Գլուխ 26

Զավա՛կս, ուշադրություն դարձրու Իմ խոսքերին, լռությամբ լսիր Իմ ձայնը, և Ես բաներ հայտնի կդարձնեմ քեզ։ Լռությամբ մնա Իմ մեջ, որովհետև Ես եմ քո Աստված, ձեր միակ Փրկիչը։ Դուք պետք է հանգստացնեք ձեր սրտերը և ապրեք Իմ մեջ բոլոր ժամանակներում. Ես քո ժայռն եմ, սարը, որին կարող եք հենվել։ Այլ մտադրություններ մի՛ տածեք, հույս դրեք Ինձ վրա ձեր ամբողջ սրտով, և Ես անպայման կհայտնվեմ ձեզ. Ե՛ս եմ ձեր Աստվածը։ Ա՜խ, այդ կասկածամիտները։ Նրանք վստահաբար չեն կարող հաստատուն մնալ և ոչնչի չեն հասնի։ Դուք պետք է հասկանաք՝ ինչ ժամանակ է հիմա, ինչ վճռորոշ պահ է սա։ Որքա՜ն վճռորոշ է այս պահը։ Ձեզ մի՛ զբաղեցրեք բաներով, որոնք օգտակար չեն. արագորեն մոտեցե՛ք Ինձ, հաղորդակցվե՛ք Ինձ հետ, և Ես ձեզ հայտնի կդարձնեմ բոլոր խորհուրդները։

Դուք պետք է ականջալուր լինեք Սուրբ Հոգուց եկող առաջնորդության ամեն մի բառին, և յուրաքանչյուրը պահեք ձեր սրտում։ Այնքան շատ եք լսել Իմ խոսքերը և այնուհետև մոռացել դրանք։ Օ՜հ, անմիտներ, դուք այնքան շատ օրհնություններ եք կորցրել։ Այժմ դուք պետք է ուշադիր լսեք և անսաք Իմ խոսքերին, ավելի շատ հաղորդակցվեք Ինձ հետ և ավելի մոտենաք Ինձ։ Այն ամենում, ինչ դու չես հասկանում, Ես կառաջնորդեմ քեզ և առաջ կտանեմ ձեզ։ Ուրիշների հետ ավելի շատ հաղորդակցվելը կարևոր մի՛ համարեք։ Այժմ շատերն են քարոզում բառեր ու վարդապետություններ, բայց չափազանց քիչ են նրանք, ովքեր իսկապես տիրապետում են Իմ իրականությանը։ Նրանց հաղորդակցությունը մարդուն դարձնում է շփոթված և անզգա, առանց իմանալու՝ ինչպես առաջ ընթանալ։ Լսելով նրանց՝ կարելի է սոսկ մի փոքր ավելի շատ հասկանալ բառերն ու վարդապետությունները։ Դուք պետք է զգույշ քայլեք և ձեր սիրտը բոլոր ժամանակներում կենդանի պահեք Իմ առջև. դուք պետք է հաղորդակցվեք Ինձ հետ ու մոտենաք Ինձ, և Ես թույլ կտամ քեզ տեսնել այն, ինչ դու չես հասկանում։ Կշռադատե՛ք ձեր խոսքը, մշտապես դիտարկե՛ք ձեր սիրտը և քայլե՛ք այն ճանապարհով, որով Ես եմ քայլում։

Շատ չի մնացել. դեռ մի փոքր ժամանակ կա։ Շտապե՛ք լքել ամեն ինչ՝ բացի Ինձնից, և եկե՛ք հետևեք Ինձ։ Ես ձեզ վատ չեմ վերաբերվի։ Այնքա՜ն անգամներ եք սխալ հասկացել Իմ գործողությունները, բայց մի՞թե դու գիտես, թե որքա՜ն եմ Ես ձեզ սիրում։ Ա՜խ, դուք պարզապես չեք հասկանում Իմ սիրտը։ Կարևոր չէ՝ որքան եք կասկածել, որքան եք պարտական եղել Ինձ, Ես դա չեմ հիշի, և, այնուամենայնիվ, Ես ընտրեցի ձեզ, որպեսզի առաջ գնաք և գործեք Իմ մտադրությունների համաձայն։

Այսօր այնպիսի ժամանակ է, որը հապաղում չի հանդուրժում։ Եթե դեռ այլ մտադրություն ունեք, Իմ դատաստանը կգա ձեզ վրա։ Մի պահ լքեք Ինձ և Ղովտի կինը կդառնաք։ Այժմ Սուրբ Հոգու գործի քայլերն արագանում են, և նրանք, ովքեր չեն կարողանում համաքայլ գնալ նոր լույսի հետ, բոլորը վտանգի մեջ են։ Եթե արթուն չլինեք, կլքվեք. պետք է պաշտպանեք ինքներդ ձեզ։ Իմացե՛ք, որ ձեր շրջապատի միջավայրն ամբողջությամբ թույլատրված է Իմ կողմից և ամբողջությամբ կարգավորված է Իմ կողմից։ Հստակորեն տե՛ս սա և բավարարի՛ր Իմ սիրտն այն միջավայրում, որը Ես տվել եմ քեզ։ Մի՛ վախեցիր սրանից ու նրանից, զորությունների Ամենակարող Աստված անշուշտ քեզ հետ կլինի։ Նա հանդես է գալիս որպես ձեր թիկունքն ու ձեր վահանը։ Այսօր մարդն այնքան շատ պատկերացումներ ունի, որ Ես այլ ելք չունեմ, քան արտահայտել Իմ մտադրությունները նրանց մեջ, ում մյուսներն արհամարհում են՝ այդպիսով ամոթով թողնելով նրանց, ովքեր մեծամիտ են ու ինքնարդար, ովքեր հպարտ են ու ինքնահավան, ովքեր փառասեր են և ովքեր հաստատում են իրենց կարգավիճակը։ Քանի դեռ դուք անկեղծորեն հաշվի առնեք Իմ հոգսը, Ես ամեն ինչ պատրաստած կլինեմ ձեզ համար։ Պարզապես հետևե՛ք Ինձ։

Նախորդը. Գլուխ 25

Հաջորդը. Գլուխ 27

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով