Գլուխ 9

Մարդկանց պատկերացումներում Աստված ի վերջո Աստված է, իսկ մարդիկ ի վերջո մարդիկ են. Աստված չի խոսում մարդկանց լեզվով, ոչ էլ մարդիկ կարող են խոսել Աստծու լեզվով։ Աստծու համար շատ հեշտ բան է Իր հանդեպ մարդկության պահանջները բավարարելը, մինչդեռ մարդկության հանդեպ Աստծու պահանջները վեր են նրանից, ինչին մարդիկ կարող են հասնել կամ նույնիսկ համարձակվում են պատկերացնել։ Սակայն ճշմարտությունը ճիշտ հակառակն է. Աստված մարդկանցից միայն «0,1 տոկոս» է պահանջում։ Սա ոչ միայն ապշեցնում է բոլորին, այլև ստիպում խիստ շփոթված զգալ, կարծես լիովին մոլորված լինեն։ Միայն Աստծու լուսավորության և շնորհի շնորհիվ է, որ մարդիկ Աստծու մտադրությունների մասին փոքր-ինչ գիտություն են ձեռք բերել։ Սակայն մարտի 1-ին բոլոր մարդիկ մեկ անգամ ևս շփոթված մնացին և սկսեցին գլուխ կոտրել. Աստված պահանջեց, որ Իր ժողովուրդը փայլող ձյան պես լինի, այլ ոչ թե թափառող ամպերի։ Ուստի ինչի՞ն է վերաբերում այս «ձյունը»։ Եվ ի՞նչ են մատնանշում «թափառող ամպերը»։ Այստեղ Աստված այս խոսքերի իմաստը միտումնավոր կերպով չի ասում, այլ դրա փոխարեն թույլ է տալիս, որ բոլոր մարդիկ ընկնեն շփոթության մշուշի մեջ, և արդյունքում նրանք ավելի մեծ հավատ են ունենում՝ փնտրելու համար։ Քանի որ սա առանձնահատուկ պահանջ է՝ դրված Աստծու մարդկանց առջև, և ոչ թե մեկ այլ բան, ուստի բոլոր մարդիկ ակամայից ավելի շատ ժամանակ են ծախսում՝ խորհելով այս անըմբռնելի խոսքերի շուրջ։ Արդյունքում նրանց ուղեղներում ծլում են տարբեր գաղափարներ, ձյան թափառող փաթիլներ են շողում նրանց աչքերի առջև, և երկնքում թափառող ամպերն անմիջապես հայտնվում են նրանց մտքերում։ Ուստի ինչո՞ւ է Աստված պահանջում, որ Իր մարդիկ ձյուն լինեն, այլ ոչ թե թափառող ամպեր։ Ո՞րն է ճշմարիտ իմաստն այստեղ։ Հատկապես ինչի՞ն են վերաբերում այս խոսքերը։ «Ձյունը» ոչ միայն գեղեցկացնում է բնությունը, այլև օգտակար է վարելահողերի համար. այն հիանալի է բակտերիաները ոչնչացնելու և ախտահանելու համար։ Ձյան առատ տեղումից հետո բոլոր բակտերիաները ծածկվում են փայլող ձյունով, և ողջ տարածքն անմիջապես լցվում է կյանքով։ Նմանապես, Աստծու ժողովուրդը պետք է ոչ միայն ճանաչեն մարմնացած Աստծուն, այլև Աստծու մարմնացման փաստի հիման վրա կարգավարժեն իրենց մարմիններն. այդպես կյանքով կարտահայտեն բնականոն մարդկայնություն։ Այսպես է ձյունը գեղեցկացնում բնությունը։ Ի վերջո Աստծու մարդկանց հասունությունը վերջ կդնի մեծ կարմիր վիշապին՝ երկրի վրա հաստատելով Աստծու թագավորությունը և փառավորելով ու հռչակելով Աստծու սուրբ անունը, որպեսզի երկրի վրայի ողջ թագավորությունը լցվի Աստծու արդարությամբ, ճառագի Նրա պայծառությամբ և փայլատակի Նրա փառավոր լույսով։ Ամենուր խաղաղության և գոհունակության, երջանկության և լիության ու մշտանորոգ գեղեցկության տեսարաններ կլինեն։ Այժմ գոյություն ունեցող տարբեր համաճարակները, այսինքն՝ սատանայական ապականված խառնվածքների այս մանրէները, ինչպիսիք են անարդարությունը, խոտորությունն ու նենգությունը, չար ցանկությունները և այլն, բոլորը կարմատախիլ կարվեն, և այսպիսով՝ երկինքն ու երկիրը երկուսն էլ կնորոգվեն։ Սա է «ձյան առատ տեղումից հետո» արտահայտության ճշմարիտ իմաստը։ Նրանք, ովքեր թափառող ամպեր են, նման են այն մարդկանց տեսակին, որոնք հետևում են ամբոխին, որոնց Աստված հիշատակում է. եթե Սատանայի կողմից որևէ գայթակղություն կամ Աստծու կողմից որևէ փորձություն լինի, նրանք անմիջապես կհեռանան՝ այլևս գոյություն չունենալով։ Նույնիսկ նրանց որևէ բուն էություն ողջ չի մնա՝ վաղուց անհետացած լինելով։ Եթե մարդիկ թափառող ամպեր են, ապա ոչ միայն անկարող են կյանքով արտահայտել Աստծու պատկերը, այլև ամոթ են բերում Նրա անվան վրա, քանի որ նման մարդիկ ցանկացած ժամանակ կամ վայրում հափշտակվելու վտանգի տակ են, Սատանայի համար կերակուր են, որ խժռի, և երբ Սատանան հափշտակում է նրանց, կդավաճանեն Աստծուն և ծառայություն կմատուցեն Սատանայի համար։ Սա հստակորեն ամոթ է բերում Աստծու անվան վրա և այն է, ինչն Աստված ամենից շատ է ատում. նման մարդիկ Աստծու թշնամիներն են։ Ուստի նրանք թե՛ բնականոն մարդկանց էությունից են զուրկ, թե՛ որևէ գործնական արժեքից։ Հենց սրա պատճառով է, որ Աստված նման պահանջներ է դնում Իր մարդկանց առջև։ Սակայն այս խոսքերից ինչ-որ բան հասկանալուց հետո մարդիկ չգիտեն, թե ինչ անել հաջորդիվ, քանի որ Աստծու խոսքերի թեման ուղղվել է հենց Աստծուն, ինչը նրանց դժվարին կացության մեջ է դնում. «Պատճառն այն է, որ Ես սուրբ երկրից եմ ելնում և նման չեմ լոտոսին, որը միայն անուն ունի, բայց չունի էություն, քանի որ տիղմից է ելնում, այլ ոչ թե սուրբ երկրից»։ Ինչո՞ւ է Աստված Իր մարդկանց հանդեպ Իր պահանջների մասին խոսելուց հետո նկարագրում Իր իսկ ծնունդը։ Մի՞թե հնարավոր է, որ այդ երկուսի միջև կապ կա։ Իսկապես, դրանց միջև ներհատուկ կապ կա. այլապես Աստված մարդկանց հետ այսքան հանգամանորեն չէր խոսի այս մասին։ Կանաչ տերևների մեջ լոտոսը մեղմ քամուց օրորվում է ետ ու առաջ։ Այն հաճելի է աչքին և մեծապես փայփայվում է։ Մարդիկ պարզապես չեն կշտանում դրանից և անհամբերությամբ ցանկանում են լողալ ջրում՝ լոտոսի ծաղիկը քաղելու և այն ավելի մոտիկից տեսնելու համար։ Սակայն Աստված ասում է, որ լոտոսը ելնում է տիղմից և միայն անուն ունի, բայց չունի էություն. կարծես՝ Աստված չի գնահատում լոտոսը, և Նրա խոսքերն ակնհայտ են դարձնում, որ Նա որոշակի զզվանք ունի դրա հանդեպ։ Տարիների ընթացքում շատերն առատորեն գովաբանել են լոտոսներին, քանի որ դրանք տիղմից անբիծ են ելնում՝ դրանք նույնիսկ որպես գրեթե անզուգական և աննկարագրելիորեն հրաշալի գովաբանելով։ Աստծու աչքերում, սակայն, լոտոսներն անարժեք են։ Սա ճշգրտորեն Աստծու և մարդկանց միջև եղած տարբերությունն է։ Այսպիսով կարելի է տեսնել, որ Աստծու և մարդկանց միջև եղած տարբերությունն այնքան հսկայական է, որքան երկնակամարի և երկրի բուն հիմքի միջև եղած հեռավորությունը։ Քանի որ լոտոսը ելնում է տիղմից, դրան անհրաժեշտ սննդանյութերը նույնպես այնտեղից են ելնում։ Պարզապես լոտոսն ի վիճակի է քողարկելու և զարդարելու ինքն իրեն և այդպիսով աչքի համար խնջույք ապահովելու։ Շատ մարդիկ տեսնում են միայն լոտոսի գեղեցիկ արտաքինը, բայց ոչ ոք չի տեսնում, որ ներսում թաքնված կյանքը կեղտոտ է և պիղծ։ Ուստի Աստված ասում է, որ այն միայն անուն ունի և չունի էություն, ինչը լիովին ճիշտ է և ճշմարիտ։ Մի՞թե Աստծու մարդիկ այսօր հենց այդպիսին։ Նրանց հնազանդությունն Աստծուն և հավատն Աստծու հանդեպ միայն մակերեսային են։ Աստծու առջև նրանք շողոքորթում են և ցուցադրում իրենց, որպեսզի Նրան իրենցով գոհացնեն. սակայն ներքուստ իրենց մեջ սատանայական ապականված խառնվածքներ են կրում, և նրանց որովայնները լցված են անմաքրություններով։ Ահա թե ինչու է Աստված հարցեր տալիս մարդկանց՝ հարցնելով, թե արդյոք նրանց հավատարմությունն Աստծու հանդեպ աղտոտված է անմաքրություններով, թե այն մաքուր է և ի սրտե։ Երբ նրանք ծառայություն մատուցողներ էին, շատ մարդիկ բարձրաձայն գովաբանում էին Աստծուն, բայց իրենց սրտերում անիծում էին Նրան։ Իրենց խոսքերով հնազանդվում էին Աստծուն, բայց իրենց սրտերում ըմբոստանում էին Նրա դեմ։ Նրանք բերաններով բացասական խոսքեր էին արտաբերում, իսկ սրտերում գաղտնի դիմակայում էին Աստծուն։ Կային նույնիսկ այնպիսիք, որոնց արարքները համակարգված էին. նրանք իրենց բերաններով հայհոյանքներ էին արձակում և իրենց ձեռքերով լիովին սանձարձակ ժեստեր էին անում և տալիս էին մեծ կարմիր վիշապի ճշմարիտ դեմքի վառ և կարծես կենդանի արտահայտությունը։ Նման մարդիկ իսկապես արժանի են մեծ կարմիր վիշապի սերունդ կոչվելու։ Այսօր, սակայն, նրանք կանգնած են հավատարիմ ծառայություն մատուցողների տեղում և իրենց պահում են այնպես, կարծես Աստծու հավատարիմ մարդիկ են. ի՜նչ անամոթություն։ Սակայն սա զարմանալի չէ։ Նրանք տիղմից են ելնում, ուստի անխուսափելիորեն ցույց են տալիս իրենց ճշմարիտ դեմքը։ Քանի որ Աստված սուրբ է և մաքուր և իրական ու փաստացի, Նրա մսեղին Հոգուց է ելնում։ Սա հաստատուն է և անհերքելի։ Նրա մսեղին ոչ միայն կարող է վկայել հենց Աստծու մասին, այլև կարող է լիովին հետևել Աստծու կամքին։ Սա Աստծու էության մի կողմն է։ Այն, որ մսեղին ելնում է պատկերով Հոգուց, նշանակում է, որ մսեղին, որով Հոգին հանդերձավորվում է, ըստ բուն էության տարբերվում է մարդկանց մսեղիից, և այս տարբերությունը հիմնականում նրանց հոգու մեջ է։ «Պատկերով Հոգին» վերաբերում է նրան, թե ինչպես է աստվածայնությունը բնականոն մարդկայնությամբ ծածկված լինելու արդյունքում ի վիճակի բնականոն կերպով ներսից գործելու։ Սա ամենևին գերբնական չէ և սահմանափակված չէ մարդկայնությամբ։ «Հոգու պատկերը» վերաբերում է լիակատար աստվածայնությանը և սահմանափակված չէ մարդկայնությամբ։ Որպես այդպիսին՝ Աստծու ներհատուկ բնույթը և ճշմարիտ պատկերը կարող են լիովին կյանքով արտահայտվել մարմնացած մսեղիում, որը ոչ միայն բնականոն է և կայուն, այլև մեծափառություն և ցասում ունի։ Առաջին մարմնացած մսեղին կարող էր միայն մարդկանց պատկերացումների Աստծուն ներկայացնել. այսինքն՝ ի վիճակի էր միայն նշաններ ու հրաշքներ գործելու և մարգարեություններ ասելու։ Ուստի Նա կյանքով լիովին չարտահայտեց Աստծու գործնականությունը և ուստի պատկերով Հոգու մարմնավորումը չէր. պարզապես աստվածայնությունն ուղղակիորեն առաջ եկավ։ Ավելին՝ քանի որ Նա անդրանցեց բնականոն մարդկայնությունը, չկոչվեց լիակատար Գործնական Աստված Ինքը, այլ Իր մեջ փոքր-ինչ երկնքի աղոտ Աստծուց ուներ. Նա մարդկանց պատկերացումների Աստված էր։ Սա է երկու մարմնացած մսեղիների միջև եղած բուն էական տարբերությունը։

Տիեզերքի ամենաբարձր կետից Աստված հետևում է մարդկության յուրաքանչյուր քայլին և այն ամենին, ինչ մարդիկ ասում և անում են։ Նույնիսկ բացարձակ հստակությամբ դիտարկում է նրանց յուրաքանչյուր միտքն ու գաղափարը՝ աչքաթող չանելով անգամ ամենաչնչին բանը։ Որպես այդպիսին՝ Նրա խոսքերն ուղիղ թափանցում են մարդկանց սրտերը՝ մեկ հարվածով, դիպուկ և անսխալ կերպով խոցելով այն, ինչ մարդիկ մտածում են. «Թեև մարդիկ «ճանաչում են» Իմ Հոգին, դեռ վիրավորում են Իմ Հոգին։ Իմ խոսքերը մերկացնում են բոլոր մարդկանց տգեղ դեմքերը, ինչպես նաև նրանց մտքերն ու գաղափարները՝ ստիպելով, որ երկրի վրա բոլորն ընկնեն Իմ զննման մեջ»։ Սրանից ակնհայտ է, որ թեև մարդկության հանդեպ Աստծու պահանջները շատ խիստ չեն, նույնիսկ այդ դեպքում մարդիկ դեռ անկարող են դիմանալ Աստծու Հոգու զննմանը։ «Չնայած ընկնելուն՝ նրանց սրտերը չեն համարձակվում հեռանալ Ինձնից։ Արարածների մեջ ո՞վ Իմ գործերի արդյունքում «սեր» չի զարգացնում Իմ հանդեպ»։ Սրանից կարելի է էլ ավելի հստակորեն տեսնել Աստծու լիակատար իմաստությունն ու ամենակարողությունը, և այսպիսով՝ Նա հստակորեն մատնանշում է այն ամենը, ինչ Աստծու մարդիկ մտածում էին, երբ ծառայություն մատուցողների դիրքում էին։ «Առևտրից» հետո, որն ավարտվեց «ձախողմամբ», նրանց գլուխներում եղած «հարյուր հազարավորները» կամ «միլիոնները» ոչնչի վերածվեցին։ Սակայն Աստծու կառավարչական հրամանագրերի և Աստծու մեծափառության ու ցասման պատճառով թեև վհատության մեջ կախեցին իրենց գլուխները, դեռ ծառայում էին Աստծուն՝ գտնվելով բացասական վիճակում, և անցյալի նրանց բոլոր կիրարկումները դարձան լոկ դատարկ խոսակցություն՝ այլևս բոլորովին սրտին մոտ չընդունվելով։ Փոխարենը նրանք հետևեցին իրենց սեփական ցանկություններին՝ հանուն ոգևորության անելով բաներ, որոնք «երջանկացնում» էին իրենց և մյուս բոլորին, որպեսզի անցկացնեին և վատնեին իրենց ժամանակը… Սա էր իրականում տեղի էր ունենում մարդկանց մեջ։ Այսպիսով՝ Աստված բացվում է մարդկության առջև և ասում. «Արարածների մեջ ո՞վ Իմ գործերի արդյունքում «սեր» չի զարգացնում Իմ հանդեպ։ Ո՞վ Իմ խոսքերի արդյունքում «փափագի» սիրտ չի զարգացնում։ Ո՞ւմ մեջ կապվածության զգացումներ չեն ծնվում Իմ սիրո արդյունքում»։ Անկեղծ ասած՝ մարդիկ բոլորը պատրաստակամ են ընդունելու Աստծու խոսքերը, և նրանց մեջ չկա մեկը, ով չի սիրում կարդալ Աստծու խոսքերը. նրանք պարզապես անկարող են կիրարկել Աստծու խոսքերը, քանի որ խոչընդոտվում են իրենց բնությամբ։ Աստծու խոսքերը կարդալուց հետո շատ մարդիկ չեն կարողանում տանել դրանցից բաժանվելը, և Աստծու հանդեպ նրանց սերը բխում է իրենց ներսում։ Այսպիսով՝ Աստված ևս մեկ անգամ անիծում է Սատանային՝ կրկին մերկացնելով նրա տգեղ դեմքը. «Այս դարաշրջանը, որտեղ Սատանան մոլեգնում է և խիստ բռնակալական է», նաև հենց այն դարաշրջանն է, երբ Աստված սկսում է Իր պաշտոնական մեծ գործը երկրի վրա։ Հաջորդիվ սկսում է աշխարհը ոչնչացնելու գործը։ Այլ կերպ ասած՝ որքան շատ է Սատանան մոլեգնում, այնքան ավելի շուտ կգա Աստծու օրը։ Այսպիսով՝ որքան շատ է Աստված խոսում Սատանայի մոլեգնելու մասին, այնքան ավելի է մոտենում այն օրը, երբ Աստված կոչնչացնի աշխարհը։ Այսպիսին է Աստծու հռչակումը Սատանային։

Ինչո՞ւ Աստված բազմիցս ասաց. «…ավելին՝ «Իմ թիկունքում» նրանցից յուրաքանչյուրը ներգրավվում է այդ «գովելի» կեղտոտ գործարքների մեջ։ Կարծում ես՝ մսեղին, որով Ես հանդերձավորվել եմ, ոչինչ չգիտի՞ քո արարքների, քո պահվածքի և քո խոսքերի մասին»։ Նա պարզապես մեկ կամ երկու անգամ չասաց նման խոսքեր։ Ինչո՞ւ է այդպես։ Երբ մարդիկ մխիթարվում են Աստծու կողմից և գիտակցում են Աստծու վիշտը մարդկության համար, նրանց համար հեշտ է դառնում մոռանալ այն, ինչ մնացել է հետևում, և ձգտել առաջ։ Այնուամենայնիվ, Աստված ամենաչնչին չափով իսկ հանգիստ չի թողնում մարդկանց, այլ ամեն քայլափոխի սերտորեն հետևում է նրանց մտածելակերպին։ Այսպիսով՝ Նա նորից ու նորից մարդկանց ասում է, որ ճանաչեն իրենք իրենց, դադարեցնեն իրենց սանձարձակությունը, այլևս չներգրավվեն նման գովելի կեղտոտ գործարքների մեջ և այլևս երբեք չխաբեն մսեղիում եղող Աստծուն։ Թեև մարդկանց բնությունը չի փոխվում, ի վերջո օգուտ կա նրանց ևս մի քանի անգամ հիշեցնելու մեջ։ Դրանից հետո Աստված խոսում է մարդկային տեսանկյունից՝ բացահայտելու նրանց սրտերում եղած խորհուրդները. «Շատ տարիներ Ես դիմացել եմ քամուն ու անձրևին և նաև փորձառաբար ապրել եմ մարդկային աշխարհի դառնությունը. սակայն ավելի ուշադիր խորհելիս ոչ մի տառապանք չի կարող մսեղիի մարդկանց մղել կորցնելու հույսը Իմ հանդեպ, առավել ևս ոչ մի քաղցրություն չի կարող ստիպել նրանց սառչել, վհատվել կամ թողնել Ինձ։ Մի՞թե նրանց սերն Իմ հանդեպ իսկապես սահմանափակվում է դառնության և քաղցրության բացակայությամբ»։ «Արևի տակ ամեն ինչ դատարկ է». այս խոսքերն իսկապես ներքին իմաստ ունեն։ Այսպիսով՝ Աստված ասում է, որ ոչինչ չի կարող մարդկանց կորցնել տալ Իր հանդեպ հույսը կամ սառչել Իր հանդեպ։ Եթե մարդիկ չեն սիրում Աստծուն, ապա կարող են նաև մեռած համարվել։ Եթե չեն սիրում Աստծուն, նրանց տառապանքն իզուր է, և օրհնությունները, որոնք վայելում են, դատարկ են և ավելանում են նրանց մեղքերին։ Քանի որ ոչ մի մարդ ճշմարտապես չի սիրում Աստծուն, Նա ասում է. «Մի՞թե նրանց սերն Իմ հանդեպ իսկապես սահմանափակվում է դառնության և քաղցրության բացակայությամբ»։ Աշխարհի մարդկանց մեջ ինչպե՞ս կարող է որևէ մեկը գոյություն ունենալ առանց դառնության և քաղցրության։ Աստված նորից ու նորից ասում է. «Ոչ մի մարդ երբեք ճշմարտապես չի տեսել Իմ դեմքը կամ երբևէ ճշմարտապես չի լսել Իմ ձայնը։ Դա նրանից է, որ ճշմարտապես չեն ճանաչում Ինձ»։ Աստված ասում է, որ մարդիկ ճշմարտապես չեն ճանաչում Իրեն, բայց ինչո՞ւ է Նա պահանջում, որ մարդիկ ճանաչեն Իրեն։ Մի՞թե սա հակասություն չէ։ Աստծու խոսքերից յուրաքանչյուրը որոշակի նպատակի հասնելու միտում ունի։ Մարդկանց թմրածության պատճառով Աստված մարդկանց վրա կիրառում է Իր գործի 100 տոկոսն անելու սկզբունքը, որպեսզի ի վերջո տիրանա նրանցից յուրաքանչյուրի սրտի 0,1 տոկոսին։ Այսպիսին է այն եղանակը, որով Աստված գործում է, և Աստված պետք է այսպես վարվի՝ Իր նպատակներին հասնելու համար։ Հենց սա է Աստծու խոսքերում եղած իմաստությունը։ Ընկալե՞լ եք այն։

Աստված ասում է. «Երբ մսեղիում Ես ուղղակիորեն բացում եմ Իմ խորհուրդները և հայտնի եմ դարձնում Իմ մտադրությունները, դուք չեք հասկանում. լոկ լսում եք Իմ խոսքերի հնչյունը, բայց չեք ընկալում դրանց իմաստը։ Իմ սիրտը լցված է խոր վշտով։ Թեև Ես մսեղիում եմ, ի վիճակի չեմ անելու մսեղիի սպասավորության գործը»։ Մի կողմից՝ այս խոսքերը մարդկանց իրենց թմրածության պատճառով մղում են Աստծու հետ համագործակցելու նախաձեռնություն ցուցաբերելու. մյուս կողմից՝ Աստված հայտնում է Իր աստվածայնության ճշմարիտ դեմքը մսեղիում։ Քանի որ մարդկանց հասակը չափազանց փոքր է, աստվածայնության դրսևորումն այն ժամանակահատվածում, երբ Աստված մսեղիում է, գալիս է միայն նրանց այն ընդունելու կարողության համապատասխան։ Գործի այս փուլի ընթացքում մարդկանց մեծամասնությունը մնում է անկարող լիովին ընդունելու այն, ինչը բավարար չափով ցույց է տալիս, թե որքան անընդունակ են նրանք։ Այսպիսով՝ այս գործի ընթացքում աստվածայնությունը չի կատարում իր ողջ սկզբնական գործառույթը. դրա միայն մի փոքր մասն է կատարում։ Սա ցույց է տալիս, որ ապագա գործում աստվածայնությունն աստիճանաբար կդրսևորվի մարդկության վերականգնման վիճակին համապատասխան։ Սակայն աստվածայնությունն աստիճանաբար չի աճում. ավելի շուտ, այն է, ինչ մարմնացած Աստվածն ի բնե ունի, և նման չէ մարդկանց հասակին։

Աստծու՝ մարդկանց ստեղծումը նպատակ և իմաստ ուներ, ինչի պատճառով Նա ասաց. «Եթե մարդիկ բոլորը ոչնչացվեին Իմ ցասումով, ո՞րը կլիներ երկինքն ու երկիրն Իմ ստեղծելու իմաստը»։ Մարդկանց ապականվելուց հետո Աստված ծրագրեց նրանց մի մասին ձեռք բերել Իր վայելքի համար. Նա չէր ծրագրել, որ բոլոր մարդիկ ոչնչացվեն, ոչ էլ որ արմատախիլ արվեն Աստծու կառավարչական հրամանագրերի ամենաչնչին խախտման դեպքում։ Այդպիսին չէ Աստծու մտադրությունը։ Ինչպես Աստված ասաց, դա անիմաստ կլիներ։ Հենց այս «անիմաստության» պատճառով է, որ Աստծու իմաստությունը պարզ է դառնում։ Աստված խոսում և գործում է տարբեր միջոցներով՝ հանդիմանելու, դատելու և հարվածելու բոլոր մարդկանց՝ ի վերջո ընտրելով նրանց, ովքեր ճշմարտապես սիրում են Իրեն. մի՞թե սա էլ ավելի իմաստալից չէ։ Հենց այս կերպ են բացահայտվում Աստծու գործերը, և այսպիսով մարդկանց ստեղծումը դառնում է էլ ավելի նշանակալի։ Այսպիսով՝ Աստծու խոսքերի մեծամասնությունը պարզապես մի տեսակ նախազգուշացնող կրակոց է. դա նպատակին հասնելու համար է, և հենց դա է Նրա խոսքերի մի մասի հետևում առկա ճշմարիտ իրավիճակը։

Նախորդը. Գլուխ 8

Հաջորդը. Հավելված. Գլուխ 1

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով