Գլուխ 91

Իմ Հոգին անդադար խոսում և արտահայտում է Իմ ձայնը։ Ձեզնից քանի՞սը կարող է ճանաչել Ինձ։ Ինչո՞ւ Ես պետք է մսեղի դառնամ և գամ ձեր մեջ։ Սա մեծ խորհուրդ է։ Դուք ողջ օրը մտածում եք Իմ մասին, տենչում Ինձ, ամեն օր գովաբանում եք Ինձ, վայելում Ինձ, ուտում ու խմում Ինձ, սակայն այսօր դեռ չեք ճանաչում Ինձ։ Որքա՛ն տգետ և կույր եք։ Որքա՛ն քիչ եք ճանաչում Ինձ։ Ձեզնից քանի՞սը կարող է հաշվի առնել Իմ մտադրությունները։ Այսինքն՝ ձեզնից քանի՞սը կարող է ճանաչել Ինձ։ Դուք բոլորդ դիվային տեսակներ եք, բայց դեռ ցանկանում եք բավարարե՞լ Իմ մտադրությունները։ Մոռացե՛ք դա։ Ասե՛մ քեզ. որքան էլ լավը լինեն Սատանայի գործողությունները, դրանք միտված են քանդելու Իմ կառույցն ու խաթարելու Իմ տնօրինումը։ Որքան էլ լավը լինեն նրա գործողությունները, նրա բուն էությունը չի փոխվում. այն չի հնազանդվում Ինձ։ Հետևաբար, շատ մարդիկ ակամայից տապալվում են Իմ ձեռքով և ակամայից վտարվում Իմ տնից։ Այսօր մարդը ոչ մի բան (լինի մեծ, թե փոքր) չի տնօրինում. ամեն ինչ Իմ ձեռքերում է։ Եթե որևէ մեկն ասում է, որ ամեն ինչ մարդու վերահսկողության տակ է, ապա ասում եմ, որ չես հնազանդվում Ինձ, և Ես անշուշտ խստորեն կպատժեմ քեզ ու ընդմիշտ կթողնեմ առանց հենարանի։ Բոլոր իրադարձություններից և իրողություններից ի՞նչն իմ ձեռքերում չէ։ Ի՞նչը չեմ հաստատել կամ որոշել Ես։ Եվ դեռ խոսո՛ւմ եք Ինձ ճանաչելու մասին։ Սրանք դիվային խոսքեր են։ Գուցե կարողանաք խաբել ուրիշներին, բայց կարծում եք, թե կարող եք խաբել նաև Ի՞նձ։ Կարծում ես, որ եթե ոչ ոք չգիտի, թե ինչ ես արել, ապա դրանից ոչինչ չի՞ լինի։ Մի՛ կարծիր, թե հեշտությամբ կպրծնես։ Պետք է ստիպեմ քեզ ծնկի իջնել Իմ առաջ և բարձրաձայնել դա։ Չխոսելն անընդունելի է։ Սա է Իմ կառավարչական հրամանագիրը։

Դուք իսկապե՞ս հասկանում եք, թե ով է Իմ Հոգին, և ով է Իմ մսեղավոր անձը։ Ո՞րն է Իմ մարմնացման նշանակությունը։ Ձեզնից ո՞վ է ուշադիր խորհրդածել այս մեծ հարցի շուրջ և որևէ հայտնություն ստացել Ինձնից։ Բոլորդ պարզապես ձևական եք վարվում ինքներդ ձեզ հետ։ Ինչո՞ւ եմ Ես ասում, որ մեծ կարմիր վիշապի սերունդն ես։ Այսօր Ես բացահայտում եմ ձեզ Իմ մարմնացման խորհուրդը, մի խորհուրդ, որը մարդը երբեք չի կարողացել բացահայտել աշխարհի արարումից ի վեր, և որը կործանման է տարել Իմ ատելության բազմաթիվ առարկաների։ Եվ այդպես է նաև այսօր։ Իմ մսեղիի պատճառով շատերը, ում Ես սիրում եմ, կատարելագործվել են։ Ի վերջո, ինչո՞ւ Ես պետք է մսեղի դառնամ։ Եվ ինչո՞ւ եմ Ես երևում այնպես, ինչպես կամ (ամեն ինչում, ներառյալ՝ Իմ հասակը, արտաքին տեսքը, կազմվածքը և այլն)։ Ո՞վ կարող է որևէ բան ասել այդ մասին։ Իմ մարմնացման մեջ այնքան մեծ նշանակություն կա, որ այն պարզապես հնարավոր չէ ամբողջությամբ ասել։ Այժմ Ես կասեմ ձեզ դրա միայն մի մասը (քանի որ Իմ գործի քայլերն այսքան հեռու են հասել, Ես պետք է անեմ և ասեմ սա)։ Իմ մարմնացումը, նախևառաջ, ուղղված է Իմ անդրանիկ որդիներին, որպեսզի Ես կարողանամ հովվություն անել նրանց, և որպեսզի նրանք կարողանան դեմ առ դեմ զրուցել ու խոսել Ինձ հետ. այն հետագայում ցույց է տալիս, որ Ես և Իմ անդրանիկ որդիները մտերիմ ենք միմյանց հետ (նշանակում է, որ մենք միասին ենք ուտում, միասին ենք մնում, միասին ենք ապրում և միասին ենք գործում), որպեսզի Ես իրականության մեջ սնեմ նրանց. սրանք դատարկ խոսքեր չեն, այլ իրականություն։ Նախկինում մարդիկ հավատում էին Ինձ, բայց չէին կարողանում ըմբռնել իրականությունը, և դա այն պատճառով էր, որ Ես դեռ մսեղի չէի դարձել։ Այսօր Իմ մսեղի դառնալը թույլ է տալիս ձեզ բոլորիդ ընկալել իրականությունը և նրանց, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ, թույլ է տալիս ճանաչել Ինձ՝ Իմաստուն Աստծուս Ինքնին, Իմ խոսքի ու վարքագծի և այն սկզբունքների միջոցով, որոնցով Ես լուծում եմ հարցերը։ Այն նաև թույլ է տալիս նրանց, ովքեր անկեղծորեն չեն փնտրում Ինձ, Իմ նուրբ գործողությունների մեջ տեսնել Իմ այն կողմը, որն Իմ մարդկայնությունն է, և դրանով իսկ հակառակվել Ինձ, և ապա մեռնել «բոլորովին առանց պատճառի»՝ տապալվելով Իմ կողմից։ Սատանային նվաստացնելիս մարմնացումն ամենահնչեղ վկայությունն է Ինձ համար. Ես ոչ միայն ի զորու եմ դուրս գալ մսեղիից, այլև կարող եմ ապրել մսեղիի մեջ։ Ես չեմ կրում ոչ մի տարածական կամ աշխարհագրական սահմանափակում. Ինձ համար չկա որևէ խոչընդոտ, և ամեն ինչ ընթանում է սահուն։ Հենց սա է Սատանային ամենաշատն ամոթահար դարձնում, և երբ Ես դուրս եմ գալիս մսեղիից, Ես դեռ կատարում Իմ գործն Իմ մսեղիի մեջ և բնավ չեմ ազդվում։ Ես դեռ քայլում եմ լեռների, գետերի, լճերի և տիեզերքի ու բոլոր տարրերի յուրաքանչյուր անկյան վրայով։ Ես մսեղի եմ դարձել, որպեսզի բացահայտեմ բոլոր նրանց, ովքեր ծնվել են Ինձնից, բայց ոտքի են կանգնել՝ հակառակվելու Ինձ։ Եթե Ես մսեղի չդառնայի, նրանց բացահայտելու ոչ մի միջոց չէր լինի (նկատի ունեմ նրանց, ովքեր իմ առաջ մի կերպ են վարվում, իսկ Իմ թիկունքում՝ մեկ այլ կերպ)։ Եթե Ես մնայի՝ որպես Հոգի, մարդիկ կերկրպագեին Ինձ իրենց պատկերացումներով և կկարծեին, որ Ես անձև և անհասանելի Աստված եմ։ Իմ մարմնացած մսեղին այսօր մարդկանց պատկերացումների միանգամայն հակառակն է (խոսքն Իմ հասակի և արտաքին տեսքի մասին է), քանի որ Ես սովորական տեսք ունեմ և շատ բարձրահասակ չեմ։ Հենց այս հատկանիշն է, որ ամենաշատն է նվաստացնում Սատանային և ամենահզոր հակահարվածն է մարդկանց պատկերացումներին (Սատանայի հայհոյանքին)։ Եթե Իմ արտաքին տեսքը տարբերվեր բոլորից, դա խնդրահարույց կլիներ. բոլորը կգային՝ երկրպագելու Ինձ և կըմբռնեին Ինձ իրենց սեփական պատկերացումներով և չէին կարողանա գեղեցիկ վկայություն տալ Ինձ համար։ Ուստի, Ես ընդունեցի այն կերպարանքը, որն ունեմ այսօր, ինչը բնավ դժվար չէ հասկանալ։ Բոլորը պետք է դուրս գան մարդկային պատկերացումներից և չխաբվեն Սատանայի դավերին։ Ապագայում Ես ավելին կասեմ ձեզ՝ մաս առ մաս՝ Իմ գործի կարիքներին համապատասխան։

Այսօր Իմ մեծ գործը հաջողության է հասել, և Իմ ծրագիրն իրագործված է։ Ես ձեռք եմ բերել մի խումբ մարդկանց, որոնք համագործակցում են Ինձ հետ մեկ սրտով և մտքով։ Սա ամենափառավոր ժամանակն է Ինձ համար։ Իմ սիրելի որդիները (բոլոր նրանք, ովքեր սիրում են Ինձ) ի վիճակի են Ինձ հետ ունենալու մեկ սիրտ ու միտք՝ Ինձ հետ ավարտելու այն ամենը, ինչ Ես մտադիր եմ անել։ Սա հրաշալի է։ Այսօրվանից հետո նրանք, ում Ես դժկամությամբ եմ վերաբերվում, չեն ունենա Սուրբ Հոգու գործը, ինչը նշանակում է, որ Ես դեն կնետեմ նրանց, ովքեր չեն համապատասխանում անցյալում Իմ ասածներին։ Մարդիկ պետք է կատարելապես համապատասխանեն նրան, ինչ Ես ասում եմ։ Հիշե՛ք սա։ Դուք պետք է կատարելապես համապատասխանեք։ Սխալ մի՛ հասկացեք. ամեն ինչ կախված է Ինձնից։ Մարդի՛կ, պայմաններ մի՛ դրեք Իմ առջև։ Եթե Ես ասում եմ, որ համապատասխանում ես չափանիշին, ապա դա հաստատուն է. եթե Ես ասում եմ, որ չես համապատասխանում, մի՛ ընդունիր ցավագին տեսք և մի՛ մեղադրիր Երկինքն ու երկիրը։ Այս ամենն Իմ կարգավորումն է։ Ո՞վ է ասել, որ պետք է չհարգես ինքդ քեզ։ Ո՞վ է ասել, որ պետք է նման ամոթալի հիմարություն գործես։ Նույնիսկ եթե ոչինչ չասես, չես կարող թաքցնել ճշմարտությունն Ինձնից։ Ո՞ւմ են ուղղված Իմ խոսքերը, երբ Ես ասում եմ, որ Ես Ինքն Աստվածն եմ, Ով զննում է մարդու սրտի ամենախորքը։ Ես դա ասում եմ անազնիվներին։ Որքա՜ն անամոթ է նման բան Իմ թիկունքում անելը։ Դուք ուզում եք խաբե՞լ Ինձ։ Դա այդքան էլ հեշտ չէ։ Կորի՛ր այստեղից, անմիջապե՛ս։ Խռովությա՛ն որդի։ Դու չե՛ս սիրում և չես հարգում ինքդ քեզ։ Դու չե՛ս հոգում քո մասին, բայց դեռ ուզում ես, որ Ես սիրե՞մ քեզ։ Մոռացի՛ր դա։ Ես չեմ ուզում նույնիսկ մեկ թշվառականի այդպիսի տեսակից։ Հեռացե՛ք Ինձնից, բոլորդ։ Սա ամենալուրջ ամոթն է բերում Իմ անվանը. եթե դուք սա հստակ չտեսնեք, դա չի ընդունվի։ Դուք պետք է պաշտպանեք ձեզ այս չար և անառակ հին դարաշրջանում որևէ կեղտով աղտոտվելուց. պետք է լինեք լիովին սուրբ և անարատ։ Այսօր Ինձ հետ որպես թագավորներ իշխելու համար որակավորվածները նրանք են, ովքեր աղտոտված չեն որևէ կեղտով, քանզի Ես եմ Ինքը՝ սուրբ Աստված, և Ես չեմ ուզում որևէ մեկին, ով անպատվություն է բերում Իմ անվանը։ Նման մարդիկ ուղարկված են Սատանայի կողմից Ինձ փորձելու համար, և ճշմարտապես, նրանք բոլորը Սատանայի ծառաներ են, որոնց պետք է ետ մղել՝ նետելով անհատակ անդունդը։

Իմ տունը սուրբ է և անարատ, և Իմ տաճարը հոյակապ է և մեծափառ (նկատի ունենամ նրանց, ովքեր ունեն այն, ինչ Ես եմ և ինչ Ես ունեմ)։ Ո՞վ է համարձակվում գալ և խնդիրներ առաջացնել, ինչպես կամենում է։ Ես անշուշտ չեմ ների նրանց։ Ես այնպես կանեմ, որ նրանք երբեք չվերադառնան և պետք է նվաստացնեմ նրանց մինչև վերջ։ Ես իմաստությամբ եմ գործում։ Առանց սրի, զենքի և մատը շարժելու` Ես լիովին պարտության կմատնեմ նրանց, ովքեր հակառակվում են Ինձ և անպատվություն են բերում Իմ անվանը։ Ես մեծահոգի եմ և շարունակում եմ Իմ գործը կայուն տեմպով, նույնիսկ երբ Սատանան նման աստիճանի խառնաշփոթ է ստեղծում, Ես ուշադրություն չեմ դարձնում դրան և պարտության կմատնեմ նրան Իմ տնօրինման ծրագրի ավարտով։ Սա է Իմ զորությունն ու Իմ իմաստությունը, և ավելին քան դա, սա Իմ անվերջանալի փառքի մի փոքր մասն է։ Իմ աչքերում նրանք, ովքեր հակառակվում են Ինձ, նման են կեղտի մեջ սողացող միջատների, որոնց Ես կարող եմ ոտնատակ անելով ճզմել մինչև մահ ցանկացած պահի՝ Իմ ցանկությունների համաձայն։ Այնուամենայնիվ, Ես գործում եմ իմաստությամբ։ Ես կթողնեմ, որ Իմ անդրանիկ որդիները գործ ունենան նրանց հետ. Ես չեմ շտապում։ Ես գործում եմ կարգավորված, կանոնավոր կերպով և առանց ամենափոքր սխալի։ Ինձնից ծնված անդրանիկ որդիները պետք է ունենան այն, ինչ Ես եմ, և ի վիճակի լինեն տեսնելու Իմ անվերջանալի իմաստությունն Իմ գործերում։

Նախորդը. Գլուխ 89

Հաջորդը. Գլուխ 92

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով