Ծառայել այնպես, ինչպես իսրայելացիները

Մեր օրերում շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ դասեր պետք է սովորեն ուրիշների հետ համագործակցելիս։ Ես նկատել եմ, որ ձեզանից շատերն ուրիշների հետ համագործակցելիս ընդհանրապես չեն կարողանում դասեր սովորել՝ ձեզանից շատերը կառչած է մնում իր սեփական տեսակետներին։ Եկեղեցում աշխատելիս դու ասում ես քոնը, մեկ ուրիշն՝ իրենը, և մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի՝ իրականում ընդհանրապես չեք համագործակցում։ Բոլորդ կենտրոնացած եք միայն ձեր սեփական ընկալումների մասին հաղորդակցվելով և կենտրոնացած եք միայն ձեր ներսում կրած «հոգսերն» արտահայտելով՝ առանց թեկուզ չնչին չափով կյանքի ձգտելու։ Այս ամենը նման է նրան, ասես պարզապես ձևականորեն եք կատարում ձեր աշխատանքը՝ միշտ հավատալով, որ անկախ նրանից, թե ինչպիսին են ուրիշները, պետք է քայլես այն ուղիով, որով պետք է քայլես, և որ անկախ նրանից, թե ինչպիսին են ուրիշները, պետք է հաղորդակցվես այնպես, ինչպես Սուրբ Հոգին է առաջնորդում քեզ։ Ի վիճակի չեք բացահայտելու ուրիշների ուժեղ կողմերը և ի վիճակի չեք քննելու ինքներդ ձեզ։ Բաների վերաբերյալ ձեր հասկացողությունն իսկապես խեղաթյուրված է։ Կարելի է ասել, որ նույնիսկ հիմա դեռ հաճախ մնում եք ինքնարդարության վիճակներում, ասես կրկին վարակվել եք այդ հին հիվանդությամբ։ Չեք հաղորդակցվում միմյանց հետ այնպես, որ հասնեք լիովին բաց լինելուն, օրինակ՝ այն մասին, թե ինչպիսի արդյունքի եք հասել որոշ եկեղեցիներում կատարած աշխատանքից, կամ թե վերջերս ինչպիսին է եղել քո ներքին վիճակը և այլն․ ուղղակի երբեք չեք հաղորդակցվում նման բաների մասին։ Բացարձակապես չեք զբաղվում այնպիսի կիրարկումներով, ինչպիսիք են ձեր սեփական պատկերացումները մի կողմ դնելը կամ ինքներդ ձեր դեմ ըմբոստանալը։ Առաջնորդողներն ու աշխատողները մտածում են միայն այն մասին, թե ինչպես ետ պահեն իրենց եղբայրներին ու քույրերին բացասական լինելուց, և ինչպես անեն, որ նրանք կարողանան եռանդով հետևել։ Սակայն բոլորդ կարծում եք, թե եռանդով հետևելն ինքնին բավարար է, և հիմնովին չեք հասկանում, թե ինչ է նշանակում ճանաչել ինքդ քեզ ու ըմբոստանալ ինքդ քո դեմ, առավել ևս չեք հասկանում, թե ինչ է նշանակում ուրիշների հետ համագործակցելով ծառայել։ Մտածում եք միայն այն մասին, որ ինքներդ վճռականություն ունենաք՝ հատուցելու Աստծուն Նրա սիրո համար և, որ Պետրոսի ոճը կյանքով արտահայտելու վճռականություն ունենաք։ Սրանցից բացի, ուրիշ ոչնչի մասին չեք մտածում։ Նույնիսկ ասում ես, որ անկախ նրանից, թե ինչպիսին են ուրիշները, հիմարաբար չես հնազանդվի, և ինքդ կձգտես Աստծու կողմից կատարելագործվել, ու դա բավարար կլինի։ Սակայն իրողությունն այն է, որ քո վճռականությունը որևէ կոնկրետ արտահայտություն չի գտել իրականության մեջ։ Մի՞թե այս ամենն այն վարքագիծը չէ, որ դրսևորում եք մեր օրերում։ Ձեզանից յուրաքանչյուրն ամուր կառչած է իր սեփական ընկալմանը, և բոլորդ էլ փափագում եք կատարելագործվել։ Ես տեսնում եմ, որ այդքան երկար ժամանակ ծառայել եք՝ առանց մեծ առաջընթաց ունենալու։ Մասնավորապես, ներդաշնակ համագործակցության այս դասում բացարձակապես ոչնչի չեք հասել։ Եկեղեցիներ այցելելիս դու հաղորդակցվում ես քո ձևով, իսկ ուրիշները՝ իրենց ձևով։ Հազվադեպ է ներդաշնակ համագործակցություն տեղի ունենում, իսկ ձեզանից ցածր գտնվող հետևորդների պարագայում սա առավել ևս այդպես է։ Այսինքն՝ ձեզանից շատ քչերն են հասկանում, թե ինչ է Աստծուն ծառայելը, կամ թե ինչպես պետք է ծառայել Աստծուն։ Բթամիտ եք և այս տեսակի դասերին վերաբերվում եք որպես չնչին բաների։ Կան նույնիսկ շատ մարդիկ, ովքեր ոչ միայն չեն կիրարկում ճշմարտության այս ասպեկտը, այլև գիտակցաբար սխալ են գործում։ Նույնիսկ նրանք, ովքեր երկար տարիներ են ծառայել, կռվում և դավեր են նյութում միմյանց դեմ, նախանձում են և մրցակցում։ Յուրաքանչյուրն իր սեփական գործն է անում, և նրանք ընդհանրապես չեն համագործակցում։ Մի՞թե այս բոլոր բաները չեն ներկայացնում ձեր իրական հասակը։ Ամեն օր միասին ծառայում եք, ճիշտ այնպես, ինչպես իսրայելացիներն էին ամեն օր տաճարում անմիջականորեն ծառայում հենց Իրեն՝ Աստծուն։ Ինչպե՞ս կարող է պատահել, որ դուք՝ Աստծուն ծառայողներդ, գաղափար անգամ չունեք, թե ինչպես համագործակցել կամ ինչպես ծառայել։

Այն ժամանակ իսրայելացիներն անմիջականորեն տաճարում էին ծառայում Եհովային, և ունեին քահանայի ինքնություն (իհարկե, ոչ բոլորն էին քահանա. միայն ոմանք, ովքեր տաճարում ծառայում էին Եհովային, ունեին այդ ինքնությունը)։ Նրանք կրում էին Եհովայի կողմից իրենց շնորհված պսակներ (նշանակում է, որ պատրաստում էին այդ պսակները Եհովայի պահանջների համաձայն, ոչ թե Եհովան անմիջականորեն էր շնորհում դրանք)։ Նաև կրում էին Եհովայի կողմից իրենց շնորհված քահանայական հանդերձները և բոկոտն, առավոտից մինչև երեկո անմիջականորեն ծառայում էին Նրան տաճարում։ Նրանց ծառայությունը Եհովային ամենևին էլ անկանոն չէր, և չէր ենթադրում կուրորեն այս ու այն կողմ վազվզել. ավելի շուտ, նրանց ծառայությունը կարգավորվում էր կանոններով։ Ոչ ոքի, ով անմիջականորեն ծառայում էր Եհովային, չէր թույլատրվում խախտել դրանք։ Բոլորը պետք է պահպանեին այս կանոնները, հակառակ դեպքում նրանց կարգելվեր մտնել տաճար։ Եթե նրանցից որևէ մեկը խախտեր տաճարի կանոնները, այսինքն՝ եթե որևէ մեկն անհնազանդ գտնվեր Եհովայի հրամաններին, ապա այդ մարդու հետ պետք է վարվեին Նրա արձակած օրենքների համաձայն, և ոչ ոքի չէր թույլատրվում առարկել դրան կամ պաշտպանել օրինազանցին։ Անկախ նրանից, թե քանի տարի էին ծառայել, բոլորից պահանջվում էր պահպանել կանոնները։ Այս պատճառով քահանայական հանդերձներով այդքան շատ քահանաներ ողջ տարվա ընթացքում շարունակաբար այսպես էին ծառայում Եհովային, թեպետ Նա ոչ մի հատուկ վերաբերմունքի չէր արժանացրել նրանց։ Նույնիսկ իրենց ողջ կյանքն անցկացնում էին զոհասեղանի առաջ և տաճարում։ Սա նրանց հավատարմության և հնազանդության դրսևորումն էր։ Զարմանալի չէր, որ Եհովան նման օրհնություններ էր շնորհում նրանց. հենց իրենց հավատարմության շնորհիվ էր, որ շնորհ ստացան և տեսան Եհովայի բոլոր գործերը։ Այն ժամանակ, երբ Եհովան գործում էր Իսրայելում՝ Իր ընտրյալ ժողովրդի մեջ, բավականին խիստ պահանջներ էր դնում նրանց առջև։ Բոլորը շատ հնազանդ էին և զսպվում էին օրենքներով. այս օրենքները ծառայում էին պահպանելու նրանց՝ Եհովայից երկյուղելու ունակությունը։ Այս բոլորը Եհովայի կառավարչական հրամանագրերն էին։ Եթե այդ քահանաներից որևէ մեկը չպահեր Շաբաթը կամ խախտեր Եհովայի պատվիրանները, և եթե նրանք բացահայտվեին հասարակ ժողովուրդի կողմից, ապա այդ մարդուն անմիջապես կտանեին զոհասեղանի առաջ և քարկոծելով կսպանեին։ Չէր թույլատրվում նման մարդու դիակը դնել տաճարում կամ դրա շուրջը. Եհովան դա չէր թույլատրում։ Ցանկացած մեկը, ով այդպես վարվեր, կհամարվեր «պղծված զոհեր» մատուցող անձ, կնետվեր մեծ փոսի մեջ և կսպանվեր։ Իհարկե, բոլոր նման մարդիկ կկորցնեին իրենց կյանքը. ոչ ոք չէր խնայվի։ Ոմանք, ովքեր «պղծված կրակ» էին մատուցում, այսինքն՝ զոհ էին մատուցում ոչ Եհովայի սահմանած օրերին, իրենց մատուցած զոհերի հետ միասին, որոնց չէր թույլատրվում մնալ զոհասեղանի վրա, կայրվեին Եհովայի կրակով։ Քահանաներին ներկայացվող պահանջները հետևյալն էին․ չէր թույլատրվում մտնել տաճար կամ նույնիսկ դրա արտաքին գավիթ՝ առանց նախապես իրենց ոտքերը լվանալու, չէին կարող մտնել տաճար, եթե չկրեին իրենց քահանայական հանդերձները, չէին կարող մտնել տաճար, եթե չկրեին իրենց քահանայական պսակները, չէին կարող մտնել տաճար, եթե պղծված լինեին դիակով, չէին կարող մտնել տաճար անարդար մարդու ձեռքին դիպչելուց հետո, եթե նախ չլվանային իրենց իսկ ձեռքերը, և չէին կարող մտնել տաճար կանանցով պղծվելուց հետո (երեք ամսով, ոչ թե ընդմիշտ), և ոչ էլ նրանց թույլատրվում էր տեսնել Եհովայի երեսը։ Միայն այն ժամանակ, երբ սահմանված ժամանակն անցներ, այսինքն՝ միայն ամբողջ երեք ամիսն անցնելուց հետո, կարող էին հագնել մաքուր քահանայական հանդերձներ. ապա պետք է յոթ օր ծառայեին արտաքին գավթում, նախքան կկարողանային մտնել տաճար՝ տեսնելու Եհովայի երեսը։ Այս քահանայական հանդերձանքից որևէ մեկը թույլատրվում էր կրել միայն տաճարի ներսում և ոչ երբեք դրսում, որպեսզի խուսափեին Եհովայի տաճարը պղծելուց։ Բոլոր նրանք, ովքեր քահանաներ էին, պետք է Եհովայի օրենքները խախտած մեղավորներին բերեին Նրա զոհասեղանի առաջ, որտեղ հասարակ ժողովուրդը նրանց մահապատժի կենթարկեր, հակառակ դեպքում կրակ կիջներ հենց այն քահանայի վրա, ով ականատես էր եղել մեղքին։ Այսպիսով՝ անբաժան հավատարմություն ունեին Եհովայի հանդեպ, քանի որ Նրա օրենքները նրանց համար այնքան խիստ էին, և երբեք չէին համարձակվի անփութորեն խախտել Նրա կառավարչական հրամանագրերը։ Իսրայելացիները հավատարիմ էին Եհովային, որովհետև տեսել էին Նրա բոցը և այն ձեռքը, որով Նա պատժում էր մարդկանց, և նաև այն պատճառով, որ ի սկզբանե իրենց սրտերում Նրա հանդեպ երկյուղ էին տածում։ Ուստի, այն, ինչ ստացան, ոչ միայն Եհովայի բոցն էր, այլ նաև Նրա խնամքը, պաշտպանությունը և Նրա օրհնությունները։ Նրանց հավատարմությունն այն էր, որ բոլորն իրենց գործողություններում առաջնորդվում էին Եհովայի խոսքերով, և ոչ ոք չէր ըմբոստանում։ Նույնիսկ եթե կային ըմբոստներ, մյուսները միևնույն է կկատարեին Եհովայի խոսքերը՝ մահապատժի ենթարկելով ցանկացածին, ով ըմբոստանում էր Եհովայի դեմ, և այդ մարդուն բնավ չէին թաքցնի Նրանից։ Մասնավորապես, նրանք, ովքեր խախտում էին Շաբաթը, ովքեր մեղավոր էին պոռնկության մեջ, և ովքեր գողանում էին Եհովային մատուցվող ընծաները, կպատժվեին առանձնահատուկ խստությամբ։ Շաբաթը խախտողները նրանց (հասարակ ժողովրդի) կողմից քարկոծվելով կամ մտրակահարվելով էին սպանվում՝ առանց բացառությունների։ Նրանք, ովքեր պոռնկություն էին գործում՝ նույնիսկ նրանք, ովքեր ցանկանում էին գրավիչ կանանց, կամ ում մեջ չար կանանց տեսնելիս վավաշոտ մտքեր էին առաջանում, կամ երիտասարդ կանանց տեսնելիս ովքեր ցանկասեր էին դառնում, բոլորը մահապատժի կենթարկվեին։ Եթե որևէ երիտասարդ կին առանց գլխաշորի՝ այսինքն՝ առանց քողի, տղամարդուն գայթակղեր ապօրինի վարքագծի, այդ կինը մահապատժի կենթարկվեր։ Եթե տղամարդը քահանա էր (նա, ով ծառայում էր տաճարում), որը խախտում էր այս տեսակի օրենքները, նա կխաչվեր կամ կկախվեր։ Ոչ մի նման մարդու չէր թույլատրվի ապրել, և ոչ մեկը բարեհաճություն չէր գտնի Եհովայի առջև։ Այս տեսակի մարդու հարազատներին նրա մահվանից հետո երեք տարի չէր թույլատրվի զոհեր մատուցել Եհովային զոհասեղանի առաջ, ոչ էլ նրանց կթույլատրվեր մասնակցել Եհովայի կողմից հասարակ ժողովրդին շնորհված զոհաբերություններին։ Միայն այդ ժամանակի ավարտից հետո կարող էին բարձրորակ խոշոր եղջերավոր անասուններ կամ ոչխարներ դնել Եհովայի զոհասեղանին։ Եթե որևէ այլ հանցանքներ էին գործվում, պետք է երեք օր ծոմ պահեին Եհովայի առջև՝ աղերսելով Նրա շնորհը։ Երկրպագում էին Եհովային ոչ միայն այն պատճառով, որ Նրա օրենքներն այդքան դաժան և խիստ էին. դա անում էին Նրա շնորհի և Նրա հանդեպ իրենց հավատարմության արդյունքում։ Որպես այդպիսին, մինչ օրս մնացել են նույնքան հավատարիմ իրենց ծառայության մեջ և երբեք չեն նահանջել Եհովայի առջև իրենց աղերսանքներից։ Մեր օրերում Իսրայելի ժողովուրդը դեռևս ստանում է Նրա խնամքն ու պաշտպանությունը, և Նա դեռևս շնորհ է նրանց մեջ՝ հաճախ մնալով նրանց հետ։ Նրանք բոլորը գիտեն, թե ինչպես պետք է երկյուղեն Եհովայից և ծառայեն Նրան, և բոլորը գիտեն, թե ինչպես պետք է վարվեն՝ Նրա խնամքն ու պաշտպանությունը ստանալու համար. սա այն պատճառով է, որ բոլորն իրենց սրտերում երկյուղում են Նրանից։ Սա է նրանց ողջ ծառայության հաջողության գաղտնիքը։ Դա երկյուղն է։ Ուրեմն, ինչպիսի՞ն եք բոլորդ մեր օրերում։ Արդյո՞ք որևէ նմանություն ունեք Իսրայելի ժողովրդի հետ։ Մի՞թե կարծում ես, որ մեր օրերում ծառայելը նման է մեծ հոգևոր գործչի առաջնորդությանը հետևելուն։ Պարզապես ոչ մի հավատարմություն և երկյուղ չունեք։ Զգալի շնորհ եք ստանում և իսրայելացի քահանաներին համարժեք եք նրանով, որ բոլորդ էլ անմիջականորեն ծառայում եք Աստծուն։ Թեև չեք մտնում տաճար, այն, ինչ ստանում և տեսնում եք, շատ ավելին է, քան ստանում էին Եհովային տաճարում ծառայող այն քահանաները։ Սակայն ըմբոստանում և դիմակայում եք շատ ավելի անգամներ, քան նրանք։ Չափազանց քիչ երկյուղած սիրտ ունեք, և որպես արդյունք՝ շատ քիչ շնորհ եք ստանում։ Թեև շատ քիչ եք նվիրաբերում, շատ ավելին եք ստացել, քան երբևէ ստացել են այդ իսրայելացիները։ Այս ամենի մեջ մի՞թե ձեզ հետ չեն վարվում շնորհով։ Մինչ Իսրայելում գործն արվում էր, ոչ մի մարդ չէր համարձակվում կամայականորեն դատել Եհովային։ Իսկ ի՞նչ կասեք ձեր մասին։ Եթե չլիներ այն գործը, որը Ես ներկայումս անում եմ ձեզ նվաճելու համար, ինչպե՞ս կարող էի հանդուրժել, որ ձեր այս անխոհեմ արարքներով անպատվություն բերեք Իմ անվան վրա։ Եթե դարաշրջանը, որում ապրում եք, Օրենքի դարաշրջանը լիներ, ապա հաշվի առնելով ձեր խոսքերն ու գործերը՝ ձեզանից ոչ մեկը ողջ չէր մնա։ Չափազանց քիչ երկյուղած սիրտ ունեք։ Միշտ տրտնջում եք, որ Ես շատ շնորհ չեմ շնորհել ձեզ, և նույնիսկ պնդում եք, որ Ես ձեզ չափազանց քիչ օրհնության խոսքեր եմ տալիս, և որ Ես միայն անեծքներ ունեմ ձեզ համար։ Մի՞թե չգիտեք, որ երբ Իմ հանդեպ չափից քիչ երկյուղած սիրտ ունեք, ձեզ համար անհնար է ստանալ Իմ օրհնությունները։ Մի՞թե չգիտեք, որ ձեր ծառայության ողբալի վիճակի պատճառով Ես անընդհատ անիծում և դատաստան եմ տեսնում ձեր վրա։ Մի՞թե բոլորդ եք զգում, որ ձեզ անարդարացիորեն են վերաբերվել։ Ինչպե՞ս կարող եմ Ես Իմ օրհնությունները շնորհել մի խումբ մարդկանց, ովքեր ըմբոստ են և անհնազանդ։ Ինչպե՞ս կարող եմ Ես անփութորեն Իմ շնորհը տալ մարդկանց, ովքեր անպատվություն են բերում Իմ անվանը։ Ձեզ հետ արդեն իսկ ծայրահեղ բարությամբ են վարվել։ Եթե իսրայելացիներն այնքան ըմբոստ լինեին, որքան դուք եք այսօր, Ես վաղուց ոչնչացրած կլինեի նրանց։ Սակայն Ես ձեզ հետ վարվում եմ միայն ներողամտությամբ։ Մի՞թե սա շնորհ չէ։ Մի՞թե սրանից ավելի մեծ օրհնություններ եք ցանկանում։ Եհովան օրհնում է միայն նրանց, ովքեր երկյուղում են Իրենից։ Նա պատժում է մարդկանց, ովքեր ըմբոստանում են Իր դեմ՝ երբեք ներողամտություն չցուցաբերելով նրանցից և ոչ մեկի հանդեպ։ Մի՞թե դուք՝ այսօրվա մարդիկ, որ չգիտեք ինչպես ծառայել, ավելի շատ հանդիմանության և դատաստանի կարիք չունեք, որպեսզի ձեր սրտերը լիովին շրջվեն։ Մի՞թե նման հանդիմանությունն ու դատաստանը ձեզ համար լավագույն տեսակի օրհնությունները չեն։ Մի՞թե դրանք ձեր լավագույն պաշտպանությունը չեն։ Առանց դրանց՝ ձեզանից որևէ մեկը կկարողանա՞ր դիմանալ Եհովայի այրող կրակին։ Եթե իսկապես կարողանայիք ծառայել նույնքան հավատարմորեն, որքան իսրայելացիները, մի՞թե նույնպես չէիք ունենա շնորհը որպես ձեր մշտական ուղեկից։ Մի՞թե նույնպես հաճախ չէիք ունենա ուրախություն և բավարար շնորհ։ Բոլորդ գիտե՞ք, թե ինչպես պետք է ծառայեք։

Այն, ինչ այսօր պահանջվում է ձեզանից, դա ներդաշնակորեն համագործակցելն է, ճիշտ այնպես, ինչպես Եհովան պահանջում էր իսրայելացիներից Իրեն մատուցած իրենց ծառայության մեջ՝ հակառակ դեպքում պարզապես դադարեցրեք ծառայությունը։ Քանի որ մարդիկ եք, ովքեր անմիջականորեն ծառայում են Աստծուն, ձեր ծառայության մեջ առնվազն պետք է ունակ լինեք հավատարմության և հնազանդության, և պետք է նաև կարողանաք գործնականորեն դասեր սովորել։ Հատկապես եկեղեցում աշխատողներիդ համար, ձեզանից ցածր օղակներում գտնվող եղբայրներից և քույրերից որևէ մեկը կհամարձակվե՞ր էտել ձեզ։ Որևէ մեկը կհամարձակվե՞ր ձեր երեսին ասել ձեր սխալների մասին։ Բոլորից բարձր եք կանգնած՝ իսկապես թագավորների պես իշխանություն եք բանեցնում։ Նույնիսկ չեք սովորում կամ մտնում այս տեսակի գործնական դասերի մեջ, սակայն դեռ խոսում եք Աստծուն ծառայելու մասին։ Ներկայումս քեզ խնդրում են առաջնորդել մի շարք եկեղեցիներ, բայց ոչ միայն չես ուրանում ինքդ քեզ, այլև նույնիսկ կառչում ես սեփական պատկերացումներից և կարծիքներից՝ ասելով այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ «Կարծում եմ, որ այս բանը պետք է այսպես արվի։ Աստված ասել է, որ չպետք է կաշկանդվենք ուրիշների կողմից, և որ մեր օրերում չպետք է կուրորեն հնազանդվենք»։ Հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրը կառչում է իր սեփական կարծիքին, և ոչ ոք չի հնազանդվում մյուսին։ Թեև հստակ գիտեք, որ ձեր ծառայությունը փակուղում է, դեռ ասում եք՝ «Ինչպես տեսնում եմ, իմ ճանապարհը հեռու չէ նշանակետից։ Ամեն դեպքում, մեզնից յուրաքանչյուրն իր կողմն ունի՝ դու խոսիր քոնի մասին, իսկ ես կխոսեմ իմի մասին, դու հաղորդակցվիր քո տեսիլքների մասին, իսկ ես կհաղորդակցվեմ իմ մուտքի մասին»։ Երբեք պատասխանատվություն չեք կրում այն շատ բաների համար, որոնցով պետք է զբաղվել, կամ դրանց հետ վարվում եք ձևականորեն՝ ձեզանից յուրաքանչյուրն արտահայտելով իր սեփական կարծիքները և խոհեմաբար պաշտպանելով իր սեփական կարգավիճակը, համբավն ու դեմքը։ Ձեզանից ոչ մեկը չի ցանկանում խոնարհեցնել ինքն իրեն, և ոչ մի կողմը նախաձեռնություն չի ցուցաբերում ուրանալու ինքն իրեն և լրացնելու միմյանց պակասությունները, որպեսզի կյանքն ավելի արագ առաջընթաց ապրի։ Երբ համագործակցում եք միմյանց հետ, պետք է սովորեք փնտրել ճշմարտությունը։ Կարող եք ասել՝ «Հստակ հասկացողություն չունեմ ճշմարտության այս ասպեկտի վերաբերյալ։ Ի՞նչ փորձառություն ունես դրա հետ կապված»։ Կամ կարող եք ասել՝ «Ինձանից ավելի շատ փորձառություններ ունես այս ասպեկտի վերաբերյալ՝ կարո՞ղ ես ինձ որոշակի ուղղորդում տալ»։ Մի՞թե դա անելու լավ եղանակ չէր լինի։ Շատ քարոզներ եք լսել և որոշակի փորձառություններ ունեք ծառայություն մատուցելու հարցում։ Եթե չեք սովորում միմյանցից, չեք օգնում մեկմեկու և եկեղեցիներում աշխատանք կատարելիս չեք լրացնում միմյանց թերությունները, ապա ինչպե՞ս կարող եք որևէ դաս սովորել։ Երբ որևէ բանի եք բախվում, պետք է հաղորդակցվեք միմյանց հետ, որպեսզի ձեր կյանքն օգուտ քաղի։ Նախքան որևէ որոշում կայացնելը պետք է ուշադիր հաղորդակցվեք ցանկացած տեսակի բաների մասին։ Միայն այդպես վարվելով պատասխանատվություն եք կրում եկեղեցու համար, այլ ոչ թե պարզապես ձևականորեն գործում։ Բոլոր եկեղեցիներն այցելելուց հետո պետք է հավաքվեք միասին և հաղորդակցվեք ձեր հայտնաբերած բոլոր խնդիրների և ձեր աշխատանքում հանդիպած ցանկացած դժվարության մասին, և պետք է նաև հաղորդակցվեք ձեր ստացած լուսավորության և լուսավորման մասին՝ սա ծառայության անփոխարինելի կիրարկումն է։ Պետք է հասնեք ներդաշնակ համագործակցության՝ հանուն Աստծու գործի, ի նպաստ եկեղեցու բարօրության և ձեր եղբայրներին ու քույրերին առաջ մղելու համար։ Պետք է համագործակցես մյուսների հետ՝ լրացնելով միմյանց թերությունները և աշխատանքում հասնելով ավելի լավ արդյունքների, որպեսզի հաշվի առնես Աստծու մտադրությունները։ Սա է ճշմարիտ համագործակցությունը, և միայն նրանք, ովքեր զբաղվում են դրանով, ունեն ճշմարիտ մուտք։ Համագործակցելիս քո ասած որոշ խոսքեր կարող են անհամապատասխան լինել, բայց դա նշանակություն չունի։ Հաղորդակցվիր դրա մասին ավելի ուշ և հստակ հասկացողություն ձեռք բեր դրա վերաբերյալ՝ մի՛ անտեսիր այն։ Այս տեսակի հաղորդակցությունից հետո կարող ես գնալ և լրացնել քո եղբայրների կամ քույրերի պակասությունները։ Միայն այսպես խորանալով քո աշխատանքում կարող ես հասնել ավելի լավ արդյունքների։ Ձեզանից յուրաքանչյուրը, որպես Աստծուն ծառայող մարդիկ, պետք է կարողանա ամեն ինչում պաշտպանել եկեղեցու շահերը՝ սեփական շահերը հաշվի առնելու փոխարեն։ Չեք կարող պարզապես անել ձեր սեփական գործը՝ խարխլելով միմյանց։ Մարդիկ, ովքեր այդպես են վարվում, արժանի չեն Աստծուն ծառայելուն։ Նման մարդիկ սարսափելի խառնվածք ունեն՝ նրանց մեջ մարդկայնություն նշույլ անգամ չի մնացել։ Հարյուր տոկոսով Սատանա՛ են։ Անասուննե՛ր են։ Նույնիսկ հիմա նման բաներ դեռ տեղի են ունենում ձեր մեջ՝ նույնիսկ հասնում եք նրան, որ հաղորդակցվելիս հարձակվում եք միմյանց վրա՝ միտումնավոր պատրվակներ փնտրելով և կարմրելով որևէ չնչին բանի շուրջ վիճելիս, և ոչ մեկը չի ցանկանում ուրանալ սեփական անձը, յուրաքանչյուրը փայփայում է իր սեփական մտադրությունները՝ ուշադիր հետևելով մյուս կողմին և զգոն լինելով։ Մի՞թե այս տեսակի խառնվածքը վայել է Աստծուն ծառայելուն։ Կարո՞ղ է արդյոք այդպիսի աշխատանքը որևէ բանով ապահովել ձեր եղբայրներին և քույրերին։ Ոչ միայն ի վիճակի չես մարդկանց առաջնորդել կյանքի ճիշտ ճանապարհով, այլև իրականում եղբայրներիդ և քույրերիդ մեջ ես ներարկում քո ապականված խառնվածքները։ Մի՞թե չես վնասում ուրիշներին։ Քո խիղճը սարսափելի է և նեխած է մինչև ուղնուծուծը։ Չես մտնում իրականության մեջ, ոչ էլ կիրարկում ես ճշմարտությունը։ Բացի այդ, անամոթաբար ուրիշներին ի ցույց ես դնում քո դիվային բնությունը։ Պարզապես ամոթ չունե՛ս։ Այս եղբայրներն ու քույրերը վստահվել են քեզ, սակայն դու նրանց դժոխք ես տանում։ Մի՞թե մեկը չես, ում խիղճը նեխել է։ Բացարձակապես ամոթ չունե՛ս։

Նախորդը. Կիրարկում (8)

Հաջորդը. Որակ բարձրացնելն Աստծու փրկությունը ստանալու համար է

Եթե պատրաստ ես անհանգստություններդ գցելու Աստծու վրա և ստանալու Նրա օգնությունը, խնդրում ենք սեղմել կոճակը՝ մեր ուսումնական խմբին միանալու համար։

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Կապվիր մեզ հետ WhatsApp-ով