Գլուխ 30

Որոշ մարդիկ գուցե փոքր-ինչ հասկացողություն ունենան Աստծու խոսքերի վերաբերյալ, բայց նրանցից ոչ ոք չի վստահում իր զգացմունքներին. նրանք խորապես վախենում են ընկնել բացասականության մեջ։ Ուստի միշտ տատանվել են ուրախության և վշտի միջև։ Կարելի է ասել, որ բոլոր մարդկանց կյանքը լի է վշտով։ Ավելին՝ բոլոր մարդկանց առօրյա կյանքում զտում կա, սակայն կարող եմ ասել, որ ոչ ոք ամեն օր որևէ ազատագրում չի ստանում իր հոգում, և ասես երեք մեծ լեռներ են ճնշում նրանց գլուխները։ Նրանցից ոչ մեկի կյանքն ամբողջ օրն ուրախ ու ցնծալի չէ, և նույնիսկ երբ փոքր-ինչ ուրախ են, պարզապես ձևացնում են։ Իրենց սրտերում մարդիկ միշտ ինչ-որ անավարտ բանի զգացում ունեն։ Ուստի նրանք հաստատուն չեն իրենց սրտերում. Ինչ վերաբերում է կյանք ապրելուն, մարդիկ զգում են, որ կյանքը դատարկ է, իսկ աշխարհն՝ անարդար։ Ինչ վերաբերում է Աստծուն հավատալուն, զբաղված են և ժամանակ չունեն, կամ էլ ժամանակ չունեն ուտելու և խմելու Աստծու խոսքերը, կամ չգիտեն՝ ինչպես պատշաճորեն ուտել և խմել Աստծու խոսքերը։ Նրանցից ոչ մեկն իր սրտում խաղաղ, հստակ և հաստատուն չէ։ Ասես միշտ ապրել են ամպամած երկնքի տակ, ասես ապրում են առանց թթվածնի տարածության մեջ, և սա հանգեցրել է նրան, որ մարդիկ միշտ ապրում են խառնաշփոթ վիճակում։ Աստված միշտ խոսում է ուղիղ մարդկանց թուլությունների մասին, Նա միշտ հարվածում է նրանց ճակատագրական թերություններին. մի՞թե հստակորեն չեք տեսել այն տոնը, որով Նա խոսել է սկզբից մինչև վերջ։ Աստված երբեք մարդկանց ապաշխարելու հնարավորություն չի տվել, և Նա ստիպում է բոլոր մարդկանց ապրել «լուսնի» վրա՝ առանց թթվածնի։ Սկզբից մինչև այսօր Աստծու խոսքերն արտաքուստ մերկացրել են մարդու բնությունը, սակայն ոչ ոք չի կարող հստակորեն տեսնել այս խոսքերի էությունը։ Թվում է՝ մարդու բուն էությունը մերկացնելով՝ մարդիկ ճանաչում են իրենք իրենց և այդպիսով ճանաչում են Աստծուն, սակայն, ըստ էության, սա չէ ճանապարհը։ Աստծու խոսքերի տոնն ու ավելի մեծ խորությունը ցույց են տալիս Աստծու և մարդու միջև եղած հստակ տարբերությունը։ Սա մարդկանց մղում է Իրենց զգացմունքներում անգիտակցաբար հավատալու, որ Աստված անհասանելի և անմերձենալի է. Աստված ամեն ինչ բացահայտում է, և թվում է, թե ոչ ոք ի վիճակի չէ Աստծու և մարդու միջև հարաբերությունները նախկին վիճակին վերադարձնելու։ Դժվար չէ տեսնել, որ Աստծու բոլոր արտահայտումների նպատակը խոսքերն օգտագործելն է՝ բոլոր մարդկանց «տապալելու» համար՝ դրանով իսկ իրականացնելով Իր գործը։ Սրանք Աստծու գործի քայլերն են։ Սակայն սա այն չէ, ինչին մարդիկ հավատում են իրենց մտքում։ Նրանք հավատում են, որ Աստծու գործը մոտենում է իր գագաթնակետին, որ այն մոտենում է իր ամենանշմարելի արդյունքին, որպեսզի նվաճի մեծ կարմիր վիշապին, ինչը նշանակում է եկեղեցիները լցնել ոգևորությամբ, որպեսզի ոչ ոք պատկերացումներ չունենա մարմնացած Աստծու մասին, կամ էլ բոլոր մարդիկ ճանաչեն Աստծուն։ Սակայն եկեք կարդանք, թե ինչ է ասում Աստված. «Մարդկանց մտքում Աստված Աստված է, և Նրա հետ հեշտորեն հնարավոր չէ շփվել, մինչդեռ մարդը մարդ է և չպետք է հեշտությամբ սանձարձակ դառնա… Եվ արդյունքում միշտ խոնարհ և համբերատար են Իմ առջև. նրանք անկարող են համատեղելի լինել Ինձ հետ, քանզի չափազանց շատ պատկերացումներ ունեն»։ Սրանից կարելի է տեսնել, որ անկախ նրանից, թե ինչ է ասում Աստված կամ ինչ է անում մարդը, մարդիկ լիովին անկարող են ճանաչել Աստծուն. իրենց բուն էության խաղացած դերի պատճառով, անկախ ամեն ինչից ի վերջո նրանք անկարող են ճանաչել Աստծուն։ Ուստի Աստծու գործը կավարտվի, երբ մարդիկ իրենց որպես դժոխքի որդիներ տեսնեն։ Կարիք չկա, որ Աստված Իր բարկությունը թափի մարդկանց վրա, կամ ուղղակիորեն դատապարտի նրանց, կամ ի վերջո մահվան դատապարտի նրանց՝ Իր ողջ տնօրինումն ավարտելու համար։ Նա պարզապես Իր տեմպով անկաշկանդորեն զրուցում է ընտանեկան հարցերի մասին. ասես Իր գործի ավարտը պատահականություն է, մի բան, որն իրագործվել է Իր ազատ ժամանակ՝ առանց նվազագույն ջանքի։ Արտաքուստ թվում է՝ Աստծու գործում որոշակի հրատապություն կա, սակայն Աստված ոչինչ չի արել, Նա ոչինչ չի անում՝ խոսելուց բացի։ Եկեղեցում գործը նույն մեծ մասշտաբին չէ, ինչ անցյալ դարաշրջաններում. Աստված չի ավելացնում մարդկանց կամ վերացնում նրանց կամ բացահայտում նրանց. նման գործը չափազանց չնչին է։ Թվում է, թե Աստված նման գործ անելու մտադրություն չունի։ Նա պարզապես ասում է այն, ինչ պետք է ասի, ինչից հետո շրջվում է և անհետանում առանց հետքի, ինչը, բնականաբար, Նրա արտահայտումների ավարտի տեսարանն է։ Եվ երբ այս պահը գա, բոլոր մարդիկ կարթնանան իրենց նիրհից։ Մարդկությունը հազարավոր տարիներ եղել է լեթարգիական քնի մեջ, նա ամբողջ ընթացքում խոր քնի մեջ է եղել։ Եվ երկար տարիներ մարդիկ իրենց երազներում վազվզել են այսուայնկողմ և նույնիսկ աղաղակում են իրենց երազներում՝ անկարող լինելով խոսել իրենց սրտերում եղած անարդարության մասին։ Ուստի «սրտերում փոքր-ինչ թախիծ են զգում», բայց երբ արթնանան, կհայտնաբերեն ճշմարիտ փաստերը և կբացականչեն։ «Ուրեմն սա՜ է կատարվում»։ Ուստի ասվում է, որ «Այսօր մարդկանց մեծամասնությունը դեռ խոր քնած է։ Միայն երբ հնչում է թագավորության օրհներգը, նրանք բացում են իրենց քնկոտ աչքերը և սրտերում փոքր-ինչ թախիծ զգում»։

Ոչ մեկի հոգին երբեք չի ազատագրվել, երբեք ոչ մեկի հոգին անհոգ և ուրախ չի եղել։ Երբ Աստծու գործն ամբողջությամբ ավարտվի, մարդկանց հոգիները կազատագրվեն, քանզի յուրաքանչյուրը դասակարգված կլինի ըստ իր տեսակի, և ուստի բոլորը հաստատուն կլինեն իրենց սրտերում։ Ասես մարդիկ ինչ-որ ճանապարհորդության մեջ են դեպի հեռավոր վայրեր, և երբ տուն են վերադառնում, նրանց սրտերը հաստատուն են դառնում։ «Տուն» հասնելուն պես մարդիկ այլևս չեն զգա, որ աշխարհը դատարկ է և անարդար, այլ խաղաղ կապրեն իրենց տներում։ Այսպիսին կլինեն հանգամանքներն ամբողջ մարդկության մեջ։ Ուստի Աստված ասում է, որ «մարդիկ միշտ կապված են Սատանայի կողմից՝ անկարող իրենք իրենց ազատագրելու»։ Ոչ ոք ի վիճակի չէ դուրս գալու այս վիճակից, քանի դեռ մսեղիի մեջ է։ Առայժմ եկեք մի կողմ դնենք այն, ինչ Աստված ասում է մարդու տարբեր փաստացի վիճակների մասին, և խոսենք միայն այն խորհուրդների մասին, որոնք Աստված դեռ պետք է հայտնի դարձնի մարդուն։ «Անթիվ անգամներ մարդիկ ծաղրական հայացքով են նայել Ինձ՝ ասես Իմ մարմինը ծածկված լիներ փշերով և գարշելի լիներ նրանց համար, և ուստի մարդիկ զզվում են Ինձնից ու համարում, որ լիովին անարժեք եմ»։ Այս խոսքերը կարելի է շրջել. ըստ էության, մարդու իրական դեմքը բացահայտվում է Աստծու խոսքերում։ Մարդը ծածկված է փշերով, նրա մեջ գնահատելու արժանի ոչինչ չկա, և ուստի Աստծու ատելությունը մարդու հանդեպ մեծանում է, քանզի մարդն այլ բան չէ, քան փշերով ծածկված ոզնի, որի մեջ գնահատելու արժանի ոչինչ չկա։ Արտաքուստ այս խոսքերը կարծես նկարագրում են Աստծու հանդեպ մարդու պատկերացումները, բայց իրականում Աստված նկարում է մարդու պատկերը՝ հիմնվելով նրա «կերպարի» վրա։ Այս խոսքերն Աստծու՝ մարդու նկարագրությունն են, և ասես Աստված ամրացնող նյութ է ցողել մարդու պատկերի վրա։ Ուստի մարդու պատկերը վեր է խոյանում տիեզերքում և նույնիսկ զարմացնում մարդկանց։ Իր՝ խոսել սկսելու պահից ի վեր Աստված տեղադրում է Իր ուժերը՝ մարդու հետ մեծ ճակատամարտի համար։ Նա համալսարանի հանրահաշվի պրոֆեսորի նման է, որը մարդու համար շարադրում է փաստերը, և այն, ինչ ապացուցվում է Նրա թվարկած փաստերով՝ ապացույցներով և հակափաստարկներով, բոլոր մարդկանց մղում է լիովին համոզվելու։ Սա է Աստծու բոլոր խոսքերի նպատակը, և հենց դրա պատճառով է, որ Աստված անտարբեր տեսքով այս շփոթեցնող խոսքերն է նետում մարդուն. «Ընդհանուր առմամբ, Ես լիովին անարժեք եմ մարդու սրտում, ոչ անհրաժեշտ կենցաղային իր եմ»։ Այս խոսքերը կարդալուց հետո մարդիկ չեն կարողանում չաղոթել իրենց սրտերում և ճանաչում են իրենց պարտավորվածությունն Աստծու հանդեպ, ինչը նրանց մղում է դատապարտելու իրենք իրենց՝ հավատալով, որ մարդը պետք է մեռնի և նվազագույն արժեք չունի։ Աստված ասում է. «Հենց դրա պատճառով է, որ այսօր հայտնվել եմ այս իրավիճակում», ինչն այսօրվա իրական հանգամանքների հետ կապվելիս մարդկանց ստիպում է դատապարտել իրենք իրենց։ Մի՞թե սա փաստ չէ։ Եթե քեզ ստիպեին ճանաչել ինքդ քեզ, արդյո՞ք կբացականչեիր այնպիսի խոսքեր, ինչպիսիք են. «Իսկապես պետք է մեռնեմ»։ Այսպիսին են մարդու ճշմարիտ հանգամանքները, և սրա մասին չարժե չափազանց շատ մտածել։ Սա պարզապես տեղին օրինակ է։

Մի կողմից, երբ Աստված աղերսում է մարդու ներողամտությունն ու հանդուրժողականությունը, մարդիկ տեսնում են, որ Աստված հեգնում է, իսկ մյուս կողմից՝ նաև տեսնում են իրենց սեփական ըմբոստությունը։ Նրանք պարզապես սպասում են, որ Աստված առավելագույնս ջանք գործադրի մարդու համար։ Բացի դրանից, ի պատասխան մարդկանց պատկերացումների, Աստված ասում է, որ հմուտ չէ աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայության կամ մարդու լեզվի մեջ։ Ուստի մի կողմից՝ սա մարդկանց մղում է այս խոսքերը համեմատելու գործնական Աստծու հետ, իսկ մյուս կողմից՝ նրանք տեսնում են Աստծու մտադրությունն Իր խոսքերում. Աստված հեգնանք է ուղղում նրանց, քանզի նրանք հասկանում են, որ Աստված մերկացնում է մարդու ճշմարիտ դեմքը և լրջորեն չի պատմում մարդկանց Աստծու ճշմարիտ հանգամանքների մասին։ Աստծու խոսքերի ներհատուկ իմաստը տոգորված է մարդու հանդեպ հեգնանքով, հեգնանքով, ծաղրով և ատելությամբ։ Ասես այն ամենը, ինչ մարդն անում է, օրենքի աղավաղում է, և ասես մարդը պոռնիկ է։ Երբ Աստված բացում է Իր բերանը՝ խոսելու համար, նրանք դողում են սարսափից՝ խորապես վախենալով, որ իրենց մասին ճշմարտությունը հիմնովին կմերկացվի՝ որևէ մեկի երեսին նայելու համար իրենց չափազանց ամոթահար թողնելով։ Բայց փաստերը փաստեր են։ Աստված չի դադարեցնում Իր արտահայտումները մարդու «ապաշխարության» պատճառով. որքան ավելի անասելի ամոթահար և անպատմելի շփոթված են դառնում մարդիկ, այնքան ավելի է Աստված Իր այրող հայացքը հառում նրանց դեմքերին։ Նրա բերանից ելած խոսքերը սեղանին են դնում մարդու բոլոր տգեղ արարքները. սա արդար և անկողմնակալ լինելն է, սա կոչվում է Ցինթիեն[ա], սա դատաստան է ժողովրդի բարձրագույն դատարանից։ Ուստի, երբ մարդիկ կարդում են Աստծու խոսքերը, հանկարծակի սրտի կաթված են ստանում, նրանց արյան ճնշումը բարձրանում է, ասես տառապում են սրտի իշեմիկ հիվանդությունից, ասես կաթվածը պատրաստվում է նրանց արևմտյան դրախտ ուղարկելու՝ հանդիպելու նախնիներին. սա է արձագանքը, երբ նրանք կարդում են Աստծու խոսքերը։ Մարդը տկարացել է տարիների ծանր տքնանքից, նա հիվանդ է ներսից ու դրսից, նրա ողջ էությունը հիվանդ է՝ սկսած սրտից մինչև արյունատար անոթները, հաստ աղիքը, բարակ աղիքը, ստամոքսը, թոքերը, երիկամները և այլն։ Նրա ամբողջ մարմնում ոչինչ առողջ չէ։ Ուստի Աստծու գործը չի հասնում մարդու համար անհասանելի մակարդակի, այլ ստիպում է մարդկանց ճանաչել իրենք իրենց։ Քանի որ մարդու մարմինը պաշարված է վիրուսներով և քանի որ ծերացել է, նրա մահվան օրը մոտենում է, և վերադարձի ճանապարհ չկա։ Բայց սա պատմության միայն մի մասն է. ներքին իմաստը դեռ պետք է բացահայտվի, քանզի մարդու հիվանդության աղբյուրը փնտրվում է։ Իրականում այն ժամանակը, երբ Աստծու գործն ամբողջությամբ ավարտվում է, երկրի վրա Նրա գործի ավարտվելու ժամանակը չէ, քանզի երբ գործի այս քայլն ավարտվի, ապագայի գործը մսեղիի մեջ իրականացնելու ոչ մի միջոց չի լինի, և այն ավարտելու համար կպահանջվի Աստծու Հոգին։ Ուստի Աստված ասում է. «Երբ պաշտոնապես բացում եմ մագաղաթը, դա այն ժամանակն է, երբ տիեզերքի մարդիկ հանդիմանվում են, երբ աշխարհի բոլոր մարդիկ ենթարկվում են փորձությունների, և դա Իմ գործի գագաթնակետն է»։ Մսեղիի մեջ գործի ավարտվելու ժամանակն այն ժամանակը չէ, երբ Աստծու գործը հասնում է իր գագաթնակետին. այս ժամանակի գագաթնակետը պարզապես վերաբերում է այս փուլի ընթացքում եղած գործին և ողջ տնօրինման ծրագրի գագաթնակետը չէ։ Ուստի մարդուց Աստծու պահանջները բարձր չեն։ Նա պարզապես խնդրում է, որ մարդիկ ճանաչեն իրենք իրենց՝ դրանով իսկ ծառայելով գործի հաջորդ քայլին, և սա բավարարած կլինի Աստծու մտադրությունները։ Աստծու գործի փոփոխմանը զուգընթաց մարդկանց «աշխատանքային միավորը» փոխվում է։ Այսօր երկրի վրա Աստծու գործի փուլն է, և ուստի նրանք պետք է աշխատեն ստորին օղակներում։ Ապագայում անհրաժեշտ կլինի կառավարել ազգը, և ուստի նրանք «Կենտրոնական կոմիտեում» կվերանշանակվեն։ Եթե արտասահման այցելեն, ստիպված կլինեն գործ ունենալ արտերկիր մեկնելու ընթացակարգերի հետ։ Նման ժամանակներում նրանք կլինեն արտերկրում՝ հեռու իրենց հայրենիքից, բայց դա դեռևս կլինի Աստծու գործի պահանջների պատճառով։ Ինչպես մարդիկ ասել են. «Երբ անհրաժեշտ լինի, Աստծու համար կդնենք մեր կյանքը». մի՞թե սա այն ճանապարհը չէ, որով պետք է քայլել ապագայում։ Ո՞վ է երբևէ նման կյանք վայելել։ Կարելի է ճամփորդել ամենուր, այցելել արտասահման, ուղղորդում տրամադրել գյուղական վայրերում, ձուլվել հասարակ ժողովրդի հետ և կարելի է նաև խոսել բարձրաստիճան կազմակերպությունների անդամների հետ ազգի կարևոր հարցերի մասին։ Իսկ երբ անհրաժեշտ լինի, կարող են անձամբ ճաշակել կյանքը դժոխքում, ինչից հետո կարող են վերադառնալ և դեռ ի վիճակի լինել վայելելու երկնային օրհնությունները։ Մի՞թե սրանք մարդու օրհնությունները չեն։ Ո՞վ է երբևէ համեմատվել Աստծու հետ։ Ո՞վ է երբևէ ճամփորդել բոլոր ազգերով մեկ։ Իրականում մարդիկ ի վիճակի կլինեին փոքր-ինչ հասկանալու Աստծու որոշ խոսքեր՝ առանց Աստծու կողմից դրանք մատնանշելու կամ չափազանց հստակ նշելու կարիքի։ Նրանք պարզապես վստահություն չունեն իրենց հանդեպ, ինչն էլ մինչև այսօր ձգձգել է Աստծու գործը։ Քանի որ մարդկանց չափազանց շատ բան է պակասում, ինչպես Աստված ասաց, «նրանք ոչինչ չունեն», այսօրվա գործը հսկայական դժվարություններ է ստեղծում նրանց համար։ Ավելին՝ նրանց թուլության պատճառով Աստծու բերանն ակամայից զսպվել է նրանց կողմից։ Եվ մի՞թե այս բաները հենց այն չեն, ինչը խոչընդոտում է Աստծու գործին։ Մի՞թե դեռ չես կարող տեսնել սա։ Այն ամենի մեջ, ինչ Աստված ասում է, թաքնված իմաստ կա։ Երբ Աստված խոսում է, կառչում է առկա խնդրին, և Նրա ասած բոլոր խոսքերը խոր ուղերձ են պարունակում։ Դրանք նման են առակների, որտեղ խոր իմաստ պարունակող պարզ խոսքերն օգտագործվում են կարևոր հարցեր բացատրելու համար։ Մի՞թե սա այն չէ, ինչում Աստծու արտահայտումներն ամենալավն են։ Գիտե՞ս սա։

Ծանոթագրություններ.

ա. Ցինթիեն. այս եզրույթն օգտագործվում է Չինաստանի կայսերական ժամանակաշրջանում՝ արդար դատավորին մատնանշելու համար։

Նախորդը. Գլուխ 29

Հաջորդը. Գլուխ 31

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով