Գլուխ 32
Աստծու խոսքերից մարդիկ գլուխ են ջարդում․ կարծես խոսելիս Աստված խուսափում է մարդուց և խոսում է օդի հետ, կարծես Նա բնավ միտք չունի այլևս ուշադրություն դարձնելու մարդու արարքներին և լիովին անտեսում է մարդու հասակը, կարծես խոսքերը, որ Նա ասում է, ուղղված չեն մարդկանց պատկերացումներին, այլ խուսափում են մարդուց՝ Աստծու սկզբնական մտադրության համաձայն։ Բյուրավոր պատճառներով Աստծու խոսքերն անընկալելի և անթափանցելի են մարդու համար։ Սա զարմանալի չէ։ Աստծու բոլոր խոսքերի սկզբնական նպատակն այն չէ, որ մարդիկ դրանցից հմտություններ ձեռք բերեն կամ հնարքներ սովորեն․ փոխարենը՝ դրանք այն միջոցներից մեկն են, որոնցով Աստված գործել է սկզբից մինչև այսօր։ Իհարկե, մարդիկ իսկապես բաներ են ձեռք բերում Աստծու խոսքերից՝ խորհուրդների հետ կապված բաներ կամ Պետրոսին, Պողոսին և Հոբին վերաբերող բաներ, բայց սա այն է, ինչին նրանք պետք է հասնեն և ինչին ունակ են հասնելու, և, ինչպես վայել է նրանց հասակին, նրանք արդեն հնարավորին չափ հեռու են գնացել այս բաներին հասնելու հարցում։ Ինչո՞ւ այն արդյունքը, որն Աստված պահանջում է ձեռք բերել, բարձր չէ, սակայն Նա այդքան շատ խոսքեր է ասել։ Սա կապված է այն հանդիմանության հետ, որի մասին Նա խոսում է, և բնականաբար, այդ ամենն իրագործվում է առանց մարդկանց գիտակցելու։ Այսօր մարդիկ ավելի մեծ տառապանք են կրում Աստծու խոսքերի հարվածների տակ։ Արտաքուստ թվում է՝ նրանցից ոչ մեկը չի էտվել, մարդիկ սկսել են ազատ արձակվել իրենց գործն անելիս, և ծառայություն մատուցողները բարձրացվել են Աստծու ժողովրդի աստիճանին․ սրանում մարդկանց թվում է, թե մտել են վայելքի մեջ։ Իրականում փաստն այն է, որ զտումից նրանք բոլորը մտել են ավելի դաժան հանդիմանության մեջ։ Ճիշտ ինչպես Աստված ասում է․ «Իմ գործի քայլերը սերտորեն կապված են մեկը մյուսին, յուրաքանչյուրը՝ էլ ավելի բարձր։» Աստված ծառայություն մատուցողներին բարձրացրել, հանել է անհատակ անդունդից ու գցել նրանց կրակի և ծծմբի լճի մեջ, որտեղ հանդիմանությունն ավելի ծանր է։ Ուստի նրանք էլ ավելի մեծ դժվարություն են կրում, որից հազիվ են կարողանում փախչել։ Մի՞թե նման հանդիմանությունն ավելի ծանր չէ։ Ավելի բարձր ոլորտ մուտք գործած լինելով՝ ինչո՞ւ են մարդիկ տխրություն զգում, այլ ոչ թե որևէ երջանկություն։ Ինչո՞ւ է ասվում, որ Սատանայի ձեռքերից փրկված լինելով՝ նրանք տրվում են մեծ կարմիր վիշապին։ Հիշո՞ւմ եք, երբ Աստված ասաց․ «Գործի վերջին մասն ավարտվում է մեծ կարմիր վիշապի տանը»։ Հիշո՞ւմ եք, երբ Աստված ասաց․ «Վերջնական դժվարությունն Աստծու համար ուժեղ, հնչեղ վկայություն կրելն է մեծ կարմիր վիշապի առջև»։ Եթե մարդիկ չտրվեին մեծ կարմիր վիշապին, ինչպե՞ս կարող էին վկայություն կրել նրա առջև։ Ո՞վ է երբևէ ինքնասպանություն գործելուց հետո ասել այնպիսի խոսքեր, ինչպիսիք են․ «Ես հաղթել եմ չար դևին»։ Սեփական մսեղին որպես իրենց թշնամի տեսնելը և ապա ինքնասպան լինելը․ ո՞րն է սրա գործնական իմաստը։ Ինչո՞ւ Աստված այսպես խոսեց։ «Ես չեմ նայում մարդկանց սպիներին, այլ նայում եմ նրանց այն մասին, որը սպիազուրկ է, և դրանից հաճույք եմ ստանում։» Եթե ճշմարիտ լիներ այն, որ Աստված ցանկանում է՝ առանց սպիների մարդիկ լինեն Իր արտահայտությունը, ինչո՞ւ Նա համբերատար և լրջորեն այդքան շատ խոսքեր կասեր մարդու տեսանկյունից՝ մարդկանց պատկերացումներին հակահարված տալու համար։ Ինչո՞ւ Նա կանհանգստացներ Իրեն դրանով։ Ինչո՞ւ ավելորդ նեղություն կկրեր նման բան անելու։ Այսպես ցույց է տրվում, որ Աստծու մարմնացման մեջ գործնական իմաստ կա, որ Նա չէր «դուրս գրի» մսեղին՝ մսեղի դառնալուց և Իր գործն ավարտելուց հետո։ Ինչո՞ւ է ասվում, որ «ոսկին չի կարող լինել մաքուր, և մարդը չի կարող լինել կատարյալ»։ Ինչպե՞ս կարող են այս խոսքերը բացատրվել։ Երբ Աստված խոսում է մարդու բուն էության մասին, ի՞նչ են նշանակում Նրա խոսքերը։ Մարդկանց անզեն աչքերով մսեղին թվում է որևէ բանի անընդունակ, կամ էլ այն թվում է չափազանց թերի։ Աստծու աչքերում սա բնավ կարևոր չէ, սակայն մարդկանց համար դա հսկայական կարևորության խնդիր է։ Կարծես նրանք բացարձակապես ունակ չեն լուծելու սա, կարծես այն պետք է անձամբ կարգավորվի երկնային հաստատության կողմից․ մի՞թե սա մարդկային պատկերացում չէ։ «Մարդկանց աչքերում ընդամենը երկնքից իջած մի «փոքրիկ աստղ» եմ, երկնքի մի փոքրիկ աստղ, և Իմ գալուստն այսօր երկրի վրա հանձնարարված է Աստծու կողմից։ Արդյունքում մարդիկ ավելի շատ մեկնաբանություններ են մտածել «Ես» և «Աստված» բառերի համար»։ Եթե մարդիկ ոչ մի նշանակություն չունեն, ինչո՞ւ է Աստված մերկացնում նրանց պատկերացումները տարբեր տեսանկյուններից։ Կարո՞ղ է սա նույնպես լինել Աստծու իմաստությունը։ Մի՞թե նման խոսքերն անհեթեթ չեն։ Ինչպես Աստված ասում է․ «Թեև մարդկանց սրտերում կա մի տեղ, որը հաստատել եմ, նրանք կարիք չունեն, որ բնակվեմ այնտեղ։ Փոխարենը՝ սպասում են, որ իրենց սրտերի «Սուրբը» հանկարծակի գա։ Քանի որ Իմ ինքնությունը չափազանց «նվաստ» է, Ես չեմ համապատասխանում մարդկանց պահանջներին և այդպիսով «դուրս եմ թողնվում» նրանց կողմից»։ Քանի որ մարդկանց գնահատականն Աստծու վերաբերյալ «չափազանց բարձր» է, շատ բաներ «անհասանելի» են Աստծուն, ինչը Նրան «դժվարության» մեջ է գցում։ Հազիվ թե մարդիկ գիտեն, որ այն, ինչ պահանջում են՝ Աստված ունակ լինի անելու, իրենց պատկերացումներն են։ Մի՞թե սա չէ «Խելացի մարդը կարող է դառնալ իր իսկ հնարամտության զոհը» խոսքի իրական իմաստը։ Սա ճշմարտապես «որպես կանոն՝ խելացի, բայց այս անգամ՝ հիմար» լինելու դեպք է։ Ձեր քարոզներում պահանջում եք, որ մարդիկ մի կողմ թողնեն իրենց պատկերացումների «Աստծուն», բայց արդյոք ինքներդ ազատվե՞լ եք ձեր պատկերացումների «Աստծուց»։ Ինչպե՞ս կարող են մեկնաբանվել Աստծու խոսքերը, որ․ «Պահանջները, որոնք դնում եմ մարդու առաջ, բնավ մեծ չեն»։ Դրանք մարդկանց բացասական և ցոփ դարձնելու համար չեն, այլ որպեսզի նրանց տան Աստծու խոսքերի մաքուր ըմբռնում․ հասկանո՞ւմ եք։ Արդյո՞ք մարմնացած Աստված իսկապես այն «վեհ ու հզոր «Ես»-ն» է, ինչպես մարդիկ են պատկերացնում։
Թեև կան մարդիկ, որոնք կարդացել են Աստծու ասած բոլոր խոսքերը և կարող են տալ դրանց ընդհանուր նկարագիրը, ո՞վ է ի վիճակի խոսելու այն մասին, թե որն է Աստծու վերջնական նպատակը։ Սա այն է, ինչ պակասում է մարդկությանը։ Անկախ նրանից՝ որ տեսանկյունից է Աստված խոսում, Նրա ընդհանուր նպատակն այն է, որ մարդիկ ճանաչեն մսեղիում եղող Աստծուն։ Եթե Նրա մեջ մարդկայնությունից ոչինչ չլիներ, եթե Նրա ողջ ունեցածը երկնքում եղող Աստծու աուրան լիներ, ապա Աստծու համար կարիք չէր լինի այդքան շատ բան ասելու։ Կարելի է ասել, որ այն, ինչ պակասում է մարդկանց, ծառայում է որպես առաջին ձեռքի նյութեր Աստծու խոսքերի համար։ Սա նշանակում է՝ այն, ինչ դրսևորվում է մարդու մեջ, հիմքն է այն բանի, ինչ Աստված ասում է մարդկանց պատկերացումների մասին, և ուստի, մարդիկ ծառայում են Աստծու արտահայտումներին։ Բնականաբար, սա հիմնված է նրա վրա, ինչ Աստված ասում է մարդկանց պատկերացումների մասին․ միայն այս կերպ կարելի է ասել, որ սա տեսության և իրականության համադրությունն է, միայն այդ ժամանակ մարդիկ կարող են ավելի լավ հնարավորություն կունենան լրջորեն ճանաչելու իրենք իրենց։ Ո՞րը կլիներ իմաստը, եթե մսեղիում եղող Աստված համատեղելի լիներ մարդկանց պատկերացումներին, և եթե Աստված նույնպես վկայեր Իր մասին։ Ճիշտ սա է պատճառը, որ Աստված գործում է բացասական կողմից՝ օգտագործելով մարդկանց պատկերացումները՝ Իր մեծ զորությունն ընդգծելու համար։ Մի՞թե սա Աստծու իմաստությունը չէ։ Այն ամենը, ինչ Աստված անում է բոլորի համար, չափազանց լավ է, ուստի ինչո՞ւ գովաբանություն չհնչեցնել այս ժամանակ։ Եթե բաները հասնեին որոշակի կետի, կամ եթե օրը գար, արդյո՞ք Պետրոսի պես ի վիճակի կլինեիր փորձությունների մեջ աղոթքներ արտաբերելու քո խորքից։ Միայն եթե Պետրոսի պես դեռ ի վիճակի լինես գովաբանելու Աստծուն, երբ Սատանայի ձեռքերում ես, կլինի «Սատանայի կապանքներից ազատվելու, մսեղին հաղթահարելու և Սատանային հաղթահարելու» ճշմարիտ իմաստը։ Մի՞թե սա ավելի գործնական կերպով Աստծու համար վկայություն կրել չէ։ Միայն սա է այն արդյունքը, որին հասնում են «աստվածայնության՝ գործելու համար առաջ գալով և յոթնապատիկ զորեղացած Հոգու՝ մարդու վրա գործելով», և սա նաև այն արդյունքն է, որին հասնում են «Հոգու՝ մսեղիից դուրս գալով»։ Մի՞թե նման գործողությունները գործնական չեն։ Նախկինում ուշադրություն էիք դարձնում իրականությանը, բայց արդյո՞ք այսօր ճշմարտապես գիտություն ունեք իրականության մասին։ «Պահանջները, որոնք դնում եմ մարդու առաջ, բնավ մեծ չեն, սակայն մարդիկ այլ կերպ են կարծում։ Ուստի նրանց «խոնարհությունը» բացահայտվում է նրանց ամեն մի շարժման մեջ։ Նրանք միշտ պարտավորվում են քայլել Իմ առջևից՝ առաջնորդելով Ինձ, խորապես վախենալով, որ կմոլորվեմ, սարսափելով, որ կթափառեմ լեռների խորքում գտնվող հնագույն անտառներում։ Արդյունքում մարդիկ միշտ առաջ են տարել Ինձ՝ խորապես վախենալով, որ կքայլեմ դեպի զնդանը»։ Ո՞րն է ձեր գիտությունն այս պարզ խոսքերի վերաբերյալ․ արդյոք ճշմարտապես ընկալե՞լ եք Աստծու խոսքերի արմատները դրանցում։ Արդյոք ուշադրություն դարձրե՞լ եք, թե ձեր որ պատկերացումների մասին է Աստված ասել նման խոսքեր։ Այն ամենում, ինչի վրա կենտրոնանում եք ամեն օր, արդյոք ընկալե՞լ եք այս կենտրոնական կետը։ Հաջորդ մասի մի նախադասության մեջ, որը հետևում է անմիջապես, Աստված ասում է․ «Սակայն մարդիկ անտեղյակ են Իմ մտադրություններին և շարունակ Ինձնից բաներ են խնդրում, կարծես այն, ինչ տվել եմ նրանց, ունակ չէ բավարարելու նրանց պահանջները, կարծես պահանջարկը գերազանցում է առաջարկը»։ Այս նախադասության մեջ կարելի է տեսնել, թե ինչպիսին են ձեր ներսի պատկերացումները։ Աստված չի հիշում կամ քննում այն, ինչ արել եք անցյալ ժամանակներում, ուստի այլևս մի՛ մտածեք անցյալի հարցերի մասին։ Ավելի մեծ կարևորություն ունի այն, թե արդյոք ի վիճակի եք ստեղծելու «Պետրոսի հոգին վերջին դարաշրջանում» ապագայի ուղու վրա․ արդյո՞ք հավատ ունեք սրան հասնելու համար։ Այն, ինչ Աստված պահանջում է մարդուց, բացառապես Պետրոսին ընդօրինակելն է, որպեսզի մարդիկ ի վերջո ուղի հարթեն՝ ամոթ բերելու մեծ կարմիր վիշապի վրա։ Սա է պատճառը, որ Աստված ասում է․ «Միայն հույս ունեմ, որ մարդիկ վճռականություն ունեն համագործակցելու Ինձ հետ։ Չեմ խնդրում, որ նրանք Ինձ համար համեղ ուտելիք պատրաստեն կամ հարմար տեղ կարգի բերեն, որ գլուխս դնեմ...»։ Աշխարհում մարդկանցից պահանջվում է ստեղծել «1990-ականների Լեյ Ֆենի հոգին», բայց Աստծու տանը Աստված պահանջում է, որ ստեղծեք «Պետրոսի եզակի ոճը»։ Հասկանո՞ւմ եք Աստծու մտադրությունը։ Արդյո՞ք ճշմարտապես ի վիճակի եք ձգտելու սրան։
«Շրջում եմ տիեզերքների վրայով և քայլելիս դիտարկում եմ ողջ տիեզերքի մարդկանց։ Երկրի վրայի մարդկանց բազմության մեջ երբեք չի եղել հարմար որևէ մեկը, որ գործեմ նրա ներսում, կամ որը ճշմարտապես սիրի Ինձ։ Ուստի այս պահին հառաչում եմ հիասթափությունից, և մարդիկ անմիջապես ցրվում են՝ այլևս չհավաքվելով, խորապես վախենալով, որ «կբռնեմ նրանց բոլորին մեկ ուռկանի մեջ»»։ Գուցե մարդկանց մեծամասնության համար շատ դժվար է հասկանալ այս խոսքերը։ Նրանք հարցնում են՝ ինչու Աստված շատ բան չի պահանջում մարդուց, սակայն հառաչում է հիասթափությունից, քանի որ չկա հարմար մեկը, որ գործի նրա ներսում։ Արդյո՞ք այստեղ հակասություն կա։ Բառացիորեն ասած՝ կա, բայց իրականում ոչ մի հակասություն չկա։ Գուցե դեռ հիշում ես, երբ Աստված ասաց․ «Իմ բոլոր խոսքերը կունենան այն արդյունքը, որը ցանկանում եմ»։ Երբ Աստված գործում է մսեղիում, մարդիկ սևեռվում են Նրա ամեն մի գործողության վրա՝ տեսնելու, թե հատկապես ինչ է պատրաստվում անելու։ Երբ Աստված իրականացնում է Իր նոր գործը՝ թիրախավորելով Սատանային հոգևոր ոլորտում, այլ կերպ ասած, երկրի վրա մարդկանց մեջ ամեն տեսակ պատկերացումներ են առաջանում մսեղիում եղող Աստծու պատճառով։ Երբ Աստված հառաչում է հիասթափությունից, այսինքն՝ երբ խոսում է մարդու բոլոր պատկերացումների մասին, մարդիկ ջանք չեն խնայում դրանք էտելու համար, և նույնիսկ կան այնպիսիք, որոնք կարծում են՝ իրենք անհույս են, քանզի Աստված ասում է, որ բոլոր նրանք, ովքեր պատկերացումներ ունեն Իր մասին, Իր թշնամիներն են, ուստի ինչպե՞ս կարող էին մարդիկ «չցրվել» սրա պատճառով։ Հատկապես այսօր, երբ հանդիմանությունը եկել է, մարդիկ էլ ավելի են երկյուղում, որ Աստված կվերացնի իրենց։ Հավատում են, որ հանդիմանվելուց հետո Աստված «կբռնի նրանց բոլորին մեկ ուռկանի մեջ»։ Սակայն փաստերն այդպես չեն. ինչպես Աստված է ասում. «Չեմ ցանկանում «պահել» մարդկանց Իմ հանդիմանության մեջ այնպես, որ երբեք չկարողանան փախչել։ Քանի որ Իմ տնօրինմանը պակասում են մարդու գործերը, և ուստի հնարավոր չէ հաջողությամբ ավարտել Իմ գործը, ինչը խանգարում է Իմ գործին արդյունավետորեն առաջ ընթանալ»։ Աստծու մտադրությունն այն չէ, որ Իր գործն ավարտվի, երբ բոլոր մարդիկ մահվան մատնվեն․ ո՞րը կլիներ դրա իմաստը։ Գործելով մարդկանց վրա և հանդիմանելով նրանց՝ Աստված այնուհետև բացահայտում է Իր գործերը նրանց միջոցով։ Քանի որ մարդիկ երբեք չեն ընկալել, որ Աստծու խոսքերի հնչերանգի մեջ արդեն իսկ հանդիմանություն կա, երբեք որևէ մուտք չեն ունեցել իրենց գիտակցության մեջ։ Մարդիկ անկարող են արտահայտել իրենց վճռականությունը, և ուստի Աստված չի կարող որևէ բան ասել Սատանայի առջև, և սա կանխում է Աստծու գործի առաջ ընթանալը։ Ուստի Աստված ասում է․ «Մի անգամ մարդուն որպես հյուր հրավիրեցի Իմ տուն, սակայն այս ու այն կողմ վազեց Իմ կանչերի պատճառով․ կարծես, նրան որպես հյուր հրավիրելու փոխարեն, մահապատժի վայր էի բերել նրան։ Ուստի Իմ տունը դատարկ մնաց, քանզի մարդը միշտ խուսափում էր Ինձնից և միշտ զգոն էր Իմ հանդեպ։ Սա Ինձ թողեց առանց Իմ գործի մի մասն իրականացնելու միջոցի»։ Մարդու՝ իր գործում ունեցած սխալների պատճառով է, որ Աստված հստակորեն առաջ է քաշում Իր պահանջները մարդուց։ Եվ այն պատճառով, որ մարդիկ ձախողում են կատարել գործի այս քայլը, Աստված ավելացնում է ավելի շատ արտահայտումներ․ սա ճիշտ այն «մարդու վրա գործի մեկ այլ մասն» է, որի մասին Աստված խոսում է։ Բայց Ես չեմ խոսի «նրանց բոլորին մեկ ուռկանի մեջ բռնելու» մասին, որի մասին Աստված խոսում է, քանի որ սա քիչ առնչություն ունի այսօրվա գործի հետ։ Բնականաբար, «Աստծու խոսքերը ողջ տիեզերքին» գրքում Նրա խոսքերից շատերն էտում են մարդուն, բայց մարդիկ պետք է հասկանան Աստծու մտադրությունները․ անկախ նրանից, թե ինչ է ասում, Նրա մտադրությունները միշտ բարի են։ Կարելի է ասել՝ քանի որ միջոցները, որոնցով Աստված խոսում է, այդքան շատ են, մարդիկ հարյուր տոկոսով վստահ չեն Աստծու խոսքերի վերաբերյալ և կարծում են, որ Աստծու խոսքերի մեծ մասն ասվում է Նրա գործի անհրաժեշտություններից ելնելով և պարունակում է քիչ բան, որն իրական է։ Սա նրանց թողնում է շփոթված և ծանրաբեռնված իրենց մտքերով, քանզի իրենց պատկերացումներում Աստված այնքան իմաստուն է և լիովին անհասանելի իրենց համար, ու կարծես ոչինչ չգիտեն և գաղափար չունեն, թե ինչպես ուտեն Աստծու խոսքերը։ Մարդիկ Աստծու խոսքերը դարձնում են վերացական և բարդ, ինչպես Աստված է ասում․ «Մարդիկ միշտ ցանկանում են համեմունք ավելացնել Իմ արտահայտումներին»։ Քանի որ նրանց գաղափարները չափազանց բարդ են և «հազիվ հասանելի» Աստծու կողմից, Աստծու խոսքերի մի մասը կաշկանդվում է մարդու կողմից՝ Նրան այլ ընտրություն չթողնելով, քան խոսել ուղիղ կերպով։ Քանի որ մարդկանց պահանջները «չափազանց բարձր» են, և քանի որ նրանց երևակայությունը չափազանց հարուստ է, կարծես ի վիճակի են անցնելու հոգևոր ոլորտ՝ տեսնելու Սատանայի գործերը, սա պակասեցրել է Աստծու խոսքերը, քանզի որքան շատ է Աստված խոսում, այնքան ավելի մելամաղձոտ են դառնում մարդկանց դեմքերը։ Ինչո՞ւ չեն կարող պարզ կերպով հնազանդվել՝ իրենց ելքերի մասին խորհելու փոխարեն։ Որտե՞ղ է սրա օգուտը։