Գլուխ 25

Ժամանակն անցնում է, և ներկա օրը մի ակնթարթում եկել է։ Իմ Հոգու ուղղորդմամբ բոլոր մարդիկ ապրում են Իմ լույսի մեջ, և այլևս ոչ ոք չի ապրում անցյալով կամ ուշադրություն չի դարձնում երեկվան։ Ո՞վ երբևէ չի ապրել և գոյություն չի ունեցել ներկա օրում։ Ո՞վ հիասքանչ օրեր ու ամիսներ չի անցկացրել թագավորությունում։ Ո՞վ չի ապրել արևի տակ։ Թեև թագավորությունն իջել է մարդկանց մեջ, ոչ ոք ճշմարտապես չի զգացել դրա ջերմությունը. մարդը տեսնում է միայն դրա արտաքինը և չի ըմբռնում դրա էությունը։ Երբ Իմ թագավորությունը ձևավորվում է, ո՞վ չի ուրախանում դրա համար։ Մի՞թե երկրագնդի վրայի երկրներն իսկապես կարող են խուսափել։ Մի՞թե մեծ կարմիր վիշապն իսկապես ի վիճակի է խուսափելու իր խորամանկությամբ։ Իմ կառավարչական հրամանագրերը ազդարարվում են տիեզերքում, դրանք հաստատում են Իմ իշխանությունը բոլոր մարդկանց մեջ և ուժի մեջ են մտնում տիեզերքի ներսում. այնուամենայնիվ, մարդը երբեք ճշմարտապես չի իմացել սա։ Երբ Իմ կառավարչական հրամանագրերը հրապարակվում են տիեզերքին, դա նաև այն ժամանակն է, երբ երկրի վրա Իմ գործը մոտենում է ավարտին։ Երբ որպես Թագավոր իշխանություն եմ բանեցնում բոլոր մարդկանց մեջ, և երբ Ինձ ճանաչում են որպես միակ բուն Աստծու, Իմ թագավորությունը լիովին կիջնի երկրի վրա։ Այսօր բոլոր մարդիկ նոր սկիզբ ունեն նոր ճանապարհի վրա։ Նրանք նոր կյանք են սկսել, սակայն ոչ ոք երբեք ճշմարտապես երկնքին նմանվող կյանք փորձառաբար չի ապրել երկրի վրա։ Արդյոք ճշմարտապես ապրո՞ւմ եք Իմ լույսի մեջ։ Արդյոք ճշմարտապես ապրո՞ւմ եք Իմ խոսքերի մեջ։ Ո՞վ չի մտածում իր իսկ հեռանկարների մասին։ Ո՞վ չի տխրում իր իսկ ճակատագրի համար։ Ո՞վ չի պայքարում չարչարանքի ծովում։ Ո՞վ չի ցանկանում ազատվել։ Մի՞թե թագավորության օրհնությունները տրվում են երկրի վրա մարդու քրտնաջան աշխատանքի դիմաց։ Մի՞թե մարդու բոլոր ցանկությունները կարող են իրականանալ ճիշտ այնպես, ինչպես նա է ցանկանում։ Ես ժամանակին մարդու առջև ներկայացրի թագավորության գեղեցիկ տեսարանը, սակայն նա պարզապես ագահ աչքերով նայեց դրան, և չկար ոչ ոք, ով ճշմարտապես վճռեր մտնել դրա մեջ։ Ժամանակին Ես «հաղորդեցի» մարդուն երկրի վրայի իրական իրավիճակի մասին, բայց նա ոչինչ չարեց՝ լսելուց բացի, և սրտանց չվերաբերվեց Իմ բերանից ելած խոսքերին։ Ժամանակին Ես պատմեցի մարդուն երկնքի հանգամանքների մասին, սակայն լսելիս նա Իմ խոսքերն ընդունեց որպես հրաշալի հեքիաթներ և անկեղծ սրտով չընդունեց այն, ինչ նկարագրեց Իմ բերանը։ Այսօր թագավորության տեսարանները փայլատակում են մարդկանց մեջ, բայց արդյոք որևէ մեկն իր որոնումներում երբևէ «կտրել-անցե՞լ է սար ու ձոր»։ Առանց Իմ հորդորի՝ մարդը դեռ չէր արթնանա իր երազներից։ Մի՞թե նա իսկապես այդքան գերված է երկրի վրայի իր կյանքով։ Մի՞թե նրա սրտում իսկապես բարձր պահանջներ չկան։

Նրանք, ում որպես Իմ ժողովուրդ նախասահմանեցի, ի վիճակի են իրենց Ինձ ընծայելու և ապրելու Ինձ հետ ներդաշնակության մեջ։ Նրանք արժեքավոր են Իմ աչքին և շողում են Իմ հանդեպ սիրով Իմ թագավորությունում։ Այսօրվա մարդկանցից ո՞վ է կատարում նման պայմանները։ Ո՞վ է ի վիճակի հասնելու իր նպատակին՝ ըստ Իմ պահանջների։ Մի՞թե Իմ պահանջներն իսկապես դժվարություններ են ստեղծում մարդու համար։ Մի՞թե միտումնավոր կերպով ստիպում եմ նրան սխալներ գործել։ Ես բոլոր մարդկանց «ներողամտությամբ» եմ վերաբերվում և նրանց արտոնյալ վերաբերմունք եմ ցույց տալիս։ Սակայն սա միայն Չինաստանում Իմ ժողովրդի հանդեպ է։ Այնպես չէ, որ թերագնահատում եմ ձեզ, ոչ էլ այնպես է, որ ձեզ խեթ եմ նայում, այլ գործնական և իրատես եմ ձեր հանդեպ։ Մարդիկ իրենց կյանքում անխուսափելիորեն բախվում են անհաջողությունների՝ լինի իրենց ընտանիքների առումով, թե ավելի լայն աշխարհի։ Սակայն ո՞ւմ նեղությունն է կազմակերպվել իր իսկ ձեռքով։ Մարդն անկարող է ճանաչել Ինձ։ Նա որոշակի հասկացողություն ունի Իմ արտաքին տեսքի մասին, սակայն անտեղյակ է Իմ էությունից. նա չգիտի իր կերած սննդի բաղադրիչները։ Ո՞վ է ի վիճակի ուշադիր ընկալելու Իմ սիրտը։ Ո՞վ է ի վիճակի ճշմարտապես հասկանալու Իմ մտադրություններն Իմ ներկայության մեջ։ Երբ իջնում եմ երկրի վրա, այն ծածկված է խավարով, և մարդը «խոր քնած է»։ Ես քայլում եմ բոլոր վայրերով, և այն ամենը, ինչ տեսնում եմ, պատռված ու մաշված է և անտանելի է նայելու համար։ Կարծես մարդը միայն ցանկանում է վայելել և չունի «արտաքին աշխարհի բաներին» ուշադրություն դարձնելու ցանկություն։ Բոլոր մարդկանցից գաղտնի՝ Ես զննել եմ ողջ երկիրը, սակայն չեմ տեսնում ոչ մի տեղ, որ կենսունակությամբ լի լինի։ Ես անմիջապես լույս ու ջերմություն եմ արձակում և երրորդ երկնքից նայում եմ երկրին։ Թեև լույսն ընկնում է երկրի վրա, և ջերմությունը տարածվում է դրա վրայով, կարծես միայն լույսն ու ջերմությունն են ուրախանում. դրանք լիովին անկարող են արթնացնել մարդուն, որը տարված է հարմարավետությամբ։ Տեսնելով սա՝ անմիջապես մարդկանց մեջ եմ շնորհում այն «գավազանը», որը պատրաստել եմ։ Երբ գավազանն ընկնում է, լույսն ու ջերմությունն աստիճանաբար ցրվում են, և երկիրն անմիջապես դառնում է ամայի ու խավար, և խավարի պատճառով մարդը կառչում է ինքն իրեն վայելել շարունակելու հնարավորությանը։ Մարդը որոշ աղոտ տեղեկություն ունի Իմ գավազանի գալստյան մասին, բայց նա չի արձագանքում և շարունակում է վայելել իր «օրհնությունները երկրի վրա»։ Այնուհետև Ես հնչեցնում եմ Իմ ձայնը՝ հանդիմանելու բոլոր մարդկանց, և ողջ տիեզերքի մարդիկ գլխիվայր գամվում են խաչին։ Երբ գալիս է Իմ հանդիմանությունը, մարդը ցնցվում է լեռների տապալման և երկրի ճեղքման աղմուկից, ինչից հետո նա վախեցած արթնանում է։ Ցնցված ու սարսափած՝ նա ցանկանում է փախչել, բայց չափազանց ուշ է։ Երբ Իմ հանդիմանությունն ընկնում է, Իմ թագավորությունն իջնում է երկրագնդի վրա, և յուրաքանչյուր երկիր փշուր-փշուր է լինում՝ անհետանալով առանց հետքի և ոչինչ չթողնելով իր ետևում։

Ամեն օր Ես նայում եմ տիեզերքի դեմքին և ամեն օր Իմ նոր գործն եմ անում մարդկանց մեջ։ Սակայն բոլոր մարդիկ տարվում են իրենց գործով, և ոչ ոք ուշադրություն չի դարձնում Իմ գործի դինամիկային կամ չի նկատում իրենցից դուրս գտնվող բաների վիճակը։ Կարծես մարդիկ ապրում են իրենց իսկ ստեղծած նոր երկնքում և նոր երկրում և չեն ցանկանում՝ որևէ մեկն անհանգստացնի իրենց։ Նրանք բոլորը զբաղված են իրենք իրենց վայելելու գործով և ինքնահիացման «մարմնամարզական վարժություններով»։ Մի՞թե մարդու սրտում Ինձ համար ընդհանրապես տեղ չկա։ Մի՞թե իսկապես անկարող եմ Իշխանը լինելու մարդու սրտի ներսում։ Մի՞թե մարդու հոգին իսկապես թողել է նրան։ Ո՞վ է երբևէ ուշադիր խորհրդածել Իմ բերանից ելած խոսքերի շուրջ։ Ո՞վ է երբևէ ընկալել Իմ սրտի ցանկությունը։ Մի՞թե մարդու սիրտն իսկապես գրավվել է ինչ-որ այլ բանի կողմից։ Շատ են այն անգամները, երբ աղաղակել եմ մարդուն, սակայն արդյոք որևէ մեկը երբևէ կարեկցանք զգացե՞լ է։ Արդյոք որևէ մեկը երբևէ ապրե՞լ է մարդկայնության մեջ։ Թեև մարդն ապրում է մսեղիում, սակայն զուրկ է մարդկայնությունից։ Մի՞թե նա կենդանական աշխարհում է ծնվել։ Կամ մի՞թե ծնվել է երկնքում և օժտված է աստվածայնությամբ։ Ես Իմ պահանջներն եմ ներկայացնում մարդուն, սակայն նա կարծես չի հասկանում Իմ խոսքերը. կարծես մի հրեշ եմ, որն օտար է իրեն, և ուստի դժվար է մոտենալը։ Այնքա՜ն շատ անգամներ հիասթափվել եմ մարդուց, այնքա՜ն շատ անգամներ ցասումով եմ լցվել նրա վատ կատարման պատճառով և այնքա՜ն շատ անգամներ տխրել եմ նրա թուլության պատճառով։ Ինչո՞ւ երբեք ի վիճակի չեմ արթնացնելու հոգևոր զգացումը մարդու սրտում։ Ինչո՞ւ երբեք ի վիճակի չեմ սեր ներշնչելու մարդու սրտում։ Ինչո՞ւ մարդը երբեք չի ցանկանում Ինձ որպես իր աչքի լույսի վերաբերվել։ Մի՞թե մարդու սիրտն իրենը չէ։ Մի՞թե ինչ-որ այլ բան է բնակություն հաստատել նրա հոգում։ Ինչո՞ւ է մարդն անդադար ողբում։ Ինչո՞ւ է միշտ լի վշտով։ Ինչո՞ւ, երբ տխուր է, անտեսում է Իմ գոյությունը։ Մի՞թե խոցել եմ նրան։ Մի՞թե միտումնավոր կերպով լքել եմ նրան։

Իմ աչքերում մարդը բոլոր բաներին իշխողն է։ Ես նրան զգալի իշխանություն եմ տվել՝ թույլ տալով տնօրինել բոլոր բաները երկրի վրա՝ խոտը լեռների վրա, կենդանիներին անտառներում և ձկներին ջրում։ Սակայն դրա համար ուրախ լինելու փոխարեն մարդը պաշարված է անհանգստությամբ։ Նրա ողջ կյանքը լի է տխրությամբ ու վշտով, նրա ողջ կյանքը նաև լի է շտապողականությամբ ու իրարանցմամբ, և նրա կյանքն ամբողջովին դատարկություն է՝ գումարած զվարճանք. նրա ողջ կյանքում չկան նոր «գյուտեր» կամ «ստեղծագործություններ»։ Ոչ ոք ի վիճակի չէ ազատվելու այս դատարկ կյանքից, ոչ ոք երբեք իմաստալից կյանք չի հայտնաբերել, և ոչ ոք երբեք իրական կյանք փորձառաբար չի ապրել։ Թեև այսօրվա մարդիկ բոլորն ապրում են Իմ շողացող լույսի ներքո, նրանք ոչինչ չգիտեն երկնքի կյանքի մասին։ Եթե ողորմություն չցուցաբերեմ մարդուն կամ չփրկեմ մարդկությանը, ապա բոլոր մարդիկ իզուր են եկել, նրանց կյանքը երկրի վրա անիմաստ է և իզուր կհեռանան՝ չունենալով ոչինչ, որով կարող են պարծենալ։ Յուրաքանչյուր կրոնի, հասարակության յուրաքանչյուր խավի, յուրաքանչյուր ազգի և յուրաքանչյուր հարանվանության մարդիկ բոլորը գիտեն երկրի վրայի դատարկությունը, և բոլորը փնտրում են Ինձ և սպասում Իմ վերադարձին. սակայն ո՞վ է ի վիճակի ճանաչելու Ինձ, երբ գամ։ Ես ստեղծեցի բոլոր բաները, արարեցի մարդկությանը և այսօր իջել եմ մարդկանց մեջ։ Մարդը, սակայն, հակահարված է տալիս Ինձ և «հատուցում» է հարկադրում։ Մի՞թե այն գործը, որ անում եմ մարդու վրա, ոչ մի օգուտ չի տալիս նրան։ Մի՞թե իսկապես անկարող եմ բավարարել մարդուն։ Ինչո՞ւ է մարդը մերժում Ինձ։ Ինչո՞ւ է մարդն այդքան սառն ու անտարբեր Իմ հանդեպ։ Ինչո՞ւ է երկիրը ծածկված դիակներով։ Մի՞թե սա իսկապես այն աշխարհի վիճակն է, որը ստեղծեցի մարդու համար։ Ինչո՞ւ է այնպես, որ մարդուն անհամեմատելի հարստություններ եմ տվել, սակայն դրա դիմաց նա Ինձ երկու դատարկ ձեռք է առաջարկում։ Ինչո՞ւ մարդն անկեղծորեն չի սիրում Ինձ։ Ինչո՞ւ երբեք Իմ ներկայության մեջ չէ։ Մի՞թե Իմ բոլոր խոսքերն իսկապես իզուր են եղել։ Մի՞թե Իմ խոսքերն անհետացել են ջրից ելնող ջերմության պես։ Ինչո՞ւ մարդը չի ցանկանում համագործակցել Ինձ հետ։ Մի՞թե Իմ օրվա գալուստն իսկապես մարդու մահվան պահն է։ Մի՞թե իսկապես կկործանեի մարդուն այն ժամանակ, երբ Իմ թագավորությունը ձևավորվում է։ Ինչո՞ւ Իմ ողջ տնօրինման ծրագրի ընթացքում ոչ ոք երբեք չի ընկալել Իմ մտադրությունները։ Ինչո՞ւ Իմ բերանից ելած արտահայտությունները փայփայելու փոխարեն մարդն արհամարհանքով մերժում է դրանք։ Ես ոչ մեկին չեմ դատապարտում, այլ պարզապես բոլոր մարդկանց խնդրում եմ հանդարտվել և կատարել ինքնաքննության գործը։

1992 թ. մարտի 27

Նախորդը. Գլուխ 24

Հաջորդը. Ցնծացե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով