Ինչ պետք է ունենա պիտանի հովիվը

Դու պետք է հասկացողություն ունենաս այն բազմաթիվ վիճակների մասին, որոնցում մարդիկ կհայտնվեն, երբ Սուրբ Հոգին գործի նրանց վրա։ Մասնավորապես նրանք, ովքեր համագործակցում են Աստծուն ծառայելու մեջ, առավել ևս` պետք է ընկալեն այս վիճակները։ Եթե դու խոսում ես միայն բազմաթիվ փորձառությունների կամ մուտքի հասնելու ճանապարհների մասին, դա ցույց է տալիս, որ քո փորձառությունը չափազանց միակողմանի է։ Առանց քո իրական վիճակը ճանաչելու և ճշմարտության սկզբունքներն ընկալելու՝ հնարավոր չէ հասնել խառնվածքի փոփոխության։ Առանց Սուրբ Հոգու գործի սկզբունքները ճանաչելու կամ դրա բերած պտուղը հասկանալու՝ քեզ համար դժվար կլինի զանազանել չար hոգիների գործը։ Դու պետք է մերկացնես չար հոգիների գործը, ինչպես նաև մարդու պատկերացումները և թափանցես ուղիղ խնդրի բուն էության մեջ. պետք է նաև մատնանշես մարդկանց կիրառման բազմաթիվ շեղումները և այն դժվարությունները, որոնք նրանք կարող են ունենալ Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ, որպեսզի նրանք ճանաչեն դրանք։ Առնվազն դու չպետք է այնպես անես, որ նրանք դառնան բացասական կամ պասիվ։ Սակայն պետք է հասկանաս այն դժվարությունները, որոնք անկողմանապահորեն գոյություն ունեն շատերի համար, չպետք է անխոհեմ լինես կամ փորձես ձկանը ստիպել ապրել ցամաքում. դա հիմար պահվածք է։ Մարդկանց ունեցած բազմաթիվ դժվարությունները լուծելու համար դու պետք է հասկանաս Սուրբ Հոգու գործի շարժիչ ուժը. պետք է հասկանաս, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում տարբեր մարդկանց վրա, պետք է հասկացողություն ունենաս այն դժվարությունների մասին, որոնց բախվում են մարդիկ, ու նրանց պակասությունների մասին և պետք է թափանցես խնդրի էության մեջ ու հասնես դրա արմատին՝ առանց շեղվելու կամ որևէ սխալ թույլ տալու։ Միայն այդ դեպքում Աստծուն ծառայելու մեջ համագործակցելու առումով չափանիշին համապատասխանող մարդ կլինես։

Այն, թե արդյոք ի վիճակի ես ընկալելու առանցքային հարցերը և հստակ տեսնելու շատ բաներ, կախված է քո անհատական փորձառություններից։ Ինչպես փորձառաբար ապրում ես, այնպես էլ առաջնորդում ես ուրիշներին։ Եթե հասկանում ես բառեր և վարդապետություններ, ապա կառաջնորդես ուրիշներին՝ հասկանալու բառեր և վարդապետություններ։ Ճանապարհը, որով փորձառաբար ապրում ես Աստծու խոսքերի իրականությունը, այն է, որով կառաջնորդես ուրիշներին՝ հասնելու Աստծու խոսքերի իրականության մուտքի մեջ։ Եթե ի վիճակի ես Աստծու խոսքերից հասկանալու բազմաթիվ ճշմարտություններ և հստակորեն ըմբռնելու շատ բաներ, ապա ունակ ես առաջնորդելու ուրիշներին՝ նույնպես հասկանալու բազմաթիվ ճշմարտություններ, և նրանք, ում առաջնորդում ես, հստակ հասկացողություն ձեռք կբերեն տեսիլքների մասին։ Եթե կենտրոնանում ես գերբնական զգացմունքներ ընկալելու վրա, ապա նրանք, ում առաջնորդում ես, նույնը կանեն։ Եթե անտեսում ես կիրառումը՝ փոխարենը շեշտը դնելով քննարկման վրա, ապա նրանք, ում առաջնորդում ես, նույնպես կկենտրոնանան քննարկման վրա՝ ընդհանրապես չկիրառելով կամ իրենց խառնվածքներում որևէ փոփոխության չհասնելով. նրանք միայն արտաքուստ եռանդուն կլինեն՝ առանց որևէ ճշմարտություն գործնականում կիրառելու։ Բոլոր մարդիկ ուրիշներին մատակարարում են այն, ինչ իրենք ունեն։ Այն, թե ինչ տեսակի մարդ է մեկը, որոշում է այն ուղին, որով նա ուղղորդում է ուրիշներին, ինչպես նաև այն մարդկանց տեսակը, որոնց նա առաջնորդում է։ Աստծու օգտագործման համար իսկապես պիտանի լինելու համար դու ոչ միայն պետք է վճռականություն ունենաս, այլև քեզ անհրաժեշտ է Աստծուց մեծ լուսավորություն, Նրա խոսքերից ուղղորդում, Նրա կողմից էտվելու փորձառություն և Նրա խոսքերի զտում։ Սա հիմք ընդունելով՝ սովորական ժամանակներում դուք պետք է ուշադրություն դարձնեք դիտարկելուն, մտածելուն, խորհելուն ու ամփոփելուն և համապատասխանաբար զբաղվեք յուրացմամբ կամ դուրս թողնվելով։ Սրանք են դեպի իրականություն ձեր մուտքի բոլոր ուղիները, և դրանցից յուրաքանչյուրն անփոխարինելի է։ Այսպես է Աստված գործում։ Եթե դու մտնես Աստծու գործելու այս եղանակի մեջ, ապա ամեն օր հնարավորություններ կունենաս Նրա կողմից կատարելագործվելու։ Եվ ցանկացած ժամանակ, անկախ նրանից՝ քո միջավայրը դժվարին է, թե բարենպաստ, փորձության ես ենթարկվում, թե գայթակղության, աշխատում ես, թե ոչ, և ապրում ես որպես անհատ, թե որպես խմբի մի մաս, դու միշտ հնարավորություններ կգտնես Աստծու կողմից կատարելագործվելու՝ առանց երբևէ դրանցից որևէ մեկը բաց թողնելու։ Դու կկարողանաս բացահայտել դրանք բոլորը և այս կերպ գտած կլինես Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու գաղտնիքը։

Նախորդը. Փրկություն ստանում է այն մարդը, որ պատրաստ է կիրարկելու ճշմարտությունը

Հաջորդը. Փորձառության մասին

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով