Քրիստոնեական օրհներգ | Փորձությունները հավատք են պահանջում
November 9, 2026
I
Փորձությունների միջով անցնելիս մարդկանց համար բնականոն է թույլ լինելը, ներքուստ` բացասական, Աստծու մտադրությունները չհասկանալը կամ կիրարկման ճանապարհի վերաբերյալ հստակություն չունենալը։ Բայց, ամեն դեպքում, պետք է հավատք ունենաս Աստծու գործի հանդեպ և Հոբի պես չուրանաս Աստծուն։ Թեև Հոբը թույլ էր և անիծեց իր ծննդյան օրը, նա չհերքեց, որ այն ամենը, ինչ մարդիկ ունենում են ծնվելուց հետո, Եհովան է շնորհել, և որ Եհովան է նաև այն Մեկը, որ վերցնում է դրանք։ Ինչ փորձությունների միջով էլ նա անցավ, պահպանեց այս հավատքը։
II
Քո փորձառությունների մեջ Աստծու խոսքերից ինչպիսի զտման էլ ենթարկվես, Աստծու ցանկացածը, ընդհանուր առմամբ, քո հավատքն ու աստվածասեր սիրտն է։ Այս կերպ աշխատելով՝ Նա կատարելագործում է մարդկանց հավատքը, սերը և վճռականությունը։ Աստված մարդկանց վրա կատարելագործման աշխատանք է կատարում, և նրանք չեն կարող տեսնել այն, չեն կարող դիպչել. նման հանգամանքներում հավատք է պահանջվում։ Երբ ինչ-որ բան անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հավատք է պահանջվում։ Երբ չես կարողանում բաց թողնել քո իսկ պատկերացումները, հավատք է պահանջվում։ Երբ հստակություն չունես Աստծու գործի վերաբերյալ, քեզնից պահանջվում է հավատք ունենալ, ամուր դիրքորոշում ընդունել և հաստատուն կերպով կանգնել քո վկայության մեջ։ Երբ Հոբը հասավ այս կետին, Աստված հայտնվեց նրան և խոսեց նրա հետ։ Այսինքն՝ միայն այնժամ, երբ հավատք ունենաս, կկարողանաս տեսնել Աստծուն։ Երբ հավատք ունենաս, Աստված կկատարելագործի քեզ։
Խոսքը, հ. 1, Աստծու հայտնվելը և գործը։ Նրանք, ովքեր պետք է կատարյալ դարձվեն, պետք է զտման ենթարկվեն