞ւմ են՝ ինչպես փնտրել սկզբունքներն Աստծուն հավատալիս և իրենց պարտավորությունները կատարելիս։ Արդյոք ի վիճակի՞ են փնտրելու սկզբունքները։ Մի տեսանկյունից՝ նրանք չգիտեն, թե ինչպես փնտրել սկզբունքները։ Թե մարդիկ ինչպես պետք է կարդան Աստծու խոսքերը, ինչպես հաղորդակցվեն ճշմարտության շուրջ և ինչպես պատշաճ կերպով կատարեն իրենց պարտավորությունները. նրանք չեն հասկանում այս հարցերը, ոչ էլ հոգում են դրանց մասին։ Միայն գիտեն, որ պետք է գտնեն սկզբունքներ և գործեն ըստ դրանց, բայց թե ինչ են նախատեսում սկզբունքները, ինչ է պահանջում Աստված, կամ ինչպես են ուրիշները գործում ըստ սկզբունքների, չեն հասկանում։ Նրանք պարզապես չեն ըմբռնում դա։ Եվ մեկ այլ տեսանկյունից՝ արդյոք ի վիճակի՞ են գնահատելու պարտավորության կատարումը՝ հիմնվելով Աստծու չափանիշների վրա, որոնցով չափվում է, թե արդյոք մարդկանց պարտավորության կատարումը համապատասխանում է չափանիշին և այն սկզբունքներին, որոնք Նա պահանջում է մարդկանցից՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Կարո՞ղ են արդյոք նրանք հասկանալ այս հարցերն Աստծու խոսքերից և եղբայրների ու քույրերի հաղորդակցությունից։ Նախևառաջ նրանք չեն հասկանում Աստծու խոսքերը, ոչ էլ պարտավորություն կատարելու հարցերն են հասկանում։ Աստծուն հավատալն ու պարտավորություններ կատարելը սկսելուց հետո նրանք խորհում են. «Երբ դպրոցում էի, մի կանոն բացահայտեցի. քանի դեռ պատրաստ ես քրտնաջան աշխատելու և ավելի շատ սովորելու, կարող ես բարձր միավորներ ստանալ։ Ուստի ես նույնը կանեմ աստծու հանդեպ իմ հավատքի մեջ։ Ավելի շատ կկարդամ աստծու խոսքերը և ավելի շատ կաղոթեմ։ Մինչ մյուսները զրուցում են կամ ուտում, օրհներգեր կսովորեմ և անգիր կանեմ աստծու խոսքերը։ Նման ջանքի դեպքում աստված հաստատ կօրհնի ինձ՝ հաշվի առնելով իմ քրտնաջան աշխատանքը, ջանասիրությունը և աշխատասիրությունը, և իմ պարտավորության կատարումը հաստատ արդյունավետ կլինի։ Վստահ եմ, որ բարձր միավորներ կհավաքեմ մյուսների շրջանում և կգնահատված ու առաջխաղացված կլինեմ»։ Սակայն, չնայած այդպես վարվելուն, նրանք դեռևս չեն կարողանում հասնել իրենց ուզածին. «Ինչո՞ւ եմ իմ պարտավորությունը կատարելիս դեռևս ավելի պակաս արդյունավետ, քան մյուսները։ Ե՞րբ եմ առաջխաղացում ունենալու կամ օգտագործվելու կարևոր առաջադրանքների համար։ Մի՞թե սա չի նշանակում, որ հույս չկա։ Ես մրցունակ եմ ծնվել, չեմ ցանկանում հետ մնալ ուրիշներից։ Այդպիսին էի դպրոցում և դեռևս այդպիսին եմ աստծու հանդեպ իմ հավատքի մեջ։ Ով էլ ինձ գերազանցի, վճռական եմ տրամադրված գերազանցելու նրան։ Ես չե՛մ հանգստանա, մինչև չանեմ դա»։ Նրանք կարծում են, թե ճիշտ մեթոդի և մոտեցման դեպքում՝ պարզապես քրտնաջան սովորելու ջանք գործադրելով Աստծու խոսքերն ավելի շատ կարդալու և ավելի շատ օրհներգեր սովորելու վրա, դատարկաբանությամբ չզբաղվելով, հագնվելու վրա չկենտրոնանալով, ավելի քիչ քնելով և իրենց ավելի քիչ վայելքներ թույլ տալով, սեփական մարմինը ճնշման ենթարկելով և մսեղիի հարմարավետություններով չտարվելով կկարողանան ստանալ Աստծու օրհնությունները, և հաստատ արդյունքների կհասնեն՝ իրենց պարտավորությունը կատարելիս։ Սակայն ամեն ինչ միշտ այլ կերպ է դասավորվում, քան նրանք սպասում էին. «Ինչո՞ւ եմ դեռ միշտ սխալներ թույլ տալիս պարտավորությունս կատարելիս, և ինչո՞ւ դեռ չեմ կարողանում դա այնպես լավ անել, ինչպես մյուսները։ Մյուսներն ամեն ինչ արագ և լավ են անում, իսկ առաջնորդողը միշտ գովում և հարգում է նրանց։ Ես այնքա՜ն տառապանքի ու նեղության եմ դիմացել։ Ինչո՞ւ դեռ արդյունքների չեմ հասնում»։ Այս մասին խորհելիս ի վերջո մի նշանակալի բացահայտում են անում. «Պարզվում է՝ աստված անարդար է։ Ես այնքա՜ն երկար եմ հավատացել աստծուն և միայն հիմա եմ տեսնում դա։ Աստված բարեհաճ է ում հանդեպ որ ցանկանում է։ Ուստի ինչո՞ւ չի ուզում ինձ շնորհ ցուցաբերել։ Արդյոք այն պատճառո՞վ է, որ ես հիմար եմ, որ շողոքորթությունն ու պերճախոսությունն իմ ուժերից վեր են, որ ես արագամիտ չեմ։ Թե՞ այն պատճառով, որ չափազանց սովորական տեսք ունեմ և այնքան էլ կրթված չեմ։ Սա ինձ բացահայտող աստված է, այնպես չէ՞։ Ես աստծու այնքա՜ն խոսքեր եմ կարդացել. ինչո՞ւ աստված շնորհ չի ցուցաբերում ինձ, այլ փոխարենը բացահայտում է ինձ»։ Այդ մասին մտածելիս նրանք դառնում են բացասական. «Այլևս չեմ ուզում կատարել իմ պարտավորությունը։ Պարտավորությունս կատարելիս ես չեմ օրհնվել աստծու կողմից և ավելի շատ եմ կարդացել աստծու խոսքերը, բայց նա ինձ լուսավորություն չի բերել։ Աստծու խոսքերում ասվում է, որ աստված բարեհաճ է ում հանդեպ որ ցանկանում է և ողորմություն է ցուցաբերում ում որ ցանկանում է։ Ես այն մարդը չեմ, ում աստված ողորմություն կամ բարեհաճություն է ցուցաբերում։ Ինչո՞ւ պետք է կրեմ այս տանջանքը»։ Որքան շատ են մտածում, այնքան ավելի բացասական են դառնում և այնքան ավելի քիչ են զգում, որ առաջ գնալու ուղի ունեն։ Նրանք խեղդվում են իրենց վրդովմունքից և այլևս չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը. իսկ երբ կատարում են իրենց պարտավորությունը, պարզապես ձևականություն են անում։ Ինչպես էլ մյուսները հաղորդակցվեն սկզբունքների մասին, դա չի հասնում նրանց։ Նրանց ներսում ոչ մի արձագանք չկա։ Երբ այսպիսի վիճակում են, արդյոք ունե՞ն կյանքի մուտք։ Արդյոք որևէ հավատարմություն ունե՞ն իրենց պարտավորությունը կատարելու մեջ։ Այլևս ոչ, և այն քիչ ջանքն ու ջանասիրությունը, որ երբևէ ունեին, նույնպես վերացել են։ Ուստի ի՞նչ է մնացել նրանց սրտերում։ «Ես պարզապես ծրագրեր կկազմեմ ընթացքում և ամեն ինչ կընդունեմ այնպես, ինչպես կա։ Աստված կարող է բացահայտել և դուրս թողնել ինձ ցանկացած օր՝ հրաժարվելով ինձանից։ Երբ գա այն օրը, երբ ինձ թույլ չտան կատարել իմ պարտավորությունը, ես չեմ անի դա։ Գիտեմ, որ բավականաչափ լավը չեմ։ Աստված գուցե դեռ դուրս չի թողել ինձ, բայց գիտեմ, որ նա ինձ չի հավանում։ Իմ դուրս թղնվելը պարզապես ժամանակի հարց է»։ Այս մտքերն ու տեսակետներն առաջանում են նրանց սրտերում և երբ շփվում են ուրիշների հետ, նման արտահայտություններ են երբեմն դուրս թռչում. «Շարունակե՛ք եռանդով հավատալ, բոլո՛րդ։ Ձեր հավատքը և ձեր պարտավորությունների կատարումն անպայման կօրհնվեն աստծու կողմից։ Ես անհույս եմ։ Ես իմ ճանապարհի վերջում եմ։ Որքան էլ ջանասեր կամ աշխատասեր լինեմ, անօգուտ է։ Եթե աստված չի հավանում ինչ-որ մեկին, նրա գործադրած ոչ մի ջանք օգուտ չի տալիս։ Ես կատարում եմ իմ պարտավորությունը՝ ջանք գործադրելով իմ կարողության չափով. եթե իմ ջանքերը գործադրելու տեղ չկա, ոչինչ հնարավոր չէ անել դրա հետ։ Կարո՞ղ է արդյոք աստված ստիպել մարդկանց անել այն, ինչն իրենց ուժերից վեր է։ Աստված չի՛ կարող ձկանը ստիպել ցամաքում ապրել»։ Ի՞նչ է ասվում այստեղ։ Ենթատեքստը սա է. «Ես պարզապես այսպիսին եմ։ Անկախ նրանից, թե ինչպես է աստված վերաբերվում ինձ, սա կլինի իմ վերաբերմունքը»։ Ասե՛ք Ինձ, ինչո՞ւ նման վերաբերմունք և մտադրություն ունեցող մեկը դեռ կցանկանար ստանալ Աստծու օրհնությունները։ Կարո՞ղ են արդյոք նրա զարգացրած այս վիճակը և այս վերաբերմունքն ազդել ուրիշների վրա։ Դրանք հեշտությամբ կարող են բացասական և հակառակ ազդեցություն ունենալ՝ ուրիշներին առաջնորդելով դեպի բացասականություն և թուլություն։ Մի՞թե սա ուրիշներին մոլորեցնել և վնասել չէ։ Նման աստիճանի բացասականություն ունեցող մարդիկ դևեր են, այնպես չէ՞։ Դևերը երբեք չեն սիրում ճշմարտությունը։

Ոմանք իրենց բացասականությունն են արտահայտում երկարաշունչ ճառերով. նրանք պարզապես մի քանի արտահայտություն են արտաբերում. «Դուք բոլորդ ինձանից լավն եք։ Դուք բոլորդ մեծապես օրհնված եք։ Ես անհույս եմ։ Որքան էլ փորձեմ, անօգուտ է։ Աստծու օրհնությունները ստանալու ոչ մի հույս չունեմ»։ Թեև խոսքերը պարզ են և ոչ խնդրահարույց են թվում՝ հնչելով այնպես, ասես նրանք քննում են իրենց, մանրամասն վերլուծում իրենց և ընդունում այնպիսի փաստեր, ինչպիսիք են իրենց ցածր որակն ու թերությունները, իրականում նրանք անտեսանելի բացասականության մի տեսակ են արտահայտում։ Այս խոսքերը հեգնանք և ծաղր են պարունակում, ինչպես նաև դիմակայություն և, իհարկե, ավելին՝ դրանք Աստծուց դժգոհություն են պարունակում՝ բացասական և վհատված տրամադրության հետ մեկտեղ։ Այս բացասական խոսքերը գուցե քիչ են, բայց այս տրամադրությունը վարակիչ հիվանդության պես կարող է ազդել ուրիշների վրա։ Թեև նրանք որոշակիորեն չեն ասում. «Այլևս չեմ ցանկանում կատարել իմ պարտավորությունները, փրկության հասնելու հույս չունեմ, և դուք բոլորդ նույնպես վտանգի մեջ եք», ազդանշան են ուղարկում, որը մարդկանց մղում է զգալու, որ եթե այս անհատը, չնայած իր ջանքերին, փրկության հասնելու հույս չունի, ապա չփորձողներն էլ ավելի քիչ է հավանական, որ հույս ունենան։ Այս ազդանշանը փոխանցելով՝ բոլորին ասում են. «Հույսը կարևոր է։ Եթե Աստված քեզ հույս չի տալիս, եթե Աստված չի օրհնում քեզ, ապա որքան էլ ջանք գործադրես, ամեն ինչ իզուր է»։ Այն բանից հետո, երբ մարդկանց մեծամասնությունն ընդունում է այս ազդանշանը, նրանց հավատքն Աստծու հանդեպ իրենց էության խորքում ակամա նվազում է, և այն հավատարմությունն ու անկեղծությունը, որ պետք է դրսևորեն իրենց պարտավորությունները կատարելիս, մեծապես պակասում են։ Թեև նրանք արտահայտում են այս բացասականությունը՝ առանց մարդկանց մոլորեցնելու կամ իրենց կողմը գրավելու հստակ մտադրության, այս բացասական տրամադրությունն արագորեն ազդում է ուրիշների վրա՝ ստիպելով նրանց ճգնաժամ զգալ, զգալ, որ իրենց ջանքերը հեշտությամբ վատնվում են. այն մարդկանց մղում է ապրելու իրենց զգացմունքների մեջ՝ օգտագործելով զգացմունքները՝ Աստծու մասին ենթադրություններ անելու համար, և վերլուծելով ու զննելով Աստծու վերաբերմունքն ու անկեղծությունը մարդկանց նկատմամբ՝ հիմնվելով մակերեսային երևույթների վրա։ Երբ այս բացասական տրամադրությունը փոխանցվում է ուրիշներին, նրանք ակամա հեռանում են Աստծուց և սխալ են հասկանում ու կասկածում են այն ամենին, ինչ Աստված ասել է՝ այլևս չհավատալով Նրա խոսքերին։ Միևնույն ժամանակ նրանք այլևս անկեղծություն չունեն իրենց պարտավորությունների նկատմամբ. նրանք չեն ցանկանում գին վճարել և չեն ցանկանում որևէ հավատարմություն ունենալ։ Սա է այս բացասական արտահայտությունների ազդեցությունը մարդկանց վրա։ Ո՞րն է այս ազդեցության հետևանքը։ Այս խոսքերը լսելուց հետո մարդիկ չեն կերտվում, առավել ևս ինքնաճանաչողության չեն հասնում, չեն բացահայտում իրենց թերությունները կամ ի վիճակի չեն լինում կիրառելու ճշմարտությունը և կատարելու իրենց պարտավորություններն ըստ սկզբունքների. նրանք այս դրական արդյունքներից և ոչ մեկը ձեռք չեն բերում։ Փոխարենն այս ազդեցությունը մարդկանց մղում է ավելի բացասական դառնալու, մտածելու ճշմարտությանը ձգտելուց հրաժարվելու մասին և այլևս վճռականություն չունենալու իրենց պարտավորությունների մեջ։ Ինչո՞ւ են նրանք կորցրել հավատքը։ (Նրանք զգում են, որ փրկության հույս չունեն։) Ճիշտ է, դու ընդունել ես այս ուղերձը և զգում ես, որ փրկության հույս չունես, ուստի չես ցանկանում ջանք գործադրել՝ պարտավորությունդ կատարելու համար։ Այս վարքագիծը ցույց է տալիս, որ անկեղծորեն չես ձգտում ճշմարտությանը, այլ միշտ դատում ես՝ արդյոք Աստված գոհ է քեզանից, արդյոք փրկության հասնելու հույս ունես, և արդյոք Աստված հավանություն է տալիս պարտավորությանդ կատարմանը՝ հիմնվելով զգացմունքների, տրամադրությունների և ենթադրությունների վրա։ Երբ մարդիկ դատում են այս բաները՝ հիմնվելով ենթադրությունների վրա, ճշմարտությունը կիրառելու մեծ շարժառիթ չեն ունենում։ Ինչո՞ւ է այսպես։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ճշգրտորեն դատել Աստծուն, երբ դատում են Նրան՝ հիմնվելով ենթադրությունների վրա։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ճշգրիտ ենթադրություններ անել Աստծու ունեցած յուրաքանչյուր մտքի և գաղափարի մասին։ (Ոչ։) Մարդկանց մտքերը լի են նենգությամբ, գործարքներով, աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններով, Սատանայի տրամաբանությամբ և այլն։ Որո՞նք են այն բանի հետևանքները, երբ մարդիկ ենթադրություններ են անում Աստծու մասին՝ հիմնվելով այս բաների վրա։ Դա հանգեցնում է Աստծուն կասկածելուն, Աստծուց հեռանալուն և անգամ Աստծու հանդեպ հավատքի լիակատար կորստին։ Երբ մարդը լիովին կորցնում է հավատքն Աստծու հանդեպ, նրա սրտում անխուսափելիորեն մեծ հարցական նշան կդրվի այն մասին, թե արդյոք Աստված գոյություն ունի։ Այդ ժամանակ որպես Աստծուն հավատացողի նրանց ժամանակը կավարտվի. նրանք հիմնովին կործանված են։ Բացի դրանից՝ արդյոք ճի՞շտ է, որ մարդիկ ենթադրություններ անեն Աստծու մասին։ Մի՞թե սա այն վերաբերմունքն է, որն արարածը պետք է ունենա Արարչի նկատմամբ։ Հստակ է, որ ոչ։ Մարդիկ չպետք է ենթադրություններ անեն Աստծու մասին, ոչ էլ պետք է խորհրդածեն Աստծու մտածելակերպի կամ մարդկանց մասին Նրա մտքերի վերաբերյալ։ Սա ինքնին սխալ է. մարդիկ սխալ տեսանկյուն և դիրքորոշում են ընդունել։

Մարդիկ չպետք է Աստծուն ենթադրություններով, կռահումներով, կասկածով կամ կասկածամտությամբ վերաբերվեն, ոչ էլ պետք է դատեն Նրան՝ հիմնվելով մարդկային մտքերի ու տեսակետների, աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունների կամ ակադեմիական գիտելիքների վրա։ Ուստի ինչպե՞ս պետք է մարդիկ վերաբերվեն Աստծուն։ Նախ՝ մարդիկ պետք է հավատան, որ Աստված ճշմարտությունն է։ Մարդկանց հանդեպ Աստծու պահանջները, նրանց հանդեպ Նրա մտադրությունները, մարդկանց հանդեպ Նրա սերն ու ատելությունը, և տարբեր տեսակի մարդկանց համար Նրա կարգավորումները, մտքերն ու գաղափարները և այլն քո ենթադրությունների կարիքը չունեն. այս հարցերն ունեն հստակ բացատրություններ և հստակ իմաստներ Աստծու խոսքերում։ Միայն պետք է հավատաս, փնտրես և ապա կիրառես ըստ Աստծու խոսքերի. ահա թե որքան պարզ է դա։ Աստված քեզնից չի պահանջում դատել, թե ինչ է Նա մտադիր անել քեզ հետ, կամ ինչպես է Նա վերաբերվում քեզ՝ հիմնվելով զգացմունքների վրա։ Ուստի դու կարծում ես, թե փրկության հասնելու հույս չունես. սա զգացմո՞ւնք է, թե՞ փաստ։ Աստծու խոսքերն ասե՞լ են սա։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ են ասում Աստծու խոսքերը։ Աստված մարդկանց ասում է, թե ինչպես փնտրել ճշմարտությունը լուծումների համար և գտնել ճշմարտությունը կիրառելու ուղին, երբ որևէ խնդրի են բախվում կամ ապականված խառնվածքներ բացահայտում։ Սա հաստատում է մի բան. ճշմարտություն է, որ Աստված ցանկանում է փրկել մարդկանց և փոխակերպել նրանց ապականված խառնվածքները. Աստված չի խաբում քեզ, և սա դատարկ խոսակցություն չէ։ Դու կարծում ես, թե փրկության հասնելու հույս չունես, բայց դա պարզապես ժամանակավոր տրամադրություն է, որոշակի միջավայրում առաջացած զգացմունք։ Քո զգացմունքները չեն ներկայացնում Աստծու ցանկությունները կամ մտադրությունները, առավել ևս Նրա մտքերը, և չեն ներկայացնում նաև ճշմարտությունը։ Հետևաբար, եթե ապրում ես այս զգացմունքով, եթե ենթադրություններ ես անում Աստծու մասին՝ հիմնվելով այս զգացմունքի վրա՝ օգտագործելով քո զգացմունքը՝ Աստծու ցանկությունները փոխարինելու համար, ապա խիստ սխալվում ես և ընկել ես Սատանայի ծուղակը։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։ Չապավինել զգացմունքներին։ Ոմանք ասում են. «Եթե չպետք է ապավինենք զգացմունքներին, ապա ինչի՞ն պետք է ապավինենք»։ Քո որևէ բանին ապավինելն անօգուտ է. մարդկային զգացմունքները չեն ներկայացնում ճշմարտությունը։ Ո՞վ գիտե, թե ինչպես է առաջացել քո զգացմունքը, որտեղից է իրականում եկել. եթե առաջացել է Սատանայի կողմից մոլորեցվելու արդյունքում, ապա դա խնդրահարույց է։ Ամեն դեպքում, անկախ նրանից, թե ինչպես է առաջացել զգացմունքը, այն ճշմարտությունը չի ներկայացնում։ Որքան ուժգին են մարդու զգացմունքներն ու կանխազգացումները, այնքան ավելի շատ նա պետք է փնտրի ճշմարտությունը, գա Աստծու առջև և խորհի իր մասին։ Մարդկային զգացմունքները և փաստերն ու ճշմարտությունը երկու տարբեր բաներ են։ Կարո՞ղ են արդյոք զգացմունքները քեզ ճշմարտություն մատակարարել։ Կարո՞ղ են արդյոք քեզ կիրառման ուղի բերել։ Չեն կարող։ Միայն Աստծու խոսքերը, միայն ճշմարտությունը կարող են քեզ կիրառման ուղի բերել, կարող են քեզ շրջադարձ բերել և ելք բացել։ Հետևաբար այն, ինչ պետք է կիրառես, քո սեփական զգացմունքները փնտրելը չէ։ Քո զգացմունքները կարևոր չեն։ Այն, ինչ պետք է անես, Աստծու առջև գալն է՝ ճշմարտությունը փնտրելու, Նրա խոսքերի միջոցով Աստծու մտադրությունները հասկանալու համար։ Որքան շատ ես ապավինում զգացմունքներին, այնքան ավելի շատ ես առանց առաջ գնալու ուղու հայտնվում, այնքան ավելի խորն ես ընկնում բացասականության մեջ և այնքան ավելի շատ ես հավատում, որ Աստված անարդար է, որ Աստված չի օրհնել քեզ։ Ընդհակառակը, եթե մի կողմ դնես այս զգացմունքները՝ ճշմարտության սկզբունքները փնտրելու համար, տեսնելու, թե քո պարտավորությունը կատարելու ընթացքում որ գործողություններն են խախտել ճշմարտության սկզբունքները, որ գործողություններն են արվել քո սեփական կամքի համաձայն և լիովին չկապված են ճշմարտության սկզբունքների հետ, ապա փնտրելու ընթացքում կբացահայտես, որ չափազանց շատ սեփական կամք, չափազանց շատ երևակայություններ ունես։ Պարզապես կիրառելով այս մի փոքր լրջությունը՝ բազմաթիվ խնդիրներ կբացահայտես. «Ես չափազանց ըմբոստ եմ, չափազանց ինքնակամ, չափազանց ամբարտավա՛ն։ Այնպես չէ, որ փրկության հույս չունեմ. իմ զգացմունքներն անճշգրիտ են։ Բանն այն է, որ ես լուրջ չեմ ընդունել Աստծու խոսքերը և չեմ կիրառել ըստ ճշմարտության սկզբունքների։ Ես միշտ դժգոհում եմ, որ Աստված չի օրհնում ինձ, չի ուղղորդում ինձ և կողմնակալ է, բայց իրականում չէի գիտակցում, որ ձևական եմ, կամակոր և անխոհեմ իմ պարտավորության կատարման մեջ. սա իմ մեղքն է։ Հիմա գիտակցել եմ, որ Աստված կողմնակալություն չի ցուցաբերում։ Երբ մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը կամ չեն գալիս Աստծու առջև, Աստված արդեն իսկ բարի է նրանց հանդեպ՝ չզրկելով նրանց պարտավորություն կատարելու որակավորումից. Աստված արդեն իսկ շատ ներողամիտ է այս հարցում։ Սակայն ես դեռ լի էի վրդովմունքով՝ անգամ մրցելով և վիճելով Աստծու հետ։ Նախկինում ես կարծում էի, թե բավականին լավն եմ, բայց հիմա տեսնում եմ, որ դա ամենևին էլ ճիշտ չէ։ Ինչ էլ որ անում էի, հիմնված չէր սկզբունքների վրա. այն, որ Աստված չկարգավարժեց ինձ, Նրա շնորհն էր. Նա ճանաչեց իմ փոքր հասակը»։ Նման փնտրտուքի միջոցով դու որոշ ճշմարտություններ կհասկանաս և ի վիճակի կլինես նախաձեռնություն վերցնելու՝ ակտիվորեն կիրարկելու ըստ ճշմարտության սկզբունքների։ Քիչ-քիչ կզգաս, որ որոշ սկզբունքներ ունես քո վարքագծում և պարտավորությունդ կատարելիս։ Այդ ժամանակ մի՞թե շատ ավելի խաղաղ չես զգա քո խղճի առջև։ «Նախկինում ես զգում էի, որ փրկության հույս չունեմ, բայց հիմա ինչո՞ւ է այս զգացումը, այս գիտակցությունն ավելի ու ավելի թուլանում։ Ինչպե՞ս պատահեց, որ այս վիճակը փոխվեց։ Նախկինում կարծում էի, թե հույս չունեմ։ Մի՞թե դա պարզապես բացասականություն և դիմակայություն չէր և պայքար Աստծու դեմ։ Ես չափազանց ըմբո՛ստ էի»։ Ենթարկվելուց հետո անգիտակցաբար քո պարտավորությունը կատարելու ընթացքում կսկսես հասկանալ որոշ սկզբունքներ և քեզ այլևս չես համեմատի ուրիշների հետ. պարզապես կկենտրոնանաս այն բանի վրա, թե ինչպես խուսափես ձևականությունից և ինչպես ըստ սկզբունքների կատարես պարտավորություններդ։ Անգիտակցաբար այլևս չես զգա, որ չես կարող փրկվել, և այլևս ծուղակում չես հայտնվի այդ բացասական վիճակի մեջ։ Դու քո պարտավորությունները կկատարես ըստ սկզբունքների և կզգաս, որ քո հարաբերություններն Աստծու հետ բնականոն են դարձել։ Երբ ունենաս այս զգացումը, կմտածես. «Աստված չի լքել ինձ։ Կարող եմ զգալ Աստծու ներկայությունը և կարող եմ զգալ Աստծու ուղղորդումն ու օրհնությունները, երբ փնտրում եմ Աստծուն՝ իմ պարտավորությունները կատարելիս։ Ի վերջո զգում եմ, որ Աստված օրհնում է ուրիշներին և օրհնում է նաև ինձ, և որ Աստված կողմնակալություն չի ցուցաբերում. կարծես թե դեռ փրկության հույս ունեմ։ Պարզվում է, որ այն ճանապարհը, որով նախկինում քայլում էի, սխալ էր. ես միշտ ձևականություն էի անում և անխոհեմ չարագործություններ էի կատարում իմ պարտավորության մեջ և անգամ կարծում էի, թե ինձ հետ ամեն ինչ կարգին է՝ ապրելով իմ սեփական փոքրիկ աշխարհում և հիանալով ինքս ինձնով։ Հիմա տեսնում եմ, որ այդպես վարվելը մեծ սխալ էր։ Ապրելով լիովին Աստծու դեմ աղաղակելու և Նրան դիմակայելու վիճակում՝ զարմանալի չէ, որ չստացա Աստծու լուսավորությունը։ Ինչպե՞ս կարող էի ստանալ Աստծու լուսավորությունը, եթե չեմ գործում ըստ սկզբունքների»։ Տեսնում ես, կիրարկման երկու լիովին տարբեր եղանակներ, սեփական գաղափարների հետ վարվելու երկու լիովին տարբեր եղանակներ ի վերջո հանգեցնում են տարբեր արդյունքների։

Մարդիկ չեն կարող ապրել իրենց զգացմունքներով Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ։ Մարդկանց զգացմունքները պարզապես անցողիկ տրամադրություններ են. դրանք որևէ կապ ունե՞ն նրանց ելքերի հետ։ Փաստերի՞ հետ։ (Ոչ։) Երբ մարդիկ շատ են հեռանում Աստծուց, երբ ապրում են հոգեվիճակում, որում սխալ են հասկանում Աստծուն, կամ դիմակայում են, պայքարում և աղաղակում Աստծու դեմ, ապա լիովին թողել են Աստծու հոգածությունն ու պաշտպանությունը և այլևս Աստծու համար իրենց սրտերում տեղ չունեն։ Երբ մարդիկ ապրում են այսպիսի վիճակում, չեն կարող չապրել իրենց սեփական զգացմունքներով։ Ինչ-որ աննշան միտք կարող է այնքան վրդովեցնել նրանց, որ չկարողանան ուտել կամ քնել, ինչ-որ մեկի անզգույշ դիտողությունը կարող է նրանց գցել ենթադրությունների և շփոթության մեջ, և անգամ մեկ մղձավանջը կարող է նրանց բացասական դարձնել և ստիպել սխալ հասկանալ Աստծուն։ Հենց որ այսպիսի արատավոր շրջապտույտ է ձևավորվում, մարդիկ որոշում են, որ իրենց համար ամեն ինչ ավարտված է, որ կորցրել են փրկվելու բոլոր հույսերը, որ լքվել են Աստծու կողմից, և որ Աստված չի փրկի իրենց։ Որքան շատ են այսկերպ մտածում և որքան շատ են նման զգացմունքներ ունենում, այնքան ավելի են ընկղմվում բացասականության մեջ։ Իրական պատճառը, թե ինչու մարդիկ այս զգացմունքներն ունեն, այն է, որ չեն փնտրում ճշմարտությունը կամ չեն կիրառում ըստ ճշմարտության սկզբունքների։ Երբ նրանց հետ ինչ-որ բան է պատահում, մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը, չեն կիրառում ճշմարտությունը և միշտ գնում են իրենց ճանապարհով՝ ապրելով իրենց սեփական մանր խորամանկության մեջ։ Ամեն օր անցկացնում են՝ իրենց ուրիշների հետ համեմատելով և նրանց հետ մրցելով, նախանձելով և ատելով յուրաքանչյուրին, ում իրենցից լավն են համարում, և ծաղրելով ու հեգնելով յուրաքանչյուրին, ում իրենցից ցածր են համարում՝ ապրելով Սատանայի բնույթի մեջ, չանելով բաներն ըստ ճշմարտության սկզբունքների և հրաժարվելով որևէ մեկի խորհուրդն ընդունելուց։ Սա ի վերջո հանգեցնում է նրան, որ նրանք զարգացնում են ամեն տեսակ մոլորություններ, ենթադրություններ և դատողություններ, և նրանք իրենց մշտապես անհանգիստ են դարձնում։ Եվ մի՞թե արժանի չեն դրան։ Նման դառը պտուղը կարող են կրել միայն իրենք և իսկապես արժանի են դրան։ Ի՞նչն է առաջացնում այս ամենը։ Դա այն պատճառով է, որ մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը, չափազանց ամբարտավան են և ինքնարդար, միշտ գործում են ըստ իրենց սեփական գաղափարների, միշտ ցուցադրում են իրենց և համեմատում իրենց ուրիշների հետ, միշտ փորձում են աչքի ընկնել, միշտ անհիմն պահանջներ են ներկայացնում Աստծուն և այլն։ Այս բոլոր բաները մարդկանց մղում են աստիճանաբար հեռանալու Աստծուց, դիմակայելու Աստծուն և նորից ու նորից խախտելու ճշմարտությունը։ Ի վերջո նրանք ընկղմվում են խավարի և բացասականության մեջ։ Եվ նման ժամանակներում մարդիկ չունեն ճշմարիտ հասկացողություն իրենց սեփական ըմբոստության և հակադրության մասին, առավել ևս հնարավոր չէ, որ ճիշտ վերաբերմունքով մոտենան այս բաներին։ Փոխարենը դժգոհում են Աստծուց, սխալ են հասկանում Աստծուն և ենթադրություններ են անում Նրա մասին։ Երբ դա տեղի է ունենում, մարդիկ ի վերջո գիտակցում են, որ իրենց ապականությունը շատ խորն է, և որ իրենք չափազանց խնդրահարույց են, ուստի որոշում են, որ այն տեսակից են, որը հակադրվում է Աստծուն, և ակամա ընկղմվում են բացասականության մեջ՝ ի վիճակի չլինելով դուրս գալու դրանից։ Այն, ինչին նրանք հավատում են, հետևյալն է. «Աստված արհամարհում է ինձ, Աստված չի ուզում ինձ։ Չափազանց ըմբոստ եմ, արժանի եմ դրան, Աստված հաստատ այլևս չի փրկի ինձ»։ Հավատում են, որ սրանք բոլորը փաստեր են։ Իրենց սրտերում եղած կռահումները որոշում են որպես փաստեր։ Ով էլ հաղորդակցվի նրանց հետ ճշմարտության մասին, անօգուտ է, նրանք չեն ընդունում այն։ Նրանք մտածում են. «Աստված չի օրհնի ինձ, Նա չի փրկի ինձ, ուստի ի՞նչ իմաստ ունի հավատալ Աստծուն»։ Երբ Աստծու հանդեպ նրանց հավատքի ճանապարհը հասել է այս կետին, արդյոք մարդիկ դեռ ի վիճակի՞ են հավատալու։ (Ոչ։) Ինչո՞ւ այլևս չեն կարող շարունակել։ Այստեղ մի փաստ կա։ Երբ մարդկանց բացասականությունը հասնում է մի որոշակի կետի, երբ նրանց սրտերը լցվում են դիմակայությամբ և բողոքներով և ցանկանում են մեկընդմիշտ խզել իրենց հարաբերություններն Աստծու հետ, ապա դա այլևս այնքան պարզ բան չէ, ինչպիսին այն, որ նրանք չեն վախենում Աստծուց, չեն ենթարկվում Աստծուն, չեն սիրում ճշմարտությունը և չեն ընդունում ճշմարտությունը։ Փոխարեն Ի՞նչ է դա։ Իրենց սրտերում ակտիվորեն ընտրում են հրաժարվել Աստծու հանդեպ իրենց հավատքից։ Կարծում են, թե ամոթալի է պասիվորեն սպասել դուրս մնալուն, և որ ավելի շատ արժանապատվություն կա հրաժարվելն ընտրելու մեջ, ուստի նախաձեռնություն են վերցնում՝ կորցնելու իրենց հնարավորությունը՝ ինքնուրույն ամեն ինչի վերջ դնելով։ Նրանք դատապարտում են Աստծուն հավատալը որպես վատ բան, դատապարտում են ճշմարտությունը որպես մարդկանց փոխելու անկարող բան և դատապարտում են Աստծուն որպես անարդար՝ դժգոհելով, որ Նա չի փրկում իրենց. «Ես այնքա՜ն ջանասեր եմ, այնքա՜ն ավելի շատ նեղություն եմ կրում, քան մյուսները, և այնքա՜ն ավելի մեծ գին եմ վճարում, քան բոլորը, ես անկեղծորեն եմ կատարում իմ պարտավորությունը, և, միևնույն է, Աստված չի օրհնել ինձ։ Հիմա հստակորեն տեսնում եմ, որ Աստված չի հավանում ինձ, որ Աստված մարդկանց անհավասար է վերաբերվում»։ Նրանք համարձակություն ունեն Աստծու հանդեպ իրենց կասկածները վերածելու Աստծու դատապարտման և Նրա դեմ հայհոյանքի։ Երբ այս փաստը ձևավորվում է, կարո՞ղ են արդյոք շարունակել Աստծուն հավատալու ճանապարհը։ Քանի որ ըմբոստանում են Աստծու դեմ և հակադրվում են Աստծուն և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը կամ չեն խորհում իրենց մասին, նրանք կործանված են։ Մի՞թե անխոհեմ չէ, որ ինչ-որ մեկն իր նախաձեռնությամբ լքի Աստծուն և ապա դժգոհի, որ Աստված չի օրհնում իրեն կամ շնորհ չի ցուցաբերում իրեն։ Յուրաքանչյուրն ընտրում է իր սեփական ճանապարհը և ինքն է քայլում դրանով, ոչ ոք չի կարող դա անել նրա փոխարեն։ Դու ես, որ ընտրել ես փակուղի, դու ես, որ լքել ես Աստծուն և մերժել Նրան։ Սկզբից մինչև վերջ Աստված երբեք չի ասել, որ չի ուզում քեզ, կամ որ հրաժարվել է քեզանից, կամ որ հրաժարվում է քեզ փրկելուց, դու ես, որ սահմանափակել ես Աստծուն՝ հիմնվելով քո կռահումների վրա։ Եթե իսկապես հավատայիր Աստծուն և դեռ հավատայիր Աստծուն, նույնիսկ եթե Նա չուզեր քեզ, և դեռ հավատայիր Աստծուն և շարունակեիր կարդալ Նրա խոսքերը և դեռ ընդունեիր ճշմարտությունը և բնականոն կերպով կատարեիր քո պարտավորությունները, նույնիսկ եթե Նա գարշեր քեզանից, ապա ո՞վ կարող էր սահմանափակել կամ կանգնեցնել քեզ։ Մի՞թե ամեն ինչ քո սեփական ընտրությունների և ձգտումների մասին չէ։ Ինքդ հավատք չունես, սակայն շրջվում ես՝ Աստծուց դժգոհելու համար, սա անխոհեմություն է։ Դու չես պահպանում քո հարաբերություններն Աստծու հետ և պնդում ես դրանք ոչնչացնելը, երբ ճեղք է առաջանում, կարո՞ղ է արդյոք այն վերականգնվել։ Կոտրված հայելին դժվար է նորից միացնել և նույնիսկ եթե նորից միացվի, ճեղքը դեռ կլինի։ Հիմա, երբ հարաբերությունները խզվել են, դրանք երբեք չեն կարող վերականգնվել իրենց սկզբնական վիճակին։ Այսպիսով՝ անկախ նրանից, թե ինչպիսի միջավայրի են բախվում Աստծուն հավատալու ընթացքում, մարդիկ պետք է սովորեն ենթարկվել և պետք է փնտրեն ճշմարտությունը, միայն այդ դեպքում կարող են հաստատուն կանգնել։ Եթե ուզում ես հետևել Աստծուն մինչև ճանապարհի վերջը, ճշմարտությանը ձգտելը վճռորոշ է, անկախ նրանից՝ պարտավորություններդ կատարելիս, թե որևէ այլ բան անելիս, ճշմարտության սկզբունքները հասկանալը և դրանք կիրառելն ու իրականացնելն էական է, որովհետև ճշմարտությունը հասկանալու և ըստ ճշմարտության սկզբունքների կիրառելու գործընթացի միջոցով է, որ ճանաչում ես Աստծուն, հասկանում ես Աստծուն, ըմբռնում ես Աստծուն և ընկալում ես Աստծու մտադրությունները՝ թույլ տալով քեզ համատեղելի դառնալ Նրա հետ և Նրա էության հասկացողություն և ընդունում ձեռք բերել։ Եթե ճշմարտության սկզբունքները գործնականում չես կիրառում և պարզապես գործում ես կամ կատարում ես պարտավորություններդ ըստ քո սեփական կամքի, երբեք շփում չես ունենա ճշմարտության հետ։ Ի՞նչ է նշանակում երբեք շփում չունենալ ճշմարտության հետ։ Դա նշանակում է, որ երբեք շփում չես ունենա ամեն ինչի նկատմամբ Աստծու վերաբերմունքի, Նրա պահանջների կամ Նրա մտքերի հետ, և էլ ավելի քիչ հավանական է, որ շփում կունենաս Աստծու բնույթի և էության հետ, ինչպես բացահայտված է Նրա գործում։ Եթե չկարողանաս շփում ունենալ Աստծու գործի այս փաստերի հետ, Աստծու վերաբերյալ քո հասկացողությունը հավերժ կսահմանափակվի մարդկային երևակայություններով և պատկերացումներով։ Այն կմնա երևակայությունների և պատկերացումների տիրույթում և երբեք չի համապատասխանի Աստծու էությանը և ճշմարիտ բնույթին։ Այսկերպ դու չես կարողանա Աստծու ճշմարիտ հասկացողության հասնել։

Իրենց պարտավորությունները կատարելու ընթացքում մարդիկ հաճախ են փորձառաբար ապրում բացասական և ըմբոստ վիճակներ։ Եթե նրանք կարողանան փնտրել ճշմարտությունը և օգտագործել ճշմարտության սկզբունքները՝ այս խնդիրներին անդրադառնալու և դրանք լուծելու համար, նրանց բացասական հույզերը չեն վերածվի գանգատների, դիմակայության, չենթարկվելու, աղաղակելու կամ անգամ հայհոյանքի։ Սակայն եթե մարդիկ գործ են ունենում այս բաների հետ՝ ապավինելով բացառապես իրենց սեփական մանր խորամանկությանը, մարդկային ինքնատիրապետմանը, մարդկային ջանքին, ջանասիրությանը, իրենց մարմինները կարգավարժելուն և այլ նման մոտեցումների, ապա վաղ թե ուշ այս մարդկային երևակայությունները, դատողությունները և ենթադրությունները կդառնան գանգատներ, չենթարկում, դիմակայություն, աղաղակ և անգամ հայհոյանք Աստծու դեմ։ Երբ մարդիկ ծուղակում են հայտնվում նման բացասական հույզերի մեջ, հակված են Աստծու դեմ անհնազանդություն, դժգոհություն և գանգատներ զարգացնելու՝ ի թիվս այլ նման զգացմունքների կամ մտքերի։ Երբ ժամանակի ընթացքում այս մտքերը կուտակվում են մարդկանց ներսում, և նրանք դեռևս չեն փնտրում ճշմարտությունը կամ չեն օգտագործում ճշմարտությունը՝ դրանք լուծելու համար, նրանց անհնազանդությունը, դժգոհությունը և գանգատները կվերածվեն չենթարկվելու. նրանք կներգրավվեն ըմբոստ վարքագծի մեջ, ինչպես օրինակ՝ իրենց պարտավորությունները ձևականորեն կատարելը կամ եկեղեցու գործին միտումնավոր խանգարելն ու վնասելը՝ ի թիվս այլ բացասական վարքագծերի, որպեսզի արտահայտեն իրենց անհնազանդությունն ու դժգոհությունը և այդպիսով հասնեն Աստծուն չենթարկվելու իրենց նպատակին։ Ոմանք կործանում են ուրիշ մարդկանց պարտավորության կատարումը և խանգարում դրան։ Նրանց գործողությունների հետևում թաքնված իմաստը հետևյալն է. «Եթե չեմ կարող կատարել իմ պարտավորությունը, կամ եթե աստված չի օրհնում ինձ իմ պարտավորության մեջ, այնպես կանեմ, որ ձեզանից ոչ ոք չկարողանա լավ կատարել իր պարտավորությունները», և ապա սկսում են անհանգստություններ առաջացնել։ Ոմանք դա անում են խոսքերի միջոցով, մինչդեռ մյուսներ ն օգտագործում են որոշ գործողություններ։ Ի՞նչ բաներ կարող են անել նրանք, ովքեր իրենց գործողություններով անհանգստացնում են ուրիշներին։ Օրինակ՝ կարող են դիտավորյալ ինչ-որ մեկի համակարգչից ֆայլեր ջնջել՝ նրա պարտավորության արդյունքների վրա ազդելու համար, կամ կարող են դիտավորյալ անհանգստացնել առցանց հավաքույթները։ Դա դևերն ու Սատանաներն են անհանգստացնում մարդկանց։ Մարդիկ չեն հասկանում. «Ինչպե՞ս կարող է այդ տարիքի մեկն այսպիսի գարշելի բաներ անել։ Ի վերջո նա դեռահաս չէ. ինչպե՞ս կարող է դեռևս նման չարաճճիություններ անել»։ Իրականում երեսուն, քառասուն, հիսուն կամ վաթսուն տարեկան մարդիկ նույնպես կարող են անել այս բաները։ Այս տարբեր վարքագծերն աներևակայելի են. սրանք խիղճ և ողջամտություն ունեցող մարդու գործողություններ չեն, այլ դևերի և Սատանաների։ Տեսնելով, որ ուրիշները չեն ազդվում, և իր նպատակները չեն իրագործվում, նման մարդն այնուհետև դուրս կթափի բացասականություն և անհանգստություններ կառաջացն եր այն ժամանակ, երբ շատ մարդիկ են ներկա, կամ հավաքույթների ընթացքում։ Երբ նրանք սկսում են իրենց դժգոհությունը դուրս թափել գործողությունների միջոցով, արդեն դժվար է դառնում վերահսկել իրավիճակը. շատ դժվար է զսպել նրանց, և եթե իրավիճակը շարունակի զարգանալ, կարող է միայն սրվել՝ իր բնությամբ էլ ավելի լուրջ դառնալով։ Նրանք ոչ միայն անհանգստություններ են առաջացնում իրենց գործողություններով, այլև նաեւ օգտագործում են տարբեր միջոցներ և մեթոդներ՝ կիրառելով ագրեսիվ և դատապարտող լեզու ուրիշներին անհանգստացնելու համար, երբ կատարում են իրենց պարտավորությունը։ Անկախ այն բանից՝ հասնում են իրենց նպատակներին, թե ոչ, այնուհետև սրտում դիմակայում են Աստծուն ։ Նրանք չ են կարդում Աստծու խոսքերը կամ չեն սովորում օրհներգեր և հրաժարվում են Աստծու խոսքերին կամ ճշմարտությանը վերաբերող որևէ գիրք կարդալուց։ Ի՞նչ են նրանք անում տանը։ Վեպեր են կարդում, հեռուստասերիալներ դիտում, խոհարարական հմտություններ սովորում, դիմահարդարում և վարսահարդարում ուսումնասիրում... Հավաքույթների ժամանակ նրանք չեն հաղորդակցվում Աստծու խոսքերի վերաբերյալ իրենց հասկացողության շուրջ, ոչ էլ հաղորդակցվում են, թե ինչպես լուծել ապականված խառնվածքները և ապականության բացահայտումները։ Երբ ուրիշները հաղորդակցվում են, դիտավորյալ զրույցն իրենց ձեռքն են վերցնում, ընդհատում են խոսողին, միտումնավոր փոխում են թեման և այլն՝ միշտ ասելով բաներ, որոնք խարխլում և անհանգստացնում են։ Ինչո՞ւ են այսպես վարվում։ Պատճառը նրանց այն համոզմունքի մեջ է, թե փրկության հույս չունեն, ինչը ստիպում է հանձնվել և սկսել անխոհեմաբար գործել. նրանք փորձում են մի քանի ուղեկից գտնել` նախքան եկեղեցուց հեռացվելը կամ արտաքսվելը. եթե չեն կարող օրհնվել, այնպես կանեն, որ ուրիշներն էլ չկարողանան։ Ինչո՞ւ են նրանք այսպես մտածում։ Կարծում են, թե Աստված, որին հավատում են, նման չէ այն աստծուն, որին ի սկզբանե պատկերացնում էին. Նա մարդկանց չի սիրում այնքան, որքան իրենք պատկերացնում էին, և այնքան էլ արդար չէ, և Նա հաստատ այնքան անկեղծորեն քնքուշ չէ մարդկանց հանդեպ, որքան իրենք պատկերացնում էին։ Աստված սիրում է ուրիշներին, բայց ոչ իրենց, Աստված փրկում է ուրիշներին, բայց ոչ իրենց։ Հիմա, երբ իրենց համար ոչ մի հույս չեն տեսնում և զգում են, որ չեն կարող փրկվել, հանձնվում են և սկսում անխոհեմաբար գործել։ Բայց սա դեռ ամենը չէ։ Նրանք նաև ցանկանում են, որ ուրիշները տեսնեն՝ քանի որ իրենց համար հույս չկա, ուրիշների համար էլ հույս չկա, և բավարարվում են միայն այն ժամանակ, երբ ստիպում են բոլորին հրաժարվել Աստծու հանդեպ իրենց հավատքից և հետ կանգնել իրենց հավատ ից։ Սա անել իս նրանց նպատակն է. «Եթե ես չեմ կարող ստանալ երկնքի թագավորության օրհնությունները, դուք էլ ավելի լավ է անգամ չերազեք դրանք ձեռք բերելու մասին»։ Ինչպիսի՞ թշվառական է նման մարդը։ Մի՞թե դև չէ։ Դև է, որը դեպի դժոխք է գնում, որը նաև արգելում է ուրիշներին հավատալ Աստծուն և մտնել երկնքի թագավորություն. նա ուղիղ դեպի փակուղի է գնում։ Ցանկացած ոք, ով փոքր-ինչ խիղճ և փոքր-ինչ սիրտ ունի, որը վախենում է Աստծուց, չպետք է այսպես վարվի։ Ե թե իսկապես մեծ չարիք է գործում և բացահայտվում է, ինչը նրան ստիպում է զգալ, որ այլևս հույս չունի, միևնույն է, նպատակ կունենա օգնելու ուրիշներին հաջողության հասնել՝ թույլ տալով ուրիշներին անկեղծորեն հավատալ Աստծուն և չհետևել իր օրինակին։ Նա կարող է ասել. «Ես չափազանց թույլ եմ, իմ մսեղավոր ցանկություններն ուժեղ են, և ես չափազանց տարված եմ աշխարհով։ Սա իմ սեփական մեղքն է։ Ես արժանի եմ դրան։ Դուք շարունակե՛ք անկեղծ հավատացյալներ լինել. մի՛ ազդվեք ինձանից։ Հավաքույթների ժամանակ ես կհսկեմ, և եթե մեծ կարմիր վիշապի ոստիկանությունը մտնի գյուղ, կզգուշացնեմ ձեզ»։ Ցանկացած ոք, ով մարդկայնության նշույլ ունի, պետք է առնվազն այսքանն անի և չպետք է խանգարի ուրիշներին՝ ճշմարտությանը ձգտելիս։ Բայց նրանք, ովքեր զուրկ են մարդկայնությունից, երբ ամեն ինչ իրենց ուզածով չի ընթանում, կամ երբ տեսնում են, որ եղբայրներն ու քույրերն արհամարհում են իրենց և հեռանում են, զգում են, որ Աստված բացահայտել և դուրս է թողել իրենց, որ փրկության հույս չունեն։ Երբ նրանք նման գաղափարներ և մտքեր են տածում, հանձնվում են և սկսում անխոհեմաբար գործել՝ բացասականություն դուրս թափելով և առանց խղճի խայթի անհանգստացնելով եկեղեցական կյանքը։ Ինչպիսի՞ մարդիկ են սա անում։ Մի՞թե դևեր չեն։ (Այո։) Արդյոք պե՞տք է քաղաքավարություն ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, որոնք դևեր են։ (Ոչ։) Ուստի ինչպե՞ս պետք է վարվել դրա հետ։ Դու ա սում ես. «Դու գալիս ես հավաքույթների, սակայն ո՛չ կարդում ես Աստծու խոսքերը, ո՛չ էլ ճշմարտությունն ընդունում։ Այդ դեպքում ինչի՞ համար ես այստեղ։ Խառնաշփոթներ առաջացնելու, այնպես չէ՞։ Կարծում ես, թե փրկության հույս չունես։ Իրականում մենք էլ չենք զգում, որ մեծ հույս ունենք, բայց ջան ում ենք։ Հավատում ենք, որ Աստված կողմնակալ չէ, որ Նա վստահելի է, որ մարդկանց փրկելու Նրա սիրտն անկեղծ է և որ Նրա սիրտը չի փոխվում։ Քանի դեռ հույսի նշույլ կա, չենք հանձնվի։ Մենք անընդհատ բացասական չենք լինի և քեզ պես սխալ չենք հասկանա Աստծուն։ Դու երազում ես, եթե կարծում ես, թե կարող ես խանգարել մեզ կամ հետ պահել։ Եթե համառորեն պնդես, շարունակես հավատալ այսկերպ և շարունակես չարամտորեն ցանկանալ խանգարել մեզ, ապա մի՛ մեղադրիր մեզ քո հանդեպ կոպիտ լինելու համար։ Այսօրվանից դու հեռացված ես. եկեղեցում այլևս տեղ չկա քեզ համար։ Հիմա կորի՛ր»։ Այսկերպ մի՞թե խնդիրը չի լուծվում։ Դա պարզ է, ընդամենը մի քանի խոսք, և նրանք մաքրված են։ Դա անելը այնքան հեշտ է։ Ինչո՞ւ այսպես վարվել դրա հետ։ Որովհետև նման մարդկանց բնական էությունը չի կարող փոխվել. նրանք չեն ընդունի ճշմարտությունը։ Կարծում են, թե փրկության հույս չունեն։ Աստված չի ասել դա, ոչ էլ եղբայրներն ու քույրերն են ասել, սակայն նրանք չարիք են գործում և անհանգստություններ են առաջացնում այսկերպ։ Ի՞նչ կանեն նրանք, եթե մի օր իսկապես վտարվեն չարիք գործելու և եկեղեցու գործին խանգարելու համար, կամ եթե Աստված կարգավարժի նրանց, որովհետև չեն ձգտում ճշմարտությանը։ Կարո՞ղ են արդյոք դառնալ Աստծու թշնամիները, կարո՞ղ են վրեժխնդիր լինել։ Դա շ ատ հավանական է։ Լավ է, որ նման մարդիկ բացահայտվում են նախքան որևէ չարագործություն իրականացնելը կամ որևէ մեծ չարիք գործելը։ Սա Աստծու անելիքն է։ Աստված բացահայտել է նրանց։ Հիմա նրանց մաքրելը պարզապես ճիշտ է։ Ուրիշները դեռևս ոչ մի կորուստ չեն կրել։ Այսկերպ վարվելը ժամանակին է և տեղին։ Բոլորը զանազանություն են ձեռք բերում, և չար մարդկանց հարցը լուծվում է։ Որպես հակադրություն՝ նրանց դերը բավարար չափով կատարվել է։

Հիմնականում սրանք են այն մարդկանց տարբեր վիճակներն ու դրսևորումները, որոնք բացասականություն են դուրս թափում ։ Երբ կարգավիճակ, համբավ և շահ հետապնդելու նրանց ցանկությունը չի բավարարվում, երբ Աստված անում է բաներ, որոնք հակասում են նրանց պատկերացումներին և երևակայություններին, բաներ, որոնք ներառում են նրանց շահերը, անհնազանդության և դժգոհության զգացմունքների ծուղակն են ընկնում։ Եվ երբ ունենում են այս զգացմունքները, նրանց միտքն սկսում է առաջ բերել արդարացումներ, պատրվակներ, հիմնավորումներ, պաշտպանական փաստարկներ և գանգատի այլ մտքեր։ Այդ ժամանակ նրանք չեն փառաբանում Աստծուն կամ հնազանդվում Նրան, և առավել ևս չեն փնտրում ճշմարտությունը՝ իրենք իրենց ճանաչելու համար. փոխարենը պայքարում են Աստծու դեմ՝ օգտագործելով իրենց պատկերացումները, երևակայությունները, մտքերն ու տեսակետները կամ տաքարյունությունը։ Եվ ինչպե՞ս են պայքարում Աստծու դեմ։ Անհնազանդության և դժգոհության իրենց զգացումներն են տարածում՝ օգտագործելով դա՝ իրենց մտքերն ու տեսակետներն Աստծուն պարզ դարձնելու համար, փորձելով ստիպել Աստծուն գործել իրենց կամքի և պահանջների համաձայն՝ իրենց ցանկությունները բավարարելու նպատակով. միայն այդ ժամանակ են նրանց զգացմունքները հանդարտվում։ Մասնավորապես, Աստված արտահայտում է բազմաթիվ ճշմարտություններ՝ մարդկանց դատելու և հանդիմանելու, նրանց ապականված խառնվածքները մաքրագործելու, մարդկանց Սատանայի ազդեցությունից փրկելու համար, և ով գիտի, թե քանի մարդու՝ օրհնվելու երազանքներ են ընդհատվել այս ճշմարտությունների պատճառով՝ փշրելով երկնքի թագավորություն հափշտակվելու երևակայությունը, որին հուսացած էին օրուգիշեր։ Նրանք ցանկանում են անել հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար, բայց անզոր են. նրանք կարող են միայն ընկղմվել աղետի մեջ՝ բացասականությամբ և վրդովմունքով։ Նրանք անհնազանդ են այն ամենի նկատմամբ, ինչ Աստված կարգավորել է, որովհետև այն, ինչ Աստված անում է, հակասում է նրանց պատկերացումներին, շահերին և մտածելակերպին։ Մասնավորապես, երբ եկեղեցին կատարում է մաքագործման աշխատանքը և դուրս է թողնում բազմաթիվ մարդկանց, այս մարդիկ կարծում են, թե Աստված չի փրկում իրենց, որ Նա արհամարհանքով մերժել է իրենց, որ իրենց հետ անարդարացի են վարվում, և ուստի իրենք կմիավորվեն՝ Աստծուն բացահայտ չենթարկվելու համար. նրանք կժխտեն, որ Աստված ճշմարտությունն է, կժխտեն Աստծու ինքնությունն ու էությունը և կժխտեն Աստծու արդար բնույթը։ Իհարկե, կժխտեն նաև բոլոր բաների նկատմամբ Աստծու գերիշխանության փաստը։ Եվ ի՞նչ միջոցներով են ժխտում այս ամենը։ Բացահայտ չենթարկվելու և դիմակայության միջոցով։ Ենթատեքստը սա է. «Այն, ինչ աստված անում է, հակասում է իմ պատկերացումներին, և ուստի ես չեմ հնազանդվում, չեմ հավատում, որ դու ճշմարտությունն ես։ Ես աղաղակելու եմ քո դեմ և տարածելու եմ այս բաները եկեղեցում և մարդկանց շրջանում։ Կասեմ այն, ինչ ուզում եմ, և ինձ չեն հետաքրքրում հետևանքները։ Ես խոսքի ազատություն ունեմ։ Չես կարող ինձ ստիպել լռել։ Կասեմ այն, ինչ ուզում եմ։ Ի՞նչ կարող ես անել»։ Երբ այս մարդիկ պնդում են բարձրաձայնել իրենց սխալ մտքերն ու տեսակետները, արդյոք իրենց սեփական հասկացողության մասի՞ն են խոսում։ Արդյոք հաղորդակցվո՞ւմ են ճշմարտության շուրջ։ Բացարձակապես ոչ։ Նրանք բացասականություն են տարածում։ Նրանք հերձվածվածություններ և մոլորություններ են բարձրաձայնում։ Չեն փորձում ճանաչել իրենց սեփական ապականությունը կամ մերկացնել այն։ Չեն մերկացնում այն բաները, որոնք արել են և որոնք հակասում են ճշմարտությանը, ոչ էլ մերկացնում են իրենց թույլ տված սխալները։ Փոխարենն անում են հնարավոր ամեն ինչ՝ իրենց սխալներն արդարացնելու և պաշտպանելու համար, որպեսզի ապացուցեն, որ իրենք ճիշտ են, և միևնույն ժամանակ նաև անհեթեթ եզրակացություն են անում և բարձրաձայնում են բացասական ու խեղաթյուրված տեսակետներ, ինչպես նաև աղավաղված փաստարկներ և հերձվածվածություններ։ Եկեղեցում Աստծու ընտրյալ մարդկանց վրա ազդեցությունը նրանց մոլորեցնելը և անհանգստացնելն է. դա կարող է անգամ որոշ մարդկանց գցել բացասականության և շփոթության վիճակի մեջ։ Սրանք են այն բոլոր հակառակ ազդեցություններն ու անհանգստությունները, որոնք առաջանում են բացասականություն արտահայտող մարդկանց կողմից։ Հետևաբար նրանք, ովքեր բացասականություն են արտահայտում, պետք է սահմանափակվեն՝ իրենց խոսքի և վարքագծի հետ մեկտեղ։ Նրանց չպետք է երես տալ կամ թույլատրել։ Եկեղեցին պետք է ունենա համապատասխան մեթոդներ և սկզբունքներ՝ այս մարդկանց հետ վարվելու համար։ Մի կողմից՝ եղբայրներն ու քույրերը պետք է զանազանեն այս մարդկանց և նրանց բացասական արտահայտությունները։ Մյուս կողմից՝ երբ Աստծու ընտրյալ մարդիկ զանազանություն ունենան, եկեղեցին պետք է ժամանակին հեռացնի կամ վտարի այս անհատներին՝ ըստ ճշմարտության սկզբունքների, որպեսզի կանխի ավելի շատ մարդկանց ազդեցության ենթարկվելը և անհանգստանալը։ Սրանով ավարտվում է մեր հաղորդակցությունը բացասականություն արտահայտելու տարբեր տեսանկյունների վերաբերյալ։

Գ. Բացասականությունը լուծելու սկզբունքները և ուղիները

Մարդիկ ունեն սատանայական բնություն. ապրելով սատանայական ապականված խառնվածքներով՝ դժվար է խուսափել բացասական վիճակներից։ Հատկապես, երբ մարդը չի հասկանում ճշմարտությունը, բացասականությունը դառնում է սովորական երևույթ։ Յուրաքանչյուր ոք ունենում է բացասականության պահեր. ոմանք՝ ավելի հաճախ, ոմանք՝ ավելի քիչ, ոմանք՝ ավելի երկար ժամանակով, իսկ ոմանք՝ ավելի կարճ։ Մարդկանց հասակը տարբերվում է, և նույն կերպ տարբերվում են նրանց բացասականության վիճակները։ Ավելի մեծ հասակ ունեցողները միայն մի քիչ են բացասական դառնում, երբ բախվում են փորձությունների, մինչդեռ ավելի փոքր հասակ ունեցողները, դեռևս չհասկանալով ճշմարտությունը, ի վիճակի չեն զանազանելու, երբ ուրիշները որոշ պատկերացումներ են տարածում կամ անհեթեթություններ են խոսում։ Նրանք կարող են անհանգստանալ, ազդեցության ենթարկվել և դառնալ բացասական։ Ցանկացած խնդիր, որ ծագում է, կարող է հանգեցնել նրանց բացասականությանը, անգամ հիշատակման ոչ արժանի մանրուքները։ Ինչպե՞ս պետք է լուծվի հաճախակի բացասականության այս խնդիրը։ Եթե ինչ-որ մեկը չգիտի՝ ինչպես փնտրել ճշմարտությունը, չգիտի՝ ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը կամ աղոթել Աստծուն, ապա դա շատ խնդրահարույց է դառնում։ Նրանք կարող են միայն ապավինել եղբայրների և քույրերի աջակցությանն ու օգնությանը։ Եթե ոչ ոք ի վիճակի չէ օգնելու, կամ եթե չեն ընդունում օգնությունը, կարող են մնալ այնքան բացասական, որ չկարողանան ապաքինվել և կարող են անգամ դադարել հավատալուց։ Տեսե՛ք, շատ վտանգավոր է, երբ ինչ-որ մեկը միշտ պատկերացումներ ունի և հեշտությամբ բացասական է դառնում։ Անկախ նրանից, թե ինչպես է մարդը հաղորդակցվում ճշմարտության մասին նման մարդկանց հետ, նրանք չեն ընդունում այն՝ միշտ պնդելով, որ իրենց սեփական պատկերացումներն ու երևակայությունները ճիշտ են։ Նրանք չափազանց խնդրահարույց մարդիկ են։ Որքան էլ բացասական լինես, քո սրտում պետք է հասկանաս, որ պատկերացումներ ունենալը չի նշանակում, որ դրանք համապատասխանում են ճշմարտությանը։ Դա նշանակում է, որ քո հասկացողության մեջ խնդիր կա։ Եթե որոշակի ողջամտություն ունես, չպետք է տարածես այս պատկերացումները։ Սա նվազագույնն է, որ մարդիկ պետք է պահպանեն։ Եթե փոքր-ինչ աստվածավախ սիրտ ունես և կարող ես խոստովանել, որ Աստծու հետևորդ ես, պետք է փնտրես ճշմարտությունը՝ պատկերացումներդ լուծելու համար, հնազանդվես ճշմարտությանը և խուսափես խաթարումներ և անհանգստություններ առաջացնելուց։ Եթե չես կարող անել սա և պնդում ես պատկերացումներ տարածելը, ապա կորցրել ես քո ողջամտությունը. մտավորապես աննորմալ ես, դիվահարված ես և չես վերահսկում ինքդ քեզ։ Դևերի կողմից ղեկավարվելով՝ դու բարձրաձայնում և տարածում ես այս պատկերացումները՝ անկախ ամեն ինչից. ոչինչ հնարավոր չէ անել, սա չար ոգիների գործն է։ Եթե որոշակի խիղճ և ողջամտություն ունես, պետք է ի վիճակի լինես սա անելու՝ չտարածել պատկերացումներ և չանհանգստացնել եղբայրներին ու քույրերին։ Նույնիսկ եթե բացասական ես դառնում, չպետք է անես բաներ, որոնք վնասում են եղբայրներին ու քույրերին. պարզապես պետք է լավ կատարես քո պարտավորությունը, պատշաճ կերպով անես այն, ինչ պետք է անես, և համոզվես, որ հեռու ես ինքդ քեզ նախատելուց. սա սեփական վարքագծի նվազագույն չափանիշն է։ Նույնիսկ եթե երբեմն բացասական ես, բայց չես արել որևէ բան՝ սահմաններն անցնելու համար, Աստված չի անհանգստանա քո բացասականության պատճառով։ Քանի դեռ խիղճ և ողջամտություն ունես, ի վիճակի ես աղոթելու և ապավինելու Աստծուն և փնտրելու ճշմարտությունը, ի վերջո կսկսես հասկանալ ճշմարտությունը և շրջադարձ կկատարես։ Եթե բախվում ես նշանակալի իրադարձությունների, ինչպես օրինակ՝ որպես առաջնորդող իրական աշխատանք չկատարելու համար ազատվելը և դուրս թողնվելը, և զգում ես, որ փրկության հասնելու հույս չկա, և դառնում ես բացասական՝ այն աստիճան չափազանց բացասական, որ չես կարողանում վերականգնվել՝ զգալով, ասես դատապարտվել և անիծվել ես, և թյուրըմբռնումներ և գանգատներ ես զարգացնում Աստծու դեմ։ Ի՞նչ պետք է անես։ Սա շատ հեշտ է լուծել։ Գտի՛ր ճշմարտությունը հասկացող որոշ մարդկանց՝ հաղորդակցվելու և փնտրելու համար, և բացի՛ր սիրտդ այս մարդկանց առջև։ Ավելի կարևոր է, արի՛ Աստծու առջև՝ ճշմարտացիորեն աղոթելու քո բացասականության և թուլության, ինչպես նաև որոշ բաների մասին, որոնք չես հասկանում և չես կարողանում հաղթահարել, մեկ առ մեկ. հաղորդակցվի՛ր Աստծու հետ, ոչինչ մի՛ թաքցրու։ Եթե կան անասելի բաներ, որոնք չես կարող արտահայտել ուրիշներին, էլ ավելի անհրաժեշտ է, որ գաս Աստծու առջև՝ աղոթելու։ Ոմանք հարցնում են. «Մի՞թե Աստծուն այդ մասին ասելը չի հանգեցնում դատապարտման»։ Մի՞թե արդեն չես արել բազմաթիվ բաներ, որոնք հակադրվում են Աստծուն և արժանանում Նրա դատապարտմանը։ Ինչո՞ւ անհանգստանալ այս մեկ լրացուցիչ բանի համար։ Կարծում ես, որ եթե չխոսես այդ մասին, Աստված չի՞ իմանա։ Աստված գիտի այն ամենը, ինչ մտածում ես։ Պետք է բացահայտորեն հաղորդակցվես Աստծու հետ՝ բացելով սիրտդ, ճշմարտացիորեն ներկայացնելով Նրան քո խնդիրներն ու վիճակները։ Քո թուլությունը, ըմբոստությունը և անգամ քո գանգատները կարող են ասվել Աստծուն. նույնիսկ եթե ուզում ես արտահայտել դրանք, դա նորմալ է։ Աստված չի դատապարտի դա։ Ինչո՞ւ Աստված չի դատապարտում դա։ Աստված գիտի մարդու հասակը. նույնիսկ եթե չխոսես Նրա հետ, Նա, միևնույն է, գիտի քո հասակը։ Աստծու հետ խոսելով՝ մի կողմից՝ սա քո հնարավորությունն է մերկացվելու և բաց լինելու Աստծու առջև։ Մյուս կողմից՝ սա նաև ցույց է տալիս Աստծուն հնազանդվելու քո վերաբերմունքը։ Առնվազն, դու թույլ ես տալիս Աստծուն տեսնել, որ քո սիրտը փակ չէ Նրա առջև, որ պարզապես թույլ ես, չունես բավարար հասակ՝ այս հարցը հաղթահարելու համար, և վերջ։ Դու մտադիր չես բացահայտ չենթարկվել։ Քո վերաբերմունքը հնազանդվելն է, պարզապես քո հասակը չափազանց փոքր է, և չես կարող տանել այս հարցը։ Երբ լիովին բացում ես սիրտդ Աստծու առջև և ի վիճակի ես կիսելու քո ամենանվիրական մտքերը Նրա հետ, թեև այն, ինչ ասում ես, կարող է թուլություն և գանգատներ և մասնավորապես բազմաթիվ բացասական բաներ պարունակել, սրանում մի բան կա, որը ճիշտ է։ Դու ընդունում ես, որ ունես ապականված խառնվածքներ, ընդունում ես, որ արարած ես, չես ժխտում Աստծու ինքնությունը որպես Արարիչ, ոչ էլ ժխտում ես, որ քո և Աստծու միջև հարաբերությունն արարածի և Արարչի հարաբերություն է։ Վստահում ես Աստծուն այն բաները, որոնք քեզ համար ամենադժվարն է հաղթահարել, այն բաները, որոնք քեզ ամենաթույլն են դարձնում, և Աստծուն ասում ես քո բոլոր նվիրական զգացմունքները։ Սա ցույց է տալիս քո վերաբերմունքը։ Ոմանք ասում են. «Մեկ անգամ աղոթեցի Աստծուն, և դա չլուծեց իմ բացասականությունը։ Դեռ չեմ կարողանում հաղթահարել այն»։ Դա նշանակություն չունի։ Պարզապես պետք է անկեղծորեն փնտրես ճշմարտությունը։ Անկախ նրանից՝ որքան ես հասկանում, Աստված աստիճանաբար կզորացնի քեզ, և այլևս այնքան թույլ չես լինի, որքան սկզբում էիր։ Որքան էլ թուլություն և բացասականություն ունենաս, կամ որքան էլ գանգատներ և բացասական հույզեր ունենաս, խոսի՛ր Աստծու հետ։ Մի՛ վերաբերվիր Աստծուն որպես օտարի։ Ումից էլ որ բաներ թաքցնես, ոչինչ մի՛ թաքցրու Աստծուց, որովհետև Աստված քո միակ հենարանն է և նաև քո միակ փրկությունը։ Միայն Աստծու առջև գալով կարող են այս խնդիրները լուծվել։ Մարդկանց ապավինելն անօգուտ է։ Այսպիսով՝ բացասականության և թուլության բախվելիս նրանք, ովքեր գալիս են Աստծու առջև և ապավինում են Նրան, ամենախելացիներն են։ Միայն հիմար և համառ մարդիկ են, որ նշանակալի և վճռորոշ իրադարձությունների բախվելիս և իրենց սրտերն Աստծուն բացելու կարիք ունենալիս է՛լ ավելի են հեռանում և խուսափում Աստծուց՝ ծրագրեր կազմելով իրենց սեփական մտքերում։ Եվ ո՞րն է այս բոլոր ծրագրերի արդյունքը։ Նրանց բացասականությունն ու գանգատները վերածվում են բացահայտ չենթարկվելու, իսկ բացահայտ չենթարկվելը վերածվում է Աստծուն դիմակայելու և Նրա դեմ աղաղակելու։ Այս մարդիկ լիովին անհաշտ են դառնում Աստծու հետ, և նրանց հարաբերություններն Աստծու հետ լիովին խզվում են։ Սակայն, երբ բախվում ես նման բացասականության և թուլության, եթե կարողանաս ընտրել դեռևս գալ Աստծու առջև՝ ճշմարտությունը փնտրելու համար, և ընտրես հնազանդվել Աստծու տնօրինություններին և կարգավորումներին և իսկապես հնազանդվող վերաբերմունք ընդունես, ապա տեսնելով, որ դեռ անկեղծորեն ցանկանում ես հնազադվել Իրեն, նույնիսկ երբ բացասական ես և թույլ, Աստված կիմանա՝ ինչպես ուղղորդել քեզ՝ դուրս բերելով քեզ քո բացասականությունից և թուլությունից։ Այս փորձառություններն ունենալուց հետո Աստծու հանդեպ ճշմարիտ հավատք կզարգացնես։ Կզգաս, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ես բախվում, քանի դեռ փնտրում ես Աստծուն և սպասում ես Նրան, Նա ելք կկարգավորի քեզ համար՝ առանց քո իմանալու՝ թույլ տալով քեզ տեսնել, որ առանց անգամ գիտակցելու՝ իրավիճակները փոխվել են՝ դարձնելով քեզ այլևս ոչ թե թույլ, այլ ուժեղ, և մեծացնելով քո հավատքն Աստծու հանդեպ։ Երբ խորհես այս իրադարձությունների մասին, կզգաս, թե որքան մանկամիտ էր քո թուլությունն այն ժամանակ։ Իրականում մարդիկ հենց այդքան մանկամիտ են, և առանց Աստծու աջակցության՝ երբեք չէին հասունանա իրենց մանկամտությունից և տգիտությունից։ Միայն այս բաները փորձառաբար ապրելու ընթացքում աստիճանաբար ընդունելով Աստծու գերիշխանությունը և հնազանդվելով դրան, դրականորեն և ակտիվորեն առերեսվելով այս փաստերին, փնտրելով սկզբունքներ, փնտրելով Աստծու մտադրությունները, այլևս չխուսափելով կամ չհեռանալով Աստծուց, ոչ էլ ըմբոստանալով Աստծու դեմ, այլ դառնալով է՛լ ավելի հնազանդվող, է՛լ ավելի քիչ ըմբոստությամբ, է՛լ ավելի մտերմանալով Աստծու հետ և է՛լ ավելի ի վիճակի լինելով հնազանդվելու Աստծուն։ Միայն այսպես փորձառաբար ապրելով է մարդու կյանքն աստիճանաբար աճում և հասունանում՝ լիովին աճելով մինչև չափահասի հասակ։

Ինչպե՞ս պետք է վերաբերվել բացասական վիճակներին և լուծել դրանք։ Բացասականությունը վախենալու բան չէ։ Գլխավորը ողջամտություն ունենալն է։ Մի՞թե հեշտ չէ հիմարաբար վարվել, երբ մարդը մշտապես բացասական է։ Երբ մարդը բացասական է, միայն կա՛մ գանգատվում է, կա՛մ հանձնվում և խոսում ու գործում է առանց որևէ ողջամտության։ Մի՞թե սա չի ազդում նրա պարտավորության կատարման վրա։ Եթե մարդը կարող է տրվել հուսահատությանը և ծուլանալ բացասականության մեջ, մի՞թե սա Աստծուն դավաճանել չէ։ Ծանր բացասականությունը նման է հոգեկան հիվանդություն ունենալուն, այն ինչ-որ չափով նման է դիվահարված լինելուն։ Դա ողջամտության պակասն է։ Լուծումների համար ճշմարտությունը չփնտրելն իսկապես վտանգավոր է։ Երբ մարդիկ բացասական են, եթե լիովին զուրկ են աստվածավախ սրտից, հեշտությամբ կկորցնեն ողջամտությունը։ Ամենուր կտարածեն իրենց բացասականությունը, դժգոհությունը և պատկերացումները։ Սա միտումնավոր կերպով Աստծուն հակադրվել է և կարող է չափազանց հեշտությամբ խաթարել և անհանգստացնել եկեղեցու գործը։ Հետևանք, որը չափազանց սարսափելի է պատկերացնելու համար, և շատ հավանական է, որ նրանք արհամարհանքով մերժվեն Աստծու կողմից։ Սակայն եթե մարդն իր բացասականության մեջ ի վիճակի է փնտրելու ճշմարտությունը, պահպանում է աստվածավախ սիրտ, չի խոսում բացասականորեն, ոչ էլ տարածում է իր սեփական բացասականությունն ու պատկերացումները և պահպանում է իր հավատքն Աստծու հանդեպ և Նրա նկատմամբ հնազանդվող վերաբերմունք, նման մարդը կարող է հեշտությամբ դուրս գալ բացասականությունից։ Յուրաքանչյուր ոք ունենում է բացասականության պահեր։ Դրանք պարզապես տարբերվում են ինտենսիվությամբ, տևողությամբ և պատճառներով։ Ոմանք ընդհանուր առմամբ բացասական չեն, բայց այդպիսին են դառնում, երբ բախվում են անհաջողության կամ տատանվում են ինչ-որ բանում։ Մյուսները կարող են բացասական դառնալ մանրուքների պատճառով, նույնիսկ եթե դա պարզապես ինչ-որ մեկի ասածն է, որը վիրավորում է նրանց հպարտությունը։ Իսկ ոմանք բացասական են դառնում փոքր-ինչ անբարենպաստ հանգամանքների պատճառով։ Արդյոք նման մարդիկ հասկանո՞ւմ են՝ ինչպես ապրել կյանքը։ Արդյոք ունե՞ն ներըմբռնում։ Արդյոք ունե՞ն բնականոն մարդու մտահորիզոն և մեծահոգություն։ Ոչ։ Անկախ հանգամանքներից՝ քանի դեռ մարդն ապրում է իր ապականված խառնվածքների մեջ, հաճախ կընկնի որոշ բացասական վիճակների մեջ։ Իհարկե, եթե մարդը հասկանում է ճշմարտությունը և կարող է թափանցել բաների էության մեջ, նրա բացասական վիճակները կդառնան ավելի ու ավելի հազվադեպ, և նրա բացասականությունն աստիճանաբար կանհետանա, երբ նրա հասակն աճի՝ ի վերջո լիովին վերանալով։ Նրանք, ովքեր չեն սիրում ճշմարտությունը, ովքեր ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, էլ ավելի շատ բացասական հույզեր, բացասական վիճակներ և բացասական մտքեր ու վերաբերմունքներ կունենան, որոնք որքան շատ կուտակվեն, ավելի լուրջ կդառնան, և երբ այս բաները ճնշեն նրանց, նրանք չեն կարողանա ապաքինվել, ինչը շատ վտանգավոր է։ Հետևաբար բացասականությունը ժամանակին լուծելը վճռորոշ է։ Բացասականությունը լուծելու համար մարդը պետք է նախաձեռնողաբար փնտրի ճշմարտությունը։ Աստծու խոսքերը կարդալն ու դրանց շուրջ խորհելը՝ Նրա ներկայությամբ հանդարտության վիճակ պահպանելով, կհանգեցնի լուսավորություն և լուսավորում ստանալուն՝ թույլ տալով մարդուն հասկանալ ճշմարտությունը և թափանցել բացասականության էության մեջ՝ այդպիսով լուծելով բացասականության խնդիրը։ Եթե դեռևս կառչում ես քո սեփական պատկերացումներին և պատճառաբանություններին, ապա չափազանց հիմար ես և կմեռնես քո հիմարությունից և տգիտությունից։ Անկախ ամեն ինչից՝ բացասականությունը լուծելը պետք է լինի նախաձեռնողական, ոչ թե պասիվ։ Ոմանք կարծում են, թե երբ բացասականություն է առաջանում, պետք է պարզապես անտեսեն այն։ Երբ նորից ուրախ զգան, իրենց բացասականությունը բնականաբար վերածված կլինի ուրախության։ Սա երևակայություն է։ Առանց ճշմարտությունը փնտրելու կամ ընդունելու՝ բացասականությունն ինքնաբերաբար չի վերանա։ Նույնիսկ եթե մոռանաս այն և ոչինչ չզգաս քո սրտում, դա չի նշանակում, թե քո բացասականության արմատական պատճառը լուծվել է։ Երբ ճիշտ հանգամանքներն առաջանան, այն նորից կբռնկվի, ինչը սովորական երևույթ է։ Եթե մարդը խելացի է և ունի ողջամտություն, պետք է անմիջապես փնտրի ճշմարտությունը, երբ բացասականություն է առաջանում, և օգտագործի ճշմարտությունն ընդունելու մեթոդը՝ այն լուծելու համար՝ այդպիսով լուծելով բացասականության խնդիրն իր արմատներից։ Բոլոր նրանք, ովքեր հաճախակի բացասական են, այդպիսին են, որովհետև չեն կարողանում ընդունել ճշմարտությունը։ Եթե չընդունես ճշմարտությունը, բացասականությունը դևի պես կկառչի քեզ՝ դարձնելով մշտապես բացասական, ստիպելով անհնազանդության, դժգոհության և վրդովմունքի զգացումներ զարգացնել Աստծու հանդեպ, մինչև որ հայտնաբերես Աստծուն դիմակայելիս, Նրա դեմ պայքարելիս և աղաղակելիս։ Հենց այդ ժամանակ հասած կլինես ավարտին, և քո տգեղ դեմքը կբացահայտվի։ Մարդիկ սկսում են մերկացնել քեզ, մանրամասն վերլուծել քեզ և բնորոշել քեզ, և միայն հիմա, բախվելով դաժան իրականությանը, քո արցունքներն սկսում են հոսել։ Սա այն ժամանակն է, երբ փլուզվում ես և սկսում ես հուսահատությունից կուրծքդ ծեծել։ Պարզապես սպասի՛ր՝ ընդունելու Աստծու պատիժը։ Բացասականությունը ոչ միայն թուլացնում է մարդկանց, այլև ստիպում է նրանց գանգատվել Աստծուց, դատել Աստծուն, ժխտել Աստծուն և անգամ ուղղակիորեն պայքարել և աղաղակել Աստծու դեմ։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի բացասականության լուծումն ուշանում է, երբ նա հայհոյական խոսքեր է բացահայտում և վիրավորում Աստծու բնույթը, հետևանքները շատ լուրջ են լինում։ Եթե ընկնում ես բացասականության մեջ և գանգատներ ես տածում մեկ իրադարձության, արտահայտության կամ մտքի կամ տեսակետի պատճառով, սա ցույց է տալիս, որ հարցի վերաբերյալ քո հասկացողությունը խեղաթյուրված է, և պատկերացումներ ու երևակայություններ ունես դրա վերաբերյալ. այս հարցի վերաբերյալ քո տեսակետներն, անկասկած, չեն համապատասխանում ճշմարտությանը։ Այս պահին պետք է փնտրես ճշմարտությունը և ճիշտ առերեսվես դրան՝ ձգտելով որքան հնարավոր է շուտ արագորեն ուղղելու այս սխալ պատկերացումներն ու գաղափարները, թույլ չտալով քեզ կաշկանդվել և մոլորեցվել այս պատկերացումներով՝ ընկնելով Աստծու հանդեպ անհնազանդության, դժգոհության և վրդովմունքի վիճակի մեջ։ Բացասականությունը ժամանակին լուծելը վճռորոշ է, և այն լիովին լուծելը նույնպես շատ կարևոր է։ Իհարկե, բացասականությունը լուծելու լավագույն միջոցը ճշմարտությունը փնտրելն է, Աստծու խոսքերն ավելի շատ կարդալը և Աստծու առջև գալը՝ Նրա լուսավորությունը փնտրելու համար։ Երբեմն գուցե ժամանակավորապես ի վիճակի չլինես փոխելու քո մտքերն ու տեսակետները, բայց առնվազն պետք է իմանաս, որ սխալվում ես, և որ քո այս մտքերը խեղաթյուրված են։ Այսկերպ նվազագույն արդյունքն այն կլինի, որ այս սխալ մտքերն ու տեսակետները չեն ազդի պարտավորությունդ կատարելու քո նվիրվածության վրա, չեն ազդի Աստծու հետ քո հարաբերությունների վրա և չեն ազդի Աստծու առջև գալու՝ սիրտդ բացելու և աղոթելու վրա. առնվազն սա այն արդյունքն է, որին պետք է հասնես։ Երբ կլանված ես բացասականությամբ և անհնազանդ ես ու դժգոհ, և գանգատներ ես տածում Աստծու դեմ, բայց չես ցանկանում փնտրել ճշմարտությունը՝ լուծելու համար՝ կարծելով, թե Աստծու հետ քո հարաբերությունները բնականոն են, երբ իրականում քո սիրտը հեռու է Աստծուց, և այլևս չես ցանկանում կարդալ Նրա խոսքերը կամ աղոթել, մի՞թե խնդիրը լուրջ չի դարձել։ Դու ասում ես. «Որքան էլ բացասական լինեմ, իմ պարտավորության կատարումը չի խոչընդոտվել, և ես չեմ լքել իմ աշխատանքը։ Ես նվիրված եմ»։ Արդյոք այս խոսքերը հիմնավո՞ր են։ Եթե հաճախակի ես բացասական լինում, դա ապականված խառնվածքի հարց չէ։ Կան ավելի լուրջ խնդիրներ։ Դու պատկերացումներ ունես Աստծու մասին, սխալ ես հասկանում Նրան և արգելքներ ես ստեղծել քո և Աստծու միջև։ Եթե չես փնտրում ճշմարտությունը՝ սա լուծելու համար, դա շատ վտանգավոր է։ Ինչպե՞ս կարող է մարդը երաշխավորել, որ իր պարտավորությունը նվիրվածությամբ կկատարի մինչև վերջ և առանց ձևականության, եթե հաճախ է բացասական լինում։ Կարո՞ղ է արդյոք բացասականությունը պարզապես վերանալ կամ ինքնուրույն անհետանալ, եթե այն չլուծվի։ Եթե մարդը ժամանակին չի փնտրում ճշմարտությունը՝ լուծելու համար, բացասականությունը կշարունակի զարգանալ և միայն կվատթարանա։ Դրա առաջացրած հետևանքները միայն ավելի վնասակար կդառնան։ Դրանք բացարձակապես չեն զարգանա դրական ուղղությամբ, այլ միայն հակառակ ուղղությամբ կաճեն։ Հետևաբար, երբ բացասականություն է առաջանում, պետք է արագորեն փնտրես ճշմարտությունը՝ այն լուծելու համար։ Միայն սա է երաշխավորում, որ ի վիճակի ես լավ կատարելու քո պարտավորությունները։ Բացասականությունը լուծելը վճռորոշ է, և այն չի կարելի հետաձգել։

26 հունիսի, 2021 թ.

Նախորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (16)

Հաջորդը. Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (18)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով