Գլուխ 4

Ամեն պահ պետք է արթուն լինենք և սպասենք՝ հոգով հանդարտ և մաքուր սրտերով փնտրելով։ Ինչ էլ որ մեզ պատահի, չպետք է կուրորեն հաղորդակցվենք։ Պարզապես պետք է հանդարտվենք Աստծու առջև ու անընդհատ հաղորդակցվենք Նրա հետ, և այն ժամանակ Նրա մտադրություններն, անշուշտ, հայտնի կդարձվեն մեզ։ Մեր հոգիներում պետք է մշտապես զանազանություն ունենանք և պետք է ունենանք եռանդուն ու զորավոր հոգիներ։ Պետք է կենդանի ջուր առնենք Աստծու ներկայության մեջ՝ մեր ծարաված սրտերը թարմացնելու և նորից լցնելու համար։ Պետք է մշտապես մաքրենք մեզ Սատանայի բնույթից՝ ինքնարդարությունից, ամբարտավանությունից, ինքնագոհությունից և ինքնաբավությունից։ Պետք է բացենք մեր սրտերը՝ ընդունելու Աստծու խոսքը, գործենք Նրա խոսքի հիման վրա, փորձառաբար ապրենք և համոզվենք Նրա խոսքում և հասնենք Նրա խոսքի հասկացողությանը՝ թույլ տալով, որ Նրա խոսքը դառնա մեր կյանքը. սա՛ է մեր կոչումը։ Միայն երբ ապրում ենք Աստծու խոսքով, կարող ենք հաղթական լինել։

Այժմ մեր պատկերացումները չափազանց արմատացած են, և մենք սիրում ենք խոսել ու հապշտապ գործել՝ անկարող լինելով գործել Հոգու համապատասխան։ Այսօրվա օրն անցյալի պես չէ։ Սուրբ Հոգու գործը մեծ արագությամբ առաջ է ընթանում։ Պետք է մանրամասնորեն փորձառաբար ապրենք Աստծու խոսքը. յուրաքանչյուր գաղափար և միտք, յուրաքանչյուր շարժում և արձագանք պետք է կարողանանք հստակորեն զանազանել մեր սրտերում։ Մեկի երեսին կամ նրա թիկունքում մեր արածից ոչինչ չի կարող խուսափել Քրիստոսի աթոռի առջև դատաստանից։ Սուրբ Հոգին մեզ դեպի ավելի խոր փորձառություններ ուղղորդելու գործընթացում է, և մեր փորձառությունների միջոցով մենք ավելի ենք համոզվում Ամենակարողի հարցում։

Տիեզերքի Աստված բացել է մեր հոգևոր աչքերը, և հոգու խորհուրդները շարունակաբար հայտնի են դարձվում մեզ։ Ձգտե՛ք մաքուր սրտով։ Պատրաստակա՛մ եղեք վճարելու գինը, առաջ շարժվե՛ք ամբողջ սրտով, պատրա՛ստ եղեք ուրանալու սեփական անձը, այլևս մի՛ տենչացեք, հետևե՛ք Սուրբ Հոգուն և վայելե՛ք Աստծու խոսքը, և այն ժամանակ կհայտնվի ողջ տիեզերական նոր մարդը։ Սատանայի վախճանը մոտ է, Աստծու կամքը կիրագործվի, աշխարհի բոլոր ազգերը կդառնան Քրիստոսի թագավորությունը, և Քրիստոսը հավիտյանս հավիտենից որպես Թագավոր կիշխի երկրի վրա։

Նախորդը. Գլուխ 3

Հաջորդը. Գլուխ 5

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով