Գլուխ 18
Եկեղեցի կառուցելն իսկապես հեշտ բան չէ։ Ես Իմ ամբողջ սիրտն եմ դնում դրա կառուցման մեջ, և Սատանան նույնպես ջանասիրաբար աշխատում է՝ այն քանդելու համար։ Եթե ուզում եք կառուցվել, պետք է տեսիլքներ ունեցող մարդ լինեք. պետք է ապրեք՝ Ինձ ապավինելով, վկայություն կրեք Քրիստոսի համար, բարձրացնեք Նրան և հավատարիմ լինեք Ինձ։ Չպետք է որևէ արդարացում բերեք, այլ պետք է անվերապահորեն հնազանդվեք և ի վիճակի լինեք դիմանալու ցանկացած փորձության ու ընդունելու այն ամենը, ինչ գալիս է Ինձնից։ Պետք է հետևեք Սուրբ Հոգուն՝ անկախ նրանից, թե ինչպես է Նա առաջնորդում ձեզ։ Պետք է եռանդուն հոգի ունենաք և բաները զանազանելու կարողություն։ Պետք է հասկանաք մարդկանց և կուրորեն չհետևեք նրանց. հոգևոր աչքերդ պայծառ պահեք և ամեն ինչ հիմնովին հասկանաք։ Նրանք, ովքեր Ինձ հետ նույն միտքն ունեն, պետք է հաստատուն կանգնեն Ինձ համար իրենց վկայության մեջ և վճռորոշ ճակատամարտ մղեն Սատանայի դեմ։ Դուք պետք է կառուցվեք ճակատամարտին մասնակցելուն զուգընթաց։ Ես ձեր մեջ եմ, աջակցում եմ ձեզ և ձեր ապաստանն եմ։
Առաջին բանը, որ պետք է անեք, ինքներդ ձեզ մաքրագործելն ու փոխված մարդ դառնալն է։ Պետք է կայուն խառնվածք ունենաք, ձեր կյանքում ապավինեք Ինձ՝ անկախ նրանից, թե ձեր միջավայրը լավն է, թե վատը. տանը լինեք, թե որևէ այլ միջավայրում, չպետք է սասանվեք որևէ մարդու, իրադարձության կամ բանի պատճառով, և ավելին՝ պետք է դիրքորոշում ունենաք և ինչպես միշտ կյանքով արտահայտեք Քրիստոսին ու դրսևորեք բուն Աստծուն։ Պետք է բնականոն կերպով կատարեք ձեր գործառույթն ու պարտավորությունները. սա մեկ կամ երկու օրում չի կարող արվել, այլ պետք է շարունակվի երկար ժամկետով։ Պետք է Իմ սիրտն ընդունեք որպես ձերը, Իմ մտադրությունները պետք է դառնան ձեր մտքերը, պետք է հաշվի առնեք ընդհանուր պատկերը, պետք է թույլ տաք, որ Քրիստոսը բխի քեզնից, և պետք է ծառայեք ուրիշների հետ համագործակցության մեջ։ Պետք է համընթաց քայլեք Սուրբ Հոգու գործի հետ և նետվեք Նրա փրկության մեթոդի մեջ։ Պետք է դատարկվեք և դառնաք մաքուր ու բաց մարդ։ Եղբայրներն ու քույրերը պետք է հաղորդակցվեն և բնականոն կերպով շփվեն միմյանց հետ, ի վիճակի լինեն բաներն անելու հոգում, սիրեն միմյանց, օգտագործեն ուրիշների ուժեղ կողմերը՝ լրացնելու իրենց սեփական թերությունները, և փնտրեն եկեղեցու ներսում կառուցվելը։ Միայն այդ ժամանակ իսկապես բաժին կունենան թագավորության մեջ։