Գլուխ 43

Մի՞թե Ես չեմ հիշեցրել ձեզ։ Այդքան շատ մի՛ մտահոգվեք։ Դուք պարզապես չեք լսում Ինձ։ Ինչպիսի՜ անմիտ մարդիկ եք։ Ե՞րբ ի վիճակի կլինեք հասկանալու Իմ սիրտը։ Ամեն օր նոր լուսավորություն կա, և ամեն օր նոր լույս կա։ Քանի՞ անգամ եք ինքնուրույն ընկալել սա։ Մի՞թե Ես Ինքս չեմ ասել ձեզ։ Դեռ պասիվ եք՝ նման միջատների, որոնք շարժվում են միայն այն ժամանակ, երբ նրանց դիպչում են, և ի վիճակի չեք նախաձեռնություն ցուցաբերել՝ համագործակցելու Ինձ հետ և հաշվի առնելու Իմ հոգսը։ Ես կցանկանայի տեսնել ձեր բոլորի կենսուրախ ու հաճելի ժպիտները, տեսնել Իմ որդիների ակտիվ ու կենսուրախ կերպարը, բայց չեմ կարող։ Փոխարենը դուք տկարամիտ եք, հիմար և անմիտ։ Պետք է նախաձեռնողաբար փնտրեք։ Համարձակորե՛ն ձգտեք։ Պարզապես բացե՛ք ձեր սրտերը և թույլ տվե՛ք Ինձ ապրել ձեր ներսում։ Զգո՛ւյշ եղեք։ Արթո՛ւն եղեք։ Եկեղեցում ոմանք մոլորեցնում են մարդկանց, և դուք պետք է միշտ մեծ նշանակություն տաք այս խոսքերին, որպեսզի ձեր կյանքը չկրի ադեցություն կամ չունենա որևէ կորուստ։ Վստա՛հ եղիր՝ քանի դեռ քաջություն ունես ոտքի կանգնելու և խոսելու հանուն Ինձ, Ես կկրեմ այդ ամբողջ հոգսը և զորություն կտամ քեզ։ Քանի դեռ բավարարում ես Իմ սիրտը, Ես միշտ ցույց կտամ քեզ Իմ ժպիտն ու Իմ մտադրությունները։ Քանի դեռ ամուր ողնաշար ունես և կյանքով արտահայտում ես արու զավակի խառնվածքը, Ես կաջակցեմ և կարևոր դիրքում կդնեմ քեզ։ Երբ գաս Իմ առաջ, պարզապես մոտեցի՛ր Ինձ։ Մի՛ վախեցիր, եթե չես կարողանում խոսել։ Քանի դեռ որոնող սիրտ ունես, Ես կտամ քեզ խոսքերը։ Ինձ պետք չեն ճոռոմ բառեր, և Ինձ պետք չէ քո շողոքորթությունը։ Այս տեսակ բաներն են, որ Ես ամենից շատ եմ ատում։ Հենց այս տեսակ մարդկանց Ես ամենից շատ չեմ հանդուրժում։ Նրանք նման են շյուղի Իմ աչքում կամ փշի Իմ մարմնի մեջ, որոնք պետք է հեռացվեն։ Այլապես, Իմ որդիները չեն կարողանա իշխել հանուն Ինձ և կենթարկվեն ճնշող կաշկանդման։ Ինչո՞ւ եմ Ես եկել։ Հե՛նց Իմ որդիներին աջակցելու և քաջալերելու համար, որպեսզի ճնշում, ահաբեկում, սառը հայացքներ և վչարաշահում կրելու նրանց օրերն ընդմիշտ անցյալում մնան։

Համարձա՛կ եղիր։ Ես միշտ կքայլեմ քեզ հետ, կապրեմ քեզ հետ, կխոսեմ քեզ հետ և կգործեմ քեզ հետ։ Մի՛ վախեցիր։ Մի՛ վարանիր խոսել։ Դուք միշտ զգացմունքներ եք տածում այլ մարդկանց հանդեպ և միշտ երկչոտ եք ու վախեցած։ Նրանք, ովքեր օգուտ չեն տալիս եկեղեցու կառուցմանը, պետք է հեռացվեն, այդ թվում, եկեղեցում գտնվող նրանք, որոնց իրադրությունները լավ չեն, և ովքեր չեն կարողանում գործել Իմ խոսքերի համաձայն, էլ չասած ձեր անհավատ մոր և հոր մասին։ Ես չեմ ուզում այդ բաները։ Դրանք պետք է արմատախիլ արվեն, և ոչ մեկը չպետք է մնա։ Պարզապես արձակի՛ր քո ձեռքերի ու ոտքերի կապանքները։ Քանի դեռ զննում ես քո սեփական մտադրությունները, և դրանք կապված չեն ձեռքբերումների ու կորուստների, համբավի ու շահի, ոչ էլ անձնական հարաբերությունների հետ, ապա Ես կուղեկցեմ քեզ և մշտապես հստակորեն ցույց կտամ քեզ ամեն բան։

Ա՜խ, Իմ որդինե՛ր։ Ի՞նչ պետք է ասեմ Ես։ Թեև Ես ասում եմ այս բաները, Դուք դեռ հաշվի չեք առնում Իմ սիրտը և դեռ չափազանց երկչոտ եք։ Ինչի՞ց եք վախենում։ Ինչո՞ւ եք դեռ կաշկանդված օրենքներով և կանոններով։ Ես ազատել եմ ձեզ, բայց դեռ ազատություն չունեք։ Ինչո՞ւ է այսպես։ Ավելի շատ հաղորդակցվի՛ր Ինձ հետ, և Ես կասեմ քեզ։ Մի՛ փորձիր Ինձ։ Ես գործնական եմ։ Իմ մեջ բացարձակապես ոչ մի կեղծիք չկա, ամեն ինչ գործնական է։ Ինչ ասում եմ, այդպես էլ կա։ Ես երբեք հետ չեմ կանգնում Իմ խոսքից։

Նախորդը. Գլուխ 42

Հաջորդը. Գլուխ 44

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով