Գլուխ 24
Իմ հանդիմանությունը գալիս է բոլոր մարդկանց վրա, սակայն նաև հեռու է մնում բոլոր մարդկանցից։ Յուրաքանչյուր մարդու ողջ կյանքը լի է Իմ հանդեպ սիրով ու ատելությամբ, և ոչ ոք երբեք չի ճանաչել Ինձ, և ուստի մարդու վերաբերմունքն Իմ հանդեպ մերթ տաք է, մերթ՝ սառը և անընդունակ է բնականոն լինելու։ Սակայն Ես միշտ հոգ եմ տարել և պաշտպանել եմ մարդուն, և միայն իր բթամտության պատճառով է, որ նա անկարող է տեսնել Իմ բոլոր գործերը և հասկանալ Իմ հրատապ մտադրությունները։ Ես Առաջնորդողն եմ բյուրավոր ազգերի մեջ և Բարձրյալն եմ բյուրավոր մարդկանց մեջ. պարզապես մարդը չի ճանաչում Ինձ։ Շատ տարիներ Ես ապրել եմ մարդկանց մեջ և փորձառաբար ապրել կյանքը մարդու աշխարհում, սակայն նա միշտ անտեսել է Ինձ և արտաքին տիեզերքից էակ համարել։ Հետևաբար, բնույթի և լեզվի տարբերությունների պատճառով մարդիկ Ինձ փողոցի անծանոթի պես են վերաբերվում։ Ասես Իմ հագուկապն ու հարդարանքը չափազանց յուրահատուկ են, ինչի արդյունքում մարդը չունի «հավատք»՝ Ինձ մոտենալու համար։ Միայն այդ ժամանակ եմ զգում մարդկային աշխարհի ամայությունն ու անարդարությունը։ Ես քայլում եմ անցորդների միջով՝ դիտարկելով նրանց բոլորի դեմքերը։ Կարծես նրանք հիվանդության մեջ են ապրում՝ հիվանդություն, որը նրանց դեմքերը լցնում է թախիծով. և կարծես նրանք ապրում են նաև հանդիմանության մեջ, որը խանգարում է նրանց ազատագրմանը։ Մարդը զսպում է ինքն իրեն և ցուցադրական խոնարհություն դրսևորում։ Մարդկանց մեծ մասն Իմ առջև դիմակ է կրում, որպեսզի ծափահարեմ նրանց, և մարդկանց մեծ մասը դիտավորյալ կերպով իրեն խղճուկ է ձևացնում Իմ առջև, որպեսզի ստանա Իմ օգնությունը։ Իմ մեջքի հետևում մարդիկ շողոքորթում և ըմբոստանում են Իմ դեմ։ Մի՞թե ճիշտ չեմ։ Մի՞թե սա մարդու ողջ մնալու ուղին չէ։ Ո՞վ է երբևէ Ինձ կյանքով արտահայտել իր կյանքում։ Ո՞վ է երբևէ բարձրացրել Ինձ ուրիշների մեջ։ Ո՞վ է երբևէ զսպված եղել Հոգու առջև։ Ո՞վ է երբևէ Սատանայի առջև Ինձ համար հաստատուն կանգնել իր վկայության մեջ։ Ո՞վ է երբևէ ճշմարտացիություն ավելացրել այն «հավատարմությանը», որն ունի Իմ հանդեպ։ Ո՞վ է երբևէ Իմ պատճառով դուրս թողնվել մեծ կարմիր վիշապի կողմից։ Մարդիկ Սատանայի հետ թավալվում են ցեխի մեջ. նրանք Իմ դեմ ըմբոստանալու «փորձագետներ» են, Ինձ հակառակելու «հնարագետներ» և «ասպիրանտներ»՝ Ինձ հետ ձևականորեն գործ ունենալու իրենց եղանակներում։ Հանուն իր իսկ ճակատագրի՝ մարդը փնտրտուքների մեջ է երկրի վրա այստեղ ու այնտեղ, և երբ կանչում եմ նրան, շարունակում է անկարող մնալ՝ զգալու Իմ թանկագինությունը և շարունակում է «հավատքով» ապավինել ինքն իրեն՝ չցանկանալով «բեռ» լինել ուրիշների համար։ Մարդու «վճռականությունները» արժեքավոր են, սակայն երբեք ոչ մեկի վճռականությունը առավելագույն գնահատականի չի արժանացել։ Դրանք բոլորը երերում են Իմ առջև և ապա՝ անձայն տապալվում։
Ես ամեն օր խոսում եմ, և ամեն օր նոր բաներ եմ անում։ Եթե մարդն իր ողջ ուժը չգործադրի, ապա կդժվարանա լսել Իմ ձայնը և տեսնել Իմ երեսը։ Թեև Սիրելին չափազանց սքանչելի է, և Նրա խոսքը՝ ծայրաստիճան մեղմ, սակայն մարդն անկարող է հեշտությամբ տեսնել Նրա փառավոր երեսը և լսել Նրա ձայնը։ Դարերի ընթացքում ոչ ոք երբեք հեշտությամբ չի տեսել Իմ երեսը։ Ժամանակին Ես խոսել եմ Պետրոսի հետ և «հայտնվել» Պողոսին, բայց ոչ ոք՝ բացառությամբ իսրայելացիների, երբեք ճշմարտապես չի տեսել Իմ երեսը։ Այսօր անձամբ եմ եկել մարդկանց մեջ՝ նրանց հետ միասին ապրելու։ Մի՞թե սա ձեզ հազվագյուտ ու արժեքավոր չի թվում։ Մի՞թե չեք ցանկանում փայփայել ձեր ժամանակը։ Ցանկանում եք թույլ տալ, որ այն այսպես անցնի՞ ձեր կողքով։ Մի՞թե ժամացույցի սլաքները կարող են հանկարծակի կանգ առնել մարդկանց մտքերում։ Կամ մի՞թե ժամանակը կարող է ետ հոսել։ Կամ մի՞թե մարդը կարող է կրկին երիտասարդ դառնալ։ Մի՞թե այսօրվա օրհնված կյանքը երբևէ կարող է կրկին գալ։ Ես մարդուն համապատասխան «պարգևավճար» չեմ տալիս «վատնելու» համար։ Պարզապես պնդում եմ Իմ գործն անելը՝ մնացած ամեն ինչից կտրված, և չեմ կանգնեցնում ժամանակի հոսքն այն պատճառով, որ մարդը զբաղված է, կամ նրա աղաղակների ձայնի պատճառով։ Մի քանի հազար տարի ոչ ոք չի կարողացել բաժանել Իմ եռանդը, և ոչ ոք չի կարողացել խախտել Իմ սկզբնական ծրագիրը։ Ես կգերազանցեմ տարածությունը, կհատեմ դարաշրջանները և կսկսեմ Իմ ողջ ծրագրի առանցքային գործը ինչպես բոլոր բաներից վեր, այնպես էլ դրանց մեջ։ Ոչ մի մարդ չի կարողացել հատուկ վերաբերմունք ստանալ Ինձնից կամ «պարգևներ»՝ Իմ ձեռքերից։ Թեև նրանք բացում են իրենց բերանները՝ Ինձ աղերսելու համար, և թեև նրանք մեկնում են իրենց ձեռքերը և, մոռանալով մնացած ամեն ինչ, պահանջում են այս բաներն Ինձնից, այս մարդկանցից ոչ մեկը երբեք չի ստիպել Ինձ հուզվել, և նրանք բոլորը ետ են մղվել Իմ «անգութ» ձայնով։ Մարդկանց մեծ մասը հավատում է, որ «չափազանց երիտասարդ» են և ուստի սպասում են, որ մեծ կարեկցանք ցուցաբերեմ, երկրորդ անգամ ողորմած լինեմ իրենց հանդեպ և խնդրում են, որ իրենց թույլ տամ ետնամուտքով ներս մտնել։ Սակայն ինչպե՞ս կարող էի անփութորեն միջամտել Իմ ծրագրին։ Մի՞թե մարդու «երիտասարդ տարիքի» պատճառով կարող էի կանգնեցնել երկրի պտույտը, որպեսզի նա ևս մի քանի տարի ապրեր երկրի վրա։ Մարդու ուղեղն այնքան բարդ է, սակայն թվում է՝ նաև բաներ կան, որոնք պակասում են դրան։ Հետևաբար մարդու մտքում հաճախ հայտնվում են «հրաշալի եղանակներ»՝ միտումնավոր կերպով Իմ գործը խաթարելու համար։
Թեև շատ անգամներ ներել եմ մարդու մեղքերը և հատուկ հոգ եմ տարել նրա մասին իր թուլության պատճառով, շատ են նաև այն անգամները, երբ նրան համապատասխան վերաբերմունք եմ ցույց տվել իր անտեղյակության պատճառով։ Պարզապես մարդը երբեք չի իմացել՝ ինչպես գնահատել Իմ բարությունը, այնպես որ ընկել է իր ներկա վիճակի մեջ՝ փոշով ծածկած, շորերը՝ ցնցոտիներ, մազերը մոլախոտի պես գլուխը ծածկած, դեմքը՝ մրով պատված, ոտքերին՝ կոպիտ, ինքնաշեն կոշիկներ, ձեռքերը՝ սատկած արծվի ճանկերի պես անզոր կախված կողքերից։ Երբ բացում եմ Իմ աչքերը և նայում, կարծես մարդը նոր է դուրս սողացել անհատակ անդունդից։ Չեմ կարող չզայրանալ. Ես միշտ հանդուրժող եմ եղել մարդու հանդեպ, սակայն ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ մի դև ելումուտ անի Իմ սուրբ թագավորություն, ինչպես իրեն հաճելի է։ Ինչպե՞ս կարող էի թույլ տալ, որ մուրացկանը ձրի ուտի Իմ տանը։ Ինչպե՞ս կարող էի անմաքուր հոգուն հանդուրժել որպես հյուր Իմ տանը։ Մարդը միշտ «խիստ է եղել իր հանդեպ» և «հանդուրժող՝ ուրիշների հանդեպ», սակայն երբեք նվազագույն չափով անգամ քաղաքավարի չի եղել Իմ հանդեպ, քանի որ Ես Աստված եմ երկնքում, ուստի այլ կերպ է վերաբերվում Ինձ և երբեք չնչին գորով անգամ չի ունեցել Իմ հանդեպ։ Կարծես մարդու աչքերը հատկապես խորաթափանց են։ Հենց որ նա հանդիպում է Ինձ, դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվում է և փոքր-ինչ ավելի շատ արտահայտություն է հաղորդում իր սառը, անտարբեր դեմքին։ Ես մարդու նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չեմ կիրառում Իմ հանդեպ նրա վերաբերմունքի պատճառով, այլ պարզապես նայում եմ երկնակամարին տիեզերքներից վեր և այնտեղից իրականացնում Իմ գործը երկրի վրա։ Մարդու հիշողություններում Ես երբեք բարություն չեմ ցուցաբերել որևէ մարդու հանդեպ, բայց և երբեք վատ չեմ վերաբերվել որևէ մեկին։ Քանի որ մարդն իր սրտում «դատարկ նստատեղ» չի թողնում Ինձ համար, երբ, անտեսելով ամեն ինչ, բնակվում եմ նրա ներսում, անքաղաքավարի կերպով դուրս է մղում Ինձ և ապա շողոքորթ խոսքեր է օգտագործում՝ արդարանալու համար՝ ասելով, թե ինքը չափազանց թերի է և անկարող իրեն Իմ վայելքի համար տրամադրել։ Մինչ խոսում է, նրա դեմքը հաճախ պատվում է «մութ ամպերով», կարծես աղետը կարող է ցանկացած պահի գալ մարդկանց մեջ։ Սակայն նա դեռ Ինձ խնդրում է հեռանալ՝ առանց հաշվի առնելու առկա վտանգները։ Թեև մարդուն տալիս եմ Իմ խոսքերով և Իմ գրկի ջերմությամբ, կարծես լսողական օրգան չունի, ուստի չնչին ուշադրությունն անգամ չի դարձնում Իմ ձայնին, փոխարենը, բռնելով գլուխը, արագորեն հեռանում է։ Ես հեռանում եմ մարդուց՝ մի քիչ հիասթափություն, բայց նաև մի քիչ ցասում զգալով։ Մինչդեռ մարդն անմիջապես անհետանում է մեծ փոթորիկների և հզոր ալիքների հարվածների տակ։ Շուտով նա աղաղակում է Ինձ, բայց ինչպե՞ս կարող էր ազդել քամու և ալիքների շարժման վրա։ Աստիճանաբար մարդու բոլոր հետքերը կորչում են, մինչև որ նրան այլևս հնարավոր չի լինում գտնել։
Դարերից առաջ Ես նայում էի բոլոր երկրներին տիեզերքներից վեր։ Ես մի մեծ գործ ծրագրեցի երկրի վրա՝ ստեղծել մարդկություն, որը համապատասխանում էր Իմ մտադրություններին, և երկրի վրա կառուցել մի թագավորություն, ինչպես երկնքում եղածը՝ թույլ տալով, որ Իմ զորությունը լցնի երկնակամարը, և Իմ իմաստությունը տարածվի ողջ տիեզերքով մեկ։ Եվ այսպես այսօր՝ հազարավոր տարիներ անց, շարունակում եմ Իմ ծրագիրը։ Սակայն ոչ ոք չգիտի երկրի վրա Իմ ծրագրի կամ տնօրինման մասին և առավել ևս չի տեսնում Իմ թագավորությունը երկրի վրա։ Հետևաբար, մարդն ընկնում է ստվերների ետևից և գալիս է Իմ առջև՝ փորձելով հիմարացնել Ինձ՝ ցանկանալով «լուռ գին» վճարել երկնքում Իմ օրհնությունների համար։ Արդյունքում հարուցում է Իմ զայրույթը, և Ես դատաստան եմ բերում նրա վրա, բայց նա դեռ չի արթնանում։ Կարծես աշխատում է գետնի տակ՝ լիովին անտեղյակ լինելով նրանից, ինչ գետնի վրա է, քանի որ չի ձգտում ոչ մի այլ բանի՝ բացի իր սեփական հեռանկարներից։ Բոլոր մարդկանց Ես մեջ երբեք չեմ տեսել որևէ մեկին, ով ապրում է Իմ շողացող լույսի ներքո։ Նրանք ապրում են խավարի աշխարհում և կարծես սովորել են ապրել խավարի մեջ։ Երբ լույսը գալիս է, նրանք հեռու են մնում, և կարծես լույսը խանգարել է նրանց աշխատանքին։ Արդյունքում մի փոքր հակակրանք են տածում դրա հանդեպ, կարծես լույսը փշրել է նրանց ողջ խաղաղությունը և թողել նրանց խորը քնելու անկարող։ Հետևաբար, մարդը հավաքում է իր ողջ ուժը՝ լույսը վանելու համար։ Լույսը կարծես նույնպես «ինքնագիտակցություն չունի» և ուստի արթնացնում է մարդուն իր քնից։ Երբ մարդն արթնանում է, նրա աչքերը փակ են, և նրա սիրտը լի է զայրույթով։ Նա որոշ չափով դժգոհ է Ինձնից, սակայն Իմ սրտում գիտեմ իրերի վիճակը։ Աստիճանաբար Ես ուժեղացնում եմ լույսը՝ ստիպելով, որ բոլոր մարդիկ մեկ առ մեկ գան Իմ լույսի մեջ ապրելու, այնպես որ շուտով նրանք հմտանում են լույսի հետ շփվելու մեջ, և ավելին՝ բոլորը թանկ են գնահատում լույսը։ Այս ժամանակ Իմ արքայությունը եկել է մարդկանց մեջ, բոլոր մարդիկ ուրախությամբ պարում են և տոնում, երկիրն անմիջապես լցվում է ցնծությամբ, և մի քանի հազար տարվա լռությունը խախտվում է լույսի գալստյամբ…
1992 թ. մարտի 26