Չարն անպայման կպատժվի
Քննեցե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու համար, թե արդյոք բոլոր բաներում արդարություն եք կիրառում, և արդյոք ձեր գործողությունները և գործերը դիմանում են Աստծու զննմանը. սա Աստծուն հավատացող մարդկանց գործելու սկզբունքն է։ Դուք կկոչվեք արդար, որովհետև կարողանում եք բավարարել Աստծուն և դուք արդար կկոչվեք, որովհետև ընդունում եք Աստծու հոգատարությունն ու պաշտպանությունը։ Աստծու աչքերում նրանք, ովքեր ընդունում են Աստծու հոգատարությունը, պաշտպանությունը և կատարելագործումը և ձեռք են բերվում Աստծու կողմից, բոլորն արդար մարդիկ են, և բոլորը մարդիկ են, որոնց Աստված արժեքավոր է համարում։ Որքան առավել ընդունեք Աստծու այժմյան խոսքերը, այնքան առավել կընկալեք և կհասկանաք Աստծու մտադրությունները և այդպես ավելի շատ կկարողանաք ձեր կյանքով արտահայտել Աստծու խոսքերը և բավարարել Նրա պահանջները։ Սա է Աստծու հանձնարարությունը ձեզ, և սա է այն, ինչին դուք բոլորդ պետք է կարողանաք հասնել։ Իսկ եթե ձեր պատկերացումներով չափեք Աստծուն և սահմանափակեք Աստծուն, կարծես, Նա անփոփոխ կավե արձան լիներ՝ ամբողջովին սահմանափակելով Նրան Աստվածաշնչով և կաղապարելով աշխատանքի սահմանափակ շրջանակի մեջ, ապա սա ապացույց է, որ դատապարտել եք Աստծուն։ Քանի որ Հին կտակարանի դարաշրջանում հրեաները Աստծուն համարում էին իրենց սրտերում պահվող հաստատուն ձև ունեցող կուռք, կարծես, Աստված միայն Մեսիա կարող էր կոչվել, և միայն Նա, ով կոչվում էր Մեսիա, կարող էր լինել Աստված, և որովհետև մարդիկ Աստծուն վերաբերվում էին ինչպես (կյանքից զուրկ) կավե արձանի՝ իբրև սրբություն պահելու և երկրպագելու համար, նրանք այն ժամանակվա Հիսուսին խաչին գամեցին՝ դատապարտելով Նրան մահվան. այդպես անմեղ Հիսուսը դատապարտվեց մահվան։ Աստված անմեղ էր, սակայն մարդը չխնայեց Նրան և համառությամբ դատապարտեց Նրան մահվան, և այսպես Հիսուսը խաչվեց։ Մարդը միշտ կարծում է, թե Աստված անփոփոխ է, և սահմանափակում է Նրան մեկ գրքի՝ Աստվածաշնչի հիման վրա, կարծես, հիմնովին ընկալում է Աստծու տնօրինումը, կարծես այն ամենը, ինչ Աստված անում է, մարդու վերահսկողության ներքո է։ Մարդկությունը ծայրահեղ անհեթեթ է, ծայրահեղ ամբարտավան, և մարդիկ բոլորը ճառելու տաղանդ ունեն։ Անկախ նրանից, թե որքան բարձր է Աստծու վերաբերյալ քո ճանաչողությունը, Ես դեռ ասում եմ, որ դու մեկն ես, ով չի ճանաչում Աստծուն, որ դու մեկն ես, ով ամենից շատ է դիմադրում Աստծուն, և որ դու մեկն ես, ով դատապարտել է Աստծուն, որովհետև ամբողջովին անկարող ես ենթարկվել Աստծու աշխատանքին և քայլել այն ճանապարհով, որով Աստված մարդուն կատարելագործում է։ Ինչո՞ւ Աստված երբեք գոհ չէ մարդու արարքներից։ Որովհետև մարդը երբեք չի ճանաչում Աստծուն, նա չափազանց շատ պատկերացումներ ունի, և նրա ճանաչողությունն Աստծու մասին ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը, այլ ձևական է և կրկնվող, մեխանիկորեն պատճենված և կուրորեն կիրառվող։ Եվ այս պատճառով, այսօր, երկիր եկած լինելով, Աստված կրկին մարդու կողմից խաչին է գամվում։ Ո՛վ դաժան մարդկություն։ Խարդավանք ու բանսարկություններ, միմյանցից խլել ու զավթել, համբավի և շահի համար պայքար, փոխադարձ կոտորած․ ե՞րբ պիտի դադարի այս ամենը։ Չնայած Աստված հարյուր հազարավոր խոսքեր է արտահայտել, ոչ ոք խելքի չի եկել։ Մարդիկ գործում են իրենց ընտանիքների համար, իրենց երեխաների, աշխատանքի, ապագա հեռանկարների, կարգավիճակի, սնապարծ փառքի և փողի համար, հանուն ուտելիքի, հագուստի և մսեղիի։ Բայց կա՞ արդյոք մեկը, որի արարքները ճշմարտապես հանուն Աստծու են։ Նույնիսկ նրանց մեջ, ովքեր գործում են Աստծու համար, քչերն են, որ ճանաչում են Աստծուն։ Քանի՞ մարդ չի գործում իր սեփական շահերի համար։ Քանի՞սը չեն ճնշում ուրիշներին և չեն մեկուսացնում ուրիշներին՝ իրենց կարգավիճակը պաշտպանելու համար։ Եվ այսպես, Աստված անհամար անգամներ բռնի կերպով դատապարտվել է մահվան, և անթիվ դաժան դատավորներ դատապարտել են Աստծուն և կրկին խաչին գամել Նրան։ Քանի՞սը կարող են արդար մարդիկ կոչվել, քանի որ նրանք իսկապես գործում են հանուն Աստծու։
Մի՞թե այդքան հեշտ է Աստծու առաջ կատարյալ դարձվել և դառնալ սուրբ կամ արդար մարդ։ Ճշմարիտ է այն խոսքը, որ «երկրի վրա արդարներ չկան, արդարներն այս աշխարհում չեն»։ Երբ գալիս եք Աստծու առաջ, խորհեցե՛ք, թե ինչ եք հագնում, և խորհեցեք ձեր յուրաքանչյուր խոսքի, արարքի մասին, ձեր յուրաքանչյուր գործողության և շարժման մասին, ձեր յուրաքանչյուր մտքի և գաղափարի մասին, անգամ այն երազների մասին, որոնք երազում եք ամեն օր. դրանք բոլորը հենց ձեզ համար են։ Չէ՞ որ սա է իրական վիճակը։ «Արդարություն» չի նշանակում ուրիշներին ողորմություն տալ, չի նշանակում սիրել մերձավորիդ քո անձի պես և չի նշանակում խուսափել վեճերից ու կռիվներից կամ կողոպուտից ու գողանալուց։ Արդարություն նշանակում է Աստծու հանձնարարությունն ընդունել որպես քո պարտականություն և Աստծու ներդաշնակեցումներին ու կազմակերպումներին հնազանդվելն ընդունել որպես քեզ վերևից տրված կոչում՝ անկախ ժամանակից և վայրից, ճիշտ ինչպես ամեն ինչ արվեց Տեր Հիսուսի կողմից։ Սա է այն արդարությունը, որի մասին խոսել է Աստված։ Այն, որ Ղովտը կարող էր կոչվել արդար, այն պատճառով է, որ նա փրկեց Աստծու կողմից ուղարկված երկու հրեշտակներին՝ առանց իր շահն ու կորուստը հաշվի առնելու. միայն կարելի է ասել, որ այն, ինչ նա արեց այդ ժամանակ, արդար էր, սակայն նրան չի կարելի կոչել արդար մարդ։ Այն պատճառով, որ Ղովտը տեսել էր Աստծուն, նա իր երկու դուստրերին տվեց հրեշտակների դիմաց, բայց անցյալում նրա ոչ բոլոր արածներն էին արդարություն մատնանշում։ Եվ այս պատճառով Ես ասում եմ, որ «երկրի վրա արդարներ չկան»։ Նրանց մեջ, ովքեր գտնվում են վերականգնման հոսքում, ոչ ոք չի կարող արդար մարդ կոչվել։ Անկախ նրանից, թե որքան բարի են քո արարքները, անկախ նրանից, թե ինչպես ես արտաքնապես փառաբանում Աստծու անունը՝ ո՛չ ուրիշներին հարվածելով և անիծելով, ո՛չ էլ ուրիշներին կողոպտելով և թալանելով, դու դեռևս չես կարող կոչվել արդար, որովհետև սա այն է, ինչ կարող է ունենալ բնականոն մարդը։ Ինչն այժմ կարևոր է, այն է, որ դու չես ճանաչում Աստծուն։ Կարելի է միայն ասել, որ միայն այժմ ես փոքր-ինչ բնականոն մարդկայնություն ձեռք բերել, սակայն Աստծու ասած արդարությունից ոչ մի մասնիկ չունես։ Ուստի քո գործողությունները և արարքները չեն կարող ապացուցել, որ ճանաչում ես Աստծուն։
Նախկինում, երբ Աստված երկնքում էր, մարդը իր արարքներում ձևականորեն էր վերաբերվում Աստծուն։ Այսօր Աստված մարդկանց մեջ է անթիվ տարիներ․ և ոչ ոք չգիտի դա։ Այնուամենայնիվ մարդն իր գործերում դեռևս ձևականորեն է վարվում Աստծու հետ։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ մարդու մտածումը չափազանց հետամնաց է։ Սա նման է Հուդային. մինչև Հիսուսի գալը Հուդան միշտ սուտ էր խոսում՝ իր եղբայրներին ու քույրերին խաբելու համար, և Հիսուսի գալուց հետո նա դեռ չփոխվեց․ նա ընդհանրապես չէր ճանաչում Հիսուսին և վերջում մատնեց Նրան։ Չէ՞ որ այդ ամենն այն պատճառով էր, որ նա չէր ճանաչում Աստծուն։ Եթե այսօր դուք դեռևս չեք ճանաչում Աստծուն, ապա դուք նույնպես կդառնաք Հուդա, և դրան կհաջորդի երկու հազար տարի առաջ՝ Շնորհքի դարաշրջանում, Հիսուսի խաչելության ողբերգության վերարտադրությունը։ Մի՞թե չեք հավատում սրան։ Սա փաստ է։ Ներկայումս մարդկանց մեծ մասը գտնվում է այս տեսակի իրադրությունում․ գուցե փոքր-ինչ վաղ է սա ասելը, բայց այսպիսի մարդիկ բոլորը դեմքեր են, որոնք Հուդայի դերն են խաղում։ Ես անհեթեթություն չեմ խոսում, այլ խոսում եմ փաստերի հիման վրա, և դու չես կարող չհամոզվել։ Թեև շատ մարդիկ խոնարհություն են ձևացնում, նրանց սրտերը լցված են միայն մեռած ջրի ավազանով և գարշահոտ ջրի մի փոսով։ Ներկայումս եկեղեցում չափազանց շատ են այսպիսի մարդիկ, իսկ դուք կարծում եք, թե Ես բացարձակապես անտեղյակ եմ այս ամենից։ Այսօր Իմ Հոգին տեր է կանգնում Ինձ և վկայում է Ինձ համար։ Կարծում ես, թե Ես ոչինչ չգիտե՞մ։ Կարծում եք՝ Ես ոչինչ չգիտե՞մ ձեր սրտերի մեջ առկա խորամանկ փոքրիկ դավերի և այն բաների մասին, որ պահում եք ձեր սրտերում։ Մի՞թե այնքան հեշտ է Աստծուն վատ վերաբերվել, որ կարող եք Նրա հետ վարվել այնպես, ինչպես հաճում եք։ Անցյալում Ես մտահոգվում էի, որ դուք կկաշկանդվեք, ուստի, շարունակեցի ազատություն տալ ձեզ, բայց դուք չգնահատեցիք ձեր հանդեպ ցուցաբերված բարությունը և, երբ ձեզ մեկ մատ մեկնվեց, դուք մի ամբողջ ձեռք վերցրեցիք։ Հարցրե՛ք ձեր մեջ. Ես գրեթե երբեք ոչ մեկին չեմ էտել և երբեք թեթև կերպով ոչ մեկին չեմ հանդիմանում, սակայն Ես հստակ գիտեմ մարդու թե՛ շարժառիթները, թե՛ պատկերացումները։ Կարծում ես, թե հենց Աստված, ում մասին Աստված է վկայում, բթամիտ հիմա՞ր է։ Այդ դեպքում Ես ասում եմ քեզ, որ դու խիստ կույր ես։ Ես չեմ մերկացնի քեզ. թող տեսնենք, թե որքան կարող ես ապականվել։ Թող տեսնենք, թե արդյոք քո փոքր խորամանկ հնարքներն են, որ կկարողանան փրկել քեզ, կամ թե արդյոք քո ամբողջ զորությամբ Աստծուն սիրելն է, որ կկարողանա փրկել քեզ։ Այսօր Ես չեմ դատապարտի քեզ. Թող տեսնենք, թե ինչպես է Աստված արժանի հատուցում տալիս քեզ, երբ Իր ժամանակը գալիս է։ Ես այժմ ժամանակ չունեմ քեզ հետ դատարկ խոսակցությունների համար և չեմ կամենում հետաձգել Իմ ավելի մեծ գործը միայն քեզ համար։ Քեզ նման որդն արժանի չէ այն ժամանակին, որ Աստված պիտի ծախսեր քեզ էտելու համար․ թող տեսնենք, թե որքան սանձարձակ կարող ես լինել։ Այսպիսի մարդիկ ընդհանրապես չեն ձգտում Աստծու ճանաչողությանը, ոչ էլ ունեն ամենափոքր աստվածասեր սիրտ և դեռ ցանկանում են, որ Աստված իրենց կոչի արդար մարդիկ. մի՞թե սա ծիծաղելի չէ։ Քանի որ մարդկանց մի փոքր մասն ի վերջո ազնիվ է, Ես պարզապես կկենտրոնանամ մարդուն շարունակաբար կյանք մատակարարելու վրա։ Ես պարզապես լավ կանեմ այն, ինչ պետք է անեմ հիմա, և ապագայում յուրաքանչյուր մարդու արժանին կհատուցեմ՝ ըստ նրա գործերի։ Ես ասել եմ այն ամենը, ինչ պետք է ասվի, որովհետև հենց սա է այն գործը, որ Ես անում եմ։ Ես անում եմ միայն այն, ինչ պետք է անեմ, և Ես չեմ անում այն, ինչ չպետք է անեմ։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ ավելի շատ կքննեք ինքներդ ձեզ. Իրականում որքանո՞վ է Աստծու մասին քո ճանաչողությունը ճշմարիտ։ Դո՞ւ ես այն մեկը, որ կրկին գամել է Աստծուն խաչին։ Իմ վերջին խոսքերն են՝ Վա՛յ նրանց, ովքեր խաչում են Աստծուն։