Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (12)
Մեր նախորդ հավաքույթի ժամանակ մենք հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասներորդ կետի վերաբերյալ. «Պատշաճ կերպով պահպանել ու խելամիտ կերպով բաշխել Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները (գրքեր, տարատեսակ սարքավորումներ, հացահատիկ և այլն) և իրականացնել կանոնավոր ստուգում, սպասարկում և նորոգում՝ վնասը և վատնումը նվազեցնելու համար, ինչպես նաև կանխել չար մարդկանց՝ դրանց տիրանալը»։ Տասներորդ կետի հաղորդակցությունը վերաբերում էր այն աշխատանքին, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն և այն պարտականություններին, որոնք նրանք պետք է կատարեն Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների առնչությամբ, միևնույն ժամանակ այն համեմատության միջոցով մերկացրեց կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումները։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները կատարեն այն պարտականությունները, որոնք պետք է և կարող են կատարել Աստծու տան աշխատանքի յուրաքանչյուր կետում, ապա նրանք որպես առաջնորդողներ և աշխատողներ կհամապատասխանեն չափանիշին. իսկ եթե նրանք չկատարեն իրենց պարտականությունները և որևէ իրական աշխատանք չանեն, ապա միանգամայն պարզ է, որ նրանք կեղծ առաջնորդողներ են։ Ինչ վերաբերում է տասներորդ կետին, կեղծ առաջնորդողներն, իհարկե, լավ չեն կատարում Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների պահպանման և խելամիտ բաշխման աշխատանքը՝ այդ միջոցները լավ չեն պահպանվում կամ գուցե ընդհանրապես չեն պահպանվում, և կեղծ առաջնորդողները խառնաշփոթ են ստեղծում դրանց բաշխման հարցում։ Նրանք գուցե ընդհանրապես լուրջ չվերաբերվեն այս աշխատանքին։ Թեպետ սա ընդհանուր հարցերի աշխատանք է, այն, այնուամենայնիվ, պարտականություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն և գործ, որը նրանք պետք է անեն։ Անկախ նրանից՝ նրանք անձա՞մբ են անում այդ գործը, թե կազմակերպում են, որ համապատասխան մարդիկ անեն այն, ինչպես նաև իրականացնում են վերահսկում, ստուգումներ, հետևում և այլն, ցանկացած դեպքում, այս աշխատանքն անբաժանելի է առաջնորդողների և աշխատողների պարտականություններից՝ դրանք ուղղակիորեն կապված են։ Հետևաբար, երբ խոսքն այս գործի մասին է, եթե առաջնորդողներն ու աշխատողները պատշաճ կերպով չեն պահպանում և խելամիտ կերպով չեն բաշխում Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները, նրանք չեն կատարում իրենց պարտականությունները և լավ չեն անում իրենց գործը։ Սա կեղծ առաջնորդողների մի դրսևորում է։ Մեր նախորդ հավաքույթի ժամանակ մենք պարզ կերպով մերկացրինք և մանրամասն վերլուծեցինք դրսևորումները, որոնք կեղծ առաջնորդողները ցուցաբերում են ընդհանուր գործերի այս աշխատանքը կատարելիս և մի քանի օրինակ բերեցինք։ Եթե ինչ-որ մեկը կեղծ առաջնորդող է, ուրեմն նա բացարձակապես չի կատարել իր պարտականություններն այս գործում, և նրա արած աշխատանքը չի համապատասխանում չափանիշին։ Պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողները երբեք ջանք չեն գործադրում իրական աշխատանքում. հենց որ այն կազմակերպվում է, նրանք ավարտում են դրա հետ կապված գործը և երբեք չեն հետևում կամ մասնակցում աշխատանքին։ Մեկ այլ հիմնական պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում իրենց արած որևէ աշխատանքի սկզբունքները։ Նույնիսկ եթե պարապ չեն մնում իրենց գործում, նրանց արածն անհամապատասխան է Աստծու տան պահանջած սկզբունքներին և կանոններին կամ նույնիսկ ամբողջովին շեղված է սկզբունքներից։ Ի՞նչ է նշանակում շեղված լինել սկզբունքներից։ Դրա ենթատեքստն այն է, որ նրանք գործում են անխոհեմաբար, կամայականորեն՝ հիմնվելով իրենց պատկերացումների, կամքի և զգացմունքների վրա և այլն։ Ուստի, անկախ ամեն ինչից, կա կեղծ առաջնորդողների երկու հիմնական դրսևորում, երբ խոսքն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների այս կետի մասին է. առաջինն այն է, որ նրանք իրական գործ չեն անում, իսկ երկրորդն այն է, որ նրանք չեն կարողանում ըմբռնել սկզբունքները, ուստի չեն կարողանում իրական գործ անել։ Սրանք են հիմնական դրսևորումները։ Մեր նախորդ հավաքույթի ժամանակ մենք հաղորդակցվեցինք և մերկացրինք, թե ինչպես է կեղծ առաջնորդողների մարդկայնությունը դրսևորվում այս տեսակի ընդհանուր գործերի աշխատանքը կատարելիս։ Նույնիսկ այս պարզ, եզակի գործի դեպքում կեղծ առաջնորդողները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները։ Նրանք ունեն այս գործն անելու ունակություն, բայց չեն անում այն։ Սա կապված է այս տեսակի մարդկանց բնավորության և մարդկայնության հետ։ Ո՞րն է նրանց մարդկայնության խնդիրը։ Նրանց մտադրությունները մաքուր չեն, և նրանց ազնվությունը ցածր մակարդակի է։ Մենք հիմնականում ավարտել ենք մեր հաղորդակցությունն առաջնորդողների և աշխատողների պարտականությունների, ընդհանուր սկզբունքների և տասներորդ կետի ներքո կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների վերաբերյալ։ Այսօր մենք կշարունակենք հաղորդակցվել առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասնմեկերորդ կետի վերաբերյալ։
Կետ տասնմեկերորդ. ընտրել վստահելի մարդկանց, որոնց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, հատկապես ընծաների համակարգված գրանցման, հաշվառման ու պահպանման համար. պարբերաբար վերանայել և ստուգել մուտքերն ու ելքերը, որպեսզի վատնումը կամ շռայլությունը, ինչպես նաև անհիմն ծախսերը ժամանակին բացահայտվեն. կանգնեցնել դրանք և պահանջել խելամիտ փոխհատուցում. նաև՝ ամեն կերպ կանխել, որ ընծաները չընկնեն չար մարդկանց ձեռքը և չանցնեն նրանց տիրապետության տակ
Ինչ են ընծաները
Առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասնմեկերորդ կետի բովանդակությունն է. «Ընտրել վստահելի մարդկանց, որոնց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, հատկապես ընծաների համակարգված գրանցման, հաշվառման ու պահպանման համար. պարբերաբար վերանայել և ստուգել մուտքերն ու ելքերը, որպեսզի վատնումը կամ շռայլությունը, ինչպես նաև անհիմն ծախսերը ժամանակին բացահայտվեն. կանգնեցնել դրանք և պահանջել խելամիտ փոխհատուցում. նաև՝ ամեն կերպ կանխել, որ ընծաները չընկնեն չար մարդկանց ձեռքը և չանցնեն նրանց տիրապետության տակ»։ Որո՞նք են առաջնորդողների և աշխատողների պարտականություններն այս գործում։ Ո՞րն է այն հիմնական աշխատանքը, որ նրանք պետք է անեն։ (Ընծաների պատշաճ պահպանումը)։ Տասներորդ կետը վերաբերում էր Աստծու տան տարատեսակ նյութական միջոցների պահպանմանը և խելամիտ բաշխմանը. այս մեկը վերաբերում է ընծաների պատշաճ պահպանմանը։ Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները և դրա ընծաները որոշ չափով նման են, բայց արդյոք դրանք նո՞ւյնն են։ (Ո՛չ)։ Ո՞րն է տարբերությունը։ (Ընծաները հիմնականում վերաբերում են փողին)։ Փողը դրա մի կողմն է։ Ինչո՞վ են Աստծու տան տարատեսակ նյութական միջոցները և ընծաները տարբերվում իրենց բնույթով։ Արդյոք Աստծու խոսքերի գրքերն ընծանե՞ր են։ Արդյոք գործի համար օգտագործվող տարբեր սարքավորումներն ընծանե՞ր են։ Արդյոք Աստծու տան գնած տարբեր ամենօրյա անհրաժեշտ միջոցներն ընծանե՞ր են։ (Ո՛չ)։ Ուրեմն ի՞նչ են սրանք։ Աստծու տանն Աստծու խոսքերի բոլոր գրքերը և դրա գործի համար պահանջվող բոլոր տարբեր տեսակի սարքերը, որոնք այն գնում է Աստծու ընտրյալ մարդկանց մատուցած փողով, ներառյալ մի շարք իրեր, ինչպիսիք են տեսախցիկները, ձայնագրիչները, համակարգիչները և բջջային հեռախոսները՝ այս բոլորն Աստծու տան նյութական միջոցներն են։ Բացի սրանցից, սեղանները, աթոռները, նստարանները, սնունդը և նման այլ ամենօրյա անհրաժեշտ միջոցները նույնպես Աստծու տան նյութական միջոցներն են։ Այս իրերից մի քանիսը գնում են եղբայրները և քույրերը, իսկ մյուսներն Աստծու տունը գնում է ընծաներով. դրանք բոլորը դասակարգվում են որպես Աստծու տան նյութական միջոցներ։ Այս թեմայի վերաբերյալ հաղորդակցվեցինք մեր նախորդ հավաքույթի ժամանակ։ Այժմ կշարունակենք դիտարկել մի կարևոր բան, որի վերաբերյալ կհաղորդակցվենք տասնմեկերորդ կետի ներքո՝ ընծաները։ Կոնկրետ ի՞նչ են ընծաները։ Ինչպե՞ս է սահմանվում դրանց շրջանակը։ Նախքան առաջնորդողների և աշխատողների պարտականությունների մասին հաղորդակցվելը, անհրաժեշտ է պարզաբանել հարցը, թե ինչ են ընծաները։ Թեպետ մարդկանց մեծամասնությունն անցյալում հավատում էր Հիսուսին և արդեն մի քանի տարի է, ինչ ընդունել է գործի այս փուլը, ընծաների վերաբերյալ նրանց հասկացությունը մնում է աղոտ։ Նրանց համար պարզ չէ, թե իրականում ինչ են ընծաները։ Ոմանք կասեն, թե ընծաներն Աստծուն մատուցած փողն ու նյութական միջոցներն են, մինչդեռ մյուսները կասեն, թե ընծաները հիմնականում փողն են։ Այս պնդումներից ո՞րն է ճշգրիտ։ (Քանի դեռ ինչ-որ բան մատուցվում է Աստծուն, անկախ նրանից՝ դա փող է, թե մեծ կամ փոքր որևէ իր, այն ընծա է)։ Սա համեմատաբար ճշգրիտ ամփոփում է։ Այժմ, երբ ընծաների շրջանակն ու սահմանները պարզ են, եկեք ճշգրտորեն սահմանենք, թե հատկապես ինչ են ընծաները, որպեսզի բոլորի համար պարզ լինի այս հասկացությունը։
Ընծաների թեմայի վերաբերյալ Աստվածաշունչն արձանագրում է, որ սկզբում Աստված մարդուց պահանջում էր տասանորդ մատուցել Աստծուն՝ սա ընծա է։ Անկախ նրանից՝ մատուցված չափը մեծ էր, թե փոքր, և անկախ նրանից, թե ինչ էր մատուցվում՝ լիներ դա փող, թե նյութական միջոցներ, քանի դեռ դա մարդու եկամտի տասներորդ մասն էր, որը պետք է մատուցվեր, այն, անկասկած, ընծա էր։ Սա այն էր, ինչ Աստված պահանջում էր մարդուց, սա այն էր, ինչ Աստծուն հավատացողները պետք է մատուցեին Աստծուն։ Այս տասանորդն ընծաների մի կողմն է։ Որոշ մարդիկ հարցնում են. «Արդյոք այդ տասանորդը վերաբերո՞ւմ է միայն փողին»։ Պարտադիր չէ։ Օրինակ՝ եթե մարդը տասն ակր հացահատիկ է հնձում, ապա անկախ նրանից, թե որքան հացահատիկ կա, մեկ ակրի չափով այս հացահատիկն ի վերջո պետք է մատուցվի Աստծուն. այս տասանորդն այն է, ինչ մարդիկ պետք է մատուցեն։ Այսպիսով՝ «տասանորդ» հասկացությունը չի վերաբերում միայն փողին. դա պարզապես չի նշանակում, որ երբ մարդը հազար յուան է վաստակում, նա պետք է հարյուրը մատուցի Աստծուն, այլ այն վերաբերում է մարդու ձեռք բերած ամեն բանին, ինչն ընդգրկում է շատ ավելին՝ ներառյալ նյութական բաները և փողը։ Սա այն է, ինչի մասին խոսում է Աստվածաշունչը։ Իհարկե, մեր օրերում Աստծու տունը չի առաջնորդվում Աստվածաշնչով՝ այդքան խստորեն պահանջելով, որ մարդիկ տան իրենց ձեռք բերած ամեն ինչի տասներորդ մասը։ Այստեղ պարզապես հաղորդակցվում և տարածում եմ «տասանորդի» հասկացության ու սահմանման վերաբերյալ, որպեսզի մարդիկ իմանան, որ տասանորդն ընծաների մի կողմն է։ Ես կոչ չեմ անում մարդկանց մատուցել տասներորդ մասը. թե որքան մարդիկ կմատուցեն, կախված է նրանց անձնական ըմբռնումից ու պատրաստակամությունից, և Աստծու տունը որևէ լրացուցիչ պահանջ չունի այս հարցի կապակցությամբ։
Ընծաների մեկ այլ կողմն Աստծուն մարդկանց մատուցած իրերն են։ Լայն իմաստով, սա, իհարկե, ներառում է նաև տասանորդը. իսկ կոնկրետ իմաստով՝ բացի տասանորդից, ցանկացած բան, որը մարդիկ մատուցում են Աստծուն, մտնում է ընծաների դասակարգման մեջ։ Աստծուն մատուցվող իրերն ընդգրկում են մեծ շրջանակ, օրինակ՝ սնունդ, սարքավորումներ, ամենօրյա անհրաժեշտ միջոցներ, առողջարար հավելումներ, ինչպես նաև կովեր, ոչխարներ և այլն, որոնք մատուցվում էին խորանին Հին Կտակարանի ժամանակներում։ Սրանք բոլորն ընծաներ են։ Արդյոք ինչ-որ բան ընծա է, կախված է նվիրատուի մտադրությունից. եթե նվիրատուն ասում է, որ այս իրն ընծայվում է Աստծուն, ապա անկախ նրանից՝ այն տրվում է անմիջապես Աստծուն, թե դրվում է Աստծու տանը՝ պահպանման համար, այն մտնում է ընծաների դասակարգման մեջ, և մարդիկ չեն կարող կամայականորեն վերցնել կամ օգտագործել այն։ Որպես օրինակ՝ երբ ինչ-որ մեկը գնում է բարձրակարգ համակարգիչ և նվիրաբերում Աստծուն, այն դառնում է ընծա. երբ ինչ-որ մեկն Աստծու համար մեքենա է գնում, այն դառնում է ընծա. երբ ինչ-որ մեկը գնում է երկու շիշ առողջարար հավելում և մատուցում դրանք Աստծուն, այդ շշերը դրանից հետո դառնում են ընծաներ։ Չկա որևէ կոնկրետ, հստակ սահմանում, թե ինչ են Աստծուն մատուցվող նյութական միջոցները։ Մի խոսքով, դա շատ լայն շրջանակ է՝ դրանք այն իրերն են, որոնք Աստծուն մատուցում են Նրան հետևողները։ Ոմանք կարող են ասել. «Աստված այժմ մարմնացած է երկրի վրա, և Նրան մատուցված բաները պատկանում են Նրան, բայց ի՞նչ կլիներ, եթե Նա երկրի վրա չլիներ։ Երբ Աստված երկնքում է, արդյոք Նրան մատուցված իրերն այն ժամանակ ընծանե՞ր չեն»։ Արդյոք սա ճի՞շտ է։ (Ո՛չ)։ Սա հիմնված չէ այն բանի վրա, թե արդյոք Աստված մարմնացման ժամանակաշրջանում է։ Ցանկացած դեպքում, քանի դեռ ինչ-որ բան մատուցվում է Աստծուն, այն ընծա է։ Ուրիշները կարող են ասել. «Աստծուն նվիրաբերվող այնքան շատ բաներ կան,։ Կարո՞ղ է Նա օգտագործել դրանք։ Կարո՞ղ է Նա օգտագործել դրանք բոլորը»։ (Դա ոչ մի կապ չունի մարդու հետ)։ Դա ճիշտ և դիպուկ ասված է։ Այս բաներն Աստծուն մատուցում են մարդիկ. այն, թե ինչպես է Նա օգտագործում դրանք, արդյոք Նա կարող է օգտագործել այդ բոլորը կամ ինչպես է Նա բաշխում ու տնօրինում դրանք, ոչ մի կապ չունի մարդու հետ։ Կարիք չկա, որ դու անհանգստանաս կամ մտահոգվես դրա համար։ Կարճ ասած, հենց որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է նվիրաբերում Աստծուն, այդ բանն ընդգրկվում է ընծաների շրջանակի մեջ։ Այն Աստծունն է և ոչ մի կապ չունի որևէ մարդու հետ։ Ոմանք կարող են ասել. «Քո ասածն այնպես է հնչում, կարծես Աստված բռնի կերպով պահանջում է այդ բանի սեփականության իրավունքը»։ Արդյոք դա՞ է տեղի ունենում։ (Ոչ)։ Այդ իրն Աստծունն է, ուստի այն կոչվում է ընծա։ Մարդիկ չեն կարող ձեռք տալ դրան կամ բաշխել այն՝ ըստ ցանկության։ Ոմանք կարող են հարցնել. «Մի՞թե դա վատնում չէ»։ Նույնիսկ եթե այդպես է, դա քո գործը չէ։ Ուրիշները կարող են ասել. «Երբ Աստված երկնքում է և մարմնացած չէ, Նա չի կարող վայելել կամ օգտագործել բաները, որոնք մարդիկ մատուցում են Նրան։ Ի՞նչ պետք է արվի այն ժամանակ»։ Դա հեշտությամբ է լուծվում. Աստծու տունը և եկեղեցին կոչված են տնօրինելու այս բաները՝ սկզբունքների համաձայն. կարիք չկա, որ անհանգստանաս կամ մտահոգվես դրա համար։ Մի խոսքով, անկախ նրանից, թե ինչպես է տնօրինվում բանը, հենց որ այն մտնում է ընծաների դասակարգման մեջ, դասակարգվում որպես ընծա, այն այլևս ոչ մի կապ չի ունենում մարդու հետ։ Եվ քանի որ այդ բանը պատկանում է Աստծուն, մարդիկ չեն կարող վարվել դրա հետ ինչպես կամենան՝ այդպես վարվելը հետևանքներ կունենա։ Հին Կտակարանի դարաշրջանում աշնանը՝ բերքահավաքի ժամանակ, մարդիկ ամեն տեսակ իրեր էին մատուցում խորանների վրա։ Ոմանք մատուցում էին հացահատիկ, մրգեր և տարբեր այլ բերք, մինչդեռ մյուսները մատուցում էին կովեր և ոչխարներ։ Արդյոք Աստված վայելո՞ւմ էր դրանք։ Արդյոք Նա ուտո՞ւմ է այդ բաները։ (Ոչ)։ Որտեղի՞ց գիտես, որ Նա չի ուտում։ Տեսե՞լ ես դա։ Դա քո պատկերացումն է։ Ասում ես, որ Աստված չի ուտում դրանք. դե, եթե Նա մի պատառ ուտեր, ի՞նչ կզգայիր։ Արդյոք դա անհամապատասխան կլինե՞ր քո պատկերացումներին և երևակայություններին։ Մի՞թե որոշ մարդիկ չեն հավատում, թե քանի որ Աստված չի ուտում կամ վայելում այդ բաները, դրանք մատուցելու կարիք չկա։ Ինչպե՞ս կարող եք այդքան վստահ լինել։ Արդյոք դուք ասո՞ւմ եք՝ «Աստված չի ուտում դրանք», որովհետև կարծում եք, որ Նա հոգևոր մարմին է և չի կարող ուտել, թե՞ որովհետև կարծում եք, որ Աստված ունի Իր ինքնությունը՝ որպես Աստված, Նա մսեղի և մահկանացու չէ, և Նա չպետք է վայելի այս բաները։ Արդյոք ամոթալի՞ է Աստծու համար վայելել այն ընծաները, որոնք մարդիկ մատուցում են Նրան։ (Ոչ)։ Ուրեմն, արդյոք դա չի համապատասխանում մարդկանց պատկերացումների՞ն, թե՞ չի համապատասխանում Աստծու ինքնությանը։ Հատկապես ո՞րն է դա։ (Մարդիկ չպետք է քննարկեն սա)։ Դա ճիշտ է՝ դա այն չէ, ինչով մարդիկ պետք է մտահոգվեն։ Կարիք չկա որոշելու, որ Աստված պետք է վայելի կամ չպետք է վայելի դրանք։ Արա այն, ինչ պետք է՝ կատարիր քո պարտավորությունն ու պարտականությունները և կատարիր այն, ինչ պետք է անես՝ դա բավարար կլինի։ Այդժամ ավարտած կլինես քո գործը։ Իսկ թե ինչպես Աստված կտնօրինի այդ բաները, դա Նրա գործն է։ Անկախ նրանից՝ Աստված կիսում է դրանք մարդկանց հետ, թե թողնում է, որ փչանան կամ արդյոք Նա վայելում է դրանց մի մասը, թե նայում է դրանց, սա ենթակա չէ քննադատության, և դա օրինական է։ Աստված ազատ է, երբ խոսքն այն մասին է, թե ինչպես է Նա տնօրինում այս հարցերը։ Դա այն չէ, ինչով մարդիկ պետք է մտահոգվեն, ոչ էլ այն է, ինչի վերաբերյալ նրանք պետք է դատողություն անեն։ Մարդիկ չպետք է կամայականորեն երևակայեն այս հարցերի մասին, առավել ևս՝ կամայականորեն դատողություններ կամ վճիռներ կայացնեն դրանց վերաբերյալ։ Հիմա հասկանո՞ւմ եք։ Ինչպե՞ս պետք է Աստված տնօրինի ընծաները, որոնք մարդիկ նվիրաբերում են Նրան։ (Նա կտնօրինի դրանք այնպես, ինչպես կամենա)։ Դա ճիշտ է։ Սա այդ կերպ հասկացող մարդիկ ունեն բնականոն ողջամտություն։ Աստված կտնօրինի այս բաներն այնպես, ինչպես կամենա։ Նա կարող է հայացք գցել դրանց վրա, կամ պարզապես չնայել դրանց, կամ ընդհանրապես ուշադրություն չդարձնել դրանց։ Մտահոգվիր միայն ընծաներ մատուցելով, երբ դրա ժամանակը գա, և ընծաներ մատուցելով, երբ ցանկանում ես՝ Աստծու պահանջների համաձայն և մարդու պարտականությունը կատարելով։ Մի մտահոգվիր նրանով, թե ինչպես է Աստված տնօրինում և վերաբերվում նման հարցերին։ Մի խոսքով, բավական կլինի, եթե քո արածները լինեն Աստծու պահանջների շրջանակում, համապատասխանեն խղճի չափանիշին և մարդկության պարտավորությանը, պարտականությանը և պատասխանատվությանը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է Աստված տնօրինում և վերաբերվում այս միջոցներին, դա Նրա սեփական գործն է, և մարդիկ բացարձակապես չպետք է դատողություններ կամ վճիռներ կայացնեն այս հարցում։ Մեծ սխալ թույլ տվեցիք ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում։ Ես հարցրի ձեզ, թե արդյոք Աստված վայելում կամ ուտում է այս բաները, և դուք ասացիք, որ Նա չի ուտում կամ վայելում դրանք։ Ո՞րն էր ձեր սխալը։ (Աստծու վերաբերյալ դատողություն անելը)։ Դա հապճեպ սահմանափակումներ դնել ու հապճեպ դատողություններ անել էր, և սա ապացուցում է, որ մարդիկ դեռևս իրենց ներսում պահանջներ ունեն Աստծուց։ Նրանք սխալ են համարում, որ Աստված վայելի այս բաները, և սխալ են համարում, որ Նա չվայելի դրանք։ Եթե Նա վայելի, նրանք կասեն. «Դու հոգևոր մարմին ես, ոչ թե մսեղի՝ մահկանացու։ Ինչո՞ւ պետք է վայելես այս բաները։ Դա այնքան աներևակայելի է»։ Եվ եթե Աստված ուշադրություն չդարձնի այս բաներին, մարդիկ այն ժամանակ կասեն. «Մենք տքնաջան աշխատել ենք՝ մեր սրտերը Քեզ մատուցելու համար, միայն նրա համար, որ Դու նույնիսկ հայացք չգցես մեր մատուցած իրերին։ Արդյոք Դու ընդհանրապես հաշվի առնո՞ւմ ես մեզ»։ Այստեղ նույնպես մարդիկ ասելու բան ունեն։ Սա ողջամտությունից զուրկ լինելն է։ Եվ այսպես, ո՞րն է այն մոտեցումը, որով մարդիկ պետք է վերաբերվեն այս հարցին։ (Մարդիկ պետք է Աստծուն մատուցեն այն, ինչ պետք է, իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչպես Աստված կտնօրինի այս բաները, մարդիկ չպետք է ունենան որևէ պատկերացում կամ երևակայություն, ոչ էլ պետք է դատողություն անեն դրա վերաբերյալ։) Այո, դա այն ողջամտությունն է, որը մարդիկ պետք է ունենան։ Սա պետք է վերաբերի այն միջոցներին, որոնք մատուցվում են Աստծուն, որոնք նույնպես ընծաների մի կողմն են։ Աստծուն մատուցվող նյութական միջոցները ներառում են բաների լայն շրջանակ։ Դա այն պատճառով է, որ մարդիկ ապրում են նյութական աշխարհում, և բացի փողից, ոսկուց, արծաթից և գոհարներից, կան շատ ավելի բաներ, որոնք նրանք համարում են բավականին լավ և արժեքավոր, և երբ որոշ մարդիկ մտածում են Աստծու մասին կամ մտածում են Աստծու սիրո մասին, նրանք պատրաստ են լինում Աստծուն մատուցել այն, ինչ իրենք համարում են թանկարժեք և արժեքավոր։ Երբ այս բաները մատուցվում են Աստծուն, դրանք մտնում են ընծաների շրջանակի մեջ. դրանք դառնում են ընծաներ։ Միևնույն ժամանակ, երբ դրանք դառնում են ընծաներ, Աստված է որոշում, թե ինչպես տնօրինել դրանք՝ մարդիկ այն ժամանակ չեն կարող վերցնել կամ օգտագործել դրանք, դրանք մարդկանց վերահսկողության տակ չեն և չեն պատկանում մարդկանց։ Հենց որ ինչ-որ բան ես մատուցում Աստծուն, այն պատկանում է Աստծուն, քո որոշելիքը չէ, թե ինչպես տնօրինել այն, և դու այլևս չես կարող միջամտել այս հարցին։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված տնօրինում կամ վերաբերվում այդ բանին, այն ոչ մի կապ չունի մարդու հետ։ Աստծուն մատուցվող նյութական միջոցները նույնպես ընծաների մի կողմն են։ Որոշ մարդիկ հարցնում են. «Արդյոք միայն փողը և թանկարժեք ոսկին, արծաթը և գոհարները կարո՞ղ են ընծաներ լինել։ Ասենք, ինչ-որ մեկը մի զույգ կոշիկ, մի զույգ գուլպա կամ մի զույգ ներբան է մատուցել Աստծուն. արդյոք դրանք համարվո՞ւմ են ընծաներ»։ Եթե մենք առաջնորդվենք ընծաների սահմանմամբ, անկախ նրանից, թե որքան մեծ կամ փոքր, կամ որքան թանկարժեք, կամ էժան է ինչ-որ բան՝ նույնիսկ եթե դա գրիչ է կամ մի կտոր թուղթ, քանի դեռ այն նվիրաբերվել է Աստծուն, այն ընծա է։
Ընծաների մեկ այլ կողմ էլ կա՝ Աստծու տանը և եկեղեցուն մատուցված նյութական միջոցները։ Այս բաները նույնպես մտնում են ընծաների դասակարգման մեջ։ Ի՞նչ են ներառում նման նյութական միջոցները։ Ասենք, օրինակ՝ ինչ-որ մեկը մեքենա է գնել և որոշ ժամանակ վարելուց հետո զգացել է, որ այն մի փոքր հնացել է, հետո նորն է գնել, իսկ հինը՝ մատուցել Աստծու տանը, որպեսզի Աստծու տունը կարողանա օգտագործել այն իր աշխատանքում։ Ուրեմն այս մեքենան պատկանում է Աստծու տանը։ Աստծու տանը պատկանող բաները պետք է դասակարգվեն որպես ընծա. սա ճիշտ է։ Իհարկե, սարքերն ու սարքավորումները եկեղեցուն և Աստծու տանը մատուցվող միակ բանը չեն, կան նաև որոշ այլ բաներ. այս շրջանակը բավականին մեծ է։ Որոշ մարդիկ ասում են. «Տասանորդը, որը մարդիկ մատուցում են իրենց ձեռք բերած ամեն ինչից, ընծա է, ինչպես նաև Աստծուն մատուցված փողն ու նյութական միջոցները. ոչ մի առարկություն չունենք, որ դրանք դասակարգվեն որպես ընծա, այդտեղ ոչ մի կասկածելի բան չկա։ Բայց ինչո՞ւ են եկեղեցուն և Աստծու տանը մատուցված նյութական միջոցները նույնպես մտնում ընծաների դասակարգման մեջ։ Դա այնքան էլ իմաստ չունի»։ Ասացեք Ինձ, արդյոք իմաստ ունի՞ դրանք որպես ընծա դասակարգելը։ (Այո)։ Եվ ինչո՞ւ եք այդպես ասում։ (Եկեղեցին գոյություն ունի միայն այն պատճառով, որ Աստված գոյություն ունի, ուստի եկեղեցուն մատուցվող ցանկացած բան նույնպես ընծա է)։ Լավ է ասված։ Եկեղեցին և Աստծու տունը պատկանում են Աստծուն, և դրանք գոյություն ունեն միայն այն պատճառով, որ Աստված գոյություն ունի. եղբայրների և քույրերի համար հավաքվելու և ապրելու տեղ կա միայն այն պատճառով, որ եկեղեցին գոյություն ունի, և եղբայրների ու քույրերի բոլոր խնդիրները լուծելու տեղ կա, և եղբայրներն ու քույրերն ունեն ճշմարիտ տուն միայն այն պատճառով, որ կա Աստծու տունը։ Այս ամենը գոյություն ունի միայն Աստծու գոյության հիմքի վրա։ Մարդիկ իրեր չեն մատուցում եկեղեցուն և Աստծու տանն այն պատճառով, որ եկեղեցու մարդիկ հավատում են Աստծուն և Աստծու տան անդամներ են. դա չէ ճիշտ պատճառը։ Աստծու պատճառով է, որ մարդիկ իրեր են մատուցում եկեղեցուն և Աստծու տանը։ Ո՞րն է սրա եզրահանգումը։ Ո՞վ հենց այնպես բաներ կնվիրաբերեր եկեղեցուն, եթե դա չլիներ Աստծու պատճառով։ Առանց Աստծու եկեղեցին գոյություն չէր ունենա։ Երբ մարդիկ ունենում են ոչ պետքական կամ ավելորդ բաներ, նրանք կարող են դեն նետել դրանք կամ չօգտագործել. որոշ իրեր կարող են նաև վաճառվել։ Այս բոլոր մեթոդները կարող են կիրառվել այս բաների հետ վարվելու համար, այնպես չէ՞։ Ուրեմն, ինչո՞ւ մարդիկ չեն վարվում դրանց հետ այս եղանակներով. ինչո՞ւ են, փոխարենը, դրանք մատուցում եկեղեցուն։ Մի՞թե դա Աստծու պատճառով չէ։ (Այո)։ Հենց այն պատճառով, որ Աստված գոյություն ունի, մարդիկ բաներ են մատուցում եկեղեցուն։ Հետևաբար, եկեղեցուն կամ Աստծու տանը մատուցվող ցանկացած բան պետք է դասակարգվի որպես ընծա։ Որոշ մարդիկ ասում են. «Ես իմ այս բանը մատուցում եմ եկեղեցուն»։ Այդ բանը եկեղեցուն նվիրաբերելը համարժեք է այն Աստծուն նվիրաբերելուն, և եկեղեցին ու Աստծու տունը լիակատար իշխանություն ունեն նման բաների տնօրինման հարցում։ Երբ ինչ-որ բան ես նվիրաբերում եկեղեցուն, այն կորցնում է քեզ հետ բոլոր կապերը։ Աստծու տունը և եկեղեցին խելամիտ կերպով կբաշխեն, կօգտագործեն և կտնօրինեն այս նյութական միջոցները՝ համաձայն Աստծու տան սահմանած սկզբունքների։ Ուրեմն որտեղի՞ց են բխում այս սկզբունքները։ Աստծուց։ Հիմնականում այս բաների օգտագործման սկզբունքն այն է, որ դրանք պետք է օգտագործվեն Աստծու տնօրինման ծրագրի և Աստծու ավետարանչական աշխատանքի տարածման համար։ Դրանք նախատեսված չեն որևէ անհատի, առավել ևս մարդկանց որևէ խմբի բացառիկ օգտագործման համար, այլ պետք է օգտագործվեն ավետարանի տարածման աշխատանքի և Աստծու տան աշխատանքի տարբեր միջոցների համար։ Հետևաբար, ոչ ոք արտոնություն չունի օգտագործելու այս բաները. դրանց օգտագործման և բաշխման միակ սկզբունքն ու հիմքը դա Աստծու տան պահանջած սկզբունքների համաձայն անելն է։ Սա ողջամիտ է և պատշաճ։
Սրանք ընծաների սահմանման երեք մասն են, որոնցից յուրաքանչյուրն ընծաների և դրանց շրջանակի մեկական կողմի սահմանումն է։ Հիմա բոլորիդ համար պարզ է, թե ինչ են ընծաները, այնպես չէ՞։ (Այո)։ Նախկինում կային ոմանք, ովքեր ասում էին. «Այս բանը փող չէ, և այն նվիրաբերող անձը չի ասել, որ դա Աստծու համար է։ Նրանք պարզապես ասել են, որ նվիրաբերում են այն։ Ուստի, այն չի կարող լինել Աստծու տան օգտագործման համար, և առավել ևս չի կարող տրվել Աստծուն»։ Եվ այդպես, նրանք դրա մասին որևէ գրառում չէին պահում և գաղտնի օգտագործում էին այդ բանն իրենց կամեցածի պես։ Արդյոք դա ողջամի՞տ է։ (Ո՛չ)։ Այն, ինչ նրանք ասում էին, ինքնին անխոհեմ է. նրանք նաև ասում էին. «Եկեղեցուն և Աստծու տանը մատուցված ընծաներն ընդհանուր սեփականություն են՝ յուրաքանչյուրը կարող է օգտագործել դրանք», ինչը ակնհայտորեն անխոհեմ է։ Հենց այն պատճառով է, որ մարդկանց մեծամասնությունը մշուշոտ և անհասկանալի պատկերացում ունի ընծաների սահմանման և հասկացության մասին, որ որոշ ստոր սրիկաներ և ագահ սրտեր ու անպատշաճ ցանկություններ ունեցող որոշ մարդիկ օգտվում են իրավիճակից և մտածում այդ բաներին տիրանալու մասին։ Այժմ, երբ ձեզ պարզ է ընծաների ճշգրիտ սահմանումն ու հասկացությունը, կզանազանեք, երբ ապագայում հանդիպեք նման իրադարձությունների և մարդկանց։
Առաջնորդողների և աշխատողների պարտականություններն ընծաների պահպանման առնչությամբ
I. Ընծաների պատշաճ պահպանումը
Հաջորդիվ մենք կշարունակենք դիտարկել, թե հատկապես ինչ պարտականություններ պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները, երբ խոսքն ընծաների պահպանման մասին է։ Երբ խոսքը վերաբերում է ընծաներին, առաջնորդողներն ու աշխատողները նախ պետք է հասկանան, թե ինչ է ընծան։ Երբ մարդիկ մատուցում են իրենց վաստակածի մեկ տասներորդը, դա ընծա է։ Երբ նրանք հստակ նշում են, որ գումար կամ իրեր են մատուցում Աստծուն, դա ընծա է։ Երբ հստակ նշում են, որ որևէ իր են մատուցում եկեղեցուն և Աստծու տանը, դա ընծա է։ Ընծաների սահմանումն ու հասկացությունն ըմբռնելուց հետո առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ պատկերացում ունենան մարդկանց կատարած նվիրատվությունների մասին, պատշաճ կերպով տնօրինեն դրանք և այդ առնչությամբ համապատասխան ստուգումներ իրականացնեն։ Նախ՝ պետք է գտնեն վստահելի մարդկանց, որոնց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, որպեսզի նրանք գործեն որպես պահապաններ՝ ընծաների համակարգված գրանցումներ վարելու և ընծաները պահպանելու համար։ Սա առաջին առաջադրանքն է այն աշխատանքում, որը պետք է կատարեն առաջնորդողներն ու աշխատողները։ Ընծաների այս պահապանները գուցե ունենան միջին որակ և անընդունակ լինեն առաջնորդողներ կամ աշխատողներ դառնալու, բայց կլինեն հուսալի և ոչինչ չեն յուրացնի, մինչդեռ նրանց պահպանության տակ ընծաները չեն կորչի կամ խառնվի և պատշաճ կերպով կպահպանվեն։ Աշխատանքային կարգավորումներում սրա համար կան կանոններ։ Դրա համար պիտանի կլինի միայն այն վստահելի մարդը, որի մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին։ Երբ վատ մարդկայնություն ունեցող մարդիկ լավ բան են տեսնում, տենչում են դրան և միշտ հնարավորություններ են փնտրում այն յուրացնելու։ Ինչ էլ պատահի, նրանք միշտ ձգտում են օգտվել։ Նման մարդկանց չի կարելի օգտագործել։ Չափանիշին համապատասխանող մարդկայնություն ունեցող մարդը պետք է առնվազն ազնիվ լինի` մեկը, որին վստահում են։ Եթե նրանց հանձնարարվի պահպանել ընծաները կամ տնօրինել եկեղեցու ունեցվածքը, նրանք դա լավ, մանրակրկիտ, ջանասիրաբար և մեծ հոգատարությամբ կանեն։ Նրանք ունեն աստվածավախ սիրտ և չեն յուրացնի այս իրերը, չեն տա դրանք պարտքով և այլն։ Կարճ ասած՝ կարող ես վստահ լինել՝ երբ ընծաները հանձնես նրանց, որ ոչ մի լումա չի պակասի, և ոչ մի իր չի կորչի։ Հենց այսպիսի մարդ պետք է գտնել։ Ավելին՝ Աստծու տունն ունի կանոն, որ պետք է գտնել ոչ միայն մեկ նման մարդու։ Լավագույնը երկու կամ երեք նման մարդու գտնելն է, որոնցից ոմանք գրանցումներ կվարեն, իսկ մյուսները կզբաղվեն պահպանմամբ։ Երբ այս մարդկանց գտնեք, ընծաները պետք է դասակարգվեն, և համակարգված գրանցումներ պետք է արվեն այն մասին, թե ով ինչ կարգի իր է պահպանում և որքանով է պահպանում։ Երբ համապատասխան մարդիկ գտնվեն, և իրերը պահպանվեն ու գրանցվեն ըստ կարգերի, արդյոք դրանով ամեն ինչ կավարտվի՞։ (Ո չ։) Ուրեմն ի՞նչ պետք է արվի հաջորդիվ։ Մուտքերի և ելքերի հաշիվները պետք է ստուգվեն յուրաքանչյուր երեքից հինգ ամիսը մեկ՝ տեսնելու, թե արդյոք դրանք ճիշտ են, այսինքն՝ արդյոք գրանցողը ճշգրիտ է եղել իր գրանցումներում, արդյոք որևէ բան բաց է թողնվել գրանցելիս, արդյոք ընդհանուր գումարը համապատասխանում է մուտքերի և ելքերի հաշիվներին և այլն։ Նման հաշվապահական աշխատանքը պետք է կատարվի մանրակրկտորեն։ Նման աշխատանքին շատ լավ չտիրապետող առաջնորդողներն ու աշխատողները պետք է կարգավորեն, որպեսզի այդ գործում համեմատաբար հմուտ մեկն իրականացնի այն, իսկ հետո կանոնավոր ստուգումներ անցկացնեն և լսեն նրանց զեկույցները։ Մի խոսքով՝ անկախ այն բ անից՝ իրենք անձամբ հասկանում են հաշվապահության և ընդհանուր պլանավորման աշխատանքը, թե ոչ, չեն կարող անուշադրության մատնել ընծաների պահպանման աշխատանքը, ոչ էլ կարող են անտեսել այն և պարզապես չհետաքրքրվել դրանով։ Փոխարենը՝ պետք է կանոնավոր ստուգումներ անցկացնեն՝ հարցնելով, թե ինչ վիճակում են ստուգված հաշիվները և արդյոք դրանք համապատասխանում են իրար, իսկ հետո պատահական ստուգումներ կատարեն ծախսերի որոշ գրանցումներում՝ տեսնելու, թե ինչպիսին է եղել վերջին ծախսերի վիճակը, արդյոք եղել է որևէ վատնում, ինչ վիճակում է հաշվապահությունը, և արդյոք մուտքերը համապատասխանում են ելքերին։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հաստատուն կերպով տիրապետեն այս բոլոր հանգամանքներին։ Սա ընծաների պահպանման հետ կապված առաջադրանքներից մեկն է։ Կասեի՞ք, որ այս առաջադրանքը հեշտ է։ Արդյոք դրանում որոշակի դժվարություն կա՞։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են. «Ես չեմ սիրում թվեր, գլխացավ եմ ունենում, երբ տեսնում եմ դրանք»։ Դե ուրեմն գտի՛ր համապատասխան մարդու, որը կօգնի քեզ ստուգումների և վերահսկողության հարցում, թող նա օգնի քեզ ստուգել այս բաները։ Գուցե չես սիրում կամ լավ չես տիրապետում այս աշխատանքին, բայց եթե գիտես՝ ինչպես օգտագործել մարդկանց և դա ճիշտ ես անում, միևնույն է, կկարողանաս լավ կատարել այս աշխատանքը։ Օգտագործիր համապատասխան մարդկանց՝ դա անելու համար, և կարող ես պարզապես լսել նրանց զեկույցները։ Դա նույնպես ընդունելի է։ Պահպանիր այս սկզբունքը. կանոնավոր կերպով ստուգիր և հաշվառիր բոլոր պահպանվող ակտիվներն այդ աշխատանքի համար պատասխանատու անձի հետ, իսկ հետո մի քանի հարց տուր կարևոր ծախսերի մասին։ Կարո՞ղ ես հասնել սրան։ (Այո։) Ինչո՞ւ պետք է առաջնորդողներն ու աշխատողները կատարեն այս աշխատանքը։ Որովհետև դա ընծաների պաշտպանությունն է. դա քո պարտականությունն է։
Ընծաները, որ մարդիկ մատուցում են Աստծուն, Աստծու վայելքի համար են, բայց արդյոք Նա օգտագործո՞ւմ է դրանք։ Արդյոք Աստված այս գումարի և այս իրերի կարիքն ունի՞։ Մի՞թե Աստծուն մատուցված այս ընծաները նախատեսված չեն ավետարանչական աշխատանքը տարածելու նպատակով օգտագործվելու համար։ Մի՞թե դրանք նախատեսված չեն Աստծու տան աշխատանքի բոլոր ծախսերի համար։ Քանզի դրանք վերաբերում են Աստծու տան աշխատանքին, ընծաների և՛ տնօրինումը, և՛ ծախսումը ներառում են առաջնորդողների և աշխատողների պարտականությունները։ Անկախ նրանից, թե ով է մատուցում այս գումարը, կամ որտեղից են գալիս այս իրերը, քանի դեռ դրանք պատկանում են Աստծու տանը, դու պետք է լավ տնօրինես դրանք և պետք է հետևես այս աշխատանքին, ստուգես այն և հոգ տանես դրա մասին։ Եթե Աստծուն մատուցված ընծաները չեն կարող պատշաճ կերպով ծախսվել Աստծու ավետարանչական աշխատանքը տարածելու համար, այլ փոխարենը քմահաճորեն շռայլվում և վատնվում են և նույնիսկ հափշտակվում կամ յուրացվում չար մարդկանց կողմից, արդյոք դա տեղի՞ն է։ Մի՞թե դա առաջնորդողների և աշխատողների կողմից պարտականության մեջ թերացում չէ։ (Այդպես է։) Դա նրանց կողմից պարտականության մեջ թերացում է։ Ուստի առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն այս աշխատանքը։ Դա նրանց պարտականությունն է։ Ընծաները լավ տնօրինելը, դրանք ավետարանի աշխատանքը տարածելու և Աստծու տնօրինման հետ կապված ցանկացած աշխատանքում ճիշտ օգտագործելու հնարավորություն տալն առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է և չպետք է անտեսվի։ Եղբայրներն ու քույրերը դժվարությամբ են կարողանում մի փոքր գումար խնայել՝ Աստծուն մատուցելու համար։ Ենթադրենք՝ առաջնորդողների և աշխատողների անփութության և իրենց պարտականություններում թերանալու պատճառով այս գումարն ընկնում է չար մարդկանց ձեռքը. այն ամբողջությամբ անխոհեմաբար շռայլվում և վատնվում կամ նույնիսկ յուրացվում է նրանց կողմից։ Հետևաբար, առաջնորդողներն ու աշխատողները բավարար գումար չեն ունենում ճանապարհածախսի կամ ապրուստի համար, և նույնիսկ բավարար գումար չի լինում, երբ գալիս է Աստծու խոսքերի գրքերը տպագրելու կամ անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ գնելու ժամանակը։ Մի՞թե սա չի ուշացնում աշխատանքը։ Երբ եղբայրների և քույրերի մատուցած գումարը յուրացնում են չար մարդիկ՝ պատշաճ կերպով օգտագործվելու փոխարեն, և անհրաժեշտ է լինում գումար ծախսել Աստծու տան աշխատանքի համար, բայց այն բավարար չէ, մի՞թե աշխատանքն այդժամ չի խոչընդոտվում։ Մի՞թե առաջնորդողներն ու աշխատողները չեն ձախողել իրենց պարտականության կատարումը։ (Այո։) Քանզի առաջնորդողներն ու աշխատողները չեն կատարել իրենց պարտականությունը և լավ չեն տնօրինել ընծաները և նրանք լավ տնտեսներ չեն եղել կամ սրտանց չեն կատարել իրենց պարտականությունն այս աշխատանքի նկատմամբ, ընծաները վնասներ են կրել, և եկեղեցու որոշ աշխատանքներ հայտնվել են կաթվածահար վիճակում կամ որոշ ժամանակով դադարել են։ Մի՞թե առաջնորդողներն ու աշխատողները մեծ պատասխանատվություն չեն կրում սրա համար։ Սա անիրավություն է։ Գուցե դու չես յուրացրել, շռայլել կամ վատնել այս ընծաները և գուցե չես դրել քո գրպանը, բայց այս իրավիճակն առաջացել է քո անփութության և պարտականության մեջ թերացման պատճառով։ Մի՞թե չպետք է պատասխանատվություն կրես սրա համար։ (Այո։) Սա շատ մեծ պատասխանատվություն է, որ պետք է կրել։
II. Հաշիվների ստուգում
Իրենց աշխատանքում ա ռաջնորդողներն ու աշխատողները բացի տարբեր աշխատանքային կարգավորումները պատշաճ կերպով իրականացնելուց և խնդիրները լուծելու համար ճշմարտությունը հաղորդակցել կարողանալուց, պետք է լավ պահպանեն ընծաները։ Նրանք պետք է գտնեն համապատասխան մարդկանց՝ Աստծու տան պահանջների համաձայն, որպեսզի իրականացնեն ընծաների համակարգված տնօրինումը, և ժամանակ առ ժամանակ պետք է ստուգեն հաշիվները։ Ոմանք հարցնում են. «Ինչպե՞ս կարող եմ ստուգել դրանք, երբ հանգամանքները թույլ չեն տալիս»։ «Հանգամանքները թույլ չեն տալիս»՝ մի՞թե դա հաշիվները չստուգելու պատճառ է։ Դու կարող ես ստուգել դրանք նույնիսկ այն ժամանակ, երբ հանգամանքները թույլ չեն տալիս։ Եթե ինքդ չես կարող գնալ, պետք է ուղարկես համապատասխան, վստահելի մարդու՝ վերահսկողություն իրականացնելու և տեսնելու, թե արդյոք պահապանը պատշաճ կերպով է պահպանում ընծաները, արդյոք հաշիվներում կան անհամապատասխանություններ, արդյոք պահապանը հուսալի է, ինչպիսին են եղել նրա վիճակները վերջերս, և արդյոք նա բացասական հոգեվիճակումէ եղել, արդյոք վախեցել է, երբ բախվել է որոշակի իրավիճակների, և արդյոք հնարավոր է դավաճանություն։ Ենթադրենք՝ լսում ես, որ նրա ընտանիքի համար գումարը սուղ է եղել՝ հնարավո՞ր է արդյոք, որ նա յուրացնի ընծաները։ Հաղորդակցության և իրավիճակն ուսումնասիրելու միջոցով կարող ես տեսնել, որ պահապանը միանգամայն հուսալի է, որ նա գիտի, որ ընծաները չպետք է վերցնել կամ օգտագործել, և որ որքան էլ ընտանիքի գումարը սուղ է եղել, նա չի յուրացրել ընծաները, և տևական դիտարկման միջոցով կարող է ապացուցվել, որ պահապանը լիովին հուսալի է։ Ավելին՝ պետք է ստուգվի, թե արդյոք այն տան շրջակա միջավայրը, որտեղ պահվում են ընծաները, վտանգավոր է, արդյոք մեծ կարմիր վիշապն այնտեղ ձերբակալել է որևէ եղբոր կամ քրոջ, արդյոք ընծաների պահապանը բախվել է որևէ վտանգի, արդյոք ընծաները պահվում են պատշաճ վայրում, և արդյոք դրանք պետք է տեղափոխվեն, թե ոչ։ Պահապանների տների միջավայրն ու հանգամանքները պետք է հաճախակի ստուգվեն, որպեսզի ցանկացած պահի հնարավոր լինի համապատասխան արձագանքներ և ծրագրեր կազմել։ Սա անելիս պետք է նաև ժամանակ առ ժամանակ հարցուփորձ անես, թե որ թիմերն են վերջերս նոր սարքավորումներ ձեռք բերել, և ինչպես են այդ սարքավորումները ստացվել։ Եթե դրանք գնվել են, պետք է հարցնես, թե արդյոք որևէ մեկը վերանայե՞լ է հայտերը և հաստատել դրանք նախքան գնելը, արդյոք դրանք գնվել են բարձր գնով, թե խելամիտ շուկայական գնով, արդյոք անհարկի գումար է ծախսվել և այլն։ Ասենք՝ հաշիվները ստուգելու և վերանայելու միջոցով գրանցամատյաններում որևէ խնդիր չի հայտնաբերվում, բայց պարզվում է՝ որոշ գնորդներ հաճախակի շռայլորեն վատնել են ընծաները։ Որքան էլ թանկ լինի որևէ բան, նրանք կգնեն այն։ Ավելին՝ երբ նրանք քաջ իմանան, որ ապրանքը զեղչվելու է, որ դրա գինն ընկնելու է, նրանք չեն սպասի, այլ փոխարենն՝ անմիջապես կգնեն այն և կգնեն լավագույնը, բարձրակարգը, վերջին մոդելները։ Այս գնորդները գումար են ծախսում առանց սկզբունքների և շռայլորեն ու ծախսում են ընծաները՝ Աստծու տան համար իրեր գնելու նպատակով, այնպես, ասես դա անում են թշնամու համար։ Երբեք գործնական իրեր չեն գնում սկզբունքների համաձայն, այլ պարզապես գտնում են որևէ խանութ և միանգամից գնում են իրերը՝ անկախ դրանց գնից և որակից։ Երբ իրերը բերվում են, դրանք կոտրվում են օգտագործելուց մի քանի օր անց, և այս գնորդները չեն վերանորոգել չեն տալիս դրանք, երբ կոտրվում են, նրանք նորերն են գնում։ Եթե հաշիվները ստուգելիս և ֆինանսական ծախսերը վերանայելիս պարզվում է, որ որոշ մարդիկ լրջորեն շռայլել և վատնել են ընծաները, ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյոք այդ մարդկանց պետք է կարգապահական նախազգուշացո՞ւմ տրվի, թե նրանց պետք է ստիպել փոխհատուցում վճարել։ Իհարկե, երկուսն էլ անհրաժեշտ են։ Եթե պարզվի, որ նրանց մտադրությունները մաքուր չեն, որ նրանք պարզապես անհավատներ են, չհավատացողներ, որ դևեր են, ապա խնդիրը չի կարող լուծվել միայն նրանց կարգապահական նախազգուշացում տալով կամ նրանց էտելով։ Ինչպես էլ ճշմարտությունը հաղորդակցվի, նրանք չեն ընդունի այն. ինչպես էլ նրանք էտվեն, դա լուրջ չեն ընդունի։ Եթե նրանցից պահանջեն փոխհատուցում վճարել, նրանք կանեն դա, բայց ապագայում կշարունակեն նույն կերպ վարվել և չեն փոխվի։ Նրանք հաստատ չեն գործի Աստծու տան պահանջների համաձայն, փոխարենը՝ կգործեն կամայական, անխոհեմ և անսկզբունքային կերպով։ Ինչպե՞ս պետք է վարվել այս տեսակի մարդու հետ։ Կարո՞ղ են արդյոք նրանք օգտագործվել հետագայում։ Նրանք չպետք է օգտագործվեն։ Եթե օգտագործվեն, ապա առաջնորդողներն ու աշխատողները շատ հիմար կլինեն. պարզապես չափազանց անմիտ կլինեն։ Երբ նման չհավատացողներ են հայտնաբերվում, նրանք պետք է անմիջապես պաշտոնազրկվեն, դուրս թողնվեն և մաքրվեն եկեղեցուց։ Նրանք նույնիսկ որակավորված չեն ծառայություն մատուցելու համար. նրանք պիտանի չեն դա անելու։
Երբ առաջնորդողներն ու աշխատողները ստուգեն հաշիվներն ու ծախսերը, գուցե ոչ միայն հայտնաբերեն շռայլության և վատնման դեպքեր կամ որոշ անհիմն ծախսեր, այլ նաև պարզեն, որ այդ աշխատանքն անող որոշ մարդիկ վատ բնավորություն ունեն, եսասեր և ստոր են և որ վնասներ են պատճառել եկեղեցու աշխատանքին։ Եթե հայտնաբերեք այսպիսի իրավիճակ, ինչպե՞ս պետք է լուծեք այն։ Հեշտ է լուծել։ Պետք է զբաղվեք դրանով և լուծեք տեղում. պաշտոնազրկեք այդ մարդկանց, ապա ընտրեք համապատասխան մարդկանց՝ աշխատանքը կատարելու համար։ Համապատասխան մարդիկ նրանք են, ում մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին, ովքեր ունեն խիղճ և ողջամտություն, և ովքեր ի վիճակի են գործերը տնօրինել՝ Աստծու տան սկզբունքների համաձայն։ Երբ նրանք գնումներ անեն Աստծու տան համար, կգնեն խնայողական իրեր, որոնք նաև համեմատաբար գործնական և դիմացկուն են, իրեր, որոնք անհրաժեշտ է գնել։ Պարտադիր չէ, որ նրանք հակված լինեն էժանագին իրեր գնելուն, բայց նաև ամենաթանկ իրերը գնելու կարիք չեն զգում։ Նման ապրանքների խմբում կընտրեն բավականին լավ արձագանքներ և համբավ, ինչպես նաև համապատասխան գնապիտակներ ունեցողները, և, իհարկե, եթե դրանց երաշխիքն ավելի երկար լինի, դա է՛լ ավելի լավ կլինի։ Հենց այսպիսի մարդու պետք է գտնեք՝ Աստծու տան համար գնումներ կատարելու նպատակով։ Նրանց սիրտը պետք է ճիշտ լինի, և նրանք պետք է հաշվի առնեն Աստծու տունն իրենց գործողություններում և մանրամասն մտածեն ամեն ինչի մասին։ Նաև պետք է գործերը տնօրինեն Աստծու տան պահանջների համաձայն՝ գործելով և վարվելով պատշաճ կերպով, առանց երկիմաստության և հստակությամբ։ Երբ գտնեք նման մարդու, հանձնարարեք նրան մի քանի գործ տնօրինել Աստծու տան համար և դիտարկեք նրան։ Եթե համեմատաբար հարմար թվա, կարող եք օգտագործել նրան։ Բայց ամեն ինչ չի ավարտվում երբ դա կարգավորվում է։ Այնուհետև պետք է հանդիպեք, հաղորդակցվեք նրանց հետ և ստուգեք նրանց աշխատանքը։ Ոմանք հարցնում են. «Արդյոք դա այն պատճառո՞վ է, որ նրանց չի կարելի վստահել»։ Դա ամբողջությամբ վստահության պակասի պատճառով չէ. երբեմն, նույնիսկ եթե նրանց կարելի է վստահել, ստուգումներ, այնուամենայնիվ, պետք է կատարվեն։ Եվ ի՞նչը պետք է ստուգվի։ Տեսնել, թե արդյոք նրանց կիրառման մեջ շեղումներ են եղել այն իրավիճակներում, երբ նրանք չեն հասկացել սկզբունքները կամ արդյոք նրանք աղավաղված ըմբռնում են ունեցել։ Անհրաժեշտ է օգնել նրանց ստուգում իրականացնելով։ Օրինակ՝ ենթադրենք, որ նրանք ասում են, թե շուկայում շատ պահանջված ապրանք կա, բայց չգիտեն՝ արդյոք Աստծու տունը դրա կարիքն ունի՞, և անհանգստանում են, որ եթե հիմա չգնեն, ապագայում այն գուցե այլևս չվաճառվի։ Հարցնում են քեզ՝ ինչպես վարվել։ Եթե չգիտես, ապա պետք է հանձնարարես նրանց գնալ և հարցնել մեկին, որը ներգրավված է այդ մասնագիտական աշխատանքի մեջ։ Այդ մասնագետն այնուհետև ասում է, որ ապրանքը նորույթ է, որը մեծ մասամբ պետքական չի լինի, և որ դրա համար գումար ծախսելու կարիք չկա։ Ունենալով մասնագետի կարծիքը որպես ուղեցույց՝ որոշվում է, որ այդ ապրանքը գնելու կարիք չկա, որ այն գնելը վատնում կլինի և որ հիմա չգնելը կորուստ չի լինի։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է իրենց աշխատանքն անեն այս մակարդակով։ Անկախ նրանից, թե որքան կարևոր կամ աննշան է որևէ բան, եթե նրանք կարողանում են տեսնել այն, մտածել դրա մասին կամ տեղեկանալ դրան, ապա պետք է հետեւողականորեն հետևեն և ստուգեն այն և դա անեն սահմանված կարգով՝ Աստծու տան պահանջների համաձայն։ Ահա թե ինչ է նշանակում կատարել սեփական պարտականությունը։
Որոշ մարդիկ հաճախ հայտ են ներկայացնում որոշ իրեր գնելու համար՝ խնդրելով Աստծու տանը ձեռք բերել այդ ապրանքները, և մանրակրկիտ վերանայման ու ստուգումների միջոցով սովորաբար պարզվում է, որ պահանջված հինգ իրից միայն մեկն է անհրաժեշտ գնել, իսկ մյուս չորսը գնելու կարիք չկա։ Ի՞նչ պետք է անել նման դեպքերում։ Իրերը, որոնց համար նրանք հայտ են ներկայացնում, պետք է վերանայվեն և հաշվի առնվեն խիստ կերպով։ Դրանք չպետք է գնվեն շտապողաբար։ Չպետք է գնվեն միայն այն պատճառով, որ այդ մարդիկ ասում են, թե դա է պահանջում աշխատանքը։ Ա յդ մարդկանց չպետք է թույլատրվի կամայականորեն հայտ ներկայացնել իրերի համար՝ իրենց աշխատանքում անհրաժեշտ լինելու պատրվակով։ Անկախ նրանից, թե ինչ պատրվակ են ներկայացնում այս մարդիկ, և անկախ նրանց հրատապությունից՝ առաջնորդողներն ու աշխատողները կամ ընծաների տնօրինման համար պատասխանատուներն պետք է բացարձակապես հաստատուն լինեն իրենց սրտերում։ Պետք է բարեխղճորեն ստուգեն և քննեն այս բաները. անգամ ամենաչնչին սխալը չի կարելի թույլ տալ։ Առաջնորդողները պետք է ուսումնասիրեն և հաստատեն այն իրերը, որոնք պարտադիր պետք է գնվեն, իսկ եթե դրանք գնելը պարտադիր չէ, պետք է մերժվեն, ոչ թե հաստատվեն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն այս աշխատանքը կատարեն մանրակրկիտ, կոնկրետ և հիմնովին, դա կնվազեցնի ընծաների վատնման և կորստի դեպքերը, և առավել ևս, իհարկե, կնվազեցնի անհիմն ծախսերը։ Այս աշխատանքը պարզապես գրանցամատյաններում գրանցված մուտքերն ու ելքերը և թվերն ուշադիր նայելը չէ։ Դա երկրորդական է։ Ամենակարևոր հարցն այն է, որ քո մտադրությունները պետք է մաքուր լինեն, և որ յուրաքանչյուր ծախսին և յուրաքանչյուր գրանցմանը վերաբերվես այնպես, ասես դա քո սեփական բանկային հաշվի գրանցումն է։ Այդժամ դու մանրամասն կնայես դրանց, կկարողանաս հիշել և հասկանալ դրանք, և եթե որևէ վրիպում կամ խնդիր լինի, կկարողանաս նկատել։ Եթե դիտարկես դրանք որպես ուրիշի կամ հանրային հաշիվներ, հաստատ կույր կլինես աչքով և մտքով՝ անկարող լինելով հայտնաբերել որևէ խնդիր։ Որոշ մարդիկ մի փոքր գումար են խնայում բանկում և ամեն ամիս կարդում են իրենց քաղվածքը, նայում տոկոսադրույքին, ապա ստուգում են հաշիվները։ Ստուգում են, թե որքան են ծախսում ամեն ամիս, քանի կանխիկացում են կատարում և որքան են ավանդ դնում։ Յուրաքանչյուր գրանցում տպվում է նրանց մտքում, նրանք յուրաքանչյուր թիվ այնքան լավ գիտեն, որքան սեփական հասցեն, և նրանց համար ամեն ինչը հստակ է իրենց մտքում։ Եթե որևէ տեղ խնդիր է առաջանում, կարող են նկատել այն մի հայացքով և չեն անտեսում անգամ ամենաչնչին սխալը։ Մարդիկ կարող են այդքան ուշադիր լինել սեփական գումարի նկատմամբ, բայց արդյոք նույն հոգատարությո՞ւնն են ցուցաբերում Աստծու ընծաների նկատմամբ։ Իմ կարծիքով՝ մարդկանց 99,9%-ը դա չի անում, ուստի երբ Աստծու ընծաները հանձնվում են մարդկանց պահպանմանը, հաճախ լինում են վատնման և կորստի դեպքեր և տարբեր տեսակի անհիմն ծախսեր, և այնուամենայնիվ ոչ ոք չի կարծում, թե դա խնդիր է, և այս աշխատանքի համար պատասխանատու մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում։ Էլ չխոսենք հարյուր յուան կորցնելու մասին. նույնիսկ եթե կորցնում են հազար, տասը հազար, նրանք ոչ մի հանդիմանություն, պարտքի զգացում կամ մեղադրանք չեն զգում իրենց սրտում։ Ինչո՞ւ են մարդիկ այդքան բթացած, երբ խոսքը վերաբերում է այս հարցին։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ մարդկանց մեծամասնության մտադրությունները մաքուր չեն։ Ինչպե՞ս է ստացվում, որ դու այդքան հստակ գիտես, թե որքան գումար ես խնայել բանկում։ Երբ Աստծու տան գումարը ժամանակավորապես ավանդ է դրվում քո հաշվին, որպեսզի պահպանես այն, լուրջ չես վերաբերվում դրան կամ չես հոգում դրա մասին։ Ի՞նչ մտածելակերպ է սա։ Դու նույնիսկ հավատարիմ չես, երբ խոսքն Աստծու ընծաները պահպանելու մասին է, ուստի մի՞թե դեռ Աստծուն հավատացող ես։ Մարդկանց վերաբերմունքն ընծաների նկատմամբ Աստծու նկատմամբ նրանց վերաբերմունքի ապացույցն է. նրանց վերաբերմունքն ընծաների նկատմամբ շատ խոսուն է։ Մարդիկ անտարբեր են ընծաների նկատմամբ և չեն անհանգստանում դրանց համար։ Չեն տխրում, եթե ընծաները կորչում են. պատասխանատվություն չեն կրում և չեն հոգ չեն անում։ Ուստի մի՞թե նույն վերաբերմունքը չունեն Աստծու նկատմամբ։ (Այո։) Որևէ մեկն ասո՞ւմ է. «Աստծու ընծաները Նրանն են։ Քանի դեռ չեմ տենչում կամ յուրացնում դրանք, ամեն ինչ կարգին է։ Ով յուրացնի դրանք, կպատժվի, դա նրանց գործն է, և նրանք արժանի են դրան։ Դա ինձ հետ կապ չունի։ Ես պարտավոր չեմ անհանգստանալ դրա համար»։ Արդյոք այս հայտարարությունը ճի՞շտ է։ Ակնհայտորեն՝ ոչ։ Ուրեմն, ինչո՞վ է այն սխալ։ (Նրանց սիրտը ճիշտ չէ. նրանք չեն պաշտպանում Աստծու տան աշխատանքը և չեն պահպանում ընծաները։) Ինչպիսի՞ն է այս տեսակի մարդու մարդկայնությունը։ ( Եսասեր և ստոր։ Նրանք շատ են հոգում իրենց սեփական բաների մասին և շատ լավ են պաշտպանում դրանք, բայց չեն հոգում ու չեն հետաքրքրվում Աստծու ընծաներով։ Նման մարդկանց մարդկայնությունն այնքան ցածր որակի է։) Նախևառաջ՝ այն եսասեր և ստոր է։ Մի՞թե այս տեսակի մարդիկ սառնարյուն չեն։ Նրանք եսասեր և ստոր են, սառնարյուն և զուրկ մարդկային զգացմունքներից։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ սիրել Աստծուն։ Կարո՞ղ են հնազանդվել Նրան։ Կարո՞ղ են աստվածավախ սիրտ ունենալ։ (Ոչ։) Ուրեմն ինչի՞ համար են նման մարդիկ հետևում Աստծուն։ (Օրհնություններ ձեռք բերելու համար։) Մի՞թե սա անամոթություն չէ։ Աստծու ընծաների հանդեպ մարդու վերաբերմունքը լավագույնս է բացահայտում նրա բնությունը։ Մարդիկ իրականում ի վիճակի չեն որևէ բան անելու Աստծու համար։ Նույնիսկ եթե ի վիճակի են մի փոքր պարտավոր ություն կատարելու, դա շատ սահմանափակ է։ Եթե դու նույնիսկ չես կարող ճիշտ վերաբերվել Աստծուն պատկանող ընծաներին կամ լավ պահպանել դրանք, եթե ունես այդպիսի տեսակետ և վերաբերմունք, ապա մի՞թե այն մարդը չես, որն իսպառ զուրկ է մարդկայնությունից։ Մի՞թե չես կեղծում, երբ ասում ես, թե սիրում ես Աստծուն։ Մի՞թե դա խաբուսիկ չէ։ Այնքա՜ն խաբուսիկ է։ Այս տեսակի մարդու մեջ ընդհանրապես մարդկայնություն չկա. մի՞թե Աստված կփրկի նման տականքին։
III. Բոլոր տեսակի ծախսերի հետևում, ուսումնասիրում և ստուգում՝ խիստ վերահսկմամբ
Որպեսզի առաջնորդողներն ու աշխատողներն Աստծու տան լավ տնտեսներ լինեն, առաջին գործը, որ նրանք պետք է լավ անեն, ընծաները պատշաճ կերպով տնօրինելն է։ Ընծաները պատշաճ կերպով պահպանելուց բացի՝ նրանք պետք է խիստ ստուգում իրականացնեն ընծաների ծախսերի նկատմամբ։ Ի՞նչ է նշանակում խիստ ստուգում իրականացնել։ Նախևառաջ՝ դա նշանակում է բացարձակապես դուրս թողնել անհիմն ծախսերը և ձգտել ընծաների յուրաքանչյուր ծախս խելամիտ և արդյունավետ դարձնելու, այլ ոչ թե, որ ընծաները շռայլվեն և վատնվեն։ Եթե վատնման կամ շռայլության դեպքեր բացահայտվեն, առաջնորդողներն ու աշխատողները ոչ միայն պետք է անհապաղ կանգնեցնեն դրանք, այլև պատասխանատվության ենթարկեն անողներին, ինչպես նաև գտնեն համապատասխան մարդկանց՝ այդ աշխատանքն անելու համար։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ իմանան, թե ուր է գնում և ինչի համար է արվում յուրաքանչյուր ծախսն իրենց տնօրինման շրջանակում․ նրանք պետք է խստորեն ստուգեն այս բաները։ Օրինակ՝ եթե սենյակում օդափոխիչի պակաս կա, նրանք պետք է տրամադրեն այն մարդու հատկանիշները, որ պետք է գնի այն, որքան գումար պետք է ծախսվի դրա համար, և որոնք են ամենապատշաճ գործառույթները։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ ասում են. «Մենք զբաղված ենք, չենք կարող ժամանակ գտնել՝ գնալու և գնելու այն»։ Քեզնից չի պահանջվում գնալ և անձամբ գնել այն։ Դու պետք է գտնես լավ մարդու, որակ ունեցող մարդու՝ այս առաջադրանքը կատարելու համար։ Մի՛ հանձնարարիր դա գնել բթամիտ մարդու կամ վատ մարդու, որի մտադրությունները մաքուր չեն։ Բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ գիտեն, որ պետք է գնեն համապատասխան գործառույթներով և գնով ապրանքներ․ ավելորդ գործառույթներն անօգուտ են և զգալիորեն ավելի թանկ արժեն։ Ընդհակառակը՝ հաճույք փնտրողները, որոնց մտադրությունները մաքուր չեն, գնում են ոչ պրակտիկ բաներ, որոնք ունեն տարատեսակ խառնիխուռն գործառույթներ, ինչն ավելի շատ գումար արժե։ Գնորդները պետք է ողջամտություն ունենան. նրանք պետք է հասկանան սկզբունքները։ Գնված ապրանքները պետք է լինեն գործնական՝ առանց մեծ ծախսերի, և բոլորը դրանք համարեն հարմար։ Եթե դու այս գնումն անելու համար գտնես անպատասխանատու մարդու, որը սիրում է առանց կշռադատելու ծախսել և շռայլել գումարը, նա պարզապես բարձր գին կվճարի գերժամանակակից օդորակչի համար՝ տասնապատիկ ավելի, քան կարժենար օդափոխիչ գնելը։ Նրանք կարծում են, որ թեև դա մի փոքր ավելի շատ գումար արժե, մարդիկ պետք է լինեն մեր գլխավոր առաջնահերթությունը. այդ օդորակիչը ոչ միայն զտում է օդը, այլև կարողանում է կարգավորել խոնավությունն ու ջերմաստիճանը, և այն ունի տարբեր ժամացույցներ ու կարգավորումներ։ Մի՞թե դա վատնում չէ։ Սա վատնում և շռայլություն է։ Այդ մարդը ձգտում է վայելքի, և նա գումար է ծախսում հաճույքի, ցուցամոլության, այլ ոչ թե գործնական բաներ գնելու համար։ Նման մարդկանց մտադրությունները մաքուր չեն։ Եթե նրանք գնումներ են անում իրենց համար, ուղիներ են գտնում գումար խնայելու, փնտրում են զեղչված ապրանքներ և փորձում են սակարկել։ Նրանք խնայում են գումարը, եթե կարող են․ որքան էժան, այնքան լավ։ Սակայն, երբ գնումներ են անում Աստծու տան համար, որքան էլ գումար ծախսեն, նրանց չի հետաքրքրում։ Նրանք նույնիսկ նեղություն չեն քաշում նայելու էժանագին բաներին.պարզապես ուզում են գնել թանկարժեք, բարձրակարգ, գերժամանակակից ապրանքներ։ Սա նշանակում է, որ նրանց մտադրությունները մաքուր չեն։ Կարո՞ղ են արդյոք օգտագործվել այն մարդիկ, որոնց մտադրությունները մաքուր չեն։ (Ոչ)։ Աստծու տան համար առաջադրանքներ կատարելիս մաքուր մտադրություններ չունեցող մարդիկ անում են միայն անհեթեթ և անարժեք բաներ։ Նրանք գումար չեն ծախսում ճիշտ բաների համար․ պարզապես վատնում և շռայլում են ընծաները, և նրանց յուրաքանչյուր ծախսն անհիմն է։
Որոշ այլ մարդիկ ունեն աղքատի մտածելակերպ և կարծում են, որ պետք է գնեն ամենաէժան բաները, երբ գնումներ են անում Աստծու տան համար. որքան էժան, այնքան լավ։ Նրանք կարծում են, թե դա Աստծու տան գումարը խնայել է, ուստի բացառապես գնում են հնացած, էժանագին բաներ։ Արդյունքում՝ գնում են ամենաէժան սարքավորումները, որոնք ցածրորակ են։ Այս սարքավորումները փչանում են օգտագործման առաջին պահից և ենթակա չեն նորոգման ու անպիտան են։ Այնուհետև անհրաժեշտ է լինում գնել ուրիշ ապրանքներ, որոնք ունեն բավարար որակ և կարող են բնականոն կերպով օգտագործվել, և այսպիսով ևս մեկ գումար է ծախսվում։ Մի՞թե դա հիմարություն չէ։ Նման մարդկանց պետք է անվանել ժլատ և աղքատի մտածելակերպ ունեցող։ Նրանք միշտ ուզում են խնայել Աստծու տան գումարը, և ո՞րն է նրանց ողջ խիստ խնայողության արդյունքը։ Դա վերածվում է կորստի, գումարի վատնման։ Նրանք նույնիսկ արդարացումներ են գտնում իրենց համար. «Ես դա դիտմամբ չեմ արել։ Լավ մտադրություններ ունեի. պարզապես փորձում էի խնայել Աստծու տան գումարը. չէի ուզում առանց կշռադատելու գումար ծախսել»։ Արդյոք նրանց դա անել չցանկանալը որևէ օգուտ ունի՞։ Փաստացի նրանք գումար են ծախսում՝ առանց կշռադատելու, իսկապես առաջացնում են կորուստ, և դա իսկապես սպառում է գումար և մարդկային ուժ։ Նման մարդիկ նույնպես չեն կարող օգտագործվել․ նրանք բթամիտ են, բավականաչափ խելամիտ չեն։ Կարճ ասած՝ ո՛չ մաքուր մտադրություն չունեցող մարդիկ, ո՛չ էլ բթամիտները չպետք է օգտագործվեն Աստծու տան համար գնումներ անելու նպատակով։ Նրանք, ովքեր պետք է օգտագործվեն, խելամիտ մարդիկ են, որոնք ունեն գնումներ անելու որոշակի փորձառություն և որոշակի որակ և որոնք ամեն ինչին նայում են չխեղաթյուրված կերպով։ Ինչ էլ գնվի, այն պետք է լինի գործնական, և դրա գինը պետք է լինի խելամիտ, և նույնիսկ եթե այն փչանա, պետք է հեշտ լինի նորոգելը և դրա համար պահեստամասեր գնելը։ Դա ողջամիտ է։ Որոշ մարդիկ ինչ-որ բան գնելուց հետո տեսնում են, որ այն ունի վերադարձի մեկամսյա ժամկետ և շտապում են փորձարկել այն և իրենց արդյունքները ստանում են այդ ամսվա ընթացքում։ Եթե այն մի փոքր թերի է և լավ չի աշխատում, նրանք անմիջապես վերադարձնում են այն և ընտրում մեկ այլ բան՝ նվազեցնելով կորուստները։ Այս մարդիկ ունեն համեմատաբար լավ մարդկայնություն։ Մարդկայնություն չունեցող մարդիկ գնում են ինչ-որ բան, ապա՝ մի կողմ նետում այն։ Նրանք չեն փորձարկում այն՝ տեսնելու, թե արդյոք որևէ խնդիր կա դրա հետ, կամ արդյոք այն դիմացկուն է, ոչ էլ ստուգում են, թե որքան է դրա երաշխիքը, կամ որքան ժամանակ ունեն այն վերադարձնելու համար․ նրանց այդ ամենից ոչինչ չի հետաքրքրում։ Երբ մի օր նրանք հանկարծակի հետաքրքրություն են ցուցաբերում այդ ապրանքի նկատմամբ, վերցնում են այն և փորձարկում և միայն այդ ժամանակ հայտնաբերում, որ այն փչացած է։ Նրանք ստուգում են անդորրագիրը և տեսնում, որ վերադարձի ժամկետն անցել է, և ապրանքն այլևս հնարավոր չէ վերադարձնել։ Ապա նրանք ասում են. «Ուրեմն՝ ուրիշը գնենք»։ Մի՞թե դա վատնում չէ։ «Եկեք ուրիշը գնենք» արտահայտությամբ Աստծու տունը ստիպված է լինում ևս մեկ գումար վճարել։ Արտաքուստ թվում է, թե մեկ ուրիշը գնելու համար դիմելը հանուն եկեղեցու գործի և խելամիտ ծախս է, մինչդեռ իրականում դրա տակ թաքնված է այն, որ նրանք անփույթ են եղել իրենց պարտավորությունների մեջ՝ գնելուց հետո ապրանքը ժամանակին չստուգելով։ Ընծաների մի գումար վատնվում է, և մյուս մասի համար վճարվում է, իսկ նոր ապրանքը դեռևս չի ունենում լավ պահապան, ուստի այն նախքան փչանալը նույնպես օգտագործվում է միայն կարճ ժամանակ։ Զարմանալի է, որ չկա մեկը, որը վերահսկի այս բաները, լուծի ծագող խնդիրները. ի՞նչ են անում առաջնորդողներն ու աշխատողները։ Նրանք լիովին անտեսել են իրենց պարտականություններն այս աշխատանքի առնչությամբ․ չեն կատարել վերահսկելու, քննելու և խիստ ստուգում իրականացնելու իրենց գործառույթը, և այսպիսով ընծաներն այսպես կորստյան են մատնվել և վատնվել։ Եթե գնորդները պատասխանատու մարդիկ են, անհապաղ կվերադարձնեն իրենց գնած ապրանքը, երբ տեսնեն, որ այն գործնական չէ։ Սա նվազեցնում է կորուստն ու վատնումը։ Եթե նրանք անպատասխանատու մարդիկ են՝ անմաքուր մտադրություններով, կգնեն անորակ բաներ՝ այդպիսով վատնելով ընծաները։ Ուստի հատկապես ո՞ւմ պետք է վերագրել գումարի այս կորուստը։ Մի՞թե գնորդը և առաջնորդողներն ու աշխատողները բոլորը պատասխանատվություն չեն կրում դրա համար։ Եթե առաջնորդողներն ու աշխատողներն այս հարցին մոտենային բարեխղճորեն, կոնկրետ և մանրակրկիտ կերպով, մի՞թե այս խնդիրները չէին բացահայտվի։ Մի՞թե այս թերությունները չէին շտկվի։ (Կշտկվեին)։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները հաճախ գնան տարբեր վայրերի եկեղեցիներ՝ քննելու ընծաների ծախսման կարգավիճակը, կկարողանան գտնել խնդիրները և վերացնել այս տեսակ վատնումն ու կորուստը։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները ծույլ են և անպատասխանատու, անհիմն ծախսերի և վատնման ու կորստի այս դեպքերը կրկին ու կրկին ի հայտ կգան․ դրանք կշարունակեն տարածվել։ Ի՞նչն է այս տարածման պատճառը։ Մի՞թե դա կապ չունի այն բանի հետ, որ առաջնորդողներն ու աշխատողներն իրական աշխատանք չեն կատարում և դրա փոխարեն իրենց ուրիշներից բարձր են դասում և անարդյունավետ պաշտոնյաների պես են պահում։ (Այո)։ Նման առաջնորդողներն ու աշխատողները չունեն խիղճ, ողջամտություն և մարդկայնություն։ Քանզի եկեղեցու ծախսած ողջ գումարը պատկանում է Աստծու տանը, և այդ ամբողջն Աստծու ընծաներն են, և նրանք կարծում են, թե դա իրենց հետ կապ չունի, ո՛չ հոգ են տանում, ո՛չ հարցնում են դրա մասին և անտեսում են դա։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ Աստծու տան գումարը պետք է ծախսվի, որ նորմալ է այն ցանկացած կերպ ծախսելը, որ քանի դեռ իրենք չեն գրպանում կամ սեփականացնում այն, նշանակություն չունի, եթե այն վատնվում է, և որ դա պարզապես մարդկանց՝ փորձառություն ձեռք բերելն ու իրենց մտահորիզոնն ընդլայնելն է։ Առաջնորդողներն ու աշխատողները պարզապես աչք են փակում դրա վրա. «Ցանկացած մարդ կարող է ծախսել այդ գումարն այնպես, ինչպես ուզում է և գնել այն, ինչ ուզում է։ Կարևոր չէ, թե որքան է վատնվում․ ով վատնում է գումարը, նա էլ պատասխանատու է դրա համար, և ապագայում կբախվի հատուցման ու պատժի․ դա ինձ հետ կապ չունի։ Ի վերջո ես չեմ այն ծախսողը, և իմ գումարը չէ, որ ծախսվում է»։ Մի՞թե սա նույն տեսակետն ու վերաբերմունքը չէ, որն անհավատներն ունեն հանրային միջոցների ծախսման նկատմամբ։ Կարծես նրանք իրենց թշնամիների գումարն են ծախսում։ Երբ անհավատներն աշխատում են գործարանում, եթե ղեկավարությունը թույլ է, ընդհանուր իրերը միշտ կգողացվեն և կտարվեն մարդկանց տներ կամ անփութորեն կփչացվեն, իսկ եթե ինչ-որ բան կոտրվի, նրանք կխնդրեն գործարանին նորը գնել։ Երբ նրանք գնումներ անեն գործարանի համար, բացառապես կգնեն լավ, թանկարժեք բաներ։ Ցանկացած դեպքում գումարը կծախսվի կամայականորեն և առանց որևէ վերին շեմի։ Եթե Աստծուն հավատացողները նույնպես նման մտածելակերպ ունենան ընծաների նկատմամբ, կարո՞ղ են արդյոք նրանք փրկվել։ Արդյոք Աստված կգործի՞ մարդկանց նման խմբի վրա։ (Ոչ։) Եթե մարդիկ նման վերաբերմունք ունեն Աստծու ընծաների նկատմամբ, ապա դու պետք է իմանաս առանց Իմ ասելու, թե Աստված ինչ վերաբերմունք ունի այդ մարդկանց նկատմամբ։
Ամենաուղիղ ճանապարհը, որով դրսևորվում է մարդու վերաբերմունքն Աստծու հանդեպ, նրա վերաբերմունքն է ընծաների նկատմամբ։ Ինչպիսին քո վերաբերմունքն է ընծաների նկատմամբ, այդպիսին էլ քո վերաբերմունքն է Աստծու հանդեպ։ Եթե ընծաներին վերաբերվում ես այնպես, ինչպես քո սեփական բանկային հաշվի մուտքերին՝ մանրախնդրորեն, ուշադիր, զգուշորեն, խստորեն, պատասխանատվությամբ և հոգատարությամբ, ապա քո վերաբերմունքն Աստծու նկատմամբ քիչ թե շատ նույնը կլինի։ Եթե քո վերաբերմունքն ընծաների նկատմամբ նման է հանրային սեփականության, շուկայում բանջարեղենի նկատմամբ քո վերաբերմունքին՝ անփութորեն գնել մի քանիսն այն ամենից, ինչ քեզ պետք է և նույնիսկ չնայել այն բանջարեղենին, որը քեզ դուր չի գալիս, անտեսել դրանք՝ անկախ նրանից, թե որտեղ են դարսված, չհետաքրքրվել, թե արդյոք որևէ մեկը վերցնում և օգտագործում է դրանք, ձևացնել, թե չես տեսնում, երբ դրանք ընկնում են գետնին, և ինչ-որ մեկը տրորում է դրանք, մտածել, որ այդ ամենը քեզ հետ կապ չունի, ապա դա խնդիրներ կառաջացնի քեզ համար։ Եթե դա է քո վերաբերմունքն ընծաների նկատմամբ, արդյոք պատասխանատո՞ւ մարդ ես։ Կարո՞ղ է արդյոք քեզ նման մարդը լավ կատարել պարտավորությունը։ Ակնհայտ է, թե ինչպիսի մարդկայնություն ունես։ Կարճ ասած՝ ընծաները տնօրինելու աշխատանքում առաջնորդողների և աշխատողների հիմնական պարտականությունը, դրանք լավ պահպանելուց բացի, այն է, որ պետք է հետևեն հետագա աշխատանքին. ամենակարևորը՝ պետք է պարբերաբար ստուգեն հաշիվները, ինչպես նաև հետևեն, ուսումնասիրեն և քննեն բոլոր տեսակի ծախսերը և խիստ ստուգում իրականացնեն։ Նրանք պետք է ամբողջությամբ դուրս թողնեն անհիմն ծախսերը, նախքան դրանք կհանգեցնեն վատնման և կորստի, իսկ եթե անհիմն ծախսերն արդեն հանգեցրել են այդ բաներին, պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, նախազգուշացում տան նրանց և ստիպեն փոխհատուցում վճարել։ Եթե նույնիսկ ի վիճակի չես լավ անելու այս աշխատանքը, շտապիր և հրաժարական տուր, մի՛ զբաղեցրու առաջնորդողի կամ աշխատողի պաշտոնը, որովհետև չես կարողանում կատարել այդ աշխատանքը։ Եթե նույնիսկ չես կարողանում ստանձնել այս աշխատանքը և չես կարող լավ անել այն, ի՞նչ աշխատանք կարող ես անել։ Ասա՛ Ինձ համակարգված կերպով՝ ընդհանուր առմամբ քանի՞ առաջադրանք կա, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն ընծաների առնչությամբ։ (Առաջինը դրանք պահպանելն է։ Երկրորդը հաշիվները ստուգելն է։ Երրորդը բոլոր տեսակի ծախսերին հետևելը, ուսումնասիրելն ու քննելը և խիստ ստուգում իրականացնելն է. անհիմն ծախսերը պետք է դուրս թողնվեն, և անկախ նրանից, թե ով է վատնում կամ կորուստ առաջացնում, նա պետք է պատասխանատվության ենթարկվի և ստիպված լինի փոխհատուցում վճարել)։ Հե՞շտ է արդյոք աշխատել այս քայլերի համաձայն։ (Այո։) Սա հստակ ուրվագծված աշխատաձև է։ Եթե նույնիսկ չես կարող անել նման պարզ աշխատանք, ապա ի՞նչ կարող ես անել որպես առաջնորդող կամ աշխատող, որպես Աստծու տան տնտես։ Ամեն քայլափոխի ընծաների կորստի և վատնման դեպքեր են լինում, և եթե որպես առաջնորդող կամ աշխատող՝ դրա մասին տեղյակ չես և բնավ վատ չես զգում դրա համար, ապա արդյոք Աստված կա՞ քո սրտում, արդյոք Նրա համար տեղ կա՞ այնտեղ։ Սա կասկածելի է։ Ասում ես, որ քո աստվածասեր սիրտը մեծ է, և որ իսկապես ունես աստվածավախ սիրտ, սակայն, երբ Նրա ընծաներն այսպես շռայլվում և վատնվում են, ինչ-որ կերպ դրան տեղյակ չես լինում և բնավ վատ չես զգում դրա համար․ մի՞թե դա կասկածի տակ չի դնում քո սերն ու վախն Աստծու հանդեպ։ (Դնում է։) Նույնիսկ քո հավատն է կասկածելի, էլ ուր մնաց Աստծու հանդեպ քո սերն ու վախը։ Աստծու հանդեպ քո սերն ու վախն ի ցույց չեն դրվում․ դա տրամաբանական չէ։ Ընծաները լավ պահպանելը պարտավորություն է, որն առաջնորդողներն ու աշխատողները պետք է կատարեն, և դա նաև նրանց անխուսափելի պարտականությունն է։ Եթե ընծաները լավ չեն պահպանվում, դա նրանց կողմից պարտականության զանցառություն է. կարելի է ասել, որ բոլոր նրանք, ովքեր վատ են պահպանում ընծաները, կեղծ առաջնորդողներ և կեղծ աշխատողներ են։
IV. Ժամանակին տեղեկանալ ընծաների գտնվելու վայրի, ինչպես նաև դրանց պահապանների տարբեր վիճակների մասին
Ընծաների ծախսման վիճակը ստուգելուց և անհիմն ծախսերի հարցը լուծելուց բացի՝ առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ևս մեկ կարևորագույն առաջադրանք. նրանք պետք է ժամանակին տեղեկանան ընծաների գտնվելու վայրի, ինչպես նաև դրանց պահապանների տարբեր հանգամանքների մասին։ Դրա նպատակն է թույլ չտալ չար, մութ ծրագրեր նյութող և ագահ սիրտ ունեցող մարդկանց օգտվել բացթողումներից՝ զավթելով ընծաները։ Որոշ մարդիկ տեսնում են, որ Աստծու տունն ունի այնքան շատ բաներ, և որ որոշները ոչ ոք չի հսկում կամ չի գրանցում, ուստի նրանք միշտ մտածում են, թե երբ են այդ բաները դարձնելու իրենց մասնավոր սեփականությունը և օգտագործելու իրենց համար։ Նման մարդիկ ամենուր են։ Որոշ մարդիկ արտաքուստ կարծես թե չեն օգտվում ուրիշներից և մեծ ցանկություն չունեն նյութական բաների կամ գումարի, բայց դա այն պատճառով է, որ իրավիճակն ու պայմանները հարմար չեն. եթե ընծաներն իսկապես հանձնվեին նրանց պահպանությանը, նրանք միանգամայն կարող էին զավթել դրանք։ Ոմանք հարցնում են. «Բայց նա նախկինում այնքան լավ մարդ էր, ագահ չէր և ուներ բնականոն բնավորություն. ուրեմն ինչո՞ւ ընդամենը մի քանի ընծա նրան հանձնելը բացահայտեց նրան»։ Սրա պատճառն այն է, որ շատ ժամանակ չես անցկացրել այս մարդկանց հետ, խորապես չես հասկացել նրանց, չես թափանցել նրանց բնական էության մեջ։ Եթե վաղօրոք գիտակցեիր, որ նրանք այս տեսակի մարդ են, ընծաները կփրկվեին չար մարդկանց տիրապետության տակ ընկնելու դժբախտությունից։ Ուստի, որպեսզի կանխվի ընծաների՝ չար մարդկանց ձեռքն ընկնելը, առաջնորդողներն ու աշխատողներն ունեն ևս մեկ, ավելի կարևոր առաջադրանք՝ ժամանակին տեղեկանալ և տեղյակ լինել ընծաների գտնվելու վայրի և դրանց պահապանների տարբեր հանգամանքների մասին։ Ասենք՝ ինչ-որ մեկը տնօրինում է մի քանի հարյուր կամ մի քանի հազար յուան, եթե նա մի փոքր խիղճ ունի, չի սեփականացնի այն, բայց եթե խոսքը տասնյակ կամ հարյուր հազարավորի մասին լիներ, մարդկանց մեծ մասի վրա հնարավոր չէր լինի հույս դնել, սա վտանգավոր կլիներ, և նրանց սրտերն այն ժամանակ կարող էին փոխվել։ Ինչպե՞ս կարող էին նրանց սրտերը փոխվել։ Մի քանի հարյուրը կամ հազարը հակված չեն շեղելու մարդու սիրտը, բայց տասնյակ կամ հարյուր հազարների դեպքում նրանց սիրտը կարող է հեշտությամբ շեղվել։ «Ես այսքան շատ չէի կարող վաստակել մի քանի կյանքի ընթացքում, և հիմա դա իմ ձեռքերում է․ որքա՜ն ավելի լավ կլիներ վիճակս, եթե դա իմը լիներ»։ Նրանք մտորում են այդ մասին. «Ինձ մեղավոր չեմ զգում այս մտքերի համար, ուրեմն արդյոք իրականում աստված կա՞, թե ոչ։ Որտե՞ղ է աստված։ Չէ՞ որ ոչ ոք չգիտի, որ այսպիսի մտքեր ունեմ։ Ոչ ոք չգիտի, և ես ինձ մեղավոր կամ վատ չեմ զգում. մի՞թե սա նշանակում է, որ աստված չկա։ Ուրեմն եթե այս գումարը վերցնեմ, մի՞թե չեմ առերեսվի որևէ պատժի կամ հատուցման։ Մի՞թե հետևանքներ չեն լինի»։ Մի՞թե այս մարդու սիրտը փոխվելու գործընթացում չէ։ Մի՞թե նրա ձեռքերում եղած ընծաները վտանգի տակ չեն։ (Վտանգի տակ են։) Դրան գումարած՝ ընծաները տնօրինող որոշ մարդիկ բավականին լավն են, հիմք ունեն Աստծու հանդեպ իրենց հավատի մեջ և հավատարիմ են իրենց գործողություններում, և նույնիսկ եթե նրանց հանձնարարես պահպանել մի քանի տասնյակ կամ հարյուր հազարավոր յուան, նրանք կկարողանան դա լավ անել, և երաշխավորված կերպով չեն սեփականացնի այն։ Բայց նրանց ընտանիքներում կա մի քանի անհավատ, և երբ այդ մարդիկ գումար են տեսնում, նրանց աչքերը կարմրում են՝ ինչպես գայլինը, երբ այն նկատում է իր որսը։ Մոռացե՛ք տասնյակ կամ հարյուր հազարների մասին. նրանք հազար յուանն էլ կխցկեին իրենց գրպանները, եթե տեսնեին այն։ Նրանք թքած ունեն՝ ումն է այն. կարծում են, որ այն պատկանում է նրան, ով կարողանում է գրպանել այն, ով առաջինն է խլում այն։ Եթե ընծաները պահպանող մարդու շուրջ կան այսպիսի չար գայլեր, մի՞թե այդ դեպքում ընծաներըցանկացած վայրում, ցանկացած պահի յուրացվելու վտանգի տակ չեն։ Կարո՞ղ է արդյոք նման իրավիճակ պատահել։ (Կարող է։) Մի՞թե վտանգավոր չէ, եթե առաջնորդողներն ու աշխատողներն անփույթ են և պատասխանատվության զգացում չունեն և նույնիսկ չեն նկատում կամ չեն գնում հարցուփորձ անելու և ուսումնասիրելու դա, երբ ընծաներն այսպիսի վտանգավոր իրավիճակում են։ Ցանկացած վայրում, ցանկացած պահի ինչ-որ բան կարող է սխալ կերպ ընթանալ։ Կա մեկ այլ տեսակի իրավիճակ. որոշ պահապաններ իրենց տներում են պահպանում և՛ գումար, և՛ տարբեր իրեր, ինչպես նաև այնտեղ հյուրընկալում են եղբայրների ու քույրերի, առաջնորդողների ու աշխատողների։ Սա կարող է համեմատաբար անվտանգ լինել ժամանակավորապես, բայց արդյոք տեղի՞ն է ընծաներն այնտեղ պահել երկարաժամկետ հեռանկարում։ (Ոչ։) Նույնիսկ եթե դրանք պահպանող մարդը հարմար է, միջավայրն ու պայմանները՝ բացարձակապես ոչ։ Կա՛մ նրանց հյուրընկալվող մարդիկ պետք է հեռացվեն, կա՛մ ընծաները պետք է տարվեն։ Եթե առաջնորդողներն ու աշխատողները ո՛չ ուսումնասիրում են այս աշխատանքը, ո՛չ կատարում են այդ առնչությամբ իրենց պարտականությունը, ինչ-որ բան կարող է սխալ կերպ ընթանալ ցանկացած վայրում, ցանկացած պահի․ ընծաները ցանկացած վայրում, ցանկացած պահի կարող են կորուստներ կրել և ընկնել չար դևերի ձեռքը։ Կա մեկ այլ տեսակի իրավիճակ. որոշ եկեղեցիներ գտնվում են թշնամական միջավայրերում, որտեղ մարդիկ հաճախ ձերբակալվում են, և այդ պատճառով մեծ հավանականություն կա, որ այն տների գտնվելու վայրերը, որտեղ պահպանվում են ընծաները, կմատնվեն և շուրջկալի ուխուզարկության կենթարկվի մեծ կարմիր վիշապի կողմից. չար դևերը կարող են թալանել ընծաները ցանկացած պահի։ Արդյոք նման վայրերը հարմա՞ր են ընծաները պահելու համար։ (Ոչ։) Ուստի, եթե դրանք արդեն դրվել են այնտեղ, ի՞նչ անել։ Անմիջապես տեղափոխե՛ք դրանք։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ չեն կատարում իրենց պարտականությունը և իրական աշխատանք չեն կատարում։ Նրանք ի վիճակի չեն կանխատեսելու կամ մտածելու այս բաների մասին, դրանց տեղյակ չեն և միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բան սխալ է ընթանում, և չար դևերը խլում են ընծաները, նրանք մտածում են. «Մենք պետք է տեղափոխեինք դրանք այն ժամանակ», և այսպես պարզապես մի փոքր ափսոսանք են զգում։ Բայց եթե ոչինչ սխալ կերպ չընթանա, ևս տասը տարի կարող է անցնել, և նրանք, միևնույն է, չեն տեղափոխի ընծաները։ Նրանք չեն կարող տեսնել, թե ինչ լուրջ հետևանքներ կարող են առաջանալ այս խնդրի պատճառով և ի վիճակի չեն առաջնահերթություններ սահմանելու՝ հիմք ընդունելով կարևորությունը և հրատապությունը։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ հասկացողություն ունենան այս իրավիճակի վերաբերյալ, երբ բախվում են դրան. «Այն վայրերից մեկը, որտեղ պահվում են ընծաները, հարմար չէ։ Միջավայրը չափազանց վտանգավոր է, և մեծաթիվ եղբայրներ ու քույրեր են ձերբակալվել, հետապնդվել կամ հսկողության տակ են առնվել մերձակայքում։ Պետք է միջոց գտնենք՝ ընծաներն այնտեղից հանելու համար։ Դրանք համեմատաբար անվտանգ վայր տեղափոխելն ավելի լավ քայլ կլիներ, քան իրենց տեղում թողնելն ու սպասելը, որ խլվեն»։ Երբ իրավիճակը նոր է ծագել, և նրանք կանխատեսում են, որ ընծաները վտանգի տակ են, պետք է անհապաղ տեղափոխեն դրանք՝թույլ չտալու, որ դրանց տիրանա և դրանք լափի մեծ կարմիր վիշապը՝ չար դևը։ Սա միակ ճանապարհն է՝ ապահովելու ընծաների անվտանգությունը և խուսափելու որևէ որոգայթից կամ սխալից։ Սա աշխատանք է, որը պետք է անեն առաջնորդողներն ու աշխատողները։ Հենց որ վտանգի նվազագույն նշան է հայտնվում, հենց որ ինչ-որ մեկը ձերբակալվում է, հենց որ իրավիճակ է ծագում, առաջնորդողների և աշխատողների առաջին միտքը պետք է լինի այն, թե արդյոք ընծաներն ապահով են, արդյոք դրանք կարող են ընկնել չար մարդկանց ձեռքը կամ վերցվել նրանց տիրապետության տակ կամ խլվել չար դևերի կողմից, և արդյոք ընծաները որևէ կորուստ կրել են։ Նրանք պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն ընծաները պաշտպանելու համար։ Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ կարող են ասել. «Այս բաներն անելը պահանջում է ռիսկի դիմել։ Կարո՞ղ ենք չանել դրանք։ Մի՞թե մարդիկ մեր առաջնահերթությունը չեն, ինչը նշանակում է, որ կարիք չկա ընծաներն առաջին տեղում դնելու, և մարդիկ պետք է առաջին տեղում դրվեն»։ Ի՞նչ եք կարծում նրանց հարցի մասին։ Արդյոք այս մարդիկ մարդկայնություն ունե՞ն։ (Ոչ։) Ընծաները լավ պահպանելը, դրանք լավ տնօրինելը և դրանց լավ հետևելը պարտականություններ են, որոնք պետք է կատարի լավ տնտեսը։ Ավելի լուրջ՝ նույնիսկ եթե ստիպված ես զոհաբերել կյանքդ, արժե անել դա, և դա այն է, ինչ պետք է անես։ Դա քո պարտականությունն է։ Մարդիկ միշտ բղավում են. «Աստծու համար մեռնելն արժանի մահ է»։ Արդյոք մարդիկ իսկապես հոժարակա՞մ են մեռնելու Աստծու համար։ Քեզնից հիմա չի պահանջվում մեռնել Աստծու համար. քեզնից պարզապես պահանջվում է մի փոքր ռիսկի դիմել՝ ընծաներն ապահով պահպանելու համար։ Պատրա՞ստ ես դա անելու։ Պետք է ուրախությամբ ասես. «Պատրաստ եմ»։ Ինչո՞ւ։ Որովհետև սա Աստծու հանձնարարությունն ու պահանջն է մարդուց, դա քո անխուսափելի պարտականությունն է, և չպետք է փորձես խուսափել դրանից։ Քանի որ պնդում ես, թե կմեռնեիր Աստծու համար, ապա ինչո՞ւ չես կարող մի փոքր գին վճարել և մի փոքր ռիսկի դիմել՝ ընծաները պահպանելու համար։ Մի՞թե դա այն չէ, ինչ պարտավոր ես անել։ Եթե ոչ մի իրական բան չես անում, բայց միշտ բղավում ես Աստծու համար մեռնելու մասին, մի՞թե այս խոսքերը դատարկ չեն։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է հստակ հասկացողություն ունենան ընծաները պահպանելու աշխատանքի վերաբերյալ և պետք է ստանձնեն այս պարտականությունը։ Նրանք չպետք է խուսափեն կամ փախչեն դրանից և չպետք է ընկրկեն իրենց պարտականությունից։ Քանի որ առաջնորդող կամ աշխատող ես, այս աշխատանքը պարտք է՝ դրված ուսերիդ։ Դա կարևոր աշխատանք է. հոժարակա՞մ ես արդյոք անելու այն, նույնիսկ եթե որոշակի ռիսկի ես դիմում, նույնիսկ եթե քո կյանքը վտանգված է։ Պե՞տք է արդյոք անես դա։ (Այո։) Պետք է հոժարակամ լինես անելու դա․ չպետք է հրաժարվես այս պարտականությունից։ Սա Աստծու պահանջն է մարդուց և հանձնարարությունը, որը Նա տալիս է մարդուն։ Աստված ներկայացրել է քեզ Իր նվազագույն պահանջն ու հանձնարարությունը. եթե նույնիսկ հոժարակամ չես իրականացնելու այն, ապա ի՞նչ ես ի վիճակի անելու։
Առաջնորդողներն ու աշխատողները պետք է ընծաները պահպանելու և ծախսելու աշխատանքն անեն որքան հնարավոր է մանրակրկիտ և կոնկրետ։ Նրանք չպետք է անփույթ լինեն այդ հարցում, առավել ևս չպետք է վերաբերվեն դրան որպես ուրիշի գործի և հրաժարվեն պարտականությունից։ Առաջնորդողներն ու աշխատողները պետք է անձամբ խիստ վերահսկում իրականացնեն, ներգրավվեն և հարցուփորձ անեն այս բաների վերաբերյալ, և նույնիսկ անձամբ զբաղվեն դրանցով, որպեսզի թույլ չտան չար և վատ մարդկայնություն ունեցող մարդկանց օգտվել բացթողումներից և կործանում առաջացնել։ Որքան ավելի մանրակրկիտ անես այս աշխատանքը, այնքան ավելի քիչ հնարավորություն կունենան չար և վատ մարդիկ՝ օգտվելու բացթողումներից. որքան ավելի մանրամասն լինեն քո հարցումները, և որքան ավելի խիստ լինի քո կառավարումը, այնքան ավելի քիչ կլինեն անհիմն ծախսերի, շռայլության և վատնման դեպքերը։ Ոմանք ասում են. «Արդյոք սա անելն Աստծու տան համար գումար խնայե՞լ է։ Արդյոք Աստծու տունը միջոցների պակաս ունի՞։ Եթե ունի, մի փոքր ավելին կընծայեմ»։ Արդյոք դա՞ է կատարվում։ (Ոչ։) Սա առաջնորդողների և աշխատողների պարտականությունն է, դա Աստծու պահանջն է մարդուց, և դա սկզբունք է, որին առաջնորդողներն ու աշխատողները պետք է հետևեն այս աշխատանքն անելիս։ Որպես Աստծուն հավատացող, որպես մեկը, որը ստանձնել է տնտեսի դերն Աստծու տանը, քո վերաբերմունքն ընծաների նկատմամբ պետք է լինի պարտականության և խիստ վերահսկում իրականացնելու վերաբերմունք՝ հակառակ դեպքում, որակավորված չես այս աշխատանքն անելու։ Եթե դու լինեիր սովորական հավատացյալ, որը չունի պատասխանատվության զգացում և չի ձգտում ճշմարտությանը, քեզնից չէր պահանջվի անել այս բաները։ Դու առաջնորդող կամ աշխատող ես. եթե չունես պատասխանատվության այս զգացումը, պիտանի չես այդպիսին լինելուն և նույնիսկ եթե ծառայում ես որպես այդպիսին, անպատասխանատու կեղծ առաջնորդող կամ կեղծ աշխատող ես և վաղ թե ուշ դուրս կթողնվես։ Բոլոր նրանք, ովքեր լիովին զուրկ են պատասխանատվության զգացումից, մարդիկ են, որոնք բնավ չեն պաշտպանում Աստծու տան աշխատանքը՝ նրանք բոլորը զուրկ են խղճի և ողջամտության նույնիսկ ամենափոքր նշույլից։ Ինչպե՞ս կարող էին նման մարդիկ ընդհանրապես պարտավորություններ կատարել։ Նրանք բոլորն անմիտ աղբ են՝ նրանք պետք է անմիջապես հեռանան Աստծու տնից և վերադառնան աշխարհ, որին պատկանում են։
Եթե մենք այսպես չհաղորդակցվեինք ընծաների վերաբերյալ ընդհանուր գիտելիքի, ինչպես նաև ընծաների պահպանման հետ կապված ճշմարտությունների և այն սկզբունքների մասին, որոնք մարդիկ պետք է կիրարկեն, մի՞թե ձեզ համար անհստակ չէին լինի այս բաները։ (Կլինեին։) Երբ մարդկանց անհստակ են ճշգրիտ սկզբունքները, կարո՞ղ են արդյոք նրանք կատարել իրենց պարտականության մի մասը։ Արդյոք նրանք կատարե՞լ են իրենց պարտականությունը։ Մի՞թե մարդկանց մեծ մասը չի առաջնորդվել ամենամակերեսային տեսությամբ և սկզբունքով. «Համենայն դեպս, չեմ տենչում Աստծու ընծաները, չեմ սեփականացնում կամ գրպանում դրանք և լավ հետևում եմ դրանց ու թույլ չեմ տալիս, որ մարդիկ կամայականորեն ծախսեն դրանք. դա բավական է»։ Արդյոք սա ճշմարտության կիրարկո՞ւմն է։ Արդյոք սա սեփական պարտականությունը կատարե՞լն է։ (Ոչ։) Եթե մարդկանց մեծ մասի գիտելիքն այս չափորոշչից այն կողմ չի անցնում, ապա այս թեման իսկապես արժանի է հաղորդակցության։ Այս հաղորդակցության միջոցով արդյոք հիմա մի փոքր ավելի շա՞տ եք ըմբռնում և հասկանում, թե ինչպես պահպանել ընծաները, և այն վերաբերմունքն ու գիտելիքը, որ պետք է ունենաք դրանք պահպանելիս։ (Այո։) Այսպիսով կավարտենք մեր հաղորդակցությունն այն ճշմարտությունների վերաբերյալ, որոնք շոշափում են ընծաները, և այն սկզբունքների մասին, որոնք վերաբերում են ընծաների հանդեպ վերաբերմունքին և դրանց տնօրինմանը։
Կեղծ առաջնորդողների վերաբերմունքն ու դրսևորումներն ընծաների նկատմամբ
I. Ընծաներին վերաբերվել՝ որպես ընդհանուր սեփականություն
Այնուհետև մենք պարզապես կմերկացնենք և մանրամասն կվերլուծենք կեղծ առաջնորդողներին՝ կապված առաջնորդողների և աշխատողների պարտականությունների տասնմեկերորդ կետի հետ։ Կտեսնենք, թե ինչ դրսևորումներ ունեն կեղծ առաջնորդողներն ընծաների նկատմամբ իրենց վերաբերմունքի, ինչպես նաև ընծաների պահպանման և տնօրինման հարցում։ Առաջին դրսևորումն այն է, որ կեղծ առաջնորդողները չունեն ճշգրիտ գիտելիք ընծաների վերաբերյալ։ Նրանք կարծում են. «Ընծաներն անվանապես մատուցվում են աստծուն, բայց իրականում դրանք մատուցվում են եկեղեցուն։ Մենք չգիտենք, թե որտեղ է աստված, և նա, միևնույն է, չի կարող օգտագործել այսքան շատ բան։ Այս ընծաները միայն անվանապես են մատուցվում աստծուն։ Իրականում դրանք մատուցվում են եկեղեցուն և աստծու տանը և բացահայտ կերպով որևէ կոնկրետ անձի չեն մատուցվում։ Եկեղեցին և աստծու տունը նույնական են իրենց բոլոր մարդկանց, և սրա ենթատեքստն այն է, որ ընծաները բոլորինն են, իսկ այն, ինչ բոլորինն է, ընդհանուր սեփականություն է։ Ուստի ընծաներն ընդհանուր սեփականություն են, որը պատկանում է բոլոր եղբայրներին և քույրերին»։ Արդյոք այս հասկացողությունը ճշգրի՞տ է։ Միանգամայն պարզ է, որ ոչ։ Մի՞թե խնդիր չկա նման հասկացողություն ունեցող մարդկանց մարդկայնության հետ։ Մի՞թե նրանք ընծաներ տենչացող մարդիկ չեն։ Ընչասեր սրտեր և ընծաներին տիրանալու ցանկություն ունեցող մարդիկ կիրառում են այս մեթոդն ու այս տեսակետը, երբ բանը հասնում է ընծաներին։ Պարզ է, որ աչք են դրել ընծաների վրա և կցանկանային յուրացնել դրանք՝ սեփական վայելքի համար։ Ինչպիսի՞ արարածներ են սրանք։ Մի՞թե Հուդայի տեսակից չեն։ Ուստի այս տեսակ առաջնորդողը կամ աշխատողն Աստծու ընծաները համարում է եկեղեցու ընդհանուր սեփականություն։ Նրանք սրտում այսպիսի վերաբերմունք են տածում՝ ջանասիրաբար չեն պահպանում ընծաները կամ դրանք չեն տնօրինում խելամտորեն և պատասխանատվությամբ, փոխարենը՝ կամայականորեն օգտագործում են ընծաները` լկտիաբար և միանգամայն սանձարձակ կերպով, սկզբունքներից զուրկ։ Ցանկացածին թույլ են տալիս օգտագործել դրանք, և ում «պաշտոնական դիրքն» ավելի բարձր է, ում կարգավիճակն ավելի վեր է, ով հեղինակավոր է եղբայրների և քույրերի շրջանում, ստանում է տիրապետման և օգտագործման առաջնահերթություն։ Դա նույնն է, ինչ հասարակության ընկերություններում և գործարաններում, որտեղ կազմակերպության մեքենաները և լավ, բարձրակարգ իրերը նախատեսված են կառավարիչների, գործարանների տնօրենների և նախագահների օգտագործման համար։ Նրանք կարծում են, որ այդպես պետք է լինի նաև Աստծու ընծաների դեպքում, որ ով առաջնորդող կամ աշխատող է, առաջնահերթություն ունի վայելելու Աստծու տան բարձրակարգ իրերը, վայելելու Աստծուն մատուցված ընծաները։ Ուստի բոլոր նրանք, ովքեր առաջնորդող և աշխատող լինելն օգտագործում են որպես պատրվակ՝ բարձրակարգ համակարգիչներ և բջջային հեռախոսներ գնելու համար, ինչպես նաև բոլոր այն առաջնորդողներն ու աշխատողները, որոնք յուրացնում են ընծաները, կարծում են, որ ընծաներն ընդհանուր սեփականություն են, և որ ընծաները պետք է օգտագործվեն և շռայլվեն այնպես, ինչպես իրենք են կամենում։ Երբ որոշ եղբայրներ և քույրեր մատուցում են ոսկյա և արծաթյա զարդեր, պայուսակներ, հագուստ և կոշիկներ, նրանք չեն նշում, որ դրանք մատուցում են Աստծուն, և ուստի որոշ կեղծ առաջնորդողներ կարծում են. «Քանի որ չեն նշել, որ այս իրերը մատուցվում են աստծուն, դրանք պետք է օգտագործվեն եկեղեցու համար։ Այն ամենը, ինչ տրվում է եկեղեցուն, ընդհանուր սեփականություն է, և առաջնորդողներն ու աշխատողները պետք է ընդհանուր սեփականությունը վայելելու առաջնահերթություն ունենան»։ Եվ այսպես, վերցնում են այս իրերն իրենց համար, կարծես՝ այդպես էլ պետք է լիներ։ Իրերը, որոնք մնում են նրանց ընտրելուց հետո, կարող են օգտագործվել և վերցվել ցանկացածի կողմից. բոլորը դրանք բաժանում են իրար մեջ։ Այս առաջնորդողներն ու աշխատողները դա անվանում են հարստության կիսում։ Հետևելով նրանց՝ մարդիկ կարող են լավ ուտել ու խմել և իսկապես վայելել։ Բոլորն ուրախ են և ասում են. «Փառք աստծուն, մի՞թե կկարողանայինք վայելել այս բաները, եթե չհավատայինք նրան։ Սրանք ընծաներ են, և մենք արժանի չենք վայելելու դրանք»։ Նրանք ասում են, թե արժանի չեն, սակայն կառչում են այդ իրերից և բաց չեն թողնում։ Նման առաջնորդողներն ու աշխատողները ոչ միայն զավթում են ընծաները, բաժանում և անձամբ վայելում դրանք՝ առանց որևէ մեկի հավանությանն արժանանալու, այս ամենն անելիս միանման կերպով ուշադրություն չեն դարձնում ընծաների տնօրինմանը, ծախսմանը և օգտագործմանը, ոչ էլ ընտրում են համապատասխան մարդկանց՝ դրանք տնօրինելու և գրանցելու համար, և առավել ևս չեն ստուգում հաշիվները կամ խիստ վերահսկում չեն իրականացնում ծախսերի վիճակի նկատմամբ։ Կեղծ առաջնորդողների անտարբերությունն ընծաների տնօրինման նկատմամբ հանգեցնում է քաոսի, և որոշ ընծաներ կորչում են և շռայլվում։ Ամենաշատը կեղծ առաջնորդողների աշխատանքում աչքի է ընկնում այն, որ բոլորը գործում են իրենց սեփական կամքով։ Այն, ինչ ասում է ցանկացած թիմի վերակացու, ընդունվում է, և երբ որևէ թիմի անհրաժեշտ է լինում ինչ-որ բան գնել, նրանք կարող են ինքնուրույն որոշել դա անել՝ առանց հաստատելու համար հայտ ներկայացնելու անհրաժեշտության։ Քանի դեռ ինչ-որ բան անհրաժեշտ է աշխատանքի համար, նրանք կարող են գնել այն՝ առանց անհանգստանալու, թե որքան արժե, արդյոք կարող են օգտագործել այն, կամ արդյոք դա անհրաժեշտ է, թե ոչ. համենայն դեպս, ծախսում են ընծաները, այլ ոչ թե որևէ անձի փողը։ Կեղծ առաջնորդողները չեն վերահսկում սա կամ ստուգում չեն իրականացնում, առավել ևս չեն հաղորդակցվում սկզբունքների մասին։ Երբ ինչ-որ բան գնվում է, կեղծ առաջնորդողները միանման կերպով ուշադրություն չեն դարձնում, թե արդյոք կա որևէ մեկը, ով կպահպանի այն, արդյոք ինչ-որ բան կարող է պատահել դրա հետ, կամ արդյոք այն ծախսված գումարին համարժեք է։ Ինչո՞ւ ուշադրություն չեն դարձնում այս բաներին։ Պատճառն այն է, որ փողն իրենցը չէ. կարծում են, որ ցանկացած մարդ կարող է ծախսել այն, քանի որ, միևնույն է, իրենց փողը չէ, որ ծախսվում է։ Ընծաների ամեն հարցում քաոս է տիրում։ Որքա՞ն քաոսային է այն։ Դա նույնն է, ինչ սոցիալիստական երկրների մեծ, պետական գործարաններում, որտեղ բոլորը հավասար բաժին են ստանում՝ անկախ նրանից, թե որքան աշխատանք են կատարում։ Բոլորն իրեր են տանում տուն, ուտում գործարանի սնունդը, վաստակում գործարանի փողը և սեփականացնում գործարանի իրերը։ Դա կատարյալ քաոս է։ Կեղծ առաջնորդողները ոչ մի կանոն չեն սահմանում ծախսերի համար՝ որևէ սարք կամ սարքավորում գնելիս։ Աստծու տունը կանոններ է սահմանում, բայց նրանք խստորեն չեն վերանայում, ստուգում, հետևում կամ զննում ծախսերը։ Չեն կատարում այս աշխատանքներից և ոչ մեկը։ Կեղծ առաջնորդողների աշխատանքը ծայրաստիճան քաոսային է, ոչ մի բանում կարգուկանոն չկա, և ամենուր թերություններ են։ Ամեն քայլափոխի չար մարդկանց և անմաքուր մտադրություն ունեցողներին թույլատրվում է օգտագործել բացթողումները և օգտվել դրանցից։ Աստծու ընծաները սանձարձակորեն շռայլվում և վատնվում են այդ մարդկանց կողմից, և այնուամենայնիվ, նրանք որևէ կերպ չեն պատժվում կամ տույժի չեն ենթարկվում. նույնիսկ նախազգուշացում չեն ստանում։ Ինչպիսի՞ առաջնորդողներ և աշխատողներ են սրանք։ Մի՞թե նրանք չեն կծում իրենց կերակրող ձեռքը։ Մի՞թե նրանք Աստծու տան տնտեսներ են։ Նրանք Աստծու տան գողացող դավաճաններ են։
Ինչպե՞ս պետք է դիտարկել այս առաջնորդողներին և աշխատողներին, որոնք պատասխանատվություն չեն կրում ընծաների պահպանման հարցում։ Մի՞թե նրանք ստոր բնավորություն չունեն և զուրկ չեն խղճից ու ողջամտությունից։ Այս կեղծ առաջնորդողները եղբայրների և քույրերի կողմից Աստծուն և եկեղեցուն մատուցված իրերը համարում են Աստծու տան սեփականությունը և ասում են, որ դրանք պետք է տնօրինվեն եղբայրների և քույրերի կողմից՝ որպես խումբ։ Եվ այսպես, երբ խնդիրները բացահայտվում են, և Վերևը մարդկանց պատասխանատվության է ենթարկում, նրանք ամեն ջանք գործադրում են իրենց պաշտպանելու համար և չեն ընդունում, թե որքան լուրջ բնույթ ունի այն, որ իրենք գողացել և զավթել են Աստծու ընծաներն առաջնորդողներ դառնալուց և կարգավիճակ ձեռք բերելուց հետո։ Մի՞թե սրանք ստոր բնավորություն ունեցող մարդիկ չեն։ Նրանք պարզապես անամոթ են։ Չգիտեն, թե ինչու են եղբայրներն ու քույրերը փող և իրեր մատուցում, ոչ էլ այն, թե ում են դրանք մատուցում։ Եթե Աստված չլիներ, ո՞վ հեշտությամբ կմատուցեր այն իրերը, որոնք իրենց դուր են գալիս։ Սա այնքան պարզ տրամաբանություն է, և այնուամենայնիվ, այսպես կոչված «առաջնորդողները» չգիտեն կամ չեն հասկանում դա։ Այս կեղծ առաջնորդողներն ունեն սիրելի արտահայտություն՝ «Աստծու տան ընծաները»։ Մի՞թե այս արտահայտությունն ուղղման կարիք չունի։ Ո՞րը պետք է լինի ճիշտ արտահայտությունը։ «Ընծաներ» կամ «Աստծու ընծաները»։ Եթե պատրաստվում ես ավելացնել որոշիչ, պետք է ավելացնես «Աստծու». ընծաները պատկանում են միայն Աստծուն։ Եթե որոշիչ չավելացնես, այն պարզապես «ընծաներ» կդառնա. մարդիկ, այնուամենայնիվ, պետք է իմանան, որ ընծաների տերն Արարիչն է՝ Աստված, այլ ոչ թե մարդը։ Մարդն արժանի չէ տիրելու ընծաներին, և նույնիսկ քահանաները չեն կարող ասել, որ ընծաներն իրենցն են. նրանք կարող են ընծաները վայելել Աստծու թույլտվությամբ, բայց դրանք չեն պատկանում իրենց։ «Ընծաներ» բառի որոշիչը երբեք չի լինի որևէ մարդ. դա կարող է լինել միայն Աստված և ուրիշ ոչ ոք։ Ուստի միանգամայն ակնհայտ է, որ կեղծ առաջնորդողների կողմից հաճախ ասվող «Աստծու տան ընծաները» արտահայտությունը սխալ է և պետք է ուղղվի։ Չպետք է լինի այնպիսի արտահայտություն, ինչպիսին է «Աստծու տան ընծաները» կամ «եկեղեցու ընծաները»։ Կան որոշ մարդիկ, որոնք նույնիսկ ասում են՝ «մեր ընծաները» և «մեր Աստծու տան ընծաները»։ Այս բոլոր արտահայտությունները սխալ են։ Ընծաները մատուցվում են Աստծուն՝ արարված մարդկության կողմից, նրանց կողմից, ովքեր հետևում են Աստծուն։ Միայն Աստված ունի բացառիկ իրավունք՝ լինելու դրանց տերը, օգտագործողը և վայելողը։ Ընծաներն ընդհանուր սեփականություն չեն, չեն պատկանում մարդուն, առավել ևս եկեղեցուն և Աստծու տանը, փոխարենը՝ դրանք պատկանում են Աստծուն։ Աստված թույլ է տալիս եկեղեցուն և Աստծու տանն օգտագործել դրանք. սա Նրա հանձնարարությունն է։ Հետևաբար բոլոր այնպիսի արտահայտությունները, ինչպիսիք են «Աստծու տան ընծաները», «եկեղեցու ընծաները» և «մեր ընծաները», ճշգրիտ չեն, ավելին՝ դրանք ծածուկ մտադրություններ ունեցող մարդկանց արտահայտություններն են, նախատեսված են մարդկանց մոլորեցնելու և նրանց թմրեցնելու և առավել ևս՝ մարդկանց սխալ ուղղորդելու համար։ Այս մարդիկ ընծաները դասակարգում են՝ որպես եկեղեցուն կամ Աստծու տանը կամ բոլոր եղբայրներին և քույրերին պատկանող ընդհանուր սեփականություն։ Այս ամենը խնդրահարույց և սխալ է ու պետք է ուղղվի։ Սա մի տեսակի կեղծ առաջնորդողի դրսևորում է։ Նման մարդիկ ընծաները համարում են ընդհանուր սեփականություն և օգտագործում են դրանք այնպես, ինչպես կամենում են, կամ կարծում են՝ որպես առաջնորդողներ՝ իրենք իրավունք ունեն բաշխելու այս իրերը, ուստի դրանք բաշխում են այն մարդկանց միջև, որոնց հավանում են կամ բոլորին հավասարապես։ Ինչպիսի՞ սցենար են փորձում ստեղծել։ Մի սցենար, որտեղ բոլորը հավասար են, որտեղ բոլորը կարող են վայելել Աստծու շնորհը, որտեղ բոլորը բաժնեկցում են։ Նրանք կցանկանային Աստծու տան միջոցների հաշվին շռայլ լինելով՝ շահել մարդկանց բարեհաճությունը։ Մի՞թե դա զզվելի չէ։ Դա ստոր, անամոթ վարքագիծ է։ Ինչպե՞ս պետք է բնութագրել նման մարդկանց։ Նման կեղծ առաջնորդողները տենչում են ընծաները և որպեսզի թույլ չտան մարդկանց վերահսկել, մերկացնել և զանազանել իրենց, եղբայրների և քույրերի միջև բաշխում են այն մնացած իրերը, որոնք չեն օգտագործում՝ շահելով նրանց բարեհաճությունը և հասնելով մի սցենարի, որտեղ բոլորը հավասար են, և հնարավորություն տալով բոլորին օգուտ քաղելու իրենց հետ կապից, որպեսզի ոչ ոք չմերկացնի իրենց։ Եթե հանդիպեիք այս տեսակ առաջնորդողի, որը կարող էր թույլ տալ ձեզ որոշակի օգուտներ քաղել, և որի հետ կարող էիք վայելել որոշակի «ընդհանուր սեփականություն», եթե ունենայիք այս իրավունքը և օգտվեիք այս տեսակ առավելությունից, արդյոք գոհ կլինեի՞ք դրանից։ Արդյոք կկարողանայի՞ք հրաժարվել դրանից։ (Կկարողանայինք։) Եթե դուք ընչասեր եք, չունեք աստվածավախ սիրտ և չեք վախենում Աստծուց, ապա անկարող կլինեիր։ Ցանկացած մարդ, որն ունի մի փոքր ազնվություն, մի փոքր ողջամտություն և մի փոքր աստվածավախ սիրտ, կմերժի դա և ոտքի կկանգնի՝ հանդիմանելու այդ առաջնորդողին, էտելու նրան, կանգնեցնելու նրան՝ ասելով. «Առաջին բանը, որ պետք է անես՝ որպես առաջնորդող, ընծաները լավ տնօրինելն է, ոչ թե դրանք սեփականացնելը, առավել ևս՝ առանց լիազորության որոշելը դրանք բաշխել բոլորի մեջ՝ հիմնվելով սեփական կամքիդ վրա։ Դու չունես այդ իրավունքը, դա Աստծու հանձնարարությունը չէ քեզ։ Ընծաներն Աստծու կողմից օգտագործվելու համար են, և կան սկզբունքներ եկեղեցու կողմից դրանց օգտագործման համար։ Ոչ ոք վերջնական խոսք չունի դրանց վերաբերյալ։ Դու կարող ես առաջնորդող լինել, բայց դու չունես այդ արտոնությունը։ Աստված չի շնորհել դա քեզ։ Դու իրավունք չունես օգտագործելու Աստծու իրերը. Աստված չի հանձնարարել քեզ այդ աշխատանքը։ Ուստի շտապիր և հանիր ոսկյա և արծաթյա զարդերը, որոնք եղբայրներն ու քույրերը մատուցել են Աստծուն, և հանիր այն հագուստը, որը մատուցել են Նրան։ Շտապիր և փոխհատուցում վճարիր այն բաների համար, որոնք կերել ես և որոնք չպետք է ուտեիր։ Եթե դեռ մարդ ես և մի փոքր ամոթ ունես, անմիջապես արա դա։ Ավելին՝ անկախ նրանից, թե ում ես ուղարկել այս ընծաները՝ նրանց բարեհաճությունը շահելու համար կամ ում ես թույլ տվել յուրացնել և վայելել դրանք, անմիջապես ետ վերցրու այդ ընծաները։ Եթե չանես դա, մենք կտեղեկացնենք բոլոր եղբայրներին և քույրերին և քեզ հետ կվարվենք որպես մի Հուդայի»։ Արդյոք կհամարձակվեի՞ք անել սա։ (Այո։) Բոլորն ունեն այս պարտականությունն ընծաների հարցում և պետք է դրանց վերաբերվեն այս խղճով և այս տեսակ վերաբերմունքով։ Իհարկե, նրանք նաև ունեն այս պարտավորությունը՝ վերահսկելու, թե ինչպես են ուրիշները վերաբերվում ընծաներին, արդյոք լավ են պահպանում դրանք և արդյոք դրանք տնօրինում են սկզբունքների համաձայն։ Մի՛ մտածեք, որ սա որևէ կապ չունի ձեզ հետ և ապա մի՛ եղեք անպատասխանատու՝ ասելով. «Համենայն դեպս, ես առաջնորդող կամ աշխատող չեմ, սա իմ պարտականությունը չէ։ Նույնիսկ եթե բացահայտեմ դա, ստիպված չեմ անհանգստանալու դրա համար կամ ինչ-որ բան ասելու դրա մասին. դա առաջնորդողների և աշխատողների գործն է։ Ով կամայականորեն փող է ծախսում և սեփականացնում ընծաները, նա Հուդա է, և Աստված կպատժի նրան, երբ ժամանակը գա։ Ով հետևանք է առաջացնում, նա պատասխանատու է դրա համար։ Ինձ պետք չէ անհանգստանալ սրա համար։ Ի՞նչ օգուտ կտար, եթե ես անտեղի խոսեի դրա մասին»։ Ի՞նչ եք մտածում այս տեսակ մարդու մասին։ (Խիղճ չունի։) Եթե բացահայտես, որ որոշ ոլորտներում, որոնց առաջնորդողներն ու աշխատողները չեն հետևում, կան մարդիկ, որոնք շռայլում և յուրացնում են ընծաները, պետք է անձամբ նախազգուշացում տաս ներգրավված մարդկանց, ինչպես նաև ժամանակին զեկուցես այդ մասին առաջնորդողներին և աշխատողներին։ Պետք է ասես. «Մեր թիմի ղեկավարը և մեր առաջնորդողը հաճախ յուրացնում են ընծաները։ Նրանք նաև կամայականորեն ծախսում են ընծաները և չեն քննարկում ուրիշների հետ և պարզապես ինքնուրույն որոշում են գնել այս ու այն։ Նրանց ծախսերի մեծ մասը չի համապատասխանում սկզբունքներին։ Կարո՞ղ է Աստծու տունը լուծել սա»։ Աստծու ընտրյալ մարդկանց պարտականությունն է զեկուցել և տեղեկացնել իրենց բացահայտած խնդիրների մասին։ Մեր նախորդ հաղորդակցությունը վերաբերում էր մի տեսակ կեղծ առաջնորդողի դրսևորմանը. նրանց վերաբերմունքն ընծաների նկատմամբ այն է, որ դրանց վերաբերվում են որպես ընդհանուր սեփականության։
II. Չհետաքրքրվել ու չհարցնել ընծաների ծախսերի մասին
Ընծաների պահպանման հարցում կ եղծ առաջնորդողների ևս մեկ դրսևորում այն է, որ նրանք չգիտեն՝ ինչպես տնօրինել ընծաները։ Նրանք միայն գիտեն, որ ընծաներին չի կարելի դիպչել, որ դրանք չի կարելի կամայականորեն յուրացնել կամ սեփականացնել, որ դրանք սրբազան են, առանձնացված՝ որպես սուրբ, և որ չի կարելի անպատշաճ մտքեր ունենալ դրանց հանդեպ։ Բայց երբ բանը հասնում է նրան, թե կոնկրետ ինչպես լավ տնօրինել ընծաները, ինչպես դրանք պահպանելիս լինել լավ տնտես, նրանք չունեն ո՛չ ուղի, ո՛չ սկզբունքներ, ո՛չ հստակ ծրագրեր կամ քայլեր այս աշխատանքի համար։ Ուստի այնպիսի հարցերում, ինչպիսիք են ընծաների գրանցումը, հաշվառումը և պահպանումը, ինչպես նաև մուտքերի և ելքերի հաշիվների ստուգումը և ծախսերի ստուգումը, այս կեղծ առաջնորդողները շատ պասիվ են։ Երբ ինչ-որ մեկը հաստատման համար ինչ-որ բան է ներկայացնում, ստորագրում են այն։ Երբ ինչ-որ մեկը դիմում է փոխհատուցման համար, տալիս են։ Երբ ինչ-որ մեկը ինչ-որ նպատակով դիմում է փողի համար, հատկացնում են։ Նրանք չգիտեն, թե որտեղ են պահպանվում տարբեր սարքերն ու սարքավորումները։ Նաև չգիտեն, թե արդյոք դրանց պահապանը հարմար է, ոչ էլ գիտեն՝ ինչպես պարզել դա։ Նրանք չեն կարող թափանցել մարդկանց սրտերը և չեն կարող թափանցել մարդկանց էությունների մեջ։ Ուստի թեև այս մարդկանց տնօրինման շրջանակում կան գրառումներ բոլոր ելքային ընծաների վերաբերյալ, բայց երբ նայում ես այդ հաշիվներում ծախսերի մանրամասներին, ծախսերից շատերն անհիմն են և ոչ անհրաժեշտ՝ դրանցից շատերն ավելորդ և վատնող են։ Ընծաները կորչում են այս առաջնորդողների և աշխատողների ստորագրություններով։ Առերևույթ նրանք կարծես թե կոնկրետ աշխատանք են կատարում, բայց իրականում նրանց արածի մեջ ընդհանրապես ոչ մի սկզբունք չկա։ Մանրակրկտորեն չեն ստուգում. ձևականորեն են գործում՝ հետևելով կանոնների և կանոնակարգերի, ոչ ավելին։ Սա ամենևին չի համապատասխանում ընծաների տնօրինման չափորոշիչներին, առավել ևս՝ դրա սկզբունքներին։ Ուստի այն ժամանակահատվածում, երբ կեղծ առաջնորդողներն աշխատում են, չափազանց շատ անհիմն ծախսեր են լինում։ Եթե կա մեկը, ով վերահսկում և տնօրինում է գործերը, ինչպե՞ս են առաջանում այս անհիմն ծախսերը։ Պատճառն այն է, որ այս առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատվություն չեն ստանձնում իրենց աշխատանքում։ Ձևականորեն են գործում և իմիջայլոց են վերաբերվում գործերին ու չեն գործում սկզբունքների համաձայն։ Չեն վիրավորում ուրիշներին, իրենց պահում են որպես մարդկանց հաճեցնողներ և պատշաճ ստուգում չեն իրականացնում։ Ընծաները տնօրին ողների մեջ կարող է նույնիսկ չլինել մեկ իր ապես պատասխանատու անձ, գեթ մեկը, ով կարող է իր ապես ստուգում իրականացնել։ Կեղծ առաջնորդողներն ուշադրություն չեն դարձնում, թե արդյոք ընծաները պահպանող մարդիկ համապատասխան են, կամ կա՞ն արդյոք վտանգավոր իրավիճակներ այդ մարդկանց եկեղեցիներում։ Նրանց կարծիքով՝ քանի դեռ իրենք ապահով են, ուրեմն ամեն ինչ լավ է։ Երբ վտանգ է առաջանում, առաջին բանը, որ մտածում են, այն է, թե ուր կարող են փախչել, և արդյոք իրենց սեփական փողերը կթալանվեն, մինչդեռ նրանք ո՛չ ուսումնասիրում են, ո՛չ էլ հարցնում ընծաների գտնվելու վայրի մասին, կամ արդյոք դրանք վտանգի տակ են։ Միջադեպից մի քանի ամիս կամ նույնիսկ կես տարի անց խղճի խայթից դրդված կարող են հարցնել և երբ իմանան, որ որոշ ընծաներ անցել են մեծ կարմիր վիշապի տիրապետության տակ, որ որոշները վատնվել են չար մարդկանց կողմից, և որ որոշների գտնվելու վայրն անհայտ է, նրանք մի որոշ ժամանակ վատ կզգան՝ մի փոքր կաղոթեն, կընդունեն իրենց սխալը, և դրանով ամեն ինչ կվերջանա։ Ինչպիսի՞ արարածներ են այս մարդիկ։ Մի՞թե խնդիր չկա այսպես աշխատելու մեջ։ Աստված ինչպե՞ս կվերաբերվի ընծաների նկատմամբ նման վերաբերմունք տածող մեկին։ Արդյոք նրան կհամարի՞ ճշմարիտ հավատացյալ։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ կհամարի նրան։ (Անհավատ։) Երբ Աստված ինչ-որ մեկին համարում է անհավատ, արդյոք այդ մարդը զգացմունք ձեռք բերո՞ւմ է։ Նրա ոգին թմրում եւ բթանում է, և երբ գործում է, չի ունենում Աստծու լուսավորությունը կամ ուղղորդումը կամ որևէ լույս։ Նա չի ունենում Աստված, որը կպաշտպանի նրան, երբ նրա հետ ինչ-որ բան է պատահում, և հաճախ բացասական հոգեվիճակում և թույլ է՝ ապրելով խավարի մեջ։ Թեև հաճախ է լսում քարոզներ և կարող է տառապել ու գին վճարել իր աշխատանքում, բայց պարզապես ոչ մի առաջընթաց չի գրանցում և խղճուկ տեսք ունի։ Դրանք են նրա «արդյունքները»։ Մի՞թե սա ավելի դժվար չէ տանել, քան պատիժը։ Ասացե՛ք Ինձ, եթե սա է ինչ-որ մեկի՝ Աստծուն հավատալու արդյունքը, արդյոք դա ուրախության և ցնծությա՞ն, թե՞ վշտի և ողբի պատճառ է։ Իմ կարծիքով՝ դա լավ նշան չէ։
Կեղծ առաջնորդողները երբեք լրջորեն չեն վերաբերվում ընծաների տնօրին ման աշխատանքին։ Թեև ասում են. «Մարդիկ չպետք է դիպչեն Աստծու ընծաներին. Աստծու ընծաները չպետք է սեփականացվեն որևէ մեկի կողմից և դրանք չպետք է ընկնեն վատ մարդկանց ձեռքը» և բավականին լավ են բղավում այս կարգախոսները, և նրանց խոսքերը շատ բարոյական և պարկեշտ են հնչում, բայց իրենց մարդու պես չեն պահում։ Թեև չեն յուրացնում ընծաները և դրանց վերաբերյալ անպատշաճ մտքեր կամ դրանց տիրանալու որևէ մտադրություն չունեն, և նրանցից ոմանք նույնիսկ երբեք չեն օգտագործում Աստծու տան փողերը կամ չեն դիպչում Աստծու ընծաներին իրենց որևէ ծախսի համար, այլ փոխարենը՝ ծախսում են իրենց սեփական փողերը, որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ նրանք ընդհանրապես ոչ մի իրական աշխատանք չեն կատարում, երբ բանը հասնում է ընծաների տնօրինմանը։ Նույնիսկ չեն անում այնպիսի պարզ բաներ, ինչպիսիք են ընծաների ծախսման վիճակի մասին հարցնելը կամ ընծաների ծախսերը մանրակրկիտ ուսումնասիրելը։ Սրանք, անկասկած, կեղծ առաջնորդողներ են։ Նրանց վերաբերմունքն ընծաների նկատմամբ հետևյալն է. «Ես չեմ ծախսում և չեմ սեփականացնում դրանք և նաև չեմ անհանգստանում, թե ինչպես են ուրիշները ծախսում դրանք կամ արդյոք ուրիշները սեփականացնում են դրանք»։ Ես ասում եմ այս կեղծ առաջնորդողներին, որ ձեր այս գաղջ վերաբերմունքը շատ խնդրահարույց է։ Դրանք չծախսելը և չսեփականացնելն այն է, ինչ մարդիկ պետք է անեն, բայց որպես առաջնորդող կամ աշխատող՝ այն, ինչ պետք է էլ ավելի շատ անես, ընծաները լավ տնօրինելն է, և այնուամենայնիվ, դու ձախողել ես դա։ Դա կոչվում է պատասխանատվության զանցառություն։ Սա կեղծ առաջնորդողի դրսևորում է։ Գուցե ոչ մի լումա չես ծախսել կամ ոչ մի ընծա չես սեփականացրել, բայց քանի որ փաստացի աշխատանք չես կատարում և ընծաների տնօրինման հետ կապված ոչ մի կոնկրետ տնօրինման աշխատանք չես կատարում, բնութագրվում ես որպես կեղծ առաջնորդող, և այդպես անելն արդարացված է ու խելամիտ։ Որոշ առաջնորդողներ ընդհանրապես երբեք չեն վերցնում կամ օգտագործում որևէ ընծա. նույնիսկ եթե մյուս բոլոր առաջնորդողներն ու աշխատողներն օգտագործում են դրանք, նրանք չեն օգտագործում, և երբ Աստծու տունը կազմակերպում է, որ նրանց ինչ-որ բան տրվի, հրաժարվում են դրանից։ Բավականին մաքուր և ագահությունից զերծ են թվում, բայց երբ հանձնարարվում է տնօրինել ընծաները, ընդհանրապես ոչ մի կոնկրետ աշխատանք չեն կատարում։ Անկախ նրանից, թե ով է ծախսում ընծաները, նրանք կստորագրեն դա. նույնիսկ ոչ մի հարցում չեն անում և ոչ մի բառ ավել չեն ասում դրա մասին։ Թեև այս մարդիկ ընծաներից ոչ մի լումա չեն սեփականացնում, բայց նրանց տնօրինման շրջանակում ընծաներն անցնում են չար մարդկանց տիրապետության տակ, և նրանց անպատասխանատվության ու պարտականության զանցառության պատճառով ընծաները կարող են շռայլվել ու վատնվել ցանկացածի կողմից։ Մի՞թե այս շռայլությունն ու վատնումը կապված չեն նրանց վատ տնօրին ման հետ։ Մի՞թե դա չի առաջացել նրանց պարտականության զանցառության պատճառով։ (Այդպես է։) Մի՞թե նրանք բաժին չունեն այս մարդկանց չար գործերի մեջ։ Մի՞թե նրանք պատասխանատվություն չեն կրում դրանց համար։ Սա մեծ պատասխանատվություն է, և նրանք չե՛ն կարող խուսափել դրանից։ Նրանք պարզապես կառչում են իրենց ուղենիշից. «Համենայն դեպս, ես չեմ սեփականացնում Աստծու ընծաները և չեմ ցանկանում կամ չեմ ծրագրում դա անել։ Անկախ նրանից, թե ով է ծախսում Աստծու ընծաները, ես չեմ ծախսում դրանք, անկախ նրանից, թե ով է վերցնում և օգտագործում դրանք, ես չեմ անում դա, անկախ նրանից, թե ով է վայելում դրանք, ես չեմ անում դա։ Սա է ընծաների նկատմամբ իմ վերաբերմունքը. կարող ես անել՝ ինչ ուզում ես»։ Կա՞ն արդյոք նման մարդիկ։ (Այո։) Հակաքրիստոսներն ընծաները ծախսում են բարձրակարգ հագուստի, շքեղ ապրանքների և նույնիսկ մեքենաների վրա։ Ասացե՛ք Ինձ, կարո՞ղ է այս տեսակ կեղծ առաջնորդողն ընկալել այս խնդիրը։ Իրենք չեն սեփականացնում ընծաները, ունեն այս վերաբերմունքը, ուստի արդյոք չե՞ն հավատում, որ վատ է դրանք սեփականացնելը։ (Հավատում են։) Ուստի, երբ հակաքրիստոսներն այսպիսի մեծ չարիք են գործում, ինչո՞ւ են անտեսում դա և վերջ չեն դնում դրան։ Ինչո՞ւ լրջորեն չեն վերաբերվում դրան։ (Նրանք չեն ուզում վիրավորել։) Մի՞թե դա չար արարք չէ՞։ (Այդպես է։) Սա պարտականության այն կատարումը չէ, որը տնտեսը պետք է կատարի։ Եթե քո տնօրինման ընթացքում ընծաներն անցնում են չար մարդկանց տիրապետության տակ, եթե դրանք շռայլվում են, վատնվում և ծախսվում անհիմն կերպով, եթե դրանք այսպես ձեռքից գնում են, և այնուամենայնիվ ոչ մի աշխատանք չես կատարում կամ նույնիսկ մի բառ չես ասում, մի՞թե դա պարտականության զանցառություն չէ։ Մի՞թե դա կեղծ առաջնորդողի դրսևորում չէ։ Եթե չես ասում այն, ինչ պետք է ասես, չես կատարում այն աշխատանքը, որը պետք է կատարես, չես կատարում այն պարտականությունը, որը պետք է կատարես, ու թեև հասկանում ես յուրաքանչյուր վարդապետություն, բայց պարզապես իրական աշխատանք չես կատարում, ապա անկասկած կեղծ առաջնորդող ես։ Համոզված ես. «Համենայն դեպս, չեմ սեփականացնում ընծաները։ Ե թե ուրիշներն անում են, դա նրանց գործն է»։ Այդ դեպքում կեղծ առաջնորդող չե՞ս։ Ընծաները չսեփականացնելը քո անձնական գործն է, բայց արդյոք լա՞վ ես պահպանել ընծաները։ Արդյոք կատարե՞լ ես քո պարտականությունն ընծաների հանդեպ։ Եթե չես կատարել, կեղծ առաջնորդող ես։ Մի՛ արդարացիր՝ ասելով. «Համենայն դեպս, չեմ սեփականացնում ընծաները, ուստի կեղծ առաջնորդո ղ չեմ»։ Ընծաները չսեփականացնելը չի որակավորում որպես չափանիշ՝ չափելու համար, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողը համապատասխանում է չափանիշին։ Ճշմարտության չափորոշիչն այն բանի համար, թե արդյոք նա համապատասխանում է չափանիշին, այն է, թե արդյոք կատարում է իր պարտականությունը, իրականացնում է այն, ինչ անձը պետք է անի և կատարում է այն պարտավորությունը, որն անձը պետք է կատարի Աստծու կողմից իրեն հանձնարարված բաներում. դա է ամենակարևորը։ Ուստի ընծաների տնօրին ման մեջ ո՞րն է քո պարտավորությունը և պարտականությունը։ Արդյոք այն ամբողջությամբ կատարե՞լ ես։ Միանգամայն պարզ է, որ չես կատարել։ Պարզապես իմիջայլոց ես անում, վախենում ես վիրավորել մարդկանց, բայց չես վախենում վիրավորել Աստծուն։ Անտեսում ես ընծաները, որովհետև վախենում ես վիրավորել մարդկանց, վնասել քո լավ կերպարը նրանց աչքերում. եթե ունես այս դրսևորումը, անկասկած կեղծ առաջնորդող ես։ Սա քեզ պիտակավորել չէ։ Փաստերը դրված են բոլորի աչքի առաջ. նույնիսկ չես կարող կատարել քո պարտավորությունը և պարտականությունը՝ դու այնքա՜ն եսասեր ես։ Բավականին լավ, բարեխղճորեն և ուշադիր տնօրինում ես քո սեփական իրերը, անձնական սեփականությունը։ Թույլ չես տալիս, որ այդ իրերը ենթարկվեն տարերքների ազդեցությանը, թույլ չես տալիս, որ որևէ մեկը տանի դրանք, եւ թույլ չես տալիս, որ որևէ մեկն օգտվի քեզնից։ Բայց ընծաների դեպքում ընդհանրապես պատասխանատվության զգացում չունես. նույնիսկ չես կատարում այն պարտականության մեկ տասներորդը, որը կատարում ես, երբ բանը հասնում է սեփական իրերդ տնօրին ելուն։ Ինչպե՞ս կարող ես համարվել լավ տնտես։ Ինչպե՞ս կարող ես համարվել առաջնորդող կամ աշխատող։ Դու ակնհայտորեն կեղծ առաջնորդող ես։ Սա մի տեսակ կեղծ առաջնորդողի դրսևորում է։
III. Սահմանափակել ողջամիտ ծախսերը
Կեղծ առաջնորդողի մեկ այլ տեսակ կա, որը նույնպես շատ նողկալի է։ Առաջնորդող դառնալուց հետո նման մարդիկ տեսնում են, որ ընծաները պահպանող անձը շռայլորեն և խիստ վատնողաբար է գումար ծախսել, ուստի հեռացնում են նրան։ Ապա նրանք ցանկանում են գտնել մի մարդու, որն ի վիճակի է մանրակրկիտ ծրագրելու և ուշադիր բաշխելու բյուջեն, որն իսկապես ամեն մի լուման հաշվում է և գիտի ինչպես խնայողաբար վարել տնտեսությունը։ Կարծում են, որ հենց այդպիսի մարդը լավ տնտես կլինի, և պարզվում է, որ նրանք ոչ մեկին հարմար չեն համարում ու ի վերջո իրենք են պահպանում ընծաները։ Երբ եղբայրներն ու քույրերն ասում են, որ ավետարանը քարոզելու համար անհրաժեշտ է տպագրել Աստծու խոսքերի գրքերի մի քանի օրինակ, այս առաջնորդողները թույլ չեն տալիս դա անել՝ մտածելով, որ գրքեր տպագրելը բավականին մեծ ծախս է պահանջում. նրանց չի հետաքրքրում՝ արդյոք դա հրատապ անհրաժեշտ է աշխատանքի համար. նրանց համար ամեն բան կարգին է, քանի դեռ գումար են խնայում։ Նրանք պարզապես չգիտեն, թե Աստծու ընծաների օգտագործումը որտեղ առավելագույնս կհամապատասխանի Նրա մտադրություններին. նրանց իմացած միակ բանն Աստծու ընծաները պաշտպանելն է և թույլ չտալը, որ դրանց ընդհանրապես ձեռք տան։ Նրանք չեն ծախսում այն, ինչ պետք է ծախսվի․ իսկապես «լա՜վ» խիստ ստուգում են իրականացնում։ Ինչպե՞ս կարող է աշխատանքն այսպես առաջ ընթանալ։ Արդյոք այս առաջնորդողներն իրենց գործողություններում սկզբունքներ ունե՞ն։ (Ո՛չ։) Նրանք թույլ չեն տալիս կատարել այն աշխատանքը, որը պետք է կատարվի, կամ տպագրել այն գրքերը, որոնք պետք է տպագրվեն, կամ ծախսել այն գումարը, որը պետք է ծախսվի. թույլ չեն տալիս որևէ ողջամիտ ծախս։ Արդյոք դա տնօրինո՞ւմ է։ (Ո՛չ։) Ի՞նչ է դա։ Դա սկզբունքների հասկացողության բացակայություն է։ Սկզբունքների մասին հասկացողություն չունեցող մարդիկ չգիտեն ինչպես տնօրինել ընծաներն իրենց աշխատանքում։ Նրանք կարծում են, որ պետք է հսկեն գումարը և թույլ չտան, որ այն պակասի անգամ մեկ լումայով, և որ, անկախ ծախսից, գումարին չպետք է ձեռք տալ։ Արդյոք սա համահո՞ւնչ է Աստծու մտադրություններին։ (Ո՛չ, համահունչ չէ։) Առանց սկզբունքների կանոնակարգելն ու խիստ ստուգում իրականացնելը տնօրինում չէ։ Անխոհեմ ծախսելը, վատնելը և շռայլելը տնօրինում չէ, բայց թույլ չտալը, որ անգամ մեկ լումա ծախսվի և խիստ ստուգման պատճառով ողջամիտ ծախսերը սահմանափակելը նույնպես տնօրինում չէ։ Դրանցից ոչ մեկը համահունչ չէ սկզբունքներին։ Քանի որ որոշ մարդիկ չեն հասկանում ընծաներն օգտագործելու, բաշխելու և կառավարելու սկզբունքները, առաջանում է ամեն տեսակ անհեթեթություն և ամեն տեսակ քաոս։ Արտաքնապես այս առաջնորդողները բավականին պատասխանատու և նվիրված են թվում, բայց ինչպիսի՞ն է նրանց կատարած աշխատանքը։ (Այն անսկզբունքային է։) Եվ քանի որ այն անսկզբունքային է, նրանց տարածքում ավետարանչական աշխատանքը բախվում է խոչընդոտների և սահմանափակումների, և որոշ մասնագիտական աշխատանքներ նույնպես սահմանափակվում են ընծաների օգտագործման նկատմամբ նրանց չափազանց խիստ ստուգման պատճառով։ Արտաքնապես նրանք ընծաները պահպանելու հարցում շատ բարեխիղճ և պատասխանատու են թվում։ Բայց իրականում, քանի որ չունեն հոգևոր հասկացողություն և պարզապես գործում են իրենց պատկերացումների ու երևակայությունների հիման վրա և նույնիսկ հանուն եկեղեցու խնայող լինելու քողի տակ խիստ ստուգում են իրականացնում Աստծու տան համար, նրանք լրջորեն ազդում են եկեղեցու տարբեր աշխատանքների առաջընթացի վրա՝ առանց անգամ իմանալու այդ մասին։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ բնութագրվել որպես կեղծ առաջնորդողներ։ (Այո՛։) Սա որակում է նրանց որպես կեղծ առաջնորդողների։ Նրանք արդեն որոշակի չափով անհանգստություններ և խաթարումներ են առաջացրել ավետարանչական աշխատանքում և եկեղեցու գործում։ Այս անհանգստությունները և խաթարումներն առաջանում են սկզբունքների մասին նրանց հասկացողության բացակայության պատճառով, ինչպես նաև իրենց նախասիրությունների ու պատկերացումների հիման վրա անխոհեմաբար աշխատելու, ճշմարտության սկզբունքները չփնտրելու կամ ուրիշների հետ չքննարկելու կամ չհամագործակցելու պատճառով։ Նրանց մոտ ընծաները չեն վատնվում կամ շռայլվում, բայց նրանք չեն կարողանում ողջամտորեն օգտագործել ընծաները՝ սկզբունքների համաձայն, և թույլ չեն տալիս դրանք օգտագործել զուտ պաշտպանելու նպատակով, և հետևաբար ավետարանը տարածելու գործը հապաղում է, Աստծու տան գործի բնականոն գործունեությունը՝ տուժում։ Ուստի, հիմք ընդունելով այս դրսևորումը, ամենևին էլ չափազանցված չէ նրանց որպես կեղծ առաջնորդողների բնորոշելը։ Ինչո՞ւ են նման մարդիկ բնորոշվում նաև որպես կեղծ առաջնորդողներ։ Նրանք չգիտեն ինչպես աշխատանք կատարել, և ընծաների հետ վարվելու նրանց ըմբռնումն ու վարվելակերպն այնքան խեղաթյուրված են, ուստի կարո՞ղ են արդյոք այլ աշխատանք լավ կատարել։ Անշուշտ՝ ոչ։ Արդյոք այս մարդկանց ըմբռնման հետ կապված խնդիր չկա՞։ (Կա։) Նրանց ըմբռնումը խեղաթյուրված է, կառչում են կանոններից, ձևացնում են և կեղծ հոգևոր են։ Հաշվի չեն առնում Աստծու տան գործը և չեն գործում սկզբունքների համաձայն. չեն կարողանում գտնել գործելու սկզբունքները և պարզապես առաջնորդվում են իրենց մանր ճարպկությամբ ու սեփական կամքով և հետևում են կանոններին։ Ահա թե ինչու է նրանց աշխատանքը հանգեցնում անհանգստությունների և խաթարումների։ Նրանց աշխատաոճը հիմար է և անշնորհք. դա զզվելի է։ Նման մարդիկ ակնհայտորեն կեղծ առաջնորդողներ են։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ով ասում է. «Ես այնքան լավ եմ պահպանում ընծաները, այնքան ուշադիր եմ կատարում այս աշխատանքը, և, միևնույն է, ինձ բնութագրում են որպես կեղծ առաջնորդողի։ Ուրեմն, ես այլևս չե՛մ կառավարի դրանք։ Ով ուզում է, կարող է ծախսել դրանք, ով ուզում է, կարող է օգտագործել դրանք, ով ուզում է, կարող է վերցնել դրանք»։ Կա՞ արդյոք այդ միտքն ունեցող որևէ մեկը։ Այդ դեպքում ո՞րն է տարբեր տեսակի կեղծ առաջնորդողների տարբեր վիճակներն ու դրսևորումները մերկացնելու մեր նպատակը։ (Այնպես անելը, որ մարդիկ ընկալեն սկզբունքները և խուսափեն կեղծ առաջնորդողների ուղիով քայլելուց։) Ճիշտ է։ Դա արվում է նրա համար, որպեսզի մարդիկ ընկալեն սկզբունքները, կարողանան լավ կատարել իրենց աշխատանքը և իրենց պարտականությունը՝ սկզբունքների համաձայն, չապավինեն երևակայություններին ու պատկերացումներին, չտածեն մարդկային կամք կամ պոռթկունություն, թույլ չտան, որ իրենց երևակայած տեսությունը փոխարինի ճշմարտության սկզբունքներին, չձևացնեն, թե հոգևոր են, և որպես կեղծիք կամ սկզբունքներին փոխարինում չօգտագործեն այն, ինչ իրենք հոգևորություն են համարում։ Նման մարդիկ իսկապես գոյություն ունեն առաջնորդողների և աշխատողների շրջանում, և արժե նրանց ընդունել որպես նախազգուշացում։
IV. Յուրացնել և վայելել ընծաները
Կա կեղծ առաջնորդողի մեկ այլ տեսակ, և այն աշխատանքը, որ նա կատարում է ընծաները տնօրինելիս, շա՛տ ավելի մեծ խառնաշփոթ է։ Նա կարծում է՝ որպես առաջնորդող կամ աշխատող՝ չի կարող միշտ աչքը պահել ընծաների վրա կամ այդքան ուշադիր լինել ընծաների հարցում։ Մտածում է, որ պարզապես պետք է լավ կատարի եկեղեցու վարչական աշխատանքը և լավ իրականացնի եկեղեցական կյանքի ու Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի աշխատանքը և դրան գումարած՝ ապահովի, որ տարբեր տեսակի մասնագիտական աշխատանքները լավ կատարվեն։ Կարծում է, որ ընծաներն այն գումարն ու իրերն են, որոնք Աստված տրամադրում է եկեղեցուն, և որ այս գումարն ու այս իրերն այնտեղ են՝ բավարարելու առաջնորդողների և աշխատողների կյանքի և աշխատանքի կարիքները։ Ենթատեքստն այն է, որ ընծաները պատրաստված են առաջնորդողների և աշխատողների համար, և որ երբ ինչ-որ մեկն ընտրվում է որպես առաջնորդող կամ աշխատող, Աստված նրան թույլ է տալիս վայելել այս ընծաները, և որ առաջնորդողներն ու աշխատողներն առաջնահերթություն են ստանում դրանք բաշխելիս, վայելելիս և ծախսելիս. և այսպիսով՝ երբ մարդն առաջնորդող կամ աշխատող է դառնում, նա դառնում է ընծաների տերը, ընծաների կառավարիչն ու սեփականատերը։ Երբ այս տեսակի մարդիկ իրենց աշխատանքում առնչվում են ընծաների հետ, նրանք չեն գրանցում, չեն հաշվառում կամ պահպանում դրանք, ոչ էլ ստուգում են մուտքագրվող և ելքագրվող ընծաների հաշիվները, ոչ էլ ստուգում են դրանց ծախսման և բաշխման կարգավիճակը։ Փոխարենը՝ նրանք ուսումնասիրում և ընկալում են, թե ինչ ընծաներ կան, և արդյոք կան այնպիսիք, որոնք առաջնորդողներն ու աշխատողները կարող են վայելել։ Այսպիսին է վերաբերմունքը, որն ունեն այս առաջնորդողներն ու աշխատողներն ընծաների նկատմամբ։ Նրանց տեսանկյունից՝ կարիք չկա, որ ընծաները գրանցվեն, հաշվառվեն, պահպանվեն, կամ որ դրանց մուտքերն ու ելքերը և ծախսման վիճակը ստուգվեն․ նման բաներն իրենց հետ ոչ մի կապ չունեն. նրանք պարզապես պետք է բաշխեն ընծաներն առաջնորդողներին և աշխատողներին՝ տալով նրանց առաջնահերթություն, երբ բանը հասնում է ընծաները վայելելուն։ Նրանց տեսանկյունից՝ սկզբունքն այն է, ինչ ասում են առաջնորդողներն ու աշխատողները․ նրանց որոշելիքն է, թե ինչպես ծախսել և բաշխել ընծաները։ Նրանք կարծում են՝ որպես առաջնորդող կամ աշխատող ընտրվելը նշանակում է, որ մարդն արդեն կատարյալ է դարձվել և որ քահանայի նման ունի ընծաները վայելելու արտոնություն, ինչպես նաև վերջնական խոսքի, օգտագործման և բաշխման իրավունք, երբ խոսքը վերաբերում է ընծաներին։ Որոշ եկեղեցիներում, նախքան եղբայրների և քույրերի մատուցած իրերը կարող են գրանցվել, հաշվառվել և պահեստավորվել համապատասխան աշխատակազմի կողմից, առաջնորդողներն ու աշխատողներն արդեն նայում, մաղում և զտում են դրանք՝ պահելով այն ամենը, ինչ կարող են օգտագործել, ուտելով այն ամենը, ինչ կարող են ուտել, կրելով այն ամենը, ինչ կարող են կրել, և ուղղակիորեն բաշխելով այն ամենը, ինչի կարիքը չունեն, նրան, ով դրա կարիքն ունի՝ դրանով իսկ որոշումներ կայացնելով Աստծու փոխարեն։ Սա է նրանց սկզբունքը։ Ի՞նչ է կատարվում այստեղ։ Արդյոք նրանք իսկապե՞ս կարծում են, թե քահանաներ են։ Մի՞թե սա ողջամտությունից ծայրաստիճան զուրկ լինել չէ։ (Այդպես է։) Կան այլ առաջնորդողներ և աշխատողներ, որոնք տեսնում են, որ մի ընտանիք երկու աթոռի կարիք ունի, որ մյուսը չունի վառարան, և որ ինչ-որ մեկի առողջությունը վատ է, ու նա պետք է առողջարար հավելումներ ընդունի, և ապա օգտագործում են Աստծու տան գումարը՝ այս բոլոր բաները գնելու համար։ Բոլոր ընծաների բաշխումը, սպառումը, ծախսումը և օգտագործման իրավունքը պատկանում են այս առաջնորդողներին և աշխատողներին․արդյոք սա տրամաբանակա՞ն է։ Մի՞թե այս մոտեցումը չի առաջացել նրանց իմացական կարողության հետ կապված ինչ-որ սխալի պատճառով։ Ի՞նչ հիմքով են նրանք որոշումներ կայացնում։ Արդյոք առաջնորդողներն ու աշխատողներն իրավունք ունե՞ն վերահսկելու ընծաները։ (Ո՛չ։) Նրանք պետք է տնօրինեն, այլ ոչ թե վերահսկեն և օգտագործեն ընծաները։ Նրանք դրանք վայելելու արտոնություն չունեն։ Արդյոք առաջնորդողներն ու աշխատողները հավասա՞ր են քահանաներին։ Կատարյալ դարձված մարդկա՞նց։ Արդյոք նրանք ընծաների սեփականատերե՞րն են։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչո՞ւ են նրանք որոշում առանց թույլտվության օգտագործել ընծաներն այս ու այն ընտանիքի համար իրեր գնելու նպատակով. ինչո՞ւ նրանք ունեն այդ իրավունքը։ Ո՞վ է տվել նրանց այդ իրավունքը։ Արդյոք աշխատանքային կարգավորումները սահմանո՞ւմ են. «Առաջին բանը, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է անեն պաշտոնը ստանձնելուց հետո, Աստծու տան ֆինանսների նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանձնելն է»։ (Ո՛չ։) Այդ դեպքում ինչո՞ւ կա առաջնորդողների և աշխատողների մի խումբ, որը կարծում է, թե այդպես է։ Ո՞րն է այդտեղ խնդիրը։ Երբ եղբայրը կամ քույրը թանկարժեք հագուստ է մատուցում, և հաջորդ օրն առաջնորդողը կամ աշխատողն այն կրում է, ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ են եղբայրների և քույրերի մատուցած ընծաներն ընկնում անհատի ձեռքը։ «Անհատ» ասելով՝ այստեղ նկատի ունենք բացառապես առաջնորդողին կամ աշխատողին։ Նա ոչ միայն չի կարողանում լավ տնօրինել ընծաները. փոխարենը՝ առաջինն է յուրացնում և անձամբ վայելում դրանք։ Ո՞րն է այստեղ խնդիրը։ Եթե դիտարկենք այս առաջնորդողին կամ աշխատողին այն լույսի ներքո, որ նա իրական աշխատանք չի կատարում, երբ խոսքը վերաբերում է ընծաների տնօրինմանը, ապա նա կարող է բնութագրվել որպես կեղծ առաջնորդող. բայց եթե դիտարկենք նրան ընծաները յուրացնելու և անձամբ վայելելու տեսանկյունից, ապա հարյուր տոկոսով կարող է բնութագրվել որպես հակաքրիստոս։ Ուստի հատկապես ո՞րն է խնդրո առարկա անձին բնութագրելու ողջամիտ ձևը։ (Որպես հակաքրիստոս։) Նա և՛ կեղծ առաջնորդող է, և՛ հակաքրիստոս։ Ընծաները տնօրինելիս կեղծ առաջնորդողներն աչքի են անցկացնում բոլոր ընծաները և մարդկանց հանձնարարում դրանց տնօրինումը։ Բայց նախքան դա անելը նրանք մի մասը յուրացնում են և առանց թույլտվության որոշում բաշխել մյուս մասը։ Իսկ մնացած իրերը, որոնք նրանք չեն ուզում կամ որոնք չեն ճանաչում, բայց չեն ցանկանում տալ ուրիշներին, միառժամանակ մի կողմ են դնում։ Երբ խոսքն այդ ընծաների գտնվելու վայրի մասին է, թե արդյոք կա համապատասխան անձ՝ դրանք պահպանելու համար, արդյոք դրանք պետք է պարբերաբար ստուգվեն, արդյոք որևէ մեկը գողանում է դրանք կամ արդյոք որևէ մեկը յուրացնում է դրանք, կեղծ առաջնորդողները միակերպ հոգ չեն տանում այդ բաների մասին։ Նրանց սկզբունքը հետևյալն է․ «Ես արդեն ձեռք եմ գցել այն իրերը, որոնք պետք է վայելեմ, և այն իրերը, որոնց կարիքն ունեմ։ Ով ուզում է վերցնել մնացած իրերը, որոնց կարիքը ես չունեմ, կարող է վերցնել. ով ուզում է, կարող է տնօրինել դրանք։ Դրանք պատկանում են նրան, ով առաջինն է վերցնում․ ում ձեռքերում դրանք հայտնվեն, նա էլ կօգտվի»։ Ի՞նչ տեսակ սկզբունք և տրամաբանություն է սա։ Նման մարդիկ պարզապես դևեր և գազաննե՜ր են։
Մի անգամ մի կեղծ առաջնորդող ասաց, որ պահեստում բավականին շատ իրեր կան, և Ես հարցրի՝ արդյոք նա գրանցել է դրանք։ Նա ասաց. «Ես նույնիսկ չգիտեմ, թե այդ իրերից մի քանիսն ինչ են, ուստի դրանք գրանցելու ոչ մի ձև չկա»։ Ես ասացի․ «Անհեթեթություն։ Ինչպե՞ս կարող ես դրանք գրանցելու ձև չունենալ։ Դրանց վերաբերյալ պետք է գրառումներ լինեն այն ժամանակվանից, երբ առաջին անգամ բերվել են այստե՛ղ»։ «Դա շատ վաղուց էր, իմանալու ոչ մի ձև չկա»։ Սա ի՞նչ տեսակ խոսակցություն է։ Արդյոք նա պատասխանատվություն ստանձնո՞ւմ է։ (Ո՛չ։) Ես ասացի. «Մի քանի հագուստ կա․ տե՛ս, թե եղբայրներից և քույրերից ում են պետք դրանք և բաժանի՛ր հագուստը նրանց»։ «Դրանցից մի քանիսը նորաձև չեն։ Ոչ ոքի չի հետաքրքրում»։ Ես ասացի․ «Բաժանի՛ր այն, ինչ եղբայրներին ու քույրերին պետք է և պատշաճ կերպով տնօրինի՛ր այն, ինչ նրանց պետք չէ»։ Նա չարեց դա։ Արդյոք նա բարեխիղճ և ջանասե՞ր էր։ Երբ նրան խնդրում են որևէ աշխատանք կատարել, նա շարունակ բողոքում է՝ բացասական բաներ ասելով և մատնանշելով դժվարությունները։ Նրա չասածն այն է, որ լավ կտնօրինի այս բաները՝ սկզբունքների համաձայն։ Հնազանդվելու բացարձակապես ոչ մի մտադրություն չունի։ Անկախ նրանից, թե ինչ պահանջ են ներկայացնում նրան, շարունակ խոսում է դժվարությունների մասին, ասես, եթե այսպես շարունակելով ստիպի այդ մարդուն պապանձվել, կհաղթի և առավելություն ձեռք կբերի և ապա կավարտի իր աշխատանքը։ Ի՞նչ տեսակ արարած է այս անձը։ Դու չես նշանակվել առաջնորդող կամ աշխատող նրա համար, որպեսզի խնդիրներ առաջացնես կամ մատնանշես դժվարությունները և հարցերը. դա նրա համար էր, որպեսզի կարողանաս լուծել խնդիրները և հաղթահարել դժվարությունները։ Եթե իսկապես ունակ ես աշխատանքումդ, ապա հարցեր և դժվարություններ բարձրացնելուց հետո կշարունակեիր խոսել այն մասին, թե ինչպես ես զբաղվելու դրանցով և լուծելու դրանք՝ սկզբունքների համաձայն։ Կեղծ առաջնորդողները կարող են միայն կարգախոսներ հնչեցնել, վարդապետություն քարոզել, մեծ-մեծ խոսել և խոսել օբյեկտիվ արդարացումների ու պատրվակների մասին. նրանք բացարձակապես չունեն իրական աշխատանքային կարողություն և ընծաների տնօրինման հարցում նմանապես անկարող են գործել սկզբունքների համաձայն կամ կատարել իրենց պարտականությունը։ Ահա թե որքան տկարամիտ և անկարող են նրանք, սակայն դեռ կարծում են, թե հիմա, երբ առաջնորդող կամ աշխատող են, ունեն արտոնություններ և կարգավիճակ, ակնառու ինքնություն և ընծաների սեփականատերն ու օգտագործողն են։ Այս տեսակի կեղծ առաջնորդողը միայն գիտի ինչպես վայելել ընծաները ծախսելու արտոնությունը. նա չի կարողանում տեսնել կամ բացահայտել ընծաների անհիմն, խառնիխուռն ծախսման որևէ դեպք և նույնիսկ կարող է տեսնել դրանք, սակայն ոչինչ չանել լուծման համար։ Ինչո՞ւ է այդպես։ Պատճառն այն է, որ նա միայն գիտի վայելել գերազանցության այն զգացումը, որը բխում է առաջնորդող կամ աշխատող լինելուց. բացարձակապես չի հասկանում առաջնորդողների և աշխատողների նկատմամբ Աստծու պահանջները կամ Աստծու տան գործն անելու սկզբունքները։ Պարզապես անպիտան է, պարզապես աղբ է, և նա պարզապես տկարամիտ է։ Մի՞թե զզվելի չէ, որ նման բթամիտ մարդիկ դեռ ցանկանում են վայելել կարգավիճակի օգուտները։ Ի՞նչ եք հասկացել մեր՝ այս տեսակի կեղծ առաջնորդողին մերկացնելուց։ Հենց որ այս տեսակի մարդն առաջնորդող կամ աշխատող է դառնում, նա ուզում է դավեր նյութել ընծաների վերաբերյալ, և նրա աչքերը հառում են ընծաներին։ Մի հայացքով կարելի է ասել, որ նա երկար ժամանակ տենչացել է շռայլորեն գումար ծախսել և վատնել ընծաները։ Հիմա վերջապես նա իր հնարավորությունը ստացել է. նա կարող է կամայականորեն գումար ծախսել այդ կերպ և օգտագործել Աստծու ընծաներն այնպես, ինչպես կամենում է՝ վայելելով բաներ, որոնց համար չի աշխատել։ Նրա ագահ իրական դեմքն այսպիսով լիովին մերկացվում է։ Արդյոք անցյալի և ներկայի առաջնորդողների և աշխատողների շրջանում տեսնո՞ւմ եք նման մարդկանց։ Նրանք միշտ սխալ են մեկնաբանում առաջնորդողների և աշխատողների պարտականություններն ու սահմանումը և առաջնորդող կամ աշխատող դառնալուն պես իրենց համարում են Աստծու տան տերը, դասում են քահանաների շարքին և ակնառու անձ են համարում։ Մի՞թե սա փոքր-ինչ տկարամիտ չէ։ Արդյոք այնպե՞ս է, որ երբ ինչ-որ մեկն առաջնորդող կամ աշխատող է դառնում, նա այլևս ապականված մարդ չէ։ Արդյոք այնպե՞ս է, որ նա անմիջապես սրբադասվում է։ Առաջնորդող դառնալուց հետո նա այլևս չգիտի, թե ով է ինքը, և կարծում է, թե պետք է վայելի ընծաները. մի՞թե նման մարդիկ տկարամիտ չեն։ Նման մարդիկ հաստատապես տկարամիտ են, նրանք չունեն բնականոն մարդկայնության ողջամտությունը։ Նույնիսկ մեր այսպես հաղորդակցվելուց հետո նրանք դեռ չգիտեն, թե որոնք են առաջնորդողների և աշխատողների պարտավորություններն ու պարտականությունները։ Անշուշտ, կան նման առաջնորդողներ և աշխատողներ, և նման մարդկանց դրսևորումները բավականին բացահայտ և աչքի ընկնող են։
Հիմնականում սրանք են ընծաների պահպանման վերաբերյալ տարբեր տեսակի կեղծ առաջնորդողների դրսևորումները։ Ավելի լուրջ խնդիրներ ունեցողները չեն մտնում կեղծ առաջնորդողների դասի մեջ․ նրանք հակաքրիստոսներ են։ Ուստի պետք է լավ ընկալեք այս շրջանակը։ Եթե ինչ-որ մեկը կեղծ առաջնորդող է, ուրեմն նա այդպիսին է․ նա չի կարող բնութագրվել որպես հակաքրիստոս։ Հակաքրիստոսները մարդկայնության, գործողությունների, դրսևորումների և էության առումով շատ ավելի գարշելի են, քան կեղծ առաջնորդողները։ Կեղծ առաջնորդողների մեծ մասն ունի ցածր որակ, նրանք տկարամիտ են, չունեն աշխատանքային կարողություն, նրանց ըմբռնումը խեղաթյուրված է, և չունեն հոգևոր հասկացողություն, նրանց բնավորությունը ստոր է, եսասեր ու պիղծ են և անմաքուր մտադրություններ ունեն։ Սա հանգեցնում է նրան, որ նրանք ի վիճակի չեն լինում և չեն կատարում ընծաների պահպանման առնչությամբ իրական աշխատանք, և դա ազդում է ընծաների ողջամիտ տնօրինման և պատշաճ պահպանման վրա։ Ընծաների մի մասը նույնիսկ ընկնում է չար մարդկանց ձեռքը՝ կեղծ առաջնորդողների կողմից իրենց պարտականություններն անուշադրության մատնելու, իրական աշխատանք չկատարելու և Աստծու տան սկզբունքներին ու պահանջներին համապատասխան չգործելու պատճառով. այս տեսակի խնդիրը նույնպես բավականին հաճախ է ի հայտ գալիս։ Կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումներն ընծաների պահպանման հարցում հիմնականում մերկացվում են այսպես. նրանց բնավորությունը ստոր է, նրանք եսասեր և պիղծ են, ըմբռնումը խեղաթյուրված է, չունեն աշխատանքային կարողություն, որակը վատն է, ամենևին չեն փնտրում ճշմարտության սկզբունքները և նման են համր ու տկարամիտ մարդկանց։ Ոմանք կարող են ասել. «Մենք ընդունում ենք մյուս բոլոր դրսևորումները, որոնք Դու մերկացրեցիր, բայց եթե նրանք համր և տկարամիտ են, ինչպե՞ս կարող էին առաջնորդողներ դառնալ»։ Արդյոք դուք ընդունո՞ւմ եք, որ որոշ առաջնորդողներ և աշխատողներ համր և տկարամիտ են։ Արդյոք նման մարդիկ գոյություն ունե՞ն։ Ոմանք կարող են ասել․ «Դու չափազանց ցածր կարծիք ունես մեր մասին։ Մենք բոլորս ժամանակակից մարդիկ ենք՝ քոլեջի կամ ավագ դպրոցի շրջանավարտներ. այս հասարակության և մարդկության վերաբերյալ զանազանելու գերազանց կարողություններ ունենք։ Ինչպե՞ս կարող էինք տկարամիտ մարդու ընտրել որպես մեր առաջնորդող։ Անհնա՛ր է, որ նման բան պատահեր»։ Դրա ի՞նչն է անհնար։ Ձեզանից շատերը տկարամիտ են և նաև անբավարար մտավոր կարողություն ունեն, ուստի չափազանց հեշտ էլ տկարամիտ մարդու կընտրեք որպես առաջնորդող։ Ինչո՞ւ եմ ասում, որ ձեզանից շատերը տկարամիտ են։ Որովհետև ձեզանից շատերը, անկախ նրանից, թե որքան եք փորձառաբար ապրել, չեն կարողանում թափանցել բաների էության մեջ և չեն կարողանում ընկալել սկզբունքները։ Կարող եք համառել՝ պարզապես պահպանելով կանոնները տարիներ շարունակ, կրկին ու կրկին կիրառելով նույն մոտեցումն առանց փոփոխության՝ մնալով անկարող ընկալել սկզբունքները՝ անկախ նրանից, թե ինչպես է ճշմարտությունը հաղորդակցվում ձեզ։ Ո՞րն է խնդիրը։ Ձեր որակը չափազանց ցածր է։ Դուք չեք կարողանում թափանցել խնդիրների էության կամ արմատի մեջ և ի վիճակի չեք գտնելու բաների զարգացման օրինաչափությունները, առավել ևս՝ հետևելու այն սկզբունքներին, որոնք պետք է ունենալ բաներ անելիս. սա կոչվում է տկարամիտ լինել։ Որքա՞ն ժամանակ է պահանջվում ձեզանից բոլորիցդ՝ ընկալելու այն բաների սկզբունքները, որոնք վերաբերում են ձեր պարտավորություններին։ Կան որոշ մարդիկ, որոնք մի քանի տարի զբաղվում են տեքստային աշխատանքով, բայց նույնիսկ հիմա նրանց գրած հոդվածներն ու սցենարները դեռևս դատարկ խոսքեր են, նրանք դեռ չեն կարողանում ընկալել սկզբունքները և չգիտեն՝ ինչ է իրականությունը, կամ ինչպես ասել իրական բաներ։ Սա չափազանց վատ որակ և չափազանց ցածր մտավոր կարողություն ունենալն է։ Ձեր ունեցած մտավոր կարողությամբ մի՞թե չափազանց հեշտ չէր լինի տկարամիտ մարդու ընտրել որպես ձեզ առաջնորդող։ Եվ ոչ միայն կընտրեիք նրան, այլև ձեր սրտերը կկապեիք նրա հետ։ Երբ նա պետք է հեռացվեր, դուք չէիք ցանկանա, որ դա տեղի ունենար։ Երկու տարի անց, երբ թափանցած լինեիք նրա էության մեջ և հասկացողություն ձեռք բերած լինեիք, հենց այդ ժամանակ կկարողանայիք զանազանել, որ նա կեղծ առաջնորդող է, բայց այն ժամանակ, անկախ նրանից, թե ինչ էին ասում ձեզ, թույլ չէիք տա, որ նա հեռացվեր։ Մի՞թե դուք է՛լ ավելի տկարամիտ չեք, քան նա։ Ինչո՞ւ եմ ասում, որ որոշ առաջնորդողներ և աշխատողներ անբավարար մտավոր կարողություն ունեն։ Դա այն պատճառով է, որ նրանք միայն գիտեն ինչպես կատարել ամենապարզ աշխատանքը։ Երբ բանը հասնում է փոքր-ինչ ավելի բարդ աշխատանքին, նրանք չգիտեն ինչպես անել այն, երբ մի փոքր դժվարության են բախվում, չգիտեն ինչպես վարվել դրա հետ, և երբ նրանց լրացուցիչ աշխատանք է տրվում, չգիտեն ինչպես վարվել իրենք իրենց հետ։ Մի՞թե սա նրանց մտավոր կարողության հետ կապված խնդիր չէ։ Արդյոք նման առաջնորդողները չե՞ն ընտրվում ձեր կողմից։ Եվ դուք խոնարհվում եք նրանց հանդեպ հիացմունքով. «Նրանք հավատում են Աստծուն՝ առանց ռոմանտիկ զուգընկեր փնտրելու, և ծախսվել են Աստծու համար ավելի քան քսան տարի։ Նրանք տառապելու վճռականություն ունեն և իսկապես լուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին»։ «Բայց արդյոք հասկանո՞ւմ են իրենց աշխատանքի սկզբունքները»։ «Եթե չեն հասկանում, ապա ո՞վ է հասկանում»։ Եվ պարզվում է, որ նրանց աշխատանքը լիակատար խառնաշփոթ է, երբ այն ստուգվում է. նրանք ի վիճակի չեն իրականացնելու որևէ աշխատանք։ Նրանց ներկայացնում են իրենց աշխատանքի սկզբունքները, բայց երբեք չգիտեն ինչպես անել դա։ Պարզապես շարունակում են հարցեր տալ և չգիտեն ինչ անել, քանի դեռ նրանց ուղղակիորեն չեն ասում դա։ Սկզբունքները նրանց ասելը նույնն է, ինչ ոչինչ չասելը. նույնիսկ եթե սկզբունքները թվարկվեն մեկ առ մեկ, նրանք, միևնույն է, չեն իմանա ինչպես կատարել աշխատանքը։ Կա՞ն արդյոք նման առաջնորդողներ։ Անկախ նրանից, թե ինչպես են սկզբունքներն ասվում նրանց, չեն հասկանում դրանք և ի վիճակի չեն կատարելու աշխատանքը։ Հաղորդակցվեք նրանց հետ կամ հրահանգեք նրանց նույն խոսքերի կամ բանի մասին մի քանի անգամ, և, միևնույն է, չեն հասկանա, և դրանից հետո խնդիրը կմնա ամբողջությամբ չլուծված. դեռ կհարցնեն, թե ինչ անել, և չի ստացվի, եթե անգամ մեկ տող բաց թողնվի։ Մի՞թե նրանք տկարամիտ չեն։ Մի՞թե այս տկարամիտ առաջնորդողները չեն ընտրվում ձեր կողմից։ (Այդպես է։) Չեք կարող հերքել դա, այնպես չէ՞։ Անշուշտ, կան նման առաջնորդողներ։
Կեղծ առաջնորդողների զանազան դրսևորումները, որոնց մասին այսօր հաղորդակցվում էինք, հիմնականում վերաբերում են ընծաների տնօրինման աշխատանքին։ Կեղծ առաջնորդողների տարբեր դրսևորումների մեր մերկացման միջոցով մարդիկ պետք է իմանան, որ ընծաների տնօրինումն առաջնորդողների և աշխատողների կարևոր աշխատանքն է, և որ նրանք չպետք է մատների արանքով նայեն դրան։ Թեև ընդհանուր գործերի այս աշխատանքը տարբերվում է այլ աշխատանքներից, այն կապված է Աստծու տան այլ աշխատանքների բնականոն գործունեության հետ։ Ուստի ընծաների տնօրինումը շատ կարևոր, վճռորոշ աշխատանք է։ Ինչո՞վ է այն կարևոր։ Ընծաների տնօրինման աշխատանքում պահպանվող իրերը պատկանում են Աստծուն․ կոպիտ ասած՝ այդ իրերն Աստծու անձնական ունեցվածքն են, ուստի առաջնորդողներն ու աշխատողները պետք է է՛լ ավելի ամբողջ սրտով, բարեխիղճ և ջանասեր լինեն այս աշխատանքի նկատմամբ։ Եթե դիտարկում ենք այս աշխատանքն իր բնույթի տեսանկյունից, չեմ կարծում, որ չափազանցություն կլինի այն դասել վարչական աշխատանքի շարքին։ Պատճառը, թե ինչու ենք մենք այն դասում վարչական աշխատանքի շարքին, այն է, որ այս աշխատանքի կատարումը վերաբերում է Աստծու և Նրա ունեցվածքի նկատմամբ մարդկանց վերաբերմունքին։ Ուստի անհրաժեշտ է, որ մարդիկ ունենան ճիշտ վերաբերմունք և ընկալեն ճշգրիտ սկզբունքներն այս աշխատանքը կատարելիս։ Պատճառը, թե ինչու ենք այն դասակարգում որպես վարչական աշխատանք, այն է, որ առաջնորդողներն ու աշխատողները հասկանան, որ շատ կարևոր է կատարել այս աշխատանքը, և որ այս աշխատանքը շատ ծանրակշիռ հանձնարարություն և շատ ծանր բեռ է։ Դա նրա համար է, որպեսզի հասկանան, որ չպետք է դրան վերաբերվեն այնպես, ասես դա սովորական ընդհանուր գործերի աշխատանք է. որ նրանք պետք է ճշգրիտ, խոր գիտելիք ունենան այս աշխատանքի կարևորության մասին և ապա դրա նկատմամբ դառնան անկեղծ, բարեխիղճ և ջանասեր։ Մարդիկ կարող են անուշադիր լինել այլոց նկատմամբ. նույնիսկ եթե սխալներ լինեն, դա մեծ խնդիր չի լինի։ Բայց Ես հորդորում եմ մարդկանց Աստծու հանդեպ վերաբերմունքում չլինել բթացած, ձևական և չլինել միայն խոսող ու ոչինչ չանող։ Ընծաների կառավարման աշխատանքը լավ կատարելն Աստծու կարևոր հանձնարարություն է առաջնորդողներին և աշխատողներին։
8 մայիսի, 2021 թ.