Գործ և մուտք (1)

Այն ժամանակվանից ի վեր, երբ մարդն սկսեց քայլել Աստծուն հավատալու ճիշտ ուղիով, նա անորոշության մեջ է մնացել շատ բաների վերաբերյալ և մնացել է լիակատար խառնաշփոթի մեջ թե՛ Աստծու գործի, թե՛ իր կողմից կատարվելիք մեծ ծավալի աշխատանքի վերաբերյալ Սա, մի կողմից, այն պատճառով է, որ մարդու փորձառության մեջ շեղումներ կան, և նրա ըմբռնելու կարողությունը թույլ է, մյուս կողմից՝ դա այն պատճառով է, որ Աստծու գործը դեռ մարդուն չի հասցրել այս փուլին։ Ուստի յուրաքանչյուր մարդու համար հոգևոր հարցերի մեծ մասն անորոշ է։ Ոչ միայն աղոտ և անհասկանալի է ձեզ համար, թե ինքներդ ինչի մեջ պետք է մտնեք, այլև նույնիսկ լիովին տգետ եք Աստծու գործի հարցում։ Սա ոչ միայն ձեր թերությունն է, ավելին՝ դա կրոնական աշխարհում եղող բոլոր մարդկանց մեծ արատն է։ Այստեղ է թաքնված բանալին, թե ինչու մարդը չի ճանաչում Աստծուն, և ուստի այս «արատը» Աստծուն ձգտող բոլոր մարդկանց «ընդհանուր հիվանդությունն» է։ Ճիշտ այն պատճառով, որ ոչ մի մարդ երբևէ չի ճանաչել Աստծուն, և ոչ մի մարդ երբևէ չի տեսել Նրա ճշմարիտ երեսը, Աստծու գործը դարձել է այնքան դժվարին, որքան սարեր տապալելն ու ծովեր շրջելը։ Այնքա՜ն շատ մարդիկ են իրենց նվիրել Աստծու գործին, այնքա՜ն շատ մարդիկ են մերժման ենթարկվել Աստծու գործի պատճառով, այնքա՜ն շատ մարդիկ են մինչև մահ խոշտանգվել Աստծու գործի համար, այնքա՜ն շատ մարդիկ են անարդարացիորեն մահացել՝ Աստծու հանդեպ սիրո արցունքներն աչքերին, այնքա՜ն շատ մարդիկ են ենթարկվել դաժան, անմարդկային հալածանքի… Մի՞թե այս ողբերգությունների տեղի ունենալն ամբողջովին այն պատճառով չէ, որ մարդն Աստծու ճանաչողություն չունի։ Ինչպե՞ս կարող է Աստծուն չճանաչող մեկը հայտնվել Նրա առաջ։ Ինչպե՞ս կարող է Աստծուն հավատացող, սակայն Նրան հալածող մեկը հայտնվել Նրա առաջ։ Սրանք բացառապես կրոնական աշխարհին հատուկ թերություններ չեն, այլ ավելի շուտ այն են, ինչ դուք ընդհանուր ունեք նրանց հետ։ Ճիշտ այն պատճառով, որ մարդն Աստծուն հավատում է, սակայն չի ճանաչում Աստծուն, մարդը չունի աստվածավախ սիրտ և չունի Աստծուց երկյուղող սիրտ։ Ոմանք նույնիսկ համարձակվում են բացահայտորեն և լկտիաբար իրենց սեփական երևակայության գործն անել այս հոսքում և անել այն աշխատանքը, որն Աստված հանձնարարել է իրենց՝ համաձայն իրենց սեփական պահանջների և շռայլ ցանկությունների։ Կան շատ մարդիկ, որոնք բոլորն անխոհեմաբար չարագործություններ են կատարում. Աստված բացարձակապես տեղ չունի նրանց աչքերում, և նրանք անում են այն, ինչ կամենում են։ Մի՞թե այս ամենը լիովին չի ցուցադրում մարդու «եսասիրական դրդապատճառները»։ Մի՞թե այս ամենը չի ցուցադրում, որ մարդը խաբեության չափազանց շատ տարրեր ունի։ Մարդը կարող է իսկապես չափազանց խելացի լինել, բայց նրա տաղանդներն ինչպե՞ս կարող են փոխարինել Աստծու գործին։ Մարդը կարող է իսկապես հաշվի առնել Աստծու հոգսը, բայց չի կարող չափազանց եսասեր լինել։ Արդյոք մարդու գործերն իսկապե՞ս «աստվածային» են։ Ո՞վ կարող է հարյուր տոկոսով վստահ լինել։ Աստծու համար վկայություն կրելը և Աստծու փառքը ժառանգելը միայն Աստծու կողմից մարդու բացառիկ բարձրացումն է. մարդն ինքն ի՞նչ արժանիք ունի։ Աստծու գործը դեռ նոր է սկսվել, և Նրա խոսքերը դեռ նոր են սկսել հնչել, սակայն մարդն արդեն կարծում է, թե ինքը բավականին լավն է։ Մի՞թե սա ինքդ քեզ ամոթալի վիճակի մեջ գցել չէ։ Մարդը չափազանց քիչ է հասկանում։ Նույնիսկ ամենաառաջատար տեսաբանը կամ ճարտարախոս հռետորը չի կարող արտահայտել Աստծու ողջ հարստությունը, էլ ուր մնաց՝ դուք։ Չպետք է ձեզ երկնքից բարձր համարեք, այլ ավելի շուտ պետք է ձեզ ավելի ցածր համարեք ողջամտություն ունեցող ցանկացած մարդուց, որը ձգտում է սիրել Աստծուն։ Սա՛ է ձեր մուտքի ուղին։ Պետք է ձեզ ցանկացած մեկից մեկ աստիճան ավելի ցածր համարեք։ Ինչո՞ւ եք ձեզ այդքան բարձր ու զորեղ համարում։ Ինչո՞ւ եք այդքան բարձր կարծիքի ձեր մասին։ Կյանքի երկար ճանապարհին դեռ նոր եք ոտք դրել։ Տեսել եք միայն Աստծու բազուկը և ամբողջությամբ չեք տեսել ողջ Աստծուն։ Պետք է ավելի շատ տեսնեք Աստծու գործը և պետք է ավելի շատ բացահայտեք այն, ինչի մեջ պետք է մտնեք, որովհետև չափազանց քիչ եք փոխվել։

Մարդուն կատարյալ դարձնելու և մարդու խառնվածքը փոխելու Աստծու գործը գործի մի քայլ է, որը վերջ չունի և երբեք չի դադարում, որովհետև մարդը չափազանց շատ թերություններ ունի և հեռու է այն չափանիշից, որն Աստված պահանջում է։ Հետևաբար, կարելի է ասել, որ Աստծու աչքում դուք հավերժ նորածին մանուկներ կլինեք՝ Աստծուն հաճեցնող քիչ տարրերով, որովհետև, ի վերջո, արարածներ եք Աստծու ձեռքերում։ Եթե մարդն ինքնաբավության մտածելակերպ ունի, մի՞թե նա մեկը չէ, ումից Աստված գարշում է։ Երբ ասվում է, որ այսօր կարող եք գոհացնել Աստծուն, դա ձեր մսեղիի համեմատությամբ է, բայց եթե համեմատվեք Աստծու հետ, հավերժ պարտվողներ կլինեք ասպարեզում։ Մարդու մսեղին երբեք չի հաղթանակել։ Միայն Սուրբ Հոգու գործի միջոցով մարդը կարող է ինչ-որ գովելի բան ունենալ։ Իրականում, Աստծու ստեղծած բոլոր բաներից մարդն ամենաստորինն է։ Թեև մարդը տերն է բոլոր բաների մեջ, բայց բոլոր բաների մեջ միայն նրան է հիմարացնում Սատանան, և միայն նա է բոլոր հնարավոր ձեւերով ապականվում Սատանայի կողմից։ Մարդը բացարձակապես ինքնավարություն չունի։ Մարդկանց մեծամասնությունն ապրում է Սատանայի պղծության երկրում և ենթարկվում Սատանայի ծաղրին։ Սատանան խաղում է նրա հետ այն աստիճան, որ մարդը կիսամեռ է լինում՝ կրելով մարդկային աշխարհի ամեն վայրիվերում և դիմանալով մարդկային աշխարհի ամեն դժվարության։ Եվ այն բանից հետո, երբ Սատանան խաղում է բոլոր մարդկանց հետ, ապա վերջ է դնում նրանց ճակատագրին։ Հետևաբար, մարդու ողջ կյանքը ոչ այլ ինչ է, քան տարակուսելի խառնաշփոթ։ Մարդը երբեք չի վայելել այն բաները, որոնք Աստված պատրաստել է նրա վայելքի համար, այլ փոխարենը կործանվում է Սատանայի կողմից և հայտնվում թշվառ վիճակում։ Այժմ մարդը նույնիսկ լիովին ուժասպառվել ու թուլացել է և Աստծու գործին ուշադրություն դարձնելու բացարձակապես սիրտ չունի։ Եթե մարդն Աստծու գործին ուշադրություն դարձնելու սիրտ չունի, նրա փորձառությունը հավերժ կմնա թերի ու անավարտ, իսկ նրա մուտքը հավերժ դատարկ կլինի։ Այն հազարավոր տարիների պատմության ընթացքում, երբ Աստված եկել է երկիր, վեհ իդեալներ և ազնվություն ունեցող այնքա՜ն շատ մարդիկ են օգտագործվել Նրա կողմից և այնքա՜ն շատ տարիների աշխատանք են կատարել Նրա համար, սակայն գրեթե ոչ ոք չունի Աստծու գործի ճանաչողություն։ Այսպիսով, այնքա՜ն շատ մարդիկ են խաղացել Աստծուն դիմակայելու դերը՝ Նրա համար աշխատելիս։ Սա այն պատճառով է, որ մարդը չի անում Աստծու գործը, այլ ավելի շուտ անում է մարդու գործը՝ կանգնած լինելով Աստծու տված դիրքում։ Արդյոք սա կարո՞ղ է աշխատանք կոչվել։ Ի՞նչ մուտքի մասին կարող է խոսք լինել։ Մարդիկ բոլորը թաղել են Աստծու շնորհը։ Այսպիսով, դարերի ընթացքում նրանք, ովքեր աշխատանք են կատարում, հազվադեպ են մուտք ունեցել և պարզապես չեն խոսում Աստծու գործի ճանաչողության մասին, որովհետև մարդը չափազանց քիչ է ըմբռնում Աստծու իմաստությունը։ Կարելի է ասել, որ թեև շատ մարդիկ ծառայում են Աստծուն, բայց նրանք չեն տեսել Աստծու վեհությունը, և հետևաբար բոլորն իրենց համարել են «Աստված», որպեսզի ուրիշները երկրպագեն իրենց։

Աստված այնքա՜ն շատ տարիներ է թաքնված մնացել գոյություն ունեցող բոլոր բաների մեջ, այնքա՜ն շատ գարունների ու աշունների միջով է Նա դիտել մշուշի միջից, այնքա՜ն շատ գիշերներ ու ցերեկներ է Նա դիտել երրորդ երկնքից, այնքա՜ն շատ անցնող տարիների միջով է քայլել մարդկանց մեջ, այնքա՜ն շատ ցուրտ ձմեռներ է Նա սպասել՝ լուռ նստած բյուրավոր մարդկանց վերևում։ Նա երբեք բացահայտորեն չի հայտնվել ոչ մի մարդու։ Նա լուռ է մնացել, հանգիստ հեռացել և լուռ հետ է թեւածել։ Ո՞վ կարող է ճանաչել Նրա ճշմարիտ երեսը։ Նա երբեք չի խոսել մարդու հետ և երբեք չի հայտնվել մարդուն։ Ինչպե՞ս կարող է մարդու համար հեշտ լինել անել այն գործը, որն Աստված հանձնարարել է նրան։ Մի՞թե մարդը չգիտի, որ Աստծուն ճանաչելն ամենադժվար բանն է։ Այսօր Աստված խոսել է մարդու հետ, բայց մարդը երբեք չի ճանաչել Նրան, որովհետև մարդու կյանքի մուտքը չափազանց սահմանափակ է և ծանծաղ։ Աստծու տեսանկյունից մարդը բացարձակապես ոչ մի արժանիք չունի Աստծուն հանդիպելու համար։ Մարդը չափազանց քիչ է հասկանում Աստծու մասին, և նրա հարաբերությունն Աստծու հետ չափազանց հեռավոր է։ Ավելին, այն սիրտը, որով նա հավատում է Աստծուն, չափազանց բարդ է, և նրա հոգու խորքում բացարձակապես չկա Աստծու պատկերը։ Սա Աստծու սրտի արյունը և Աստծու գործը դարձնում է ավազի մեջ թաղված ոսկու պես՝ անկարող լույսի մի նշույլ արձակելու։ Աստված ծայրահեղ նողկանք է զգում այս մարդկանց որակի, մտադրությունների և տեսակետների հանդեպ։ Նրանց ըմբռնելու կարողությունը թույլ է, նրանք ծայրահեղ թմրած են, այլասերված ու գռեհիկ, չափազանց ստրկամիտ, փխրուն և զուրկ տոկունությունից։ Նրանց պետք է առաջ քշել եզների ու ձիերի պես։ Նրանք բացարձակապես ուշադրություն չեն դարձնում հոգու մեջ մտնելուն կամ Աստծու գործի մեջ մտնելուն և ճշմարտության համար տառապելու վճռականություն բացարձակապես չունեն։ Ինչպե՞ս կարող է այս տեսակ մարդու համար հեշտ լինել Աստծու կողմից ավարտուն դարձվելը։ Հետևաբար, ձեզ համար գլխավորն այն է, որ ձեր մուտքը սկսեք այս կողմից և սկսեք ձեր աշխատանքի և մուտքի միջոցով ճանաչել այն գործը, որն Աստված անում է։

Նախորդը. Աստծուն չճանաչող բոլոր մարդիկ Աստծուն դիմակայող մարդիկ են

Հաջորդը. Գործ և մուտք (2)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով