Գործ և մուտք (10)
Մարդկության՝ մինչև այսօր առաջ ընթանալը աննախադեպ վեհության տեսարան է։ Աստծու գործը և մարդու մուտքն առաջ են ընթանում կողք կողքի, և ուստի Աստծու գործը նույնպես հասել է աննախադեպ վեհության վիճակի։ Մարդու մուտքը մինչ օրս մի հրաշք է, որը մարդը նախկինում երբեք չէր պատկերացրել։ Աստծու գործը հասել է իր գագաթնակետին, և, հետևաբար, մարդու «մուտքը»[1] նույնպես հասել է իր գագաթնակետին։ Աստված խոնարհեցրել է Իրեն որքան հնարավոր է, և երբեք չի բողոքել մարդկությանը կամ տիեզերքին ու բոլոր բաներին։ Մինչդեռ մարդը կանգնած է Աստծու գլխին, և մարդու կողմից Աստծուն ճնշելը հասել է իր գագաթնակետին, ամեն ինչ հասել է իր գագաթնակետին, և ժամանակն է, որ արդարության օրը հայտնվի։ Ինչո՞ւ շարունակել թույլ տալ, որ խավարը ծածկի երկիրը, և մթությունը պարուրի բյուրավոր մարդկանց։ Աստված դիտարկել է մի քանի հազար տարի՝ նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ, և Նրա համբերությունը վաղուց հասել է իր սահմանին։ Նա հետևել է մարդկության յուրաքանչյուր քայլին, դիտարկել է, թե որքան ժամանակ մարդու անարդարությունը կշարունակի մոլեգնել, սակայն մարդը, ով վաղուց թմրել է, ոչինչ չի զգում։ Եվ ո՞վ է երբևէ հետևել Աստծու գործերին։ Ո՞վ է երբևէ բարձրացրել իր աչքերը և նայել հեռուն։ Ո՞վ է երբևէ ուշադիր լսել։ Ո՞վ է երբևէ եղել Ամենակարողի ձեռքերում։ Մարդիկ բոլորը տանջվում են երևակայական վախերից[2]։ Ի՞նչ օգուտ ունի խոտի ու ծղոտի կույտը։ Միակ բանը, որ դրանք կարող են անել, մարմնացած Աստծուն մինչև մահ խոշտանգելն է։ Թեև դրանք ընդամենը խոտի ու ծղոտի կույտեր են, դեռ կա մի բան, որ անում են «ամենից լավ»[3]՝ Աստծուն մինչև մահ խոշտանգելը և ապա բղավելը, որ «դա ուրախացնում է մարդկանց սրտերը»։ Ծովախեցգետին-զինվորների և խեցգետին-գեներալների ինչպիսի՜ ոհմակ։ Մարդկանց անվերջանալի հոսանքի մեջ նրանք «առանձնացրել են» Աստծուն՝ շրջափակելով Նրան անանցանելի պատնեշով։ Նրանց տենչն ավելի ու ավելի է բորբոքվում[4], նրանք հորդաներով շրջապատել են Աստծուն, այնպես որ Նա չի կարողանում անգամ մի մատնաչափ շարժվել։ Իրենց ձեռքերում նրանք պահում են ամեն տեսակ զենքեր, և երբ տեսնում են Աստծուն, կարծես թշնամու տեսած լինեն, նրանց աչքերը լի են զայրույթով՝ տենչում են «Աստծուն հոշոտել»։ Որքա՜ն տարակուսելի է։ Ինչո՞ւ են մարդն ու Աստված դարձել այսպիսի անհաշտ թշնամիներ։ Մի՞թե ոխ կա ամենասիրելի Աստծու և մարդու միջև։ Մի՞թե Աստծու գործողությունները ոչ մի օգուտ չեն տալիս մարդուն։ Արդյո՞ք դրանք վնասում են մարդուն։ Մարդն անթարթ հայացքով նայում է Աստծուն՝ խորապես վախենալով, որ Նա կճեղքի մարդու շրջափակումը, կվերադառնա երրորդ երկինքը և մարդուն կրկին կնետի զնդանը։ Մարդն զգուշանում է Աստծուց, տագնապի մեջ է և հեռվում փռված է գետնին՝ ձեռքին «գնդացիր», ուղղված մարդկանց մեջ գտնվող Աստծուն։ Կարծես թե Աստծու ամենափոքր շարժման դեպքում մարդը կոչնչացնի Նրա ամեն ինչը՝ Նրա ողջ մարմինը և այն ամենը, ինչ Նա կրում է՝ ոչինչ չթողնելով։ Աստծու և մարդու միջև հարաբերությունն անվերականգնելի է։ Աստված անհասկանալի է մարդու համար, մինչդեռ մարդը միտումնավոր փակում է աչքերը՝ Նրանից խուսափելու համար. բացարձակապես չի կամենում տեսնել Իմ գոյությունը և աններողամիտ է Իմ դատաստանի հանդեպ։ Ուստի, երբ մարդն ուշադրություն չի դարձնում, Ես հանդարտ հեռանում եմ և այլևս չեմ համեմատի մարդու հետ, թե ով է բարձր և ով՝ ցածր։ Մարդկությունը բոլորից ամենաստոր «կենդանին» է, և Ես այլևս չեմ ցանկանում ուշադրություն դարձնել նրան։ Վաղուց Իմ ողջ շնորհքը ետ եմ տարել այն վայրը, որտեղ խաղաղ բնակվում եմ։ Քանի որ մարդն այնքան ըմբոստ է, ի՞նչ հիմք ունի նա այլևս վայելելու Իմ թանկ շնորհքը։ Ես չեմ կամենում իզուր Իմ շնորհքը տալ այն ուժերին, որոնք թշնամական են Իմ հանդեպ։ Իմ թանկ պտուղները կշնորհեի Քանանի այն ջանասեր հողագործներին, ովքեր մեծ եռանդով ողջունում են Իմ վերադարձը։ Միայն ցանկանում եմ, որ երկինքները հավերժ գոյատևեն, և, ավելին, որ մարդը երբեք չծերանա, որ երկինքներն ու մարդը հավիտյան հանգստի մեջ լինեն, և այդ մշտադալար «սոճիներն ու նոճիները» հավիտյան ուղեկցեն Աստծուն և հավիտյան ուղեկցեն երկինքներին՝ միասին մուտք գործելով իդեալական դարաշրջան։
Շատ օրեր ու գիշերներ եմ անցկացրել մարդու հետ, բնակվել եմ աշխարհում մարդու հետ միասին և երբեք ավելի շատ պահանջներ չեմ ներկայացրել մարդուն։ Պարզապես առաջնորդում եմ մարդուն միշտ առաջ, ոչինչ չեմ անում բացի մարդուն առաջնորդելուց և հանուն մարդկության ճակատագրի՝ անդադար իրականացնում եմ կարգավորման գործը։ Ո՞վ է երբևէ հասկացել երկնային Հոր կամքը։ Ո՞վ է ճամփորդել երկնքի և երկրի միջև։ Այլևս չեմ ցանկանում մարդու հետ անցկացնել նրա «ծերությունը», քանի որ մարդը չափազանց հնաոճ է, ոչինչ չի հասկանում. միակ բանը, որ գիտի, Իմ բացած սեղանից ագահաբար խժռելն է՝ կտրված մնացած ամեն ինչից, երբեք չմտածելով որևէ այլ հարցի մասին։ Մարդկությունը չափազանց ժլատ է, մարդկանց մեջ աղմուկը, ամայությունն ու վտանգը չափազանց մեծ են, ուստի չեմ ցանկանում կիսել վերջին օրերի ընթացքում ձեռք բերված հաղթահարման թանկ պտուղները։ Թող մարդը վայելի այն հարուստ օրհնությունները, որոնք ինքն է ստեղծել, քանի որ մարդն Ինձ չի ողջունում. ինչո՞ւ պետք է ստիպեմ մարդկությանը շինծու ժպտալ։ Աշխարհի ամեն անկյուն զուրկ է ջերմությունից, աշխարհի ողջ բնապատկերներում գարնան ոչ մի նշույլ չկա, քանի որ ջրային արարածի պես մարդը չունի ամենափոքր ջերմությունն անգամ, դիակի է նման, և նույնիսկ նրա երակներով հոսող արյունը սառույցի պես է, որը պաղեցնում է սիրտը։ Ո՞ւր է ջերմությունը։ Մարդն առանց պատճառի խաչին գամեց Աստծուն և դրանից հետո չզգաց ամենափոքր խղճի խայթն անգամ։ Երբեք ոչ ոք չի զղջացել, և այս դաժան բռնակալները նույնիսկ ծրագրում են ևս մեկ անգամ «ողջ-ողջ գերեվարել»[5] մարդու Որդուն և կանգնեցնել Նրան գնդակահարության՝ վերջ դնելու իրենց սրտերի ատելությանը։ Ի՞նչ օգուտ կա Իմ՝ այս վտանգավոր երկրում մնալուց։ Եթե մնամ, միակ բանը, որ կբերեմ մարդուն, հակամարտությունն ու բռնությունն են և անվերջանալի փորձանքները, քանի որ Ես երբեք խաղաղություն չեմ բերել մարդուն, այլ միայն պատերազմ։ Մարդկության վերջին օրերը պետք է լի լինեն պատերազմով, և մարդու նշանակության վայրը պետք է տապալվի բռնության և հակամարտության մեջ։ Ես չեմ կամենում կիսել պատերազմի «հաճույքը», չեմ ուղեկցի մարդու արյունահեղությանն ու զոհաբերությանը, քանի որ մարդու մերժումն Ինձ հասցրել է «հուսալքության», և սիրտ չունեմ նայելու մարդու պատերազմներին. թող մարդը կռվի որքան սիրտը կուզի։ Ես ցանկանում եմ հանգստանալ, ցանկանում եմ քնել. թող դևերը լինեն մարդկության ուղեկիցն իր վերջին օրերին։ Ո՞վ գիտի Իմ մտադրությունները։ Քանի որ մարդն Ինձ չի ողջունում և երբեք չի սպասել Ինձ, կարող եմ միայն հրաժեշտ տալ նրան և շնորհում եմ մարդկության նշանակության վայրն իրեն, թողնում եմ Իմ ողջ հարստությունը մարդուն, ցողում եմ Իմ կյանքը մարդկանց մեջ, տնկում եմ Իմ կյանքի սերմը մարդու սրտի դաշտում, թողնում եմ նրան հավերժական հիշողություններ, թողնում եմ Իմ ողջ սերը մարդկությանը և շնորհում եմ մարդուն այն ամենը, ինչ մարդը գնահատում է Իմ մեջ՝ որպես սիրո նվեր, որով փափագում ենք միմյանց։ Կկամենայի, որ մենք հավիտյան սիրեինք միմյանց, որ մեր երեկվա օրը լիներ այն հիանալի բանը, որը տալիս ենք միմյանց։ Քանի որ արդեն շնորհել եմ Իմ ամբողջությունը մարդկությանը, ի՞նչ դժգոհություններ կարող է ունենալ մարդը։ Արդեն թողել եմ Իմ ողջ կյանքը մարդուն, և առանց մի բառ ասելու, տքնաջան աշխատել եմ՝ հերկելու սիրո գեղեցիկ երկիրը մարդկության համար։ Երբեք ոչ մի արդարացի պահանջ չեմ ներկայացրել մարդուն և ոչինչ չեմ արել, բացի մարդու դասավորություններին պարզապես հնազանդվելուց և մարդկության համար ավելի գեղեցիկ վաղվա օր ստեղծելուց։
Թեև Աստծու գործը հարուստ է և առատ, մարդու մուտքը խիստ աղքատիկ է։ Մարդու և Աստծու համատեղ «ձեռնարկի» գրեթե ամբողջն Աստծու գործն է։ Ինչ վերաբերում է այն բանին, թե որքան է մարդը մուտք գործել, ապա գրեթե ոչինչ չունի ցույց տալու։ Այդքան աղքատացած ու կույր մարդը նույնիսկ չափում է իր ուժն այսօրվա Աստծու դեմ՝ ձեռքերում ունենալով «հնագույն զենքեր»։ Այս «նախնադարյան կապիկները» հազիվ են կարողանում ուղիղ քայլել և ամոթ չեն զգում իրենց «մերկ» մարմիններից։ Ի՞նչն է նրանց որակավորում գնահատելու Աստծու գործը։ Այս չորքոտանի կապիկներից շատերի աչքերը լցվում են զայրույթով, և նրանք դուրս են գալիս Աստծու դեմ՝ ձեռքերում հնագույն քարե զենքեր՝ փորձելով կապկամարդկանց և Աստծու միջև սկսել մի մենամարտ, որի նմանն աշխարհը նախկինում երբեք չի տեսել, անցկացնել կապկամարդկանց և Աստծու միջև վերջին օրերի աշխարհահռչակ մենամարտ։ Ավելին՝ շատ կիսաուղիղ հնագույն կապկամարդիկ լի են ինքնագոհությամբ։ Նրանց դեմքերը ծածկող մազերը խճճված են, լի են սպանելու մտադրությամբ և նրանք բարձրացնում են իրենց առջևի ոտքերը։ Դեռ լիովին չեն վերածվել ժամանակակից մարդու, ուստի երբեմն կանգնում են ուղիղ, իսկ երբեմն՝ սողում են, քրտինքի կաթիլները ծածկում են նրանց ճակատը խիտ դասավորված ցողի կաթիլների պես. նրանց եռանդն ինքնին ակնհայտ է։ Նայելով նախնադարյան, չարատավորված կապկամարդուն՝ իրենց ուղեկցին, որը կանգնած է չորեքթաթ՝ չորս վերջույթները մեծածավալ ու դանդաղաշարժ, հազիվ ի զորու ետ մղել հարվածները՝ գրեթե ուժ չունենալով հակահարված տալու, այնպես են կատաղում, որ խռովմունքից ճանկռում են իրենց դեմքերը։ Մի ակնթարթում՝ նախքան կհասցնես տեսնել, թե ինչ պատահեց, ռինգի «հերոսը» տապալվում է գետնին՝ վերջույթներն օդում։ Այդ վերջույթները, որոնք այդ բոլոր տարիներին սխալ դիրքով էին գետնին, անմիջապես շրջվում են գլխիվայր, և կապկամարդն այլևս դիմակայելու ոչ մի ցանկություն չունի։ Այս պահից սկսած՝ հնագույն կապկամարդը ջնջվում է երկրի երեսից. իսկապես «ցավալի» է։ Այս հնագույն կապկամարդն այսպիսի հանկարծակի վախճան ունեցավ։ Ինչո՞ւ պետք է այդքան շուտ հեռանար մարդու հրաշալի աշխարհից։ Ինչո՞ւ չքննարկեց ռազմավարության հաջորդ քայլն իր ուղեկիցների հետ։ Ինչ ափսոս է, որ հրաժեշտ տվեց աշխարհին՝ առանց թողնելու Աստծու դեմ ուժերը չափելու գաղտնիքը։ Որքա՜ն անխոհեմ էր, որ այսպիսի ծեր կապկամարդը մահացավ առանց շշուկի՝ հեռանալով առանց «հնագույն մշակույթն ու արվեստները» իր սերունդներին փոխանցելու։ Ժամանակ չկար, որ կանչեր ամենամոտ վստահելիներին իր կողքին՝ պատմելու նրանց իր սիրո մասին, ոչ մի ուղերձ չթողեց քարե սալիկի վրա, չզանազանեց երկնային լույսը և ոչինչ չասաց իր անասելի դժվարությունների մասին։ Վերջին շունչը փչելիս՝ չկանչեց իր սերունդներին իր մահացող մարմնի կողքին, որպեսզի ասի նրանց. «Մի՛ բարձրացեք ռինգ՝ Աստծու հետ մրցելու»՝ նախքան աչքերը փակելը, չորս կոշտ վերջույթները հավերժ ցցված դեպի վեր՝ դեպի երկինք ուղղված ծառաբների պես։ Կարծես թե դառը մահով մահացավ… Հանկարծ ռինգի ներքեւից որոտացող ծիծաղ է պոռթկում. կիսաուղիղ կապկամարդկանցից մեկն իրեն կորցրել է՝ բռնած «քարե մահակ», այծքաղներ կամ այլ վայրի կենդանիներ որսալու համար, ինչն ավելի առաջադեմ է քան ծեր կապկամարդունը. ցատկում է ռինգ՝ լի զայրույթով, մտքում լավ մտածված ծրագիր ունենալով[6]։ Կարծես թե ինչ-որ արժանավոր բան է արել։ Օգտագործելով իր քարե մահակի «ուժը»՝ հաջողում է ուղիղ կանգնել «երեք րոպե»։ Որքա՜ն մեծ է այս երրորդ «ոտքի» «զորությունը»։ Այն պահեց մեծ, անշնորհք, հիմար, կիսաուղիղ կապկամարդուն կանգնած երեք րոպե. զարմանալի չէ, որ այս ծեր կապկամարդն այդքան վեհազդու[7] և իշխող է։ Իսկապես, հնագույն քարե գործիքն «արդարացնում է իր համբավը»։ Կա դանակի բռնակ, սայր և ծայր, միակ թերությունն այն է, որ սայրը փայլ չունի. որքա՜ն ողբալի է դա։ Նորից նայեք հնագույն ժամանակների «փոքրիկ հերոսին», որը կանգնած է ռինգում և արհամարհական հայացքով նայում է ներքևում գտնվողներին, կարծես նրանք անկարող ստորադասներ են, իսկ ինքը՝ քաջարի հերոս։ Սրտում գաղտնի գարշում է բեմի առջև գտնվողներից։ «Երկիրը փորձանքի մեջ է, և մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է, ինչո՞ւ եք խուսափում։ Մի՞թե տեսնում եք, որ երկիրը կանգնած է աղետի առաջ, բայց չեք մասնակցի արյունալի ճակատամարտին։ Երկիրն աղետի եզրին է. ինչո՞ւ առաջինը չեք անհանգստանում և վերջինը վայելում։ Ինչպե՞ս կարող եք հանդուրժել՝ նայելով, թե ինչպես է երկիրը ձախողվում, իսկ ազգը՝ անկում ապրում։ Արդյո՞ք պատրաստ եք կրելու ազգային հպատակեցման ամոթը։ Ինչպիսի՜ անպիտանների ոհմակ։» Մինչ մտածում է այսպես, բեմի առջև ծեծկռտուքներ են սկսվում, և նրա աչքերն ավելի են զայրանում, կարծես պատրաստվում են բոցեր արձակել[8]։ Տենչում է, որ Աստված ձախողվի նախքան մարտը, հուսահատորեն ցանկանալով սպանել Աստծուն՝ մարդկանց ուրախացնելու համար։ Ինչպե՞ս կարող էր իմանալ, որ թեև իր քարե գործիքը կարող է արժանի համբավ ունենալ, բայց երբեք չէր կարող կանգնել Աստծու դեմ։ Նախքան ժամանակ կունենար պաշտպանվելու, նախքան ժամանակ կունենար ընկնելու և ոտքի կանգնելու, օրորվում է առաջ ու ետ՝ կորցնելով տեսողությունը երկու աչքերում։ Տապալվում է իր ծեր նախնու մոտ և այլևս չի բարձրանում, ամուր գրկելով հնագույն կապկամարդուն՝ այլևս չի աղաղակում և ընդունում է իր ստորադասությունը՝ այլևս չունենալով դիմակայելու ոչ մի ցանկություն։ Այդ երկու խեղճ կապկամարդիկ մահանում են ռինգի առջև։ Ինչպիսի դժբախտություն է, որ մարդկության նախնիները, ովքեր գոյատևել են մինչև մեր օրերը, մահացան տգիտության մեջ այն օրը, երբ հայտնվեց արդարության Արեգակը։ Ինչպիսի հիմարություն է, որ բաց են թողել այսպիսի մեծ օրհնություն, որ իրենց օրհնության օրը, կապկամարդիկ, ովքեր սպասել են հազարավոր տարիներ, տարել են օրհնությունները Հադես՝ դևերի արքայի հետ «վայելելու» համար։ Ինչո՞ւ չպահել այս օրհնություններն ապրողների աշխարհում՝ իրենց որդիների և դուստրերի հետ վայելելու համար։ Պարզապես փորձանք են փնտրում։ Որքա՜ն իզուր է, որ մի փոքր կարգավիճակի, համբավի և սնափառության համար կրում են սպանվելու դժբախտությունը՝ խցկվելով, որ առաջինը բացեն դժոխքի դարպասները և դառնան դրա որդիները։ Այսպիսի գին վճարելն այնքան անիմաստ է։ Ինչ ափսոս, որ այսպիսի ծեր նախնիները, ովքեր այդքան «լի էին ազգային ոգով», կարող էին լինել այդքան «խիստ իրենք իրենց հանդեպ և հանդուրժող ուրիշների հանդեպ»՝ ապահով փակելով իրենց դժոխքում և դրսում թողնելով այդ անկարող ստորադասներին։ Որտե՞ղ կարելի է գտնել ազգի այսպիսի «ներկայացուցիչների»։ Հանուն «իրենց սերունդների բարօրության» և «ապագա սերունդների խաղաղ կյանքի»՝ թույլ չեն տալիս Աստծուն անհանգստանալ։ Եվ այսպես, չեն խնայում իրենց սեփական կյանքը, անվերապահորեն նվիրվում են «ազգային գործին» և, առանց մի բառ ասելու, մտնում են Հադես։ Որտե՞ղ կարելի է գտնել այսպիսի ազգային ոգի։ Աստծու հետ մարտնչելիս չեն վախենում մահից, ոչ էլ արյունահեղությունից, առավել ևս չեն անհանգստանում վաղվա օրվա համար։ Պարզապես կատաղի կռվում են մարտադաշտում։ Ինչ ափսոս, որ միակ բանը, որ ստանում են իրենց «նվիրվածության ոգու» դիմաց, հավերժական ափսոսանքն է և դժոխքի մշտավառ բոցերից լափվելը։
Որքա՜ն ուշագրավ է։ Ինչո՞ւ է Աստծու մարմնացումը միշտ մերժվել և զրպարտվել մարդկանց կողմից։ Ինչո՞ւ մարդիկ երբեք որեւէ հասկացողություն չունեն Աստծու մարմնացման մասին։ Մի՞թե Աստված սխալ ժամանակ է եկել։ Մի՞թե Աստված սխալ վայր է եկել։ Մի՞թե պատճառն այն է, որ Աստված գործել է միայնակ՝ առանց մարդու «հավանության ստորագրության»։ Մի՞թե այն պատճառով, որ Աստված Իր որոշումն Ինքն է կայացրել՝ առանց մարդու թույլտվության։ Հիրավի՝ Աստված նախապես տեղեկացրել է։ Աստված ոչ մի սխալ բան չի արել մսեղի դառնալով. ինչո՞ւ պետք է մարդու համաձայնությունը խնդրի։ Ավելին՝ Աստված վաղուց հիշեցրել է մարդուն, գուցե մարդիկ մոռացել են։ Իրենք մեղավոր չեն, քանի որ մարդը վաղուց այնքան է ապականվել Սատանայի կողմից, որ ոչինչ չի կարող հասկանալ այն ամենից, ինչ կատարվում է երկնքի տակ, էլ չասած հոգևոր ոլորտի իրադարձությունների մասին։ Որքա՜ն դժվար պետք է լիներ սա մարդու համար՝ պատճառ դառնալով, որ մարդու նախնին՝ կապկամարդը, մահանա ռինգում, բայց զարմանալի չէ. երկինքն ու երկիրը երբեք համատեղելի չեն եղել, և ինչպե՞ս կարող էր կապկամարդը, որի միտքը քարից է, պատկերացնել, որ Աստված կրկին մսեղի կդառնա։ Որքա՜ն տխուր է, որ այսպիսի մի «ծերունի», որն «իր վաթսունին մոտ» է, մահացավ Աստծու հայտնվելու օրը։ Մի՞թե հրաշք չէ, որ հեռացավ աշխարհից առանց օրհնվելու՝ այսպիսի մեծ օրհնության գալստյան ժամանակ։ Աստծու մարմնացումը ցնցումներ է առաջացրել բոլոր կրոններում և ոլորտներում, «խառնաշփոթի է մատնել» տարբեր կրոնական համայնքների սկզբնական կարգը և ցնցել է բոլոր նրանց սրտերը, ովքեր տենչում են Աստծու հայտնվելուն։ Ո՞վ չի լցվում հիացմունքով։ Ո՞վ չի փափագում տեսնել Աստծուն։ Աստված անձամբ մարդկանց մեջ է եղել երկար տարիներ, սակայն մարդը երբեք չի գիտակցել դա։ Այսօր Ինքը՝ Աստված, հայտնվել և բացահայտել է Իր ինքնությունը բազմություններին. ինչպե՞ս կարող էր սա ուրախություն չբերել մարդու սրտին։ Աստված ժամանակին կիսել է ուրախություններն ու վշտերը, բաժանումներն ու վերամիավորումները մարդու հետ և այսօր վերամիավորվել է մարդկության հետ, և միասին վերհիշում են իրենց ընդհանուր անցյալի պատմությունները։ Այն բանից հետո, երբ Աստված հեռացավ Հրեաստանից, մարդիկ այլևս ոչ մի լուր չստացան Նրանից։ Բոլորը հույս ունեին կրկին հանդիպել Աստծուն, և այսօր անսպասելիորեն ևս մեկ անգամ հանդիպել են Նրան ու վերամիավորվել Նրա հետ։ Ինչպե՞ս կարող էր սա չարթնացնել երեկվա հիշողությունները նրանց ներսում։ Երկու հազար տարի առաջ այս օրը հրեաների սերունդ Սիմոն Բարիոնան տեսավ Փրկիչ Հիսուսին, ճաշեց Նրա հետ նույն սեղանի շուրջ և երկար տարիներ Նրան հետևելուց հետո ավելի խորը ընկերական զգացմունքներ ձեւավորեց Նրա հանդեպ. սիրեց Նրան սրտի խորքից, խորապես սիրեց Տեր Հիսուսին։ Հրեա ժողովուրդը ոչինչ չգիտեր այն մասին, թե ինչպես այս ոսկեհեր նորածինը, որը ծնվել էր ցուրտ մսուրում, մարմնացած Աստծու առաջին պատկերն էր։ Բոլորը կարծում էին, որ Նա նույնն է, ինչ իրենք, ոչ ոք Նրան տարբեր չէր համարում. ինչպե՞ս կարող էին մարդիկ ճանաչել այս հասարակ ու սովորական Հիսուսին։ Հրեա ժողովուրդը Նրան համարում էր ժամանակի հրեա որդի։ Ոչ ոք Նրան չէր նայում որպես սիրելի Աստծու, և մարդիկ ոչինչ չէին անում, բացի Նրանում անընդհատ բաներ փնտրելուց՝ խնդրելով, որ տա իրենց հարուստ ու առատ շնորհքներ, խաղաղություն և ուրախություն։ Միայն գիտեին, որ միլիոնատիրոջ պես Նա ուներ այն ամենը, ինչ որևէ մեկը երբևէ կարող էր ցանկանալ։ Սակայն մարդիկ երբեք չվերաբերվեցին Նրան որպես մեկի, ում սիրում էին. այն ժամանակվա մարդիկ չէին սիրում Նրան և միայն բողոքում էին Նրա դեմ ու անխոհեմ պահանջներ ներկայացնում Նրան։ Նա երբեք չդիմակայեց, այլ անընդհատ շնորհքներ էր տալիս մարդուն, թեև մարդը չէր ճանաչում Նրան։ Նա ոչինչ չէր անում, բացի մարդուն լուռ ջերմություն, գթասրտություն և ողորմություն տալուց, և ավելին՝ մարդուն տվեց կիրառման նոր միջոցներ՝ դուրս բերելով մարդուն օրենքի կապանքներից։ Մարդը չէր սիրում Նրան, միայն նախանձում էր Նրան և ընդունում Նրա բացառիկ տաղանդները։ Ինչպե՞ս կարող էր կույր մարդկությունն իմանալ, թե որքան մեծ էր այն նվաստացումը, որը կրեց սիրելի Փրկիչ Հիսուսը, երբ եկավ մարդկանց մեջ։ Ոչ ոք հաշվի չառավ Նրա տառապանքը, ոչ ոք չգիտեր Հայր Աստծու հանդեպ Նրա սիրո մասին և ոչ ոք չէր կարող իմանալ Նրա միայնության մասին։ Թեև Մարիամը Նրա հարազատ մայրն էր, բայց ինչպե՞ս կարող էր հասկանալ ողորմած Տեր Հիսուսի սրտի ձայնը։ Ո՞վ գիտեր այն անասելի տառապանքի մասին, որը կրեց մարդու Որդին։ Նրանից բաների ձգտելուց հետո այն ժամանակվա մարդիկ սառնասրտորեն մոռացության մատնեցին Նրան և դուրս նետեցին։ Ուստի Նա թափառում էր փողոցներում՝ օրեցօր, տարեցտարի, դեգերելով երկար տարիներ, մինչև որ անցկացրեց տառապանքի երեսուներեք տարի՝ տարիներ, որոնք և՛ երկար էին, և՛ կարճ։ Երբ մարդիկ Նրա կարիքն ունեին, ժպտացող դեմքերով հրավիրում էին Նրան իրենց տները՝ ձգտելով բաների Նրանից, և այն բանից հետո, երբ Իր ներդրումն ունենում էր նրանց համար, անմիջապես դուրս էին հրում Նրան դռնից։ Մարդիկ ուտում էին այն, ինչ տրվում էր Նրա բերանից, խմում էին Նրա արյունը, վայելում էին այն շնորհքները, որոնք տալիս էր նրանց, սակայն հակառակվում էին Նրան, քանի որ երբեք չգիտեին, թե ով է շնորհել իրենց կյանքը։ Ի վերջո, գամեցին Նրան խաչին, սակայն Նա էլի ոչ մի ձայն չհանեց։ Նույնիսկ այսօր Նա լուռ է մնում։ Մարդիկ ուտում են Նրա մսեղին, խմում են Նրա արյունը, ուտում են այն սնունդը, որը պատրաստում է իրենց համար, և քայլում են այն ճանապարհով, որը բացել է իրենց համար, սակայն դեռ մտադիր են մերժել Նրան. իրականում որպես թշնամու են վերաբերվում այն Աստծուն, Ով տվել է իրենց կյանքը, և փոխարենն իրենց նման ստրուկներին վերաբերվում են որպես «երկնային Հոր»։ Սրանով մի՞թե միտումնավոր չեն հակառակվում Նրան։ Ինչպե՞ս Հիսուսը մահացավ խաչի վրա։ Գիտե՞ք։ Մի՞թե չդավաճանվեց Հուդայի կողմից, որն ամենամոտն էր Նրան և կերել, խմել ու վայելել էր Նրան։ Մի՞թե Հուդան չդավաճանեց Հիսուսին, քանի որ Նա ընդամենը մի աննշան, սովորական վարդապետ էր։ Եթե մարդիկ իսկապես տեսած լինեին, որ Հիսուսն արտասովոր էր և Նա էր, Ով երկնքից էր, ինչպե՞ս կկարողանային ողջ-ողջ գամել Նրան խաչին քսանչորս ժամ, մինչև որ Նրա մարմնում ոչ մի շունչ չմնար։ Ո՞վ կարող է ճանաչել Աստծուն։ Մարդիկ ոչինչ չեն անում բացի անհագ ագահությամբ Աստծուն վայելելուց, բայց Նրան երբեք չեն ճանաչել։ Նրանց քիչ տվեցին, բայց նրանք շատվերցրին, և ստիպում են «Հիսուսին» լիովին ենթարկվել իրենց հրամաններին, իրենց կարգադրություններին։ Ո՞վ է երբևէ ողորմության ճանապարհի որևէ նշույլ ցուցաբերել մարդու այս Որդու հանդեպ, ով Իր գլուխը դնելու տեղ չունի։ Ո՞վ է երբևէ մտածել միավորել ուժերը Նրա հետ՝ կատարելու Հայր Աստծու հանձնարարությունը։ Ո՞վ է երբևէ հոգ տարել Նրա մասին։ Ո՞վ է երբևէ հաշվի առել Նրա դժվարությունները։ Առանց ամենափոքր սիրո անգամ՝ մարդը քաշքշում է Նրան այս ու այն կողմ. մարդը չգիտի, թե որտեղից են եկել իր լույսն ու կյանքը, և ոչինչ չի անում, բացի գաղտնի ծրագրելուց, թե ինչպես ևս մեկ անգամ խաչի երկու հազար տարի առաջվա «Հիսուսին», որը տառապանք է կրել մարդկանց մեջ։ Մի՞թե «Հիսուսն» իսկապես այսպիսի գարշանք է առաջացնում։ Մի՞թե այն ամենը, ինչ Նա արեց, վաղուց մոռացվել է։ Հազարավոր տարիներ կուտակված ատելությունն ի վերջո դուրս կժայթքի։ Դո՛ւք, հրեաների տեսակներդ։ Ե՞րբ է «Հիսուսը» երբևէ թշնամական եղել ձեր հանդեպ։ Իսկապե՞ս այսքան ատում եք Նրան։ Նա այնքան շատ բան է արել և այնքան շատ է խոսել, մի՞թե դրանցից ոչ մեկը ձեր օգտին չէ։ Տվել է Իր կյանքը ձեզ՝ առանց որևէ բան խնդրելու դրա դիմաց, տվել է ձեզ Իր ամբողջությունը. իսկապե՞ս դեռ ուզում եք ողջ-ողջ ուտել Նրան։ Նվիրել է Իր ամեն ինչը ձեզ՝ առանց որևէ բան պահելու, առանց երբևէ վայելելու աշխարհիկ փառքը, մարդկանց միջև ջերմությունը, մարդկանց միջև սերը կամ մարդկանց միջև ողջ երանությունն ու ուրախությունը։ Մարդիկ այնքան դաժան են Նրա հանդեպ։ Նա երբեք չի վայելել երկրի ողջ առատությունը, Նա նվիրել է Իր անկեղծ, ջերմեռանդ սրտի ամբողջությունը մարդուն, Իրեն ամբողջովին նվիրել է մարդկությանը։ Եվ ո՞վ է երբևէ ջերմություն տվել Նրան։ Ո՞վ է երբևէ մխիթարություն տվել Նրան։ Մարդը բարդել է ողջ ճնշումը Նրա վրա, հանձնել է ողջ դժբախտությունը Նրան, պարտադրել է մարդկանց մեջ ամենադժբախտ փորձառությունները Նրան, բարդել է ողջ անարդարության մեղքը Նրա վրա, իսկ Նա լռելյայն ընդունել է դա։ Մի՞թե երբևէ բողոքել է որևէ մեկին։ Մի՞թե երբևէ մի փոքր հատուցում է պահանջել որևէ մեկից։ Ո՞վ է երբևէ որևէ հոգատարություն ցուցաբերել Նրա հանդեպ։ Որպես բնականոն մարդիկ՝ ո՞վ չի ունեցել ռոմանտիկ մանկություն։ Ո՞վ չի ունեցել գունեղ երիտասարդություն։ Ո՞վ չունի սիրելիների ջերմությունը։ Ո՞վ է զուրկ հարազատների և ընկերների քնքուշ սիրուց։ Ո՞վ է զուրկ ուրիշների հարգանքից։ Ո՞վ է զուրկ ջերմ ընտանիքից։ Ո՞վ է զուրկ իր մտերիմների մխիթարությունից։ Իսկ Նա երբևէ վայելե՞լ է այս ամենից որևէ բան։ Ո՞վ է երբևէ մի փոքր ջերմություն տվել Նրան։ Ո՞վ է երբևէ մի նշույլ մխիթարություն տվել Նրան։ Ո՞վ է երբևէ մի փոքր մարդկային բարոյականություն ցուցաբերել Նրա հանդեպ։ Ո՞վ է երբևէ հանդուրժող եղել Նրա հանդեպ։ Ո՞վ է երբևէ եղել Նրա հետ տառապանքի օրերին։ Ո՞վ է երբևէ ապրել Նրա հետ տառապանքի կյանքի միջով։ Մարդը երբեք չի թուլացրել իր պահանջները Նրա հանդեպ. լոկ բաներ է փնտրում Նրանից առանց որևէ խղճի խայթի, կարծես թե գալով մարդու աշխար՝ Նա պետք է լինի մարդու եզը կամ ձին, նրա բանտարկյալը և պետք է տա Իր ամեն ինչը մարդուն։ Հակառակ դեպքում մարդը երբեք չի ների Նրան, երբեք բաց չի թողնի Նրան, երբեք չի կոչի Նրան Աստված և երբեք չի մեծարի Նրան։ Մարդը չափազանց խիստ է Աստծու հանդեպ իր վերաբերմունքում, կարծես թե կթուլացնի իր պահանջներն Աստծուց միայն այն բանից հետո, երբ Նա մինչև մահ խոշտանգվի։ Հակառակ դեպքում մարդը երբեք չի իջեցնի Աստծուց իր պահանջած չափանիշները։ Ինչպե՞ս կարող էր այսպիսի մարդն ատելի չլինել Աստծուն։ Մի՞թե սա չէ այսօրվա ողբերգությունը։ Մարդու խիղճը ոչ մի տեղ չի երևում։ Անընդհատ ասում է, որ կհատուցի Աստծու սերը, բայց մասնատում է Աստծուն և մինչև մահ խոշտանգում Նրան։ Մի՞թե սա Աստծու հանդեպ նրա հավատքի «գաղտնի բաղադրատոմսը» չէ՝ փոխանցված իր նախնիներից։ «Հրեաներն» ամենուր են և այսօր դեռ անում են նույն գործը, դեռ իրականացնում են Աստծուն հակառակվելու նույն գործը և այնուամենայնիվ հավատում են, թե բարձրացնում են Աստծուն։ Ինչպե՞ս կարող էին մարդու մսեղավոր աչքերը ճանաչել Աստծուն։ Ինչպե՞ս կարող էր մարդը, որն ապրում է մսեղիի մեջ, որպես Աստծու վերաբերվել մարմնացած Աստծուն, որը եկել է Հոգուց։ Մարդկանցից ո՞վ կարող էր ճանաչել Նրան։ Ո՞ւր է ճշմարտությունը մարդկանց մեջ։ Ո՞ւր է ճշմարիտ արդարությունը։ Ո՞վ է ի վիճակի ճանաչելու Աստծու բնույթը։ Ո՞վ կարող է մրցել երկնքում գտնվող Աստծու հետ։ Զարմանալի չէ, որ երբ Աստված գալիս է մարդկանց մեջ, ոչ ոք չի ճանաչում Նրան, և Նա մերժվում է։ Ինչպե՞ս կարող է մարդը հանդուրժել Աստծու գոյությունը։ Ինչպե՞ս կարող է թույլ տալ, որ լույսը վտարի խավարն աշխարհից։ Մի՞թե այս ամենը մարդու ազնիվ ու շիտակ նվիրվածության ոգին չէ։ Մի՞թե սա մարդու բացահայտ մուտքը չէ։ Եվ մի՞թե Աստծու գործը կենտրոնացած չէ մարդու մուտքի շուրջ։ Կցանկանայի, որ կապեիք Աստծու գործը մարդու մուտքի հետ և լավ հարաբերություններ հաստատեիք մարդու և Աստծու միջև և կատարեիք այն պարտավորությունը, որը պետք է արվի մարդու կողմից՝ առանց ջանք խնայելու։ Այս կերպ Աստծու գործը հետագայում կհասնի իր ավարտին եւ Նա փառք ձեռք կբերի որպես դրա վերջաբան։
Ծանոթագրություններ 8.
1. Այստեղ մարդու «մուտքը» մատնանշում է մարդու ըմբոստ վարքագիծը։ Փոխարենը վերաբերելու մարդկանց կյանքի մուտքին, որը դրական է, դա վերաբերում է նրանց բացասական վարքագծին և գործողություններին։ Լայնորեն վերաբերում է մարդու բոլոր այն արարքներին, որոնք հակառակվում են Աստծուն։
2. «Տանջվում են երևակայական վախերից» արտահայտությունն օգտագործվում է մարդկության մոլորված կյանքը ծաղրելու համար։ Վերաբերում է մարդկության կյանքի տգեղ վիճակին, որում մարդիկ ապրում են դևերի հետ միասին։
3. «Ամենից լավ» արտահայտությունն ասվում է հեգնանքով։
4. «Տենչն ավելի ու ավելի է բորբոքվում» արտահայտությունն ասվում է հեգնանքով և վերաբերում է մարդու տգեղ վիճակին։
5. «Ողջ-ողջ գերեվարել» արտահայտությունը վերաբերում է մարդու վայրագ և արհամարհելի վարքագծին։ Մարդը դաժան է և ամենևին ներողամիտ չէ Աստծու հանդեպ ու անհեթեթ պահանջներ է ներկայացնում Նրան։
6. «Մտքում լավ մտածված ծրագիր ունենալով» արտահայտությունն ասվում է հեգնանքով, և վերաբերում է այն բանին, թե ինչպես մարդիկ չեն ճանաչում իրենց և անտեղյակ են իրենց իրական հասակից։ Արհամարհական արտահայտություն է։
7. «Վեհազդու» արտահայտությունն ասվում է հեգնանքով։
8. «Արձակել» բառը մատնանշում է այն մարդկանց տգեղ վիճակը, որոնք զայրույթից եռում են, երբ պարտվում են Աստծուց։ Ցույց է տալիս Աստծուն նրանց հակառակվելու աստիճանը։