Գլուխ 1

Գովաբանությունը եկել է Սիոն, և Աստծու բնակավայրը հայտնվել է։ Փառավոր սուրբ անունը գովերգվում է Աստծու բյուրավոր ընտրյալ ժողովրդի կողմից, և այն տարածվում է։ Ա՜հ, Ամենակարո՛ղ Աստված։ Տիեզերքի Գլուխը, վերջին օրերի Քրիստոսը. Նա է շողշողացող Արեգակը, որ ծագել է ողջ տիեզերքում՝ մեծափառ և մեծասքանչ Սիոն լեռան վրա…

Ամենակարո՛ղ Աստված։ Մենք ցնծությամբ կանչում ենք Քեզ. մենք պարում և երգում ենք։ Դու արդարև մեր Փրկագնողն ես, տիեզերքի մեծ Թագավո՛րը։ Դու ստեղծել ես հաղթողների մի խումբ և կատարել ես Աստծու տնօրինման ծրագիրը։ Աստծու բյուրավոր ընտրյալ ժողովուրդը պիտի փութա դեպի այս լեռը։ Աստծու բյուրավոր ընդրյալ ժողովուրդները պիտի ծնկե՛ն երկրպագության մեջ գահի առջև։ Դու ես միակ ճշմարիտ Աստվածը և Դու արժանի ես փառքի ու պատվի։ Ողջ փառքը, օրհնությունը և իշխանությունը թո՛ղ լինեն գահին։ Կյանքի աղբյուրը հոսում է գահից՝ ջրելով և սնելով Աստծու ողջ ժողովրդին։ Կյանքը փոխվում է ամեն օր. նոր լույս ու հայտնություններ են հետևում մեզ, և մենք մշտապես Աստծու մասին նոր ներըմբռնումներ ենք ձեռք բերում։ Փորձառությունների միջոցով Աստծու հանդեպ լիակատար համոզվածություն է գալիս։ Նրա խոսքերը մշտապես հայտնվում են՝ հայտնվելով ճիշտ մարդկանց մեջ։ Մենք իսկապես այնքա՜ն օրհնված ենք։ Մենք ամեն օր դեմ առ դեմ ենք Աստծու հետ, մենք հաղորդակցվում ենք Աստծու հետ ամեն ինչում և թույլ ենք տալիս, որ Աստված ղեկավարի ամեն բան։ Մենք ուշադրությամբ խորհում ենք Աստծու խոսքի շուրջ, մեր սրտերը հանգչում են Աստծու մեջ, այսպիսով՝ մենք գալիս ենք Աստծու առջև և այնտեղ ստանում Նրա լուսավորումը։ Ամեն օր կյանքը, գործողությունները, խոսքերը, մտքերը և գաղափարները կյանքով արտահայտվում են Աստծու խոսքի մեջ և ամեն ժամանակ զանազանություն կա։ Աստծու խոսքն ասեղի միջով անցկացնում է թելը․ անսպասելիորեն մեր ներսում թաքնված իրողությունները լույս աշխարհ են գալիս մեկը մյուսի հետևից։ Աստծու հետ հաղորդակցությունը հապաղում չի հանդուրժում. մտքերն ու գաղափարները լիովին բացահայտվում են Աստծու կողմից։ Ամեն ակնթարթ մենք ապրում ենք Քրիստոսի աթոռի առջև և Քրիստոսի աթոռի առջև փորձառաբար ապրում դատաստան։ Մեր մարմինների յուրաքանչյուր անկյուն մնում է Սատանայի կողմից զբաղեցված։ Այսօր Աստծու իշխանությունը վերականգնելու համար անհրաժեշտ է մաքրագործել Նրա տաճարը։ Աստծու կողմից լիովին զբաղեցվելու համար կենաց և մահու պայքարի պիտի ենթարկվել։ Միայն երբ հին «ես»-ը խաչին խաչված լինի, Քրիստոսի հարուցանված կյանքը կկարողանա ղեկավարել։

Այժմ Սուրբ Հոգին գրոհում է մեր յուրաքանչյուր անկյուն՝ պայքարելու մեզ վերագտնելու համար։ Քանի դեռ մենք պատրաստակամորեն ուրանում ենք ինքներս մեզ և հոժար ենք համագործակցել Աստծու հետ, Աստված, անշուշտ, կլուսավորի և կմաքրագործի մեզ ներսից ամեն ժամանակ և նորովի հետ կվերցնի այն, ինչ զբաղեցրել է Սատանան, որպեսզի որքան հնարավոր է շուտ ավարտուն դարձվենք Աստծու կողմից։ Ժամանակ մի՛ վատնեք․ ապրե՛ք ամեն ակնթարթ Աստծու խոսքի մեջ։ Կառուցվե՛ք սրբերի հետ, բերվե՛ք Թագավորություն և մտե՛ք փառքի մեջ Աստծու հետ միասին։

Նախորդը. Նախաբան

Հաջորդը. Գլուխ 2

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով