Գլուխ 117
Դու ես մագաղաթը բացողը և Դու ես յոթ կնիքները կոտրողը, որովհետև բոլոր խորհուրդները գալիս են Քեզնից, և բոլոր օրհնությունները հայտնում ես Դու։ Ես պարտավորված եմ սիրել Քեզ հավիտյան և այնպես անել, որ բոլոր մարդիկ երկրպագեն Քեզ, որովհետև Դու Իմ անձն ես, Իմ առատ և լիարժեք դրսևորման մի մասն ես, Իմ մարմնի անբաժանելի մասը։ Հետևաբար՝ պետք է հատուկ վկայություն տամ։ Էլ ո՞վ է, բացի Իմ անձի ներսում գտնվողից, համապատասխանում Իմ մտադրություններին։ Ոչ թե Ինքդ ես վկայում Քո մասին, այլ Իմ Հոգին է վկայում Քո մասին, և Ես, անշուշտ, չեմ ների նրան, ով համարձակվում է դիմակայել Քեզ, քանզի սա վերաբերում է Իմ կառավարչական հրամանագրերին։ Այն ամենը, ինչ ասում ես, անշուշտ, կիրագործեմ, և այն ամենը, ինչ մտածում ես, անպայման կընդունեմ։ Եթե ինչ-որ մեկը հավատարիմ չէ Քեզ, ապա նա բացահայտորեն դիմակայում է Ինձ, և Ես, անշուշտ, չեմ ների նրան։ Ես խստորեն կպատժեմ բոլոր նրանց, ովքեր դիմակայում են Իմ Որդուն, և կօրհնեմ Քեզ հետ համատեղելիներին։ Սա այն իշխանությունն է, որ շնորհում եմ Քեզ։ Դու օրինակն ես այն ամենում, ինչ ասվել է անցյալում՝ անդրանիկ որդիներին ներկայացվող պահանջներում և չափանիշներում։ Այսինքն՝ Ես կպահանջեմ, որ անդրանիկ որդիները լինեն այնպիսին, ինչպիսին Դու ես։ Սա մի բան չէ, որ մարդիկ կարող են անել, այլ մի բան, որ անում է հենց Իմ Հոգին։ Եթե որևէ մեկը հավատում է, որ մարդիկ են վկայում Քո մասին, ապա այդ արարածն անկասկած Սատանայի տեսակից է և Իմ թշնամին։ Հետևաբար վկայությունն անհերքելի է, հավիտենապես անփոփոխ, և այն Սուրբ Հոգու հաստատածն է։ Ոչ ոք չպետք է թեթևամտորեն փոխի այն, և ով էլ որ դա անի, Ես չեմ ների։ Քանի որ մարդիկ չեն կարող վկայել Իմ մասին, Ինքս եմ վկայում Իմ անձի մասին, և մարդիկ չպետք է միջամտեն Իմ գործին։ Սրանք խիստ դատաստանի խոսքեր են, և յուրաքանչյուր մարդ պետք է ուշադիր լինի դրանց հանդեպ։
Դուք պետք է լրջորեն խորհեք Իմ ասածների շուրջ և ուշադրություն դարձնեք յուրաքանչյուր մանրուքի։ Անփութորեն մի՛ վերաբերվեք Իմ խոսքերին, այլ ուշադի՛ր լսեք։ Ինչո՞ւ եմ ասում, որ անդրանիկ որդիներն Իմ անձն են և Իմ թագավորության անհրաժեշտ մասը։ Բոլոր դարերից առաջ մենք միասին էինք ապրում և երբեք բաժանված չէինք։ Սատանայի անհանգստությունների պատճառով առաջին անգամ մսեղի դառնալուցս հետո վերադարձա Սիոն։ Սրանից ելնելով՝ մենք բոլորս աշխարհ եկանք, և վերջին օրերին Իմ հաղթանակ տանելուց հետո, այսինքն՝ Սատանայի ապականած մսեղիից ձեզ վերստին ստանալուցս հետո, Ես ձեզ հետ կբերեմ Սիոն, որպեսզի Իմ անձը վերամիավորվի՝ այլևս երբեք չբաժանվելու համար։ Դրանից հետո Ես այլևս մսեղի չեմ դառնա, և անշուշտ դուք դուրս չեք գա Իմ մարմնից։ Այսինքն՝ այնուհետև Ես այլևս չեմ արարի աշխարհը, այլ հավիտյան անբաժան կմնամ Իմ անդրանիկ որդիներից Սիոնում, քանզի ամեն ինչ հիմնովին ավարտված կլինի, և Ես պատրաստվում եմ եզրափակելու ողջ հին դարաշրջանը։ Միայն Սիոնում կա նոր երկնքի և երկրի կյանքը, քանզի Իմ անձը գոյություն ունի Սիոնում։ Այլևս չեն լինի նոր երկինքներ կամ նոր երկրներ, որոնք գոյություն ունեն սրանից զատ։ Ես եմ նոր երկինքը և նաև նոր երկիրը, որովհետև Իմ անձը լցնում է ողջ Սիոնը։ Կարելի է նաև ասել, որ Իմ անդրանիկ որդիները նոր երկինքն ու նոր երկիրն են։ Իմ անդրանիկ որդիները և Ես մեկ մարմին ենք՝ անբաժանելի։ Իմ մասին խոսելն անհրաժեշտորեն ներառում է անդրանիկ որդիներին, և Ես անշուշտ չեմ ների ոչ մեկին, ով կփորձի բաժանել մեզ։ Երբ ստիպեմ բյուրավոր ազգերին և Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց վերադառնալ Իմ գահի առջև, բոլոր սատանաները հիմնովին կխայտառակվեն, և բոլոր կեղտոտ դևերը կնահանջեն Ինձնից։ Այնժամ հաստատ է, որ արդարություն գոյություն կունենա Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ (այսինքն՝ Իմ որդիների և մարդկանց մեջ), և հաստատ է, որ բյուրավոր ազգերի մեջ Սատանայի անհանգստություններից ոչ մեկը չի լինի, քանզի Ես կկառավարեմ բյուրավոր ազգերին և Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց, Իմ բռի մեջ կունենամ ողջ տիեզերք աշխարհը, և բոլոր սատանաները հիմնովին կկործանվեն, ամբողջովին կպարտվեն և կստանան Իմ կառավարչական հրամանագրերի պատիժը։
Ես շարունակում եմ Իմ գործն Իմ բյուրավոր ընտրյալների մեջ, բայց նրանք ունեն միայն Իմ Հոգու լուսավորությունը, և նրանց մեջ ոչ ոք որակավորված չէ Իմ խորհուրդները բացահայտելու, ոչ ոք որակավորված չէ Ինձ արտահայտելու։ Միայն Նա, ով գալիս է Ինձնից, որակավորված է կատարելու Իմ գործը, իսկ ինչ վերաբերում է մնացածին, Ես նրանց միայն ժամանակավորապես եմ օգտագործում։ Իմ Հոգին կամայականորեն չի իջնի մարդու վրա, քանզի Ինձ պատկանող ամեն բան թանկարժեք է։ Իմ Հոգու՝ ինչ-որ մեկի վրա իջնելը և Իմ Հոգու՝ ինչ-որ մեկի մեջ գործելը լիովին տարբեր բաներ են։ Իմ Հոգին գործում է այն մարդկանց մեջ, որոնք Ինձնից դուրս են, բայց Իմ Հոգին իջնում է Նրա վրա, ով Ինձնից է գալիս։ Սրանք երկու լիովին իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Քանզի Նա, ով գալիս է Ինձնից, սուրբ է, իսկ նրանք, ովքեր Ինձնից դուրս են, սուրբ չեն, որքան էլ լավը լինեն։ Իմ Հոգին թեթևամտորեն չի իջնի ինչ-որ մեկի վրա։ Մարդիկ չպետք է անհանգստանան։ Ես սխալներ չեմ անում և հարյուր տոկոսով վստահ եմ նրանում, ինչ անում եմ։ Քանի որ Ես վկայել եմ Նրա մասին, անշուշտ, նաև կպաշտպանեմ Նրան. այդ Մեկն անկասկած գալիս է Ինձնից և անփոխարինելի է Իմ անձի համար։ Հետևաբար հուսով եմ, որ մարդիկ մի կողմ կդնեն իրենց սեփական պատկերացումները, կհրաժարվեն Սատանայի տված ցանկացած գաղափարից, կհավատան, որ Իմ յուրաքանչյուր արտահայտում ճշմարիտ է և իրենց մտքում կասկածներ չեն ձևավորի։ Սա է Իմ հանձնարարությունը մարդկությանը, Իմ հորդորը մարդկությանը։ Յուրաքանչյուր ոք պետք է հավատարիմ մնա այս բաներին, յուրաքանչյուր ոք պետք է լիովին համոզված լինի դրանցում և յուրաքանչյուր ոք պետք է Իմ ասածն ընդունի որպես չափանիշ։
Ես ոչ միայն պետք է սկսեմ Իմ գործը բյուրավոր ազգերի և Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ, այլ ավելին՝ պետք է սկսեմ Իմ գործն ամենուր՝ ողջ տիեզերք աշխարհով մեկ, և սա էլ ավելի է ցույց տալիս, որ Իմ՝ Սիոն վերադառնալու օրը հեռու չէ (որովհետև Ինձ անհրաժեշտ է վերադառնալ Սիոն, նախքան կկարողանամ սկսել գործն Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ և ողջ տիեզերք աշխարհով մեկ)։ Կա՞ արդյոք որևէ մեկը, ով կարող է ըմբռնել Իմ գործի քայլերը և այն ճանապարհը, որով գործում եմ։ Պատճառները, թե ինչու եմ ասում, որ օտարերկրացիներին կհանդիպեմ հոգով, այն են, որ սա հիմնովին չի կարող արվել մսեղիում, և որ Ես չեմ կամենում երկրորդ անգամ վտանգի ենթարկվել։ Սրանք են օտարերկրացիների հետ հոգով հաղորդակցվելու պատճառները։ Սա նշանակում է լինել ճշմարիտ հոգևոր ոլորտում, ոչ թե ինչ-որ մշուշոտ հոգևոր ոլորտում, ինչպես պատկերացնում են նրանք,[ա] ովքեր ապրում են մսեղիում։ Այն, ինչ Ես կասեմ այդ ժամանակ, կտարբերվի միայն Իմ խոսելու ձևով, քանի որ Ես կխոսեմ մեկ այլ դարաշրջանում։ Հետևաբար նորից ու նորից հիշեցնում եմ մարդկությանն ուշադրություն դարձնել Իմ խոսելու ձևին, ինչպես նաև հիշեցնում եմ մարդկությանը, որ Իմ ասածի մեջ կան խորհուրդներ, որոնք մարդիկ չեն կարող բացահայտել։ Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչու եմ ասում այս բաները, և միայն այն պատճառով, որ այսօր սա ասում եմ ձեզ, դուք ի վիճակի եք մի փոքր հասկանալու, բայց դեռ ոչ ամբողջությամբ։ Իմ գործի այս փուլից հետո ձեզ կտեղեկացնեմ քայլ առ քայլ։ (Ես դեռ ուզում եմ սրա միջոցով դուրս թողնել որոշ մարդկանց, ուստի առայժմ ոչինչ չեմ ասի։) Սա Իմ գործի հաջորդ քայլի մեթոդն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ուշադրություն դարձնի և հստակ տեսնի, որ Ես Ինքն իմաստուն Աստված եմ։
Ծանոթագրություններ.
ա. Բնագիր տեքստում «ինչպես պատկերացնում են նրանք» արտահայտությունը բացակայում է։