Գլուխ 33

Հիրավի, հիմնվելով այն բանի վրա, թե ինչ է Աստված արել մարդկանց վրա, և թե ինչ է տվել նրանց, ինչպես նաև թե մարդիկ ինչ ունեն, կարելի է ասել, որ Նրա մարդկանցից պահանջները չափազանցված չեն, որ Նա շատ բան չի պահանջում նրանցից։ Ուրեմն ինչպե՞ս նրանք կարող են չփորձել բավարարել Աստծուն։ Աստված հարյուր բան է տալիս մարդուն, սակայն միայն մեկ բան է պահանջում մարդկանցից. մի՞թե սա չափազանց մեծ պահանջ է։ Մի՞թե Աստված ոչնչից խնդիրներ է ստեղծում։ Հաճախ մարդիկ չեն ճանաչում իրենք իրենց և իրենք իրենց չեն քննում Աստծու առջև, ուստի հաճախ լինում են դեպքեր, երբ նրանք ծուղակն են ընկնում. ինչպե՞ս կարող է սա համարվել Աստծու հետ համագործակցություն։ Եթե երբևէ մի ժամանակ լիներ, երբ Աստված ծանր հոգս չդներ մարդկանց վրա, նրանք ցեխի պես կփլուզվեին և նախաձեռնություն չէին ցուցաբերի՝ անելու բաներ գտնելու համար։ Այդպիսին են մարդիկ. կա՛մ պասիվ են, կա՛մ բացասական, երբեք ի վիճակի չեն ակտիվորեն համագործակցելու Աստծու հետ, միշտ փնտրում են բացասական պատճառ՝ իրենք իրենց տեղի տալու համար։ Դու իսկապե՞ս այն մարդն ես, որն ամեն ինչ անում է ոչ թե իր համար, այլ Աստծուն բավարարելու։ Իսկապե՞ս այն մարդն ես, որը չի հենվում իր զգացմունքների վրա, որը չունի իր անձնական նախասիրությունները և որը բավարարում է Աստծու գործի կարիքները։ «Ինչո՞ւ են նրանք միշտ փորձում սակարկել Ինձ հետ։ Մի՞թե Ես առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենն եմ։ Ինչո՞ւ է այնպես, որ Ես ամբողջ սրտով կատարում եմ այն, ինչ մարդիկ պահանջում են Ինձնից, մինչդեռ մարդուց Իմ պահանջածը ոչ մի բանի չի հանգեցնում»։ Ինչո՞ւ է Աստված մեկը մյուսի հետևից նման բաներ հարցնում։ Ինչո՞ւ է Նա այսպես վհատված հառաչում։ Աստված ոչինչ ձեռք չի բերել մարդկանց մեջ. այն ամենը, ինչ Նա տեսնում է, այն գործն է, որը նրանք ընտրողաբար են անում։ Ինչո՞ւ է Աստված ասում. «մինչդեռ մարդուց Իմ պահանջածը ոչ մի բանի չի հանգեցնում»։ Հարցրեք ինքներդ ձեզ. սկզբից մինչև վերջ ո՞վ կարող է անել այն գործը, որը նա պարտավոր է անել՝ առանց որևէ ընտրություն կատարելու։ Ո՞վ չի գործում՝ ելնելով իր սրտում զգացածից։ Մարդիկ ազատություն են տալիս իրենց քմահաճույքներին, երբեք չեն համառում նրանում, ինչ անում են, ասես երեք օր ձուկ են որսում, իսկ հետո լքում են իրենց ուռկանները և հաջորդ երկու օրն անցկացնում պարապության մեջ։ Նրանք հերթով մերթ տաք են, մերթ սառը։ Երբ տաք են, ի վիճակի են մոխրացնելու երկրի վրայի բոլոր բաները, իսկ երբ սառն են, ի վիճակի են սառեցնելու երկրի վրայի բոլոր ջրերը։ Սա մարդու գործառույթը չէ, սակայն ամենահամապատասխան նմանությունն է մարդու վիճակին։ Մի՞թե սա փաստ չէ։ Գուցե Ես «պատկերացումներ» ունեմ մարդկանց մասին, գուցե Ես վարկաբեկում եմ նրանց, բայց անկախ ամեն ինչից՝ «ճշմարտությամբ կանցնես ամբողջ աշխարհը, իսկ առանց ճշմարտության ոչ մի տեղ չես հասնի»։ Թեև սա մարդկային ասացվածք է, Ես կարծում եմ, որ տեղին է այն օգտագործել այստեղ։ Ես միտումնավոր կերպով չեմ կոտրում մարդկանց ոգին և ժխտում նրանց արարքները։ Թույլ տվեք որոշ հարցերի շուրջ խորհրդակցել ձեզ հետ։ Ո՞վ է Աստծու գործը համարում իր սեփական պարտավորությունը։ Ո՞վ կարող է ասել. «Քանի դեռ ես ի վիճակի եմ բավարարելու Աստծուն, ես կտամ իմ ամենը»։ Ո՞վ է ի վիճակի ասելու. «Անկախ ուրիշներից՝ ես կանեմ այն ամենը, ինչ Աստծուն պետք է, և անկախ նրանից, թե Աստծու գործի տևողությունը երկար է, թե կարճ, ես կկատարեմ իմ պարտավորությունը. Նրա գործն ավարտին հասցնելն Աստծու գործն է, և դա մի բան չէ, որով ես զբաղեցնում եմ իմ միտքը»։ Ո՞վ է ընդունակ նման հասկացողության։ Կարևոր չէ, թե ինչ եք մտածում։ Գուցե ավելի մեծ ներըմբռնում ունես, որի դեպքում Ես համակերպվում եմ, Ես ընդունում եմ Իմ պարտությունը, սակայն Ես պետք է ձեզ ասեմ, որ այն, ինչ Աստված ուզում է, հավատարիմ սիրտ է, որն անկեղծ է և ջերմեռանդ, ոչ թե «գայլի սիրտ», որն ապերախտ է։ Ի՞նչ գիտեք այս «սակարկության» մասին։ Սկզբից մինչև վերջ դուք «ճամփորդել եք աշխարհով մեկ»։ Մի պահ դուք հավերժական գարուն ունեցող «Կունմին» քաղաքում եք, իսկ մի ակնթարթ անց հասնում եք ճնշող ցրտով, ձյունածածկ «Հարավային բևեռ»։ Ո՞վ սկզբից մինչև վերջ երբեք հետ չի դարձել։ Այն, ինչ Աստված պահանջում է, «մինչև մահ հանգիստ չունենալու» հոգի է. Նրա ուզածը հոգի է, որով մարդիկ «կանգ չեն առնի, մինչև պատին չբախվեն»։ Իհարկե, Աստծու ցանկությունն այն չէ, որ մարդիկ սխալ ճանապարհով գնան, այլ որ նման հոգի որդեգրեն։ Ճիշտ ինչպես Աստված ասում է. «Երբ Ես նրանց տված «նվերները» համեմատում եմ Իմ բաների հետ, մարդիկ ակնթարթորեն ճանաչում են Իմ թանարժեք լինելը և միայն այդ ժամանակ են տեսնում Իմ անչափելիությունը»։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այս խոսքերը։ Գուցե վերևի խոսքերը կարդալը քեզ որոշակի գիտելիք է տալիս, քանզի Աստված հանում է մարդու ողջ սիրտը՝ մանրամասն վերլուծելու համար, որի ժամանակ մարդիկ սկսում են ճանաչել այս խոսքերը։ Բայց Աստծու խոսքերի խորը ներքին իմաստի պատճառով մարդկանց համար անհասկանալի է մնում «հինավուրց» մսեղին, քանզի նրանք չեն սովորել բժշկական համալսարանում, ոչ էլ հնագետներ են, և ուստի զգում են, որ այս նոր եզրույթն անըմբռնելի է, և միայն այդ ժամանակ են փոքր-ինչ տեղի տալիս։ Քանզի մարդիկ անզոր են հինավուրց մսեղիի առջև, թեև այն նման չէ կատաղի գազանի, ոչ էլ ունակ է ատոմային ռումբի պես ոչնչացնելու մարդկությանը, նրանք չգիտեն՝ ինչ անել դրա հետ, և կարծես թե անզոր են։ Բայց Ինձ համար կան հինավուրց մսեղին էտելու ուղիներ։ Մարդու կողմից հակաքայլ մտածելու որևէ ջանք չգործադրելը հանգեցրել է նրան, որ մարդու զանազան տարօրինակությունները մշտապես առկայծում են Իմ աչքերի առջև, ճիշտ ինչպես Աստված ասաց. «Երբ Ես նրանց ցույց եմ տալիս Իմ ամբողջությունը, լայն բացված աչքերով նայում են Ինձ՝ աղի արձանի պես անշարժ կանգնելով Իմ առջև։ Եվ երբ Ես տեսնում եմ նրանց տարօրինակությունը, հազիվ եմ զսպում ծիծաղս։ Քանի որ նրանք ձեռք են պարզում՝ Ինձնից բաներ խնդրելու համար, Ես տալիս եմ Իմ ձեռքի բաները, և նրանք իրենց կրծքին են սեղմում դրանք՝ նորածին երեխայի պես փայփայելով. մի շարժում, որը միայն ակնթարթորեն են անում»։ Մի՞թե սրանք հինավուրց մսեղիի գործողությունները չեն։ Հաշվի առնելով, որ մարդիկ այսօր հասկացողություն ունեն, ինչո՞ւ նրանք չեն հրաժարվում դրանից, այլ փոխարենը դեռ շարունակում են։ Իրականում Աստծու պահանջների մի մասն անհասանելի չէ մարդու համար, սակայն մարդիկ ուշադրություն չեն դարձնում դրան, քանզի. «Ուստի Ես թեթևակի չեմ հանդիմանում մարդուն։ Հենց այս պատճառով է, որ մարդիկ միշտ ազատություն են տվել իրենց մսեղիին։ Նրանք չեն նկատում Իմ մտադրությունները, այլ միշտ շողոքորթել են Ինձ Իմ դատաստանի աթոռի առջև»։ Մի՞թե սա մարդու հասակը չէ։ Այնպես չէ, որ Աստված միտումնավոր կերպով մանրախնդրություն է անում, այլ սա իրականությունն է. մի՞թե Աստված պետք է բացահայտորեն ասի։ Ճիշտ ինչպես Աստված ասում է. «Դա այն պատճառով է, որ մարդկանց «հավատքն» այնքան մեծ է, որ նրանք «հիացմունքի արժանի» են»։ Այս պատճառով Ես հնազանդվում եմ Աստծու կարգավորումներին և ուստի շատ չեմ խոսում այս մասին. մարդկանց «հավատքի» պատճառով Ես օգտվում եմ սրանից՝ օգտագործելով նրանց հավատքը, որպեսզի ստիպեմ նրանց առանց Իմ հիշեցման կատարել իրենց գործառույթը։ Սա անելը վա՞տ է։ Մի՞թե սա ճիշտ այն չէ, ինչ Աստծուն պետք է։ Գուցե նման խոսքեր լսելիս որոշ մարդիկ ձանձրանան, ուստի Ես կխոսեմ մեկ այլ բանի մասին, որպեսզի փոքր-ինչ հանգիստ տամ նրանց։ Երբ տիեզերքի ներսում Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ անցնեն հանդիմանության միջով, և երբ մարդու ներսի վիճակը շտկվի, մարդիկ իրենց սրտերում թաքուն բախտավոր կզգան, ասես փախել են նեղությունից։ Այս պահին մարդիկ այլևս չեն ընտրի իրենց համար, քանզի սա ճիշտ այն արդյունքն է, որին հասնում են Աստծու վերջնական գործի ընթացքում։ Քանի որ Նրա քայլերն առաջ են ընթացել մինչև այսօր, Աստծու որդիներն ու մարդիկ բոլորը մտել են հանդիմանության մեջ, և իսրայելացիները նույնպես չեն կարող խուսափել այս փուլից, քանզի մարդիկ աղտոտված են իրենց ներսի խառնուրդով, և ուստի Աստված առաջնորդում է բոլոր մարդկանց մտնելու մեծ հնոց՝ զտման համար, ինչն անհրաժեշտ ճանապարհ է։ Երբ սա անցնի, մարդիկ հարություն կառնեն մահից, ինչը ճիշտ այն է, ինչ Աստված կանխագուշակել է «յոթ Հոգիների արտահայտումներում»։ Այժմ Ես այլևս չեմ խոսի այս մասին, որպեսզի հակակրանք չառաջացնեմ մարդկանց մեջ։ Քանի որ Աստծու գործը հրաշալի է, Աստծու բերանից հնչած մարգարեություններն ի վերջո պետք է իրագործվեն. երբ Աստված խնդրում է, որ մարդիկ ևս մեկ անգամ խոսեն իրենց պատկերացումների մասին, նրանք անխոս են մնում, և ուստի ոչ ոք չպետք է անհանգստանա կամ մտահոգվի։ Ճիշտ ինչպես Ես ասացի. «Իմ ողջ գործի մեջ երբևէ եղե՞լ է մի քայլ, որն իրականացվել է մարդու ձեռքերով»։ Հասկանո՞ւմ ես այս խոսքերի էությունը։

Նախորդը. Գլուխ 31

Հաջորդը. Գլուխ 35

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով