Գլուխ 14

Դարերի ընթացքում ոչ մի մարդ չի մտել թագավորություն, և հետևաբար ոչ ոք չի վայելել Թագավորության դարաշրջանի շնորհը, ոչ էլ տեսել է թագավորության Թագավորին։ Չնայած այն բանին, որ Իմ Հոգու լուսավորման ներքո շատ մարդիկ մարգարեացել են թագավորության գեղեցկության մասին, նրանք գիտեն միայն դրա արտաքինը, այլ ոչ թե դրա ներքին նշանակությունը։ Այսօր, երբ թագավորությունը պաշտոնապես գոյանում է երկրի վրա, մարդկության մեծ մասը դեռ չգիտի, թե ճիշտ ինչ պետք է իրագործվի կամ ի վերջո ինչ տիրույթ պետք է բերվեն մարդիկ Թագավորության դարաշրջանի ընթացքում։ Վախենամ, որ բոլորն այս հարցում խառնաշփոթ վիճակում են։ Քանի որ թագավորության լիակատար իրականացման օրը դեռ լիովին չի եկել, բոլոր մարդիկ շփոթված են և հստակ չեն հասկանում սա։ Աստվածայնության մեջ Իմ գործը պաշտոնապես սկսվում է Թագավորության դարաշրջանով, և հենց Թագավորության դարաշրջանի այս պաշտոնական սկզբով է, որ Իմ բնույթն սկսում է աստիճանաբար դրսևորվել մարդկությանը։ Ուստի հենց այս պահին է, որ սուրբ շեփորը պաշտոնապես սկսում է հնչել՝ հռչակելով բոլորին։ Երբ Ես պաշտոնապես որպես Թագավոր իշխանություն բանեցնեմ թագավորությունում, Իմ ողջ ժողովուրդը ժամանակի ընթացքում ավարտուն կդարձվի Իմ կողմից։ Երբ աշխարհի բոլոր ազգերը բաժանվեն, հենց այդ ժամանակ Իմ թագավորությունը կկառուցվի ու կձևավորվի, ինչպես նաև հենց այդ ժամանակ Ես կկերպարանափոխվեմ և կշրջվեմ դեպի ողջ տիեզերքը։ Այդ ժամանակ բոլոր մարդիկ կտեսնեն Իմ փառավոր դեմքը և ականատես կլինեն Իմ իրական կերպարանքին։ Աշխարհի արարումից ի վեր՝ Սատանայի կողմից մարդկանց ապականումից մինչև այսօր նրանց ապականված լինելու աստիճանը, հենց նրանց ապականության պատճառով է, որ Ես նրանց տեսանկյունից դարձել եմ ավելի ու ավելի թաքնված և գնալով ավելի անըմբռնելի։ Մարդկությունը երբեք չի տեսել Իմ իրական դեմքը և երբեք ուղղակիորեն չի շփվել Ինձ հետ։ Միայն ասեկոսեներում և առասպելներում է գոյություն ունեցել «Ես»-ը մարդկային երևակայության մեջ։ Հետևաբար, Ես գործ ունեմ մարդկանց մտքերում եղած «Ես»-ի հետ՝ ըստ մարդկային երևակայության, այսինքն՝ ըստ մարդկային պատկերացումների, որպեսզի կարողանամ փոխել «Ես»-ի այն վիճակը, որը նրանք կրել են իրենց մեջ այսքան տարիներ։ Սա է Իմ գործի սկզբունքը։ Ոչ մի մարդ ի վիճակի չի եղել հիմնովին ճանաչելու այն։ Թեև մարդիկ ծնկի են եկել Իմ առջև և եկել են Իմ առջև՝ երկրպագելու Ինձ, Ես չեմ հավանում մարդկային նման արարքները, քանի որ իրենց սրտերում մարդիկ կրում են ոչ թե Իմ պատկերը, այլ Իմ պատկերից տարբեր մի պատկեր։ Հետևաբար, քանի որ Իմ բնույթը բացակայում է նրանց մտքերից ու սրտերից, մարդիկ բոլորովին չեն ճանաչում Իմ իրական դեմքը։ Արդյունքում, երբ նրանք հավատում են, որ դիմակայել են Ինձ կամ խախտել են Իմ կառավարչական հրամանագրերը, Ես դեռևս անտեսում եմ դա, և հետևաբար, նրանց հիշողություններում Ես կա՛մ Աստված եմ, ով ողորմություն է ցուցաբերում մարդկանց՝ նրանց հանդիմանելու փոխարեն, կա՛մ հենց Աստված Ինքն եմ, ով չի պահում Իր խոսքը։ Սրանք բոլորը մարդկային մտքից ծնված երևակայություններ են, և դրանք չեն համապատասխանում փաստերին։

Օրեցօր Ես կանգնում եմ տիեզերքի վերևում՝ դիտարկելով, և խոնարհաբար թաքցնում եմ Ինձ Իմ բնակատեղում՝ փորձառաբար ապրելով մարդկային կյանքը։ Ես ուշադիր դիտարկում եմ մարդկության յուրաքանչյուր գործը։ Ոչ ոք երբեք ճշմարտապես չի մատուցել իրեն Ինձ. ոչ ոք երբեք չի ձգտել ճշմարտությանը։ Ոչ ոք երբեք լրջությամբ չի վերաբերվել բաներին հանուն Ինձ կամ վճռականություն չի դրսևորել Իմ առջև և ապա հավատարիմ մնացել իր պարտավորությանը։ Ոչ ոք երբեք թույլ չի տվել Ինձ բնակվել իր ներսում, ոչ էլ արժևորել է Ինձ այնպես, ինչպես կարժևորեր իր սեփական կյանքը։ Ոչ ոք երբեք գործնական իրականության մեջ չի տեսել այն ամենը, ինչ Իմ աստվածայնությունն է. ոչ ոք երբեք պատրաստակամ չի եղել շփվելու Իր՝ գործնական Աստծու հետ։ Երբ ջրերն ամբողջությամբ կուլ են տալիս մարդկանց, Ես փրկում եմ նրանց այդ լճացած ջրերից և նրանց կյանքը նորից ձեռք բերելու հնարավորություն եմ տալիս։ Երբ մարդիկ կորցնում են ապրելու իրենց վստահությունը, Ես նրանց դուրս եմ քաշում մահվան եզրից, նրանց շարունակելու քաջություն եմ շնորհում և այնպես եմ անում, որ նրանք Ինձ որպես իրենց գոյության համար հիմք օգտագործեն։ Երբ մարդիկ ապստամբում են Իմ դեմ, Ես ստիպում եմ նրանց ճանաչել Ինձ իրենց իսկ ապստամբության միջից։ Հաշվի առնելով նրանց հին բնությունը և հաշվի առնելով Իմ ողորմությունը՝ նրանց մահվան մատնելու փոխարեն, Ես թույլ եմ տալիս նրանց զղջալ և նոր սկիզբ դնել։ Երբ նրանք սով են կրում, նույնիսկ եթե նրանց մարմիններում մեկ շունչ է մնացել, Ես խլում եմ նրանց մահից՝ կանխելով նրանց՝ Սատանայի դավադրությանը զոհ դառնալը։ Այնքան շատ անգամներ մարդիկ տեսել են Իմ ձեռքը, այնքան շատ անգամներ նրանք ականատես են եղել Իմ բարի արտաքինին ու ժպտացող դեմքին, և այնքան շատ անգամներ նրանք տեսել են Իմ մեծափառությունն ու ցասումը։ Թեև մարդիկ երբեք չեն ճանաչել Ինձ, Ես չեմ օգտագործում նրանց թուլությունները որպես հնարավորություն՝ առանց պատճառի անտեղի քննադատելու համար։ Ես փորձառաբար ապրել և դիտարկել եմ մարդկության դժվարությունները, և հետևաբար կարեկցում եմ մարդկային թուլությանը։ Միայն ի պատասխան մարդկանց ապստամբության և ապերախտության է, որ Ես տարբեր աստիճանի հանդիմանություններ եմ բաժանում։

Ես թաքցնում եմ Ինձ, երբ մարդիկ զբաղված են, և հայտնում եմ Ինձ նրանց ազատ ժամանակ։ Մարդիկ պատկերացնում են, որ ամեն ինչի ընդունակ եմ, որ հենց Աստված Ինքն եմ, ով կատարում է բոլոր խնդրանքները։ Հետևաբար, մեծամասնությունը գալիս է Իմ առջև միայն Աստծու օգնությունը փնտրելու համար, այլ ոչ թե Ինձ ճանաչելու որևէ ցանկության պատճառով։ Երբ մահացու հիվանդ են, մարդիկ հրատապ կերպով աղերսում են Իմ օգնությունը։ Նեղության ժամանակ նրանք իրենց ողջ ուժով պատմում են Ինձ իրենց ցավերը, որպեսզի ազատվեն իրենց տառապանքից։ Սակայն ոչ մի մարդ ի վիճակի չի եղել Ինձ սիրելու նաև հարմարավետության վիճակում. ոչ մի մարդ չի եկել Ինձ մոտ խաղաղության և երջանկության ժամանակ, որպեսզի մասնակցեմ նրանց ուրախությունը։ Երբ նրանց փոքրիկ ընտանիքները երջանիկ են և օրհնված, մարդիկ վաղուց մի կողմ են նետել Ինձ կամ փակել են դուռն Իմ դիմաց՝ արգելելով Ինձ ներս մտնել, որպեսզի կարողանան վայելել իրենց ընտանիքների հետ երջանիկ լինելու օրհնությունը։ Մարդիկ չափազանց նեղսիրտ են. նրանք ի վիճակի չեն նույնիսկ տեղ տալու այնպիսի սիրող, ողորմած և մատչելի Աստծու, ինչպիսին Ես եմ։ Ես այնքան շատ անգամներ մերժվել եմ մարդկանց կողմից նրանց ուրախ ծիծաղի ժամանակ. այնքան շատ անգամներ մարդիկ հենվել են Ինձ վրա որպես հենակի, երբ սայթաքել են. այնքան շատ անգամներ մարդիկ փնտրել են Ինձ որպես «բժշկի», երբ տառապել են հիվանդությունից։ Որքա՜ն դաժան են մարդիկ։ Նրանք լիովին զուրկ են ողջամտությունից և բարոյական արդարությունից։ Նրանց մեջ չի կարող նկատվել այն զգացմունքների նույնիսկ նշույլը, որոնցով մարդիկ իբր օժտված են. նրանք գրեթե լիովին զուրկ են մարդկայնության որևէ հետքից։ Խորհե՛ք անցյալի մասին և համեմատե՛ք այն ներկայի հետ. որևէ փոփոխություն տեղի ունենո՞ւմ է ձեր ներսում։ Ազատվե՞լ եք արդյոք ձեր անցյալի որոշ բաներից։ Թե՞ այդ անցյալը դեռ չի փոխարինվել որևէ նոր բանով։

Ես կտրել-անցել եմ լեռնաշղթաներ և գետահովիտներ՝ փորձառաբար ապրելով մարդկանց աշխարհի վայրիվերումները։ Երկար տարիներ թափառել եմ նրանց մեջ և ապրել եմնրանց մեջ, սակայն թվում է՝ մարդկության խառնվածքը քիչ է փոխվել։ Եվ կարծես թե մարդկանց հին բնությունն արմատ է գցել և ծլել նրանց մեջ։ Նրանք երբեք ի վիճակի չեն փոխել այդ հին բնությունը. նրանք պարզապես որոշ չափով բարելավում են այն իր սկզբնական հիմքի վրա։ Ինչպես մարդիկ ասում են՝ բուն էությունը չի փոխվել, բայց ձևը շատ է փոխվել։ Կարծես թե բոլոր մարդիկ փորձում են հիմարացնել Ինձ և շլացնել Ինձ, որպեսզի կարողանան խաբեությամբ անցնել Իմ կողքով և շահել Իմ գնահատանքը։ Ես ո՛չ հիանում եմ, ո՛չ էլ ուշադրություն եմ դարձնում մարդկային խորամանկություններին։ Ցասումով լցվելու փոխարեն որդեգրում եմ նայելու, բայց չտեսնելու վերաբերմունք։ Ծրագրում եմ մարդկությանը որոշակի ազատություն շնորհել և դրանից հետո բոլոր մարդկանցով միասին զբաղվել։ Քանի որ մարդիկ բոլորն անարժեք թշվառականներ են, ովքեր չեն սիրում իրենց և ովքեր բոլորովին չեն գնահատում իրենց, ապա ինչո՞ւ նրանք նույնիսկ կարիք կունենային, որ մեկ անգամ ևս ողորմություն և սիրառատ բարություն ցուցաբերեմ։ Առանց բացառության՝ մարդիկ չեն ճանաչում իրենց, ոչ էլ գիտեն, թե իրականում որքան արժեն։ Նրանք պետք է իրենք իրենց կշեռքի վրա դնեն՝ կշռվելու համար։ Մարդիկ Ինձ ուշադրություն չեն դարձնում, ուստի Ես նույնպես նրանց լուրջ չեմ ընդունում։ Նրանք ուշադրություն չեն դարձնում Ինձ, ուստի Ես նույնպես կարիք չունեմ ավելի շատ ջանք գործադրելու նրանց վրա։ Մի՞թե սա լավագույն լուծումը չէ երկուսի համար էլ։ Որպես Իմ ժողովուրդ՝ մի՞թե նույնպես այս վիճակում չեք։ Ձեզանից ո՞վ է վճռականություն դրսևորել Իմ առջև և հետո դեն չի նետել այն։ Ո՞վ է տևական վճռականություն դրսևորել Իմ առջև՝ մշտապես նորերը դրսևորելու փոխարեն։ Մարդիկ միշտ Իմ առջև հանգստության ժամանակ են վճռականություն դրսևորում և ապա չեղարկում նեղության ժամանակ. այնուհետև՝ ավելի ուշ, նրանք նորից վերցնում են իրենց վճռականությունը և դնում Իմ առջև։ Մի՞թե այնքան անարժան եմ, որ անփութորեն ընդունեմ այս թափոնը, որը մարդկությունը վերցրել է աղբանոցից։ Քիչ մարդիկ են ամուր կառչում իրենց վճռականությանը, քչերն են մնում հաստատակամ, և քչերն են իրենց համար ամենաթանկ բաները որպես զոհ մատուցում Ինձ։ Մի՞թե բոլորդ նույնը չեք։ Եթե ի վիճակի չեք հավատարիմ մնալու ձեր պարտավորություններին որպես թագավորությունումԻմ ժողովրդի անդամներ, ապա արհամարհանքով կմերժվե՛ք Իմ կողմից։

1992 թ. մարտի 12

Նախորդը. Գլուխ 13

Հաջորդը. Գլուխ 16

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով