Գլուխ 115

Քո պատճառով Իմ սիրտը մեծապես կուրախանա, քո պատճառով Իմ ձեռքը ցնծությամբ կպարի, ու Ես անվերջ օրհնություններ կշնորհեմ քեզ։ Քանզի արարչագործությունից առաջ Ինձնից ես եկել, այսօր պետք է վերադառնաս Ինձ մոտ, քանզի աշխարհից չես, ոչ էլ երկրից, այլ՝ Ինձնից։ Ես հավիտյան կսիրեմ քեզ, հավիտյան կօրհնեմ քեզ ու հավիտյան կպաշտպանեմ քեզ։ Միայն նրանք, ովքեր Ինձնից են եկել, գիտեն Իմ մտադրությունները, միայն նրանք հաշվի կառնեն Իմ հոգսը, ու միայն նրանք կանեն այն, ինչ Ես եմ ուզում անել։ Այսօր ամեն ինչ վաղուց արդեն իրագործվել է։ Իմ սիրտը հրե գնդի պես փափագում է, որ Իմ սիրելի որդիները շուտով հավաքվեն Ինձ հետ, և որ Իմ անձը շուտով ամբողջությամբ վերադառնա Սիոն։ Դու որոշ չափով գիտես այս մասին։ Թեև հոգում չենք կարող հաճախ հետևել միմյանց, բայց կարող ենք հաճախ ընկերակցել միմյանց հոգում ու հաճախ հանդիպել մսեղիում։ Հայրն ու որդիները հավիտյան անբաժանելի են․ մենք սերտորեն կապված ենք։ Ոչ ոք չի կարող քեզ Ինձնից խլել մինչև Սիոն լեռ վերադառնալու օրը։ Ես սիրում եմ Ինձնից եկող բոլոր անդրանիկ որդիներին ու ատում եմ Ինձ հակադրվող բոլոր թշնամիներին։ Նրանց, ում սիրում եմ, ետ կտանեմ Սիոն, իսկ նրանց, ում ատում եմ, կգցեմ Հադես՝ դժոխք։ Սա է Իմ բոլոր կառավարչական հրամանագրերի հիմնական սկզբունքը։ Այն ամենը, ինչ Իմ անդրանիկ որդիներն ասում կամ անում են, Իմ Հոգու արտահայտությունն է։ Հենց այս հստակ հասկացողությամբ պետք է յուրաքանչյուր ոք վկայություն կրի Իմ անդրանիկ որդիների համար։ Սա Իմ գործի հաջորդ քայլն է, և եթե որևէ մեկը դիմակայի, Ես այնպես կանեմ, որ Իմ սիրելի որդիները հաշիվ տեսնեն նրանց հետ։ Ներկան տարբերվում է նախկինից։ Եթե նրանք, ում Ես սիրում եմ, դատաստանի մի խոսք են ասում, Սատանան անմիջապես մեռնում է Հադեսում, քանզի Ես արդեն իշխանություն եմ շնորհել Իմ անդրանիկ որդիներին։ Սա նշանակում է, որ այսուհետ ժամանակն է, որ Իմ անդրանիկ որդիներն ու Ես միասին տիրապետենք թագավորական իշխանությանը։ (Սա մսեղիի փուլում է, ինչը փոքր-ինչ տարբերվում է մարմնում միասին թագավորական իշխանության տիրապետելուց։) Յուրաքանչյուր ոք, ով մտքում ըմբոստ է, կարժանանա նույն ճակատագրին, ինչ Իմ անձին դիմակայողները։ Իմ անդրանիկ որդիներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես Ինձ են վերաբերվում, քանզի մենք մի մարմնից ենք ու երբեք չենք կարող բաժանվել։ Ինչպես անցյալում վկայություն էր տրվում Ինձ համար, այսօր նույնպես պետք է վկայություն տրվի Իմ անդրանիկ որդիների համար։ Սա Իմ կառավարչական հրամանագրերից մեկն է․ բոլորը պետք է ոտքի կանգնեն ուվկայություն տան։

Իմ թագավորությունը տարածվում է մինչև երկրի ծայրերը, և Իմ անդրանիկ որդիները մինչև երկրի ծայրերը ճամփորդում են Ինձ հետ։ Ձեր մսեղիի խոչընդոտների պատճառով շատ խոսքեր կան, որոնք չեք հասկանում, թեև Ես ասել եմ դրանք, ուստի գործի մեծ մասը պետք է ավարտվի Սիոն վերադառնալուց հետո։ Իմ խոսքերից կարելի է տեսնել, որ այս վերադարձը հեռու չէ․ իրականում, պահը գրեթե եկել է։ Ահա թե ինչու անընդհատ խոսում եմ Սիոնի ու Սիոնի հարցերի մասին։ Գիտե՞ք, թե որն է Իմ խոսքերի նպատակը։ Գիտե՞ք, թե ինչ կա Իմ սրտում։ Իմ սիրտը փափագում է շուտով վերադառնալ Սիոն, ամբողջությամբ ավարտել հին դարաշրջանը, ավարտել մեր կյանքը երկրի վրա (քանզի գարշում եմ երկրային մարդկանցից, իրադարձություններից ու բաներից և է՛լ ավելի եմ գարշում մսեղիում կյանքից․ մսեղիի խոչընդոտները մեծ են, և միայն Սիոն վերադառնալուց հետո ամեն ինչ կբարգավաճի) և վերականգնել մեր կյանք թագավորությունում։ Իմ առաջին մարմնացման նպատակը երկրորդ մարմնացման համար հիմք դնելն էր։ Սա էր միակ ճանապարհը։ Միայն Ինքս Ինձ ամբողջությամբ Սատանային հանձնելով կարող էի փրկագնել ձեզ, որպեսզի վերջնական փուլի ընթացքում վերադառնաք Իմ մարմին։ (Եթե չլիներ Իմ առաջին մարմնացումը, չէի կարողանա փառք ձեռք բերել ու չէի կարողանա ետ վերցնել մեղքի զոհը, ուստի աշխարհ կգայիք որպես մեղավորներ։) Քանզի անսահման իմաստություն ունեմ, ու քանզի առաջնորդեցի ձեզ Սիոնից դուրս, վստահ եմ, որ կարող եմ ձեզ նորից վերադարձնել Սիոն։ Անկախ նրանից, թե ինչպես է Սատանան փորձում փակել ճանապարհը, դա արդյունավետ չի լինի, քանզի Իմ մեծ գործը վաղուց իրագործվել է։ Իմ անդրանիկ որդիները նույնն են, ինչ Ես․ նրանք սուրբ են ու մաքուր, ուստի Ես դեռ կվերադառնամ Սիոն Իմ անդրանիկ որդիների հետ, ու մենք երբեք չենք բաժանվի։

Իմ տնօրինման ողջ ծրագիրն աստիճանաբար բացահայտվում է ձեզ համար։ Ես սկսել եմ Իմ գործն իրականացնել բյուրավոր ազգերում ու Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ։ Սա առավել ևս ապացուցում է, որ Իմ վերադարձը Սիոն շատ հեռու չէ, քանզի բյուրավոր ազգերում ու Իմ բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ Իմ գործն իրականացնելը մի բան է, որը պետք է արվի Սիոն վերադառնալուց հետո։ Իմ քայլերն ավելի են արագանում։ (Քանզի Սիոն Իմ վերադառնալու օրը մոտենում է, ուզում եմ ավարտել Իմ գործը երկրի վրա նախքան վերադառնալս։) Իմ գործը գնալով ավելի ծանրաբեռնված է դառնում, և այնուամենայնիվ, երկրի վրա Ինձ համար անելու գործը գնալով պակասում է՝ գրեթե չկա։ (Այս զբաղվածությունը վերաբերում է Հոգում կատարվող գործին, որը մարդը չի կարող տեսնել անզեն աչքով, և որի մասին կարող է իմանալ միայն Իմ խոսքերից։ Այս զբաղվածությունը չի վերաբերում մսեղիում զբաղվածությանը, այլ գործի բազմաթիվ կետերի Իմ կարգավորմանը։) Սրա պատճառը, ինչպես ասել եմ, այն է, որ Իմ գործը երկրի վրա արդեն հիմնովին ավարտված է, իսկ Իմ մնացած գործը պետք է սպասի մինչև Իմ Սիոն վերադառնալը։ (Պատճառը, որ պետք է վերադառնամ Սիոն՝ գործելու, այն է, որ ապագա գործը բացարձակապես չի կարող իրագործվել մսեղիում, և եթե այս գործն արվեր մսեղիում, այն անպատվություն կբերեր Իմ անվանը։) Երբ հաղթեմ Իմ թշնամիներին ու Սիոն վերադառնամ, կյանքն ավելի գեղեցիկ ու խաղաղ կլինի, քան կյանքը դարեր առաջ։ (Սա այսպես է, քանզի հաղթահարել եմ ողջ աշխարհն ու Իմ առաջին մարմնացման ու Իմ երկրորդ մարմնացման միջոցով լիակատար փառք եմ ձեռք բերել։ Առաջին մարմնացմանս ժամանակ ձեռք բերեցի փառքիս միայն մի մասը, սակայն երկրորդ մարմնացմանս ժամանակ Իմ անձը լիովին փառք է ձեռք բերել, ուստի Սատանայի համար այլևս շահագործման հնարավորություններ չկան։ Հետևաբար, ապագա կյանքը Սիոնում է՛լ ավելի գեղեցիկ ու խաղաղ կլինի։) Իմ անձն է՛լ ավելի փառավոր կերպով կհայտնվի աշխարհի ու Սատանայի առջև՝ մեծ կարմիր վիշապին նվաստացնելու համար․ սա է Իմ ողջ իմաստության կենտրոնական կետը։ Որքան շատ եմ խոսում արտաքին բաների մասին, այնքան ավելի շատ եք ի վիճակի հասկանալ։ Որքան շատ խոսեմ Սիոնի բաների մասին, որոնք մարդիկ չեն կարող տեսնել, այնքան ավելի դատարկ կհամարեք այդ բաներն ու այնքան ավելի դժվար կլինի ձեզ համար պատկերացնել դրանք․ կմտածեք, թե հեքիաթներ եմ պատմում։ Այնուամենայնիվ պետք է զգոն լինեք։ Իմ բերանում դատարկ խոսքեր չկան․ Իմ բերանից դուրս եկած խոսքերը վստահելի են։ Այս ամենը բացարձակ ճշմարտություն է, թեև այն դժվար է հասկանալ ձեր մտածելակերպով։ (Մսեղիի սահմանափակումների պատճառով մարդիկ ի վիճակի չեն ամբողջությամբ ու հիմնովին հասկանալ այն, ինչ ասում եմ, և շատ բաներ, որոնք ասել եմ, ամբողջությամբ չեմ բացահայտել։ Սակայն, երբ վերադառնանք Սիոն, դուք կհասկանաք բնական կերպով ու Իմ բացատրելու կարիքը չի լինի։) Սրան պետք չէ թեթև վերաբերվել։

Թեև մարդկային մսեղին ու պատկերացումները սահմանափակումներ ունեն, Ես դեռ կբարելավեմ ձեր մսեղավոր մտածելակերպն ու կհակադրվեմ ձեր պատկերացումներին բացահայտված խորհուրդների միջոցով, քանզի, ինչպես բազմիցս ասել եմ, սա Իմ գործի մի քայլն է։ (Այս գործը չի դադարի մինչև Սիոն մուտք գործելը։) Յուրաքանչյուր մարդու մտքում մի «Սիոն լեռ» կա, և այն բոլորի համար տարբեր է։ Քանզի շարունակ հիշատակում եմ Սիոն լեռը, ձեզ որոշ ընդհանուր տեղեկություններ կտամ, որպեսզի մի փոքր իմանաք դրա մասին։ Սիոն լեռան վրա լինել նշանակում է վերադառնալ հոգևոր ոլորտ։ Թեև այն վերաբերում է հոգևոր ոլորտին, այն մի վայր չէ, որը մարդիկ չեն կարող տեսնել կամ շոշափել. սա վերաբերում է մարմնին։ Քանզի երբ մարմինը հայտնվում է, այն ձև ու պատկեր ունի, իսկ երբ չի հայտնվում, այն ձև կամ պատկեր չունի, ուստի այն բացարձակապես անտեսանելի կամ անշոշափելի չէ։ Սիոն լեռան վրա չեն լինի ուտելիքի, հագուստի, առօրյա կարիքների կամ կացարանի համար մտահոգություններ, ոչ էլ կլինի ամուսնություն կամ ընտանիք, և չի լինի սեռերի բաժանում (բոլոր նրանք, ովքեր Սիոն լեռան վրա են, Իմ անձն են մեկ մարմնի մեջ, ուստի չկա ամուսնություն, ընտանիք կամ սեռերի բաժանում), և այն ամենը, ինչի մասին Իմ անձը խոսում է, կիրագործվի։ Երբ մարդիկ զգոն չեն, Իմ անձը կհայտնվի նրանց մեջ, իսկ երբ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, Իմ անձը կանհետանա։ (Սա մի բան է, որին մսեղիից ու արյունից մարդիկ չեն կարող հասնել, ուստի հիմա ձեզ համար դժվար է պատկերացնել դա։) Ապագայում դեռ կլինեն արև, լուսին և ֆիզիկական երկինք ու երկիր, բայց քանզի Իմ անձը Սիոնում կլինի, չի լինի արևի կիզիչ տապ, չի լինի ցերեկ ու չի լինի բնական աղետներից տուժելը։ Երբ ասացի, որ ճրագի կամ արևի լույսի կարիք չի լինի, որովհետև Աստված լույս կտա, նկատի ունեի Սիոնի հարցերը։ Ըստ մարդկային պատկերացումների՝ տիեզերքում ամեն ինչ պետք է վերացվի, և բոլոր մարդիկ պետք է ապրեն Իմ լույսի մեջ։ Նրանք կարծում են, թե սա է «մենք ճրագի կամ արևի լույսի կարիք չենք ունենա, քանզի Աստված մեզ լույս կտա» խոսքերի իրական իմաստը, բայց իրականում սա թյուր մեկնաբանություն է։ Երբ ասացի՝ «ամեն ամիս ծառը տասներկու տեսակի պտուղ կտա», նկատի ունեի Սիոնի հարցերը։ Այս նախադասությունը ներկայացնում է Սիոնի կյանքի պայմաններն իրենց ամբողջության մեջ։ Սիոնում ժամանակը սահմանափակ չի լինի, ոչ էլ կլինեն աշխարհագրության և տարածության սահմանափակումներ։ Ահա թե ինչու ասացի «ամեն ամիս»։ «Տասներկու տեսակի պտուղը» չի ներկայացնում այն վարքագիծը, որը կյանքով արտահայտում եք այսօր, այլ վերաբերում է Սիոնի ազատ կյանքին։ Այս եզրույթը Սիոնի կյանքի ամփոփումն է։ Սրանից կարելի է տեսնել, որ կյանքը Սիոնում հարուստ ու բազմազան կլինի (քանզի այստեղ «տասներկուս»-ը վերաբերում է լիությանը)։ Դա կլինի կյանք առանց վշտի ու արցունքների, ու չեն լինի մարդիկ, որոնք խժռում կամ ճնշում են միմյանց, ուստի բոլորը կլինեն ազատագրված ու ազատ։ Սա այսպես է, քանզի ամեն ինչ գոյություն ունի Իմ անձի մեջ՝ անբաժանելի որևէ անձի կողմից, և ամեն ինչ կլինի մշտապես նորացող գեղեցկության տեսարան։ Դա կլինի մի ժամանակ, երբ ամեն ինչ պատրաստ կլինի, և մեր կյանքի սկիզբը Սիոն վերադառնալուց հետո։

Թեև Իմ գործը երկրի վրա հիմնովին ավարտվել է, դեռևս հարկավոր է, որ Իմ անդրանիկ որդիներն աշխատեն երկրի վրա, ուստի դեռ չեմ կարող վերադառնալ Սիոն։ Չեմ կարող մենակ վերադառնալ Սիոն։ Ես Սիոն կվերադառնամ Իմ անդրանիկ որդիների հետ միասին այն բանից հետո, երբ նրանք ավարտեն իրենց գործը երկրի վրա։ Միայն սա կարող է կոչվել միասին փառք ձեռք բերել, և միայն սա է Իմ անձի լիակատար դրսևորումը։ (Ասում եմ, որ Իմ անդրանիկ որդիների գործը երկրի վրա դեռ ավարտված չէ, քանզի Իմ անդրանիկ որդիները դեռ չեն բացահայտվել։ Այս գործը դեռ պետք է արվի հավատարիմ ու ազնիվ ծառայություն մատուցողների կողմից։)

Նախորդը. Գլուխ 114

Հաջորդը. Գլուխ 116

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով