Գլուխ 33

Ժամանակին Իմ տանը Իմ սուրբ անունը գովաբանողներ կային, նրանք, ովքեր տալիս էին իրենց ամենը, որպեսզի Իմ փառքը երկրի վրա լցներ երկնակամարը։ Այդ պատճառով Ես անչափ ուրախ էի, և Իմ սիրտը լցված էր բերկրանքով. սակայն ո՞վ կարող էր աշխատել Իմ փոխարեն՝ գիշեր ու զօր հրաժարվելով քնից։ Մարդու վճռականությունն Իմ առջև հաճույք է պատճառում Ինձ, բայց նրա ապստամբությունը հարուցում է Իմ բարկությունը, և այսպիսով՝ քանի որ մարդը երբեք չի կարող հավատարիմ մնալ իր պարտավորությանը, Իմ վիշտը նրա համար ավելի է մեծանում։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ անկարող իրենք իրենց Ինձ մատուցելու։ Ինչո՞ւ են նրանք միշտ փորձում սակարկել Ինձ հետ։ Մի՞թե Ես առևտրի կենտրոնի գլխավոր տնօրենն եմ։ Ինչո՞ւ է այնպես, որ Ես ամբողջ սրտով կատարում եմ այն, ինչ մարդիկ պահանջում են Ինձնից, մինչդեռ մարդուց Իմ պահանջածը ոչ մի բանի չի հանգեցնում։ Կարո՞ղ է պատահել, որ Ես հմուտ չեմ բիզնեսի մեջ, իսկ մարդը հմուտ է։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ շողոքորթող խոսքերով խաբում Ինձ։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ «նվերներ» բերելով գալիս՝ ետնամուտքից ներս մտնել խնդրելով։ Մի՞թե Ես սա եմ սովորեցրել մարդուն անել։ Ինչո՞ւ են մարդիկ նման բաներն անում արագ ու բարեհաջող կերպով։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ միտված Ինձ խաբելուն։ Երբ Ես մարդկանց մեջ եմ, մարդիկ Ինձ նայում են որպես արարածի. երբ Ես երրորդ երկնքում եմ, Ինձ համարում են Ամենակարող, որն իշխում է բոլոր բաների վրա. երբ երկնակամարում եմ, նրանք Ինձ տեսնում են որպես Հոգի, որ լցնում է բոլոր բաները։ Մի խոսքով՝ մարդկանց սրտերում Ինձ համար հարմար տեղ չկա։ Կարծես Ես օտարական եմ, մարդիկ գարշում են Ինձնից և այսպիսով, երբ Ես վերցնում եմ տոմսը և զբաղեցնում Իմ տեղը, նրանք վռնդում են Ինձ և ասում, որ այդտեղ Ինձ համար նստելու տեղ չկա, և որ Ես սխալ վայր եմ եկել, ուստի Ինձ այլ բան չի մնում, քան զայրացած հեռանալ։ Ես վճռում եմ այլևս չշփվել մարդու հետ, քանզի մարդիկ չափազանց նեղմիտ են, նրանց մեծահոգությունը չափազանց խղճուկ է։ Ես նրանց հետ այլևս նույն սեղանի շուրջ չեմ ուտի, այլևս երկրի վրա նրանց հետ ժամանակ չեմ անցկացնի։ Բայց երբ Ես խոսում եմ, մարդիկ ապշում են. նրանք վախենում են, որ Ես կհեռանամ, և ուստի անընդհատ փորձում են հետ պահել Ինձ։ Տեսնելով նրանց ձևացնելը՝ Ես իսկույն փոքր-ինչ մռայլություն և լքվածություն եմ զգում Իմ սրտում։ Մարդիկ վախենում են, որ Ես կլքեմ իրենց, և այսպիսով, երբ Ես բաժանվում եմ նրանցից, լացի ձայնն անմիջապես լցնում է երկիրը, և մարդկանց երեսները ծածկվում են արցունքներով։ Ես սրբում եմ նրանց արցունքները, ևս մեկ անգամ բարձրացնում եմ նրանց, և նրանք ակնապիշ նայում են Ինձ, նրանց աղերսող աչքերը կարծես աղաչում են Ինձ չգնալ, և նրանց «անկեղծության» պատճառով Ես նրանց հետ եմ։ Սակայն ո՞վ կարող է հասկանալ Իմ սրտի ներսում եղող ցավը։ Ո՞վ է հաշվի առնում Իմ այն բաները, որոնց մասին հնարավոր չէ խոսել։ Մարդկանց աչքերում այնպես է, կարծես Ես զուրկ եմ մսեղավոր զգացմունքներից, և ուստի մենք միշտ երկու տարբեր ընտանիքներից ենք եղել։ Ինչպե՞ս կարող էին նրանք տեսնել Իմ սրտի ներսում առկա վշտի զգացումը։ Մարդիկ միայն իրենց սեփական հաճույքներն են տենչում և հաշվի չեն առնում Իմ մտադրությունները, որովհետև մինչ օրս մարդիկ անտեղյակ են մնացել Իմ տնօրինման ծրագրի նպատակին, և ուստի այսօր նրանք դեռ լուռ աղերսանքներ են անում. և ի՞նչ օգուտ կա դրանից։

Երբ Ես ապրում եմ մարդկանց մեջ, որոշակի տեղ եմ զբաղեցնում մարդկանց սրտերում. քանի որ Ես հայտնվել եմ մսեղիում, իսկ մարդիկ ապրում են հին մսեղիի մեջ, նրանք Ինձ հետ միշտ մսեղիով են վարվում։ Քանի որ մարդիկ միայն մսեղի ունեն և չունեն այլ հավելումներ, իրենց ունեցած «ամեն ինչ» տվել են Ինձ։ Սակայն նրանք ոչինչ չգիտեն. պարզապես «բաներ են մատուցում» Իմ առջև։ Այն, ինչ Ես ստանում եմ, անարժեք աղբ է. սակայն մարդիկ այդպես չեն կարծում։ Երբ Ես նրանց տված «նվերները» համեմատում եմ Իմ բաների հետ, մարդիկ ակնթարթորեն ճանաչում են Իմ թանարժեք լինելը և միայն այդ ժամանակ են տեսնում Իմ անչափելիությունը։ Ես Ինձ հպարտ չեմ զգում նրանց գովքի պատճառով, այլ շարունակում եմ հայտնվել մարդուն, որպեսզի բոլոր մարդիկ լիովին ճանաչեն Ինձ։ Երբ Ես նրանց ցույց եմ տալիս Իմ ամբողջությունը, լայն բացված աչքերով նայում են Ինձ՝ աղի արձանի պես անշարժ կանգնելով Իմ առջև։ Եվ երբ Ես տեսնում եմ նրանց տարօրինակությունը, հազիվ եմ զսպում ծիծաղս։ Քանի որ նրանք ձեռք են պարզում՝ Ինձնից բաներ խնդրելու համար, Ես տալիս եմ Իմ ձեռքի բաները, և նրանք իրենց կրծքին են սեղմում դրանք՝ նորածին երեխայի պես փայփայելով. մի շարժում, որը միայն ակնթարթորեն են անում։ Երբ Ես փոխում եմ այն միջավայրը, որում նրանք բնակվում են, անմիջապես մի կողմ են նետում «երեխային» և փախչում՝ գլուխները ձեռքերի մեջ առած։ Մարդկանց աչքերում Ես այն օգնությունն եմ, որը ներկա է՝ անկախ ժամանակից կամ վայրից. այնպես է, կարծես Ես մատուցող եմ, որը կանչելուն պես գալիս է։ Այսպիսով՝ մարդիկ միշտ «նայել են» Ինձ, կարծես Ես օժտված եմ արհավիրքների դեմ պայքարելու անսահման հմտություններով, և ուստի նրանք միշտ բռնել են Իմ ձեռքը՝ տանելով Ինձ ճամփորդությունների երկրով մեկ, որպեսզի բոլոր բաները տեսնեն, որ իրենք Իշխան ունեն, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խաբել իրենց։ Ես վաղուց թափանցել եմ մարդկանց «վագրի վեհությունը ստանձնող աղվեսի» հնարքի էության մեջ, քանզի նրանք բոլորը «ցուցանակներ են կախում»՝ ցանկանալով շահույթ ստանալ խաբեության միջոցով։ Ես վաղուց թափանցել եմ նրանց նենգ, չարասիրտ դավադրության մեջ և պարզապես չեմ ցանկանում վնասել մեր միջև եղած ներդաշնակությունը։ Ես ոչնչից խնդիրներ չեմ ստեղծում. դրանում ոչ մի արժեք կամ կարևորություն չկա։ Ես պարզապես անում եմ այն աշխատանքը, որը մտադիր եմ անել՝ հաշվի առնելով մարդկանց տկարությունները. հակառակ դեպքում Ես նրանց մոխրի կվերածեի և թույլ չէի տա այլևս գոյություն ունենալ։ Բայց աշխատանքը, որն անում եմ, իմաստ ունի, և ուստի Ես թեթևակի չեմ հանդիմանում մարդուն։ Հենց այս պատճառով է, որ մարդիկ միշտ ազատություն են տվել իրենց մսեղիին։ Նրանք չեն նկատում Իմ մտադրությունները, այլ միշտ շողոքորթել են Ինձ Իմ դատաստանի աթոռի առջև։ Մարդիկ այնքա՜ն խիզախ են. երբ բոլոր «տանջանքի գործիքները» սպառնում են իրենց, նրանք ամենևին չեն տատանվում։ Փաստերի առջև նրանք անկարող են մնում որևէ փաստ ներկայացնելու և ոչինչ չեն անում, քան Ինձ համառորեն դիմակայելը։ Երբ Ես պահանջում եմ, որ նրանք հանեն այն ամենը, ինչը կեղտոտ է, դեռ երկու դատարկ ձեռք են ցույց տալիս Ինձ. ինչպե՞ս կարող էին մյուսները սա չօգտագործել որպես «օրինակ»։ Դա այն պատճառով է, որ մարդկանց «հավատքն» այնքան մեծ է, որ նրանք «հիացմունքի արժանի» են։

Ես սկսել եմ Իմ գործը տիեզերքում. տիեզերքի մարդիկ անմիջապես արթնանում են ու շարժվում մի առանցքի շուրջ, որն Իմ գործն է, և երբ Ես «ճամփորդում եմ» նրանց ներսում, բոլորը փախչում են Սատանայի կապանքներից և չեն տանջվում Սատանայի չարչարանքների մեջ։ Իմ օրվա գալստյան պատճառով մարդիկ լցվում են երջանկությամբ, նրանց սրտերի վիշտը վերանում է, երկնքում առկա թախծի ամպերը վերածվում են օդում եղող թթվածնի ու լողում այնտեղ, և այս պահին մարդն ու Ես վայելում ենք միասին լինելու երջանկությունը։ Մարդու գործողություններն Ինձ գնահատելու բան են տալիս, և ուստի Ես այլևս վշտացած չեմ։ Եվ Իմ օրվա գալստյանը զուգընթաց երկրի վրա կենսունակությամբ օժտված բաները վերագտնում են իրենց գոյության արմատը։ Ես նորից կենդանացնում եմ բոլոր բաները երկրի վրա, և ուստի դրանք Ինձ են ընդունում որպես իրենց գոյության հիմք։ Քանզի Ես այնպես եմ անում, որ բոլոր բաները շողան կյանքով և դրանք նույնպես լուռ անհետացնում եմ։ Այսպիսով՝ բոլոր բաները սպասում են Իմ բերանի հրամաններին և վայելում այն, ինչ Ես անում ու ասում եմ։ Բոլոր բաների մեջ Ես Բարձրյալն եմ՝ սակայն Ես նաև ապրում եմ բյուրավոր մարդկանց մեջ և օգտագործում եմ մարդու գործերը՝ որպես Իմ՝ երկնքի ու երկրի արարման դրսևորումներ։ Երբ մարդիկ մեծ գովք են մատուցում Իմ առջև, Ես բարձրացվում եմ բոլոր բաների մեջ, և ուստի երկրի վրայի ծաղիկներն ավելի են գեղեցկանում բարկ արևի տակ, խոտն ավելի է կանաչում, և երկնքի ամպերն ավելի շատ են կապույտ երանգ ստանում։ Իմ ձայնի պատճառով մարդիկ վազվզում են այսուայնկողմ. այսօր Իմ թագավորության մարդկանց դեմքերը լցված են ուրախությամբ, և նրանց կյանքն աճում է։ Ես աշխատում եմ Իմ բոլոր ընտրյալ մարդկանց մեջ և թույլ չեմ տալիս, որ Իմ գործն աղավաղվի մարդկային գաղափարներով, քանզի Ես անձամբ եմ իրականացնում Իմ սեփական գործը։ Երբ Ես գործում եմ, երկինքն ու երկիրը և բոլոր բաները փոխվում ու նորոգվում են, և երբ Ես ավարտում եմ Իմ գործը, մարդը լիովին նորոգվում է և Իմ պահանջածի պատճառով այլևս չի ապրում տառապանքի մեջ։ Քանի որ երջանկության ձայները կարելի է լսել ողջ երկրով մեկ, Ես առիթն օգտագործում եմ մարդկանց մեջ շնորհելու այն օրհնությունները, որոնք տալիս եմ նրանց։ Երբ Ես թագավորության Թագավորն եմ, մարդիկ բոլորը վախենում են Ինձնից, սակայն երբ Ես Թագավոր եմ մարդկանց մեջ և ապրում եմ մարդկանց մեջ, մարդիկ ոչ մի ուրախություն չեն գտնում Իմ մեջ, քանզի նրանց պատկերացումներն Իմ մասին չափազանց դառն են և այնքան խորն են արմատավորված, որ դժվար է վերացնել։ Մարդու դրսևորումների պատճառով Ես անում եմ Իմ գործը, ինչը տեղին է, և երբ Ես բարձրանում եմ բարձր երկինք և մարդու վրա թափում Իմ ցասումը, մարդկանց տարբեր կարծիքներն Իմ հանդեպ անմիջապես մոխրի են վերածվում։ Ես խնդրում եմ, որ նրանք ևս մի քանի պատկերացումներ արտահայտեն Իմ հանդեպ, բայց նրանք անխոս են մնում, կարծես ոչինչ չունեն և կարծես խոնարհ են։ Որքան շատ եմ ապրում մարդկանց պատկերացումներում, այնքան ավելի շատ են նրանք սկսում սիրել Ինձ, և որքան ավելի եմ ապրում մարդկանց պատկերացումներից դուրս, այնքան ավելի շատ են նրանք հեռանում Ինձնից, և նրանք ավելի շատ կարծիքներ ունեն Իմ մասին, քանզի աշխարհի արարումից ի վեր մինչ օրս Ես միշտ ապրել եմ մարդկանց պատկերացումներում։ Երբ Ես այսօր գալիս եմ մարդկանց մեջ, ցրում եմ մարդկանց ունեցած բոլոր պատկերացումները, և ուստի մարդիկ պարզապես մերժում են. սակայն Ես հարմար միջոցներ ունեմ, որոնցով կարող եմ էտել նրանց պատկերացումները։ Ոչ ոք չպետք է անհանգստանա կամ տագնապի՝ Ես Իմ սեփական միջոցներով կփրկեմ ողջ մարդկությանը՝ այնպես անելով, որ բոլոր մարդիկ սիրեն Ինձ և թույլ տալով նրանց վայելել Իմ օրհնությունները երկնքում։

1992 թ. Ապրիլի 17

Նախորդը. Գլուխ 31

Հաջորդը. Գլուխ 34

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով