Գլուխ 34

Ամենակարող Աստված ամենազոր, ամեն ինչ իրագործող և կատարյալ ճշմարիտ Աստվա՛ծ է։ Նա ոչ միայն պահում է յոթ աստղը, օժտված է յոթ Հոգիներով, ունի յոթ աչք, բացում է յոթ կնիքները և բացում է մագաղաթը, այլ ավելին՝ տնօրինում է յոթ աղետներն ու յոթ գավաթները և բացահայտում է յոթ որոտները։ Նա նաև վաղուց հնչեցրել է յոթ փողե՛րը։ Բոլոր բաները, որ Նա ստեղծել և ավարտուն է դարձրել, պետք է գովաբանեն Նրան, փառք մատուցեն Նրան և փառաբանեն Նրա գահը։ Ո՜վ Ամենակարող Աստված։ Դու ամեն ինչ ես։ Ամբողջացրել ես ամեն ինչ, և Քեզնով ամեն ինչ կատարյալ է, պայծառ, ազատագրված, ազատ, ամուր և զորե՛ղ։ Բացարձակապես ոչինչ թաքնված կամ քողարկված չէ. Քեզնով բոլոր խորհուրդները բացահայտված են։ Ավելին՝ Դու դատել ես Քո բազմաթիվ թշնամիներին, ի ցույց ես դնում Քո մեծափառությունը, դրսևորում ես Քո լափող կրակը, ի ցույց ես դնում Քո ցասումը և, առավել ևս, ցուցադրում ես Քո ողջ աննախադեպ, հավիտենական, անսահման փա՛ռքը։ Աստծու բյուրավոր ընտրյալ մարդիկ պետք է արթնանան և ամբողջ ուժով ցնծան ու երգեն՝ գովերգելով այս փառավոր ճշմարիտ Աստծուն, որն ամենազորն է, կատարելապես իսկական, ամենակենդանի, առատաձեռն և հավիտյանս հավիտենից։ Նրա գահը պետք է մշտապես փառաբանվի, իսկ Նրա սուրբ անունը՝ մշտապես գովաբանվի և փառավորվի։ Սա Իմ՝ Աստծուս հավիտենական մտադրությունն է և այն անսահման օրհնությունը, որը Նա հայտնի է դարձնում և շնորհո՛ւմ է մեզ։ Մեզնից ո՞վ չի ժառանգում այն։ Աստծու օրհնությունը ժառանգելու համար պետք է փառաբանել Նրա սուրբ անունը և գալ՝ երկրպագությամբ շրջապատելու Նրա գահը։ Բոլոր նրանք, ովքեր գնում են Նրա առաջ այլ դրդապատճառներով և այլ մտադրություններով, կհալվեն Նրա լափող կրակից։ Այսօր այն օրն է, երբ Նրա թշնամիները կդատվեն, և հենց այս օրն էլ նրանք կկորչեն։ Ավելին՝ դա նաև այն օրն է, երբ Ես՝ Ամենակարող Աստվածս, կբացահայտվեմ, և երբ փառք ու պատիվ ձեռք կբերեմ։ Ո՜վ բոլոր մարդիկ։ Արագ ոտքի՛ կանգնեք՝ փառաբանելու և դիմավորելու Ամենակարող Աստծուն, որն անհիշելի ժամանակներից մինչև հավերժություն մեզ սիրառատ բարություն է ուղարկում, փրկություն շնորհում և մեզ օրհնություններ է պարգևում, ավարտուն է դարձնում Իր որդիներին և իրագործում է Իր թագավորությո՛ւնը։ Սա Աստծու հրաշալի գո՛րծն է։ Սա Աստծու հավիտենական նախասահմանումն ու կարգադրությունն է՝ որ Նա Ինքն է եկել մեզ փրկելու, մեզ ավարտուն դարձնելու և մեզ փառքի մեջ բերելու։

Բոլոր նրանք, ովքեր ոտքի չեն կանգնում և չեն վկայում, կույրերի նախահայրերը և հիմարության թագավորներն են։ Նրանք կդառնան հավերժական հիմարներ, հավերժական բթամիտներ, հավերժական կույր մեռյալներ։ Այդ պատճառով էլ մեր հոգիները պետք է արթնանա՛ն։ Աստծու ընտրյալ բոլոր մարդիկ պետք է ոտքի՛ կանգնեն։ Ցնծացե՛ք, գովաբանե՛ք և անվերջ փառաբանե՛ք փառքի Թագավորին, ողորմության Հորը, փրկագնման Որդուն, առատաձեռն յոթ Հոգիներին, Ամենակարող Աստծուն, որը բերում է մեծափառություն և լափող կրակ, արդարություն և դատաստան, և որը չափազանց առատ է, բավարար, առատաձեռն, ամենազոր և կատարյալ։ Նրա գահը հավիտյան կփառաբանցվի՛։ Աստծու բոլոր ընտրյալ մարդիկ պետք է տեսնեն, որ սա Աստծու իմաստությունն է, փրկության Նրա հրաշալի միջոցը և Նրա փառավոր կամքի իրագործումը։ Եթե մենք դեռևս չկարողանանք ոտքի կանգնել և վկայել, ապա երբ այս ժամանակն անցնի, այլևս վերադարձ չի լինի։ Արդյոք մենք օրհնություններ կստանանք, թե կբախվենք պատուհասի, որոշվում է նրանով, թե ինչ ենք անում, ինչ ենք մտածում և կյանքով ինչ ենք արտահայտում այս ժամանակահատվածում՝ ճանապարհորդության այս հատվածում։ Ինչպե՞ս պետք է վարվեք։ Վկայե՛ք և հավիտյան փառաբանե՛ք Աստծուն. փառաբանե՛ք Ամենակարող Աստծուն՝ վերջին օրերի Քրիստոսին՝ հավիտենապես միակ ճշմարիտ Աստծուն։

Այսուհետ պետք է հստակ տեսնեք, որ նրանք, ովքեր չեն վկայում Աստծու՝ ովքեր չեն վկայում այս միակ ճշմարիտ Աստծուն, և նրանք, ովքեր կասկածներ են տածում Նրա հանդեպ, բոլորը հիվանդներ, մեռյալներ և Աստծուն դիմակայողնե՛ր են։ Աստծու խոսքերն անհիշելի ժամանակներից արդեն ապացուցել են, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավաքվում Իմ շուրջ, ցրվում են, իսկ նրանք, ովքեր համատեղելի չեն Ինձ հետ, Իմ դեմ են. սա անհերքելի և հավիտյան անփոփոխ ճշմարտությո՛ւն է։ Նրանք, ովքեր չեն վկայում Աստծուն, Սատանայի ծառաներն են։ Այս մարդիկ եկել են անհանգստացնելու և մոլորեցնելու Աստծու զավակներին և խաթարելու Նրա տնօրինումը. նրանց հետ պետք է վարվել սուր թրո՛վ։ Յուրաքանչյուր ոք, ով բարություն է ցուցաբերում նրանց հանդեպ, ոչնչացում է բերում իր վրա։ Պետք է լսեք և հավատաք Աստծու Հոգու խոսքերին, քայլեք Աստծու Հոգու ուղով և կյանքով արտահայտեք Աստծու Հոգու խոսքերը։ Ավելին՝ պետք է փառաբանեք ամենակարող Աստծու գահը մինչև ժամանակների վե՛րջը։

Ամենակարող Աստված յոթ Հոգիների Աստվա՛ծն է։ Յոթ աչքերն ու յոթ աստղերն ունեցողը նույնպես Նա է. Նա բացում է յոթ կնիքները, և մագաղաթն ամբողջությամբ բացվել է Նրա կողմի՛ց։ Նա հնչեցրել է յոթ փողերը, և յոթ սկավառակներն ու յոթ աղետները Նրա բռի մեջ են՝ արձակվելու Նրա կամքով։ Ո՜վ յոթ որոտներ, որոնք միշտ կնքված են եղե՛լ։ Դրանք բացահայտելու ժամանակը եկե՛լ է։ Նա, ով բացահայտում է յոթ որոտները, արդեն հայտնվե՛լ է մեր աչքի առաջ։

Ամենակարող Աստվա՛ծ։ Քեզնով ամեն ինչ ազատագրված է և ազատ. չկան դժվարություններ, և ամեն ինչ հարթ է ընթանո՛ւմ։ Ոչինչ չի համարձակվում խոչընդոտել կամ արգելք հանդիսանալ Քեզ, և բոլորը հնազանդվում են Քո առաջ։ Ցանկացած ոք, ով չի հնազանդվում, կմեռնի՛։

Ամենակարող Աստվա՛ծ, յոթ աչքերով Աստվա՛ծ։ Ամեն ինչ կատարելապես պարզ է, ամեն ինչ պայծառ է ու չքողարկված և ամեն ինչ հայտնի է դարձել ու մերկացվել։ Նրանով ամեն ինչ բյուրեղի պես պարզ է, և ոչ միայն Աստված Ինքն է այսպիսին, այլև Նրա որդիներն են այսպիսին։ Ոչ մի մարդ, ոչ մի բան և ոչ մի իրադարձություն չի՛ կարող թաքցվել Նրա և Նրա որդիների առաջ։

Ամենակարող Աստծու յոթ աստղը պայծա՛ռ է։ Եկեղեցին կատարելագործվել է Նրա կողմից. Նա սահմանում է Իր եկեղեցու սուրհանդակներին, և ողջ եկեղեցին Նրա խնամքի ներքո է։ Նա բացում է բոլոր յոթ կնիքները, և Ինքն է ավարտին հասցնում Իր տնօրինման ծրագիրն ու Իր կամքը։ Մագաղաթը Նրա տնօրինման խորհրդավոր հոգևոր լեզո՛ւն է և բացվել ու հայտնի է դարձվել Նրա կողմից։

Բոլոր մարդիկ պետք է ականջ դնեն Նրա յոթ հնչեղ փողերի՛ն։ Նրանով ամեն ինչ հայտնի է դառնում, որպեսզի այլևս երբեք չթաքցվի, և այլևս վիշտ չկա։ Ամեն ինչ հայտնի է դարձել և ամեն ինչ հաղթակա՛ն է։

Ամենակարող Աստծու յոթ փողերը բաց, փառավոր և հաղթական փողե՛ր են։ Դրանք նաև այն փողերն են, որոնք դատում են Նրա թշնամիների՛ն։ Նրա հաղթանակի մեջ Նրա եղջյուրը փառաբանվո՛ւմ է։ Նա իշխում է ողջ տիեզերքի վրա՛։

Նա պատրաստել է աղետների յոթ սկավառակները, Նրա թշնամիները թիրախավորված են, և դրանք թափվում են ամբողջությամբ՝ առավելագույն չափով, և այդ թշնամիները կկլանվեն Նրա լափող կրակով։ Ամենակարող Աստծու իշխանությունը ցույց է տալիս իր զորությունը, և Նրա բոլոր թշնամիները ոչնչացվում են։ Վերջին յոթ որոտներն այլևս կնքվա՛ծ չեն Ամենակարող Աստծու առաջ. դրանք բոլորը բացահայտվա՛ծ են։ Դրանք բոլորը բացահայտվա՛ծ են։ Նա տապալում է Իր թշնամիներին յոթ որոտով՝ կայունացնելով երկիրը և ստիպելով նրան ծառայություն մատուցել Իրեն, որպեսզի այլևս երբեք ամայի չլինի՛։

Ամենակարող արդա՛ր Աստված։ Հավիտյան փառաբանո՛ւմ ենք Քեզ։ Դու արժանի ես անվերջ գովաբանության և անվերջ փառաբանման ու մեծարմա՛ն։ Քո յոթ որոտները ոչ միայն Քո դատաստանի համար են, այլ առավել ևս Քո փառքի և իշխանությա՛ն և բոլոր բաների ավարտմա՛ն համար։

Աստծու բյուրավոր ընտրյալ մարդիկ տոնում են գահի առաջ՝ գովերգելով և գովաբանելով Ամենակարող Աստծուն՝ վերջին օրերի Քրիստոսի՛ն։ Նրանց ձայները որոտի պես ցնցում են ողջ տիեզե՛րքը։ Բացարձակապես բոլոր բաները գոյություն ունեն Նրանով և առաջանում են Նրանո՛վ։ Ո՞վ կհամարձակվի ողջ փառքը, պատիվը, իշխանությունը, իմաստությունը, սրբությունը, հաղթանակն ու մերկացումն ամբողջությամբ չվերագրել Նրա՛ն։ Սա Նրա կամքի իրագործումն է և Նրա տնօրինման կառուցման վերջնական ավա՛րտն է։

Նախորդը. Գլուխ 33

Հաջորդը. Գլուխ 36

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով