Գլուխ 35
Ներկայում բոլոր մարդիկ տարբեր աստիճանի մուտք են գործել հանդիմանության մեջ։ Ինչպես Աստված ասաց. «Ես մարդու հետ կողք կողքի առաջ եմ ընթանում»։ Սա միանգամայն ճշմարիտ է, սակայն մարդիկ դեռևս ի վիճակի չեն լիովին հասկանալու այս կետը։ Արդյունքում Աստված որոշակի ոչ անհրաժեշտ գործ է արել։ Աստված ասաց. «Ես աջակցում և ապահովում եմ նրանց՝ իրենց հասակի համապատասխան։ Քանի որ մարդիկ Իմ ողջ տնօրինման ծրագրի գլխավոր դեմքերն են, Ես ավելի շատ ուղղորդում եմ տալիս նրանց, ովքեր ստանձնել են «մարդու» դերը՝ նրանց հնարավորություն տալով խաղալու այդ դերն ամբողջ սրտով և իրենց լավագույն կարողությամբ»։ Նա նաև ասաց. «Այնուամենայնիվ Ես ուղղակիորեն չեմ քննադատում նրանց խիղճը. փոխարենը շարունակում եմ համբերատար և համակարգված կերպով ուղղորդել նրանց։ Ի վերջո մարդիկ թույլ են և ի վիճակի չեն որևէ գործ անելու»։ Աստծու միտքը հետևյալն է. նույնիսկ եթե Նա ի վերջո բնաջնջեր այս բոլոր մարդկանց, Նրա գործը երկրի վրա դեռ կշարունակվեր Իր սկզբնական ծրագրի համաձայն։ Աստված անօգուտ գործ չի անում. այն ամենը, ինչ Աստված անում է, բարի է։ Ինչպես Պետրոսն ասաց. «Նույնիսկ եթե Աստված խաղար մարդկանց հետ այնպես, ասես նրանք խաղալիքներ լինեին, ի՞նչ գանգատ կունենային մարդիկ։ Ի՞նչ իրավունք կունենային նրանք»։ Ներկայում մի՞թե սա այն չէ, ինչ Աստված իրագործում է մարդկության հետ։ Կարո՞ղ են մարդիկ իսկապես նման ներըմբռնում ունենալ։ Ինչո՞ւ Պետրոսը, որն ապրել է մի քանի հազար տարի առաջ, ի վիճակի էր նման բան ասելու, մինչդեռ այսօրվա «Պետրոսները», որոնք ապրում են այս բարձր տեխնոլոգիական, արդիականացված դարաշրջանում, չեն կարող։ Ես ի վիճակի չեմ հաստատ ասելու՝ պատմությունն առաջընթաց է ապրում, թե հետընթաց, և դեռ ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին՝ գիտությունն առաջ է շարժվում, թե հետ։ Այն ամենը, ինչ Աստված արել է մարդկության մեջ, նպատակ է ունեցել նրանց դրական դարձնելու և թույլ տալու, որ նրանց կյանքը հասունանա։ Մի՞թե մարդիկ չեն կարող ըմբռնել սա։ Այն ամենը, ինչ քեզ ստիպում է բացասական լինել, քո թուլությունն է, խոցելիության կենսական մի կետ, որի վրա Սատանան կհարձակվի։ Հստակորեն տեսնո՞ւմ ես սա։ Ինչո՞ւ Աստված այսպես խոսեց. «Աղերսում եմ մարդկությանը ամբողջ լրջությամբ և անկեղծությամբ։ Մի՞թե նրանք իսկապես ի վիճակի չեն անելու այն, ինչ խնդրում եմ»։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Ինչո՞ւ Աստված տվեց այս հարցը։ Դա ցույց է տալիս, որ մարդկությունը չափազանց շատ բացասական կողմեր ունի, և մեկ բացասական գործոնը բավական է մարդկանց սայթաքել տալու համար։ Կարող ես նաև նայել և տեսնել, թե ինչ կբերի բացասական մնալը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, անում է հանուն մարդկությանը կատարելագործելու։ Արդյո՞ք այս խոսքերը որևէ հետագա մեկնաբանության կարիք ունեն։ Ոչ. ըստ իս, դրա կարիքը չկա։ Կարելի է ասել, որ մարդիկ գրավված են եղել Սատանայի կողմից, բայց շատ ավելի լավ կլիներ ասել, որ մարդիկ գրավված են եղել բացասականությամբ։ Սա մարդկության դրսևորումներից մեկն է, մարդու մսեղիի մի հավելում։ Ուստի բոլոր մարդիկ անգիտակցաբար ընկնում են բացասականության մեջ և հետևաբար՝ հանդիմանության մեջ։ Սա մի ծուղակ է, որն Աստված պատրաստել է մարդկության համար, և հենց այս ժամանակ է, որ մարդիկ ամենաշատն են տառապում։ Քանի որ մարդիկ բնակվում են բացասականության մեջ, նրանց համար դժվար է խուսափել հանդիմանությունից։ Մի՞թե մեր օրերում ամեն ինչ ճիշտ այդպես չէ։ Բայց ինչպե՞ս կարող են մարդիկ անտեսել Աստծու խոսքերը. «Մեր օրերում Սատանան ծայրաստիճան մոլեգնած է։ Ինչո՞ւ չօգտվեմ այս առիթից՝ ցուցադրելու Իմ գործի հիմնական կետը՝ Իմ մեծ զորությունը հայտնելու համար»։ Ես հիշեցման մի քանի խոսք եմ ասում, և անմիջապես եկեղեցիներից մարդիկ մուտք են գործում հանդիմանության մեջ։ Դա այն պատճառով է, որ Աստծու գործի երկու ամիսներից հետո մարդիկ դեռևս շատ փոփոխությունների միջով չեն անցել իրենց ներսում։ Նրանք պարզապես իրենց մտքով վերլուծում են Աստծու խոսքերը, սակայն նրանց վիճակն իրականում բոլորովին չի փոխվել։ Նրանք բացասական են մնում։ Այսպիսով, երբ Աստված նշում է, որ հանդիմանության ժամանակը մոտ է, մարդիկ անմիջապես վշտանում են՝ մտածելով. «Չգիտեմ՝ արդյոք նախասահմանվա՞ծ եմ Աստծու կողմից, ոչ էլ գիտեմ՝ կարո՞ղ եմ հաստատուն կանգնել այս հանդիմանության տակ։ Է՛լ ավելի դժվար է իմանալ, թե Աստված ինչ միջոցներ կօգտագործի մարդկանց հանդիմանելու համար»։ Բոլոր մարդիկ վախենում են հանդիմանությունից, սակայն ի վիճակի չեն փոխելու այս իրականությունը։ Նրանք պարզապես լուռ տառապում են, բայց նաև վախենում են, որ ի վիճակի չեն լինի հաստատուն կանգնելու։ Նման հանգամանքներում, առանց իրենց վրա ծանրացող հանդիմանության և առանց խոսքերի տանջանքի, մարդիկ անգիտակցաբար մուտք են գործել հանդիմանության մեջ։ Ուստի նրանք բոլորը նյարդային են և անհանգիստ։ Սա կոչվում է «հնձել այն, ինչ ցանել են», քանի որ մարդիկ չեն հասկանում Աստծու գործը։ Իրականում Աստված այլևս հակված չէ այս մարդկանց վրա զուր խոսքեր վատնելու. թվում է՝ Աստված նրանց հետ վարվելու այլ ճանապարհ է որդեգրել, ճանապարհ, որը ճշմարիտ հանդիմանություն չէ։ Դա նման է նրան, երբ մարդը ճուտ է բռնում և բարձրացնում ՝ տեսնելու համար՝ հավ է, թե աքլոր. սա կարող է որևէ կարևորություն ունեցող հարց չթվալ, բայց, այնուամենայնիվ, փոքրիկ ճուտն այնքան վախեցած կլինի, որ կպայքարի ազատվելու համար, ասես սարսափած լինի, որ իր տերը պատրաստվում է սպանելու և ուտելու իրեն։ Դա այն պատճառով է, որ ճուտն ինքն իր մասին ոչ մի գիտելիք չունի։ Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը սպանի և ուտի մի ճտի, որն ընդամենը մի քանի ունցիա է կշռում։ Մի՞թե դա անհեթեթ չէր լինի։ Դա ճիշտ այնպես է, ինչպես Աստված ասաց. «Այդ դեպքում ինչո՞ւ են մարդիկ մշտապես խուսափում Ինձնից։ Արդյո՞ք պատճառն այն է, որ նրանց ճտերի պես կվերաբերվեմ, որոնց բռնելուն պես պետք է սպանել»։ Հետևաբար, մարդկային տառապանքն ամբողջովին «անձնուրաց» նվիրում է, և այն կարելի է անվանել անօգուտ գին, որը պետք է վճարել։ Քանի որ մարդիկ չեն ճանաչում իրենք իրենց, վախ են զգում. արդյունքում նրանք չեն կարող վտանգել իրենց կյանքը։ Սա մարդկանց թուլությունն է։ Արդյո՞ք Աստծու ասած խոսքերը՝ «Ի վերջո թող մարդիկ ճանաչեն իրենք իրենց։ Սա է Իմ վերջնական նպատակը», հնացած են։ Ո՞վ է ճշմարտապես ճանաչում ինքն իրեն։ Եթե մարդը չի ճանաչում ինքն իրեն, ապա ի՞նչն է նրան իրավունք տալիս հանդիմանվելու։ Որպես օրինակ՝ վերցնենք գառներին։ Ինչպե՞ս կարող են նրանք մորթվել, եթե չեն մեծացել ու ոչխար դարձել։ Ինչպե՞ս կարող է պտուղ չտված ծառը վայելք պատճառել մարդկանց։ Բոլորը չափազանց մեծ կարևորություն են տալիս «պատվաստմանը»։ Ուստի մարդիկ ծոմապահության գործն են անում և քաղցած մնում։ Սա իրենց ցանածը հնձելու, իրենք իրենց վնասելու օրինակ է, այլ ոչ թե Աստծու անողորմությունը կամ անմարդկայնությունը։ Եթե մի օր մարդիկ հանկարծ ճանաչեն իրենք իրենց և վախից դողան Աստծու առջև, Աստված կսկսի հանդիմանել նրանց։ Միայն այսկերպ մարդիկ հոժարակամորեն կընդունեն նեղությունը՝ հնազանդ լինելով սրտով և խոսքով։ Բայց ի՞նչ կարելի է ասել այսօրվա մասին։ Մարդիկ բոլորը հանդիմանվում են իրենց կամքին հակառակ, ինչպես երեխաները, որոնց ստիպում են ճաշ եփել։ Այսպիսով՝ ինչպե՞ս կարող են նրանք անհանգիստ չզգալ։ Բոլորը մտածում են. «Դե լա՛վ։ Քանի դեռ ինձ հանդիմանում են, կարող եմ նաև խոնարհել գլուխս և մեղավոր ճանաչել ինձ։ Ի՞նչ կարող եմ անել։ Նույնիսկ եթե լաց եմ լինում, դեռ պետք է բավարարեմ Աստծուն, ուստի ի՞նչ կարող եմ անել։ Լավ թե վատ, սա այն ճանապարհն է, որի վրա հիմա գտնվում եմ։ Դե լա՛վ։ Պարզապես դա կվերագրեմ իմ վատ բախտին»։ Միթե սա այն չէ, ինչ մարդիկ մտածում են։
Ինչպես Աստված ասաց. «Մարդկությունն իրեն լավ է պահում. ոչ ոք չի համարձակվում հակառակել Ինձ։ Իմ ուղղորդման ներքո բոլորն իրականացնում են այն աշխատանքը, որը հանձնարարել եմ»։ Սա բավարար է ցույց տալու համար, որ ոչ մի մարդ հոժարակամորեն չի ընդունում հանդիմանությունը, այն էլ Աստծուց եկող հանդիմանությունը, քանի որ բոլոր մարդիկ ցանկանում են ապրել հանգստության մեջ, այլ ոչ թե խառնաշփոթի և քաոսի։ Աստված ասաց. «Ո՞վ չի վախենում մահից։ Մի՞թե մարդիկ իսկապես պատրաստ են վտանգելու իրենց կյանքը»։ Սա միանգամայն ճիշտ է. բոլորը վախենում են մահանալուց, բացառությամբ, իհարկե, այն դեպքերի, երբ համակված են բարկությամբ կամ հուսահատությամբ։ Սա մարդկանց բուն էությունն է և գործ ունենալու ամենադժվար բանը։ Այսօր Աստված եկել է հատկապես այս տհաճ դրությունը լուծելու համար։ Մարդիկ բոլորն անզոր են, ուստի Աստված հատուկ եկել է նրանց մեջ մասնագիտացված հիվանդանոց հիմնելու, որտեղ նրանք կարող են բուժվել այս հիվանդությունից։ Մարդիկ չեն կարող ազատվել այս հիվանդության ծուղակներից, ինչի պատճառով անհանգստություն են զգում իրենց սրտերում, տառապում են իրենց բերանում ավելորդ ներքին ջերմությունից և փքվածություն են զգում իրենց որովայններում։ Ժամանակի ընթացքում նրանց որովայններում գազի ծավալը մեծանում է՝ հանգեցնելով ճնշման բարձրացման, և ի վերջո նրանց ստամոքսները պայթում են, և նրանք բոլորը մահանում են։ Հետևաբար, Աստված այդժամ բուժած կլինի մարդկային այս լուրջ հիվանդությունը։ Քանի որ բոլորը մահացած կլինեն, մի՞թե մարդու հիվանդությունը դրանով բուժված չի լինի։ Աստված միտումնավոր կերպով է եկել այս գործն անելու։ Քանի որ մարդիկ խիստ վախենում են մահից, Աստված Ինքն է եկել այս գործը մարդկանց հետ միասին անելու. քանի որ նրանք այդքան քիչ քաջություն ունեն, Նա նախ նրանց ցուցադրություն է տվել, որ դիտեն։ Մարդիկ պատրաստ են հնազանդվելու միայն Աստծու նախադեպը տեսնելուց հետո։ Այս պատճառով Աստված ասաց. «Քանի որ ոչ ոք չէր կարող իրականացնել Իմ գործը, Ես անձամբ եմ ոտք դրել ռազմադաշտ՝ Սատանայի հետ կենաց և մահու պայքարի մեջ մտնելու համար»։ Սա վճռորոշ ճակատամարտ է, ուստի կա՛մ ձուկն է սատկում, կա՛մ ցանցն է պատռվում։ Սա հաստատ է։ Քանի որ հոգին ի վերջո կհաղթանակի, մսեղին անխուսափելիորեն պետք է մահվան մատնվի։ Հասկանո՞ւմ եք սրա ենթատեքստը։ Սակայն չափազանց զգայուն մի՛ եղեք։ Գուցե վերոհիշյալ նախադասությունը պարզ է, կամ գուցե բարդ է։ Անկախ ամեն ինչից՝ մարդիկ չեն կարող ըմբռնել այն. սա հաստատ է։ Տառապանքի մեջ մարդիկ կարող են ընդունել Աստծու խոսքի զտումը, ինչը կարելի է անվանել նրանց բարեբախտությունը, կամ կարելի է անվանել նրանց դժբախտությունը։ Սակայն դեռ կհիշեցնեի, որ Աստծու մտադրությունները, ի վերջո, ճիշտ են՝ ի տարբերություն մարդկանց մտադրությունների, որոնք միշտ իրենց համար ծրագրեր կազմել և կարգադրություններ անելն են։ Պետք է հստակ գիտակցեք սա. մի՛ ընկեք անվերջ մտորումների մեջ։ Մի՞թե սա հենց մարդկանց թուլությունը չէ։ Նրանք բոլորն այսպիսին են. որոշակի աստիճանի Աստծուն սիրելու փոխարեն նրանք որոշակի աստիճանի իրենք իրենց են սիրում։ Նա Աստված է, ով նախանձոտ է մարդու հանդեպ, ուստի միշտ պահանջներ է ներկայացնում նրան։ Որքան շատ են մարդիկ սիրում իրենք իրենց, այնքան շատ է Աստված պահանջում, որ Իրեն սիրեն, և այնքան ավելի խիստ են Նրա պահանջները նրանց նկատմամբ։ Կարծես Աստված միտումնավոր կերպով ծաղրում է մարդկանց։ Եթե մարդիկ ճշմարտապես սիրում են Նրան, Նա կարծես ուշադրություն չի դարձնում նրանց։ Սրա պատճառով մարդիկ քորում են իրենց գլուխները և խոր մտորումների մեջ ընկնում։ Սա Աստծու բնույթի նկարագրությունն է, պարզապես մեկ կամ երկու բանի հակիրճ հիշատակում։ Սա Աստծու մտադրությունն է։ Սա այն է, ինչ Աստված պահանջում է, որ մարդիկ իմանան և մեծագույն հրատապության հարց է։ Սա նոր առաջադրանք է, և մարդիկ պետք է ջանասիրաբար աշխատեն դրա վրա՝ ճեղքում կատարելու համար, որպեսզի նոր առաջընթաց գրանցեն։ Հասկանո՞ւմ ես սա։ Կարիք կա՞, որ ավելին ասեմ այս թեմայի շուրջ։
Նախորդ ժամանակաշրջանների վերաբերյալ Աստված ասաց. «Ոչ մի մարդ երբևէ չի ընտրվել Իմ կողմից. բոլորը մերժվել են Իմ լուռ նամակով։ Դա այն պատճառով է, որ անցյալում մարդիկ բացառապես Ինձ չէին ծառայում, ուստի, ի պատասխան, Ես բացառապես նրանց չէի սիրում։ Նրանք վերցնում էին Սատանայի «նվերները» և հետո շրջվում ու դրանք Ինձ առաջարկում։ Մի՞թե սա զրպարտություն չէր Իմ դեմ»։ Ինչպե՞ս կարելի է բացատրել այս խոսքերը։ Դա այնպես է, ինչպես Աստված ասաց. «Բոլոր շնորհները ծագում են Սատանայից»։ Անցյալ սերունդների առաքյալներն ու մարգարեներն իրենց գործն անելիս ամբողջովին հենվում էին շնորհների վրա, և սերնդեսերունդ Աստված օգտագործել է նրանց շնորհները՝ Իր գործը վարելու համար։ Այս պատճառով է ասվում, որ շնորհներ ունեցող բոլոր մարդկանց ծառայությունը գալիս է Սատանայից։ Սակայն Աստծու իմաստության շնորհիվ «Սատանայի դավադրությունը կօգտագործեմ որպես Իմ հակադրություն»։ Ուստի Աստված շնորհներ ունեցող մարդկանց ծառայությունը կոչել է «նվերներ Սատանայից», և միայն այն պատճառով, որ դրանք Սատանայից են, Աստված այս գործողությունը կոչում է «զրպարտություն»։ Սա անհիմն մեղադրանք չէ մարդկանց դեմ. ընդհակառակը, հիմնավորված և համապատասխան բացատրություն է։ Ուստի «Ես չէի հայտնում Իմ հակակրանքը. փոխարենը նրանց նենգությունը ծառայեցնում էի Իմ օգտին՝ այս «նվերներն» ավելացնելով Իմ տնօրինման նյութերին։ Հետագայում, երբ դրանք մշակվում էին մեքենայով, այրում էի դրանց միջի խարամը»։ Սա է հրաշալի Աստծու գործի մեջ։ Այս կետն ամենաքիչն է համապատասխանում մարդկային պատկերացումներին, քանի որ ոչ ոք չէր մտածի, որ նրանք, ովքեր որպես թագավորներ իշխում են, շնորհներ ունեցող մարդիկ չեն, այլ այն անշնորհ մարդիկ են, որոնց Աստված սիրում է։ Ինչպես երևում է, Ուիթնես Լիի և Վոչման Նիի գաղափարներն ու հույսերը բոլորը մոխիր են դարձել, և նույնը վերաբերում է մեր օրերի շնորհներ կրող մարդկանց։ Այժմ Աստված սկսել է այս գործը, և Նա աստիճանաբար ետ է վերցնում Սուրբ Հոգու ողջ գործն այն մարդկանցից, որոնք ծառայում են որպես հակադրություն Իր գործին։ Երբ Աստծու գործն ամբողջովին ավարտվի, այս մարդիկ բոլորը կվերադառնան իրենց սկզբնական տեղը։ Այնուամենայնիվ, ես մարդկանց հորդորում եմ անխոհեմաբար չգործել Իմ խոսքերի պատճառով։ Պետք է թույլ տաք, որ բաներն իրենց բնականոն հունով ընթանան և գործեք Աստծու գործի քայլերին համապատասխան, որպեսզի չխաթարեք այն։ Հասկանո՞ւմ եք այս կետը։ Քանի որ սրանք են Աստծու գործի քայլերն ու եղանակը։ Երբ Աստված «մշակում է» այս «նվերները»՝ վերածելով «պատրաստի արտադրանքի», Նրա բոլոր մտադրություններն ակնհայտ կդառնան, և այն նվերները, որոնք ծառայություն են մատուցում Իրեն, բոլորը դուրս կթողնվեն. սակայն Աստված կունենա պատրաստի արտադրանքը՝ վայելելու համար։ Հասկանո՞ւմ եք սա։ Աստծու ուզածը պատրաստի արտադրանքն է, այլ ոչ թե այն առատ նվերները, որոնք մարդիկ առաջարկում են Իրեն։ Միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրը զբաղեցնի իր համապատասխան տեղը, ինչը նշանակում է երբ Աստված վերադառնա Իր սկզբնական դիրքին, և դևերն էլ նստեն իրենց սեփական տեղերում, ինչպես և հրեշտակները՝ առանց բացառության, միայն այդ ժամանակ Աստծու դեմքին գոհունակ ժպիտ կհայտնվի, քանի որ Նրա մտադրությունները բավարարված կլինեն, Նրա նպատակը՝ իրագործված։ Աստված այլևս «օգնություն» չի փնտրի դևերից, քանի որ Աստծու մտադրությունները բացահայտորեն հայտնի կդառնան մարդկանց, և մարդկանց այլևս երբեք չեն ստիպի փոխանցել դրանք։ Այդ ժամանակ մարդկանց մարմինները մեկ կդառնան իրենց հոգիների հետ։ Սա է այն, ինչ Աստված ակնհայտ է դարձնում մարդկանց. դա հոգու, շնչի և մարմնի վերջնական նշանակության վայրն է։ Սա «մարդկության» սկզբնական իմաստի ամփոփումն է։ Այն մանրամասն ուսումնասիրելու կարիք չկա. բավական է դրա մասին մեկ կամ երկու բան իմանալ։ Հասկանո՞ւմ եք։