Գլուխ 23

Բոլոր եղբայրներին և քույրերին, ովքեր լսել են Իմ ձայնը։ Դուք լսել եք Իմ խիստ դատաստանի ձայնը և ծայրահեղ տառապանք եք կրել։ Սակայն պետք է իմանաք, որ Իմ խիստ ձայնի ետևում թաքնված են Իմ մտադրությունները։ Ես կարգավարժում եմ ձեզ, որպեսզի փրկվեք։ Պետք է իմանաք, որ Իմ բոլոր սիրելի որդիների համար անշուշտ կկարգավարժեմ ձեզ, կէտեմ ձեզ և շուտով ավարտուն կդարձնեմ ձեզ։ Իմ սիրտն այնքան եռանդուն է, բայց դուք չեք հասկանում Իմ սիրտը և չեք գործում Իմ խոսքի համաձայն։ Իմ խոսքերն այսօր գալիս են ձեզ վրա՝ ստիպելով ձեզ ճշմարտապես գիտակցել, որ Աստված սիրող Աստված է, և ստիպելով ձեզ բոլորիդ փորձառաբար ապրել Աստծու անկեղծ սերը։ Սակայն կան նաև փոքրաթիվ մարդիկ, ովքեր ձևացնում են։ Երբ տեսնում են այլ մարդկանց վիշտը, ընդօրինակում են նրանց՝ իրենց աչքերը նույնպես արցունքներով լցնելով։ Կան ուրիշները, ովքեր արտաքուստ թվում է, թե պարտական են զգում Աստծուն, և զղջացող են թվում, բայց ներքուստ ճշմարտապես չեն հասկանում Աստծուն, ոչ էլ վստահ են Նրա հարցում։ Ավելի շուտ, նրանք պարզապես կեղծ դիմակ են կրում։ Ամենաշատն ատում եմ այս մարդկանց։ Վաղ թե ուշ այս մարդիկ կկտրվեն Իմ քաղաքից։ Իմ մտադրությունը սա է. ուզում եմ նրանց, ովքեր ահռելի ցանկություն ունեն Իմ հանդեպ, և միայն նրանք, ովքեր ճշմարիտ սրտով են փնտրում Ինձ, կարող են հաճեցնել Ինձ։ Անշուշտ կաջակցեմ նման մարդկանց Իմ սեփական ձեռքերով՝ զերծ պահելով բոլոր աղետներից։ Այն մարդիկ, ովքեր ճշմարտապես ուզում են Աստծուն, պատրաստակամ են հաշվի առնելու Աստծու սիրտը և հետևելու Իմ կամքին։ Ուստի, պետք է շուտով մտնեք իրականության մեջ և ընդունեք Իմ խոսքը որպես ձեր կյանք. սա Իմ ամենամեծ հոգսն է։ Եթե եկեղեցիները և սրբերը բոլորը մտնեն իրականության մեջ և բոլորն ի վիճակի լինեն անմիջականորեն հաղորդակցվելու Ինձ հետ, դեմ առ դեմ հանդիպելու Ինձ և կիրարկելու ճշմարտությունն ու արդարությունը, միայն այդ ժամանակ կլինեն Իմ սիրելի որդիները, նրանք, ումից գոհ եմ։ Այս մարդկանց կշնորհեմ բոլոր մեծ օրհնությունները։

Նախորդը. Գլուխ 22

Հաջորդը. Գլուխ 24

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով