Գլուխ 42

Մեծ են Ամենակարող Աստծու գործերը։ Որքա՜ն հրաշալի։ Որքա՜ն սքանչելի։ Յոթ փողերը հնչում են, յոթ որոտները թնդում են, և յոթ գավաթները թափվում են. սրանք անմիջապես բացահայտորեն կհայտնվեն, և ոչ մի կասկած չի կարող լինել։ Աստծու սերն ամեն օր հասնում է մեզ։ Միայն Ամենակարող Աստված կարող է փրկել մեզ. պատուհասի կհանդիպենք, թե օրհնության՝ լիովին կախված է Նրանից, և մենք՝ մարդիկս, սա որոշելու ոչ մի միջոց չունենք։ Նրանք, ովքեր իրենց ամբողջ սրտով մատուցում են իրենց, անշուշտ մեծ օրհնություններ կստանան, մինչդեռ նրանք, ովքեր փնտրում են իրենց կյանքը պահպանելը, միայն կկորցնեն իրենց կյանքը. բոլոր բաներն ու բոլոր իրադարձություններն Ամենակարող Աստծու ձեռքերում են։ Այլևս մի՛ կանգնեցրու քայլերդ։ Երկնքին ու երկրին ահռելի փոփոխություն է սպասվում, որից մարդը թաքնվելու ոչ մի միջոց չունի։ Նա այլ ընտրություն չի ունենա, քան դառնագին ցավի մեջ ողբալը։ Հետևի՛ր այն գործին, որը Սուրբ Հոգին անում է այսօր։ Պետք է քո ներսում հստակ կերպով իմանաս, թե Նրա գործն ինչ փուլի է հասել՝ առանց ուրիշների հիշեցնելու անհրաժեշտության։ Այժմ հաճախակի վերադարձի՛ր Ամենակարող Աստծու ներկայությանը։ Ամեն ինչ Նրանի՛ց խնդրիր։ Նա, անշուշտ, հայտնություններ կտա քո ներսում և վճռորոշ պահերին կպաշտպանի քեզ։ Մի՛ վախեցիր։ Նա արդեն տիրում է քո ողջ էությանը։ Նրա պաշտպանությամբ և Նրա հոգատարությամբ էլ ինչի՞ց պետք է վախենաս։ Այսօր Աստծու կամքի իրագործումը մոտ է, և ով վախենում է, միայն կտուժի։ Այն, ինչ ասում եմ քեզ, ճշմարտությունն է։ Բա՛ց արա հոգևոր աչքերդ։ Երկինքը կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Ինչի՞ց պետք է վախենաս։ Նրա ձեռքի մի թեթև շարժումով երկինքն ու երկիրն անմիջապես կոչնչանան։ Ուստի մարդը ի՞նչ կարող է ձեռք բերել անհանգստանալով։ Մի՞թե ամեն ինչ Աստծու ձեռքերում չէ։ Եթե Նա հրամայի, որ երկինքն ու երկիրը փոխվեն, դրանք կփոխվեն։ Եթե Նա ասի, որ պետք է ավարտուն դարձվենք, ավարտուն կդարձվենք։ Մարդը կարիք չունի անհանգստանալու, այլ պետք է հանգիստ առաջ ընթանա։ Այնուամենայնիվ, պետք է ավելի շատ կենտրոնանաս արթուն լինելու վրա։ Երկինքը կարող է փոխվել մեկ ակնթարթում։ Որքան էլ մարդը լայն բացի իր մերկ աչքերը, շատ բան չի կարողանա տեսնել։ Այժմ արթուն եղիր։ Աստծու կամքն իրագործվել է, Նրա նախագիծն ավարտվել է, Նրա ծրագիրը հաջողվել է, և Նրա որդիները բոլորը հասել են Նրա գահին։ Նրանք Ամենակարող Աստծու հետ միասին գալիս են դատելու բյուրավոր ազգերին ու մարդկանց։ Նրանք, ովքեր հալածել են եկեղեցին և վնասել Աստծու որդիներին, կարժանանան ծանր պատժի։ Դա հաստա՛տ է։ Աստված անշուշտ հավիտյան կսիրի նրանց, ովքեր անկեղծորեն իրենց տալիս են Աստծուն, ովքեր հաստատուն են մնում ամեն ինչում՝ երբեք չփոխվելով։

Նախորդը. Գլուխ 41

Հաջորդը. Գլուխ 43

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով