Գլուխ 32
Ի՞նչ է լույսը։ Անցյալում իրականում Սուրբ Հոգու գործի փոխակերպումն էիք լույս համարում։ Ճշմարիտ լույս կա ամեն ժամանակ՝ ձեռք բերելը, ինչ Աստված է՝ մոտենալով Ինձ և հաղորդակցվելով Ինձ հետ, Աստծու խոսքերի հանդեպ ներըմբռնում ունենալը և Աստծու մտադրությունները Նրա խոսքերում ընկալելը, այսինքն՝ դրանք ուտելիս և խմելիս Աստծու խոսքերում Հոգին զգալը և Աստծու խոսքերը ձեր ներսում ընդունելը. փորձառության միջոցով ընկալելը այն, ինչ Նա է. և Աստծու լուսավորումը ստանալը՝ Նրա հետ հաղորդակցվելիս. այս ամենը լո՛ւյս է։ Նաև խորհելիս և խորհրդածելիս ցանկացած պահի դուք լուսավորություն եք ստանում և նոր ներըմբռնում ձեռք բերում Աստծու խոսքերում։ Եթե ընկալես Աստծու խոսքը և նոր լույս զգաս, մի՞թե զորություն չես ունենա քո ծառայության մեջ։ Դուք իսկապես տանջվում եք ծառայություն մատուցելու անհանգստությամբ։ Դա այն պատճառով է, որ չեք հպվել իրականությանը և չունեք ճշմարիտ փորձառություն կամ ներըմբռնում։ Եթե ճշմարիտ ներըմբռնում ունենայիր, մի՞թե չէիր իմանա՝ ինչպես ծառայել։ Երբ որոշակի բաներ են պատահում քեզ, պետք է ջանասիրաբար փորձառաբար ապրես դրանք։ Եթե հեշտ և հարմարավետ միջավայրում նույնպես կարողանաս ապրել Աստծու դեմքի լույսի ներքո, ապա ամեն օր կտեսնես Աստծու երեսը։ Եթե տեսնեիր Աստծու երեսը և հաղորդակցվեիր Աստծու հետ, մի՞թե լույս չէիր ունենա։ Դուք չեք մտնում իրականության մեջ և միշտ դրսում եք փնտրում՝ արդյունքում ոչինչ չեք գտնում, և ձեր կյանքի առաջընթացը հապաղում է։
Մի՛ կենտրոնացեք արտաքինի վրա. փոխարենը պարզապես ներքուստ մոտեցեք Աստծուն, բավականաչափ խորությամբ հաղորդակցվեք և ընկալեք Աստծու մտադրությունները։ Այդ դեպքում մի՞թե ուղի չեք ունենա ձեր ծառայության մեջ։ Պետք է ջանասիրաբար և ուշադիր կերպով լսեք Իմ խոսքերը։ Ամեն ինչ արեք միայն ըստ Իմ խոսքերի և մուտք գործեք Իմ մատնանշած ուղիներով։ Այդ դեպքում մի՞թե ուղի չեք ունենա։ Եթե գտնես իրականության մեջ մտնելու ուղին, ապա նաև Աստծուն ծառայելու ուղի կունենաս։ Դա պա՛րզ է։ Ավելի շատ եկեք Աստծու ներկայության մեջ, ավելի շատ խորհեք Աստծու խոսքերի շուրջ և ձեռք կբերեք այն, ինչ ձեզ պակասում է։ Նաև նոր ներըմբռնում, նոր լուսավորություն և լույս կունենաք։