Գլուխ 61

Երբ հասկանաս քո սեփական վիճակը, այնժամ կկարողանաս համապատասխանել Իմ մտադրություններին։ Իրականում Իմ մտադրություններն ըմբռնելը դժվար չէ. պարզապես անցյալում երբեք չես փնտրել Իմ ցանկությունների համաձայն։ Ես չեմ ուզում մարդկանց պատկերացումները կամ մտքերը, առավել ևս՝ քո փողը կամ ունեցվածքը։ Այն, ինչ ուզում եմ, քո սիրտն է։ Դու հասկանո՞ւմ ես։ Սա է Իմ մտադրությունը, և ավելին՝ սա այն է, ինչ ցանկանում եմ ձեռք բերել։ Մարդիկ միշտ օգտագործում են իրենց սեփական մտքերն ու պատկերացումները՝ Ինձ դատելու համար, և իրենց չափանիշները՝ Իմ հասունությունը գնահատելու համար։ Մարդկային ցեղի համար սա ամենադժվար հաղթահարելի բանն է, և այն է, ինչը Ես ամենից շատն եմ ատում և գարշում։ Արդյո՞ք հիմա տեսնում եք։ Պատճառն այն է, որ սա Սատանայի ամենաակնառու բնույթն է։ Ավելին՝ ձեր հասունությունն այնքան փոքր է, որ հաճախակի եք ընկնում Սատանայի որոգայթների մեջ։ Պարզապես ի վիճակի չեք զանազանելու դրանք։ Բազմիցս ձեզ ասել եմ, որ ամեն ժամանակ և ամեն առումով զգույշ լինեք, որպեսզի չխաբվեք Սատանայի կողմից։ Այնուամենայնիվ, չեք լսում և փոխարենն անհոգաբար անտեսում եք այն, ինչ ասում եմ։ Արդյունքում կյանքում կորուստներ եք կրում, և հետո զղջալու համար արդեն շատ ուշ է լինում։ Մի՞թե շատ լավ միտք չէր լինի, եթե սա որպես դաս ընդունեիր քո ապագա ձգտման համար։ Ես ասո՛ւմ եմ քեզ։ Բացասական տրամադրվածության հակված լինելը կորուստներ կբերի քո կյանքին, և այդպիսի կորուստները ծայրահեղ ծանր կլինեն։ Հիմա վերջապես պետք է արթնանաս, այնպես չէ՞։

Մարդիկ անհամբեր են արագ արդյունքների հարցում և տեսնում են միայն այն, ինչը հենց նրանց առաջ է։ Երբ ասում եմ, որ սկսել եմ գործել՝ պատժելու իշխանության գլուխ կանգնածներին, է՛լ ավելի եք անհանգստանում՝ հարցնելով. «Ինչո՞ւ են այդ մարդիկ դեռ իշխանության գլուխ։ Մի՞թե սա չի նշանակում, որ Աստծու խոսքերը սին են»։ Մարդկային պատկերացումներն այնքա՜ն արմատացած են։ Դուք չեք հասկանում Իմ ասածի իմաստը։ Մարդիկ, որոնց պատժում եմ, չարերն են, նրանք են, ովքեր հակադրվում են Ինձ, և ովքեր չեն ճանաչում Ինձ, ու անտեսում եմ նրանց, ովքեր պարզապես հավատում են Ինձ՝ առանց ճշմարտությունը փնտրելու։ Դուք իսկապես տգետ եք։ Իմ ասածից ոչ մի նշույլ չեք հասկացել։ Այնուամենայնիվ, դեռ ինքնագոհ եք՝ կարծելով, թե հասունացել եք, թե ըմբռնում եք բաները և ի վիճակի եք հասկանալու Իմ մտադրությունները։ Ես հաճախ ասում եմ, որ բոլոր բաներն ու իրադարձությունները ծառայություն են մատուցում Քրիստոսին, բայց արդյո՞ք անկեղծորեն հասկանում ես այս խոսքերը։ Արդյո՞ք իսկապես գիտություն ունես դրանց մասին։ Նախկինում ասել եմ, որ Ես ոչ մեկին հապշտապ չեմ պատժում։ Տիեզերք աշխարհում յուրաքանչյուր ոք հետևում է Իմ պատշաճ կարգավորումներին։ Թե ովքեր են Իմ պատժի առարկաները, ովքեր են ծառայություն մատուցում Քրիստոսին (որոնց չեմ փրկի), ովքեր են ընտրվել Իմ կողմից, և ովքեր Իմ կողմից ընտրվելուց հետո ավելի ուշ դուրս են թողնվում՝ այս ամենը գտնվում է Իմ ձեռքերում, էլ չասած քո մասին, որ ընտրյալներից մեկն ես, ում Ես է՛լ ավելի լավ եմ հասկանում։ Այն, ինչ անում եմ այս ժամանակահատվածում, և այն, ինչ անում եմ հաջորդի ժամանակ, երկուսն էլ ղեկավարվում են Իմ իմաստուն կարգավորումներով։ Քեզ պետք չէ նախապես Ինձ համար կարգավորումներ անել․պարզապես սպասի՛ր և վայելի՛ր։ Սա մի բան է, որին արժանի ես։ Իշխում եմ նրան, ինչն Իմն է, և հեշտությամբ բաց չեմ թողնում նրանց, ովքեր համարձակվում են տրտնջալ կամ այլ կարծիքներ ունենալ Իմ մասին։ Այս օրերին հաճախ եմ բարկանում, քանի որ Իմ կազմած կառավարչական հրամանագրերի ծրագիրը հասել է այս փուլին։ Մի՛ ենթադրիր, թե զուրկ եմ ներողամտությունից։ Պատճառն այն է, որ, ինչպես նախկինում ասել եմ, ոչ մի առարկա, մարդ կամ իրադարձություն չի համարձակվում խոչընդոտել Իմ առաջընթաց քայլերը։ Անում եմ այն, ինչ ասում եմ, և սա այն է, ինչ Ես եմ. և ավելին՝ սա Իմ բնույթի ամենաակնառու դրսևորումն է։ Բոլոր մարդկանց միատեսակ եմ վերաբերվում, քանզի բոլորդ Իմ որդիներն եք, և Ես սիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին։ Ո՞ր հայրը պատասխանատվություն չի կրում իր որդու կյանքի համար։ Ո՞ր հայրը գիշեր ու զօր քրտնաջան չի աշխատում իր որդու ապագայի համար։ Ձեզանից ո՞վ է գիտակցում սա։ Ո՞վ կարող է հաշվի առնել Իմ սիրտը։ Ձեր սեփական մսեղավոր հաճույքների համար անընդհատ ծրագրեր և կարգավորումներ եք անում և բացարձակապես չեք հասկանում Իմ սիրտը։ Անհանգստությունից Իմ սիրտը կտոր-կտոր եմ անում ձեզ համար, բայց դուք անընդհատ տրվում եք մսեղավոր հաճույքներին՝ ուտելուն և խմելուն, քնելուն և ձեզ հագցնելուն։ Մի՞թե անգամ խղճի նշույլ չունեք։ Եթե այդպես է, ապա ընդամենը մարդկային հագուստով գազաններ եք։ Այն, ինչ ասում եմ, չափազանցված չէ, և պետք է ի վիճակի լինեք տանելու այս խոսքերը։ Սա ձեզ փրկելու լավագույն միջոցն է, և առավել ևս՝ հենց սրանում է կայանում Իմ իմաստությունը. հարվածել Սատանայի կենսական թուլությանը, լիովին պարտության մատնել նրան և թողնել նրան ամբողջովին ոչնչացված։ Քանի դեռ ապաշխարում ես և հավաստիանում, որ ապավինում ես Ինձ՝ վերացնելու քո հին բնությունը և կյանքով արտահայտելու նոր մարդու պատկերը, լիովին բավարարված կլինեմ, քանզի այս կերպ կյանքով կարտահայտես բնականոն մարդկայնություն և կվկայես Իմ անվան մասին։ Ոչինչ Ինձ ավելի չի ուրախացնում։

Պետք է մոտենաս Ինձ ամեն ժամանակ։ Ակնհայտ է, որ Իմ քայլերն օրեցօր արագանում են։ Եթե նույնիսկ մի ակնթարթ հոգով հաղորդակցություն չունենաս, ապա Իմ դատաստանն անմիջապես կիրագործվի քո վրա։ Դու այս հարցում խորը գիտակցում ես ձեռք բերել։ Խրատում եմ քեզ ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում քեզ. ավելի շուտ, սիրուց դրդված եմ քեզ կարգավարժում։ Հակառակ դեպքում, չէիր աճի և միշտ կլինեիր զեխ ու սանձարձակ՝ Սուրբ Հոգու կողմից չզսպված։ Սա առավել ևս ի ցույց է դնում Իմ իմաստությունը։

Նախորդը. Գլուխ 60

Հաջորդը. Գլուխ 63

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով