Հավելված. Գլուխ 1
Այն, ինչ խնդրում եմ ձեզ անել, Իմ ասած մշուշոտ ու դատարկ տեսությունը չէ, ոչ էլ դա աներևակայելի է մարդու ուղեղի համար կամ անհասանելի՝ մարդու մսեղիի համար։ Ո՞վ է ընդունակ լիակատար նվիրումի Իմ տանը։ Եվ ո՞վ կարող է ընծայել իր ամենն Իմ թագավորությունում։ Եթե չլիներ Իմ մտադրությունների հայտնությունը, արդյո՞ք իսկապես ի վիճակի կլինեիք բավարարելու Իմ սիրտը՝ ինքներդ ձեզնից պահանջներ դնելով։ Ոչ ոք երբեք չի հասկացել Իմ սիրտը, և ոչ ոք երբեք չի ըմբռնել Իմ մտադրությունները։ Ո՞վ է երբևէ տեսել Իմ դեմքը կամ լսել Իմ ձայնը։ Պետրո՞սը։ Կամ Պողո՞սը։ Կամ Հովհաննե՞սը։ Կամ Հակոբո՞սը։ Ո՞ւմ եմ երբևէ հագցրել, տիրել կամ օգտագործել։ Թեև առաջին անգամ մսեղի դառնալս տեղի ունեցավ աստվածայնության մեջ, այն մարմինը, որով հագնվեցի, չգիտեր մարդու տառապանքները, որովհետև Ես չէի մարմնացել կերպարանքով, ուստի չէր կարելի ասել, որ այդ մսեղին լիովին հետևում էր Իմ կամքին։ Միայն այն ժամանակ, երբ Իմ աստվածայնությունն ի վիճակի է անելու այն, ինչ կանեի, և խոսելու այն, ինչ կխոսեի բնականոն մարդկայնություն ունեցող անձի մեջ՝ առանց խոչընդոտի կամ արգելքի, կարելի է ասել, որ Իմ կամքին հետևում են մսեղիում։ Քանի որ Իմ բնականոն մարդկայնությունն ի վիճակի է պաշտպանելու Իմ աստվածայնությունը, այսպիսով իրագործվում է խոնարհ և թաքնված լինելու Իմ նպատակը։ Մսեղիում գործի փուլի ընթացքում, թեև աստվածայնությունն ուղղակիորեն է գործում, մարդկանց համար հեշտ չէ տեսնել նման գործողությունները, ինչը պարզապես բնականոն մարդկայնության կյանքի և գործողությունների պատճառով է։ Այս մարմնացած մսեղին չի կարող ծոմ պահել 40 օր, ինչպես առաջինը, բայց գործում և խոսում է բնականոն կերպով. թեև Ես հայտնում եմ խորհուրդներ, շատ բնականոն եմ. այնպես չէ, ինչպես մարդիկ են պատկերացնում․ Իմ ձայնը որոտի պես չէ, Իմ դեմքը չի շողշողում լույսով, և երկինքները չեն դողում, երբ քայլում եմ։ Եթե այդպես լիներ, ապա դրանում Իմ իմաստությունից ոչինչ չէր լինի, և անհնար կլիներ ամոթահար անել ու պարտության մատնել Սատանային։
Երբ բացահայտում եմ Իմ աստվածայնությունը բնականոն մարդկայնության վահանի հետևից, լիակատար փառք եմ ձեռք բերում, Իմ մեծ գործը կատարվում է, և ոչինչ որևէ դժվարություն չի ներկայացնում։ Պատճառն այն է, որ Իմ մարմնացման նպատակը գլխավորապես թույլ տալն է բոլոր նրանց, ովքեր հավատում են Ինձ, տեսնել Իմ աստվածայնության գործերը մսեղիում և տեսնել Իրեն՝ Գործնական Աստծուն՝ այսպիսով փարատելով մարդկանց սրտերում այն տեղը, որ զբաղեցնում է անտեսանելի և անշոշափելի աստվածը։ Քանի որ Ես ուտում եմ, հագնվում, քնում, բնակվում և գործում բնականոն մարդու պես, քանի որ խոսում և ծիծաղում եմ բնականոն մարդու պես և ունեմ բնականոն մարդու կարիքները՝ միաժամանակ ունենալով նաև լիակատար աստվածայնության էությունը, կոչվում եմ «Գործնական Աստված»։ Սա վերացական չէ և հեշտ է հասկանալ. դրանում կարելի է տեսնել, թե որ մասում է ընկած Իմ գործի առանցքը, և աշխատանքի որ փուլում է Իմ կենտրոնացումը։ Իմ մարմնացման հիմնական նպատակը բնականոն մարդկայնության միջոցով Իմ աստվածայնությունը բացահայտելն է։ Դժվար չէ տեսնելը, որ Իմ գործի կենտրոնը դատաստանի դարաշրջանի երկրորդ մասում է։
Իմ մեջ երբեք մարդկային կյանք չի եղել, ոչ էլ որևէ մարդկային բույր։ Մարդկային կյանքը երբեք տեղ չի զբաղեցրել Իմ մեջ և երբեք չի ճնշել Իմ աստվածայնության հայտնությունը։ Ուստի, որքան ավելի շատ եմ Մեկը, որ արտահայտում է Իմ ձայնը երկնքում և Իմ Հոգու մտադրությունները, այնքան ավելի շատ կարող եմ ամոթահար անել Սատանային և այսպիսով նույնքան ավելի շատ եմ ի վիճակի հետևելու Իմ կամքին բնականոն մարդկայնության մեջ։ Միայն սա պարտության է մատնել Սատանային. Սատանան արդեն իսկ լիովին ամոթահար է եղել։ Թեև թաքնված եմ, դա չի խոչընդոտում Իմ աստվածայնության արտահայտումներն ու գործողությունները. սա բավական է ցույց տալու համար, որ հաղթական եմ եղել և լիակատար փառք եմ ձեռք բերել։ Քանի որ Իմ գործը մսեղիում առանց խոչընդոտի է, և քանի որ Գործնական Աստված այժմ տեղ ունի մարդկանց սրտերում և արմատներ է գցել նրանց սրտերում, լիովին ապացուցված է, որ Ես պարտության եմ մատնել Սատանային։ Եվ քանի որ Սատանան անկարող է որևէ այլ բան անել մարդկանց մեջ, և քանի որ դժվար է Սատանայի որակը ներշնչել մարդու մսեղիում, Իմ կամքն առաջ է ընթանում առանց խոչընդոտի։ Իմ գործի բովանդակությունը գլխավորապես այն է, որ բոլոր մարդկանց մղեմ Իմ հրաշալի գործերը և Իմ ճշմարիտ դեմքը տեսնելու. Ես անհասանելի չեմ, չեմ խոյանում երկնքում և առանց պատկերի ու ձևի չեմ։ Անտեսանելի չեմ օդի պես, ոչ էլ լողացող ամպի պես եմ, որը հեշտությամբ քշվում է. փոխարենը, թեև բնակվում եմ մարդկանց մեջ և փորձառաբար ապրում եմ մարդկային աշխարհի քաղցրությունն ու դառնությունը, Իմ մսեղին էապես տարբերվում է մարդու մսեղիից։ Մարդկանց մեծ մասը դժվարանում է շփվել Ինձ հետ, սակայն մեծ մասը նաև տենչում է շփվել Ինձ հետ։ Ասես հսկայական, անըմբռնելի խորհուրդներ կան մարմնացած Աստծու մեջ։ Աստվածայնության ուղղակի հայտնության և մարդկային արտաքինի վահանի պատճառով մարդիկ հարգալից հեռավորություն են պահպանում Ինձնից՝ հավատալով, որ ողորմած և սիրող Աստված եմ, սակայն նաև վախենալով Իմ մեծափառությունից և ցասումից։ Ուստի իրենց սրտերում նրանք ցանկանում են անկեղծորեն խոսել Ինձ հետ, սակայն չեն կարողանում անել այնպես, ինչպես կամենում են. նրանց ուժը չի բավարարում այն բանին, ինչ նրանց սրտերն են փափագում։ Այսպիսին են բոլորի իրադրություններն այս հանգամանքներում։ Որքան ավելի շատ են մարդիկ այսպիսին, այնքան ավելի մեծ է Իմ բնույթի տարբեր կողմերի բացահայտման ապացույցը, և այսպիսով իրագործվում է մարդկանց կողմից Աստծուն ճանաչելու նպատակը։ Բայց սա երկրորդական է. առանցքայինն այն է, որ մարդկանց ճանաչել տամ Իմ հրաշալի գործերն Իմ մսեղիի արարքներից՝ այնպես անելով, որ ճանաչեն Աստծու էությունը. Ես, ինչպես մարդիկ են պատկերացնում, աննորմալ և գերբնական չեմ. փոխարենը, Գործնական Աստված եմ, որ բնականոն է ամեն ինչում։ Մարդկանց պատկերացումների մեջ «Իմ» տեղը փարատվում է, և նրանց ստիպում են ճանաչել Ինձ իրականության մեջ։ Միայն այդ ժամանակ եմ զբաղեցնում Իմ ճշմարիտ տեղը մարդկանց մտքերում։
Բոլոր մարդկանց առաջ Ես ոչ միայն երբեք չեմ արել որևէ գերբնական բան, որը թանկարժեք կդիտվեր, այլև չափազանց սովորական և բնականոն եմ. միտումնավոր թույլ չեմ տալիս մարդկանց տեսնել Իմ մարմնացած մսեղիի մեջ ցանկացած բան, որն Աստծու որևէ նշույլ ունի։ Բայց Իմ խոսքերի պատճառով մարդիկ լիովին նվաճվում են և դրանով իսկ հնազանդվում են Իմ վկայությանը։ Միայն այսպես են մարդիկ ճանաչում մսեղիում գտնվող Ինձ՝ առանց կասկածների և այն հիմքի վրա, որ լիովին հավատում են, որ Աստված իսկապես գոյություն ունի։ Այս կերպ մարդկանց ճանաչողությունն Իմ մասին դառնում է ավելի իրական, ավելի հստակ։ Նրանց բարի վարքագծով այս ճանաչողությունը լիովին անաղարտ է, և այն ամբողջությամբ Իմ աստվածայնության ուղղակիորեն գործելու արդյունքն է՝ այսպիսով մարդկանց ավելի մեծ ճանաչողություն տալով Իմ աստվածայնության մասին, քանզի միայն աստվածայնությունն է Աստծու ճշմարիտ դեմքը և Աստծու ներհատուկ հատկանիշը։ Մարդիկ պետք է տեսնեն սա։ Այն, ինչ ուզում եմ, խոսքեր, արարքներ և գործողություններ են, որոնք աստվածայնության մեջ են։ Ինձ չեն հուզում մարդկայնության մեջ եղած խոսքերը և գործողությունները։ Իմ նպատակն աստվածայնության մեջ ապրելն ու գործելն է։ Չեմ ցանկանում արմատներ գցել և ծլել մարդկայնության մեջ ու չեմ ցանկանում բնակվել մարդկայնության մեջ։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ եմ ասում։ Թեև Ես հյուր եմ մարդկայնության մեջ, չեմ ուզում սա. գործում եմ լիակատար աստվածայնությամբ, և միայն այս կերպ մարդիկ կարող են ավելի լավ հասկանալ Իմ ճշմարիտ դեմքը։