Գլուխ 65
Իմ խոսքը միշտ նպատակային է․ այն դիպչում է ձեր խոցելի կետերին և բացահայտում ձեր կործանարար թուլությունները։ Այլապես, դուք կշարունակեիք ոտքներդ կախ գցել՝ կորցնելով ժամանակի մասին պատկերացումը։ Ուստի գիտակցե՛ք սա։ Ձեզ փրկելու համար Ես օգտագործում եմ սիրո ճանապարհը։ Ինչպիսին էլ լինի ձեր արձագանքը, Ես անշեղորեն և առանց սխալմունքի կկատարեմ այն, ինչ որոշել և հաստատել եմ։ Մի՞թե Ես՝ Ամենակարող և արդար Աստվածս, կարող եմ սխալվել։ Չէ՞ որ դա մարդկային պատկերացում է։ Ասացե՛ք Ինձ. մի՞թե հանուն ձեզ չէ այն ամենն, ինչ անում եմ և ասում։ Ոմանք խոնարհաբար կասեն․ «Ո՜վ Աստված, այն ամենն, ինչ Դու անում ես, մեզ համար է, սակայն մենք չգիտենք, թե ինչպես համահունչ գործենք Քեզ հետ»։ Ինչպիսի՜ տգիտություն։ Դուք նույնիսկ համարձակվում եք ասել, թե չգիտեք ինչպես համագործակցել Ինձ հետ։ Այս բոլորն ամոթալի ստեր են։ Քանի որ դուք այսպիսի խոսքեր եք բարձրաձայնել, ինչո՞ւ եք իրականում կրկին ու կրկին հոգ տանում մսեղիի համար։ Ձեր խոսքերը կարող են լավ հնչել, բայց միշտ չէ, որ դուք գործում եք հեշտ ու հաճելի։ Պետք է գիտակցել, որ այսօր Ես ձեզնից շատ բան չեմ պահանջում, և Իմ պահանջները ոչ միայն վեր չեն մարդկային կարողություններից, այլև հասանելի են և իրագործելի։ Ես ամենևին ձեզ չեմ գերագնահատում։ Մի՞թե Ես չգիտեմ մարդկային կարողության չափը։ Ես դրա մասին կատարյալ պարզ պատկերացում ունեմ։
Իմ խոսքերն անդադար լուսավորում են ձեզ, սակայն ձեր սրտերը կարծրացած են, և դուք ի վիճակի չեք ընկալելու Իմ մտադրությունները ձեր հոգիներում։ Ասացե՛ք Ինձ․ «Քանի՞ անգամ եմ ձեզ հիշեցրել, որ չկենտրոնանաք սնունդի, հագուստի կամ արտաքին տեսքի վրա, այլ ուշադրություն դարձնեք ձեր ներքին կյանքին»։ Բայց դուք պարզապես ականջալուր չեք։ Ես հոգնել եմ խոսելուց։ Մի՞թե այսքա՜ն թմրել եք կամ լիովին անզգայացել։ Մի՞թե Իմ խոսքերը զուր են հնչել։ Արդյո՞ք որևէ սխալ բան եմ ասել։ Որդինե՛րս, հաշվի առե՛ք Իմ մանրակրկիտ մտադրությունները։ Երբ ձեր կյանքը հասունանա, այլևս անհանգստանալու կարիք չի լինի, և ձեզ ամեն ինչ կտրվի։ Այժմ դրանց վրա կենտրոնանալն այլևս արժեք չունի։ Իմ թագավորությունը լիովին իրագործվել է և հրապարակավ իջել մարդու աշխարհի վրա, ինչն ինքնին նշանակում է, որ Իմ դատաստանի ժամն է հասել։ Արդյո՞ք դուք այն զգացել եք։ Ես չեմ կամենում դատել ձեզ, սակայն դուք բոլորովին հաշվի չեք առնում Իմ սիրտը։ Իմ կամքն է, որ դուք մշտապես գտնվեք Իմ սիրո խնամքի և պաշտպանության ներքո, այլ ոչ թե ենթարկվեք անողոք դատաստանի։ Մի՞թե պատրաստ եք դատաստանի ենթարկվելու։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ չեք նորից ու նորից մոտենում Ինձ, հաղորդակցվում Ինձ հետ և միանում Ինձ։ Դու Ինձ սառնասրտորեն ես վերաբերում, սակայն երբ Սատանան մտքեր է ներշնչում քեզ, դու ուրախանում ես՝ կարծելով, թե դրանք համընկնում են քո կամքի հետ, մինչդեռ քո գործերից ոչ մեկն Ինձ համար չէ։ Մի՞թե ցանկանում եք Ինձ միշտ այսպես դաժանորեն վերաբերվել ։
Բանն այն չէ, որ Ես չեմ ցանկանում տալ ձեզ, ուղղակի դուք հոժարակամ չեք դրա գինը վճարելու։ Այդ պատճառով մնում եք դատարկաձեռն՝ չունենալով ոչինչ։ Մի՞թե դուք չեք տեսնում, թե որքան արագ է առաջ ընթանում Սուրբ Հոգու գործը։ Մի՞թե չեք տեսնում, որ Իմ սիրտն այրվում է անհանգստությունից։ Ես սոսկ խնդրում եմ ձեզ համագործակցել Ինձ հետ, սակայն դուք չեք կամենում։ Ամեն տեսակ աղետներ են իջնում մեկը մյուսի հետևից․ բոլոր երկրներն ու վայրերը աղետներ են փորձառաբար ապրում․ ամենուր կլինեն ժանտախտ, սով, ջրհեղեղ, երաշտ և երկրաշարժեր։ Այս աղետները չեն սահմանափակվի մեկ կամ երկու վայրով և չեն ավարտվի մեկ-երկու օրում, ընդհակառակը, դրանք կտարածվեն ավելի ու ավելի մեծ տարածքներով և կդառնան առավել ծանր։ Այս ընթացքում մեկը մյուսի հետևից կհայտնվեն ամեն տեսակ միջատների համաճարակներ, և «մարդակերություն» երևույթը կտարածվի ամենուր։ Սա է Իմ դատաստանը բազում ազգերի և ժողովուրդների համար։ Որդինե՛րս, դուք չպետք է կրեք աղետների ցավն ու տառապանքը։ Իմ կամքն է, որ դուք շուտ հասունանաք և որքան հնարավոր է արագ վերցնեք այն բեռը, որ դրված է Իմ ուսերին։ Ինչու՞ չեք գիտակցում Իմ մտադրությունները։ Առաջիկա գործը գնալով ավելի ու ավելի լարված է լինելու։ Արդյո՞ք ձեր սրտերն այնքան կարծրացած են, որ Ինձ թողնում եք գործերով ծանրաբեռնված՝ ստիպված աշխատել միայնակ ու տքնաջան։ Պարզ ասած՝ նրանք, ում կյանքը հասունացել է, կմտնեն ապաստան և չեն կրի ցավ ու նեղություն, իսկ նրանք, որոնց կյանքը չի հասունացել, պիտի կրեն ցավ և վնաս։ Իմ խոսքերը բավական հստակ են, այնպես չէ՞։
Իմ անունը պետք է տարածվի բոլոր երկրամասերում և բոլոր վայրերում, որպեսզի ամենքն իմանան Իմ սուրբ անունն ու ճանաչեն Ինձ։ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կանադայում, Սինգապուրում, Խորհրդային Միությունում, Մակաոյում, Հոնկոնգում և այլ երկրներում ապրող բոլոր խավերի մարդիկ անմիջապես կհավաքվեն Չինաստանում՝ փնտրելով ճշմարիտ ուղին։ Իմ անունն արդեն վկայվել է նրանց. պարզապես դուք հնարավորինս շուտ պիտի հասունանաք, որպեսզի կարողանաք հովվել և առաջնորդել նրանց։ Ահա թե ինչու եմ ասում, որ դեռ էլ ավելի շատ աշխատանք կա անելու։ Իմ անունը լայնորեն կտարածվի աղետների տեղալուն զուգընթաց, և եթե դուք զգույշ և ուշադիր չլինեք, կկորցնեք ձեր օրինական մասնաբաժինը։ Չե՞ք վախենում։ Իմ անունը տարածվում է բոլոր կրոնների, բոլոր խավերի, բոլոր ազգերի և բոլոր դավանանքների վրա։ Սա է Իմ գործը, որը կատարվում է կանոնավոր կերպով՝ սերտորեն կապակցված. այս ամենն Իմ իմաստուն կարգավորումն է։ Ես միայն կցանկանայի, որ դուք կարողանաք մոտից հետևել Իմ հետքերին` ամեն քայլափոխին։