Խոսքեր ծերերի և երիտասարդների համար

Ես հսկայական գործ եմ կատարել երկրի վրա և այսքան տարի քայլել եմ մարդկանց մեջ, սակայն քչերը ճանաչողություն ունեն Իմ պատկերի և Իմ բնույթի մասին, և քչերը կարող են հանգամանորեն բացատրել այն ողջ գործը, որն անում եմ։ Այնքան շատ բաներ կան, որոնք պակասում են մարդկությանը, ոչ ոք երբեք չի հասկանում, թե ինչ եմ անում, և մարդն իր սրտում միշտ զգոն է, ասես մարդիկ բոլորը խորապես վախենում են, որ նրանց կտանեմ մեկ այլ իրավիճակի մեջ և ապա այլևս ուշադրություն չեմ դարձնի նրանց։ Ուստի մարդու վերաբերմունքն Իմ հանդեպ միշտ գաղջ է և դրան գումարած՝ շատ զգուշավոր։ Սա այն պատճառով է, որ մարդն այսօր այսքան հեռու է հասել և դեռ չգիտի այն գործը, որն անում եմ, և մասնավորապես, ինչ վերաբերում է այն խոսքերին, որոնք ասում եմ նրան, նա էլ ավելի է «շփոթված»։ Նա Իմ խոսքերը պահում է իր ձեռքերում՝ չիմանալով՝ արդյոք նվիրվի դրանց հանդեպ անշեղ հավատին, թե պարզապես մոռանա դրանք տատանվող անվճռականության մեջ, չիմանալով՝ արդյոք կիրառի դրանք, թե պարզապես սպասի ու տեսնի՝ չիմանալով՝ արդյոք քաջաբար հետևի բացարձակապես ամեն ինչ մի կողմ նետելուց հետո, թե պարզապես շարունակի «ընկերական» լինել աշխարհի հետ։ Մարդու ներաշխարհն այնքան բարդ է և այնքան խորամանկ։ Քանի որ մարդը չի կարողանում հստակ տեսնել կամ լիովին ընկալել Իմ խոսքերը, շատ մարդիկ դժվարանում են կիրառել դրանք և դժվարանում են իրենց սրտերն Իմ առջև դնել։ Ես խորապես հասկանում եմ ձեր դժվարությունները։ Ապրելով մսեղիի մեջ՝ դուք անխուսափելիորեն շատ թուլություններ ունեք, և կան նաև շատ դժվարություններ, որոնք օբյեկտիվ գործոնները ձեզ համար առաջացնում են։ Դուք կերակրում եք ձեր ընտանիքը, ձեր օրերն անցկացնում եք տքնելով, և ամիսներն ու տարիներն անցնում են դժվարության մեջ։ Մսեղիի մեջ ապրելիս իսկապես շատ դժվարություններ կան. Ես չեմ ժխտում դա, և իհարկե, ձեր հանդեպ Իմ պահանջները բոլորը ներկայացվում են ըստ ձեր դժվարությունների։ Իմ կատարած գործում ձեր հանդեպ Իմ պահանջները բոլորը հիմնված են ձեր փաստացի հասակի վրա։ Գուցե նախկինում այն պահանջները, որ մարդիկ իրենց աշխատանքում ներկայացնում էին ձեզ, խառնված էին «չափազանցության» տարրերով, բայց դուք պետք է իմանաք, որ երբեք «չափազանցված պահանջներ» չեն եղել այն ամենում, ինչ ասում եմ ձեզ և ինչ անում եմ ձեզ։ Բոլոր պահանջները հիմնված են մարդու բնության, մարդու մսեղիի և մարդու կարիքների վրա։ Դուք պետք է իմանաք, և Ես կարող եմ շատ հստակ ասել ձեզ, որ չեմ հակադրվում մարդու մեջ մտածելակերպի որոշակի ողջամիտ ձևերին կամ մարդու ներհատուկ բնությանը։ Դա միայն այն պատճառով է, որ մարդը չի հասկանում, թե իրականում որոնք են Իմ պահանջած չափանիշները, ոչ էլ հասկանում է Իմ խոսքերի բուն իմաստը, որ մինչ օրս կասկածամտորեն է վերաբերվել Իմ խոսքերին, և մարդկանց նույնիսկ կեսից քիչն է հավատում Իմ խոսքերին։ Մնացած բոլորը չհավատացողներ են, որոնց մեծամասնությունը սիրում է լսել, թե ինչպես եմ «պատմություններ պատմում», և կան նույնիսկ շատերը, որոնք պարզապես վայելում են տեսարանը։ Ես զգուշացնում եմ ձեզ՝ Իմ խոսքերից շատերն արդեն բացվել են նրանց համար, ովքեր հավատում են Ինձ, իսկ նրանք, ովքեր «հիանում են» թագավորության գեղեցկությամբ, բայց փակված են դրա դարպասից դուրս, արդեն դուրս են թողնվել Իմ կողմից։ Մի՞թե դուք պարզապես որոմներ չեք, որոնք արհամարհանքով մերժվել են Իմ կողմից։ Ինչպե՞ս կարող էիք ճանապարհել Ինձ և ապա ուրախությամբ ողջունել Իմ վերադարձը։ Ես ասում եմ ձեզ՝ այն բանից հետո, երբ Նինվեի ժողովուրդը լսեց Եհովայի բարկացած խոսքերը, նրանք անմիջապես ապաշխարեցին քուրձով ու մոխրով։ Քանի որ հավատում էին Նրա խոսքերին, նրանք լի էին սարսափով ու ակնածանքով և այդպիսով ապաշխարեցին քուրձով ու մոխրով։ Ինչ վերաբերում է այսօրվա մարդկանց, թեև դուք նույնպես «հավատում եք» Իմ խոսքերին և առավել ևս հավատում եք, որ Եհովան այսօր կրկին եկել է ձեր մեջ, ձեր վերաբերմունքը ծայրաստիճան անհարգալից է, ասես պարզապես դիտարկում եք Հիսուսին, ով ծնվել է Հրեաստանում հազարավոր տարիներ առաջ և այժմ իջել է ձեր մեջ։ Ես շատ լավ գիտեմ այն նենգությունը, որը գոյություն ունի ձեր սրտերում։ Ձեզանից շատերն Ինձ հետևում են հետաքրքրասիրությունից դրդված և եկել են Ինձ փնտրելու դատարկությունից դրդված։ Երբ ձեր երրորդ ցանկությունը՝ խաղաղ և երջանիկ կյանք ունենալու ձեր ցանկությունը, փշրվում է, ձեր հետաքրքրասիրությունը նույնպես փարատվում է։ Այն նենգությունը, որը գոյություն ունի ձեզանից յուրաքանչյուրի սրտում, ձեր խոսքերի և գործերի միջոցով բացահայտվում է։ Անկեղծ ասած՝ դուք պարզապես հետաքրքրված եք Ինձնով, բայց չեք վախենում Ինձնից, ոչ էլ զսպում եք ձեր լեզուն և առավել ևս զսպվածություն չեք ցուցաբերում ձեր վարքագծում։ Այդ դեպքում իրականում ի՞նչ տեսակ հավատ ունեք։ Արդյոք այն իսկակա՞ն է։ Դուք պարզապես օգտագործում եք Իմ խոսքերը՝ փարատելու ձեր անհանգստությունները և մեղմելու ձեր ձանձրույթը, լրացնելու ձեր կյանքի մնացած դատարկ տարածությունները։ Ձեզանից ո՞վ է Իմ խոսքերը կիրառել։ Ո՞վ ունի իսկական հավատ։ Դուք շարունակ բղավում եք, որ Աստված այն Աստված է, ով զննում է մարդու նվիրական սիրտը, բայց ձեր սրտերում ձեր բղաված Աստված ինչպե՞ս է համատեղելի Ինձ հետ։ Քանի որ դուք այսպես բղավում եք, ապա ինչո՞ւ եք այդպես վարվում։ Մի՞թե սա այն սերն է, որով ուզում եք հատուցել Ինձ։ Ձեր շուրթերին քիչ նվիրվածություն չկա, բայց որտե՞ղ են ձեր «զոհերը» և ձեր «բարի գործերը»։ Եթե ձեր խոսքերն Իմ ականջին չհասնեին, ինչպե՞ս կարող էի այսքան ատել ձեզ։ Եթե դուք իսկապես հավատայիք Ինձ, ինչպե՞ս կարող էիք հայտնվել նման ամոթալի վիճակում։ Ձեր դեմքերին ընկճված արտահայտություն կա, ասես փորձության առաջ կանգնած լինեք Հադեսում՝ առանց կենսունակության նշույլի անգամ։ Դուք թույլ կերպով եք արտահայտում ձեր նվիրական մտքերը, և ձեր ասած խոսքերը նույնիսկ լի են տրտունջներով և ամբողջությամբ անեծքներից են բաղկացած։ Դուք վաղուց կորցրել եք հավատն այն ամենի հանդեպ, ինչ Ես անում եմ, և նույնիսկ ձեր սկզբնական հավատն է անհետացել, ուստի ինչպե՞ս կարող եք հետևել մինչև վերջ։ Քանի որ դա այդպես է, ապա ինչպե՞ս կարող եք «փրկվել»։

Թեև Իմ գործը շատ օգտակար է ձեզ համար, սակայն Իմ խոսքերը միշտ կորչում են ձեզ համար, և Իմ խոսքերը միշտ ոչնչի են վերածվում ձեր մեջ։ Դժվար է Իմ կատարելագործման համար թիրախներ գտնել, այն աստիճան, որ այսօր գրեթե կորցրել եմ ձեր հանդեպ հույսս։ Մի քանի տարի շարունակ Ես փնտրել ու փնտրել եմ ձեր մեջ, բայց դժվար է գտնել մեկին, ով կարող է լինել Իմ սրտակիցը։ Այնպես եմ զգում, ասես այլևս վստահություն չունեմ՝ շարունակելու գործել ձեր վրա, և ոչ էլ սեր ունեմ, որով կշարունակեմ սիրել ձեզ։ Սա այն պատճառով է, որ ձեր չնչին, ողորմելի ձեռքբերումները վաղուց ի վեր նողկալի են Ինձ համար։ Թվում է՝ ասես երբեք չեմ խոսել ձեր մեջ և երբեք չեմ գործել ձեզ վրա։ Ձեր ձեռքբերումներն այնքան գարշելի են։ Դուք միշտ կործանում և ամոթ եք բերում ինքներդ ձեզ վրա և գրեթե ոչ մի արժեք չունեք։ Ձեր մեջ հազիվ թե կարելի է գտնել «մարդու» որևէ նմանություն, ոչ էլ կարելի է զգալ «մարդու» բույրը։ Որտե՞ղ է մնում ձեր թարմ բույրը։ Որտե՞ղ է այն գինը, որը վճարել եք երկար տարիների ընթացքում, և որտե՞ղ են արդյունքները։ Երբեք ոչինչ չե՞ք գտել։ Այժմ Իմ գործը կրկին սկսվել է նորովի և կրկին թարմ մեկնարկ է ունեցել։ Ես պատրաստվում եմ վեհ ծրագրեր իրականացնելու՝ էլ ավելի մեծ գործ սկսելով, սակայն դուք դեռ այլասերվում եք նույն ցեխի մեջ, ինչ նախկինում՝ ապրելով անցյալի կեղտոտ ջրերում, և գործնականում չեք կարողացել ազատվել ձեր սկզբնական ծանր կացությունից։ Հետևաբար դեռևս ոչինչ չեք շահել Իմ խոսքերից։ Դեռևս չեք ազատվել ցեխի և կեղտոտ ջրի ձեր սկզբնական վայրից և միայն գիտեք Իմ խոսքերը, բայց իրականում չեք մտել Իմ խոսքերի ազատության ոլորտը, ուստի Իմ խոսքերը երբեք չեն բացվել ձեզ համար, ինչպես մարգարեի մարգարեության գիրքը, որը կնքված է եղել հազարավոր տարիներ։ Ես հայտնվում եմ ձեզ ձեր կյանքում, բայց միշտ անտեղյակ եք դրանից։ Նույնիսկ ամենևին չեք ճանաչում Ինձ։ Իմ ասած խոսքերի գրեթե կեսը դատում է ձեզ, և դրանք հասնում են արդյունքների կեսին՝ բոլորիդ շշմած և վշտահար թողնելով։ Մնացած կեսը բաղկացած է խոսքերից, որոնք ձեզ սովորեցնում են կյանքի մասին և այն մասին, թե ինչպես վարվել։ Սակայն, ինչ վերաբերում է ձեզ, ասես այս խոսքերը գոյություն չունեն, կամ ասես երեխաների խոսքեր եք լսում, խոսքեր, որոնց միշտ «քողարկված» ժպիտով եք արձագանքում, որից հետո պարզապես մոռացության եք մատնում հարցը։ Դուք երբեք չեք մտահոգվել այս բաներով։ Միշտ դիտարկել եք Իմ գործերը ձեր հետաքրքրասիրության զգացումով, ինչի արդյունքում այսօր բոլորդ ընկել եք խավարի մեջ, չեք կարողանում գտնել լույսը և խղճալիորեն լաց եք լինում խավարում։ Իմ ուզածը ձեր հնազանդությունն է, ձեր անվերապահ հնազանդությունը, և, Ես առավել ևս պահանջում եմ, որ լիովին վստահ լինեք այն ամենում, ինչ ասում եմ։ Դուք չպետք է անտեսման վերաբերմունք ընդունեք։ Առավել ևս չպետք է ձևականորեն վերաբերվեք Իմ ասածին՝ այսպես ընտրելով ու ջոկելով։ Էլ ո՞ւր մնաց, որ միշտ անտարբեր լինեք Իմ խոսքերի և Իմ գործի նկատմամբ։ Իմ գործն իսկապես կատարվել է ձեր մեջ, և Իմ խոսքերը նույնպես մեծ առատությամբ շնորհվել են ձեզ, բայց եթե այսպես ձևականորեն վերաբերվեք Ինձ, ապա Ես այլ ելք չեմ ունենա, քան այն ամենը, ինչ ո՛չ ձեռք եք բերել, ո՛չ էլ կիրառել, տալ հեթանոս ընտանիքներին։ Բոլոր արարածներից ո՞վ Իմ ձեռքերում չէ։ Ձեզանից շատերը «հասուն ծերության» տարիքում են, և այլևս էներգիա չունեք՝ ընդունելու այս տեսակ գործը, որն անում եմ։ Դուք միշտ պարզապես գոյություն եք քարշ տալիս Հանհաո թռչնի պես[ա], և երբեք լրջորեն չեք վերաբերվել Իմ բերանից դուրս եկած խոսքերին։ Երիտասարդները չափազանց սնապարծ են և անզուսպ, և էլ ավելի քիչ ուշադրություն են դարձնում Իմ գործին։ Նրանք նաև հետաքրքրված չեն խնջույքի նուրբ խորտիկները վայելելով։ Փոխարենը նրանք նման են մի փոքրիկ թռչնակի, որը թռել է իր վանդակից և հեռացել «օտար երկիր»։ Ինչպե՞ս կարող են նման ծերերն ու նման երիտասարդներն օգտակար լինել Ինձ համար։ Պատկառելի տարիք ունեցողները պատրաստ են օգտագործելու Իմ խոսքերը՝ իրենց վերջին տարիներին պահպանվելու համար, մինչև հայտնվեն գերեզմանում։ Նրանց համար բավական է, որ մահից հետո իրենց հոգիները կարող են երկինք տարվել։ Այսպիսով՝ այս ծերերն այժմ միշտ «մեծ փառասիրական ձգտումներ» և «գերազանց հավատ» են տածում։ Նրանց մոտեցումն Իմ գործի նկատմամբ մեծ համբերատարությամբ է լի, և այն շիտակ է ու անկոտրում, ինչպես ծերերի ոգին։ Ոչ մի մարդ կամ բան չի կարող քաշել-տանել կամ պարտության մատնել նրանց, և նրանք անառիկ ամրոցի պես են։ Սակայն մի՞թե այս մարդկանց հավատը լի չէ սնահավատության դիակային մթնոլորտով։ Որտե՞ղ է նրանց ուղին։ Նրանց համար մի՞թե իրենց ուղին չափազանց երկար չի շարունակվում և չափազանց հեռու չի ձգվում։ Ինչպե՞ս կարող են նրանք իմանալ Իմ մտադրությունները։ Նույնիսկ եթե նրանց հավատը գովելի է, այս «ավագներից» քանի՞սն են ոչ թե շփոթված կերպով հետևում, այլ իրականում ձգտում կյանքի։ Քանի՞սն են ճշմարտապես հասկանում Իմ գործի իրական նշանակությունը։ Ո՞ւմ նպատակը չէ այսօր Ինձ հետևել ապրողների աշխարհում և մոտ ապագայում չիջնել Հադես, այլ Իմ կողմից տարվել մեկ այլ ոլորտ։ Կարծում եք՝ ձեր վերջնական հանգրվանն այդքան պա՞րզ հարց է։ Թեև երիտասարդներդ բոլորդ նման եք երիտասարդ առյուծների, դուք հազվադեպ ունեք ճշմարիտ ճանապարհը ձեր սրտերում։ Ձեր երիտասարդությունը հնարավորություն չի տալիս ձեզ ավելին ընդունելու Իմ գործից, և այն միշտ Իմ մեջ հակակրանք է առաջացնում ձեր հանդեպ։ Թեև երիտասարդ եք, կա՛մ կենսունակություն չունեք, կա՛մ զուրկ եք փառասիրական ձգտումներից, և միշտ անորոշ եք ձեր հեռանկարների վերաբերյալ. ասես անտարբեր եք, և նաև ասես միշտ սրտին մոտ եք ընդունում դա։ Կարելի է ասել, որ այն կենսունակությունն ու ձգտումները, որոնք երիտասարդները պետք է ունենան, և այն դիրքորոշումը, որ մարդը պետք է ընդունի, բացարձակապես չկան ձեր մեջ։ Ձեզ նման երիտասարդները բացարձակապես ոչ մի դիրքորոշում չունեն և ոչ մի ունակություն չունեն տարբերելու ճիշտն ու սխալը, բարին ու չարը, գեղեցիկն ու տգեղը։ Անհնար է ձեր մեջ որևէ տարր գտնել, որը թարմ է. դուք գրեթե ամբողջովին հնաոճ եք։ Եվ այս տեսակ երիտասարդներդ նույնպես սովորել եք հետևել ամբոխին և սովորել եք լինել անմիտ։ Երբեք ճիշտը սխալից հստակ չեք տարբերում, չեք կարողանում տարբերել ճշմարիտն ու կեղծը։ Երբեք չեք ձգտում գերազանցության, ոչ էլ տարբերում եք, թե ինչն է ստույգ և ինչն է անստույգ, ինչն է ճշմարտությունը և ինչն է կեղծավորությունը։ Ձեր մեջ մնում է մեծ քանակությամբ կրոնական գարշահոտություն, որն ավելի շատ է և ավելի ծանր, քան այն, ինչ կա տարեց մարդկանց մեջ։ Դուք նույնիսկ հպարտ եք, գոռոզ և անխոհեմ, շատ մրցակցող եք և ունեք շատ ուժեղ մարտական ջիղ։ Ինչպե՞ս կարող է այսպիսի երիտասարդն ունենալ ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չի կարողանում պահպանել իր դիրքորոշումը, հաստատուն կանգնել վկայության մեջ։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չունի ճիշտն ու սխալը հստակ տարբերելու ունակություն, կոչվել երիտասարդ։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չունի երիտասարդի կենսունակություն, կորով, թարմություն, հանգստություն և կայունություն, Իմ հետևորդը կոչվել։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չունի ճշմարտություն, արդարադատության զգացում, բայց սիրում է խաղալ և կռվել, արժանի լինել Իմ վկան լինելուն։ Խաբեությամբ և ուրիշների հանդեպ խտրականությամբ լի հայացքն այն չէ, ինչ երիտասարդները պետք է ունենան։ Մարդիկ, որոնք կործանարար, գարշելի արարքներ են կատարում, չպետք է երիտասարդներ լինեն։ Երիտասարդները չպետք է լինեն առանց ձգտումների, մղման և դեպի վեր ձգտելու եռանդուն հոգու։ Երիտասարդները չպետք է վհատվեն իրենց հեռանկարների վերաբերյալ, ոչ էլ պետք է կորցնեն կյանքում իրենց հույսը կամ կորցնեն հավատն ապագայի հանդեպ։ Երիտասարդները պետք է հաստատակամություն ունենան՝ շարունակելու ճշմարտության այն ճանապարհով, որն այժմ ընտրել են, որպեսզի իրականացնեն իրենց ողջ կյանքն Ինձ համար ծախսելու իրենց ցանկությունը։ Երիտասարդները չպետք է լինեն առանց ճշմարտության, ոչ էլ պետք է քողարկեն կեղծավորությունն ու անարդարությունը։ Նրանք պետք է հաստատուն կանգնեն իրենց պատշաճ դիրքորոշման մեջ։ Չպետք է հոսանքով գնան, այլ պետք է հոգի ունենան համարձակվելու զոհաբերություններ անելու և պայքարելու արդարադատության ու ճշմարտության համար։ Երիտասարդները պետք է քաջություն ունենան չենթարկվելու խավարի ուժերի ճնշմանը և վերափոխելու իրենց գոյության նշանակությունը։ Երիտասարդները չպետք է հնազանդորեն տանեն ամեն ինչ, այլ էլ ավելի պետք է ունենան անկեղծության ու շիտակության և իրենց եղբայրներին ու քույրերին ներելու հոգի։ Իհարկե, սրանք Իմ պահանջներն են բոլորից, և դրանք նաև Իմ հորդորներն են բոլորին։ Ավելին՝ դրանք Իմ սփոփիչ խոսքերն են բոլոր երիտասարդների համար։ Դուք պետք է կիրառեք ըստ Իմ խոսքերի։ Մասնավորապես, երիտասարդները չպետք է զուրկ լինեն իրերի էությունը հստակ զանազանելու և արդարադատություն ու ճշմարտություն փնտրելու վճռականությունից։ Դուք պետք է ձգտեք բոլոր գեղեցիկ ու բարի բաներին և պետք է ձեռք բերեք բոլոր դրական բաների իրականությունը։ Ավելին՝ պետք է պատասխանատու լինեք ձեր սեփական կյանքի համար և չպետք է այն թեթևամտորեն ընդունեք։ Հազվադեպ է պատահում, որ մարդը, աշխարհ գալով, գեթ մեկ անգամ հանդիպի Ինձ, և նաև հազվադեպ է պատահում, որ մարդը ճշմարտությունը փնտրելու և ձեռք բերելու հնարավորություն ունենա։ Ինչո՞ւ չեք գնահատում այս գեղեցիկ ժամանակը որպես ճիշտ ուղին, որին պետք է ձգտել այս կյանքում։ Եվ ինչո՞ւ եք միշտ այդքան արհամարհական ճշմարտության և արդարադատության նկատմամբ։ Ինչո՞ւ եք միշտ ոտնատակ տալիս և կործանում ինքներդ ձեզ այն անարդարության և կեղտի համար, որը խաղում է մարդու հետ։ Եվ ինչո՞ւ եք վարվում այն ծերերի պես, որոնք զբաղվում են նրանով, ինչ անում են անարդարները։ Ինչո՞ւ եք ընդօրինակում հին բաների հին ձևերը։ Ձեր կյանքը պետք է լի լինի արդարադատությամբ, ճշմարտությամբ և սրբությամբ։ Երբեք չպետք է այդքան շուտ այլասերվեիք և այդպիսով ընկնեիք Հադես։ Չե՞ք զգում, որ դա սարսափելի դժբախտություն կլիներ։ Չե՞ք զգում, որ դա սարսափելի անարդար կլիներ ձեր հանդեպ։

Դուք բոլորդ պետք է կատարեք ձեր չափազանց կատարյալ աշխատանքը և զոհաբերեք այն Իմ զոհասեղանին՝ դարձնելով միակ և լավագույն զոհը, որը մատուցում եք Ինձ։ Դուք բոլորդ պետք է հաստատուն կանգնեք ձեր սեփական դիրքորոշման մեջ և ամեն մի անցնող զեփյուռից չքշվեք երկնքում սահող ամպերի պես։ Կյանքիդ կեսը քրտնաջան աշխատում ես, ուստի ինչո՞ւ չես փնտրում այն վերջնական հանգրվանը, որը պետք է ունենաս։ Կես կյանք տքնում ես, սակայն թույլ ես տալիս, որ ճշմարտությունը և քո անձնական գոյության նշանակությունը քարշ տրվեն գերեզման քո խոզանման ու շնանման ծնողների կողմից։ Չե՞ս կարծում, որ սա մեծ անարդարություն է քո հանդեպ։ Չե՞ս զգում, որ այսկերպ անցկացրած կյանքը բոլորից ամենաանիմաստն է։ Դու այսկերպ ես փնտրում ճշմարտությունը և ճիշտ ճանապարհը, սակայն ի վերջո ստիպում ես հարևաններիդ անհանգիստ լինել, իսկ ողջ ընտանիքիդ՝ դժբախտ, և նույնիսկ մահացու աղետ ես բերում ինքդ քեզ վրա. մի՞թե քո կյանքն ամենաանարժեք կյանքը չէ։ Ո՞ւմ կյանքը կարող է ավելի երջանիկ լինել, քան քոնը, և ո՞ւմ կյանքը կարող է ավելի ծիծաղելի լինել, քան քոնը։ Մի՞թե չես փնտրում Ինձ, որպեսզի արժանանաս Իմ ուրախությանը և քեզ ուղղված սփոփանքի խոսքերին։ Բայց կես կյանք վազվզելուց հետո հրահրում ես Ինձ այն աստիճան, որ Ես լի եմ բարկությամբ և ուշադրություն չեմ դարձնում քեզ վրա կամ հավանություն չեմ տալիս քեզ. մի՞թե սա չի նշանակում, որ ողջ կյանքդ իզուր է անցել։ Ինչպե՞ս կարող ես դարերի ընթացքում երեսդ ցույց տալ այն սրբերի հոգիների առաջ, որոնք վեր են խոյացել։ Իմ հանդեպ գաղջ լինելու և ի վերջո մահացու աղետ հրահրելու փոխարեն քեզ համար ավելի լավ կլիներ օգտվել այս հնարավորությունից, ուրախ ճամփորդություն ունենալ ընդարձակ օվկիանոսով և ապա ենթարկվել Իմ «հանձնարարությանը»։ Ես վաղուց եմ ասել ձեզ՝ նրանք, ովքեր, գաղջ են, ինչպես դու ես այսօր, սակայն չեն ցանկանում հեռանալ, ի վերջո կկլանվեն և կխորտակվեն Իմ ստեղծած մեծ ալիքների կողմից։ Կարո՞ղ եք արդյոք իսկապես պաշտպանել ինքներդ ձեզ։ Արդյոք իսկապես վստա՞հ ես, որ քո ներկայիս ձգտելու ձևը կարող է երաշխավորել, որ կկատարելագործվես։ Մի՞թե սիրտդ կարծրացած չէ։ Այս տեսակ հետևելը, այս տեսակ ձգտումը, այս տեսակ կյանքը և այս տեսակ բնավորությունն ինչպե՞ս կարող են արժանանալ Իմ հավանությանը։

Ծանոթագրություններ․

ա. Հանհաո թռչնի պատմությունը շատ նման է Եզոպոսի «Մրջյունն ու մորեխը» առակին։ Հանհաո թռչունը նախընտրում է բույն կառուցելու փոխարեն քնել, երբ եղանակը տաք է՝ չնայած իր հարևանի՝ կաչաղակի բազմակի զգուշացումներին։ Երբ ձմեռը գալիս է, թռչունը սառչում է և սատկում։

Նախորդը. Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Հաջորդը. Դու պետք է իմանաս՝ ինչպես է ողջ մարդկությունը զարգացել մինչ օրս

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով