Գլուխ 11
Ես քո Աստվա՞ծ եմ։ Ես քո Թագավո՞րն եմ։ Իսկապե՞ս Ինձ թույլ ես տվել որպես Թագավոր իշխանություն բանեցնել քո ներսում։ Պետք է հանգամանալի քննես ինքդ քեզ։ Երբ նոր լույսը եկավ, մի՞թե չզննեցիր ու չմերժեցիր այն՝ նույնիսկ հասնելով այնտեղ, որ կանգ առար ու չհետևեցիր դրան։ Դրա համար դատաստանի կենթարկվես և կընկնես մահվան մեջ. կդատվես ու կծեծվես երկաթե գավազանով և չես զգա Սուրբ Հոգու գործը։ Անմիջապես կլացես ու ծնկի կիջնես երկրպագելու՝ բարձրաձայն ողբալով։ Ես միշտ ասել եմ ձեզ և միշտ խոսել եմ ձեզ հետ. Իմ խոսքերը երբեք չեմ թաքցրել ձեզանից։ Ուշադիր վերհիշե՛ք. կա՞ արդյոք մի բան, որի մասին չեմ հորդորել ձեզ։ Այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք համառորեն շարունակում են սխալ բաներ անել։ Կասկածի ամպերը ծածկում են արևը, և նրանք երբեք չեն տեսնում լույսը։ Միթե սա այն պատճառով չէ՞, որ նրանց «ես»-ի զգացումը չափազանց ուժեղ է, իսկ նրանց սեփական պատկերացումները՝ չափազանց մեծ։ Ընդհանրապես հաշվի առնո՞ւմ ես Ինձ։ Քո սրտում ընդհանրապես տեղ կա՞ Ինձ համար։ Երբ ձախողվել ես, երբ տեսել ես, որ անկարող ես, և երբ լիովին անելանելի վիճակում ես, միայն այդ ժամանակ ես աղերսում Ինձ։ Դե ուրեմն ինչո՞ւ հիմա ինքնուրույն չես անում ամեն ինչ։ Ո՛վ մարդիկ։ Հին «ես»-ն է հենց քեզ կործանում։
Որոշ մարդիկ չեն կարողանում գտնել ուղին և չեն կարողանում նոր լույսի հետ համընթաց քայլել։ Նրանք հաղորդակցվում են միայն իրենց հին ներըմբռնումներով՝ ոչ մի նոր բան չկա։ Ինչո՞ւ է այդպես։ Դուք ապրում եք ձեր ներսում և Իմ առջև փակել եք դուռը։ Տեսնելով, որ Սուրբ Հոգու գործի մեթոդները փոխվում են, քո սրտում դու միշտ զգուշանում ես սխալվելուց։ Ո՞ւր է քո աստվածավախ սիրտը։ Հանդարտվե՞լ ես արդյոք Աստծու առջև և փնտրե՞լ ես։ Պարզապես մտքումդ խորհում ես. «Արդյոք Սուրբ Հոգին իսկապե՞ս այդպես է գործում»։ Որոշ մարդիկ տեսել են, որ սա Սուրբ Հոգու գործն է, սակայն դեռ ասելիք ունեն դրա մասին. մյուսները խոստովանում են, որ դա Աստծու խոսքն է, սակայն չեն ընդունում այն։ Յուրաքանչյուրն ունի իր սեփական տարբեր պատկերացումները, որոնք միանգամից ի հայտ են գալիս, և պարզապես չեն հասկանում Սուրբ Հոգու գործը։ Նրանք անփույթ են և անկարող են գին վճարել ու անկեղծ լինել Իմ ներկայության մեջ։ Սուրբ Հոգին լուսավորություն է բերել նրանց, բայց նրանք ի վիճակի չեն գալու Իմ առջև՝ հաղորդակցվելու կամ փնտրելու։ Փոխարենը՝ հետևում են իրենց սեփական կամքին՝ անելով ինչ կամենում են։ Ինչպիսի՞ մտադրություն է սա։