Գլուխ 31

Աստծու բնույթն անցնում է Աստծու բոլոր խոսքերով, բայց Նրա խոսքերի հիմնաթելը ողջ մարդկության ըմբոստությունը մերկացնելն է և այնպիսի բաներ մերկացնելը, ինչպիսին են նրանց անհնազանդությունը, բացահայտ չենթարկումը, անազնվությունը, անարդարությունը և Աստծուն ճշմարտապես սիրելու անկարողությունը, այնպես որ Աստծու խոսքերը հասել են այն կետին, որտեղ Նա ասում է, թե մարդկանց մարմինների յուրաքանչյուր ծակոտի պարունակում է դիմակայություն Աստծու հանդեպ, որ նույնիսկ նրանց մազանոթները պարունակում են հակադրություն Աստծու հանդեպ։ Եթե մարդիկ չփորձեն քննել այս բաները, միշտ անկարող կլինեն ճանաչել դրանք և երբեք ի վիճակի չեն լինի ազատվելու դրանցից։ Այսինքն՝ Աստծուն դիմակայելու վիրուսը կտարածվի նրանց մեջ, և ի վերջո կարծես նրանց արյան սպիտակ բջիջները կլանած լինեն նրանց արյան կարմիր բջիջները՝ թողնելով նրանց ողջ մարմինը արյան կարմիր բջիջների պակասով. վերջում նրանք կմահանան լեյկեմիայից։ Սա է մարդու իրական վիճակը, և ոչ ոք չի կարող հերքել դա։ Ծնված լինելով այն երկրում, որտեղ մեծ կարմիր վիշապն է գալարված, յուրաքանչյուր մարդու ներսում կա առնվազն մեկ բան, որը բնորոշում և օրինակ է ծառայում մեծ կարմիր վիշապի թույնին։ Այսպիսով՝ գործի այս փուլում Աստծու խոսքերի հիմնաթելը եղել է ինքն իրեն ճանաչելը, ինքն իրեն ուրանալը, ինքն իրեն լքելը և ինքն իրեն սպանելը։ Կարելի է ասել, որ սա Աստծու առաջնային գործն է վերջին օրերին, և որ գործի այս փուլն ամենահամապարփակն ու հիմնավորն է բոլորից. սա ցույց է տալիս, որ Աստված ավարտին կհասցնի դարաշրջանը։ Ոչ ոք չէր սպասում սրան, բայց միևնույն ժամանակ, դա մի բան է, որը կանխատեսել են իրենց զգացմունքներում։ Թեև Աստված պարզորոշ կերպով դա չի ասել, մարդկանց զգայարանները խիստ սուր են. միշտ զգում են, որ ժամանակը կարճ է։ Կարող եմ ասել՝ որքան շատ է մարդն զգում սա, այնքան ավելի հստակ գիտելիք ունի դարաշրջանի մասին։ Նրանք չեն հերքում Աստծու խոսքերը, քանի որ տեսնում են՝ աշխարհը բնականոն է․ փոխարենը՝ ճանաչում են Աստծու գործի բովանդակությունն այն միջոցներով, որոնցով Աստված գործում է։ Սա որոշվում է Աստծու խոսքերի հնչերանգով։ Աստծու խոսքերի հնչերանգի մեջ մի գաղտնիք կա, որը ոչ ոք չի բացահայտել, և հենց սա է, որ ամենադժվարն է մարդկանց մտնելու համար։ Գլխավոր խնդիրը, թե ինչու մարդիկ չեն կարողանում հասկանալ Աստծու խոսքերը, այն է, որ անտեղյակ են մնում այն հնչերանգից, որով Աստված խոսում է. եթե տիրապետեն այս գաղտնիքին, ունակ կլինեն որոշակիորեն ճանաչելու Աստծու խոսքերը։ Աստծու խոսքերը միշտ հետևել են մեկ սկզբունքի. պատճառ դառնալ, որ մարդիկ իմանան՝ Աստծու խոսքերն ամեն ինչ են, և լուծել մարդու բոլոր դժվարություններն Աստծու խոսքերի միջոցով։ Հոգու տեսանկյունից Աստված հայտնի է դարձնում Իր գործերը. մարդու տեսանկյունից Նա մերկացնում է մարդկանց պատկերացումները. Հոգու տեսանկյունից ասում է, որ մարդը հաշվի չի առնում Իր մտադրությունները, իսկ մարդու տեսանկյունից ասում է, որ ճաշակել է մարդկային փորձառության քաղցր, թթու, դառը և կծու համերը և գալիս է քամու հետ ու գնում անձրևի հետ, և որ փորձառաբար ապրել է ընտանիքի հալածանքը, փորձառաբար ապրել է կյանքի վայրիվերումները։ Սրանք տարբեր տեսանկյուններից ասված խոսքեր են։ Երբ խոսում է Աստծու ժողովրդի հետ, ասես տնտես լինի, որը նախատում է ստրուկներին, կամ դա նման է կատակերգական մանրապատումի. Նրա խոսքերից մարդկանց դեմքերը կարմրում են, և տեղ չեն գտնում իրենց ամոթից թաքնվելու համար, կարծես ձերբակալվել են ավատատիրական իշխանությունների կողմից՝ դաժան խոշտանգումների տակ խոստովանություն տալու համար։ Երբ խոսում է Աստծու ժողովրդի հետ, Աստված նույնքան անկաշկանդ է, որքան բողոքող համալսարանական ուսանողները, որոնք բացահայտում են կենտրոնական կառավարության ներսում եղած սկանդալները։ Եթե Աստծու բոլոր խոսքերը հեգնական լինեին, մարդկանց համար ավելի դժվար կլիներ ընդունել դրանք. ուստի Աստծու ասած խոսքերը շիտակ են. դրանք ծածկագրեր չեն պարունակում մարդու համար, այլ ուղղակիորեն մատնանշում են մարդու իրական վիճակը. սա ցույց է տալիս, որ Աստծու սերը մարդու հանդեպ ոչ թե խոսքով ասված, այլ իրական բան է։ Թեև մարդիկ արժևորում են իրականությունը, Աստծու հանդեպ նրանց սիրո մեջ ոչ մի իրական բան չկա։ Սա է այն, ինչ պակասում է մարդուն։ Եթե մարդկանց սերն Աստծու հանդեպ իրական չէ, ապա ամեն ինչի ամբողջությունը կլինի դատարկ և պատրանքային, կարծես ամեն ինչ կանհետանար սրա պատճառով։ Եթե նրանց սերն Աստծու հանդեպ գերազանցում է տիեզերքները, ապա նրանց կարգավիճակն ու ինքնությունը և նույնիսկ հենց այս երկու բառն իրական կլինեն և ոչ թե դատարկ. հստակ տեսնո՞ւմ եք սա։ Տեսե՞լ եք Աստծու պահանջները մարդուց։ Մարդը չպետք է պարզապես վայելի կարգավիճակի օգուտները, այլ պետք է կյանքով արտահայտի կարգավիճակի իրականությունը։ Սա է այն, ինչ Աստված պահանջում է Աստծու ժողովրդից ու ողջ մարդկությունից, և սա ինչ-որ վեհ դատարկ վարդապետություն չէ։

Ինչո՞ւ է Աստված ասում այսպիսի խոսքեր․ «Կարծես այն ամենը, ինչ անում եմ, նրանց հաճոյանալու փորձ է, ինչի արդյունքում միշտ հակակրանք են տածում Իմ արարքների հանդեպ»։ Կարո՞ղ ես խոսել Աստծու հանդեպ մարդու հակակրանքի իրական դրսևորումների մասին։ Մարդկանց պատկերացումներում մարդն ու Աստված «կրքոտ սիրահարված են», և այսօր Աստծու խոսքերի հանդեպ մարդկանց փափագը հասել է այն աստիճանի, որ եռանդագին ցանկանում են մեկ կումով կուլ տալ Աստծուն, սակայն Աստված ասում է հետևյալ տեսակի խոսքերը․ «Մարդը հակակրանք է տածում Իմ հանդեպ։ Ինչո՞ւ է Իմ սերը հատուցվել մարդու ատելությամբ»։ Մի՞թե սա հանքակուտակ չէ մարդկանց ներսում։ Մի՞թե սա չէ այն, ինչ պետք է փորելով հանվի։ Սա մարդկանց ձգտման թերությունն է. մի մեծ խնդիր է, որը պետք է լուծվի, և այն գայթակղության քարը, որը կանգնած է Աստծուն ճանաչելու մարդու ճանապարհին և որը պետք է վերացվի մարդու համար. մի՞թե սա չէ այն, ինչ պետք է արվի։ Քանի որ, խոզի պես, մարդը վատ հիշողություն ունի և միշտ հաճույքներ է տենչում, Աստված մարդուն դեղամիջոց է տալիս հիշողության կորստի դեմ. Նա ավելի շատ է խոսում, ավելի շատ բան է ասում, բռնում է մարդկանց ականջներից ու ստիպում ուշադիր լսել և լսողական սարքեր է տրամադրում նրանց։ Ինչ վերաբերում է Նրա որոշ խոսքերին, միայն մեկ անգամ խոսելը չի կարող լուծել խնդիրը. դրանք պետք է ասվեն նորից ու նորից, քանի որ «մարդիկ միշտ մտացրիվ են իրենց կյանքում, և ողջ մարդկության կյանքի օրերը խառնաշփոթի մեջ են»։ Այս կերպ մարդիկ կարող են փրկվել այն վիճակից, որում «կարդում են, երբ ժամանակ ունեն, լսում են, երբ ազատ են, և հանգիստ են թողնում դրանք, երբ ժամանակ չունեն. եթե խոսքերն ասվում են այսօր, ուշադրություն են դարձնում, բայց կգցեն դրանք իրենց մտքի հետնախորշը, եթե չասվեն վաղը»։ Ինչ վերաբերում է մարդկանց բնությանը, եթե այսօր Աստված խոսեր նրանց իրական վիճակի մասին, և նրանք հիմնովին ճանաչեին այն, ապա կլցվեին զղջումով, բայց հետո կվերադառնային իրենց հին սովորություններին՝ քամուն տալով Աստծու խոսքերը և հիշեցման դեպքում վերարտադրելով վերը նկարագրված տեսարանը։ Ուստի, երբ աշխատում կամ խոսում ես, մի՛ մոռացիր մարդու այս բուն էությունը. սխալ կլիներ աշխատելիս մի կողմ նետել այս բուն էությունը։ Բոլոր գործերն անելիս հատկապես կարևոր է խոսելիս անդրադառնալ մարդկանց պատկերացումներին։ Մասնավորապես պետք է ավելացնես քո սեփական ներըմբռնումներն Աստծու խոսքերին և հաղորդակցվես դրանց շուրջ։ Սա է մարդկանց մատակարարելու և նրանց ինքնաճանաչողության հնարավորություն տալու ուղին։ Աստծու խոսքերի բովանդակության հիման վրա մարդկանց մատակարարելով՝ անխուսափելիորեն հնարավոր կդառնա ընկալել նրանց իրական վիճակը։ Աստծու խոսքերում բավական է ընկալել մարդկանց իրական վիճակը և այդպիսով մատակարարել նրանց, ու որպես այդպիսին, այլևս ոչինչ չեմ ասի Աստծու այն խոսքերի մասին, որոնք մատնանշում են, որ «Աստված ընդունեց հրավերը՝ երկրի վրա խնջույքի սեղանի շուրջ նստելու»։

Նախորդը. Գլուխ 30

Հաջորդը. Գլուխ 33

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով