Գլուխ 83

Դուք չգիտեք, որ Ես Ամենակարող Աստված եմ, ոչ էլ գիտեք, որ բոլոր իրադարձություններն ու բաներն Իմ ձեռքերում են։ Ի՞նչ է նշանակում, որ Ես եմ հաստատում և իրագործում ամեն բան։ Յուրաքանչյուր մարդու օրհնությունները կամ պատուհասները կախված են Իմ կատարումից և Իմ գործողություններից։ Ի՞նչ կարող է իրագործել մարդը։ Ի՞նչ կարող է իրագործել մարդը մտածելով։ Այս վերջին դարաշրջանում, այս շնացող դարաշրջանում, այս խավար աշխարհում, որը Սատանան ապականել է որոշակի չափով, որքա՜ն քչերը կարող են համապատասխանել Իմ մտադրություններին։ Լինի դա այսօր, երեկ թե մոտ ապագայում, Ես եմ որոշում յուրաքանչյուրի կյանքը։ Անկախ նրանից՝ նրանք oրհնություններ են ստանում, թե պատուհասի հանդիպում, Ես սիրում եմ նրանց, թե ատում, ամեն ինչ ճշգրտորեն որոշվել է Իմ կողմից մեկ հարվածով։ Ձեզանից ո՞վ է համարձակվում պնդել, որ իր քայլերն ինքն է որոշում, և որ իր ճակատագիրն իր իսկ վերահսկողության տակ է։ Ո՞վ է համարձակվում այդպես ասել։ Ո՞վ է համարձակվում այդքան ամբարտավան և սանձարձակ լինել։ Ո՞վ չի վախենում Ինձնից։ Ո՞վ չի ենթարկվում Ինձ իր սրտում։ Ո՞վ է համարձակվում գործել կամայականորեն և անխոհեմաբար։ Ես տեղում կհանդիմանեմ նրանց և այլևս բացարձակապես ողորմություն չեմ ցուցաբերի մարդկության հանդեպ, ոչ էլ որևէ հետագա փրկություն կշնորհեմ։ Այս անգամը՝ այսինքն՝ այն պահը, երբ դուք ընդունեցիք Իմ անունը, վերջին անգամն է, որ Ես երկայնամտություն կցուցաբերեմ մարդկության հանդեպ։ Այսինքն՝ Ես ընտրել եմ մարդկության մի մասին, որը մեծապես վայելել է Իմ շնորհը, թեև նրա օրհնությունները գուցե հավիտենական չլինեն. հետևաբար, նույնիսկ եթե նախասահմանված չէ, որ դու հավիտենապես կօրհնվես, դրանից չի հետևում, որ քեզ հետ վատ են վարվում, և դու շատ ավելի լավ վիճակում ես, քան նրանք, ովքեր անմիջականորեն պատուհասից են տառապում։

Հիրավի, Իմ դատաստանն արդեն հասել է գագաթնակետին և մտել աննախադեպ հանգրվան։ Իմ դատաստանն ուղղված է յուրաքանչյուր անհատի, և այժմ այն ցասումնալից դատաստան է։ Անցյալում այն մեծափառ դատաստան էր, բայց հիմա այն շատ տարբեր է։ Անցյալում մարդիկ սարսափի նշույլ անգամ չէին զգում, մինչև չէին բախվում Իմ դատաստանի իրականացմանը. իսկ այժմ, ընդամենը մեկ խոսք լսելուն պես, նրանք սարսափից խելքները կորցնում են։ Ոմանք նույնիսկ վախենում են Իմ բերանը բացելուց։ Հենց որ Իմ ձայնը հնչում է, երբ Ես սկսում եմ խոսել, նրանք այնքան են վախենում, որ չգիտեն ինչ անել՝ այդ պահին անչափ ցանկանալով մտնել գետնի մի փոս և մնալ թաքնված ամենամութ անկյուններում։ Նման մարդիկ չեն կարող փրկվել, որովհետև նրանց տիրել են չար հոգիները։ Երբ Ես դատում եմ մեծ կարմիր վիշապին՝ հին օձին, նրանք երկչոտ են դառնում և նույնիսկ վախենում են ուրիշների աչքին երևալուց. հիրավի, նրանք խավարում ծնված Սատանայի սերունդներն են։

Ես հաճախ էի ասում «նախասահմանում և ընտրություն» բառերը։ Կոնկրետ ի՞նչ են դրանք նշանակում։ Ինչպե՞ս եմ Ես նախասահմանում և ընտրում։ Ի՞նչ է նշանակում չլինել նախասահմանվածների և ընտրվածների թվում։ Ինչպե՞ս կարող եք հասկանալ սա։ Այս բաները պահանջում են Իմ հստակ բացատրությունը և անհրաժեշտ են դարձնում, որ Ես ուղիղ խոսեմ ձեզ հետ։ Եթե Ես բացահայտեի այս բաները ձեր ներսում, ապա բթամիտները սխալմամբ կկարծեին, թե դա Սատանայի տված միտքն է։ Ինձ անարդարացիորեն կզրպարտեին։ Հիմա Ես կխոսեմ ուղիղ և ոչինչ չեմ թաքցնի։ Երբ Ես ստեղծեցի բոլոր բաները, նախ ստեղծեցի այն բաները, որոնք ծառայում են մարդկությանը (ծաղիկներ, խոտ, ծառեր, փայտ, լեռներ, գետեր, լճեր, ցամաքն ու օվկիանոսը, ամեն տեսակ միջատներ, թռչուններ և կենդանիներ. որոշները մարդկության համար ուտելու են, իսկ որոշները՝ նայելու)։ Տարբեր տեսակի հացահատիկներ ստեղծվեցին մարդկության համար՝ ըստ տարբեր տարածքների միջև եղած տարբերությունների. միայն այս բոլոր բաները ստեղծելուց հետո Ես սկսեցի ստեղծել մարդկանց։ Կա մարդկանց երկու տեսակ. առաջինն Իմ ընտրյալներն ու նախասահմանվածներն են, իսկ երկրորդն ունի Սատանայի որակը, և այս տեսակը ստեղծվել է նախքան Իմ կողմից աշխարհի ստեղծումը, բայց քանի որ Սատանան ամբողջովին ապականել էր նրանց, Ես թողել եմ նրանց։ Այնուհետև Ես ստեղծեցի Իմ կողմից ընտրված և նախասահմանված մի տեսակ, որից յուրաքանչյուրը տարբեր չափով ունի Իմ որակը. հետևաբար այսօր Իմ կողմից ընտրվածներից յուրաքանչյուրն Իմ որակն ունի տարբեր չափով։ Թեև ապականվել են Սատանայի կողմից, նրանք դեռևս ընտրված են Իմ կողմից. յուրաքանչյուր քայլ Իմ տնօրինման ծրագրի մի մասն է։ Թագավորության մեջ ազնիվների՝ իշխանություն ունենալու պատճառն այն է, որ Ես դա նախապես ծրագրել էի։ Նրանք, ովքեր խոտոր և նենգ են, երբեք չեն կարող ազնիվ լինել, որովհետև նրանք Սատանայից են ծնվել և տիրացած են Սատանայի կողմից. նրանք նրա ծառաներն են և սկզբից մինչև վերջ նրա հրամանատարության տակ են։ Սակայն այս ամենի նպատակն Իմ կամքը կատարելն է։ Ես դա հստակեցրել եմ, որպեսզի բացառեմ ձեր ենթադրությունները։ Նրանց մասին, ում Ես կատարելագործում եմ, հոգ կտանեմ և կպահպանեմ. ինչ վերաբերում է նրանց, ում Ես ատում եմ, երբ նրանց ծառայությունն ավարտվի, նրանք պետք է հեռանան Իմ տեղից։ Երբ Ես խոսում եմ այս մարդկանց մասին, բարկանում եմ. հենց նրանց հիշատակելիս Ես շատ եմ ցանկանում անհապաղ վարվել նրանց հետ։ Այնուամենայնիվ Ես զուսպ եմ Իմ գործողություններում. Ես չափավոր եմ Իմ գործողություններում և խոսքում։ Ես կարող եմ ճնշել աշխարհը զայրույթի պոռթկման պահին, բայց Իմ կողմից նախասահմանվածները բացառություն են. Իմ բարկության հանդարտվելուց հետո Ես կարող եմ աշխարհը վեր բարձրացնել։ Այլ կերպ ասած՝ Ես վերահսկում եմ ամեն ինչ։ Երբ Ես տեսնեմ, որ աշխարհն այն աստիճան է ապականվել, որ անտանելի է նայելը, Ես անմիջապես կոչնչացնեմ այն։ Մի՞թե Ես չեմ կարող պարզապես դա անել ընդամենը մեկ բառ արտահայտելով։

Ես Ինքս Գործնական Աստված եմ. Ես գերբնական նշաններ կամ հրաշքներ չեմ գործում, սակայն Իմ հրաշալի գործերն ամենուր են։ Հետագա ճանապարհն անհամեմատ ավելի պայծառ կդառնա։ Յուրաքանչյուր քայլի Իմ հայտնությունն այն ճանապարհն է, որը Ես ցույց եմ տալիս ձեզ, և դա Իմ տնօրինման ծրագիրն է։ Այսինքն՝ ապագայում այս հայտնություններն էլ ավելի բազմաթիվ և հետզհետե ավելի հստակ կդառնան։ Նույնիսկ Հազարամյա Թագավորությունում՝ մոտ ապագայում, դուք պետք է առաջ ընթանաք՝ հետևելով Իմ հայտնություններին և Իմ քայլերին։ Ամեն ինչ վերջնականապես որոշված և պատրաստված է. օրհնյալների մեջ ձեզ հավիտենական օրհնություններ են սպասում, մինչդեռ նրանց, ովքեր պետք է պատուհասի հանդիպեն, հավիտենական պատիժ է սպասում։ Իմ խորհուրդները չափազանց շատ են ձեզ համար. այն, ինչ Ինձ համար ամենապարզ խոսքն է, ձեզ համար ամենադժվարն է։ Հետևաբար Ես ավելի ու ավելի շատ եմ խոսում, քանի որ դուք չափազանց քիչ եք հասկանում և կարիք ունեք, որ Ես բացատրեմ յուրաքանչյուր խոսք։ Բայց չափից ավելի մի՛ անհանգստացեք, Ես ձեզ հետ կխոսեմ Իմ գործի համաձայն։

Նախորդը. Գլուխ 82

Հաջորդը. Գլուխ 84

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով