Գլուխ 81

Որքա՜ն չար և սանձարձակ է այս հին դարաշրջանը։ Ես քեզ կուլ կտամ, Սիո՛ն լեռ։ Վե՛ր կաց՝ Ինձ ողջունելու։ Իմ տնօրինման ծրագրի ավարտի համար Իմ մեծ գործի հաջող իրագործման համար ո՞վ կհամարձակվի վեր չկենալ ու չցնծալ։ Ո՞վ կհամարձակվի վեր չկենալ ու անվերջ չցատկոտել ուրախությունից։ Նրանք կտապալվեն Իմ ձեռքով։ Ես արդարություն եմ գործադրում բոլորի նկատմամբ՝ առանց նվազագույն ողորմության կամ գթասրտության, բնավ ոչ մի զգացմունք հաշվի չառնելով։ Բոլո՛ր մարդիկ, վեր կացեք՝ գովաբանելու և փառք տալու Ինձ։ Ամբողջ անվերջ փառքը հավիտենականությունից մինչև հավիտենականություն գոյություն ունի Իմ շնորհիվ և հաստատվել է Իմ կողմից։ Ո՞վ կհամարձակվի փառքը վերագրել իրեն։ Ո՞վ կհամարձակվի Իմ փառքին վերաբերվել որպես նյութական իրի։ Կտապալվեն Իմ ձեռքով։ Օ՜, դաժան մարդի՛կ, Ես ստեղծեցի ձեզ և հոգ տարա ձեր մասին, և առաջնորդել եմ ձեզ առ այսօր, սակայն դուք նվազագույնն անգամ չգիտեք Իմ մասին և Ինձ բնավ չեք սիրում։ Ինչպե՞ս կարող եմ կրկին ողորմություն ցուցաբերել ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ փրկել ձեզ։ Կարող եմ ձեզ հետ վարվել միայն Իմ ցասումո՛վ։ Ես ձեզ կհատուցեմ կործանմամբ և հավիտենական պատժով։ Սա է արդարությունը. այն կարող է լինել միայն այսպես։

Իմ թագավորությունը հաստատուն է և կայուն. այն երբեք չի փլուզվի։ Այն գոյություն կունենա հավիտյա՛ն։ Իմ որդիները, Իմ անդրանիկ որդիները և Իմ ժողովուրդը Ինձ հետ հրաշալի օրհնություններ կվայելեն հավիտյանս հավիտենից։ Նրանք, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն և ում չեն տրվում հայտնություններ Սուրբ Հոգուց, վաղ թե ուշ կկտրվեն Իմ թագավորությունից։ Չեն հեռանա իրենց կամքով, այլ դուրս կմղվեն Իմ երկաթե գավազանի իշխանությամբ և Իմ մեծափառությամբ. ավելին, դուրս կշպրտվեն Իմ ոտքով։ Նրանք, ովքեր որոշ ժամանակ տիրված են եղել չար ոգիներով (նկատի ունեմ ի ծնե), այժմ բոլորը կբացահայտվեն։ Դուրս կշպրտե՛մ քեզ։ Դեռ հիշո՞ւմ ես, թե ինչ եմ ասել։ Ես՝ սուրբ և անարատ Աստվածս, չեմ բնակվում պիղծ ու կեղտոտ տաճարում։ Նրանք, ովքեր տիրված են եղել չար ոգիներով, իրենք գիտեն սա, և Ինձ հարկավոր չէ պարզաբանել։ Ես չե՛մ նախասահմանել քեզ։ Դու հին Սատանան ես, սակայն ուզում ես ներթափանցել Իմ թագավորությո՞ւն։ Բացարձակապես ո՛չ։ Ասում եմ քե՛զ։ Այսօր սա քեզ համար շատ պարզ կդարձնեմ։ Նրանց, ում ընտրեցի մարդկության արարչագործության ժամանակ, տոգորել եմ Իմ որակով և Իմ բնույթով. հետևաբար, այսօր նրանք հավատարիմ են միայն Ինձ, կարող են հոգս կրել եկեղեցու համար և պատրաստակամ են ծախսվելու Ինձ համար ու ընծայելու իրենց ողջ էությունն Ինձ։ Նրանք, ում Ես չեմ ընտրել, հետևաբար, որոշակի աստիճանի ապականվել են Սատանայի կողմից, և չունեն Իմ որակից և Իմ բնույթից և ոչ մեկը։ Դուք կարծում եք, թե Իմ խոսքերը հակասական են, բայց «Նախասահմանված և ընտրված եք Իմ կողմից, սակայն դուք եք կրում ձեր արարքների հետևանքները» խոսքերը բոլորը վերաբերում են Սատանաներին։ Այժմ կբացատրեմ մի կետ։ Այսօր նրանք, ովքեր կարող են ոտքի կանգնել և իշխանություն ստանձնել եկեղեցիների վրա, հովվել եկեղեցիները, հաշվի առնել Իմ հոգսը և կատարել հատուկ գործառույթներ, այդ մարդկանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում Քրիստոսի համար. նրանք բոլորն այն մարդիկ են, ում Ես նախասահմանել և ընտրել եմ։ Ասում եմ ձեզ սա, որպեսզի չափազանց շատ չանհանգստանաք և չհապաղեցնեք ձեր կյանքի առաջընթացը։ Քանի՞սը կարող են շահել անդրանիկ որդու կարգավիճակը։ Մի՞թե դա նույնքան հեշտ է, որքան դիպլոմ վաստակելը։ Անհնար է։ Եթե չլիներ Իմ կողմից ձեր կատարելագործումը, վաղուց արդեն որոշակի աստիճանի ապականված կլինեիք Սատանայի կողմից։ Ահա թե ինչու բազմիցս շեշտել եմ, որ միշտ կխնամեմ ու կպաշտպանեմ Ինձ հավատարիմներին և զերծ կպահեմ նրանց վնասից ու տառապանքից։ Նրանք, ում Ես չեմ նախասահմանել, նրանք են, որոնց տիրել են չար ոգիները. այն մարդիկ են, ովքեր թմրած են, բթամիտ և հոգևորապես չլուսավորված, և որոնք չեն կարող հովվել եկեղեցիները (նկատի ունեմ նրանց, որոնք ունեն խանդավառություն, բայց ում համար հստակ չեն տեսիլքները)։ Պետք է արագ հեռացվես Իմ տեսադաշտից, և որքան շուտ, այնքան լավ, որպեսզի չխորշեմ ու չբարկանամ՝ տեսնելով քեզ։ Եթե արագ հեռանաս, ավելի քիչ պատիժ կստանաս, բայց որքան երկար մնաս, այնքան ավելի դաժան կլինի պատիժը։ Հասկանո՞ւմ ես։ Դադարի՛ր այդքան անամոթաբար վարվել։ Զեխ ես ու սանձարձակ, անփույթ և գաղափար անգամ չունես, թե ինչպիսի թշվառական ես։ Կո՛ւյր ես։

Իմ թագավորությունում իշխանություն ունեցողները բոլորը խնամքով ընտրված են Իմ կողմից և անցել են բազմաթիվ փորձությունների միջով. ոչ ոք չի կարող տապալել նրանց։ Ես ուժ եմ տվել նրանց, ուստի երբեք չեն ընկնի կամ մոլորվի։ Արժանի են համարվել Իմ կողմից։ Այս օրվանից սկսած՝ կեղծավորները ցույց կտան իրենց իրական դեմքը։ Ընդունակ են ամեն տեսակ ամոթալի արարքների, բայց ի վերջո չեն փախչի Իմ ձեռքից, որը պատժում և մոխրացնում է Սատանային։ Իմ տաճարը կլինի սուրբ ու անարատ։ Այս ամենը վկայություն է Ինձ համար, Իմ դրսևորումն է և փառք Իմ անվանը։ Իմ տաճարն Իմ հավիտենական բնակավայրն է և Իմ հավիտենական սիրո առարկան. անընդհատ շոյում եմ այն սիրո ձեռքով, մխիթարում եմ սիրո լեզվով, խնամում եմ սիրո աչքերով և գրկում եմ սիրո գրկում, որպեսզի բացարձակապես չընկնի չարերի ծուղակը կամ չխաբվի Սատանայի կողմից։ Այսօր նրանք, ովքեր ծառայություն են մատուցում Ինձ համար, բայց չեն փրկվում, կօգտագործվեն Իմ կողմից վերջին անգամ։ Ինչո՞ւ եմ շտապում վտարել այս բաներն Իմ թագավորությունից։ Ինչո՞ւ պետք է վանեմ նրանց Իմ տեսադաշտից։ Ատում եմ նրանց մինչև ոսկորներիս ծո՛ւծը։ Ինչո՞ւ չեմ փրկում նրանց։ Ինչո՞ւ եմ գարշում նրանցից։ Ինչո՞ւ պետք է տապալեմ նրանց։ Ինչո՞ւ պետք է ոչնչացնեմ նրանց։ (Նրանցից ոչ մի նշույլ չի կարող մնալ Իմ տեսադաշտում՝ ներառյալ նրանց մոխիրը։) Ինչո՞ւ։ Մեծ կարմիր վիշապը, հին օձը, հին Սատանան դեռ հույս ունեն ձրիակերությամբ զբաղվել Իմ թագավորությունո՛ւմ։ Այլևս մի՛ երևակայեք։ Բոլորն ի չիք կդառնան և կվերածվեն մոխրի՛։

Ես կոչնչացնեմ այս դարաշրջանը, կվերածեմ այն Իմ թագավորության և կապրեմ ու կվայելեմ մինչև հավիտենություն այն մարդկանց հետ, ում սիրում եմ։ Այդ անմաքուր բաները չպետք է կարծեն, թե կարող են մնալ Իմ թագավորությունում։ Կարծո՞ւմ եք, թե կարող եք օգտվել իրավիճակից՝ հանուն ձեր անձնական շահի։ Մոռացե՛ք նման ցնորքները։ Չգիտե՞ք, որ Իմ աչքերը զննում են ամե՛ն ինչ։ Չգիտե՞ք, որ ամեն ինչ կարգավորվում է Իմ ձեռքով։ Մի՛ համարիր քեզ այդքան վեհ։ Ձեզանից յուրաքանչյուրը պետք է զբաղեցնի իր ճիշտ տեղը։ Մի՛ ձևացրեք, թե խոնարհ եք (նկատի ունեմ նրանց, ովքեր օրհնված են) կամ մի՛ դողացեք ու վախեցեք (նկատի ունեմ նրանց, ովքեր արժանանում են պատուհասի)։ Հենց հիմա մարդիկ բոլորն իրենք իրենց սրտերում պետք է իմանան դա։ Նույնիսկ եթե չեմ նշում ձեր անունը, միևնույն է պետք է վստահ լինեք, քանի որ Իմ խոսքերն ուղղել եմ յուրաքանչյուր անհատի։ Անկախ նրանից՝ Իմ ընտրյալներն եք, թե ոչ, Իմ խոսքերը բոլորն ուղղված են ձեր ներկայիս վիճակներին։ Այսինքն, եթե Իմ ընտրյալների թվում եք, ապա խոսում եմ Իմ ընտրածների վիճակի մասին՝ ելնելով նրանից, թե ինչպես եք դրսևորել ձեզ, իսկ ինչ վերաբերում է նրանց, որոնք Իմ ընտրյալները չեն, նույնպես խոսում եմ նրանց վիճակներին համապատասխան։ Հետևաբար, Իմ խոսքերն ասվել են մինչև որոշակի աստիճանի. ձեզանից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի դա։ Մի՛ խաբեք ինքներդ ձեզ։ Մի՛ վախեցեք։ Քանի որ մարդկանց թիվը սահմանափակված է ընդամենը մի քանիսով, կեղծելը չի՛ օգնի։ Ում ասում եմ, որ ընտրված է, նա ընտրված է, և որքան էլ լավ կարողանաս ձևացնել, առանց Իմ որակի կձախողվես։ Քանի որ Իմ խոսքը բացարձակ է, հենց այնպես չեմ խաթարում Իմ սեփական ծրագրերը. անում եմ այն, ինչ ուզում եմ անել, որովհետև այն ամենը, ինչ անում եմ, ճիշտ է։ Գերագույն եմ, և եզակի եմ։ Պա՞րզ է սա ձեզ համար։ Հասկանո՞ւմ եք։

Այժմ, Իմ խոսքերը կարդալուց հետո, նրանք, ովքեր չարիք են գործում և ովքեր խոտոր են ու նենգ, նույնպես քրտնաջան աշխատում են առաջընթաց փնտրելու և իրենց անձնական ջանքերը գործադրելու համար։ Ուզում են վճարել միայն փոքր գին Իմ թագավորություն սողոսկելու համար։ Նրանք պետք է մի կողմ դնեն նման մտքերը։ (Այս մարդիկ հույս չունեն, որովհետև նրանց ապաշխարելու հնարավորություն չեմ տվել։) Ես հսկում եմ Իմ թագավորության դարպասը։ Հավատո՞ւմ ես, որ մարդիկ կարող են մտնել Իմ թագավորություն այնպես, ինչպես ցանկանում են։ Հավատո՞ւմ ես, որ Իմ թագավորությունը պարզապես կընդունի ցանկացած տեսակի աղբ, որ Իմ թագավորությունը կվերցնի ցանկացած տեսակի անարժեք թափո՞ն։ Սխալվո՛ւմ ես։ Այսօր թագավորությունում գտնվողները նրանք են, որոնք թագավորական իշխանություն ունեն Ինձ հետ. խնամքով մշակել եմ նրանց։ Սա այն չէ, ինչին կարելի է հասնել պարզապես դա ցանկանալով. պետք է ստանաս Իմ համաձայնությունը։ Ավելին, սա այն չէ, ինչը քննարկվում է որևէ մեկի հետ. սա մի բան է, որն Ինքս եմ դասավորում։ Ինչ ասում եմ, այդպես էլ լինում է։ Իմ խորհուրդները բացահայտվում են նրանց, ում սիրում եմ։ Նրանք, ովքեր չարիք են գործում, այսինքն՝ նրանք, ում չեմ ընտրել, իրավունք չունեն ստանալու դրանք։ Նույնիսկ եթե լսեին այս խորհուրդները, չէին հասկանա, որովհետև Սատանան փակել է նրանց աչքերն ու տիրել նրանց սրտերին՝ կործանելով նրանց ողջ էությունը։ Ինչո՞ւ է ասվում, որ Իմ արարքները զարմանալի և իմաստուն են, և որ հմտորեն բանեցնում եմ ամեն ինչ Ինձ ծառայելու համար։ Նրանց, ովքեր չեն նախասահմանվել և ընտրվել Իմ կողմից, կհանձնեմ Սատանային՝ նրանց պատժելու և ապականելու համար, և Ինձ հարկավոր չի լինի միջամտել դրան. ահա թե որքան իմաստուն եմ։ Ո՞վ է երբևէ մտածել այս մասին։ Առանց որևէ ջանքի Իմ մեծ գործն իրագործվել է, այնպես չէ՞։

Նախորդը. Գլուխ 80

Հաջորդը. Գլուխ 82

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով