Գլուխ 67

Իմ որդիները հայտնվում են բացահայտ և բյուրավոր մարդկանց առջև։ Ես խստորեն կպատժեմ ցանկացածին, ով կհամարձակվի բացահայտորեն հակառակվել նրանց. դա հաստատ է։ Այսօր բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են ոտքի կանգնել և հովվել եկեղեցին, հասել են անդրանիկ որդու կարգավիճակին և այժմ Ինձ հետ են փառքի մեջ։ Այն ամենը, ինչ Իմն է, նաև ձերն է։ Ես առատ շնորհք եմ պարգևում բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն հնազանդվում են Ինձ, որպեսզի կարողանաս ունենալ հսկայական զորություն՝ գերազանցելով բոլորին։ Իմ մտադրություններն ամբողջովին ուղղված են ձեզ՝ անդրանիկ որդիներին, և միայն ցանկանում եմ, որ հնարավորինս շուտ հասունանաք և ավարտին հասցնեք այն, ինչ հանձնարարել եմ ձեզ։ Գիտեցե՛ք սա։ Ա յն, ինչ հանձնարարում եմ ձեզ, Իմ տնօրինման ծրագրի վերջնական նախագիծն է։ Միայն հույս ունեմ, որ ի վիճակի կլինեք ընծայելու ձեր ողջ էությունն Ինձ՝ ձեր ողջ սրտով, մտքով և զորությամբ և լիովին ծախսվելու Ինձ համար։ Ժամանակն իսկապես ոչ մեկին չի սպասում, և ոչ մի մարդ, իրադարձություն կամ բան չի կարող խոչընդոտել Իմ գործին։ Գիտեցե՛ք սա. Ի մ գործն առաջ է ընթանում հարթ, առանց խոչընդոտի, ամեն քայլափոխի։

Իմ ոտնահետքերն անցնում են ողջ տիեզերքով և մինչև երկրի ծայրերը, Իմ աչքերն անդադար զննում են յուրաքանչյուր մարդու, և ավելին՝ Ես դիտում եմ տիեզերքը որպես մի ամբողջություն։ Իմ խոսքերն իրականում գործում են տիեզերքի յուրաքանչյուր անկյունում։ Ով կհամարձակվի ծառայություն չմատուցել Ինձ համար, ով կհամարձակվի անհավատարիմ լինել Ինձ, ով կհամարձակվի դատել Իմ անունը և ով կհամարձակվի անարգել ու զրպարտել Իմ որդիներին. նրանք, ովքեր իր ապես ընդունակ են նման բաների, պետք է ենթարկվեն խիստ դատաստանի։ Իմ դատաստանը գալիս է իր ամբողջության մեջ, ինչը նշանակում է, որ այժմ դատաստանի դարաշրջանն է, և ուշադիր դիտարկելով՝ կհայտնաբերեք, որ Իմ դատաստանը տարածվում է ողջ տիեզերք-աշխարհով մեկ։ Անշուշտ, Իմ տունն անմասն չի լինի. դատաստանի կարժանանան բոլոր նրանք, ում մտքերն ու գաղափարները, խոսքն ու բառապաշարը կամ գործողություններն ու քայլերը համահունչ չեն Իմ մտադրություններին։ Հասկացե՛ք սա։ Իմ դատաստանն ուղղված է ողջ տիեզերք աշխարհին, այլ ոչ թե մի խումբ մարդկանց կամ բաների։ Արդյոք գիտակցե՞լ եք սա։ Եթե մտքերումդ և գաղափարներումդ դիմակայություն ես զգում Իմ հանդեպ, ապա անմիջապես ներքուստ կդատվես։

Իմ դատաստանը գալիս է բոլոր ձևերով և կերպերով։ Գիտեցե՛ք սա. Ես եմ եզակի և իմաստուն Աստվածը տիեզերք-աշխարհի։ Ոչինչ վեր չէ Իմ զորությունից։ Իմ բոլոր դատաստանները բացահայտվում են ձեզ։ Եթե մտքերումդ և գաղափարներումդ դիմակայություն ես զգում Իմ հանդեպ, ապա քեզ հայտնություն կտամ, այսինքն՝ կզգուշացնեմ քեզ։ Եթե չլսես, անմիջապես կլքեմ քեզ (սրանով նկատի ունեմ, որ ներգրավվում ես արտաքին վարքագծերի մեջ, որոնք կապված են մսեղիի հաճույքների հետ, թեև չես կասկածում Իմ անվանը)։ Եթե Իմ հանդեպ ունեցած մտքերդ ու գաղափարներդ հանդուգն են, եթե բողոքում ես Ինձ, եթե քանիցս ընդունում ես Սատանայի գաղափարները, և եթե չես հետևում կյանքի զգացմունքներին, ապա հոգիդ կլինի խավարի մեջ, իսկ մսեղիդ ցավ կկրի։ Դու պետք է ավելի մոտ լինես Ինձ։ Վստահաբար չ ես կարող վերականգնել բնականոն իրադրությունդ ընդամենը մեկ կամ երկու օրում, և կյանքդ տեսանելիորեն շատ հետ կմնա։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր սանձարձակ են խոսքում, Ես կկարգավարժեմ ձեր բերաններն ու լեզուները և ձեր լեզուները կենթարկեմ էտման։ Նրանց, ովքեր սանձարձակ և անզուսպ են իրենց գործողություններում, կզգուշացնեմ ձեզ ձեր հոգիներում և խստորեն կպատժեմ նրանց, ովքեր չեն լսում։ Նրանց, ովքեր բացահայտորեն դատում և հակառակվում են Ինձ, այսինքն նրանք, ովքեր խոսքով կամ գործով հնազանդության պակաս են դրսևորում, լիովին դուրս կթողնեմ և կհրաժարվեմ նրանցից՝ ստիպելով կորչել և կորցնել լավագույն օրհնությունների վայելքը։ Այդ նրանք են, ովքեր դուրս կթողնվեն ընտրվելուց հետո։ Նրանց, ովքեր տգետ են, այսինքն՝ ում տեսիլքները հստակ չեն, դեռ կբերեմ լուսավորություն և կփրկեմ նրանց։ Սակայն նրանք, ովքեր հասկանում են ճշմարտությունը, բայց չեն կիրառում այն, կկառավարվեն վերոհիշյալ կանոնների համաձայն՝ անկախ այն բ անից՝ տգետ են, թե ոչ։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր ի սկզբանե սխալ մտադրություններ են ունեցել, այնպես կանեմ, որ հավիտյան անկարող լինեն ընկալելու իրականությունը, և, ի վերջո, նրանք աստիճանաբար դուրս կթողնվեն՝ մեկ առ մեկ։ Մեկն էլ չի մնա, թեև այժմ մնում են Իմ կարգավորմամբ (քանզի հապշտապ չեմ գործում, այլ՝ կանոնավոր կերպով)։

Իմ դատաստանն ամբողջությամբ բացահայտված է։ Այն ուղղված է տարբեր մարդկանց, որոնք բոլորը պետք է զբաղեցնեն իրենց պատշաճ տեղերը։ Ես կ կառավարեմ և կդատեմ մարդկանց՝ համաձայն այն բանի, թե որ կանոններն են նրանք խախտել։ Նրանց հանդեպ, ովքեր այս անվան մեջ չեն և չեն ընդունում վերջին օրերի Քրիստոսին, գործում է միայն մեկ կանոն. ի սկույն կվերցնեմ Ինձ հակառակվողների հոգիները, շունչըը և մարմինները և կնետեմ նրանց Հադես։ Ով չի հակառակվում Ինձ, կսպասեմ, որ հասունանաք, նախքան երկրորդ դատաստան իրականացնելը։ Իմ խոսքերն ամեն ինչ բացատրում են բացարձակ հստակությամբ, և ոչինչ ծածուկ չէ։ Միայն հույս ունեմ, որ միշտ ի վիճակի կլինեք պահելու դրանք ձեր մտքում։

Նախորդը. Գլուխ 65

Հաջորդը. Գլուխ 68

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով