Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս չորրորդ)
II. Հակաքրիստոսների շահերը
Այսօր կշարունակենք հաղորդակցվել մեր նախորդ հավաքույթի թեմայի շուրջ։ Նախորդ անգամ հաղորդակցվեցինք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի ներքո գտնվող հակաքրիստոսների շահերի երկրորդ բաժնի շուրջ։ Այս բաժնում հաղորդակցվեցինք նրանց սեփական հեղինակության և կարգավիճակի շուրջ, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Վերհիշե՛ք և Ինձ մոտավոր ամփոփում տվե՛ք։ Հիմնականում քանի՞ կետի շուրջ հաղորդակցվեցինք՝ կապված հակաքրիստոսների սեփական հեղինակության և կարգավիճակի հետ։ (Աստված նախորդ անգամ հաղորդակցվեց երկու կետի շուրջ։ Առաջինը վերաբերում էր էտվելու նկատմամբ հակաքրիստոսների վերաբերմունքին։ Հակաքրիստոսները երբեք չեն կարող ընդունել էտումը կամ հնազանդվել դրան, ոչ էլ կարող են այն որպես ճշմարտություն ընդունել։ Երկրորդը վերաբերում էր նրան, թե ինչպես են հակաքրիստոսները պաշտպանում իրենց հեղինակությունն ու կարգավիճակը մարդկանց խմբում և թե ինչ դրսևորումներ ունեն։ Հակաքրիստոսների էությունը մրցակցելն է, և պետք է մրցակցեն իրենց հեղինակության և կարգավիճակի համար։) Ուստի եկեք այսօր շարունակենք հաղորդակցվել այս մասին։ Նախորդ անգամ ի՞նչ տնային առաջադրանք տվեցի ձեզ։ Ի՞նչի մասին խնդրեցի ձեզ խորհել և հաղորդակցվել մեր հավաքույթից հետո։ Հիշո՞ւմ եք։ (Աստված մեզ խնդրեց ինքներս մեզ համեմատել հակաքրիստոսների դրսևորումների հաղորդակցության և մանրամասն վերլուծության հետ՝ տեսնելու համար, թե հակաքրիստոսների որ խառնվածքներն ունենք, և տեսնելու համար, թե հակաքրիստոսների որ բնություններին ենք ապավինում բաներ անելիս։) Սա հիմնական թեման էր։ Ինչի՞ մասին էր ենթաթեման։ (Այն մասին էր, թե մրցակցող ինչ բնություններ են ցուցադրում հակաքրիստոսներն իրենց հեղինակությունն ու կարգավիճակը պաշտպանելիս և ինքներս մեզ դրանց հետ համեմատելու մասին՝ տեսնելու, թե ինչպես ենք դրանք բացահայտում մեր իրական կյանքում և ինչպես ենք բաներ անում, ինչ ենք ասում և ինչ ենք անում հանուն հեղինակության և կարգավիճակի և եղբայրների ու քույրերի հետ համբավի և շահի համար մրցելու ինչ դրսևորումներ ենք ցուցադրում՝ մեր կարգավիճակը պաշտպանելու համար։) Կարո՞ղ է արդյոք մեկ ուրիշն ավելացնել սրան։ (Աստված մեզ ասաց, որ հակաքրիստոսների այս դրսևորումների շուրջ հաղորդակցվելիս միշտ չխոսենք այն մասին, թե ինչպիսին են ուրիշ մարդիկ, այլ փոխարենը ինքներս մեզ համեմատենք նրանց հետ և հաղորդակցվենք, թե ինչ խառնվածքներ և դրսևորումներունենք, որոնք նույնն են, ինչ հակաքրիստոսներինը։) Մոտավորապես այդպես է։ Ո՞րն էր այն կարգախոսը, թե ինչպես են հակաքրիստոսները գործում մարդկանց խմբում, որի շուրջ հաղորդակցվեցինք նախորդ անգամ։ Մի՞թե սա տպավորություն չթողեց ձեզ վրա։ (Նրանց կարգախոսն է. «Ես պետք է մրցե՛մ։ Մրցե՛մ։ Մրցե՛մ»։) Դուք հիշում եք սա։ Ինչպե՞ս եք կարողացել հիշել։ (Որովհետև հակաքրիստոսների այս կարգախոսը, որի մասին Աստված խոսեց՝ «Ես պետք է մրցե՛մ։ Մրցե՛մ։ Մրցե՛մ», մի բան է, որն Ինքս սովորաբար դրսևորում և հաճախ բացահայտում եմ։ Բացի դրանից՝ Աստծու հաղորդակցության տոնը բավականին ցայտուն էր, և այն ձևը, որով Աստված արտահայտեց այս խոսքերը, համապատասխանում էր իմ սեփական սրտի վիճակին, ուստի այն բավականին խոր տպավորություն թողեց ինձ վրա։) Երբեմն, երբ Ես հաղորդակցվում եմ հակաքրիստոսների տարբեր դրսևորումների ու նրանց տարատեսակ բնական էությունների շուրջ և մանրամասն վերլուծում դրանք, օգտագործում եմ որոշակի առօրյա լեզու, ինչպես նաև որոշակի տոներ և մեթոդներ, որոնք մարդկանց համար հեշտ է ընդունել, և որոնք խոր տպավորություն են թողնում մարդկանց վրա, և նաև օգտագործում եմ որոշ օրինակներ, որոնք բավականին մոտ են իրական կյանքին։ Սա անելն իսկապես օգնում է մարդկանց ճանաչելու հակաքրիստոսների էությունը և ճանաչելու իրենք իրենց։ Այն նաև օգտակար է մարդկանց համար՝ ճանաչելու իրենք իրենց և փորձառաբար ապրելու Աստծու խոսքերն իրենց իրական կյանքում, և այն էլ ավելի նպաստավոր է նրանց համար՝ փոխելու հակաքրիստոսների այս տեսակ խառնվածքը, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Դուք մոտավորապես վերհիշեցիք նախորդ հաղորդակցությունը, բայց մանրամասները դուրս են այս բաների շրջանակից։ Ավելի շատ մանրամասներ կան։ Հաղորդակցությունը լսելուց հետո պետք է ամփոփում կազմեք։ Առնվազն, հաղորդակցությունը լսելուց հետո պետք է հավաքվեք և մի քանի անգամ նորից լսեք, և ապա բոլորը միասին կարող են ամփոփում անել։ Լսելով մեր նախորդ հաղորդակցությունը ձեր վերհիշելն ու ամփոփումները՝ կարող եմ ասել, որ այն բավականին մոռացված է ձեզ համար, կարծես հաղորդակցությունը մեկ կամ երկու տարի առաջ եք լսել, և այն ոչ մի տպավորություն չի թողել ձեզ վրա։ Գուցե ձեզ մոտ մնացել է որոշակի հասկացողություն և տպավորություն որևէ բաժնի, մեկ-երկու նախադասության կամ մեկ-երկու հարցի վերաբերյալ, բայց թվում է, թե մարդկանց մեծամասնությունը ոչ մի հասկացողություն կամ տպավորություն չունի հակաքրիստոսներին մերկացնելու ավելի շատ էական գիտելիքի և մանրամասն վերլուծության վերաբերյալ։ Հետևաբար պետք է ավելի շատ խորհեք և հաղորդակցվեք ձեր մեջ այն հարցերի շուրջ, որոնք քննարկեցինք։ Պարզապես մի՛ լսեք դրանք և ապա մի կողմ մի՛ դրեք՝ ընդհանրապես լուրջ չընդունելով։ Եթե այդպես վարվեք, ապա ճշմարտության մեջ ձեր մուտքը չափազանց դանդաղ կլինի։ Չի՛ կարելի չխորհել այս քարոզների շուրջ։ Ուստի ինչպե՞ս եք համակարգված աշխատում այս քարոզների հետ ձեր եկեղեցական կյանքում։ Արդյոք ամեն շաբաթ ձեր հավաքույթներում հաղորդակցվո՞ւմ եք այս քարոզների շուրջ։ Թե՞ մի քանի անգամ լսում եք վերջին քարոզներն ու հաղորդակցությունները, որպեսզի ձեզանից շատերը տպավորություն և խոր ըմբռնում ստանան դրանցից և ապա դրանց միջոցով հասկանան ճշմարտությունը։ Անո՞ւմ եք սա։ (Աստվա՛ծ, ամեն շաբաթ մեր հավաքույթներում նախ ուտում և խմում ենք Աստծու վերջին հաղորդակցությունները։) Եկեղեցու առաջնորդողները, քարոզիչները և նրանք, ովքեր պատասխանատու են եկեղեցական կյանքի համար որոշում կայացնող խմբերում, պետք է պատասխանատվություն ստանձնեն սրա համար։ Միայն այսկերպ կարող է եկեղեցու աշխատանքը լավ կատարվել։
Գ. Իրենց սեփական օգուտների համար դավեր նյութելը
1. Աստծու տան ունեցվածքը սեփականացնելը
Այսօր կհաղորդակցվենք հակաքրիստոսների շահերի երրորդ բաժնի՝ օգուտների շուրջ։ Ի՞նչ են օգուտները։ (Օրհնություններ ստանալը և շահերը։) Սա շատ պարզ բացատրություն է, սա տառացի իմաստն է։ Մի փոքր էլ հավելե՛ք դրան. ի՞նչ են օգուտները։ (Դրանք նյութական և ոչ նյութական շահերն են, ցանկալի բաները և հարմարությունները, որոնք մարդիկ կարող են ստանալ իրենց պարտավորությունը կատարելուց կամ աշխարհում աշխատելուց։) Այս բացատրությունը ճիշտ է։ Օգուտները լավ վերաբերմունքի տեսակներ են, որոնք մարդիկ ստանում են՝ ի հավելում իրենց աշխատավարձի, և ներառում են այնպիսի բաներ, ինչպիսիք են ամենօրյա անհրաժեշտության պարագաները, սնունդը կամ կտրոնները։ Դրանք նաև վերաբերում են հարմարություններին և նյութական կամ ոչ նյութական վերաբերմունքին, որը ստանում են պարտավորությունը կատարելիս։ Այս բոլոր բաներն օգուտներ են։ Այժմ, երբ բացատրեցի, թե ինչ է նշանակում այս եզրույթը, բոլորդ գիտե՞ք այն ոլորտները, օրինակները և դրսևորումները, որոնց շուրջ կհաղորդակցվենք այս բաժնում։ Որոշ մարդկանց վարքագծերն ու գործողությունները հենց հիմա փայլատակում են ձեր մտքերում, ինչպես նաև այն մարդիկ, որոնք ունակ են անելու այս բաները, այնպես չէ՞։ Ովքե՞ր են առաջին մարդիկ, որոնց մասին մտածում եք։ (Մարդիկ, որոնք օգտվում են իրենց կարգավիճակից՝ եկեղեցու հաշվին ապրելու համար։) Սա մարդու մի տեսակ է։ Այս մարդիկ նույնպես կատարում են իրենց պարտավորությունները։ Նրանցից ոմանք կարգավիճակ ունեն, տարբեր մակարդակների առաջնորդողներ և աշխատողներ կամ վերակացուներ են, մինչդեռ մյուսները սովորական պարտավորություններ են կատարում։ Ի՞նչ ընդհանուր դրսևորում ունեն բոլորը։ Իրենց պարտավորությունները կատարելիս անընդհատ որոշակի աշխատանք են կատարում և որոշակի բաներ են անում իրենց սեփական մսեղիի, իրենց ընտանիքների և իրենց սեփական վայելքի համար։ Ամեն օր վազվզում են և գին են վճարում, և իրենց մտքում ունեցածն այն է, թե ինչ ցանկալի բաներ ձեռք կբերեն այս առաջադրանքը կամ այս պարտավորությունը կատարելու միջոցով։ Նրանք միշտ ծրագրում և հաշվարկում են, թե ինչ հարմարություններ և արտոնյալ վերաբերմունք կարող են ստանալ դրանից։ Հենց որ իմանան, հնարավոր ամեն ինչ կանեն՝ այս բաները ստանալու համար, և, ավելին, հաստատ բաց չեն թողնի նման որևէ հնարավորություն այս հարմարություններն ու այս շահերն իրենց համար ձեռք բերելու նպատակով։ Երբ խոսքը վերաբերում է այս հարցին, կարելի է ասել, որ անգութ են և անզգա և հաստատ հաշվի չեն առնում իրենց սեփական ազնվությունն ու արժանապատվությունը։ Չեն վախենում, որ եղբայրներն ու քույրերը կարող են բացասաբար վերաբերվել իրենց, և հաստատ չեն անհանգստանում, թե Աստված ինչպես կգնահատի իրենց դրա պատճառով։ Այն ամենը, ինչ նրանք անում են, ծածուկ խորհելն ու դավեր նյութելն է, թե ինչպես օգտվեն իրենց կատարած պարտավորություններից, որպեսզի կարողանան վայելել հնարավոր բոլոր շահավետ վերաբերմունքները։ Այսպիսով՝ նման մարդիկ ունեն մի տեսակ միտք և փաստարկ, որը մակերեսային մակարդակում չի կարելի սխալ համարել, այն է՝ «Աստծու տունն իմ ընտանիքն է, և իմ ընտանիքն աստծու տունն է. այն, ինչ իմն է, աստծունն է, և այն, ինչ աստծունն է, իմն է։ Մարդկանց պարտավորություններն իրենց պատասխանատվություններն են, և բոլոր օգուտները, որոնք կարող են վայելել իրենց պարտավորություններից, աստծու կողմից շնորհված շնորհներ են։ Մարդիկ չեն կարող մերժել դրանք և պետք է դրանք ընդունեն նրանից։ Եթե ես չստանամ դրանք, ապա մեկ ուրիշը կստանա, ուստի ես ևս կարող եմ առաջ գնալ և վայելել այս օգուտները և չձևացնել, թե խոնարհ եմ, և հաստատ չպետք է համեստորեն հրաժարվեմ որևէ բանից։ Պարզապես պետք է ձգտեմ այս օգուտներին և մեկնեմ ձեռքս՝ դրանք հնազանդվող սրտով և անկեղծ վերաբերմունքով ընդունելու»։ Նման օգուտները համարում են վերաբերմունքի մի տեսակ, որին բնականաբար արժանի են և պետք է տիրանան, ինչպես այն մարդը, որն աշխատում է և նվիրում իր ժամանակն ու աշխատանքը, զգում է, որ իր ստացած աշխատավարձն ու վարձատրությունն իր արդար բաժինն են։ Ուստի նույնիսկ եթե սեփականացրել են այս բաները և դրանց ձգտելու միջոցով ձեռք են բերել այս օգուտները, դա չեն համարում սխալ կամ մի բան, որից Աստված կգարշեր, էլ չասած, որ չեն անհանգստանում, թե արդյոք եղբայրներն ու քույրերը որևէ կարծիք ունեն իրենց մասին։ Կարծես դա անելը կատարելապես ճիշտ և բնական լիներ, հակաքրիստոսները վայելում են այս բոլոր բաները, ձգտում են այս բաներին և, ավելին, ամեն օր իրենց սրտերում դավեր են նյութում այս բոլոր բաների համար։ Սա իրենց պարտավորությունները կատարող հակաքրիստոսների սովորական վիճակն է, և դա նաև իրենց պարտավորությունները կատարելիս անձնական շահերի համար հնարքներ մտածող հակաքրիստոսների սովորական վիճակն է։ Ուստի ո՞րն է հակաքրիստոսների մտածելակերպը։ «Մինչ մարդիկ կատարում են իրենց պարտավորությունը, նրանք պետք է փորձեն ինչ-որ բան ստանալ դրա դիմաց։ Քանի որ լքել եմ ընտանիքս՝ այս պարտավորությունը կատարելու համար, և քանի որ իմ քրտնաջան աշխատանքը, էներգիան և ժամանակը տվել եմ աստծուն և նրա տանը, ուստի պետք է վայելեմ իմ ուզած ողջ լավ վերաբերմունքը»։ Հակաքրիստոսներն այս ամենը համարում են բաներ, որոնց իրենք բնականաբար արժանի են, որոնք Աստված պետք է շնորհի մարդկանց՝ առանց դրանց ձգտելու նրանց կարիքի։ Սա այն տեսակետն է, որն ունեն հակաքրիստոսները։ Եվ այսպիսով՝ իրենց պարտավորությունը կատարելիս նրանք անընդհատ քրտնաջան աշխատում են օգուտների համար և միշտ վախենում են, որ մեկ ուրիշը կարող է վերցնել այդ օգուտներից մեկը և իրենց ավելի քիչ թողնել։ Սա իրենց պարտավորությունները կատարող հակաքրիստոսների վիճակ է։ Ի վերջո ինչի՞ են հանգեցնում իրենց պարտավորությունը կատարելու նրանց բոլոր մտադրությունները, շարժառիթները և նպատակները։ Սրանք բոլորը հանգեցնում են նրան, որ նրանք դավեր են նյութում բոլոր օգուտներն իրենց համար ստանալու նպատակով՝ մտածելով, որ հակառակ դեպքում պարզապես լիակատար հիմարներ կլինեն, և կյանքը ոչ մի իմաստ չի ունենա։ Սա հակաքրիստոսների մտածելակերպն է։
Անկախ այն բանից, թե Աստված ինչպես է մերկացնում հակաքրիստոսների բնությունը կամ ճշմարտությունը չսիրելու նրանց դրսևորումները, նրանք չեն հրաժարվի իրենց այս մտադրություններից և ձգտումներից։ Նրանք շարունակում են ձգտել օգուտների։ Օրինակ՝ երբ որոշ մարդիկ սկսում են կատարել հյուրընկալման պարտավորությունը, եկեղեցին կամ եղբայրներն ու քույրերը որոշակի սնունդ կամ սարքավորումներ են գնում կամ նույնիսկ որոշակի գումար են տրամադրում հյուրընկալող տներին։ Եթե այս պարտավորությունը կատարող անձը հակաքրիստոս է, ապա ցանկալի բաները, որոնք փորձում է ձեռք բերել իր համար, այնքան հասարակ չեն, որքան լուցկին կամ փոքրիկ գդալը։ Նրանք ասում են. «Ես տրամադրում եմ իմ տունը՝ այս եղբայրներին ու քույրերին հյուրընկալելու համար, և ծառայություն եմ մատուցում նրանց, մինչ նրանք կատարում են իրենց պարտավորությունները, ուստի աստծու տունը, իհարկե, պետք է տրամադրի բոլոր նյութերն ու գումարը։ Ես տրամադրում եմ իմ տունը, ճաշ եմ եփում բոլորիդ համար և երաշխավորում եմ ձեր անվտանգությունը. դա արդեն իսկ բավականին լավ է։ Ինչ վերաբերում է մնացածին, այն, ինչ ուտում, խմում և օգտագործում եք, պետք է ապահովվի եկեղեցու կողմից»։ Իսկապես սխալ չէ, որ եկեղեցին ապահովի այս բաները, բայց այն, ինչի շուրջ ուզում եմ հաղորդակցվել այստեղ, այն տարբերությունն է, թե ինչպես են հակաքրիստոսները կատարում հյուրընկալման պարտավորությունը, և ինչպես են մյուս մարդիկ անկեղծորեն կատարում այս պարտավորությունը։ Երբ հակաքրիստոսները կատարում են հյուրընկալման պարտավորությունը, այս գործողությունը չի կարելի պարզապես ընդունել այնպես, ինչպես երևում է. այն թաքնված դրդապատճառներ ունեն։ Նրանք մտածում են. «Ես կատարում եմ հյուրընկալման այս պարտավորությունը, ուստի պետք է դավեր նյութեմ, որպեսզի ինչ-որ բան ստանամ դրանից։ Եկեղեցին ապահովում է որոշակի սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ, ուստի ընտանիքիս անդամները պետք է ուտեն այդ սնունդը եղբայրների և քույրերի հետ միասին և նաև օգտագործեն այդ բոլոր բաներն այնպես, ինչպես ցանկանում են։ Իմ ընտանիքն աստծու տնից է, ուստի այն, ինչ պատկանում է աստծու տանը, պատկանում է նաև իմ ընտանիքին»։ Սա այն դիրքորոշումն է, որով հակաքրիստոսները կատարում են իրենց պարտավորությունները, այնպես չէ՞։ (Այո։) Հետևաբար, հենց որ որոշ մարդիկ սկսում են կատարել հյուրընկալման պարտավորությունը, նրանց սրտերը սկսում են փոխվել, նրանք անընդհատ մտածում են այն նյութական բաների և փողի մասին, որոնք օգտագործվում են եղբայրներին և քույրերին հյուրընկալելու համար, և եթե ոչ ոք ուշադիր չի ուսումնասիրում այս բաները, ապա այս հակաքրիստոսների համար որոշակի օգուտներ ստանալու հնարավորությունը հասել է։ Ինչպիսի՞ հնարավորություն։ Նրանք ծածուկ կհաշվարկեն. «Ահա թե որքան է ծախսում մեկ մարդը մեկ օրում, ուստի ինչ գումար էլ որ մնա, չեմ վերադարձնի եկեղեցուն, պարզապես կպահեմ ինձ համար։ Սա առնվազն այն գումարն է, որը վաստակել եմ, ուստի ոչ ոք չի կարող ինձ մեղադրել պահելու համար, իհարկե, միայն սրան եմ արժանի»։ Այնուհետև մնացած գումարը կդնեն իրենց գրպանը։ Որոշ հակաքրիստոսներ կփնտրեն ամեն տեսակ արդարացումներ՝ իրենց համար պահելու եղբայրների և քույրերի կողմից նվիրաբերված կամ Աստծու տան կողմից տրամադրված նյութական բաներից մի քանիսը։ Որոշ վայրերում, երբ եղբայրներն ու քույրերը նորից գնում են այնտեղ մնալու, մահճակալի ներքնակը չկա, բարձերն ու վերմակները չկան, միսն ու բանջարեղենն ամբողջությամբ չկան, և երբ այս մասին հարցնում են իրենց հյուրընկալողներին, այս հակաքրիստոսներն ասում են. «Եթե սնունդը երկար ժամանակ պահեք, այնքան էլ համեղ չի լինի, ուստի կերանք այն»։ Մի՞թե սրանք ագահ մարդիկ չեն։ (Այո։) Հենց որ Աստծու տան կողմից տրամադրված նյութական բաները, ինչպես նաև եղբայրների և քույրերի կողմից հյուրընկալող տների համար գնված բաները բերվում են այս հակաքրիստոսների տիրույթներ, նրանցն են դառնում։ Նրանք օգտագործում կամ ուտում են դրանք այնպես, ինչպես ցանկանում են, կամ նույնիսկ դրանց ուղղակիորեն վերաբերվում են որպես իրենց սեփական ունեցվածքի և թաքցնում են։ Երբ եղբայրներն ու քույրերը նորից գնում են այնտեղ, այս բաները ոչ մի տեղ չեն երևում։ Եթե եկեղեցին կարիք ունի նորից օգտագործելու այս հակաքրիստոսների բնակության վայրերը, պետք է գումար ծախսի՝ այդ բաները նորից գնելու համար, և եղբայրներն ու քույրերը ստիպված են նորից բերել այդ բաները նրանց տները։ Տեսնելով սա՝ հակաքրիստոսներն ուրախանում են՝ մտածելով. «Իրոք որ, աստծուն հավատալն իսկապես հիանալի է։ Որևէ այլ բան անելով՝ չեմ կարող այսքան արագ հարստանալ։ Սա բաներ ձեռք բերելու ամենահարմար միջոցն է։ Բացի դրանից՝ ոչ ոք չի համարձակվի ոստիկանությանը հայտնել, որ եկեղեցու այս ունեցվածքն անհետացել է։ Եթե իսկապես փորձես հայտնել իմ մասին, ապա նախ ես կհայտնեմ քո մասին։ Ուստի այն ամենը, ինչ կարող ես անել, լռելն ու համակերպվելն է, այս մասին բողոքելու տեղ չունես։ Ես տիրացել եմ այս բաներին և կերել եմ այս ուտելիքը։ Ի՞նչ կարող ես անել ինձ։ Չէ՞ որ աստված խտրականություն չի դնում։ Ես իմ տունը տրամադրում եմ եղբայրներին և քույրերին հյուրընկալելու համար, ուստի դա այն ներդրումն է, որն արել եմ, և աստված կհիշի ինձ դրա համար։ Ի՞նչ կա վախենալու, եթե մի փոքր վերցնեմ։ Սա միայն այն է, ինչին արժանի եմ։ Ի՞նչ վախենալու բան կա այս ուտելիքից փոքր-ինչ ուտելու մեջ։ Ի՞նչ է, ձեզ թույլատրվում է ուտել, իսկ ինձ ո՞չ։ Դուք աստծու տան անդամներ եք, բայց մի՞թե ես էլ անդամ չեմ։ Ոչ միայն օգուտ եմ քաղելու իրավիճակից, այլև ինքս եմ ուտելու բաները և միայնակ եմ ճաշելու դրանցով»։ Սա հակաքրիստոսների վերաբերմունքն է իրենց պարտավորությունների նկատմամբ։ Իրենց պարտավորությունները կատարելիս նրանց նպատակն այս բաները ձեռք բերելն է և դրանք ամենամեծ օգուտներն են համարում՝ ասելով. «Սրանք աստծու շնորհած ամենամեծ շնորհներն են, ոչինչ ավելի շոշափելի չէ, քան այս շնորհը, և ոչինչ ավելի իրական և շոշափելիորեն շահավետ չէ, քան այս օրհնությունը։ Սա պարզապես այնքան հիանալի է։ Բոլորն ասում են, որ աստծուն հավատալը նշանակում է «այս կյանքում ստանալ հարյուրապատիկը և գալիք աշխարհում՝ հավիտենական կյանք»՝ սա իրականացնում է այդ ասացվածքը։ Հիմա նախապես ճաշակում եմ այս օրհնությունը։ Սա իսկապես աստծու շնորհն է»։ Այսպիսով՝ հակաքրիստոսները բոլորովին խղճի խայթ չունեն Աստծու տանը պատկանող բաներին տիրանալու հարցում և անգթորեն վերցնում են դրանք իրենց համար։ Ինչպե՞ս են հակաքրիստոսները վերաբերվում Աստծու տան այս ունեցվածքին։ Վերաբերվում են այնպես, ինչպես անհավատ աշխարհի հանրային սեփականությանը։ Բոլորն ագահ են, բոլորն ուզում են Աստծու տան բաները վերցնել իրենց համար և այնուամենայնիվ դեռ հավատում են, որ դրանք այն շնորհն ու օրհնություններն են, որոնք արժանի են վայելելու իրենց պարտավորությունները կատարելու համար։ Ավելին՝ երբեք որևէ զղջում կամ ամոթ չեն զգում դրա համար, ոչ էլ գիտակցում են իրենց սեփական չարասիրությունը կամ ազնվության պակասը։ Այս հակաքրիստոսներից ոմանք նույնիսկ ավելի ու ավելի ագահ ու փառասեր են դառնում։ Իրենց հյուրընկալման պարտավորությունը կատարելիս երբեք չեն զգում, որ Աստված կգարշեր իրենց գործողություններից, կամ որ իրենց գործողությունները կվիրավորեին Նրան։ Փոխարենը պարզապես շարունակում են հաշվարկել ու համեմատել իրենց մտքում՝ մտածելով. «Այդ ընտանիքը որպես հյուրընկալող ծառայեց և ստացավ այդ բաները։ Եթե ես հյուրընկալեի նույն մարդկանց, ապա այդ բաներն իրավամբ իմը կլինեին։ Այդ հյուրընկալողն ինձանից ավելի հարմարավետ է ապրում և ավելի լավ էլ սնվում է։ Ինչո՞ւ ես էլ այդպես չեմ օգտվել»։ Նրանք հաշվարկում և մրցակում են նաև այս բաների համար։ Հենց որ հնարավորություն է ընձեռվում, նրանք անգութ են և բացարձակապես բաց չեն թողնում այն։ Այսպիսով, երբ հակաքրիստոսները կատարում են հյուրընկալման պարտավորությունը, տենչում են և փորձում են տիրանալ այն ամենին, ինչին կարող են՝ սկսած այնպիսի փոքր առարկաներից, ինչպիսիք են մի զույգ ներդիրները, մինչև այնպիսի մեծ բան, ինչպիսին Աստծու տան կողմից գնված սարքավորումն է։ Նրանք օգտվում են իրենց պարտավորությունները կատարելու հնարավորությունից՝ գտնելու ամեն տեսակ արդարացումներ և ուղիներ՝ բաներն իրենց համար վերցնելու նպատակով՝ յուրացնելով Աստծու տան ունեցվածքը, միաժամանակ անամոթաբար ասելով, թե դա անում են միայն Աստծու տան ունեցվածքը պաշտպանելու համար, և որ իրենք միայն այս բաներին են արժանի իրենց պարտավորությունները կատարելու համար։ Այս բաները տեղի են ունենում Աստծուն հավատացող և հետևող մարդկանց շրջանում։
Մինչ հակաքրիստոսները կատարում են իրենց հյուրընկալման պարտավորությունը, արտաքնապես կարող են իրենց այնպես ներկայացնել, կարծես չեն տենչում կամ չեն փորձում վերցնել բաներ՝ հրաժարվելով եղբայրներին և քույրերին հյուրընկալելու համար որևէ վճար ընդունելուց, և երբ տեսնում են որոշակի անարժեք առարկաներ, շտապում են ապահով պահել դրանք։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է Աստծու տանը պատկանող արժեքավոր բաներին, այնուամենայնիվ բացարձակապես մի կողմ չեն դնում դրանք։ Գուցե հանձնեն մեկ յուան արժողությամբ որևէ բան, բայց հարյուր յուան, հազար յուան, տասը հազար յուան կամ նույնիսկ ավելի արժեքավոր որևէ բանի դեպքում ամուր կխցկեն այն իրենց դրամապանակները և կպահեն իրենց համար։ Որոշ մարդկանց համար տեղում վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, մինչ պահպանում են Աստծու տան ունեցվածքը, և այն մարդիկ, որոնք գիտեն, որ նրանք անում են դա, գուցե փախչում են այլ վայր կամ ձերբակալվում են, և ուստի նրանցից բացի ոչ ոք չգիտի այս ունեցվածքի մասին, որն իրենք ապահով պահում են։ Հենց այսպիսի իրավիճակներում է, որ մարդիկ փորձվում են։ Նրանք, ովքեր իսկապես հավատում են Աստծուն, ովքեր սիրում են ճշմարտությունը և ունեն աստվածավախ սիրտ, կարող են միշտ հավատարիմ մնալ իրենց պարտավորությանը և չեն ունենա այս ունեցվածքը յուրացնելու ոչ մի գաղափար կամ միտք։ Սակայն հակաքրիստոսներն այդպիսին չեն. նրանք գլուխ կկոտրեն և հնարավոր ցանկացած միջոց կմտածեն այդ ունեցվածքն իրենց համար վերցնելու նպատակով։ Հենց որ ինչ-որ բան է պատահում այն մարդկանց, որոնք գիտեն, որ իրենք պահպանում են ունեցվածքը, հակաքրիստոսները ծածուկ ուրախանում են իրենց սրտերում և նույնիսկ ցնծում են ուրախությունից։ Անմիջապես վերցնում են ունեցվածքն իրենց համար՝ առանց ամենևին վախ զգալու, էլ չասած որևէ ինքնակշտամբանք կամ մեղքի զգացում ունենալու մասին։ Որոշ հակաքրիստոսներ օգտագործում են այս ունեցվածքն իրենց սեփական կենցաղային ծախսերի համար և տնօրինում են դրանք ըստ ցանկության, ոմանք անմիջապես օգտագործում են գումարն իրենց տան համար ցանկալի բաներ գնելու նպատակով, իսկ ոմանք նույնիսկ գումարն ուղղակիորեն դնում են իրենց բանկային հաշվին և պահում իրենց համար։ Եվ երբ եղբայրներն ու քույրերը գնում են ունեցվածքը վերցնելու, արդյոք հակաքրիստոսներն ի վիճակի՞ են խոստովանելու իրենց արածը։ Հակաքրիստոսները բացարձակապես երբեք չեն խոստովանի դա։ Աստծուն հավատալու և իրենց պարտավորությունը կատարելու նրանց նպատակը ցանկալի բաներ ձեռք բերելն է, և այս ցանկալի բաները ներառում են Աստծու ընծաները, Աստծու տան ունեցվածքը և նույնիսկ եղբայրների ու քույրերի անձնական իրերը։ Հետևաբար հակաքրիստոսներն իրենց պարտավորությունը կատարում են ագահությամբ, նկրտմամբ և անձնական փառասիրական ձգտումներով։ Նրանք այստեղ չեն ճշմարտությանը ձգտելու, Աստծու դատաստանն ու պատիժն ընդունելու կամ Աստծու փրկությունն ընդունելու համար, այլ ավելի շուտ այստեղ են եկել բոլոր օգուտները, բոլոր հարմարությունները և ողջ ունեցվածքը ստանալու նպատակով։ Կարելի է ասել, որ այս մարդիկ լի են ագահությամբ և ցանկությամբ։ Ինչի՞ վրա են նրանք կենտրոնացնում իրենց սրտերը։ Իրենց սրտերը կենտրոնացնում են Աստծու տան ունեցվածքի վրա։ Ահա թե ինչու, երբ կատարում են հյուրընկալման պարտավորությունը, կենտրոնանում են այն բանի վրա, թե Աստծու տունն ում համար ինչ է գնում, Աստծու տունը ում որքան գումար է տրամադրում, և ինչ մեծ առավելություններ ու ինչ ցանկալի բաներ են որոշ մարդիկ ստանում Աստծու տնից և եղբայրներից ու քույրերից՝ հյուրընկալման պարտավորությունը կատարելու համար։ Սրանք են այն բաները, որոնց վրա նրանք աչք են դնում։ Եթե նրանց խնդրում են հյուրընկալել սովորական եղբայրների և քույրերի, և նրանք չեն կարող որևէ ցանկալի բան ստանալ դրանից, ամեն տեսակ արդարացումներ կհորինեն, որպեսզի ստիպված չլինեն անել դա։ Այն պահին, երբ նրանց խնդրում են հյուրընկալել բարձր մակարդակի առաջնորդողի, նրանց վերաբերմունքը 180 աստիճանով շրջվում է, այն փոխվում է, նրանք ամբողջովին ժպտում են և անհամբերությամբ սպասում են առաջնորդողին. չեն համբերում, թե երբ են հրավիրելու այս «մեծ մարդուն», որին պետք է հյուրընկալեն իրենց տանը, և աստծու պես երկրպագելու այս առաջնորդողին։ Մտածում են, որ իրենց բախտը բերել է, որ սա իրենց եկամտի աղբյուրն է, և եթե բաց թողնեն այս հնարավորությունը, ապա հարստանալու իրենց շանսը կկորչի, ուստի ինչպե՞ս կարող են թույլ տալ, որ այն կողքով անցնի։ Նրանք ագահությամբ, ցանկությամբ և Աստծու տան ունեցվածքը յուրացնելու դրդապատճառով ու մտադրությամբ են ընդունում այս պարտավորությունը, որը կարող է իրենց ցանկալի բաներ բերել։ Ո՞րն է նրանց վերջնական նպատակը։ Իրենց պարտավորությունը լավ կատարե՞լը։ Եղբայրներին և քույրերին լավ հյուրընկալե՞լը։ Իրենց հավատարմությունը մատուցե՞լը։ Ճշմարտությունը ձեռք բերե՞լը։ Ո՛չ, սրանցից ոչ մեկը չէ։ Նրանք ուզում են օգտագործել այս հնարավորությունը՝ ցանկալի բաներ ձեռք բերելու համար։ Նրանք սովորական մարդկանց չեն հյուրընկալի, բայց երբ լսում են, որ պետք է հյուրընկալեն կարգավիճակ ունեցող առաջնորդողի կամ աշխատողի, իրար կանցնեն դա անելու համար և ապա ամեն տեսակ արդարացումներ կհորինեն, որպեսզի Աստծու տունն իրենց համար գնի ամեն տեսակ ամենօրյա անհրաժեշտության պարագաներ և կենցաղային սարքավորումներ՝ ասելով. «Առաջնորդողները չեն կարող վատ պայմաններում մնալ, երբ գալիս են այստեղ մնալու։ Մի՞թե ամեն ինչ չպետք է պատրաստ լինի, որպեսզի հյուրընկալումը հարմար լինի։ Մենք չենք վայելում աստծու տան կողմից տրամադրված բաները, եթե անում ենք դա, պարզապես շահում ենք առաջնորդողների ներկայության շնորհիվ։ Բացի դրանից՝ եթե առաջնորդող գա, վախենում եմ, որ սովոր չի լինի այն սննդին, որն ամեն օր ուտում ենք այստեղ։ Առաջնորդողներն ամեն օր պետք է շատ բաներ տնօրինեն և եթե վատառողջ դառնան, մի՞թե չենք թերանա որպես հյուրընկալողներ մեր պարտավորության մեջ։ Ուստի եկեղեցին պետք է օրական երեք անգամ սնունդ պատրաստի առաջնորդողների համար։ Պետք է կաթ, հաց, ձու և ամեն տեսակ բանջարեղեն, միրգ, միս և առողջարար հավելումներ պատրաստ ունենանք նրանց համար»։ Մի՞թե սա հիանալի և հոգատար միտք չէ։ Հակաքրիստոսները բարձրաձայն խոսում են այնպիսի լեզվով, որը մարդկային է հնչում, բայց արդյոք իրենց սրտերում իսկապե՞ս մտածում են առաջնորդողների մասին։ Կոնկրետ ո՞րն է նրանց թաքնված նպատակը։ Նրանց նպատակն այդքան պարզ չէ։ Գուցե նրանք աղքատ են և նախկինում երբեք լավ բաներ չեն կերել կամ տեսել և ուզում են այս հնարավորությունն օգտագործել աշխարհ տեսնելու, հարուստների պես ապրելու, այնպիսի կյանքով ապրելու համար, որտեղ իրենց բոլոր հիմնական կարիքները բավարարված են, օգտագործել այս հնարավորությունը՝ իրենց առողջության մասին հոգ տանելու, ուտելու բաներ, որոնք սովորական մարդիկ չեն կարող ուտել, և վայելելու որոշակի վերաբերմունք, որը սովորական մարդիկ չեն կարող վայելել։ Ահա թե ինչու նրանց մտքերն այդքան հոգատար են թվում։ Բայց ի՞նչ է թաքնված նրանց հոգատարության հետևում։ Նրանք ուզում են դավեր նյութել հանուն իրենց, ուզում են ձեռք բերել այս բաները, տիրանալ այս բաներին և հաստատ մտածում են իրենց սեփական դավերի յուրաքանչյուր տեսանկյան շուրջ։ Ես ոչ մեկի համար սա չէին անի։ Եվ երբ առաջնորդողի են հյուրընկալում, այս հակաքրիստոսներն իսկապես լավ կյանքով են ապրում։ Հետո մտածում են. «Այսպես ապրելը հիանալի է, բայց այս բաներն իրականում ինձ չեն պատկանում։ Ե՞րբ այս բաներն իմը կլինեն։ Եթե ազատվեմ այս առաջնորդողից, այլևս չեմ կարողանա վայելել այս բաները, բայց եթե չազատվեմ նրանից, իսկապես պատրաստակամություն չունեմ՝ շարունակելու հյուրընկալել նրան։ Ես ոչ մի դեպքում չէի կատարի այս պարտավորությունը, եթե չլինեին այս ցանկալի բաները։ Ամեն օր պետք է շուտ արթնանամ և ուշ քնեմ, անընդհատ վախի վիճակում եմ և պետք է նրա ծառան լինեմ։ Հիմա միշտ մտածում եմ, որ այս պարտավորությունը կատարելուց ավելի շատ կորցնելու բան կա, քան ձեռք բերելու, և որ դրանից ստացած առավելություններն ու հաճույքները բավարար չեն։ Ի՞նչ կանեմ, եթե առաջնորդողը շարունակի երկարաժամկետ ապրել այստեղ։ Պետք է միջոց գտնեմ՝ նրան դրդելու հեռանալ, և ապա նորից խաղաղություն և անդորր կունենամ իմ տանը»։ Արդյոք մարդիկ այսպե՞ս են մտածում։ Արդյոք բնականոն մարդկայնություն ունեցող և իրենց պարտավորությունն անկեղծորեն կատարող մարդիկ այսպե՞ս կմտածեին։ (Ոչ։) Այսպես են մտածում հակաքրիստոսները։ Անկախ նրանից, թե որքան մեծ են իրենց ստացած ցանկալի բաները կամ առավելությունները, նրանց ագահությունն ու ցանկությունը երբեք չեն կարող հագենալ։ Նրանք անկուշտ են, մտածում են, որ ոչինչ ձեռք չեն բերել և չեն մտածում, որ այս պարտավորությունը կատարելն այն գործն է, որը պետք է անեն։ Ընդհակառակը, նրանք մտածում են, որ սա լրացուցիչ զոհաբերություն և գին է։ Անկախ նրանից՝ որքան բաներ են ձեռք բերում կամ որքան մեծ առավելություններ են շահում, զգում են, որ տուժել են, և մտածում են, որ Աստծու տունն է օգտվում իրենց հաշվին, որ եղբայրներն ու քույրերն են օգտվում իրենց հաշվին, և որ իրենք ոչ մի ցանկալի բան չեն ստանում դրանից։ Ժամանակի ընթացքում զգում են, որ այս ցանկալի բաները չեն կարող բավարարել իրենց, և իրենց ագահությունը չի կարող հագենալ։ Ասե՛ք Ինձ, ի՞նչ մարդկայնություն ունեն հակաքրիստոսները։ Արդյոք ունե՞ն որևէ մարդկայնություն։ (Ոչ։) Իսկ մարդկայնություն չունեցող մարդիկ խիղճ ունե՞ն։ Կարո՞ղ են կատարել իրենց պարտավորությունը՝ միաժամանակ փափագելով այն անկեղծորեն կատարել, ինչպես նաև փափագելով լինել խոնարհ, լինել անկեղծ և ճշմարտապես ջանք գործադրել։ Կարո՞ղ են կատարել իրենց պարտավորությունը՝ առանց վճար պահանջելու, առանց որևէ վարձատրություն փնտրելու և առանց որևէ պարգև փնտրելու։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ Նրանք խղճի գիտակցում չունեն, և անկախ նրանից, թե որքան մեծ են իրենց ստացած առավելությունները, իրենց միանգամայն արժանի են համարում դրանց։ Մի՞թե այս «միանգամայն արժանի»-ն մի բան չէ, որը բնականոն մարդկանց մտքով չի կարող անցնել և որի մասին երբեք չէին մտածի։ Արդյոք ամոթի որևէ զգացում կա՞ այս տեսակ մտքի և վերաբերմունքի մեջ։ (Ոչ։) Արդյոք ամոթի զգացում չունեցող մարդիկ որևէ մարդկայնություն ունե՞ն։ Այս հարցը մերկացնում է մի բնություն, որն ունեն հակաքրիստոսները, այն է՝ լինել առանց ամոթի և խղճի։
Ինչպիսի՞ն են ամոթ չունեցող մարդիկ։ Մարդկության մեջ ինչպիսի՞ մարդիկ ամոթ չունեն։ (Շիզոֆրենիկները։) Հոգեկան հիվանդներն ամոթ չունեն, մերկ վազում են փողոցներով՝ չնկատելով, որ բոլորը նայում են իրենց, գուցե նույնիսկ ծիծաղում են հագուստ կրող մարդկանց վրա և ասում. «Նայե՛ք, թե որքան անհարմար է ձեզ համար հագուստ կրելը։ Մերկ վազում եմ փողոցով առանց հագուստի և ինձ այնքան ազատ ու անկաշկանդ եմ զգում»։ Մի՞թե սա չէ ամոթ չունենալը։ (Այո, այդպես է։) Հենց սա՛ է ամոթ չունենալը։ Ամոթ չունեցող մարդիկ խղճի գիտակցում չունեն և հոգեկան հիվանդ են։ Նրանք օգտվում են բոլորի հաշվին, ուզում են վերցնել այն ամենը, ինչ պատկանում է ուրիշներին, նրանց ագահությունն ու ցանկությունը գերազանցել են բնականոն մարդկային ողջամտության սահմանները, նրանք հասել են այն կետին, որ չեն կարողանում վերահսկել իրենց և խղճի գիտակցում չունեն։ Կարո՞ղ են արդյոք այսպիսի մարդիկ ճշմարտությունը ձեռք բերել։ Հաստատ ոչ։ Նրանք ձգտում են միայն համբավի, շահի, կարգավիճակի և նյութական օգուտների ու երբեք ձեռք չեն բերում ճշմարտությունը։ Ուստի արդյոք տեղ կունենա՞ն երկնքի թագավորությունում։ Աստված չի փրկում կամ կատարելագործում նման մարդկանց։ Այս մարդիկ խղճահարությա՞ն են արժանի։ (Ոչ։) Այս մարդիկ ատելության են արժանի, զզվելի են, գարշելի և արհամարհելի։ Այս մարդկանց բնավորությունն արհամարհելի է և ստոր, նրանք զուրկ են արժանապատվությունից և ամոթից։ Նրանց սրտերը լի են ագահությամբ, փառասիրական ձգտմամբ և նկրտումով։ Նրանք պարզապես ուզում են օգտվել իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունից՝ փորձելով շահեր ձեռք բերել իրենց համար և ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, ոչ էլ բաներ են անում ճշմարտության սկզբունքների համաձայն։ Աստծուն աղոթելիս նույնպես խնդրում են ցանկալի բաներ, շահեր և Աստծու օրհնությունները։ Նրանք Աստծուն նկարագրում են, թե ինչպես են տառապել ու զոհաբերություններ արել և գալիս են Աստծու առջև աղոթելու այս բաների մասին միայն այն նպատակով, որ օգտագործեն իրենց կրած տառապանքն ու վճարած գինը՝ Նրա հետ գործարքների մեջ մտնելու, Աստծուց օրհնություններ ու պարգևներ խնդրելու և նույնիսկ բացահայտորեն իրենց ձեռքերն Աստծուն մեկնելու և իրենց ուզած նյութական վերաբերմունքը պահանջելու համար։ Այն, ինչ ուզում են արտահայտել Աստծու առջև գալիս, իրենց տրտունջներն են, բացահայտ չենթարկվելը, անբավարարվածությունը, գանգատներն ու վրդովմունքը, ինչպես նաև իրենց հիասթափությունն այն բանի համար, որ իրենց ագահությունն ու ցանկությունները չեն բավարարվել։ Երբ Աստված տեսնում է այս դրսևորումները, արդյոք սիրո՞ւմ է նրանց, թե՞ գարշում է նրանցից։ (Նա գարշում է նրանցից։) Երբ նրանք եկեղեցու համար որևէ փոքր ջանք են գործադրում, անմիջապես գալիս են Աստծու առջև հայտարարելու դա և վաստակն իրենց վերագրելու, պատմելու Աստծուն իրենց զոհաբերությունների և այն մասին, թե ինչ են նվիրաբերել տարբեր պարտավորություններ կամ տարբեր աշխատանքներ կատարելիս, նրանք սարսափում են, որ Աստված չի իմանա այս բաների մասին, որ Աստված չի կարող տեսնել այս բաները, և որ Աստված կմոռանա իրենց վճարած գինը։ Հետևաբար այս մարդիկ Աստծու առջև համարվում են չար և միանգամայն անամոթ։ Երբ գալիս են Աստծու առջև՝ նկարագրելու և հայտարարելու իրենց վճարած գինը, Նրան նկարագրելու, թե ինչ բաներ են ցանկանում ստանալ և իրենց ձեռքերն Աստծուն մեկնելու ու իրենց ուզած պարգևները պահանջելու համար, Աստված ասում է. «Հեռացե՛ք Ինձնից ամենքդ, որ անօրենություն էիք գործում»։ Ո՞րն է Աստծու վերաբերմունքը։ «Քեզ պես մարդիկ արժանի չեն գալու Իմ առջև։ Զզվում եմ քեզանից և հակակրանք եմ տածում քո հանդեպ։ Ես քեզ տվել եմ այն ամենը, ինչ ուզում ես։ Դու արդեն ստացել ես այն հարյուրապատիկը, որը ցանկանում էիր ստանալ այս կյանքում։ Էլ ի՞նչ ես ուզում»։ Այն, ինչ Աստված ուզում է տալ մարդկությանը, հիմնականում նյութական չէ, փոխարենը Նա ուզում է ճշմարտությունը շնորհել մարդկությանը, որպեսզի նրանք ճշմարտության միջոցով կարողանան փրկության հասնել։ Հակաքրիստոսները, սակայն, լկտիաբար հակառակում են Աստծու գործին, չեն փնտրում ճշմարտությունը և չեն կիրառում ճշմարտությունը։ Ավելի շուտ, նրանք ուզում են օգտագործել Աստծու գործի ընթացքում իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունը՝ իրենց համար անպատշաճ կերպով ցանկալի բաներ ձեռք բերելու նպատակով, ամեն ինչում օգտվում են բացթողումներից և օգուտ են քաղում ուրիշների հաշվին և այնուամենայնիվ հաճախ զգում են, որ տուժում են և շատ չեն շահել։ Նաև հաճախ զգում են, որ չափազանց շատ են զոհաբերել և նվիրաբերել, որ իրենց կորուստները գերազանցում են շահույթը, և ավելին՝ հաճախ ափսոսում են իրենց զոհաբերությունների համար և մտածում են, որ բավարար չափով չեն ծանրութեթև արել ամեն ինչ կամ նահանջի ուղի չեն մտածել իրենց համար։ Ուստի իրենց սրտերում հաճախ զայրույթ են զգում իրենց զոհաբերությունների դիմաց ժամանակին պարգևներ չստանալու համար և նաև լի են Աստծու հանդեպ տրտունջներով։ Իրենց սրտերում հաճախ հաշվարկում են՝ մտածելով. «Մի՞թե աստված արդար չէ։ Չէ՞ որ աստված խտրականություն չի դնում։ Մի՞թե աստված այն աստվածը չէ, որն օրհնում է մարդկանց։ Մի՞թե աստված չի հիշում մարդու բոլոր բարի գործերը և այն ամենը, ինչ մարդը նվիրաբերել և ծախսել է իրենից։ Ես լքել եմ ընտանիքս աստծու գործի համար և վճարել եմ գինը, բայց ի՞նչ եմ ստանում աստծուց»։ Եթե նրանց ագահությունն ու ցանկությունը կարճաժամկետ հեռանկարում չեն բավարարվում, դառնում են բացասական և սկսում են տրտնջալ։ Եթե նրանց ագահությունն ու ցանկությունը երկարաժամկետ հեռանկարում չեն բավարարվում, ապա նրանց սրտի խորքերը լցվում են կուտակված ոխով։ Եվ որո՞նք են այս կուտակված ոխի հետևանքները։ Իրենց սրտերում կսկսեն կասկածել և հարցականի տակ դնել Աստծուն, կսկսեն դատել Աստծու արդար բնույթը և նույնիսկ կսկսեն կասկածի տակ առնել Աստծու սերն և էությունը։ Եթե այս ոխը երկար ժամանակ կուտակվի, այս բաները կվերածվեն չարորակ ուռուցքների և կսկսեն տարածվել, և նրանք ունակ կդառնան ցանկացած պահի դավաճանելու Աստծուն։ Հատկապես, երբ գտնվում են որոշ մարդկանց առջև, որոնք բացասական են ու թույլ և որոնք համեմատաբար անհաս հասակ ունեն, կամ որոշ նորահավատների առջև, ժամանակ առ ժամանակ կդրսևորեն և կտարածեն այս բացասական հույզերը՝ տարածելով իրենց դժգոհությունն Աստծուց և հայհոյանքն Աստծու հասցեին և նույնիսկ կմոլորեցնեն զանազանություն չունեցող որոշ մարդկանց՝ կասկածներ ունենալու Աստծու արդար բնույթի և Նրա էության վերաբերյալ։ Մի՞թե սա չի արվում հակաքրիստոսների կողմից։ Քանի որ նրանց փառասիրական ձգտումները, նկրտումները, ձգտումներ ու մտադրությունները չեն բավարարվում, ունակ են անելու այս բաները և կարող են այսպիսի վերաբերմունք դրսևորել Աստծու նկատմամբ։ Ի՞նչ խառնվածք է սա։ Սա հստակորեն հակաքրիստոսի խառնվածք է և սատանայական խառնվածք։
Ինչ տառապանք էլ հակաքրիստոսը կրի կամ ինչ գին էլ վճարի եկեղեցում, չի զգում, որ դա իր հանձնառության մի մասն է, որ դա այն պարտավորությունն է, որն արարածը պետք է կատարի, այլ դա իր ներդրումն է համարում, որն Աստված պետք է հիշի։ Նա մտածում է, որ եթե Աստված հիշում է իր ներդրումը, ապա Նա պետք է անմիջապես հատուցի՝ իրեն օրհնություններ, խոստումներ և հատուկ նյութական օժանդակություն տալով և թույլ տալով առավելություններ ձեռք բերել և որոշակի հատուկ օգուտներ ստանալ։ Միայն այդ ժամանակ հակաքրիստոսը կբավարարվի։ Ո՞րն է պարտավորության վերաբերյալ հակաքրիստոսի հասկացողությունը։ Նա չի զգում, որ պարտավորությունն այն հանձնառությունն է, որն արարածները պետք է ստանձնեն, ոչ էլ այն պարտականությունն է, որն Աստծուն հետևողները պարտավոր են կատարել։ Փոխարենը կարծում է, որ պարտավորության կատարումն Աստծու հետ գործարքի սակարկության միջոց է, մի բան, որը կարելի է փոխանակել Նրա պարգևների հետ, և իր սեփական փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու և Աստծուն հավատալու համար օրհնություններ ստանալու միջոց է։ Մտածում է, որ Աստծու շնորհն ու օրհնությունն ունենալը պետք է նախապայման լինի իր պարտավորությունը կատարելու համար, և որ դա մարդկանց Աստծու հանդեպ ճշմարիտ հավատք է տալիս, որ մարդիկ միայն այն դեպքում կարող են հանգիստ լինել իրենց պարտավորությունները կատարելիս, եթե Աստված երաշխավորի, որ նրանք զերծ են ապագա անհանգստություններից։ Նաև մտածում են, որ Աստված իրենց պարտավորությունները կատարողների համար պետք է ապահովի ամեն հարմարություն և արտոնյալ վերաբերմունք, և որ մարդիկ իրենց պարտավորությունների կատարման ընթացքում պետք է վայելեն Աստծու տան կողմից տրամադրված բոլոր օգուտները։ Սրանք այն բաներն են, որոնք մարդիկ պետք է ստանան։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում այսպես են մտածում։ Մտածելակերպի այս ձևերը հենց հակաքրիստոսների տեսանկյունն ու կարգախոսն են և ներկայացնում են նրանց վերաբերմունքը պարտավորության նկատմամբ։ Անկախ նրանից, թե Աստծու տունն ինչպես է հաղորդակցվում պարտավորությունը կատարելու ճշմարտության վերաբերյալ, այն բաները, որոնք հակաքրիստոսները տածում են իրենց սրտերում, երբեք չեն փոխվի։ Նրանք հավերժ կկառչեն պարտավորությունը կատարելու վերաբերյալ իրենց տեսակետին։ Կա մի արտահայտություն, որը նրանք կարող ենք օգտագործել այս դրսևորման առնչությամբ։ Ո՞րն է դա։ Դա նյութական բաներն ամեն ինչից վեր դասելն է, այսինքն՝ միայն այն բաներն են իրական, որոնք կարող են պահել իրենց ձեռքերում, իսկ խոստումներ տալն անիմաստ է։ Այս մարդկանց ունեցած դրսևորումների էությունը նյութապաշտական է, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Նյութապաշտությունն աթեիզմ է․ նրանք առաջնորդվում են միայն նրանով, ինչը կարող են տեսնել և շոշափել, հաշվի է առնվում միայն այն, ինչը կարող են տեսնել, և ժխտում են ցանկացած բանի գոյությունը, որը չեն կարող տեսնել։ Հետևաբար կարելի է որոշել, որ պարտավորության վերաբերյալ հակաքրիստոսի գիտելիքն ու հասկացողությունը միանշանակ հակասում են ճշմարտության սկզբունքներին, և որ այն լիովին նույնն է, ինչ անհավատների տեսակետը․ ճշմարտապես, նրանք չհավատացողներ են։ Նրանք չեն հավատում Աստծու գոյությանը և չեն հավատում, որ Աստծու բոլոր խոսքերը ճշմարտությունն են, ճշմարիտ ճանապարհը։ Հավատում են միայն, որ համբավը, շահը և կարգավիճակն են իրական, և որ այն ամենը, ինչին ձգտում են և ինչը վայելում են, կարելի է ձեռք բերել միայն մարդկային ջանքերի ու պայքարի և իրենց վճարած գնի միջոցով։ Ինչո՞վ է դա տարբերվում այն տեսակետից, որն ասում է. «Մարդիկ պետք է սեփական ձեռքերով երջանկություն ստեղծեն»։ Տարբերություն չկա։ Նրանք չեն հավատում, որ մարդիկ ի վերջո ճշմարտությունը և կյանքը ծախսվելով և գին վճարելով են ձեռք բերում՝ հանուն Աստծու իրենց պարտավորությունները լավ կատարելու համար։ Նաև չեն հավատում, որ այն մարդիկ, որոնք գործում են ըստ Աստծու պահանջների և դրանով իսկ կատարում են իրենց պարտավորությունն այն ձևով, որը համապատասխանում է չափանիշին, կարող են արժանանալ Արարչի հավանությանն ու օրհնություններին։ Սա ցույց է տալիս, որ նրանք չեն հավատում մարդկությանը տված Աստծու խոստմանը կամ Աստծու օրհնություններին։ Չեն հավատում ամեն ինչի վրա Աստծու գերիշխանության փաստին, ուստի ճշմարիտ հավատք չունեն։ Նրանք հավատում են միայն «Կատարում եմ պարտավորությունս, ուստի աստծու տնից պետք է հատուկ վերաբերմունք և նյութական օրհնություններ վայելեմ։ Աստծու տունը պետք է ինձ տրամադրի ամեն նյութական արտոնություն և վայելք։ Դա իրատեսական կլիներ»։ Սա հակաքրիստոսի մտածելակերպն ու տեսակետն է։ Նա չի հավատում, որ Աստծու խոստումները վստահելի են, կամ այն փաստին, որ ճշմարտությունը ձեռք բերելով՝ մարդը կյանք է ձեռք բերում և օրհնվում է Աստծու կողմից։ Երբ խոսքը վերաբերում է իր պարտավորությունը կատարելուն, պարզապես չի փնտրում ճշմարտությունը, չի ընդունում ճշմարտությունը և առավել ևս չի ընդունում այս ճշմարտությունը։ Այն, որ մարդը կարող է կատարել արարածի պարտավորությունը, Աստծու ամենամեծ օրհնությունն է և մի բան, որը կհիշվի Աստծու կողմից, և այս գործընթացի ընթացքում մարդը կարող է ձեռք բերել ճշմարտությունը և ի վերջո կարող է փրկվել Աստծու կողմից. սա ամենամեծ խոստումն է, որն Աստված տվել է մարդուն։ Եթե հավատում ես Աստծու կողմից քեզ տրված խոստումներին և կարող ես ընդունել այս խոստումները, ապա ճշմարիտ հավատք ունես Աստծու հանդեպ։ Ի՞նչ են զգում հակաքրիստոսներն ու չհավատացողները, երբ լսում են այս խոսքերը։ (Նրանք չեն հավատում այն ամենին, ինչ Աստված ասում է, և կարծում են, որ դա խաբեություն է։) Կարծում են, որ Աստծու ասած այս խոսքերը պարզապես Նրա՝ մարդկանց պատրանքներով սնելն են, որպեսզի որոշ հիմար և միամիտ ապուշների ստիպի ծառայություն մատուցել Աստծուն և ապա դուրս շպրտի նրանց, երբ նրանց ծառայությունն ավարտվի։ Նրանք մտածում են. «Ձեռք բերել ճշմարտությո՞ւնը։ Հա՜։ Ո՞վ կարող է տեսնել, թե ինչ է ճշմարտությունը։ Ո՞վ կարող է շոշափել, թե որոնք են աստծու խոստումները։ Ո՞վ է ստացել դրանք։ Աստծու խոստումներն իրատեսական չեն, միայն համբավ ու շահ ձեռք բերելը և կարգավիճակի օգուտները վայելելն են իրատեսական, միայն համբավի ու շահի համար պայքարելը և կարգավիճակի օգուտները վայելելն են իրական։ Տարիներ շարունակ լսում եմ այն խոստումների մասին, որոնք աստված շնորհում է մարդուն, և այն ճշմարտության մասին, որը նա տրամադրում է մարդուն, և ամենևին չեմ փոխվել, ոչ մի օգուտ չեմ ստացել, առավել ևս այս բաներն ինձ թույլ չեն տվել ապրել բարձր կյանքով՝ կարգավիճակով։ Թեև ոմանք վկայություն են կրում՝ ասելով, որ ձեռք են բերել ճշմարտությունը և փոխվել են և ստացել են աստծու օրհնությունները, նրանք դեռ այնքան սովորական տեսք ունեն, բոլորը բնականոն մարդիկ են, ուստի ինչպե՞ս կարող են ստանալ աստծու օրհնությունները և մտնել երկնքի թագավորություն»։ Նրանք կարծում են, որ միայն այն բաներն են ամենաիրականը, որոնք կարող են սեփական ձեռքերով բռնել և ստանալ։ Մի՞թե սա չհավատացողների տեսակետը չէ։ Միանգամայն այդպես է։ Ուստի հենց որ այս հակաքրիստոսները մտնում են եկեղեցի, ամեն ինչին կասկածանքով են վերաբերվում՝ միշտ խորհելով, թե որտեղից կարող են որոշակի օգուտ ստանալ, ինչ հնարավորություն կարող են օգտագործել՝ որոշակի առավելություն ձեռք բերելու և Աստծուն հավատալուց գործնական ավելի մեծ օգուտներ ստանալու համար։ Նրանք հաճախ են հաշվարկում այս բաներն իրենց մտքում։ Նրանք զգացում ունեն, որ միայն համբավ, շահ և կարգավիճակ ձեռք բերելով կարող են ստանալ ամեն օգուտ և ուստի ընտրում են կարգավիճակի ձգտելը և նվիրվում են բացառապես այս բաներին ձգտելուն։ Նրանք երբեք չեն խորհում ճշմարտության շուրջ կամ փնտրում Աստծու մտադրությունները և ուտում ու խմում են Աստծու խոսքերը միայն իրենց սրտերը մխիթարելու և դատարկությունը լցնելու համար, այլ ոչ թե ճշմարտությանը ձգտելու։ Ցանկացած պահի, եթե հակաքրիստոսին խնդրես մի կողմ դնել իր ագահությունն ու ցանկությունները, լիովին բաց թողնել համբավի, շահի և կարգավիճակի իր ձգտումը և թողնել այն օգուտները, որոնք ուզում է ստանալ Աստծուն հավատալուց, չի կարողանա անել։ Երբ նրան ստիպում ես մի կողմ դնել այս բաները, զգում է, կարծես փորձում ես քերթել իր մաշկը կամ պոկել իր ջլերը։ Առանց այս բաների զգում է, կարծես իր սիրտը խլել են իրենից, կարծես կորցրել է իր հոգին, և առանց այս փառասիրական ձգտումների և նկրտումների զգում է, որ Աստծուն իր հավատալու համար ոչ մի հույս չկա, և կյանքը կորցնում է իմաստը։ Նրա աչքերում նրանք, ովքեր ծախսվում և նվիրվում են ու գին են վճարում միայն հանուն իրենց պարտավորության, ովքեր չեն փնտրում անձնական օգուտներ, բոլորն ապուշներ են։ Աշխարհիկ գործելակերպի սկզբունքը, որը հակաքրիստոսը որդեգրում է, հետևյալն է․ «Ամեն մարդ իր համար է, իսկ վերջինին թող դևը տանի»։ Նա մտածում է․ «Ինչպե՞ս կարող են մարդիկ չմտածել իրենց մասին։ Ինչպե՞ս կարող են մարդիկ չձգտել իրենց սեփական օգուտին»։ Իր սրտում արհամարհում է նրանց, ովքեր թողնում են ամեն ինչ և անկեղծորեն ծախսվում են Աստծու համար, արհամարհում է նրանց, ովքեր հավատարմորեն կատարում են իրենց պարտավորությունը և ովքեր իրենց նյութական կյանքի առումով ապրում են շատ խնայողաբար ու պարզ և արհամարհում է նրանց, ովքեր հալածվում են, քանի որ հավատում են Աստծուն և պարտավորություն են կատարում և հետևաբար չեն կարողանում վերադառնալ տուն։ Հաճախ իր սրտում ծիծաղում է այս մարդկանց վրա՝ ասելով․ «Չէ՞ որ աստծուն հավատալու պատճառով կորցրել եք ձեր տունը։ Չեք կարող լինել ձեր ընտանիքի հետ և ապրում եք փոքր գումարով. այնքա՜ն հիմար եք։ Անկախ նրանից, թե ինչ է անում մարդը՝ ներառյալ աստծուն հավատալը, պետք է աշխարհիկ գործելակերպի սկզբունք որդեգրի, նա բացարձակապես չպետք է վնաս կրի։ Պետք է ի վիճակի լինի տեսնելու և շոշափելու աստծու խոստումներն ու օրհնությունները, և միակ համապատասխան վերաբերմունքը, որը պետք է որդեգրել, նախքան նապաստակին տեսնելը բազեին բաց չթողնելն է։ Դուք այնքա՜ն հիմար եք։ Նայե՛ք ինձ։ Ե՛վ աստծուն եմ հավատում, և՛ համբավի, շահի ու կարգավիճակի եմ ձգտում։ Վայելում եմ աստծու տան ողջ լավ վերաբերմունքը և ապագայում նույնպես կարող եմ օրհնություններ ձեռք բերել։ Ես կարիք չունեմ որևէ տառապանք կրելու, և իմ ստացած օրհնություններն ավելի մեծ կլինեն, քան ձերը։ Ես գին չեմ վճարում ինչպես դուք՝ թողնելով ձեր ընտանիքն ու աշխատանքը և ի վիճակի չլինելով տուն վերադառնալու՝ առանց որևէ վստահության, թե արդյոք ապագայում կկարողանաք որևէ օրհնություն ստանալ»։ Սրանք ի՞նչ արարածներ են։ Չեն ձգտում ճշմարտությանը, անկեղծորեն չեն կատարում իրենց պարտավորությունը և դեռ արհամարհում են նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ովքեր թողնում են իրենց ընտանիքներն ու աշխատանքը, տառապանք են կրում և գին են վճարում՝ հանուն իրենց պարտավորությունը կատարելու, Աստծու հանձնարարությունն իրագործելու և Աստծու կամքին հետևելու։ Արդյոք շա՞տ են այսպիսի մարդիկ։ (Այո։) Յուրաքանչյուր եկեղեցում կան այդպիսիք։ Այս մարդիկ Աստծու ճշմարիտ հավատացյալնե՞ր են։ Կարո՞ղ են արդյոք փրկվել։ (Ոչ։) Նրանք Աստծու ճշմարիտ հավատացյալներ չեն, առավել ևս հնարավոր չէ, որ փրկվեն։
Անկախ նրանից՝ ինչ խնդրի են բախվում հակաքրիստոսները կամ ինչ են անում, առաջին բանը, որի մասին մտածում են, այն չէ, թե արդյոք կարող են ձեռք բերել ճշմարտությունը և փրկության հասնել, այլ ավելի շուտ մտածում են իրենց բոլոր մսեղավոր օգուտների մասին։ Իրենց մսեղիին վերաբերող բոլոր օգուտներն Իրենց սրտերում զբաղեցնում են ամենակարևոր տեղը, ամենաբարձր տեղը, գերագույն տեղը։ Իրենց սրտերում երբեք հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները, երբեք հաշվի չեն առնում Աստծու գործը, առավել ևս հաշվի չեն առնում, թե ինչ պարտավորություն պետք է կատարի մարդը։ Անկախ նրանից, թե Աստված ինչպես է պահանջում մարդկանցից չափանիշին համապատասխան կատարել իրենց պարտավորությունը, անկախ նրանից, թե Աստված ինչպես է պահանջում մարդկանցից չափանիշին համապատասխանող արարածներ լինել, հակաքրիստոսները լիովին անտարբեր են։ Անկախ նրանից, թե ինչ մեթոդներ է Նա որդեգրում կամ ինչ խոսքեր է ասում, Աստված չի կարող ներգործել այս մարդկանց վրա և դրանով իսկ ստիպել նրանց փոխել իրենց ծրագրերը և բաց թողնել իրենց ագահությունն ու ցանկությունները։ Այս մարդիկ և՛ անվանապես, և՛ փաստացի նյութապաշտներ ու չհավատացողներ են հակաքրիստոսների շրջանում։ Ուստի կարո՞ղ են արդյոք այս մարդիկ համարվել հակաքրիստոսների շարքերի տականքը։ (Այո, որովհետև որոշ հակաքրիստոսներ դեռ կարող են որոշակի ծառայություն մատուցել հանուն կարգավիճակի, մինչդեռ այս մարդիկ նույնիսկ պատրաստ չեն ծառայություն մատուցելու։) Ճիշտ է։ Այս մարդիկ օգուտներ են ուզում, այն ամենը, ինչի վրա հառում են իրենց հայացքը և ինչի մասին մտածում են ողջ օրը, օգուտներն են, և այն ամենը, ինչ անում են, պտտվում է օգուտների շուրջ։ Որոշ մարդիկ կատարում են հյուրընկալման պարտավորությունը, և երբ նրանց ձուն, բրինձը կամ ալյուրը վերջանում է, անմիջապես ասում են եկեղեցուն, որ ինչ-որ մեկին ուղարկի այս բաները գնելու։ Իրենք ոչինչ չեն գնում։ Կարծես նախքան հյուրընկալման պարտավորությունը կատարելը սկսելը իրենց տանը երբեք չեն կերել այս բաները։ Նախկինում իրենք էին գնում այս բոլոր բաները, բայց հենց որ սկսեցին կատարել այս պարտավորությունը, սկսեցին արդարացումներ հորինել, իրենց իրավացի ու ինքնավստահ զգալ և դառնալ պարտք հավաքողներ, աստծու տան պարտատերեր, կարծես աստծու տունն իրենց ինչ-որ բան է պարտք։ Այսպիսի մարդիկ լավը չեն։
Մայրցամաքային Չինաստանում որոշ հյուրընկալող տներում եմ մնացել, և եղբայրներից ու քույրերից ոմանք հիանալի մարդկայնություն ունեին։ Նույնիսկ եթե հավատում էին ընդամենը երկու կամ երեք տարի և շատ չէին հասկանում ճշմարտությունը, միևնույն է, անկեղծորեն էին կատարում հյուրընկալման իրենց պարտավորությունը։ Եթե Աստծու տունը փորձեր գումար տալ նրանց, կմերժեին։ Նրանք գումար կտային այն ամենի դիմաց, ինչ եղբայրներն ու քույրերը տալիս էին իրենց, և ուշադրությամբ ապահով կպահեին Աստծու տանը պատկանող ցանկացած բան։ Եթե Աստծու տան կողմից գնված որևէ բան չսպառվեր, նույնիսկ դրա համարժեք գումարը կտային Աստծու տանը։ Ոմանք, ովքեր ֆինանսապես ավելի ապահովված էին, հոժարակամ հյուրընկալողներ էին և ոչ մի լումա չէին վերցնի Աստծու տան կողմից տրված գումարից։ Որոշ մարդիկ ապահովված չէին, սակայն նույնիսկ նրանք Աստծու տան կողմից տրված ոչ մի գումար չէին վերցնի։ Անկախ նրանից՝ եկեղեցին կամ եղբայրներն ու քույրերն ինչ էին տալիս իրենց տանը՝ հյուրընկալման ժամանակ օգտագործելու համար, դրանցից ոչինչ չէին սեփականացնի։ Արդյոք սա այն պատճառո՞վ էր, որ հասկանում էին ճշմարտությունը։ Ոչ, դա բնավորության հարց էր։ Ավելին, և որ ավելի կարևոր է, նրանք ճշմարիտ հավատացյալներ էին, և լավ բնավորություն ունենալու հետ մեկտեղ ի վիճակի էին անելու սա, այլապես չէին կարողանա։ Ես եղել եմ որոշ հյուրընկալող տներում, և հյուրընկալողներն Իմ օգտագործման համար հանել են իրենց լավագույն վերմակներն ու ծածկոցներն, և Ես ասել եմ․ «Սրանք բոլորովին նոր են և չօգտագործված։ Հե՛տ դրեք դրանք իրենց պատյանի մեջ, չեմ օգտագործի դրանք»։ Նրանք պնդում էին, որ օգտագործեմ դրանք։ Ապա եղել են որոշ հյուրընկալողներ, որոնք ամեն ինչ նոր են գնել Իմ օգտագործման համար, և Ես ասել եմ․ «Նոր բաներ մի՛ գնեք, դա գումարի վատնում է։ Պարզապես կօգտագործեմ այն, ինչ ունեք այստեղ։ Որևէ գումար մի՛ ծախսեք։ Ուր էլ գնամ, խորհուրդ չեմ տալիս, որ մարդիկ այս կամ այն բանը գնեն։ Պարտադիր չէ միշտ նոր բաներ օգտագործել»։ Որոշ մարդիկ, միևնույն է, պնդում էին ծախսել այդ գումարը։ Կային նաև որոշ հյուրընկալողներ, որոնք ճաշի ժամին շատ ճաշատեսակներ էին պատրաստում։ Քանի որ չգիտեին, թե ինչ եմ սիրում ուտել, շատ ճաշատեսակներ էին պատրաստում, որպեսզի ընտրության հնարավորություն ունենամ, որովհետև եթե միայն մի քանի ճաշատեսակ պատրաստեին, կանհանգստանային, որ այնքան էլ լավ չեմ սնվի։ Այսպիսի մարդիկ նույնպես շատ կան։ Որոշ հյուրընկալողներ, սակայն, այլ են։ Երբ մնում էի այս հյուրընկալողների մոտ, ուղղակի ձևականորեն որոշ ամենօրյա անհրաժեշտության պարագաներ էին բերում Ինձ համար՝ յոլա գնալու նպատակով, ճաշ եփելիս նրանց օգտագործած բաղադրիչները միայն այն բաներն էին, որոնք եղբայրներն ու քույրերն էին բերել իրենց, իսկ երբ կարիք կար գնալու և ավելին գնելու, ձեռքերն Ինձ էին մեկնում՝ գումար ուզելով։ Այնուհետև կան նաև որոշ այլ հյուրընկալողներ, որոնց տներում որոշ իրեր եմ թողել՝ ապահով պահելու համար։ Երբ որոշ ժամանակ չէի վերադառնում, հյուրընկալողները կոտրելով բացում էին դարակը, և որոշ բաներ անհետանում էին։ Բոլորն էլ հավատում են Աստծուն և բոլորն էլ հյուրընկալման պարտավորություն են կատարում, բայց նրանց միջև տարբերությունն էակա՞ն է։ Աստծուն հավատացողներից ոմանք ունակ են նման բաների։ Մի՞թե սա մարդկանց արարք է։ Սա այն է, ինչ անում են կողոպտիչները, ավազակները, սրիկաներն ու խաբեբաները։ Արդյոք ճշմարիտ հավատացյալներն ունա՞կ են նման բաներ անելու։ Եթե ճշմարիտ հավատացյալն ինչ-որ բան ապահով է պահում քեզ համար, ապա կարևոր չէ, թե որքան ժամանակ ես բացակայում, նույնիսկ եթե դա ութ կամ տասը տարի է, միշտ այն ապահով կպահի քեզ համար՝ չի դիպչի դրան, չի նայի կամ չի քրքրի այն։ Որոշ հյուրընկալողների դեպքում, սակայն, եթե ինչ-որ բան ես թողնում նրանց տանը, հենց որ դուրս գաս դռնից, կբացեն և կնայեն։ Ի՞նչ են նրանք քրքրում։ Կքրքրեն պայուսակդ՝ տեսնելու, թե արդյոք այնտեղ որևէ արժեքավոր բան կա, օրինակ՝ զարդեր, բջջային հեռախոս կամ գումար։ Նրանք քրքրում են այս բոլոր բաները։ Ի՞նչ են հակված քրքրելու որոշ կանայք։ Նրանք ուզում են տեսնել, թե արդյոք որևէ լավ հագուստ ունես։ Քրքրելուց հետո մտածում են․ «Օ՜, այս հագուստն այնքան լավն է։ Կփորձեմ այն»։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե այսպիսի բաներ չեն պատահում։ (Այո։) Որտեղի՞ց գիտես։ Տեսե՞լ եք, որ սա պատահի։ Հիմնավոր ապացույցներ ունեմ ասելու, որ այսպիսի բաներ պատահում են։ Մի տարի՝ աշնան վերջին, որոշ հագուստ թողեցի մի հյուրընկալող տանը։ Մի օր հանկարծ հիշեցի այդ հագուստներից մի քանիսի մասին, որոնք պետք է հագնեի, և ծրագրեցի գնալ ու վերցնել դրանք, ուստի գնացի այդ հյուրընկալող տունը։ Գուշակե՛ք, թե ինչ պատահեց։ Երբ մտա տուն, տարեց հյուրընկալող կինն այնտեղ փորձում էր Իմ բրդյա վերարկուն։ Պարզապես զուգադիպություն էր, որ տեսա դա։ Ես ասացի․ «Ի՞նչ ես անում»։ Նա շփոթվեց։ Երբեք չէր պատկերացնի նման զուգադիպություն, որ կտեսնեի, թե ինչ է անում, և այնքա՜ն ամաչեց։ Նման մարդիկ, սակայն, հաստակաշի են, և նա անմիջապես ասաց․ «Օ՜, չե՞ս կարծում, որ բրդյա վերարկուդ ինձ կատարելապես սազում է»։ Ասացի․ «Դա Իմ վերարկուն է։ Ես չեմ կարող հագնել այն, եթե դու ես հագնում»։ Նա ասաց․ «Ահա՛, վերցրու, ես չեմ ուզում»։ Ես պատասխանեցի․ «Ինչո՞ւ ես փորձում, եթե չես ուզում։ Մի՞թե պահարանի դուռը կողպված չէր»։ Նա ասաց․ «Պարզապես այնպես ստացվեց, որ այսօր անելու ոչինչ չունեի, ուստի հանեցի՝ նայելու համար»։ Ես ասացի․ «Քոնը չէ, ուրեմն չպետք է դիպչեիր դրան»։ Սա իրականում տեղի ունեցած դեպքի օրինակ է։ Չգիտեմ, թե որն էր նրա մտադրությունը սա անելիս։ Ասացե՛ք Ինձ, արդյոք նման մեկն Աստծուն հավատացո՞ղ մարդ է։ Արդյոք պե՞տք է նրան համարեմ Աստծուն հավատացող և Աստծու ընտանիքի անդամ։ (Ոչ։) Նա արժանի չէ Աստծու հետևորդ լինելու, Սատանայի հանցախմբից է՝ առանց ամոթի, առանց խղճի կամ ողջամտության, բացարձակապես առանց որևէ մարդկայնության․ նա սրիկա է։ Աստված կփրկի՞ նման մարդկանց։ Այսպիսի մարդիկ ազնվության և արժանապատվության նույնիսկ նվազագույն չափը չունեն կամ Աստծու հանդեպ հարգանքի նվազագույն չափը․ Աստված ոչ մի կերպ չի կարող փրկել նրանց։ Ճշմարտությունը, որն Աստված ասում է, և կյանքը, որը Նա տրամադրում է մարդուն, չեն տրամադրվում նման մարդկանց։ Այս մարդիկ Աստծու ընտանիքի անդամներ չեն, այլ ավելի շուտ չհավատացողներ են Աստծու տնից դուրս, և դևերից են։ Բացի այն բանից, որ հակաքրիստոսների բնական էությունն այնպիսին է, որ նրանք չեն սիրում ճշմարտությունը և հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, նրանց բնավորությունը նույնպես չափազանց ստոր և արհամարհելի է, և նման մարդիկ զզվելի են, արհամարհելի և գարշելի։ Աստծու տան ունեցվածքը սեփականացնող այս մարդկանց դրսևորումները, որոնց մասին հենց նոր խոսեցինք, բավական են ցույց տալու համար, որ անկախ նրանից, թե ինչ պարտավորություն են կատարում այս մարդիկ, երբեք ճշմարտապես չեն ծախսվում և երբեք դա անկեղծությամբ չեն անում։ Փոխարենը գալիս են իրենց սեփական ծրագրերով, ագահությամբ և ցանկություններով, գալիս են՝ վազելով օգուտների հետևից, այլ ոչ թե ճշմարտությունը ձեռք բերելու համար։ Հետևաբար, ինչպես էլ նայես դրան, Աստծու համար նման մարդկանց մարդկայնությունը չի համապատասխանում չափանիշին։ Ուստի ասացե՛ք Ինձ, արդյոք համարո՞ւմ եք, որ նման մարդկանց մարդկայնությունը համապատասխանում է չափանիշին և արդյոք նրանց լավ մարդիկ համարո՞ւմ եք։ (Ոչ։) Դուք նույնպես արհամարհում եք նման մարդկանց, ճի՞շտ է։ (Ճիշտ է։) Երբ որոշ մարդիկ լսում են, որ Աստծու տունն ինչ-որ բան է գնել, իրենց բաժինն են ուզում այդտեղից, իսկ երբ տեսնում են, որ եղբայրներն ու քույրերը հագուստ են նվիրաբերում, ապա անկախ նրանից՝ արժանի են դա ունենալու, կամ արդյոք պետք է ունենան դա, գնում են և փորձում են վերցնել՝ ավելի ակտիվորեն գործի անցնելով, քան որևէ մեկը։ Երբ լսում են, որ Աստծու տունն գործ ունի, որը պետք է արվի, կամ որ կան որոշ կեղտոտ կամ հոգնեցուցիչ գործեր, որոնք պետք է կատարվեն, անմիջապես թաքնվում են, և ոչ մի տեղ չես կարող գտնել նրանց։ Նման մարդիկ խորամանկ են ու նենգ, նրանք ստոր բնավորություն ունեն։ Նրանք արհամարհելի են, գարշելի և զզվելի։
Աստծու տան ունեցվածքը սեփականացնելու մեջ հակաքրիստոսների տարբեր դրսևորումների օգտագործումը՝ ամեն տեսանկյունից իրենց սեփական օգուտների հանդեպ նրանց մտահոգությունը մանրամասն վերլուծելու համար, մեզ թույլ է տալիս տեսնել, որ այս մարդիկ չհավատացողներ են, նյութապաշտներ, արհամարհելի, ստոր և ցածր բնավորություն ունեցող մարդիկ, նրանք գարշելի են և այն օբյեկտները չեն, որոնց Աստված կփրկի։ Նման մարդկանց սահմանումը կարիք չկա բարձրացնելու ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու մակարդակին, արդեն կարող ենք թափանցել նրանց էության մեջ՝ իրենց մարդկայնության և բնավորության առումով, ուստի կարիք չկա այն հասցնելու ճշմարտության հետ կապված լինելու նման բարձր մակարդակի։ Հետևաբար Աստծու տանը լինի, թե մարդկանց որևէ խմբում, նման մարդիկ միշտ պետք է լինեն ամենաստորը և բնավորությունից ամենազուրկը։ Իհարկե, եթե նրանք Աստծու տանը չափվելու լինեն՝ օգտագործելով ճշմարտությաունը, ապա է՛լ ավելի արհամարհելի և ստոր կերևան։ Ունե՞ք արդյոք հակաքրիստոսների ցուցադրած այս դրսևորման այլ օրինակներ։ (Մի հակաքրիստոս զբաղվում էր Աստծու տան համար գրքեր տպագրելու հարցով և կեղծ հաշվապահության միջոցով Աստծու ընծաներից հարյուր հազարավոր յուաններ սեփականացրեց։ Նրան ստուգելուց հետո պարզվեց, որ նախքան այս պարտավորությունը կատարել սկսելը նրա ընտանիքը շատ քիչ գումար ուներ, բայց այս պարտավորությունը կատարել սկսելուց հետո նա տուն և մեքենա էր գնել, սակայն այս բաները հնարավոր չէր հայտնաբերել հաշիվներից։ Նրա ընտանիքի անդամները բոլորն իսկապես դաժան էին, ուստի ընծաները հնարավոր չեղավ ետ ստանալ։) Մի՞թե առաջնորդողներն ու աշխատողներն ուղղակի պատասխանատվություն չէին կրում այս դեպքի համար։ (Այո։ Ավելի ուշ, երբ ավելի շատ մանրամասներ ի հայտ եկան, պարզվեց, որ այն ժամանակ պատասխանատվություն կրող առաջնորդողներն ու աշխատողները երբեք չէին ստուգել այս հակաքրիստոսի կառավարած հաշիվները։ Նրանք թերացել էին իրենց պարտականության մեջ, և այդ իրավիճակն առաջացել էր նրանց անպատասխանատու լինելու պատճառով։ Միանշանակ նրանք ուղղակիորեն պատասխանատու էին։) Ուստի արդյոք նրանց հանցանքները պե՞տք է գրանցվեն Աստծու գրանցամատյանում։ (Այո։) Ինչպե՞ս վարվեցին այս մարդկանց հետ հետագայում։ (Ոմանք հեռացվեցին և վտարվեցին, իսկ ոմանք վերադարձնում են ընծաները։) Սա նրանց հետ վարվելու համապատասխան ձև է։ Առաջնորդողներն ու աշխատողներն անտեսեցին իրենց պարտավորությունը և այս հարցում չկատարեցին վերահսկողության իրենց պարտականությունները։ Մասնավորապես, նրանք սխալ մարդու նշանակեցին և ոչ մի ջանք չգործադրեցին այս մարդուն հետևելու կամ վերահսկելու համար, ի վիճակի չեղան ժամանակին բացահայտելու իրենց նշանակած այս մարդու հետ կապված խնդիրները, և ուստի լուրջ հետևանքներ առաջացան, ինչի պատճառով Աստծու ընծաները և Աստծու տան ունեցվածքը զգալի կորուստ կրեցին․ դա ուղղակիորեն պատասխանատու այս բոլոր մարդկանց պարտականությունն էր, և նրանց բոլոր հանցանքները պետք է գրանցվեն։ Սա այն ծանր հետևանքն էր, որն իրենք իրենց վրա բերեցին՝ աշխատանքի համար ճիշտ մարդու չնշանակելով, և դա պատճառ դարձավ, որ Աստծու տունը կորուստ կրի, և ի վերջո Աստծու ընծաներն էին այն գինը, որը վճարվեց։ Ասացե՛ք Ինձ, արդյոք հակաքրիստոսները մի՞շտ են ագահ, թե՞ այս չար մտքերը ծագում են միայն այն ժամանակ, երբ որևէ արժեքավոր բան են տեսնում։ (Միշտ են ագահ։) Ահա թե ինչու, երբ շփվում և փոխգործակցում ես նման մարդկանց հետ, միանշանակ կարող ես բացահայտել նրանց ագահությունն ու ցանկությունները։ Այս հետևանքն առաջացավ այն բանից, երբ առաջնորդողներն ու աշխատողները պատասխանատու չէին, չէին զանազանում մարդկանց, հստակ չէին տեսնում մարդկանց և սխալ էին նշանակում մարդկանց, և ուստի պատասխանատվությունը ծանրացավ նրանց վրա, և նրանք արժանի էին վտարվելու։
Նախկինում հաղորդակցվել ենք հակաքրիստոսների բնության, էության, խառնվածքների հիմնական տեսանկյունների և այն ուղու շուրջ, որին նրանք հետևում են։ Այն, ինչի շուրջ այսօր հաղորդակցվում ենք և ինչը վերլուծում ենք, հակաքրիստոսների մարդկայնության տիրույթում գտնվող դրսևորումներն են, և սա կապված է իրական կյանքի հետ։ Թեև սա փոքր տեսանկյուն է, այն դեռ կարող է մարդկանց օգնել հակաքրիստոսների որոշակի դրսևորումներ բացահայտելու․ սրանք նաև հակաքրիստոսների որոշակի ակնհայտ բնութագրեր, նշաններ և հատկանիշներ են։ Օրինակ՝ հակաքրիստոսը սիրում է կարգավիճակ, համբավ, շահ և ազդեցություն և շատ եսասեր է, արհամարհելի և դաժան և չի սիրում ճշմարտությունը, ուստի ինչպիսի՞ն են նրա մարդկայնությունն ու բնավորությունը։ Ոմանք ասում են․ «Թեև որոշ հակաքրիստոսներ հեղինակություն և կարգավիճակ են սիրում, սակայն ունեն պատվարժան և վեհ բնավորություններ և օժտված են խղճով ու ողջամտությամբ»։ Սա ճի՞շտ է։ (Ոչ, ճիշտ չէ։) Ինչո՞ւ ոչ։ Եկեք չխոսենք այն մասին, թե ինչ խառնվածքի էություն ունեն հակաքրիստոսները․ նախ նայեք նրանց մարդկայնությանն ու բնավորությանը։ Հաստատ լավ մարդիկ չեն, արժանապատվություն, խիղճ կամ վեհ ազնվություն ունեցող մարդիկ չեն, առավել ևս այն մարդիկ չեն, որոնք սիրում են ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք այսպիսի մարդկայնություն ունեցող մարդիկ հետևել ճիշտ ուղուն։ Հաստատ ոչ, որովհետև նրանց բնավորությունն օժտված չէ այն էությամբ, որը հետևում է ճիշտ ուղուն, և ուստի այս մարդիկ չեն կարող սիրել ճշմարտությունը, առավել ևս չեն կարող ընդունել այն։ Դատելով այն մտադրությունից և վերաբերմունքից, որով հակաքրիստոսները կատարում են իրենց պարտավորությունը, հակաքրիստոսների բնավորությունն ու մարդկայնությունն այնպիսին են, որ մարդիկ մերժում են և հակակրանք են տածում նրանց հանդեպ, և առավել ևս նրանք արհամարհանքով մերժվում են Աստծու կողմից։ Անկախ նրանից, թե ինչ պարտավորություն են կատարում, միշտ ուզում են սեփականացնել Աստծու տան ունեցվածքը և Նրանից պարգևներ, գումար, իրեր և օգուտներ խնդրել։ Եվ ինչպիսի՞ մարդիկ է Աստված համարում նրանց։ Այս մարդիկ հաստատ լավ մարդիկ չեն։ Ուստի Աստծու աչքին ճշգրտորեն ինչպե՞ս է Նա սահմանում նման մարդկանց։ Ի՞նչ անուն է Նա տալիս նման մարդկանց։ Աստվածաշնչում Շնորհքի դարաշրջանից մի պատմություն կա գրառված։ Հուդան հաճախ էր գողանում դրամի պարկից, և ի վերջո նա Աստծու կողմից օգտագործվեց ծառայություն մատուցելու համար, այն է՝ Տեր Հիսուսին ծախելը։ Տեր Հիսուսը գամվեց խաչին, իսկ Հուդան, որը խաղացել էր իր Տիրոջն ու ընկերներին ծախելու դերը, մեռավ իր փորի պատռվելուց։ Հետևաբար մարդիկ, որոնք սեփականացնում են Աստծու տան ունեցվածքը և գողանում են Աստծուն մատուցված ընծաները, Աստծու աչքին բոլորը հուդաներ են, ինչը նշանակում է, որ այս մարդկան Աստված հուդաներ է անվանում։ Թեև այս հակաքրիստոսները, որոնք այժմ դատապարտվում են որպես հուդաներ, չեն անում այնպիսի բաներ, ինչպիսին իրենց Տիրոջն ու ընկերներին ծախելն է, ինչպես Հուդան արեց, նրանց բնական էությունը նույնն է։ Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք։ Աստծու տան ունեցվածքը գողանալու և սեփականացնելու համար օգտվում են իրենց դիրքից և իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունից։ Ահա թե ինչու են այս մարդիկ Աստծու կողմից անվանվում հուդաներ և հավասար են նրան, ով ծախեց իր Տիրոջն ու ընկերներին։ Այսինքն՝ այս հակաքրիստոսները, որոնք սեփականացնում և զավթում են Աստծու տան ունեցվածքը, համարժեք են Հուդային, որը ծախեց իր Տիրոջն ու ընկերներին, և շատ մտածել պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչ ելք է սպասվում նման մարդկանց։
2. Եղբայրներին և քույրերին օգտագործելը՝ իրենց ծառայեցնելու և իրենց համար աշխատեցնելու նպատակով
Օգուտները, որոնք հակաքրիստոսները ձգտում են ստանալ իրենց պարտավորությունը կատարելիս, չեն սահմանափակվում նրանով, ինչ արդեն քննարկել ենք՝ փողով, նյութական առարկաներով, սննդով և օգտագործման իրերով. այս օգուտների շրջանակը շատ մեծ է։ Օրինակ՝ երբ հակաքրիստոսները պարտավորություն են կատարում, այդ պարտավորությունը կատարելու անվան տակ շահագործում են եղբայրներին և քույրերին ՝ ստիպելով եղբայրներին և քույրերին ծառայել իրենց և աշխատել իրենց համար, և հրամայելով նրանց։ Մի՞թե սա օգուտ չէ, որը հակաքրիստոսները ձգտում են ստանալու։ (Այո, այդպես է։) Որոշ մարդիկ նախքան եկեղեցու առաջնորդողներ դառնալը տանն ամեն ինչ միշտ ինքնուրույն են անում, և արտաքնապես թվում է, թե չունեն փառասիրական ձգտումներ կամ չար մտադրություններ։ Սակայն հենց որ ընտրվում են որպես եկեղեցու առաջնորդողներ և կարգավիճակ են ձեռք բերում, արդյոք դեռ ամեն ինչ ինքնուրո՞ւյն են անում։ Նրանք կարծում են, թե կարգավիճակ ձեռք բերելուց հետո տարբերվում են մյուսներից, որ պետք է հատուկ վերաբերմունք ունենան Աստծու տանը և պետք է սովորեն, թե ինչպես համախմբել «զանգվածների ուժը»՝ իրենց սեփական «պարտավորությունը» համատեղ կատարելու համար. նրանց տան յուրաքանչյուր գործ դառնում է աշխատանք, որը մտնում է եկեղեցու շրջանակի մեջ, և նրանք իրենց կենցաղային գործերն ու առօրյա առաջադրանքները բաշխում են եղբայրների և քույրերի միջև։ Օրինակ՝ երբ իրենց տանն ինչ-որ գործ ունեն անելու, եղբայրներին և քույրերին ասում են. «Այս վերջին մի քանի օրերին զբաղված եմ եղել եկեղեցու աշխատանքով։ Ձեզանից որևէ մեկը ժամանակ ունի՞ ինձ օգնելու մի գործում»։ Երեք կամ հինգ հոգի կամավոր առաջարկում են իրենց օգնությունը, և որոշ ժամանակ անց գործն արված է։ Այս առաջնորդողները մտածում են. «Միասին գործն ավելի հեշտ է արվում։ Լավ է առաջնորդող լինելը, պարզապես պետք է մի բան ասեմ, և այն արվում է։ Ապագայում, երբ տանն անելու բան ունենամ, կխնդրեմ եղբայրներին և քույրերին օգնել ինձ»։ Այդ ընթացքում նրանք եկեղեցու առաջնորդողների աշխատանքից շատ բան չեն անում, բայց չափազանց շատ են կազմակերպում մարդկանց՝ իրենց սեփական տան համար աշխատելու նպատակով, և նույնիսկ ժամանակացույցի մեջ են ներառում սա. ինչպիսի՛ «զբաղված» եկեղեցու առաջնորդողներ են։ Նախքան առաջնորդողներ դառնալը երբեք այդքան շատ անելիք չեն ունենում տանը, սակայն դառնալուց հետո տանը կատարելու էլ ավելի շատ գործեր են լինում։ Որոշ եղբայրներ և քույրեր բերք են ցանում նրանց համար, ոմանք ջրում են հողը նրանց համար, ոմանք բանջարեղեն են տնկում նրանց համար, ոմանք մոլախոտերն են հեռացնում, ոմանք պարարտանյութ են լցնում, իսկ ոմանք օգնում են նրանց՝ վաճառելով նրանց բանջարեղենը, և ապա նրանց են տալիս ողջ ստացած գումարը՝ առանց մի լումա անգամ պահելու իրենց համար։ Եկեղեցու առաջնորդողներ դառնալուց հետո նրանց տնային կյանքը ծաղկում է. անկախ նրանից՝ ինչ են անում, մարդիկ միշտ աջակցում և օգնում են նրանց, և նրանց յուրաքանչյուր խոսքը շատ ազդեցիկ է։ Նրանք այնքան ուրախ և գոհ են զգում և գնալով ավելի շատ են մտածում. «Եկեղեցու առաջնորդողի այս կոչումը հիանալի է, և կարգավիճակ ունենալը հրաշալի է։ Եթե երբևէ տանը սննդի պակաս ունենամ, պարզապես պետք է մի խոսք ասեմ, և մարդիկ սնունդ կտան ինձ և նույնիսկ գումար չեն ուզի դրա դիմաց։ Ինչպիսի՜ հարմարավետ կյանք է սա։ Իմ հավատքի շնորհիվ ես իսկապես օրհնվում եմ աստծու կողմից։ Սա մեծ օրհնություն է, և սա իսկապես աստծու շնորհն է։ Աստված այնքան մեծ է. գոհություն աստծուն»։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն ավարտում է նրանց ծառայելը կամ նրանց հրամանները կատարելը, միշտ «գոհություն են հայտնում աստծուն» և «ընդունում են դա աստծուց»։ Եկեղեցու այս աննշան առաջնորդողները կարող են այս աստիճան օգտագործել իրենց դիրքը։ Դուք կարո՞ղ էիք անել սա։ Ունակ կլինեի՞ք նման մի բան անելու։ Ինչո՞ւ են մարդիկ մրցում առաջնորդողներ դառնալու համար։ Ինչո՞ւ են մրցում կարգավիճակի համար։ Եթե շահելու ոչ մի առավելություն չլիներ, արդյոք որևէ մեկը կմրցե՞ր կարգավիճակի համար։ Եթե կարգավիճակը, որի համար մրցում էին, նշանակեր տքնել և աշխատել բանող ձիու պես, ապա ոչ ոք նեղություն չէր կրի։ Հենց կարգավիճակ ունենալուց այդքան շատ առավելություններ ձեռք բերել կարողանալու պատճառով է, որ մարդիկ իրենց կոտորում են այն խլելու և դրա համար մրցելու համար։ Եկեղեցու աննշան առաջնորդող լինելը նրանց այնպիսի մեծ օգուտներ է բերում և այնպիսի մեծ հարմարավետություններ ու այդքան շատ առավելություններ է բերում նրանց կյանքին. ինչպիսի՞ մարդն է այսպես վարվում։ Արդյոք նա ճշմարտությանը ձգտո՞ղ մարդ է։ Արդյոք նա մարդկայնություն և խիղճ ունեցո՞ղ մարդ է։ Արդյոք նա աստվածավախ սիրտ ունեցո՞ղ մարդ է։ (Ոչ։) Նա կարծում է, թե գործում է որպես եկեղեցու առաջնորդող բոլորի և Աստծու տան համար և դա պարտավորություն չի համարում։ Կարծում է, թե ցանկացած աշխատանք, որն անում է որպես եկեղեցու առաջնորդող, արվում է իր տնային կյանքը զոհաբերելու հիման վրա, ուստի եղբայրներն ու քույրերն իր վճարած գնի դիմաց պետք է փոխհատուցեն իրեն։ Եթե ժամանակ չունի տնային գործերն անելու, ապա եղբայրներն ու քույրերը պետք է օգնեն իրեն անելու, եթե ժամանակ չունի դաշտերում աշխատելու, ապա եղբայրներն ու քույրերը պետք է հայտնվեն իր դաշտերում և աշխատանքն իր փոխարեն անեն, կարծես պարտավորված լինեն անել։ Անկախ նրանից, թե ինչից է հրաժարվել եկեղեցու առաջնորդող լինելու պատճառով, եղբայրներն ու քույրերը պետք է կրկնակի փոխհատուցեն իրենց դրա դիմաց։ Սրանք այն բաներից մի քանիսն են, որոնցում հակաքրիստոսներն օգտագործում են եղբայրներին և քույրերին՝ իրենց ծառայելու նպատակով, և հրամայում են եղբայրներին ու քույրերին գործեր անել իրենց սեփական անձնական կյանքի համար, մինչ կատարում են իրենց պարտավորությունը։ Հենց որ հակաքրիստոսն առաջնորդող է դառնում, բացարձակապես բաց չի թողնի նման հնարավորությունը և բացարձակապես ձեռքերը ծալած չի նստի ու չի նայի, թե ինչպես են այս առավելությունները սահում իր մատների արանքով։ Փոխարենն անում են ճիշտ հակառակը։ Նրանք օգտագործում են յուրաքանչյուր ակնթարթ և բռնում են յուրաքանչյուր հնարավորությունից՝ եղբայրներին և քույրերին օգտագործելու՝ իրենց համար աշխատելու նպատակով, և ստիպելու նրանց բեռնակիր կենդանիների պես աշխատել իրենց համար։ Նրանք շահագործում են եղբայրների և քույրերի հիմարությունն ու ազնվությունը և նույնիսկ շահագործում են եղբայրների և քույրերի մտածելակերպը՝ հոժարակամ կատարելու իրենց պարտավորությունները և գին վճարելու Աստծու համար, որպեսզի ստիպեն նրանց ծառայել իրենց։ Միևնույն ժամանակ, նաև ձևացնում են, թե որոշ խոսքեր ճշմարտությունն են, և օգտագործում են դրանք՝ եղբայրներին և քույրերին կրթելու համար, որպեսզի նրանք սովորեն այս գաղափարը։ «Առաջնորդողները նույնպես մարդ են, առաջնորդողները նույնպես ընտանիքներ ունեն, և առաջնորդողները նույնպես պետք է ապրեն իրենց կյանքով, և եթե առաջնորդողը ժամանակ չունի զբաղվելու իր կենցաղային հարցերով, ապա եղբայրներն ու քույրերը պետք է այս հարցերն իրենց սեփական պարտավորությունները համարեն։ Կարիք չպետք է լինի, որ առաջնորդողը խնդրի նրանց անել դրանք, այլ նրանք պետք է ակտիվորեն և կամավոր անեն այն բաները, որոնք առաջնորդողն ի վիճակի չէ անելու»։ Շատ եղբայրներ և քույրեր այսպիսի մոլորեցման և դրդման ներքո հոժարակամ ծառայում են այս առաջնորդողներին։ Սա այն նպատակն է, որին հակաքրիստոսներն ուզում են հասնել՝ իշխանություն և կարգավիճակ զավթելով, և սա այն առաջադրանքներից մեկն է, որն ուզում են իրականացնել, և այն օգուտներից մեկը, որին ուզում են ձգտել՝ իշխանություն և կարգավիճակ զավթելով։ Արդյոք շա՞տ են այսպիսի մարդիկ։ (Այո։) Այս մարդիկ Սատանաներ են։ Ճշմարտություն չունեցող և ճիշտ ուղուն չհետևող մարդիկ ունակ են նման բաների, նույնիսկ եթե միայն մի նշույլ կարգավիճակ ունեն. արդյոք այս մարդիկ խղճալի՞ են։ Ի՞նչ եք մտածում նրանց բնավորության մասին։ Արդյոք ունե՞ն որևէ խիղճ կամ ողջամտություն։
Որոշ եկեղեցիներում կան եղբայրներ և քույրեր, որոնք սովորաբար չեն մնում իրենց տներում, այլ փոխարենը երկար ժամանակով մնում են եկեղեցու առաջնորդողի տանը։ Ինչո՞ւ են հաճախ մնում առաջնորդողի տանը։ Որովհետև այն պահից ի վեր, երբ առաջնորդողը ստանձնեց «առաջնորդողի» պաշտոնը, նրա տունը երկարաժամկետ տնտեսվարի կարիք ունեցավ։ Նա ընտրում է մի քրոջ, և այս քույրը դառնում է առաջնորդողի տան հատուկ տնտեսվարը։ Այս քույրը դառնում է տնտեսվար, և ուստի ո՞րն է դառնում նրա պարտավորությունը։ Նա չի անում իրեն բաժին ընկած կամ եկեղեցու հետ կապված աշխատանքը, այլ փոխարենը սպասարկում է առաջնորդողի ընտանիքի բոլոր սերունդներին նրանց առօրյա կյանքում, և կարծում է, որ միանգամայն արդարացված է առաջնորդողի կենցաղային գործերով զբաղվելը և այս մասին որևէ տրտունջ կամ պատկերացում չունի։ Ո՞ւմ մեջ է խնդիրն այստեղ։ Անկախ նրանից՝ որքան աշխատանք ունի անելու եկեղեցու առաջնորդողը կամ քանի մարդու է առաջնորդում, արդյոք իսկապե՞ս այդքան զբաղված է։ Արդյոք իսկապե՞ս չի կարողանում գլուխ հանել իր առօրյա կյանքում։ Նույնիսկ եթե չի կարողանում, դա իր սեփական գործն է։ Դա ի՞նչ կապ ունի որևէ մեկի հետ։ Եթե եղբայրներն ու քույրերն անուշադիր են կամ պարապ, նման առաջնորդողները վատ վերաբերմունք են ցույց տալիս նրանց և օգտվում են դրանից՝ նրանց հետ «ճշմարտության շուրջ հաղորդակցվելու» համար, և այս հարցի պատճառով եղբայրներն ու քույրերն էտվում են. ի՞նչ է կատարվում այստեղ։ Երբ նրանց տան անկողնային պարագաները կեղտոտ են, եղբայրներն ու քույրերը պետք է լվանան դրանք, երբ նրանց տունը թափթփված է, եղբայրներն ու քույրերը պետք է կարգի բերեն, և եղբայրներն ու քույրերը պետք է ճաշ եփեն ուտելու ժամերին. այս առաջնորդողները դառնում են ձրիակերներ, և այսպես են գործում որպես առաջնորդողներ։ Երբ նման մարդիկ ունեն այս դրսևորումները և այս տեսակ մարդկայնությունը, արդյոք ունա՞կ են ձգտելու ճշմարտությանը։ (Ոչ։) Ինչո՞ւ ոչ։ (Նման մարդիկ չափազանց զուրկ են մարդկայնությունից և չափազանց արհամարհելի են։ Նրանք պարզապես չեն հետաքրքրվի ճշմարտությամբ։) Եթե չեն հետաքրքրվելու ճշմարտությամբ, ինչո՞ւ են առաջնորդողներ դառնում։ (Նրանք դա անում են համբավի և կարգավիճակի ձգտելու և իրենց ցուցադրելու համար։) Դուք չեք կարողանում հստակ բացատրել դա, այնպես չէ՞։ Ինչպիսի՞ մարդիկ կարող են շահագործել եղբայրներին և քույրերին՝ ստիպելով նրանց աշխատել իրենց համար և ծառայել իրենց։ Մի՞թե սա հակաքրիստոսների ակնհայտ բնութագրերից մեկը չէ։ Ամեն ինչում միայն իրենց սեփական օգուտները փնտրելը, միայն իրենց սեփական շահով ու կորստով մտահոգվելը և հաշվի չառնելը, թե արդյոք այս կերպ վարվելը համապատասխանում է ճշմարտությանը, արդյոք դրանում մարդկայնություն կա, արդյոք դա հաճելի է Աստծուն, արդյոք եղբայրներն ու քույրերը կարող են որևէ օգուտ կամ կերտում քաղել դրանից այս բաները նրանք հաշվի չեն առնում, այլ հաշվի են առնում միայն իրենց սեփական շահն ու կորուստը, և թե արդյոք կարող են շոշափելի օգուտներ ստանալ։ Սա հակաքրիստոսների բռնած ուղին է, և սա հակաքրիստոսների բնավորությունն է։ Սա կարգավիճակ ունեցող մարդու մի տեսակ է։ Որոշ մարդիկ կարգավիճակ չունեն և սովորական պարտավորություններ են կատարում, և երբ որոշակի որակավորումներ են ձեռք բերում, նույնպես ուզում են ստիպել ուրիշներին ծառայել իրենց։ Որոշ մարդիկ մի քանի ռիսկային պարտավորություններ են կատարում և նույնպես ուզում են հրամայել ուրիշներին՝ ծառայել իրենց։ Կան նաև հատուկ պարտավորություններ կատարողներ, որոնք իրենց պարտավորությունները համարում են հիմնական պայման, սակարկության միջոց և մի տեսակ կապիտալ, որով կարող են ստիպել եղբայրներին և քույրերին ծառայել իրենց։ Օրինակ՝ որոշ մարդիկ տիրապետում են հատուկ մասնագիտական հմտությունների, որոնք ուրիշները չեն սովորել կամ չեն ըմբռնել։ Երբ սկսում են Աստծու տանն այս մասնագիտական հմտությունների հետ կապված պարտավորություն կատարել, մտածում են, թե տարբերվում են մյուս մարդկանցից, թե կարևոր դիրք են զբաղեցնում Աստծու տանը, թե այժմ վերին օղակներում են, և հատկապես կարծում են, որ իրենց արժեքը կրկնապատկվել է, և որ իրենք հարգարժան են։ Հետևաբար նրանք մտածում են, թե կան որոշակի առաջադրանքներ, որոնք կարիք չկա ինքնուրույն անելու, թե միանգամայն բնական է հրամայել ուրիշներին անվարձահատույց ծառայել իրենց, երբ խոսքը վերաբերում է այնպիսի առօրյա առաջադրանքների, ինչպիսիք են իրենց սնունդ բերելը կամ իրենց լվացքն անելը։ Կան նույնիսկ ոմանք, ովքեր արդարանում են, թե զբաղված են իրենց պարտավորությամբ, որպեսզի ստիպեն եղբայրներին և քույրերին այս կամ այն բանն անել իրենց համար։ Բացի այն բաներից, որոնք բացարձակապես պետք է ինքնուրույն անեն, մնացած ամեն ինչ, ինչում կարող են մղել ուրիշներին ծառայելու իրենց կամ հրամայել ուրիշներին կատարել, ստիպում են ուրիշ մարդկանց անել։ Ինչո՞ւ է այսպես։ Նրանք մտածում են. «Ես կապիտալ ունեմ, ես հարգարժան եմ, ես հազվագյուտ տաղանդ եմ աստծու տանը, հատուկ պարտավորություն եմ կատարում և աստծու տան զարգացումը հիմնական ստացողն եմ։ Ձեզանից ոչ մեկն ինձ պես լավը չէ, բոլորդ ինձանից ցածր մակարդակի վրա եք։ Ես կարող եմ հատուկ ներդրում ունենալ աստծու տան գործում, իսկ դուք՝ ոչ։ Հետևաբար պետք է ծառայեք ինձ»։ Մի՞թե սրանք չափազանցված և անամոթ պահանջներ չեն։ Բոլորն իրենց սրտերում ունեն այս պահանջները, բայց, իհարկե, հակաքրիստոսներն էլ ավելի անգթորեն և անամոթաբար են պահանջում այս բաները, և անկախ նրանից, թե որքան եք հաղորդակցվում ճշմարտության շուրջ նրանց հետ, չեն հրաժարվի դրանցից։ Սովորական մարդիկ նույնպես ունեն հակաքրիստոսների այս դրսևորումները, և եթե փոքր-ինչ տաղանդ ունեն կամ որևէ չնչին ներդրում են ունենում, կարծում են, թե իրավունք ունեն վայելելու որոշակի հատուկ վերաբերմունք։ Նրանք չեն լվանում իրենց սեփական հագուստն ու գուլպաները և ստիպում են ուրիշներին իրենց փոխարեն անել դա և ներկայացնում են որոշ անհիմն պահանջներ, որոնք դեմ են մարդկայնությանը. նրանք այնքա՛ն զուրկ են ողջամտությունից։ Մարդկանց ունեցած այս գաղափարներն ու պահանջները բանականության ոլորտում չեն. նախ՝ նվազագույնը, դրանք չեն համապատասխանում մարդկայնության և խղճի չափանիշներին, իսկ առավելագույնը՝ չեն համապատասխանում ճշմարտությանը։ Այս դրսևորումները բոլորը կարող են դասվել իրենց սեփական օգուտներին ձգտող հակաքրիստոսների շարքին։ Ապականված խառնվածքներ ունեցող յուրաքանչյուր ոք ունակ է անելու այս բաները և նաև համարձակվում է անել դրանք։ Եթե ինչ-որ մեկը փոքր-ինչ տաղանդ և կապիտալ ունի և որոշակի ներդրում է ունենում, ապա ուզում է շահագործել ուրիշներին, ուզում է օգտագործել իր պարտավորությունը կատարելու հնարավորությունը՝ իր սեփական օգուտներին ձգտելու համար, ուզում է, որ բաներն իր համար պատրաստի լինեն և ուզում է վայելել այն երջանկությունն ու վերաբերմունքը, որոնք գալիս են ուրիշներին իրեն ծառայել հրամայելուց։ Կան նույնիսկ ոմանք, ովքեր հրաժարվում են իրենց ընտանիքներից ու աշխատանքից իրենց պարտավորությունը կատարելու նպատակով և այդ ընթացքում որևէ թեթև հիվանդություն են ձեռք բերում և հետևաբար նեղսրտում են ու տրտնջում, թե ոչ ոք չի անհանգստանում իրենց համար կամ չի խնամում իրենց։ Դու քո պարտավորությունը քեզ համար ես կատարում, դու քո սեփական պարտավորությունն ես կատարում և քո սեփական պարտականությունն ես իրականացնում, դա ի՞նչ կապ ունի ուրիշ մարդկանց հետ։ Ինչ պարտավորություն էլ մարդը կատարի, այն երբեք չի արվում մեկ ուրիշի համար կամ որպես ծառայություն մեկ ուրիշին, և ուստի ոչ ոք պարտավոր չէ անվարձահատույց ծառայել ուրիշներին կամ կատարել ուրիշների հրամանները։ Մի՞թե սա ճշմարտությունը չէ։ (Այո, այդպես է։) Թեև Աստված պահանջում է, որ մարդիկ սիրող լինեն և որ համբերատար ու հանդուրժող լինեն ուրիշների նկատմամբ, մարդը չի կարող սուբյեկտիվորեն պահանջել ուրիշներից լինել այդպիսին, և դա անելը զուրկ է ողջամտությունից։ Եթե ինչ-որ մեկը կարող է հանդուրժող և համբերատար լինել քո նկատմամբ և սեր ցուցաբերել քո հանդեպ՝ առանց քո կողմից դա պահանջելու, ապա դա նրա գործն է։ Սակայն եթե եղբայրներն ու քույրերը ծառայում են քեզ, որովհետև դա պահանջում ես նրանցից, եթե ստիպողաբար կատարում են քո հրամաններն ու շահագործվում են քո կողմից, կամ ծառայում են քեզ այն բանի հիման վրա, որ խաբեությամբ դրդում ես նրանց դրան, ապա քո մեջ խնդիր կա։ Ոմանք նույնիսկ օգտվում են իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունից և հաճախ այն որպես արդարացում են օգտագործում՝ որոշ հարուստ եղբայրներից և քույրերից բաներ կորզելու համար՝ ստիպելով նրանց գնել այս կամ այն բանը և ծառայություններ մատուցել իրենց։ Օրինակ՝ եթե ավելի շատ հագուստի կարիք ունեն, որևէ եղբոր կամ քրոջ ասում են. «Դու կարողանում ես հագուստ կարել, այնպես չէ՞։ Գնա՛ և ինձ համար հագնելու մի բան կարիր»։ Այդ եղբայրը կամ քույրն ասում է. «Այդ դեպքում հանի՛ր դրամապանակդ։ Գնի՛ր կտորը, և ես քեզ համար մի բան կկարեմ»։ Նրանք չեն հանում իրենց գումարը, այլ փոխարենը եղբորը կամ քրոջը հարկադրում են իրենց համար գնել կտորը։ Մի՞թե այս արարքի բնությունը խաբեբայական չէ։ Շահագործել եղբայրների և քույրերի միջև հարաբերությունները, շահագործել իրենց սեփական կապիտալը, շահագործել իրենց պարտավորությունը կատարելու հնարավորությունը՝ եղբայրներից և քույրերից ամեն տեսակ ծառայություններ և վերաբերմունք պահանջելու համար, հրամայել եղբայրներին և քույրերին աշխատել իրենց համար՝ սրանք բոլորը հակաքրիստոսների ստոր բնավորության դրսևորումներն են։ Կարո՞ղ են արդյոք նման մարդիկ ձգտել ճշմարտությանը։ Կարո՞ղ են արդյոք ընդհանրապես փոխվել։ (Ոչ։) Լսելով Իմ այսպիսի հաղորդակցությունը՝ գուցե որոշ մարդիկ գիտակցեն, որ վատ է այս բաներն անելը և կարողանան փոքր-ինչ զսպել իրենց, բայց արդյոք իրենց զսպելը համարժե՞ք է ճշմարտությունը փնտրել և կիրառել կարողանալուն։ Ինքն իրեն զսպելը պարզապես գիտակցման գալն է և սեփական կերպարի ու սնափառության մասին հոգալը։ Լսելով Իմ այս մանրամասն վերլուծությունը՝ այս մարդիկ տեսնում են խնդրի լրջությունը և գիտակցում, որ չեն կարող նորից սայթաքել, և որ կմերկացվեն ու կմերժվեն, եթե թույլ տան, որ եղբայրներն ու քույրերը զանազանեն իրենց։ Նրանց գիտակցումը հասնում է միայն այս կետին, բայց նրանց ցանկություններն ու ագահությունը չեն կարող հեռացվել իրենց սրտերից։
Որոշ մարդիկ մտածում են. «Ես ջանք եմ թափում աստծու տան համար, այնքան շատ ներդրումներ եմ ունեցել աստծու տան գործում, կատարում եմ մի պարտավորություն, որում ոչ ոք չի կարող փոխարինել ինձ։ Երբ կարիքներ ունեմ, եղբայրներն ու քույրերը և աստծու տունը պարտավոր են օգնության ձեռք մեկնել ինձ՝ իմ պահանջները բավարարելու համար։ Բոլոր ժամանակներում նրանք պետք է անվերապահորեն և անվարձահատույց ծառայեն ինձ»։ Մի՞թե սա մտածելու ամոթալի ձև չէ։ Մի՞թե սա ստոր բնավորության դրսևորում չէ։ Օրինակ՝ բոլորն էլ երբեմն հիվանդանում են, բայց երբ որոշ մարդիկ հիվանդանում են, երբեք չեն շրջում ու պատմում ուրիշներին այդ մասին, այլ փոխարենը շարունակում են կատարել իրենց պարտավորություններն այնպես, ինչպես հարկն է։ Ոչ ոք չգիտի և չի հոգում նրանց մասին, և նրանք ծածուկ չեն տրտնջում կամ չեն հետաձգում իրենց պարտավորությունները։ Սակայն որոշ մարդիկ ձևացնում են, թե հիվանդ են, նույնիսկ երբ հիվանդ չեն, իրենց պահում են կայսրուհիների կամ ազնվականների պես՝ փորձելով բոլոր միջոցներով ստիպել մարդկանց սպասարկել իրենց, և անել հնարավոր ամեն ինչ՝ հատուկ վերաբերմունք ստանալու համար։ Նրանք ձևացնում են, թե հիվանդ են, երբ հիվանդ չեն, իսկ եթե իրականում հիվանդանում են, ապա դա էլ ավելի մեծ գլխացավանք է, քանի որ ո՞վ գիտի, թե այդ ժամանակ քանի մարդ կտուժի նրանց ձեռքից և ստիպված կլինի ամենուր կատարել նրանց հրամանները։ Դա դժբախտություն է, որը պատուհասում է բոլորին, երբ նման մարդը հիվանդանում է։ Ոմանք հավի արգանակ են պատրաստում նրանց համար, ոմանք մերսում են նրանց, ոմանք կերակրում են, իսկ ոմանք օգնում են քայլելու. մի՞թե շատ մարդիկ չեն տառապում։ (Այո։) Ի սկզբանե դա պարզապես սովորական, թեթև հիվանդություն էր, բայց նրանք պետք է ձևացնեն, թե լուրջ, մահացու հիվանդություն է։ Ինչո՞ւ պետք է ձևացնեն։ Դա եղբայրներին և քույրերին խաբելու համար են անում, որպեսզի ծառայություն մատուցեն իրենց, սպասարկեն իրենց և ծառայեն իրենց։ Մի՞թե այս մարդիկ անամոթ չեն։ (Այո։) Արդյոք շա՞տ են այսպիսի մարդիկ։ Մի՞թե բոլորդ այսպիսին չեք։ (Ես դեռ չեմ ճանաչել սա իմ մեջ։) Եթե չեք ճանաչել, դա ապացուցում է, որ սովորաբար չեք քննում ձեր վարքագիծն առօրյա կյանքում, չեք քննում ձեր մտքերն ու բնական էությունը և չեք ընդունում Աստծու զննումը։ Որոշ մարդիկ փոքր-ինչ ավելի շատ են հոգնում իրենց պարտավորությունները կատարելիս և գիշերը մի քիչ քուն են կորցնում, և այնպես են ներկայացնում, կարծես դա սարսափելի իրավիճակ է։ Երբ հաջորդ առավոտ արթնանում են, տնքում են. «Անցած գիշեր աչք չեմ փակել։ Այս վերջին մի քանի օրերին այնքան զբաղված եմ եղել իմ պարտավորությամբ, որ չափազանց հոգնած էի քնելու համար։ Շտապ գտե՛ք մեկին, ով կմերսի ինձ»։ Իրականում վեց ժամ քնել են։ Ինչ խնդիրներ էլ ունենան, միշտ դրանց մեղքը բարդում են իրենց պարտավորության վրա՝ անկախ նրանից՝ հոգնած են, տառապում են, թե հիվանդ են և իրենց անհարմար են զգում, նրանք այս բաների համար միշտ իրենց պարտավորությանն են մեղադրում։ Ինչո՞ւ են մեղադրում իրենց պարտավորությանը։ Դա պարզապես որոշակի առավելություններ ձեռք բերելու, բոլորին իրենց կարեկցել ստիպելու համար է, և ապա կարող են արդարացված լինել՝ խնդրելով մարդկանց ծառայել և սպասարկել իրենց։ Ի՞նչ տեսակ բաներ են այս մարդիկ, որոնք միշտ ուզում են իրենց պահել կայսրերի և կայսրուհիների պես և ստիպել ուրիշներին սպասարկել իրենց։ Այս մարդիկ ստոր բնավորություն ունեն և զզվելի են։ Երբ որոշ մարդիկ իրենց փոքր-ինչ վատ են զգում և երբեմն չեն կարողանում որևէ սնունդ մարսել, այնպես են ներկայացնում, կարծես դա հուսահատորեն լուրջ է, ահռելի աղմուկ են բարձրացնում և անմիջապես գտնում են մեկին, ով կմերսի իրենց։ Երբ մերսումը նրանց փոքր-ինչ ցավ է պատճառում, բղավում և բարձրաձայն գոռում են, որի նշանակությունը սա է. «Նույնիսկ մերսում ստանալն ինձ համար տառապանք է պարունակում։ Եթե աստված ինձ պարգև չտա և կատարյալ չդարձնի, իսկապես կտուժեմ»։ Երբ փոքր-ինչ տառապանք են կրում և փոքր-ինչ գին են վճարում, ուզում են դա ողջ աշխարհին հայտարարել, որպեսզի երկրի վրա բոլորն իմանան։ Մի՞թե պարտավորությունդ քեզ համար չես կատարում։ Մի՞թե պարտավորությունդ Աստծու առջև չես կատարում։ Ինչի՞ համար ես մարդկանց հայտարարում քո տառապանքի մասին։ Մի՞թե դա մակերեսային չէ։ Նման մարդիկ ստոր բնավորություն ունեն և այնքա՛ն զզվելի են։ Ուրիշ ի՞նչ առումներով են այս մարդիկ ստոր։ Նաև ցուցադրում են որոշ հատուկ սովորություններ և տարօրինակություններ՝ հուսալով մարդկանց տեղյակ պահել, որ տարբերվում են բոլորից և շատ թանկագին են ու մեծ խնամքի և պաշտպանության կարիք ունեն։ Օրինակ՝ երբ ինչ-որ մեկն ասում է, որ լավ ախորժակ չունի և ոչինչ չի կարողանում ուտել, նման մարդը բռնում է իր փորը և ասում, որ ինքն էլ վատ ստամոքս ունի, բայց համառորեն շարունակում է կատարել իր պարտավորությունը և հրամայում է ինչ-որ մեկին շտապել և իրեն ստամոքսի դեղ բերել։ Կար նաև մեկը, ում ասացի. «Տեսնում ես, կարող եմ միայն փոքր չափաբաժիններով ուտել, և ստամոքսս սառը սնունդ և ըմպելիքներ չի հանդուրժում»։ Երբ այս մարդը լսեց ասածս, պատասխանեց. «Ստամոքսդ չի՞ հանդուրժում սառը բաներ։ Իմը՝ նույնպես»։ Ես ասացի. «Ինչպե՞ս ստամոքսդ չի հանդուրժում սառը բաներ»։ Նա ասաց. «Հենց որ մրսում եմ, փորս ցավում է, ա սառը բաներ չի հանդուրժում»։ Մինչ սա ասում էր, կեղևազրկեց մի բանան և մի քանի անգամ կծելով՝ կուլ տվեց այն։ Ես ասացի. «Ստամոքսդ պետք է որ իսկապես անհավանական անհանդուրժողականություն ունենա սառը բաների նկատմամբ, եթե այդ բանանը քանի անգամ կծելով ես կուլ տալիս։ Ստամոքսդ իսկապե՞ս չի հանդուրժում սառը բաներ»։ Մի՞թե նման մարդիկ անամոթ չեն և զուրկ չեն բանականությունից։ Եթե մարդն իր բնականոն մարդկայնության մեջ զուրկ է բանականությունից և ամոթի զգացումից, ապա նա ամենևին մարդ չէ, այլ գազան է։ Գազանները չեն կարող հասկանալ ճշմարտությունը և չունեն բնականոն մարդկայնության ազնվություն, արժանապատվություն, խիղճ և ողջամտություն։ Քանի որ այս մարդիկ ամոթ կամ արժանապատվություն չունեն, երբ մի քիչ պարտավորություն են կատարում և փոքր-ինչ դժվարություն են կրում, ուզում են ողջ աշխարհին հայտարարել, որպեսզի բոլորն ընդունեն իրենց ջանքերը, նոր հիացմունքով նայեն իրենց, և որպեսզի Աստված հատուկ վերաբերմունք ցուցաբերի իրենց, բարեհաճորեն վերաբերվի և օրհնի։ Միևնույն ժամանակ, ինչ-որ մեկն անմիջապես պետք է ծառայի նրանց, արձագանքի նրանց պահանջներին և հասանելի լինի նրանց համար։ Երբ ծարավ են, ինչ-որ մեկը պետք է թեյ լցնի նրանց համար, երբ քաղցած են, ինչ-որ մեկը պետք է սնունդ մատուցի նրանց։ Միշտ պետք է ունենան մեկին, ով կծառայի իրենց, կանի այն, ինչ ասում են, և կբավարարի իրենց կարիքները։ Կարծես նրանց մսեղին ծնվել է մեկ ուրիշի համար, և բնականից կարիք ունեն, որ ինչ-որ մեկը սպասարկի իրենց, կարծես զուրկ են իրենց մասին հոգ տանելու ունակությունից, եթե ոչ ոք չի սպասարկում իրենց, և հաշմանդամ են։ Երբ չունեն որևէ մեկին, ում կարող են ասել, թե ինչ անել, կամ որևէ մեկին, ում կարող են հրամայել աշխատել իրենց համար և ծառայել իրենց, իրենց միայնակ և դատարկ են զգում, և որ կյանքը ոչ մի իմաստ կամ հույս չունի։ Երբ հնարավորություն և արդարացում են գտնում՝ ստիպելու ուրիշներին ծառայել և սպասարկել իրենց, իրենց բավարարված և երջանիկ են զգում, կարծես յոթերորդ երկնքում են ապրում։ Մտածում են, որ կյանքն այնքան հրաշալի է, Աստծուն հավատալն այնքան հրաշալի է, որ սա է Աստծուն հավատալու իմաստը, և որ այսպես պետք է հավատացյալը հավատա Աստծուն։ Պարտավորության վերաբերյալ նրանց հասկացողությունն այն է, որ դա ջանք գործադրելու և իրենց պարտականությունները կատարելու մասին է՝ ուրիշներին իրենց ծառայեցնելու և ուրիշներին ազատորեն հրամայել կարողանալու հիման վրա. սա է նրանց պարտավորությունը։ Նրանք հավատում են, որ միշտ պետք է պարգև ստանան իրենց պարտավորության համար, որ միշտ պետք է ինչ-որ բան ստանան և փորձեն ինչ-որ բան ձեռք բերել։ Եթե չեն փորձում փող կամ նյութական բաներ ձեռք բերել, ապա փորձում են մսեղավոր հաճույքներ և ուրախություններ ձեռք բերել, և առնվազն նրանց մսեղին պետք է հրճվանքի և հարմարավետության վիճակում լինի, և ապա իրենց երջանիկ կզգան, ապա էներգիա կունենան իրենց պարտավորությունը կատարելու համար և կկարողանան որոշակի հավատարմությամբ կատարել այն։ Նման մարդիկ ճշմարտության խեղաթյուրված հասկացողությո՞ւն ունեն, թե՞ պարզապես իրենց ստոր բնավորության պատճառով չեն ընդունում ճշմարտությունը։ (Նրանք ստոր բնավորություն ունեն, ուստի չեն ընդունում ճշմարտությունը։) Այս մարդիկ լիովին չհավատացողներ են, հակաքրիստոսների որդիական սերունդը և հակաքրիստոսների մարմնացումը։
Աստծու տանը կան որոշ դերասաններ, որոնք աշխարհում եղած ժամանակ վայելում էին ելույթ ունենալը և սիրում էին դերասանի մասնագիտությունը, բայց չկարողացան այնտեղ իրականացնել իրենց փառասիրական ձգտումները։ Հիմա եկել են Աստծու տուն, և վերջապես նրանց ցանկություններն իրականացել են. նրանք կարող են աշխատել իրենց սիրած մասնագիտությամբ, նրանց սրտերը լցված են աննկարագրելի ուրախությամբ, և միևնույն ժամանակ շնորհակալություն են հայտնում Աստծուն՝ իրենց այս հնարավորությունը տալու համար։ Այս մարդկանցից մեկն ի վերջո այնքան բախտավոր էր, որ գլխավոր դեր ստանձնեց, և ապա զգաց, որ դիրք և արժեք ունեցող անձ է և որ պետք է ինչ-որ բան անի հանուն իր դիրքի և արժեքի։ Նա նայեց, թե ինչ են անում աշխարհի հայտնիներն ու աստղերը, ինչպես են գործում, ինչպիսին է նրանց ոճը և ինչպիսի ապրելակերպ ունեն և ընդօրինակեց ու նմանակեց նրանց՝ հավատալով, որ դա որակյալ և ազնվական կյանքով ապրել է։ Ուստի այն պահից, երբ ստացավ գլխավոր դերը և դարձավ «աստղ», սկսեց գոռոզանալ։ Ի՞նչ աստիճանի գոռոզացավ։ Մի անգամ մի փոքր միջադեպ եղավ, որը կարող է բացատրել այս խնդիրը։ Երբ նկարահանող խմբի բոլոր անդամները պատրաստ էին սկսելու նկարահանումը, այս կոնկրետ «աստղի» հոնքը լավ չէր նկարվել, և բոլորը ստիպված էին սպասել նրան, կատարել նրա քմահաճույքները և ծառայել նրան։ Տասը րոպե անցավ, հետո քսան րոպե, և աստղը զգաց, որ իր հոնքն այնքան էլ լավ չի նկարվել, ուստի դիմահարդարին մաքրել և նորից նկարել տվեց այն։ Մեկ ժամ անցավ, և ողջ դերասանական կազմն ու նկարահանող խումբը սպասում էին, որ այս «աստղի» հոնքը լավ նկարվի, նախքան կկարողանային սկսել նկարահանումը։ Բոլորը ստիպված էին ծառայել այս անձին և կատարել նրա քմահաճույքները։ Ի՞նչ տեսակ մարդ է սա։ Բնականո՞ն մարդ է։ Մարդկայնություն ունեցող մե՞կն է։ Ոչ։ Նա Սատանայի ճամբարի մարդ է, Սատանայից է և Աստծու տան մարդ չէ։ Աստծու տանն աստղեր կա՞ն։ Աստծու տանն աստղեր չկան, միայն եղբայրներ և քույրեր. միայն տարբեր պարտավորություններ կան, բարձր և ցածր դիրքերի միջև տարբերակում չկա։ Ուստի ի՞նչ հիմքով այս մեկ անձը ստիպեց եղբայրներին և քույրերին սպասել իրեն։ Մի բան հաստատ է, նա մտածում էր, որ ինքն ավելի կարևոր է, քան մյուս մարդիկ, որ իր պարտավորությունն ավելի ծանրակշիռ է, քան մյուս մարդկանցը, որ ներկայացումը չէր կարող նկարահանվել առանց իրեն, և որ առանց իրեն՝ մյուս մարդիկ իզուր կկատարեին իրենց պարտավորությունները։ Ահա թե ինչու մնացած բոլորը ստիպված էին ծառայել իրեն, գին վճարել և համբերություն ցուցաբերել՝ իրեն սպասելու համար, և ոչ ոք չպետք է բողոքեր։ Մարդկայնության պակասից բացի՝ որտեղի՞ց են այսպիսի մարդիկ ստանում այսկերպ գործելու սկզբունքները։ Արդյոք նրանց սկզբունքները գալիս են ճշմարտությունից և Աստծու խոսքերի՞ց, թե՞ գալիս են մարդկային ապականված խառնվածքներից։ (Մարդկային ապականված խառնվածքներից։) Ոչ միայն Սատանայի ճամբարից եկողներն ունեն Սատանայի ապականված խառնվածքները, այլև նրանց գործողությունները, վարքագիծը և դրսևորումները մարդկանց խմբերում նույնպես գարշելի են։ Ինչո՞ւ են գարշելի։ Նրանք միշտ ուզում են տիրել իրավիճակին, մանիպուլացնել մյուս մարդկանց և մյուսներին կատարել տալ իրենց քմահաճույքները և իրենց դարձնել կենտրոնական կերպար։ Սա անելիս իրենց հստակորեն բոլորից բարձր դիրքում են դնում. նրանք ուզում են վեր խոյանալ և վերահսկել մնացած բոլորին։ Արդյոք սա մի բա՞ն է, որ մարդիկ պետք է անեն։ (Ոչ։) Ո՞վ է անում սա։ (Սատանան։) Սա մի բան է, որ Սատանան է անում։ Այն ճշմարտությունների մեջ, որտեղ Աստված մարդկանցից պահանջում է կատարել իրենց պարտավորությունները, արդյոք կա՞ որևէ պահանջ, որ մարդիկ տիրեն իրավիճակին և վերահսկեն բոլորի մտքերն ու վարքագիծն իրենց պարտավորությունները կատարելիս։ (Ոչ։) Ուստի որտեղի՞ց է գալիս սա։ Սա սատանայական բնություն է, որով մարդիկ ծնվում են։ Մարդիկ Սատանաներ են և ի ծնե ունեցել են այս բնությունը։ Կարիք չկա, որ սովորեն այն, կարիք չունեն, որ որևէ մեկը սովորեցնի իրենց, և անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության շուրջ նրանց հետ, չեն հրաժարվի այս բանից։ Կար նաև մեկը, որը մի քանի ցաքուցրիվ մազեր ուներ, որոնք չէին հարդարվել, նախքան բեմ դուրս կգար՝ ելույթ ունենալու։ Արտաքին տեսքի առումով լավ տեսք ուներ, սակայն ժամանակին բեմ դուրս չէր գալիս ելույթ ունենալու։ Անկախ նրանից, թե որքան էին եղբայրներն ու քույրերը հորդորում նրան, այդ ամենն ապարդյուն էր։ Նա իրեն համարում էր աստղ, որպես առաջնորդող լուսատու. նա այս մի քանի մազի համար բոլորին մղեց գին վճարելու և ծախսելու իրենց ժամանակը, և բոլորը ստիպված էին ծառայել միայն իրեն։ Սա դրսևորում է, որը բնականոն մարդկայնություն ունեցող մեկը պետք է ունենա՞։ Ո՞րն է այս արարքի բնությունը։ Մի՞թե իրեն կարևոր անձի տեղ չէր դնում։ Նա պատասխանատու չէր և ոչ մի բանական խոսք չէր լսում։ Ինչ վերաբերում է իրեն, ոչ մեկի պարտավորությունն այնքան կարևոր չէր, որքան իրենը, և բոլորը ստիպված էին ծառայել իրեն։ Նա մտածեց. «Եթե ամբողջ օր է պահանջվում այս երկու մազը չորացնելու և հարդարելու համար, ապա ստիպված կլինեք սպասել ինձ ամբողջ օր, եթե երկու օր պահանջվի, ստիպված կլինեք երկու օր սպասել, և եթե ամբողջ կյանք պահանջվի, ստիպված կլինեք ամբողջ կյանք սպասել։ Ի՞նչ են աստծու տան գործն ու շահերը. իմ շահերն առաջին տեղում են։ Եթե չկարողանամ չորացնել և հարդարել մազերս, ապա մի՞թե իմ կերպարը չի տուժի, երբ կանգնեմ տեսախցիկի առջև։ Իմ կերպարն այնքան կարևոր է։ Իրոք որ, աստծու տան շահերը ոչինչ չեն նշանակում»։ Ի՞նչ տեսակ բան է այս անձը։ Այս տեսակ անձը նաև կասեր. «Ես սիրում եմ աստծուն, վկայություն եմ կրում աստծու համար, կատարում եմ իմ պարտավորությունն աստծու համար և լքում եմ ամեն ինչ»։ Մի՞թե սա ամբողջությամբ սուտ չէ։ Նա չի կարողանում մի կողմ դնել այնպիսի մի բան, ինչպիսին մեկ կամ երկու մազ չորացնելն է, ուստի ի՞նչ կարող է լքել։ Ի՞նչ կարող է լքել։ Նրա ողջ լքելը կե՛ղծ է։ Այսպիսի մարդիկ լիովին զուրկ են ողջամտությունից, առանց խղճի են և ստոր բնավորություն ունեն, և էլ ավելի հեռու են ճշմարտությունը սիրելուց։ Քանի որ նրանց մարդկայնությունը չի համապատասխանում չափանիշին, ոչ ոք նրանց հետ չի խոսի ճշմարտության մասին, նրանք արժանի չեն դրան, և նրանց բնավորությունը չի համապատասխանում չափանիշին։ Եվ այսպիսի ստոր մարդկայնությամբ, մի՞թե նրանց հետ ճշմարտության մասին խոսելը նման չէր լինի խոզի կամ շան հետ ճշմարտության մասին խոսելուն։ Երբ ունենան որոշակի մարդկային նմանություն և կարողանան խոսել մարդու պես, ապա մարդիկ նրանց հետ կխոսեն ճշմարտության մասին, բայց հենց հիմա արժանի չեն դրան։ Այսպիսի շատ մարդիկ կան, նրանք բավականին շատ են։ Ուստի ինչո՞ւ որոշ մարդիկ չեն դրսևորում այս բաները։ Որովհետև դեռ հնարավորությունից չեն օգտվել, պարզապես այն պատճառով, որ նրանց որակն ու տաղանդն այնքան սովորական են, և նրանք հնարավորություն չեն ունեցել հայտնվելու ուշադրության կենտրոնում և որոշակի կապիտալ ձեռք չեն բերել, բայց իրենց սրտերում դավեր են նյութում, նրանց ծրագրերը դեռևս սաղմնային վիճակում են։ Ահա թե ինչու ցույց չեն տվել այս տեսակ դրսևորում։ Սակայն այս դրսևորումը չունենալը չի նշանակում, որ չունեն այս բնությունը։ Եթե չես ձգտում ճշմարտությանը և հետևում ես հակաքրիստոսների ուղուն, ապա վաղ թե ուշ կգա մի օր, երբ թույլ կտաս, որ այս դրսևորումն ի հայտ գա։ Դու դու ես, և մարդկայնություն չունենալը մարդկայնություն չունենալ է, դու չես կարող մարդկայնություն ունեցող մեկը դառնալ ձևացնելով, կամ այն պատճառով, որ տաղանդ չունես և ցածր որակ ունես։ Հետևաբար գոյություն ունի միայն մեկ ուղի. երբ մարդը կարող է ընդունել ճշմարտությունը և ընդունել էտումը, ապա նրա բնավորությունը կարող է փոքր-ինչ բարելավվել։ Երբ նա կարողանա առերեսվել այս փաստերին, ճիշտ մոտենալ այս փաստերին և ապա ի վիճակի լինի հաճախակի քննելու և ստուգելու իր սեփական վարքագիծն ու սրտի խորքը, ապա կարող է ավելի լավը դառնալ և փոքր-ինչ զսպել իրեն։ Ի՞նչ նպատակի կարելի է հասնել՝ ինքն իրեն փոքր-ինչ զսպելով։ Այդքան չես խայտառակի ինքդ քեզ, հեղինակությունդ փոքր-ինչ կլավանա, մարդիկ չեն գարշի քեզանից, Աստված չի գարշի քեզանից, և այսպիսով գուցե դեռ հնարավորություն ունենաս Աստծու կողմից փրկվելու։ Մի՞թե սա ողջամտության այն նվազագույն չափը չէ, որը մարդը պետք է ունենա։ Մի՞թե հեշտ չէ մի փոքր խիղճ և ողջամտություն ունեցող մեկի համար այսպես կիրառելն ու մուտք գործելը։
Երբ լսում եք, որ ձեզ հետ այսպիսի մարդկանց մասին եմ խոսում, ձեզ բավականին հանգիստ եք զգում, բայց եթե խոսեմ ձեր միջի որոշ մարդկանց մասին, ապա ինչպե՞ս կզգաք ձեզ։ Արդյոք բնականո՞ն կերպով կարձագանքեք։ Ասե՛մ քեզ, եթե ուզում ես հասնել խառնվածքի փոփոխության և մտնել ճշմարտության իրականության մեջ, պետք է մեկը մյուսի հետևից փորձում անցնես։ Մի՛ թերագնահատիր այս հարցերը, եթե մարդկայնությունդ չի համապատասխանում չափանիշին, ապա ոչ միայն եղբայրներն ու քույրերը կգարշեն քեզանից, այլև Աստված չի կատարելագործի քեզ, ոչ էլ կփրկի քեզ։ Որպեսզի Աստված փրկի որևէ մեկին, ամենահիմնական պայմաններն են, որ այդ անձն ունենա մարդկայնություն, ողջամտություն և խիղճ, և պետք է ամոթ ունենա։ Երբ այսպիսի մեկը գալիս է Աստծու առջև և լսում Նրա խոսքերը, Աստված կլուսավորի, կառաջնորդի և կուղղորդի նրան։ Մարդիկ, որոնք չունեն մարդկայնություն, խիղճ, ողջամտություն կամ ամոթի զգացում, հավիտյան որակավորված չեն լինի գալու Աստծու առջև։ Նույնիսկ եթե քարոզներ լսես և որոշ վարդապետություններ իմանաս, միևնույն է, լուսավորություն չես ստանա և ուստի հավիտյան անկարող կլինես մտնել ճշմարտության իրականության մեջ։ Եթե ի վիճակի չես մտնելու ճշմարտության իրականության մեջ, ապա դժվար չէ հասկանալ, որ փրկության հասնելու հույսերդ զրոյական են։ Եթե ունես միայն հակաքրիստոսների այս դրսևորումները և հակաքրիստոսների խառնվածքն ու էությունը և չունես բնականոն մարդկայնության դրսևորումներից և ոչ մեկը, որոնք Աստված պահանջում է քեզանից, ապա մեծ վտանգի մեջ ես։ Եթե կարող ես ինքդ քեզ համեմատել հակաքրիստոսների այս դրսևորումներից և էություններից յուրաքանչյուրի հետ, որոնք Ես մերկացնում եմ, ինչպես նաև նրանց գործողությունների և բացահայտումների հետ, եթե այս կամ այն չափով ունես դրանք բոլորը, ապա սա շատ վտանգավոր է քեզ համար։ Եթե դեռևս չես ձգտում ճշմարտությանը և սպասում ես մինչև բնորոշվես որպես հակաքրիստոս, ապա վերջդ լիովին եկած կլինի։ Ո՞րն է մահացու հիվանդություն՝ հակաքրիստոսի էությո՞ւն ունենալը, թե՞ հակաքրիստոսի խառնվածք ունենալը։ (Հակաքրիստոսի էություն ունենալը։) Այդպե՞ս է։ (Այո։) Ուշադի՛ր մտածեք դրա շուրջ և ապա նորից պատասխանեք։ (Ե՛վ հակաքրիստոսի էություն ունենալը, և՛ հակաքրիստոսի խառնվածք ունենալը մահացու հիվանդություններ են։) Ինչո՞ւ է այդպես։ (Որովհետև հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ չեն ձգտի ճշմարտությանը, և նույնը վերաբերում է հակաքրիստոսի խառնվածք ունեցող մարդկանց։ Անկախ նրանից, թե ինչ խնդրի են բախվում, հակաքրիստոսի խառնվածք ունեցող մարդիկ երբեք չեն կենտրոնանում ճշմարտությանը ձգտելու վրա և նույնիսկ չունեն մարդկայնության և ողջամտության նվազագույն չափը. այսպիսի մարդիկ անկարող են ձեռք բերել ճշմարտությունը և չեն կարող նաև փրկության հասնել։ Սա նույնպես մահացու հիվանդություն է։) Էլ ո՞վ կցանկանար խոսել։ (Իմ հասկացողությունն այն է, որ այս երկուսից ոչ մեկը մահացու հիվանդություն չէ, բայց եթե մարդը չի ձգտում ճշմարտությանը, ապա դա՛ է մահացու հիվանդությունը։) Սա լավ տեսակետ է։ Սակայն սրա համար նախապայման կա, որը հակաքրիստոսի էությունն է. այն մարդիկ, որոնք ունեն հակաքրիստոսի էություն, պարզապես չեն ձգտում ճշմարտությանը, նրանք չհավատացողներ են. հակաքրիստոսի էություն ունենալն ամենավտանգավոր բանն է։ Ի՞նչ է նշանակում հակաքրիստոսի էություն։ Նշանակում է, որ այս մարդիկ պարզապես չեն ձգտում ճշմարտությանը, նրանք ձգտում են միայն կարգավիճակի, նրանք ի բնե Աստծու թշնամիներն են, հակաքրիստոսներ են, Սատանայի մարմնացումն են, ի ծնե դևեր են, զուրկ են մարդկայնությունից, նյութապաշտներ են, տիպիկ չհավատացողներ են, և նման մարդիկ հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ։ Ի՞նչ է նշանակում «հակակրանք տածել ճշմարտության հանդեպ»։ Դա նշանակում է, որ նրանք չեն հավատում, որ Աստված ճշմարտությունն է, չեն ընդունում այն փաստը, որ Աստված Արարիչն է, առավել ևս չեն ընդունում այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների և ամեն ինչի նկատմամբ։ Ուստի երբ նման մարդկանց հնարավորություն է տրվում ձգտելու ճշմարտությանը, արդյոք կարո՞ղ են անել դա։ (Ոչ։) Քանի որ չեն կարող ձգտել ճշմարտությանը և քանի որ հավիտյան ճշմարտության թշնամիներն են և Աստծու թշնամիները, երբեք չեն կարողանա ձեռք բերել ճշմարտությունը։ Հավիտյան անկարող լինել ձեռք բերել ճշմարտությունը մահացու հիվանդություն է։ Եվ բոլոր նրանք, ովքեր հակաքրիստոսի խառնվածք ունեն, խառնվածքի առումով նմանություններ ունեն նրանց հետ, ովքեր ունեն հակաքրիստոսի էություն, նրանք ցուցադրում են նույն դրսևորումները, նույն բացահայտումները և նույնիսկ այն ձևը, որով ցուցադրում են այս դրսևորումներն ու բացահայտումները, նրանց մտածելակերպը և Աստծու վերաբերյալ նրանց պատկերացումներն ու երևակայությունները միանգամայն նույնն են։ Սակայն այն մարդկանց համար, որոնք հակաքրիստոսի խառնվածք ունեն, անկախ նրանից՝ կարող են ընդունել ճշմարտությունը և ընդունել այն փաստը, որ Աստված Արարիչն է, քանի դեռ չեն ձգտում ճշմարտությանը, նրանց հակաքրիստոսի խառնվածքը դառնում է մահացու հիվանդություն, և հենց դրա պատճառով նրանց ելքը կլինի նույնը, ինչ հակաքրիստոսի էություն ունեցողներինը։ Բայց բարեբախտաբար հակաքրիստոսի խառնվածք ունեցողների մեջ կան ոմանք, ովքեր մարդկայնություն, ողջամտություն, խիղճ և ամոթի զգացում ունեն, ովքեր սիրում են դրական բաները և ունեն Աստծու կողմից փրկվելու պայմանները։ Քանի որ ձգտում են ճշմարտությանը, այս մարդիկ հասնում են խառնվածքի փոփոխության, ազատվում են իրենց ապականված խառնվածքներից և ազատվում են իրենց հակաքրիստոսի խառնվածքից, ուստի նրանց հակաքրիստոսի խառնվածքն այլևս մահացու հիվանդություն չէ նրանց համար, և հնարավորություն կա, որ կփրկվեն։ Ո՞ր հանգամանքում կարելի է ասել, որ հակաքրիստոսի խառնվածք ունենալը մահացու հիվանդություն է։ Սրա համար նախապայման կա, այն է՝ թեև այս մարդիկ ընդունում են Աստծու գոյությունը, հավատում են Աստծու գերիշխանությանը, հավատում և ընդունում են այն ամենը, ինչ Աստված ասում է, և կարող են կատարել իրենց պարտավորությունները, մի բան սխալ է. Նրանք երբեք չեն կիրառում ճշմարտությունը կամ չեն ձգտում ճշմարտությանը։ Ուստի հակաքրիստոսի նրանց խառնվածքը ճակատագրական է դառնում նրանց համար և կարող է խլել նրանց կյանքը։ Ինչ վերաբերում է հակաքրիստոսի էություն ունեցող մարդկանց, անկախ հանգամանքներից՝ անհնար է, որ այս մարդիկ սիրեն ճշմարտությունը կամ ընդունեն ճշմարտությունը, և երբեք չեն կարող ձեռք բերել ճշմարտությունը։ Հասկանո՞ւմ եք։ (Այո։) Հասկանում եք։ Կրկնե՛ք այն Ինձ համար։ (Հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ ի բնե Աստծու թշնամիներն են։ Նրանք բացարձակապես այն մարդիկ չեն, որոնք սիրում են ճշմարտությունը և կարող են ընդունել այն, և նրանց համար անհնար է երբևէ ձեռք բերել ճշմարտությունը, և ուստի նրանց համար հակաքրիստոսի իրենց խառնվածքը մահացու հիվանդություն է։ Մինչդեռ որոշ մարդկանց համար, որոնք հակաքրիստոսի խառնվածք ունեն, այն նախապայմանով, որ ունեն մարդկայնություն, ողջամտություն, խիղճ և ամոթի զգացում և սիրում են դրական բաներն ու ձգտում են ճշմարտությանը և ապա ճշմարտությանը ձգտելու միջոցով հասնում են խառնվածքի փոփոխության, նրանք հետևում են ճիշտ ուղուն, և նրանց համար հակաքրիստոսի իրենց խառնվածքը մահացու հիվանդություն չէ։ Այս ամենը որոշվում է այս մարդկանց էությամբ և այն ուղիով, որին հետևում են։) Այսինքն՝ հակաքրիստոսի էություն ունեցող մարդկանց համար անհնար է երբևէ ձգտել ճշմարտությանը, և նրանք երբեք չեն կարող փրկության հասնել, մինչդեռ հակաքրիստոսի խառնվածք ունեցող մարդիկ կարող են դասակարգվել երկու տեսակի. մի տեսակը ձգտում է ճշմարտությանը և կարող է փրկության հասնել, իսկ մյուս տեսակն ամենևին չի ձգտում ճշմարտությանը և չի կարող փրկության հասնել։ Նրանք, ովքեր չեն կարող փրկության հասնել, բոլորը տքնողներ են. միայն որոշ հավատարիմ տքնողներ կարող են մնալ, և հնարավոր է, որ հասնեն այլ արդյունքի։
Ինչո՞ւ հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ չեն կարող փրկության հասնել։ Որովհետև այս մարդիկ չեն ընդունում ճշմարտությունը, ոչ էլ ընդունում են, որ Աստված ճշմարտությունն է։ Այս մարդիկ չեն ընդունում, որ կան դրական բաներ, և չեն սիրում դրական բաները։ Փոխարենը չարասեր բաներ և բացասական բաներ են սիրում. նրանք բոլոր չարասեր և բացասական բաների մարմնացումն են և բոլոր բացասական ու չարասեր բաներն արտահայտողներն են և ահա թե ինչու հակակրանք են տածում ճշմարտության հանդեպ, թշնամաբար են տրամադրված ճշմարտության հանդեպ և ատում են ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք այսպիսի էությամբ ձգտել ճշմարտությանը։ (Ոչ։) Հետևաբար անհնար է ստիպել այս մարդկանց ձգտել ճշմարտությանը։ Հնարավո՞ր է արդյոք մի կենդանուն վերածել մեկ այլ տեսակի կենդանու։ Օրինակ՝ հնարավո՞ր է արդյոք կատվին վերածել շան կամ մկան։ (Ոչ։) Մուկը միշտ մուկ կլինի՝ հաճախ թաքնվելով անցքերում և ապրելով ստվերներում։ Կատուն միշտ կլինի մկան բնական թշնամին, և սա հնարավոր չէ փոխել. սա երբեք հնարավոր չէ փոխել։ Բայց հակաքրիստոսի խառնվածք ունեցողների մեջ կան ոմանք, ովքեր սիրում են ճշմարտությունը և դրական բաները, ովքեր պատրաստ են զոհաբերելու ամեն ինչ՝ ճշմարտությունը կիրառելու և դրան ձգտելու համար կիրառում են այն ամենը, ինչ Աստված ասում է, հետևում են՝ անկախ նրանից, թե Աստված ինչպես է առաջնորդում նրանց, անում են այն ամենը, ինչ Աստված խնդրում է, նրանց հետևած ուղին լիովին համապատասխանում է այն ուղուն, որն Աստված պահանջում է, և ձգտում են Աստծու կողմից նշված ուղղության և նպատակների համաձայն։ Ինչ վերաբերում է մյուսներին, բացի այն փաստից, որ չեն ձգտում ճշմարտությանը, նաև հետևում են հակաքրիստոսի ուղուն, և դժվար չէ հասկանալ, թե ինչպիսին կլինի այս մարդկանց ելքը։ Ոչ միայն ձեռք չեն բերի ճշմարտությունը, այլև կկորցնեն փրկվելու հնարավորությունը. որքա՜ն խղճալի են այս մարդիկ։ Աստված նրանց հնարավորություններ է տալիս և նաև ապահովում է նրանց ճշմարտությամբ և կյանքով, բայց նրանք չեն գնահատում այս բաները և չեն հետևում կատարյալ դարձվելու ուղուն։ Այնպես չէ, որ Աստված որոշ մարդկանց մյուսներից ավելի է համակրում և հնարավորություններ չի տալիս այս մարդկանց, այլ ավելի շուտ այն պատճառով, որ նրանք չեն գնահատում այս հնարավորությունները կամ չեն գործում այնպես, ինչպես Աստված է պահանջում, կորցնում են փրկվելու հնարավորությունը։ Հետևաբար հակաքրիստոսի նրանց խառնվածքը ճակատագրական է դառնում և ստիպում է նրանց կորցնել իրենց կյանքը։ Նրանք մտածում են, որ որոշ վարդապետություններ հասկանալը և որոշ արտաքին գործողություններ ու լավ վարքագիծ ցուցադրելը նշանակում է, որ Աստված չի քննի հակաքրիստոսի իրենց խառնվածքի հարցը, որ կարող են թաքցնել այն և որ հետևաբար բնականաբար կարիք չունեն կիրառելու ճշմարտությունը և կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են, և կարող են գործել իրենց սեփական հասկացողության, մեթոդների և ցանկությունների համաձայն։ Ի վերջո, անկախ նրանից, թե ինչ հնարավորություններ է Աստված տալիս նրանց, համառորեն կառչում են իրենց սեփական ընթացքին, հետևում են հակաքրիստոսի ուղուն և դառնում են Աստծու թշնամիները։ Նրանք չեն դառնում Աստծու թշնամիներն այն պատճառով, որ Աստված հենց սկզբից այդպես է սահմանել նրանց. Աստված սկզբում նրանց ոչ մի սահմանում չի տվել, որովհետև Աստծու աչքերում նրանք Իր թշնամիները կամ հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ չէին, այլ ավելի շուտ պարզապես սատանայական, ապականված խառնվածքներ ունեցող մարդիկ էին։ Անկախ նրանից՝ որքան ճշմարտություններ է Աստված արտահայտում, միևնույն է, իրենց ձգտման մեջ նրանք չեն ձգտում ճշմարտությանը։ Չեն կարող ոտք դնել փրկության ուղու վրա և փոխարենը հետևում են հակաքրիստոսի ուղուն և ի վերջո կորցնում են փրկվելու իրենց հնարավորությունը։ Մի՞թե ափսոս չէ։ Այնքա՜ն ափսոս է։ Այս մարդիկ այնքա՜ն խղճալի են։ Ինչո՞ւ են խղճալի։ Նրանք մի քանի բառեր և վարդապետություններ են հասկանում ու մտածում են, թե հասկանում են ճշմարտությունը. նրանք փոքր-ինչ գին են վճարում և որոշակի լավ վարքագիծ են ցուցադրում իրենց պարտավորությունը կատարելիս և մտածում են, թե կիրառում են ճշմարտությունը. նրանք որոշակի տաղանդ, որակ և շնորհներ ունեն և կարող են որոշ բառեր և վարդապետություններ խոսել, որոշակի աշխատանք կատարել, որոշ հատուկ պարտավորություններ կատարել և մտածում են, թե կյանք են ձեռք բերել. նրանք կարող են դիմանալ մի փոքր տառապանքի և փոքր-ինչ գին վճարել ու սխալմամբ մտածում են, թե կարող են հնազանդվել Աստծուն և ամեն ինչ լքել Աստծու համար։ Նրանք օգտագործում են իրենց արտաքին լավ վարքագիծը, իրենց շնորհները և այն բառերն ու վարդապետությունները, որոնցով զինվել են՝ ճշմարտությունը կիրառելուն փոխարինելու համար. սա նրանց ամենամեծ խնդիրն է, նրանց ճակատագրական արատը։ Դա մղում է նրանց սխալմամբ հավատալու, որ արդեն բռնել են փրկության ուղին և որ արդեն հասակ և կյանք ունեն։ Ամեն դեպքում, եթե այս մարդիկ ի վերջո ի վիճակի չեն փրկության հասնելու, ապա իրենցից բացի ոչ ոքի չունեն մեղադրելու. դա այն պատճառով է, որ իրենք չեն կենտրոնանում ճշմարտության վրա, չեն ձգտում ճշմարտությանը և ավելի քան պատրաստակամ են հետևելու հակաքրիստոսների ուղուն։
Այժմ կան որոշ մարդիկ, ովքեր 30 տարի քարոզներ լսելուց հետո դեռ չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, կամ ինչ է վարդապետությունը։ Երբ բացում են իրենց բերանները, այն ամենը, ինչ ասում են, դատարկ տեսություններ են, ուրիշներին խրատելու խոսքեր և դատարկ կարգախոսներ և միշտ խոսում են միայն այն մասին, թե ինչպես են տառապանք կրել և գին վճարել անցյալում՝ դրանով իսկ ի ցույց դնելով իրենց ավագությունը։ Նրանք երբեք չեն խոսում իրենց ինքնաճանաչողության մասին, այն մասին, թե ինչպես են ընդունում էտվելը, ինչպես են ապականված խառնվածքներ բացահայտում, ինչպես են մրցում համբավի և շահի համար կամ թե հակաքրիստոսի խառնվածքի ինչ դրսևորումներ ունեն։ Երբեք չեն խոսում այս բաների մասին. նրանք սոսկ խոսում են իրենց ներդրումների մասին և չեն խոսում իրենց հանցանքների մասին։ Մի՞թե այս մարդիկ մեծ վտանգի մեջ չեն։ Որոշ մարդիկ 20 կամ 30 տարի քարոզներ են լսել և դեռ չգիտեն, թե ինչ է ճշմարտության իրականությունը կամ ինչ է նշանակում հնազանդվել Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին, և ուստի կասկածում եմ, որ այս մարդիկ գուցե չունեն Աստծու խոսքերը հասկանալու կարողություն։30 տարի քարոզներ լսելուց հետո նրանք մտածում են, թե հասակ ունեն, բայց երբ կարգավիճակ չունեն, միևնույն է, կարող են բացասական լինել և առանձին կլացեն ու կտրտնջան և գուցե նույնիսկ թողնեն իրենց աշխատանքը։30 տարի քարոզներ լսելուց հետո, երբ պաշտոնազրկվում են, միևնույն է, կարող են լինել կամակոր ու անխոհեմ և հակադրվել Աստծուն։ Ի՞նչ են հասկացել այսքան տարի քարոզներ լսելուց հետո։ Եթե այսքան քարոզներ լսելուց հետո չեն հասկացել, թե ինչ է ճշմարտությունը, ապա մի՞թե իզուր չեն հավատացել։ Սա՛ է կոչվում խառնաշփոթ հավատք։
14 մարտի, 2020 թ.