Գլուխ 16
Այն բանից հետո, երբ մարդու Որդու մասին վկայվեց, Ամենակարող Աստված Իրեն հրապարակավ հայտնեց մեզ որպես արդարության Արեգակ։ Սա հենց այլակերպությո՛ւնն է լեռան վրա։ Այժմ այն գնալով ավելի իրական է դառնում, ավելի գործնական։ Մենք տեսել ենք Սուրբ Հոգու գործելու այս ձևը, և Աստված Ինքը դուրս է եկել մսեղիից։ Նա ենթակա չէ մարդու, տարածության կամ աշխարհագրության սահմանափակփումներին, Նա ճամփորդում է բոլոր ցամաքներով ու ծովերով, տարածվում է ողջ տիեզերքում և մինչև երկրի ծայրերը, և բյուրավոր ազգերն ու մարդիկ լուռ ունկնդրում են Նրա ձայնը։ Երբ բացում ենք մեր հոգևոր աչքերը, տեսնում ենք, որ Աստծու խոսքը դուրս է եկել Նրա փառավոր մարմնից. Աստված Ինքն է, որ դուրս է եկել մսեղիից, և դա բացարձակ ու կատարյալ Աստված Ինքն է։ Նա հրապարակավ խոսում է մեզ հետ, դեմ առ դեմ է մեզ հետ, խորհուրդ է տալիս, ողորմություն է ցուցաբերում, սպասում է, մխիթարում, կարգավարժում և դատում է մեզ։ Նա բռնում է մեր ձեռքից, և Նրա անհանգստությունը կրակի պես այրվում է Նրա ներսում. Նա եռանդուն սրտով հորդորում է մեզ արագ արթնանալ և մտնել Իր մեջ։ Նրա գերազանցող կյանքը դաջվել է մեր բոլորի մեջ, և բոլոր նրանք, ովքեր մտնում են Նրա մեջ, ձեռք կբերեն անդրականցականություն, կհաղթեն աշխարհին ու բոլոր չարերին և որպես թագավորներ կիշխե՛ն և իշխանություն կունենան Նրա հետ միասին։ Ամենակարող Աստված Աստծու հոգևոր մարմինն է, միակ ճշմարիտ Աստված, ով սահմանում է, և այդպես էլ լինում է, ով խոսում է, և գոյության է կոչվում, և ով հրամայում է, և հաստատվո՛ւմ է։ Սատանան Նրա ոտքերի տակ է՝ անհատակ անդունդում։ Տիեզերքը և բոլոր բաները Նրա ձեռքերում են. ժամանակը եկել է, և ամեն ինչ ոչնչի կվերածվի ու նոր ուժով կվերականգնվի՛։