Ինչպես պետք է առաջնորդներն ու աշխատողները կատարեն եկեղեցու աշխատանքը (3)
Վերադաս եղբոր հաղորդակցությունը – 5-ը հունվարի, 2026թ. (Մաս 4)
Աստծուն Նրա պահանջների համաձայն ծառայելու համար պետք է հասկանաս Աստծու մտադրությունները։ Աստված քեզ է տվել այս հանձնարարությունը, ուստի ի՞նչ է Նա պահանջում քեզանից։ Ինչի՞ պետք է հասնես այս աշխատանքում։ Պետք է հստակեցնես այս հարցերը։ Աստված քեզ հանձնարարություն է տվել, որպեսզի կարողանաս Նրա ընտրյալ մարդկանց բերել Իր առաջ՝ Նրա պահանջների համաձայն։ Ուստի պետք է հարցնես ինքդ քեզ․ «Ո՞ր ճշմարտությունները պետք է հասկանամ, և ճշմարտության ո՞ր իրականությունների մեջ պետք է մտնեմ։ Ինչպե՞ս պետք է կիրառեմ ճշմարտությունը և գործեմ սկզբունքների համաձայն։ Ինչպե՞ս կարող եմ հնարավորություն տալ Աստծու ընտրյալ մարդկանց՝ սովորելու ճանաչել իրենց, և սկսել հասկանալ ճշմարտությունն ու գործել սկզբունքների համաձայն»։ Արդյո՞ք այս կերպ չես բերում Աստծու ընտրյալ մարդկանց Նրա առաջ։ Մի՞թե սա այն չէ, ինչ Աստված պահանջում է Իրեն ծառայողներից։ (Այդպես է։) Բայց եթե մարդիկ ծառայում են Աստծուն՝ առանց ուշադրություն դարձնելու Նրա մտադրություններին կամ պահանջներին, և միշտ ուզում են հասնել իրենց սեփական նպատակներին, ի՞նչ կմտածեն․ «Աստված մտադիր է, որ կիրառեմ ճշմարտությունը և առաջնորդեմ Նրա ընտրյալ մարդկանց՝ ճանաչելու իրենց, բայց չեմ ուզում դա անել։ Պարզապես ուզում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ ինձ ի ցույց դնելու համար, որպեսզի բոլորն ակնածանքով նայեն և երկրպագեն ինձ, որպեսզի բոլորը լսեն ու հնազանդվեն ինձ, և որպեսզի տեղ ունենամ նրանց սրտերում»։ Մի՞թե սա մարդու սեփական կամք չէ։ (Այդպես է։) Ուրեմն, եթե մարդիկ մշտապես ծառայում են Աստծուն իրենց սեփական կամքի համաձայն, մշտապես ունեն իրենց փառասիրական ձգտումները և մշտապես ուզում են բավարարել իրենց սեփական ցանկությունները, մի՞թե չեն քայլում Պողոսի ուղիով։ (Այդպես է։) Մի՞թե սեփական կամքի համաձայն Աստծուն ծառայելը պարզապես չի նշանակում ծառայել սեփական գաղափարների և ապականված խառնվածքների համաձայն։ Քանի որ մարդիկ ունեն ապականված խառնվածքներ, նրանք ունեն տարբեր ցանկություններ։ Օրինակ, տենչում են կարգավիճակի օգուտների, դրդում են եղբայրներին և քույրերին ակնածանքով նայել ու մեծարել իրենց, դրդում են մարդկանց պտտվել իրենց շուրջը և կենտրոնանալ իրենց վրա, ինչպես նաև պահանջում են մարդկանց հաշվի առնել իրենց տրամադրությունն ու բավարարել իրենց եսը խոսելիս ու գործելիս։ Մի՞թե այս բոլորը սեփական կամքի դրսևորումներ չեն։ Սեփական կամքի համաձայն Աստծուն ծառայող մարդկանց հիմնական դրսևորումն այն է, որ միշտ ուզում են բավարարել իրենց փառասիրական ձգտումներն ու ցանկությունները, և միշտ ուզում են ձգտել կարգավիճակի, որպեսզի մարդիկ երկրպագեն և լսեն իրենց։ Ապա ինչպե՞ս պետք է ծառայես Աստծուն՝ Նրա մտադրությունների համաձայն։ Պետք է ճանաչես ինքդ քեզ և բացեիբաց խոսես քո ապականության բոլոր դրսևորումների մասին, որպեսզի թույլ տաս եղբայրներիդ և քույրերիդ վերահսկել քեզ։ Թույլ մի՛ տուր ոչ մեկին ակնածանքով նայել, երկրպագել կամ խորապես հարգել քեզ։ Օրինակ, եթե ասես՝ «Դրսևորել եմ այսինչ ապականությունը և արել եմ այսինչ բաները իմ սեփական կամքի համաձայն։ Օգնե՛ք ինձ զանազանել՝ արդյոք քայլում եմ Պողոսի ուղիով սրանում», ի՞նչ ձեռք կբերվի այս կերպ քո ապականության մասին բացեիբաց խոսելով։ Եղբայրներդ ու քույրերդ կտեսնեն քո ապականության ճշմարտությունը և կասեն․ «Այսպիսով, դու նույնպես ունես այս ապականությունները։ Ճիշտ մեզ նման ես»։ Ապա ակնածանքով չեն նայի կամ չեն երկրպագի քեզ։ Մի՞թե այս կերպ Աստծուն ծառայելը չի համապատասխանում Նրա մտադրություններին։ (Այդպես է։) Բայց եթե միշտ քողարկես քեզ՝ ասելով․ «Պարզապես բացեիբաց չեմ խոսի։ Դուք ապականված եք, բայց ես՝ ոչ։ Ես միշտ դրական եմ և առաջ եմ նայում, և իմ մեջ ոչ մի բացասական բան չկա։ Իմ սիրտը լի է դրականով՝ առանց որևէ բացասականի», մի՞թե սա կեղծավորություն չէ։ (Այո։) Ուստի, մի՞թե շատ հեշտ չէ զանազանել, թե ինչ է նշանակում ծառայել Աստծուն՝ սեփական կամքի համաձայն, և ինչ է նշանակում ծառայել Աստծուն՝ Նրա պահանջների համաձայն։ Հիմա գիտեք, թե ինչպես զանազանել սա, այնպես չէ՞։ (Այո։) Եթե մարդը ծառայում է իր սեփական կամքի համաձայն, ձգտում է համբավի, շահի և կարգավիճակի իր ծառայության մեջ՝ դրդելով մարդկանց ակնածանքով նայել և երկրպագել իրեն։ Եթե բոլորը ժպիտներով են դիմավորում, երբ տեսնում են՝ նա գալիս է, գործում են նրա տրամադրության համաձայն և կենտրոնանում նրա վրա, ապա այս մարդը հաճույք է ստանում դրանից։ Այս զգացումը հենց այն է, ինչ այս մարդն ուզում է, և առանձնահատուկ վայելում է այս զգացումը։ Սա է նշանակում ծառայել Աստծուն՝ սեփական կամքի համաձայն։ Ապա մի՞թե սեփական կամքի համաձայն ծառայության այս տեսակն անամոթություն չէ։ Մի՞թե դա փարիսեցիների կեղծավորությունը չէ։ (Այո։) Արդյո՞ք կամայականության այս տեսակը հեշտ է մի կողմ նետել։ Ինչպե՞ս կարող է մարդը Աստծուն ծառայելիս դադարել իր սեփական կամքի համաձայն ծառայել։ Պետք է բացեիբաց խոսես։ Ինչ ապականություն էլ դրսևորես, արագորեն բացահայտիր և ի ցույց դիր այն։ Երբ եղբայրներդ ու քույրերդ տեսնեն, որ ապականված ես ճիշտ իրենց պես, կկարողանան ճիշտ վերաբերվել քեզ, և չեն երկրպագի քեզ։ Մի՞թե այս կերպ կիրառելը չի հանգեցնի ցանկալի արդյունքին։ Արդյո՞ք բացեիբաց խոսելն ու քեզ ի ցույց դնելը ինքն իրեն խոնարհեցնելու կիրառում է։ Այս «խոնարհեցնել» բառն այնքան էլ տեղին չէ այստեղ։ Երբ Աստված իջնում է բարձրից ցած, դա Ինքն Իրեն խոնարհեցնելն է։ Մենք ապականված մարդկային էակներ ենք, և ոչ ոք մյուսից բարձր չէ, ուստի գոյություն չունի այնպիսի բան, ինչպիսին ինքներս մեզ խոնարհեցնելն է։ Դա զուտ վերադարձ է սեփական սկզբնական դիրքին։ Մի՞թե այն բարձր դիրքը, որը մարդիկ գրավում են, պարզապես մի բան չէ, որ հորինել են իրենց համար։ Մի՞թե դա չի նշանակում, որ ինքդ ես ուզում կանգնել այդ բարձր դիրքում։ Իրականում, այդ բարձր դիրքը, որը կարծում ես թե կա, ընդհանրապես գոյություն չունի։ Հետևաբար, քո ապականության մասին պարզապես բացեիբաց խոսելը վերադարձ է քո սկզբնական դիրքին։ Երբ եղբայրներդ ու քույրերդ տեսնեն, որ ապականված ես ճիշտ իրենց պես, կկարողանան ճիշտ վերաբերվել քեզ։ Ապա կարող ես խոսել այն մասին, թե ինչպես ես կիրառում ճշմարտությունը խառնվածքի փոփոխության հասնելու համար։ Երբ տեսնեն, որ կարող ես կիրառել ճշմարտությունը և հավատարիմ մնալ սկզբունքներին, նաև այն, որ չես ձգտում հաճոյանալ մարդկանց, այլ՝ բավարարել Աստծուն, կհիանան քեզնով և կմտածեն․ «Թեև բոլորս ապականված մարդկային էակներ ենք, դու ավելի շատ ես կիրառում ճշմարտությունը, քան ես, և ավելի շատ ես հնազանդվում Աստծուն, քան ես։ Դու իսկապես փոխվել ես։ Ես պետք է սովորեմ քեզանից»։ Հիանում են, որ մտել ես ճշմարտության իրականության մեջ։ Սրա մեջ չեն երկրպագում, այլ փոխարենը կարողանում են ճիշտ վերաբերվել քեզ։ Ապա արդյոք երկրպագու՞մ եք ինձ։ (Եղբա՛յր, հիանում և նախանձում ենք քեզ, բայց չենք երկրպագում։) Ի՞նչ բանի համար եք նախանձում ինձ։ (Նախանձում ենք քո լավ մարդկայնությանը, Աստծու մտադրությունները հաշվի առնելու քո կարողությանը, նաև՝ ճշմարտության իրականության մեջ քո մուտքին։) Լավ է, որ հիմա կարողանում եք զերծ մնալ ինձ երկրպագելուց։ Իրականում, կարիք չկա նաև նախանձելու ինձ։ Բավարար է, որ կարողանաք ընդունել իմ ասածը, երբ այն ճիշտ է, որովհետև ես նույնպես ապականված մարդկային էակ եմ։ Խորապես ապականվել էի Սատանայի կողմից և ապա հասա Աստծու փրկությանը։ Կարողացա կատարյալ դարձվել միայն Աստծու դատաստանը, հանդիմանությունն ու էտումը մեծ չափով փորձառաբար ապրելուց հետո։ Թեև Աստված ասաց ինձ․ «Ես հիմա կարծում եմ, որ քո փորձառության չափը հասել է ընդունելի մակարդակի։ Այլևս խնդիրներ չկան», դեռևս կան ոլորտներ, որոնցում դժգոհ եմ ինքս ինձնից։ Կան որոշ ճշմարտություններ, որոնք չեմ կիրառում բավարար խորությամբ, և դեռ պետք է ձգտեմ դրանց։ Ուզում եմ հասնել հնազանդության մինչև մահ և առավելագույն սիրո Աստծու հանդեպ, ինչպես Պետրոսը, և հասնել այն կետին, որտեղ, անկախ նրանից, թե Աստված որտեղ է դնում ինձ կամ ինչպես է թույլ տալիս, որ մեռնեմ, կարողանամ շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն. մի կետ, որտեղ նույնիսկ եթե մի օր Աստված ինձ դժոխք ուղարկի, կշարունակեմ շնորհակալություն հայտնել և կփառաբանեմ Նրան։ Որոշ մարդիկ գուցե չհասկանան սա և ասեն․ «Ինչո՞ւ կշարունակեիր շնորհակալություն հայտնել և փառաբանել Աստծուն, եթե դժոխք գնայիր»։ Դա կանեի, որովհետև զուր չեմ ապրել։ Այսքան տարիներ Աստծուն հետևելով՝ հասկացել եմ որոշ ճշմարտություններ և ձեռք եմ բերել որոշակի գիտություն Աստծու մասին, վայելել եմ Աստծու առատ շնորհը, նաև վաղ տարիքից սկսել եմ կատարել արարածի պարտավորությունը։ Հավերժ շնորհակալություն կհայտնեմ և կփառաբանեմ Աստծուն այս ամենի համար։ Նույնիսկ եթե հայտնվեմ դժոխքում, միևնույն է, շատ ավելի օրհնված եմ, քան այն դևերը, ովքեր ապստամբում են Աստծու դեմ և դիմակայում Նրան։ Հետևաբար, նույնիսկ եթե մի օր դժոխք գնամ, միևնույն է, պետք է փառավորեմ և փառաբանեմ Աստծուն։ Որոշ մարդիկ ասում են․ «Եթե Աստված թույլ տա ինձ երկինք գնալ, կփառաբանեմ Նրան, բայց եթե Նա ինձ դժոխք ուղարկի, չգիտեմ՝ արդյոք կկարողանամ փառաբանել Նրան»։ Արդյո՞ք նման մարդիկ դուրս թողնվելու վտանգի տակ են։ Եթե նույնիսկ չգիտես՝ կկարողանա՞ս փառաբանել Աստծուն, եթե դժոխք գնաս, կարո՞ղ ես հնազանդվել Աստծու բոլոր ներդաշնակեցումներին և կարգավորումներին։ (Ոչ։) Արդյո՞ք նման մարդը հնազանդվում է Աստծուն։ (Ոչ։) Եթե մի օր իսկապես դժոխք գնաս և կարողանաս բողոքել Աստծուց և արտահայտել դառը վրդովմունք, ապա հիմնովին բացահայտված կլինես։ Դեռևս դև և Սատանա կլինես՝ չազդված ու անփոփոխ, և փրկության հասած չես լինի։ Հաշվի առնելով քո ապականության աստիճանը՝ եթե պնդեիր, թե փրկված ես, մի՞թե դա ամոթ չէր բերի Աստծուն։ Հետևաբար, մարդիկ, որոնք չեն կարող հնազանդվել Աստծուն, մեծ վտանգի մեջ են։
Ի՞նչ կարելի է ձեռք բերել Աստծու դատաստանը և հանդիմանությունը փորձառաբար ապրելու միջոցով։ Որքան շատ ես փորձառաբար ապրում Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, այնքան ավելի խորն է դառնում քո գիտությունն ինքդ քո մասին։ Որքան շատ ես փորձառաբար ապրում այս բաները, այնքան շատ ես կիրառում ճշմարտությունը։ Որքան շատ ես փորձառաբար ապրում այս բաները, այնքան ավելի շատ ճշմարտության իրականություններ ես մտնում։ Որքան շատ ես փորձառաբար ապրում այս բաները, այնքան ավելի ես զգում, որ Աստծու գործն այնքա՜ն իմաստալից է։ Ձեռք բերված վերջնական արդյունքն այն է, որ գիտես, թե ինչ է ճշմարիտ մարդը և կարող ես կյանքով արտահայտել ճշմարիտ մարդու նմանությունը։ Ուստի, արդյո՞ք դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելուց հետո ստացված օրհնությունները հսկայական են։ (Այդպես է։) Եթե դատաստան և հանդիմանություն փորձառաբար չապրես, կարո՞ղ ես իմանալ, թե ինչ է ճշմարիտ մարդը։ Կարո՞ղ ես իմանալ, թե ինչ է դևը։ Երբեք հստակ չես տեսնի այս ամենը։ Առանց փորձառաբար ապրելու Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, չես կարող հստակ հասկանալ որևէ բան և կմնաս բթամիտ։ Ապա ասա՛ ինձ, մի՞թե Աստծու դատաստանի և հանդիմանության գործը մեծագույն և ամենահիմնարար փրկությունը չէ մարդու համար։ (Այդպես է։) Որոշ մարդիկ ասում են․ «Ես բավականին լավ մարդ եմ։ Ի՞նչ կլինի, եթե փորձառաբար չապրեմ դատաստանը։ Արդյո՞ք իսկապես կանարգեմ Աստծուն և կպատժվեմ»։ Մի՞թե սրանք բթամիտ խոսքեր չեն։ (Այդպես է։) Եթե փորձառաբար չապրես դատաստանն ու հանդիմանությունը, պարզապես չես իմանա, թե ինչ է մարդը կամ ինչ է դևը։ Երբ փորձառաբար ապրում ես դատաստան և հանդիմանություն և որոշակի չափով ճանաչում ես ինքդ քեզ, եթե ինչ-որ մեկը հարցնի քեզ՝ «Ովքե՞ր են դևերը», կասես՝ «Ապականված մարդկային էակները, որոնք չեն ճանաչում Աստծուն, բոլորը դևեր են, և ես նույնպես դև եմ։ Պարտավորությունս կատարելիս միշտ գործում եմ իմ սեփական կամքի համաձայն և դրանով իսկ կոտրում եմ Աստծու սիրտը։ Կենդանի Սատանա եմ, արժանի եմ անիծվելու և արժանի չեմ ապրելու։ Նույնիսկ ապրելով՝ ապստամբում եմ Աստծու դեմ»։ Բայց եթե կարողանաս լսել Աստծու խոսքերն ու ընդունել Աստծու դատաստանը, որպեսզի ազատվես ապականված խառնվածքիցդ, կկարողանաս կյանքով արտահայտել մարդկային նմանություն։ Եթե չընդունես Աստծու դատաստանն ու միշտ ապստամբես ու դիմակայես Աստծուն, ապա պետք է անիծվես ու պատժվես և արժանի չես ապրելու։ Ասա՛ ինձ, մի՞թե վերջին օրերում Աստծու դատաստանի գործի նշանակությունը հսկայական չէ։ (Այդպես է։) Աստծու դատաստանի գործի նշանակությունը հսկայական է։ Նույնիսկ եթե մենք՝ մարդիկս, փորձառաբար ապրենք այն մի ամբողջ կյանք, այն, ինչ հասկանում ենք, շատ սահմանափակ է։ Թեև ես այսքան տարի այն փորձառաբար ապրելուց հետո հասել եմ որոշ արդյունքների միշտ զգում եմ, որ դատաստանի նշանակության վերաբերյալ իմ հասկացողությունը դեռ մի փոքր մակերեսային է և զուրկ է խորությունից։ Աստծուն հնազանդվելու և երկրպագելու ճշմարտությունների վերաբերյալ հասկացողությունս նույնպես մակերեսային է, ինչպես նաև հասկացողությունս Աստծուն սիրելու ճշմարտության վերաբերյալ։ Դեռ չեմ հասել այն կետին, որ սիրեմ Աստծուն առավելագույնս։ Հետևաբար, պետք է շարունակեմ փորձառաբար ապրել Աստծու դատաստանը, և պետք է ավելի խորն ու ավելի ծանր դատաստան փորձառաբար ապրեմ, որպեսզի կարողանամ առավել լավ արդյունքների հասնել։ Դատաստանի գործը փորձառաբար ապրելու նշանակությունն իսկապես խորն ու ընդարձակ է։ Ինքնաճանաչողությունը ձեռք է բերվում Աստծու դատաստանը փորձառաբար ապրելու միջոցով, կյանքի մուտքը նույնպես ձեռք է բերվում Աստծու դատաստանը փորձառաբար ապրելու միջոցով, խառնվածքի փոփոխությունը նույնպես ձեռք է բերվում Աստծու դատաստանը փորձառաբար ապրելու միջոցով, և Աստծուն երկրպագելը, Աստծուն հնազանդվելը, Աստծու հանդեպ սերը և այլն, այս ամենը ձեռք են բերվում Աստծու դատաստանը փորձառաբար ապրելու միջոցով։ Հետևաբար, առանց փորձառաբար ապրելու Աստծու դատաստանը՝ մարդիկ ոչնչի չեն հասնում։ Առանց Աստծու դատաստանի մարդիկ չեն կարող ձեռք բերել ոչ մի ճշմարտություն։ Առանց Աստծու դատաստանի մարդկանց վերաբերող ամեն ինչ Սատանայից է, ապականված է ու կեղտոտ և արժանի է ոչնչացվելու ու անհետանալու։ Աստծու դատաստանն է, որ մաքրագործում և կատարելագործում է մարդկանց։ Բայց երբեմն, երբ մարդիկ կարդում են դատաստանի Աստծու խոսքերը, խոցված են զգում սրտում և դադարում են կարդալ, փոխարենը ցանկանալով գտնել որոշ հատվածներ, որտեղ Աստված օրհնում և խոստումներ է տալիս մարդկանց, նաև ցանկանալով ևս մի երկու անգամ կարդալ դրանք։ Զգում են, որ այդ կերպ Աստծուն հավատալն ուրախություն է բերում իրենց սրտերին։ Ամանորի էստրադային ցուցադրության ժամանակ Ֆրանսիայում Աստծու ընտրյալ մարդիկ կարդացին Աստծու խոսքերից մի քանիսը։ Երբ կարդացին, որ Հազարամյա Թագավորության իրականացումից հետո մարդկանց միջև այլևս պատերազմ կամ սպանդ չի լինի, ազգերի միջև այլևս պատերազմ չի լինի, երկրի վրա այլևս ցավ կամ արցունք չի լինի, և որ մարդիկ իսկապես ազատագրված ու ազատ կլինեն, բոլորն այնքա՜ն մեծ ուրախություն զգացին իրենց սրտերում։ Բոլորն ասացին, որ անհամբեր սպասում են այդ օրվա գալստյանը և ուրախությամբ երգում ու պարում էին՝ ի փառաբանություն Աստծու։ Աստծուն փառաբանելիս պարում էին ուրախությամբ՝ զգալով իրական ազատագրվածություն ու ուրախություն։ Մարդիկ այնքա՜ն երջանիկ են լինում, երբ տեսնում են Աստծու խոստումներն ու օրհնությունները․ այդ զգացումն աննկարագրելի է։ Բայց որպեսզի մարդիկ արժանի դառնան Աստծու խոստումներին ու օրհնություններին, դեռևս անցնելու ճանապարհ կա։ Ինչպե՞ս պետք է մարդիկ քայլեն այս ճանապարհով արդյունքների հասնելու համար։ (Մարդիկ պետք է փորձառաբար ապրեն Աստծու դատաստանը և հանդիմանությունը՝ խառնվածքի փոփոխության հասնելու համար։) Մարդիկ կարող են ստանալ Աստծու խոստումներն ու օրհնությունները միայն ճշմարտությանը ձգտելով և Աստծու դատաստանն ու հանդիմանությունը փորձառաբար ապրելով և Աստծու կողմից մաքրագործվելով ու կատարյալ դարձվելով։ Եթե չձգտեն ճշմարտությանը կամ փորձառաբար չապրեն Աստծու դատաստանն ու հանդիմանությունը, կարո՞ղ են արդյոք արժանի դառնալ Աստծու օրհնությունները վայելելուն։ Եթե մարդիկ չավարտեն Աստծու հանձնարարությունը, արդյոք որակավորվա՞ծ են վայելելու Աստծու օրհնությունները։ Եթե մարդիկ չընդունեն ճշմարտությունը կամ էտումը, արդյո՞ք արժանի են վայելելու Աստծու օրհնությունները։ (Ոչ։) Որոշ մարդկանց էտելուցս հետո նրանք ասում են․ «Ես հնազանդվում եմ Աստծուն» բառերը։ Արդյոք հնազանդություն կա՞ այս խոսքերում։ (Ոչ։) Ի՞նչ նկատի ունեն՝ ասելով սա։ (Նկատի ունեն, որ միայն հնազանդվում են Աստծուն, լսում Աստծուն, և չեն հնազանդվում մարդկանց։) Բայց մի՞թե Աստված երբեմն չի գործում մարդկանց միջոցով։ Ժամանակի մեծ մասը Նա գործում է Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդու, իսկ երբեմն նաև՝ առաջնորդողների և աշխատողների կամ եղբայրների ու քույրերի միջոցով։ Պետք է կարողանաս տեսնել, որ սա գալիս է Աստծուց։ Մենք պետք է հնազանդվենք այն ամենին, ինչ գալիս է Աստծուց։ Միայն այդ դեպքում հասած կլինենք ճշմարիտ հնազանդության առ Աստված։ Որոշ մարդիկ ասում են․ «Աստծուն հնազանդվելը նշանակում է միայն հնազանդվել Աստծու խոսքերին»։ Այս տեսակետը նույնպես ճիշտ է, բայց եթե Աստված առաջ է բերում մարդկանց, իրադարձություններ և իրողություններ քեզ էտելու և կարգավարժելու համար, արդյո՞ք կընդունես այն։ Եթե չես ընդունում դա, և փոխարենն ասում ես․ «Ես միայն հնազանդվում եմ Աստծու խոսքերին։ Միայն հնազանդվում եմ այն խոսքերին, որոնք Աստված անձամբ է ասում ինձ։ Մնացած ամեն ինչ գալիս է կա՛մ մարդուց, կա՛մ Սատանայից, և ես չեմ հնազանդվի դրան», արդյո՞ք սա ճիշտ է։ (Ոչ։) Ուստի եթե նրանք կիրառում են այս տրամաբանության և այսպես կոչված սկզբունքի համաձայն, արդյո՞ք կարող են հասնել ճշմարիտ հնազանդության առ Աստված։ (Ոչ։) Եթե չեն կարող հասնել ճշմարիտ հնազանդության առ Աստված, մի՞թե շատ առումներով չեն դիմակայում Աստծուն։ (Այո։) Ինչո՞ւ են իրենց խոսքերում ասում, թե հնազանդվում են Աստծու խոսքերին, սակայն շատ առումներով անգիտակցաբար դիմակայում են Աստծուն։ Որովհետև Աստծու խոսքերի վերաբերյալ նրանց հասկացողությունը խեղաթյուրված է, ինչը հանգեցնում է նրան, որ նրանց հնազանդությունը նույնպես խեղաթյուրված, անմաքուր և ոչ լիարժեք է լինում։ Նրանք կարող են հնազանդվել Աստծու գործի միայն մի մասին․ հնազանդվում են այն խոսքերին, որոնք Աստված ուղղակիորեն է ասում, բայց մերժում են բոլոր իրավիճակները, որոնք Աստված ներդաշնակեցնում է։ Սրա պատճառն այն է, որ նրանց ըմբռնումն անմաքուր է, և ուստի մերժում են գործի մեծ մասը, որը գալիս է Աստծուց։ Նման մարդիկ իսկապես չեն հնազանդվում Աստծուն։ Ուստի արդյո՞ք կարող են ստանալ Աստծու խոստումներն ու օրհնությունները։ (Ոչ։)
Ասացե՛ք ինձ, ինչո՞ւ կրոնական աշխարհի մարդիկ չեն ընդունում Ամենակարող Աստծուն։ Մի՞թե այն պատճառով չէ, որ Ամենակարող Աստված մարմնացած է և հոգևոր մարմին չէ։ Ավելին, Ամենակարող Աստծու խոսքերն արտահայտվում են բնականոն մարդկայնությամբ, այլ ոչ թե ասվում են երկնքից որոտացող Աստծու Հոգու կողմից, ինչպես մարդիկ են պատկերացնում։ Այսպիսով, այս մարդիկ չեն ընդունում Ամենակարող Աստծուն, և անգամ դատապարտում են վերջին օրերի Նրա գործն ու դիմակայում դրան։ Մի՞թե նման մարդիկ չպետք է դուրս թողնվեն։ Նրանք չեն ճանաչում Աստծուն և, այնուամենայնիվ, դատապարտում են Նրա ներկայիս գործն ու դիմակայում դրան, ուստի պետք է դուրս թողնվեն ու պատժվեն։ Հետևաբար, մարմնացման միջոցով Աստծու գործելն իսկապես Աստծու իմաստությունն է։ Այն բացահայտում և դուրս է թողնում բոլոր նրանց, ովքեր չեն սիրում ճշմարտությունը և դիմակայում են Աստծուն։ Անկախ նրանից, թե ինչպես ես քարոզում ավետարանն այս մարդկանց և որքան ես կարդում Աստծու խոսքերն ու նրանց հետ հաղորդակցվում ճշմարտության մասին, նրանք պարզապես չեն ընդունի այն։ Իսկապես նենգ են և դժվար է նրանց փրկելը։ Այն ամենը, ինչ կարող ենք անել, նման մարդկանցից հրաժարվելն է։ Եթե չընդունեն ճշմարտությունը, նրանց մնում է միայն դժոխք գնալն ու պատժվելը։ Ներկա դրությամբ գուցե միայն մեկ-երկու տարի է մնացել մինչև Աստծու գործի ավարտը։ Ապագային նայելով՝ աղետները գնալով ավելի մեծ կդառնան, և գուցե շատ վայրեր լինեն, որտեղ մարդիկ չունենան հասանելիություն ինտերնետին, ինչը անհնարին կդարձնի ավետարանի առցանց քարոզումը։ Ուստի այս սահմանափակ ժամանակում քանի՞ մարդու կարող ենք փրկել՝ ավետարանը քարոզելով։ Մարդկանց թիվը, որոնց կարող ենք փրկել, շատ սահմանափակ է, ուստի պետք է առավելագույնս օգտագործենք մեր ունեցած ժամանակը։ Ավելին, ավետարանը քարոզելը պարզ հարց չէ։ Կրոնական աշխարհի մարդիկ այժմ չափազանց զգուշավոր են։ Հենց որ լսում են՝ դու նշում ես «Արևելյան Փայլատակումը» կամ «Ամենակարող Աստծու Եկեղեցին», անմիջապես դադարում են ուսումնասիրել այն, ինչ ասում ես նրանց, և արգելափակում են քեզ։ Որքա՞ն պետք է ասես և որքա՞ն մեծ գին պետք է վճարես՝ նրանց արթնացնելու և դրդելու, որ փոխեն իրենց միտքն ու գան փնտրելու և ուսումնասիրելու վերջին օրերի Աստծու գործը։ Ավետարանը քարոզելու աշխատանքը հեշտ չէ։ Մի՞թե կարելի է, որ ավետարանչական աշխատանքում ավելի շատ չտառապենք կամ ավելի մեծ գին չվճարենք։ (Ոչ։) Բայց այս վճռորոշ պահին որոշ մարդկանց մտքերը դեռևս կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես տարվեն մսեղիով և գտնեն զուգընկեր՝ միասին կյանք կառուցելու համար։ Նվիրվածության նշույլ անգամ չունեն Աստծու հանձնարարության հանդեպ։ Ասացե՛ք ինձ, սա ապստամբություն չէ՞ Աստծու դեմ։ (Այո։) Աստված լքել է ամեն ինչ և տվել է Իր ամեն ինչը՝ մարդուն փրկելու համար, սակայն մարդը չի կարողանում թողնել նյութականն ու ծախսվել Աստծու համար, և չի կարողանում թողնել անգամ մի փոքր մսեղավոր վայելք։ Սա չափազանց ողորմելի՜ է։ Նման մարդկանց սրտերը չափազանց շա՜տ են ապստամբում Աստծու դեմ։ Նրանք տեղ չունեն Աստծու համար իրենց սրտերում, և նրանց սրտերն ընդհանրապես չեն երկյուղում Աստծուց։ Չեն կարող հասնել փրկության։ Մարդն առնվազն ի՞նչ պետք է ունենա փրկվելու համար։ Աստվածավախ սիրտ։ Նրանք, ովքեր ունեն աստվածավախ սիրտ, կարող են փրկվել, մինչդեռ նրանք, ովքեր չունեն, թաղված են չարիքի և մսեղավոր ցանկասիրության մեջ։ Չեն կարող հետևել Աստծու կամքին, ուստի վտանգի մեջ են և կարող են պատժվել ցանկացած պահի։ Նրանք, ովքեր ի վերջո կարող են ողջ մնալ աղետներում, այն մարդիկ են, ովքեր ունեն աստվածավախ սիրտ և կարող են լքել ամեն ինչ՝ անկեղծորեն ծախսվելու Աստծու համար։ Եթե ուզում ես ողջ մնալ, բայց չես ուզում տառապել կամ գին վճարել, երազո՜ւմ ես։ Ասա՛ ինձ, ի՞նչ փորձառություն ունեցավ Նոյն այն 120 տարիների ընթացքում, երբ կառուցում էր տապանը։ Արդյո՞ք վայելեց աշխարհի փառքը, հարստությունը և շքեղությունը։ Արդյո՞ք վայելեց երեխաներ ունենալու ընտանեկան երջանկությունը։ (Ոչ։) Թողեց այս ամենը։ Ասաց, որ կյանքում իր առաքելությունը տապանը կառուցելն է, ուստի իր օրերն անցկացնում էր խորհելով, թե ինչպես կառուցել այն, ինչ աշխատանք պետք է արվեր ամեն օր, ինչ գործիքների պակաս ուներ, և ուր կարող էր գնալ այդ գործիքները կռելու համար։ Խորհում էր տապանի կառուցման հետ կապված այս հարցերի շուրջ մեկ առ մեկ։ Թողեց կյանքի բոլոր մսեղավոր վայելքները, ինչպես նաև իր համար կազմած բոլոր ծրագրերը։ Ի վերջո, ավարտեց Աստծու հանձնարարությունը և արժանացավ Աստծու հավանությանը։ Այժմ Աստծուն ծառայելիս մենք նույնպես պետք է դեն նետենք մեր մանր անձնական ծրագրերը։ Այնպիսի բաները, ինչպիսիք են ընտանիքը, մսեղին, փառքը, հարստությունը, շքեղությունը, համբավը, շահը և կարգավիճակը, բոլորը պետք է թողնել։ Շտապի՛ր և ընտրի՛ր Աստծու համար ծախսվելը, ընտրի՛ր Աստծու կամքին հետևելու համար կյանքդ ապրելը, և նվիրի՛ր օրերիդ մնացած մասն Աստծուն ու ապրի՛ր Նրա համար։ Եթե ունես նման սիրտ, անկասկած կօրհնվես Աստծու կողմից։ Քանի դեռ մտադրություններդ ճիշտ են, և կարող ես ծախսվել Աստծու համար, նույնիսկ եթե դրսևորես ապականություն կամ գործես հանցանք, Աստված կների քեզ։ Եթե չունես ճիշտ մտադրություններ և չես կարող ծախսվել Աստծու համար, ապա նույնիսկ եթե հանցանք չգործես, ձեռք չես բերի ճշմարտությունը և ի վերջո դուրս կթողնվես։ Իրականում, ժամանակի այս վերջին սահմանափակ հատվածում, անկախ նրանից, թե որքան կարող ես լքել և տառապել ավետարանը քարոզելիս, մարդկանց թիվը, որոնց կարող ես փրկել, դեռևս սահմանափակ է։ Սակայն, քանի դեռ ամբողջ սրտով ծախսվում ես Աստծու համար և տալիս ես ամբողջ սիրտդ ու ուժդ, ապա նույնիսկ եթե որոշ հանցանքներ գործես, դրանք կջնջվեն, որովհետև Աստծու համար ծախսվելու քո այս սիրտը հազվագյուտ է։ Այս սիրտը ճիշտ այն է, ինչ Աստված ուզում է։ Եթե տաս սիրտդ Աստծուն, փրկվելու հույս կունենաս։ Եթե ծախսվես այսօրվա Աստծու համար և հետևես այսօրվա Աստծու կամքին, ապա Աստված կների քո բոլոր հանցանքները։ Բայց եթե ապստամբես ու դիմակայես Աստծուն և չծախսվես Աստծու համար, ապա նույնիսկ եթե մեղքերդ ներվել էին, երբ հավատում էիր Տեր Հիսուսին, այդ մեղքի զոհն այժմ անօգուտ կլինի։ Աստված միասին կհաշվի և՛ անցյալի մեղքերդ, և՛ ներկայիս մեղքերդ, և լիովին կոչնչացվես։ Եթե քաջատեղյակ ես, որ սա ճշմարիտ ճանապարհն է, բայց միտումնավոր դիմակայում ես դրան, ապա Տեր Հիսուսի հանդեպ հավատքդ իզուր կլինի, մեղքի զոհն անվավեր կլինի քեզ համար, և կդատապարտվես Աստծու կողմից։ Աստծու կողմից դատապարտվելը սարսափելի բան է. լիովին կկորցնես փրկվելու հնարավորությունը։ Ուստի, մի՞թե ճշմարիտ չէ, որ շատ ժամանակ չի մնացել ծախսվելու Աստծու համար։ (Այո։) Գրեթե ժամանակ չի մնացել։ Ապա ասա՛ ինձ, ինչի՞ կարող են հասնել մարդիկ՝ ծախսվելով Աստծու համար ընդամենը այս մեկ կամ երկու տարվա ընթացքում։ Եթե կարողանաս հասնել նվիրումի և ճշմարիտ հնազանդության քո պարտավորության մեջ, և ունենաս այսպիսի վկայություն, ապա սա շատ լավ է, և կարող ես փրկվել Աստծու կողմից։ Եթե վկայություն չկրես, ապա անկախ նրանից, թե ինչ գեղեցիկ հնչող խոսքեր ես ասում, այն ամբողջապես անօգուտ կլինի։ Աստված չի կենտրոնանում այն բանի վրա, թե որքան լավ ես խոսում։ Վճռորոշն այն է, թե արդյոք ունե՞ս ճշմարիտ վկայություն։ Առանց վկայության՝ բացարձակապես ոչ մի ճանապարհ չկա քեզ համար փրկվելու։ Աստված մի անգամ ասել է․ «Աստված մարդկանց ելքը որոշում է գլխավորապես հիմնված այն բանի վրա, թե արդյոք նրանք ունեն ճշմարտությունը» (Խոսքը, հ. 3, Վերջին օրերի Քրիստոսի զրույցները։ Երրորդ մաս)։ Ապա ինչպե՞ս է չափվում՝ արդյոք մարդն ունի՞ ճշմարտությունը։ (Սա հիմնված է նրա վրա, թե արդյոք ունի՞ ճշմարիտ և հնչեղ վկայություն ու հնազանդություն։) Այս հասկացողությունը ճիշտ է։ Եթե հասնես տարրական հնազանդության և տարրական նվիրումի քո պարտավորության մեջ, քո պարտավորությունն արդյունքներ տա, և կարողանաս հնչեղ վկայություն կրել Աստծու համար, ուրեմն ունես ճշմարտության իրականությունը, և այս կերպ կարող ես հասնել փրկության և կատարյալ դարձվել։ Եթե պարտավորությանդ կատարումն ամբողջապես ձևական է, ամբողջապես խառնված է անձնական մտադրություններով, արվում է ամբողջապես անձնական նպատակների համար, արվում է ամբողջապես անձնական փառասիրական ձգտումներն ու նկրտումները բավարարելու համար, և չի տալիս շատ դրական արդյունքներ, ապա չունես վկայություն, ձախողել ես քո պարտավորությունը և չունես ճշմարտության իրականությունը։ Ճշմարտության իրականություն ունեցող մարդիկ անշուշտ կենթարկվեն որոշ փոփոխությունների իրենց պարտավորության ընթացքում։ Գուցե սկզբում լինեն ավելի բացասական և ավելի շատ բողոքեն իրենց պարտավորությունը կատարելիս, բայց էտվելուց ու ճշմարտությունը փնտրելուց ու հասկանալուց հետո փոխվում են։ Դադարում են բացասական լինելուց և բողոքելուց իրենց պարտավորության մեջ, և ավելին՝ կարողանում են կրել մեծ տառապանք, վճարել մեծ գին և հասնել արդյունքների։ Ի վերջո, կարողանում են հնազանդվել Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին և կարողանում են կատարել իրենց պարտավորությունն ամբողջ սրտով, մտքով և հոգով։ Այսպես են կարողանում վկայություն ունենալ։ Եթե քո պարտավորությունը կատարելիս վիճակդ երբեք չի փոխվում, և մնում ես լիովին ձևական և լի ապականված խառնվածքներով՝ ապրելով ամբողջապես սատանայի փիլիսոփայություններով՝ առանց նշույլ անգամ ճշմարտության իրականության, ապա քո պարտավորությունն արդյունքների չի հասնի։ Նման մարդիկ նույնիսկ որակավորված չեն տքնելու։ Չունեն նվիրվածություն կամ վկայություն, և ի վերջո դուրս կթողնվեն։ Ուստի, ինչպե՞ս է Աստված որոշում մարդկանց ելքը՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք ունե՞ն ճշմարտությունը։ Սա հիմնականում հիմնված է իրենց պարտավորության կատարման վրա։ Մի կողմից՝ դա հիմնված է նրա վրա, թե արդյոք կարո՞ղ ես հասնել տարրական արդյունքների քո պարտավորության մեջ, արդյոք կա՞ ճշմարտությունը կիրառելու և Աստծուն հնազանդվելու վկայություն, և արդյոք կա՞ կյանքի բնույթի ճշմարիտ փոփոխության վկայություն։ Մյուս կողմից՝ հիմնված է նրա վրա, թե արդյոք ունե՞ս բացասական դրսևորումներ քո պարտավորության մեջ, արդյոք դժգոհություններ արտահայտու՞մ ես Աստծու դեմ, և արդյոք դավաճանու՞մ ես Աստծուն ու թողնում քո պարտավորությունը։ Եթե չունես բացասական դրսևորումներ և ունես միայն դրականները, և պարտավորությունդ արդյունքներ է տալիս, ապա վկայություն ունես և կարող ես փրկվել։ Աստված նայում է, թե արդյոք ձե՞ռք ես բերում ճշմարտության իրականությունը և կյանքի բնույթի փոփոխություն քո պարտավորությունը կատարելիս։ Նա նայում է, թե արդյոք ունե՞ս ճշմարիտ հնազանդություն Իր հանդեպ քո պարտավորությունը կատարելիս, և ապա վերջնականապես որոշում է քո ելքն ու նշանակության վայրը՝ հիմնվելով այս ամենի վրա։ Ասա՛ ինձ, մի՞թե պարտավորություն կատարելը վճռորոշ չէ։ (Այդպես է։) Ապա արդյո՞ք պետք է փնտրես ճշմարտությունը պարտավորությունդ կատարելիս՝ ճշմարտությունը կիրառելու և սկզբունքների համաձայն գործելու համար։ (Այո։) Ինչ դժվարությունների էլ հանդիպես, պետք է փնտրես ճշմարտությունը, ապավինես Աստծուն և դիմես Նրան դրանք լուծելու համար։ Այս կերպ քո պարտավորության արդյունքները կբարելավվեն օրեցօր, և մարդիկ քո կատարած պարտավորությունից կկարողանան տեսնել, որ իսկապես փոխվել ես։ Պատճառն այն է, որ քո պարտավորության մեջ ամեն ինչ անում ես ճշմարտության սկզբունքների համաձայն, հատկապես լուրջ, մանրակրկիտ և նվիրված ես, կարող ես տառապել ու գին վճարել քո պարտավորության մեջ և կարող ես հրաժարվել անձնական մսեղավոր վայելքներից Աստծուն բավարարելու համար։ Սա ճշմարտության իրականությունն ունենալն է։ Այժմ տարբեր երկրների եկեղեցիներում որոշ եղբայրներ և քույրեր որոշ չափով նվիրված են իրենց պարտավորությանը և կարող են հրաժարվել մսեղավոր հաճույքներից Աստծուն բավարարելու համար։ Նրանք անգամ կարող են շարունակել քարոզել ավետարանը սովորականի պես Սուրբ Ծննդի ժամանակ՝ մտածելով, «Մարդկանց փրկելու համար ավետարան քարոզելը, Աստծումասին վկայելը և իմ պարտավորությունը լավ կատարելը հենց հիմա ամենահրատապ բաներն են։ Տոներն ու նման բաները կարևոր չեն։ Իմ պարտավորությունը լավ կատարելն այն է, ինչ համապատասխանում է Աստծու մտադրություններին»։ Սա է նշանակում որոշ չափով նվիրված լինել։ Նման մարդիկ հույս ունեն ձեռք բերել ճշմարտությունը և Աստծու օրհնությունները։ Սակայն, որոշ մարդիկ չեն կարողանում հավատարիմ մնալ իրենց պարտավորությանը։ Նրանք ասում են․ «Սուրբ Ծնունդը նշելը կարևոր է, դա տարին միայն մեկ անգամ է։ Որքան էլ վճռորոշ լինի իմ պարտավորությունը, ես պետք է մի կողմ դնեմ այն տոնը պատշաճ կերպով նշելու համար»։ Մարդիկ տարբեր տոներ նշելը, ընտանիքը և մսեղավոր հարցերն ամեն ինչից վեր են դասում, և նրանց պարտավորությունը զբաղեցնում է երկրորդ, երրորդ, չորրորդ կամ հինգերորդ տեղն այս մյուս բաների համեմատ։ Սա խնդրահարույց է։ Նման մարդիկ չունեն նվիրվածություն կամ վկայություն, ուստի նրանց ծառայությունը չի համապատասխանում չափանիշին, և նրանք չեն կարող արժանանալ Աստծու հավանությանը։ Այս երկու տարբեր տեսակի մտքերն ու տեսակետները հանգեցնում են տարբեր արդյունքների։ Հետևաբար, Աստծուն ծառայելիս այն ճանապարհն ընտրելը, որով պետք է քայլել, իսկապես կարևոր է։