Գլուխ 25

Ամենակարող Աստված, Հավիտենական Հայր, Խաղաղության Իշխան, մեր Աստված Թագավո՛ր է։ Ամենակարող Աստված Իր ոտքերը դնում է Ձիթենյաց լեռան վրա։ Որքա՜ն գեղեցիկ է Նա։ Լսե՛ք։ Մենք՝ պահապաններս, բարձրացնում ենք մեր ձայները. մեր ձայներով միասին երգում ենք, քանզի Աստված վերադարձել է Սիոն։ Մեր իսկ աչքերով տեսնում ենք Երուսաղեմի ամայացած վայրերը։ Ցնծացե՛ք ուրախությամբ և միասին երգե՛ք, քանզի Աստված մխիթարություն է բերել մեզ և փրկագնել է Երուսաղեմը։ Աստված բյուրավոր ազգերի աչքի առջև մերկացրել է Իր սուրբ բազուկը, Աստծու ճշմարիտ ձևը հայտնվե՛լ է։ Երկրի բոլոր ծայրերը տեսել են մեր Աստծու փրկող շնորհը։

Ո՛վ Ամենակարող Աստված։ Յոթ Հոգիները Քո գահի առջև ուղարկվել են յուրաքանչյուր եկեղեցի՝ հայտնի դարձնելու Քո բոլոր խորհուրդները։ Քո փառքի գահին նստած՝ Դու կառավարել ես Քո թագավորությունը և այն հաստատուն ու կայուն ես դարձրել արդարադատությամբ և արդարությամբ և յուրաքանչյուր ազգ Քեզ ես ենթարկել։ Ո՛վ Ամենակարող Աստված։ Դու արձակել ես թագավորների գոտիները, որպեսզի դարպասները բացվեն Քո առջև և երբեք չփակվեն։ Քանզի Քո լույսը եկել է, և Քո փառավոր լույսը ճառագում է իր պայծառությունը։ Խավարը ծածկում է երկիրը, և թանձր խավար է իջել բյուրավոր մարդկանց վրա։ Ո՛վ Աստված։ Սակայն Դու հայտնվել ես մեզ և Քո լույսը շողացրել ես մեզ վրա, և Քո փառքը կդրսևորվի մեր մեջ. բյուրավոր ազգերը կգան դեպի Քո լույսը, և թագավորները՝ դեպի Քո ծագելու պայծառությունը։ Դու բարձրացնում ես Քո աչքերը և նայում շուրջդ. Քո որդիները հավաքվում են Քո առջև, և նրանք գալիս են հեռվից. Քո դուստրերին գրկած են բերում, երբ գալիս են։ Ո՛վ Ամենակարող Աստված։ Քո մեծ սերն է, որ գրավել է մեզ. Դու ես, որ առաջնորդում ես մեզ թագավորության ճանապարհով, և Քո սուրբ խոսքերն են, որ թափանցում են մեր մեջ։

Ո՛վ Ամենակարող Աստված։ Գոհություն ենք հայտնում և գովաբանում ենք Քեզ։ Թող նայենք Քեզ, վկայություն կրենք Քեզ համար, մեծարենք Քեզ և երգենք Քեզ ազնիվ, հանդարտ և չբաժանված սրտով։ Թող ունենանք միայն մեկ միտք և կառուցվենք միասին, և թող շուտով մեզ դարձնես Քո մտադրություններին համապատասխանողներ, որպեսզի օգտագործվենք Քո կողմից։ Որպեսզի Քո կամքն անարգել կատարվի երկրի վրա։

Նախորդը. Գլուխ 24

Հաջորդը. Գլուխ 26

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով