Աստված Ինքը՝ եզակին VI

Աստծու սրբությունը (III)

Թեման, որի մասին հաղորդակցվեցինք նախորդ անգամ, Աստծու սրբությունն էր։ Աստծու սրբությունն Աստծու ո՞ր կողմին է վերաբերում։ Արդյո՞ք վերաբերում է Աստծու էությանը։ (Այո։) Ուրեմն, ո՞րն է այն թեման, որին անդրադարձանք Աստծու էության մասին մեր հաղորդակցության մեջ։ Աստծու սրբությո՞ւնը է։ Աստծու սրբությունն Աստծու եզակի էությունն է։ Ո՞րն էր մեր նախորդ հաղորդակցության հիմնական բովանդակությունը։ (Սատանայի չարասիրության զանազանումը։ Այսինքն՝ ինչպես է Սատանան ապականում մարդկությանը։ Օգտագործում է գիտելիք, գիտություն, ավանդական մշակույթ, սնահավատություն և հասարակական միտումներ՝ մարդուն ապականելու համար։) Սա էր այն հիմնական թեման, որը քննարկեցինք նախորդ անգամ։ Սատանան օգտագործում է գիտելիք, գիտություն, սնահավատություն, ավանդական մշակույթ և հասարակական միտումներ՝ մարդուն ապականելու համար։ Սրանք են այն եղանակները՝ ընդհանուր առմամբ հինգը, որոնցով Սատանան ապականում է մարդուն։ Ձեր կարծիքով՝ սրանցից ո՞րն է Սատանան ամենաշատն օգտագործում՝ մարդուն ապականելու և ամենախորն ապականելու համար։ (Ավանդական մշակույթը։ Պատճառն այն է, որ Սատանայի փիլիսոփայությունները, ինչպիսիք են Կոնֆուցիոսի և Մենցիուսի ուսմունքները, խորապես արմատավորված են մեր մտքերում։) Ուստի որոշ եղբայրներ և քույրեր կարծում են, որ պատասխանը «ավանդական մշակույթն» է։ Իսկ ի՞նչ կասեն մյուս եղբայրներն ու քույրերը։ (Գիտելիքը։ Գիտելիքը երբեք թույլ չի տա մեզ երկրպագել Աստծուն։ Այն ժխտում է Աստծու գոյությունը և ժխտում է Աստծու գերիշխանությունը։ Այսինքն՝ Սատանան ասում է մեզ սկսել սովորել վաղ տարիքից, և որ միայն սովորելով ու գիտելիք ձեռք բերելով կունենանք լավ ապագա և լավ ճակատագիր։) Սատանան գիտելիք է օգտագործում՝ վերահսկելու քո ապագան ու ճակատագիրը, և ապա քեզ քթից բռնած ման է ածում։ Կարծում ես, որ այսպես է Սատանան ամենախորը կերպով ապականում մարդուն։ Ուստի ձեր մեծամասնությունը կարծում է, որ Սատանան հենց գիտելիք է օգտագործում մարդուն ամենախորն ապականելու համար։ Ուրիշ որևէ մեկն ունի՞ այլ կարծիք։ Իսկ ի՞նչ կասեք գիտության կամ հասարակական միտումների մասին, օրինակ։ Մի՞թե որևէ մեկը սրանք կնշեր որպես պատասխան։ (Այո։) Այսօր Ես կրկին կհաղորդակցվեմ այն հինգ եղանակների մասին, որոնցով Սատանան ապականում է մարդուն, և երբ ավարտեմ, ձեզ ևս մի քանի հարց կտամ, և կտեսնենք, թե այս բաներից կոնկրետ որն է Սատանան օգտագործում մարդուն ամենախորն ապականելու համար։

Հինգ եղանակ, որոնցով Սատանան ապականում է մարդուն

ա. Սատանան գիտելիք է օգտագործում մարդուն ապականելու համար, և համբավ ու շահ՝ նրան վերահսկելու համար

Այն հինգ եղանակների մեջ, որոնցով Սատանան ապականում է մարդուն, առաջինը, որ նշեցինք, գիտելիքն է, ուստի եկեք գիտելիքը վերցնենք որպես հաղորդակցության մեր առաջին թեմա։ Սատանան գիտելիքն օգտագործում է որպես խայծ. ուշադիր լսեք, դա պարզապես մի տեսակ խայծ է՝ ստիպելու մարդկանց ջանասիրաբար սովորել և օրեցօր կատարելագործվել, ստիպելու մարդկանց գիտելիքն օգտագործել որպես զենք՝ զինվելու համար, որպեսզի հետո կարողանան գիտելիքն օգտագործել գիտության դարպասը բացելու համար. այլ կերպ ասած՝ որքան շատ գիտելիք ձեռք բերես, այնքան շատ կհասկանաս։ Սատանան այս ամենն ասում է մարդկանց. նաև ասում է մարդկանց վեհ ձգտումներ դնել գիտելիք սովորելիս՝ հրահանգելով նրանց փառասիրական ձգտումներ և նկրտումներ զարգացնել։ Մարդու համար անհայտ կերպով Սատանան սնուցում է նրան բազմաթիվ նման ուղերձներով՝ ստիպելով մարդկանց անգիտակցաբար զգալ, որ այս բաները ճիշտ են և օգտակար։ Անգիտակցաբար մարդիկ բռնում են այս ուղին՝ անգիտակցաբար առաջնորդվելով իրենց իսկ ձգտումներով և նկրտումներով։ Քայլ առ քայլ ակամայից սովորում են Սատանայի տված գիտելիքից մեծ կամ հայտնի մարդկանց գաղափարները, ինչպես նաև սովորում են հերոս համարվող մարդկանց որոշ արարքների մասին։ Ի՞նչ է Սատանան քարոզում մարդուն այս «հերոսների» արարքներում։ Ի՞նչ է ուզում սերմանել մարդու մեջ։ Որ մարդը պետք է լինի հայրենասեր, ունենա ազգային ազնվություն և հերոսական ոգի։ Ի՞նչ է մարդը սովորում պատմական գրվածքներից կամ հերոսական կերպարների կենսագրություններից։ Ունենալ անձնական հավատարմության զգացում, պատրաստ լինել կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելու իր ընկերների և մտերիմների համար։ Սատանայի այս գիտելիքի մեջ մարդն անգիտակցաբար սովորում է շատ բաներ, որոնք դրական չեն։ Մարդու անգիտակցության մեջ Սատանայի կողմից պատրաստված սերմերը ցանվում են մարդկանց մատաղ սրտերում։ Այս սերմերը ստիպում են նրանց զգալ, որ պետք է լինեն մեծ մարդիկ, պետք է լինեն հայտնի, պետք է լինեն հերոսներ, լինեն հայրենասեր, լինեն մարդիկ, որոնք սիրում են իրենց ընտանիքները, և լինեն մարդիկ, որոնք կյանքն ու առողջությունը վտանգի կենթարկեն ընկերոջ համար և կունենան անձնական հավատարմության զգացում։ Գայթակղվելով Սատանայի կողմից՝ նրանք անգիտակցաբար բռնում են այն ճանապարհը, որը պատրաստել է իրենց համար։ Այս ընթացքում Սատանան ստիպում է մարդկանց ընդունել ողջ մնալու Սատանայի օրենքները։ Առանց գիտակցելու դա և առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, մարդիկ նաև զարգացնում են ողջ մնալու իրենց սեփական օրենքները, այսինքն՝ ողջ մնալու Սատանայի օրենքները, որոնք Սատանան բռնի կերպով սերմանել է նրանց մեջ։ Ուսուցման գործընթացում Սատանան ստիպում է նրանց սնուցել իրենց սեփական նպատակները և որոշել ողջ մնալու իրենց սեփական նպատակակետերը, ողջ մնալու օրենքները և ողջ մնալու ուղղությունը՝ միաժամանակ նրանց մեջ սերմանելով Սատանայի բաները՝ օգտագործելով պատմվածքներ, կենսագրություններ և հնարավոր բոլոր այլ միջոցները՝ մարդկանց քիչ-քիչ հրապուրելու համար, մինչև կուլ տան խայծը։ Այսպիսով, իրենց ուսանելու ընթացքում ոմանք սկսում են նախընտրել գրականությունը, ոմանք՝ տնտեսագիտությունը, մյուսները՝ աստղագիտությունը կամ աշխարհագրությունը։ Ապա կան ոմանք, ովքեր սկսում են հավանել քաղաքականությունը, ոմանք, ովքեր հավանում են ֆիզիկան, ոմանք՝ քիմիան, և նույնիսկ կան այնպիսիները, ովքեր նախընտրում են աստվածաբանությունը։ Սրանք բոլորը գիտելիքի մաս են կազմում։ Ձեր սրտերում ձեզանից յուրաքանչյուրը գիտի, թե իրականում ինչի մասին են այս բաները. ձեզանից յուրաքանչյուրը նախկինում առնչվել է դրանց հետ։ Հենց որ գիտելիքի այս ճյուղերը հիշատակվում են, ձեզանից յուրաքանչյուրն ունակ է անվերջ խոսելու դրանցից մեկի կամ մյուսի մասին։ Եվ այսպես պարզ է, թե որքան խորն է այս գիտելիքը մտել մարդկանց մտքերի մեջ. պարզ երևում է այն դիրքը, որ զբաղեցնում է այս գիտելիքը մարդկանց մտքերում, և թե որքան խորն է դրա ազդեցությունը նրանց վրա։ Հենց որ որևէ մեկի մոտ սեր է առաջանում գիտելիքի որևէ ճյուղի հանդեպ, երբ մարդը խորապես սիրահարվում է դրան, ապա անգիտակցաբար ձգտումներ է զարգացնում. որոշ մարդիկ ուզում են գրողներ դառնալ, ոմանք ուզում են գրական հեղինակներ դառնալ, ոմանք ուզում են քաղաքականության մեջ կարիերա ստեղծել, իսկ ոմանք էլ՝ զբաղվել տնտեսագիտությամբ և գործարարներ դառնալ։ Ապա կա մարդկանց մի մաս, որն ուզում է հերոսներ լինել, լինել մեծ կամ հայտնի։ Անկախ այն բանից, թե ինչպիսի մարդ է ուզում լինել որևէ մեկը, նրա նպատակն է վերցնել գիտելիք ձեռք բերելու այս մեթոդը և օգտագործել այն իր սեփական նպատակների համար՝ իրականացնելու սեփական ցանկություններն ու ձգտումները։ Որքան էլ լավ հնչի դա՝ անկախ այն բանից՝ ուզում են հասնել իրենց երազանքներին, իզուր չվատնել իրենց կյանքը, թե ունենալ որոշակի կարիերա, ըստ էության, ո՞րն է այն նպատակը, որը թաքնված է մարդկանց կողմից այս վեհ ձգտումներն ու նկրտումները դնելու հետևում։ Նախկինում երբևէ մտածե՞լ եք այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ է Սատանան այսպես վարվում։ Ո՞րն է Սատանայի նպատակը՝ այս բաները մարդու մեջ սերմանելիս։ Ձեր սրտերը պետք է հստակ լինեն այս հարցում։

Այժմ եկեք խոսենք այն մասին, թե ինչպես է Սատանան գիտելիքն օգտագործում մարդուն ապականելու համար։ Նախ՝ պետք է հստակ հասկանանք այս բաները. գիտելիքով ի՞նչ է Սատանան ուզում տալ մարդուն։ Ինչպիսի՞ ճանապարհով է ուզում առաջնորդել մարդուն։ (Աստծուն դիմակայելու ճանապարհով։) Այո, դա հաստատ այդպես է՝ դիմակայել Աստծուն։ Սա է այն հետևանքը, որը տեսնում ես այն բանից հետո, երբ մարդիկ գիտելիք են սովորում. դիմակայում են Աստծուն։ Ուրեմն որո՞նք են Սատանայի նենգ դրդապատճառները։ Հստակ չգիտեք սա, այնպես չէ՞։ Մարդու կողմից գիտելիք ձեռք բերելու գործընթացում՝ կիրառելով ամեն տեսակ մեթոդներ՝ լինի պատմություններ պատմելը, պարզապես որևէ գիտելիք տրամադրելը, թե իր ցանկությունները կամ ձգտումները բավարարելու հնարավորություն տալը, ի վերջո ի՞նչ ճանապարհով է Սատանան ուզում առաջնորդել մարդուն։ Մարդը կարծում է, որ գիտելիք ձեռք բերելու մեջ ոչ մի վատ բան չկա, որ դա կատարելապես բնական և արդարացված է։ Գրավիչ հնչող ձևով ասած՝ վեհ ձգտումներ դնելը կամ նկրտումներ ունենալը նշանակում է եռանդ ունենալ, և սա պետք է լինի կյանքի ճիշտ ուղին։ Եթե մարդը կարող է իրականացնել սեփական ձգտումները կամ իր կյանքի ընթացքում հաջողակ կարիերա ստեղծել, մի՞թե դա ապրելու ավելի փառահեղ ձև չէ։ Այս կերպ մարդը կարող է ոչ միայն պատվել իր նախնիներին, այլև հնարավորություն ունենալ իր հետքը թողնելու գալիք սերունդների համար. մի՞թե սա լավ բան չէ։ Սա լավ բան է աշխարհիկ մարդկանց աչքերում, և նրանց համար դա պետք է լինի պատշաճ և դրական։ Սակայն արդյո՞ք Սատանան իր նենգ դրդապատճառներով առաջնորդում է մարդուն նման ճանապարհով և վերջ։ Իհարկե ոչ։ Իրականում, որքան էլ մեծ լինեն մարդու ձգտումները, որքան էլ իրատեսական լինեն մարդու ցանկությունները կամ որքան էլ պատշաճ լինեն դրանք, այն ամենը, ինչին մարդն ուզում է հասնել, այն ամենը, ինչին մարդը ձգտում է, անքակտելիորեն կապված է երկու բառի հետ։ Այս երկու բառը կենսականորեն կարևոր են յուրաքանչյուր մարդու համար իր ողջ կյանքի ընթացքում, և այն բաներն են, որոնք Սատանան մտադիր է սերմանել մարդու մեջ։ Որո՞նք են այս երկու բառերը։ Դրանք են՝ «համբավ» և «շահ»։ Սատանան օգտագործում է շատ մեղմ մեթոդ՝ մի մեթոդ, որը շատ համահունչ է մարդկանց պատկերացումներին, և որն այնքան էլ ագրեսիվ չէ, ստիպելու մարդկանց անգիտակցաբար ընդունել ողջ մնալու դրա միջոցներն ու օրենքները, զարգացնել կյանքի նպատակներ ու կյանքի ուղղություններ և սկսել ունենալ կյանքի ձգտումներ։ Որքան էլ վեհ հնչեն մարդկանց կյանքի ձգտումների նկարագրությունները, այս ձգտումները միշտ պտտվում են համբավի և շահի շուրջ։ Այն ամենը, ինչին որևէ մեծ կամ հայտնի մարդ՝ կամ, իրականում, ցանկացած մարդ, հետամուտ է լինում իր ողջ կյանքի ընթացքում, վերաբերում է միայն այս երկու բառին՝ «համբավ» և «շահ»։ Մարդիկ կարծում են, թե հենց որ ունենան համբավ և շահ, կապիտալ կունենան՝ վայելելու բարձր կարգավիճակ և մեծ հարստություն և վայելելու կյանքը։ Կարծում են, թե հենց որ ունենան համբավ և շահ, կապիտալ կունենան՝ հաճույք փնտրելու և տրվելու մսեղիի սանձարձակ վայելքին։ Հանուն այս համբավի և շահի, որը փափագում են, մարդիկ ուրախությամբ և անգիտակցաբար հանձնում են իրենց մարմինները, սրտերը և նույնիսկ այն ամենը, ինչ ունեն, ներառյալ իրենց հեռանկարներն ու ճակատագրերը, Սատանային։ Դա անում են առանց վերապահումների, առանց անգամ մի պահ կասկածելու և առանց երբևէ իմանալու, որ պետք է ետ պահանջեն այն ամենը, ինչ երբևէ ունեցել են։ Կարո՞ղ են մարդիկ պահպանել որևէ վերահսկողություն իրենց վրա, երբ իրենց հանձնում են Սատանային և այսպես հավատարիմ դառնում նրան։ Իհարկե ոչ։ Ամբողջովին և լիովին վերահսկվում են Սատանայի կողմից։ Ամբողջովին և լիովին խրվել են այս ճահճի մեջ և անկարող են ազատել իրենք իրենց։ Հենց որ որևէ մեկը խրվում է համբավի և շահի մեջ, այլևս չի փնտրում այն, ինչ լուսավոր է, այն, ինչ արդարադատ է, կամ այն բաները, որոնք գեղեցիկ են և բարի։ Պատճառն այն է, որ համբավի և շահի գայթակղությունը չափազանց մեծ է մարդկանց համար, և սրանք այնպիսի բաներ են, որոնց մարդիկ կարող են անվերջ ձգտել իրենց ողջ կյանքի ընթացքում և նույնիսկ ողջ հավերժության համար։ Մի՞թե սա իրական իրավիճակը չէ։ Որոշ մարդիկ կասեն, որ գիտելիք սովորելը ոչ այլ ինչ է, քան գրքեր կարդալ և սովորել որոշ բաներ, որոնք արդեն չգիտես, որպեսզի ետ չմնաս ժամանակից կամ չլքվես աշխարհի կողմից։ Գիտելիքը սովորում են միայն սեղանին ուտելիք դնելու, սեփական ապագայի կամ հիմնական կարիքները հոգալու համար։ Կա՞ արդյոք որևէ մարդ, ով կդիմանար տասը տարվա ծանր ուսմանը միայն հիմնական կարիքների համար, միայն ուտելիքի հարցը լուծելու համար։ Ոչ, այսպիսի մարդիկ չկան։ Ուրեմն ինչո՞ւ է մարդն այսքան տարի կրում այս նեղությունները։ Դա համբավի և շահի համար է։ Պատճառն այն է, որ համբավն ու շահը հեռվում սպասում են նրանց՝ կանչելով, և հավատում են, որ միայն սեփական ջանասիրության, նեղությունների և պայքարի միջոցով կարող են ոտք դնել այն ճանապարհին, որը տանում է դեպի համբավ և շահ՝ դրանով իսկ ձեռք բերելով այս բաները։ Նման մարդը պետք է կրի այս նեղություններն իր իսկ ապագա ուղու համար, իր ապագա վայելքի համար և ավելի լավ կյանք ձեռք բերելու համար։ Ի վերջո ի՞նչ է այս գիտելիքը։ Կարո՞ղ եք ասել Ինձ։ Մի՞թե դա ողջ մնալու օրենքներն ու փիլիսոփայությունը չեն, որոնք Սատանան սերմանում է մարդու մեջ, ինչպիսիք են՝ «Սիրի՛ր Կուսակցությունը, սիրի՛ր երկիրը և սիրի՛ր քո կրոնը» և «Իմաստուն մարդը ենթարկվում է հանգամանքներին»։ Մի՞թե դա կյանքի «վեհ ձգտումները» չեն, որոնք Սատանան սերմանել է մարդու մեջ, ինչպիսիք են մեծ մարդկանց գաղափարները, հայտնիների ազնվությունը, հերոսական կերպարների քաջ ոգին կամ մարտարվեստի վեպերում ասպետների և սուսերամարտիկների ասպետությունն ու բարությունը։ Այս գաղափարներն ու հայտարարություններն ազդում են սերնդեսերունդ. շատ մարդիկ ընդունում են այս գաղափարները և ձգտում, շարունակաբար պայքարում և նույնիսկ պատրաստ են զոհաբերելու իրենց կյանքը՝ այս «վեհ ձգտումներն» իրականացնելու համար։ Սա է այն միջոցն ու մեթոդը, որով Սատանան գիտելիքն օգտագործում է մարդուն ապականելու համար։ Ուստի, երբ Սատանան մարդուն առաջնորդում է այս ճանապարհով, արդյոք նա ի վիճակի՞ է հնազանդվել և երկրպագել Աստծուն։ Եվ արդյոք ի վիճակի՞ է ընդունել Աստծու խոսքերը և ձգտել ճշմարտությանը։ Բացարձակապես ոչ, որովհետև մոլորեցվել է Սատանայի կողմից։ Այժմ եկե՛ք մտածենք սրա մասին. այն գիտելիքի, գաղափարների և տեսակետների մեջ, որոնք Սատանան սերմանել է մարդու մեջ, կա՞ն արդյոք Աստծուն հնազանդվելու և Աստծուն երկրպագելու ճշմարտությունները։ Կա՞ն արդյոք Աստծուց վախենալու և չարից խուսափելու ճշմարտությունները։ Կա՞ արդյոք Աստծու խոսքերից որևէ մեկը։ Կա՞ արդյոք դրանցում որևէ բան, որը ճշմարտությունից է։ Բնավ ոչ։ Այս բաները լիովին բացակայում են։ Կարո՞ղ եք արդյոք համոզված լինել, որ Սատանայի կողմից մարդու մեջ սերմանված բաները ոչ մի ճշմարտություն չեն պարունակում։ Նույնիսկ եթե չեք համարձակվում հաստատ ասել, դա խնդիր չէ։ Քանի դեռ ընդունում ես, որ «համբավն» ու «շահն» այն երկու հիմնական բառերն են, որոնք Սատանան օգտագործում է մարդուն դեպի չարասիրության ուղին հրապուրելու համար, ապա դա բավական է։

Այժմ եկեք ամփոփենք. ի՞նչ է օգտագործում Սատանան՝ մարդուն իր վերահսկողության տակ ամուր պահելու համար։ (Համբավ և շահ։) Սատանան համբավ և շահ է օգտագործում՝ մարդկանց մտքերը վերահսկելու համար՝ նրանց մղելով մտածելու միայն այս երկու բաների մասին և դրդելով պայքարելու համբավի և շահի համար, նեղություններ կրելու համբավի և շահի համար, նվաստացում հանդուրժելու և ծանր հոգսեր կրելու համբավի և շահի համար, իրենց ունեցած ամեն բան զոհաբերելու համբավի և շահի համար և յուրաքանչյուր դատողություն կամ որոշում կայացնելու համբավի և շահի համար։ Այսկերպ Սատանան անտեսանելի կապանքներ է դնում մարդկանց վրա, և այդ կապանքներն իրենց վրա կրելով՝ նրանք ո՛չ կարողություն ունեն, ո՛չ էլ քաջություն՝ ազատվելու դրանցից։ Նրանք անգիտակցաբար կրում են այս կապանքները, մինչ մեծ դժվարությամբ քայլ առ քայլ առաջ են ընթանում։ Հանուն այս համբավի և շահի՝ մարդկությունը շեղվում է Աստծուց ու դավաճանում Նրան և գնալով ավելի չարասեր դառնում։ Այսկերպ մեկը մյուսի հետևից սերունդները ոչնչանում են Սատանայի համբավի և շահի մեջ։ Այժմ, նայելով Սատանայի գործողություններին, մի՞թե նրա խորամանկ դրդապատճառները ծայրաստիճան ատելի չեն։ Գուցե այսօր դեռ չեք կարողանում թափանցել Սատանայի նենգ դրդապատճառների մեջ, որովհետև կարծում եք, թե առանց համբավի և շահի կյանքն իմաստ չէր ունենա, և մարդիկ այլևս չէին կարողանա տեսնել առջևի ճանապարհը, այլևս չէին կարողանա տեսնել իրենց նպատակները, և նրանց ապագան կդառնար մութ, աղոտ ու մռայլ։ Բայց կամաց-կամաց բոլորդ մի օր կընդունեք, որ համբավն ու շահը հսկայական կապանքներ են, որոնք Սատանան դնում է մարդու վրա։ Երբ այդ օրը գա, դու հիմնովին կդիմակայես Սատանայի վերահսկողությանը և հիմնովին կդիմակայես Սատանայի կողմից քեզ բերված կապանքներին։ Երբ ցանկանաս ազատվել այն բոլոր բաներից, ինչ Սատանան ներարկել է քո մեջ, այն ժամանակ վերջնականապես կխզես կապերը Սատանայի հետ և իսկապես կատես այն ամենը, ինչ Սատանան բերել է քեզ։ Միայն այդ ժամանակ իրական սեր և փափագ կունենաս Աստծու հանդեպ։

բ. Սատանան գիտություն է օգտագործում մարդուն ապականելու համար

Հենց նոր խոսեցինք այն մասին, թե ինչպես է Սատանան գիտելիքն օգտագործում մարդուն ապականելու համար, ուստի հաջորդիվ եկե՛ք հաղորդակցվենք այն մասին, թե ինչպես է Սատանան գիտությունն օգտագործում մարդուն ապականելու համար։ Նախ՝ Սատանան օգտագործում է գիտության անունը՝ բավարարելու մարդու հետաքրքրասիրությունը, գիտությունն ուսումնասիրելու և խորհուրդները պարզելու մարդու ցանկությունը։ Գիտության անունով Սատանան բավարարում է մարդու նյութական կարիքները և իր կյանքի որակը շարունակաբար բարելավելու մարդու պահանջը։ Այսպիսով, հենց այս պատրվակով է Սատանան գիտությունն օգտագործում մարդուն ապականելու համար։ Մի՞թե միայն մարդու մտածելակերպը կամ մարդու միտքն է Սատանան ապականում գիտության միջոցով։ Մեր շրջապատի մարդկանցից, իրադարձություններից և բաներից, որոնք կարող ենք տեսնել և որոնց հետ շփվում ենք, ուրիշ ի՞նչն է Սատանան ապականում գիտությամբ։ (Բնական միջավայրը։) Ճիշտ է։ Կարծես թե խորապես տուժել եք սրանից և դրա խորը անձնական փորձառությունն ունեք։ Բացի գիտության բոլոր տարբեր բացահայտումներն ու եզրակացություններն օգտագործելուց՝ մարդուն մոլորեցնելու համար, Սատանան նաև գիտությունն օգտագործում է որպես միջոց՝ իրականացնելու Աստծու կողմից մարդուն տրված կենսամիջավայրի անխնա ոչնչացում և շահագործում։ Այն անում է դա պատրվակով, որ եթե մարդը գիտական հետազոտություններ իրականացնի, ապա մարդու կենսամիջավայրն ու կյանքի որակը շարունակաբար կբարելավվեն, և ավելին՝ որ գիտական զարգացման նպատակն է բավարարել մարդկանց օրեցօր աճող նյութական կարիքները և իրենց կյանքի որակը շարունակաբար բարելավելու նրանց պահանջը։ Սա է Սատանայի կողմից գիտության զարգացման տեսական հիմքը։ Սակայն ի՞նչ է գիտությունը բերել մարդկությանը։ Մի՞թե մեր կենսամիջավայրը և ողջ մարդկության կենսամիջավայրը չեն պղծվել։ Մի՞թե այն օդը, որը մարդը շնչում է, չի պղծվել։ Մի՞թե այն ջուրը, որը խմում ենք, չի պղծվել։ Արդյո՞ք այն սնունդը, որն ուտում ենք, դեռևս օրգանական և բնական է։ Հացահատիկների և բանջարեղենի մեծ մասը գենետիկորեն ձևափոխված է, դրանք աճեցվել են պարարտանյութով, իսկ որոշներն էլ գիտության կիրառմամբ ստեղծված տարբերակներ են։ Բանջարեղենն ու մրգերը, որոնք ուտում ենք, այլևս բնական չեն։ Նույնիսկ բնական ձու այլևս հեշտ չէ գտնել, և ձուն այլևս առաջվա համը չունի՝ արդեն իսկ մշակված լինելով Սատանայի այսպես կոչված գիտության կողմից։ Նայելով ընդհանուր պատկերին՝ ողջ մթնոլորտը ոչնչացվել և աղտոտվել է. լեռները, լճերը, անտառները, գետերը, օվկիանոսները և այն ամենը, ինչ գտնվում է գետնի վրա և գետնի տակ, ավերվել են այսպես կոչված գիտական նվաճումների կողմից։ Կարճ ասած՝ Աստծու կողմից մարդկությանը տրված ողջ էկոլոգիական միջավայրն ու կենսամիջավայրն ավերվել և կործանվել են այսպես կոչված գիտության կողմից։ Թեև կան շատ մարդիկ, որոնք ստացել են այն, ինչ միշտ հուսացել են իրենց փնտրած կյանքի որակի առումով՝ բավարարելով և՛ իրենց ցանկությունները, և՛ իրենց մսեղին, այն միջավայրը, որտեղ մարդն ապրում է, ըստ էության ոչնչացվել և ավերվել է գիտության բերած տարբեր «նվաճումների» կողմից։ Այժմ այլևս իրավունք չունենք մաքուր օդի գեթ մեկ շունչ քաշելու։ Մի՞թե սա մարդկության վիշտը չէ։ Արդյո՞ք մարդու համար խոսելու որևէ երջանկություն է մնացել, երբ նա պետք է ապրի այսպիսի տարածությունում։ Մարդն ապրում է այսպիսի տարածությունում, և այնուամենայնիվ, մարդու կենսամիջավայրն ամենասկզբում ստեղծվել էր Աստծու կողմից մարդու համար։ Այն ջուրը, որը մարդիկ խմում են, այն օդը, որը մարդիկ շնչում են, տարբեր սննդամթերքները, որոնք մարդիկ ուտում են, ինչպես նաև տարբեր բույսերն ու կենդանի էակները, և նույնիսկ լեռները, լճերն ու օվկիանոսները՝ այս կենսամիջավայրի յուրաքանչյուր մաս տրվել է մարդուն Աստծու կողմից. դա բնական է՝ գործելով Աստծու կողմից սահմանված բնական օրենքի համաձայն։ Առանց գիտության մարդիկ դեռ կհետևեին Աստծու կողմից իրենց շնորհված մեթոդներին, կկարողանային վայելել այն ամենը, ինչն անաղարտ է և բնական, և շատ երջանիկ կլինեին։ Այժմ, սակայն, այս ամենը ոչնչացվել և ավերվել է Սատանայի կողմից. մարդու հիմնարար կենսատարածքն այլևս անաղարտ չէ։ Բայց ոչ ոք ի վիճակի չէ գիտակցելու, թե ինչն է պատճառ դարձել սրան, կամ թե ինչպես է սա առաջացել, և շատ ավելի մեծ թվով մարդիկ մեկնաբանում և մոտենում են գիտությանը՝ օգտագործելով Սատանայի կողմից իրենց մեջ սերմանված գաղափարները։ Մի՞թե սա ծայրաստիճան գարշելի և խղճալի չէ։ Քանի որ Սատանան այժմ այս վիճակին է հասցրել և ապականել այն տարածությունը, որտեղ մարդիկ գոյություն ունեն, ինչպես նաև նրանց կենսամիջավայրը, և քանի որ մարդկությունը շարունակում է զարգանալ այս կերպ, մի՞թե որևէ կարիք կա, որ Աստված անձամբ ոչնչացնի երկրի վրայի մարդկանց։ Եթե մարդիկ շարունակեն զարգանալ այս կերպ, ի՞նչ ուղղություն կբռնեն։ (Կբնաջնջվեն։) Ինչպե՞ս կբնաջնջվեն։ Ի լրումն համբավի և շահի մարդկանց ագահ հետապնդմանը՝ նրանք շարունակաբար գիտական հետազոտություններ են իրականացնում և խորասուզվում ուսումնասիրությունների մեջ, և ապա անդադար գործում են այնպես, որ բավարարեն իրենց իսկ նյութական կարիքներն ու ցանկությունները. ուրեմն որո՞նք են հետևանքները մարդու համար։ Նախևառաջ, էկոլոգիական հավասարակշռությունը խախտվում է, և երբ դա տեղի է ունենում, մարդկանց ներքին օրգաններն աղտոտվում և վնասվում են այս անհավասարակշիռ միջավայրի կողմից, և տարբեր վարակիչ հիվանդություններ ու համաճարակներ են տարածվում աշխարհով մեկ։ Մի՞թե ճիշտ չէ, որ սա այժմ մի իրավիճակ է, որի վրա մարդը վերահսկողություն չունի։ Այժմ, երբ հասկանում եք սա, եթե մարդկությունը չհետևի Աստծուն, այլ միշտ հետևի Սատանային այս կերպ՝ օգտագործելով գիտելիքը շարունակաբար ինքնահարստանալու համար, օգտագործելով գիտությունը մարդկային կյանքի ապագան անդադար ուսումնասիրելու համար, օգտագործելով այս տեսակ մեթոդը կյանքը շարունակելու համար, կարո՞ղ եք արդյոք գիտակցել, թե որը կլինի մարդկության ելքը։ Մարդկությունը բնականաբար կվերանա. քայլ առ քայլ մարդկությունն առաջ է շարժվում դեպի կործանում, դեպի իր իսկ կործանո՛ւմը։ Մի՞թե սա կործանում չի բերում իրենց իսկ վրա։ Եվ մի՞թե սա գիտական առաջընթացի հետևանքը չէ։ Այժմ թվում է, թե գիտությունը մի տեսակ կախարդական թուրմ է, որը Սատանան պատրաստել է մարդու համար, որպեսզի երբ փորձես զանազանել բաները, դա անես մառախլապատ մշուշի մեջ. որքան էլ ուշադիր նայես, չես կարող հստակ տեսնել բաները, և որքան էլ ջանք թափես, չես կարող հասկանալ դրանք։ Սատանան, սակայն, օգտագործում է գիտության անունը՝ քո ախորժակը գրգռելու և քեզ քթից բռնած, ոտքը ոտքի հետևից դնելով, դեպի անդունդն ու մահն առաջնորդելու համար։ Եվ քանի որ սա այսպես է, մարդիկ հստակ կտեսնեն, որ իրականում մարդու կործանումը դաջված է Սատանայի ձեռքով. Սատանան է պարագլուխը։ Այդպես չէ՞։ (Այո, այդպես է։) Սա երկրորդ եղանակն է, որով Սատանան ապականում է մարդկությանը։

գ. Սատանան օգտագործում է ավանդական մշակույթը՝ մարդուն ապականելու համար

Ավանդական մշակույթը երրորդ եղանակն է, որով Սատանան ապականում է մարդուն։ Ավանդական մշակույթի և սնահավատության միջև շատ նմանություններ կան. պարզապես ավանդական մշակույթն ունի որոշակի պատմություններ, ակնարկներ և աղբյուրներ։ Սատանան հորինել և ստեղծել է բազմաթիվ ժողովրդական պատմություններ կամ պատմություններ, որոնք հայտնվում են պատմության գրքերում՝ մարդկանց մեջ խոր տպավորություններ թողնելով ավանդական մշակույթի կամ սնահավատության կերպարների մասին։ Օրինակ՝ Չինաստանում կան «Ութ անմահների ծովն անցնելը», «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք», Նեֆրիտե կայսրը, «Նեժան հաղթում է Վիշապ արքային» և «Աստվածների օծումը»։ Մի՞թե սրանք խորապես չեն արմատավորվել մարդու մտքում։ Նույնիսկ եթե ձեզանից ոմանք չգիտեն բոլոր մանրամասները, միևնույն է, գիտեն ընդհանուր պատմությունները, և այդ ընդհանուր բովանդակությունը տպվում է սրտումդ և մտքումդ, այնպես որ չես կարող մոռանալ այն։ Սրանք բոլորը Սատանայի տարբեր գաղափարներն են կամ լեգենդները, որոնք Սատանան վաղուց հնարել է մարդու համար, և որոնք տարածվել են տարբեր ժամանակներում։ Այս բաներն ուղղակիորեն վնասում և քայքայում են մարդկանց հոգիները և գցում նրանց մեկը մյուսի հետևից եկող կախարդանքի տակ։ Այսինքն՝ երբ ընդունում ես նման ավանդական մշակույթ, պատմություններ կամ սնահավատ բաներ, երբ դրանք հաստատվում են մտքումդ և երբ տպվում են սրտումդ, ապա կարծես կախարդված լինես՝ խճճվում և ազդվում ես նման մշակույթից, նման գաղափարներից և նման ավանդական պատմություններից։ Դրանք ազդում են կյանքիդ, կյանքի հանդեպ հայացքներիդ և բաների վերաբերյալ դատողությանդ վրա։ Ավելին՝ դրանք ազդում են կյանքի ճշմարիտ ուղու քո որոնման վրա։ Սա կախարդանք է։ Որքան էլ փորձես, չես կարող թոթափել դրանք. կտրատում ես դրանք, բայց չես կարող կտրել, հարվածում ես դրանց, բայց չես կարող վանել։ Ավելին՝ անգիտակցաբար այսպիսի կախարդանքի տակ ընկնելուց հետո մարդիկ բնազդաբար սկսում են երկրպագել Սատանային՝ իրենց սրտերում հաստատելով Սատանայի պատկերը։ Այլ կերպ ասած՝ նրանք Սատանային վերաբերվում են որպես իրենց կուռքի, մի առարկայի, որին պաշտում և որին նայում են ակնածանքով՝ հասնելով անգամ նրան, որ դրան համարում են աստված։ Անգիտակցաբար այս բաները մարդկանց սրտերի ներսից վերահսկում են նրանց խոսքերն ու արարքները։ Բացի այդ, սկզբում այս պատմություններն ու լեգենդները կեղծ ես համարում, բայց հետո անգիտակցաբար ընդունում ես դրանց գոյությունը՝ դրանք համարելով իրական կերպարներ և իրական, գոյություն ունեցող առարկաներ։ Անգիտակից վիճակումդ ենթագիտակցաբար ընդունում ես այս գաղափարները և այս բաների գոյությունը։ Դու նաև ենթագիտակցաբար ընդունում ես դևերին, Սատանային և կուռքերին քո իսկ տուն և քո իսկ սրտի մեջ. սա կախարդանք է։ Այս խոսքերն արձագանք գտնո՞ւմ են ձեր մեջ։ (Այո։) Ձեր մեջ կա՞ն արդյոք մարդիկ, որոնք խունկ են ծխել և երկրպագել Բուդդային։ (Այո։) Ուրեմն ո՞րն էր խունկ ծխելու և Բուդդային երկրպագելու նպատակը։ (Խաղաղության համար աղոթելը։) Հիմա մտածելով այդ մասին՝ մի՞թե ծիծաղելի չէ Սատանային խաղաղության համար աղոթելը։ Սատանան խաղաղություն բերո՞ւմ է։ (Ոչ։) Մի՞թե այն ժամանակ շատ տգետ չէիք։ Այդպիսի պահվածքը ծիծաղելի է, տգետ և միամիտ, այնպես չէ՞։ Սատանան մտածում է միայն այն մասին, թե ինչպես ապականի քեզ։ Սատանան չի կարող քեզ խաղաղություն տալ, այլ միայն հանգստության ժամանակավոր զգացում։ Բայց դեռ պետք է երդում տաս, և եթե դրժես խոստումդ կամ այն երդումը, որը տվել ես Սատանային, ապա կտեսնես, թե ինչպես է այն տանջում քեզ։ Ստիպելով քեզ երդում տալ՝ դա իրականում ուզում է վերահսկել քեզ։ Երբ խաղաղության համար էիք աղոթում, խաղաղություն ստացա՞ք։ (Ոչ։) Խաղաղություն չստացաք, այլ ընդհակառակը՝ ձեր ջանքերը դժբախտություն և անվերջանալի աղետներ բերեցին. իսկապես դառնության անծայրածիր օվկիանոս։ Սատանայի իշխանության ներքո խաղաղություն չկա, և սա փաստ է։ Սա է այն հետևանքը, որ ֆեոդալական սնահավատությունն ու ավանդական մշակույթը բերել են մարդկությանը։

դ. Սատանան օգտագործում է հասարակական միտումները՝ մարդուն ապականելու համար

Վերջին եղանակը, որով Սատանան ապականում և վերահսկում է մարդուն, հասարակական միտումներն են։ Հասարակական միտումներն ընդգրկում են բազմաթիվ ասպարեզներ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հայտնի և մեծ գործիչների, ինչպես նաև ֆիլմերի ու երաժշտության կուռքերի պաշտամունքը, աստղերի երկրպագությունը և առցանց խաղերը։ Սրանք բոլորը հասարակական միտումների մի մասն են, և այստեղ մանրամասնելու կարիք չկա։ Կխոսենք միայն այն գաղափարների մասին, որոնք հասարակական միտումներն առաջացնում են մարդկանց մեջ, այն ձևի մասին, որով դրանք ստիպում են մարդկանց վարվել աշխարհի հետ, և վերապրելու նպատակների ու կյանքի հանդեպ հայացքների մասին, որոնք դրանք առաջացնում են մարդկանց մեջ։ Սրանք շատ կարևոր են. դրանք կարող են վերահսկել և ազդել մարդկանց մտքերի ու տեսակետների վրա։ Բոլոր այս միտումները անխտիր իրենց հետ չար ազդեցություն են կրում։ Այս չար ազդեցությունը շարունակաբար նվաստացնում է մարդկությանը և ստիպում մարդկանց անընդհատ կորցնել խիղճը, մարդկայնությունը և ողջամտությունը, շարունակաբար թուլացնում է նրանց բարոյականությունը և գնալով նվազեցնում նրանց ազնվությունը այն աստիճան, որ նույնիսկ կարող ենք ասել, որ մարդկանց մեծամասնությունն այժմ չունի ազնվություն, չունի մարդկայնություն և չունի խիղճ՝ էլ չասած որևէ ողջամտության մասին։ Ուրեմն ի՞նչ են այս հասարակական միտումները։ Դրանք միտումներ են, որոնք չես կարող տեսնել անզեն աչքով։ Երբ նոր միտում է ի հայտ գալիս, գուցե միայն փոքրաթիվ մարդիկ են առաջին ընդունողները՝ նախաձեռնություն ցուցաբերելով նման բան անելու, նման գաղափար ընդունելու և նման տեսակետ ընդունելու հարցում։ Մարդկանց մեծամասնությունը, այնուամենայնիվ, առանց գիտակցելու շարունակաբար կվարակվի, կգրավվի և կձուլվի այս միտմանը, մինչև որ բոլորն անգիտակցաբար և ակամա ընդունեն այն և ընկղմվեն դրա մեջ ու վերահսկվեն դրա կողմից։ Մեկը մյուսի հետևից նման միտումները ստիպում են մարդկանց, որոնք առողջ մարմին և միտք չունեն, որոնք չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, և որոնք բնավ չեն կարողանում տարբերել դրական և բացասական բաները, ուրախությամբ ընդունել դրանք, ինչպես նաև գոյության հանդեպ հայացքն ու արժեքները, որոնք գալիս են Սատանայից։ Նրանք ուրախությամբ ընդունում են այն, ինչ Սատանան ասում է իրենց կյանքի հանդեպ մոտեցման ձևի մասին, և վերապրելու այն ճանապարհը, որը Սատանան «շնորհում է» իրենց։ Նրանք չունեն ո՛չ ուժ, ո՛չ կարողություն՝ էլ չասած գիտակցության մասին, որպեսզի դիմադրեն։ Ուրեմն ինչպե՞ս պետք է հասկանանք նման միտումները։ Ես մի պարզ օրինակ կբերեմ, և դուք գուցե աստիճանաբար սկսեք հասկանալ։ Օրինակ՝ անցյալում բիզնեսով զբաղվող մարդիկ չէին խաբում ո՛չ երիտասարդին, ո՛չ ծերին, և ապրանքները վաճառվում էին հաստատուն գներով։ Մի՞թե այստեղ մի փոքր խիղճ և մարդկայնություն չի դրսևորվում։ Երբ մարդիկ ունեին բիզնեսի այսպիսի համոզմունք, կարելի է տեսնել, որ այն ժամանակ նրանք դեռ ունեին որոշակի խիղճ և որոշակի մարդկայնություն։ Բայց փողի հանդեպ մարդու անընդհատ աճող պահանջարկի հետ մեկտեղ՝ մարդիկ անգիտակցաբար սկսեցին ավելի ու ավելի շատ սիրել փողը, շահը և հաճույքը։ Մի՞թե մարդիկ ավելի մեծ կարևորություն չեն տալիս փողին, քան նախկինում։ Երբ փողը շատ կարևոր են համարում, անգիտակցաբար սկսում են պակաս կարևորություն տալ իրենց համբավին, իրենց հռչակին, իրենց բարի անվանը և իրենց ազնվությանը, այնպես չէ՞։ Երբ բիզնեսով ես զբաղվում, տեսնում ես, որ ուրիշները հարստանում են մարդկանց խաբելով, և տեսնում ես, որ թեև նրանց վաստակած փողն անազնիվ ճանապարհով է ձեռք բերվել, ունեն է՛լ ավելի շատ փող, և նրանց ողջ ընտանիքը լավ կյանք է վայելում։ Այդ պահին ներքուստ վրդովվում ես. «Երկուսս էլ բիզնեսի մեջ ենք, բայց նրանք հարստացան։ Ինչո՞ւ չեմ կարող շատ փող աշխատել։ Չեմ կարող հանդուրժել սա. պետք է ավելի շատ կանխիկ փող աշխատելու միջոց գտնեմ»։ Դրանից հետո մտածում ես միայն այն մասին, թե ինչպես հարստություն դիզես։ Հրաժարվում ես «ո՛չ երիտասարդին, ո՛չ ծերին չխաբելու, խղճով փող վաստակելու» համոզմունքից։ Սեփական շահերիցդ դրդված՝ մտածելակերպդ աստիճանաբար փոխվում է, ինչպես և գործողություններիդ հիմքում ընկած սկզբունքները։ Երբ առաջին անգամ խաբում ես մեկին, զգում ես խղճիդ խայթը և սրտումդ ասում ես ինքդ քեզ. «Երբ սա ավարտվի, վերջին անգամն է, որ խաբելու եմ մեկին։ Մարդկանց միշտ խաբելը կհանգեցնի հատուցմա՛ն»։ Սա մարդու խղճի գործառույթն է՝ ստիպել քեզ խղճի խայթ զգալ և հանդիմանել քեզ, ուստի դա անում ես շատ անբնական կերպով։ Բայց մեկին հաջողությամբ խաբելուց հետո տեսնում ես, որ այժմ ավելի շատ փող ունես, քան նախկինում, և մտածում ես, որ այս մեթոդը կարող է շատ շահավետ լինել քեզ համար։ Չնայած սրտումդ եղած բութ ցավին՝ միևնույն է, ուզում ես շնորհավորել ինքդ քեզ հաջողությանդ համար և որոշ չափով գոհ ես զգում ինքդ քեզնից։ Առաջին անգամ հավանություն ես տալիս սեփական պահվածքիդ, սեփական խաբեբայական ուղիներիդ։ Երբ մարդն վարակվում է այս խաբեությամբ, դա նույնն է, ինչ մոլեխաղերի մեջ ներքաշվող և ապա խաղամոլ դարձող մեկը։ Անգիտակից վիճակումդ հավանություն ես տալիս սեփական խաբեբայական պահվածքիդ և ընդունում այն։ Անգիտակից վիճակումդ խաբեությունը համարում ես օրինական առևտրային վարքագիծ և վերապրելուդ ու ապրուստիդ համար ամենաօգտակար միջոցը. կարծում ես, որ այսպես վարվելով՝ կարող ես արագ փող աշխատել։ Այս գործընթացում՝ սկսած այն պահից, երբ մարդիկ սկզբում չեն կարողանում ընդունել նման վարքագիծը և արհամարհանքով են նայում նման պահվածքին ու կիրառմանը, մինչև այն պահը, երբ անձամբ փորձարկում են այն և փորձում իրենց իսկ ձևով, նրանց սրտերն աստիճանաբար փոխվում են։ Ինչպիսի՞ փոփոխություն է սա։ Դա հասարակական միտման կողմից քո մեջ սերմանված այս միտման, այս գաղափարի հավանությունն ու ընդունումն է։ Առանց գիտակցելու՝ եթե բիզնես անելիս չես խաբում մարդկանց, զգում ես, որ ավելի վատ վիճակում ես. եթե չես խաբում մարդկանց, զգում ես, թե կարծես ինչ-որ բան ես կորցրել։ Անգիտակցաբար այս խաբեությունը դառնում է հենց հոգիդ, ողնաշարդ և մի անփոխարինելի վարքագիծ վերապրելու օրենքներիդ սահմաններում։ Այս վարքագիծն ու այս մտածելակերպն ընդունելուց հետո՝ մի՞թե սա սրտումդ փոփոխություն չի առաջացրել։ Սիրտդ փոխվել է, ուրեմն ազնվությունդ նույնպես փոխվե՞լ է։ Մարդկայնությունդ փոխվե՞լ է։ Խիղճդ փոխվե՞լ է։ Ողջ էությունդ՝ սրտիցդ մինչև մտքերդ, անգամ ներսից դուրս, փոխվել է, և սա որակական փոփոխություն է։ Այս փոփոխությունը քեզ ավելի ու ավելի է հեռացնում Աստծուց, և ավելի ու ավելի համատեղելի ես դառնում Սատանայի հետ. է՛լ ավելի ես նմանվում Սատանային, ինչի արդյունքում Սատանայի ապականությունը քեզ դև է դարձնում։

Այս հասարակական միտումներին նայելիս՝ կասեի՞ք, որ դրանք մեծ ազդեցություն ունեն մարդկության վրա։ Արդյոք դրանք խորապես քայքայո՞ւմ են մարդուն։ Իրոք շա’տ խորապես։ Մարդու ո՞ր ասպարեզներն է Սատանան ապականում այս միտումներից յուրաքանչյուրով։ Սատանան գլխավորապես ապականում է մարդու խիղճը, ողջամտությունը, մարդկայնությունը, բարոյականությունը և գոյության հանդեպ հայացքը։ Եվ մի՞թե այս հասարակական միտումներն աստիճանաբար չեն նվաստացնում մարդուն և նրան է՛լ ավելի ապականված դարձնում։ Սատանան օգտագործում է այս հասարակական միտումները՝ մարդուն քայլ առ քայլ դեպի դևերի որջը հրապուրելու համար, որպեսզի հասարակական միտումների մեջ մարդն անգիտակցաբար պաշտի փողը, նյութական ցանկությունները, չարն ու բռնությունը։ Երբ այս բաները մտնում են մարդու սիրտը, ապա ի՞նչ է դառնում մարդը։ Դառնում է դև և Սատանա՛։ Սա այն պատճառով է, որ մարդու սիրտը զբաղեցվում է նրանով, ինչ ինքը պաշտում է. երբ մարդը պաշտում է բացասական բաներ, սկսում է սիրել չարն ու բռնությունը և չի սիրում գեղեցկությունն ու բարությունը՝ էլ չասած խաղաղության մասին։ Նա այլևս չի ցանկանում պարզ կյանքով ապրել բնականոն մարդկայնության մեջ, այլ փոխարենը ցանկանում է վայելել բարձր կարգավիճակ և մեծ հարստություն, հաճույք ստանալ մսեղիի մեջ՝ ջանք չխնայելով սեփական մսեղին բավարարելու համար, առանց որևէ սահմանափակման կամ կապանքի. այլ կերպ ասած՝ անելով այն, ինչ ցանկանում է։ Ուստի, երբ խճճվում ես այսպիսի միտումների մեջ, կարո՞ղ է արդյոք սովորածդ գիտելիքն օգնել քեզ ազատվել։ Կարո՞ղ են արդյոք ավանդական մշակույթի և սնահավատությունների այն ասպարեզները, որոնք գիտես, օգնել քեզ փախչել այս ծանր կացությունից։ Կարո՞ղ են արդյոք քեզ հայտնի ավանդական բարոյականությունն ու վարվելակարգն օգնել քեզ զսպվածություն դրսևորել։ Վերցնենք, օրինակ՝ «Լուն Յու»-ն և «Դաո Դե Ցզին»-ը։ Կարո՞ղ են արդյոք դրանք օգնել մարդուն դուրս քաշել իր ոտքերն այս չար միտումների ճահճից։ Բացարձակապես ոչ։ Այսպիսով՝ մարդը դառնում է ավելի ու ավելի չար, ամբարտավան, ծայրաստիճան գոռոզ, եսասեր և չարասիրտ։ Մարդկանց միջև այլևս չկա որևէ կապվածություն և հավատարմություն, ընտանիքի անդամների միջև այլևս սեր չկա, հարազատների և ընկերների միջև այլևս փոխըմբռնում չկա. մարդկային հարաբերությունները լի են բռնությամբ։ Յուրաքանչյուր ոք ձգտում է ուրիշների մեջ ապրել բռնի միջոցներով ու մեթոդներով, բռնություն գործադրելով ապրուստ խլել իր համար, բռնություն գործադրելով շահել իր դիրքն ու ստանալ իր շահույթը և բռնի ու չարասեր ուղիներ օգտագործել՝ անելու այն ամենը, ինչ ցանկանում է։ Մի՞թե այս մարդկությունը սարսափելի չէ։ Այո՛, և շատ. նրանք ոչ միայն խաչեցին Աստծուն, այլև կբնաջնջեին բոլոր նրանց, ովքեր հետևում են Նրան, որովհետև այս մարդկությունը չափազանց չար է։ Լսելով այս ամենը, ինչի մասին հենց նոր խոսեցի՝ մի՞թե սարսափելի չեք համարում ապրել այս միջավայրում, այս աշխարհում և այսպիսի մարդկանց մեջ, որտեղ Սատանան ապականում է մարդկությանը։ (Այո։) Ուստի, երբևէ ձեզ խղճալի զգացե՞լ եք։ Այս պահին անպայման մի փոքր զգում եք դա, այնպես չէ՞։ (Զգում եմ։) Լսելով ձեր տոնը՝ թվում է, թե մտածում եք. «Սատանան ամեն տեսակ մեթոդներ է օգտագործում մարդուն ապականելու համար։ Այն օգտագործում է ամեն հնարավորություն և ամենուր է, ուր էլ շրջվենք։ Կարո՞ղ է արդյոք մարդը դեռ փրկվել»։ Կարո՞ղ է արդյոք մարդը դեռ փրկվել։ Կարո՞ղ է մարդն ինքն իրեն փրկել։ (Ոչ։) Կարո՞ղ է արդյոք Նեֆրիտե կայսրը փրկել մարդուն։ Կարո՞ղ է Կոնֆուցիոսը փրկել մարդուն։ Կարո՞ղ է Գուանին Բոդհիսատվան փրկել մարդուն։ (Ոչ։) Ուրեմն ո՞վ կարող է փրկել մարդուն։ (Աստված։) Ոմանք, սակայն, իրենց սրտերում այսպիսի հարցեր կբարձրացնեն. «Սատանան այնքան վայրագորեն է վնասում մեզ, այնպիսի խելագար մոլեգնությամբ, որ մենք կյանքով ապրելու ո՛չ հույս ունենք, ո՛չ էլ վստահություն։ Բոլորս ապրում ենք ապականության մեջ, և յուրաքանչյուր մարդ, միևնույն է, դիմադրում է Աստծուն, և հիմա մեր սրտերն ընկճվել են որքան հնարավոր է խորը։ Ուրեմն որտե՞ղ է Աստված, մինչ Սատանան ապականում է մեզ։ Ի՞նչ է անում Աստված։ Ինչ էլ որ Աստված անում է մեզ համար, մենք երբեք չենք զգում դա»։ Ոմանք անխուսափելիորեն վհատված և որոշ չափով հուսալքված են զգում։ Ձեզ համար այս զգացումը շատ խորն է, որովհետև այն ամենը, ինչ Ես ասում էի, թույլ է տվել մարդկանց կամաց-կամաց սկսել հասկանալ այս հարցերը, և նրանք է՛լ ավելի են զգում, որ անհույս են, և է՛լ ավելի են զգում, որ լքվել են Աստծու կողմից։ Բայց մի՛ անհանգստացեք։ Այսօրվա մեր հաղորդակցության թեման՝ «Սատանայի չարասիրությունը», մեր բուն թեման չէ։ Սակայն Աստծու սրբության էության մասին խոսելու համար նախ պետք է քննարկենք, թե ինչպես է Սատանան ապականում մարդուն, և Սատանայի չարասիրությունը, որպեսզի մարդկանց համար ավելի պարզ դառնա, թե այժմ ինչ վիճակում է մարդը։ Այս մասին խոսելու նպատակներից մեկն է թույլ տալ մարդկանց իմանալ Սատանայի չարասիրությունը, իսկ մյուսը՝ թույլ տալ մարդկանց ավելի խորապես հասկանալ, թե ինչ է ճշմարիտ սրբությունը։

Մի՞թե Ես ավելի մանրամասն չխոսեցի այս բաների մասին, որոնք հենց նոր քննարկեցինք, նախորդ անգամվա համեմատ։ Արդյոք ձեր հասկացողությունն այժմ մի փոքր ավելի խո՞րն է։ (Այո։) Գիտեմ, որ հիմա շատերն ակնկալում են, որ Ես ասեմ, թե հատկապես ինչ է Աստծու սրբությունը, բայց Աստծու սրբության մասին խոսելիս՝ Ես նախ կխոսեմ այն գործերի մասին, որոնք Աստված անում է։ Բոլորդ պետք է ուշադիր լսեք։ Դրանից հետո Ես կհարցնեմ ձեզ, թե հատկապես ինչ է Աստծու սրբությունը։ Ես ուղղակիորեն չեմ ասի ձեզ, այլ փոխարենը թույլ կտամ, որ փորձեք հասկանալ այն. Ես ձեզ տարածք կտամ այն հասկանալու համար։ Ի՞նչ եք մտածում այս մեթոդի մասին։ (Լավ է հնչում։) Ուրեմն ուշադիր լսեք, մինչ Ես շարունակում եմ։

Աստծու սրբության հասկացողությունն այն բանի միջոցով, ինչ Նա անում է մարդու համար

Երբ էլ որ Սատանան ապականի մարդուն կամ սանձարձակ կերպով ծանր վնաս հասցնի նրան, Աստված անգործ չի նստում, ոչ էլ անտեսում կամ աչք է փակում Իր ընտրյալների վրա։ Աստված կատարյալ հստակությամբ հասկանում է այն ամենը, ինչ անում է Սատանան։ Ինչ էլ որ Սատանան անի, ինչ միտում էլ որ այն առաջացնի, Աստված գիտի այն ամենը, ինչ Սատանան փորձում է անել, և Աստված չի հրաժարվում Իր ընտրյալներից։ Փոխարենը՝ առանց որևէ ուշադրություն գրավելու՝ գաղտնի, լուռ, Աստված անում է այն ամենը, ինչ մտադիր է անել։ Երբ Աստված սկսում է գործել ինչ-որ մեկի վրա, երբ Նա ընտրում է ինչ-որ մեկին, Նա չի հայտարարում այդ մասին ոչ մեկին, ոչ էլ հայտարարում է այդ մասին Սատանային՝ էլ չասած որևէ վեհ ժեստ անելու մասին։ Նա պարզապես շատ հանգիստ, շատ բնական կերպով անում է այն, ինչ մտադիր է։ Նախ՝ Նա ընտանիք է ընտրում քեզ համար. ընտանեկան ծագումդ, ծնողներդ, նախնիներդ՝ այս ամենն Աստված նախապես է որոշում։ Հետևաբար, Աստված այս որոշումները քմահաճույքով չի կայացնում։ Ավելին՝ Նա այս գործը վաղուց է սկսել։ Քեզ համար ընտանիք ընտրելուց հետո Աստված ընտրում է այն ամսաթիվը, երբ կծնվես։ Ապա Աստված նայում է, թե ինչպես ես ծնվում և լացելով գալիս աշխարհ։ Նա նայում է գալստյանդ, նայում է, թե ինչպես ես սովորում թոթովել, նայում է, թե ինչպես ես սայթաքելով քայլել սովորում՝ քայլ առ քայլ։ Հիմա կարող ես վազել, ցատկել, խոսել և արտահայտել զգացմունքներդ… Մինչ մարդիկ մեծանում են, Սատանայի հայացքը հառված է նրանցից յուրաքանչյուրին՝ ինչպես վագրն է աչքը տնկում իր որսին։ Բայց Իր գործն անելիս Աստված երբեք չի ենթարկվել որևէ մարդուց, իրադարձությունից կամ բանից, տարածությունից կամ ժամանակից բխող սահմանափակումների։ Նա անում է այն, ինչ պետք է, և այն, ինչ մտադիր է։ Մեծանալու ընթացքում գուցե բախվես բազմաթիվ անցանկալի բաների, այդ թվում՝ հիվանդությունների և խոչընդոտների ճանապարհին։ Բայց մինչ քայլում ես այս ուղով, կյանքդ և ապագադ Աստծու ուշադիր խնամքի տակ են։ Աստված ճշմարիտ երաշխիք է ապահովում ողջ կյանքիդ համար, քանզի Նա հենց կողքիդ է՝ պաշտպանելով և հոգ տանելով քո մասին։ Մինչ կհասցնես ճանաչել, մեծանում ես։ Սկսում ես շփվել նոր բաների հետ և ճանաչել այս աշխարհն ու այս մարդկությանը։ Ամեն ինչ թարմ է և նոր քեզ համար։ Սիրում ես անել այն բաները, որոնք հաճույք են պատճառում քեզ։ Ապրում ես սեփական մարդկայնությանդ մեջ, ապրում ես սեփական տարածքիդ մեջ և չունես Աստծու գոյության մասին նույնիսկ ամենաչնչին ընկալումը։ Բայց Աստված հետևում է քեզ մեծանալուդ ճանապարհի ամեն քայլափոխին, և Նա հետևում է քեզ, մինչ առաջ ես գնում ամեն մի քայլով։ Նույնիսկ երբ գիտելիք ես սովորում կամ գիտություն ես ուսումնասիրում, Աստված երբեք ոչ մի քայլ չի հեռացել կողքիցդ։ Ինչպես մյուս մարդիկ, աշխարհը ճանաչելու և դրա հետ շփվելու ընթացքում դրել ես սեփական ձգտումներդ, ունես սեփական նախասիրություններդ, սեփական հետաքրքրություններդ, ինչպես նաև փայփայում ես վեհ նկրտումներ։ Հաճախ ես խորհում սեփական ապագայիդ մասին, հաճախ ես ուրվագծում, թե ինչպիսին պետք է լինի ապագադ։ Բայց անկախ այն բանից, թե ինչպիսին է այս գործընթացը, այն ամբողջովին պարզ և վառ է Աստծու համար։ Գուցե ինքդ մոռացել ես սեփական անցյալդ, բայց Աստծու համար չկա մեկը, ով կարող է քեզ ավելի լավ հասկանալ, քան Նա։ Ապրում ես Աստծու հայացքի ներքո՝ մեծանալով, հասունանալով։ Այս ընթացքում կա մի ամենակարևոր բան, որն Աստված անում է. մի բան, որը ոչ ոք երբևէ չի ընկալել, մի բան, որի մասին ոչ ոք չգիտի, և ավելին՝ մի բան, որի մասին Աստված երբեք ոչ մեկին չի ասել։ Ուրեմն ո՞րն է այս ամենավճռորոշ բանը։ Կարելի է ասել, որ դա այն երաշխիքն է, որ Աստված կփրկի մարդուն։ Սա նշանակում է, որ եթե Աստված ուզում է փրկել այս մարդուն, Նա պետք է անի սա։ Այս բանը կենսականորեն կարևոր է թե՛ մարդու և թե՛ Աստծու համար։ Գիտե՞ք, թե ինչ է դա։ Թվում է, թե որևէ զգացում չունեք այս մասին կամ որևէ հասկացություն դրա վերաբերյալ, ուստի Ես կասեմ ձեզ։ Քո ծնված օրից մինչև հիմա Աստված շատ գործ է կատարել քո վրա, բայց Նա քեզ սպառիչ հաշվետվություն չի տալիս Իր արած ամեն ինչի մասին։ Աստված թույլ չտվեց քեզ իմանալ սա և ոչ էլ ասաց քեզ։ Սակայն մարդկության համար այն ամենը, ինչ Նա անում է, կարևոր է։ Աստծու տեսանկյունից դա մի բան է, որ Նա պետք է անի։ Նրա սրտում մի կարևոր բան կա, որ Ինքը պետք է անի, որը զգալիորեն գերազանցում է այս բաներից ցանկացածը։ Այսինքն՝ մարդու ծնված օրից մինչև մեր օրերն Աստված պետք է երաշխավորի նրա անվտանգությունը։ Երբ լսում եք այս խոսքերը, գուցե որոշ չափով տարակուսած զգաք։ Գուցե հարցնեք։ «Արդյոք այս անվտանգությունն այդքան կարևո՞ր է»։ Դե, ո՞րն է «անվտանգության» բառացի իմաստը։ Գուցե դա հասկանում եք որպես խաղաղություն կամ գուցե հասկանում եք որպես աղետներից ու արհավիրքներից զերծ լինել, լավ ապրել և բնականոն կյանքով ապրել։ Բայց ձեր սրտերում պետք է իմանաք, որ դա այդքան էլ պարզ չէ։ Ուրեմն հատկապես ի՞նչ է այս բանը, որի մասին Ես խոսում էի, որն Աստված պետք է անի։ Ի՞նչ է նշանակում անվտանգությունն Աստծու համար։ Մի՞թե դա իսկապես «անվտանգության» բնականոն իմաստի երաշխիքն է։ Ոչ։ Ուրեմն ի՞նչ է այն, ինչ Աստված անում է։ Այս «անվտանգությունը» նշանակում է, որ դու չես կլանվի Սատանայի կողմից։ Արդյո՞ք սա կարևոր է։ Սատանայի կողմից չկլանվելը. սա վերաբերո՞ւմ է քո անվտանգությանը, թե՞ ոչ։ Այո՛, սա վերաբերում է քո անձնական անվտանգությանը, և ավելի կարևոր ոչինչ չի կարող լինել։ Երբ Սատանան կլանի քեզ, քո հոգին ու քո մսեղին այլևս չեն պատկանի Աստծուն։ Աստված այլևս չի փրկի քեզ։ Աստված լքում է այն հոգիներին ու մարդկանց, որոնց Սատանան կլանել է։ Ուստի Ես ասում եմ, որ ամենակարևոր բանը, որ Աստված պետք է անի, քո այս անվտանգությունը երաշխավորելն է, երաշխավորելը, որ չես կլանվի Սատանայի կողմից։ Սա շատ կարևոր է, այնպես չէ՞։ Ուրեմն ինչո՞ւ չեք կարողանում պատասխանել։ Թվում է, թե ի վիճակի չեք զգալու Աստծու անսահման շնո՛րհը։

Աստված շատ ավելին է անում, քան մարդկանց անվտանգությունը երաշխավորելը, երաշխավորելը, որ նրանք չեն կլանվի Սատանայի կողմից։ Այսինքն՝ երբ Աստված պատրաստվում է ընտրել և փրկել ինչ-որ մեկին, Նա մեծ նախապատրաստական աշխատանք է կատարում։ Նախ՝ Աստված մանրակրկիտ կարգավորումներ է անում այն բանի վերաբերյալ, թե ինչպիսի անհատականություն կունենաս, ինչպիսի ընտանիքում կծնվես, ովքեր կլինեն ծնողներդ, քանի եղբայր և քույր կունենաս, և ինչպիսին կլինեն այն ընտանիքի իրավիճակը, տնտեսական կարգավիճակը և պայմանները, որտեղ կծնվես։ Գիտե՞ք, թե ինչպիսի ընտանիքներում է ծնվում Աստծու ընտրյալ մարդկանց մեծամասնությունը։ Արդյոք նրանց մեջ կա՞ն ականավոր ընտանիքներ։ Չենք կարող հաստատ ասել, որ ականավոր ընտանիքներ չկան։ Գուցե կան մի քանիսը, բայց դրանք շատ քիչ են։ Կա՞ն արդյոք բացառիկ հարստություն ունեցող ընտանիքներ, ինչպես միլիարդատերերի կամ մուլտիմիլիոնատերերի ընտանիքները։ Ոչ, այս տեսակի ընտանիքներ գրեթե չկան։ Ուրեմն ինչպիսի՞ ընտանիք է Աստված կարգավորում այս մարդկանց մեծամասնության համար։ (Սովորական ընտանիքներ։) Ուրեմն ո՞ր ընտանիքները կարող են համարվել «սովորական ընտանիքներ»։ Դրանք ներառում են աշխատավոր ընտանիքներ՝ այսինքն՝ ընտանիքներ, որոնք ողջ մնալու համար կախված են աշխատավարձից, կարող են իրենց թույլ տալ հիմնական անհրաժեշտությունները և չափազանց բարեկեցիկ չեն. դրանք ներառում են նաև գյուղացիական ընտանիքներ։ Գյուղացիներն իրենց սննդի համար կախված են մշակաբույսեր տնկելուց, ունեն հացահատիկ ուտելու և հագուստ հագնելու համար և չեն սովում կամ սառչում։ Ապա կան որոշ ընտանիքներ, որոնք փոքր բիզնես են վարում։ Կան նաև այնպիսիները, որտեղ ծնողները մտավորականներ են, և այս տեսակի ընտանիքը նույնպես կարող է համարվել սովորական ընտանիք։ Կան նաև որոշ ծնողներ, որոնք առավելագույնը գրասենյակային աշխատողներ կամ կառավարական ցածրաստիճան պաշտոնյաներ են, որոնք նույնպես չեն կարող համարվել ականավոր ընտանիքների պատկանող։ Մեծամասնությունը ծնվում է սովորական ընտանիքներում, և այս ամենը կարգավորված է Աստծու կողմից։ Այսինքն՝ նախևառաջ, այս միջավայրը, որտեղ ապրում ես, էական միջոցներ ունեցող ընտանիք չէ, որը մարդիկ կարող են պատկերացնել, և սա մի ընտանիք է, որը որոշվել է քեզ համար Աստծու կողմից, և մարդկանց մեծամասնությունն ապրում է այս տեսակի ընտանիքի սահմաններում։ Ուրեմն ի՞նչ կասեք հասարակական կարգավիճակի մասին։ Ծնողների մեծամասնության տնտեսական պայմանները միջին են, և նրանք չունեն բարձր հասարակական կարգավիճակ՝ նրանց համար լավ է պարզապես աշխատանք ունենալը։ Արդյոք նրանք ներառո՞ւմ են նահանգապետների։ Կամ ազգային նախագահների՞։ Ոչ, այնպես չէ՞։ Առավելագույնը նրանք այնպիսի մարդիկ են, ինչպիսիք են փոքր բիզնեսի կառավարիչները կամ փոքր բիզնեսի սեփականատերերը։ Նրանց հասարակական կարգավիճակը միջակ է, իսկ տնտեսական պայմանները՝ միջին։ Մեկ այլ գործոն է ընտանիքի կենսամիջավայրը։ Նախևառաջ, այս ընտանիքների մեջ չկան ծնողներ, որոնք հստակորեն կազդեին իրենց երեխաների վրա՝ քայլելու գուշակության և բախտագուշակության ուղով. շատ քչերն են զբաղվում նման բաներով։ Ծնողների մեծամասնությունը միանգամայն բնականոն է։ Միևնույն ժամանակ, երբ Աստված ընտրում է մարդկանց, Նա հաստատում է այնպիսի միջավայր նրանց համար, որը մեծապես օգտակար է մարդկանց փրկության Իր գործի համար։ Արտաքուստ թվում է, թե Աստված ոչ մի ցնցող բան չի արել մարդու համար. Նա պարզապես յուրաքանչյուր գործ կատարում է աննկատ, առանց ուշադրություն գրավելու և հանգիստ։ Բայց իրականում այն ամենը, ինչ Աստված անում է, հիմք է դնում փրկությանդ համար՝ նախապատրաստելով առջևում ընկած ճանապարհը և բոլոր անհրաժեշտ պայմանները փրկությանդ համար։ Այնուհետև Աստված յուրաքանչյուր մարդու ետ է բերում Իր առաջ՝ յուրաքանչյուրին նախատեսված ժամանակ. հենց այդ ժամանակ ես լսում Աստծու ձայնը, հենց այդ ժամանակ ես գալիս Նրա առաջ։ Մինչ այս բանը տեղի կունենա, ոմանք արդեն իսկ ծնողներ են դարձել, իսկ մյուսները դեռ ինչ-որ մեկի երեխան են։ Այլ կերպ ասած՝ ոմանք ամուսնացել և երեխաներ են ունեցել, մինչդեռ ոմանք դեռ ամուրի են՝ դեռ չստեղծելով սեփական ընտանիքները։ Բայց անկախ նրանից, թե ինչպես կարող են լինել բաները, երբ Աստծու ավետարանը և Նրա խոսքերը հասնում են քեզ, սա մի բան է, որը վաղուց նախասահմանվել է Աստծու կողմից։ Աստված որոշել է մի միջավայր և ընտրել է որոշակի մարդու, որպեսզի քարոզի ավետարանը քեզ որոշակի համատեքստում, որպեսզի լսես Աստծու ձայնը և ընդունես Նրան որոշակի միջավայրում։ Այս ամենը նախասահմանված է Աստծու կողմից։ Աստված արդեն նախապատրաստել է քեզ համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Այսպիսով՝ մարդիկ անգիտակցաբար սկսում են հայտնվել Աստծու ներկայության մեջ և վերադառնում Նրա տուն։ Նրանք նաև անգիտակցաբար հետևում են Աստծուն Նրա գործի յուրաքանչյուր քայլի մեջ՝ մտնելով Աստծու գործելակերպի յուրաքանչյուր քայլի մեջ, որը Նա նախապատրաստել է նրանց համար։ Ի՞նչ եղանակներ է Աստված օգտագործում, երբ այս ժամանակ բաներ է անում մարդու համար։ Նախ՝ նվազագույնը խնամքն ու պաշտպանությունն են, որոնք մարդը վայելում է։ Բացի դրանից, Աստված դասավորում է տարբեր մարդկանց, իրադարձություններ և բաներ, որպեսզի դրանց միջոցով մարդը կարողանա տեսնել Նրա գոյությունը և Նրա գործերը։ Օրինակ՝ կան որոշ մարդիկ, որոնք սկսում են հավատալ Աստծուն, որովհետև իրենց ընտանիքում ինչ-որ մեկը հիվանդ է։ Երբ ուրիշները քարոզում են ավետարանը նրանց, նրանք սկսում են հավատալ Աստծուն՝ նրանք սկսում են հավատալ Աստծուն այս հանգամանքներում։ Ուրեմն ո՞վ է կարգավորել այս հանգամանքները։ (Աստված։) Կան որոշ ընտանիքներ, որտեղ բոլորը հավատացյալ են դառնում հիվանդության միջոցով, մինչդեռ կան ուրիշներ, որտեղ ընտանիքի մի քանի հոգի են հավատացյալ դառնում։ Արտաքուստ կարող է թվալ, թե ընտանիքումդ ինչ-որ մեկը հիվանդություն ունի, բայց իրականում դա քեզ շնորհված պայման է, որպեսզի կարողանաս գալ Աստծու առաջ՝ սա Աստծու բարությունն է։ Որոշ մարդկանց համար ընտանեկան կյանքը միշտ դժվար է և ոչ խաղաղ, և պատահաբար ինչ-որ մեկը քարոզում է ավետարանը նրանց և ասում, որ նրանք խաղաղություն կունենան, եթե հավատան Տեր Հիսուսին, և այսպես, առանց գիտակցելու, նրանք սկսում են հավատալ Աստծուն շատ բնական հանգամանքներում։ Մի՞թե սա պայմանի տեսակ չէ։ Եվ արդյոք այն փաստը, որ նրանց ընտանիքը խաղաղ չէ, Աստծու կողմից նրանց շնորհված շնորհ չէ՞։ Կան նաև ոմանք, որոնք սկսում են հավատալ Աստծուն այլ պատճառներով։ Կան տարբեր պատճառներ և տարբեր ուղիներ, որպեսզի մարդը սկսի հավատալ Աստծուն, բայց անկախ այն բանից, թե ինչու ես սկսում հավատալ Նրան, դա իրականում ամբողջովին կարգավորված և ուղղորդված է Աստծու կողմից։ Սկզբում Աստված տարբեր եղանակներ է գործադրում՝ ընտրելու քեզ և բերելու քեզ Իր ընտանիք։ Սա այն շնորհն է, որն Աստված շնորհում է յուրաքանչյուր մարդու։

Վերջին օրերում Աստծու գործի ներկայիս փուլում Նա այլևս պարզապես շնորհ և օրհնություններ չի շնորհում մարդուն, ինչպես անում էր նախկինում, ոչ էլ համոզում է մարդուն առաջ շարժվել։ Գործի այս փուլի ընթացքում ի՞նչ է տեսել մարդն Աստծու գործի բոլոր ասպարեզներից, որոնք փորձառաբար ապրել է։ Մարդը տեսել է Աստծու սերը և Աստծու դատաստանն ու հանդիմանությունը։ Այս ժամանակահատվածում Աստված նաև օգտագործում է մարդուն ապահովելու, աջակցելու, լուսավորություն բերելու և ուղղորդելու մեթոդը՝ օգնելու մարդուն աստիճանաբար սկսել հասկանալ Իր մտադրությունները, հասկանալ խոսքերը, որ Նա ասում է, և ճշմարտությունը, որ Նա շնորհում է մարդուն։ Երբ մարդը թույլ է, երբ բացասական է, երբ զգում է, որ դիմելու տեղ չունի, Աստված կօգտագործի Իր խոսքերը՝ մխիթարելու և հորդորելու մարդուն, որպեսզի մարդու փոքր հասակը աստիճանաբար զորանա, և նա կարողանա դրական դառնալ ու պատրաստակամ լինել համագործակցելու Աստծու հետ։ Բայց երբ մարդն ըմբոստանում է Աստծու դեմ կամ դիմակայում Նրան՝ դրսևորելով ապականություն, Աստված ոչ մի ողորմություն չի ցուցաբերի մարդուն խրատելիս և կարգավարժելիս։ Սակայն Աստված հանդուրժողականություն և համբերություն կցուցաբերի մարդու հիմարության, տգիտության, թուլության և անհասունության հանդեպ։ Այսպիսով՝ այն ողջ գործի միջոցով, որն Աստված անում է մարդու համար, մարդն աստիճանաբար հասունանում է, մեծանում և սկսում հասկանալ Աստծու մտադրությունները, սկսում հասկանալ որոշակի ճշմարտություններ, հասկանալ, թե որ բաներն են դրական և որոնք՝ բացասական, հասկանալ, թե ինչ են չարասիրությունն ու խավարը։ Աստված չի որդեգրում մարդուն միշտ խրատելու և կարգավարժելու եզակի մոտեցում, ոչ էլ մարդուն միշտ հանդուրժողականություն և համբերություն ցուցաբերելու մոտեցում։ Փոխարենը՝ Նա ապահովում է յուրաքանչյուր մարդու տարբեր եղանակներով՝ նրանց տարբեր փուլերում և ըստ նրանց տարբեր հասակների ու որակի։ Նա շատ բաներ է անում մարդու վրա և մեծ գին է վճարում մարդու համար։ Մարդը ոչինչ չի ընկալում այս բաներից կամ գնից, բայց այն ամենը, ինչ Աստված անում է, իրականացվում է յուրաքանչյուր մարդու վրա գործնական կերպով։ Աստծու սերը գործնական է։ Աստծու շնորհի միջոցով մարդը խուսափում է մեկը մյուսի հետևից եկող աղետներից, և մարդու թուլության պատճառով Աստված նորից ու նորից հանդուրժողականություն է ցուցաբերել մարդուն։ Աստծու դատաստանն ու հանդիմանությունը թույլ են տալիս մարդկանց աստիճանաբար սկսել ճանաչել մարդկության ապականությունը և սատանայական էությունը։ Այն, ինչ Աստված ապահովում է մարդկությանը, և Նրա լուսավորությունն ու մարդկության Նրա ուղղորդումը թույլ են տալիս մարդկանց ավելի ու ավելի հասկանալ ճշմարտության էությունը և ավելի ու ավելի հասկանալ, թե ինչի կարիք ունեն մարդիկ, ինչ ուղով պետք է գնան, հանուն ինչի են ապրում, իրենց գոյության արժեքն ու իմաստը և ինչպես քայլել առջևում ընկած ուղով։ Այս բոլոր բաները, որոնք Աստված անում է, անբաժանելի են Նրա մեկ սկզբնական նպատակից։ Ուրեմն ո՞րն է այս նպատակը։ Ինչո՞ւ է Աստված օգտագործում այս մեթոդները՝ մարդու վրա Իր գործն իրականացնելու համար։ Ի՞նչ արդյունքի է Նա ուզում հասնել։ Այլ կերպ ասած՝ ի՞նչ է Նա ուզում տեսնել մարդու մեջ։ Ի՞նչ է Նա ուզում ստանալ մարդուց։ Աստված ուզում է տեսնել, որ մարդու սիրտը կարող է վերակենդանանալ։ Այս մեթոդները, որոնք Նա օգտագործում է մարդու վրա գործելու համար, շարունակական ջանք են՝ արթնացնելու մարդու սիրտը, արթնացնելու մարդու հոգին, հնարավորություն տալու մարդուն հասկանալ, թե որտեղից է ինքը եկել, ով է ուղղորդում, աջակցում և ապահովում իրեն, և ով է թույլ տվել մարդուն ապրել մինչև մեր օրերը։ Դրանք միջոց են՝ հնարավորություն տալու մարդուն հասկանալ, թե ով է Արարիչը, ում պետք է երկրպագի, ինչպիսի ճանապարհով պետք է քայլի, և ինչ կերպ պետք է մարդը գա Աստծու առաջ։ Դրանք միջոց են՝ աստիճանաբար վերակենդանացնելու մարդու սիրտը, որպեսզի մարդը հասկանա Աստծու սիրտը, ըմբռնի Աստծու սիրտը և ընկալի մարդուն փրկելու Նրա գործի հետևում կանգնած մանրակրկիտ մտադրությունը։ Երբ մարդու սիրտը վերակենդանանում է, մարդն այլևս չի ուզում ապրել այլասերված, ապականված խառնվածքների մեջ, այլ փոխարենը ուզում է ձգտել ճշմարտությանը՝ Աստծուն բավարարելու համար։ Երբ մարդու սիրտն արթնանում է, մարդն այնուհետև ի վիճակի է լիովին պոկվել Սատանայից։ Նա այլևս ծանր վնաս չի կրի Սատանայից, այլևս չի վերահսկվի կամ հիմարացվի դրա կողմից։ Փոխարենը՝ մարդը կարող է նախաձեռնողաբար համագործակցել Աստծու գործի և Նրա խոսքերի հետ՝ Աստծու սիրտը բավարարելու համար՝ այդպիսով հասնելով Աստծուց վախենալուն և չարից խուսափելուն։ Սա է Աստծու գործի սկզբնական նպատակը։

Սատանայի չարասիրության մասին մեր հենց նոր ունեցած քննարկումը ստիպում է բոլորին զգալ, որ մարդն ապրում է մեծ դժբախտության մեջ, և որ մարդու կյանքը պաշարված է դժբախտությամբ։ Բայց հիմա, երբ Ես խոսում եմ Աստծու սրբության և այն գործի մասին, որը Նա կատարում է մարդու վրա, ի՞նչ եք զգում։ (Շատ երջանիկ։) Այժմ կարող ենք տեսնել, որ այն ամենը, ինչ Աստված անում է, այն ամենը, ինչ Նա մանրակրկիտ կերպով կարգավորում է մարդու համար, անբասիր է։ Այն ամենը, ինչ Աստված անում է, առանց սխալի է, ինչը նշանակում է, որ այն անթերի է, և կարիք չկա, որ որևէ մեկն ուղղի, խորհուրդ տա կամ որևէ փոփոխություն անի դրանում։ Այն ամենը, ինչ Աստված անում է յուրաքանչյուր անհատի համար, կասկածից վեր է։ Նա բոլորին առաջնորդում է ձեռքից բռնած, հոգ է տանում քո մասին ամեն ակնթարթ և երբեք ոչ մի անգամ չի հեռացել քո կողքից։ Քանի որ մարդիկ մեծանում են այսպիսի միջավայրում և այսպիսի ծագումով, կարո՞ղ ենք ասել, որ մարդիկ իրականում մեծանում են Աստծու ափի մեջ։ (Այո։) Ուրեմն հիմա դեռ կորստի զգացում ունե՞ք։ Որևէ մեկը դեռ բացասակա՞ն է զգում։ Որևէ մեկը զգո՞ւմ է, որ Աստված մերժել է մարդկությանը։ (Ոչ։) Ուրեմն հատկապես ի՞նչ է արել Աստված։ (Նա պաշտպանել է մարդկությանը։) Այն մանրակրկիտ միտքը, որն Աստված դնում է Իր արած ամեն ինչի մեջ, կասկածից վեր է։ Ավելին՝ Իր գործն իրականացնելիս Նա միշտ դա արել է անվերապահորեն։ Նա երբեք չի պահանջել, որ ձեզնից որևէ մեկն իմանա այն գինը, որն Ինքը վճարում է քեզ համար, որպեսզի ստիպի քեզ խորապես երախտապարտ զգալ Իրեն։ Աստված երբևէ պահանջե՞լ է սա ձեզնից։ (Ոչ։) Բոլորդ ապրել եք այսքան տարի, և ձեզնից գրեթե յուրաքանչյուրն իր կյանքում հանդիպել է բազմաթիվ վտանգավոր իրավիճակների և բախվել բազմաթիվ գայթակղությունների։ Սա այն պատճառով է, որ Սատանան կանգնած է քո կողքին՝ աչքերը մշտապես հառած քեզ։ Սատանան հաճույք է ստանում՝ տեսնելով, որ աղետը հարվածում է քեզ, որ բախվում ես արհավիրքի։ Այն կցանկանար, որ ոչինչ լավ չընթանար քեզ համար, որպեսզի խճճվեիր իր ցանցի մեջ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է անում Աստված, Նա պաշտպանում է քեզ ամեն ակնթարթ՝ հեռու պահելով քեզ մեկը մյուսի հետևից եկող դժբախտություններից և մեկը մյուսի հետևից եկող աղետներից։ Ահա թե ինչու Ես ասում եմ, որ մարդու հետ կապված ամեն ինչ՝ ներառյալ խաղաղությունն ու ուրախությունը, օրհնությունները և անձնական անվտանգությունը, իրականում ամբողջովին Աստծու վերահսկողության տակ են։ Աստված է, որ ուղղորդում է և գերիշխանություն ունի յուրաքանչյուր անհատի ճակատագրի նկատմամբ։ Բայց Աստծու դեպքում կա՞ արդյոք այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Աստված կարգավիճակ ունի», ինչպես ասում են մարդիկ։ Արդյոք Աստված հայտարարո՞ւմ է քեզ. «Ես ամենամեծն եմ բոլորից։ Ես եմ, որ ղեկավարում եմ ձեզ։ Դուք պետք է Ինձնից ողորմություն աղերսեք, և եթե խելոք չպահես քեզ, Ես կտապալեմ քեզ»։ Աստված երբևէ սպառնացե՞լ է մարդկությանն այս կերպ։ (Ոչ։) Նա երբևէ ասե՞լ է. «Ապականված մարդկության հետ կարելի է վարվել այնպես, ինչպես Ես եմ ցանկանում. նրանց հետ անփույթ վարվելը բավական լավ կլիներ։ Կարիք չկա, որ Ես հիմնավոր կարգավորումներ անեմ նրանց համար»։ Արդյոք Աստված այսպե՞ս է մտածում։ Արդյոք Աստված այսպե՞ս է վարվել։ (Ոչ։) Ընդհակառակը՝ Աստծու վերաբերմունքը յուրաքանչյուր մարդու հանդեպ շատ լուրջ է և պատասխանատու։ Նա քեզ ավելի պատասխանատու կերպով է վերաբերվում, քան նույնիսկ դու ես վերաբերվում ինքդ քեզ։ Մի՞թե այսպես չէ։ Աստված դատարկ խոսքեր չի ասում, Նա չի պնդում Իր կարգավիճակը և ի ցույց չի դնում Իր հավատարմագրերը, և Նա ձևական չէ մարդկանց հետ։ Փոխարենը՝ Նա լուռ անում է այն բաները, որոնք Ինքն է մտադիր անել իրական և գործնական կերպով։ Այն, ինչ այս բաները բերում են մարդուն, օրհնություններ են, խաղաղություն և ուրախություն։ Դրանք թույլ են տալիս մարդուն այժմ խաղաղ և երջանիկ լինել Աստծու աչքի առաջ և Աստծու տանը, և թույլ են տալիս մարդուն ապրել Աստծու առաջ բնականոն ողջամտությամբ և բնականոն մտածողությամբ՝ ընդունելու Աստծու փրկությունը։ Ուրեմն Աստված երբևէ երկերեսանի եղե՞լ է մարդու հետ Իր գործում։ Նա երբևէ բարության կեղծ ցուցադրություն արե՞լ է՝ օգտագործելով մի քանի հաճոյախոսություն՝ մարդու հետ ձևականորեն գործ ունենալու համար, և ապա շրջելով Իր մեջքը։ (Ոչ։) Աստված երբևէ մի բան ասե՞լ է և ապա մեկ այլ բան արել։ Աստված երբևէ դատարկ խոստումներ տվե՞լ է և պարծեցել՝ ասելով մարդկանց, որ կարող է անել սա նրանց համար կամ օգնել անել նա նրանց համար, բայց հետո անհետացել։ (Ոչ։) Աստծու մեջ չկա ոչ խաբեություն, ոչ կեղծիք։ Աստված հավատարիմ է, և Նա ճշմարիտ է այն ամենում, ինչ անում է։ Նա միակն է, ում մարդիկ կարող են ապավինել։ Նա այն Աստվածն է, ում մարդիկ կարող են վստահել իրենց կյանքը և այն ամենը, ինչ ունեն։ Քանի որ Աստծու մեջ չկա խաբեություն, կարո՞ղ ենք արդյոք ասել, որ Աստված ամենաանկեղծն է։ (Այո։) Իհարկե կարող ենք։ Թեև այսօրվա համատեքստում «անկեղծ» բառը չափազանց թույլ է, չափազանց մարդկային, երբ կիրառվում է Աստծու նկատմամբ, դրանից խուսափելու ոչ մի ճանապարհ չկա։ Սրանք մարդկային լեզվի սահմանափակումներն են։ Թեև որոշ չափով անպատեհ է Աստծուն «անկեղծ» անվանելը, այնուամենայնիվ, առայժմ կօգտագործենք այս բառը։ Աստված հավատարիմ է և անկեղծ։ Ուրեմն, երբ խոսում ենք այս ասպարեզների մասին, ինչի՞ն ենք ակնարկում։ Ակնարկո՞ւմ ենք արդյոք Աստծու և մարդու միջև եղած տարբերություններին և Աստծու և Սատանայի միջև եղած տարբերություններին։ Այո՛, կարող ենք այդպես ասել։ Սա այն պատճառով է, որ Աստծու մեջ մարդը չի կարող տեսնել Սատանայի ապականված խառնվածքների ոչ մի հետք։ Ճի՞շտ եմ ասում։ Կարո՞ղ եք ամեն ասել սրան։ (Ամե՛ն։) Սատանայի չարասեր խառնվածքից ոչինչ չի բացահայտվում Աստծու մեջ։ Այն ամենը, ինչ Աստված անում և բացահայտում է, ամբողջովին օգտակար է մարդուն, ամբողջովին օգնություն է մարդուն և ամբողջովին ապահովում է և կյանք։ Այն, ինչ դա բերում է մարդուն, ճանապարհն է և ուղղությունը։ Աստված ապականված չէ, և ավելին՝ նայելով հիմա այն ամենին, ինչ Աստված անում է, կարո՞ղ ենք ասել, որ Աստված սուրբ է։ Քանի որ Աստված չունի մարդկության ապականված խառնվածքներից ոչ մեկը, ոչ էլ ապականված մարդկության սատանայական էությանը նման որևէ բան, այս տեսանկյունից լիովին կարող ենք ասել, որ Աստված սուրբ է։ Աստված ոչ մի ապականություն չի բացահայտում, և միևնույն ժամանակ, երբ Աստված գործում է, այն, ինչ Աստված բացահայտում է, Նրա սեփական էությունն է։ Սա ամբողջովին հաստատում է, որ Աստված Ինքը սուրբ է։ Տեսնո՞ւմ եք սա։ Աստծու սուրբ էությունը ճանաչելու համար եկեք առայժմ նայենք այս երկու ասպարեզներին. նախ՝ Աստծու մեջ չկա ապականված խառնվածքների ոչ մի հետք, և երկրորդ՝ մարդու վրա Աստծու գործի էությունը թույլ է տալիս մարդուն տեսնել Աստծու սեփական էությունը, և այս էությունն ամբողջովին դրական է։ Քանզի այն ամենը, ինչ Աստված անում է մարդու վրա, մարդուն դրական բաներ է բերում։ Նախևառաջ, Աստված պահանջում է, որ մարդն ազնիվ լինի. մի՞թե սա դրական բան չէ։ Աստված պահանջում է, որ մարդն իմաստություն ունենա. մի՞թե սա դրական չէ։ Աստված մարդուն ունակ է դարձնում տարբերելու բարին ու չարը. Մի՞թե սա դրական չէ։ Նա թույլ է տալիս մարդուն հասկանալ մարդկային գոյության իմաստն ու արժեքը. մի՞թե սա դրական չէ։ Նա թույլ է տալիս մարդուն թափանցել մարդկանց, իրադարձությունների և բաների էության մեջ՝ ճշմարտության համաձայն. Մի՞թե սա դրական չէ։ Սրանք բոլորը դրական են։ Եվ այս ամենի արդյունքն այն է, որ մարդն այլևս չի մոլորեցվում Սատանայի կողմից, այլևս չի շարունակի ծանր վնաս կրել կամ վերահսկվել Սատանայի կողմից։ Այլ կերպ ասած՝ այս բաները թույլ են տալիս մարդկանց լիովին ազատվել Սատանայի ապականությունից և ուստի աստիճանաբար շարժվել դեպի Աստծուց վախենալու և չարից խուսափելու ուղին։ Որքա՞ն հեռու եք քայլել այս ուղով հիմա։ Դժվար է ասել, այնպես չէ՞։ Բայց առնվազն հիմա ունե՞ք արդյոք նախնական հասկացողություն այն մասին, թե ինչպես է Սատանան ապականում մարդուն, թե որ բաներն են չարասեր և որ բաներն են բացասական։ Առնվազն հիմա ոտք եք դրել կյանքի ճիշտ ուղու վրա։ Կարելի՞ է արդյոք վստահաբար ասել սա։ Այո՛, լիովին։

Կա մի բան, որի մասին պետք է հաղորդակցվել Աստծու սրբության վերաբերյալ։ Հիմնվելով այն ամենի վրա, ինչ լսել և հասկացել եք՝ ձեզնից ո՞վ կարող է ասել, թե ինչ է Աստծու սրբությունը։ Ինչի՞ն է վերաբերում Աստծու սրբությունը, որի մասին Ես խոսում եմ։ Մի վայրկյան մտածեք դրա մասին։ Արդյո՞ք Աստծու ճշմարտացիությունը Նրա սրբության մաս է։ Արդյո՞ք Աստծու հավատարմությունը Նրա սրբության մաս է։ Արդյո՞ք Աստծու անձնուրացությունը Նրա սրբության մաս է։ Արդյո՞ք Նրա խոնարհությունը Նրա սրբության մաս է։ Արդյո՞ք մարդու հանդեպ Նրա սերը Նրա սրբության մաս է։ Աստված անվճար շնորհում է ճշմարտությունը և կյանքը մարդուն. արդյո՞ք սա Նրա սրբության մաս է։ Դրանք բոլորն էլ մաս են։ Այս ամենը, ինչ Աստված հայտնում է, եզակի է և գոյություն չունի ապականված մարդկության մեջ, ոչ էլ հնարավոր է տեսնել ապականված մարդկության մեջ։ Այն հնարավոր չէ տեսնել Սատանայի կողմից մարդու ապականման գործընթացի ժամանակ, այն հնարավոր չէ տեսնել Սատանայի ապականված խառնվածքների մեջ, և դրա նույնիսկ ամենաչնչին հետքը հնարավոր չէ տեսնել Սատանայի էության կամ բնության մեջ։ Այն ամենը, ինչ Աստված ունի և է, եզակի է. միայն Աստված Ինքն ունի և օժտված է այսպիսի էությամբ։ Մեր քննարկման այս կետում ձեզնից որևէ մեկը տեսե՞լ է արդյոք մարդկության մեջ որևէ մեկին այնքան սուրբ, որքան այն, ինչ Ես հենց նոր նկարագրեցի։ (Ոչ։) Ուրեմն այն կուռքերի, հայտնիների և մեծ գործիչների մեջ, որոնց պաշտում եք մարդկության մեջ, կա՞ արդյոք որևէ մեկն այսքան սուրբ։ (Ոչ։) Ուստի, երբ հիմա ասում ենք, որ Աստծու սրբությունը եզակի է, արդյոք սա արժանի՞ է այդ անվանը։ Այն իսկապես արժանի է այդ անվանը, և սա ասելն ունի նաև գործնական կողմ։ Կա՞ արդյոք որևէ անհամապատասխանություն այն սրբության, որի մասին Ես հիմա խոսում եմ, և այն սրբության միջև, որը նախկինում մտածում և պատկերացնում էիք։ (Այո։) Շատ մեծ անհամապատասխանություն կա։ Ի՞նչ նկատի ունեն մարդիկ, երբ հաճախ խոսում են սրբության մասին։ (Որոշ արտաքին պահվածքներ։) Պահվածք կամ ինչ-որ բանի նկարագրություն և պատկերում՝ երբ մարդիկ ասում են, որ այն սուրբ է, նրանք պարզապես նկատի ունեն, որ այն մաքուր, գեղեցիկ և աչքին հաճելի տեսք ունի. այն սրբության ոչ մի իրական բովանդակություն չունի։ Սա մի ասպարեզն է՝ վարդապետական կողմը։ Բացի սրանից, ո՞րն է այն բանի գործնական կողմը, ինչը մարդիկ համարում են սրբություն։ Մի՞թե դա մեծամասամբ դեռևս սրբության այն բովանդակությունը չէ՞, որը մարդիկ պատկերացնում կամ դատում են, որ այն կա։ Օրինակ՝ որոշ բուդդայականներ մահանում են կիրառելիս՝ հեռանալով, մինչ նստած քնած են։ Ոմանք ասում են, որ նրանք սուրբ են դարձել և թռել երկինք։ Սա նույնպես երևակայության մի տեսակ է։ Ապա կան ուրիշներ, որոնք մտածում են, որ երկնքից իջնող փերին սուրբ է։ Իրականում, ընդհանուր առմամբ, «սուրբ» բառի վերաբերյալ մարդկանց հասկացությունը պարզապես դատարկ երևակայության և տեսության մի տեսակ է, որը հիմնովին ոչ մի իրական բովանդակություն չունի և ավելին՝ ոչ մի կապ չունի սրբության էության հետ։ Սրբության էությունը ճշմարիտ սեր է, բայց ավելին քան սա, այն ճշմարտության, արդարության և լույսի էությունն է։ «Սուրբ» բառը տեղին է միայն այն ժամանակ, երբ կիրառվում է Աստծու նկատմամբ. արարչագործության մեջ ոչինչ արժանի չէ «սուրբ» կոչվելու։ Մարդը պետք է հասկանա սա։ Այսուհետ «սուրբ» բառը կկիրառենք միայն Աստծու նկատմամբ։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Այո, տեղին է։)

Մարտավարությունները, որոնք Սատանան կիրառում է մարդուն ապականելու համար

Այժմ վերադառնանք և խոսենք այն մասին, թե ինչ մարտավարություններ է Սատանան կիրառում մարդուն ապականելու համար։ Հենց նոր խոսեցինք այն տարբեր եղանակների մասին, որոնցով Աստված գործում է մարդու վրա, և որոնք ձեզնից յուրաքանչյուրը կարող է անձամբ փորձառաբար ապրել, ուստի Ես չափազանց մանրամասն չեմ խոսի։ Բայց ձեր սրտերում գուցե պարզ չէ, թե ինչ մարտավարություններ է Սատանան կիրառում մարդուն ապականելու համար, կամ առնվազն դրանց մասին հստակ հասկացողություն չունեք։ Օգտակար կլինե՞ր արդյոք, որ Ես նորից խոսեի այս մասին։ Ուզո՞ւմ եք իմանալ այս մասին։ Գուցե ձեզնից ոմանք հարցնեն. «Ինչո՞ւ նորից խոսել Սատանայի մասին։ Հենց որ հիշատակվում է Սատանայի մասին, մենք բարկանում ենք և երբ լսում ենք սա, ամեն կողմից անհանգստություն ենք զգում»։ Որքան էլ դա ձեզ անհարմարություն պատճառի, պետք է առերեսվեք փաստերին։ Այս բաները պետք է պարզ ասվեն և հստակեցվեն, ինչն օգնում է մարդուն հասկացողություն ձեռք բերել։ Հակառակ դեպքում մարդը չի կարող իսկապես պոկվել Սատանայի ազդեցությունից։

Նախկինում մենք քննարկել ենք այն հինգ եղանակները, որոնցով Սատանան ապականում է մարդուն, և որոնք ներառում են Սատանայի մարտավարությունները։ Եղանակները, որոնցով Սատանան ապականում է մարդուն, լոկ մակերեսային շերտն են. ամենանենգն այն մարտավարություններն են, որոնք թաքնված են այս մակերեսի տակ, և որոնց միջոցով Սատանան հասնում է իր նպատակներին։ Որո՞նք են այս մարտավարությունները։ Շարունակե՛ք ամփոփել դրանք։ (Այն խաբում է, հրապուրում և սպառնում։) Որքան շատ եք թվարկում այս մարտավարությունները, այնքան ավելի եք մոտենում։ Թվում է, թե խորապես տուժել եք Սատանայից և ուժեղ զգացմունքներ ունեք այս թեմայի վերաբերյալ։ (Այն նաև օգտագործում է քաղցրախոսություն, հետզհետե ներգործում և բռնի զավթում։) Բռնի զավթում. սա հատկապես խոր տպավորություն է թողնում։ Մարդիկ վախենում են Սատանայի բռնի զավթումից։ Կա՞ն արդյոք այլ մարտավարություններ։ (Այն բռնություն է գործադրում մարդկանց դաժանաբար ճնշելու համար, սպառնալիքներ և դրդապատճառներ է ստեղծում և ստում։) Ստելն այն բաներից մեկն է, որն անում է։ Սատանան ստում է, որպեսզի կարողանա խաբել քեզ։ Ո՞րն է ստելու բնույթը։ Մի՞թե ստելը նույնը չէ, ինչ խաբելը։ Ստեր ասելու նպատակն իրականում քեզ խաբելն է։ Կա՞ն արդյոք այլ մարտավարություններ։ Ասե՛ք Ինձ Սատանայի բոլոր մարտավարությունները, որոնց մասին գիտեք։ (Հրապուրում է մարդկանց, դաժանաբար ճնշում նրանց, կուրացնում և մոլորեցնում նրանց։) Ձեզնից շատերը նույն կերպ են մտածում այս մոլորեցման վերաբերյալ։ Էլ ի՞նչ։ (Այն վերահսկում է մարդուն, տիրում նրան, ահաբեկում և թույլ չի տալիս նրան հավատալ Աստծուն։) Ես գիտեմ այն բաների ընդհանուր իմաստը, որոնք ասում եք Ինձ, և սա լավ է։ Բոլորդ ինչ-որ բան գիտեք այս մասին, ուստի եկեք հիմա ամփոփենք այս մարտավարությունները։

Կա վեց հիմնական մարտավարություն, որոնք Սատանան կիրառում է մարդուն ապականելու համար

Առաջինը վերահսկողությունն ու հարկադրանքն են։ Այսինքն՝ Սատանան կանի հնարավոր ամեն ինչ՝ սիրտդ վերահսկելու համար։ Ի՞նչ է նշանակում «հարկադրանք»։ Նշանակում է սպառնալից և բռնի մարտավարությունների կիրառում՝ ստիպելու քեզ հնազանդվել իրեն, ստիպելով մտածել հետևանքների մասին, եթե չհնազանդվես։ Դու վախենում ես և չես համարձակվում հակառակվել դրան, ուստի հանձնվում ես։

Երկրորդը խաբեությունն ու խորամանկությունն են։ Ի՞նչ են ենթադրում «խաբեությունն ու խորամանկությունը»։ Սատանան հորինում է որոշ լեգենդներ և ստեր՝ խաբելով քեզ, որպեսզի հավատաս դրանց։ Երբեք չի ասում քեզ, որ մարդն արարվել է Աստծու կողմից, բայց ոչ էլ ուղղակիորեն ասում է, որ չես ստեղծվել Աստծու կողմից։ Ընդհանրապես չի հիշատակում «Աստված» բառը, այլ փոխարենն օգտագործում է մեկ այլ բան որպես փոխարինող՝ օգտագործելով այս բանը քեզ մոլորեցնելու համար, որպեսզի հիմնականում գաղափար չունենաս Աստծու գոյության մասին։ Իհարկե, այս «խորամանկությունը» ներառում է բազմաթիվ կողմեր, ոչ միայն այս մեկը։

Երրորդը բռնի կերպով ուղեղի լվացումն է։ Ինչո՞վ են մարդկանց բռնի կերպով ուղեղի լվացման ենթարկում։ Մի՞թե բռնի կերպով ուղեղի լվացումը տեղի է ունենում, երբ մարդիկ ընտրություն ունեն։ Մի՞թե դա արվում է մարդու համաձայնությամբ։ Իհարկե ոչ։ Նույնիսկ եթե համաձայն չես, ոչինչ չես կարող անել դրա դեմ։ Առանց քո գիտակցելու՝ Սատանան ուղեղի լվացման է ենթարկում քեզ՝ ներշնչելով քեզ իր մտածողությունը, ողջ մնալու իր օրենքները և իր էությունը։

Չորրորդը սպառնալիքներն ու դրդապատճառներն են։ Այսինքն՝ Սատանան կիրառում է տարբեր մարտավարություններ՝ ստիպելու քեզ ընդունել իրեն, հետևել իրեն և աշխատել իր ծառայության մեջ։ Այն կանի ամեն ինչ իր նպատակներին հասնելու համար։ Այն երբեմն փոքր լավություններ է անում քեզ՝ միաժամանակ հրապուրելով քեզ մեղք գործելու։ Եթե չհետևես դրան, կստիպի քեզ տառապել և կտանջի քեզ և կօգտագործի տարբեր եղանակներ՝ հարձակվելու և քո դեմ դավադրություն կազմակերպելու համար։

Հինգերորդը մոլորեցումն ու կաթվածահարությունն են։ «Մոլորեցումն ու կաթվածահարությունն» այն է, երբ Սատանան մարդկանց մեջ սերմանում է որոշ քաղցրահունչ հայտարարություններ և գաղափարներ, որոնք համընկնում են նրանց պատկերացումների հետ և ճիշտ են թվում, բայց իրականում սխալ են։ Թվում է, թե այն ուշադրություն է ցուցաբերում մսեղիիդ, կյանքիդ և ապագայիդ հանդեպ, բայց իրականում դրա նպատակը քեզ հիմարացնելն է։ Ապա այն կաթվածահար է անում քեզ, որպեսզի չիմանաս, թե ինչն է ճիշտ և ինչը՝ սխալ, որպեսզի ակամա խաբվես և ընկնես դրա վերահսկողության տակ։

Վեցերորդը մարմնի և մտքի կեղեքումն է։ Մարդու ո՞ր մասն է Սատանան կեղեքում։ Սատանան կեղեքում է միտքդ՝ դարձնելով քեզ անզոր դիմադրելու համար, ինչը նշանակում է, որ կամաց-կամաց, քո կամքին հակառակ, սիրտդ շրջվում է դեպի Սատանան։ Այն ամեն օր սերմանում է այս բաները քո մեջ և օգտագործում այս գաղափարներն ու մշակույթները՝ ամեն օր ազդելու և հետզհետե ներգործելու քեզ վրա՝ քիչ-քիչ կոտրելով կամքդ, որպեսզի այլևս չցանկանաս լավ մարդ լինել, որպեսզի այլևս չցանկանաս պաշտպանել այն, ինչն անվանում ես «արդարադատություն»։ Անգիտակցաբար այլևս կամքի ուժ չես ունենում հոսանքին հակառակ լողալու, այլ փոխարենը հոսում ես դրա հետ միասին։ «Կեղեքում» նշանակում է, որ Սատանան այնքան է տանջում մարդկանց, որ նրանք չեն նմանվում ո՛չ մարդկային էակների, ո՛չ էլ ուրվականների։ Հենց այս ժամանակ է, որ Սատանան օգտվում է նրանց կուլ տալու հնարավորությունից։

Մարդուն ապականելու համար Սատանայի կողմից կիրառվող այս մարտավարություններից յուրաքանչյուրն անզոր է դարձնում մարդուն դիմադրելու հարցում. դրանցից ցանկացածը կարող է մահացու լինել մարդու համար։ Այլ կերպ ասած՝ Սատանայի կողմից արվող ցանկացած բան և դրա կողմից կիրառվող ցանկացած մարտավարություն կարող է ստիպել քեզ այլասերվել, կարող է առնել քեզ Սատանայի վերահսկողության տակ և խրել քեզ մեղքի ճահճի մեջ։ Այսպիսին են մարտավարությունները, որոնք Սատանան կիրառում է մարդուն ապականելու համար։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է Սատանան համարվում չարասեր, պետք է նաև տեսնենք, թե որոնք են Սատանայի կողմից մարդուն ապականելու հետևանքները, և ինչ խառնվածքներ ու էություններ է այն բերում մարդուն, որպեսզի հաստատենք Սատանայի չարասիրությունը։ Բոլորդ ինչ-որ բան գիտեք այս մասին, ուստի խոսե՛ք։ Որո՞նք են Սատանայի կողմից մարդկանց ապականելու հետևանքները։ Ի՞նչ ապականված խառնվածքներ են նրանք արտահայտում և բացահայտում։ (Ամբարտավանություն և ինքնահավանություն, եսասիրություն և արհամարհելիություն, խոտորություն և նենգություն, նենգամտություն և չարասրտություն և մարդկայնության լիակատար բացակայություն։) Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ նրանք մարդկայնություն չունեն։ Հիմա թող մյուս եղբայրներն ու քույրերը խոսեն։ (Երբ մարդն ապականվում է Սատանայի կողմից, նա առավել տիպիկ կերպով ամբարտավան է և ինքնարդար, մեծամիտ և ինքնահավան, ագահ ու եսասեր։ Կարծում եմ, որ սրանք ամենալուրջ խնդիրներն են։) (Սատանայի կողմից ապականվելուց հետո մարդիկ կանգ չեն առնում ոչնչի առաջ՝ նյութական իրեր և հարստություն ձեռք բերելու համար։ Եվ նույնիսկ թշնամական են դառնում Աստծու հանդեպ, դիմակայում են Աստծուն, ըմբոստանում Աստծու դեմ և կորցնում խիղճն ու ողջամտությունը, որոնք մարդը պետք է ունենա։) Այն, ինչ ասացիք, հիմնականում նույնն է, թեև որոշ չնչին տարբերություններով. ձեզնից ոմանք պարզապես ավելի անկարևոր մանրամասներ են ներառել։ Ամփոփելով վերոնշյալը՝ ապականված մարդկության մեջ ամենաշատն աչքի ընկնող բաներն են ամբարտավանությունը, նենգությունը, չարասրտությունն ու եսասիրությունը։ Սակայն բոլորդ անտեսել եք մի բան։ Մարդիկ խիղճ չունեն, կորցրել են իրենց ողջամտությունը և չունեն մարդկայնություն, բայց կա մեկ այլ խիստ կարևոր բան, որը չեք նշել, այն է՝ «դավաճանությունը»։ Սատանայի կողմից ապականվելուց հետո ցանկացած մարդու մեջ գոյություն ունեցող այս խառնվածքների վերջնական հետևանքն Աստծուն ուրանալն է։ Անկախ նրանից, թե ինչ է Աստված ասում մարդկանց կամ ինչ գործ է անում նրանց վրա, նույնիսկ երբ գիտեն, որ դա ճշմարտությունն է, նրանք անտեսում են այն։ Այսինքն՝ այլևս չեն ճանաչում Աստծուն և ուրանում են Նրան. սա է Սատանայի կողմից մարդուն ապականելու հետևանքը։ Մարդու բոլոր ապականված խառնվածքներն ընդհանուր են մարդկության համար։ Այն եղանակների մեջ, որոնք Սատանան օգտագործում է մարդուն ապականելու համար՝ գիտելիքը, որը մարդիկ ձեռք են բերում, գիտությունը, որը գիտեն, սնահավատությունները և ավանդական մշակույթները, որոնց ծանոթ են, ինչպես նաև հասարակական միտումները, կա՞ արդյոք գեթ մեկ բան, որը կարող է հնարավորություն տալ մարդուն իմանալ, թե ինչն է արդարադատ և ինչն է անարդար։ Կա՞ արդյոք որևէ բան, որը կարող է օգնել մարդուն իմանալ, թե ինչն է սուրբ և ինչն է չարասեր։ Կա՞ն արդյոք ինչ-որ չափանիշներ, որոնցով կարելի է չափել այս բաները։ (Ոչ։) Չկան ոչ չափանիշներ և ոչ էլ հիմք։ Թեև մարդիկ գուցե գիտեն «սուրբ» բառը, բայց չկա մեկը, ով իրականում գիտի, թե ինչ է սուրբը։ Ուրեմն կարո՞ղ են արդյոք այս բաները, որոնք Սատանան բերում է մարդուն, օգնել նրան հասկանալ ճշմարտությունը։ Կարո՞ղ են արդյոք դրանք օգնել մարդուն ապրել ավելացող մարդկայնությամբ։ Կարո՞ղ են արդյոք դրանք օգնել մարդուն ապրել այնպես, որ նա ի վիճակի լինի ավելի ու ավելի երկրպագելու Աստծուն։ (Ոչ։) Սա ակնհայտ է։ Այս բաները չեն կարող օգնել մարդուն երկրպագել Աստծուն կամ հասկանալ ճշմարտությունը, ոչ էլ կարող են օգնել մարդուն իմանալ, թե ինչ են սրբությունն ու չարասիրությունը։ Հակառակը՝ մարդը դառնում է ավելի ու ավելի այլասերված՝ էլ ավելի հեռանալով Աստծուց։ Սա է պատճառը, թե ինչու ենք ասում, որ Սատանան չարասեր է։ Այսքան մանրամասն վերլուծելով Սատանայի չարասեր բուն էությունը՝ տեսե՞լ եք արդյոք Սատանայի մեջ սրբության որևէ տարր՝ լինի դա նրա բուն էության մեջ, թե Սատանայի այն էության մեջ, որը սկսել եք ճանաչել։ (Ոչ։) Սա հաստատ է։ Ուրեմն տեսե՞լ եք արդյոք Սատանայի էության որևէ կողմ, որ որևէ նմանություն ունի Աստծու հետ։ (Ոչ։) Արդյոք Սատանայի որևէ արտահայտություն ունի՞ որևէ նմանություն Աստծու հետ։ (Ոչ։) Ուստի հիմա ուզում եմ հարցնել ձեզ։ Ձեր իսկ բառերով՝ հատկապես ի՞նչ է Աստծու սրբությունը։ Նախևառաջ, ինչի՞ հետ կապված են ասվում «Աստծու սրբությունը» բառերը։ Արդյոք դրանք ասվո՞ւմ են Աստծու էության հետ կապված։ Թե՞ դրանք ասվում են Նրա բնույթի որևէ կողմի հետ կապված։ (Ասվում են Աստծու էության հետ կապված։) Եկե՛ք հստակեցնենք, թե ի վերջո ինչին է հանգում այն թեման, որը քննարկում ենք. այս բառերն ասվում են Աստծու էության հետ կապված։ Նախևառաջ, մենք օգտագործել ենք Սատանայի չարասիրությունը որպես հակադրություն Աստծու էությանը, հետևաբար Աստծու մեջ տեսե՞լ ես արդյոք Սատանայի էությունից որևէ բան։ Իսկ ի՞նչ կասեք մարդկության էությունից որևէ բանի մասին։ (Ոչ, չենք տեսել։ Աստծու մեջ չկա ոչ ամբարտավանություն, ոչ եսասիրություն և ոչ էլ դավաճանություն, և սրանից տեսնում ենք Աստծու սուրբ էության հայտնությունը։) Ուրիշ ավելացնելու բան կա՞։ (Աստված չունի Սատանայի ապականված խառնվածքների ոչ մի հետք։ Այն, ինչ ունի Սատանան, ամբողջովին բացասական է, մինչդեռ այն, ինչ ունի Աստված, միայն դրական է։ Կարող ենք տեսնել, որ Աստված միշտ եղել է մեր կողքին՝ հետևելով մեզ և պաշտպանելով մեզ այն ժամանակվանից, երբ շատ փոքր էինք, մինչև մեր օրերը, և հատկապես, երբ մեզ կորած և ընկճված ենք զգացել։ Աստծու մեջ չկա ոչ նենգություն, ոչ խաբեություն։ Նա խոսում է հստակ և պարզ, և սա նույնպես Աստծու ճշմարիտ էությունն է։) Շատ լավ։ (Աստծու մեջ չենք կարող տեսնել Սատանայի ապականված խառնվածքներից ոչ մեկը՝ ոչ երկերեսանիություն, ոչ պարծենկոտություն, ոչ դատարկ խոստում և ոչ էլ նենգություն։ Աստված Միակն է, ում մարդը կարող է հավատալ։ Աստված հավատարիմ է և անկեղծ։ Աստծու գործից կարող ենք տեսնել, որ Աստված ասում է մարդկանց ազնիվ լինել, պահանջում է, որ իմաստություն ունենան, նրանց ունակ է դարձնում տարբերելու բարին չարից և զանազանություն ունենալու տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների վերաբերյալ։ Սրանում կարող ենք տեսնել, որ Աստված սուրբ է։) Ավարտեցի՞ք։ Գո՞հ եք այն ամենից, ինչ ասացիք։ Ձեր սրտերում իրականում որքա՞ն հասկացողություն կա Աստծու մասին։ Եվ որքանո՞վ եք ըմբռնում Աստծու սրբությունը։ Գիտեմ, որ ձեզնից յուրաքանչյուրն իր սրտում ունի, տարբեր աստիճաններով, որոշակի ընկալողական հասկացողություն։ Սա այն պատճառով է, որ յուրաքանչյուր անհատ կարող է զգալ դա, երբ Աստված գործում է իր վրա, և տարբեր աստիճաններով շատ բաներ է ստանում Աստծուց՝ լինի դա շնորհ, թե օրհնություններ, թե լուսավորություն և լուսավորում, թե դատաստան և հանդիմանություն, և իսկապես ունի որոշակի պարզունակ հասկացողություն Աստծու էության մասին։

Թեև Աստծու սրբությունը, որն այսօր քննարկում ենք, գուցե տարօրինակ թվա մարդկանց մեծամասնությանը, այնուամենայնիվ, արդեն սկսել ենք խոսել այս թեմայի շուրջ, և առաջ ընթանալիս ավելի խորը հասկացողություն ձեռք կբերեք։ Այն պահանջում է, որ ձեր իսկ փորձառության ընթացքում աստիճանաբար զգաք և հասկանաք։ Առայժմ Աստծու էության վերաբերյալ ձեր ընկալական հասկացողությունը դեռևս երկար ժամանակ է պահանջում՝ այն անձամբ ընկալելու, հաստատելու, զգալու և փորձառաբար ապրելու համար, մինչև մի օր ձեր սրտի խորքից կիմանաք, որ «Աստծու սրբությունը» նշանակում է, որ Աստծու էությունն անթերի է, որ Աստծու սերն անձնուրաց է, այն ամենը, ինչ Աստված շնորհում է մարդուն, անձնուրաց է, և կսկսեք ճանաչել, որ Աստծու սրբությունն անբասիր է և անհնար է քննադատել։ Աստծու էության այս կողմերը խոսքեր չեն, որոնք Նա օգտագործում է Իր ինքնությունն ի ցույց դնելու համար, այլ փոխարենը՝ Աստված օգտագործում է Իր էությունը՝ յուրաքանչյուր անհատի հանդարտ և անկեղծ կերպով վերաբերվելու համար։ Այլ կերպ ասած՝ Աստծու էությունը դատարկ չէ, ոչ էլ տեսություն կամ վարդապետություն է, առավել ևս այն գիտելիքի տեսակ չէ։ Դա մարդու համար կրթության տեսակ չէ. փոխարենը՝ Աստծու սեփական գործողությունների ճշմարիտ հայտնությունն է և այն էության, ինչ Աստված ունի և է, ինչպես բացահայտվում է Նրա կողմից։ Այս էությունը մի բան է, որը մարդը պետք է իմանա և սկսի հասկանալ, որովհետև այն ամենը, ինչ Աստված անում է, և յուրաքանչյուր խոսք, որ Նա ասում է, մեծ արժեք և մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր մարդու համար։ Երբ սկսես հասկանալ Աստծու սրբությունը, ապա իսկապես կկարողանաս հավատալ Աստծուն։ Երբ սկսես հասկանալ Աստծու սրբությունը, ապա իսկապես կկարողանաս գնահատել «Աստված Ինքը՝ եզակին» բառերի ճշմարիտ իմաստը։ Դու այլևս չես պատկերացնի, որ այս մեկից բացի կան այլ ուղիներ, րորնք կարող էիր ընտրել անցնելու համար, և այլևս պատրաստակամ չես լինի դավաճանելու այն ամենին, ինչ Աստված կարգավորել է քեզ համար։ Քանի որ Աստծու էությունը սուրբ է, դա նշանակում է, որ միայն Աստված կարող է թույլ տալ քեզ բռնել կյանքի ճիշտ, լուսավոր ուղին։ Միայն Աստված կարող է թույլ տալ քեզ հասկանալ ողջ լինելու իմաստը։ Միայն Աստված կարող է թույլ տալ քեզ կյանքով արտահայտել իրական մարդկայնություն և թե՛ ունենալ, և թե՛ հասկանալ ճշմարտությունը։ Միայն Աստված կարող է թույլ տալ քեզ կյանք ձեռք բերել ճշմարտությունից։ Միայն Աստված Ինքը կարող է օգնել քեզ խուսափել չարից և հեռու պահել քեզ Սատանայի ծանր վնասից ու վերահսկողությունից։ Աստծուց բացի՝ ոչ ոք և ոչինչ չի կարող փրկել քեզ տառապանքի ծովից, որպեսզի այլևս չտառապես։ Սա որոշվում է Աստծու էությամբ։ Միայն Աստված Ինքն է փրկում քեզ այսքան անձնուրացաբար։ Միայն Աստված է պատասխանատու մինչև վերջ ապագայիդ, ճակատագրիդ և կյանքիդ համար, և միայն Նա է կարգավորում բոլոր բաները քեզ համար։ Սա մի բան է, որին ոչ մի արարված կամ չարարված էակ չի կարող հասնել։ Քանի որ ոչ մի արարված կամ չարարված էակ չունի Աստծու էության նման էություն, ոչ մի մարդ կամ բան չունի քեզ փրկելու կամ քեզ առաջնորդելու կարողություն։ Սա է Աստծու էության կարևորությունը մարդու համար։ Գուցե կարծում եք, որ այս խոսքերը, որոնք Ես ասել եմ, պարզապես մի փոքր օգնում են ձեզ վարդապետական մակարդակով։ Բայց եթե ձգտում ես ճշմարտությանը, եթե սիրում ես ճշմարտությունը, ապա ապագա փորձառությանդ մեջ այս խոսքերը ոչ միայն կփոխեն ճակատագիրդ, այլև, առավել ևս, կառաջնորդեն քեզ դեպի կյանքի ճիշտ ուղին։ Հասկանում եք սա, այնպես չէ՞։ Ուրեմն հիմա ունե՞ք որոշակի հետաքրքրություն Աստծու էությունը ճանաչելու հարցում։ (Այո։) Լավ է, որ հետաքրքրված եք։ Այսօրվա համար այսքանով կավարտենք մեր հաղորդակցության թեման Աստծու սրբությունը ճանաչելու վերաբերյալ։

***

Ես կցանկանայի խոսել ձեզ հետ մի բանի մասին, որն արեցիք այսօր մեր հավաքույթի սկզբում, ինչը զարմացրեց Ինձ։ Ձեզնից ոմանք գուցե երախտագիտության զգացում էին փայփայում, գուցե երախտապարտ էիք զգում և ունեիք որոշակի մտքեր, որոնք հանգեցրին համապատասխան գործողության։ Այն, ինչ արեցիք, հանդիմանության կարիք ունի։ Այն ո՛չ ճիշտ է, ո՛չ էլ սխալ։ Բայց Ես կցանկանայի, որ հասկանայիք մի բան։ Ի՞նչն եմ Ես ուզում, որ հասկանաք։ Նախ՝ Ես կցանկանայի հարցնել ձեզ այն մասին, թե ինչ արեցիք հենց նոր։ Մի՞թե դա երկրպագելու համար երեսնիվայր ընկնել էր, թե՞ ծնկի իջնել։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել Ինձ։ (Մենք կարծում ենք, որ դա երեսնիվայր ընկնել էր։) Կարծում եք, որ դա երեսնիվայր ընկնել էր, ուրեմն ո՞րն է երեսնիվայր ընկնելու իմաստը։ (Երկրպագություն։) Ապա ի՞նչ է ծնկի իջնելը՝ երկրպագելու համար։ Ես նախկինում չեմ հաղորդակցվել ձեզ հետ այդ մասին, բայց այսօր կարծում եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Արդյոք երեսնիվայր ընկնո՞ւմ եք ձեր սովորական հավաքույթներին։ (Ոչ։) Արդյոք երեսնիվայր ընկնո՞ւմ եք, երբ աղոթում եք։ (Այո։) Արդյոք երեսնիվայր ընկնո՞ւմ եք ամեն անգամ աղոթելիս, երբ իրավիճակը թույլ է տալիս։ (Այո։) Շատ լավ է։ Բայց այն, ինչ Ես կցանկանայի, որ հասկանայիք այսօր, այն է, որ Աստված ընդունում է միայն երկու տեսակի մարդկանց ծնկի իջնելը։ Կարիք չունենք դիմելու Աստվածաշնչին կամ որևէ հոգևոր գործչի արարքներին։ Փոխարենը՝ այստեղ և հիմա Ես ձեզ ճշգրիտ տեղեկություն կտամ։ Նախևառաջ, երկրպագելու համար երեսնիվայր ընկնելը և ծնկի իջնելը նույն բանը չեն։ Ինչո՞ւ է Աստված ընդունում նրանց ծնկի իջնելը, ովքեր երեսնիվայր են ընկնում։ Դա այն պատճառով է, որ Աստված ուզում է կանչել ինչ-որ մեկին։ Երբ այս մարդը կանչվի և ընդունի Աստծու հանձնարարությունը, Աստված թույլ կտա նրան երեսնիվայր ընկնել Իր առաջ։ Սա առաջին տեսակի մարդն է։ Ինչ վերաբերում է երկրորդ տեսակին, Աստված ընդունում է նրանց ծնկի իջնելը՝ երկրպագելու համար, ովքեր վախենում են Աստծուց և խուսափում չարից։ Կան միայն այս երկու տեսակի մարդիկ։ Ուրեմն ո՞ր տեսակին եք դուք պատկանում։ Ի վիճակի՞ եք ասելու։ Սա է հարցի իրականությունը, թեև այն գուցե մի փոքր վիրավորի ձեր զգացմունքները։ Աղոթքի ժամանակ մարդկանց ծնկի իջնելու մասին ասելու ոչինչ չկա. սա տեղին է և այնպես է, ինչպես պետք է լինի, որովհետև երբ մարդիկ աղոթում են, դա մեծամասամբ Աստծուն աղերսանք անել է, իրենց սրտերն Աստծուն բացելը և Նրա հետ դեմ առ դեմ գալը։ Դա սրտաբաց հաղորդակցություն է և փոխանակում Աստծու հետ։ Բայց եթե ծնկի իջնելը պարզապես ձևականություն է, ապա այն ընդունելի չէ։ Ես նպատակ չունեմ հանդիմանել ձեզ այն բանի համար, ինչ արեցիք այսօր։ Ես պարզապես ուզում եմ, որ հստակ իմանաք և հասկանաք, թե որն է այս սկզբունքը. դուք գիտեք սա, այնպես չէ՞։ (Այո, գիտենք։) Այլևս մի՛ արեք սա։ Բայց արդյոք մարդիկ ունե՞ն որևէ հնարավորություն՝ երկրպագելու համար Աստծու առաջ երեսնիվայր ընկնելու և ծնկի իջնելու։ Այնպես չէ, որ երբեք չի լինելու այս հնարավորությունը։ Վաղ թե ուշ այդ օրը կգա, բայց հիմա ժամանակը չէ։ Տեսնո՞ւմ եք։ Արդյոք սա վշտացնո՞ւմ է ձեզ։ (Ոչ։) Շատ լավ է։ Գուցե այս խոսքերը մոտիվացնեն կամ ոգեշնչեն ձեզ, որպեսզի կարողանաք ձեր սրտերում իմանալ, թե որն է ներկայիս իրավիճակն Աստծու և մարդու միջև, և ինչպիսի հարաբերություն գոյություն ունի այժմ Աստծու և մարդու միջև։ Թեև վերջերս մի փոքր ավելի շատ ենք խոսել և փոխանակվել, Աստծու վերաբերյալ մարդու հասկացողությունը դեռևս հեռու է բավարար լինելուց։ Մարդը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու Աստծուն ճանաչելուն ձգտելու այս ուղղությամբ։ Ես չեմ ցանկանում, որ անեք սա որպես հրատապ հարց կամ շտապեք արտահայտել այս տեսակի ցանկություններ կամ զգացմունքներ։ Այն, ինչ արեցիք այսօր, գուցե ձեր ճշմարիտ զգացմունքների բացահայտումն էր կամ արտահայտությունը, և Ես զգացի դրանք։ Ուստի, մինչ դուք դա անում էիք, Ես պարզապես ուզում էի ոտքի կանգնել և ողջունել ձեզ, որովհետև Ես յուրաքանչյուրիդ բարին եմ ցանկանում։ Հետևաբար, Իմ յուրաքանչյուր խոսքով և յուրաքանչյուր գործողությամբ Ես անում եմ հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ձեզ, ուղղորդելու ձեզ, որպեսզի կարողանաք ճշգրիտ հասկացողություն և ճշգրիտ տեսակետ ունենալ բոլոր բաների վերաբերյալ։ Դուք կարող եք ըմբռնել սա, այնպես չէ՞։ (Այո։) Շատ լավ է։ Թեև մարդիկ որոշակի հասկացողություն ունեն Աստծու բնույթի յուրաքանչյուր կողմի, այն ամենի յուրաքանչյուր կողմի, ինչ Աստված ունի և է, և այն գործի վերաբերյալ, որն Աստված անում է, այս հասկացողության մեծ մասը մնում է խոսքերի, վարդապետությունների և մտքերի մակարդակում։ Այն, ինչ մարդկանց ամենաշատն է պակասում, իրական գիտելիքն ու խորաթափանցությունն են, որոնք գալիս են փաստացի փորձառությունից։ Թեև Աստված տարբեր մեթոդներ է օգտագործում մարդկանց սրտերն արթնացնելու համար, այն աստիճանը, որով մարդիկ կարող են իսկապես արթնանալ, կախված է նրանց ձգտումներից. կարճ ասած՝ բոլորդ դեռ երկար ճանապարհ ունեք անցնելու։ Ես չեմ ուզում տեսնել, որ որևէ մեկը զգա, թե կարծես Աստված անտեսել է իրեն, որ Աստված լքել կամ արհամարհանքով է վերաբերվում իրեն։ Այն ամենը, ինչ Ես ուզում եմ տեսնել, այն է, որ բոլորը ճշմարտությանը ձգտելու և Աստծուն ճանաչելուն ձգտելու ուղու վրա վճռականորեն առաջ են քայլում՝ առանց վարանելու կամ ետ նայելու, առանց որևէ կասկածի կամ բեռի։ Անկախ նրանից, թե ինչ սխալներ ես գործել, անկախ նրանից, թե ինչ սխալ շրջադարձեր ես կատարել կամ ինչպես ես հանցանք գործել, թույլ մի՛ տուր, որ դրանք դառնան բեռներ կամ ավելորդ ուղեբեռ, որոնք պետք է կրես քեզ հետ Աստծուն ճանաչելուն ձգտելիս։ Շարունակի՛ր առաջ քայլել։ Բոլոր ժամանակներում մարդուն փրկելու Աստծու մտադրությունը երբեք չի փոխվում։ Սա Աստծու էության ամենաթանկ կողմն է։ Հիմա մի փոքր ավելի լա՞վ եք զգում։ (Այո։) Հուսով եմ, որ կարող եք ճիշտ մոտենալ բոլոր բաներին և այն խոսքերին, որոնք Ես ասել եմ։ Ուրեմն եկե՛ք այստեղ ավարտենք այս հաղորդակցությունը։ Ցտեսություն։

11 հունվարի, 2014 թ.

Նախորդը. Աստված Ինքը՝ եզակին III

Հաջորդը. Աստված Ինքը՝ եզակին VII

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով