Գլուխ 30

Մարդկանց մեջ Ես մի ժամանակ ամփոփել եմ մարդու ըմբոստությունն ու թուլությունը, և այսպիսով՝ Ես զգացել եմ մարդու թուլությունը և ճանաչել նրա ըմբոստությունը։ Նախքան մարդկանց մեջ գալս՝ վաղուց արդեն հասկացել էի մարդու ուրախություններն ու տխրությունները և դրա պատճառով ունակ եմ անելու այն, ինչ մարդը չի կարող, և ասելու այն, ինչ մարդը չի կարող, և հեշտությամբ եմ դա անում։ Մի՞թե սա չէ Իմ և մարդու միջև եղած տարբերությունը։ Եվ մի՞թե սա ակնհայտ տարբերություն չէ։ Մի՞թե Իմ գործն իրագործելի է մսից ու արյունից կազմված մարդկանց կողմից։ Մի՞թե Ես նույն տեսակից եմ, ինչ արարածները։ Մարդիկ Ինձ դասակարգել են որպես «նույն տեսակ», և մի՞թե դա այն պատճառով չէ, որ նրանք չեն ճանաչում Ինձ։ Ինչո՞ւ մարդկանց մեջ գերագույն դիրքի բարձրանալու փոխարեն Ես պետք է խոնարհեցնեմ Ինձ։ Ինչո՞ւ է մարդկությունը միշտ լքում Ինձ և անկարող է հռչակել Իմ անունը։ Իմ սրտում մեծ վիշտ կա, բայց մարդիկ ինչպե՞ս կարող են իմանալ։ Ինչպե՞ս կարող են տեսնել։ Ինձ վերաբերող բաներին որպես իրենց ողջ կյանքի կարևորագույն հարցի երբեք չվերաբերվելը մարդկանց թողել է շշմած ու շփոթված՝ ասես հենց նոր քնաբեր են ընդունել. երբ կանչում եմ նրանց, պարզապես երազի մեջ են, և ուստի ոչ ոք երբեք տեղյակ չի եղել Իմ գործերից։ Այսօր մարդկանց մեծամասնությունը դեռ խոր քնած է։ Միայն երբ հնչում է թագավորության օրհներգը, նրանք բացում են իրենց քնկոտ աչքերը և սրտերում փոքր-ինչ թախիծ զգում։ Երբ Իմ գավազանը հարվածում է մարդկությանը, դեռ հազիվ են ուշադրություն դարձնում՝ ասես իրենց ճակատագիրն այնքան անարժեք է, որքան ավազը ծովում։ Թեև նրանց մեծամասնությունը որոշակի գիտակցություն ունի, նրանք դեռ չգիտեն, թե ուր են հասել Իմ քայլերը, քանզի մարդիկ չեն հոգում Իմ սիրտն ընկալելու մասին, և ուստի միշտ կապված են Սատանայի կողմից՝ անկարող իրենք իրենց ազատագրելու։ Ես շարժվում եմ բոլոր բաներից վեր և ապրում եմ բոլոր բաների մեջ և միևնույն ժամանակ կենտրոնական տեղ եմ զբաղեցնում բյուրավոր մարդկանց սրտերում։ Այս պատճառով մարդիկ Ինձ այլ կերպ են նայում՝ հավատալով, որ արտասովոր եմ, կամ որ Ես անըմբռնելի եմ, և արդյունքում նրանց վստահությունն Իմ հանդեպ օրեցօր ավելի է ուժեղանում։ Ես մի ժամանակ հանգիստ էի առնում երրորդ երկնքում՝ դիտարկելով տիեզերքի բոլոր մարդկանց ու բաները։ Երբ խոր քնած եմ լինում, մարդիկ լռում են՝ խորապես վախենալով անհանգստացնել Իմ հանգիստը։ Երբ արթնանում եմ, անմիջապես աշխուժանում են՝ ասես հատկապես Ինձ ուրախություն բերելու գործն են անում։ Մի՞թե սա երկրի վրա գտնվող մարդկանց վերաբերմունքը չէ Իմ հանդեպ։ Այսօրվա մարդկանցից ո՞վ է երկնքում և երկրի վրա գտնվող Ինձ որպես մեկ ամբողջություն տեսնում։ Ո՞վ ակնածանքով չի նայում երկնքում գտնվող Ինձ։ Եվ ո՞վ արհամարհանքով չի նայում երկրի վրա գտնվող Ինձ։ Ինչո՞ւ է մարդը միշտ Ինձ կտոր-կտոր անում։ Ինչո՞ւ մարդը միշտ երկու տարբեր վերաբերմունք ունի Իմ հանդեպ։ Մի՞թե երկրի վրա մարմնացած Աստված այն Աստված չէ, ով իշխում է երկնքում ամեն ինչի վրա։ Մի՞թե երկնքում գտնվող Ես հիմա երկրի վրա չեմ։ Ինչո՞ւ են մարդիկ տեսնում Ինձ, բայց չեն ճանաչում։ Ինչո՞ւ երկնքի և երկրի միջև այդքան մեծ հեռավորություն կա։ Մի՞թե այս բաները մարդու կողմից ավելի խոր ուսումնասիրության արժանի չեն։

Երբ կատարում եմ Իմ գործը և այն ժամանակ, երբ արտահայտումներ եմ անում, մարդիկ միշտ ցանկանում են «համեմունք» ավելացնել դրան՝ ասես նրանց հոտառությունն ավելի սուր է, քան Իմը, ասես նրանք սուր համ են նախընտրում, և ասես Ես անտեղյակ եմ, թե մարդը ինչի կարիք ունի, և ուստի պետք է «անհանգստացնեմ» մարդուն՝ Իմ գործը «լրացնելու» համար։ Ես միտումնավոր կերպով չեմ մարում մարդկանց ակտիվությունը, այլ նրանց խնդրում եմ մաքրագործվել՝ Ինձ ճանաչելու հիմքի վրա։ Քանի որ նրանց չափազանց շատ բան է պակասում, առաջարկում եմ՝ ավելի շատ ջանք գործադրեն և այդպիսով լրացնեն իրենց պակասությունները՝ Իմ սիրտը բավարարելու համար։ Մարդիկ մի ժամանակ ճանաչում էին Ինձ իրենց պատկերացումներում, սակայն լիովին անտեղյակ էին դրանից, և ուստի նրանց գնահատանքը նման էր ավազին որպես ոսկի վերաբերվելուն։ Երբ հիշեցրի նրանց, դրա միայն մի մասից ազատվեցին, բայց հեռացված մասն արծաթե և ոսկե բաներով փոխարինելու փոխարեն նրանք շարունակել են վայելել այն մասը, որը դեռ մնում է իրենց ձեռքերում, և արդյունքում միշտ խոնարհ և համբերատար են Իմ առջև. նրանք անկարող են համատեղելի լինել Ինձ հետ, քանզի չափազանց շատ պատկերացումներ ունեն։ Ուստի Ես որոշեցի վերցնել այն ամենը, ինչ մարդն ունի և է, ու հեռու շպրտել, որպեսզի բոլորը կարողանան ապրել Ինձ հետ և այլևս բաժանված չլինեն Ինձնից։ Իմ գործի պատճառով է, որ մարդը չի հասկանում Իմ մտադրությունները։ Ոմանք հավատում են, որ երկրորդ անգամ կավարտեմ Իմ գործը և նրանց դժոխք կգցեմ։ Ոմանք հավատում են, որ կրկին կսկսեմ խոսելու «ռազմավարական» եղանակ օգտագործել, և նրանց մեծամասնությունը դողում է վախից. նրանք խորապես վախենում են, որ Ես կավարտեմ Իմ գործը և իրենց առանց գնալու տեղի կթողնեմ, և խորապես վախենում են, որ մեկ անգամ ևս կլքեմ իրենց։ Մարդիկ միշտ հին պատկերացումներն են օգտագործում՝ Իմ նոր գործը չափելու համար։ Ես ասացի, որ մարդիկ երբեք չեն ընկալել այն եղանակը, որով գործում եմ. մի՞թե նրանք այս անգամ իսկապես կարող են մեծապես ի ցույց դնել իրենց կարողությունները։ Մի՞թե մարդկանց հին պատկերացումներն այն զենքերը չեն, որոնք խաթարում են Իմ գործը։ Երբ խոսում եմ մարդկանց հետ, նրանք միշտ խուսափում են Իմ հայացքից՝ խորապես վախենալով, որ աչքերս կհառեմ իրենց վրա։ Ուստի նրանք խոնարհում են գլուխները՝ ասես Իմ կողմից ստուգում ընդունելով, և մի՞թե սա նրանց պատկերացումներից չի առաջացել։ Ինչո՞ւ է այնպես, որ առ այսօր խոնարհեցրել եմ Ինձ, բայց ոչ ոք երբեք չի նկատել։ Մի՞թե պետք է խոնարհվեմ մարդու համար։ Ես երկնքից երկիր եկա, բարձունքից մի գաղտնի վայր իջա և կրկին եկա մարդկանց մեջ ու մարդուն ցույց տվեցի այն, ինչ ունեմ և եմ։ Իմ խոսքերն անկեղծ են ու լուրջ, համբերատար և բարի։ Բայց ո՞վ է երբևէ տեսել այն, ինչ եմ և ունեմ։ Մի՞թե դեռ թաքնված եմ մարդուց։ Ինչո՞ւ է Ինձ համար այդքան դժվար հանդիպել մարդուն։ Մի՞թե այն պատճառով է, որ մարդիկ չափազանց զբաղված են իրենց գործով։ Մի՞թե այն պատճառով է, որ Ես անտեսում եմ Իմ պարտավորությունները, իսկ մարդիկ բոլորը ձգտում են հաջողության հասնելու։

Մարդկանց մտքում Աստված Աստված է, և Նրա հետ հեշտորեն հնարավոր չէ շփվել, մինչդեռ մարդը մարդ է և չպետք է հեշտությամբ սանձարձակ դառնա. սակայն մարդկանց գործերը դեռ չեն կարող բերվել Իմ առջև։ Մի՞թե Իմ պահանջները չափազանց բարձր են։ Մի՞թե մարդը չափազանց թույլ է։ Ինչո՞ւ են մարդիկ միշտ հեռվից նայում Իմ պահանջած չափանիշներին։ Մի՞թե դրանք իսկապես անհասանելի են մարդու համար։ Իմ պահանջները հաշվարկվում են՝ հիմնվելով մարդկանց «կազմվածքի» վրա, և ուստի երբեք չեն գերազանցել մարդու հասակը, բայց նույնիսկ այդ դեպքում մարդիկ մնում են անկարող՝ հասնելու Իմ պահանջած չափանիշներին։ Անթիվ անգամներ Ես լքվել եմ մարդկանց մեջ, անթիվ անգամներ մարդիկ ծաղրական հայացքով են նայել Ինձ՝ ասես Իմ մարմինը ծածկված լիներ փշերով և գարշելի լիներ նրանց համար, և ուստի մարդիկ զզվում են Ինձնից ու համարում, որ լիովին անարժեք եմ։ Այսկերպ մարդն Ինձ այսուայնկողմ է հրում։ Անթիվ անգամներ մարդիկ Ինձ ցածր գնով տուն են տարել, և անթիվ անգամներ բարձր գնով Ինձ այլուր վաճառել, և հենց դրա պատճառով է, որ այսօր հայտնվել եմ այս իրավիճակում։ Ասես մարդիկ դեռ դավեր են նյութում Իմ դեմ. նրանց մեծամասնությունը նույնիսկ ուզում է վաճառել Ինձ՝ հարյուրավոր միլիոն դոլարների շահույթ ստանալու համար, քանզի մարդը երբեք չի փայփայել Ինձ։ Ես ասես միջնորդ եմ դարձել մարդկանց միջև կամ միջուկային զենք, որով պատերազմում են միմյանց դեմ, կամ նրանց միջև ստորագրված համաձայնագիր, և արդյունքում, ընդհանուր առմամբ, Ես լիովին անարժեք եմ մարդու սրտում, ոչ անհրաժեշտ կենցաղային իր եմ։ Սակայն Ես մարդուն չեմ դատապարտում դրա պատճառով. Ես միայն փրկում եմ մարդուն և միշտ ողորմած եմ եղել մարդու հանդեպ։

Մարդիկ կարծում են, որ Ես հանգիստ կզգամ, երբ մարդկանց գցեմ դժոխք՝ ասես հատուկ գործարք եմ անում դժոխքի հետ և ասես ինչ-որ բաժին եմ, որը մասնագիտացած է մարդկանց վաճառելու մեջ, ասես մարդկանց խաբելու մասնագետ եմ և բարձր գնով կվաճառեմ նրանց, հենց որ հայտնվեն Իմ ձեռքերում։ Մարդկանց շուրթերը չեն ասում դա, բայց իրենց սրտերում հենց դրան են հավատում։ Թեև բոլորը սիրում են Ինձ, դա գաղտնի են անում։ Մի՞թե այդքան մեծ գին եմ վճարել և այդքան շատ բան ծախսել՝ ի պատասխան նրանց կողմից այս չնչին սիրո։ Մարդիկ խաբեբաներ են, իսկ Ես միշտ խաբվածի դերն եմ խաղում։ Ասես չափազանց պարզամիտ եմ։ Հենց որ տեսնում են այս թույլ կետը, նրանք շարունակում են խաբել Ինձ։ Իմ բերանից ելած խոսքերը նպատակ չունեն մարդկանց մահվան դատապարտելու կամ նրանց վրա պատահական պիտակներ փակցնելու. դրանք մարդու իրականությունն են։ Գուցե Իմ որոշ խոսքեր «չափն անցնում են», այդ դեպքում կարող եմ միայն «աղերսել» մարդկանց ներողամտությունը։ Քանի որ «հմուտ» չեմ մարդու լեզվի մեջ, Իմ ասածներից շատերն անկարող են բավարարել մարդկանց պահանջները։ Գուցե Իմ որոշ խոսքեր խոցում են մարդկանց սրտերը, ուստի կարող եմ միայն «աղերսել», որ հանդուրժող լինեն։ Քանի որ հմուտ չեմ աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայության մեջ և ուշադրություն չեմ դարձնում Իմ խոսելաձևին, Իմ շատ խոսքեր կարող են թշվառություն արթնացնել մարդկանց մեջ։ Գուցե Իմ որոշ խոսքեր դիպչում են մարդկանց հիվանդության արմատին և մերկացնում նրանց հիվանդությունը, և ուստի խորհուրդ եմ տալիս ընդունել այն դեղամիջոցի մի մասը, որը պատրաստել եմ քեզ համար, քանզի քեզ վնասելու մտադրություն չունեմ, և այս դեղամիջոցը կողմնակի ազդեցություններ չունի։ Գուցե Իմ որոշ խոսքեր «գործնական» չեն հնչում, բայց Ես մարդկանց «աղերսում եմ» չափազանց շատ չանհանգստանալ։ Ես ձեռքից ու ոտքից «ճարպիկ» չեմ, ուստի Իմ խոսքերը դեռ պետք է իրագործվեն։ Ես խնդրում եմ, որ մարդիկ «համբերատար» լինեն Իմ հանդեպ։ Այս խոսքերն օգնու՞մ են մարդուն։ Հույս ունեմ, որ մարդիկ կարող են ինչ-որ բան ստանալ այս խոսքերից. անշուշտ, դուք թույլ չեք տա, որ Իմ բոլոր խոսքերն իզուր ասվեն։

1992 թ. ապրիլի 9

Նախորդը. Գլուխ 29

Հաջորդը. Գլուխ 31

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով