Գլուխ 77

Իմ խոսքերի նկատմամբ անվստահ լինելը հավասարազոր է Իմ գործերի նկատմամբ ժխտողական վերաբերմունք ունենալուն։ Այսինքն՝ Իմ խոսքերը հոսել են Իմ Որդու միջից, սակայն դուք դրանց որևէ կարևորություն չեք տալիս։ Դուք այնքան թեթևամիտ եք։ Իմ Որդու միջից բազում խոսքեր են հոսել, բայց դուք մնում եք կասկածամիտ ու անվստահ։ Դուք կո՛ւյր եք։ Դուք չեք հասկանում այն նպատակը, որը թաքնված է Իմ արած յուրաքանչյուր քայլի հետևում։ Արդյո՞ք Իմ Որդու միջոցով Իմ արտահայտած խոսքերը հենց Իմ խոսքերը չեն։ Կան բաներ, որոնք Ես չեմ կամենում ուղղակիորեն հնչեցնել, ուստի խոսում եմ Իմ Որդու միջոցով։ Բայց ինչո՞ւ եք դուք այնքան անմիտ, որ պնդում եք, թե Ես պետք է ուղղակիորեն խոսեմ։ Դուք չեք հասկանում Ինձ և միշտ կասկածներ ունեք Իմ գործերի ու արարքների վերաբերյալ։ Մի՞թե նախկինում չեմ ասել, որ Իմ յուրաքանչյուր քայլը, Իմ յուրաքանչյուր գործն ու արարքը ճիշտ են։ Մարդիկ պետք է դադարեն զննել դրանք։ Հեռո՛ւ տար քո կեղտոտ ձեռքերը։ Թույլ տուր մի բան ասել քեզ. բոլոր այն մարդիկ, որոնց Ես օգտագործում եմ, նախասահմանված էին դեռ մինչ աշխարհի արարումը, և այսօր նրանք նույնպես արժանի են Իմ աչքում։ Դուք անընդհատ ջանքեր եք թափում նման բաների վրա՝ զննելով այն անձին, որ Ես եմ, և ուսումնասիրելով Իմ գործերը։ Դուք բոլորդ գործարքային մտածելակերպ ունեք։ Եթե սա կրկնվի, ապա անկասկած Իմ ձեռքով կտապալվեք։ Այն, ինչ ասում եմ, հետևյալն է. մի՛ կասկածեք Ինձ, մի՛ վերլուծեք ու մի՛ դատողություններ արեք այն բաների մասին, որ Ես եմ արել, առավել ևս՝ մի՛ խառնվեք նման գործերի, քանի որ այս ամենը վերաբերում է Իմ կառավարչական հրամանագրերին։ Սա փոքր խնդիր չէ։

Օգտագործե՛ք ձեզ տրված ժամանակը՝ կատարելու այն ամենը, ինչ հրահանգել եմ։ Թույլ տվեք կրկնել դա, ընդ որում՝ որպես զգուշացում. օտարերկրացիները պատրաստվում են հեղեղելու Չինաստանը։ Սա բացարձակ ճշմարտություն է։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կասկածամիտ է այս հարցում և վստահ չէ, ուստի անընդհատ հիշեցնում եմ ձեզ, որպեսզի դուք արագորեն ձգտեք հոգևոր աճի և կարողանաք շուտափույթ բավարարել Իմ մտադրությունները։ Այսօրվանից սկսած՝ միջազգային իրավիճակն էլ ավելի կլարվի, և տարբեր երկրներ կսկսեն փլուզվել ներսից։ Չինաստանում երջանիկ օրերն ավարտված են։ Սա նշանակում է, որ աշխատողները գործադուլներ կանեն, ուսանողները դուրս կգան դասերից, գործարարները կդադարեցնեն իրենց գործունեությունը, իսկ գործարանները բոլորը կփակվեն և ի վիճակի չեն լինի գոյատևելու։ Այդ կադրերը կսկսեն միջոցներ նախապատրաստել փախուստի համար (սա ևս կծառայի Իմ տնօրինման ծրագրին), իսկ կենտրոնական կառավարության բոլոր մակարդակների ղեկավարները է՛լ ավելի շատ կլինեն զբաղված՝ ինչ-որ բաների վրա կենտրոնանալով ուրիշների հաշվին, մինչ նրանք բոլորը նախապատրաստություններ կտեսնեն (սա ծառայելու է հաջորդ քայլին)։ Լա՛վ նայեք։ Սա մի բան է, որն ընդգրկում է ողջ տիեզերքը, ոչ թե միայն Չինաստանը, քանզի Իմ գործողություններն ուղղված են ամբողջ աշխարհին։ Սակայն սա նաև ծառայում է այն բանին, որ թագավորներ դարձնի այն մարդկանց խմբին, որոնք անդրանիկ որդիներն են։ Հստակ տեսնո՞ւմ եք սա։ Շտապե՛ք և ձգտե՛ք։ Ես անարդարացիորեն չեմ վարվի ձեզ հետ. Ես թույլ կտամ ձեզ վայելել մինչև սրտի հագուրդ։

Իմ գործերն սքանչելի են։ Մինչ աշխարհում մեծ աղետներ են ծավալվում, և մինչ բոլոր չարագործներն ու կառավարիչները պատիժ են ստանում, կամ՝ ավելի հստակ ասած, երբ տառապում են չար մարդիկ, որոնք բոլորն էլ Իմ անունից դուրս են, Ես կսկսեմ շնորհել Իմ օրհնությունները ձեզ։ Սա է այն խոսքերի բուն իմաստը, որոնք Ես կրկնել եմ անցյալում «Դուք անկասկած չեք կրի աղետների ցավն ու վնասը»։ Դուք հասկանո՞ւմ եք սա։ «Այս անգամը», որի մասին Ես խոսում եմ, վերաբերում է այն ժամանակին, երբ խոսքերը հոսում են Իմ բերանից։ Սուրբ Հոգու գործն արվում է շատ արագ տեմպով. Ես չեմ ուշացնի, ոչ էլ կվատնեմ ոչ մի րոպե կամ նույնիսկ ոչ մի վայրկյան։ Ավելին, Ես կգործեմ Իմ խոսքերին համապատասխան հենց այն պահին, երբ դրանք ասվում են։ Եթե Ես ասեմ, որ այսօր դուրս եմ թողնում որևէ մեկին, կամ որ զզվում եմ որևէ մեկից, այդ անձի համար դա ակնթարթորեն կվերջանա։ Այլ կերպ ասած՝ Իմ Սուրբ Հոգին անմիջապես հետ կվերցվի նրանցից, և նրանք կդառնան քայլող մեռելներ՝ լիովին անպիտան։ Նման մարդիկ միգուցե դեռ շնչեն, քայլեն ու խոսեն և գուցե դեռ աղոթեն Իմ առաջ, բայց նրանք երբեք ակնկալած չէին լինի, որ Ես լքել եմ իրենց։ Նրանք լինելու են բառիս բուն իմաստով անպիտան մարդիկ։ Սա բացարձակապես ճշմարիտ և իրական է։

Իմ խոսքերը ներկայացնում են այն էակին, որ Ես եմ։ Հիշե՛ք սա։ Մի՛ կասկածեք. դուք բացարձակապես պետք է վստահ լինեք։ Սա կյանքի և մահվան հարց է։ Սա չափազանց լուրջ է։ Հենց այն պահին, երբ Իմ խոսքերը հնչում են, այն, ինչ Ես ցանկանում եմ անել, արդեն իսկ իրականություն է դարձել։ Այս բոլոր խոսքերը պետք է արտասանվեն Իմ Որդու միջոցով։ Ձեզանից ո՞վ է լրջորեն մտածել այս հարցի շուրջ։ Էլ ինչպե՞ս կարող եմ բացատրել սա։ Դադարե՛ք անընդհատ այսքան վախեցած ու երկչոտ լինելուց։ Մի՞թե Ես իրոք հաշվի չեմ առնում մարդկանց զգացմունքները։ Մի՞թե Ես անհոգորեն դուրս կգցեմ նրանց, ում արժանի եմ համարում։ Այն ամենը, ինչ Ես անում եմ, սկզբունքային է։ Ես չեմ պատռի Իմ իսկ հաստատած ուխտը, ոչ էլ կխաթարեմ Իմ սեփական ծրագիրը։ Ես ձեզ պես միամիտ չեմ։ Իմ գործը մեծ բան է. դա մի բան է, որը ոչ մի մարդկային էակ ի վիճակի չէ իրականացնելու։ Ես ասել եմ, որ արդար եմ, և որ նրանց համար, ովքեր սիրում են Ինձ, Ես սեր եմ։ Մի՞թե չես հավատում, որ սա ճշմարտություն է։ Դու շարունակում ես երկմտել։ Քանի որ դու մաքուր խիղճ ունես ամեն ինչում, ապա ինչո՞ւ ես դեռևս այդքան վախենում։ Դու պարզապես կապկպում ես քեզ։ Ի՛մ որդի։ Ես բազմիցս հիշեցրել եմ քեզ չտխրել կամ արցունքներ չթափել, և որ Ես դուրս չեմ գցի քեզ։ Մի՞թե դեռևս անկարող ես վստահել Ինձ։ Ես կբռնեմ քեզ և բաց չեմ թողնի. Ես միշտ կգրկեմ քեզ Իմ սիրով։ Ես կհոգամ քո մասին, կպաշտպանեմ քեզ և ամեն ինչում հայտնություններ ու ներըմբռնումներ կտամ քեզ, որպեսզի տեսնես, որ Ես քո Հայրն եմ, և որ Ես այն Մեկն եմ, որ սատարում է քեզ։ Ես գիտեմ, որ դու միշտ մտածում ես այն մասին, թե ինչպես կարող ես թեթևացնել քո Հոր ուսերին ընկած բեռը։ Սա այն բեռն է, որը Ես եմ տվել քեզ։ Դու երբեք չպետք է փորձես թոթափել այն։ Այս օրերին քանի՞ հոգի կարող է հավատարիմ լինել Ինձ։ Հուսով եм, որ դու կարող ես արագացնել քո կրթումը, որպեսզի կարողանաս շուտափույթ մեծանալ և բավարարել Իմ սիրտը։ Հայրը գիշեր ու ցերեկ տանջվում է որդու համար, ուստի որդին նույնպես պետք է հաշվի առնի Հոր տնօրինման ծրագիրն ամեն րոպե և ամեն վայրկյան։ Սա այն նախաձեռնող համագործակցությունն է Ինձ հետ, որի մասին նախկինում խոսում էի։

Ամեն ինչ Իմ արածն է։ Ես բեռ կդնեմ այն մարդկանց վրա, որոնց օգտագործում եմ այսօր, և իմաստություն կտամ նրանց, որպեսզի նրանց բոլոր գործողությունները լինեն Իմ մտադրություններին համահունչ, որպեսզի Իմ թագավորությունն իրականություն դառնա, և որպեսզի նոր երկինք ու երկիր հայտնվեն։ Այն մարդիկ, որոնց Ես չեմ օգտագործում, բոլորովին հակառակն են. նրանք միշտ շփոթահար են, ուտելուց հետո քնում են, իսկ քնելուց հետո՝ ուտում, և ընդհանրապես գաղափար չունեն, թե ինչ է նշանակում բեռ։ Նման մարդիկ զուրկ են Սուրբ Հոգու գործից և պետք է հնարավորինս շուտ հեռացվեն Իմ եկեղեցուց։ Այժմ Ես հաղորդակից կդարձնեմ որոշ հարցերի, որոնք առնչվում են տեսիլքներին. եկեղեցին թագավորության նախապայմանն է. մարդիկ կարող են մտնել թագավորություն միայն այն բանից հետո, երբ եկեղեցին կառուցվի մինչև որոշակի աստիճան։ Ոչ ոք չի կարող ուղղակիորեն մտնել թագավորություն (եթե խոստացված չէ Իմ կողմից)։ Եկեղեցին առաջին քայլն է, բայց հենց թագավորությունն է Իմ տնօրինման ծրագրի նպատակը։ Ամեն ինչ հաստատված կլինի, հենց որ մարդիկ մտնեն թագավորություն, և վախենալու ոչինչ չի լինի։ Ներկայումս միայն Իմ անդրանիկ որդիները և Ես ենք մտել թագավորություն և սկսել կառավարել բյուրավոր ազգերն ու ժողովուրդներին։ Այսինքն՝ Իմ թագավորությունը սկսում է կազմակերպվել, և բոլոր նրանք, ովքեր պետք է լինեն թագավորներ կամ Իմ ժողովուրդը, հրապարակայնորեն հայտարարվել են։ Ապագա իրադարձությունների մասին ձեզ կպատմվի քայլ առ քայլ և հերթականությամբ. մի՛ եղեք չափազանց անհանգիստ կամ մտահոգ։ Հիշո՞ւմ ես արդյոք իմ ասած ամեն մի խոսքը։ Եթե անկեղծորեն բաներ անես Ինձ համար, ապա Ես սրտանց կխոսեմ քեզ հետ։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր նենգություն և խոտորություն են կիրառում, ապա Ես էլ փոխադարձաբար ձևականորեն կվերաբերվեմ նրանց և թույլ կտամ, որ հստակորեն տեսնեն, թե նման վարքագիծն ում է կործանման տանելու։

Նախորդը. Գլուխ 76

Հաջորդը. Գլուխ 79

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով