Գլուխ 15

Աստծու հայտնվելն արդեն ծագել է բոլոր եկեղեցիներում։ Հոգին է խոսում. Նա բորբոքված կրակ է, մեծափառություն է կրում և դատում է։ Նա մարդու Որդին է՝ մինչև ոտքերը երկար պատմուճան հագած և կրծքի վրա ոսկե գոտի կապած։ Նրա գլուխն ու մազերը բրդի պես ճերմակ են, և Նրա աչքերը՝ կրակի բոցի պես. և Նրա ոտքերը՝ ոսկեպղնձի նման, որ կարծես հնոցի մեջ կռած են, և Նրա ձայնը նման է շատ ջրերի ձայնին։ Նա Իր աջ ձեռքում յոթ աստղ է պահում, իսկ բերանում՝ սրված երկսայրի սուր, և Նրա դեմքը բարկ արևի նման ուժգնորեն շողում է։

Մարդու Որդու մասին վկայվել է, և Աստված Ինքը բացահայտորեն հայտնվել է։ Աստծու փառքը ծագել է՝ բարկ արևի նման ուժգնորեն շողալով։ Նրա փառավոր դեմքը շլացուցիչ լույսով է բոցավառվում. ո՞ւմ աչքերը կհամարձակվեն դիմակայություն ցուցաբերել Նրան։ Դիմակայությունը մահվա՛ն է տանում։ Ողորմության ոչ մի նշույլ չի ցուցաբերվում սրտումդ մտածած որևէ բանի, քո արտաբերած որևէ խոսքի կամ քո արած որևէ բանի հանդեպ։ Դուք բոլորդ կհասկանաք և կտեսնեք, թե ինչ եք ստացել. միայն Իմ դատաստանը։ Կարո՞ղ եմ Ես հանդուրժել, երբ դուք ջանք չեք գործադրում Իմ խոսքերն ուտելու և խմելու համար և փոխարենը կամայականորեն խաթարում և ավերում եք Իմ կառույցը։ Ես մեղմորեն չե՛մ վերաբերվի այդպիսի մարդուն։ Եթե քո վարքագիծն ավելի լրջորեն վատթարանա, բոցերը կկլանե՛ն քեզ։ Ամենակարող Աստված հոգևոր մարմնով է դրսևորվում՝ ոտքից գլուխ առանց մարմնի կամ արյան որևէ նշույլի։ Նա գերազանցո՛ւմ է տիեզերք աշխարհը՝ բազմած երրորդ երկնքի փառավոր գահին և իշխելով բոլոր բաների վրա։ Տիեզերքը և բոլոր բաներն Իմ ձեռքերում են։ Ես խոսում եմ, և այն գոյության է կոչվում։ Ես սահմանում եմ, և այդպես էլ սահմանվում է։ Սատանան Իմ ոտքերի տակ է. նա անհատակ անդունդո՛ւմ է։ Երբ Իմ ձայնը հնչի, երկինքն ու երկիրը կանցնեն և ոչնչի կվերածվեն։ Բոլոր բաները նոր կդառնան. սա հավիտյան անփոփոխ ճշմարտություն է, որը բացարձակապես ճիշտ է։ Ես հաղթել եմ աշխարհին, ինչպես նաև բոլոր չարերին։ Ես նստած եմ այստեղ և խոսում եմ ձեզ հետ, և ով ականջ ունի, թող լսի, և ով ողջ է, թող ընդունի։

Օրերը կմոտենան իրենց ավարտին. այս աշխարհի բոլոր բաները ոչնչի կվերածվեն, և բոլոր բաները նորովի կծնվեն։ Հիշե՛ք սա։ Հիշե՛ք։ Դուք չեք կարող անփույթ լինել այս հարցում։ Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չե՛ն անցնի։ Թույլ տվեք Ինձ մեկ անգամ ևս հորդորել ձեզ. զուր մի՛ վազեք։ Արթնացե՛ք։ Շրջվեք, և ափը մոտ է։ Ես արդեն հայտնվել եմ ձեր միջավայրում, և Իմ ձայնը հնչել է։ Իմ ձայնը հնչել է ձեր առջև. ամեն օր այն կանգնում է ձեզ դեմ առ դեմ, և ամեն օր այն թարմ է ու նոր։ Դու տեսնում ես Ինձ, և Ես տեսնում եմ քեզ. Ես մշտապես խոսում եմ քեզ հետ և քո առաջ եմ՝ դեմ առ դեմ։ Բայց դու մերժում ես Ինձ և չես ճանաչում Ինձ։ Իմ ոչխարները լսում են Իմ ձայնը, բայց դուք դեռ երկմտում եք։ Դուք երկմտո՜ւմ եք։ Ձեր սիրտը կարծրացել է, ձեր աչքերը կուրացվել են Սատանայի կողմից, և դուք չեք կարող տեսնել Իմ փառավոր դեմքը. որքա՜ն ողորմելի եք դուք։ Որքա՜ն ողորմելի։

Իմ գահի առջև գտնվող յոթ Հոգիներն ուղարկվել են երկրի բոլոր ծայրերը, և Ես կուղարկեմ Իմ Պատգամաբերին՝ խոսելու եկեղեցիներին։ Ես արդար և հավատարիմ եմ. Ես այն Աստված եմ, ով զննում է մարդու սրտի ամենախորքերը։ Սուրբ Հոգին խոսում է եկեղեցիներին, և դրանք Իմ խոսքերն են, որ բխում են Իմ Որդու ներսից։ Ով ականջ ունի, թող լսի։ Ով ողջ է, թող ընդունի։ Պարզապես կերեք և խմեք դրանք և մի՛ կասկածեք։ Ով հնազանդվում է և ականջ է դնում Իմ խոսքերին, մեծ օրհնություններ կստանա։ Ով անկեղծորեն փնտրում է Իմ դեմքը, անկասկած նոր լույս, նոր լուսավորություն և նոր ըմբռնումներ կունենա. ամեն ինչ թարմ և նոր կլինի։ Իմ խոսքերը կհայտնվեն քեզ ցանկացած պահի, և դրանք կբացեն քո հոգևոր աչքերը, որպեսզի դու կարողանաս տեսնել հոգևոր ոլորտի բոլոր խորհուրդները։ Թագավորությունը մարդկանց մեջ է։ Մտի՛ր ապաստան, և ողջ շնորհն ու օրհնությունները քեզ վրա կլինեն. սովն ու ժանտախտը չեն կարողանա մոտենալ քեզ, իսկ գայլերը, օձերը, վագրերն ու ընձառյուծները չեն կարողանա վնասել քեզ։ Դու կգնաս Ինձ հետ, կքայլես Ինձ հետ և փառքի մեջ կմտնես Ինձ հետ։

Ամենակարո՜ղ Աստված։ Նա բացահայտորեն ցույց է տվել Իր փառավոր մարմինը, Նրա հոգևոր սուրբ մարմինը հայտնվել է, և Նա կատարյալ Աստված Ինքն է։ Աշխարհը և Նրա մսեղին երկուսն էլ փոխվել են, և լեռան վրա Նրա այլակերպությունն Աստծու անձն է։ Նա Իր գլխին ոսկե պսակ է կրում, Նրա պատմուճանը ճերմակ է, կրծքի վրա ոսկե գոտի է կապած, իսկ աշխարհը և բոլոր բաները Նրա ոտքերի պատվանդանն են։ Նրա աչքերը կրակի բոցի պես են, Նա Իր բերանում մի սրված երկսայրի սուր ունի և Իր աջ ձեռքում՝ յոթ աստղ։ Թագավորություն տանող ճանապարհն անսահմանորեն պայծառ է, և Նրա փառավոր լույսը ծագում և շողում է. լեռներն ուրախ են, և ջրերը ծիծաղում են, իսկ արևը, լուսինն ու աստղերը բոլորը պտտվում են իրենց կանոնավոր դասավորությամբ՝ ողջունելով միակ ճշմարիտ Աստծու հաղթական վերադարձը, ով ավարտել է Իր վեցհազարամյա տնօրինման ծրագիրը։ Բոլորն ուրախությունից ցատկոտում և պարո՜ւմ են։ Ցնծացե՜ք։ Ամենակարող Աստված բազմած է Իր փառավոր գահին։ Երգե՜ք։ Ամենակարողի հաղթական դրոշը բարձրացվել է վեհաշուք, մեծափառ Սիոն լեռան վրա։ Յուրաքանչյուր երկիր ցնծում է, Աստծու բյուրավոր ընտրյալ մարդիկ երգում են, Սիոն լեռն ուրախությամբ ծիծաղում է, և Աստծու փառքը ծագե՜լ է։ Ես երբեք չեմ էլ երազել, որ կտեսնեմ Աստծու դեմքը, սակայն այսօր տեսել եմ այն։ Ամեն օր, դեմ առ դեմ կանգնելով Նրան, ես խոսում եմ Նրա հետ և բացում եմ իմ սիրտը։ Նա առատորեն ուտելիք և խմելիք է մատակարարում։ Կյանքում, խոսքերում, գործողություններում, մտքերում, գաղափարներում Նրա փառավոր լույսը լուսավորում է, Նա առաջնորդում է ճանապարհի ամեն մի քայլը, և եթե մեկն ապստամբում է սրտում, Նրա դատաստանն արագորեն վրա է հասնում։

Ինչպիսի՜ հաճույք է Աստծու հետ միասին ուտելը, բնակվելը և ապրելը, Նրա հետ միասին լինելը, միասին քայլելը, միասին վայելելը, միասին փառք ու օրհնություններ ստանալը, Աստծու հետ որպես թագավորներ իշխելը և թագավորության մեջ միասին լինելը։ Որքա՜ն քաղցր է։ Մենք ամեն օր դեմ առ դեմ ենք կանգնում, Նա ամեն օր խոսում է և անդադար զրուցում է մեզ հետ, և մեզ ամեն օր նոր լուսավորություն և նոր ներըմբռնումներ են շնորհվում։ Մեր հոգևոր աչքերը բացված՝ մենք տեսնում ենք ամեն ինչ. հոգու խորհուրդները բացահայտվում են մեզ։ Սուրբ կյանքն իսկապես անհոգ է. վազեք արագ և մի՛ կանգնեք, և անդադար առաջ շարժվեք. առջևում ավելի հրաշալի կյանք կա։ Մի՛ բավարարվեք լոկ քաղցրություն ճաշակելով. մինչև վերջ վազեք Աստծու մեջ։ Նա համապարփակ և առատաձեռն է և ունի այն ամենը, ինչ մեզ պակասում է։ Ակտիվորեն համագործակցեք և մտեք Նրա մեջ, և այլևս ոչինչ երբեք նույնը չի լինի։ Մեր կյանքը կլինի գերազանցող, և ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի կարողանա անհանգստացնել մեզ։

Գերազանցո՜ւմ։ Գերազանցո՜ւմ։ Ճշմարի՜տ գերազանցում։ Աստծու գերազանցող կյանքը ներսում է, և բոլոր բաներն իսկապես հանգստացել են։ Մենք գերազանցում ենք աշխարհն ու աշխարհիկ բաները՝ ոչ մի կապվածություն չզգալով ամուսինների կամ երեխաների հանդեպ։ Մենք գերազանցում ենք հիվանդության և միջավայրերի սահմանափակումները։ Սատանան չի համարձակվում անհանգստացնել մեզ։ Մենք լիովին գերազանցում ենք բոլոր աղետները։ Դա Աստծուն թույլ է տալիս վերցնել թագավորելու իշխանությունը։ Մենք ոտնատակ ենք տալիս Սատանային, հաստատուն կանգնում ենք եկեղեցու համար մեր վկայության մեջ և հիմնովին մերկացնում ենք Սատանայի տգեղ դեմքը։ Եկեղեցու կառուցումը Քրիստոսի մեջ է, և փառավոր մարմինը հայտնվել է. սա նշանակում է ապրել հափշտակված լինելու վիճակում։

Նախորդը. Գլուխ 14

Հաջորդը. Գլուխ 17

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով