Գլուխ 24 և Գլուխ 25

Առանց ուշադիր ընթերցման՝ անհնար է որևէ բան նկատել այս երկու օրերի արտահայտումներում. իրականում դրանք պետք է խոսվեին մեկ օրում, սակայն Աստված բաժանեց երկու օրերի միջև։ Այսինքն՝ այս երկու օրերի արտահայտումները կազմում են մեկ ամբողջություն, բայց որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի ընդունել դրանք, Աստված դրանք բաժանեց երկու օրերի միջև՝ մարդկանց շունչ քաշելու հնարավորություն տալով։ Այսպիսին է Աստծու հոգատարությունը մարդու հանդեպ։ Աստծու ողջ գործում բոլոր մարդիկ կատարում են իրենց գործառույթն ու իրենց պարտավորությունն իրենց իսկ տեղում։ Միայն հրեշտակի հոգի ունեցող մարդիկ չէ, որ համագործակցում են. դևի հոգի ունեցողները նույնպես «համագործակցում են», ինչպես և Սատանայի բոլոր հոգիները։ Աստծու արտահայտումներում երևում են Աստծու մտադրությունները և Նրա պահանջները մարդուց։ «Իմ հանդիմանությունը գալիս է բոլոր մարդկանց վրա, սակայն նաև հեռու է մնում բոլոր մարդկանցից։ Յուրաքանչյուր մարդու ողջ կյանքը լի է Իմ հանդեպ սիրով ու ատելությամբ» խոսքերը ցույց են տալիս, որ Աստված հանդիմանություն է օգտագործում՝ սպառնալու բոլոր մարդկանց՝ ստիպելով նրանց ճանաչողություն ձեռք բերել Իր մասին։ Սատանայի ապականության և հրեշտակների փխրունության պատճառով Աստված միայն խոսքեր է գործածում, այլ ոչ թե կառավարչական հրամանագրեր՝ մարդկանց հանդիմանելու համար։ Արարչագործության ժամանակներից մինչ օրս սա է եղել Աստծու գործի սկզբունքը հրեշտակների և բոլոր մարդկանց վերաբերյալ։ Քանի որ հրեշտակները պատկանում են Աստծուն, մի օր անշուշտ կդառնան Աստծու թագավորության ժողովուրդը, և Աստված հոգ կտանի նրանց համար ու կպաշտպանի։ Մինչդեռ մյուս բոլորը նույնպես կդասակարգվեն ըստ իրենց տեսակի։ Սատանայի բոլոր տարատեսակ չար հոգիները կպատժվեն, իսկ բոլոր նրանք, ովքեր առանց հոգիների են, կկառավարվեն Աստծու որդիների և ժողովրդի կողմից։ Այսպիսին է Աստծու ծրագիրը։ Ուստի Աստված ժամանակին ասել է. «Մի՞թե Իմ օրվա գալուստն իսկապես մարդու մահվան պահն է։ Մի՞թե իսկապես կկործանեի մարդուն այն ժամանակ, երբ Իմ թագավորությունը ձևավորվում է»։ Թեև սրանք երկու պարզ հարցեր են, Աստծու կարգավորումներն են ողջ մարդկության նշանակության վայրի համար։ Երբ Աստված գալիս է, դա այն ժամանակն է, երբ «ողջ տիեզերքի մարդիկ գլխիվայր գամվում են խաչին»։ Սա է Աստծու հայտնվելու նպատակը բյուրավոր մարդկանց՝ օգտագործելով հանդիմանությունը, որպեսզի նրանց մղի ճանաչելու Աստծու գոյությունը։ Քանի որ այն ժամանակը, երբ Աստված իջնում է երկրի վրա, վերջին դարաշրջանն է, այն ժամանակը, երբ երկրագնդի վրայի երկրներն ամենամեծ քաոսի մեջ են, ուստի Աստված ասում է. «Երբ իջնում եմ երկրի վրա, այն ծածկված է խավարով, և մարդը «խոր քնած է»»։ Որպես այդպիսին՝ այսօր ընդամենը մի բուռ մարդիկ կան, որոնք ի վիճակի են ճանաչելու մարմնացած Աստծուն, գրեթե ոչ ոք չկա։ Քանի որ հիմա վերջին դարաշրջանն է, ոչ ոք երբեք ճշմարտապես չի ճանաչել գործնական Աստծուն, և մարդիկ միայն մակերեսային ճանաչողություն ունեն Նրա մասին։ Հենց սրա պատճառով է, որ մարդիկ ապրում են ցավոտ զտման մեջ։ Երբ մարդիկ թողնում են զտումը, դա նաև այն ժամանակն է, երբ սկսում են հանդիմանվել, և դա այն ժամանակն է, երբ Աստված հայտնվում է բյուրավոր մարդկանց, որպեսզի անձամբ տեսնեն Նրան։ Մարմնացած Աստծու պատճառով մարդիկ ընկնում են աղետի մեջ և անկարող են ազատել իրենք իրենց. դա Աստծու պատիժն է մեծ կարմիր վիշապի հանդեպ, և դա Նրա կառավարչական հրամանագիրն է։ Երբ գալիս է գարնան ջերմությունը, և ծաղիկները ծաղկում են, երբ երկնքի տակ ամեն ինչ ծածկվում է կանաչով, և երկրի վրա բոլոր բաներն իրենց տեղում են, բոլոր մարդիկ և բաներն աստիճանաբար կմտնեն Աստծու հանդիմանության մեջ, և այդ ժամանակ երկրի վրա Աստծու ողջ գործը կավարտվի։ Աստված այլևս չի գործի կամ ապրի երկրի վրա, քանզի Աստծու մեծ գործն իրագործված կլինի։ Մարդիկ անկարո՞ղ են այս կարճ ժամանակահատվածում հրաժարվել իրենց մսեղիից։ Ի՞նչ բաներ կարող են ճեղքել սերը մարդու և Աստծու միջև։ Ո՞վ է ի վիճակի անջատելու սերը մարդու և Աստծու միջև։ Մի՞թե ծնողներն են, ամուսինները, քույրերը, կանայք կամ ցավոտ զտումը։ Մի՞թե խղճի զգացումները կարող են ջնջել Աստծու պատկերը մարդու ներսում։ Մի՞թե միմյանց հանդեպ մարդկանց պարտավորվածությունն ու գործողություններն իրենց իսկ արածն են։ Մի՞թե մարդը կարող է շտկել դրանք։ Ո՞վ է ի վիճակի պաշտպանելու ինքն իրեն։ Մի՞թե մարդիկ ի վիճակի են ապահովելու իրենք իրենց։ Ովքե՞ր են ուժեղները կյանքում։ Ո՞վ է ի վիճակի լքելու Ինձ և ապրելու ինքնուրույն։ Նորից ու նորից ինչո՞ւ է Աստված խնդրում, որ բոլոր մարդիկ իրականացնեն ինքնաքննության գործը։ Ինչո՞ւ է Աստված ասում. «Ո՞ւմ նեղությունն է կազմակերպվել իր իսկ ձեռքով»։

Ներկայում ողջ տիեզերքում մութ գիշեր է, և մարդիկ թմրած են ու բթամիտ, բայց ժամացույցի սլաքները միշտ առաջ են շարժվում, րոպեներն ու վայրկյանները կանգ չեն առնում, և երկրի, արևի ու լուսնի պտույտներն արագանում են։ Իրենց զգացումներում մարդիկ հավատում են, որ օրը հեռու չէ. կարծես նրանց վերջին օրն իրենց աչքերի առջև է։ Մարդիկ անդադար պատրաստում են ամեն ինչ իրենց մահվան ժամանակի համար, որպեսզի իրենց մահվան ժամանակ այն որևէ նպատակի ծառայի. եթե ոչ, իզուր ապրած կլինեին։ Մի՞թե ցավալի չէր լինի։ Երբ Աստված կործանում է աշխարհը, սկսում է յուրաքանչյուր երկրի ներքին գործերի փոփոխություններից, որոնցից հեղաշրջումներ են տեղի ունենում. այսպիսով՝ Աստված մոբիլիզացնում է ողջ տիեզերքի մարդկանց ծառայությունը։ Այն երկիրը, որտեղ մեծ կարմիր վիշապը օղակաձև փաթաթված պառկած է, ցուցադրական գոտի է։ Քանի որ ներքուստ այն պառակտվել է, և նրա ներքին գործերը քաոսի են վերածվել, բոլորը զբաղվում են ինքնապաշտպանության գործով՝ պատրաստվելով փախչել «լուսին», բայց ինչպե՞ս կարող էին խուսափել Աստծու ամուր բռնելուց։ Ճիշտ ինչպես Աստված ասաց, որ մարդիկ «կխմեն իրենց իսկ դառը բաժակից»։ Ներքին հակամարտությունների ժամանակը ճիշտ այն ժամանակն է, երբ Աստված հեռանում է երկրից. Աստված չի շարունակի մնալ մեծ կարմիր վիշապի երկրում և անմիջապես կավարտի Իր գործը երկրի վրա։ Կարելի է ասել, որ ժամանակը թռչում է, և դրանից շատ չի մնացել։ Աստծու խոսքերի տոնից կարելի է տեսնել, որ Աստված արդեն խոսել է տիեզերքի բոլոր մարդկանց նշանակության վայրի մասին, և որ մնացածի համար ասելու ուրիշ ոչինչ չունի։ Սա է այն, ինչ Աստված հայտնի է դարձրել մարդուն։ Մարդուն ստեղծելու Աստծու նպատակի պատճառով է, որ Նա ասում է. «Իմ աչքերում մարդը բոլոր բաներին իշխողն է։ Ես նրան զգալի իշխանություն եմ տվել՝ թույլ տալով տնօրինել բոլոր բաները երկրի վրա՝ խոտը լեռների վրա, կենդանիներին անտառներում և ձկներին ջրում»։ Երբ Աստված ստեղծեց մարդուն, նախասահմանեց, որ մարդը կլինի բոլոր բաների տերը, սակայն մարդն ապականվեց Սատանայի կողմից և ուստի չի կարող ապրել այնպես, ինչպես կցանկանար։ Սա հանգեցրել է այսօրվա աշխարհին, որտեղ մարդիկ չեն տարբերվում գազաններից, և լեռները միախառնվել են ջրերի հետ, ինչի արդյունքում «մարդու ողջ կյանքը լի է տխրությամբ ու վշտով, նրա ողջ կյանքը նաև լի է շտապողականությամբ ու իրարանցմամբ, և նրա կյանքն ամբողջովին դատարկություն է՝ գումարած զվարճանք»։ Քանի որ մարդու կյանքն իմաստ չունի, և քանի որ սա չէր մարդուն ստեղծելու Աստծու նպատակը, ողջ աշխարհը պղտորվել է։ Երբ Աստված կարգի բերի ողջ տիեզերքը, բոլոր մարդիկ պաշտոնապես կսկսեն փորձառաբար ապրել մարդկային կյանքը, և միայն այդ ժամանակ նրանց կյանքը կսկսի իմաստ ունենալ։ Մարդիկ կսկսեն օգտագործել Աստծու կողմից իրենց տրված իշխանությունը և պաշտոնապես կհայտնվեն բոլոր բաների առջև որպես նրանց տերը. նրանք կընդունեն Աստծու ուղղորդումը երկրի վրա և այլևս չեն ըմբոստանա Աստծու դեմ, այլ փոխարենը կհնազանդվեն Նրան։ Այսօրվա մարդիկ, սակայն, շատ հեռու են դրանից։ Այն ամենը, ինչ նրանք երբևէ անում են, Աստծու միջոցով «իրենց գրպանները լցնելն է», և ուստի Աստված մի շարք հարցեր է տալիս, ինչպիսիք են. «Մի՞թե այն գործը, որ անում եմ մարդու վրա, ոչ մի օգուտ չի տալիս նրան»։ Եթե Աստված չտար այս հարցերը, ոչինչ չէր պատահի. բայց երբ Նա նման բաներ է հարցնում, որոշ մարդիկ անկարող են հաստատուն կանգնել, քանզի մարդկանց խղճում պարտավորվածություն կա։ Նրանք զուտ Աստծու համար չեն գործում, այլ իրենց համար։ Ամեն ինչ դատարկ է. ուստի այս մարդիկ և «յուրաքանչյուր կրոնի, հասարակության յուրաքանչյուր խավի, յուրաքանչյուր ազգի և յուրաքանչյուր հարանվանության մարդիկ բոլորը գիտեն երկրի վրայի դատարկությունը, և բոլորը փնտրում են Ինձ և սպասում Իմ վերադարձին»։ Բոլոր մարդիկ տենչում են Աստծու վերադարձը, որպեսզի Նա վերջ դնի դատարկ հին դարաշրջանին, սակայն նաև վախենում են աղետի մեջ ընկնելուց։ Ողջ կրոնական աշխարհը շուտով ամայի կմնա և կանտեսվի բոլորի կողմից. նրանք իրականություն չունեն և կգիտակցեն, որ իրենց հավատքն Աստծու հանդեպ վերացական է։ Հասարակության յուրաքանչյուր խավի մարդիկ նույնպես կցրվեն, և յուրաքանչյուր ազգ և դավանանք կսկսեն ընկնել խառնաշփոթի մեջ։ Մի խոսքով՝ ամեն ինչի կանոնավորությունը կպատռվի, ամեն ինչ կկորցնի իր բնականոնությունը, և այդպես էլ մարդիկ կբացահայտեն իրենց իրական դեմքերը։ Ուստի Աստված ասում է. «Շատ են այն անգամները, երբ աղաղակել եմ մարդուն, սակայն արդյոք որևէ մեկը երբևէ կարեկցանք զգացե՞լ է։ Արդյոք որևէ մեկը երբևէ ապրե՞լ է մարդկայնության մեջ։ Թեև մարդն ապրում է մսեղիում, սակայն զուրկ է մարդկայնությունից։ Մի՞թե նա կենդանական աշխարհում է ծնվել»։ Փոփոխություն է տեղի ունենում նաև մարդկանց մեջ, և այս փոփոխության պատճառով բոլորը դասակարգվում են ըստ իրենց տեսակի։ Սա Աստծու գործն է վերջին օրերին, և սա այն արդյունքն է, որին պետք է հասնել վերջին օրերի գործով։ Աստված ավելի հստակորեն է խոսում մարդու բուն էության մասին, և ուստի ապացուցվում է, որ Նրա գործի ավարտը մոտենում է, և ավելին՝ որ Աստված ավելի թաքնված է մարդկանցից, ինչը ստիպում է նրանց ավելի շփոթված զգալ։ Որքան քիչ են մարդիկ դիտարկում Աստծու մտադրությունները, այնքան քիչ ուշադրություն են դարձնում Աստծու գործին վերջին օրերին. սա կանգնեցնում է նրանց խաթարելուց, և ուստի Աստված անում է այն գործը, որը մտադիր է անել, երբ ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Սա Աստծու գործի սկզբունքներից մեկն է դարերի ընթացքում։ Որքան քիչ է Նա հաշվի առնում մարդկանց թուլությունները, այնքան ցույց է տրվում, որ Աստծու աստվածայնությունն ավելի ակնհայտ է, և ուստի Աստծու օրն ավելի է մոտենում։

Նախորդը. Գլուխ 22 և Գլուխ 23

Հաջորդը. Գլուխ 27

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով