Քրիստոնեական օրհներգ | Սատանան մարդկանց մտքերը վերահսկում է համբավի և շահի միջոցով

November 3, 2026

I

Սատանան համբավ և շահ է օգտագործում՝ մարդկանց մտքերը վերահսկելու համար՝ նրանց մղելով մտածելու միայն այս երկու բաների մասին և դրդելով պայքարելու համբավի և շահի համար, նեղություններ կրելու համբավի և շահի համար, նվաստացում հանդուրժելու և ծանր հոգսեր կրելու համբավի և շահի համար, իրենց ունեցած ամեն բան զոհաբերելու համբավի և շահի համար և յուրաքանչյուր դատողություն կամ որոշում կայացնելու համբավի և շահի համար։ Այսկերպ Սատանան անտեսանելի կապանքներ է դնում մարդկանց վրա, և այդ կապանքներն իրենց վրա կրելով՝ նրանք ո՛չ կարողություն ունեն, ո՛չ էլ քաջություն՝ ազատվելու դրանցից։ Նրանք անգիտակցաբար կրում են այս կապանքները, մինչ մեծ դժվարությամբ քայլ առ քայլ առաջ են ընթանում։ Հանուն այս համբավի և շահի՝ մարդկությունը շեղվում է Աստծուց ու դավաճանում Նրան և գնալով ավելի չարասեր դառնում։ Այսկերպ մեկը մյուսի հետևից սերունդները ոչնչանում են Սատանայի համբավի և շահի մեջ։

II

Գուցե այսօր դեռ չեք կարողանում թափանցել Սատանայի նենգ դրդապատճառների մեջ, որովհետև կարծում եք, թե առանց համբավի և շահի կյանքն իմաստ չէր ունենա, և մարդիկ այլևս չէին կարողանա տեսնել առջևի ճանապարհը, այլևս չէին կարողանա տեսնել իրենց նպատակները, և նրանց ապագան կդառնար մութ, աղոտ ու մռայլ։ Բայց կամաց-կամաց բոլորդ մի օր կգիտակցեք, որ համբավն ու շահը հսկայական կապանքներ են, որոնք Սատանան դնում է մարդու վրա։ Երբ այդ օրը գա, հիմնովին կդիմադրես Սատանայի վերահսկողությանը և հիմնովին կդիմադրես այն կապանքներին, որոնք Սատանան բերել է քեզ։ Երբ ցանկանաս ազատվել այն բոլոր բաներից, ինչ Սատանան ներարկել է քո մեջ, այն ժամանակ վերջնականապես կխզես կապերը Սատանայի հետ և իսկապես կատես այն ամենը, ինչ Սատանան բերել է քեզ։ Միայն այդ ժամանակ իրական սեր և փափագ կունենաս Աստծու հանդեպ։

Խոսքը, հ. 2, Աստծուն ճանաչելու մասին։ Աստված Ինքը՝ Եզակին VI

Դիտել ավելին

Կիսել

Չեղարկել

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով